Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

07.03.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի փետրվարի 13-ին

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) անկախ կյանքի կենտրոն` անկախ կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից` անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցող, որը բավարարում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված իրավական ակտով սահմանված պահանջները.».

i

2) 17-րդ և 18-րդ կետերը «կողմից» բառից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներով» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե փոխհատուցման գումարը տրվում է օրենքով չարգելված այլ աղբյուրներով, ապա սույն կետում նշված պայմանագիրը կնքվում է եռակողմ` ներառելով նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպությունները.»:

 

i

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 4-րդ կետից հանել «և այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը» բառերը.

2) 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը և պայմանները հաստատում է լիազոր մարմինը:».

3) 3.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասի «համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին» բառերը փոխարինել «համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինները» բառերով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. փետրվարի 24
Երևան
ՀՕ-48-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 13.02.2026
N ՀՕ-48-Ն օրենք