Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ...

 

04.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12.1) Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձը`

ա.  որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ

բ. որի ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերը «9-12.1-ին կետերում նշված մասնագիտական» բառերից հետո լրացնել «և ծառայության» բառերով, իսկ 10-րդ մասի «(մասնագիտական» բառից հետո` «և ծառայության» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հունիսի 2
Երևան
ՀՕ-225-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը`  3 հունիսի 2026 թվական:

 

 

 

 

pin
ՀՀ 07.05.2026
N ՀՕ-225-Ն օրենք