07.03.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 13-ին
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «որոշելու և» բառերը փոխարինել «որոշելու և (կամ)» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) Կառավարության սահմանած դեպքերում և կարգով: Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարվելու դեպքում ֆունկցիոնալության գնահատում չի իրականացվում:»:
i
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց վերաբերյալ անհրաժեշտության դեպքում ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունների, այդ թվում` անձնական տվյալների ստացման նպատակով հարցումներ են կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ:»:
i
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա և» բառերը:
i
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ մասի 4-րդ կետի «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով, իսկ 6-րդ մասի 1-ին կետի «երաշխավորում» բառը` «ցուցում» բառով:
i
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.
«10.1. Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել անձնական տվյալների ապանձնավորմամբ` լիազոր մարմնի հետ համագործակցության պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին` վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ծրագրերի մշակման կամ մատուցվող ծառայությունների արդյունավետության գնահատման նպատակով: Եթե անձնական տվյալների ապանձնավորումն օբյեկտիվորեն թույլ չի տալիս իրականացնել սույն մասում նշված փոխանցման նպատակը, ապա շտեմարանում առկա տվյալների փոխանցումն իրականացվում է առանց անձնական տվյալների ապանձնավորման: Լիազոր մարմնի կողմից տեղեկատվական շտեմարանում առկա անձնական տվյալների փոխանցում ներառող համագործակցությունն իրականացվում է` հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:»:
| Հոդված 7. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում դրանով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 24 Երևան ՀՕ-49-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 փետրվարի 2026 թվական: