Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

15.08.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «և 34-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասում և 18-րդ հոդվածի 1-ին մասում «, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «և 24-րդ հոդվածի 3-րդ» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «աշխատանքից» բառից հետո լրացնել «(սույն կետով նախատեսված սահմանափակումը չի արգելում համայնքային ծառայողին դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն)» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի» բառերը փոխարինել «և 24-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով:

 

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և ծառայության ժամկետը մինչև մեկ տարով երկարաձգված համայնքային ծառայողների վրա:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակ-ման օրվան հաջորդող օրվանից` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 13
Երևան
ՀՕ-184-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական:

 

 

 

pin
ՀՀ 07.05.2026
N ՀՕ-184-Ն օրենք