15.08.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված սահմանափակումը չի արգելում պետական ՄՈՒՀ-ի տնօրենին դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:»:
i
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ մասի «և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-190-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական: