Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

14.02.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.

«5) մասնակցում է համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին և ներկայացնում  գրավոր դիրքորոշում.

6) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-30-րդ հոդվածների 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Երևանի բյուջեում կարող է իրականացվել բյուջեի կլիմայական նշագրում:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 83-րդ հոդվածի 6-րդ մասը «ծրագրերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծրագրում ներառվում են կլիմայական քաղաքականությունից բխող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունները և մոտեցումները» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-23-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 20.01.2026
N ՀՕ-23-Ն օրենք