Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆ ...

 

01.09.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմում է վերասոցիալականացման անհատական ծրագիր և վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-12 ամիս պարբերականությամբ` կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Վերասոցիալականացման անհատական ծրագիրը կազմվում է հանձնաժողովի անդամների մասնագիտական գնահատման հիման վրա և ներկայացվում է պատիժ կատարող հիմնարկի պետին կամ հրամանատարին:».

3) 5-րդ մասից հանել «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա և ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին` կցվելով եզրակացությանը:» նախադասությունները.

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը տալիս է եզրակացություն դատապարտյալի` պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի կիրառման դեպքերում, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ մեկնումներ տրամադրելիս, բացառությամբ սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը դատապարտյալի վերաբերյալ վերասոցիալականացման անհատական ծրագիր և եզրակացություն կազմում է` հաշվի առնելով նրա նկատմամբ նշանակված պատժի տեսակը, կատարած հանցանքի բնույթը, վտանգավորությունը և շարժառիթը, դատապարտյալի անձը, պատժի կատարման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի առանձնահատկությունները, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքին, պատժի ժամկետը, առողջական վիճակը, ինչպես նաև պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման և անհատականացման սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքները:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 133-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն` զեկույց ներկայացնելու նպատակով:».

2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քրեակատարողական հիմնարկը և Պրոբացիայի ծառայությունը դիմումն ստանալուց հետո` 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ` զեկույցներ):».

3) 5-րդ և 8-րդ մասերի «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիայի ծառայության» բառերով.

4) 6-րդ և 7-րդ մասերի «Քրեակատարողական կամ Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի կամ Պրոբացիայի ծառայության» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 158.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին և Պրոբացիայի ծառայությանը» բառերով.

2) 2-րդ մասի 3-րդ կետի և 4-րդ մասի «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիայի ծառայության» բառերով.

3) 6-րդ մասի «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին և Պրոբացիայի ծառայությանը» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. հունիսի 25
Երևան
ՀՕ-247-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 18.06.2026
N ՀՕ-247-Ն օրենք