Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 13-02-2022 «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 13-02-2022 «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ ...

 

31.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

26 օգոստոսի 2022 թվականի N 21-Ն

 

ՀՀՇՆ 13-02-2022 «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՍՆիՊ III-4-80* «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» 100-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Ղուլարյան

 

 ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի
2022 թվականի օգոստոսի 26-ի
N 21-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

ՀՀՇՆ 13-02-2022    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ՏԵԽՆԻԿԱ  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն շինարարական նորմերը տարածվում են նոր շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կապիտալ վերանորոգման (այսուհետ` շինարարական արտադրություն), շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների արտադրության վրա` անկախ այդ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների սեփականության ձևից և գերատեսչական պատկանելիությունից:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

2. Սույն շինարարական նորմերում հղումներ են կատարված հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին`

 

1) ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման ՀՀ ՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն»,
2)   ԳՕՍՏ 12.0.004-2015 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցում. Ընդհանուր դրույթներ»,
3)   ԳՕՍՏ 12.1.005-88 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդի նկատմամբ ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ»,
4)   ԳՕՍՏ 12.4.026-2015 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Գույներ ազդանշանային, նշաններ անվտանգության և գծանշում ազդանշանային. Նշանակումը, կիրառման կանոնները. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և բնութագրեր. Փորձարկման մեթոդներ»,
5)   ԳՕՍՏ 949-73 «Գազերի փոքր և միջին ծավալի պողպատե բալոններ PP≤19,6ՄՊա (200 կգս/սմ2) գազերի համար. Տեխնիկական պայմաններ»,
6)   ԳՕՍՏ 17925-72 «Ռադիացիոն վտանգի նշան»,
7)   ԳՕՍՏ 30494-2011 «Շենքեր բնակելի և հասարակական. Միկրոկլիմայի հարաչափերը սենքերում»,
8)   ՀՍՏ ԻՍՈ 45001-2019 «Աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ և կիրառման ուղեցույց»,
9) ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրաման  «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումն ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնները եվ նորմերը հաստատելու մասին,
10)  Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշում ՄՄ ՏԿ 019/2011 «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ»,
11) ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշում «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»,
12)

 ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1943-Ն որոշում

«Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»,
13) ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշում «Ամբարձիչ կռունկներիի կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին»,
14) ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1050-Ն որոշում «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»,
15)

 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի

N 2390-Ն որոշում

«Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»,
16)

ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1843-Ն որոշում

«Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»,
17) ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 144-Ն որոշում «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգըհաստատելու մասին»,
18) ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշում «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեվեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթեվեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեվ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը հաստատելու մասին թույլտվության տրամադրման կարգըհաստատելումասին»,
19) ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 6-ի N 291-Ն որոշում «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին»,
20)

ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1083-Ն որոշում

«Շոգու` մինչև 0.07 մպա ճնշման շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»,
21)

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի

N 160-Ն որոշում

«Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-սթկ) նորմատիվները հաստատելու մասին»,
22)  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրաման «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»,
23) ՀՀ օրենսգիրք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք,
24) ՀՀ օրենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք,
25) ՀՀ օրենք «Հրդեհային անվտանգության մասին» օրենք,
26) ՀՀ օրենք «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենք,

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն շինարարական նորմերում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) աշխատանքի անվտանգ պայմաններ` աշխատանքի պայմաններ, որոնց դեպքում բացակայում է  աշխատողների վրա վնասակար և (կամ) վտանգավոր արտադրական գործոնների ազդեցությունը, կամ այդ գործոնների ազդեցության մակարդակները չեն գերազանցում օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը,

2) աշխատանքի անվտանգության պահանջներ` օրենսդրությամբ սահմանված պահանջներ, որոնց կատարում ապահովում է աշխատանքի անվտանգ պայմաններ և կանոնակարգում է աշխատողների վարքը, 

3) աշխատանքի անվտանգություն` աշխատողների պաշտպանվածության վիճակ, որն ապահովվում է արտադրական գործունեության ընթացքում վնասակար և վտանգավոր արտադրական գործոնների ազդեցությունը բացառող միջոցառումների համալիրով,

4) աշխատանքի պայմաններ` աշխատանքի ընթացքում աշխատողի առողջության և աշխատունակության վրա ազդեցություն ունեցող արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի գործոնների համակցություն,

5) աշխատանքի վնասակար (առավել վնասակար) պայմաններ` աշխատանքային պայմաններ,   որոնց դեպքում որոշակի արտադրական գործոնների ազդեցությունը բերում է աշխատունակության նվազման, աշխատողի հիվանդության կամ ժառանգների առողջության վրա բացասական ներգործության,

6) աշխատանքների կատարման նախագիծ (այսուհետ` ԱԿՆ)` նախագիծ, որը մանրամասնորեն սահմանում է շինարարական աշխատանքների իրականացման արդյունավետ  տեխնոլոգիան և կազմակերպումը, կատարման ժամկետները և ռեսուրսների պահանջարկը,

7) արտադրական սարքավորումներ` աշխատանքի, արտադրության համար անհրաժեշտ մեքենաներ, մեխանիզմներ, սարքեր, ապարատներ, սարքավորումներ և այլ տեխնիկական միջոցներ,

8) արտադրական վտանգ` աշխատողների վրա աշխատանքային անբարենպաստ և վնասակար արտադրական գործոնների ազդեցության հնարավորություն,

9) արտադրական վնասվածք` աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում կամ աշխատանքի հետ կապված դեպք, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է առողջական վիճակի վատթարացմանը և աշխատունակության կորստին,

10) արտադրական սանիտարիա` աշխատողների վրա վնասակար արտադրական գործոնների ազդեցությունը կանխող կամ նվազեցնող սանիտարահիգիենիկ, կազմակերպական միջոցառումների և տեխնիկական միջոցների համակարգ,

11) արտադրական պատահար` աշխատանքի ընթացքում կամ աշխատանքի հետ կապված դեպք, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է վնասվածք ստանալուն կամ առողջական վիճակի վատթարացմանը,

12) արտադրական վտանգավոր գոտի` մարդու վրա արտադրական վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության գոտի, որի սահմաններում վնասման ռիսկը կարող է գերազանցել առավելագույն թույլատրելի արժեքները,

13) արտադրական վտանգավոր օբյեկտ (այսուհետ` ԱՎՕ)` արտադրություններ կամ առանձին տեղամասեր, որտեղ` թույլատրելի սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են` դյուրավառ, այրելի, թունավոր նյութեր, կիրառվում են 0,07 և ավելի ՄՊա ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի` մինչև 115 oC (60 կՎտ և ավելի հզորության) և 115 oC-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ, իրականացվում են հորապայթեցման, թունելաշինական կամ ցանկացած այլ աշխատանքներ ստորգետնյա պայմաններում, ինչպես նաև շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, ամբարձիչ կռունկներ, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներ և մեխանիզմներ, արտադրական վերելակներ, նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ,

14) անհատական պաշպանության միջոցներ (այսուհետ` ԱՊՄ)` արտադրական վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցությունը կանխելու, կամ նվազեցնելու նպատակով, ինչպես նաև աղտոտումից կամ անբարենպաստ բնակլիմայական պայմաններից պաշտպանելու համար աշխատողի մարմնին կամ մարմնի առանձին մասին հագնելու, կամ կրելու համար նախատեսված պաշտպանության միջոցներ, այդ թվում արտահագուստ,

15) արտահագուստ` հագուստ, կոշիկ, գլխարկներ, ձեռնոցներ, այլ իրեր, որոնք նախատեսված են վնասակար և(կամ) վտանգավոր գործոններից աշխատողներին պաշտպանելու համար,

16) բարձրության վրա աշխատանք` 1,3 մետր և ավելի բարձրությունից աշխատողի վայր ընկնելու ռիսկի առկայությամբ կատարվող աշխատանք,

17) ծանր աշխատանքներ` աշխատանքներ, որոնք կապված են ձեռքով ծանրությունների բարձրացման կամ տեղափոխման հետ կամ 250 կկալ/ժամ–ը գերազանցող էներգիայի ծախսով այլ ֆիզիկական աշխատանքներ,

18) կոլեկտիվ պաշտպանության միջոցներ` արտադրական վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցությունից աշխատողներին պաշտպանելու համար նախատեսված արտադրական գործընթացների և սարքավորումների, շենքերի (շինությունների, սենքերի) կամ արտադրական հրապարակների հետ կառուցվածքային (կոնստրուկտիվ) և (կամ) ֆունկցիոնալ (գործառնական) փոխկապակցված պաշտպանության միջոցներ,

19) շինարարության կազմակերպման նախագիծ (այսուհետ` ՇԿՆ)` նախագծային փաստաթղթերի բաղկացուցիչ մաս, որը որոշում է շինարարության ընդհանուր տևողությունը և միջանկյալ ժամկետները, կապիտալ ներդրումների և շինարարական աշխատանքների ծավալների բաշխումը, նյութատեխնիկական, աշխատանքային ռեսուրսները և դրանց ստացման աղբյուրները, շինարարական աշխատանքների կատարման եղանակները,

20) վնասակար արտադրական գործոն` աշխատանքային միջավայրի և գործընթացի գործոն, որի ազդեցությունն աշխատողի վրա որոշակի պայմաններում կարող է առաջացնել աշխատունակության ժամանակավոր կամ կայուն կորուստ, մասնագիտական հիվանդություն: Վնասակար արտադրական գործոնները որոշակի պայմաններում կարող են վերածվել վտանգավորների,

21) վտանգավոր արտադրական գործոն` արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի գործոն, որի ազդեցությունն աշխատողի վրա կարող է հանգեցնել վնասվածքի, առողջության այլ հանկարծակի կտրուկ վատթարացման (սուր հիվանդության), ինչպես նաև մահվան:

22) տեխնածին վթար` արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի, շինությունների ավերածություններ, չվերահսկվող պայթյուն և հրդեհ, վտանգավոր, վնասակար նյութերի արտանետումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, վնասվել կամ ոչնչացվել են նյութական միջոցներ,

23) տեխնիկական միջոցներ` տեխնոլոգիական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ մեքենաներ, գործիքներ, պաշտպանական միջոցներ, չափիչ, ստուգիչ սարքեր, ավտոմատացման միջոցներ, տեխնիկական սարքավորումներ, ջրային լողամիջոցներ,

24) տեխնիկական անվտանգություն` արտադրական և սպասարկման ոլորտի օբյեկտներում տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակ,

25) փայտամածային միջոցներ (լաստակներ)` բարձրության կամ խորության վրա ամրացված, կախված կամ շարժական ցանկացած ժամանակավոր շինություն, ներառյալ` կրող, պահող բաղադրիչները, որն օգտագործվում է նյութերը պահելու կամ դեպի ցանկացած կառուցվածք աշխատողների մուտք գործելու համար, և ներառում է աշխատանքային հարթակը, աշխատանքային ճակատը, անցուղին, հենասանդուղքը կամ ձեռնասանդուղքը (բացառությամբ անկախ հենասանդուղքների կամ ձեռնասանդուղքների, որոնք չեն կազմում լաստակի բաղադրիչ մասը), ինչպես նաև բռնաձողերը և ապահովության այլ միջոցները, ներառյալ` դրանց վրա ամրացված հարմարանքները: Փայտամածը (լաստակը) չի ներառում ամբարձիչ սարքավորումները և դրանց հենակային կառուցվածքները:

 

4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Շինարաությունում, շինարարական նյութերի, կոնստրուկցիաների ու պատրաստվածքների արտադրությունում աշխատանքների կազմակերպումը և կատարումը պետք է իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաև աշխատանքի անվտանգության ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպահմամբ`

1) շինարարական նորմերի, կանոնների,

2) սանիտարական նորմերի և կանոնների,

3) աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի պետական և միջպետական ստանդարտների,

4) մեքենա-մեխանիզմների, գործիքների, սարքավորոմների արտադրողների կողմից տրամադրված անվտանգ շահագործման և անվտանգության տեխնիկայի պահանջների, կանոնների և հրահանգների: 

5. Քաղաքաշինական գործունեություն իրականացնողները (կառուցապատողները, նախագծողները, կապալառուները, շինարարական նյութեր և կոնստրուկցիաներ արտադրողները և մատակարարները, շինարարական տեխնիկա և սարքավորումներ արտադրողները) օրենսդրության պահանջների խախտման համար կրում են պատասխանատվություն:

6. Մեքենաների, ձեռքի էլեկտրական և օդաճնշական տեխնիկական միջոցների, տեխնոլոգիական սարքավորումների անվտանգ շահագործման նկատմամբ պարտադիր մշտական հսկողությունն իրականացնում է գործատուն,  եթե այդ սարքավորումների օգտագործման (շահագործման) պայմանագրով այլ բան նախատեսված չէ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 246-րդ հոդված): Աշխատանքի սարքին և անվտանգ միջոցներով աշխատողների ապահովումը հանդիսանում է գործատուի պարտականությունը:  

7.  Գլխավոր կապալառուն կամ վարձատուն շինհրապարակում ենթակապալառուներ կամ վարձակալներ ներգրավելիս պարտավոր է`

1) նրանց հետ համատեղ մշակել պարտադիր հանդիսացող` աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովող միջոցառումներ,

2) ապահովել ծրագրված միջոցառումների կատարումը և ենթակապալառուների ու վարձակալների` աշխատանքի անվտանգության միջոցառումների կատարման գծով գործողությունների համակարգումն ամրագրված աշխատանքային տեղամասերում:

8. Շինարարական հրապարակում և ենթակապալուռուների ներգրավմամբ աշխատանքային տեղամասերում աշխատանքների կատարման դեպքում (ներառյալ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված քաղաքացիների) շինարարություն իրականացնողը պարտավոր է ներգրավված ենթակապալառուների հետ համատեղ մշակել շինարարությանը մասնակցող բոլոր կազմակերպությունների և անձանց համար պարտադիր հանդիսացող աշխատանքի անվտանգության ապահովման միջոցառումների պլան:

9. Շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ տարածքը շահագործող կամակերպությունը (կառուցապատողը) և գլխավոր կապալառուն (ենթակապալառուն) պարտավոր են կազմել սահմանված ձևի կարգագիր-թույլտվություն (սույն նորմերի գլուխ 7-ում):

10. Արտադրական անվտանգության ռիսկի պայմաններում աշխատանքների մեկնարկից առաջ անհրաժեշտ է առանձնացնել մարդկանց համար վտանգավոր գոտիները, որոնց սահմաններում մշտապես գործում են կամ կարող են գործել կատարվող աշխատանքների բնույթով կամ այլ հանգամանքներով պայմանվորված վտանգավոր գործոններ:

11. Մշտապես գործող վտանգավոր արտադրական գործոնների գոտիներին են վերաբերում`

1) էլեկտրակայանքների չմեկուսացված հոսանքատար մասերի մերձակայքում գտնվող տեղամասերը,

2) տեղամասերի հարթակների բարձրությունների փոփոխության չցանկապատված կամ չնշագծված հատվածները,

3) վնասակար արտադրական գործոնների (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական, ուլտրամանուշակագույն, լազերային, ռադիոակտիվ ճառագայթում և այլն) սահմանային թույլատրելի մակարդակների հնարավոր գերազանցման տեղամասերը:

12.  Պոտենցիալ գործող վտանգավոր արտադրական գործոնների գոտիներին են վերաբերում`

1) կատուցվող շենքի (շինության) մերձակա տեղամասերը,

2) շենքի, շինության մեկ գործամասի հարկերը, (հարկաբաժինները), որոնց վերին հարկերում կամ վերադիր տեղամասերում կատարվում է կոնստրուկցիաների (սարքավորումների) մոնտաժում (ապամոնտաժում),

3) մեքենաների, սարքավորումների, դրանց աշխատանքային մասերի տեղափոխման գոտիները,

4) տեղամասերը, որոնց վրայով ամբարձիչ սարքավորումներով կամ կռունկներով կատարվում է բեռների տեղափոխում :

13.  Շինարարական կազմակերպության (անկախ սեփականության ձևից) ղեկավարները, աշխատողները ապահովվում են արտահագուստով և այլ անհատական պաշտպանության միջոցներով` հաշվի առնելով աշխատանքի բնույթը, պայմանները և դրանցում առկա անվտանգության ռիսկի աստիճանը: Աշխատողների մշտական կամ ժամանակավոր աշխատավայրերը պետք է գտնվեն վտանգավոր գոտիներից դուրս, եթե չկա վտանգավոր գոտիների տարածքում աշխատանքների կատարման անհրաժեշտություն: Մշտապես գործող արտադրական վտանգավոր գործոնների ազդեցության գոտիների սահմանագծերին պետք է տեղադրվեն պաշտպանիչ ցանկապատեր, իսկ պոտենցիալ վտանգավոր արտադրական գործոնների ազդեցության գոտիների սահմանագծերին` ազդանշանային ցանկապատեր և անվտանգության նշաններ (սույն նորմերի գլուխ 9-ում):

14.   Շինարարական աշխատանքների կատարումը մշտապես գործող վտանգավոր արտադրական գործոնների գոտիներում պետք է կատարել համաձայն աշխատանքների կազմակերպման նախագծի, կամ աշխատանքների կատարման նախագծի, որտեղ բերվում են աշխատանքի անվտանգության ապահովման կոնկրետ  լուծումներ:

15. Կատարվող աշխատանքների բնույթի հետ կապ չունեցող վտանգավոր արտադրական գործոնների ազդեցության գոտիներում աշխատանքները սկսելուց առաջ պետք է տրվի բարձր վտանգավորության աստիճանի աշխատանքների կատարման կարգագիր-թույլտվություն:

16.  Աշխատանքային տեղամասերի և աշխատանքների տեսակների ցանկը, որոնց կատարումը թույլատրվում է միայն կարգագիր-թույլտվությունների առկայության դեպքում, պետք է կազմվի կազմակերպությունում և հաստատվի կազմակերպության ղեկավարի կողմից: 

17. Կարգագիր-թույլտվությունը տրամադրվում է աշխատանքների պատասխանատուին (աշխղեկին, վարպետին, բրիգադավարին): Աշխատանքների կատարումը թույլատրելուց առաջ պատասխանատուն պարտավոր է աշխատողներին ծանոթացնել առկա ռիսկերին, աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներին, գործողություններին և անցկացնել նպատակային հրահանգավորում` գրառում կատարելով կարգագիր-թույլտվությունում, ինչպես նաև նաև աշխատավայրի հրահանագավորումների գրանցման մատյանում:

18. Կազմակերպության տարածքում աշխատանքներ կատարելիս կարգագիր-թույլտվությունը պետք է ստորագրվի նաև տվյալ կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձի կողմից:

19. Շինությունների կամ հաղորդակցուղիների պահպանվող գոտիներում աշխատանքներ կատարելիս կարգագիր-թույլտվություն տրվում է շինությունը կամ հաղորդակցուղիները տնօրինող կազմակերպության գրավոր համաձայնության առկայության դեպքում:

20.  Կարգագիր-թույլտվությունը տրվում է հանձնարարված աշխատանքների ծավալը կատարելու ժամկետով: Արտադրական աշխատանքների իրականացման ժամանակ կարգագիր-թույլտվությունով չնախատեսված այլ վտանգավոր կամ վնասակար արտադրական գործոնների ի հայտ գալու, ինչպես նաև աշխատանքների պայմանների փոփոխման դեպքում` աշխատանքները պետք է դադարեցվեն, կարգագիր-թույլտվությունը չեղարկվի և աշխատանքները վերսկսվեն միայն նոր կարգագիր-թույլտվության տրամադրման դեպքում: Կարգագիր-թույլտվություն տրանադրող անձը պարտավոր է վերահսկել դրանում նախատեսված աշխատանքների իրականացման անվտանգությունն ապահովող միջոցառումների կատարումը:

21. Աշխատանքների բնույթով պայմանավորված` վտանգավոր արտադրական գործոնների ազդեցության պայմաններում, աշխատողներին ներկայացվում են անվտանգության լրացուցիչ պահանջներ: Մասնագիտությունների (պաշտոնների) և աշխատանքների տեսակների ցանկը, որոնց վերաբերյալ ներկայացվում են անվտանգության լրացուցիչ պահանջներ, պետք է հաստատվի շինարարական կազմակերպությունում:

22.  Այն աշխատանքների կատարմանը, որոնց վերաբերյալ ներկայացվում են անվտանգության լրացուցիչ պահանջներ, թույլատրվում են տարիքային և սեռային հակացուցումներ չունեցող, պարտադիր բժշկական զննություն անցած և տվյալ աշխատանքները կատարելու համար պիտանի ճանաչված անձինք, ովքեր անցել են աշխատանքների կատարման անվտանգ եղանակների և հմտությունների ուսուցում, աշխատավայրում փորձառում և անվտանգության տեխնիկայի պահանջների վերաբերյալ գիտելիքների  ստուգում: 

23.   Բարձրության վրա ինքնուրույն աշխատանքներին թույլատրվում է ներգրավել 18 տարին լրացած անձանց, ովքեր անցել են պարտադիր բժշկական զննություն, ճանաչվել են պիտանի, ունեն բարձրության վրա աշխատանքների կատարման փորձառություն կամ անցել են ուսուցման հատուկ ծրագիր և գիտելիքների ու հմտությունների ստուգում: Բարձրության վրա աշխատանքների թույլատրված սկսնակ աշխատողն առաջին մեկ տարվա ընթացքում պետք է աշխատի կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված փորձառու աշխատողների անմիջական հսկողության տակ:

24.  Աշխատող կանանց և մինչև 18 տարեկան աշխատողների աշխատանքի կազմակերպման ժամանակ պետք է պահպանվեն գործող օրենսդրությամբ սահմանված ծանրությունների ձեռքով բարձրացման և տեղափոխման նորմերը (սույն նորմի 15-րդ ենթաբաժին):

25.  Պրակտիկայի (գործնական ուսուցման) անցկացման ժամանակ նախնական, միջին մասնագիտական և հիմնական կրթության ուսումնական հաստատությունների սովորողները կարող են գտնվել աշխատավայրերում ոչ ավել, քան օրեկան 4 ժամ:

26. Վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններով աշխատանքներում ներգրավված  աշխատողները պետք է անցնեն պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննումներ` համապատասխան վնասակար արտադրական գործոնների, մասնագիտությունների սահմանված անվանացանկի, որոնց դեպքում կատարվում են պարտադիր բժշկական զննումներ:

27.  ԱՎՕ շահագործող անձը պարտավոր է`

1) հաստատել ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության վկայագիրը ներկայացվող պահանջներին համապատասխան,

2) սահմանել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն, այդ թվում` ստեղծել պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող հատուկ պատասխանատու կառույց կամ նշանակել հատուկ պատասխանատու անձ, կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա,

3) պահպանել տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները,

4) արտադրական պատահարները բացառելու և կանխարգելելու նպատակով ԱՎՕ-ի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաև կազմակերպել աշխատողների ուսուցում և որակավորման ստուգում,

5) տեխնածին վթարների ռիսկի (հավանականության) նվազեցման ուղղությամբ մշակել և իրականացնել միջոցառումների ծրագրեր,

6) ստեղծել դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և տեխնիկական այլ համակարգեր` տեխնածին վթարների և արտադրական պատահարների դեպքերում դրանց կիրառման համար,

7) աջակցել տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակներին` տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի պատճառների և հանգամանքների բացահայտման գործում,

8) տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակների պաշտոնատար անձանց ԱՎՕ-ներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս տրամադրել պաշտպանության անհրաժեշտ միջոցներ,

9) ապահովել ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության վիճակը բնութագրող տեղեկատվության հավաստիությունը,

10) արտադրական պատահարների և տեխնածին վթարների դեպքում անհապաղ ձեռնարկել տեխնիկական անվտանգության վկայագրով նախատեսված միջոցառումները` միաժամանակ տեղեկացնելով լիազոր մարմնին,

11) ԱՎՕ-ի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին,

12) անհրաժեշտության դեպքերում ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը,

13) դադարեցնել ԱՎՕ-ի կամ դրանում առկա տեխնիկական միջոցի, տեխնոլոգիական սարքավորման շահագործումը` եթե փորձագիտական եզրակացության մեջ արձանագրվել է տեխնածին վթարի սպառնալիք,

14) տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` ԱՎՕ-ն ներկայացնել գրանցման ռեեստրում:

28.   ՇԿՆ և ԱԿՆ մշակող կազմակերպությունները նախագծերում պետք է ներառեն դրանցում աշխատանքի անվտանգության ապահովման լուծումներ (սույն նորմերի գլուխ 6-ում):

29. Առանց ՇԿՆ-ի աշխատանքների իրականացում չի թույլատրվում: ԱԿՆ–ի մշակումը պետք է հատկապես բարդ տեխնոլոգիական կամ ոչ ավանդական շինարարական աշխատանքների դեպքում: ՇԿՆ-ի և ԱԿՆ-ի լուծումներից շեղումներ չեն թույլատրվում` առանց դրանք մշակած և հաստատած կազմակերպությունների հետ համաձայնեցման:

30.  ԱԿՆ-ի հետ աշխատողները ծանոթացվում են (առ ստորագիր) մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը:

31. Էլեկտրատեխնիկական և էլեկտրատեխնոլոգիական աշխատանքներում ներգավված անձնակազմի աշխատանքի կազմակերպման ժամանակ պետք է կատարվեն էլեկտրակայանքների և ցանցերի տեխնիկական շահագործման կանոնների պահանջները:

32.  Քիմիական նյութերի կիրառմամբ աշխատանքների իրականացման դեպքում  պետք է կատարվեն աշխատողի առողջության պահպանման և անվտագության ապահովմանն ուղղված համապատասխան կանոնների և քիմիական նյութեր արտադրող կազմակերպությունների հրահանգների պահանջները:

33. Շինհրապարակում մի քանի կապալառու կազմակերպությունների, ներառյալ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված քաղաքացիների, համատեղ գործունեության  դեպքում` գլխավոր կապալառուն իրականացնում է աշխատանքային պայմանների վերահսկում: Շինարարական հրապարակում աշխատողների կյանքին և առողջությանը իրական սպառնալիք հանդիսացող վտանգավոր պայմանների ծագման դեպքում գլխավոր կապալառուն պետք է այդ մասին իրազեկի շինարարության բոլոր մասնակիցներին և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի վտանգավոր գոտուց մարդկանց տարհանման (ապակենտրոնացման) համար: Աշխատանքների վերսկսումը թույլատրվում է գլխավոր կապալառուի կողմից վտանգի աղբյուրի կամ ռիսկի առաջացման պատճառների վերացումից հետո:

34. Հաշվի առնելով շինարարական արտադրության առանձնահատկությունները` թույլատրվում է նախատեսել սույն նորմերին չհակասող աշխատանքի անվտանգության լրացուցիչ միջոցներ, որոնք պետք է ներառվեն աշխատանքի անվտանգության ապահովման միջոցառումներում, համապատասխան կարգագրերում և հաղորդվեն անձնակազմին:

35.  Արտադրական և օժանդակ սենքերում պետք է կահավորվեն առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերով, պարագաներով և դրանց կիրառման ցուցումներով ապահովված բուժկետեր: Դեղամիջոցների անվանացանկը և անհրաժեշտ քանակը պետք է համապատասխանեն աշխատողների թվին ու շինարարական արտադրության բնույթին (ՀՀ աշխատանքային օրենսգրքի  251-րդ Հոդված):

36.  Դեղերի և պարագաների սպառմանը զուգընթաց և (կամ) պիտանելիության ժամկետները լրանալու դեպքում` դրանց պաշարը պետք է համակարգված կերպով լրացվի:

37. Արտահագուստի և անհատական պաշտպանության այլ միջոցների պահպանումը, տրամադրումը և օգտագործումն իրականացվում է ըստ «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության 019/2011 տեխնիկական կանոնակարգի (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշում):

38. Կազմակերպության ղեկավարներն իրենց ենթակա աշխատողների և ծառայողների կողմից աշխատանքի անվտանգության կանոնների և կարգագրերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով պարտավոր է ապահովել շինհրապարակում և աշխատավայրերում անհրաժեշտ պայմաններ:

 39. Անվտանգության իրական սպառնալիքի ծագման դեպքում կազմակերպության հրամանով աշխատանքների ղեկավար նշանակված անձը պարտավոր է դադարեցնել աշխատանքները և միջոցներ ձեռնարկել վտանգի վերացման ուղղությամբ, իսկ անհնարինության դեպքում` ապահովել մարդկանց տարհանումն անվտանգ վայր:

40. Սույն նորմերի պահանջներին համապատասխան` անվտանգության տեխնիկայի հրահանգները պետք է ներառեն հետևյալ բաժինները`

1) աշխատանքի անվտանգության ընդհանուր պահանջներ,

2) անվտանգության պահանջներ աշխատանքը սկսելուց առաջ,

3) անվտանգության պահանջներ աշխատանքի ընթացքում ,

4) անվտանգության պահանջներ արտակարգ և վթարային իրավիճակներում,

5) անվտանգության պահանջներ աշխատանքի ավարտից հետո:

41. Համաձայն ՀՀ օրենսդրության (և/կամ միջազգային պայմանագրերի) աշխատողների առողջության և աշխատանքի անվտանգության պահպանումը պարտավոր է ապահովել գործատուն:

42. Աշխատանքի անվտանգության ապահովման  պարտականություններն իրականացնում է կազմակերպության ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը: 

43. Աշխատողները պետք է կատարեն աշխատանքի անվտանգության ապահովման հետ կապված պարտականությունները գործատուի կողմից հաստատված իրենց պաշտոնների հրանագների և/կամ աշխատանքային գործունեության անվտանգության այլ հրահանգների պահանջների ամբողջ ծավալով:

44. Աշխատողները պետք է իրազեկվեն պաշտոնների և աշխատանքի անվտագության տեխնիկայի հրահանգների բովանդակության վերաբերյալ աշխատանքի ընդունվելիս, պաշտոնին նշանակվելիս կամ այլ աշխատանքի տեղափոխվելիս (ստորագրելով իրազեկված լինելու  մասին):

45. Կազմակերպության ղեկավարի հրամաններով պետք է նշանակվեն աշխատանքների տեղամասերում անվտագության տեխնիկայի կանոնների պահպանման  համար պատասխանատու անձիք:

46. Անվտագության տեխնիկայի գծով ստորաբաժնումների գործունեության և պաշտոնատար անձանց մեթոդական ղեկավարման նպատակով կազմակերպությունում պետք է ստեղծել անձնակազմից ձևավորված կամ պայմանագրային հիմունքներով համապատասխան ծառայություն (կամ պատասխանատուի պաշտոն):

47.  Կազմակերպությունում պետք է պարբերաբար անցկացվեն գնահատումներ, իրականացվի վերահսկում և աշխատանքի անվտանգության պայմանների բարելավում` համաձայն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի N147-Լ հրամանով հաստատված «Աշխատողի առողջության  և աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ և կիրառման ուղեցույց» (ՀՍՏ ԻSO 45001-2019) ստանդարտի  պահանջների:

48. Անվտագության տեխնիկայի նորմերի և կանոնների խախտումների հայտնաբերման դեպքում աշխատողները պետք է միջոցներ ձեռնարկեն սեփական ուժերով դրանց վերացման համար, իսկ դրա անհնարինության դեպքում` դադարեցնեն աշխատանքները և տեղեկացնեն անմիջական ղեկավարությանը:

49. Աշխատողների առողջության և աշխատանքի անվտանգության սպառնալիքի ծագման դեպքում  պատասխանատու անձիք պարտավոր են դադարեցնել աշխատանքները և միջոցներ ձեռնարկել վտանգի վերացման համար, իսկ անհրաժեշտության դեպքում` ապահովել մարդկանց  տարհանումն անվտանգ վայր:

50.   Կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է ժամանակին ապահովել աշխատանքի անվտանգ մեթոդների և հմտությունների ուսուցում (սույն նորմերի գլուխ 8-ում), անվտագության տեխնիկայի գծով հրահանգավորման անցկացում և գիտելիքների ստուգում` համաձայն հետևյալ պահանջների`

1) կազմակերպության ղեկավարները և մասնագետները` համաձայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված պաշտոննների անվանացուցակի, պարտավոր են մինչև աշխատանքի անցնելը, պաշտոնին նշանակվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո, իսկ հետագայում` պարբերաբար, սահմանված ժամկետներում անցնել անվտագության տեխնիկայի հարցերով գիտելիքների ստուգում` հաշվի առնելով աշխատանքային պարտականությունները և կատարվող աշխատանքների բնույթը: Անվտագության տեխնիկայի հարցերով ուսուցման և գիտելիքների ստուգման կարգը սահմանվում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 71-Լ հրաման «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցում. Ընդհանուր դրույթներ» (ԳՕՍՏ 12.0.004-2015) ստանդարտով:

2) անվտագության տեխնիկայի հարցերով ուսուցումը և գիտելիքների ստուգումն իրականացվում է նախապատրաստման, վերապատրաստման, երկրորդ մասնագիտության ձեռքբերման, որակավորման բարձրացման դեպքերում` համաձայն կազմակերպության կողմից հաստատված ընթացակարգերի,

3) ժամանակավոր աշխատանքի կատարմանը թույլատրելուց առաջ աշխատողների համար (այդ թվում նաև նաև գործուղված) անհրաժեշտ է իրականացնել ներածական հրահանգավորում և առաջնային հրահանգավորում,

4) բոլոր աշխատողների կրկնվող հրահանգավորումը հարկավոր է իրականացնել ըստ կազմակերպության կողմից հաստատված ընթացակարգերի, որոնք չպետք է հակասեն ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին,

5) այլ կազմակերպության տարածքում առաջնային հրահանգավորումն իրականացվում է աշխատանքների ղեկավարի կողմից այդ կազմակերպության անվտագության տեխնիկայի հարցերով պատասխանատու անձի մասնակցությամբ,

6) արտադրամասերի, ստորաբաժանումների պետերը, վարպետները, աշխղեկները, ավագ աշխղեկները, մեխանիկները և այլ մասնագետներն` ըստ գործատուի պաշտոնների ցանկի` պարտավոր են պարբերաբար, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, անցնել աշխատանքի անվտանգության պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում («Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցում. Ընդհանուր դրույթներ» ստանդարտով):

51. Անվտագության տեխնիկայի հարցերով արտապլանային գիտելիքների ստուգումն իրականացվում է`

1) այլ աշխատավայր աշխատողին փոխադրելու կամ այնպիսի պաշտոնի նշանակելու դեպքում, որը պահանջում է անվտագության տեխնիկայի հարցերով լրացուցիչ գիտելիքներ,

2) անվտագության տեխնիկայի պահանջներ ներառող նոր իրավական ակտերի ընդունման դեպքում, ընդ որում ստուգվում են միայն այդ իրավական ակտերի վերաբերյալ գիտելիքները,

3) պետական  հսկողության կամ վերահսկողության մարմնի պահանջով,

4) գործատուի կամ աշխատանքի անվտանգության ապահովման համար պաշտոնատար անձի որոշմամբ, անվտանգության տեխնիկայի պահանջների խախտումների կամ աշխատանքի անվտանգության վերաբերյալ անբավարար գիտելիքների ցուցաբերման, ինչը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է արտադրությունում վթարի, դժբախտ պատահարի կամ այլ ծանր հետևանքների,

5) տվյալ պաշտոնում 30 օրից ավելի ժամկետով աշխատանքի ընդմիջման դեպքում:

52. Անվտագության տեխնիկայի կանոնների վերաբերյալ անբավարար գիտելիքների դեպքում ստորաբաժանման ղեկավարին կամ մասնագետին մինչև գիտելիքների ստուգման դրական արդյունքի արձանագրումը չի թույլատրվում աշխատել:

53.  Մեքենաների, սարքավորումների, կայանքների և ԱՎՕ-ների շահագործումն իրականացնող և պետական վերահսկողության մարմինների կողմից վերահսկվող աշխատանքներ կատարող կազմակերպության անձնակազմը (կամ առանձին աշխատողները) թույլատրվում է աշխատանքի համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների:

54.  Կրթական հաստատությունների սովորողներին կազմակերպություններում աշխատանքի ներգրավելիս, այդ թվում արտադրական պրակտիկայի անցկացման ժամանակ, կազմակերպության պատասխանատու անձը պարտավոր է` 

1) ապահովել աշխատանքի անվտանգ մեթոդների և հմտությունների ուսուցում, ինչպես նաև հրահանգավորում և անվտագության տեխնիկայի կանոնների վերաբերյալ գիտելիքների ստուգում,

2) ապահովել նշված անձանց սանիտարակենցաղային սպասարկումը, սահմանված կարգով արտահագուստի և անհատական պաշտպանության այլ միջոցների անվճար տրամադրումը,

3) բացառել տվյալ անձանց օգտագործումը պայմանագրով և անվտանգության հրահանգով չնախատեսված աշխատանքների կատարման համար:

55.   Կազմակերպության գործունեության և աշխատանքի անվտանգության վիճակի վերահսկողությունն իրականացվում է նորմերի և կանոնների պահանջներից շեղումների բացահայտնման, ծառայությունների և ստորաբաժանումների աշխատանքի անվտանգության հարցերով պարտականությունների կատարման գնահատման, թերությունների վերացման արդյունավետ միջոցների ձեռնարկման նպատակներով:

56.  Կազմակերպությունում իրականացվող վերահսկումը պետք է լինի հետևյալ տեսակների`

1) օպերատիվ, որն իրականացվում է կազմակերպության ղեկավարի և պաշտոնատար անձանց կողմից,

2) վարչական-հասարակական, որն իրականացվում է աշխատանքի անվտանգության վիճակի վերահսկման կազմակերպման մեթոդական ցուցումների հիման վրա,

3) մշտական, որն իրականացնում է աշխատանքի անվտանգության ծառայությունը,

4) գերատեսչական, որն իրականացնում են վերադաս մարմինները,

5) արտագերատեսչական, որն իրականացնում են պետական վերահսկողության մարմինները:

57. Կազմակերպությունը պատասխանատու է աշխատողների և այն անձանց առողջության  և աշխատանքի անվտանգության ապահովման համար, ում վրա կարող է ազդել կազմակերպության գործունեությունը: Պատասխանատվությունը ներառում է նրանց ֆիզիկական և մտավոր առողջության խթանումը և պաշտպանումը:

58. Կազմակերպության գործունեության անվտանգության կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներով:

59. Արտադրական առանձին տեղամասերի, շինարարական հրապարակների, տեխնոլոգիական գործընթացների, աշխատանքների անվտանգ կազմակերպումը պետք է ներառի`

1) շինարարական տեխնոլոգիական գործընթացների և աշխատանքների անվտանգության տեխնիկայի պահանջներ,

2) արտադրական և օժանդակ սենքերին ներկայացվող անվտանգության, սանիտարիայի և հակահամաճարակային պահանջներ,

3) շինհրապարակներին ներկայացվող էլեկտրաանվտանգության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ և արտակարգ կամ վթարային իրավիճակներում անվտանգության պահանջներ,

4) նյութերի, հումքի, հավելումների, պատրաստվածքների, կիսաֆաբրիկատների օգտագործմանը, պահպանմանը և տեղափոխմանը ներկայացվող անտանգության պահանջներ,

5) առանձին արտադրական սարքավորումներին և ԱՎՕ-ներին ներկայացվող անվտանգության պահանջներ,

6) արտադրական սարքավորումների տեղակայման և աշխատանքային տեղամասերի կազմակերպման էրգոնոմիական և անվտանգության պահանջներ,

7) շինարարական արտադրության թափոնների պահպանմանը, վերամշակմանն ու փոխադրմանը ներկայացվող պահանջներ,

8) աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմ,

9) մասնագիտական վերապատրաստաման, որակավորման բարձրացման և աշխատանքի անվտանգության հարցերի շուրջ աշխատողների գիտելիքների ստուգման պահանջներ,

10) անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառմանը ներկայացվող պահանջներ:

60. Արտադրական տարածքները (շինարարական և արտադրական կազմակերպությունների հարթակները` դրանց վրա տեղակայված շինարարական օբյեկտներով, արտադրական և սանիտարակենցաղային շենքերով ու շինություններով), աշխատավայրերը և տեղամասերը պետք է նախապատրաստված լինեն աշխատանքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար: Նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտված լինեն մինչև աշխատանքների մեկնարկը: Շինհրապարակում նախապատրաստական աշխատանքների ավարտը պետք է ընդունել աշխատանքի անվտանգության միջոցառումների կատարման ակտով:

61. Աշխատավայրի կազմակերպման համար կիրառվող սարքավորումները, հարմարանքները և գործիքները պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգության պահանջներին:

62. Արտադրական տարածքները, աշխատանքային տեղամասերը և աշխատավայրերը պետք է ապահովված լինեն աշխատողների կոլեկտիվ և անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով, հրդեհամարման առաջնային միջոցներով, ինչպես նաև կապի, ազդանշանային ազդարարման և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման այլ տեխնիկական միջոցներով:

63. Աշխատողների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերը` (սանիտարակենցաղային սենքերը, հանգստի վայրերը, անցումները) արտադրական տարածքների, աշխատավայրերի և տեղամասերի կահավորման և պահպանման ժամանակ պետք է տեղակայվեն վտանգավոր գոտիներից դուրս:

64. Վտանգավոր գոտիներում պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և նշագծվեն համապատասխան գրառումներով` ըստ սահմանված ձևի (սույն նորմերի գլուխ 9-ում):

65. Այն դեպքերում, երբ վտանգավոր գոտիներում գտնվում են արտադրական կամ ծառայողական շենքեր, որտեղ կարող են գտնվել մարդիկ, ծածկերի վրայով բեռների տեղափոխումը չի թույլատրվում:

66. Կողմնակի անձանց, ոչ սթափ վիճակում գտվող աշխատողների և տվյալ տարածքում աշխատանքներում չներգրավված անձանց մուտքն արտադրական տարածք արգելվում է:

67. Շինարարական կամ արտադրական հրապարակի տարածքում, արտադրական և կենցաղային սենքերում, աշխատավայրերում և տեղամասերում գտնվող աշխատողները, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, պարտավոր են պահպանել տվյալ կազմակերպությունում ընդունված անվտանգության տեխնիկային վերաբերող ներքին աշխատանքային կանոնները:

68. Առանձնացված սենքերը, հարթակները, աշխատավայրերը, տեղամասերը պետք է ապահովված լինեն հեռախոսային կամ ռադիոկապով:

69. Ղեկավարները, աշխատողները, մասնագետները և ծառայողները պետք է գործատուի միջոցների հաշվին ապահովված լինեն արտահագուստով, անհատական և կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցներով` համաձայն ԱՊՄ-ների տրամադրման կարգի (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 255-րդ հոդված):

70. Շինհրապարակում գտնվող բոլոր անձիք պարտավոր են կրել սաղավարտներ` ամրացված կզակային ժապավեններով: Առանց սաղավարտների կամ անհատական պաշտպանության այլ անհրաժեշտ միջոցների աշխատողներն աշխատանքների կատարմանը չեն թույլատրվում:

71. Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների արտադրության կազմակերպություններում պաշտպանիչ սաղավարտների կիրառումը կանոնակարգվում է գործատուի հրամանով:

72. Գործատուն պետք է ապահովի աշխատողներին սանիտարակենցաղային սենքերով (հանդերձարաններով, հագուստի և կոշիկների չորանոցներով, ցնցուղարաններով, սննդի ընդունման, հանգստի, տաքացման սենքերով և բուժկետերով)` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 251-րդ հոդվածի պահանջների:

73. Սանիտարակենցաղային սենքերի և սարքերի նախապատրաստումը շինհրապարակում պետք է ավարտել մինչև հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը:

74. Սանիտարակենցաղային սենքերի կազմում պետք է նախատեսված լինեն դեղատուփերի, սանիտարական պատգարակների, ֆիքսող-սևեռիչ միջոցների և տուժածներին առաջին օգնության ցուցաբերման այլ միջոցների համար տեղեր:

75. Գործատուն պարտավոր է կազմակերպել յուրաքանչյուր դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննություն` համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների:

76. Բարձրության վրա աշխատանքը ներառում է աշխատանքներ, երբ`

1) կան ռիսկեր` կապված 1,3մ կամ ավելի բարձրությունից աշխատողի հնարավոր վայր ընկնելու հետ,

2) աշխատողն իրականացնում է 5մ բարձրությունից ավելի վերելք` ուղղահայաց սանդուղքով, որի թեքության անկյունը դեպի հորիզոնական մակերևույթը 75°-ից ավելին է,

3) դրանք իրականացվում են 1,3մ-ից բարձր բարձրության վրա գտնվող տեղամասում  ցանկապատի առկայությանբ, սակայն դրա բարձրությունը 1,1մ-ից պակաս է,

4) կան ռիսկեր, որոնք կապված են աշխատողի հնարավոր վայր ընկնելու հետ 1,3մ-ից պակաս բարձրությունից, եթե աշխատանքներ են տարվում մեքենաների կամ մեխանիզմների, չամրացված առարկաների մակերևույթի, դուրս ցցված առարկաների վրա:

77. Անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգավորումներ և գիտելիքների ստուգում չանցած աշխատողները չեն թույլատրվում ինքնուրույն աշխատանքի:

78. Բարձրության վրա աշխատանքի անվտանգ մեթոդների և տեխնիկայի ուսուցման դասընթացների ավարտից հետո աշխատողները պետք է անցնեն հատուկ պրակտիկա առնվազն երկու աշխատանքային օր(հերթափոխ) տևողությամբ:

79. Նախքան բարձրության վրա աշխատանքը սկսելը, գործատուն պետք է հաստատի աշխատանքների ցանկը` համաձայն թույլտվության, և ապահովի աշխատանքային տեխնոլոգիական ծրագրի մշակումը բարձրության վրա:

80. Բարձրության վրա աշխատելու ընթացքում աշխատողների վրա կարող են բացասաբար ազդել հետևյալ վտանգավոր և վնասակար արտադրական գործոնները`

1) փլուզվող կոնստրուկցիաներ,

2) ընկնող  առարկաներ, գործիքներ, նյութեր և այլն,

3) սայթակում,

4) շարժվող տրանսպորտային միջոցներ, ինքնագնաց մեխանիզմներ  և այլն,

5) քամու արագության մեծացում,

6) մթնոլորտային ստատիկ լիցքերի պարպում (կայծակ),

7) ֆիզիկական և ֆիզիոլոգիական սթրես,

8) աշխատավայրի անբավարար լուսավորություն:

81. Այն աշխատողը, որը խախտել է անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգների պահանջները կարող է ենթարկվել կարգապահական կամ քրեական պատասխանատվության:

82. Բարձրության վրա աշխատելու պայմաններից կախված` աշխատողները պետք է ապահովված լինեն ԱՊՄ-ներով` համատեղելի բարձրության անկման դեմ անվտանգության համակարգերի հետ:

83. Բարձրության վրա աշխատելիս անհրաժեշտ է ապահովել պաշտպանիչ, անվտանգության և ազդանշանային ցանկապատերի առկայությունը և որոշել վտանգավոր տարածքների սահմանները:

84. Անհրաժեշտ է սահմանափակել չարտոնված աշխատողների և կողմնակի անձանց մուտքը վտանգավոր գոտիներ: Եթե աշխատողների մուտքը վտանգավոր գոտիներ սահմանափակելու համար անհնար է տեղադրել խոչընդոտներ, ապա աշխատանքի պատասխանատու կատարողը պետք է վերահսկի աշխատանքային հարթակը և արգելի մոտեցումը վտանգավոր գոտիներին:

85. Բարձրության վրա տեղակայված աշխատանքային տեղամասերի հատակների վրա նյութերի, սարքավորումների և մարդկանց կշիռը չպետք է գերազանցի նախագծով սահմանված բեռնվածությունը:

86. Եթե բարձրության վրա աշխատանքն իրականացվում է միաժամանակ աշխատանքի թույլտվություն պահանջող այլ տիպի աշխատանքների հետ, ապա պարտադիր տրվում է ընդհանուր կարգագիր-թույլտվություն:

87. Բացառիկ  հրատապ դեպքերում (վթարների կանխարգելում, աշխատողների կյանքի սպառնալիքների վերացում, դժբախտ պատահարների և բնական աղետների հետևանքների վերացում), բարձրության վրա աշխատանքը կարող է սկսվել առանց աշխատանքի թույլտվություն տալու` անվտանգ կազմակերպման և կատարման համար նշանակված պատասխանատուի ղեկավարությամբ:

88. Աշխատավայրը ստուգելիս պետք է պարզել`

1) խարսխող սարքերի հուսալիությունը,

2) աշխատանքային տարածքում փխրուն (քայքայվող) մակերևույթների, բաց կամ չփակված մտոցների, անցքերի առկայությունը,

3) սայթաքուն աշխատանքային մակերևույթների առկայությունը, բարձրության քողարկված տարբերությունները,

4) կոնստրուկցիաների կամ դրանց տարրերի խզումը, հավասարակշռության կորստի հնարավորությունները` դրանց վրա ուղղակի աշխատանք կատարելու ժամանակ:

89. Շենքի` ավելի քան 20° թեքություն ունեցող, ինչպես նաև աշխատողների ծանրությունից բեռի համար չնախատեսված ծածկույթով տանիքներում  աշխատողների` աշխատավայր անցնելու համար նախատեսված սանդուղքների սանդղիկները դասավորվում են առնվազն 0,3մ հեռավորության վրա: Գործողության ընթացքում սանդուղքները պետք է ամրացված լինեն: Տանիքի վրա սանդուղքներ օգտագործելիս աշխատողները պետք է կիրառեն անվտանգության և ապահովության համակարգեր: Դրանց լրակազմը և տեղադրման կարգը որոշվում են տեխնոլոգիական անհրաժեշտությամբ:

90. Բարձրության վրա աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել փայտամածային և վերհան միջոցների կիրառման հետևյալ պահանջները`

1) մինչև 4մ բարձրության փայտամածային միջոցները թույլատրվում են շահագործման` ղեկավարության կողմից դրանց ընդունումից հետո` փայտամածերի և լաստակների ընդունման և ստուգման մատյանում նշումով,

2) հողի մակարդակից, հատակից կամ տեղանքից, որի վրա տեղադրված են փայտամածի հենակները, ավելի քան 4մ բարձրությամբ փայտամածերը թույլատրվում են օգտգործման համապատասխան հանձնաժողովի կողմից ակտով ընդունվելուց հետո: Փայտամածի ընդունման արդյունքները հաստատվում են այդ կազմակերպության գլխավոր ինժեների (տեխնիկական տնօրենի) կողմից: Լաստակների վրա աշխատանքի մեկնարկը չի թույլատրվում  մինչև դրանց վրա ընդունման արդյունքների հաստատումը,

3) փայտամածերը, որոնց վրա մեկ և ավելի  ամիսների ընթացքում աշխատանք չի կատարվել, ենթակա են նորից ընդունման` մինչ աշխատանքի վերսկսելը,

4) կախովի փայտամածերն ու ճոճանները  պետք է ամրակապվեն շենքի (շինության) կամ կառուցվածքի  կրող մասերին: Կախովի ճոճանների համար նախատեսված բարձակները  պետք է ամրակցվեն աշխատանքային նախագծի կամ ճոճանի շահագործման հրահանգների համաձայն: Նյութերը, գործիքները և տարան պետք է տեղադրվեն ճոճանի մեջ այնպես, որ  դրա ամբողջ երկարությամբ լինի ազատ անցում: Ճոճանում ավելի քան երկու աշխատողի գտնվելն արգելվում է:

5) ճոճանները շահագործելիս արգելվում է`

ա. երկու ճոճան  միացնել իրար,

բ. բարձրութան վրա մուտք գործել ճոճան, դրանից դուրս գալ, մի ճոճանից մյուսն անցնել (ճոճան մուտք գործելը և դուրս գալը թույլատրվում է միայն գետնին անշարժ գտնվելու դեպքում),

գ. ջրի տակառների օգտագործումը որպես բալաստ,

դ.  կողմնակի անձանց մուտքը,

ե. դրանց օգտագործումը, քամու արագությունը 10մ/վ-ը գերազանցելու, ցածր     տեսանելիության, հորդառատ անձրևի, ձյան, սառույցի առկայության, ինչպես նաև ցանկացած այլ պայմաններում, որոնք կարող են վտանգել աշխատողի առողջությունը և կյանքը,

6) ճոճաններն ու շարժական փայտամածերը, որոնցից հերթափոխի ընթացքում աշխատանքներ չեն կատարվում, պետք է իջեցվեն գետնին, բռնակները` հանվեն, էլեկտրական ճախարակային տաղավարները` կողպվեն,

7) այն վայրերում, որտեղ աշխատողները բարձրանում են փայտամածերի և լաստակների վրա, պետք է տեղադրվեն պաստառներ, որոնք ցույց կտան դրանց տեղադրման դասավորությունը և թույլատրելի բեռների կշիռները, խարսխի և թրթռակլանիչների տեղադրման կետերը, ինչպես նաև պատահարների և արտակարգ իրավիճակների դեպքում աշխատողների տարհանման սխեմաները,

8) բրիգադի կազմում բարձրության վրա աշխատանքը սկսելուց առաջ բրիգադի յուրաքանչյուր անդամ պետք է ստանա հանձնարարական և ծանոթանա իր հատուկ պարտականություններին, բարձրության վրա գտնվող հատակագծին, աշխատանքի թույլտվությանը, տեխնոլոգիական քարտերին և դրա վերաբերյալ այլ կարգավորիչ փաստաթղթերին,

9) նախքան լարման տակ գտնվող հոսանքատար մասերի մոտ աշխատելը, որոնք պաշտպանված չեն դրանց հետ պատահական շփումից, էլեկտրական սնուցումը պետք է անջատել: Այս դեպքում անջատիչ սարքի մոտ պետք է փակցված լինի նախազգուշացնող նշան. «Չ՛միացնել: Մարդիկ աշխատում են»,

10) աշխատանքը սկսելուց առաջ պետք է ապահովել աշխատավայրի բավարար լուսավորվածությունը,

11) աշխատողը անձամբ պետք է ստուգի աշխատանքների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների կատարումը,

12) աշխատողը չպետք է սկսի աշխատանքը, եթե առաջիկա աշխատանքի անվտանգության հետ ունի կասկածներ:

91. Բարձրության վրա առանց համապատասխան անվտանգության համակարգերի կիրառման չի թույլատրվում աշխատել շարժական սանդուղքների վրա:

92. Սանդուղք կամ աստիճան օգտագործելիս չի թույլատրվում`

1) աշխատել այն սանդուղքների երկու վերին սանդղիկներին, որոնք չունեն ճաղավանդակներ,

2) լինել երկրորդը (կամ ավելի) սանդուղքի կամ աստիճանավանդակի աստիճաններին,

3) բարձրացնել և իջեցնել բեռը սանդուղքի երկայնքով և գործիքը թողնել դրա վրա;

4) տեղադրել սանդուղքները ավելի քան 75° անկյան տակ` առանց դրանց վերին մասում լրացուցիչ ամրակցման:

93. 1.3մ-ից ավելի բարձրության վրա գտնվող սանդուղքից աշխատելիս պետք է օգտագործել անվտանգության համակարգ` կցված հենքի կառուցվածքային տարրերին: Այս դեպքում սանդուղքի երկարությունը պետք է աշխատողին ապահովի սանդուղքի վերին ծայրից առնվազն 1մ ցածր դիրքում գտնվող սանդղիկի վրա կանգնած դիրքում աշխատելու հնարավորություն:

94. Լաստակների վրա բեռը բարձրացնելու համար օգտագործվող փոքր մեքենայացման միջոցները  պետք է ամրակցվեն ըստ ԱԿՆ-ի:

95. Փայտամածերի և լաստակների տախտակամածներն ու սանդուղքները պետք է պարբերաբար մաքրվեն բեկորներից, թափոններից, իսկ ձմռանը` ձյունից և սառույցից,  անհրաժեշտության դեպքում` ցողվեն ավազով:

96. Բարձրության վրա մի աշխատանքային տեղամասից մյուսը անվտանգ անցնելու համար, եթե անհնար է կառուցել պաշտպանված անցուղիներ, ապա խարսխման սարքերով համակարգերը պետք է օգտագործվեն հորիզոնական (մինչև 15° անկյան տակ) տեղադրված խարսխման գծերի միջոցով:

97. Առանց պաշտպանիչ ցանկապատերի բարձրության վրա կատարվող աշխատանքներն իրականացվում են զսպող անվտանգության համակարգերի և(կամ) ճոպանների հասանելիության համակարգերի տեղադրմամբ` համաձայն բարձրության վրա աշխատանքի թույլտվության:

98. Շինարարական վերհանների (աշտարակների) ճոճաններից աշխատանքն իրականացվում է զսպող կամ անվտանգության համակարգերի կիրառումով:

99. Շարժական փայտամածային սարքավորումները շահագործելիս պետք է բավարարվեն հետևյալ պահանջները`

1) մակերևույթի թեքությունը, որի սալահատակի վրա փայտամածային միջոցները տեղափոխվում են լայնական և երկայնական ուղղություններով, չպետք է գերազանցի արտադրողի ցուցումներում նշված մեծությունները,

2) եթե քամու արագությունը 10մ/վ-ից ավելի է կամ արտաքին օդի ջերմաստիճանը մինուս 20 oC-ից ցածր է, աշխատանքը չի թույլատրվում, և  վերհանների հատվածները պետք է իջեցվեն,

100. Ճոպանների հասանելիության համակարգերի օգտագործմամբ աշխատանքներն իրականացվում են անվտանգության համակարգի պարտադիր օգտագործմամբ:

101. Եթե փրկարարական աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագիրը նախատեսում է ամրացնել փրկարարական և տարհանման համակարգերը աշխատանքի ընթացքում օգտագործվող կցորդման կետերին, ապա դրանք պետք է դիմակայեն այդ համակարգերի արտադրողների կողմից գործառական փաստաթղթերում նշված լրացուցիչ բեռներին:

102. Այն վայրերում, որտեղ պարանը կարող է վնասվել կամ սեղմվել, պետք է օգտագործել պարանապաշտպան միջոցներ:

103. Մի ծայրում ամրացված բոլոր պարանները (խարսխի ճկուն գծեր) պետք է ունենան հուսալի սևեռում, օրինակ` հանգույց:

104. Եթե անհնար է բացառել մի քանի աշխատողների կողմից ճոպանների հասանելիության համակարգերի օգտագործմամբ աշխատանքի միաժամանակյա կատարումը, երբ մի աշխատող ուղղահայաց դիրքում է մյուսի վերևում, աշխատողներին պետք է լրացուցիչ հրահանգներ տրվեն, և անվտանգության միջոցները պետք է արտացոլվեն թույլտվության կամ կարգադրության մեջ:

105. Ճոպանների հասանելիության համակարգերում խարսխին միացվող ենթահամակարգը միացնելու համար հանգույցների օգտագործումն անընդունելի է: Գործիքը, հարմարանքները և նյութերը կախելու համար օգտագործված հանգույցները, պետք է նշվեն ԱԿՆ-ում:

106. Բացառիկ դեպքերում (արտակարգ տարհանում, կյանքի սպառնալիք), թույլատրվում է օգտագործել միայն մեկ պարան` ճոպանների հասանելիության համակարգում և ընկնելու կասեցման համակարգում միաժամանակյա օգտագործման համար:

107. Եթե ճոպանների հասանելիության համակարգը գործում է ավելի քան 30 րոպե, պետք է կիրառել աշխատանքային նստատեղ:

108. Աշխատանքային ընդմիջման ընթացքում անձնակազմի անդամները պետք է հեռացվեն աշխատավայրից (բարձրությունից), անվտանգության համակարգերը հանվեն, և/կամ ապահովվի դրանց անհասանելիությունը կողմնակի անձանց համար: Արգելվում է ընդմիջումից հետո վերադառնալ աշխատավայր` առանց աշխատանքի պատասխանատուի ներկայության:

109. Նյութերի պահեստավորումը, տրանսպորտային ուղիների անցկացումը, կապի և էլեկտրահաղորդման օդային մալուխների հենարանների տեղադրումը պետք է իրականացվեն չամրակապված փորվածքների (փոսորակ, խրամուղի) գրունտի փլուզման պրիզմայի սահմաններից դուրս, իսկ գրունտի փլուզման պրիզմայի սահմաններում` ամրակապված փորվածքների դեպքում թույլատրվում է ամրակապված շեպի կայունության նախնական ստուգումից հետո` ըատ ամրակապման անձնագրի կամ դինամիկ բեռի հաշվառումով հաշվարկի: 

110. Նյութերը (կոնստրուկցիաները) պետք է տեղադրվեն հարթակների վրա` սահմանելով միջոցառումներ պահեստավորվող նյութերի ինքնաբերաբար տեղաշարժման, նստվածքի, սորման և գլորման դեմ:

111. Պահեստավորման հարթակները պետք է պաշտպանված լինեն մակերևութային ջրերից: Արգելվում է նյութերի, պատրաստվածքների պահեստավորումը լիցքային չտոփանված գրունտների վրա:

112. Շինարարական հրապարակում և աշխատանքային տեղամասերում նյութերը, կոնստրուկցիաները, սարքավորումնները պետք է պահեստավորվեն հետևյալ կերպ`

1) աղյուսը` փաթեթներում տակդիրների վրա` բեռնարկղերում 2 հարկաբաժիններով, առանց բեռնարկղերի` 1,7մ չգերազանցող բարձրությամբ,

2) հիմնային բլոկները և նկուղային պատերի  բլոկները` 2,6մ չգերազանցող դարսակներով` միջադիրներով և տակդիրների վրա,

3) պատի պանելները` կասետներում կամ բուրգերում (պանելային միջնորմերը կասետներում` ուղղաձիգ դիրքում),

4) պարզունակները և սյուները` մինչև 2մ բարձրությամբ դարսակներում` միջադիրներով և տակդիրի վրա,

5) ատաղձափայտը` 1,5մ չգերազանցող դարսակներում, շարքերի միջև տեղադրված միջադիրներով և գլորումը կանխող հենակներով, ընդ որում դարսակի բարձրությունը չպետք է գերազանցի դրա լայնությունը,

6) սղոցված անտառանյութը` դարսակներում, որոնց բարձրությունը շարքային տեղադրման դեպքում չի գերազանցում լայնության կեսը, իսկ վանդակներոմ տեղադրելու դեպքում` լայնությունից ոչ ավել բարձրությամբ,

7) ցածրատեսակ մետաղը` 1,5մ չգերազանցող  բարձրությամբ  լաստաններում,

8) սանտեխնիկական և օդափոխման բլոկները` 2մ չգերազանցող բարձրությամբ դարսակներում` միջադիրներով և տակդիրների վրա,

9) մեծ եզրաչափերի և ծանրաքաշ սարքավորումները և դրանց մասերը` մեկ հարկաբաժնով և տակդիրների վրա,

10) ապակին` արկղերում, փաթթոցային նյութերը`ուղղաձիգ, մեկ շարքով և տակդիրների վրա,

11) սև գլոցվածքային մետաղը` մինչև 1,5մ բարձրությամբ դարսակներում և միջադիրներով,

12) մինչև  300մմ տրամագծով խողովակները` մինչև 3մ բարձրությամբ  դարսակներում, միջադիրներով  և ծայրային հենակներով,

13) 300մմ գերազանցող տրամագծով խողովակները ` թամբերում և ծայրային հենակներով:

113. Այլ նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների պահեստավորումը պետք է իրականացնել համաձայն դրանց վրա տարածվող ստանդարտների և տեխնիկական պայմանների:

114. Դարսակների և լաստանների միջև պետք է նախատեսել 1մ-ից ոչ պակաս լայնությամբ անցումներ և երթանցեր, որոնց լայնությունը կախված է պահեստը սպասարկող  փախադրամիջոցների և բեռնող-բեռնաթափող մեխանիզմների եզրաչափքերից: Ցանկապատերին, ծառերին, ժամանակավոր և կապիտալ կառուցվածքների պատերին նյութերի և պատրաստվածքների հենումն արգելվում է:

115. Էլեկտրակայանքների տեղադրումը և շահագործումը պետք է իրականացնել համաձայն էլեկտրակայանքների տեղադրման և շահագործման ընթացքում աշխատանքի անվտանգության կանոնների: Յուրաքանչյուր գործարկվող սարքի վրա պետք է լինի մակնշում գործարկման կարգի վերաբերյալ:

116. Արտադրական տարածքում ժամանակավոր և մշտական էլեկտրական ցանցերի տեղադրումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացնել էլեկտրաանվտանգության համապատասխան որակավորման խումբ ունեցող էլեկտրական անձնակազմի կողմից: Հոսանքագծերում մարդկանց աշխատելու դեպքում` անջատված գործարկիչների, ավտոմատների և բարձրավոլտ բաշխիչ սարքերի բռնակին պետք է փակցնել ազդագիր`. «Չ՛միացնել: Մարդիկ աշխատում  են» գրառությամբ (սույն նորմերի գլուխ 9-ում):

117. Շինհրապարակներին էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով       6-10կՎ լարման ժամանակավոր էլեկտրական ցանցերի էլեկտրամոնտաժումը պետք է իրականացնել մեկուսացված լարերով կամ մալուխներով` հենարանների կամ մեխանիկական ամրություն ապահովող  այլ կառուցվածքների  վրա: Դրանց երկայնքով լարերի և մալուխների` հողի մակարդակից բարձր տեղադրման ժամանակ բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան`

1) 3,5 մետր` անցումների վրայով,

2) 6,0 մետր` երթևեկելի տեղամասերի վրայով,

3) 2,5 մետր` աշխատավայրերի վրա:

118. Լարման 127Վ և 220Վ ընդհանուր լուսավորության լուսատուները պետք է տեղադրվեն գետնի, հատակի մակարդակից առնվազն 2,5մ բարձրության վրա:

119. Եթե կախոցի բարձրությունը 2,5մ-ից պակաս է, ապա անհրաժեշտ է օգտագործել հատուկ պաշտպանված լուսատուներ կամ 42Վ-ից ոչ բարձր լարում: Մինչև 42Վ լարման լուսատուները պետք է սնուցվեն իջեցնող տրանսֆորմատորներից, մեքենայի փոխարկիչներից կամ կուտակիչ մարտկոցներից:

120. Արգելվում է 119-րդ կետում նշված պայմանների համար օգտագործել ավտոտրանսֆորմատորներ, դրոսելներ և ռեոստատներ: Իջեցնող տրանսֆորմատորների պատյանները և դրանց երկրորդային փաթույթները պետք է լինեն հողակցված:

121. Որպես ձեռքի լապտեր պետք է օգտագործել միայն արդյունաբերական արտադրության շարժական լուսատու սարքեր:

122. Անջատիչները, հոսանահատիչները և այլ էլեկտրական փոխարկիչ սարքերը, որոնք օգտագործվում են դրսում կամ խոնավ արտադրամասերում, պետք է ունենան համապատասխան պաշտպանության դաս (IP) և համապատասխանեն անվտանգության պահանջներին:

123. Բոլոր էլեկտրական գործարկման սարքերը պետք է տեղադրվեն այնպես, որ կողմնակի անձինք չկարողանան դրանք գործարկել: Արգելվում է մի քանի սպառիչներ միացնել մեկ փոխարկիչ սարքով:

124. Բաշխիչ վահանակները և անջատիչները պետք է ունենան կողպման սարքեր:

125. Մինչև 20Ա անվանական հոսանքների համար նախատեսված վարդակները, որոնք տեղադրվում են դրսում, պետք է կահավորվեն պաշտպանական անջատման սարքվածքով:

126. Մինչև 42Վ լարում ունեցող ցանցերում օգտագործվող վարդակները և խրոցակները պետք է ունենան ակնհայտ տարբերություն` 42Վ-ից բարձր լարման վարդակներից և խրոցակներից:

127. Մետաղական փայտամածը, աշխատավայրի մետաղական ցանկապատը, մալուխներ և լարեր տեղադրելու համար նախատեսված դարակները, էլեկտրաքարշով կռունկների և տրանսպորտային միջոցների երկաթուղային գծերը, սարքավորումների, մեքենաների և էլեկտրական շարժիչով մեխանիզմները պետք է հողակցված (կամ զրոյացված) լինեն դրանց տեղադրումից անմիջապես հետո և ստուգվեն ցանկացած աշխատանք սկսելուց առաջ:

128. Էլեկտրական կայանքների հոսանքատար մասերը պետք է մեկուսացված, ցանկապատված կամ տեղադրված լինեն անհասանելի վայրերում` դրանց հետ պատահական շփումը բացառելու նպատակով:

129. Արտադրական տարածքում էլեկտրական ցանցերի և էլեկտրական կայանքների պաշտպանությունը գերհոսանքներից պետք է ապահովվի գործարանային արտադրության ապահովիչներով կամ ավտոմատ (ինքնավար) անջատիչներով` սպառողների էլեկտրական տեղակայանքների շահագործման կանոններին համապատասխան:

130. Կայանքներում և էլեկտրահաղորդման գծերում աշխատելու համար շինարարական և մոնտաժային կազմակերպությունների անձնակազմի ընդունումը պետք է իրականացնել էլեկտրական կայանքների շահագործման ընթացքում աշխատանքի անվտանգության կանոններին համապատասխան և ապահովվել            ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշման պահանջները:

131. Աշխատավայրի նախապատրաստման իրականացումը և գործուղված անձնակազմի թույլտվության տրամադրումը շահագործող կազմակերպության իրավասությունն է:

132. Էլեկտրասարքավորումների ըստ նշանակության մոնտաժման, շահագործման, պահման, փոխադրման և տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է ապահովվեն ՀՀ կառավարության   2006 թվականի դեկտեմբերի 21-ի  N 1943-Ն որոշման պահանջները:

133. Էլեկտրասարքավորումների հիմնական բնութագրերը, որոնց ճանաչումն ու պահպանումն ապահովում են էլեկտրական սարքավորումների անվտանգ և նպատակային օգտագործումը, պետք է մակնշված լինեն համապատասխան սարքավորման վրա կամ, եթե դա հնարավոր չէ, ապա սարքավորումն ուղեկցող փաստաթղթերում:

134. Էլեկտրասարքավորումներին ներկայացվող հրդեհային անվտանգության պահանջներն են`

1) էլեկտրասարքավորումները պետք է մոնտաժվեն և շահագործվեն համաձայն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների,

2) էլեկտրաշարժիչները, ղեկավարման, կառավարման, վերահսկիչ-չափիչ, պաշտպանական սարքերը, օժանդակ սարքավորումները և հաղորդալարերը պետք է ունենան անհրաժեշտ պաշտպանության աստիճան և կատարում` համապատասխանեն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոններին, ինչպես նաև ունենան կարճ միացումից և գերծանրաբեռնվածությունից պաշտպանող և էլեկտրամատակարարմանը պահանջվող հուսալիություն ապահովող սարքեր,

3) հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների, ծածկակտուրների և այրելի նյութերի բաց պահեստների վրայով չի թույլատրվում անցկացնել օդային էլեկտրահաղորդման գծեր և արտաքին էլեկտրագծեր: Օդային էլեկտրահաղորդման գծերից մինչև վերը թվարկված օբյեկտները  միջտարածությունը պետք է կազմի` էլեկտրահենասյան 1,5 բարձրությունից ոչ պակաս,

4) էլեկտրասարքավորումների շահագործման ժամանակ չի թույլատրվում`

ա. օգտագործել սարքեր և սարքավորումներ, եթե շահագործման պայմանները չեն համապատասխանում արտադրող կազմակերպությունների ¬հրահանգներին,  ինչպես նաև անսարքությունների դեպքում, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ,

բ. շահագործել վնասված մեկուսացումով (մեկուսիչ հատկությունները կորցրած) մալուխներ և էլեկտրալարեր,

գ. օգտվել անսարք վարդակներից, անջատիչներից և այլ տիպի էլեկտրական սարքվածքներից և սարքերից,

դ. էլեկտրալամպերը կամ ջահերը փաթաթել թղթով կամ այլ այրելի նյութերով,

ե. առանց չայրելի նյութից պատրաստված տակդիրի` օգտագործել էլեկտրական արդուկներ, սալօջախներ,

զ. առանց հսկողության թողնել ցանցին միացված էլեկտրաջեռուցիչ սարքեր, և այլ սպառիչներ, եթե դա արգելված է արտադրող կազմակերպության կողմից,

է. օգտագործել ոչ ստանդարտ (տնայնագործական) էլեկտրաջեռուցիչ սարքեր, ներդիրներ, այլ սարքեր` գերբեռնվածության և կարճ միակցման հոսանքներից պաշտպանելու համար,

ը. պահեստներով, արտադրական և այլ նշանակության շինություններով տարանցիկ հաղորդալարերի և մալուխների անցկացում,

թ. մեկ խողովակում, մետաղական ճկախողովակում, լարերի փնջում, շինարարական կառուցվածքների փակ անցուղիներում համատեղ տեղադրել աշխատանքային և վթարային լուսավորության շղթաների սնման և կառավարման մալուխներ,

5) «Ելք» լուսային ցուցանակները պետք է գտնվեն սարքին վիճակում և լինեն միշտ  միացված,

6) շարժական էլեկտրակայանքների սնման համար օգտագործվող ենթակայանի լարումը չպետք է գերազանցի 6-10կՎ-ն,

7) շարժական էլեկտրալուսատուների համար պետք է օգտագործվեն ճկուն հաղորդալարեր: Լուսատուները պետք է սարքավորված լինեն ապակե թասակներով, պաշտպանված լինեն պահպանիչ ցանցերով և ապահովված լինեն կեռիկներով,

8) լամպաշարերի պատրաստման ժամանակ`

ա) անհրաժեշտ է օգտագործել միայն չայրելի նյութեր, իսկ դրանց իրանները պետք է մեկուսացվեն ամրության մետաղաճոպանից,

բ) լուսարձակները և լամպաշարերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի մինչև այրելի նյութից պատրաստված կառուցվածքները և իրերը ընկած հեռավորությունը լինի 0.5մ-ից, իսկ ոսպնյակային լուսարձակների տեղադրման տեղերից` 2մ-ից ոչ պակաս,

գ) լուսարձակների, լամպաշարերի լուսազտիչները պետք է լինեն չայրելի նյութերից,

9) առանց ջերմակարգավորիչների էլեկտրավառարանների օգտագործումը չի թույլատրվում,

10) պետք է հետևել մալուխների, հաղորդալարերի, էլեկտրաշարժիչների, լուսատուների և այլ էլեկտրասարքավորումների ճիշտ ընտրությանը և շահագործմանը` կախված շինության հրդեհապայթյունավտանգության դասից և շրջակա միջավայրի պայմաններից,

11) էլեկտրացանցի գերբեռնվածությունից, կարճ միացումից, ինչպես նաև այլ վթարային ռեժիմներից հրդեհների կանխման նպատակով, պետք է պարբերաբար հսկողություն սահմանել էլեկտրասարքավորումների տեխնիկական վիճակի վրա,

12) անցումային դիմադրությունները նվազեցնելու նպատակով հաղորդալարերի կցամիացումներն անհրաժեշտ է իրականացնել հատուկ սեղմակների կիրառման, եռակցման կամ զոդման եղանակով:

135. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N878 որոշման հավելվածի պահանջների համաձայն էլեկտրակայանքների սպասարկման աշխատանքների անվտանգ կատարման համար պետք է օգտագործվեն պաշտպանական միջոցներ` դիէլեկտրիկ ձեռնոցներ, կրկնակոշիկներ (բոտեր), մեկուսիչ գորգեր, օպերատիվ ձողեր, ակնոցներ և այլն, որոնց վրա պետք է առկա լինեն դրանց փորձարկման տվյալները և պիտանելիության ժամկետը: Պաշտպանական միջոցները, որոնք կիրառվում են էլեկտրակայանքների սպասարկման համար, պարբերաբար պետք է ենթարկվեն էլեկտրական փորձարկումների: Արգելվում է օգտվել ժամկետանց պաշտպանական միջոցներից:

136. Շինհրապարակի անշարժ էլեկտրական ենթակայանների և բաշխիչ սարքերի շինություններում պետք է փակցված լինեն էլեկտրատնտեսության առաջնային և երկրորդական փոխակերպման օդային ու մալուխային գծերի սխեմաները, սպասարկող անձնակազմի համար առկա լինեն նաև հրահանգները, դեղատուփը, օպերատիվ գրանցումների մատյանը, տեղադրված լինեն անվտանգության փոխադրովի նախազգուշացնող նշաններ և վահանակներ:

137. Շինհրապարակը սնող շարժական մեքենաների և տրանսֆորմատորային ենթակայանների միացումը գծերին պետք է կատարել նշված աշխատանքների համար պիտանի, գործարանային արտադրանքի հատուկ շարժական միակցման սեղմակների միջոցով: Արգելվում է մալուխի ուղղակի միացումն օդային գծերին առանց միակցման  սեղմակի:

138. Շարժական ենթակայանների, բաշխիչ սարքերի և միակցման կետերի բոլոր դռները պետք է ունենան հուսալի փականային հարմարանքներ, յուղային գործարկիչների, զատիչների և խցերի դռների միջև մեխանիկական բլոկավորվածք, որը կարգելակի սխալ գործողությունների կատարումը յուղային գործարկիչների և զատիչների հետ, կբացառի դռները բացելու հնարավորությունը, եթե միացված է զատիչը և զատիչի միացնելը, եթե բաց են դռները: Շարժական տրանսֆորմատորային ենթակայանների և բաշխիչ կետերի շինությունները պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութից, ունենան ամուր կառուցվածք, տեղափոխման համար` դիմացկուն կցորդիչներ:

139. Անշարժ և շարժական տրանսֆորմատորային ենթակայաններում տրանսֆորմատորները պետք է լինեն փակ տիպի` յուղընդարձակիչի յուղը փոշուց կեղտոտվելուց պաշտպանված լինելու համար:

140. Հողակցման ենթակա են`

1) էլեկտրակայանքների լարման տակ չգտնվող մետաղյա մասերը, որոնք կարող են մեկուսապատվածքի վնասվածքի դեպքում ընկնել լարման տակ,

2) էլեկտրական մեքենաների, տրանսֆորմատորների, անջատիչների մետաղական հենոցները և պատյանները,

3) էլեկտրական ապարատների շարժաբերների մետաղական մասերը,

4) չափիչ տրանսֆորմատորների երկրորդական փաթույթները,

5) ղեկավարման և բաշխման վահանների մետաղյա հիմնակմախքները (կարկաս),

6) անշարժ և շարժական տրանսֆորմատորային ենթակայանների, բաշխիչ սարքերի և միակցման կետերի մետաղե և երկաթբետոնե կցորդիչներն ու պատյանները,

7) մալուխային կցորդիչների մետաղե իրանները, մալուխների մետաղե պատյանները, էլեկտրահաղորդման պողպատե խողովակները,

8) էլեկտրահաղորդման գծերի մետաղե և երկաթբետոնե հենասյուներն ու շինվածքները,

9) լուսարձակների և լուսավորման արմատուրների մետաղյա  հենամարմինները,

10) լարման տակ գտնվող մասերի արգելապատերը, մետաղե ճաղաշարային և հոծ պաշտպանակները, մետաղե կոնստրուկտիվ տարրերը (ֆերմա, հեծան), հարթակները և այլ մետաղե մասեր, որոնք կարող են հայտնվել լարման տակ:

141. Շինհրապարակում տեղակայված անշարժ և շարժական 1000Վ և բարձր լարման էլեկտրակայանքների հողակցումը պետք է լինի ընդհանուր:

142. Անշարժ և շարժական մեքենաների ու մեխանիզմների հողակցման ընդհանուր ցանցը պետք է իրականացնել հողակցվող հաղորդալարերը և հողակցվող ճկուն մալուխների ջղերը միմյանց հետ անընդհատ էլեկտրական միացման միջոցով:

143. Միակցման կետի մոտ տեղային հողակցում անցկացնելու դեպքում դրանից սնվող շարժական մեքենաների և սարքավորումների լրացուցիչ հողակցում չի պահանջվում:

144. Շինհրապարակում ամսական առնվազն մեկ անգամ պետք է կատարել հողակցման ցանցի արտաքին զննում, ինչպես նաև ընդհանուր հողակցման ցանցի դիմադրության չափում: Ընդհանուր հողակցման ցանցի դիմադրությունը պետք է լինի 4Օհմ-ից ոչ պակաս:

145. Նոր տեղակայված կամ տեղափոխված էլեկտրասարքավորման միացումից առաջ պետք է չափվի հողակցման դիմադրությունը, չափման արդյունքները գրանցվեն հատուկ մատյանում:

146. Պայթեցման աշխատանքների ավարտից հետո այդ գոտում գտնվող հողակցման ցանցը պետք է ենթարկվի պարտադիր զննման:

147. Էլեկտրահաղորդման օդային գծերի տակ չպետք է լինեն հումքի և այլ նյութերի դարսակներ: Շինարարական մեքենայի բարձրացվող կամ քաշվող մասից ցանկացած դիրքում էլեկտրահաղորդման գծի հեռավորությունները բերված են աղյուսակ 1-ում:

 

Լարման տակ գտնվող հոսանքատար մասերից թույլատրվող հեռավորությունները, մ

 

Աղյուսակ 1

 

N

Լարումը, կՎ

Հեռավորությունը մարդկանցից և
նրանց կողմից օգտագործվող
գործիքներից ու հարմարանքներից,
ժամանակավոր ցանկապատերից, մ

Հեռավորությունն աշխատանքային կամ
տեղափոխման վիճակում գտնվող մեխանիզմներից, բեռնամբարձ մեքենաներից, առասաններից, բեռնակալիչ հարմարանքներից և բեռներից, մ

1.

մինչև
1կՎ

Օդային գիծ

0,6

1,0

2.

մնացած էլեկտրակա-
յանքներում

չի նորմավորվում
(առանց հպման)

1,0

3.

1-35

0,6

1,0

4.

60, 110

1,0

1,5

5.

150

1,5

2,0

6.

220

2,0

2,5

7.

330

2,5

3,5

 

148. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ (բացառությամբ 35-400կՎ լարման ցանցերի համար որոնց դեպքում գործում են այլ սահմանափակումներ), վտանգավոր գոտում գտնվող բոլոր օդային և ստորգետնյա մալուխային էլեկտրահաղորդման գծերը պետք է անջատվեն, պայթյունից հետո գծերը միացնելուց առաջ` զննվեն և բացահայտված թերությունները վերացվեն:

149. Ամպրոպի ժամանակ էլեկտրահաղորդման գծերի վրա աշխատանքներ կատարել արգելվում է:

150. Շարժական մեքենաները սնող ճկուն մալուխը պետք է անցկացնել այնպես, որպեսզի բացառվի դրա վնասվելու, սառչելու, կպչելու, ապարի տակ մնալու, դրա վրայով մեքենաների և սարքավորումների անցման հնարավորությունը: Ջրավորված տեղանքով մալուխը պետք է անցկացնել հենարանների վրայով: Հերթափոխի սկզբում և աշխատանքի ընթացքում ճկուն մալուխները պետք է զննվեն տվյալ կայանքը սպասարկող անձնակազմի կողմից:

151. Ավտոճանապարհի հետ հատման մասերում  մալուխը պետք է վնասումից պաշտպանված լինի խողովակով, պատյանով կամ կիսախողովակով:

152. 6-10կՎ լարման ճկուն մալուխները, որոնց աշխատանքը պահանջում է հաճախակի անջատումներ, պետք է միացվեն խրոցակային ագույցներով, իսկ վարդակը` (հորիզոնական) պետք է տեղադրել սնման աղբյուրի կողմից:

153. Արգելվում է մեկից ավելի միացում կամ արտուղղում գործարկիչների և տրանսֆորմատորների սեղմակներից, եթե դա նախատեսված չէ սեղմակի կամ միացման արմատուրի կառուցվածքով:

154. Արտադրական տարածքները պետք է հագեցած լինեն հրդեհաշիջման սարքավորումներով` համաձայն «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի  և         ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N595-Ն հրամանի պահանջների: 

155 Վառելիք կամ դյուրավառ նյութեր պարունակող վայրերում ծխելն արգելվում է, իսկ բաց կրակի օգտագործումը թույլատրվում է միայն ավելի քան 50մ շառավղով հեռավորության վրա:

156 Դյուրավառ նյութերը (յուղոտ լաթեր, թեփ կամ տաշեղներ և պլաստիկ թափոններ) չպետք է կուտակվեն աշխատավայրերում, դրանք պետք է պահվեն փակ մետաղյա տարաներում` ապահով վայրում:

157. Հրդեհաշիջման սարքավորումները պետք է պահվեն աշխատանքային վիճակում: Հակահրդեհային սարքավորումների մոտեցման ուղիները միշտ պետք է լինեն ազատ և նշվեն համապատասխան նշաններով:

158. Աշխատավայրերում, որտեղ օգտագործվում կամ պատրաստվում են սոսինձներ, մածուկներ, ներկեր և այլ նյութեր, որոնք արտանետում են պայթունավտանգ կամ վնասակար նյութեր, բաց կրակի օգտագործումը կամ կայծ առաջացնող գործողություններն արգելվում են: Այդ աշխատավայրերը պետք է օդափոխվեն: Նման սենքերում (գոտիներում) էլեկտրական կայանքները պետք է լինեն պայթյունապաշտպան: Բացի այդ, պետք է միջոցներ ձեռնարկվեն ստատիկ էլեկտրական լիցքերի առաջացումն ու կուտակումը կանխելու համար:

159. Պայթյունի կամ հրդեհի տեսանկյունից վտանգավոր աշխատավայրերը պետք է հագեցած լինեն հրդեհաշիջման

160. Հակահրդեհային ջրամատակարարման ցանցերը պետք է գտնվեն սարքին վիճակում և ապահովեն հակահրդեհային պահանջներով սահմանված, հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրի ծախսը: Դրանց աշխատունակությունը պետք է ստուգվի ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ: Հրշեջ ծորակները պետք է գտնվեն սարքին վիճակում, իսկ ձմռան ամիսներին` տաքացվեն և մաքրվեն ձնից, սառույցից: Կազմակերպության էլեկտրամատակարարումը պետք է ապահովի հրշեջ պոմպերի անխափան աշխատանքը:

161. Ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի ծորակները պետք է համալրված լինեն փողրակներով (ճկափողերով) և փողակներով: Հրշեջ փողրակը պետք է միացված լինի ծորակին և փողակին: Ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ կանեփաթելային փողրակները պետք է նոր ծալքով վերափաթաթվեն:

162. Եթե օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում 200մ շառավղով գոյություն ունեն բնական կամ արհեստական ջրաղբյուրներ (գետեր, լճեր, ավազաններ և այլն), հրշեջ մեքենաների կայանման և տարվա ցանկացած ժամանակ ջուր վերցնելու համար պետք է կառուցվեն մերձատար ճանապարհներ, ինչպես նաև հատուկ հարմարեցված պինդ ծածկույթով հրապարակներ 12x12մ-ից ոչ պակաս չափսերով: Արհեստական ջրամբարների, դրանց մոտենալու ճանապարհների, ինչպես նաև ջրառման սարքավորումների մշտապես պատրաստության ապահովումը դրվում է համապատասխան կազմակերպությունների վրա:

163. Ջրաճնշիչ աշտարակները պետք է հարմարեցված լինեն տարվա ցանկացած ժամանակ հրշեջ տեխնիկայով ջուր վերցնելու համար: Չի թույլատրվում հրդեհաշիջման համար նախատեսված ջրի պաշարների օգտագործումը տնտեսական և արտադրական նպատակների համար:

164. Օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով` համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանի պահանջների: Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի ոլորտը համակարգող լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Internet/ Eternet/ GSM/ GPRS/ հեռախոսային ֆիքսված ցանց և այլն), ընդ որում 3000քմ և ավել տարածք ունեցող օբյեկտների համար ռադիոկապի կիրառումը պարտադիր է:

165. Հրդեհը հայտնաբերելու դեպքում, քաղաքացիները «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով սահմանված կարգով, պարտավոր են այդ մասին հայտնել հրդեհային պահպանության մարմիններին և հնարավոր միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու և հրդեհը մարելու համար:

166. Օբյեկտի ղեկավարը (իրավասու պաշտոնատար անձը) հրդեհի դեպքում պարտավոր է`

1) անմիջապես կազմակերպել մարդկանց փրկումը, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,

2) շենքում դադարեցնել բոլոր աշխատանքները (եթե դա թույլատրվում է արտադրության տեխնոլոգիական գործընթացներով), բացի այն աշխատանքներից, որոնք կապված են հրդեհի վերացման միջոցառումների հետ,

3) մինչև հրշեջ փրկարարական ստորաբաժանումների ժամանումը իրականացնել հրդեհաշիջման աշխատանքների ընդհանուր ղեկավարումը (հաշվի առնելով օբյեկտի առանձնահատկությունները),

4) կազմակերպել հրդեհի տարածումը և շինությունների ծխապատումը կանխող միջոցառումներ,

5) ապահովել հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված աշխատողների կողմից անվտանգության պահանջների կատարումը,

6) կազմակերպել հրշեջ փրկարարական ստորաբաժանումների դիմավորումը:

167. Հրշեջ փրկարարական ստորաբաժանման ժամանումից հետո օբյեկտի ղեկավարը պարտավոր է հրդեհաշիջման ղեկավարին տեղեկացնել օբյեկտի կառուցվածքային և տեխնոլոգիական առանձնահատկությունների, հարակից շենքերի, շինությունների, պահվող, օգտագործվող նյութերի, արտադրանքի քանակի, դրանց հրդեհավտանգ հատկությունների մասին, հաղորդել այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հրդեհի հաջող վերացման համար, ինչպես նաև կազմակերպել օբյեկտի ուժերի և միջոցների ներգրավումը հրդեհի վերացման աշխատանքներին:

168. 25-ից ավելի փոխադրամիջոցների կայանման համար նախատեսված շինությունների պետք է մշակել տեղաբաշխման հատակագիծ` հրդեհի դեպքում տարհանման կարգի և հերթականության նկարագրումով:

169. Փոխադրամիջոցների կայանման համար նախատեսված շինություններում, ծածկարանների տակ և բաց հրապարակներում արգելվում է`

1) հրդեհային անվտանգության պահանջներով սահմանված քանակությունից ավելի  տրանսպորտային միջոցներ կայանելը, տեղաբաշխման հատակագիծը խախտելը, ավտոմեքենաների միջև ընկած հեռավորությունը փոքրացնելը, ելքի դարպասները ծանրաբեռնելը,

2) ջերմային աշխատանքներ կատարելիս աշխատանքային միջոցներն այրելի և դյուրավառ հեղուկներով լվանալը,

3) վառելիքի բաքի բկանցքը բաց թողնելը, վառելանյութի և յուղի հոսքի դեպքում տրանսպորտային միջոցներ կայանելը,

4) տրանսպորտային միջոցները վառելիքով լցավորելը, դրանցից վառելանյութ դատարկելը,

5) վառելանյութ, յուղեր, դրանց դատարկ տարաներ պահելը (բացի անձնական ավտոտնակներից),

6) կուտակիչների վերալիցքավորումն անմիջապես փոխադրամիջոցների վրա,

7) շարժիչները տաքացնելը (խարույկներ, ջահեր, զոդման լամպեր) կամ լուսավորության համար բաց կրակից օգտվելը,

8) ընդհանուր կանգառներում դյուրավառ և այրելի հեղուկների և գազերի տեղափոխման համար օգտագործվող փոխադրամիջոցների կայանելը:

170. Բոլոր տիպի ավտոտրանսպորտային միջոցներն արգելվում է շահագործել`

1) առանց համապատասխան կրակմարիչների,

2) վնասված կամ մաշված մեկուսիչ շերտ ունեցող հաղորդալարերով և ոչ գործարանային տիպի ապահովիչներով կահավորված,

3)  բարձր ճնշման գազային այրման անսարք համակարգով կահավորված,

4) եթե դրանք գտնվում են անսարք վիճակում և այդ անսարքությունը կարող է հրդեհի պատճառ հանդիսանալ:

171. Պայթյունահրդեհավտանգ և հրդեհավտանգ նյութերը պետք է տեղափոխվեն տվյալ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան տարայով և փաթեթավորմամբ: Փաթեթավորումը և տարան պետք է լինեն դիմակայուն ու սարքին` բեռի հոսակորուստը բացառելու, ամբողջականությունը և փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով: Փաթեթավորման և տարայի պատրաստման համար օգտագործվող նյութերը պետք է պարունակության հանդեպ  իներտ  լինեն:

172. Այրելի և դյուրավառ հեղուկներ տեղափոխող ավտոցիստեռնները պետք է սարքավորված լինեն հուսալի հողակցումով, սկզբնական հրդեհաշիջման միջոցներով և տեսականշվեն տեղափոխվող բեռի հրդեհավտանգության աստիճանին համապատասխան, իսկ գազերի արտանետիչ խողովակները պետք է դուրս բերվեն ջերմափոխանակչի տակից և սարքավորվեն սարքին կայծմարիչներով:

173. 10000մ3-ից ավելի տարողությամբ անտառանյութի պահեստները պետք է համապատասխանեն ՇԿՆ-ի և ԱԿՆ-ի պահանջներին, 10.000մ3-ից պակաս լինելու դեպքում` պետք է մշակվեն և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համաձայնեցվեն դարսակների տեղադրման հատակագծերը (պահվող նյութերի սահմանային ծավալների նշումով), դարսակների միջև հակահրդեհային միջտարածությունները և անցումները:

174. Դարսակների հակահրդեհային միջտարածություններում անտառանյութի, սարքավորումների պահեստավորում չի թույլատրվում:

175. Դարսակների տեղադրման տեղերը մինչև բնահողը պետք է մաքրվեն խոտի ծածկույթից, այրելի աղբից կամ ծածկվեն 15 սմ-ից ոչ պակաս հաստությամբ հողի, ավազի կամ կոպիճի շերտով:

176. Պահեստներում չի թույլատրվում անտառանյութի պահեստավորման հետ առնչություն չունեցող աշխատանքներ կատարել:

177. Փայտանյութի պահեստներում աշխատողների համար նախատեսված կենցաղային սենքերը պետք է գտնվեն առանձին շինություններում: Այդ շինությունների ջեռուցման համար թույլատրվում է օգտագործել միայն գործարանային արտադրության էլեկտրաջեռուցիչներ:

178. Փակ պահեստներում դարսակների և շինության պատերի, ելուստների միջև անցումների լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 0,8 մետր: Պահեստի դռնատեղերի դիմաց պետք է լինեն դռների լայնությամբ անցումներ:

179. Փակ պահեստներում չի թույլատրվում կառուցել միջնապատերով ծառայողական շինություններ: Փակ պահեստների, հարթակների հատակները պետք է լինեն չայրելի նյութերից:

180. Բոլոր տեսակի լաքերի և ներկերի կազմումը և նոսրացումը անհրաժեշտ է կատարել արտաքին պատի մոտ գտնվող, պատուհաններ ունեցող շինություններում կամ բաց հարթակներում:

181. Ներկանյութերի մատուցումը պետք է կատարել պատրաստի վիճակում: Արտադրամասի պահեստներում չի թույլատրվում պահել մեկ հերթափոխի պահանջից ավելի քանակությամբ լաքաներկային նյութեր:

182. Ներկման խցերը պետք է պատրաստված լինեն չայրելի նյութերից և սարքավորված լինեն ներկափոշեցրիչներին սեղմած օդ կամ լաքաներկային նյութեր մատակարարող սարքավորումների հետ բլոկավորված ինքնուրույն տեղային արտաձգիչ օդափոխիչ համակարգով: Փոշեցրումով ներկման դեպքում ներկամղման բաքերը պետք է տեղադրվեն ներկման խցերից դուրս:

183. Կրակային աշխատանքների կատարման շինություններում մետաղի շիկացած մասնիկների ընկնելը կից, հարևան հարկեր կանխելու համար ծածկերը, պատերը, միջնապատերը, դիտանցքերը, տեխնոլոգիական անցքերը, օդափոխության և հավաքակցման խորշերը (անցքերը) պետք է փակվեն չայրելի նյութերով: Կրակային աշխատանքների իրականացման վայրը պետք է լինի մաքրված:

184. Շենքերի և շինությունների կառուցատարրերում այրելի նյութերի օգտագործման դեպքում եռակցման և կտրման աշխատանքների իրականացման վայրը պետք է ցանկապատված լինի չայրելի նյութից միջնապատով: Ընդ որում, միջնապատի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,8մ, իսկ միջնապատի և հատակի միջև բացակը` ոչ ավել, քան 5սմ: Շիկացած մասնիկների ցրումը բացառելու համար նշված բացակը պետք է փակել չայրելի նյութից` 1x1մմ-ից ոչ ավել չափսերի բջիջներով ցանցով:

185. Կրակային աշխատանքները սկսելուց առաջ և այդ աշխատանքների կատարման ընթացքում` տեխնոլոգիական սարքավորումների մեջ և վտանգավոր գոտում պետք է հսկել գոլորշու գազաօդային միջավայրի վիճակը: Վտանգավոր գոտում կամ տեխնոլոգիական սարքավորումների մեջ այրելի նյութերի պարունակության ավելացման դեպքում  մինչև պայթյունաանվտանգ գոլորշիների (գազերի) առավելագույն թույլատրելի պարունակությունը, կրակային աշխատանքներն անմիջապես պետք է դադարեցվեն:

186. Կրակային աշխատանքների կատարման դեպքում արգելվում է`

1) աշխատել անսարքություն ունեցող սարքավորումներով,

2) կատարել կրակային աշխատանքներ ներկված կառուցատարրերի և արտադրանքի վրա,

3) օգտագործել յուղերի, ճարպերի, բենզինի և այլ այրելի հեղուկների հետքեր ունեցող հագուստ և թաթմաններ (ձեռնոցներ),

4) եռակցման խցերում պահել հագուստ, այրելի, դյուրավառ հեղուկներ և այլ այրելի նյութեր,

5) աշակերտների ինքնուրույն աշխատանքը,

6) որակավորման և հրդեհային անվտանգության տեխնիկայի վկայական չունեցող աշխատողների աշխատանքը,

7) էլեկտրական լարերի և սեղմված, հեղուկացված, լուծված գազերի բալոնների հպումը,

8) աշխատել սարքավորումները և հաղորդակցման ուղիները այրելի և թունավոր նյութերով լցված լինելու, ինչպես նաև էլեկտրական լարման տակ գտնվելու դեպքում,

9) տանիքածածկի վրա ջերմամեկուսացման, շոգեմեկուսացման աշխատանքների, այրելի և դժվարավառ ջերմապահպանիչով պանելների հավաքակցման, հատակի ծածկույթի սոսնձման, այրելի լաքերի, սոսինձների, մածիկների օգտագործմամբ այլ աշխատանքների ընթացքում միաժամանակ կրակային աշխատանքներ կատարելը:

187. Շարժական ացետիլենային գեներատորները պետք է տեղադրվեն բաց հարթակներում: Այդ գեներատորների ժամանակավոր աշխատանքները թույլատրվում են միայն բավարար չափով օդափոխվող շինություններում: Ացետիլենային գեներատորները պետք է տեղադրվեն կրակային աշխատանքների իրականացման վայրերից, ճնշակների (կոմպրեսորների) և օդափոխիչների օդի առքի տեղերից ոչ պակաս, քան 10մ հեռավորության վրա և ցանկապատվեն: Ացետիլենային գեներատորների տեղադրման տեղերում պետք է փակցվեն ցուցանակներ (պլակատներ)` «Կողմնակի անձանց մուտքը արգելվում է», «Հրավտանգ է», «Չ՛ծխել», «Բաց կրակ չ՛օգտագործել» և այլն:

188. Աշխատանքի ավարտից հետո շարժական ացետիլենային գեներատորներում կալցիումի կարբիդի մնացորդը պետք է սպառել: Գեներատորից հեռացված կրի տիղմը պետք է դատարկել այդ նպատակի համար հարմարեցված տարայի մեջ և թափել տիղմային փոսի կամ հատուկ զետեղարանի (բունկերի) մեջ: Բաց տիղմային փոսերը պետք է ցանկապատված լինեն ճաղաշարերով: Փակ փոսերը պետք է ունենան չայրելի ծածկեր, սարքավորված լինեն արտաձգիչ օդափոխությամբ և տիղմի դուրս բերման համար անցքերով: Տիղմային փոսերից ոչ պակաս, քան 10մ շառավղով չի թույլատրվում ծխել, բաց կրակից օգտվել: Այդ մասին պետք է փակցվեն համապատասխան արգելող նշաններ:

189. Գազերով բալոնների պահումը և փոխադրումը պետք է կատարվի դրանց բկանցքերի վրա ներպտուտակած թասակների կիրառումով: Բալոնների փոխադրման ժամանակ չպետք է լինեն հարվածներ և ցնցումներ: Բալոնները եռակցման աշխատանքների կատարման տեղեր պետք է փոխադրվեն հատուկ սայլակներով, պատգարակներով, սահնակներով: Բալոնների տեղափոխումը ուսերի կամ ձեռքերի վրա չի թույլատրվում:

190. Գազով բալոնները պահման, փոխադրման շահագործման ժամանակ պետք է պաշտպանվեն արևի ճառագայթներից և այլ ջերմային աղբյուրներից: Շինություններում տեղադրվող բալոնները պետք է գտնվեն ջեռուցման սարքերից և վառարաններից 1մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, իսկ բաց կրակով ջերմության աղբյուրներից` 5մ-ից: Հրածորաններից (հորիզոնականով) մինչև տարաթողման խմբակային սարքավորումները հեռավորությունը պետք է լինի 10 մ-ից ոչ պակաս, մինչև առանձին թթվածնով և այրելի գազերով բալոնները` 50մ-ից: Միևնույն շինությունում այրելի գազերով և թթվածնով բալոնների, ինչպես նաև կալցիումի կարբիդի, ներկերի, յուղերի և ճարպերի պահումը չի թույլատրվում:

191. Գազաեռակցման և գազակտրման աշխատանքների կատարման ընթացքում արգելվում է`

1) սառած ացետիլենային գեներատորները, խողովակաշարերը, ճնշման կարգավորիչները, փականները և եռակցման սարքավորումների այլ մասերը տաքացնել բաց կրակով կամ շիկացած իրերով,

2) թույլ տալ թթվածնով բալոնների, ճնշման կարգավորիչների և եռակցման սարքավորումների հպումը տարբեր յուղերի և յուղոտված հագուստի հետ,

3) երկու եռակցողին աշխատել մեկ ջրային փականից,

4) եռակցման սարքավորման ձագարի կարբիդը բեռնել մեծ կտորներով կամ ներմղել մետաղալարերով և այլ մետաղական իրերով, ինչպես նաև աշխատել կարբիդային փոշով,

5) բեռնման բաց զամբյուղների կամ գազահավաքիչի մեջ լցնել կալցիումի կարբիդ` ջրի առկայության դեպքում, ինչպես նաև գեներատորների, կարբիդի վրա ջուրե ռեժիմով աշխատելու ժամանակ, զամբյուղները կարբիդով բեռնել դրանց ծավալի կեսից ավելի   քանակությամբ,

6) այրելի գազերի ճկափողերը փչահարել թթվածնով, իսկ թթվածնային ճկափողերը` այրելի գազերով, աշխատանքի ժամանակ այդ ճկափողերը իրարով փոխարինել,

7) օգտվել 30մ-ից, իսկ հավաքակցման աշխատանքների ժամանակ 40մ-ից ավելի  երկարություն ունեցող ճկափողերից,

8) գազատար ճկափողերը գերոլորել, սեղմել, գազագեներատորները տեղափոխել գազահավաքի մեջ ացետիլեն լինելու դեպքում,

9) ացետիլենային գեներատորների աշխատանքն ուժեղացնել դրանց մեջ գազի ճնշումը կանխամտածված բարձրացնելով կամ կալցիումի կարբիդի քանակությունն ավելացնելով,

10) թմբկագլանները բացելու համար օգտագործել պղնձե գործիքներ,

11) ացետիլենային սարքավորումների զոդման համար, ինչպես նաև այն տեղերում, որտեղ ացետիլենի հետ շփում կարող է տեղի ունենալ, որպես զոդանյութ օգտագործել պղինձ:

192. Շինություններում էլեկտրաեռակցման աշխատանքների իրականացման մշտական վայրերի հատակը պետք է լինի չայրելի նյութերից:

193. Առանց մեկուսացման կամ վնասված մեկուսացումով էլեկտրալարերի, ոչ ստանդարտ էլեկտրաապահովիչների օգտագործումը չի թույլատրվում:

194. Էլեկտրաեռակցման հաղորդալարերը պետք է միացվեն մամլման, եռակցման, զոդման կամ հատուկ սեղմակների միջոցով: Էլեկտրալարերը էլեկտրոդակալներին, եռակցող արտադրանքին և եռակցման ապարատին պետք է միացվեն պղնձե մալուխային ծայրակալների միջոցով:

195. Էլեկտրաեռակցման սարքերին, բաշխիչ վահաններին և այլ սարքերին, ինչպես նաև եռակցման աշխատավայրերին միացված էլեկտրալարերը պետք է ունենան հուսալի մեկուսացում և, անհրաժեշտության դեպքում, պաշտպանվեն բարձր ջերմաստիճանի ազդեցությունից, մեխանիկական վնասվածքներից, քիմիական փոխազդեցություններից:

196. Էլեկտրաեռակցման մեքենաների մալուխները (լարերը) պետք է գտնվեն թթվածնի խողովակաշարից ոչ պակաս, քան 0,5մ, իսկ ացետիլենի և այլ այրելի գազերի խողովակաշարից` ոչ պակաս, քան 1մ հեռավորության վրա:

197. Եռակցվող հանգույցները եռակցման հոսանքի աղբյուրին միացնելու համար որպես հետադարձ հաղորդիչ կարող են օգտագործվել ցանկացած կտրվածքի պողպատյա կամ ալյումինե հաղորդալարեր, եռակցման սալեր, դարակաշարեր և եռակցման կառուցատարրեր, եթե դրանց կտրվածքը, տաքացման տեսակետից, ապահովում է հոսանքի անվտանգ հաղորդում: Առանձին տարրերը, որպես հետադարձ հաղորդիչ օգտագործելու դեպքում, իրար հետ պետք է միացվեն հեղույսների, սեղմակների և պտուտակամամուլների օգնությամբ:

198. Աշխատելու ժամանակ էլեկտրաեռակցման սարքավորումը պետք է լինի հողակցված: Էլեկտրաեռակցման սարքավորումների հիմնական հողակցումից բացի պետք է հողակցել նաև տրանսֆորմատորի երկրորդային փաթույթից եռակցվող հանգույց գնացող (հետադարձ) հաղորդալարի սեղմակը:

199. Բացօթյա օգտագործվող շարժական և փոխադրովի էլեկտրաեռակցման սարքավորումները` մթնոլորտային տեղումներից պաշտպանելու համար պետք է տեղադրվեն չայրելի նյութերից կառուցված ծածկարանների տակ:

200. Հրդեհաշիջման առաջնային միջոցների տեսակի և քանակի որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն այրելի նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները, դրանց փոխաղդեցությունը հրդեհաշիջման նյութերի հետ, ինչպես նաև արտադրական շինությունների, բաց հարթակների և սարքավորումների մակերեսները:

201. Տեխնոլոգիական սարքավորումների կրակմարիչներով համալրումը պետք է կատարել տվյալ սարքավորումների տեխնիկական պայմանների (տեղեկաթերթերի) պահանջների կամ հրդեհային անվտանգության կանոնների համաձայն:

202. Աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան, ինչպես նաև աշխատավայրում աղմուկի և թրթռումների մակարդակները չպետք է գերազանցեն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով սահմանված մեծությունները: 

203. Կազմակերպության տարածքում կամ շինհրապարակներում շինմոնտաժային աշխատանքներ կատարելիս` բացի շինարարական արտադրության հետևանքով առաջացած վնասակար արտադրական գործոնների մշտադիտարկումից, անհրաժեշտ է նաև սահմանված կարգով հսկողություն կազմակերպել սանիտարահիգիենիկ չափանիշներին համապատասխանության նկատմամբ:

204. Այն վայրերում, որտեղ կարող է ի հայտ գալ վնասակար գազ, այդ թվում` փակ տարաներում, հորերում, խրամուղիներում և փոսերում, աշխատանքը սկսելուց առաջ անհրաժեշտ է գնահատել օդային միջավայրը:

205. Վնասակար գազերի ի հայտ գալու դեպքում աշխատանքներն այդ վայրում պետք է դադարեցվեն և շարունակվեն միայն աշխատավայրերը օդափոխությամբ (օդորակումով կամ լավորակումով) ապահովելուց կամ աշխատողների կողմից անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ կիրառելուց հետո: Գազի հնարավոր կուտակման վայրերում աշխատողները պետք է ապահովված լինեն պաշտպանիչ սարքավորումներով (շնչադիմակներով, հակագազերով):

206. Հորերում, փոսերում կամ փակ տարաներում աշխատանքը պետք է իրականացնել հակագազերի կիրառումով, ընդ որում հորում, փոսում կամ փակ տարայում գտնվող աշխատողը պետք է վերահսկվի խմբի, օղակի կամ աշխատանքի անմիջական ղեկավարի կողմից և կիրառվեն անվտանգության լրացուցիչ միջոցներ` ապահովիչ պարաններ:

207. Կոլեկտորներում աշխատանք կատարելիս պետք է բացվեն մոտակա երկու դիտահորերի կափարիչները, որպեսզի աշխատողները գտնվեն դրանց միջև և բացառվի այդ հատվածում վտանգավոր և վնասակար գազերի կուտակումը:

208. Սարքավորումները, որոնց շահագործման ընթացքում հնարավոր է վնասակար գազերի, գոլորշիների և փոշու արտանետումներ, պետք է ապահովված լինեն վտանգավոր և վնասակար արտանետումների աղբյուրների հուսալի հերմետիկացումը ապահովվող բոլոր անհրաժեշտ միջոցներով և սարքերով: Դրանք պետք է ունենան արտադրական թափոնների մեքենայացված հեռացման համար ասպիրացիոն համակարգերին միացման սարքեր (կցաշուրթեր, ճյուղային խողովակներ և այլն):

209. Պոլիմերային նյութեր և պատրաստվածքներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել դրանց անձնագրերով, տարաների մակնանշաններով և գրառումներով: Օգտագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք ունեն պահպանման և օգտագործման վերաբերյալ սահմանված կանոններ և հրահանգներ:

210. Պայթուցիկ և թունավոր հատկություններով պոլիմերային նյութերի և արտադրանքի օգտագործումը` առանց դրանց օգտագործման հրահանգներին ծանոթանալու արգելվում է:

211. Ներկերն ու լաքերը, մեկուսիչ, հարդարման և այլ նյութերը, որոնք արտանետում են պայթյունավտանգ կամ վնասակար նյութեր, թույլատրվում է պահեստավորել աշխատավայրում մեկ հերթափոխի պահանջարկը չգերազանցող քանակությամբ:

212. Վնասակար կամ պայթունավտանգ լուծիչներ պարունակող նյութերը պետք է պահվեն հերմետիկ փակ տարայի մեջ:

213. Շահագործման ընթացքում աղմուկ առաջացնող մեքենաներն ու սարքավորումները պետք է աշխատեն այնպես, որ կազմակերպության տարածքի և տեղամասերի մշտական աշխատավայրերում ձայնային ճնշման մակարդակները չգերազանցեն սահմանված թույլատրելի արժեքները:

214. Մեքենաներ, արդյունաբերական շենքեր և շինություններ շահագործելիս, ինչպես նաև աշխատավայրեր կազմակերպելիս` աշխատողների վրա աղմուկի բարձր մակարդակի վնասակար ազդեցությունը բացառելու նպատակով պետք է  կիրառվեն`

1)  տեխնիկական միջոցներ` մեքենայի աղմուկի նվազեցում դրա առաջացման աղբյուրում, տեխնոլոգիական գործընթացների կիրառում, որոնցում աշխատավայրերում ձայնային ճնշման մակարդակները չեն գերազանցում թույլատրելին և այլն,

2) շինարարական և ակուստիկ միջոցառումներ` համաձայն շինարարական կանոնների և կանոնակարգերի,

3) աղմկոտ մեքենաների հեռակառավարում,

4) անհատական պաշտպանության սարքավորումներ,

5) կազմակերպական միջոցառումներ (աշխատանքի և հանգստի ռացիոնալ ռեժիմի ընտրություն, աղմկոտ պայմաններում անցկացրած ժամանակի կրճատում, բուժական, պրոֆիլակտիկ և այլ միջոցառումներ):

215. 85դԲ-ից բարձր ձայնային ճնշման մակարդակ ունեցող տարածքներում պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ: Արգելվում է այդ տարածքներում աշխատել առանց անհատական պաշտպանության միջոցների կիրառման:

216. Արգելվում է նույնիսկ կարճատև մնալը 130դԲ-ից բարձր ձայնային ճնշման մակարդակով օկտավայի ցանկացած տիրույթում:

217. Թրթռում առաջացնող արտադրական սարքավորումները պետք է համապատասխանեն սանիտարահիգիենիկ պահանջներին:

218. Աշխատողների վրա թրթռումների վնասակար ազդեցությունը վերացնելու համար պետք է կիրառվեն`

1)  կառուցվածքային կամ տեխնոլոգիական միջոցներով թրթռումների նվազեցում դրանց առաջացման աղբյուրում,

2) թրթռումների նվազեցում դրանց տարածման ճանապարհին` թրթռման մեկուսացման և թրթռումների կլանման միջոցով,

3) հեռակառավարում` վերացնելով թրթռումների փոխանցումը աշխատավայրեր,

4) անհատական պաշտպանության միջոցներ:

219. Արտադրական սենքերը, որտեղ արտանետվում է փոշի, պետք է ունենան պատերի, առաստաղի, հատակի հարթ մակերևույթ և պարբերաբար մաքրվեն փոշուց:

220. Արդյունաբերական տարածքներում և աշխատավայրերում փոշու մաքրումը պետք է իրականացնել կազմակերպության կողմից սահմանված ժամկետներում` օգտագործելով փոշու հավաքման, կուտակման համակարգեր կամ փոշու շարժական հավաքիչներ, ինչպես նաև այլ մեթոդներով, որոնք բացառում են երկրորդային փոշու ձևավորումը:

221. Կազմակերպությունը պետք է ապահովի շենքերի և շինությունների տանիքների արդյունաբերական փոշու նստվածքների հսկողությունը և դրանց ժամանակին անվտանգ հեռացումը:

222. Արդյունաբերական տարածքներում միկրոկլիմայի հարաչափերը պետք է համապատասխանեն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2012 թվականի օգոստոսի 2-ի N52-В հրամանով հաստատված ԳՕՍՏ 30494-2011 «Շենքեր բնակելի և հասարակական. Միկրոկլիմայի հարաչափերը սենքերում» և ԳՕՍՏ 12.1.005-88 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդի նկատմամբ ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ» ստանդարտների պահանջներին:

223. Սենքերը, որտեղ աշխատանքներ են կատարվում փոշոտ նյութերով, ինչպես նաև այդ նյութերը ջարդելու, մանրացնելու և մաղելու մեքենաների աշխատավայրերը պետք է ապահովված լինեն ասպիրացիոն կամ օդափոխման համակարգերով (օդորակում):

224. Կրաքարի, ցեմենտի, գիպսի և այլ փոշոտ նյութերի մշակման կայանքների վրա դարպասների, սնուցիչների և մեխանիզմների հսկողությունը պետք է իրականացնել հեռակառավարվող վահանակներից:

225. Տարածքի հատակները պետք է դիմացկուն լինեն արտադրության գործընթացում առկա մեխանիկական, ջերմային կամ քիմիական ազդեցությունների նկատմամբ:

226. Հատակի մակերևույթի երկայնքով հեղուկների (ջուր, թթուներ, ալկալիներ, օրգանական լուծիչներ, հանքային յուղեր, էմուլսիաներ, չեզոք, ալկալային կամ թթվային լուծույթներ և այլն) պարբերական կամ մշտական հոսք ունեցող սենքերում հատակները պետք է լինեն անթափանց և ունենան դեպի առվակներ արտահոսքի համար թեքություններ:

227. Հատակի հեղուկների հեռացման առվակների թեքությունները պետք է լինեն`

1)  2-4%` բոլոր տեսակի սալաքարերից, աղյուսներից և բետոնից պատրաստված ծածկույթների համար.

2) 1-2%` սալային  ծածկույթների համար;

3) 3-5%` արտադրության պինդ թափոնները ճնշման տակ ջրի շիթով լվանալիս:

228. Հեղուկների հեռացման առվակները` հատակի մակարդակում  պետք է կահավորված լինեն ծածկոցներով կամ ճաղավանդակներով: Թափոնների առվակները պետք է տեղակայված լինեն հետիոտնային անցուղիներից ու ճանապարհներից հեռու և չպետք է հատեն դրանք:

229. Մակերևութային ջրերի արտահոսքի առվակները, կուտակարանները և դրանց ծածկերը (ճաղավանդակները) պետք է ժամանակին մաքրվեն և վերանորոգվեն:

230. Հատակների կառուցվածքային տարրերը չպետք է կուտակեն կամ կլանեն աշխատանքի ընթացքում հատակին ընկնող վնասակար նյութեր: Հատակի ծածկույթները պետք է ապահովեն վնասակար նյութերից, արդյունաբերական աղտոտվածությունից և փոշուց մաքրման դյուրինություն:

231. Շինարարական մեքենաները, տրանսպորտային միջոցները, արտադրական սարքավորումները (շարժական և անշարժ մեքենաները), մեքենայացման միջոցները, հարմարանքները, հանդերձանքը  (ծեփագործական և ներկարարական աշխատանքների համար նախատեսված մեքենաները, կախալաստակները, շարժական փայտամածերը, ամբարձիկները, բեռնային կարապիկները, էլեկտրաբազմաճախարակները և այլն), ձեռքի մեքենաները և գործիքները (էլեկտրագայլիկոնիչները, էլեկտրասղոցները, կտրիչ և գամիչ օդաճնշական մուրճերը, կռանները, մետաղասղոցները և այլն) պետք է համապատասխանեն աշխատանքի անվտանգության օրենսդրության պահանջներին, իսկ նոր ձեռքբերվածները` պետք է ունենան համապատասխանության հավաստագիր:

232. Սոյն նորմերի 231-րդ կետում նշված մեքենայացման միջոցների շահագործումն առանց  դրանց կառուցվածքով նախատեսված պաշտպանիչ վահանակների, բլոկավորվածքների, ազդանշանային, ազդարարման համակարգերի և աշխատողների կոլեկտիվ անվտանգության այլ միջոցների արգելվում է:

233. Շինարարական մեքենաների, ինչպես նաև տեսչական մարմինների վերահսկման ներքո գտնվող բեռնամբարձ մեքենաների և մեքենայացման այլ միջոցների շահագործումը պետք է իրականացնել  համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջների համաձայն:

234. Տեսչական մարմինների հսկողության օբյեկտ չհանդիսացող նոր ձեռքբերված, վարձակալված կամ հիմնանորոգված մեքենայացման միջոցները թույլատրվում են շահագործման պատասխանատու անձի կողմից դրանց վկայագրումից և փորձարկումից հետո:

235. Մեքենաները, տրանսպորտային միջոցները, արտադրական սարքավորումները և մեքենայացման այլ միջոցները պետք է օգտագործվեն ըստ նշանակության և կիրառվեն արտադրողի կողմից սահմանված պայմաններում:

236. Մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, արտադրական սարքավորումներ և մեքենայացման այլ միջոցներ կիրառող կազմակերպությունները կամ ֆիզիկական անձիք պետք է ապահովեն դրանց աշխատունակ վիճակը:

237. Անսարքությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է մեքենայացման միջոցների շահագործումը, որոշվում է համաձայն այդ միջոցներն արտադրողի կողմից կազմված հրահանգների:

238. Տրանսպորտային միջոցների, մեքենաների և մեքենայացման այլ միջոցների տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը պետք է իրականացվի`

1) շարժիչի (շարժաբերի) կանգի և անջատումից հետո` բացառելով շարժիչի պատահական գործարկումը, մեքենայի կամ դրա մասերի ինքնաբերաբար շարժումը,

2) հիդրո- և պնևմահամակարգերի ճնշումազրկումից հետո, բացառությամբ շահագործման և վերանորոգման փաստաթղթերում թույլատրված դեպքերի:

239. Տեխնիկական սպասարկման և վերանորոգման ժամանակ մեքենաների` սեփական զանգվածի ազդեցությունից շարժվելու հնարավորություն ունեցող հանգույցները (մանրամասերը) պետք է բլոկավորվեն մեխանիկական եղանակով կամ իջեցվեն հենարանների վրա` բացառելով դրանց ինքնաբերաբար շարժումը:

240. Էլեկտրական շարժաբերով մեքենաների, մեխանիզմների տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է ձեռնարկվեն էլեկտրական սնուցման միացման պատահական հնարավորությունը կանխող միջոցներ` համաձայն էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների:

241. Մեքենաների, տրանսպորտային միջոցների, արտադրական սարքավորումների և մեքենայացման այլ միջոցների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ժամանակ աշխատավայրերը պետք է համալրված լինեն սարքին գործիքների, հարմարանքների, գույքի, բեռնամբարձ սարքերի և հրդեհաշիջման առաջնային միջոցների լրակազմով:

242. Աշխատող (գործարկված) շարժիչով մեքենաները, տրանսպորտային միջոցները և մեքենայացման այլ միջոցներն առանց վերահսկողության թողնելն արգելվում է:

243. Մեքենաների, տրանսպորտային միջոցների, արտադրական սարքավորումների և մեքենայացման այլ միջոցների միացումը, գործարկումը և աշխատանքը պետք է իրականացնել այդ միջոցները կառավարելու իրավունք ունեցող  անձանց կողմից: 

244. Շահագործական փաստաթղթերով սահմանված պայմաններում մեքենաների, տրանսպորտային միջոցների օգտագործման ժամանակ աղմուկի, թրթռումի, փոշոտվածության, գազավորվածության մակարդակները մեքենավարի (վարորդի) կառավարման խցիկում, ինչպես նաև մեքենաների աշխատանքային գոտիներում չպետք է գերազանցեն  սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ լուսավորվածությունը չպետք է լինի սահմանված նվազագույն թույլատրելի արժեքներից ցածր (ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշում): 

245. Մեքենայացման միջոցների մոնտաժումը և ապամոնտաժումը պետք է իրականացվեն արտադրողի հրահանգներին համապատասխան` մեքենայի սարքին վիճակի համար պատսխանատու անձի ղեկավարությամբ կամ այն անձի` ում ենթակայության տակ են գտնվում մոնտաժողները:

246. Մոնտաժման  գոտու սահմանադծերին  պետք է տեղադրվեն  ցանկապատեր կամ անվտանգության նշաններ կամ նշագծվեն նախազգուշացնող գրառումներով:

247. Չի թույլատրվում մոնտաժման (ապամոնտաժման) բացօթյա աշխատանքների իրականացումը մառախուղի, մթնոլորտային տեղումների, ամպրոպի, մեքենայի անձնագրում նախատեսված սահմանայինից ցածր ջերմաստիճանի և քամու սահմանայինից բարձր արագության դեպքերում:

248. Արտադրական տարածքում շարժական մեքենաների տեղակայման դեպքում աշխատանքների ղեկավարը պետք է մինչև աշխատանքի մեկնարկը որոշի մեքենայի ազդման և  վտանգավոր գոտիների սահմանները, ընդ որում`  պետք է ապահովվի մեքենավարի կառավարման խցիկից ազդման և աշխատանքային գոտիների տեսանելիությունը: Այն դեպքերում, երբ աշխատանքային գոտին բավարար չի դիտարկվում, մեքենավարին պետք է հատկացնել ազդանշաններ տվող աշխատող:

249. Մեքենայի աշխատանքի և շարժման ընթացքում տրվող ազդանշանների բովանդակության և նշանակության վերաբերյալ պետք է հրահանգավորվեն մեքենայի աշխատանքի հետ կապված բոլոր անձինք: Վտանգավոր գոտիները, որոնք առաջանում են կամ կարող են առաջանալ մեքենայի աշխատանքի ընթացքում, պետք է կահավորվեն անվտանգության նշաններով կամ նշագծվեն նախազգուշացնող գրառումներով:

250. Բոլոր տեսակների, մակնիշների և նշանակության ավտոմեքենաների տեխնիկական վիճակը և կահավորումը պետք է համապատասխանեն երթևեկության անվտանգության ոլորտում օրենսդրության պահանջներին և տեխնիկական զննություն անցնեն Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգի համապատասխան:

251. Տրանսպորտային միջոցների տեղակայման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկել քամու ազդեդցությունից, տեղանքի թեքությունից կամ գրունտի նստվածքից դրանց կողաշրջման կամ ինքնաբերաբար տեղաշարժման դեմ:

252. Չամրացված շեպերով հանույթների (փոսորակ, խրամուղի, առու և այլն) մոտակայքում տրանսպորտային միջոցների տեղաշարժումը, կայանումը և աշխատանքը թույլատրվում է կազմակերպատեխնոլոգիական փաստաաթղթերով սահմանված` գրունտի փլուզման պրիզմայի սահմաններից դուրս:

253. Աշխատանքների կատարման նախագծում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում հանույթի շեպի հիմքից մինչև մեքենայի մոտակա հենարանն ընկած նվազագույն հեռավորությունն ըստ հորիզոնականի պետք է ընդունել ըստ աղյուսակ 2-ի:                                                                                                                    

 

Աղյուսակ 2

 

N Հանույթի խորությունը,մ Ոչ լիցքային գրունտ
ավազային կավավազային ավազակավային կավային
Հեռավորությունն ըստ հորիզոնականի` հանույթի շեպի հիմքից մինչև մեքենայի մոտակա հենարանը, մ
1. 1,0 1,5 1,25 1,0 1,0
2. 2,0 3,0 2,40 2,0 1,50
3. 3,0 4,0 3,60 3,25 1,75
4. 4,0 5,0 4,40 4,0 3,00
5. 5,0 6,0 5,30 4,75 3,50

 

254. Էլեկտրահաղորդման գործող գծերի պահպանական գոտում մեքենաների կիրառմամբ շինմոնտաժային աշխատանքները պետք է իրականացվեն աշխատանքների իրականացման անվտանգության համար պատասխանատու անձի անմիջական ղեկավարմամբ, գծի սեփականատեր կազմակերպության գրավոր թույլտվության և աշխատանքների անվտանգությունը սահմանող պահանջներին համապատասխան տրամադրվող  կարգագիր-թույլտվության հետևյալ անվտանգության միջոցառումների կատարմամբ`

1) էլեկտրահաղորդման գործող գծերի պահպանական գոտում բարձրացվող թափքով շինարարական մեքենաների տեղակայման և տրանսպորտային միջոցների կիրառման դեպքում էլեկտրահաղորդման գիծը պետք է լարումազրկել,

2) էլեկտրահաղորդման գործող գծերի լարումազրկման հիմնավորված անհնարինության դեպքում`

 ա. շինարարական մեքենայի բարձրացվող կամ դուրս բերվող մասի հեռավորությունը լարման տակ գտնվող օդային էլեկտրահաղորդման գծից` մեքենայի ցանկացած դիրքում պետք է լինի ոչ պակաս աղյուսակ 3-ում բերված   ցուցանիշներից,

 բ. մեքենաների իրանները` բացառությամբ թրթուրավոր ընթացքի մեքենաների, անմիջականորեն գրունտի վրա դրանց  տեղակայման դեպքում պետք է հողակցվեն շարժական հողակցիչների օգնությամբ,

 

Աղյուսակ 3

 

N Էկլեկտրահաղորդման գծի լարումը, կՎ Հետավորություն, մ
նվազագույն տեխնիկական մկջոցներով նվազագույն չափվող
1. Մինչև 20 2,0 2,0
2. 20-35 2,0 2,0
3. 35-110 3,0 4,0
4. 110-220 4,0 5,0
5. 220-400 5,0 7,0
6. 400-750 9,0 10,0
7. 750-1150 10,0 11,0

 

3) էլեկտրահաղորդման գործող գծերի պահպանական գոտում սլաքային ինքնագնաց կռունկի տեղադրումը և սլաքի բարձրացումից առաջ ճոպանների արձակումը պետք է իրականացնել անմիջականորեն մեքենավարի կողմից` առանց ճոպանողների ներգրավման:

255. Տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար մեքենաները պետք է դուրս բերվեն աշխատանքային գոտուց:

256. Արտակարգ դեպքերում մեքենաների օգտագործման պայմաններում (բնահողի կտրում թեքության վրա, փլվածքների մաքրում էլեկտրահաղորդման գծերի կամ շահագործվող շենքերի և շինությունների մերձակայքում) պետք է կիրառվեն նշված պայմաններում աշխատողների և այլ անձանց վրա վտանգավոր արտադրական գործոնների ազդեցությունը կանխարգելող կոլեկտիվ անվտանգության լրացուցիչ միջոցներով կահավորված մեքենաներ:

257. Ընդհանուր նշանակության ճանապարհներով սեփական ընթացքով, քարշակի օգնությամբ կամ այլ տրանսպորտային միջոցի վրա տեղաշարժման ժամանակ պետք է պահպանվեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: Մեքենաների, տրանսպորտային միջոցների փոխադրումը բնական խոչընդոտներով կամ արհեստական կառույցներով, ինչպես նաև չկարգավորվող երկաթուղային անցումներով թույլատրվում է միայն ուղու վիճակն ուսումնասիրելուց հետո: Անհրաժեշտության դեպքում, մեքենայի, տրանսպորտային միջոցի  շարժման ուղին պետք է հարթեցնել և ամրացնել` հաշվի առնելով մեքենայի շահագործական փասթաթղթերում նշված պահանջները:

258. Շարժական աշխատանքային մասերով մեքենաների շահագործման ժամանակ անհրաժեշտ է կանխել մարդկանց մուտքը վտանգավոր աշխատանքային գոտի, որի եզրագիծը գտնվում է աշխատանքային մասի սահմանային դիրքից առնվազն 5մ հեռավորության վրա, եթե չկան ավելացված այլ պահանջներ արտադրողի հրահանգներում:

259. Չի թույլատրվում էլեկտրասայլակի շահագործումը հոսանընդունիչի, կոնտրոլերի, արգելակների, ազդասարքի անսարքության, ինչպես նաև էլեկտրական հոսանքի ազդեցությունից պաշտպանության միջոցների բացակայության դեպքում (դիէլեկտրիկ գորգ և ձեռնոցներ):

260. Շինարարության, վերակառուցման, տեխնիկական վերազինման և արտադրական օբյեկտների ընդլայնման ժամանակ տեղադրված արտադրական սարքավորումների (անշարժ մեքենաների) ընդունումը շահագործման իրականացվում է օբյեկտի ընդունման ժամանակ` սահմանված կարգով: Շինհրապարակներում տեղադրված անշարժ մեքենաների (բետոնի կամ շաղախի գործարաններ, շինարարական ամբարձիչներ, կոմպրեսորային կայաններ և այլն) ընդունումը շահագործման իրականացվում է տվյալ տեսակի սարքավորման շահագործման ընթացքում անվտանգության տեխնիկայի համար պատասխանատու անձանց համատեղ որոշմամբ, անհրաժեշտության դեպքում` պետական վերահսկողության համապատասխան մարմինների ներգրավմամբ:

261. Արտադրական տարածքներում անշարժ մեքենաների տեղադրումը պետք է իրականացնել ըստ նախագծի, ընդ որում արտադրամասերում անցումների լայնությունը պետք է պահպանել ըստ աղյուսակ 4-ի:

 

Աղյուսակ 4

 

N

Անցումների նշանակությունը

Ոչ պակաս` քան, մ.

1.

Հիմնական

1,5

2.

Սարքավորումների միջև

1,2

3.

Արտադրական շենքերի պատերի և սարքավորուների միջև

1,0

4.

Տեխնիկական սպասարկման և վերանորոգման նպատակով

սարքավորումների մատույցային

0,7

5.

Աշխատավայրերի մերձակայքում` անցումների և երթանցերի նկատմամբ աշխատավայրերի միակողմանի դասավորման դեպքում, անցումների լայնությունը պետք է ավելացնել առնվազն 0,75 մ-ով:

6.

Աշխատավայրերի մերձակայքում` անցումների և երթանցերի նկատմամբ աշխատավայրերի երկկողմանի դասավորման դեպքում, անցումների լայնությունը պետք է ավելացնել առնվազն 1,5 մ-ով:

 

262. Անշարժ մեքենաները (ջարդիչ, աղացման, խառնիչ և այլն), որոնց շահագործման ընթացքում արտանետվում է փոշի, պետք է կահավորված լինեն փոշեճնշող կամ փոշեորսիչ սարքերով:

263. Անշարժ  մեքենաների վտանգի աղբյուր հանիսացող շարժական մասերը պետք է ցանկապատվեն ցանցային կամ խուլ մետաղական պաշտպանիչ վահանակներով:

264. Հանովի պաշտպանիչ և ցանկապատման սարքերի օգտագործումը թույլատրվում է` եթե կառուցվածքային կամ տեխնոլոգիական պատճառներով հնարավոր չէ տեղադրել անշարժները:

265. Հանովի, հետգցովի, բացովի պաշտպանիչ վահանակները, ինչպես նաև դրանցում և սարքավորման իրանում բացվող դռնակները, կափարիչները, մտոցները, վահանակները պետք է սարքավորված լինեն պատահական հեռացումը կամ բացումը բացառող բլոկավորվածքներով:

266. Մեքենաների շահագործման ընթացքում էլեկտրահարումից պաշտպանվելու համար պետք է կիրառվեն հետևյալ անվտանգության միջոցները.

1) արտադրական սարքավորումների վտանգի աղբյուր հանդիսացող հոսանքատար մասերը պետք է հուսալիորեն մեկուսացվեն, պաշտպանվեն կամ տեղադրվեն մարդկանց համար անհասանելի տեղերում,

2) մարդկանց համար հասանելի վայրերում էլեկտրասարքավորումների վտանգի աղբյուր հանդիսացող հոսանքատար մասերը պետք է տեղադրվեն սարքավորման իրանի ներսում (կողպվող դռնակներով պահարաններ, բլոկներ) կամ ծածկվեն պաշտպանիչ պատյաններով,

3) արտադրական սարքավորումների մետաղական մասերը, որոնք մեկուսիչների վնասման պատճառով կարող են գտնվել վտանգավոր մեծության լարման տակ, պետք է հողակցվեն (զրոյացվեն),

4) արտադրական սարքավորումների էլեկտրաշղթաների սխեմաներում պետք է նախատեսել սարք, որը կենտրոնացված կարգով կանջատի բոլոր էլեկտրական շղթաները սնող ցանցից:

267. Միասնական տեխնոլոգիական գործընթացով միավորված մեքենաները` մեկից ավելի աշխատողների դեպքում, պետք է ունենան գործարկման մասին աշխատողներին նախազգուշացնող  ազդանշանային ազդարարման համակարգեր:

268. Ազդանշանային ազդարարման տարրերը (զանգերը, շչակները, լամպերը) պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից և տեղադրվեն այնպես, որ ապահովվի ազդանշանի հուսալի տեսանելիությունը և լսելիությունը անձնակազմի սպասարկման գոտում:

269. Արտադրամասերում և աշխատանքային տեղամասերում պետք է փակցված լինեն ազդանշանների աղյուսակներ և սարքավորումների գործարկման և կանգնեցման հրահանգներ:

270. Փոխակրիչների կոնստրուկցիան և տեղակայումը արտադրական շենքերում, ստորասրահներում, էստակադներում պետք է համապատասխանեն  անվտանգության տեխնիկայի համապատասխան պահանջներին:

271. Փոշեանջատող նյութեր փոխադրող սորամբարձիչները, քերիչային և շնեկային փոխակրիչները ողջ երկարությամբ պետք է ծածկվեն փոշու արտազատումը բացառող խուլ պատյաններով:

272. Բունկեր-կուտակարանները պետք է սարքավորված լինեն հարթակներով, որոնց սպասարկման համար` տախտամածից մինչև սենքի կոնստրուկտիվ տարրը, պետք է ունենան հետևյալ չափսերը (աղյուսակ 5) `

 

Աղյուսակ  5

 

N Ցուցանիշը Ոչ պակաս, մ
1. բարձրություն 2,0
2. լայնություն 1,0
3. պարագծով տեղադրված պաշտպանիչ բազրիքիբարձրություն 1,1

 

273. Բունկերների մտոցները պետք է ունենան բացվող կափարիչներ` սարքավորված բլոկավորվածքով կահավորված կողպող սարքերով, որոնց բանալիները պետք է պահվեն աշխատանքների ղեկավարի մոտ: Բունկերներում պետք է օգտագործվեն այնպիսի սարքեր, որոնք կանխում են նյութերի թաղագոյացումը և առկախումը (էլեկտրական թրթռիչներ, էլեկտրական տաքացուցիչներ, օդաճնշական խառնիչներ, շերտաշրջիչներ և այլն): Բունկերները պետք է փակվեն ճաղավանդակով` 20×20սմ-ից ոչ ավելի բջիջներով: Բունկերների մաքրումը պետք է իրականացնել  պատասխանատու անձի հսկողության ներքո: Նյութերի մեծ չափերի կտորները բունկերների ճաղավանդակի վրա ձեռքի գործիքով ջարդելը չի թույլատրվում: Ջարդիչի աշխատանքի ժամանակ նյութերի կտորների հեռացումը խցիկներից արգելվում է:

274. Գնդավոր աղացները և այլ ջարդիչ սարքավորումները պետք է սարքավորված լինեն ձայնային և լուսային ազդանշանային համակարգերով, որոնք ապահովում են երկկողմանի ազդանշանային հաղորդակցություն ջարդիչի կառավարաման կետի և ընդունող-տեղափոխող սարքերի սպասարկման հարթակի միջև:

275. Մարդկանց անցուղու կողմից գնդավոր աղացների թմբուկները պետք է ունենան առանձին հատվածներից պատրաստված ցանցավոր ցանկապատեր: Ցանկապատերի դռնակները պետք է բլոկավորված լինեն աղացների շարժաբերների հետ այնպես, որ դրանց բացման ժամանակ շարժաբերներն ավտոմատ անջատվեն:

276. Ընդունիչ անցքերը պետք է ունենան մետաղական հանովի պաշտպանիչ վահանակներ:

277. Ջարդիչ մեքենաները սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի հատուկ հարմարանքներով (կեռիկներով, աքցաններով և այլն) ջարդիչից նյութերի արտաեզրաչափքային կտորների կամ պատահական այնտեղ հայտնված չջարդվող առարկաների հեռացման համար, ինչպես նաև պաշտպանիչ ակնոցներով:

278. Վերհանների շահագործման ժամանակ խցիկների կամ տակնոցների բեռնավորման հարթակներում պետք է փակցվեն վերհանից օգտվելու կանոններ` բեռնավորման, ազդանշանային ազդարարման, հերթապահ աշխատողների կողմից դռնակների սպասարկման կարգի, բեռնային շինարարական վերհանների վրա մարդկանց գտնվելն արգելող և վերհանների սպասարկման այլ ցուցումների վերաբերյալ: Խցիկի կամ տակնոցի բեռնավորման և բեռնաթափման բոլոր վայրերում պետք է կատարվեն գրառումներ բարձրացվող կամ իջեցվող բեռի սահմանային զանգվածի վերաբերյալ:

279. Բաց հարթակով վերհանի բեռնավորման վայրի վերևում` 2,5-5մ բարձրության վրա  պետք է տեղադրել առնվազն 40մմ հաստությամբ տախտակներից պաշտպանիչ կրկնակի տախտակամած: 

280. Շոգու` մինչև 0,07ՄՊա ճնշման շոգեկաթսաների և ջրի` մինչև 388Կ ջերմաստիճանի  ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքը, տեղադրումը, վերանորոգումն ու անվտանգ շահագործումը պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1083-Ն որոշում): Նշված սարքավորումների տեխնիկական վիճակը և անվտանգ շահագործումը վերահսկելու նպատակով շահագործող կազմակերպությունում պետք է նշանակել սահմանված կարգով գիտելիքների ստուգում անցած պատասխանատու անձ:

281. Նախքան աշխատանքը սկսելը, մեքենայացման միջոցները, հանդերձանքը,  սարքավորումները, սարքերը և մեխանիկական մեքենաները շահագործող անձնակազմը պետք է վերապատրաստված լինի դրանց օգտագործման անվտանգ մեթոդների և աշխատանքների ընդունման վերաբերյալ` արտադրողի ցուցումների և անվտանգության տեխնիկայի հրահանգների պահանջներին համապատասխան:

282. Ամբարձվող լաստակների տեղաշարժման համար գետնի վրա տեղադրված կարապիկները պետք է բեռնավորված լինեն բալաստով, որի կշիռը պետք է առնվազն երկու անգամ գերազանցի կարապիկի քարշիչային ճիգը: Բալաստը պետք է ամրացված լինի կարապիկի շրջանակին: Բեռի ստորին դիրքում ճոպանի գալարների թիվը կարապիկի թմբուկի վրա պետք է լինի երկուսից ոչ պակաս:

283. Բեռների ամբարձման համար կիրառվող ամբարձիկները պետք է փորձարկված լինեն շահագործումից առաջ, ինչպես նաև` յուրաքանչյուր 12 ամիսը մեկ և յուրաքանչյուր վերանորոգումից հետո: Փորձարկումները պետք է կատարել բեռնամբարձությունը 25%-ով գերազանցող ստատիկ բեռնվածքով: Ամբարձիկների փորձարկման ժամանակ դրանց պտուտակները (ձողերը, մխոցակոթերը) պետք է դուրս բերված լինեն սահմանային վերին դիրք, որը համաձայն շահագործական փաստաթղթերի` համապատասխանում է բեռի առավելագույն բարձրության վրա  ամբարձմանը:

284. Հանովի բեռնակալիչ միջոցները և բեռնարկղերը շահագործման ընթացքում պետք է դրանց սարքին վիճակի համար պատասխանատու անձի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխան ենթարկվեն տեխնիկական զննման: Տեխնիկական զննման արդյունքները պետք է գրանցվեն աշխատանքների վարման մատյանում: Տեխնիկական զննում չանցած շարժական բեռնակալիչ սարքերը և բեռնակղերը չպետք է շահագործվեն և պետք է գտնվեն աշխատանքների կատարման վայրերից դուրս:

285. Շինարարությունում կիրառվող բեռնակալիչ  միջոցների  կեռերը  (ճոպանները, լայնակները)  պետք է կահավորված լինեն  բեռի ինքնաբերաբար անկումը կանխարգելող ապահովիչ սարքերով:

286. Բնահողի մակերևույթը, որի վրա տեղադրվում են փայտամածային միջոցները, պետք է հարթեցված և տոփանված լինի` մակերևութային ջրերի հեռացման ապահովմամբ: Այն դեպքերում, երբ այդ պահանջների կատարումն անհնարին է, փայտամածային միջոցները  պետք է սարքավորված լինեն տեղադրման հորիզոնականությունն ապահովող կարգավորվող հենարաններով (ամբարձիկներով), կամ պետք է տեղադրվեն նույն նպատակին ծառայող ժամանակավոր հենարանային կառուցվածքներ:

287. Հողի մակերևույթից կամ ծածկից 1,3մ և ավելի բարձրության վրա դասավորված փայտամածերը և լաստակների երեսարկները պետք է ունենան ցանկապատեր` բաղկացած կանգնակներից, առնվազն 1,1 մ բարձրությամբ ցանկապատի բազրիքներից, մեկ միջանկյալ հորիզոնական տարրից կամ ցանցից և 0,15մ-ից ոչ պակաս բարձրությամբ կողեզրային տախտակից: Բազրիքների կանգնակների հեռավորությունը միմյանցից պետք է լինի 2մ-ից ոչ ավելի: Ցանկապատերը և բազրիքները պետք է դիմանան 700Ն (70կգ) կենտրոնացված ստատիկ բեռնվածության: Փայտամածների և լաստակների երեսարկները պետք է ամրացվեն դրանց լայնադրակներին: Կողեզրային տախտակները պետք է տեղադրվեն երեսարկի վրա, իսկ բազրիքների տարրերը ներսի կողմից ամրացվեն կանգնակներին: Փայտյա բազրիքների բռնաձողերը պետք է լինեն հղկված:

288. Սեփական հաշվարկային կայունությամբ չապահովված փայտամածային միջոցները պետք է ամրակապված լինեն շենքին փայտամածեր արտադրողի տեխնիկական փաստաթղթերում կամ աշխատանքների կատարման նախագծերում նշված եղանակներով:

289. Ամրակապման տեղերը բերվում են կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում: Նախագծում կամ արտադրողի հրահանգներում հատուկ ցուցումների բացակայության դեպքում փայտամածերի ամրակապումը պատերին պետք է իրականացնել առնվազն երկու հարկաբաժինը մեկ` եզրային կանգնակների համար, երկու թռիչքը մեկ` վերին հարկաբաժնի համար և մեկ ամրակապում շենքի ճակատի վրա` փայտամածային միջոցների պրոեկցիայի յուրաքանչյուր 50 քառակուսի մետրի համար: Չի թույլատվում փայտամածային միջոցների ամրակապումը քիվապատերին, քիվերին, պատշգամբներին և շենքերի ու շինությունների այլ ելունային մասերին:

290. Տրանսպորտային երթանցների մոտակայքում գտնվող փայտամածային միջոցները պետք է ցանկապատվեն հետահար չորսուներով` տրանսպորտային միջոցների եզրաչափքերից առնվազն 0,6մ հեռավորության վրա:

291. Աշխատանքների իրականացման ընթացքում բեռնվածքների ազդեցությունը փայտամածային միջոցների վրա չպետք է գերազանցի հաշվարկայինն` ըստ նախագծի կամ տեխնիկական պայմանների:

292. Փայտամածերի վրա մարդկանց բարձրանալու տեղերում պետք է փակցված լինեն պաստառներ թույլատրելի բեռների մեծության և դասավորման սխեմաների, ինչպես նաև վթարային իրավիճակներում աշխատողների տարհանման սխեմաների նշմամբ: Մարդկանց բարձրանալու և իջնելու համար փայտամածային միջոցները պետք է կահավորված լինեն սանդուղքներով:

293. Փայտամածային միջոցների տախտամածերը պետք է լինեն հարթ, տախտակների միջև առավելագույնը 5 մմ բացակով:

294. Ծեփագործական կամ ներկարարական աշխատանքներում կիրառվող փայտամածային միջոցները` դրանց տակ այլ աշխատանքների իրականացման կամ անցուղիների առկայության դեպքում, պետք է  ունենան առանց բացակների տախտամած:

295. Տախտամածերի վահանների միակցումը եզրածածկմամբ թուլատրվում է միայն երկայնքով, ընդ որում կցվող տարրերը պետք է տեղադրվեն հենարանի վրա և երկկողմանի եզրածածկեն այն առնվազն 0,2մ-ով: 

296. Մինչև 4մ բարձրությամբ փայտամածերը թույլատրվում են շահագործման աշխղեկի կամ վարպետի կողմից դրանք ընդունելուց և աշխատանքների վարման մատյանում գրանցելուց հետո, իսկ 4մ-ը գերազանցելու դեպքում` անվտանգության տեխնիկայի գծով պատասխանատու անձի կողմից նշանակված հանձնաժողովի կողմից ընդունելուց և համապատասխան ակտ ձևակերպելուց հետո:

297. Փայտամածերի ընդունման ժամանակ ստուգվում են`

1) կայունությունն ապահովող կապերի և ամրակապումների առկայությունը,

2) առանձին տարրերի ամրակապման հանգույցները,

3) աշխատանքային տախտամածերը,

4) բազրիքները,

5) կանգնակների ուղղաձգությունը,

6) հենարանային հարթակների հուսալիությունը,

7) հողակցումը (մետաղական փայտամածերի դեպքում):

298. 6մ և ավելի բարձրությամբ փայտամածերից  աշխատանքներ կատարելիս պետք է դրանք կահավորել  առնվազն երկու տախտամածով` աշխատանքային (վերին) և պաշտպանիչ (ստորին), իսկ շենքին կամ շինությանը հարող փայտամածերի յուրաքանչյուր աշխատավայր պետք է վերևից պաշտանված լինի աշխատանքայինից  2մ-ից ոչ ավել բարձրության վրա տեղադրված տախտամածով: Այն դեպքերում, երբ փայտամածերի տակ կամ դրանց մերձակայքում աշխատանքների կատարումը, մարդկանց կամ տրանսպորտի շարժում չի նախատեսվում, պաշտպանիչ (ստորին) տախտմածի տեղադրումը պարտադիր չէ:

299. Փայտամածային միջոցների անմիջական մերձակայքում մարդկանց զանգվածային անցումների կազմակերպման դեպքում անցումները պետք է կահավորվեն հոծ պաշտպանիչ ծածկարանով, իսկ փայտամածերի ճակատները  պետք է փակվեն 5x5 մմ բջիջներով ցանցով:

300. Շահագործման ընթացքում փայտամածային միջոցները պետք է ստուգվեն աշխղեկի  կամ վարպետի կողմից առնվազն 10 օրը մեկ` աշխատանքների վարման մատյանում գրառումով: Փայտամածային միջոցները, որոնցից աշխատանքներ չեն իրականացվել մեկ և ավելի ամսվա ընթացքում` մինչև աշխատանքների վերսկսումը  պետք է ընդունվեն սահմանված կարգով:

301. Փայտամածային միջոցները ենթարկվում են լրացուցիչ զննման քամուց, անձրևից, հալոցքից, երկրաշարժից հետո, որոնք կարող են ազդել հիմնատակի կրողունակության, ինչպես նաև կրող տարրերի ձևախախտման վրա: Փայտամածային միջոցների հիմնատակի կրողունակության և կրող տարրերի ձևախախտման հետ կապված խախտումների հայտնաբերման դեպքում պետք է վերացնել  այդ խախտումները և կրկնակի ընդունել սահմանված կարգով:

302. Շենքերին հարող փայտամածերի ապամոնտաժման ժամանակ առաջին հարկի բոլոր դռների բացվածքները  և բոլոր հարկերի պատշգամբների ելքերը (ապամոնտաժման տեղամասի սահմաններում) պետք է փակված լինեն:

303. Շարժական փայտամածերը շահագործելիս պետք է պահպանել հետևյալ պահանջները`

1) մակերևույթի թեքությունը, որի վրայով իրականացվում է փայտամածային միջոցների տեղաշարժումը լայնական և երկայնական ուղղություններով, չպետք է գերազանցի անձնագրում և արտադրողի կողմից սահմանված շահագործմանը վերաբերող ցուցումներում նշվածը,

2) քամու` 10մ/վրկ-ը գերազանցող արագության դեպքում փայտամածային միջոցների տեղաշարժումն արգելվում է,

3) տեղաշարժումից առաջ փայտամածային միջոցներից պետք է հեռացվեն նյութերը, բեռնարկղերը,

4) տեղաշարժման ժամանակ փայտամածային միջոցների վրա չպետք է գտնվեն մարդիկ,

5) փայտամածային միջոցների պաշտպանիչ (ապահովության) դռնակները պետք է բացվեն դեպի ներս և սարքավորված լինեն ինքնաբերաբար բացումը կանխարգելող սևեռիչ սարքվածքով:

304. Մոնտաժված կախովի փայտամածերը ենթակա են շահագործման միայն նորմատիվայինը 20%-ով գերազանցող ստատիկ բեռնվածքով 1 ժամ տևողությամբ փորձարկումը հաղթահարելուց հետո: Բացի այդ ամբարձվող փայտամածերը պետք է փորձարկվեն ըստ դինամիկ բեռնվածքի, որը պետք է գերազանցի նորմատիվայինը 10%-ով: Կախովի փայտամածերի փորձարկման արդյունքները պետք է գրանցվեն դրանց ընդունման ակտերում կամ աշխատանքների վարման մատյանում: Կախովի փայտամածերը կրկնակի օգտագործման դեպքում վկայագրվում և առանց փորձարկման թույլատրվում են շահագործման այն դեպքում, երբ կոնստրուկցիան, որի վրա կախվում են փայտամածերը, անցած լինի հաշվարկայինից առնվազն երկու անգամ գերազանցող բեռնվածքի ազդեցության ստուգում, իսկ փայտամածերի ամրակապումը կատարվի անհրաժեշտ փորձարկումներ հաղթահարած տիպարային հանգույցներով (սարքերով):

305. Կոնստրուկցիաներից կախվող սանդուղքները և հարթակները պետք է սարքավորված լինեն հուսալի ամրակցումն ապահովող հատուկ կալիչ-կեռերով: Մոնտաժվող կոնստրուկցիաների վրա դրանց տեղադրումը և ամրակցումը պետք է իրականցնել մինչև կոնստրուկցիաների ամբարձումը:

306. Շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ կիրառվող ամբարձվող փայտամածերի (ճոճանների) կոնստրուկցիան պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշման պահանջներին:

307. Աշխատանքային ընդմիջումների ժամանակ` ամբարձվող փայտամածերը պետք է իջեցվեն գետնի վրա: Անցումը  ամբարձվող փայտամածերից շենք և հակառակը չի թույլատրվում:

308. Սանդուղքները, ձեռնասանսուղքները, տրապները (նավասանդուղքները)  և կամրջակները պետք է պատրաստված լինեն մետաղից կամ 1-ին և 2-րդ կարգի փշատերևային տեսակի սղոցված փայտանյութից:

309. Հենովի փայտե սանդուղքների երկարությունը չպետք է գերազանցի 5մ-ը:

310. Փայտամածերի վրա մարդկանց բարձրանալիս սանդուղքների թեքությունը չպետք է գերազանցի 600-ը, իսկ կոնստրուկցիան` բավարարի ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1050-Ն որոշման պահանջներին:

311. Շահագործումից առաջ սանդուղքները պետք է փորձարկված լինեն 1200Ն (120կգու) ստատիկ բեռով, որը կիրառվում է շահագործման դիրքում` սանդուղքի թռիչքի մեջտեղում գտնվող սանդղիկներից մեկի վրա: Շահագործման ընթացքում փայտե սանդուղքներն անհրաժեշտ է փորձարկել վեց ամիսը  մեկ, իսկ մետաղականները` տարին մեկ անգամ:

312. Առանց աշխատանքային հարթակների հենովի սանդուղքները թույլատրվում է կիրառել միայն կառուցվող շենքի առանձին հարկաբաժինների միջև անցումներ կատարելու  և շենքի շինարարական կոնստրուկցիաների վրա կատարողի հենումը չպահանջող աշխատանքներ իրականացնելու համար: Հենովի սանդուղքները և ձեռնասանդուղքները պետք է սարքավորված լինեն աշխատանքի ժամանակ դրանց տեղաշարժը կամ կողաշրջումը կանխարգելող սարքվածքներով: Հենովի սանդուղքների և ձեռնասանդուղքների ստորին ծայրերի վրա պետք է լինեն սուր ծայրակալներով կռապատվածքներ գրունտի վրա տեղադրելու համար և չսահող նյութից մաշիկներ` ողորկ մակերևույթների (մանրատախտակ, մետաղ, սալիկ, բետոն և այլն) վրա տեղադրելու համար:

313. Հենովի սանդուղքների չափսերը պետք է ապահովեն սանդղիկի վրա բանվորի կանգնած վիճակում աշխատելու հնարավորությունը` սանդուղքի վերին ծայրից առնվազն 1մ հեռավորության վրա: Հենովի սանդուղքից` 1,3մ գերազանցող բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պետք է կիրառել պաշտպանական գոտի, որն ամրացվում է շինության կոնստրուկցիաներին կամ սանդուղքին, եթե այն ամրակցված է շինարարական կոնստրուկցիային:

314. Տրանսպորտային միջոցների կամ մարդկանց շարժնան տեղամասերում հենովի սանդուղքների տեղադրման վայրերը պետք է ցանկապատվեն կամ պահպանվեն:

315. Չի թույլատրվում աշխատանքներ իրականացնել տեղափոխվող սանդուղքների վրա`

1) պտտվող, աշխատող մեքենաների, փոխակրիչների մերձակայքում և վերևում,

2) ձեռքի մեքենաների կամ վառոդային գործիքների կիրառմամբ,

3) ձեռքի գազա- կամ եռակացման գործիքների կիրառմամբ,

4) բարձրության վրա լարերի ձգման կան ծանր իրերի պահման դեպքում:

316. Սույն նորմերի 315-րդ կետում նշված աշխտանքների կատարման դեպքում կիրառվում են փայտամածեր կամ պաշտպանված հարթակով սանդուքներ:

317. Կոլեկտիվ անվտանգության միջոցների տեղադրումը և հանումը պետք է կատարել անվտանգության (ապահովության) սարքին և հուսալի տեղադրված կոնստրուկցիաներին  ամրացված պաշտպանական գոտիների կիրառմամբ` աշխատողների անվտանգությունն ապահովող տեխնոլոգիական հաջորդականությամբ:

318. Ցանկապատումների, պաշտպանիչ վահանակների տեղադրումը և հանումը պետք է կատարվեն հատուկ պատրաստված (ուսուցանված) աշխատողների (բրիգադի) կազմից արտադրողի շահագործական փաստաթղթերին համապատասխան:

319. Ձեռքի մեքենաների շահագործումը պետք է իրականացնել հետևյալ պահանջների  կատարման դեպքում`

1) մեքենամասերի լիակազմության և ամրակման մասերի ամբողջականության և հուսալիության, մալուխների պաշտպանիչ պատյանի վիճակի ստուգումները պետք է իրականացվեն  մեքենայի յուրաքանչյուր գործարկումից առաջ,

2) մինչև աշխատանքը սկսելը պետք է ստուգվի անջատիչի և պարապ ընթացքի (холостой ход) ժամանակ մեքենայի սարքինությունը,

3) աշխատանքային ընդմիջումների, աշխատանքի ավարտից հետո, ինչպես նաև քսապատման, մաքրման, աշխատանքային գործիքի փոխարինման և նման այլ գործողությունների կատարման  ժամանակ ձեռքի մեքենաները պետք է լինեն անջատված և էլեկտրական կամ օդահաղորման ցանցից հանված,

4) ձեռքի մեքենաները, որոնց զանգվածը գերազանցում է 10կգ-ը, պետք է շահագործվեն կախիչ հարմարանքներով,

5) բարձրության վրա ձեռքի մեքենաների կիրառմամբ աշխատանքները պետք է իրականացվեն հուսալի փայտամածերից,

6) ձեռքի մեքենաների շահագործման վերահսկումը պետք է հանձնարարել դրա համար հատուկ նշանակված անձին:

320. Ձեռքի էլեկտրական մեքենաները և էլեկտրագործիքները պետք է համապատախանեն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշման պահանջներին, իսկ դրանց կառավարմանը թույլատրված անձինք պետք է կատարեն շահագործման անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջները:

321. Ձեռքի օդաճնշական մեքենաները պետք է համապատասխանեն                ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն որոշման պահանջներին: Օդաճնշական մեքենայի հետ աշխատելիս պետք է`

1) բացառել մեքենայի աշխատանքը պարապ ընթացքի ժամանակ (холостой ход), բացառությամբ փորձարկման դեպքերի,

2) անսարքությունների հայտնաբերման դեպքում անմիջապես դադարեցնել աշխատանքը և  մեքենան հանձնել վերանորոգման:

322. Հարվածային կամ պտտվող գործողության օդաճնշական մեքենաներով աշխատողները պետք է ապահովված լինեն ափի կողմից տեղադրված հակաթրթռիչ ներդիրով փափուկ ձեռնոցներով:

323. Շինարարությունում, շինարարական նյութերի, կոնստրուկցիաների  և պատրաստվածքների արտադրությունում օգտագործվող գործիքները պետք է զննվեն առնվազն 10 օրը մեկ անգամ, ինչպես նաև օգտագործելուց անմիջապես առաջ: Ոչ սարքին վիճակում գտնվող գործիքների շահագործումն արգելվում է:

324. Ձեռքով տեղափոխման կամ տրանսպորտով փոխադրման դեպքում գործիքի սուր մասերը պետք է ծածկվեն  ծածկաշապիկով:

325. Կացինների, մուրճերի, քլունգների, կռանների և այլ հարվածային գործիքների բռնակները պետք է պատրաստված լինեն կոշտ փայտանյութից (երիտասարդ կաղնի, բոխի, թխկի, հացենի, հաճարենի, հոնենի և այլն) և ունենան լայնացումով դեպի ազատ ծայրը օվալաձև հատվածք: Բռնակի ծայրը, որի վրա ամրացված է հարվածային գործիքը, պետք է լինի սեպապատված:

326. Շինարարությունում, շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների արտադրությունում տրասպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ժամանակ` կախված տրանսպորտային միջոցի տեսակից, պետք է բավարարվեն սույն նորմերի պահանջները, պահպանվեն ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման անվտանգության տեխնիկայի կանոնները և այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջները:

327. Բեռնման-բեռնաթափման աշխատանքներում կիրառվող տրանսպորտային միջոցները     պետք է համապատասխանեն բեռի բնույթին:

328. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսված հարթակները պետք է լինեն հարթեցված և ունենան 50-ից ոչ ավելի թեքություն, իսկ դրանց չափսերը և ծածկույթը պետք է համապատասխանեն աշխատանքների կատարման նախագծին:

329. Համապատասխան վայրերում պետք է տեղադրվեն «Մուտք», «Ելք», «Շրջադարձ» և այլ ցուցանակներ:

330. Ձմռանը զառիվայրերն ու դարիվայրերը պետք է մաքրվեն ձնից և սառույցից, ցողվեն  ավազով կամ խարամով:

331. Սորուն բեռների բեռնաթափման էստակադները պետք է հաշվարկված լինեն որոշակի մակնիշի բեռնատարի բեռնվածքի ազդեցության` ամրության պաշարով, սարքավորվեն թույլատրելի բեռնամբարձության ցուցանակներով, ինչպես նաև ցանկապատվեն  կողքերից  և սարքավորվեն անիվահարներով:

332. Տարաներով բեռների (բալոններ, տակառներ, գլանափաթթոցներ և այլն) բեռնման և բեռնաթափման համար հարթակների վրա պետք է սարքավորվեն հենահարթակներ` մեքենայի թափքի հատակի մակարդակի բարձրությամբ:

333. Արտադրական տարածքներում, բեռնման-բեռնաթափման հարթակներում և մատույցային ճանապարհներին ավտոմոբիլների երթևեկությունը պետք է կարգավորել ընդունված ընդհանուր ճանապարհային նշաններով և ցուցանակներով:

334. Բեռնման-բեռնաթափման հարթակներում տեղակայված ավտոմոբիլների միջև հեռավորությունը պետք է լինի`

1) իրար ետևից կանգնած մեքենաների միջև` առնվազն 1,0մ,

2) իրար կողքի կանգնած մեքենաների միջև` առնվազն 1,5մ:

335. Շենքի մոտակայքում բեռնվող կամ բեռնաթափվող ավտոմոբիլի ետին կողեզրի (կամ կախված բեռի եզրակետի) և շենքի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 0,5մ: Ավտոմոբիլի և բեռի դարսվածքի միջև հեռավորությունը պետք է լինի ատնվազն 1,0մ:

336. Պատգարակներով բեռների փոխադրումը հորիզոնական ուղիով թույլատրվում է բացառիկ դեպքերում` մինչև 50մ հեռավորության վրա: Արգելվում է պատգարակներով բեռ տեղափոխել սանդուղքների և ձեռնասանդուղքների վրա:

337. Առաջին հարկից բարձր գտնվող` մեկից ավելի սանդղաբազուկ կամ 2մ-ը գերազանցող բարձրություն ունեցող պահեստները սարքավորվում են ամբարձիչներով:

338. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման գծով պատասխանատու անձը պետք է ստուգի բեռնամբարձ մեխանիզմների, առասանների, ճոպանների, հարմարանքների,  փայտամածերի և բեռնման-բեռնաթափման այլ գույքի սարքինությունը, ինչպես նաև պարզաբանի աշխատողներին իրենց պարտականությունները, գործողությունների կատարման հաջորդականությունը, տրվող ազդանշանների նշանակությունը, բեռնման (բեռնաթափման) սպասարկվող բեռի հատկությունները:

339. Բեռները պետք է առասանվեն առասաններով կամ հաստատված նախագծի համաձայն պատրաստված հատուկ սարքերի օգնությամբ: Առասանման եղանակները պետք է բացառեն ամրացրած բեռների սահումը կամ անկումը:

340. Բեռնամբարձ մեքենաներ կիրառող  կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պետք է մշակեն բեռների առասանման ճիշտ եղանակներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է հրահանգավորել  ճոպանողներին ու մեքենավարներին:

341. Առասանման եղանակների գրաֆիկական պատկերները, ինչպես նաև հիմնական բեռների անվանացանկը և դրանց զանգվածները պետք է տրվեն ճոպանողներին և մեքենավարներին առձեռն և փակցվեն աշխատանքների կատարման վայրում:

342. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերում և բեռնամբարձ մեքենաների աշխատանքային գոտիներում արգելվում է այդ աշխատանքներին անմիջական առնչություն չունեցող անձանց ներկայությունը: Հնարավոր փլուզումների և բեռների անկման վայրերում մարդկանց ներկայությունը և տրանսպորտային միջոցների տեղաշարժումն արգելվում է:

343. Ավտոմոբիլի թափքի և հենահարթակի անհավասար բարձրությունների դեպքում պետք է կիրառվեն տրապներ:

344. Բեռնումից կամ բեռնաթափումից առաջ պանելների, բլոկների և այլ հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների ծխնիները պետք է զննվեն, մաքրվեն շաղախից և բետոնից և, անհրաժեշտության դեպքում, ուղղվեն առանց կոնստրուկցիայի վնասման:

345. Տրանսպորտային միջոցների վրա բեռների դասավորումը պետք է ապահովի տրանսպորտային միջոցի և բեռի կայունությունը  բեռնման, տեղափոխման և բեռնաթափման ժամանակ: Բեռնման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ արգելվում է անկայուն բեռի առասանումը, ինչպես նաև բարձրացված բեռի առասանների տեղաշարժումը:

346. Շահագործման և վերանորոգման ընթացքում կիրառվող ճոպանասարքերը և բեռնամբարձիչ մեխանիզմները պետք է նախապես ստուգվեն և դրոշմվեն: Դրոշմներում պետք է նշել թույլատրելի բեռնվածությունը, հերթական և անցկացված փորձարկման ամսաթիվը:

347. Բեռների ամբարձման և տեղափոխման ժամանակ աշխատանքների գոտու լուսավորվածությունը պետք է կազմի առնվազն 5լք` ձեռքով աշխատելու և 10լք` մեքենաների կիրառմամբ աշխատանքների դեպքում:

348. Բեռնամբարձ կռունկների կիրառմամբ բեռնման-բեռնաթափման աշխատանքներ իրականացնելիս կռունկ շահագործողը (սեփականատերը,  աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը, վարձակալողը և այլն) պետք է կատարի անվտանգության տեխնիկայի հետևյալ պահանջները`

1) աշխատանքների կատարման վայրում պետք է արգելվի կողմնակի անձանց ներկայությունը,

2) ավտոմեքենայի խցիկում կամ թափքի վրա մարդկանց գտնվելու ժամանակ չթույլատրել ավտոմեքենայի  վրա բեռ իջեցնել կամ այն բարձրացնել ավտոմեքենայից,

3) ավտոմեքենաների մշտական բեռնման-բեռնաթափման վայրերը` ճոպանողների համար պետք է կահավորվեն հենահարթակներով կամ կախովի հարթակներով:

349. Խողովակների բեռնման և բեռնաթափման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն տրանսպորտային միջոցներից կամ դարսակներից դրանց ինքնաբերաբար գլորվելը բացառելու համար:

350. Ճնշման տակ գտնվող բալոնների, անոթների, ապակյա տարաներով նյութերի, այրելի և պայթյունավտանգ նյութերի բեռնման, տեղափոխման և բեռնաթափման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն հարվածներից խուսափելու համար:

351. Վերանորոգման ժամանակ մանրամասերի (դետալների) բարձրացումը բեռնամբարձիչ սարքերի կիրառմամբ իրականցվում է բեռնամբարձիչ սարքերի կառուցվածքը և շահագործման կանոններին տիրապետող ավագ մեքենավարի հսկողության ներքո:

352. Բեռնամբարձիչի բեռնվածության սահմանաչափին մոտ ծանրություն ունեցող բեռը պետք է թույլատրվի տեղափոխման միայն բեռների անվտանգ տեղափոխման համար պատասխանատու անձի անմիջական հսկողության տակ` բեռնամբարձիչ սարքերի սարքինության համար պատասխանատու անձի ներկայությամբ:

353. Հատակները և հենահարթակները, որոնց վրայով տեղափոխվում են բեռները, պետք է լինեն հարթ և զերծ ճաքերից, փոսերից, դուրս ցցված մեխերից:

354. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացված եղանակը պարտադիր է 50կգ և ավելի կշռի, ինչպես նաև 2մ և ավելի ամբարձման բարձրության գերազանցումների  դեպքում:

355. Ձեռքով բեռ տեղափոխելու դեպքում ընդունված են հետևյալ սահմանային թույլատրելի նորմերը.

1) տղամարդկանց համար` 50կգ,

2) 16-ից մինչև 18 տարեկան պատանիների  համար` 16կգ,

3) 16-ից մինչև 18 տարեկան  աղջիկների համար` 10կգ:

356. Կանանց համար` ձեռքով բեռ փոխադրելու դեպքում սահմանային թույլատրելի նորմերն են (աղյուսակ 6):

 

Աղյուսակ 6

 

N Աշխատանքների բնույթը Բեռի սահմանային 
թույլատրելի կշիռը, կգ
1. Բեռի տեղափոխում այլ գործերի հետ հերթափոխումով 15
2. 1,5 մ և ավելի բարձրության վրա բեռի բարձրացում 10
3. Աշխատանքային հերթափոխի ընթացքում մշտական բեռի տեղափոխում 10

 

357. Հերթափոխի ընթացքում տեղափոխված բեռի գումարային կշիռը չպետք է գերազանցի 7000 կգ: Բարձրացվող և տեղափոխվող բեռի կշռի մեջ հաշվարկվում է նաև տարայի և փաթեթավորման կշիռը:

358. Այն աշխատողները, որոնք բժշկական զննության արդյունքներով թույլատրվել են վտանգավոր և առանձնապես վտանգավոր բեռների բեռնման (բեռնաթափման) աշխատանքներին, պետք է անցնեն աշխատանքի անվտանգության հատուկ հրահանգավորում` գիտելիքների հետագա  ստուգումով, ինչպես նաև իմանան և կարողանան տուժածներին ցուցաբերել առաջին  օգնություն:

359. Վտանգավոր բեռների բեռնման-բեռնաթափման աշխատանքների անվտանգության նպատակային հրահանգավորումը պետք է իրականցնել աշխատանքները սկսելուց առաջ: Հրահանգավորման ծրագիրը պետք է ընդգրկի վտանգավոր բեռների հատկությունների և առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ տեղեկություններ:   

360. Վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդման գոտում վտանգավոր բեռների բեռնում-բեռնաթափումը պետք է իրականացնել կարգագիր-թույլտվության առկայության դեպքում:

361. Վտանգավոր բեռի բնույթին տարայի անհամապատասխանության, ոչ սարքին վիճակի, ինչպես նաև տարայի վրա մակնանշման և նախազգուշացնող մակագրերի բացակայության դեպքում բեռնման-բեռնաթափման աշխատանքներն իրականացնելն արգելվում է:

362. Հեղուկ և սեղմված գազի բալոնները պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված մեքենաներով, որտեղ դրանք առանձնացվում են փափուկ միջադիրներով: Բալոնի գլխամասի ծորակը պետք է փակել ապահովիչ պատյանով:

363. Պայթյունավտանգ, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռները, ինչպես նաև սանիտարական մշակում չանցած տարան պետք է տեղափոխվեն` ըստ կազմակերպության կողմից մշակված հատուկ հրահանգների պահանջների:

364. Սորուն, փոշենման և վտանգավոր նյութերի բեռնում-բեռնաթափումը պետք է իրականացնել մեքենայացված միջոցների և կատարվող աշխատանքների բնույթին համապատասխանող անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ:

365. Փոշենման նյութերի բեռնում-բեռնաթափումը` առանց մեքենայացված միջոցների կիրառման, թույլատրվում է  նյութի ջերմաստիճանի 40  oC-ը չգերազանցելու դեպքում:

366. Վտանգավոր բեռների բեռնման-բեռնաթափման աշխատանքների ավարտից հետո աշխատանքների կատարման վայրերը, ամբարձիչ և փոխադրող սարքավորումները, բեռնակալիչ հարմարանքները և անհատական պաշտպանության միջոցները, ելնելով բեռի հատկություններից պետք է ենթարկվեն սանիտարական մշակման:

367. Ավտոմոբիլի վրա բեռի բեռնումը և ավտոմոբիլից բեռնաթափումը պետք է իրականացվեն անջատված շարժիչի պայմաններում` բացառությամբ պոմպի կիրառմամբ բեռը լիցքավորելու և դատարկելու դեպքերի` երբ պոմպի շարժաբերը տեղադրված է ավտոմոբիլի վրա և գործարկվում է ավտոմոբիլի շարժիչով: Վարորդն այդ դեպքում պետք է գտնվի պոմպի կառավարման վայրում:

368. Կռունկով տրանսպորտային միջոցի բեռնման և բեռնաթափման ժամանակ տրանսպորտային միջոցի խցիկում կամ թափքի վրա մարդկանց գտնվելն արգելվում է:

369. Ավտո- կամ էլեկտրաբեռնիչների եղանիկային կալիչների վրա բեռները պետք է տեղադրվեն այնպես, որ կալման,  ամբարձման, տեղափոխման և իջեցման ժամանակ բացառվի դրանց  ընկնելը  :

370. Ավտոտրանսպորտի շարժման ժամանակ բեռի տեղաշարժվելը կամ ընկնելը կանխարգելելու նպատակով բեռը պետք է տեղադրել  և ամրացնել տրանսպորտային միջոցի վրա համաձայն տվյալ բեռի բեռնման և ամրացման տեխնիկական պայմանների:

371. Տրանսպորտային միջոցների բեռնման ժամանակ պետք է պահպանվեն բեռի և տրանսպորտային միջոցի թույլատրելի եզրաչափքերը (գաբարիտները)` երթուղու վրա հանդիպող կամուրջների և ուղեանցների  տակ, թունելների և այլ արհեստական կառույցների մեջ անխոչընդոտ փոխադրումն իրականացնելու նպատակով:

372. Վագոններում, պահեստներում արկղերով բեռները պետք է տեղադրվեն կայուն դարսակներով, որոնց բարձրությունը չպետք է գերազանցի 3մ-ը ձեռքով բեռնելու և 6մ-ը` բեռնման համար մեխանիզմներ կիրառելու դեպքում: Արկղերը և հակերը փակ պահեստներում դարսելիս պետք է ապահովվի հիմնական անցումի  առնվազն 3մ լայնությունը:

373. Բեռների (հատկապես սեղմված օդով բալոնների, ացետիլենի թմբուկների, ապակյա տարայով բեռների) տեղափոխման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն ցնցումներից և հարվածներից խուսափելու համար: Արգելվում է թթվածնի բալոնների տեղափոխումը ճարպերի, յուղերի, այլ այրելի և դյուրավառ հեղուկների հետ համատեղ:    

374. Բալոնները պետք է տեղափոխվեն  միայն հատուկ պատգարակների կամ սայլակների  վրա, իսկ թթուներով կամ այլ վտանգավոր հեղուկներով շշերը` գործված կողովներում: Այդ բեռների ամբարձումն իրականացվում է հատուկ բեռնարկղերի մեջ` մեքենայացված եղանակով, իսկ ձեռքով բարձրացնելն արգելվում է:

375. Ծանր հատավոր նյութերը, ինչպես նաև բեռնավորված արկղերը պետք է տեղաշարժվեն հատուկ լինգերի կամ այլ հարմարանքների օգնությամբ: 

376. Գլորովի-տակառային բեռների (մալուխային թմբուկներ և այլն) բեռնման-բեռնաթափման գործընթացը պետք է իրականացնել մեքենայացված եղանակով, ծայրահեղ դեպքերում թույլատրվում է թեքահարթակների կիրառում` հակառակ կողմից ճոպաններով գլորումը կարգավորելու պայմանով: Բանվորներն այդ ժամանակ պետք է գտնվեն  բարձրացվող կամ իջեցվող բեռի կողքից:

377. Տակառները, թմբուկները և փաթթոցները թույլատրվում է բեռնել ձեռքով գլորմամբ, եթե պահեստի հատակը գտնվում է երկաթուղային շարժակազմի կամ ավտոմոբիլի թափքի հատակի մակարդակում:

378. Ավտո- և էլեկտրաբեռնիչների կիրառման ժամանակ արգելվում է`

1) եղանիկներով մխրճման եղանակով բեռի կալնումը  թափավազքից,

2) դեպի բեռնիչը թեքված եղանիկի  վրա  բեռով շրջանակի բարձրացումը,

3) դեպի բեռնիչը թեքված եղանիկով տակդիրից բեռի կալնումը,

4) պնևմատիկ դողերով անիվավոր բեռնիչներով 0,5մ-ից ավելի բարձրացված բեռների փոխադրումը,

5) բեռնային դողերով անիվավոր բեռնիչներով 0,25մ-ից ավելի բարձրացված բեռների փոխադրումը,

6) սառած, անհայտ զանգվածի` ավտոբեռնիչներով  և էլեկտրաբեռնիչներով տեղափոխման համար չնախատեսված բեռների (մետաղական թիթեղ, օդափոխության կողովներ և այլն) բարձրացումը:

379. Բարդ տեղամասերում և հետընթացքի ժամանակ ավտոբեռնիչի արագությունը չպետք է գերազանցի 3կմ/ժ:

380. Հաջորդական տեղադրված և միաժամանակ աշխատող, անընդհատ գործողության մի քանի փոխադրամիջոցներից (փոխակրիչներից, փոխադրիչներից և այլն) բաղկացած տեխնոլոգիական գծերը պետք է սարքավորվեն`

1) ազդանշանային ազդարարման երկկողմանի համակարգով,

2) սարքավորումների լարերի բլոկավորվածքով, որը կապահովի տեխնոլոգիական գծի կանգնած կամ կանգնեցված ագրեգատների բեռնման  հատվածի ավտոմատ անջատումը:

381. Անընդհատ գործողության մեքենաների կիրառմամբ բեռնման-բեռնաթափման աշխատանքերի կատարման ժամանակ պետք է բավարարվեն  հետևյալ պահանջները`

1) բեռների տեղադրումը պետք է ապահովի աշխատանքային մասի հավասարաչափ բեռնումը և բեռի կայուն դիրքը,

2) բեռի մատուցումը և հանումը մեքենայի աշխատանքային մասից պետք է իրականացնել տրման և ընդունման հատուկ սարքերի օգնությամբ: 

382. Ժապավենային փոխակրիչի աշխատանքի ժամանակ արգելվում  է`

1) թմբուկի վրա ժապավենի տեղապտույտը` վերացնել ժապավենի և թմբուկի արանքում ավազ, կավ, բիտում կամ այլ նյութեր լցնելով,

2) փոխակրիչի տակից մաքրել շարժաբերային, ձգովի, ծայրային կայանների հենահոլովակները, թմբուկները, հավաքել թափված  նյութերը,

3) տեղաշարժել  հենահոլովակները, ձեռքով ձգել և ուղղել փոխակրիչի ժապավենը: 

383. Նշված աշխատանքները կարելի է կատարել փոխակրիչի լիակատար կանգի, ցանցից անջատման, հանված ապահովիչների և փակված գործարկման սարքի դեպքում, որի վրա պետք է փակցված լինի անվտանգության արգելող նշան «Չ՛միացնել: Մարդիկ աշխատում են» գրառությամբ:

384. Արգելվում է ժապավենային փոխակրիչի գործարկումը անցումներում աղբահավաքման կուտակումների և աղտոտման դեպքում, ինչպես նաև լրակազմի հետևյալ բացակայության կամ անսարքության դեպքում`

1) շարժաբերային, ձգովի, ծայրային թմբուկների ցանկապատման,

2) ճոպանային անջատիչի,

3) էլեկտրասարքավորումների, փոխակրիչի շրջանակի, մալուխների մետաղական պատյանի հողակցման:

385. Ձեռքով բեռնամշակման դեպքում փոխակրիչի ժապավենի շարժման արագությունը չպետք է գերազանցի 0,5մ/վրկ-ը մինչև 5կգ զանգվածի մշակվող բեռների համար և 0,3մ/վրկ-ը` 5կգ-ից  ավելի զանգվածի դեպքում:

386. Մարդկանց մշտական անցումների և տրանսպորտային միջոցների երթանցների  վայրերում փոխակրիչի ուղեգծի երկայնքով փոխակրիչից ընկնող բեռների որսման համար պետք է տեղադրվեն մետաղական ցանցեր:

387. Ցանցերի տեղադրման բարձրությունը գետնի մակարդակից պետք է համապատասխանի կիրառվող տրանսպորտային միջոցների եզրաչափքերին և մարդկանց ազատ անցմանը:

388. Շինարարությունում, շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների արտադրությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման ժամանակ սույն նորմերի պահանջների հետ մեկտեղ պետք է կատարվեն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջները:

389. Արտադրական տարածքում ավտոտրանսպորտի շարժման կազմակերպման նպատակով պետք է մշակվեն և տեսանելի վայրերում տեղադրվեն տրանսպորտային միջոցների շարժման և աշխատողների տեղաշարժման հիմնական անցուղիների սխեմաները:

390. Ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման ժամանակ պետք է`

1) պահպանվեն կրակի և բարձր ջերմաստիճանների հետ վարման անվտանգության կանոնները,

2) հսկվեն գազաօդային միջավայրի հարաչափերը` բացառելով դրանց սահմանային արժեքներին հասնելը,

3) բացառվի  վառելիքի թափվելը կամ արտահոսքը, վառելիքի գոլորշու բաց արտանետումը:

391. Ներքին այրման շարժիչը գործարկված վիճակում ավտոտրանսպորտային միջոցների կայանումը սենքում արգելվում է:

392. Շարժիչի և սնման համակարգի տաքացման, սառցային խցանների վերացման համար թույլատրվում է կիրառել միայն տաք օդ, տաք ջուր կամ գոլորշի: Չի թույլատրվում բաց կրակի օգտագործումը մեքենայի, տրանսպորտային միջոցի հանգույցների տաքացման համար: Արգելվում է շահագործել մեքենան վառելիքային և այլ հեղուկային ապահովման համակարգերում արտահոսքի առկայության դեպքում:

393. Ղեկավարը պարտավոր է տեղեկացնել երթուղի դուրս եկող վարորդին աշխատանքի պայմանների և փոխադրվող բեռի առանձնահատկությունների մասին և դրանց հետ վարվելակերպի կանոնների մասին:

394. Տրանսպորտային միջոցներ նստելու և դրանցից իջնելու վայրերում պետք է սարքավորվեն մարդկանց անվտանգությունն ապահովող հատուկ հարթակներ կամ  սարքեր:

395. Տրանսպորտային միջոցի շարժումը սկսելուց առաջ վարորդը պարտավոր է համոզվել, որ նստեցումն ավարտված է, մարդիկ ճիշտ են տեղաբաշխված, և նախազգուշացնել նրանց շարժման մեկնարկի մասին:

396. Հետընթացքով մեքենայի մոտեցումը աշխատանքների կատարման գոտի պետք է իրականացնել` այդ աշխատանքներում զբաղված պատասխանատու աշխատողի կողմից վարորդին տրված   հրամանից հետո: 

397. Մեծ եզրաչափքերով և ծանրաքաշ բեռների փոխադրումն ընդհանուր օգտագործման ճանապարհներով պետք է կատարել համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման Հավելված N1-ի պահանջների:

398. Ավտոմոբիլի հենահարթակի լայնությունը գերազանցող չափսերով բեռների փոխադրման ժամանակ հենահարթակից դուրս եկած բեռի մասերը պետք է երկու կողմից լինեն հավասար:

399. Ավտոմոբիլը կիտվածքով (դիզվածքով) կամ հատավոր բեռով բեռնելիս պետք է բավարարվեն հետևյալ պահանջները`

1) կիտվածքով բեռը պետք է հավասարաչափ բաշխել ավտոմոբիլի թափքի ամբողջ մակերեսով,

2) թափքի կողեզրերի բարձրությունը գերազանցող բարձրությամբ հատավոր բեռները պետք է ամրացվեն, ամրակապվեն,

3) արկղային, տակառային և նմանատիպ այլ հատավոր բեռները պետք է ամրակապվեն  այնպես, որ ավտոմեքենայի երթևեկության ժամանակ բացառվի դրանց տեղաշարժը թափքի հատակին:

400. Կցորդները, կիսակցորդները և ավտոմոբիլային հենահարթակները, որոնք նախատեսվում են երկարաչափ բեռների փոխադրման համար, պետք է սարքավորվեն`

1) խցիկի և բեռի միջև տեղադրվող հանովի կամ  ծալովի կանգնակներով և վահաններով,

2) շրջադարձային սկավառակներով, որոնք պետք է ունենան առանց բեռի երթևեկման ժամանակ ամրացման հարմարանքներ և հետընթացքի ժամանակ` կցորդի շրջադարձը կանխարգելող սևեռակիչներ:

401. Կցորդները պետք է ունենան սարքավորանքներ, որոնք թույլ կտան առանց լրացուցիչ  աջակցության կցել այն քարշիչին:

402. Ավտոտրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումը պետք է իրականացնել համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի  պահանջների: 

403. Էլեկտրաեռակցման և գազաբոցային աշխատանքների իրականացման ժամանակ պետք է կատարվեն սույն գլխի, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով  հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի, ՀՀ տարածքային կառավարման և  արտակարգ իրավիճակների  նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանի պահանջները:

404. Էլեկտրաեռակցման և գազաբոցային աշխատանքների կատարման վայրերը տվյալ և ստորադիր հարկաբաժիններում (չայրելի նյութից պաշտպանիչ ծածկի կամ չայրելի նյութով պաշտպանված ծածկի բացակայության դեպքում) պետք է առնվազն 5մ շառավղով տարածքում ազատված լինեն այրելի նյութերից, իսկ պայթյունավտանգ նյութերից և սարքավորումներից  (գազագեներատորներ,  գազային բալոններ և այլն)` առնվազն 10մ շառավղով տարածքում:

405. Կոնստրուկցիաների տարրերի կտրման դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն փոխկապակցված տարրերի պատահական փլուզման դեմ: 

406. Ճնշման տակ գտնվող ցանկացած հեղուկ կամ գազ պարունակող, այրելի կամ վնասակար նյութերով լցված,  կամ էլեկտրատեխնիկական սարքերին վերաբերող  ապարատների, անոթների, խողովակաշարերի` բաց բոցով եռակցումը, կտրումը և տաքացումը առանց շահագործող կազմակերպության հետ անվտանգության ապահովման միջոցառումների համաձայնեցման և կարգագիր-թույլտվության չի թույլատրվում:

407. Այրելի կամ դյւրավառ հեղուկների դատարկված տարողությունների զոդումը, եռակցումն` առանց դրանց համապատասխան մշակման (հեղուկների հետքերի վերացման) և դրանցում օդային միջավայրի վիճակի վերահսկման արգելվում է: Նման տարողությունների զոդումը և եռակցումը պետք է կատարել զոդման և եռակցման ընթացքում չեզոք գազերով դրանք լցնելով և համալրելով, և պարտադիր` բաց խցանների  (կափարիչների) պայմաններում:

408. Այրիչների, հատիչների և ռեդուկտորների ներագույցներին գազատար ճկախողովակների ամրացումը, ինչպես նաև ճկախողովակների միացումը պետք է իրակացնել ձգիչ անուրներով:

409. Աղեղային եռակցման համար պետք է կիրառել մեկուսացված ճկուն մալուխներ, որոնք հաշվարկված են առավելագույն էլեկտրական բեռնվածքներով եռակցման ցիկլի տևողության հաշվառմամբ հուսալի աշխատանքի համար:

410. Եռակցման մալուխների միակցումը պետք է իրականացնել մամլմամբ, եռակցմամբ կամ զոդմամբ` կցվանքների հաջորդող մեկուսացմամբ:

411. Եռակցման սարքավորմանը մալուխի միացումը պետք է իրականացնել մամլված կամ զոդված մալուխային ծայրակալների կիրառմամբ:

412. Եռակցման լարերի անցկացման կամ տեղաշարժման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկել դրանց մեկուսացման վնասման և ջրի, յուղի, պողպատե ճոպանների, տաք խողովակաշարերի հետ շփման դեմ: Եռակցման մալուխների և տաք խողովակաշարերի, թթվածնի բալոնների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 0,5մ, իսկ այրելի գազերի բալոնների դեպքում` առնվազն 1մ:

413. Բաց աղեղով եռակցման ժամանակ եռակցողների աշխատավայրերը սենքում պետք է առանձնացվեն հարակից աշխատավայրերից և անցուղիներից առնվազն 1,8մ բարձրությամբ էկրաններով (խուլ ցանկապատով, վահաններով): Բացօթյա եռակցման աշխատանքների ժամանակ ցանկապատումներն իրականացվում են մի քանի եռակցողների` իրար մոտ միաժամանակյա աշխատանքի դեպքում և մարդկանց ինտենսիվ շարժման տեղամասերում:

414. Տեղացող անձրևի, ձյան ժամանակ բացօթյա եռակցման աշխատանքները դադարեցվում են:

415. Եռակցման տեղամասերը պետք է ապահովվեն հրդեհաշիջման առաջնային միջոցներով: 

416. Տարողությունների ներսում կամ կոնստրուկցիաների խոռոչներում էլեկտրաեռակցման և գազաբոցային աշխատանքներ իրականացնելիս աշխատավայրերը պետք է ապահովվեն արտածման օդափոխությամբ: Օդի շարժման արագությունը տարողության (խոռոչի) ներսում  պետք է լինի 0,3-1,5մ/վրկ: Հեղուկ գազերի (պրոպան, բուտան, արգոն) և ածխաթթվի կիրառմամբ էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման դեպքում արտածման օդափոխությունը պետք է  ունենա  ներքևից արտածծում:

417. Արգելվում է տարողությունների ներսում եռակցման և գազաբոցային աշխատանքների միաժամանակյա իրականացումը: Փոքր ծավալի և վատ օդափոխվող սենքերում, փակ տարողություններում, հորերում  և այլն պետք է կիրառել աչքերի և շնչուղիների անհատական պաշտպանության միջոցներ:

418. Ռեզերվուարներում, հորերում և այլ փակ տարածքներում գազաբոցային  աշխատանքների կատարման ժամանակ արգելվում է բենզինային մոտոբլոկների կիրառումը:

419. Մետաղական տարողությունների ներսում եռակցման աշխատանքների լուսավորումն իրականացվում է դրսում տեղադրված լուսատուի միջոցով  կամ 12Վ չգերազանցող լարմամբ  ձեռքի փոխադրելի լապտերի կիրառմամբ:

420. Եռակցման տրանսֆորմատորը, ացետիլենային գեներատորը, հեղուկ կամ խտացված գազով բալոնները պետք է տեղակայվեն եռակցման աշխատանքների կատարման տարողություններից դուրս:

421. Էլեկտրաեռակցման ապարատներում և դրանց սնուցման աղբյուրներում լարման տակ գտնվող տարրերը պետք է փակվեն պատյաններով և պաշտպանիչ վահանակներով:

422. Մետաղական էլեկտրոդներով ձեռքի աղեղային էլեկտրաեռակցման ժամանակ էլեկտրաբռնիչները պետք է բավարարեն  տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

423. Էլեկտրաեռակցման կայանքը (փոխարկիչը, եռակցման տրանսֆորմատորը և այլն) պետք է միացնել սնուցման աղբյուրին հոսանահատիչի և ապահովիչի կամ ավտոմատ անջատիչի միջոցով, իսկ պարապ ընթացքի (холостого хода) 70Վ-ը գերազանցող լարման դեպքում` պետք է կիրառվի եռակցման տրանսֆորմատորի ավտոմատ անջատման համակարգ:

424. Էլեկտրաեռակցման սարքավորումների ոչ հոսանքատար մետաղական մասերը, ինչպես նաև եռակցվող պատրաստվածքները և կոնստրուկցիաները եռակցման ամբողջ ընթացքում պետք է հողակցվեն, իսկ եռակցման տրանսֆորմատորի իրանի հողակցման հեղույսը պետք է միացված լինի երկրորդական   փաթույթի սեղմակին, որին միացվում է հետադարձ լարը:

425. Որպես հետադարձ լար կամ դրա տարր կարող են օգտագործվել պողպատե ձողեր և այլ կոնստրուկցիաներ, եթե դրանց հատվածքը կախված տաքացման պայմաններից ապահովում է եռակցման հոսանքի անվտանգ հոսքը: Որպես հետադարձ լար օգտագործվող առանձին տարրերի համակցումը պետք է լինի հուսալի և կատարվի հեղույսների, սեղմակների կիրառմամբ կամ եռակցմամբ:

426. Արգելվում է հողակցման ցանցի լարերի, սանիտարատեխնիկական ցանցերի խողովակների (ջրատար, գազատար և այլն), շենքերի մետաղական կոնստրուկցիաների, տեխնոլոգիական սարքավորումների կիրառումը որպես էլեկտրաեռակցման հակադարձ լար:

427. Գազաբալոնները պետք է պահպանվեն և օգտագործվեն  համաձայն        ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշման պահանջների: Բաց հարթակներում բալոնների պահպանման դեպքում տեղումների և արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից դրանք պաշտպանող ծածկարանները պետք է իրականացվեն չայրելի նյութերից:

428. Այրելի գազով մաշիկավոր բալոնները պետք է պահպանվեն ուղղաձիգ դիրքում` դրանց կողաշրջումը կանխարգելող հատուկ բջիջներում և վանդակներում: Առանց մաշիկների բալոնները պետք է հորիզոնական դիրքում պահպանվեն շրջանակների կամ դարակների վրա: Դարսվածքի բարձրությունն այդ դեպքում չպետք է գերազանցի 1,5մ, իսկ կափույրները պետք է փակվեն ապահովիչ թասակով և ուղղվեն նույն կողմը:

429. Դատարկ բալոնները պետք է պահվեն գազով լցված բալոններից առանձին:

430. Գազաբալոնները թույլատրվում է փոխադրել, պահպանել, հանձնել և ընդունել միայն այն անձանց, ովքեր անցել են դրանց հետ վարման կանոնների հրահանագավորում և ունեն համապատասխան թույլտվություն:

431. Գազաբալոնների տեղափոխումը պետք է իրականացվի դրանց համար նախատեսված հատուկ սայլակներով, բեռնարկղերով կամ բալոնների կայուն դիրքն ապահովող այլ սարքերով:

432. Ացետիլենային գեներատորներն արգելվում է տեղակայել երթանցներում, մարդկանց կուտակման վայրերում կամ անցումներում, ինչպես նաև կոմպրեսորների և օդամուղերի օդառի վայրերում:

433. Թթվածնով բալոնների շահագործման, պահպանման, տեղաշարժման ժամանակ պետք է ապահովված լինեն յուղային հետքերով նյութերի, հագուստի, լաթերի հետ շփումից պաշտպանող միջոցներ:

434. Գազաբալոնները պետք է պաշտպանված լինեն հարվածներից և արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Դրանք պետք է տեղակայվեն ջեռուցման սարքերից առնվազն 1մ հեռավորության վրա:

435. Աշխատանքային ընդմիջումների ժամանակ և հերթափոխի վերջում եռակցման ապարատները պետք է անջատվեն սնուցման աղբյուրից, ճկափողերը` լիակատար ճնշումազրկվեն և անջատվեն:

436. Աշխատանքների ավարտից հետո գազաբալոնները պետք է տեղակայվեն դրանց պահպանման համար հատկացված և կողմնակի անձանց համար անմատչելի վայրերում:

437. Ձմռան պայմաններում շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն աշխատողներին ցրտահարությունից պաշտպանելու միջոցառումների պահանջներին համապատասխան:

438. Տարվա ցուրտ եղանակային պայմաններում շինարարական աշխատանքներ կատարելիս աշխատողները կարող են ենթարկվել հետևյալ վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցությունների`

1) աշխատանքային տարածքում օդի ցածր ջերմաստիճան,

2) հիպոթերմային ցրտահարություն:

439. Տարվա ցուրտ եղանակային պայմաններում շինարարական աշխատանքներ կատարելիս աշխատողին պետք է տրամադրվեն  անհատական պաշտպանության միջոցներ` համաձայն հատուկ հագուստի, կոշիկների և այլ միջոցների թողարկման ընթացիկ ստանդարտների:

440. ԱՊՄ-ների հավաքածուի և դրա բաղադրիչների (գլխարկներ, ձեռնոցներ, կոշիկներ) ջերմամեկուսացումը պետք է համապատասխանի կլիմայական պայմաններին:

441. Հատուկ հագուստը, կոշիկները և այլ ԱՊՄ-ները պետք է համապատասխանեն աշխատանքի բնույթին և պայմաններին, ապահովեն աշխատանքի անվտանգությունը, ունենան համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ) կամ հայտարարագիր:

442. Աշխատանքները պետք է իրականացվեն տեխնիկական նմուշներին, տեխնիկական հրահանգներին համապատասխան:

443. Ջեռուցվող սենյակում տաքացման համար մեկ ընդմիջման տևողությունը չպետք է պակաս լինի 10 րոպեից:

444. Ձմեռային պայմաններում շինարարական աշխատանքներ կազմակերպելիս անհրաժեշտ է դիտարկել`

1) ցրտին շարունակական մնալու և տաքացման տևողության կարգավորման կարգը,

2) մարդու մարմնի սառեցման թույլատրելի աստիճանի չափանիշները:

 

 5. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

445. Շենքերի (շինությունների) ապամոնտաժման աշխատանքներ սկսելուց առաջ անհրաժեշտ է ստուգել տարածքում կողմնակի անձանց բացակայումը,  ինչպես նաև ջրա-, ջերմա-, գազա-, էլեկտրամատակարարման, կոյուղու համակարգերի անջատված և/կամ մեկուսացված լինելը:

446. Բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետք է իրականացվեն ՇԿՆ-ի մշակման փուլում: Շենքերի (շինությունների) ապամոնտաժումն անհրաժեշտ է իրականացնելկազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ) նախատեսված լուծումների հիման վրա, ներառելով հետևյալ հարցերը`

1) ապամոնտաժման եղանակի ընտրություն,

2) աշխատանքների կատարման հաջորդականության սահմանում,

3) վտանգավոր գոտիների որոշում և, անհրաժեշտության դեպքում, պաշտպանիչ  ցանկապատումների կիրառում,

4) պատահական փլուզումը կանխարգելելու նպատակով կոնստրուկցիաների ժամանակավոր կամ մշտական ամրացում կամ ուժեղացում,

5) փոշեճնշման միջոցառումներ,

6) բարձրության վրա աշխատանքի անվտանգության միջոցառումներ,

7) կառուցվածքների և սարքավորումների ապամոնտաժման ժամանակ ճոպանման սխեմաներ:

447. Աշխատանքները սկսելուց առաջ աշխատողները պետք է ստորագրությամբ ծանոթացվեն ԱԿՆ-ով նախատեսված լուծումներին և անցնեն անվտանգության տեխնիկայի վերաբերյալ   նպատակային հրահանգավորում:

448. Շենքի ապամոնտաժման ժամանակ անկայուն կառուցվածքների հեռացումը պետք է իրականացնել աշխատանքների անմիջական ղեկավարի գլխավորությամբ:

449. Շինհրապարակում (անկախ աշխատանքների տեսակից) չի թույլատրվում աշխատանքների իրականացումը կողմնակի մարդկանց ներկայության պարագայում: Շինարարական աշխատանքների տեղամասերը պետք է ցանկապատվեն:

450. Ապամոնտաժման ընթացքում մուտքը սենքեր խստիվ արգելվում է, հնարավորության դեպքում, նպատակահարմար է ամբողջությամբ արգելափակել չարտոնված ներթափանցումը:

451. Մեքենայացված եղանակով շենքերի (կառուցվածքների) ապամոնտաժման ժամանակ պետք է սահմանել մարդկանց համար վտանգավոր գոտիները, իսկ մեխանիզմները տեղակայել կոնստրուկցիաների հնարավոր փլուզման գոտիներից դուրս:

452. Մեքենավարի խցիկը պետք է պաշտպանված լինի բեկորներից, իսկ աշխատողները պետք է ապահովված լինեն համապատասխան պաշտպանիչ ակնոցներով և սաղավարտներով:

453. Շենքերի (կառուցվածքների) ապամոնտաժման, ինչպես նաև թափոնների հավաքման և բեռնման ժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել փոշու առաջացումը նվազեցնելու համար: 

454. Փոշոտվածության պայմաններում աշխատելու դեպքում անհրաժեշտ է աշխատողներին ապահովել համապատասխան ԱՊՄ-ներով (շնչուղիների, տեսողական օրգանների պաշտպանության միջոցներով): Առողջական վիճակի հակացուցումների (ալերգիկ երևույթների, շնչառական խնդիրների և այլն) դեպքում չի թույլատրվում աշխատել:

455. Այրելի և վնասակար գազերի ու նյութերի հնարավոր կուտակման տեղերում աշխատելու համար թույլտվություն տրամադրելուց առաջ անհրաժեշտ է աշխատողներին հրահանգավորել, տարածքը օդափոխել, գազերի ու նյութերի պարունակությունը ստուգել  հատուկ այդ նպատակի համար նախատեսված չափիչ սարքերով, վտանգի ու վնասի ռիսկի բացակայության մեջ համոզվելուց հետո թույլ տալ աշխատանքների մեկնարկ` նախապես ապահովելով համապատասխան ԱՊՄ-ներով: Աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է անընդհատ հետևել (աշխղեկը, օգնականը, բրիգադավարը կամ հատուկ այդ նպատակով ներգրավված մասնագետը) չափիչ սարքերի ցուցմունքներին, սահմանային թույլատրելի խտության գերազանցման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել աշխատանքները և աշխատողներին դուրս բերել վտանգավոր գոտուց: 

456. Փակ տարածքներում աշխատելիս, որտեղ հնարավոր է վտանգավոր և վնասական գազերի կուտակում, աշխատողները պետք է ապահովված լինեն թթվածնային դիմակներով կամ արդյունաբերական հակագազերով:

457. Շենքերի (շինությունների) ապամոնտաժումը պետք է  իրականացնել վերևից ներքև:

458. Արգելվում է շենքերի (շինությունների) ապամոնտաժումը միաժամանակ ըստ ուղղաձիգի մի քանի հարկաբաժիններում:

459. Շենքերի (շինությունների) ապամոնտաժման ժամանակ անհրաժեշտ է ապահովել անվտանգ և անվնաս անցուղիներ դեպի աշխատավայրեր: Տանիքի և արտաքին պատերի ապամոնտաժման ժամանակ պետք է կիրառել պաշտպանիչ ծածկեր անցուղիների համար:

460. Շենքի քիվերի և կախովի մասերի ապամոնտաժման ժամանակ պատի վրա գտնվելը արգելվում է, այդ դեպքերում կիրառելի են վերհան մեխանիզմներ (կռունկներ, վերհաններ, ամբարձիչ հարթակներ)` սարքավորված  համապատասխան կախալաստակով (ճոճան):

461. Չի թույլատրվում աշխատանքների կատարումը մերկասառույցի, անձրևի,  աշխատանքային ճակատի սահմաններում տեսանելիությունը բացառող մառախուղի,    15մ/վրկ և դրանից ավելի քամու արագության դեպքում:

462. Շենքերի (շինությունների) ապամոնտաժման ընթացքում պետք է անհրաժեշտ միջամտություններով կանխել (օրինակ` ժամանակավոր հենապատի կիրառումով և այլն) կոնստրուկցիաների ինքնաբերաբար փլուզումը և անկումը:

463. Աշխատանքների կատարման գոտում գտնվող անկայուն կառուցվածքները պետք է հեռացնել կամ ամրացնել, իսկ ուժեղացում կատարելու դեպքում` հետևել ԱԿՆ-ի պահանջներին:

464. Առանց կայունության գնահատման ծխատար խողովակների, քարե սյուների, միջնապատերի կտրումը ձեռքի գործիքներով, ինչպես նաև փլեցումը ծածկի վրա արգելվում է:

465. Փլուզման եղանակով կառույցների ապամոնտաժման դեպքում ամրացված ճոպանների երկարությունը պետք է 3 անգամ գերազանցի շենքի բարձրությունը:

466. Պայթեցման եղանակով կառույցների ապամոնտաժման ժամանակ անհրաժեշտ է պահպանել  ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 6-ի N 291-Ն որոշման պահանջները:

467. Ապամոնտաժվող կառուցվածքների ճոպանման եղանակները պետք է համապատասխանեն ԱԿՆ–ով նախատեսվածներին:

468. Շենքերի (շինությունների) ապամոնտաժումից առաջացած շինարարական աղբն անհրաժեշտ է իջեցնել փակ ճոռերով կամ փակ արկղերով և կոնտեյներներով` կռունկների կամ ստացիոնար վերհանների կիրառմամբ: Ճոռի ստորին եզրը պետք է գտնվի գետնից ոչ ավել, քան 1մ բարձրության վրա կամ մտնի բունկերի մեջ:

469. Թափոնների հեռացումը առանց ճոռերի կամ այլ հարմարանքների կիրառման թույլատրվում է 3մ-ը չգերազանցող բարձրությունից: Վտանգավոր գոտիներն այդ տեղերում պետք է ցանկապատվեն և տեղադրվեն վտանգի մասին տեղեկատվական վահանակներ:

470. Շենքերի (շինությունների) ապամոնտաժումից առաջացած նյութերը և շինարարական աղբը պետք է պահեստավորվեն հատուկ առանձնացված  հարթակներում:

471. Վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների առկայության դեպքում հողային աշխատանքների անվտանգությունը պետք է ապահովվի կազմակերպական և տեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ և այլն) ներառված հետևյալ լուծումների իրականացմամբ`

1) փոսորակների և խրամուղիների (այսուհետ` փորվածք) չամրացված շեպերի զառիթափության անվտանգության որոշում` հաշվի առնելով մեքենաների և գրունտի բեռնվածքը,

2) փորվածքի պատերի ամրացման կոնստրուկցիաների որոշում` հաշվի առնելով կիրառվող մեքենաների տեսակները և դրանց տեղակայումը,

3) լրացուցիչ միջոցառումներ շեպերի կայունության ապահովման և վերահսկման համար` կապված սեզոնային փոփոխությունների հետ,

4) փորվածքի ցանկապատման տեսակի և տեղադրման տեղերի որոշում, ինչպես նաև սանդուղքների տեղակայման տեղերի որոշում:

472. Բնահողի ողողման, սողանքների առաջացման, փորվածքների պատերի փլուզման կանխարգելման նպատակով հողային աշխատանքների կատարման տեղամասերում` մինչև դրանց մեկնարկն անհրաժեշտ է ապահովել մակերևութային և ստորգետնյա ջրերի հեռացումը:

473. Աշխատանքների տեղամասի անցուղիները պետք է ազատ լինեն քարերից, ծառերից, շինարարական աղբից և թափոններից, որպեսզի չխոչնդոտվի աշխատողների և տեխնիկայի ազատ տեղաշարժը` հատկապես վթարային և արտակարգ իրավիճակներում:

474. Ստորգետնյա տեղակայումով հաղորդակցուղիների պաշտպանական գոտիներում հողային աշխատանքների կատարումը թույլատրվում է միայն այդ հաղորդակցուղիները սպասարկող կազմակերպության գրավոր թույտվություն ստանալուց և հաղորդակցուղիների աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումմները վերջինիս հետ  համաձայնեցնելուց հետո: Մինչև հողային աշխատանքները սկսելն անհրաժեշտ է ճշտել տեղանքում հաղորդակցուղիների տեղակայումը, տեղադրելով համապատասխան նշաններ և նշագծել նախազգուշացնող գրառումներով: Կազմակերպության տարածքում հողային աշխատանքների իրականացման համար պետք է ստանալ այդ կազմակերպության թույլտվությունը:

475. Գործող հաղորդակցուղիների գոտիներում հողային աշխատանքների կատարումն անհրաժեշտ է իրականացնել աշխատանքների գծային ղեկավարի անմիջական հսկողությամբ, աշխատանքների անվտանգ պայմանները սահմանող կարգագիր-թույլտվության առկայության դեպքում, իսկ օրենքով սահմանված այլ դեպքերում` այդ հաղորդակցուղիները շահագործող կազմակերպությունների աշխատողների վերահսկմամբ:

476. Աշխատանքների ընթացքում նախագծային փաստաթղթերում չնշված հաղորդակցուղիների, ստորգետնյա կառուցվածքների հայտնաբերման դեպքում հողային աշխատանքները պետք է դադարեցվեն մինչև համապատասխան մարմինների թույլտվության ստացումը:

477. Գործող ստորգետնյա հաղորդակցուղիների անմիջական մոտակայքում բնահողի մշակումը թույլատրվում է միայն բահերի օգնությամբ` առանց հարվածային գործիքների կիրառման: Փորվածքների և մեխանիկական վնասվածքներից չպատշպանված գործող հաղորդակցուղիների հատման վայրերում հողափոր մեքենաների կիրառումը թույլատրվում է հաղորդակցուղիների սեփականատեր կազմակերպության  համաձայնության դեպքում:

478. Բնակավայրերի փողոցներում, երթանցներում, բակերում, ինչպես նաև մարդկանց և տրանսպորտի շարժման տեղամասերում մշակվող փորվածքները պետք է ցանկապատվեն: Ցանկապատի վրա պետք է տեղադրվեն նախազգուշացնող նշաններ և գրառումներ վտանգի մասին, իսկ օրվա մութ ժամանակահատվածում (կամ բնական լուսավորության անբավարարության դեպքում)` նաև ազդանշանային լուսավորություն:

479. Փորվածքների վրայով տեղակայված անցուղիները  կահավորվում են կամրջակներով (միակողմանի կամ երկկողմնի), որոնք պետք է ունենան համապատասխան լայնություն  և ապահովված լինեն բազրիքներով (կախված փորվածքի խորությունից), անհրաժեշտության դեպքում` կիրառվեն ծածկեր:

480. Չի թույլատրվում աշխատանքների իրականացումը մեկ աշխատողի կողմից 1,5մ և ավելի խորությամբ փորվածքում:

481. Բնահողի կողլիցքը, մեքենաները, մեխանիզմները և այլ բեռնվածքները թույլատրվում է տեղակայել փլուզման պրիզմայից դուրս` ԱԿՆ-ով նախատեսված հեռավորության վրա, սակայն ոչ պակաս 0,6մ-ից: Շեպերի կայունության հաշվարկներում անհրաժեշտ է հաշվի առնել 10կՆ գերազանցող բեռնվածքները:

482. Չի թույլատրվում  բնահողի  մշակումը փորվածքում  ընդփորումով:

483. Հենապատերի և հիմքերի ծոցերի միակողմանի ետլիցքը թույլատվում է նախօրոք ընդունված պայմանների, ետլիցքի եղանակի և կարգի դեպքում` կոնստրուկցիայի կայունություւնը ապահովող միջոցառումների իրականացումից հետո:

484. Գրունտային ջրերի մակարդակից բարձր ոչ ժայռային և չպառկապնդված բնահողերում և մոտակայքում ստորգետնյա կառուցվածքների բացակայության դեպքում չամրակապված ուղղաձիգ պատերով փորվածքներում աշխատանքների իրականացումը թույլատրվում է  դրանց խորության`

1) լիցքային չպառկապնդված  և ավազային գրունտներում` 1,0մ-ից,

2) կավավազներում` 1,25մ-ից,

3) ավազակավերում և կավերում` 1,5մ-ից ոչ ավելի  մեծությունների դեպքում:

485. Ստորգետնյա ջրերի մակարդակից բարձր տեղակայված (հաշվի առնելով ջրի մազանոթային բարձրացումը) ոչ ժայռային գրունտներում առանց ամրակապման իրականացվող կամ արհեստական ջրաիջեցմամբ չորացված գրունտներում ժամանակավոր փորվածքների շեպերի առավելագույն զառիթափությունը պետք է ընդունել համաձայն աղյուսակ 7-ի տվյալների:

 

Ստորգետնյա  ջրերի  մակարդակից  բարձր տեղակայված (հաշվի առնելով ջրի մազանոթային բարձրացումը) ոչ  ժայռային գրունտներում առանց ամրակապման իրականացվող կամ արհեստական ջրաիջեցմամբ չորացված գրունտներում  ժամանակավոր հանույթների   շեպերի առավելագույն զառիթափությունը

 

Աղյուսակ 7

 

N Գրունտի տեսակները Շեպի առավելագույն զառիթափությունը փորվածքի ստորև բերված խորությունների դեպքում, մ, ոչ ավելի
1,5 3 5
1. Լիցքային չպառկապնդված 1:0,67 1:1 1:1,25
2. Ավազային և կոպճային 1:0,5 1:1 1:1
3. Կավավազներ 1:0,25 1:0,67 1:0,85
4. Ավազակավեր 1:0 1:0,5 1:0,75
5. Կավեր 1:0 1:0,25 1:0,5
6. Լյոսային 1:0 1:0,5 1:0,5

7. Շեպի զառիթափություն` շեպի բարձրության և հիմքի հարաբերությունն է:

8. Լիցքային չպառկապնդված գրունտ` երկու տարուց ավել վաղեմության լիցքի ավազային և մինչև 5 տարի` փոշենման կավային գրունտ:

 

486. Խոնավացման ենթարկված շեպերով փորվածքներում աշխատանքների իրականացումը  թույլատրվում է անմիջական ղեկավարի կողմից շեպերի գրունտի վիճակի և «հովարների», ճաքերի (շերտավորումների) տեղերում անկայուն գրունտի փլուզման հնարավորության  մանրազննին ստուգումից հետո:

487. Ձմեռային ժամանակահատվածում մշակված փորվածքները  հալոցքի ժամանակ պետք է ստուգվեն և միջոցներ ձեռնարկվեն շեպերի կամ ամրակապումների կայունությունն ապահովելու համար: Քարերը և շերտավորումները պետք է հեռացվեն շեպերից:

488. Ռոտորային կամ խրամուղային էքսկավատորներով` կապակցված գրունտներում (ավազակավ, կավ) առանց ամրակապումների ուղղաձիգ պատերով  խրամուղիների մշակումը թույլատրվում է 3մ չգերազանցող խորությամբ, ընդ որում խրամուղում աշխատողների գտնվելն արգելվում է: Այն դեպքերում, երբ աշխատողների գտնվելը պահանջվում է տեխնոլոգիայով, պետք է իրականացվեն ամրակապումներ կամ մշակվեն շեպեր:

489. Փորվածքներից գրունտի կոնքերով հեռացման դեպքում պետք է տեղադրվեն ծածկ-հովարներ` հանույթում գտնվող աշխատողներին պաշտպանելու համար:

490. Մինչև 3մ խորությամբ ուղղաձիգ պատերով փորվածքների ամրակապման կոնստրուկցիաները պետք է իրականացվեն տիպարային նախագծերով: Ավելի մեծ խորությունների դեպքում, ինչպես նաև բարդ հիդրոերկրաբանական պայմաններում ամրակապումն իրականացվում է անհատական նախագծով: Ամրակապումների վերին մասը փորվածքի եզերքից պետք է  բարձրացվի ոչ պակաս, քան 0,15մ:

491. Ամրակապումները պետք է տեղադրվեն վերևից ներքև ուղղությամբ 0,5մ-ից ոչ ավել խորությամբ` փորվածքի իրականացմանը զուգընթաց: Ամրակապումների ապամոնտաժումը կատարվում է ներքևից վերև ուղղությամբ` ետլիցքին զուգընթաց, եթե այլ բան ԱԿՆ-ով նախատեսված չէ:

492. Մեքենաների տեղաշարժը, տեղադրումը և աշխատանքը չամրակապված շեպերով փորվածքի մոտակայքում թույլատրվում է փլուզման պրիզմայի սահմաններից դուրս` ԱԿՆ-ով նախատեսված հեռավորության վրա:

493. Մեկը մյուսի ետևից շարժվող երկու և ավելի ինքնագնաց կամ կցովի մեքենաներով (սկրեպերներ, գրեյդերներ, գլդոններ, բուլդոզերներ և այլն) գրունտի մշակման, փոխադրման, բեռնաթափման, հարթեցման և տոփանման  ժամանակ  դրանց միջև հեռավորությունը պետք է 10 մ-ից ոչ պակաս լինի:

494. Փորվածքների ետլիցքի, ինչպես նաև լիցքում բեռնաթափման դեպքում ավտոմոբիլ-ինքնաթափերն անհրաժեշտ է տեղակայել բնական շեպի եզերքից 1մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

495. Միաշերեփ էքսկավատորով փորվածք մշակելու դեպքում փորվածքաճակատի բարձրությունը սահմանվում է ըստ ԱԿՆ-ի` այնպիսի հաշվարկով, որ աշխատանքի ընթացքում չառաջանան գրունտի «հովարներ»:

496. Սառած գրունտի մեխանիկական հարվածային փխրեցման ժամանակ անհրաժեշտ է փխրեցման վայրից 15մ հեռավորության վրա ազդանշանային ցանկապատմամբ առանձնացնել բեկորների տարածումից առաջացող վտանգավոր գոտին:

497. Չի թույլատրվում հողափոր մեքենաներով փորվածքների իրականացում մալուխներից  1մ-ից պակաս  հեռավորության  վրա, իսկ հարվածային սեպերի կիրառման դեպքում` 5մ-ից պակաս: 

498. Ստորգետնյա մալուխների վերևում հողային աշխատանքներ կատարելու դեպքում գրունտի փխրեցման համար հետահար մուրճերի, փորվածքի իրականացման համար հողափոր մեքենաների, ինչպես նաև լինգերի և քլունգների կիրառումը թույլատրվում է մինչև այն խորությունը, որի դեպքում մինչև մալուխները մնում է 0,3մ-ից ոչ պակաս հաստությամբ  գրունտի շերտ: Գրունտի հետագա հանույթը կատարվում է բահերով:

499. Ձմեռային պայմաններում բահերով գրունտի հանույթը պետք է իրականացնել միայն վերջինիս  տաքացումից հետո, ընդ որում ջերմության աղբյուրը կարելի է մոտեցնել մալուխներին  0,15մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

500. Վտանգավոր գազերի առաջացման դեպքում աշխատանքները պետք է անմիջապես դադարեցվեն, իսկ աշխատողները` հեռացվեն վտանգավոր վայրերից մինչև գազի արտանետման աղբյուրի հայտնաբերումը և վերացումը:

501. Էքսկավատորի աշխատանքի  ժամանակ  չի  թույլատրվում  այլ աշխատանքների կատարումը փորվածքաճակատում և աշխատողների  գտնվելն էքսկավատորի ազդման շառավղին գումարած 5մ շառավղով  վտանգավոր գոտում:

502. Արգելվում է գրունտի մշակումը բուլդոզերներով և սկրեպերներով`մակերևույթի թեքության այնպիսի անկյան տակ, որը գերազանցում է անձնագրում նշված թույլատրելի  անկյունը:

503. Արգելվում է աշխատողների գտնվելն այն տեղամասերում, որտեղ իրականացվում են գրունտի տոփանման աշխատանքներ ազատ անկման տոփանիչներով` բազային մեքենայից 20 մ-ից պակաս հեռավորության վրա:

504. Բարդ պայմաններում (թեքության վրա գրունտի կտրում, փլվածքների մաքրում) պետք է կիրառել այդ պայմաններում աշխատողների վրա վտանգավոր արտադրական գործոնների (առարկաների անկում, կողաշրջում և այլն) ազդեցությունը կանխարգելող պաշտպանության միջոցներով սարքավորված մեքենաներ:

505. Գրունտի էլեկտրատաքացման դեպքում սնուցման աղբյուրի լարումը չպետք է գերազանցի 380Վ:

506. Գրունտի տաքացվող տեղամասը պետք է ցանկապատել, ցանկապատի  վրա տեղադրվեն անվտանգության նշաններ, իսկ գիշերային ժամանակահատվածի համար` ապահովել ազդանշանային լուսավորություն: Ցանկապատի և տաքացվող տեղամասի ուրվագծի միջև հեռավորությունը պետք է լինի 3մ-ից ոչ պակաս: Տաքացվող տեղամասում մարդկանց գտնվելն արգելվում է:

507. Դեպի գրունտի տաքացվող տեղամաս անցկացվող էլեկտրասնուցման ժամանակավոր մալուխները պետք է իրականացվեն մեկուսացված լարով, իսկ էլեկտրասարքավորումների յուրաքանչյուր տեղաշարժումից և էլեկտրահաղորդագծի վերատեղադրումից հետո հարկավոր է չափել մեկուսացման դիմադրությունը:

508. Վտանգավոր և (կամ) վնասակար արտադրական գործոնների առկայության դեպքում արհեստական հիմնատակերի և հորատման աշխատանքների անվտանգությունը պետք է ապահովել կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ և այլն) ներառված աշխատանքի անվտանգության հետևյալ լուծումների կատարմամբ`

1) աշխատանքների կատարման եղանակների որոշում և մեքենայացման միջոցների ընտրություն,

2) աշխատանքների կատարման հաջորդականության սահմանում,

3) սարքավորումների մոնտաժման, ապամոնտաժման, ինչպես նաև շինհրապարակում տեղաշարժման սխեմաների մշակում,

4) մեքենաների կառուցվածքում և աշխատավայրերի կազմակերպման համար կիրառվող կոլեկտիվ պաշտպանության միջոցների անվանացանկի և պահանջվող քանակի սահմանում:

509. Ցցազարկ և հորատող մեքենաները պետք է սարքավորված լինեն հորատող գործիքի կամ բեռնակալիչ հարմարանքի բարձրության սահմանափակման ձայնային ազդանշանման համակարգով:

510. Ճոպանները պետք է ունենան արտադրողի հավաստագիր և փորձարկման ակտ: Բեռնակալիչ սարքերը պետք է լինեն փորձարկված և կրեն բեռնամբարձությունը և փորձարկման ամսաթիվը հաստատող  բեռնապիտակներ կամ դրոշմներ:

511. Ցցազարկ և հորատող մեքենաների մերձակայքում գտնվող շինությունների միջև  հեռավորությունը   պետք է որոշել ԱԿՆ-ով: Մեքենաների աշխատանքի ժամանակ պետք է հորանաշուրթից կամ ցցի խփման վայրից ոչ պակաս, քան 15մ հեռավորության վրա սահմանել վտանգավոր գոտի:

512. Ցցազարկ և հորատող մեքենաների տեղաշարժը պետք է իրականացնել նախօրոք հարթեցված հորիզոնական անցուղիներով:

513. Աշխատանքների դադարի ժամանակ հորատանցքերը պետք է փակվեն վահաններով և ցանկապատվեն: Վահանների և ցանկապատման վրա պետք է տեղադրել անվտանգության նախազգուշացնող նշաններ և ազդանշանային լուսավորում:

514. Թրթռասուզիչներն անհրաժեշտ է սարքավորել կախովի հարթակներով սուզասարքի  գլխանոցը պատյանին ամրացնող աշխատողների տեղակայման համար:

515. Հարթակի տախտակամածի լայնությունը պետք է լինի 0,8մ-ից ոչ պակաս: Հարթակը պետք է ցանկապատել:

516. Իջուցիկ հորի պատերը ներսից պետք է սարքավորված լինեն առնվազն երկու հուսալի կախովի սանդուղքով:

517. Իջուցիկ հորի ներքին պարագծով պետք է տեղադրել պաշտպանիչ հովարներ որոնց չափսերը, ամրությունը և տեղադրման կարգը սահմանվում է ԱԿՆ-ով:

518. Սենքերը, որտեղ պատրաստվում են գրունտի քիմիական ամրացման համար խառնուրդներ, պետք է սարքավորված լինեն օդափոխությամբ և նյութերի պահպանման համապատասխան տարողություններով:

519. Ցցազարկ և հորատող մեքենաների մոնտաժումը, ապամոնտաժումը և տեղաշարժը պետք է իրականացվեն համապատասխան տեխնոլոգիական քարտերի` նշված աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու աշխատողների անմիջական ղեկավարմամբ:

520. Ցցազարկ և հորատող մեքենաների մոնտաժումը, ապամոնտաժումը և տեղաշարժը 15մ/վրկ և ավելի քամու արագության կամ ամպրոպի դեպքում արգելվում է:

521. Ցցազարկ և հորատող մեքենաների կոնստրուկցիաների ամբարձումից առաջ դրանց տարրերը պետք է լինեն հուսալի ամրացված, իսկ գործիքները և չամրացված առարկաները` հեռացված:

522. Հորիզոնական դիրքում հավաքված կոնստրուկցիայի ամբարձման ժամանակ մյուս բոլոր աշխատանքները կոնստրուկցիայի երկարությանը  գումարած 5մ շառավղով տարածքում պետք է լինեն դադարեցված:

523. Հորատման աշտարակների և ցցահարների տեխնիկական վիճակը (հանգույցների ամրացման հուսալիությունը, կապերի և աշխատանքային տախտակամածերի սարքինությունը)  պետք է  ստուգվեն  յուրաքանչյուր  հերթափոխից  առաջ:

524. Ցցազարկ և հորատող մեքենաների աշխատանքի ընթացքում տվյալ աշխատանքներին անմիջականորեն չմասնակցող աշխատողների գտնվելը մեքենաներից առնվազն 15մ շառավղով տարածքում չի թույլատրվում:

525. Հորատման և ցցազարկման աշխատանքների  մեկնարկից  առաջ  պետք է  ստուգել ձայնային և լուսային ազդանշանային սարքերի, բեռնակալիչ հարմարանքի ամբարձման սահմանափակիչի սարքինությունը, ամբարձման մեխանիզմի ճոպանի և բեռնակալիչ սարքերի վիճակը:

526. Հորատող մեքենայի կամ ցցահարի զննումից, քսապատումից, մաքրումից, անսարքությունների վերացումից առաջ հորատող գործիքը կամ ցցահար մեխանիզմը պետք է լինի իջեցված և դրված կայուն վիճակում, իսկ շարժիչն` անջատված:

527. Հորատող գործիքի կամ ցցի իջեցումը և բարձրացումն իրականացվում է նախազգուշացնող ազդանշանի արձակումից հետո:

528. Հորատող գործիքի իջեցման կամ բարձրացման ժամանակ  արգելվում  է  ցցահարի կամ հորատող մեքենայի վրա նշված գործընթացների հետ առնչություն չունեցող այլ աշխատանքների  կատարումը:

529. Ցցի (ագույցի) և ցցազարկ մուրճի ամբարձումն անհրաժեշտ է իրականացնել տարբեր կեռերով: Ցցահարի վրա միայն մեկ կեռի առկայության դեպքում ցցի տեղադրման համար ցցազարկ մուրճը պետք է հանված լինի կեռից և տեղադրված հուսալի սևեռակիչ հեղույսի վրա: Ցցահարի մուրճի և ցցի սահմանային զանգվածը պետք է նշված լինի  դրա հենարանի կամ շրջանակի վրա: Ցցահարի վրա պետք է տեղադրված լինի բեռնամբարձության սահմանափակիչ:

530. Ամբարձման ժամանակ ցիցը ձգալարերի միջոցով պետք է պահվի ճոճումից և ոլորումից:

531. Ցցազարկ մուրճի և ցցի միաժամանակյա բարձրացումն արգելվում է:

532. Ցցերը կարելի է ձգել ըստ ուղիղ գծի` ցցահարի մեքենավարի տեսանելիության սահմաններում, միայն ցցահարի հիմքում ամրացված կողմնատար բլոկի միջով: Արգելվում է ցցերի ձգում երկայնական առանցքից շեղումով:

533. Գրունտի մեջ խփված ցցերի կտրման ժամանակ պետք է ձեռնարկել միջոցներ, հեռացվող մասի ինքնաբերաբար անկումը բացառելու համար:

534. Ցցերի տեղադրումը ցցազարկ սարքավորման մեջ իրականացվում է առանց ընդմիջումների` մինչև լիակատար ամրացում: Կախված վիճակում դրանք թողնելն արգելվում է:

535. Թրթռասուզիչների միջոցով ցցերի ընկղմման ժամանակ անհրաժեշտ է ապահովել թրթռասուզիչի և ցցի գլխանոցի կիպ և հուսալի միացումը, ինչպես նաև թրթռասուզիչը պահող ճոպանների ազատ վիճակը: 

536. Թրթռասուզիչը միացվում է ցցի վրա այն ամրացնելուց և պահող բազմաճախարակները թուլացնելուց հետո: Բազմաճախարակների թուլացված վիճակը պետք է պահպանվի թրթռիչի աշխատանքի ամբողջ ընթացքում: Ընդմիջումների ժամանակ թրթռիչն անհրաժեշտ է անջատել:

537. Ցից-պատյանների ընկղմման ժամանակ թրթռասուզիչի գլխանոցը կամ հաջորդ սեկցիան ցից-պատյանին միացնելու համար կախովի հարթակում աշխատողների գտնվելը թույլատրվում է տրվող կոնստրուկցիան` ընկղմվող ցից-պատյանի վերևից ոչ ավել, քան 0,3մ հեռավորության վրա կռունկով իջեցնելուց հետո:

538. Իջուցիկ հորի դանակի եզրի տակ գրունտի մշակման հաջորդականությունը պետք է ապահովի վերջինիս կայունությունը: Հորի դանակի եզրից գրունտի մշակման խորությունը որոշվում է ԱԿՆ-ով: Չի թույլատրվում մշակել գրունտը հորի դանակի եզրից 1մ-ից ներքև:

539. Ջրհանումով շարժուն կամ իջուցիկ հորի դանակից վերև նման միջնաշերտի  առկայությամբ գրունտների մշակման ժամանակ պետք է նախատեսված լինեն մարդկանց արագ տարհանման միջոցներ` գրունտի ճեղքման կամ հորի ջրածածկման դեպքում:

540. Գրունտների սառեցման աշխատանքներ կատարելու համար նախատեսված սարքավորումները և խողովակաշարերը պետք է փորձարկվեն նախագծային և կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

541. Սառեցմամբ գրունտի արհեստական ամրացման գոտում շինարարական աշխատանքների իրականացումը թույլատրվում է միայն սառցագրունտային ցանկապատի նախագծային հաստությանը հասնելուց հետո:

542. Սառցագրունտային ցանկապատումով փոսորակից գրունտի հանումը թույլատրվում է իրականացնել անձրևից և արեգակնային ճառագայթներից սառեցված պատի պաշտպանության առկայության դեպքում: Աշխատանքների կատարման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն սառցե գրունտի պատնեշը մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար:

543. Գրունտի սառչման և հալման ընթացքում փոսորակի աառցագրունտային ցանկապատման չափսերի և ջերմաստիճանի հսկման կարգը  սահմանվում է նախագծով:

544. Գրունտների քիմիական ամրացման ժամանակ ներարկման աշխատանքներում օգտագործվող խողովակաշարերը, կաշեփողերը և ներարկիչները պետք է ենթարկվեն հիդրավլիկ փորձարկումների` աշխատանքայինը  1,5 անգամ գերազանցող ճնշմամբ, բայց 0,5ՄՊա-ից ոչ պակաս:

545. Սիլիկատային սոսինձների արտադրության համար կիրառվող ավտոկլավները  և շահագործման ժամանակ ճնշման տակ գտնվող այլ սարքերը պետք է ենթարկվեն  կանոնավոր տեխնիկական ստուգումների:

546. Բետոնե և երկաթբետոնե աշխատանքների անվտանգությունը պետք է ապահովվի կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ և այլն) ներառված աշխատանքի անվտանգության հետևյալ լուծումների կատարմամբ`

1) բետոնի պատրաստման, փոխադրման, մատուցման և տեղադրման մեքենայացման միջոցների սահմանում,

2) կաղապարամածի կրողունակության որոշում և նախագծի մշակում, ինչպես նաև տեղադրման և քանդման հաջորդականության սահմանում,

3) բարձրության վրա աշխատավայրերի անվտանգության ապահովման միջոցների ցանկի և միջոցառումների մշակում,

4) տարվա ցուրտ և տաք եղանակներին բետոնի խնամքի միջոցների ցանկի և միջոցառումների  մշակում:

547. Ցեմենտը պետք է պահել սիլոսներում, բունկերներում, արկղերում և այլ փակ տարողություններում` միջոցներ ձեռնարկելով բեռնման և բեռնաթափման ընթացքում դրա փոշիացման դեմ: Բեռնման անցքերը պետք է փակվեն պաշտպանիչ ճաղավանդակներով, իսկ  դրանց մտոցները` կողպեքով:

548. Կաղապարված բետոնե և երկաթբետոնե նախապատրաստվածքների տաքացման համար գոլորշի օգտագործելուց պետք է միջոցներ ձեռնարկվեն աշխատանքային սենքեր գոլորշու ներթափանցման դեմ:  

549. Աշխատողների իջեցումը գոլորշիով տաքացվող խցեր թույլատրվում է գոլորշու մատուցումն անջատելուց  և խցի  ու այնտեղ  գտնվող նյութերի և պատրաստվածքների ջերմաստիճանը մինչև 40°С իջեցնելուց  հետո:

550. Արգելվում է ԱԿՆ-ով չնախատեսված  նյութերի և սարքավորումների տեղադրումը կաղապարամածի վրա, ինչպես նաև աշխատանքների կատարմանն անմիջականորեն չմասնակցող մարդկանց գտնվելը կաղապարամածի տեղադրված  կոնստրուկցիաների վրա:

551. Պատերի, պարզունակների, թաղերի հավաքովի կաղապարամածերի տեղադրման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել 0,8մ-ից ոչ պակաս լայնությամբ ցանկապատված  աշխատանքային տախտակամածերի  տեղադրում:

552. Ծածկերի կաղապարամածը պետք է լինի ամբողջ պարագծով ցանկապատված, կաղապարամածի աշխատանքային հատակում առկա բոլոր անցքերը պետք է լինեն փակված, իսկ դրանք բաց թողնելու անհրաժեշտության դեպքում` լարացանցով հուսալի ծածկված:

553. Սահող կաղապարամածի և կախովի փայտամածի որևէ մասի կտրումից հետո դրանց կողաճակատային կողմերը պետք է ցանկապատվեն: 

554. Առարկաների անկումից աշխատողներին պաշտպանելու համար սահող և տեղափոխվող կաղապարամածերի արտաքին պարագծով անհրաժեշտ է տեղադրել փայտամածի լայնությունից ոչ պակաս լայնությամբ հովարներ:

555. Տեղադրված ամրանի վրայով քայլելը թույլատրվում է միայն ամրանային կմախքի վրա տեղադրված 0,6մ–ից ոչ պակաս լայնությամբ լաստակների վրայով:

556. Ամրանի ձգման տեղամասերում` մարդկանց անցման վայրերում  պետք է տեղադրվեն 1,8մ-ից ոչ պակաս բարձրությամբ պաշտպանիչ ցանկապատումներ:

557. Ամրանի ձգման սարքավորումները պետք է ունենան սարքավորման շարժաբերի միացման ժամանակ գործարկվող ազդանշանային համակարգ:

558. Էլեկտրական հոսանքով տաքացվող ամրանային ձողերից աշխատողների 1մ-ից պակաս  հեռավորության վրա գտնվելն արգելվում է:

559. 20°-ը գերազանցող թեքությամբ մակերևույթների վրա բետոնային խառնուրդ տեղադրող աշխատողները  պետք է օգտվեն պաշտպանական  գոտիներից:

560. Բետոնախառնուրդի մատուցման համար նախատեսված էստակադները պետք է սարքավորված լինեն հետահար ձողերով: Հետահար ձողերի և ցանկապատման միջև պետք է նախատեսվեն 0,6մ-ից ոչ պակաս լայնությամբ անցուղիներ:

561. Բետոնախառնիչի թափքը բետոնային խառնուրդի մնացորդներից մաքրելու ժամանակ աշխատողներին արգելվում է գտնվել թափքում:

562. Ամրանի նախապատրաստումը և խոշորահավաքումը պետք է իրականացնել հատուկ նախատեսված վայրերում:

563. Խառնիչ մեքենաների աշխատանքը պետք է իրականացվի հետևյալ պահանջների բավարարման դեպքում`

1) բեռնիչ շերեփների համար գետնախորշերի մաքրումը պետք է իրականացվի  բարձրացված շերեփի հուսալի ամրացումից հետո,

2) խառնիչ մեքենաների թմբուկները  և տաշտերը պետք է մաքրվեն մեքենայի կանգ առնելուց  և լարումազրկումից  հետո:

564. Ամրանի նախապատրաստման և մշակման գործույթները պետք է կատարվեն  դրա համար նախատեսված սենքերում կամ հատուկ առանձնացված և համապատասխան կահավորված վայրերում:

565. Ամրանի նախապատրաստման աշխատանքներ իրականացնելիս պետք է կատարել հետևյալ պահանջները`

1) ցանկապատել ամրանի կաժերի քանդման և ամրանի ուղղման տեղամասերը,

2) ցանկապատել աշխատավայրը դազգահի եզրաչափքերը գերազանցող ամրանային ձողերի մշակման ժամանակ, բացի այդ` երկկողմանի դազգահների դեպքում դազգահը բաժանել մեջտեղից 1մ-ից ոչ պակաս բարձրությամբ երկայնական պաշտպանիչ ցանցով,

3) մինչև 1մ լայնությամբ ընդհանուր անցուղիների տեղամասերում վահաններով փակել ձողային ամրանների կողաճակատային մասերը,

4) նախապատրաստված ամրանը պահեստավորել դրա համար հատուկ առանձնացված տարածքներում:

566. Ամրանային հիմնակմախքների տարրերն անհրաժեշտ է կապոցավորել` հաշվի առնելով դրանց ամբարձման, պահեստավորման, փոխադրման և տեղադրման վայր տեղափոխելու պայմանները:

567. Բեռնված կամ դատարկ տարաների տեղափոխումը թույլատրվում է միայն փակված փականի դեպքում:

568. Բունկերից բետոնի տեղադրման դեպքում  բունկերի ստորին եզրի և ավելի վաղ տեղադրված բետոնի կամ բետոնացվող մակերևույթի միջև հեռավորությունը պետք է չգերազանցի 1մ` եթե ԱԿՆ-ով այլ հեռավորություն նախատեսված չԷ:

569. Կաղապարամածի մեջ բետոնի տեղադրումից առաջ պետք է ամեն անգամ  ստուգել տարայի, կաղապարամածի և փայտամածային միջոցների վիճակը: Հայտնաբերված անսարքությունները պետք է անմիջապես վերացվեն:

570. Թրթռակնճիթով բետոնի տեղադրումից առաջ պետք է ստուգել դրա բոլոր օղակների սարքինությունը և ապահովության ճոպանի հետ ամրակապման հուսալիությունը:

571. Բետոնամղիչի տեղադրումը պետք է իրականացնել ըստ արտադրողի կողմից տրված հրահանգների: Բետոնամղիչի օգնությամբ բետոնի մատուցման դեպքում անհրաժեշտ է աշխատողներին հեռացնել բետոնատարից 10մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

572. Բետոնամղիչի խցանի սեղմված օդով հեռացումը թույլատրվում է բետոնամղիչի ելանցքի մոտ պաշտպանիչ վահանի առկայության, աշխատողներին ելանցքից 10մ-ից ոչ պակաս հեռավորության վրա հեռացման, օդը հավասարաչափ, առանց թույլատրելի ճնշումը գերազանցելու մատուցման պայմաններում: Խցանի հեռացման անհնարինության դեպքում` պետք է ճնշումազրկել բետոնատար խողովակաշարը, թխթխկացնելով գտնել խցանի տեղը, անջատել խցանված օղակը, հեռացնել խցանը կամ փոխել օղակը:

573. Մի քանի հարկաբաժիններով կաղապարամածի տարրերի տեղադրել ժամանակ յուրաքանչյուր հաջորդ հարկաբաժինը պետք է տեղադրվի նախորդի ամրացումից հետո:

574. Կաղապարամածի քանդումը պետք է իրականացնել բետոնի առաջադրված ամրությանը հասնելուց հետո` աշխատանքների անմիջական ղեկավարի թույլտվությամբ:

575. Բեռնված կոնստրուկցիաների կաղապարազերծման ժամանակ բետոնի նվազագույն ամրությունը որոշվում է ԱԿՆ-ով և համաձայնեցվում նախագծային կազմակերպության հետ:

576. Կաղապարամածի քանդման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկել դրա տարրերի ինքնաբերաբար անկումը և այլ կոնստրուկցիաների փլուզումը կանխելու համար: 

577. Գլորվող կաղապարամածի հատվածամասերի և տեղաշարժվող փայտամածերի տեղաշարժման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն աշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Տեղաշարժման գործընթացում կողմնակի անձանց արգելվում է գտնվել կաղապարամածի հատվածամասերի վրա և հնարավոր վտանգի ազդեցության գոտիներում:

578. Էլեկտրաթրթռիչով բետոնախառնուրդի խտացման դեպքում թրթռիչի տեղափոխումը հոսանքատար մալուխից քաշելով չի թույլատրվում: Աշխատանքի ընդմիջումների կամ աշխատանքային տեղամասը փոխելու ժամանակ էլեկտրաթրթռիչը պետք է անջատել:

579. Ալմաստային օղաձև գայլիկոններով բետոնե և երկաթբետոնե կառուցվածքներում տեխնոլոգիական անցքերի բացման ժամանակ հանուկի  անկման վտանգավոր գոտին պետք է ցանկապատել:

580. Բետոնի էլեկտրատաքացման դեպքում էլեկտրասարքավորումների միացումը սնուցող ցանցին պետք է իրականացնել էլեկտրաանվտանգության հատուկ հրահանգավորում անցած և գիտելիքների ստուգումը հաջողությամբ հանձնած աշխատողները:

581. Էլեկտրատաքացման գոտում անհրաժեշտ է կիրառել մեկուսացված ճկուն մալուխներ կամ լարեր պաշտպանիչ կաշեփողով: Լարերի անցկացումը անմիջականորեն գրունտի կամ մեկուսիչ շերտի վրա, ինչպես նաև վնասված մեկուսացումով լարերի օգտագործումը չի թույլատրվում:

582. Բետոնի էլեկտրատաքացման գոտին պետք է ունենա պաշտպանիչ ցանկապատում, լուսային ազդանշանում, անվտանգության նշաններ և գտնվի մոնտաժող աշխատողների հսկողության տակ:

583. Երկաթբետոնե կոնստրուկցիաների բաց (չբետոնացված) ամրանը, որը կապված է էլեկտրատաքացվող տեղամասի հետ, ենթակա է հողակցման (զրոյացման):

584. Բետոնի տաքացման ժամանակ օգտագործվող  էլեկտրասարքավորումների յուրաքանչյուր նոր վայր տեղափոխումից հետո պետք է չափել մեկուսացման դիմադրությունը, տեսողական ստուգել պաշտպանության միջոցների, ցանկապատումների, հողակցումների վիճակը:

585. Քիմիական հավելումներ պարունակող բետոնախառնուրդի կիրառման դեպքում պետք է բացառել աշխատողների մաշկի բաց մասերի և աչքերի կոնտակտը վտանգավոր նյութեր պարունակող  բետոնախառնուրդի հետ:

586. Մոնտաժային աշխատանքների անվտանգությունը պետք է ապահովել կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ և այլն) ներառված աշխատանքի անվտանգության հետևյալ լուծումների կատարմամբ`

1) բեռնամբարձ կռունկի մակնիշի, տեղադրման վայրի և շահագործման ժամանակ վտանգավոր գոտիների որոշում,

2) բարձրության վրա աշխատավայրերի և դրանց մոտեցման անցումների անվտանգության ապահովում,

3) կոնստրուկցիաների տեղադրման հաջորդականության որոշում,

4) մոնտաժման ընթացքում կոնստրուկցիաների և շենքի հատվածամասերի կայունության ապահովում,

5) բարձրությունից մարդու վայր ընկնելուց պաշտպանող կոլեկտիվ միջոցների տեղադիրքի որոշում,

6) կոնստրուկցիաների տարրերի խոշորահավաքման եղանակների և սխեմաների որոշում,

7) պաշտպանական գոտիների ամրակապման տեղերի որոշում:

587. Մոնտաժային աշխատանքների տեղամասում (գործամասում) արգելվում է այլ աշխատանքների կատարումը  և կողմնակի անձանց  ներկայությունը:

588. Շենքերի և շինությունների կառուցման ժամանակ արգելվում է  մարդկանց առկայության հետ կապված աշխատանքներ իրականացնել այն հարկերում (կամ դրանց գործամասերում), որոնց վրայով իրականացվում է հավաքովի կոնստրուկցիաների տարրերի և սարքավորումների տեղափոխում, տեղադրում, ժամանակավոր ամրացում:

589. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ շենքերի և շինությունների հարկերի բաժանումը առանձին գործամասերի (տեղամասերի), աշխատանքների միաժամանակյա կատարումը տարբեր հարկերում (հարկաբաժիններում) թույլատրվում է միայն ԱԿՆ-ով նախատեսված հուսալի (հարվածային բեռնվածքների ազդեցության համապատասխան հաշվարկով հիմնավորված) միջհարկային ծածկերի առկայության դեպքում` աշխատանքների անվտանգության համար պատասխանատու աշխատողների գրավոր թույլտվությամբ և ղեկավարմամբ:

590. Տեղադրված կոնստրուկցիաներին բեռնային բազմաճախարակների  և այլ մոնտաժային հարմարանքների ամրացումը թույլատրվում է կոնստրուկցիաների աշխատանքային գծագրերը կատարած նախագծային կազմակերպության թույլտվության առկայության դեպքում:

591. Շենքերի (շինությունների) կոնստրուկցիաների մոնտաժումը պետք է սկսել տարածական կայուն մասից` կապային բջջից, կոշտության միջուկից  և այլն:

592. Յուրաքանչյուր վերադիր հարկի (հարկաբաժնի) կոնստրուկցիաների մոնտաժումը պետք է սկսել նախագծային դիրքում բոլոր մոնտաժային տարրերի ամրացումից և կրող կոնստրուկցիաների կցվանքների բետոնի (շաղախի) ԱԿՆ-ում նշված ամրությանը հասնելուց հետո:

593. Այն դեպքերում, երբ կոնստրուկցիաները և սարքավորումները պատրաստվում են շինհրապարակում, դրանց ներկումը և հակակոռոզիոն պաշտպանությունն իրականացվում է մինչև նախագծային նիշ դրանց ամբարձումը: Ամբարձումից հետո ներկումը կամ հակակոռոզիոն պաշտպանությունն իրականացվում է միայն կցվանքների և միացումների տեղերում:

594. Մոնտաժման ենթակա սարքավորումների փաթեթազերծումը և ապակոնսերվացումը պետք է իրականացնել ԱԿՆ-ով նախատեսված վայրերում` հատուկ լաստաններից կամ 0,1մ-ից ոչ  պակաս  բարձրությամբ  տակդիրներից:

595. Սարքավորումների ապակոնսերվացման ժամանակ չի թույլատրվում պայթյունահրդեհավտանգ  հատկություններով նյութերի կիրառումը:

596. Հիմնակմախքային շենքերի կառուցման ժամանակ հիմնակմախքի հաջորդող հարկաբաժնի մոնտաժումը թույլատրվում է նախորդում ցանկապատող կոնստրուկցիաների կամ ժամանակավոր պաշտպանակների  տեղադրումից հետո:

597. Շենքերի (շինությունների) աստիճանահարթակների և սանդղաբազուկների, ինչպես նաև բեռնաուղևորային ամբարձիչների (լիֆտերի) մոնտաժումն իրականացվում է շենքի կոնստրուկցիաների մոնտաժման հետ միաժամանակ: Մոնտաժված սանդղաբազուկները պետք է անմիջապես պաշտպանակվեն (ժամանակավոր կամ մշտական): 

598. Շենքերի (շինությունների) կոնստրուկցիաների մոնտաժման ընթացքում մոնտաժողները պետք է գտնվեն նախապես տեղադրված և հուսալի ամրացված կոնստրուկցիաների  կամ տախտակամածային միջոցների վրա:

599. Կոնստրուկցիաների և սարքավորումների տարրերի ամբարձման կամ տեղափոխման ժամանակ դրանց վրա աշխատողների գտնվելն արգելվում է:

600. Բարձրության վրա մոնտաժողների աշխատանքների համար նախատեսված կախովի մոնտաժային հարթակները, սանդուղքները և այլ հարմարանքները պետք է տեղադրվեն և ամրացվեն նախքան դրանց ամբարձումը:

601. Մեկ կոնստրուկցիայից մյուսին մոնտաժողների անցնելու համար պետք է կիրառվեն պաշտպանակված սանդուղքներ, անցումային կամրջակներ և տրապներ:

602. Առանց հատուկ պաշտպանիչ հարմարանքների (ֆերմայի և պարզունակի երկայնքով ձգված ճոպանի, որին ամրացվում  է պաշտպանական  գոտու  զսպանակեռիկը) արգելվում է մոնտաժողների անցումը տեղադրված կոնստրուկցիաների և դրանց տարրերի վրայով (ֆերմաներ, պարզունակներ և այլն), որոնց վրա հնարավոր չէ ապահովել անցման անհրաժեշտ լայնությունը տեղադրված պաշտպանակումների առկայության դեպքում:

603. Ճոպանի ամրացման տեղերը  և եղանակը պետք է նշվեն ԱԿՆ-ում:

604. Ցանկապատող պաշտպանիչ վահանակների մոնտաժման ժամանակ անհրաժեշտ է կիրառել պաշտպանական գոտի: Տիպարային լուծումը տրվում է ԱԿՆ-ում:

605. Չի թույլատրվում աշխատողների գտնվելը մոնտաժվող կոնստրուկցիաների տարրերի կամ սարքավորումների տակ մինչև դրանց տեղադրումը նախագծային դիրքում:

606. Այն դեպքերում, երբ մոնտաժվող սարքավորումների (կոնստրուկցիաների) տակ աշխատողների գտնվելն անհրաժեշտ է, պետք է իրականացվեն աշխատողների անվտանգությունն  ապահովող հատուկ միջոցառումներ:

607. 5մ-ը գերազանցող բարձրությամբ կախովի մետաղական սանդուղքները պետք է  պաշտպանակվեն ուղղաձիգ կապերով մետաղական աղեղներով և հուսալիորեն ամրացվեն կոնստրուկցիաներին կամ սարքավորումներին: Կախովի սանդուղքներով 10մ-ը  գերազանցող բարձրության վրա աշխատողների բարձրացումը թույլատրվում է այն դեպքում, երբ սանդուղքները կահավորված են հանգստի հարթակներով` առնվազն յուրաքանչյուր 10մ-ը մեկ:

608. Քարե աշխատանքների անվտանգությունը պետք է ապահովել կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ և այլն) ներառված աշխատանքի անվտանգության հետևյալ լուծումների կատարմամբ`

1) աշխատավայրերի կազմակերպում փայտամածային միջոցների կոնստրուկցիայի և տեղադրման տեղի, բեռնակալիչ սարքերի, բեռնարկղավորման միջոցների և տարայի նշումով,

2) աշխատանքների կատարման հաջորդականության սահմանում` հաշվի առնելով կառուցվող կոնստրուկցիաների կայունության ապահովումը,

3) բարձրությունից մարդու վայր ընկնելուց և շենքի մերձակայքում առարկաների անկումից  կոլեկտիվ պաշտպանության միջոցների  կոնստրուկցիայի և տեղադրման վայրի որոշում,

4) պաշտպանական գոտիների ամրակապման տեղերի որոշում,

5) տարվա ցուրտ եղանակներին քարե շարվածքի կայունությունն ապահովող անվտանգության լրացուցիչ միջոցների կիրառում:

609. Բազմահարկ շենքի յուրաքանչյուր վերադիր հարկի պատերի շարվածքը պետք է իրականացնել միջհարկային ծածկի կրող կոնստրուկցիաների, ինչպես նաև աստիճանավանդակի սանդղաբազուկների և հարթակների  տեղադրումից հետո:

610. Շենքերի 7մ գերազանցող բարձրությամբ արտաքին պատերի ներքին տախտակամածերից  շարվածքի իրականացման դեպքում անհրաժեշտ է շենքի ամբողջ պարագծով նշել վտանգավոր գոտին 1,2մ բարձրությամբ վահանակային ցանկապատմամբ, իսկ մինչև 7մ բարձրության դեպքում` ազդանշանային ցանկապատմամբ և անվտանգության նշաններով:

611. Վտանգավոր գոտին սահմանվում է շենքի կառուցման ողջ ժամանակամիջոցի համար` հաշվի առնելով շենքի նախագծային բարձրությունը:

612. Քարի, աղյուսի, կերամիկական քարերի, մանր բլոկների կռունկով տեղափոխման և աշխատանքային տեղամասեր մատուցման ժամանակ պետք է կիրառվեն ԱԿՆ-ով նախատեսված, սահմանված կարգով պատրաստված և բեռի անկումը բացառող հարմարանքներով  կահավորված տակդիրներ, բեռնարկղեր  և բեռնակալիչ սարքեր:

613. Շինարարական հրապարակի սահմաններում բնական քարերի մշակումը պետք է իրականացնել հատուկ առանձնացված վայրերում, որտեղ հնարավոր է սահմանափակել կողմնակի անձանց ներկայությունը: Իրարից 3մ-ից փոքր հեռավորության վրա գտնվող աշխատավայրերը պետք է անջատվեն պաշտպանիչ էկրաններով:

614. Պատերի շարվածքը պետք է իրականացնել միջհարկային ծածկերից կամ տախտակամածային միջոցներից:

615. Տախտակամածերի կառուցվածքը և թույլատրելի բեռնվածքները պետք է համապատասխանեն ԱԿՆ-ով նախատեսված պահանջներին:

616. Արգելվում է պատերի շարվածքի իրականացումը պատահական  տախտակամածերից կամ պատի վրայից:

617. Արտաքին պատերի հարթությունից ավելի քան 0,3մ ելունային չափսով քիվերի շարվածքը պետք է իրականացվի արտաքին փայտամածերից, որոնց աշխատանքային տախտակամածի  լայնությունը պետք է 2մ-ից պակաս չլինի:

618. Աշխատանքային տախտակամածից կամ ծածկից մինչև 0,7մ-ից ավելի բարձրության վրա  և արտաքին կողմից պատերի շարվածքի մակարդակից մինչև գետնի մակերևույթը 1,3մ գերազանցող  հեռավորության դեպքում` պետք է կիրառել ցանկապատող (որսող) սարքեր, իսկ դրանց կիրառման անհնարինության դեպքում` պաշտպանական գոտիներ:

619. Շարվածքի արտաքին կարերի մշակումը պետք է իրականացնել տախտակամածից կամ ծածկից` յուրաքանչյուր շարքի շարումից հետո: Այդ գործողության կատարման ժամանակ արգելվում է պատի վրա կանգնելը:

620. Քիվի տարրերի ժամանակավոր ամրակապումները, ինչպես նաև քարե բարավորների կաղապարամածերը թույլատրվում է հանել շաղախի ԱԿՆ-ով նախատեսված ամրության ձեռքբերումից հետո:

621. Պատերը սալերով երեսպատելու ժամանակ պետք է ապահովել նախագծային և տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանված անվտանգության  պահանջները:

622. Աշխատանքային ճակատի սահմաններում տեսանելիությունը բացառող  եղանակային պայմանների, ինչպես նաև քամու 15մ/վ և ավելի  արագության դեպքում բազմահարկ շենքերի արտաքին պատերի շարվածքն արգելվում է:

623. Քարե շարվածքի էլեկտրատաքացման ժամանակ տաքացվող տեղամասերը պետք է ցանկապատվեն և գտնվեն պատասխանատուի (մասնագետի) հսկողության տակ:

624. Քարե շարվածքի իրականացումն էլեկտրատաքացվող տեղամասերում, ինչպես նաև էլեկտրատաքացման իրականացումը խոնավ եղանակների և հալոցքի ժամանակ չի թույլատրվում:

625. Հարդարման աշխատանքների անվտանգությունը պետք է ապահովել աշխատավայրերի կազմակերպմամբ, աշխատանքի համար անհրաժեշտ տախտակամածային և փոքր մեքենայացման միջոցներով ապահովմամբ:

626. Վնասակար և հրդեհավտանգ  նյութեր պարունակող կազմությունների կիրառման դեպքում պետք է ապահովել աշխատավայրի օդափոխումը և հրդեհաանվտանգությունը:

627. Հարդարման կազմությունները և մածիկները պետք է պատրաստվեն, կենտրոնացված եղանակով: Շինհրապարակում դրանց պատրաստման ժամանակ պետք է օգտագործվեն աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի խտության սահմանային մեծությունների գերազանցումը բացառող օդափոխության համակարգերով  կահավորված սենքեր: Սենքերը պետք ապահովված լինեն անվնաս մաքրող միջոցներով և տաք ջրով: Ներկարարական կազմությունների պատրաստման համար շարժական ներկման կայանների շահագործումը չի թույլատրվում առանց հարկադիր օդափոխության սարքավորման:

628. Բարձրության վրա հարդարման աշխատանքների կատարման աշխատավայրերը պետք է սարքավորված լինեն տախտակամածային միջոցներով և  սանդուղքներով:

629. Պայթյունավտանգ գոլորշիներ առաջացնող ներկարարական կազմությունների կիրառման սենքերում էլեկտրալարանցումը և էլեկտրասարքավորումները պետք է լինեն հոսանքազրկված կամ պատրաստված պարպումաանվտանգ կատարմամբ: Բաց կրակի կիրառմամբ աշխատանքների կատարումն այդ սենքերում արգելվում է:

630. Արգելվում է տաքացնել և չորացնել սենքերը վառարաններով կամ այլ սարքերով, որոնք կարող են արտանետել  վառելիքի այրման նյութեր:

631. Քիմիական հավելումներ պարունակող լուծույթներով աշխատանքներ կատարելիս  պետք է կիրառվեն անհատական պաշտպանության միջոցներ (ռետինե ձեռնոցներ, պաշտպանիչ քսուկներ, պաշտպանիչ ակնոցներ, շնչադիմակներ) համաձայն կիրառվող լուծույթն արտադրողի հրահանգների:

632. Մակերևույթների չոր մաքրման և փոշու ու գազերի գոյացման հետ կապված այլ աշխատանքների, ինչպես նաև մեխանիկական նախաներկման և ներկման ժամանակ անհրաժեշտ է կիրառել շնչադիմակներ և պաշտպանիչ ակնոցներ: 

633. Թթուների և կաուստիկ սոդայի կիրառմամբ մակերևույթների մաքրման ժամանակ պետք է աշխատել պաշտպանիչ ակնոցներով, շնչադիմակներով, ռետինե ձեռնոցներով և թթվակայուն գոգնոցներով:

634. Առաստաղային կամ ուղղաձիգ մակերևույթների վրա լուծույթի քսման ժամանակ պետք է կիրառվեն պաշտպանիչ ակնոցներ և շնչադիմակներ:

635. Ներկային կազմությունների պատրաստման և ներկման ժամանակ պետք է պահպանել  անվտանգության տեխնիկայի վերաբերյալ արտադրողների հրահանգներն ու ցուցումները:

636. Անթույլատրելի է բենզոլի, քլորացված ածխաջրածինների, մեթանոլի հենքով լուծիչների կիրառումը:

637. Օդաճնշական ագրեգատների կիրառմամբ ներկարարական աշխատանքների կատարման ժամանակ  պետք է`

1) մինչև աշխատանքների մեկնարկը ստուգել սարքավորման, պաշտպանիչ հողակցման, ազդանշանային համակարգի սարքինությունը,

2) աշխատանքների կատարման ժամանակ բացառել ճկափողերի ծալումը, հպումը շարժվող պողպատե ճոպաններին,

3) ընդմիջումների ժամանակ կամ մեխանիզմի, ագրեգատի անսարքության հայտնաբերման դեպքում անջատել օդի մատուցումը կամ փակել օդային փականը:

638. Սառած ճկափողերը պետք է տաքացվեն ջեռուցվող սենքում: Արգելվում է ճկափողերը տաքացնել բաց կրակով կամ գոլորշիով:

639. Պայթյունավտանգ նյութերով (լաքերով, նիտրոներկերով և այլն) տարան ընդմիջումների ժամանակ պետք է փակվի խցաններով կամ կափարիչներով և բացվի կայծագոյացումը բացառող գործիքներով:

640. Շաղախապոմպի հետ աշխատելիս պետք է`

1) հետևել, որպեսզի շաղախապոմպի ճնշումը չգերազանցի անձնագրով նախատեսված թույլատրելի նորմերը,

2) շաղախային խցանների հեռացումը կամ վերանորոգման աշխատանքները կատարել  շաղախապոմպը ցանցից անջատելուց և ճնշումազրկելուց հետո,

3) շաղախապոմպի փչամաքրման աշխատանքները կատարել 10մ-ից ոչ պակաս շառավղով գոտում աշխատողների բացակայության դեպքում,

4) շաղախացրիչը բռնել մակերևույթի նկատմամբ ոչ մեծ անկյան և ոչ մեծ հեռավորության վրա:

641. Ապակու տեղափոխումը տեղադրման վայր պետք է կատարել համապատասխան հարմարանքների կամ հատուկ տարայի կիրառմամբ:

642. Ապակու ձևումը պետք է իրականացնել հորիզոնական դիրքում` հատուկ սեղանների վրա և միջավայրի օդի դրական ջերմաստիճանի պայմաններում:

643. Տեղամասերը, որոնց վերևում կատարվում են ապակեպատման աշխատանքներ, պետք է ցանկապատվեն: Չի թույլատրվում ապակեպատման աշխատանքների միաժամանակյա կատարումը նույն ուղղաձիգով մի քանի հարկաբաժիններում:

644. Արգելվում է սանդուղքները հենել ապակիներին կամ շրջանակների ձողերին:

645. Հղկամաշիչ գործիքներով ապակու ձեռքով կամ մեխանիկական մշակման ժամանակ ապակեգործները պետք է ապահովված լինեն պաշտպանիչ ակնոցներով, շնչադիմակներով, կաշվե մատկալներով:

646. Փայտե կոնստրուկցիաների նախապատրաստման և հավաքման ժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկել աշխատանքների բնույթի հետ կապված հետևյալ վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցության կանխարգելման նպատակով`

1)  արտադրական սարքավորումների շարժվող մասեր,

2) տեղաշարժվող պատրաստվածքներ, նյութեր, նախապատրաստուկներ,

3) աշխատավայրի տեղակայում 1,3մ և ավելի բարձրությունների տարբերությամբ տեղամասերի մոտակայքում,

4) նյութերի և կոնստրուկցիաների մակերևույթների անհարթություններ, սուր եզրեր, ծլեպներ,

5) թունավոր, քիմիական, այլ  վտանգավոր և վնասակար արտադրական գործոններ:

647. Սույն նորմերի 646-րդ կետում բերված վտանգավոր և վնասակար գործոնների առկայության դեպքում փայտե կոնստրուկցիաների հավաքման (մոնտաժման) անվտանգությունը պետք է ապահովել կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերով (ՇԿՆ, ԱԿՆ) նախատեսված լուծումների հիման վրա, ներառելով հետևյալները`

1) բարձրության վրա աշխատանքի անվտանգության միջոցառումներ,

2) կոնստրուկցիաների տեղադրման հաջորդականության սահմանում,

3) հավաքման ընթացքում կոնստրուկցիաների և շենքի առանձին մասերի կայունության ապահովում,

4) կոնստրուկցիաների տարրերի խոշորահավաքման սխեմաների և եղանակների որոշում,

5) փայտանյութի հակասեպտիկ և հրապաշտպան մշակման ժամանակ անվտանգության տեխնիկայի պահանջների ապահովում:

648. Փայտե կոնստրուկցիաների հավաքման աշխատանքների կատարման ժամանակ` բացի տվյալ գլխի պահանջներից` պետք է ապահովել սույն նորմերի 5-րդ գլխի պահանջները:

649. Միջհարկային և ձեղնահարկային ծածկերի հեծանների տեղադրումը, առաստաղների երեսարկումը, հեծանածածկերի տեղադրումը պետք է իրականացվի փայտամածերից: Արգելվում է նշված աշխատանքները կատարել հենովի սանդուղքներից:

650. Փայտե կոնստրուկցիաների մոնտաժման և այլ աշխատանքների կատարման համար միջհարկային և ձեղնահարկային հեծանների վրա անհրաժեշտ է տեղադրել ժամանակավոր տախտակամածեր:

651. Ժամանակավոր տախտակամածերի տախտակները կամ վահանները պետք է տեղադրվեն ծայրիծայր, իսկ կցվանքները` հեծանների առանցքներով:

652. Փայտե կոնստրուկցիաների տարրերը պետք է պատրաստի տեսքով մատուցվեն հավաքման վայր: Կոնստրուկցիաների նախապատրաստումը փայտամածերի կամ տեղադրված կոնստրուկցիաների վրա արգելվում է (բացառությամբ մանրամասների տեղարկման, չափաբերման դեպքերի):

653. Փայտամածերը, որոնցից կատարվում է փայտե կոնստրուկցիաների մոնտաժումը, արգելվում է հենել այդ կոնստրուկցիաներին մինչև դրանց վերջնական ամրացումը:

654. Հակասեպտիկ և հրապաշտպան կազմությունները պետք է պատրաստվեն հարկադիր օդափոխմամբ սարքավորված  սենքերում:

655. Կոնստրուկցիաների հակասեպտիկ մշակումը հարակից սենքերում որևէ աշխատանքների կամ նույն սենքում` հարակից աշխատանքների կատարման ժամանակ արգելվում է:

656. Մեկուսացման աշխատանքների անվտանգությունը պետք է ապահովել կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ և այլն) ներառված աշխատանքի անվտանգության հետևյալ լուծումների կատարմամբ`

1) աշխատավայրերի կազմակերպում` օդափոխման, հրդեհամարման, թերմիկ այրվածքներից պաշտպանության, լուսավորման, բարձրության վրա աշխատանքի ապահովման միջոցների նշումով,

2) փակ սենքերում, ապարատներում, տարողություններում աշխատանքների կատարումը անվտանգության հատուկ միջոցների կիրառմամբ:

657. Աշխատավայրերում և սենքերում, որտեղ կատարվում են վտանգավոր և հրդեհավտանգ նյութերի արտանետումներով մեկուսացման աշխատանքներ, չի թույլատրվում այլ աշխատանքների կատարում և կողմնակի անձանց ներկայություն:

658. Տեխնոլոգիական սարքավորումների և խողովակաշարերի մեկուսացման աշխատանքները պետք է կատարել մինչև դրանց տեղադրումը կամ մշտական ամրացումից հետո` ըստ ԱԿՆ-ի:

659. Ապարատների (սարքավորումների) կամ փակ տարածքների ներսում մեկուսացման աշխատանքներ իրականացնելիս աշխատավայրերը պետք է լինեն ապահովված օդափոխությամբ և ցանցից 12Վ-ից ոչ ավելի լարման լոկալ լուսավորությամբ` պայթյունապաշտպան կցամասերով:

660. Բարձրության վրա մեկուսացման աշխատանքներ կատարելու աշխատավայրերը պետք է սարքավորված լինեն ցանկապատված փայտամածերով և ձեռնասանդուղքներով:

661. Ապարատների և այլ փակ տարողությունների ներսում մեկուսացման աշխատանքների մեկնարկից առաջ բոլոր էլեկտրաշարժիչները պետք է լինեն անջատված, իսկ մատույցային տեխնոլոգիական խողովակաշարերը` խցափակված: Համապատասխան տեղերում պետք է լինեն ապարատների ներսում աշխատանքների կատարման վերաբերյալ նախազգուշացնող ցուցատախտակներ (գրառումներ):

662. Բիտումային մածիկը պետք է բեռնամբարձ մեքենայի կամ մեխանիզմի օգնությամբ աշխատատեղ մատուցվի հատուկ բիտումատարով կամ տարողություններով:

663. Տաք բիտումը աշխատավայրեր ձեռքով մատուցման դեպքում պետք է օգտագործել լայնացված մասը ներքև ուղղված հատած կոնի տեսքով կիպ փակվող կափարիչով և փականքով սարքավորված մետաղական բաքեր:

664. Փոսորակի մեջ տաք բիտումն իջեցնելիս, տախտակամածի կամ ծածկի վրա բարձրացնելիս պետք է կիրառել փակ կափարիչով բաքեր, որոնք տեղաշարժվում են բոլոր կողմերից փակված կողովներով:

665. Տաք բիտումով լցված բաքերը կցովի սանդուղքներով տեղափոխելն արգելվում է:

666. Բիտումային մածիկի եփման և տաքացման համար նախատեսված կաթսաները պետք է  սարքավորված լինեն մածիկի ջերմաստիճանի չափման սարքերով և կիպ  փակվող կափարիչներով:

667. Բիտումային մածիկի եփումը և տաքացումը 180°С գերազանցող ջերմաստիճանի դեպքում չի թույլատրվում:

668. Բիտումային կաթսայի  լիցքավորումը թույլատրվում է տարողության ¾-ից ոչ ավել ծավալով: Լցուկը պետք է լինի չոր: Չի թույլատրվում սառույցի կամ ձյան ընկնելը կաթսայի մեջ: Կաթսայի մերձակայքում պետք է լինեն հրդեհաշիջման առաջնային միջոցներ:

669. Սենքերի ներսում բիտումային մածիկի տաքացման համար բաց կրակով սարքերի կիրառումն արգելվում է:

670. Լուծիչից և բիտումից բաղկացած նախաներկի (պրայմերի) պատրաստման ժամանակ բիտումը լցվում է լուծիչի մեջ և խառնվում փայտե խառնիչով: Նախաներկի պատրաստման պահին բիտումի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 70 °С:

671. Արգելվում է հալեցված բիտումի վրա լուծիչ լցնելը, ինչպես նաև նախաներկի պատրաստումն  էթիլացված բենզինի կամ բենզոլի հենքով:

672. Աշխատողների մի քանի խմբի կողմից տաք բիտումի օգտագործմամբ միաժամանակյա աշխատանքի կատարման դեպքում խմբերին հատկացված տեղամասերի միջև հեռավորությունը պետք է լինի 10մ-ից ոչ պակաս:

673. Փրփրապոլիուրետանի պատրաստման և տեղադրման աշխատանքների մեկնարկից առաջ անմիջական ղեկավարին պետք է տրվի կարգագիր-թույլտվություն, իսկ աշխատանքները պետք է կատարվեն ըստ հետևյալ պահանջների`

1) փրփրապոլիուրետանի բաղադրիչների տաքացումը պետք է իրականացնել փակ տաքացուցիչների կիրառմամբ և առանց բաց կրակի,

2) տեխնոլոգիական գործույթների կատարման ժամանակ պետք է բացառել բաղադրիչների  ընկնելն աշխատողների մաշկային ծածկույթների վրա,

3) արգելվում է աշխատանքային կազմությունների պատրաստման և տեղադրման վայրից 25մ շառավղով տարածքում ծխել, կրակ վառել և կատարել եռակցման աշխատանքներ:

674. Ապակեբամբակը և խարամաբամբակը  պետք է աշխատատեղ մատուցել բեռնարկղերով կամ փաթեթներով` պահպանելով փոշիացման բացառման պայմանը:

675. Շինարարական կոնստրուկցիաների մակերևույթների ծեփման տակ գտնվող ցանցերի ամրակապման համար պետք է կիրառել հյուսալար:

676. Քսովի մեկուսացմանը նախապատրաստված կոնստրուկցիաների կամ սարքավորումների մակերևույթները ջերմամեկուսիչ նյութերով պատելուց հետո չպետք է ունենան ամրակապման հյուսալարերի ելուստներ:

677. Ջերմամեկուսացման աշխատանքների իրականացման ժամանակ մեկուսացվող մակերևույթի և փայտամածերի աշխատանքային տախտակամածի միջև բացակը չպետք է գերազանցի մեկուսացման կրկնակի հաստությանը գումարած 50մմ:

678. Փակ և դժվար հասանելի տեղամասերում (տարածքներում) մեկուսացման աշխատանքները պետք է իրականացնել կարգագիր-թույլտվության հիման վրա` կատարելով հետևյալ պահանջները`

1) հրդեհների, պայթյունների, աշխատողների թունավորումը կանխարգելող միջոցառումների առկայություն,

2) առնվազն երկու բացվածքի (մտոցի) առկայություն օդափոխման և աշխատողների տարհանման համար,

3) աշխատավայրերի կահավորում արտածման օդափոխությամբ, օդի մեջ վտանգավոր նյութերի սահմանային թույլատրելի խտությունները  գերազանցող կուտակումները և 19%-ից (ըստ ծավալի) ցածր թթվածնի պարունակությունը կանխարգելող միջոցների կիրառում,

4) փակ տարածքից դուրս գտնվող երկու աշխատողի առկայություն, որոնք պետք է  հետևեն  մյուս աշխատողների ազդանշաններին  և, անհրաժեշտության դեպքում ապահովեն աշխատանքներ իրականացնողների արագ տարհանումը:

679. Տանիքային աշխատանքների անվտանգությունը պետք է ապահովվի կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ և այլն) ներառված աշխատանքի անվտանգության   ապահովման հետևյալ լուծումների կատարմամբ`

1) դեպի աշխատավայր և բարձրության վրա անվտանգ անցուղիների կազմակերպում,

2) թեք տանիքների վրա աշխատանքի անվտանգության ապահովման միջոցառումներ,

3) տաք մածիկների և այլ նյութերի պատրաստման և  տեղափոխման անվտանգության ապահովման միջոցառումներ,

4) նյութերը և գործիքները տանիք բարձրացնելու անվտանգ եղանակներ և միջոցներ,

5) նյութերի պահեստավորման և գործիքների դասավորման կարգ,

6) աշխատանքների կատարման հաջորդականություն:

680. Տանիքային կամ տանիքում այլ աշխատանքների կատարման թույլտվությունը տրվում է աշխատանքների անմիջական ղեկավարի և պատասխանատու աշխատողի կողմից տանիքի կրող կոնստրուկցիաների և ցանկապատումների զննումից հետո:

681. Գազաբոցային եղանակով տանիքային աշխատանքների կատարումը պետք է իրականացնել ըստ կարգագիր-թույլտվության և անվտանգության հետևյալ պահանջների կատարմամբ`

1) գազի բալոնները պետք է տեղադրել ուղղաձիգ և ամրացնել հատուկ կանգնակներում,

2) գազային բալոններով սայլակները և կանգնակները թույլատրվում է տեղադրել մինչև 20° թեքություն ունեցող տանիքներում: Ավելի մեծ թեքություն ունեցող տանիքներում գազի բալոնների կանգնակների համար պետք է պատրաստել հատուկ հարթակներ,

3) աշխատանքի ընթացքում գազայրիչների և գազի բալոնների խմբի միջև հեռավորությունը (ըստ հորիզոնականի) պետք է լինի 10մ-ից ոչ պակաս, գազայրիչների և գազատարների և ռետինագործվածքային ճկափողի միջև` մինչև 3մ, գազայրիչների և առանձին բալոնների միջև` մինչև 5մ:

682. Գազայրիչների կիրառմամբ աշխատանքների կատարման անմիջական մոտակայքում դյուրավառ և հրդեհավտանգ  նյութեր պահելն արգելվում է:

683. Տանիքի կառուցվածքում այրելի ջերմամեկուսիչների կիրառման դեպքում մակահալեցման եղանակով բիտումային փաթթոցային նյութերի սոսնձումը թույլատրվում է դրանց վրա իրականացված ցեմենտավազային կամ ասֆալտային հարթեցնող շերտի վրա:

684. Գազաբոցային եղանակով տանիքային աշխատանքների կատարման տեղամասերը պետք է ապահովված լինեն առնվազն երկու տարհանման ելքերով (սանդուղքներով), ինչպես նաև առաջնային հրդեհամարման միջոցներով:

685. Բարձրանալ տանիք և իջնել տանիքից պետք է ներքին աստիճաններով: Արգելվում է այդ նպատակներով հրդեհային աստիճանների կիրառումը: 

686. 20° գերազանցող թեքությամբ տանիքում դեպի աշխատատեղ աշխատողների անցումն ապահովելու նպատակով, ինչպես նաև այն տանիքային ծածկույթների վրա աշխատելու դեպքում, որոնք հաշվարկված չեն աշխատողների կշռից առաջացող բեռնվածքի համար, պետք է կիրառվեն 0,3մ-ից ոչ պակաս լայնությամբ և ոտքերի հենման համար լայնական ձողերով սարքավորված տրապներ, որոնք աշխատանքի ընթացքում պետք է ամրացվեն տանիքին:

687. 20° գերազանցող թեքությամբ տանիքներում և 1,3մ գերազանցող բարձրության անկման չցանկապատված տեղամասերից 2մ-ից ոչ ավելի հեռավորության վրա աշխատանքներ կատարելիս (անկախ տանիքի թեքությունից) անհրաժեշտ է կիրառել պաշտպանական գոտիներ, որոնց ամրակապման տեղերը տրվում են ԱԿՆ-ում կամ կարգագիր-թույլտվությունում: 

688. Տանիքածածկույթների տեղադրման ժամանակ նյութերի մատուցման համար կիրառվող փոքր բեռնամբարձության կռունկները պետք է տեղադրվեն և շահագործվեն արտադրողի հրահանգներին համաձայն: Բեռների ամբարձումը կատարվում է բեռնարկղերի  կամ տարայի մեջ:

689. Շենքի մերձակայքում բեռների ամբարձման և տանիքային աշխատանքների կատարման  տեղամասերում պետք է նշվեն  վտանգավոր գոտիները:

690. Տանիքի վրա նյութերի տեղադրումը թույլատրվում է ԱԿՆ-ով նախատեսված տեղերում` կիրառելով քամու կամ այլ ազդեցությունից դրանց վայր ընկնելու դեմ միջոցառումներ:

691. Նյութերի պաշարը չպետք է գերազանցի հերթափոխային պահանջարկը:

692. Աշխատանքի ընդմիջումների ժամանակ տեխնոլոգիական հարմարանքները, նյութերը և գործիքները պետք է ամրացվեն կամ հեռացվեն տանիքից:

693. Արգելվում է տանիքային աշխատանքների կատարումը քամու 15մ/վրկ և ավելի արագության, մերկասառույցի, ամպրոպի, աշխատանքային ճակատի սահմաններում տեսանելիությունը բացառող  մառախուղի ժամանակ:

694. Տանիքածածկույթների տարրերը և մանրամասները, այդ թվում կարանների համակշռիչները (կոմպենսատորները), պաշտպանիչ գոգնոցները, ջրահեռացման խողովակների օղակները, հոսարանները, ցվիքները և այլն, պետք է մատուցվեն աշխատավայր պատրաստի վիճակում: Տվյալ տարրերի և մանրամասների  պատրաստումն անմիջականորեն տանիքի վրա արգելվում է:

695. Պատրաստի ջրահեռացման ջրհորդանների, ձագարների, խողովակների, ծխատար և օդափոխման խողովակների թասակների և գլխանոցների տեղադրման, քիվապատերի և զարդաքիվերի թիթեղապատման, ցվիքների հարդարման աշխատանքները պետք է իրականացնել տախտակամածերից, ճոճաններից, ավտոմոբիլային վերհաններից: Նշված աշխատանքների իրականացման համար հենովի սանդուղքների կիրառումն  արգելվում է:

696. Շենքերի (շինությունների) ինժեներական սարքավորումների մոնտաժման  անվտանգությունը պետք է ապահովել կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում (ՇԿՆ, ԱԿՆ և այլն) ներառված աշխատանքի անվտանգության ապահովման հետևյալ լուծումների կատարմամբ`

1) աշխատավայրերի կազմակերպում` օդափոխության, հրդեհաշիջման, բարձրության վրա աշխատանքներն անվտանգ կատարելու մեթոդների և միջոցների նշումով,

2) սարքավորումների տեղափոխման և մոնտաժման մեթոդների և միջոցների որոշում,

3) խողովակաշարերի խածատման և յուղազերծման  միջոցառումների սահմանում,

4) խրամուղիներում և հորերում աշխատանքների կատարման անվտանգության ապահովման միջոցառումների սահմանում:

697. Խողովակների նախապատրաստվածքները և հարմարեցման գործույթները պետք է իրականացվեն արհեստանոցներում: Այդ աշխատանքների կատարումը մոնտաժման   համար  նախատեսված տախտակամածերի վրա արգելվում է:

698. Մոնտաժված և փորձարկված սարքավորումների կոնստրուկտիվ թերությունների և թերամշակումների վերացումը պետք է կատարել աշխատանքների անվտանգությունն ապահովող միջոցառումների հաստատումից հետո:

699. Խողովակաշարերի և օդատարների մոնտաժումն էստակադների վրա իրականացվում է աշխատողների բարձրացման և իջեցման համար սանդուղքներով սարքավորված տախտակամածերից:

700. Արգելվում է մարդկանց գտնվելը տեղադրված սարքավորումների և խողովակաշարերի մոնտաժային հանգույցների տակ մինչև դրանց վերջնական ամրացումը:

701. Խողովակների իջեցումը ամրակապված խրամուղի պետք է կատարել խրամուղու ամրակապերը  խախտելու դեմ միջոցառումների իրականացումից հետո:

702. Չի թույլատրվում խողովակների գլորումը խրամուղի լինգերի և լծակների միջոցով, ինչպես նաև ամրակապերի պահանգները որպես խողովակի հենարան օգտագործելը:

703. Այն սենքերում, որտեղ կատարվում է խողովակաշարերի յուղազերծում, պետք է բացառել  կայծագոյացումը  և բաց կրակի օգտագործումը:

704. Խողովակաշարերի յուղազերծման աշխատանքները պետք է կատարվեն ներածման-արտածման օդափոխությամբ սարքավորված սենքերում, իսկ բացօթյա կատարման դեպքում` հողմակողմ  տարածքում:

705. Խողովակաշարերի յուղազերծման տեղամասը պետք է ցանկապատել և տեղադրել անվտանգության նշաններ:

706. Խողովակաշարերի յուղազերծմամբ զբաղված աշխատողները պետք է ապահովվեն շնչուղիների, դեմքի ԱՊՄ-ներով, արտահագուստով, թաթմաններով և ռետինե ձեռնոցներով:

707. Էլեկտրական հոսանքի օդային մալուխների մերձակայքում սարքավորումների, խողովակաշարերի, օդատարների մոնտաժումը (մոնտաժվող հանգույցի առավելագույն երկարության կամ խողովակաշարի օղակի երկարությանը հավասար հեռավորության սահմաններում) կատարվում է լարումազրկման պայմաններում կամ դիէլեկտրիկ կողովներով էլեկտրալարերի պաշտպանության դեպքում:

708. Լարումազրկման անհնարինության դեպքում աշխատանքները պետք է իրականացնել ըստ հատուկ  կարգագիր-թույլտվության:

709. Խողովակաշարերի սեղմված օդով մաքրման դեպքում արգելվում է գտնվել խցերում կամ հորերում, որտեղ առկա են սողնակներ, փականներ, ծորակներ և այլն:

710. Խողովակաշարերի սեղմված օդով մաքրման ժամանակ դրանց ծայրերում տեղադրվում են ավազից և բեկորներից պաշտպանող վահանակներ: Դրանց բացակայության դեպքում խողովակաշարերի ծայրերի մոտ գտնվելն արգելվում է:

711. Խողովակաշարերի և սարքավորումների հավաքման գործընթացների ընթացքում անցքերի համատեղումը և դրանց համապատասխանության ստուգումը մոնտաժվող մանրամասերում պետք է իրականացնել հատուկ գործիքներով (կոնային կալակներով, հավաքման խցաններով): Ձեռքով համընկման ստուգումն արգելվում է:

712. Սարքավորման մոնտաժման ժամանակ պետք է բացառել դրա ինքնաբերաբար կամ պատահական գործարկումը:

713. Ծռումից առաջ` ձևավորման կամ եռակցման ժամանակ պլաստմասսե խողովակների և այլ  մանրամասերի տաքացման դեպքում պետք է բացառել բաց կրակի ազդեցությունը սարքավորման տաքացվող մասերի վրա: Տաքացնող սարքերը պետք է ունենան ջերմաստիճանի հսկման և կարգավորման համակարգեր, որոնք կապահովեն պլաստմասների տաքացման սահունությունը մինչև տրված ջերմաստիճան` 5°С ճշտությամբ: Ցուցանիշների հսկման համակարգերի անսարքության դեպքում պլաստմասների տաքացումը չի թույլատրվում:

714. Ֆտորոպլաստից սարքավորումների մանրամասերի կտրումը հղկամաշիչ սկավառակներով արգելվում է:

715. Խողովակաշարային արմատուրի ճոպանումը պետք է իրականացնել դրա իրանից: արմատուրի ճոպանումը թափանիվից, կոթից, լծակից կամ նման այլ մանրամասերից չի թույլատրվում:

716. Ներսի սառած նյութով պլաստմասե խողովակների տաքացումը թույլատրվում է միայն 40°С չգերազանցող ջերմաստիճանի ջրով, իսկ բարձր ճնշման պոլիէթիլենից, ֆտորոպլաստից կամ պոլիվինիլքլորիդից խողովակաշարերի դեպքում` 60°С չգերազանցող ջերմաստիճանի ջրով: Գոլորշիով կամ բաց կրակով նման խողովակների տաքացումն արգելվում է:

 

6. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ

 

717. Կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերը (ՇԿՆ, ԱԿՆ) պետք է ներառեն աշխատանքի անվտանգության կոնկրետ նախագծային լուծումներ աշխատանքի տեխնիկական միջոցների և մեթոդների վերաբերյալ, որոնք կապահովեն աշխատանքի անվտանգության նորմատիվային պահանջների կատարումը: Թույլատրելի չէ նախագծային լուծումների փոխարինումը աշխատանքի անվտանգության նորմերից և կանոններից մեջբերումներով, որոնք կարող են բերվել միայն որպես հիմնավորում համապատասխան նախագծային լուծումների մշակման համար:

718. Աշխատանքի անվտանգության լուծումների մշակման համար ելակետային տվյալներ են հանդիսանում`

1) աշխատանքի անվտանգության և տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի պահանջները,

2) աշխատանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովող տիպարային լուծումները,

3) տեղեկատու ձեռնարկները և աշխատողների պաշտպանության միջոցների կատալոգները,

4) շինարարական նյութեր, պատրաստվածքներ և կոնստրուկցիաներ արտադրողների հրահանգները դրանց կիրառման ժամանակ աշխատանքի անվտանգության ապահովման վերաբերյալ,

5) աշխատանքների ընթացքում կիրառվող մեքենաներ և սարքավորումներ արտադրողների հրահանգները:

719. Շինարարական և արտադրական հրապարակների, աշխատանքների տեղամասերի  կազմակերպման նախագծային լուծումների մշակման ժամանակ  անհրաժեշտ է  բացահայտել  տեխնոլոգիայի և աշխատանքների կատարման պայմանների հետ կապված վտանգավոր արտադրական գործոնները, որոշել և նշել  կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերում դրանց ազդեցության գոտիները, ընդ որում բեռնամբարձ մեքենաների կիրառման հետ կապված վտանգավոր գոտիները բերվում են նախագծանախահաշվային փաստաթղթերում (ՇԿՆ), իսկ մնացածը` աշխատանքների կատարման փաստաթղթերում (ԱԿՆ):

720. Այն տեղամասերում, որոնց վրայով իրականացվում է բեռների տեղափոխում բեռնամբարձ կռունկների միջոցով, ինչպես նաև կառուցվող շենքի մերձակայքում, վտանգավոր գոտիների սահմանները որոշվում են տեղափոխվող (վայր ընկնող) բեռի (առարկայի) արտաքին առավելագույն եզրաչափքի հետագծի հորիզոնական պրոյեկցիայով` ավելացնելով բեռի (առարկայի) ընկնելիս ցատկի հաշվարկային հեռավորությունը: Ընկնելիս ցատկի նվազագույն հեռավորությունը որոշվում է համաձայն աղյուսակ 8-ի:

 

Աղյուսակ 8

 

N

Բեռի (առարկայի) անկման հնարավոր բարձրությունը, մ

Նվազագույն հեռավորությունը, մ

կռունկով տեղափոխվող բեռի անկման դեպքում

առարկաների անկման դեպքում

1.

Մինչև 10

4

3,5

2.

20

7

5

3.

70

10

7

4.

120

15

10

5.

200

20

15

6.

300

25

20

7.

450

30

25

8.Բեռի անկման բարձրության միջանկյալ արժեքների դեպքում ընդունելի է նվազագույն հեռավորության որոշումը միջարկման եղանակով:

 

721. Սանիտարակենցաղային և արտադրական սենքերը և աշխատողների հանգստի հարթակները, ինչպես նաև ավտոմոբիլային և հետիոտնային ճանապարհները պետք է տեղակայել վտանգավոր գոտիներից դուրս:

722. Այն դեպքերում, երբ շենքերի և շինությունների շինարարության ժամանակ կռունկներով բեռների տեղափոխման տեղամասերի մոտակայքում վտանգավոր գոտիների սահմաններում կարող են հայտնվել շահագործվող քաղաքացիական և արտադրական շենքեր և կառուցվածքներ, տրանսպորտային կամ հետիոտնային ճանապարհներ և մարդկանց հնարավոր գտնվելու այլ տեղամասեր, անհրաժեշտ է նախատեսել վտանգավոր գոտիների առաջացման պայմանները կանխող լուծումներ, այդ թվում`

1) բեռների տեղափոխման տեղամասերի մերձակայքում կահավորել աշտարակային կռունկներ աշխատանքի գոտու սահմանափակման լրացուցիչ միջոցներով, որոնք պետք է հարկադիր սահմանափակեն կռունկի սպասարկման գոտին այնպես, որ մարդկանց գտնվելու տեղերում բացառվի վտանգավոր գոտիների առաջացումը,

2) գոտու սահմանից  մինչև տեղափոխվող բեռ 7մ-ից փոքր հեռավորության դեպքում կռունկի սլաքի շարժման արագությունը դեպի աշխատանքային գոտու սահման պետք է սահմանափակվի մինչև  նվազագույնը: Վտանգավոր գոտու սահմանից 7մ-ից փոքր հեռավորության դեպքում բեռների տեղափոխումը պետք է իրականացնել լրացուցիչ պաշտպանիչ կամ ապահովագրող սարքերի կիրառմամբ, որոնք կբացառեն բեռի անկումը,

3) կառուցվող (վերակառուցվող) շենքի մերձակայքում` շենքի պարագծով պետք է տեղադրել պաշտպանիչ էկրան, որի բարձրությունը պետք է մեծ կամ հավասար լինի բեռնամբարձ կռունկով տեղափոխման ժամանակ բեռի գտնվելու հնարավոր  բարձրությունից,

4) կռունկի ազդման գոտին պետք է սահմանափակվի այնպես, որ տեղափոխվող բեռը պաշտպանիչ էկրանի տեղադրման տեղամասերում դուրս չգա շենքի ուրվագծից: 

723. Շենքերի ապամոնտաժման (քանդման) ժամանակ աշխատանքի անվտանգության ապահովման նախագծային լուծումները պետք է որոշեն վտանգավոր գոտու սահմաններն ապամոնտաժման (քանդման) ընտրված եղանակի դեպքում, կոնստրուկցիաների ինքնաբերաբար փլուզումը բացառող աշխատանքների կատարման հաջորդականությունը, կոնստրուկցիաների քանդման և բեռնման ժամանակ փոշեգոյացումը ճնշող միջոցառումները:

724. Բարձրությունից աշխատողների վայր ընկնելը  բացառելու նպատակով անհրաժեշտ է `

1) խոշորահավաքման, խոշորաբլոկային և առանց կռունկի մոնտաժման եղանակների կիրառմամբ կրճատել բարձրության վրա աշխատանքի ծավալը,

2) մշտական պատող կոնստրուկցիաները  (պատերը, պանելները, պատշգամբների ցանկապատումները, բացվածքների լրացումը) տեղադրել առաջնահերթ,

3) կառուցվող շենքի ծավալահատակագծային լուծումներին համապատասխան կիրառել աշխատանքի անվտանգության պահանջները բավարարող ժամանակավոր ցանկապատող սարքեր,

4) որոշել պաշտպանական գոտու ամրացման տեղը և եղանակը:

725. Բացի այդ, նախագծային լուծումներով պետք է որոշված լինեն`

1) տվյալ աշխատանքի կամ առանձին գործույթի կատարման համար նախատեսված փայտամածային միջոցները,

2) աշխատողների  աշխատավայր բարձրանալու ուղիները և միջոցները,

3) առանձին դեպքերում` բեռնակալիչ հարմարանքները, որոնք թույլ կտան իրականացնել երկարաչափ շինարարական կոմստրուկցիաների հեռավար  ճոպանազերծում:

726. Շինարարական կոնստրուկցիաների, պատրաստվածքների, նյութերի բարձրությունից անկման, կամ մոնտաժման և պահեստավորման ընթացքում կայունության կորստի բացառման նպատակով պետք է`

1) նշել հատավոր կամ սորուն նյութերի, ինչպես նաև բետոնի և շաղախի տեղափոխման բեռնարկղավորման միջոցները կամ տարան` հաշվի առնելով տեղափոխվող բեռի բնույթը և աշխատանքների տեղադրման վայր մատուցման հարմարավետությունը,

2) տեղափոխվող բեռի զանգվածին կամ եզրաչափքերին համապատասխանող բեռնակալիչ հարմարանքները (ճոպաններ, լայնակներ, մոնտաժային  կալիչներ),

3) պահեստավորման կամ մոնտաժման ժամանակ նախագծայինին համապատասխանող կամ դրան մոտ դիրքում տարրերի մատուցումն ապահովող առասանման եղանակները,

4) շինարարական կոնստրուկցիաների տարրերի պահեստավորման ժամանակ կիրառվող հարմարանքները (բուրգերը, կասետները),

5) շինարարական կոնստրուկցիաների, պատրաստվածքների, նյութերի և սարքավորումների պահեստավորման կարգը և եղանակները,

6) կոնստրուկցիաների ժամանակավոր և վերջնական ամրացման եղանակները,

7) շինարարական նյութերի թափոնների և աղբի հեռացման եղանակները,

8) պաշտպանիչ ծածկերի կամ հովարների տեղադրման վայրերը:

727. Մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքների կատարման դեպքում պետք է նախատեսել`

1) մեքենաների տեսակների, դրանց տեղակայման տեղի, շահագործման ռեժիմի ընտրությունը համաձայն աշխատանքների տեխնոլոգիայով և պայմաններով պայմանավորված հարաչափերի, 

2) մարդկանց գտնվելու տեղամասերում վտանգավոր գոտին սահմանափակող կամ դրա  առաջացումը կանխարգելող միջոցառումները,

3) գրունտի փլուզման պրիզմայի գոտում կամ լանջի վրա մեքենաների տեղադրման հատուկ պայմանները:

728. Խրամուղիների և փոսորակների մշակման և դրանց ներսում շինմոնտաժային աշխատանքների կատարման համար մարդկանց գտնվելու անհրաժեշտության դեպքում  նախագծանախահաշվային փաստաթղթերում (ՇԿՆ) պետք է որոշել փորվածքի չամրակապված շեպերի անվտանգ զառիթափությունը` հաշվի առնելով շինարարական մեքենաների և նյութերի բեռնվածքը  կամ  նշել  ամրակապումների կիրառման վերաբերյալ  որոշումը աշխատանքների կատարման փաստաթղթերում (ԱԿՆ), դրանից բացի, նշվում են լրացուցիչ միջոցառումներ շեպերի կայունության վերահսկման և ապահովման համար` կապված սեզոնային փոփոխությունների հետ` ամրակապումների տեսակը և դրանց տեղադրման տեխնոլոգիան, ինչպես նաև մարդկանց իջնելու և բարձրանալու համար սանդուղքների տեղադրման վայրերը:

729. Աշխատողների հոսանքահարումը կանխարգելելու համար անհրաժեշտ է նախատեսել`

1) ժամանակավոր էլեկտրակայանքների տեսակը, ժամանակավոր ուժային և լուսավորման ցանցերի լարման և ուղեգծի որոշումը,

2) հոսանքատար մասերի ցանկապատման միջոցները և մուտքաբաշխիչ համակարգերի ու սարքերի տեղադրման կետերը,

3) էլեկտրասարքավորումների մետաղական մասերի հողակցումը,

4) բարձր վտանգավորության և հատուկ վտանգավոր սենքերում, ինչպես նաև նույն պայմաններում աշխատանքների բացօթյա կատարման դեպքում լրացուցիչ պաշտպանիչ միջոցառումները,

5) էլեկտրահաղորդման գծերի պահպանական գոտիներում աշխատանքների անվտանգ կատարման միջոցառումները:

730. Աշխատողների վրա արտադրական վնասակար գործոնների (անբարենպաստ կլիմա, աղմուկ, թրթռում, աշխատանքային գոտու օդում փոշու և վնասակար նյութերի առկայություն)  ազդեցությունը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է`

1) որոշել աշխատանքների տեղամասերը, որտեղ կարող են առաջանալ աշխատանքների տեխնոլոգիայով և կատարման պայմաններով պայմանավորված վնասակար արտադրական գործոններ,

2) անհրաժեշտության դեպքում նախատեսել վտանգավոր և վնասակար նյութերի պահպանման հատուկ միջոցներ:

731. Տեխնոլոգիական փաստաթղթերում պետք է նշել վտանգավոր և(կամ) վնասակար արտադրական գործոնները, որոնք կարող են առաջանալ կոնկրետ աշխատանքների կատարման ժամանակ և նախատեսել միջոցառումներ աշխատողների վրա դրանց ազդեցությունը կանխարգելելու նպատակով:

732. Տեխնոլոգիական փաստաթղթերում պետք է նախատեսել պաշտպանության միջոցներ ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող և իոնացնող ճառագայթումների աղբյուր հանդիսացող սարքերի, ինչպես նաև լազերների կիրառման ժամանակ:  

 

7. ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

733. Հատուկ աշխատանքները կատարվում են կարգագիր-թույլտվությամբ` համաձայն հաստատված ձևի (ձևաթերթեր 1 և 3):

734. Հատուկ աշխատանքներ են համարվում`

1) վերնաշխատ,

2) ճնշման տակ աշխատող անոթների սպասարկման,

3) կրակի հետ և գազավտանգ,

4) աշխատանքներ էլեկտրաօդաճնշական և հղկիչ գործիքներով,

5) առասանային սարքերի սպասարկման,

6) ավտոտրանսպորտային հաղորդակցուղիների և սարքավորումների սպասարկման,

7) հատակից ղեկավարվող բեռնամբարձ մեխանիզմների հետ աշխատանքները,

8) ավտոբեռնիչներով և էլեկտրաբեռնիչներով ծանրությունների տեղափոխումը,

9) աշխատանքները մետաղամշակման և հղկող հաստոցների վրա:

735. Հատուկ աշխատանքների ցանկը կարող է լրացվել կազմակերպության ղեկավարության որոշմամբ` հաշվի առնելով տեղային պայմանները:

736. Կարգագիր-թույլտվությունն աշխատանքի ծավալը, վայրը, ժամանակը և կատարման պայմանները, անվտանգության անհրաժեշտ միջոցները, բրիգադի կազմը և աշխատանքի անվտանգության համար պատասխանատուներին սահմանող փաստաթուղթ է: Աշխատանքների ծավալից և դրանց իրագործման կազմակերպումից կախված` կարգագիր-թույլտվության ձևաթերթը կարող է ձևակերպվել որպես`

1) մեկ աշխատավայրում որևէ որոշակի աշխատանքի կատարման կամ մի քանի աշխատավայրերում միատեսակ աշխատանքների հաջորդական կատարման կարգագիր-թույլտվություն.

2) մի քանի աշխատավայրերում կամ տեղամասերում ամբողջությամբ աշխատանքների կատարման ընդհանուր կարգագիր-թույլտվություն.

3) առանձին աշխատավայրերում կամ տեղամասերում աշխատանքների կատարման միջանկյալ կարգագիր-թույլտվություն: Միջանկյալ կարգագիր-թույլտվությունը տրվում է միայն ընդհանուր կարգագիր-թույլտվության առկայության դեպքում:

737. Գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն աշխատանքների ղեկավարի հսկողությամբ ու ղեկավարությամբ: Այդ ընթացքում բոլոր կարգադրությունները տրվում են միայն նրա կողմից: Այլ պաշտոնատար անձինք միայն կարող են բրիգադի անդամներին տալ ցուցումներ:

738. Կարգագիր-թույլտվությունը տրվում է գործողության որոշակի ժամկետով: Եթե գործողության ժամկետը լրացել է, սակայն աշխատանքը չի ավարտվել, ապա կարգագիր-թույլտվությունը երկարացվում է մինչև լրիվ ավարտելու ժամկետը: Կարգագիր-թույլտվությունը կարող է երկարացնել այն տվողը կամ տվյալ կարգագիր-թույլտվություն տալու իրավունք ունեցող անձը: Այդ դեպքում կարգագիր-թույլտվության երկու օրինակում էլ «Կարգագիր-թույլտվությունը երկարացված է» տողում կատարվում է նրա գործողության նոր ժամկետի մասին գրառում: Ընդհանուր կարգագրով աշխատանքների ղեկավարի կողմից միջանկյալ կարգագիր-թույլտվությունների գործողության ժամկետը` այն երկարացնելու դեպքում չպետք է գերազանցի ընդհանուր կարգագիր-թույլտվության գործողության ժամկետը:

739. Տեղային պայմաններից ելնելով` կարգագրով կատարվող աշխատանքների ցանկում կարող են ներառվել լրացուցիչ աշխատանքներ: Այդ աշխատանքների ցանկը հաստատվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

740. Կարգագիր-թույլտվություն տալու իրավունք տրվում է արտադրամասի (տեղամասի) ճարտարագիտատեխնիկական աշխատողներին, ովքեր անցել են գիտելիքների ստուգում, թույլատրվել են ինքնուրույն աշխատանքի և ներգրավված են կարգագիր-թույլտվություն տալու իրավունք ունեցող անձանց ցուցակում:

741. Կարգագիր-թույլտվություն տալու իրավունք ունեցող անձանց ցուցակները պետք է հաստատվեն կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից: Ցուցակները պետք է պարբերաբար ճշգրտվեն:

742. Կապալային կազմակերպությունների աշխատողների ցուցակները պետք է հաստատվեն այդ կազմակերպությունների գլխավոր ճարտարագետների կողմից և փոխանցվեն աշխատանքները տնօրինող կազմակերպությանը: Նշված ցուցակները, կազմի փոփոխության դեպքում պետք է ժամանակին ճշգրտվեն: Կապալային կազմակերպությունների անձանց` որպես աշխատանքների ղեկավարներ և իրագործողներ աշխատելու իրավունք տալը պետք է ձևակերպվի ղեկավարության կողմից կարգադրական փաստաթղթով և (կամ)` գործուղած կազմակերպության նամակի վրա մակագրություն դնելով:

743. Ըստ կարգագիր-թույլտվությունների` աշխատանքների հաշվառումը և գրանցումը կատարվում են համապատասխան մատյանում (ձևաթերթ 2): Նշված մատյանում գրանցվում են միայն աշխատանքի առաջնային թույլտվությունը և դրա լրիվ ավարտը կարգագիր-թույլտվության փակմամբ: Մատյանը պետք է լինի համարակալված, ժապավինված և կնիքով վավերացված: Ավարտուն մատյանի պահպանման ժամկետը 6 ամիս է` հաշված վերջին գրառումից:

744. Աշխատանքի կարգագիր-թույլտվությունը կազմվում է երկու օրինակից: Երկու օրինակում էլ պետք է պահպանվի գրառումների հստակությունն ու պարզությունը: Գրված տեքստում ուղղումներ ու ջնջումներ չեն թույլատրվում: Ծրագրված աշխատանքներ կատարելու դեպքում աշխատավայրի նախապատրաստման համար աշխատանքները սկսելու նախօրեին երկու օրինակն էլ տրվում է անձնակազմին: Չնախատեսված դեպքերում թույլատրվում է կարգագիր-թույլտվություն տալը աշխատանքը սկսելու օրը:

745. Կարգագիր-թույլտվության մեկ օրինակը տրվում է մեկ աշխատավայրում մեկ բրիգադի հետ աշխատանքներն իրագործող պատասխանատուին:

746. Աշխատավայրի ընդլայնումը, աշխատավայրերի քանակի և աշխատանքի կատարման պայմանների փոփոխությունը, ինչպես նաև աշխատանքների ղեկավարի կամ իրագործողի փոխարինումը, առանց նոր կարգագիր-թույլտվություն տալու, արգելվում է: Կարգագիր-թույլտվություն տվողին թույլատրվում է մեկ անգամ կատարել աշխատանքների ղեկավարի փոխարինում` ընդհանուր կարգագրով (հիվանդության, հարկադրված արձակուրդների շրջանում և այլն)` առանց նոր ընդհանուր կարգագիր-թույլտվություն տալու: Ընդ որում, նոր նշանակված աշխատանքների ղեկավարը ստորագրում է «Աշխատանքներն իրագործողը» սյունակում:

747. Մեկ աշխատանքների ղեկավարին միաժամանակ տրվող կարգագիր-թույլտվությունների թիվը յուրաքանչյուր դեպքում որոշում է կարգագիր-թույլտվություն տվող անձը:

748. Կարգագրով աշխատելու դեպքում բրիգադը պետք է կազմված լինի առնվազն երկու հոգուց` ներառյալ աշխատանքներն իրագործողը, որը կարգագիր-թույլտվության «Բրիգադի անդամների հետ» տողերում չի նշվում: Առանց անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքների ստուգման, բրիգադի յուրաքանչյուր հիմնական անդամին մեկ պրակտիկանտ կամ աշակերտ հաշվարկով թույլատրվում է բրիգադի կազմում ընդգրկել պրակտիկանտների և աշակերտների, ինչպես նաև նոր ընդունված աշխատողների, ովքեր անցել են գործնական ուսուցում`: Պրակտիկանտները և աշակերտները պետք է անհատապես կցվեն բրիգադի որակյալ աշխատողներին: Պրակտիկանտների, աշակերտների և նոր ընդունված աշխատողների անվտանգության համար պատասխանատվություն են կրում աշխատանքներն իրագործողը, ինչպես նաև բրիգադի անդամները, որոնց նրանք կցված են, ինչը պետք է նշված լինի կարգագիր-թույլտվության «Բրիգադի անդամների հետ» տողերում:

749. Բրիգադի անդամների մեծ թվի դեպքում, եթե բոլոր անդամների ցուցակը չի տեղավորվում կարգագիր-թույլտվության տողերում, թույլատրվում է կցել աշխատանքների ղեկավարի կողմից ստորագրված աշխատողների ցուցակը` նշելով անունը, ազգանունը և կարգը: Այդ ցուցակը կարգագիր-թույլտվության անքակտելի մասն է:

750. Ընդհանուր կարգագրում կարող են նշված լինել մի քանի աշխատանքն իրագործողներ: Նրանց թիվը որոշում է աշխատանքների ղեկավարը` կախված աշխատանքի ծավալից ու հերթափոխների թվից և միջանկյալ կարգագիր-թույլտվությունների նախատեսվող թվից: Աշխատանքն իրագործողների մեծ թվի դեպքում թույլատրվում է կարգագիր-թույլտվությանն կցել աշխատանքների ղեկավարի կողմից ստորագրված նրանց ցուցակը` նշելով ազգանունը, անունը, պաշտոնը, կարգը: Աշխատանքն իրագործողներից յուրաքանչյուրը պետք է ստորագրի իր ազգանվան դիմաց: Այդ ցուցակը կարգագիր-թույլտվության անբաժանելի մասն է: Այդ դեպքում կարգագիր-թույլտվության «Աշխատանքն իրագործողին (հսկողին)» տողում նշվում է աշխատանքն իրագործողների ընդհանուր թիվը և կատարվում է գրառում կցվող ցուցակի առկայության մասին:

751. Կարգագիր-թույլտվության քաղվածքի դեպքում աղյուսակի լրացմանը ոչ ենթակա տողերում գրվում է` «Չի նշանակվում», «Չի նախատեսվում» և այլն:

752. Կարգագիր-թույլտվության «Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է» տողերում թվարկվում են աշխատավայրերի նախապատրաստման միջոցառումները, այդ թվում` այլ արտադրամասերի անձնակազմերի կողմից կատարման ենթակաները: Կարգագիր-թույլտվություն տվողն աշխատանքի կատարման տեխնոլոգիային (այն սահմանվում է ԱԿՆ-ով) վերաբերող միջոցները չի որոշում: Նշված տողերում ընդհանուր կարգագրով աշխատանքների ղեկավարը սահմանում է աշխատանքի անմիջական կատարման համար աշխատավայրի նախապատրաստման միջոցները (հարթակների և հատուկ ցանկապատերի կառուցումը, լրացուցիչ լուսատուների տեղադրումն ու գործարկումը, մաքրումը մեծաբեկոր կախվածքներից և այլն) և աշխատանքի կատարման ընթացքում անվտանգության միջոցառումները: Կարգագիր-թույլտվության «Հատուկ պայմաններ» սյունակում ղեկավարը նշում է աշխատանքի ընթացքում անվտանգության միջոցները և որոշում է միայն իր անմիջական հսկողությամբ ամբողջ աշխատանքի կամ դրա մի մասի կատարման անհրաժեշտությունը, սահմանում է բեռնամբարձ և այլ մեքենաների ու մեխանիզմների, անհատական պաշտպանության միջոցների և այլնի օգտագործման կարգը: Կարգագիր-թույլտվության «Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է» սյունակում: գազավտանգ աշխատանքների համար կարգագիր-թույլտվություն տվողը նշում է աշխատավայրի նախապատրաստման անհրաժեշտ միջոցառումները, աշխատանքի կատարման ընթացքում անվտանգության միջոցները, այն հրահանգներն ու տեխնոլոգիական փաստաթղթերը, որոնցով պետք է ղեկավարվել: Եթե «Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է» և «Հատուկ պայմաններ» տողերում տեղը բավական չէ, դրան պետք է կցվի առանձին թերթ` աշխատանքի կատարման պայմանների շարադրանքով` այդ տողերը լրացնող անձանց ստորագրությամբ, իսկ կարգագիր-թույլտվության համապատասխան տողերում պետք է դրա մասին կատարվեն նշումներ:

753. Աշխատանքներն իրագործողը (հսկողը) կարգագրով, միջանկյալ կարգագրով պետք էաշխատանքների կատարման ժամանակ գտնվի աշխատավայրում: Բացակայության անհրաժեշտության դեպքում, եթե այդ ընթացքում նրան չի կարող փոխարինել աշխատանքների ղեկավարը, աշխատանքներն իրագործողը պետք է դադարեցնի բրիգադի աշխատանքը և դուրս բերի անվտանգ գոտի: Բրիգադի անդամների` աշխատավայրից կարճ ժամանակով բացակայությունը թույլատրվում է միայն աշխատանքներն իրագործողի թույլտվությամբ, որը մինչև բացակայողի վերադարձը կամ մինչև նրա գտնվելու վայրը պարզելը իրավունք չունի բրիգադի հետ հեռանալու աշխատավայրից:

754. Աշխատանքների ղեկավարը և անձնակազմը պետք է պարբերաբար ստուգեն աշխատողների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների պահպանումը: Այդպիսի ստուգումներ իրականացնում է աշխատանքների ղեկավարը: Աշխատանքների ղեկավարի կողմից անցկացվող ստուգումների պարբերականությունը չպետք է գերազանցի 2 ժամը` սկսած բրիգադն աշխատանքի թույլ տալու ժամանակից: Խախտումների բացահայտման դեպքում աշխատանքներն իրագործողից վերցվում է կարգագիր-թույլտվությունը, և բրիգադը հեռանում է աշխատանքից: Աշխատանքի կրկնական թույլտվությունը կարող է իրագործվել ստորաբաժանման ղեկավարի կամ կարգագիր-թույլտվություն տվող անձի թույլտվությամբ, աշխատանքի առաջնային թույլտվության բոլոր պահանջների կատարման դեպքում` կարգագիր-թույլտվության համապատասխան ձևակերպմամբ, ինչպես նաև բրիգադի անվտանգության տեխնիկայի գծով արտահերթ հրահանգավորում անցկացնելուց հետո` մատյանում կրկնական թույլտվության պատճառների գրառմամբ:

755. Բրիգադի կազմում փոփոխությունը ձևակերպում է տվյալ կարգագրով աշխատանքների ղեկավարը` կարգագիր-թույլտվության երկու օրինակների աղյուսակում:

756. Աշխատավայրի նախապատրաստման, անվտանգության տեխնիկայի գծով ընդհանուր միջոցառումների կատարման գործողությունների ներդաշնակեցման համար` կանոնակարգերին համապատասխան, աշխատանքների թույլտվության պատասխանատվությունը կրում է տեխնիկական ղեկավարը:

757. Ենթակապալային կազմակերպությունների ներգրավմամբ կազմակերպության կողմից նմանատիպ աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության տեխնիկայի ընդհանուր միջոցառումների կատարման պատասխանատվությունը կրում է գլխամասային կազմակերպությունը: Վերջինս էլ, ենթակապալային կազմակերպությունների հետ միասին մշակում է համատեղ աշխատացանկ, որն էլ հաստատում է գլխամասային կազմակերպության լիազոր ներկայացուցիչը: Ենթակապալային կազմակերպության համար հատկացված տեղամասում աշխատանքի պաշտպանության միջոցառումների կազմակերպման և կատարման, դրանց անձնակազմի կողմից աշխատանքի անվտանգության մասին հրահանգների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պատասխանատվությունը կրում են ենթակապալային կազմակերպությունները: Այն կազմակերպությունը, որի տնօրինության տակ է գտնվում սարքավորումը, աշխատանքների կատարման ընդհանուր կարգագիր-թույլտվություն է տալիս գլխամասային կազմակերպությանը, որին իրավունք է վերապահվում միջանկյալ կարգագրեր տալու ենթակապալային կազմակերպություններին:

 

Ձևաթերթ 1

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

1. Իրականացվող հատուկ աշխատանքների անվանումը համառոտ նկարագրությունը
2. Կապալառու կազմակերպություն անվանումը, տնօրենի անուն, ազգանունը
3. Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ) անունը, ազգանունը
4. Շինաշխատանքների որակի տեխնիկական հսկող անունը, ազգանունը
5. Շինաշխատանքներում ներգրավված բանվորական անձնակազմ անունը, ազգանունը
5.1  
5.2  
5.3  
6. Շինաշխատանքների մեկնարկ ամսաթիվը, ժամը
7. Շինաշխատանքների կանխատեսվող և փաստացի ավարտ ամսաթիվը, ժամը
8. Շինարարական հրապարակում անվտանգության և հատուկ պայմանների ապահովում իրականացված անվտանգության և հատուկ միջոցառումների համառոտ նկարագրությունը
9. Կարգագիր-թույլտվության տրամադրում ամսաթիվը, ժամը
10. Կարգագիր-թույլտվության երկարաձգման ժամկետ (ըստ անհրաժեշտության) ամսաթիվը , ժամը
11. Շինաշխատանքներն իրագործելու պայմանների ստուգում, բանվորական անձնակազմի իրազեկում, թույլտվության տրամադրում պայմանների ստուգման, բանվորական անձնակազմի իրազեկման և թույլտվության տրամադրման ամսաթիվը, ժամը,
11.1 պատասխանատու աշխղեկի ստորագրությունը
11.2 որակի տեխնիկական հսկողի ստորագրությունը
12. Շինաշխատանքներում ներգրավված բանվորական աշխատակազմի ստորագրություններ` 1-12 կետերի մասով իրազեկված լինելու վերաբերյալ  
12.1  
12.2  
12.3  

 

Գործատուի  ____________________________________________

                        (անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)

(1-ին ձևաթերթը խմբ. 17.10.25 թիվ 23-Ն որոշում)

 

Աշխատանքի ամենօրյա թույլտվության, աշխատանքի ավարտի, այլ աշխատավայր տեղափոխման ձեվակերպումը


Աղյուսակ 1

  Աշխատավայրերի
անվանումները
Աշխատանքի թույլտվությունը Աշխատանքի ավարտը
N Անվտանգության միջոցներն ստուգված են: Բրիգադը հրահանգավորված և թույլատրված է աշխատավայր: Բրիգադը դուրս է բերվել,
կարգագիր-թույլտվությունը հանձնված է:
  ամսաթիվը, ժամը թույլատրողը (ստորա-գրությունը) աշխատանքներն իրագործողը (ստորագրությունը) ամսա-
թիվը, ժամը
աշխատանք-ներն իրագործողը (ստորա-
գրությունը)
հերթապահ անձնակազմի պատասխանատու անձը (ստո-րագրությունը)
1.              
2.              

 

Փոփոխություններ բրիգադի կազմում

 

Աղյուսակ 2

 

N Ընդգրկվել է բրիգադի կազմում (ազգանունը, անունը, կարգը, խումբը) Դուրս է բերվել բրիգադի կազմից (ազգանունը, անունը, կարգը) Ամսաթիվը,
ժամը
Աշխատանքների ղեկավարը (ստորագրությունը)
1.        
2.        
3.        

 

20. Աշխատանքը լրիվ ավարտված է` ամսաթիվը ___________________ , ժամը _______

21. Աշխատանքներն իրագործող __________________________________________________________

                                                                                               (ստորագրություն)

22. Աշխատանքների ղեկավար ___________________________________________________________

                                                                                              (ստորագրությունը)

23. Աշխատավայրերը զննված են, կարգագիր-թույլտվությունը փակված է` ամսաթիվը ____, ժամը ___

24. Պատասխանատու անձ` __________________________________________________________________

                                                                                             (ստորագրությունը)

Ձևաթերթ 2

 

Կարգագիր-թույլտվությունների հաշվառման մատյան

 

N Կարգագիր-թույլտվության համարը Աշխատանքի անվանումը և տեղը Աշխատանքն իրագործողը կամ հսկողը (ազգանունը, անունը) Աշխատող բրիգադը Կարգադրություն տվող անձը (ազգանունը, անունը) Անցել են աշխատանքի (ամսաթիվը, ժամը) Աշխատանքն ավարտված է (ամսաթիվը, ժամը)
1.              
2.              
3.              

 

 

Ձևաթերթ 3

 

________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

Հաստատում եմ`
Գլխավոր ճարտարագետ
_____________________
« _____ »  _____________ 202__ թ.

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

__________________________20     թ.

 

I. ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Աշխատանքների պատասխանատու իրագործողին ____________ բրիգադի _________ աշխատողներով կատարել հետևյալ աշխատանքները`
_______________________________________________________________________________________

(աշխատանքների անվանումները, կատարման տեղը)

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 2. Աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ են`

1) նյութեր ______________________________

2) գործիքներ ___________________________________________________________________________________

3) պաշտպանիչ միջոցներ ___________________________________________________________________

3. Աշխատանքների նախապատրաստման և կատարման համար ապահովել հետևյալ

անվտանգության միջոցառումները` _______________________________________________________

_______________________________________________________________________________________

(թվարկվում են աշխատանքի անվտանգության ապահովման հիմնական

_______________________________________________________________________________________

միջոցառումները և միջոցները)

_______________________________________________________________________________________

4. Հատուկ պայմաններ _____________________________________________

5. Աշխատանքի սկիզբը ______ ժ ______ րոպ ____________________ 20 _____ թ.

1) Աշխատանքի ավարտը ______ ժ ______ րոպ ____________________ 20______ թ.

2) Աշխատանքի ռեժիմը _________________________________________________________________

                                                                    (միահերթ, երկհերթ, եռահերթ) 

6. Աշխատանքների պատասխանատու ղեկավար է նշանակվում

_______________________________________________________________________________________

                                                (պաշտոնը, անունը, ազգանունը) 

7. Կարգագիր-թույլտվությունը տվեց` ______________________________________________________

                                                                        (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) 

8. Կարգագիր-թույլտվությունն ընդունեց աշխատանքների պատասխանատու ղեկավարը

 ______________________________________________________________________________

                                            (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) 

9. Աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումները և աշխատանքների կատարման կարգը համաձայնեցված են

__________________________________________________________________________

                               (գործող կազմակերպության (արտադրամասի, տեղամասի)

_______________________________________________________________________________________

պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

10. Աշխատավայրերում աշխատանքի անվտանգության մասին հրահանգավորումը`

համաձայն հրահանգի __________________________________________________________________

                                          (հրահանգի անվանումը կամ հրահանգավորման համառոտ բովանդակությունը)

_________________________________________________________________________կատարված են

1) Աշխատանքի պատասխանատու ղեկավար ___________________________________

                                                                                           (ամսաթիվը, ստորագրությունը)

2) Գործող կազմակերպության

(արտադրամասի, տեղամասի) պատասխանատու անձ`  _____________________________________

                                                                                                            (ամսաթիվը,  որագրությունը)

 

11. Հրահանգավորումն անցել են բրիգադի անդամները`

 

Աղյուսակ 1

 

Անունը, ազգանունը

Մասնագիտությունը, կարգը

Ամսաթիվը

Հրահանգավորումն անցած անձի ստորագրությունը

       
       
       

 

12. Աշխատավայրը և աշխատանքի պայմաններն ստուգված են: Կարգագիր-թույլտվության մեջ նշված անվտանգության միջոցառումները ապահովված են: 

1) Թույլատրում եմ անցնել աշխատանքի ____________________________________________________

                                                                         (գործող կազմակերպության ներկայացուցչի աշխատանքն

_______________________________________________________________________________________

                սկսել թույլատրողի պաշտոնը, անունը, ազգանունը, ամսաթիվը, ստորագրությունը)

 

2) Աշխատանքների պատասխանատու ղեկավար ______________________________________________

                                                                                                  (ամսաթիվը, ստորագրությունը)

3) Աշխատանքների պատասխանատու իրագործող _____________________________________________

                                                                                                  (ամսաթիվը, ստորագրությունը)

 

13. Աշխատանքներն սկսվել են ժ______ րոպ _____________________20 ____ թ.

1) Աշխատանքների պատասխանատու ղեկավար ______________________________________________

                                                                                                    (ամսաթիվը, ստորագրությունը)

14. Աշխատանքներն ավարտված են, աշխատավայրերն ստուգված են (նյութերը, գործիքները, հարմարանքները և այլն, հավաքված են), մարդիկ դուրս են բերված:

1) Կարգագիր-թույլտվությունը փակված է ժ______ րոպ _____________________20 թ.:

2) Աշխատանքների պատասխանատու կատարող _____________________________________________

                                                                                                      (ամսաթիվը, ստորագրությունը)

3) Գործող կազմակերպության պատասխանատու անձ__________________________________________

 

8. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԾՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

758. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի ուսուցման անհրաժեշտությունն ամրագրված է ՀՀ աշխատանքային օրենսգրքում, իսկ դասընթացների կազմակերպմանն ուղղված մոտեցումները պետք է համապատասխան են  «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցում. Ընդհանուր դրույթներ» միջպետական ստանդարտի պահանջներին:

759.  «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015 միջպետական ստանդարտը սահմանում է վերապատրաստման և գիտելիքների ստուգման հիմնական տեսակներն ու ձևերն աշխատանքի անվտանգության տեխնիկայի վերաբերյալ, և դրանով իսկ տարածվում է բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա, որոնք կապված են աշխատանքային գործունեության հետ: Այն չի գերազանցում ազգային օրենսդրությամբ սահմանված հատուկ պահանջները:

760. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի դասընթացն ուղղված է անվտանգ վարքագծի, գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձևավորմանը, համախմբմանը և զարգացմանը` անվտանգ աշխատանքային գործողություններ կատարելու և (կամ) իրենց աշխատանքի ընթացքում այլոց անվտանգության կառավարմանը:

761. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի ուսուցումը շարունակական գործընթաց է, որն ուղեկցում է աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձին և նպատակ ունի կանխել վաղաժամ մահացությունը և առողջության վատթարացումը:

762. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի դասընթացների համակարգը հիմնված է հավակնորդների տարբեր խմբերի (անհատական կատեգորիաների) դասընթացների տարբերակման վրա` բովանդակության, տևողության և ուսուցման կազմակերպման ձևերի առումով` հաշվի առնելով աշխատողների և աշխատանքային գործունեության առավելագույն անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, գործատուների գործունեությունը:

763. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի ուսուցումը իր բոլոր ձևերով շարունակական է, բազմաբնույթ և իրականացվում է բոլոր կազմակերպություններում, ինչպես նաև աշխատավայրում աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների վերաբերյալ գիտելիքների կատարելագործման նպատակով:

764. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի ուսուցումը ներառում է`

1) անվտանգության հարցերի նկատմամբ պահանջների և դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորում, ինչպես նաև պահանջների խստագույն իրականացման նկատմամբ կայուն դրական վերաբերմունքի զարգացում,

2) աշխատանքի անվտանգության և անվտանգ պահվածքի իրազեկության բարձրացում;

3) անվտանգ աշխատանքի և անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքների, հմտությունների վերլուծություն,

4) առանձնացված հատուկ դասընթացներ աշխատանքի անվտանգության և արտադրական գործունեության վերաբերյալ:

765. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի դասընթացների հիմնական տեսակներն են`

1) ընդհանուր գիտելիքների ուսուցում` անվտանգ և անվնաս աշխատանքային պայմանների ապահովման, կազմակերպման, վտանգներից և ռիսկերից պաշտպանվելու, աշխատանքի հետ կապված վնասվածքների և հիվանդությունների կանխարգելման, առաջին բուժօգնության մեթոդների և տուժածների սոցիալական պաշտպանության մասին,

2) համակարգային կառավարման մեթոդների դասընթաց` ապահով և անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու, վտանգներից և ռիսկերից պաշտպանելու, աշխատանքի հետ կապված վնասվածքները և հիվանդությունները կանխարգելելու, առաջին բուժօգնություն կազմակերպելու և տուժածների սոցիալական պաշտպանության մասին,

3) վարժություններ անվտանգ վարքի տեխնիկայի կիրառումով,

4) աշխատանքային գործողությունների իրականացման անվտանգ մեթոդների դասընթացներ,

5) անվտանգ աշխատանքի կառավարման մեթոդների վերապատրաստում:

766. Անվտանգության տեխնիկայի դասընթացները պետք է համապատասխանեն աշխատանքային գործառույթներին, պայմաններին, անվտանգության նորմատիվ փաստաթղթերին:

767. Անվտանգության տեխնիկայի դասընթացները իրականացվում են մի քանի հիմնական ձևերով`

1) առաջնային` հիմնական աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ նվազագույնը,

2) սկզբնական` աշխատանքային գործառույթի համար, դրա բավարար անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ նվազագույնը.

3) կրկնվող` նույն աշխատանքային գործառույթի համար անհրաժեշտ քանակությամբ գիտելիքները վերականգնելու համար,

4) արտապլանային` աշխատանքային պայմանների ցանկացած փոփոխության համար:

768. Աշխատողների համար աշխատանքի անվտանգության տեխնիկայի դասընթացները սովորաբար իրականացվում են ուղղակիորեն աշխատավայրում` առկա ուժերով և միջոցներով, անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են որակավորված մասնագետներ և արտաքին վերապատրաստման կազմակերպություններ:

769. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի հարցերը պետք է ներառվեն բոլոր ուսումնական ծրագրերում, որոնք առնչվում են անձնակազմի վերապատրաստմանը, աշխատանքին, տեխնոլոգիային, սարքավորումների և գործիքների գործածմանը և այլն:

770. Աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման պահանջներին ենթակա մասնագիտությունների վերապատրաստման ժամանակ աշխատանքի անվտանգության տեխնիկայի դասընթացները պետք է ավարտվեն աշխատանքի անվտանգության վերաբերյալ ձեռք բերված գիտելիքների ստուգմամբ:

771. Այն աշխատանքների և մասնագիտությունների ցանկը, որոնց համար իրականացվում են աշխատանքային անվտանգության տեխնիկայի ոլորտում հատուկ դասընթացներ, ինչպես նաև դասընթացի կարգը, ձևը, հաճախականությունը և տևողությունը, գիտելիքների ստուգման կարգը և քննական հանձնաժողովների կազմը սահմանվում են կազմակերպության  ղեկավարի որոշմամբ:

772. Արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման հետ կապված աշխատողները, համապատասխան կանոնների` սահմանված ժամկետներում, անցնում են աշխատանքի անվտանգության տեխնիկայի և անվտանգ շահագործման ծրագրով ուսուցում և գիտելիքների ստուգում:

773. Անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքների և (կամ) հմտությունների ստուգման արդյունքներն արձանագրվում են (Ձևաթերթ 4) և գրանցվում են անձնական քարտում, անհրաժեշտության դեպքում (Ձևաթերթ 5): Այն անձին, ով հաջողությամբ հանձնել է գիտելիքների և (կամ) հմտությունների ստուգումը, տրվում է վկայական` ինքնուրույն աշխատանքի իրավունք ստանալու համար (Ձևաթերթ 3):

774. Այն անձը, ով անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքների և(կամ) հմտությունների ստուգումից ստացել է անբավարար գնահատական, ոչ ուշ, քան մեկ ամիս հետո կարող է վերահանձնել քննությունը: Մինչև քննության վերահանձնումը ցածր գնահատական ստացած անձին չի թույլատրվում ինքնուրույն աշխատել:

775. Թիմի ղեկավարումը ստանձնելու պահից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո, ղեկավարները և մասնագետները անցնում են աշխատանքի անվտանգության կառավարման հարցերի վերաբերյալ իրենց գիտելիքների ստուգում, ինչն իրենց աշխատանքային պարտականությունների մաս է կազմում:

776. Դասընթացները (հրահանգները) անց են կացվում  բանավոր կամ գրավոր կերպով` որոշակի հատուկ գործողությունների (աշխատանքային գործառույթների) անվտանգ կատարման պայմանների, կարգի և հաջորդականության վերաբերյալ (հանձնարարականին համապատասխան), արտադրական գործընթացների և աշխատանքների ու(կամ) աշխատողին հանձնարարված գործառույթների կատարման ընթացքում:

777. Անվտանգության տեխնիկայի ծրագրով ուսուցման դասընթացները պետք է ներառեն`

1) ծանոթացում աշխատավայրում աշխատանքային պայմաններին (աշխատանքային միջավայրի վտանգավոր և (կամ) վնասակար արտադրական գործոններին և աշխատանքային գործընթացների գործոններին),

2) ծանոթացում աշխատանքի անվտանգության տեխնիկայի ոլորտի նորմատիվ ակտերի պահանջներին,

3) ծանոթացում աշխատավայրում աշխատանքի անվտանգության և անվտանգ կատարման վերաբերյալ հրահանգներին,

4) ծանոթացում աշխատավայրում վթարային կամ արտակարգ իրավիճակներում գործողություններին և տուժածին առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոններին,

5) ծանոթացում տեխնիկական և գործառնական փաստաթղթերին:

778. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի հրահանգավորումն իրականացվում է հաստատված կարգով, որը մշակվում է, հաշվի առնելով արտադրական գործունեության բնույթը, աշխատելու պայմանները, գործառույթը, ինչպես նաև հրահանագի տեսակը, որոնք չեն հակասում կազմակերպության անվտանգության քաղաքականության պահանջներին:

779. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի և դրա բովանդակության յուրացման բոլոր տեսակի հրահանգների իրականացումն արձանագրվում է համապատասխան գրանցամատյանում (ձևաթերթ 4) կամ, սահմանված դեպքերում` աշխատանքային կարգադրություններում, աշխատանքային թույլտվություններում: Գրանցամատյաններում բոլոր գրառումները վավերացվում են հրահանգված աշխատողի և հրահանգչի ստորագրություններով` հրահանգի ամսաթվի և թեմայի պարտադիր նշումով:

780. Անհրաժեշտ է տարբերակել, կազմակերպել և ըստ անհրաժեշտության իրականացնել`

1) առաջնային հրահանգավորում,

2) կրկնվող հրահանգավորումներ աշխատանքի վայրում,

3) արտապլանային հրահանգավորում,

4) նպատակային հրահանգավորում:

781. Առաջնային հրահանգավորումն իրականացվում է աշխատանքում ներգրավված բոլոր աշխատողների համար, ինչպես նաև կազմակերպությունում աշխատելու գործուղվածների և (կամ) ուսումնական, արտադրական պրակտիկա անցնողների ու այցելուների համար: Առաջնային հրահանգավորումն իրականացվում է աշխատանքի անվտանգության տեխնիկայի (կամ ռիսկերի կառավարման) մասնագետի կամ այլ մասնագետի կողմից, ով լիազորված է կազմակերպության տնօրենի կողմից հատուկ հրամանով: Աշխատանքի անվտանգության տեխնիկայի վերաբերյալ առաջնային հրահանգավորումն իրականացվում է համաձայն ծրագրի, որը մշակվել է ըստ կազմակերպության արտադրական գործունեության առանձնահատկությունների («Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 71-Լ հրաման ԳՕՍՏ 12.0.004-2015 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցում. Ընդհանուր դրույթներ» հավելված Բ, ծրագիր Բ.1):

782. Կրկնվող հրահանգավորումն աշխատավայրում իրականացվում է նախքան ինքնուրույն աշխատանքի մեկնարկը`

1) բոլոր նոր աշխատողների հետ, ներառյալ` կարճաժամկետ, սեզոնային և այլ ժամանակավոր աշխատանքները,

2) մեկ այլ ստորաբաժանումից սահմանված կարգով տեղափոխված աշխատողների կամ այն աշխատողների հետ, որոնց վստահված է իրենց համար նոր աշխատանքի կատարումը.

3) այլ կազմակերպությունների աշխատողների հետ, ովքեր գործուղվել են աշխատանքի,

4) պատասխանատուի կողմից վերահսկվող տարածքում աշխատանքներ իրականացնող կապալառուների (ենթակապալառուների) անձնակազմի հետ:

783. Աշխատանքի վայրում կրկնվող հրահանգավորումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը կամ աշխատանքի անմիջական ղեկավարը (արտադրողը) (վարպետ, վարիչ, ուսուցիչ և այլն), ով սահմանված կարգով անցել է աշխատանքի անվտանգության տեխնիկայի ուսուցում և ստուգում է աշխատանքի անվտանգության պահանջների գիտելիքները` որպես աշխատանքի անվտանգության հրահանգիչ: Աշխատանքի վայրում կրկնվող հրահանգավորումն իրականացվում է ըստ պատասխանատուի կողմից սահմանված կարգով մշակված և հաստատված ծրագրերի` համաձայն աշխատանքային կարգի, օրենսդրության և այլ կարգավորող իրավական ակտերի պահանջների(«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N71-Լ հրաման ԳՕՍՏ 12.0.004-2015 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցում. Ընդհանուր դրույթներ» Հավելված Բ, ծրագիր Բ.2):

784. Աշխատանքի վայրում կրկնվող հրահանգավորումն անցկացվում է նաև ձեռնարկությունում աշխատանքներ իրականացնող պայմանագրային (ենթապայմանագրային) կազմակերպությունների անձնակազմի հետ:

785. Այն անձինք, որոնց աշխատանքային պարտականությունները կապված չեն սարքավորումների օգտագործման, շահագործման, պահպանման, փորձարկման, կարգաբերման և նորոգման, ձեռքի էլեկտրական կամ մեքենայացված գործիքների օգտագործման, հումքի պահեստավորման և օգտագործման հետ, կարող են ազատվել ղեկավարության որոշմամբ` աշխատավայրում կրկնվող հրանգավորումներ անցնելուց: Աշխատավայրում կրկնվող հրանգավորումներից ազատված աշխատողների մասնագիտությունների և պաշտոնների ցանկը հաստատում է կազմակերպության ղեկավարը:

786. Աշխատավայրում կրկնվող հրահանգավորումը պարբերաբար իրականացվում է բոլոր անձանց հետ` պաշտոնի նկարագրով սահմանված ժամկետներում:

787. Կրկնվող հրահանգավորումն աշխատավայրում իրականացվում է ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները համախմբելու նպատակով:

788. Աշխատավայրում կրկնվող հրահանգավորումը` անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանափակվել միայն աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգմամբ` աշխատավայրում կրկնվող հրահանգավորման ծրագրում պարունակվող տեղեկատվության ծավալով:

789. Կրկնվող հրահանգավորման անցկացումը գրանցվում է հրահանգների հատուկ գրանցամատյանում:

790. Արտապլանային հրահանգավորումը, ներառյալ աշխատավայրում, իրականացվում է`

1) տեխնոլոգիական գործընթացները փոխելու, սարքավորումների, սարքերի, գործիքների, աշխատանքային պայմանների և անվտանգության վրա ազդող այլ գործոնների փոխարինման կամ արդիականացման դեպքում,

2) աշխատողի աշխատանքի ընդհատման ժամանակ (վնասակար և(կամ) աշխատանքային վտանգավոր պայմաններով աշխատելու համար` 30 օրացուցային օրից ավելի, իսկ մնացած աշխատանքների դեպքում` երկու ամսից ավելի),

3) աշխատավայրում աշխատանքի անվտանգության նոր հրահանգների ներդրման, աշխատանքի անվտանգ կատարման հրահանգների, այլ տեխնոլոգիական փաստաթղթերի, ինչպես նաև աշխատանքի անվտանգության պահանջները պարունակող աշխատանքային օրենսդրության և այլ կարգավորող իրավական ակտերի փոփոխության ժամանակ,

4) աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների աշխատողների կողմից խախտման դեպքում, եթե այդ խախտումները լուրջ հետևանքների իրական սպառնալիք են առաջացրել (արդյունաբերական վթար, դժբախտ պատահար և այլն).

5) պետական վերահսկողության և հսկողության, հասարակական վերահսկողության մարմինների պաշտոնատար անձանց պահանջով,

6) կազմակերպության ղեկավարի (կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի) որոշմամբ:

791. Արտապլանային հրահանգավորումներն իրականացվում են աշխատավայրում անցկացվող կրկնվող հրահանգավորման նման` տվյալ աշխատավայրում աշխատողներին տեղեկացնելու համար աշխատանքի կազմակերպման փոփոխությունների և աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների համապատասխան փոփոխությունների վերաբերյալ:

792. Անհրաժեշտության դեպքում արտապլանային հրահանգավորումը կարող է փոխարինվել պատասխանատուի հանձնարարությամբ հատուկ և աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումով:

793. Արտապլանային հրահանգավորումն իրականացվում է սահմանված կարգով, մշակված և հաստատված ծրագրերի համաձայն, կամ ուղղակիորեն աշխատանքի անվտանգության տեխնիկայի վերաբերյալ նոր ցուցումների համաձայն:

794. Արտապլանային հրահանգավորումն իրականացնում է ստորաբաժանման կամ աշխատանքի անմիջական ղեկավարը (աշխղեկ, բրիգադավար, վարիչ և այլն), ինչպես նաև աշխատանքի անվտանգության, ուսուցման և վերապատրաստման պատասխանատուն (ըստ կազմակերպության քաղաքականության և կառուցվածքի), ով սահմանված կարգով անցել է աշխատանքի անվտանգության տեխնիկայի վերաբերյալ դասընթացներ և գիտելիքների ստուգում` որպես աշխատանքի անվտանգության տեխնիկայի հրահանգիչ:

795. Արտապլանային հրահանգավորման անցկացումը գրանցվում է հրահանգավորումների հատուկ գրանցամատյանում:

796. Նպատակային հրահանգավորումն իրականացվում է նախքան`

1) ավելի մեծ վտանգի առկայությամբ աշխատելը, որի համար` կարգավորող փաստաթղթերի համաձայն, պահանջվում է հրաման, թույլտվություն կամ այլ հատուկ փաստաթղթեր,

2) միանգամյա աշխատանքների իրականացնելը, ներառյալ մասնագիտության մեջ անմիջական պարտականությունների հետ առնչություն չունեցող, բայց հանձնարարված աշխատանքները,

3) աշխատանքային միջավայրի վտանգավոր ազդեցությունների աճող ռիսկի պարագայում  աշխատելը (պատասխանատուի որոշմամբ),

4) արտակարգ կամ վթարային իրավիճակներում աշխատելը և այլն:

797. Նպատակային հրահանգավորումը պատասխանատուի կողմից իրականացվում է վերահսկվող տարածքում և (կամ) նրա սահմաններից դուրս զանգվածային միջոցառումների ժամանակ:

798. Աշխատանքների և զանգվածային միջոցառումների ցանկը, որոնցից առաջ իրականացվում է նպատակային հրահանգավորում, կազմվում է պատասխանատուի կողմից` հաշվի առնելով դրանց առանձնահատկություններն ու կարգավորող օրենսդրության պահանջները:

799. Նպատակային հրահանգավորումն իրականացնում է ստորաբաժանման կամ աշխատանքի անմիջական ղեկավարը (աշխղեկ, բրիգադավար, վարիչ և այլն), ինչպես նաև աշխատանքի անվտանգության, ուսուցման և վերապատրաստման պատասխանատուն (ըստ կազմակերպության քաղաքականության և կառուցվածքի), ով սահմանված կարգով անցել է աշխատանքի անվտանգության վերաբերյալ դասընթացներ և գիտելիքների ստուգում` որպես աշխատանքի անվտանգության տեխնիկայի հրահանգիչ:

800. Նպատակային հրահանգավորումն իրականացվում է ըստ սահմանված ընթացակարգի և գրանցվում է հրահանգավորումների հատուկ գրանցամատյանում:

801. Աշխատողների համար աշխատանքի անվտանգության տեխնիկայի վերաբերյալ բոլոր տեսակի հրահանգների բովանդակությունը, պայմանները, հաճախականությունը և գիտելիքների ստուգման կարգը սահմանվում են ըստ կազմակերպության քաղաքականության` հաշվի առնելով իրենց աշխատանքային գործունեության առանձնահատկությունները, օրենսդրության ու կանոնակարգային պահանջները:

802. Աշխատանքի անվտանգության պահանջների իմացության ստուգումը բոլոր աշխատողների աշխատանքի անվտանգության ապահովման, պահանջների և հանձնարարականների կատարման  հետ կապված մասնագիտական իրավասության հիմնական չափանիշն է:

803. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն իրականացվում է պլանավորված կարգով (կանոնավոր ստուգում) և ըստ անհրաժեշտության (արտահերթ ստուգում), ինչպես նաև սույնի պահանջներին համապատասխան անցկացվող վերապատրաստման դասընթացից կամ հրահանգից հետո:

804. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգումն իրականացվում է կազմակերպության ղեկավարության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, ինչպես նաև կրթական գործունեության (կրթական ծառայություններ) իրավունք ունեցող մասնագետների և (կամ) ուսումնական հաստատությունների ներգրավմամբ:

805. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների գիտելիքների հաջորդ ստուգումն իրականացվում է աշխատանքի անվտանգության կանոնակարգային պահանջներին համապատասխան:

806. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների գիտելիքների արտապլանային ստուգման անցկացման կարգը սահմանում է նախաձեռնողը:

807. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների գիտելիքների ստուգման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն (Ձևաթերթ 4):

808. Այն անձին, ով հաջողությամբ հանձնել է աշխատանքային անվտանգության տեխնիկայի պահանջների գիտելիքների ստուգում, տրվում է վկայագիր կամ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ ( Ձևաթերթ 6):

809. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների գիտելիքների ստուգում չանցած անձի աշխատանքային գործունեությունը կասեցվում է, նա պարտավոր է մեկ ամսվա ընթացքում անցնել երկրորդ ստուգում:

 

Ձևաթերթ 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ №

"___" _________ 20___թ.

 

1.Հանձնաժողովի կազմը`  
1) Նախագահ` ________________________________  

2) Անդամներ` ________________________________

                          ________________________________

                          ________________________________

 

2. Հիմնվելով Կազմակերպության ղեկավարի հրամանի վրա, « ____ » _____ 202__ թ-ին իրականացրեցինք Արտադրական անվտանգության ծրագրով ուսուցման արդյունքների ստուգում, և որոշեցինք`

 

Աղյուսակ 1

N ԱԱՀ Պաշտոն, մասնագիտություն Աշխատանքային Ս/Բ Նշում հանձնման վերաբերյալ նշումներ
1.          
2.          
3.          
4.          

 

3. Հանձնաժողովի

1) Նախագահ`

     

2) Անդամներ`

ստորագրություն

 

Ազգանուն Ա.Հ.

 

ստորագրություն

 

Ազգանուն Ա.Հ.

 

ստորագրություն

 

Ազգանուն Ա.Հ.

 

Ձևաթերթ 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX

 

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

1.  ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ  ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏ

 

 

 

1) Ազգանուն

                                 
                                   

2) Անուն,

                                 
                                   

3) Հայրանուն

                                 
                                   

4) Ծննդյան ամսաթիվ`

   
                             

5) Արտադրամաս, տեղամաս, բաժանմունք`

   
     

6) Մասնագիտություն, պաշտոն`

   
     

7) Աշխատանքի ընդունման ամսաթիվ`

   

8) Առաջնային հրահանգավորումն անցկացրել է`

 

ամսաթիվ

 

Ստորաբաժանմանղեկավարիպաշտոնը, ԱԱՀ

 

9) Հրահանգավորողի ստորագրությունը`

   

10) Հրահանգավորվողի ստորագրությունը`

   

11) ԱԱԱ ծառայության պատասխանատու`

   
 

Ստորագրություն, Ա.Ազգանուն

 

 

Ձևաթերթ 6

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆ №

Տրված -ին

Անուն Հայրանուն Ազգանուն

այն մասին, որ անցել է Աշխատանքի անվտանգության տեխնիկայի պահանջների վերաբերյալ գիտելիքների ստուգում` ________ ժամ տևողությամբ ուսուցման արդյունքում:

Ստորաբաժանումը`_______________

 

Պաշտոնը`_____________________

 
  
                                                               

Որակավորման հանձնաժողովի նիստի արձանագրություն № ____ «___» _____202__թ.

ՈՒժի մեջ է մինչև « ___ » _______ 202___թ.

Որակավորման հանձնաժողովի նախագահ`

Ստորագրություն Ազգանուն Ա.Հ.


Կ.Տ. « _____» ________ 202__ թ.

 

 

Ձևաթերթ 7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX

Կազմակերպության անվանումը

 

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1. ԱՇԽԱՏՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏ

 

1)

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ա.

ԱԶԳԱՆՈՒՆ

                                 

բ.

ԱՆՈՒՆ

                                 

գ.

ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ

 

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

դ.

ՊԱՇՏՈՆ

 

ե.

ՍՏԱՆՁՆՈՒՄ

 

ԱԶԱՏՈՒՄ

 

զ.

ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ

 
 
 

 

 

2) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
ա. ԽՐԱԽՈՒՍՈՒՄՆԵՐ ՀԻՄՔԸ ԱՄՍԱԹԻՎ ՁԵՎԸ
         
         
         
         
         
         
բ. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՀԻՄՔԸ ԱՄՍԱԹԻՎ ՁԵՎԸ
         
         
         

 

 

3)

ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 
 

Տեսակը

Հրահանգի թիվը

Ամսաթիվ

Տեսակը

Հրահանգի թիվը

Ամսաթիվ

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

 Ձևաթերթ 8

 

ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

ՄԱՏՅԱՆ

ՍԿԻԶԲ` « » 202__թ.

ԱՎԱՐՏ` « » 202__թ.

 

N ԱՄՍԱԹԻՎ ԱԱՀ Մասնագիտությունը և պաշտոնը Հրահանգավորման տեսակը Հրահանգի համարը Հրահանգավորման պատճառը Հրահանգչի ազգանուն անուն ստորագրություն
Հրահանգողի Հրահանգավորվողի
1.                  
2.                  
3.                  
4.                  
5.                  
6.                  

 

9. ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

810. Գույների և անվտանգության նշանների համակարգը նախատեսված է արտադրական օբյեկտները և տարածքները առանձնացնելու համար` հնարավորություն տալով կանխել պատահարները և վթարները` լրացնելով աշխատանքի և տարածքի անվտանգության ապահովման տեխնիկական միջոցները:

811. Կիրառվող ազդանշանների գույները, բնութագրերը, անվտանգության նշանների ձևերը, չափսերը և գույները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում են ըստ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2017 թվականի մարտի 20-ի N09-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.4.026-2015 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Գույներ ազդանշանային, նշաններ անվտանգության և գծանշում ազդանշանային. Նշանակումը կիրառման կանոնները. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և բնութագրեր. Փորձարկման մեթոդներ» միջպետական ստանդարտի պահանջների: Համաձայն այդ ստանդարտի` ազդանշանների գույների, անվտանգության նշանների նպատակն է ապահովել որոշակի պահանջների միանշանակ պատկերացում` կապված անվտանգության, մարդու կյանքի և առողջության պահպանման, նյութական վնասի նվազեցման հետ` առանց բառերի կամ դրանց նվազագույն ներկայացմամբ:

812. Ազդանշանների գույները, անվտանգության նշանները և ցուցանակները պետք է օգտագործվեն աշխատանքային հրապարակներում և օբյեկտներում մարդկանց ուշադրությունը գրավելու համար` վտանգավոր իրավիճակի նախազգուշացման և վտանգից խուսափելու նպատակով:

813. Ազդանշանային գույները պետք է կիրառվեն`.

1) մատնանշելու մակերևույթներ, կառուցվածքներ (կամ կառուցվածքային տարրեր), հանգույցներ և սարքավորումների, մեքենաների, մեխանիզմների և այլնի տարրեր, որոնք կարող են մարդկանց համար վտանգի աղբյուր հանդիսանալ, ցանկապատերի և այլ պաշտպանիչ սարքերի մակերևույթներ, փոխկապակցված համակարգեր և այլն,

2) հրդեհային սարքավորումների, հրդեհային պաշտպանության միջոցների, դրանց տարրերի նշանակումներում,

3) անվտանգության նշաններում, ազդանշանային նշաններում, տարահանման պլաններում և անվտանգության ապահովման տեսողական այլ միջոցներում,

4) լուսարձակող (լուսային) անվտանգության սարքավորումներում (ազդանշանային լամպեր, ցուցատախտակներ և այլն),

5) տարահանման երթուղիների նշանակումներում:

814. Բովանդակային նշանակությունը, ազդանշանի գույների շրջանակը և համապատասխան կոնտրաստային գույները ներկայացված են աղյուսակ 9-ում:

 

Ազդանշանային գույների կիրառության շրջանակը, բովանդակությունը և դրանց համապատասխանող կոնտրաստային գույները

 

Աղյուսակ  9

 

N Ազդանշանային գույնը Նշանակությունը Կիրառման ոլորտը Կոնտրաստային գույնը
1. Կարմիր Անմիջական վտանգ Վտանգավոր վարքագծի կամ գործողությունների արգելում Սպիտակ
2. Անմիջական վտանգի նշում
3. Վթարային կամ վտանգավոր իրավիճակ Վթարային անջատման, տեխնոլոգիական սարքավորումների վթարային վիճակի վերաբերյալ իրազեկում
4. Հրդեհային տեխնիկա, հակահրդեհային պաշտպանության միջոցներ, դրանց տարրերը Հրդեհային տեխնիկայի, հակահրդեհային պաշտպանության միջոցների, դրանց տարրերի նշում և գտնվելու վայրի որոշում
5. Դեղին Հնարավոր վտանգ Հնարավոր վտանգի, վտանգավոր իրավիճակի նշում Սև
6. Հնարավոր վտանգի մասին նախազգուշացում
7. Կանաչ Անվտանգություն, անվտանգ պայմաններ Սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների բնականոն աշխատանքի վերաբերյալ իրազեկում Սպիտակ
8. Փրկություն, օգնություն Տարահանման ուղիների, դեղատուփերի, աշխատանքային և այլ նշանակության սենքերի նշում
9. Կապույտ Վտանգից խուսափելու վերաբերյալ զգուշացում Անվտանգության ապահովման նպատակով պարտադիր գործողությունների պահանջ
10. Ցուցում Որոշակի գործողությունների թույլտվություն

 

815. Անվտանգության նշանները պետք է տեղադրվեն այն մարդկանց տեսադաշտում, ում համար դրանք նախատեսված են: Նշանները պետք է տեղադրվեն այնպես, որ դրանք լինեն հստակ տեսանելի, չշեղեն ուշադրությունը և չստեղծեն անհարմարություններ, երբ մարդիկ կատարում են իրենց մասնագիտական կամ այլ գործունեությունը, չխոչընդոտեն անցումը, երթևեկը և չխանգարեն նյութերի և կոնստրուկցիաների տեղափոխմանը:

816. Տարածքի դարպասների և մուտքի դռների վրա կամ դրանց վերևում տեղադրված անվտանգության նշանները նշանակում են, որ այդ նշանների գործողության գոտին տարածվում է դարպասներից և դռներից ներս գտնվող ողջ տարածքի վրա: Դարպասների և դռների վրա անվտանգության նշանների տեղադրումը պետք է իրականացվի այնպես, որ նշանի տեսողական ընկալումը կախված չլինի դարպասի կամ դռների դիրքից (բաց, փակ): Տարահանման անվտանգության «Ելք» և «Վթարային ելք» նշանները պետք է տեղադրվեն միայն դեպի ելք տանող դռների վերևում:

817. Օբյեկտի (տեղամասի) մուտքի վրա տեղադրված անվտանգության նշանները նշանակում են, որ դրանց ազդեցությունը վերաբերում է օբյեկտին (տեղամասին) որպես ամբողջություն: Եթե անհրաժեշտ է սահմանափակել անվտանգության նշանի ծածկույթի տարածքը, ապա լրացուցիչ ցուցանակի բացատրական մակագրությամբ  պետք է տրվի համապատասխան հրահանգը:

818. Անվտանգության հիմնական նշանները բաժանվում են հետևյալ խմբերի`

1) արգելող նշաններ (աղյուսակ 16),

2) նախազգուշացնող նշաններ (աղյուսակ 17),

3) թելադրող նշաններ (աղյուսակ 18),

4) ուղղության նշաններ (աղյուսակ 19),

5) տարհանման նշաններ և բժշկական և սանիտարական նպատակներով նշաններ (աղյուսակ 20),

6) հրդեհային անվտանգության նշաններ (աղյուսակ 21):

819. Անվտանգության հիմնական նշանների երկրաչափական ձևը, ազդանշանի գույնը, իմաստային նշանակությունը ներկայացված են աղյուսակ 10-ում:

 

Անվտանգության հիմնական նշանների երկրաչափական ձև, ազդանշանի գույն և իմաստային նշանակությունը

 

Աղյուսակ  10

 

N Խումբ Երկրաչափական տեսքը Ազդանշանային գույն Իմաստային նշանակությունը
1. Արգելող

Շրջան, տրամագծային շերտով

կարմիր Վտանգավոր վարքի կամ գործողության արգելում
2. Նախազգուշացնող նշաններ

Եռանկյունի

դեղին Հնարավոր վտանգի մասին զգուշացում, Զգուշություն, Ուշադրություն
3. Թելադրող նշաններ

Շրջան

կապույտ Վտանգներից խուսափելու նպատակով պարտադիր գործողությունների ցուցումներ
4. Հրդեհային անվտանգության նշաններ

Քառակուսի կամ ուղղանկյուն

Կարմիր Հակահրդեհային պաշտպանության միջոցների կամ դրանց տարրերի գտնվելու վայրի ցուցադրում և նշում
5. Տարահանման, բժշկական և սանիտարական նշանակության նշաններ

Քառակուսի կամ ուղղանկյուն

Կանաչ Տարահանման ուղղությունների նշում, անվտանգության և օգնության վերաբերյալ տեղեկատվական գրառումներ
6. Թելադրող նշաններ

Քառակուսի կամ ուղղանկյուն

Կապույտ Թույլտվություն, ցուցումներ, գրառումներ կամ տեղեկատվություն

 

820. Անվտանգության լրացուցիչ նշանները պետք է օգտագործվեն անվտանգության հիմնական նշանների հետ համատեղ և այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզաբանել, սահմանափակել կամ ուժեղացնել անվտանգության հիմնական նշանների ազդեցությունը, ինչպես նաև հավելյալ տեղեկատվության համար:

821. Լրացուցիչ նշանները, ինչպես նաև հարակից էլեկտրական անվտանգության պաստառները ներկայացված են նկար 2-ում և 3-ում:

822. Անվտանգության համակցված նշանները պետք է ունենան ուղղանկյուն ձև և պարունակեն ինչպես հիմնական անվտանգության նշանը, այնպես էլ լրացուցիչ նշան` բացատրական մակագրությամբ: Համակցված նշանների իրականացման օրինակները ներկայացված են նկար 4-ում:

823. Խմբային նշանները, որոնք պարունակում են համապատասխան բացատրական մակագրություններով երկու կամ ավելի անվտանգության հիմնական նշաններ մեկ ուղղանկյուն բլոկում, պետք է կիրառվեն միաժամանակ անվտանգության համալիր պահանջներն ու միջոցառումները նշելու համար: Խմբային անվտանգության նշանների իրականացման օրինակները ներկայացված են նկար 4-ում:

824. Ազդանշանի գծանշումը կատարվում է կարմիր և սպիտակ, դեղին և սև, կանաչ և սպիտակ ազդանշանային և կոնտրաստ գույների փոփոխվող շերտերի տեսքով:

825. Ազդանշանային նշումը կատարվում է շենքերի, շինությունների տարրերի, տրանսպորտային միջոցների, սարքավորումների, մեքենաների, մեխանիզմների, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նպատակով նախատեսված արտադրանքի և իրերի մակերևույթի վրա:

826. Հրդեհավտանգ և պայթունավտանգ սենքերի արտաքին կամ ներքին էլեկտրական լուսավորությամբ ազդանշանային նշումները պետք է լինեն նախագծային պահանջներին համապատասխան:

827. Ազդանշանային նշումը կատարվում է չլուսավորվող, անդրադարձող, ֆոտոլյումինեսցենտ նյութերի կամ դրանց համակցման միջոցների կիրառումով:

828. Ազդանշանային նշումը պետք է կատարվի` հաշվի առնելով տեղաբաշխման պայմանների առանձնահատկությունները:

829. Ագրեսիվ քիմիական նյութեր պարունակող միջավայրերում տեղադրելու համար նախատեսված ազդանշանային նշանները պետք է դիմակայեն գազային, գոլորշիների և աէրոզոլային քիմիական միջավայրերի ազդեցությանը:

830. Կարմիր-սպիտակ և դեղին-սև ազդանշանային նշանները պետք է օգտագործվեն նշելու համար`

1) խոչընդոտների հետ բախման, սայթաքելու և ընկնելու վտանգները,

2) բեռների, առարկաների հնարավոր անկման տարածքում գտնվելու, կառուցվածքի, դրա տարրերի փլուզման և այլ վտանգները,

3) տարածքի (տեղամասերի) քիմիական, մանրէաբանական, ճառագայթային կամ այլ աղտոտվածության գոտում գտնվելու վտանգները,

4) վտանգավոր արտադրական և այլ վայրերի անցակետերը, որոնց մուտքն արգելված է կողմնակի անձանց համարը,

5) հրդեհավտանգ, վթարային, փրկարարական, վերանորոգման, շինարարական և այլ հատուկ աշխատանքների իրականացման վայրերը,

6) շինարարական և կոնստրուկցիոն տարրերը (սյուներ, անկյուններ, եզրեր և այլն), սարքավորումները, մեքենաները, մեխանիզմները, կցամասերը և դրանց հանգույցները, միավորները և տարրերը որոնք դուրս են ցցված աշխատանքային տարածք կամ տարածություն, որտեղ կարող են մարդիկ գտնվել,

7) գծի սահմանները (օրինակ, շինարարական աշխատանքների տարածքում աշխատողների համար անցումներ, ճանապարհային աշխատանքների տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկություն),

8) տարածքները, կառույցները, գոտիները:

831. Եթե խոչընդոտները և վտանգի վայրերը մշտապես գոյություն ունեն, ապա դրանք պետք է նշվեն ազդանշանային գծանշումներով` հերթափոխվող դեղին-սև գծերով, եթե խոչընդոտները և վտանգի վայրերը կրում են ժամանակավոր բնույթ, օրինակ` ճանապարհային, շինարարական և փրկարարական աշխատանքների ժամանակ, ապա գծանշումը պետք է կատարվի կարմիր և սպիտակ հերթափոխվող գույներով:

832. Տարհանման երթուղու վրա արգելվում է ազդանշանային գծանշումների օգտագործումը կարմիր և սպիտակ հերթափոխվող գծերով:

833. Ռադիացիոն և ճառագայթային աղտոտվածությամբ վտանգավոր տարածքները պետք է նշանակվեն և պաշտպանված լինեն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2017 թվականի մարտի 20-ի N 09-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.4.026-2015 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Գույներ ազդանշանային, նշաններ անվտանգության և գծանշում ազդանշանային. Նշանակումը կիրառման կանոնները. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և բնութագրեր. Փորձարկման մեթոդներ» և ԳՕՍՏ 17925-72 «Ռադիացիոն վտանգի նշան» ստանդարտների պահանջներին համապատասխան:

834. Կանաչ և սպիտակ ազդանշանային գծանշումները պետք է օգտագործվեն անվտանգ գոտու սահմանները նշելու և տարահանման երթուղու երկայնքով շարժման ուղղությունը նշելու համար:

835. Նույնականացման գույները, նախազգուշացնող նշանները և մակագրությունները աշխատողներին հիշեցնում են անվտանգության որոշակի պահանջներին համապատասխանելու անհրաժեշտության մասին և օգնում արագ ու անվտանգ գործել տարբեր արտադրական աշխատանքների ընթացքում:

836. Նույնականացման գույնը ներառում է`

1) էլեկտրական լարերի գունավոր նշում,

2) խողովակաշարերի ներկում, բալոնների արտաքին մակերևույթների ներկում տարբեր գույներով յուրաքանչյուր տեսակի գազի համար,

3) ավտոմատ հրդեհաշիջման կայանքների ներկում,

4) սարքավորումների գործարկման բռնակների և  կոճակների տարբերակիչ գունավորում:

837. Էլեկտրական լարերի տառերով և գույնով մակնշումը կատարվում է Էլեկտրական կայանքների շահագործման կանոնների համաձայն:

838. Էլեկտրակայանքներում պետք է հնարավոր լինի հեշտությամբ ճանաչել առանձին տարրերի հետ կապված մասերը:

839. Առանձին մեկուսացված կամ չմեկուսացված հաղորդիչների գունային և թվային նշանակման համար գույները և համարները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 144-Ն որոշման պահանջներին:

840. Յուրաքանչյուր էլեկտրակայանքի նույնանուն ֆազերի թվային և գունային նշումները պետք է լինեն նույնը:

841. Գույնի մակնշումը պետք է կատարվի ֆազի միացման հպակի ողջ երկարությամբ, եթե այն նախատեսված է նաև ավելի ինտենսիվ սառեցման կամ հակակոռոզիոն պաշտպանության համար:

842. Թույլատրվում է ֆազի հպակի միացման կետերում գունային մակնշում իրականացնել ոչ ողջ երկարությամբ` թվային կամ տառային նշում գույնի հետ միասին:

843. Ըստ գործող ստանդարտի, խողովակաշարերը և դրանցով տեղափոխվող հեղուկները և գազերը բաժանվում են տասը խմբի: Խողովակաշարերով տեղափոխվող նյութի տեսակը որոշելու համար դրանք ներկվում են համապատասխան գույներով (նույնականացման գույն):

844. Խողովակաշարերի նույնականացման գույնը պետք է համապատասխանի աղյուսակ 11-ում բերված ազդանշանային գույներին:

 

Խողովակաշարերի նույնականացման ներկում

 

Աղյուսակ  11

 

N Փոխադրվող/տեղափոխվող նյութերի խմբի անվանումը Ճանաչման գույնը
1. Ջուր կանաչ
2. Գոլորշի և բոլոր հակահրդեհային խողովակատարները` անկախ դրանց պարունակությունից կարմիր
3. Օդ կապույտ
4. Այրելի գազեր (ներառյալ հեղուկ գազեր) դեղին
5. Չայրելի գազեր (ներառյալ հեղուկ գազեր) դեղին
6. Թթուներ նարնջագույն
7. Ալկալիներ մանուշակագույն
8. Այրելի հեղուկներ շագանակագույն
9. Չայրելի հեղուկներ շագանակագույն
10. Այլ նյութեր մոխրագույն

 

845. Նախազգուշացնող օղակների նույնականացման գույները պետք է համապատասխանեն աղյուսակ 12-ում նշվածներին:

 

Նախազգուշացնող օղակների նույնականացման գույնը
Գազեր և թթուներ տեղափոխող խողովակների վրա օղակների նախազգուշացնող գույները

 

Աղյուսակ 12

 

N Փոխադրվող / տեղափոխվող նյութերի հատկանիշները Նախազգուշացնող գույնը
1. Դյուրաբոցավառություն, հրդեհավտանգավորություն և պայթյունավտանգավորություն կարմիր
2. Վտանգավորություն կամ վնասակարություն (թունավոր, խեղդող, քիմիական կամ ջերմային այրվածքներ, ճառագայթաակտիվություն, բարձր ճնշում կամ բացարձակ վակուում և այլն) դեղին
3. Անվտանգություն կամ չեզոքություն կանաչ

 

846. Ազդանշանային օղակների թիվը որոշում է վտանգի աստիճանը, ըստ աղյուսակ 13-ի:
Ջուր և գոլորշի տեղափոխող խողովակների վրա պատկերվող նախազգուշացնող գունավոր օղակների քանակը

 

Աղյուսակ  13

 

N Փոխադրվող /տեղափոխվող
նյութերը
Ճնշումը, 
ՄՊա
Ջերմաստիճանը,
0C
Օղակների
քանակը,
հատ
1. Տաք ջուր, հագեցած գոլորշի 0.1-ից մինչև 8
8.0-ից մինչև 18.4
18.4-ից բարձր
120-ից բարձր 120-ից բարձր 120-ից բարձր 1 2 3
2. Գերտաք գոլորշի 1-ից մինչև 22 
39-ից բարձր
յուրաքանչյուր
120-ից մինչև 350
350-ից մինչև 450
450-ից մինչև 660
1
2
3
3. Այրելի 
և ակտիվ գազեր, դյուրաբոցավառվող և այրելի հեղուկներ
մինչև 2.5 2.5-ից մինչև 6.4 յուրաքանչյուր 70-ից մինչև 250
250-ից մինչև 350
350-ից մինչև 700
1 2 3
4. Չայրելի հեղուկներ և գոլորշիներ, իներտ գազեր 6.4 բարձր
6.4-ից մինչև 10
յուրաքանչյուր
70-ից մինչև 350
350-ից մինչև 450 
450-ից մինչև 700
1
2
3
5. Թունավոր հատկություններով նյութեր` բացառությամբ ուժեղ 
ազդեցություն ունեցող թունավոր նյութերի և ծխացող թթուների
մինչև 1.6 
1.6-ից բարձր
70-ից մինչև 350 70-ից մինչև 700 2 3
6. Ուժեղ ազդեցություն ունեցող թունավոր նյութեր և ծխացող թթուներ յուրաքանչյուր 70-ից մինչև 700 3

 

847. Բալոնները սեղմված և լուծված գազերի տեղափոխման և պահպանման համար նախատեսված անոթներ են: ԳՕՍՏ 949-73 «Գազերի փոքր և միջին ծավալի պողպատե բալոններ PP≤19,6ՄՊա (200 կգս/սմ2) գազերի համար. Տեխնիկական պայմաններ» ստանդարտի համաձայն` առանձնանում են փոքր (0,4÷12լ), միջին (20÷50լ) և մեծ (80÷500լ) տարողությամբ բալոններ: Կախված պարունակվող գազերից` բալոնները ներկվում են համապատասխան ազդանշանային գույներով, և դրանց մակերևույթին կիրառվում է մակագրություն, որը ցույց է տալիս գազի տեսակը, և, որոշ դեպքերում, տարբերվող զոլեր (աղյուսակ 14):

 

Գլանանոթների ներկման գույնը

 

Աղյուսակ 14

 

N Գազ Ներկման գույնը Գրառումը Գրառման գույնը Շերտերի գույնը
1. Ազոտ Սև Ազոտ Դեղին շագանակագույն
2. Ամիակ Դեղին Ամիակ Սև  
3. Արգոն տեխնիկական Սև Արգոն տեխնիկական Կապույտ Կապույտ
4. Ացետիլեն Սպիտակ Ացետիլեն Ацетилен կարմիր
5. Բութան Կարմիր Բութան Սպիտակ
6. Ջրածին Մուգ կանաչ Ջրածին Կարմիր
7. Օդ Սև Օդ Սպիտակ
8. Թթվածին երկնագույն Թթվածին Սև
9. Ածխաթթու Սև Ածխաթթու Դեղին
10. Քլոր պաշտպանական Կանաչ
11. Այլ այրելի գազեր կարմիր Գազի անվանումը Սպիտակ
12. Այլ չայրելի գազեր Սև Գազի անվանումը Դեղին

 

848. Կրիոգեն անոթները ներկվում են արծաթագույն կամ սպիտակ էմալով, իսկ մեջտեղում կիրառում են անոթի հեղուկացված գազի անվանումով տարբերակիչ շերտ:

849. Ավտոմատ ջրային հրդեհաշիջման կայանքները ներառում են սպինկլերային և դրեչերային համակարգերը: Այն անցքերը, որոնցով ջուրը մտնում է սենք հրդեհի դեպքում, փակվում են ցածր հալեցման համաձուլվածքներով, որոնք հալվում են որոշակի ջերմաստիճանում և բացում են մուտքը դեպի ջրի ցողիչներ:

850. Ջրատարների գույնը ընտրվում է կախված գլխիկների բացման ջերմաստիճանից:

851. Ցրման գլխիկների բացման ջերմաստիճանի և համապատասխան գույնի մասին տեղեկատվությունը տրված է աղյուսակ  15-ում.

 

Սփրինքլերի գլխիկների բնութագրերը

 

Աղյուսակ 15

 

N Գլխիկի բացման ջերմաստիճանը, ° С Ներկման գույնը
1. 72
2. 93 սպիտակ
3. 141 կապույտ
4. 182 կարմիր

 

852. Գործարկման բռնակների և սարքավորումների ձգան-կոճակների տարբերվող գունավորման դեպքում աշխատանքի անվտանգության համար առանձնահատուկ նշանակություն ունի տարբերակիչ գույնը: Օրինակ, եթե մեքենայի «Մեկնարկ», «Կանգ», «Հակադարձ» կառավարման կոճակները նույն գույնի են, ապա երբ մեքենայի վթարային կանգառ է պահանջվում, աշխատողը կարող է սխալմամբ սեղմել «Մեկնարկ» կոճակը, ինչի  հետևանքով դժբախտ պատահարներ կամ ծանր վթարներ տեղի ունենան: Դա կանխելու համար ընդունված է «Մեկնարկ» կոճակը ներկել սև գույնով, իսկ «Կանգ» կոճակը` կարմիր:

 

Արգելող նշաններ

 

Աղյուսակ 16

 

1.

Ծխելն արգելվում է

Բաց կրակի օգտագործումն արգելվում է

Անցումն արգելվում է

Ջրով հրդեհաշիջումն արգելվում է

Խմելու համար օգտագործելն արգելվում է

Կողմնակի արձանց մուտք արգելվում է

     

 

 

   

P 01

P 02

P 03

P 04

P 05

P 06

2.

Հատակային տրանսպորտի երթևեկն արգելվում է

Հպումն արգելվում է, վտանգ

Հպումն արգելում է, լարման տակ է

Չ՛միացնել

Արգելվում է սրտի ստիմուլյատոր-ներով և սրտային մարդկանց ներկայությունը

Անցումների արգելափակումը կամ դրանցում պահեստավորումն արգելվում է

           

P 07

P 08

P 09

P 10

P 11

P 12

3.

Մարդկանց իջնելը կամ բարձրանալը հանքահոր արգելվում է

Կենդանիներով մուտքը կամ անցումն արգելվում է

Մետաղական իմպլանտով մարդկանց աշխատանքն արգելում է

Ջրի ցողումն արգելվում է

Ռադիոկապի միջոցների օգտագործումն արգելում է

Այլ վտանգներ և վտանգավոր գործողություններն արգելում են

           

P 13

P 14

P 16

P 17

P 18

P 21

4.

Արգելվում է ունենալ մետաղական իրեր (ժամացույցներ և այլն)

Արգելվում է սննդի ընդունում

Արգելվում է սարքավորման տարրերին մոտենալը

Ձեռքով վերցնելն արգելվում է

Վերելակից օգտվելն արգելվում է

 

         

 

P 27

P 30

P 32

P 33

P 34

 

 

Նախազգուշացնող նշաններ

 

Աղյուսակ 17

 

1

Հրդեհի վտանգ. Դյուրավառ նյութեր

Պայթունավտանգ նյութեր

Վտանգավոր. թունավոր նյութեր

Վտանգավոր. կաուստիկ և քայքայիչ նյութեր

Վտանգավոր

ռադիոակտիվ նյութեր կամ իոնացնող

ճառագայթում

Վտանգավոր է. հնարավոր է բեռների անկում

W 01

W 02

W 03

W 04

W 05

W 06

2

Ուշադրություն` ավտոբեռնիչ

Էլեկտրահարման վտանգ

Ուշադրություն` վտանգ

Վտանգ `լազերային ճառագայթում

Հրդեհավտանգավոր

օքսիդենտ

Ուշադրություն` Էլեկտրամագնիսական դաշտ

W 07

W 08

W 09

W 10

W 11

W 12

3

Ուշադրություն` մագնիսական դաշտ

Ուշադրություն` դժվար տեսանելի խոչնդոտ

Ուշադրությունէ

բարձրությունից ընկնելու վտանգ

Ուշադրություն`

կենսաբանական վտանգ

Ուշադրություն`

սոռնություն

Ուշադրություն`

առողջության համար վտանգավոր ալերգիկ նյութեր

W 13

W 14

W 15

W 16

W 17

W 18

4

Ուշադրություն գազային անոթագլան

Ուշադրություն`

ակումուլյատորային մարտկոցներ

Ուշադրություն`

կտրող սկավառակներ

Ուշադրություն`

Ճզմվելու վտանգ

Ուշադրություն` կողաշջման

 վտանգ

Ուշադրություն` սարքավորումների ավտոմատ միաց

ում

W 19

W 20

W 22

W 23

W 24

W 25

5

Ուշադրություն` տաք մակերևույթ

Ուշադրություն` ձեռքեր վնասման վտանգ

Ուշադրություն`

Սայթակելու

 վտանգ

Ուշադրություն` ներքաշման

վտանգ

Ուշադրություն` անցումի

նեղացում

W 26

W 27

W 28

W 29

W 30

 

Թելադրող նշաններ

 

Աղյուսակ 18

 

1

Աշխատել պաշտպանիչ ակնոցներով

Աշխատել գլխի պաշտպանության միջոցներով

Աշխատել ականջակալներով

Աշխատել շնչառական օրգանների պաշտպանության միջոցներով

Աշխատել անվտանգության կոշիկներով

Աշխատել ձեռքերի պաշտպանության միջոցներով

M 01

M 02

M 03

M 04

M 05

M 06

2

Աշխատել պաշտպանական արտահագուստով

Աշխատել դեմքի պաշտպանական վահանակով

Աշխատել ապահովության միջոցների կիրառումով

Անցումն այստեղ

Ընդհանուր թելադրանք

Անցնել վերգետնյա կամրջակով

M 07

M 08

M 09

M 10

M 11

M 12

3

Անջատել վարդակային խրոցը

Աշխատանքից առաջ անջատել

Ծխել այստեղ

M 13

M 14

M 15

 

Ցուցիչ նշաններ

 

Աղյուսակ 19

 

1. Սնունդ ընդունելի վայր Խմելու ջուր Ծխելու վայր
     
D 01 D 02 D 03

 

Տարահանման, բժշկական և սանիտարական նշաններ

 

Աղյուսակ 20

 

1. Ելք (ձախակողմյան) Ելք (աջակողմյան) Ողղորդող սլաք Ողղորդող սլաք 45° անկյան տակ Տարհանման ելքի ուղղություն Տարհանման ելքի ուղղություն
E 01-01 E 01-02 E 02-01 E 02-02 E 03/E 04 E 05/E 06
2. Տարհանման ելքի ուղղությունը Տարհանման ելքի ուղղությունը Տարհանման ելքի ուղղությունը Տարհանման ելքի ուղղությունը Տարհանման ելքի ուղղությունը Տարհանման ելքի ուղղությունը
E 07/E 08 E 09/E 10 E 11/E 12 E 13 E 14 E 15
3. Տարհանման ելքի ուղղություն Հասանելիության համար բացել այստեղ Բացել քեզանից շարժումով Բացել դեպի քեզ շարժումով Բացելու համար տեղաշարժել Հավաքման վայր
E 16 E 17 E 18 E 19 E 20 E 21
4. Ելք Պահեստային ելք
E 22 E 23
5. Առաջին բուժօգնության դեղատուփ Տուժածների տեղափոխման միջոցներ Հիգիենիկ միջամտությունների ընդունման կետ Աչքերի մշակման կետ Բժշկական կաբինետ Բուժկետի հետ կապի միջոց
           
EC 01 EC 02 EC 03 EC 04 EC 05 EC 06

 

Հրդեհային անվտանգության նշաններ

 

 Աղյուսակ 21

 

1

ՈՒղղորդող սլաք

ՈՒղղորդող սլաք

45° թեքության

Հրդեհային ծորակ

Հրդեհային սանդուղք

կրակմարիչ

Հրդեհի դեպքում կիրառվող կապի միջոց

F 01-01

F 01-02

F 02

F 03

F 04

F 05

2

Հակահրդեհային մի քանի միջոցների տեղակայման վայր

Հակահրդեհային ջրամատակարարման աղբյուր

Հրդեհային չորախողովակային կանգնակ

Հրդեհային հիդրանտ

Հակահրդեհային անտոմատիկայի

թաղարկիչ կոճակ

Հրդեհային տագնապի ձայնային ազդանշան

F 06

F 07

F 08

F 09

F 10

F 11

 

 

Ելք 

 

Հավաքատեղի

Հակահրդեհային ծորակ

Բուժկետ և առաջին օգնության դեղատուփ

 

Ազդարարման և հակահրդեհային ավտոմատիկայի միացման կոճակ

 

Նկար 1. Նշանների բովանդակային համակցության օրինակներ

 

 

Նկար 2. Օժանդակ նշաներ (ցուցանակներ)

 

 

Նկար 3. Էլեկտրաանվտանգության նշաններ և ցուցանակներ

Նկար 4. Համակցված անվտանգության նշանների ներդրման օրինակն

(հավելվածը փոփ. 17.10.25 թիվ 23-Ն որոշում)

 

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
26.08.2022
N 21-Ն
Հրաման