Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄ ...

 

06.02.2026 -

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2026 թվականի N 118-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի

N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի`

         1) 8-րդ կետը «շվից» բառից հետո լրացնել «այրշիր, մոնբելյարդ, տիրոլյան գրեյ» բառերով.

2) ամբողջ տեքստում «Սյունիքի» բառից հետո լրացնել «Վայոց ձորի, Լոռու» բառերով, իսկ «29480» թիվը փոխարինել «25280» թվով, «16840» թիվը` «12640» թվով.

i

3) 11-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «արհեստական սերմնավորում իրականացնող» բառերը.

i

4) 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «ա. ունեն համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր, առնվազն մեկ տարվա արհեստական սերմնավորում իրականացնելու փորձ ունեցող մասնագետներ (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն),».

i

5) 13-րդ կետում «Սյունիքի և Տավուշի մարզերը» բառերը փոխարինել «Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը, Լոռու մարզը, որը հանդիսանում է հանրապետությունում առաջատար տոհմասելեկցիոն ավանդական տարածաշրջան» բառերով.

i

6) 15-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «

Մարզերը Կովերի թիվը` 01.01.2024 թ.-ի դրությամբ, հազ. գլուխ 2025 թ. 2026 թ. Ընդամենը
սերմնավորվող կովերի թիվը, գլուխ ֆինանսավորման ծավալը, հազ. դրամ սերմնավորվող կովերի թիվը, գլուխ ֆինանսավորման ծավալը, հազ. դրամ սերմնավորվող կովերի թիվը, գլուխ ֆինանսավորման ծավալը, հազ. դրամ
Արագածոտն 28484 2910 29100.0 2020 20200.0 4930 49300.0
Գեղարքունիք 34217 3500 35000.0 720 7200.0 4220 60000.0
Շիրակ 31580 3220 32200.0 4000 40000.0 7220 72200.0
Սյունիք 15716 1600 16000.0 1500 15000.0 3100 31000.0
Տավուշ 13837 1410 14100.0 500 5000.0 1910 19100.0
Լոռի 34649     3500 35000.0 3500 35000.0
Վայոց ձոր 6031     400 4000.0 400 4000.0
Ընդամենը 164514 12640 126400.0 12640 126400.0 25280 252800.0

 ».
 

i

7) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ծրագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետով, 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխանության վերաբերյալ գրավոր տեղեկացնում մարզպետի աշխատակազմին:».

i

8) 24-րդ կետի «10» թիվը փոխարինել «20» թվով.

i

9) 25-րդ կետը «համարակալված և» բառերից հետո լրացնել «ԱՆԻ ՊԱՍ համակարգում» բառերով.

i

10) 26-րդ կետի «պետք» բառը փոխարինել «կարող» բառով.

i

11) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«27. Տվյալ համայնքում կամ բնակավայրում կովերի արհեստական սերմնավորում իրականացրած կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի ղեկավարին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում իր կողմից կատարված սերմնավորման ծավալների վերաբերյալ հաշվետվություն, որում պետք է նշված լինեն տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, ցլի անունը և գույքային համարը: Հաշվետվությանը կցվում է ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագիրը (կազմակերպության և տնտեսավարողի միջև):».

i

12) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«28. Համայնքին կամ բնակավայրին տրամադրված հաշվետվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում է համայնքի կամ բնակավայրի ղեկավարի կողմից և ներկայացվում մարզպետի աշխատակազմ, որն էլ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն` ըստ համայնքների նշելով նախորդ ամսվա ընթացքում սերմնավորված կովերի թիվը, տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, ցլի անունը և գույքային համարը:».

i

13) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Կազմակերպությունը պարտավորվում է աջակցել մոնիթորինգի իրականացմանը:».

i

14) 35-րդ կետի «294 մլն 800» բառերը փոխարինել «252 մլն 800» բառերով.

i

15) 36-րդ կետի «16840» թիվը փոխարինել «12640» թվով, «168400» թիվը` «126400» թվով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


2026 թ. փետրվարի 5
Երևան

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.2026
N 118-Լ
Որոշում