Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌ ...

 

22.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2026 թվականի N 684-Ա

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 827-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինության 23,729.0 հազ. դրամ սկզբնական արժեքով 4 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պահառության վայր տեղափոխման և գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Տրանսպորտային միջոցներ հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 827-Ա որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ, 13-րդ, 14-րդ, 53-րդ, 68-րդ, 89-րդ և 101-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան


2026 թ. մայիսի 21
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի մայիսի 21-ի
N 684-Ա որոշման
 

ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN ը/կ Անվանումը Թողարկ- ման տարե- թիվը Ձեռք- բերման տարե- թիվը Սկզբնա- կան արժեքը (հազ. դրամ) Մաշվա- ծությունը (%) Հաշվե- կշռային (մնացոր- դային) արժեքը (հազ. դրամ) Տեխնի- կական վիճակը Պետհամարանիշը, տեխանձնագրի համարը և վազքը
1 2 3 4 5 6 7 8 9
1. Տոյոտա- Կորոլլա 2007 2007 7,200 81.0 1,366.5 անսարք 048 II 08 JTNBV58E302055095
2. Սամանդ 2009 2009 4,428 85.3 650.8 անսարք 419 II 02 NAAC61CA09F051223
3. Սամանդ 2006 2006 4,914 85.3 722.2 սարքին 421 II 02 NAAC1PAFX6F007363
4. Շևրոլե Էքսպրեսս 2005 2005 7,187 88.6 818.0 անսարք 315 II 02 1GAHG35U751206132
ԸՆԴԱՄԵՆԸ 23,729   3,557.5    

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2026
N 684-Ա
Որոշում