Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.09.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.9-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «հայտարարագրվող» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին տեղափոխելու նպատակով հայտարարագրման դեպքի)» բառերով, իսկ նույն կետի «4-րդ, 14-րդ և 15-րդ կետերի» բառերը փոխարինել «14-րդ և 15-րդ կետերի» բառերով.

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերի`

 

ա. մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի

յոթնապատիկի չափով

բ. 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի

13-ապատիկի չափով

գ. 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի

18-ապատիկի չափով

դ. 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի

24-ապատիկի չափով

ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով
ապրանքների համար

բազային տուրքի

35-ապատիկի չափով

»:

 

i

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետում «և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա մեկից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. փետրվարի 6
Երևան
ՀՕ-8-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 20.01.2026
N ՀՕ-8-Ն օրենք