01.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի օգոստոսի 27-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով:
i
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) աշխատանքի և բարեկեցության բնագավառի լիազոր պետական մարմնին.»:
i
Հոդված 3. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) աշխատանքի և բարեկեցության բնագավառի լիազոր պետական մարմնին.»:
i
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «- աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին» բառերը փոխարինել «- աշխատանքի և բարեկեցության բնագավառի լիազոր պետական մարմնին» բառերով:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. օգոստոսի 31 Երևան ՀՕ-430-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 օգոստոսի 2026 թվական: