Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵ ...

 

24.02.2027 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բնապահպանական  վերահսկողության  մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերությունը «ռադիոակտիվ աղտոտվածության,» բառերից հետո լրացնել «ջերմոցային գազերի արտանետումների,» բառերով, իսկ  «հաշվետվությունների ներկայացման» բառերից հետո` «, չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառելու նպատակով տվյալների տրամադրման» բառերով.

2) տասներեքերորդ պարբերության «բնական ռեսուրսների բանական օգտագործման համար» բառերը փոխարինել «բնական ռեսուրսների բանական օգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ապահովման համար» բառերով:

 

i

Հոդված 2.  Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով.

«ը) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների առկայությունը և այդ թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափի  պահպանումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգ`

ա) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառելու նպատակով տվյալների տրամադրման սահմանված կարգի պահպանումը,

բ) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառվող տվյալների և հաշվետվությունների որակի հսկողություն և որակի ապահովում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հավաստագրման պահանջի պահպանումը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջերմոցային գազերի արտանետում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ստանալու:»:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-24-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 20.01.2026
N ՀՕ-24-Ն օրենք