08.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետի «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում` ամուսնացողներից մեկի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար, ներառյալ վկայական տալու համար |
բազային տուրքի հարյուրապատիկի չափով». |
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման և լրացման համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով». |
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
| «4.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար |
բազային տուրքի երեսնապատիկի չափով». |
5) 5-րդ կետի «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1. Օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար |
բազային տուրքի երեսնապատիկի չափով». |
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ կետերով.
«14. օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար |
բազային տուրքի երեքհարյուրապա-
տիկի չափով |
|
|
15. քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-523-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2025 թվական: