Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սպասարկման կենտրոններից դուրս քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը սահմանում է նախարարը:»:

    

i

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կազմակերպում է գործակալության գործունեությունը և իրականացնում է դրա նկատմամբ վերահսկողությունը».

2) 3-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 11-րդ կետը «գործակալության» բառից հետո լրացնել «և սպասարկման կենտրոնի» բառերով:

    

i

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «մեթոդական ղեկավարումը.» բառերը փոխարինել «ղեկավարումը.» բառով:

    

i

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն քաղաքացիական ծառայության և (կամ) հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:».

2) 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասը «ցանկը» բառից հետո լրացնել «(ներառյալ տվյալ նստավայրերում գործող հաստիքների բաշխվածությունը)» բառերով, իսկ նույն մասի «պետական կառավարման» բառերից հետո հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը:

   

i

Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «մեկ ամիս» բառերը փոխարինել «երկու ամիս» բառերով, իսկ 4-րդ մասի «մեկամսյա» բառը` «երկամսյա» բառով:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործակալության սպասարկման կենտրոններին վերապահված գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոններում արդարադատության նախարարի հրամանով, սահմանված սպասարկման կենտրոններում գործող հաստիքային միավորներին համապատասխան, համայնքային ծառայողների հետ կնքվում են ժամկետային աշխատանքային պայմանագրեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` մեկամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-517-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 17.12.2025
N ՀՕ-517-Ն օրենք