12.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2026 թվականի N 1322-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԹԵՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 923-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
i
1) ցանկը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով`
| «7. |
0202309008 |
Խոշոր եղջերավոր անասունի` գոմեշի սառեցրած, ոսկրահան արված միս` սննդամթերքի արտադրության համար |
Խոշոր եղջերավոր անասունի` գոմեշի սառեցրած, ոսկրահան արված միս` սննդամթերքի արտադրության համար, տարբեր կարգի |
կգ |
650 000 |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Հնդկաստան |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Հնդկաստան, Վրաստան |
715000000 |
» |
2) ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «3 471 000 000» թիվը փոխարինել «4 186 000 000» թվով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2026 թ. սեպտեմբերի 11 Երևան
|
|