Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ ...

 

22.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 44.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարվեցհարյուրապատիկի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 44.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 110.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հնգապատիկից տասնապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից հարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի «տասնապատիկից երեսնապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից հարյուրքսանապատիկի» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկից հարյուրապատիկի» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «172.2-րդ,» բառերից հետո լրացնել «172.3-րդ,» բառերով, իսկ «181-րդ,» բառից հետո` «182-րդ,» բառով:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 224.3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «172.3-րդ, 182-րդ,» բառերը:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «172.3,» և «, 182» թվերը:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, 182» թիվը:

 

i

Հոդված 9. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասում «, 180.1 և 182» բառերը փոխարինել «և 180.1» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 21
Երևան
ՀՕ-197-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 11.05.2026
N ՀՕ-197-Ն օրենք