01.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի օգոստոսի 27-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի 9.1-ին հոդվածում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. օգոստոսի 31 Երևան ՀՕ-423-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 օգոստոսի 2026 թվական: