|
NN
ը/կ |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Համակատարողը |
Ժամկետը |
Միջոցառման շրջանակներում նախատեսվող հիմնական աշխատանքները և իրականացման չափորոշիչները (քանակական
և որակական ցուցանիշներ) |
2027 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. Կառավարման համակարգի կատարելագործում |
|
1.1 |
«Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավում |
1) «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում 7 հանրային լողափի կազմակերպերպում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2027 թ.
շարունակական |
«Սևան» ազգային պարկեի ռեկրեացիոն գոտում թվով 7 հանրային լողափերում շուրջ 160000 քաղաքացիների լողափնյա հանգստի պատշաճ կազմակերպում,
իրավասու մարմնի կողմից տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների իրականացում |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
| |
|
2) «Սևան» ազգային պարկի անտառածածկ տարածքների տարեկան անտառպլանավորում, հատատեղերի հատկացում. տեղորոշում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2027 թ.
շարունակական |
«Սևան» ազգային պարկի 5 տեղամասերում անտառպա-թոլոգիական հետազոտությունների իրականացում: Անտառտնկման և անտառ-վերականգնման նպատակով 10 հա տարածքի տեղորոշում և առանձնացում |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
| |
|
3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող հանգստի, սննդի օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում` համաձայն Կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 397-Ն որոշման: Տնտեսվարող սուբյեկտների մոտ կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների առկայության և շահագործման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացում, մաքրման կայանների բացակայության կամ չշահագործման դեպքերի բացահայտում և օրենսդրությամբ սահմանված
համապատասխան միջոցների կիրառում |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Օբյեկտները շահագործող տնտեսվարողներ` մաքրման կայանների կառուցման, տեղադրման և պատշաճ շահագործման մասով: |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Ջրային կոմիտե |
2027 թ.
շարունակական |
«Սևան» ազգային պարկի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների առկայության և շահագործման վիճակի վերաբերյալ իրականացված ուսումնասիրութ-յունների և համապատասխան վերահսկողական գործողությունների թիվ` շուրջ 900 տնտեսվարող սուբյեկտի ընդգրկմամբ: |
Ֆինանսավորում չի պահանջում |
|
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ |
|
2.1 |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի իրականացում, մոնիթորինգի համակարգի ուժեղացում |
1) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության այդ թվում` ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում,
2) Սևանա լճի ջրհավաք ավազանում հիդրօդերևութա-բանական մոնիթորինգի իրականացում
● Սևանա լճում և լճի ջրհավաք ավազանում հիդրոլոգիական մոնիթորինգի իրականացում
● Սևանա լճի ջրհավաք ավազանում օդերևութաբանական մոնիթորինգի իրականացում:
3) Սևանա լճի ջրհավաք ավազանում ստորերկրյա ջրերի, հողի մոնիթորինգի իրականացում
4) Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանի գետերում հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացում,
Սևանա լճի ջրհավաք ավազանում մոնիթորինգի համակարգի էական ուժեղացում` ապահովելով, բացի երեք խոշոր գետերից, ջրհավաք ավազանի մյուս գետերի մոնիթորինգի ընդգրկվածության ընդլայնում, դիտակետերի և դիտարկումների թվի ավելացում, ջրերի որակական և քանակական ցուցանիշների համակարգված դիտարկում և համապատասխան տվյալների հավաքագրում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,
(համաձայնությամբ)
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2027 թ. և
շարունակական |
29474 դիտարկում,այդ թվում ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի 7774 դիտարկում
● հիդրոլոգիական մոնիթորինգի 11340 դիտարկում
● օդերևութաբանական մոնիթորինգի 3 Ակնադիտական կայանների միջոցով 8760 դիտարկում,ավտոմատ 4 կայանի միջոցով յուրաքանչյուր 15 րոպեն մեկ 100 տոկոսանոց շուրջօրյա դիտարկումներ
Ստորերկրյա ջրերի 2520 դիտարկում Հողի մոնիթորինգի 300 դիտարկում
290 դիտարկում,
Սևանա լճում հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացում` 324 դիտարկում: Սևանա լճի ջրհավաք ավազանի 7 հիմնական վտակներում 21 դիտակետում սննդային շղթայի հիմնական բաղադրիչների համալիր սեզոնային մոնիթորինգ` 105 դիտարկում: 500 փորձանմուշի (5-ակի կրկնությամբ) լաբորատոր մշակում և ջրի ու հատակային
նստվածքների կենսածին տարրերի որոշում: |
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի 1016 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի 11004
«Հիդրոօդերևութաբանություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում» միջոցառման շրջանակներում և Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2027 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության աշխատանքների ծրագրին համապատասխան |
|
2.2 |
Որոտան-Արփա-Սևան
հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքների իրականացում |
Որոտան-Արփա հրդրոտեխնիկական կառույցի և նրան հարակից
կառույցների, տեխնիկական վիճակի գնահատում և շահագործման պլան ժամանակացույցի մշակում.
Արփա-Սևան հրդրոտեխնիկական կառույցի №1 և №2 թունելներում շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնել սակավաջուր ամիսներին` չխոչընդոտելով ջրի տեղափոխումը Սևանա լիճ ջրառատ ամիսներին |
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
|
2027 թ. և
շարունա-
կական |
«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամալիրի`
48.4 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելի
անխափան շահագործման և 21.4 կմ երկարությամբ Որոտան-Արփա թունելի պահպանման ապահովում, որի արդյունքում ակնկալվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում:
2010-2025 թվականներին Արփա-Սևան ջրատար թունելով Սևանա լիճ տեղափոխված ջրի տարեկան առավելագույն ծավալը կազմել է 237 մլն մ3, նվազագույնը` 53.1 մլն մ3, իսկ միջին տարեկան ծավալը` 139.0 մլն մ3:
2027 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատար թունելով Սևանա լիճ նվազագույնը
110.0 մլն մ3 ջրի տեղափոխման ապահովում: |
Արփա-Սևան թունելի պահպանման և
շահագործման նպատակով ծախսերի համար ՀՀ 2027 թվականի պետական բյուջեից կպահանջվի 300,000.0 հազ. դրամի հատկացում, ինչպես նաև ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
|
2.3 |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
ՀՀ Գիտությունների
ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ կենդանա-բանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն |
2027 թ. |
Ձկնաբուծական գործունեության արդյունքում ստացված տվյալների հիման վրա Սևանա լիճ մուտք գործող ընդհանուր ազոտի (N) և ընդհանուր ֆոսֆորի (P) տարեկան քանակը: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
|
2.4 |
Սևանա լճի շրջակայքում առկա 10120 հա
անտառածածկ տարածքի ընդլայնում` 10 հա նոր անտառաշերտի
հիմնում |
Սևանա լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում, Սևանա լճի շրջակայքում վնասված անտառշերտերի վերականգնման նախագծերի մշակում
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցներով |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2027 թ. և
շարունակական |
«Սևան» ազգային պարկի տարածքում առկա 10120 հա անտառածածկ տարածքի ավելացում 10 հեկտար մակերեսով |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
|
2.5 |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում, այդ թվում` 1901.5 մ բացարձակ նիշից ցածր գտնվող ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման և ապամոնտաժման, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում 1905 մ
բացարձակ նիշից
ցածր հողօգտագործման իրավական հիմքերի և պայմանագրային պահանջների համապատաս-խանեցում |
1901.5 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող ջրածածկման ենթակա տարածքներում առկա շուրջ 600 շենքշինություններից և ենթակառուցվածքներից առնվազն 150 միավորի ապամոնտաժման և առաջացած թափոնների հեռացմամբ տարածքների մաքրման աշխատանքների իրականացում, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող մոտ 200 հողօգտագործողների հողօգտագործման իրավական հիմքերի, պայմանագրերի, պետական գրանցման, հողամասերի սահմանների և փաստացի օգտագործման, վարձավճարների ու պայմանագրերի ժամկետների
համապատաս-խանության
ուսումնասիրության իրականացում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկում և պայմանագրերի համապատասխանեցման գործընթացի ավարտին հասցնում, ինչպես նաև ինքնակամ շենք-շինությունների վերաբերյալ օրենքով սահմանված
միջոցների ձեռնարկում: |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
ՀՀ կադաստրի կոմիտե,
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, համապատասխան համայնքների ղեկավարների աշխատակազմեր (համաձայնությամբ) |
2027 թ. և
շարունակական |
1901.5 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող ջրածածկման ենթակա տարածքներում առկա շուրջ 600 շենք-շինություններից և ենթակառուցվածքներից առնվազն 150 միավորի ապամոնտաժում և առաջացած թափոնների հեռացմամբ տարածքների մաքրում,
1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող մոտ 200 հողօգտագործողների հողօգտագործման իրավական հիմքերի, պայմանագրերի, պետական գրանցման, հողամասերի սահմանների և փաստացի օգտագործման, վարձավճարների ու պայմանագրերի ժամկետների համապատաս-խանության ուսումնասիրություն, ուսումնասիրության
արդյունքներով անհրաժեշտ
գործողությունների իրականացում և հողօգտագործման պայմանագրերի վերանայման ու համապատաս-խանեցման գործընթացի ամբողջական ավարտ, ինչպես նաև ինքնակամ շենք-շինությունների վերաբերյալ օրենքով սահմանված միջոցների ձեռնարկում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
|
2.6 |
Սևանա լճի և դրա
ջրհավաք
ավազանում ձկան և
խեցգետնի
պաշարների
հաշվառում,
օգտագործման
թույլատրելի
չափաքանակների
սահմանում,
ձվադրավայր
հանդիսացող
հիմնական գետերում
ձկան
վերարտադրման
պայմանների
ուսումնասիրում,
բնական
ձվադրավայրերի
առկա վիճակի
գնահատում |
Կենդանական ռեսուրսների, այդ թվում`
ձկան և խեցգետնի պաշարների
հաշվառում և օգտագործման
թույլատրելի չափաքանակների
սահմանում, ձվադրավայր հանդիսացող
հիմնական գետերում ձկան
վերարտադրման պայմանների
ուսումնասիրում, բնական
ձվադրավայրերի առկա վիճակի
գնահատում, վերականգնման ուղիների
մշակում |
ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն |
Կենդանաբանության և
հիդրոէկոլոգիայի գիտական
կենտրոն ՊՈԱԿ
(համաձայնությամբ)
Գեղարքունիքի մարզպետի
աշխատակազմ |
2027 թ. և
շարունա-
կական |
Գիտահետազոտական նավի գործարկմամբ ձկան պաշարների հաշվառում` 2 դիտարկում: Որսագործիքների որսունակության, ձկների կենսաբանական և էկոլոգիական առանձնահատ-կությունների գնահատում` 9 դիտարկում: Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերում էնդեմիկ ձկնատեսակների կենսաբանական տվյալների և պոպուլյացիաների վիճակի գնահատում` 3 դիտարկում: Սևանա լճի տարբեր տեղամասերից խեցգետնի փորձանմուշների ամսական հավաքագրում: 500 խեցգետնի ձևաչափական և կենսաբանական ցուցանիշների ուսումնասիրություն, 100 ձվադրող էգի բեղունության գնահատում, խեցգետնի պոպուլյացիայում հիվանդությունների տարածվածության գնահատում: |
Հայաստանի
Հանրապետության
պետական բյուջե`
«Սևանա լճում և դրա
ջրահավաք ավազանում
ձկան և խեցգետնի
պաշարների հաշվառում»
միջոցառման
շրջանակներում` 15452.2
հազար դրամ և օրենքով
չարգելված այլ միջոցների
հաշվին |
|
2.7 |
Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում |
Սևանա լճի առափնյա համայնքների կոյուղացում և ժամանակակից լոկալ մաքրման (կենսաբանական) կայանների տեղադրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2027 թ. և
շարունակական |
Ավելի քան 104 000 բնակչի համար կապահովվի ժամանակակից կոյուղու, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների հասանելիություն
Սևանա լճի ջրհավաք ավազանի համայնքների համար նախատեսվող կեղտաջրերի մաքրման կայանների քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակված միկրոռեգիոնալ փաստաթղթերում նախատեսված մաքրման կայանների հզորությունների և տեղադիրքերի դիտարկում, ինչպես նաև մաքրման կայանների նախագծերի համալիր
փորձաքննության իրականացում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների և համապատասխան համայնքի համաձայնությամբ` տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների հաշվին |
|
2.8 |
Գավառի, Մարտունու
և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախագծանախահաշ վային փաստաթղթերի մշակում, կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում |
Կենսաբանական մաքրման և տիղմի
մշակման կառուցվածքների նախագծանա-խահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարության ֆինանսավորման աղբյուրի (աղբյուրների) հստակեցում, գործող մեկ կեղտաջրերի մաքրման կայանում պիլոտային ծրագրով կենսաբանական մաքրման ու տիղմի մշակման կառուցվածքների նախագծանա-խահաշվային փաստաթղթերի մշակում ու շինարարության իրականացում` համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում |
ՀՀ տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
«Վեոլիա Ջուր» Փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2027 թ. |
Մշակված են «Գավառ», «Մարտունի» և
«Վարդենիս» կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման (ներառյալ տիղմի մշակման հանգույցների) կոնցեպտուալ նախագծերը և շուրջ 560 կմ երկարությամբ նոր ու վերականգնվող կոյուղագծերի, ներառյալ պոմպակայանների, աշխատանքային նախագծերը |
Հայաստանի
Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
|
2.9 |
Սևանա լճի ջրհավաք ավազանում գործունեություն իրականացնող 100 խոշոր ջրօգտագործողների` ջրօգտագործման թույլտվություններով սահմանված և փաստացի ջրառի ու ջրահեռացման ծավալների համադրում և ստուգում, կեղտաջրերի մաքրման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական ու տեխնոլոգիական վիճակի գնահատում, կիրառվող կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաների և մեթոդների
գույքագրում ու
փորձագիտական գնահատում, ինչպես նաև ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի փաստացի քանակական և որակական ցուցանիշների` սահմանված թույլատրելի ծավալներին և վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակներին համապատասխանու
թյան գնահատում: |
Սևանա լճի ջրհավաք ավազանում գործունեություն իրականացնող 100 խոշոր ջրօգտագործողների ջրօգտագործման գործընթացների համալիր ուսումնասիրության իրականացում` ջրօգտագործման թույլտվություններով սահմանված և փաստացի ջրառի ու ջրահեռացման ծավալների համադրման և ստուգման միջոցով: Ուսումնասիրության շրջանակում իրականացնել կեղտաջրերի մաքրման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական և տեխնոլոգիական վիճակի գնահատում, կիրառվող մաքրման տեխնոլոգիաների ու մեթոդների գույքագրում և փորձագիտական գնահատում, ինչպես նաև ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի փաստացի ծավալների և որակական ցուցանիշների համապատաս-խանության ստուգում` սահմանված թույլատրելի ծավալներին և վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակներին: |
Շրջակա միջավայրի նախարարություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն`
ջրային կոմիտե,
Պետական եկամուտների կոմիտե,
Էկոնոմիկայի նախարարություն,
Քաղաքաշինության կոմիտե,
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
|
2027 թ. |
Ուսումնասիրված` 100 խոշոր ջրօգտագործող: 100 ջրօգտագործողի մասով համադրված են ջրօգտագործման թույլտվություններով սահմանված և փաստացի ջրառի ու ջրահեռացման ծավալները:
Գույքագրված և գնահատված են 100 ջրօգտագործողների կեղտաջրերի մաքրման և ջրահեռացման համակարգերը, կիրառվող մաքրման տեխնոլոգիաներն ու մեթոդները: Գնահատված է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի փաստացի ծավալների և որակական ցուցանիշների համապատաս-խանությունը թույլատրելի ծավալներին և կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակներին: Ձևավորված է միասնական տվյալների բազա և կազմված է ամփոփ փորձագիտական գնահատման հաշվետվություն` հայտնաբերված անհամապատաս-խանությունների, տեխնիկական և տեխնոլոգիական խնդիրների ու դրանց վերացման առաջարկությունների վերաբերյալ |
Ֆինանսավորում չի պահանջում |
|
2.10 |
Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործումը նոր ջրամբարների նախագծում, կառուցում |
Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման տեխնիկատնտեսական և նախնական նախագծերի աշխատանքների իրականցում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2027 թ. և
շարունակական |
1.55 մլն մ3 ծավալով Աստղաձորի ջրամբարի կառուցումը կապահովի 220 հա փաստացի և 520 հա լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարումը, տարեկան մինչև 1.62 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի տնտեսում
6.5 մլն մ3 ծավալով Արգիճիի ջրամբարի կառուցումը կնշանակի միանգամից 6 պոմպակայանների աշխատանքի դադարեցում` տարեկան մինչև 3 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի տնտեսմամբ, ինքնահոս ոռոգման համակարգով կոռոգվի շուրջ 3000 հա
հողատարածք |
ՀՀ պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
|
2.11 |
Ըստ տարեկան հաստատված առավելագույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցի կազմում, ներկայացում շրջակա միջավայրի նախարարություն
(մարտ-ապրիլ) |
Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը (գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար գործող նորմատիվային պահանջներին համապատասխան), կազմվում է ջրթողումների և անվերադարձ ջրառի պլան-ժամանակացույց և ներկայացվում է շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2027 թ. և
շարունակական |
Ջրթողումների և անվերադարձ ջրառի ծավալների` ըստ ամիսների բաշխմամբ պլանժամանակացույցի կազմում և մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացում` Սևանա լճից ջրի բացթողման տարեկան մինչև 160.0 մլն մ3 ծավալի սահմանաչափի շրջանակում: |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2.12 |
Ձկան պաշարների համալրում |
էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում (1160000 հատ) |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ),
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2027 թ. և
շարունակական |
Սևանա լճի էկոհամակարգ է բաց թողնվելու` Սևանի իշխան մանրաձուկ` 1,100,000 հատ (միջին զանգված` առնվազն 5 գ),
Սևանի իշխան մանրաձուկ` 40,000 հատ (միջին զանգված` առնվազն 5 գ), Սևանի կողակ մանրաձուկ` 20,000 հատ (միջին զանգված` 2–5 գ):
Ընդհանուր բաց թողնված մանրաձկների քանակը` 1,160,000 հատ |
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի առողջացման նպատակով ՀՀ 2027թ. պետական բյուջեով 1155 ծրագրի 12004 միջոցառմամբ նախատեսված է 440.7 մլն
դրամ |
|
2.13 |
«Սևան» ազգային պարկի կառավարում, պարկում գիտական ուսումնասիրություն ների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ |
1. Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում,
Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում` 25 հա: |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն (համաձայնությամբ) ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2027 թ. և
շարունակական |
Գիտական ուսումնասիրութ-յունների և հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կազմված և ներկայացված եռամսյակային հաշվետվությունների քանակ` 4 հատ
Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված գիտական ուսումնասիրութ-յունների և հետազոտությունների վերաբերյալ հաշվետվությունների քանակ` 4 հատ,
Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրված տարածքի մակերես` 25 հա: |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`
«Սևան» ազգային պարկի կառավարման, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարում միջոցառում, նախատեսված հատկացումը`
127,103.7 հազ. դրամ
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի սեփական
միջոցների հաշվին |
|
2.14 |
Սևանա լճի ջրային հաշվեկշռի մեթոդիկայի վերանայում |
Լճի մակերևույթից գոլորշացման հաշվարկման մեթոդիկայի վերանայում և կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված գոլորշացման մեծության փոփոխության գնահատում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
|
2027 թ. |
2027 թվականի ընթացքում հիդրոօդերևութա-բանական դիտարկումների տվյալների հավաքագրման և նախնական վերլուծության, գոլորշացման վրա ազդող գործոնների և դրանց միջև կապերի գնահատման աշխատանքների իրականացում` գոլորշացման հաշվարկման մեթոդիկայի վերանայման աշխատանքների
30 տոկոսի չափով: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
|
2.15 |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ- տնտեսական զարգացման երկարաժամկետ
ծրագրերի մշակում |
Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2027 թ. և
շարունա- կական |
Մեկնարկած է Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման գործընթացը` 1 փաստաթղթային փաթեթի մշակմամբ |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |