Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹ ...

 

04.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է  2026  թվականի  մայիսի  7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ`Օրենք) 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Պետական պաշտոն և պետական ծառայության  պաշտոն»  բառերից  հետո  լրացնել  «(բացառությամբ  արտաքին  հետախուզության  ծառայության)»  բառերով.

2)  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ  3-րդ  մասով.

«3. Արտաքին  հետախուզության  ծառայության  պետական  պաշտոն  և  պետական  ծառայության  պաշտոն  զբաղեցնող  անձանց  սույն  հոդվածի  1-ին  մասով  նախատեսված  նպատակներով  (բացառությամբ  առողջապահության  ծառայությունների)  օգտագործելու  համար  արտաքին  հետախուզության  ծառայության  պետի  հրամանով  սահմանված  կարգով  տրամադրվում  է  պետական  պաշտոն  և  պետական  ծառայության  պաշտոն  զբաղեցնող  անձանց  հատկացվող  սոցիալական  փաթեթին  համարժեք  գումարի  չափով  հատուցում:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  օրվանից:

2. Սույն  օրենքն  ուժի  մեջ  մտնելու  օրը  ուժը  կորցրած  է  ճանաչվում  ««Պետական  պաշտոններ  և  պետական  ծառայության  պաշտոններ  զբաղեցնող  անձանց  վարձատրության  մասին»  օրենքում  լրացումներ  և  փոփոխություն  կատարելու  մասին»  2022  թվականի  դեկտեմբերի  23-ի  ՀՕ-604-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ  մասը:

3. Սույն  օրենքի 1-ին հոդվածում  նշված  իրավական  ակտն  ընդունվում  է  սույն  օրենքն  ուժի  մեջ  մտնելուց  հետո`  եռամսյա  ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ.  Խաչատուրյան


2026 թ. հունիսի 2
Երևան
ՀՕ-226-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը`  3 հունիսի 2026 թվական:

 

 

 

 

pin
ՀՀ 07.05.2026
N ՀՕ-226-Ն օրենք