Սեղմել Esc փակելու համար:
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

06.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սահմանում է Ծառայողի մասնակցության կարգը պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման գործընթացներին:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին և 13.2-րդ կետերով.

«13.1) Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով իր իրավասության սահմանում մասնակցելու պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման գործընթացներին.

13.2) պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովման շրջանակներում օպերատիվ տեղեկատվություն ձեռք բերելու և փոխանակելու նպատակով իր իրավասության սահմանում համագործակցելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ.»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. ապրիլի 30
Երևան
ՀՕ-142-Ն

  

Պաշտոնական հրապարակման օրը` 5 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 16.04.2026
N ՀՕ-142-Ն օրենք