Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

19.02.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «զ» ենթակետը «կարգը» բառից հետո լրացնել «, անցողիկ միավորը» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 10.2-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 3-րդ կետը «միավորների հաշվարկման կարգը» բառերից հետո լրացնել «, անցողիկ միավորը» բառերով.

2) 20-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հաղթող է ճանաչվում  հարցազրույցի փուլի համար նախատեսված անցողիկ միավորի շեմը հաղթահարած այն հավակնորդը, որը խորհրդի անդամների` մասնակիցներին տրված միավորների հանրագումարի արդյունքով ստացել է  առավելագույն միավոր:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնականությունն ապահովելը, իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.»:

 

i

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով.

«12.1) մշակում և հաստատում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններում և կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, որը ներառում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակը, չափորոշիչները, գործիքակազմը, հրապարակում է գնահատման արդյունքները, մարմինների և կազմակերպությունների առաջարկով` նաև վերջիններիս ներկայացրած կարծիքները.

12.2) սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններից և կազմակերպություններից պահանջում և ստանում է գնահատման գործընթացին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր, իրականացնում է գնահատում.

12.3) կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ և 12.3-րդ կետերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. փետրվարի 6
Երևան
ՀՕ-6-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 20.01.2026
N ՀՕ-6-Ն օրենք