Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ ...

 

24.02.2027 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում «ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության» բառերը փոխարինել «ոլորտի, մթնոլորտային օդի պահպանության ու ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87.7-րդ և 87.8-րդ հոդվածներով.

 

«Հոդված 87.7. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը կամ առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը

 

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափը գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով:

2. Առանց ջերմոցային գազերի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

 

Հոդված 87.8. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը

 

1. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտում կեղծ տվյալներ ներառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201.6-րդ և 201.7-րդ հոդվածներով.

 

«Հոդված 201.6. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը

 

1. Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառման նպատակով «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ջերմոցային գազեր արտանետող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալներ չտրամադրելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը կամ ժամկետի խախտմամբ տվյալներ տրամադրելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումները նախազգուշացումից մեկ ամիս հետո չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

Հոդված 201.7. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումը առանց հավատարմագրման

 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից «Կլիմայի մասին» օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված որակի վավերացման (վալիդացման) կամ որակի ստուգման (վերիֆիկացման) գործունեության իրականացումը առանց հավատարմագրման`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «201.1-201.5-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «201.1-201.7-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-19-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 20.01.2026
N ՀՕ-19-Ն օրենք