01.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի օգոստոսի 27-ին
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. օգոստոսի 31 Երևան ՀՕ-422-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 օգոստոսի 2026 թվական: