|
Արտադրություն`
2026 թվական, չշահագործված
Մակնիշ`
YUTONG ZK6128BEVG
Անվտանգության ստանդարտներ`
- բավարարում են ՀՀ-ում գործող ՄՄ հանձնաժողովի 09.12.2011 թ.-ի թիվ 877 որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:
Չափանիշներ`
- տրոլեյբուսներ, որոնք կարող են աշխատել էլեկտրաէներգիայի
ստացման երկու եղանակով`
հպակային ցանցից սնուցմամբ կամ կողեզրին ուժակուտակիչ մարտկոցից սնուցմամբ` ինքնավար ընթացքով:
Գաբարիտային չափերը`
- երկարությունը` 12170 մմ;
- լայնությունը` 2550 մմ;
- բարձրությունը` 3740 մմ (ներառյալ օդորակիչի և լծակաձև հոսանքընդունիչի բարձրությունները);
- անվային բազան` 6000 մմ;
- շրջադարձի անկյունագիծը` 20,5 մ:
Զանգվածը`
- առավելագույն համախառն զանգվածը` 19500 կգ-ից ոչ ավելի;
- լիցքավորված` 13500 կգ-ից ոչ ավելի:
Տարողությունը`
- առավելագույն տարողությունը` 85 մարդուց ոչ պակաս;
25+3 փափուկ ուղևորային նստարաններ;
- հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված:
Բնութագիր`
- առավելագույն հաղթահարելի վերելքը`
առնվազն 17%;
- առավելագույն արագությունը` հպակային ցանցից դուրս 60 կմ/ժ (լրիվ
ծանրաբեռնվածությամբ);
- արտաքին աղմուկի մակարդակը` 77 դԲ (Ա)-ից ոչ ավելի, ասֆալտապատ ճանապարհով 50 կմ/ժ արագությամբ ընթացքի ժամանակ:
Շարժաբեր էլեկտրաշարժիչ`
- հզորությունը` 215 կՎտ, իսկ առավելագույնը` 350 կՎտ;
- ՕԳԳ-ը` 97%;
- շրջակա միջավայրի -40°C-ից մինչև 55 °C ջերմաստիճանների պայմաններում կանոնավոր աշխատելու հնարավորություն;
- բարձր հուսալիություն և էներգիայի վերականգնման գործառույթ:
Շարժաբեր էլեկտրահաղորդիչի կառավարման ինտեգրացված համակարգ`
- կատարում է էլեկտրաշարժիչի, ղեկային կառավարման հիդրոուժեղացուցիչի, օդային ճնշակի հսկիչի գործառույթներ` ապահովելով տեխնիկական սպասարկման հարմարավետություն:
Հոսանքընդունիչ համակարգ`
- աշխատում է թեթև ալյումինե համաձուլվածքից պատրաստված, մեկուսիչ ծածկույթով մետաղաձողային հոսանքըդունիչներով, որոնց տարքը եզրաչափերից պետք է լինի 680 մմ-ից ոչ ավելի:
- Օգտագործվում է էլեկտրոնային կառավարմամբ օդաճնշական հոսանքհանիչ: Ցուցիչների վահանակի վրա տեղադրված է ձողային հոսանքընդունիչի կառավարման անջատիչ:
- Համակարգն ունի գերլարումից և
կայծակից պաշտպանվելու համար նախատեսված սարքեր: Ուժակուտակիչ մարտկոց`
- օգտագործվում է լիթիում-երկաթ- ֆոսֆատային կուտակիչ;
- կուտակիչ մարտկոցները ապահովում են տրոլեյբուսների ինքնավար ընթացքը
(60 կմ) հպակային ցանցից դուրս;
- մարտկոցի արկղի կափարիչը պատրաստված է կոմպոզիցիոն նյութից, որը այրման 1200°C ջերմաստիճանի դեպքում կդիմանա առնվազն 2 ժամ;
- կուտակիչ մարտկոցն ունի կառավարման BMS համակարգ, որն իրականացնում է մարտկոցի ջերմաստիճանի կարգավորման, լիցքավորման վիճակի գնահատման, անսարքությունների վերլուծության և անվտանգ լիցքավորման կառավարման գործառույթներ;
- ունի մշտադիտարկման համակարգ;
- մարտկոցների ջերմային կառավարման համար առկա է հեղուկ սառեցման և հեղուկ տաքացման համակարգ` տրոլեյբուսի անվտանգությունը բարձրացնելու նպատակով:
Էլեկտրական օդային ճնշակ`
- ունի լարման ավտոմատ նույնականացման գործառույթ: Առկա է հակավթարային պաշտպանություն, իսկ գերտաքացման, գերհոսքի, գերլարման, ցածր լարման և ֆազի
ընդհատման դեպքերում ապահովում է էլեկտրաշարժիչի համակարգի ժամանակին ավտոմատ անջատումը:
Ղեկային կառավարում`
- ունի ղեկային կառավարման հիդրավլիկ ուժեղացուցիչ:
Անիվներ և դողեր`
- օդաճնշական 305/70R 22.5 անխուց անվադողեր, ալյումինե համաձուլվածքից անվահեծ:
Ապակիներ`
- դիմապակին ամբողջական է, եռաշերտ, դիմացկուն: Ընթացքի ժամանակ ծանր առարկայի հարվածից չի կոտրվում և վնասում վարորդին: Կոտրված ապակու միջով տեսանելի է մոտակա տարածությունը և հնարավոր է վարել տրոլեյբուսը` պահպանելով վարման անվտանգությունը: Կողային ապակիներն ունեն 50% թողունակություն:
Տաքացման և սառեցման համակարգ`
- տրոլեյբուսը կահավորված է տաքացման և սառեցման օդորակիչներով, օդային զտիչներով;
- ուղևորասրահը և վարորդի խցիկը ձմեռվա ամիսներին տաքացվում են էլեկտրական ռադիատորներով:
Տեսահսկման համակարգ`
- համակարգը ներառում է տեսախցիկներ, որոնք հնարավորություն ունեն տեսահսկել դռները, հետնամուտքը, ձողային հոսանքհանիչը, ուղևորասրահը: Գրանցումները պահպանվում են կոշտ սկավառակի վրա: |