Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

06.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 141-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Ազգային ժողովի աշխատակազմը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 142-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Ազգային ժողովի աշխատակազմը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Ազգային ժողովի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 145-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում գլխավոր դատախազի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-64-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
04.03.2026
N ՀՕ-64-Ն
Սահմանադրական օրենք