17.02.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասում «11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի հիման վրա որոշվող համարժեք և լրացուցիչ փոխհատուցման չափը» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում «գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները» բառերը փոխարինել «գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող ֆիզիկական անձանց վճարվող համարժեք և լրացուցիչ փոխհատուցման գումարները, իսկ գրավի իրավունքի դեպքում` հատուցման գումարի նկատմամբ պահանջի իրավունքը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-34-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 փետրվարի 2026 թվական: