18.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, բացառապես նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) փոփոխմամբ պայմանավորված, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից դուրս գալու դեպքում կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առանց նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու` համայնքի ղեկավարի տված` տվյալ հողամասը սույն հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլևս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «նպատակային» բառից հետո լրացնել «կամ գործառնական» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև դեռևս չօտարված այն հողամասերի վրա, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը (հողատեսքը) քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով փոփոխվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-116-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2026 թվական: