Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

28.02.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի փետրվարի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասը «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերից հետո լրացնել «և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերով, իսկ «իրականացման կասեցմանը» բառերից հետո` «, խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի իրականացմանը կամ խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեության կասեցմանը» բառերով:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված վեճի վերաբերյալ գործով կիրառված հայցի ապահովման միջոցը, որը հանգեցրել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի իրականացմանը կամ խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեության կասեցմանը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում է վերացած օրենքի ուժով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. փետրվարի 26
Երևան
ՀՕ-51-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 13.02.2026
N ՀՕ-51-Ն օրենք