01.03.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 2026 թվականի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման հավելվածում (այսուհետ` ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) ԷՀՑ կանոնների 63-րդ կետում, 82-րդ կետի 6-րդ ենթակետում և 183.1-ին կետում «էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության» բառերը փոխարինել «ԷՀԱ» բառով.
i
2) ԷՀՑ կանոնների 99-րդ կետի 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) ՎԷԱ կայաններ:».
i
3) ԷՀՑ կանոնների 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«145. Էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը` որպես տվյալ միացման կետում էլեկտրական էներգիա ստանալու կամ այն առաքելու տարեկան գումարային ժամերի և տարվա ընդհանուր ժամերի հարաբերություն, չպետք է պակաս լինի 0.99-ից: Սույն կետում նշված ցուցանիշը կարող է պակաս լինել Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումների դեպքում:».
i
4) ԷՀՑ կանոնների 151-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«151. Համակարգի օպերատորը ԷՕԿ մասնակիցներին Կարգավարման գործընթացում ներառում է հետևյալ Համակարգային ծառայությունների մատուցման նպատակներով.
1) հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով` Բնականոն ռեժիմում և Արտառոց իրավիճակում.
2) ռեակտիվ հզորության և լարման կարգավորման նպատակով.
3) էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարման դեպքում վերականգնման նպատակով:».
i
5) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 151.1- 151.5-րդ կետերով.
«151.1. Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման Համակարգային ծառայության մատուցման նպատակով`
1) Բնականոն ռեժիմում Կարգավարման ենթակա են ԷՕԿ բոլոր մասնակիցները` միայն Առաջնային պահուստի շրջանակում, բացառությամբ`
ա. ՀԾՄ-ի, որը Կարգավարման ենթակա է նաև Երկրորդային և Երրորդային պահուստների շրջանակում.
բ. ՎԷԱ կայանների և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանների, որոնք Կարգավարման ենթակա են նաև ՀԾՄ-ին բեռնաթափման ծառայություն մատուցելու նպատակով,
գ. ԷՀՑ կանոնների 151.4-րդ կետով նախատեսված դեպքի:
2) Արտառոց իրավիճակում Կարգավարման ենթակա են ԷՕԿ բոլոր մասնակիցները` Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստների շրջանակում:
151.2. Ռեակտիվ հզորության և լարման կարգավորման Համակարգային ծառայության մատուցման նպատակով Կարգավարման ենթակա են ԷՕԿ բոլոր մասնակիցները, բացառությամբ ՎԷԱ կայանների:
151.3. Էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարման դեպքում վերականգնման Համակարգային ծառայության մատուցման նպատակով Կարգավարման ենթակա են Համակարգային նշանակության կայանները` համաձայն ԷՀՑ կանոնների 27-րդ գլխի:
151.4. Համակարգի օպերատորը իրավասու է Կարգավարել ԿԷԱ կայաններին, իսկ ԷՀՑ կանոնների 152.1-ին կետի պահանջի առաջնահերթ բավարարման դեպքում` նաև ՊԷԱ կայաններին, բացառությամբ միադրույք սակագնային համակարգում գործող ՊԷԱ կայանների, եթե օրական ԷՀԱՄ-ի ճշգրտման արդյունքում եզրակացրել է, որ նշված կայանների Կարգավարումը կանխելու է էլեկտրաէներգետիկական համակարգում Արտառոց իրավիճակի առաջացումը, կամ էլեկտրաէներգետիկական համակարգի իրական ժամանակում աշխատանքի Անցումային ռեժիմները չեն հանգեցնելու Արտառոց իրավիճակի առաջացման կամ տարաժամկետելու են այն:
151.5. ԷՀՑ կանոնների 151.1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ և 151.4-րդ կետով նախատեսված դեպքերում Համակարգի օպերատորը տրված Կարգավարման կարգադրության, այդ թվում` սույն կետում նշված կայանների Կարգավարման ժամկետի, դրանց նվազեցվող կամ ավելացվող հզորության չափաքանակների մասին հնարավորինս սեղմ ժամկետում համապատասխան հիմնավորումներով տեղեկացնում է այդ կայանին, Շուկայի օպերատորին, ՀԾՄ-ին և Հանձնաժողովին, իսկ ՊԷԱ կայանների և ՎԷԱ կայանների դեպքում` նաև Երաշխավորված մատակարարին:».
i
6) ԷՀՑ կանոնների 152.1-ին կետում «պարտավորությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ԷՀՑ կանոնների 28.2-րդ գլխով նախատեսված դեպքի» բառերը.
i
7) ԷՀՑ կանոնների 156-րդ կետում «151-րդ կետով» բառերը փոխարինել «151-րդ և 151.1- 151.5-րդ կետերով» բառերով.
i
8) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.2-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 28.2. ՎԷԱ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱԴՐՈՒՅՔ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԷԱ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ
183.11. ՀԾՄ-ին, ՀԷԱ կայաններին, Սահմանափակման ենթակա արտադրողներին, ԿԷԱ կայաններին և երկդրույք սակագնային համակարգում գործող ՊԷԱ կայաններին առաջնահերթ Կարգավարման արդյունքում դեռևս ԷՀԱ ցուցանիշների խախտման կամ դրա վտանգի դեպքում Համակարգի օպերատորն իրավունք ունի ՎԷԱ կայանին և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանին` ՀԾՄ-ին բեռնաթափման ծառայություն մատուցելու նպատակով, տալ էլեկտրական էներգիայի` էլեկտրական ցանց առաքումը սահմանափակելու վերաբերյալ Կարգավարման կարգադրություն` առավելագույնը տվյալ էլեկտրակայանին Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայով ամրագրված տեղակայված (դրվածքային) հզորության 95 տոկոսի չափով:
183.12. Համակարգի օպերատորը ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրությունը տալիս է ըստ էլեկտրակայանների տեսակի` հետևյալ հերթականությամբ.
1) արևային էլեկտրակայաններ,
2) հողմային էլեկտրակայաններ,
3) հիդրոէլեկտրակայաններ,
4) այլ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով գործող էլեկտրակայաններ:
183.13. ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրությունը Համակարգի օպերատորը միևնույն տեսակի էլեկտրակայաններին տալիս է` հաշվի առնելով այդ կայանների ազդեցությունը ԷՀԱ ցուցանիշների վրա, իսկ հավասար պայմանի դեպքում` առաջնահերթ այն էլեկտրակայանին, որի` տվյալ տարվա էլեկտրական էներգիայի` ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետի հիմքով սահմանափակումների ընդամենը տևողությունն ամենափոքրն է, նշված պայմանի հավասարության դեպքում` ըստ Արտադրողի հարկ վճարողի հաշվառման համարի աճման:
183.14. Համակարգի օպերատորը ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրությունը տալիս է ՇԿԾ-ի և էլեկտրոնային փոստի միջոցով մինչև ժամը 11:30-ը` հաջորդ օրվա համար` նշելով էլեկտրական ցանց առաքման ենթակա էլեկտրական էներգիայի սահմանափակման ամսաթիվը, ժամերը և հիմքը: Սույն կետով նշված Կարգավարման կարգադրությունը Համակարգի օպերատորը կարող է ճշգրտել կամ չեղարկել Կարգավարման կարգադրության սզբից մինչև 1 ժամ առաջ: Սույն կետով նախատեսված Կարգավարման կարգադրության վերաբերյալ օրական տեղեկատվությունը, ըստ էլեկտրակայանների և ժամերի, Համակարգի օպերատորը տեղադրում է ՇԿԾ-ում` մինչև տվյալ օրվան հաջորդող օրվա ժամը 11:30-ը, որի հասանելիությունը ՎԷԱ կայանների և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանների համար ապահովում է Շուկայի օպերատորը:
183.15. ՎԷԱ կայանը և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանը Համակարգի օպերատորի կողմից ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրությունը ԷՀՑ կանոնների սույն գլխի համաձայն ստանալու դեպքում պարտավոր է ապահովել դրա կատարումը: Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրությամբ նախատեսված հզորությունից թույլատրելի շեղումը կազմում է 5 տոկոս:
183.16. ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրության շրջանակում ՎԷԱ կայանը և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանը ՀԾՄ-ին մատուցված բեռնաթափման ծառայության դիմաց վճարվում է ՀԾՄ-ի կողմից` համաձայն ԷՄՇ կանոնների:».
i
9) ԷՀՑ կանոնների 190-րդ կետում «ժամը» բառից հետո լրացնել «, բացառությամբ 28.1-ին և 28.2-րդ գլուխներով նախատեսված դեպքերի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
ք. Երևան 11 փետրվարի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը` 18 փետրվարի 2026 թվական: