06.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 29-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ» բառերով, իսկ նույն մասը «հիմքերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 3-րդ կետով նախատեսված` վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու այլ մարմնի` ուժի մեջ մտած ակտի հիմքով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)` ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու` օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները` որակավորման քննություններ հանձնելուց հետո:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած ակտի հիմքով դադարեցված` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու` օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով`
1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, եթե վարելու իրավունքը դադարելու հիմքը վերացել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը.
2) վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, եթե վարելու իրավունքը դադարելու հիմքը վերացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածով լրացվող 5-րդ մասով նախատեսված կարգավորումները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վարելու իրավունքը վերականգնած անձանց վրա:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-241-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական: