Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

16.10.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

 8 հոկտեմբերի 2026 թվական N 270-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված աուդիտորական առաջադրանքների իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանով հաստատված ուղեցույցներին համապատասխան:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

2026-10-08

Վ. Հովհաննիսյան

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2026 թ. հոկտեմբերի 8-ի
N 270-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1.ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ: ՀԻՄՆԱՐԱՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿԸ 

1.2. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ՊԱՀԱՆՋԸ

1.3. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

1.4. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

2. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

2.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

2.2. ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ

2.3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱ

2.4. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

2.5. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

3.1. ԱՈՒԴԻՏԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ

3.2. ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

3.3. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

3.4. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

3.5. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵ

3.6. ՀԱՎԱՍՏԻԱՑՄԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

4.ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

4.1. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

4.2. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

5. ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

5.1. ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

5.2. ԱՈՒԴԻՏԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՐՑՈՒՄ

5.3. ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

5.4. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

 

1.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿԸ
1.1.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկը (այսուհետև` ձեռնարկ) նախատեսված է «Ներքին աուդիտի մասին»  օրենքով սահմանված հանրային հատվածի կազմակերպություններում (այսուհետև` կազմակերպություն) ներքին աուդիտի գործընթացում ներգրավված աշխատակիցների համար և նպատակ ունի օժանդակել նրանց` այդ կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրման, աշխատանքների կազմակերպման, աուդիտի իրականացման և գնահատման աշխատանքներում: Ընդ որում, սույն ձեռնարկով նախատեսված դրույթները ենթակա են կատարման նաև այն դեպքում, երբ կազմակերպության ներքին աուդիտն իրականացվում է մասնավոր կազմակերպության կողմից` արտապատվիրակման եղանակով:

2. Ներքին աուդիտի սույն ձեռնարկը սահմանում է կանոններ և ընթացակարգեր, որոնք պետք է պահպանվեն աուդիտորական առաջադրանքի ընթացքում (պլանավորում-իրականացում-հաշվետվություն-հետստուգում):

3. Ներքին աուդիտի սույն ձեռնարկը տրամադրում է հանրային ոլորտում ներքին աուդիտի մշակման և իրականացման ընդհանուր ցուցումներ, սակայն այն չի կարող տեխնիկական և մեթոդական առումով ընդգրկել ողջ հանրային ոլորտում հանդիպող բոլոր դեպքերը: Այդ նպատակով յուրաքանչյուր կազմակերպություն իր ներքին աուդիտի կանոնակարգով պետք է հաստատի կազմակերպությունում ներքին աուդիտի իրականացման կարգը և կիրառման եղանակները: Աուդիտի տարեկան պլանները և առանձին աուդիտորական առաջադրանքները պետք է կազմվեն այնպես, որ աջակցեն կազմակերպության նպատակների իրականացմանը:

 

1.1.2. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿԸ և ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

4. Ներքին աուդիտն անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ է, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը: Այն աջակցում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով: Ներքին աուդիտն ուժեղացնում է արժեքներ ստեղծելու, պաշտպանելու և պահպանելու կազմակերպության կարողությունը` կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և ղեկավարությանը տրամադրելով անկախ, ռիսկերի վրա հիմնված և օբյեկտիվ հավաստիացում, խորհրդատվություն, պատկերացում և կանխատեսում:

5. Ներքին աուդիտի գործունեության նպատակներից է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին հավաստիացնել, որ կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարները պատշաճ կերպով կատարում են իրենց վրա դրված պարտականությունները (ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կառավարչական գործընթացների համակարգերի ներդնումը և պահպանումը):

6. Հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի գործունեության նպատակներն են.

1) Օժանդակել կազմակերպությանը լինել հաշվետու հանրության առջև` գնահատելով վերջինիս կողմից իրականացված գործառույթների օգտավետությունը և արդյունավետությունը, օրենքներով, միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը,

2) Օժանդակել կազմակերպության ղեկավարությանը հասնել կազմակերպության նպատակներին` ռիսկերի կառավարման, հսկողության և կառավարչական գործընթացների մասով տրամադրելով անկախ և անաչառ հավաստիացում, խորհրդատվություն, պատկերացում և կանխատեսում,

3) Աջակցել կազմակերպության հանրային շահին ծառայելու կարողությանը,

4) Նպաստել հանրային միջոցների օրինական և արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև հանրային վստահության բարձրացմանը և թափանցիկ միջավայրի ստեղծմանը:

7. Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր գործառույթները հանդիսանում են ներքին աուդիտի ենթակա միավորներ:

8. Ներքին աուդիտի ընդգրկման շրջանակները սահմանվում են ներքին աուդիտի կանոնակարգով և պետք է ներքին աուդիտի ղեկավարին հնարավորություն տան կազմակերպության ղեկավարությանը ներկայացնել կազմակերպության ներքին հսկողության համակարգի համապատասխանության, հուսալիության և արդյունավետության մասին պատշաճ գնահատական:

9. Կազմակերպության ներքին հսկողության համակարգի համապատասխանության, հուսալիության և արդյունավետության մասին պատշաճ գնահատականը հիմնավորվում է աուդիտորական առաջադրանքների արդյունքներով, որոնք իրականացվել են ենթակա միավորներում (կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, ենթակա հիմնարկներ, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ, հիմնադրամներ):

10. Ներքին աուդիտի ղեկավարն աուդիտի ենթակա միավորների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը կազմելիս կարող է նաև հիմնվել աուդիտի ենթակա միավորների վերաբերյալ արտաքին աուդիտորների կամ այլ ստուգում իրականացնողների տրամադրած կարծիքների վրա` դրանք ներառելով եզրակացությունում:

11. Որոշ դեպքերում կազմակերպության ղեկավարը կարող է հանձնարարել ներքին աուդիտին` կազմակերպության ֆինանսական կառավարման կամ քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական ծառայություն մատուցել: Ներքին աուդիտի ղեկավարը այդ դեպքում պետք է հետևի, որ նման աշխատանքների իրականացման ժամանակ ներքին աուդիտը որևէ գործառնական պատասխանատվություն չկրի կամ չստանձնի:

12. Ներքին աուդիտը չի հանդիսանում կազմակերպության կառավարչական գործընթացի մաս կամ ռիսկերի կառավարման համար պատասխանատու, չպետք է կրի գործառնական բնույթի որևէ պատասխանատվություն կամ մասնակցի կառավարչական որոշումների կայացմանը:

13. Այն դեպքում, երբ ներքին աուդիտի ղեկավարը, տեղեկանալով ներքին աուդիտի իրավասությունների սահմանափակումների մասին և այդ մասին հաղորդակցվելով սահմանափակումը ստեղծող միավորի հետ, արդյունքի չի հասնում և դա ի վերջո կարող է հանգեցնել աուդիտորական առաջադրանքի ձախողմանը, ապա նա պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին զեկուցել կազմակերպության ղեկավարին` հիմնավորելով պատճառները:

14. Կազմակերպությունում կառավարչական և ռիսկերի կառավարման գործընթացների, ինչպես նաև ներքին հսկողության համակարգի համար պատասխանատվությունը, ներառյալ խարդախության կանխումը, բացահայտումը և ուսումնասիրումն ամբողջովին հանդիսանում է կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը, ովքեր պարտավոր են ապահովել աշխատանքների և գործընթացների պատշաճ իրականացումը:

15. Կազմակերպության ղեկավարը հանձնարարում է կատարել աուդիտորական առաջադրանքի արդյունքում տրված առաջարկությունները` բացահայտված ռիսկերը զսպելու համար:  Այն դեպքերում, երբ բացահայտված ռիսկերը ընդունելի չեն ղեկավարության կողմից, կամ չկան բավարար միջոցներ և ռեսուրսներ նշված ռիսկերը խելամիտ ժամկետներում կառավարելու կամ զսպելու համար, ղեկավարությունը պետք է ներդնի լրացուցիչ հսկողություններ և իրականացնի այդ ռիսկերի մոնիտորինգ, որպեսզի դրանք չազդեն` մինչև դրանց ամբողջական կառավարումը:  Այդ դեպքում ևս ռիսկի ընդունումը պետք է փաստաթղթավորվի, նշվեն ռիսկի սեփականատերերը, պատճառաբանությունը, մնացորդային ռիսկը, միջանկյալ միջոցառումները և վերանայման ժամկետը:

 

1.1.3. ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ և ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

16. Ներքին աուդիտը պատասխանատվություն չի կրում խարդախության դեմ պայքարի և հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերի (կանխարգելում, բացահայտում, քննություն և այլն) համար, սակայն կարող է դեր ունենալ դրանց իրագործման ընթացքում: Կազմակերպության ակտիվները կորուստներից, չարաշահումներից և վնասներից պահպանման հուսալիության վերաբերյալ ներքին աուդիտի բացահայտումները, ինչպես նաև խարդախության դեմ պայքարի և հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերի իրականացման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումն օգտավետ է կազմակերպության համար: Ներքին աուդիտորները պետք է տիրապետեն անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և այլ ունակությունների խարդախության հատկանիշների հայտնաբերման համար, որոնք կարող են էականորեն աջակցել կազմակերպության գործառույթների իրականացման հարցում:

17. Աուդիտորական առաջադրանքի ընթացքում ներքին աուդիտը չի տալիս բացարձակ հավաստիացում այն մասին, որ աուդիտի ենթակա միավորում առկա խարդախության կամ այլ իրավախախտման բոլոր դեպքերը կհայտնաբերվեն, ինչպես նաև նման պահանջը չի կարող լինել աուդիտորական առաջադրանքի միակ նպատակը: 

 

1.2. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ՊԱՀԱՆՋԸ
1.2.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

18. Ներքին աուդիտի գործունեության նպատակը, լիազորությունները և պարտականությունները սահմանվում են տվյալ կազմակերպության ներքին աուդիտի կանոնակարգով: Ներքին աուդիտի կանոնակարգը` տվյալ կազմակերպության ներքին աուդիտի աշխատանքներն իրականացնելու հիմնական աշխատանքային փաստաթուղթն է:

19. Ներքին աուդիտի կանոնակարգի օրինակելի ձևը սահմանվում է Լիազոր մարմնի կողմից:

20. Ներքին աուդիտի կանոնակարգը հիմք է հանդիսանում ներքին աուդիտի պարբերական գնահատումների համար:

 

1.2.2. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

 

21. Ներքին աուդիտի ղեկավարն իր պարտականությունների պատշաճ կատարման նպատակով պետք է հաշվետու լինի կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին: Կազմակերպության ղեկավարը միջոցներ է ձեռնարկում ներքին աուդիտորների անկախությունը ապահովելու, խթանելու և աուդիտի լիազորությունների շրջանակի ապահովման համար: Կարևոր է կազմակերպության ղեկավարի ուղղակի կապի ապահովումը ներքին աուդիտի ղեկավարի հետ, որը ենթադրում է հանդիպումներ, քննարկումներ, երկխոսություններ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ: Ներքին աուդիտի ղեկավարի մասնակցությունը հանդիպումներին և քննարկումներին հնարավորություն է տալիս գնահատել կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացումը և գործառնական զարգացումները, ինչպես նաև վաղ փուլում բարձրացնել ռիսկերի, համակարգերի, ընթացակարգերի և հսկողության հետ կապված հարցերը: Այն թույլ է տալիս միմյանց միջև փոխանակել ներքին աուդիտի ծրագրերի ու գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը:

22. Ներքին աուդիտի կոմիտեն կազմակերպության ղեկավարի ձևավորած և նրա կողմից ղեկավարվող կոլեգիալ մարմին է, որն աջակցում է կազմակերպության ներքին աուդիտի համակարգին և այդ նպատակով իրականացնում է «Ներքին աուդիտի մասին» օրենքով նախատեսված լիազորություններ: Ներքին աուդիտի կոմիտեի հիմնական գործառույթն է ներքին և արտաքին աուդիտի, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումների իրականացումը և ներքին աուդիտի անկախությանն աջակցությունը:

23. Անկախությունը ենթադրում է, որ ներքին աուդիտն անկախ է աուդիտի ենթարկվող միավորից աուդիտորական առաջադրանքի աշխատանքները պլանավորելիս, իրականացնելիս և ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելիս: 

24. Անկախությունը մոտեցում է, որը բնութագրվում է աուդիտի գործընթացների նկատմամբ ազնիվ և օբյեկտիվ վերաբերմունքով:

25. Անկախությունն անհրաժեշտ է ներքին աուդիտորներին` իրենց աշխատանքն օբյեկտիվ կատարելու նպատակով: Անկախությունը նաև ներքին աուդիտորների` իրենց պարտականություններն անկողմնակալ կատարելուն սպառնացող պայմաններից ազատությունն է: Ազնվությանը և օբյեկտիվությանն ուղղված սպառնալիքները պետք է բացառվեն ներքին աուդիտորի, աուդիտորական առաջադրանքի, գործառութային և կազմակերպական մակարդակներում: Գոյություն ունեն հետևյալ վտանգները, որոնք սպառնում են ներքին աուդիտորի անկախությանը.

Աղյուսակ 1

 

N

Վտանգիանվանումը

Բացատրություն

Վտանգիառկայությանօրինակ

1. Անձնական շահի վտանգ Ներքին աուդիտորները կարող են ունենալ տնտեսական կամ այլ խթան, որի արդյունքում կարող է փոխվել նրանց վարքագիծը և խախտվել անկախությունը կամ նրանց դատողությունների անաչառությունը: Աուդիտորը համաձայնել է աուդիտորական առաջադրանքում չներառել որոշակի աշխատանք կամ հաշվետվությունում արտահայտել ընդգծված դրական կարծիք: Նշվածի շարժառիթ կարող է հանդիսանալ հետագայում այլ աշխատանքի տեղափոխվելու կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու նպատակով` աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի կողմից ներքին աուդիտորի մասնագիտական կամ այլ կարողությունների վերաբերյալ դրական արձագանք հայտնելու երաշխավորությունը:
2. Ինքնաստուգման վտանգ Ներքին աուդիտորները աուդիտորական առաջադրանքի ընթացքում պետք է ուսումնասիրեն իրենց կամ իրենց գործընկերների կողմից կատարած աշխատանքը: Օբյեկտիվությունը համարվում է խաթարված, եթե աուդիտորը հավաստիացման աուդիտ է իրականացնում այնպիսի գործունեության կամ միավորի մասով, որի համար պատասխանատվություն է կրել կամ որի կազմում աշխատել է նախորդ առնվազն մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում: Ներքին աուդիտորը նախկինում աշխատել է կազմակերպության գնումների ծառայությունում և պատասխանատու է եղել գնումների հսկողության գործընթացների նախագծման համար: Քանի որ այդ գործունեությունից չի անցել առնվազն մեկ տարի, նա չի կարող ներկայումս աուդիտորական առաջադրանքի շրջանակներում գնահատել այդ հսկողության գործընթացների արդյունավետությունը:
3. Կառավարման վտանգ Ներքին աուդիտորները իրականացնում են գործառնական գործառույթներ կամ կայացնում են կառավարչական որոշումներ: Ներքին աուդիտորն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության ռիսկերի կառավարման գործընթացում, որի արդյունավետությունը աուդիտորական առաջադրանքի շրջանակում պետք է գնահատի:
4. Մտերմության վտանգ Ներքին աուդիտորի և աուդիտի ենթարկվող միավորի աշխատակիցների մտերմիկ հարաբերություններ, որոնք կարող են ազդել աուդիտորի անաչառության վրա: Ներքին աուդիտորը մի քանի տարի շարունակ իրականացնում է աուդիտորական առաջադրանքներ քաղաքապետարանի` տուրքերի հավաքագրման բաժնում և ղեկավարի հետ հաստատել է մտերիմ հարաբերություններ:
5. Ինքնապաշտպանության վտանգ Ներքին աուդիտորը դառնում է կազմակերպության կամ աուդիտի ենթարկվող միավորի շահերը պաշտպանող կամ վերջիններիս մեղադրող կողմ: Ներքին աուդիտորը ներգրավված է կազմակերպության դեմ ներկայացված դատական հայցում, որտեղ նաև աշխատում է որպես ներքին աուդիտոր:
6. Ճնշման վտանգ Ներքին աուդիտորները ճնշված են սպառնալիքների, իշխող բնավորություն ունեցող անձի կամ այլ փաստացի կամ հնարավոր ճնշումների պատճառով: Նման ճնշումը կարող է դրդել ներքին աուդիտորին վարքագծի փոփոխության` խախտելով անաչառությունը և անկախությունը: Ներքին աուդիտորը ներգրավված է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի աուդիտում, սակայն աշխատակազմի ղեկավարի չափազանց իշխող գործելաոճը ճնշում է գործադրում ներքին աուդիտորի աշխատանքի վրա:

 

26. Ներքին աուդիտի ղեկավարն ամբողջական պատասխանատվություն է կրում ներքին աուդիտորի անկախության պահպանման համար անհրաժեշտ գործողությունները կատարելու հարցում: Ստորև աղյուսակ 2-ում ներկայացված են անկախությանը սպառնացող վտանգների որոշ օրինակներ և համապատասխան ռիսկերը մեղմացնող գործողություններ.

 

Աղյուսակ 2

 

N Վտանգ Հնարավորմեղմացնողգործողություն
1. Ներքին աուդիտորն աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի մտերիմ ընկերն է: Ներքին աուդիտորը պետք է աուդիտի ղեկավարին տեղեկացնի շահերի բախման վերաբերյալ և չպետք է իրականացնի աուդիտորական գործունեություն տվյալ միավորում:
2. Ներքին աուդիտորն աուդիտի ենթարկվող միավորի ոչ ղեկավար աշխատակցի մտերիմ ընկերն է: Ներքին աուդիտորը չպետք է իրականացնի աուդիտորական գործունեություն այն բաժնում, որտեղ աշխատում է այդ աշխատակիցը:
3. Ներքին աուդիտորը աուդիտորական առաջադրանքի իրականացման շրջանակներում պետք է ուսումնասիրի այնպիսի աշխատանք, որը նախկինում իրականացրել է իր գործընկեր աուդիտորներից մեկը: Նա կարող է իրականացնել այդ աշխատանքները` տեղեկացնելով աուդիտի ղեկավարին, իսկ վերջինս պետք է վերահսկի այդ գործընթացը, որպեսզի չխախտվի աուդիտորի անկախությունը:

 

27. Անկախությունը չխախտելու նպատակով ներքին աուդիտորները չպետք է ներառվեն կառավարչական այնպիսի գործընթացներում (օրինակ` հաշվապահական հաշվառման ընթացակարգերի ներդրում կամ գրանցումների իրականացում), որոնք հետագայում ենթադրում են վերջիններիս կողմից գնահատումներ:

28. Եթե աուդիտի աշխատանքներում ժամանակավոր ներգրավվում են փորձագետներ, ապա նրանց չպետք է հանձնարարվի այն աշխատանքների աուդիտի իրականացումը, որոնք կատարվել են նրանց կողմից աուդիտի ժամանակաշրջանին նախորդող առնվազն մեկ տարի առաջ: Համարվում է, որ նման աշխատանքները բացասաբար են անդրադառնում օբյեկտիվության վրա, և այս հանգամանքին պետք է հատուկ ուշադրություն դարձվի աուդիտի աշխատանքների վերահսկման և արդյունքների ներկայացման ժամանակ:

29. Ներքին աուդիտորները պետք է ցուցաբերեն անկախություն` լրացնելով աուդիտորի անկախության հայտարարագիր, որի օրինակելի ձևը ներկայացված է սույն ձեռնարկի 1-ին հավելվածում:

 

1.3. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1.3.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

30. ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն` կազմակերպության ներքին աուդիտի ղեկավարը հանդիսանում է կազմակերպության ներքին աուդիտի կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձ:

31. Ներքին աուդիտի գործառույթների կազմակերպման և իրականացման շրջանակներում կազմակերպության ներքին աուդիտի ղեկավարն իրականացնում է հետևյալ աշխատանքները.

1) մշակում և կազմակերպության ղեկավարի ու ներքին աուդիտի կոմիտեի քննարկմանն է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգը, ռազմավարությունը, տարեկան և աշխատանքային ծրագրերը և դրանցում փոփոխությունները,

2) գնահատում է ներքին աուդիտի ռեսուրսների անհրաժեշտությունը և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում առաջարկություններ` աուդիտի գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ,

3) մշակում և իրականացնում է ներքին աուդիտորների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրեր` երաշխավորելով ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստումը և անհրաժեշտ գիտելիքների ու փորձի առկայությունը,

4) ուղղորդում է ներքին աուդիտի աշխատանքների իրականացումն, այդ թվում` աուդիտորական առաջադրանքի աշխատանքային ծրագրերի կազմումը, աշխատանքների կազմակերպումը, աուդիտորական առաջադրանքի իրականացումը և աուդիտորական առաջադրանքի նկատմամբ վերահսկումը,

5) ապահովում է աուդիտորական առաջադրանքի հաշվետվությունների, եզրակացությունների և առաջարկությունների ներկայացումը կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին,

6) գնահատում է աուդիտորական առաջադրանքի արդյունքներով ձեռնարկված միջոցառումները և ապահովում  է դրանց ընթացքի կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,

7) կազմակերպում է ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրականացումն, այդ թվում` իրականացնում է ներքին աուդիտի որակի ներքին գնահատումներ,

8) նախանշում է կազմակերպության ներքին աուդիտի առջև ծառացած խնդիրները և ղեկավարության քննությանը ներկայացնում դրանց կարգավորմանն ուղղված համապատասխան առաջարկությունները,

9) ապահովում է ժամանակավորապես իրեն տրամադրված փաստաթղթերի անվնաս պահպանումը և աուդիտի ենթարկվող միավորին վերադարձնում դրանց բնօրինակները,

10) ապահովում է ներքին աուդիտի առնչվող փաստաթղթերի պահպանումը և դրանց արխիվացումը,

11) իրականացնում է ներքին աուդիտի օրենսդրությամբ և ստանդարտներով նախատեսված այլ գործառույթներ և պարտականություններ:

 

1.3.2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻՆ

 

32. Ներքին աուդիտորներն աուդիտի (աուդիտորական առաջադրանքների) իրականացման ընթացքում իրավունք ունեն օգտվելու աուդիտի համար անհրաժեշտ կազմակերպության ամբողջ փաստաթղթային և էլեկտրոնային տեղեկատվությունից և գրանցումներից, այդ թվում գաղտնի տեղեկատվությունից` համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գաղտնի տվյալների հասանելիության կարգի: Ներքին աուդիտորներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ անձանց տրամադրել աուդիտի ընթացքում ձեռք բերված կամ հայտնի դարձած տեղեկատվությունը` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

33. Ներքին աուդիտորներն աուդիտորական առաջադրանքների իրականացման ընթացքում իրավունք ունեն հաղորդակցվել աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարների և աշխատակիցների հետ` ստանալով վերջիններիս աջակցությունը: Այս իրավունքների սահմանափակումը կարող է հանգեցնել ներքին աուդիտի աշխատանքների շրջանակների սահմանափակմանը, որի մասին պետք է հայտնել աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին: Չհիմնավորված սահմանափակումները չվերացնելու դեպքում այդ մասին պետք է անմիջապես տեղեկացնել կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:

 

1.3.3. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

34. Հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ` «Ներքին աուդիտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին համապատասխան:

 

1.3.4. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

 

35. Ներքին աուդիտի ղեկավարը, ռեսուրսների գնահատման արդյունքում, կարող է դիմել կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին ոլորտային փորձագետների կամ խորհրդատուների (այսուհետ` փորձագետ) ներգրավման համար, ինչը թույլ կտա ամբողջապես իրականացնել աշխատանքի այն ուղղությունները, որտեղ աուդիտորների կարողունակությունը բավարար չէ:

36. Փորձագետները կարող են լինել տվյալ ոլորտի մասնագետ, անհրաժեշտության դեպքում նաև ունենալ համապատասխան հավաստագիր կամ այլ հիմնավորող փաստաթուղթ:

37. Ներքին աուդիտի ղեկավարը պետք է հավաստիանա, որ փորձագետը տիրապետում է տվյալ աշխատանքի կատարման համար պահանջվող գիտելիքներին, հմտություններին, ինչպես նաև ունի բավարար փորձ և անկախություն` աուդիտորական առաջադրանքում ներառվելու համար: Փորձագետի կարողունակությունը որոշելիս ներքին աուդիտի ղեկավարը պետք է հաշվի առնի հետևյալը.

1) տվյալ բնագավառում փորձագետի մասնագիտացման մասին վկայող որակավորման հավաստագիրը, լիցենզիան,  և այլն,

2) համապատասխան մասնագիտական մարմնին անդամակցումը և տվյալ մարմնի վարքագծի կանոնների հետ համապատասխանության պահպանումը,

3) հեղինակությունը, որը, անհրաժեշտության դեպքում, ներքին աուդիտի ղեկավարը կարող է գնահատել` տվյալ փորձագետի աշխատանքին ծանոթ այլ անձանց հարցում կատարելու միջոցով,

4) նախկինում համանման աշխատանքների կատարման, ինչպես նաև այն ոլորտում փորձը, որտեղ գործունեություն է ծավալում կազմակերպությունը,

5) տվյալ աշխատանքի համար պահանջվող կրթությունը և վերապատրաստումը:

38. Աշխատանքի կատարման ողջ ընթացքում փորձագետի անկախությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար ներքին աուդիտի ղեկավարը պետք է նախապես գնահատի տվյալ փորձագետի կապը կազմակերպության և ներքին աուդիտի հետ: Գնահատումը կատարելիս ներքին աուդիտի ղեկավարը պետք է պարզի ֆինանսական, կազմակերպական կամ անձնական այն կապերի առկայությունը, որոնք կարող են խոչընդոտել ծառայություն մատուցողի կողմից օբյեկտիվ եզրակացություններ և կարծիքներ տալուն:

39. Փորձագետների հետ անհրաժեշտ է կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

40. Պայմանագրում պետք է ներառել այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխատանքների շրջանակները, նպատակները, տրամադրվող հաշվետվությունների կազմը, ժամկետները, փորձագետների իրավունքները (օրինակ` կազմակերպության գրանցումներից օգտվելու գծով գաղտնիության պահպանման պարտավորությունը և պատասխանատվությունը այն հրապարակման կամ այլ անձանց փոխանցման համար) և այլն:

 

1.4. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
1.4.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

41. «Ներքին աուդիտի մասին» օրենքի համաձայն ներքին աուդիտն իրականացնում է երկու կարևորագույն գործառույթ` հավաստիացման տրամադրում և խորհրդատվություն:

42. Ներքին աուդիտի համակարգային մոտեցումը նախատեսում է աուդիտորական առաջադրանքի իրականացման ընթացքում աուդիտորական ապացույցների ձեռքբերման տարբեր մեթոդների և տեխնիկաների համալիր կիրառում:

43. Հավաստիացման ծառայությունների շրջանակներում իրականացվող աուդիտորական առաջադրանքների տեսակներն են.

1) համապատասխանության աուդիտ,

2) կատարողականի աուդիտ,

3) ռիսկերի կառավարման և ներքին հսկողության գործընթացների արդյունավետության աուդիտ,

4) տեղեկատվական տեխնոլոգիանների (այսուհետ` ՏՏ) ոլորտին և կիբեռանվտանգությանը վերաբերող աուդիտ,

5) համապատասխանության և կատարողականի աուդիտի տեսակների համակցություն:

44. Համապատասխանության աուդիտը (տեսությունում կամ առաջավոր գործելակերպում երբեմն հանդիպում է նաև իրավական աուդիտ անվանումը) նախատեսված է օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին, գերատեսչական նորմատիվ ակտերին և այլն) կազմակերպության գործունեության համապատասխանությունն ուսումնասիրելու համար: Այս դեպքում, շեշտը դրվում է ոչ միայն ներքին հսկողության տարբեր գործընթացների արդյունավետության գնահատման, այլ նաև օրենքներին, այլ իրավական ակտերին և այլ պայմաններին կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ ղեկավարությանը հավաստիացման տրամադրման վրա:

45. Կատարողականի աուդիտը (տեսությունում կամ առաջավոր գործելակերպում երբեմն հանդիպում են նաև արդյունավետության աուդիտ կամ 3 E-երի աուդիտ անվանումները) նախատեսված է գործընթացները գնահատել տնտեսելու, օգտավետության և արդյունավետության տեսանկյունից: Կատարողականի աուդիտն ուսումնասիրում է գործունեության իրականացումը այս երեք հատկանիշների տեսանկյունից: Այն կարող է նաև ընդգրկել ծառայությունների համեմատումը համանման կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների հետ` որակի և ծախսերի տեսանկյունից:

46. Ռիսկերի կառավարման և ներքին հսկողության գործընթացների արդյունավետության աուդիտը նախատեսված է ամբողջ կազմակերպությունում ներքին հսկողության և ռիսկերի կառավարման գործառույթների համապարփակ ուսումնասիրության և գնահատման համար:

47. ՏՏ ոլորտին և կիբեռանվտանգությանը վերաբերող աուդիտները նախատեսված են հասկանալու կազմակերպության կողմից օգտագործվող տեխնոլոգիաների կառավարման, դրանց սպառնացող կիբեռանվտանգության ռիսկերի և գործընթացների անընդհատության խնդիրները:

48. Համապատասխանության և կատարողականի աուդիտի տեսակների համակցության տարատեսակներից են` համակարգի գնահատման, ֆինանսական և այլ աուդիտները: Աուդիտի ամենատարածված տեսակները ներկայացված են հաջորդ բաժիններում:

 

1.4.2. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՈՒԴԻՏ

 

49. Համակարգի գնահատման աուդիտն ընդգրկում է ֆինանսական կառավարման համակարգերի և ղեկավարության կողմից ներդրված ներքին հսկողության համակարգերի մանրակրկիտ գնահատում` դրանց արդյունավետությունը և օգտավետությունը ուսումնասիրելու և դիտարկելու նպատակով:

 

1.4.3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ

 

50. Ֆինանսական աուդիտի նպատակն է գնահատել ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, ինչպես նաև վերջիններիս համապատասխանությունը ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների կիրառելի հիմունքներին, հարկային և այլ օրենսդրության պահանջներին:

 

1.4.4. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՈՒԴԻՏ

 

51. ՏՏ աուդիտի ընթացքում հավաստիացում է տրամադրվում, որ.

1) Կազմակերպությունում գործող ՏՏ համակարգերը և լուծումները բխում են կազմակերպության ռազմավարությունից և աջակցում են կազմակերպության նպատակների արդյունավետ իրականացմանը,

2) Կազմակերպության տեղեկատվական ակտիվներին սպառնացող ռիսկերը բացահայտված են և ներդրված են բավարար արդյունավետ հսկողություններ դրանք զսպելու համար,

3) Ապահովված է տեղեկատվական և կիբեռ անվտանգության բավարար մակարդակ` տեղեկատվության հիմնարար սկզբունքների` գաղտնիություն, ամբողջականություն և հասանելիության ապահովման համար:

52. ՏՏ աուդիտը կարող է ներառել ինչպես կազմակերպությունում առկա բոլոր տեղեկատվական տեխնոլոգիաների կամ առանձին ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաների հսկողության գործընթացները, այնպես էլ դրանց նախագծերը կամ առանձին փուլերը: Ընդունված գործելաոճ է ՏՏ նախաներդրումային աուդիտի իրականացումը, որի նպատակն է բացահայտել այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ և խոչընդոտել որևէ տեխնոլոգիայի կամ տեխնոլոգիական լուծման ներդրմանը:

 

1.4.5. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

53. Խորհրդատվական ծառայությունները ներքին աուդիտորների կողմից մատուցվող այն ծառայություններն են, որոնց դեպքում աուդիտորական առաջադրանքի շրջանակները քննարկվում և հստակեցվում են խորհրդատվական ծառայությունների պահանջ ներկայացրած կողմի հետ (Հավաստիացման ծառայությունների դեպքում աուդիտորական առաջադրանքի շրջանակները հստակեցնում է ելնելով ռիսկերի գնահատումից):

54. Ի տարբերություն Հավաստիացման ծառայության, Խորհրդատվական ծառայությունների մատուցման դեպքում.

1) աուդիտորական առաջադրանքի վերջնական հաշվետվությունը տրամադրում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին,

2) ներքին աուդիտի կողմից ներկայացված առաջարկությունների կատարման պատասխանատուն ծառայությունների պատվիրատուն է,

3) ներքին աուդիտի կողմից արված առաջարկությունները պարտադիր հետստուգման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ խորհրդատվական ծառայությունների աուդիտորական առաջադրանքի ընթացքում բացահայտվել են նշանակալի ռիսկեր, և դրանց հետագա մշտադիտարկման կամ հետստուգման անհրաժեշտությունը համաձայնեցվել է կազմակերպության ղեկավարի կամ ներքին աուդիտի կոմիտեի հետ,

4) ներքին աուդիտը կարող է հրաժարվել տրամադրել խորհրդատվական ծառայություններ, եթե չունի բավարար ռեսուրսներ (ժամանակ, համապատասխան թվով անձնակազմ կամ տեխնիկական միջոցներ) կամ անհրաժեշտ կոմպետենցիաներ (գիտելիքներ, հմտություններ և փորձառություն), կամ եթե տվյալ ծառայության մատուցումը կարող է հանգեցնել կառավարչական պարտականությունների ստանձնման` այդպիսով խաթարելով ներքին աուդիտի անկախությունը և օբյեկտիվությունը:

55. Խորհրդատվական ծառայությունների դեպքում ներքին աուդիտորները պետք է ցուցաբերեն զգուշավորություն գործառնական կամ կառավարչական պարտականություններ չստանձնելու համար, ինչի հետևանքով կարող է խախտվել նրանց անկախությունը և անաչառությունը: Նման ծառայությունները կարող են ներառել խորհրդատվություն.

1) որևէ գործառույթի կամ գործընթացի ներքին հսկողության տարրերի նախագծման համար,

2) ռիսկերի կառավարման վերաբերյալ,

3) գործընթացների նկարագրման կամ ռիսկերի գնահատման համար,

4) տեղեկատվական անվտանգության կամ գործունեության շարունակականության (բիզնեսի անընդհատության) գործընթացների վերաբերյալ,

5) Այլ հնարավոր դեպքերի մասով:

 

 

2. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
2.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
2.1.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

 

56. Սույն ձեռնարկում ներկայացված է ներքին աուդիտի համակարգը, որը կազմված է երեք տեսակ հիերարխիկ պաշտոններից` ներքին աուդիտի ղեկավար, աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավար և աուդիտոր կամ այլ աշխատակից:

 

2.1.2. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ և ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

 

57. Ներքին աուդիտի կողմից իրականացվող աուդիտորական առաջադրանքի աշխատանքների պատասխանատուները հանդիսանում են աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարները, որոնք պատասխանատու են առանձին աուդիտորական առաջադրանքների ուղղորդման և վերահսկման համար: Աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարների պարտականություններն են.

1) ուղղորդել աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի անդամների աշխատանքները` անհրաժեշտության դեպքում ցուցաբերելով աջակցություն,

2) հաղորդել ներքին աուդիտի ղեկավարին հայտնաբերված խնդիրները և մտահոգությունները,

3) ապահովել աուդիտորական առաջադրանքների աշխատանքային ծրագրերին համապատասխան աուդիտի պատշաճ կատարումը,

4) քննարկել ներքին աուդիտի ղեկավարի և ներքին աուդիտորների հետ աուդիտորական առաջադրանքների իրականացման ավելի արդյունավետ և օգտավետ մոտեցումներ,

5) մասնակցել աուդիտորական առաջադրանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմման աշխատանքներին:

58. Ներքին աուդիտի աշխատակիցները կատարում են աուդիտորական առաջադրանքների ծրագրով սահմանված աշխատանքներ: Ներքին աուդիտորները աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի հետ մշտապես պետք է քննարկեն իրականացված աշխատանքների և դրանց կատարման ընթացքում առաջացած խոչընդոտների, սահմանափակումների ու աուդիտորական առաջադրանքի աշխատանքային ծրագրից շեղումների հետ կապված հարցերը:

 

2.2. ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

59. Ներքին աուդիտորներն իրենց աշխատանքային պարտականությունների իրականացման ընթացքում պարտավոր են պահպանել վարքագծի և էթիկայի պահանջները, որոնք ամբողջությամբ ներառված են ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1233-Ն որոշման Հավելված 1-ով սահմանված Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների (այսուհետ` ստանդարտներ) Տիրույթ II-ում («Էթիկա և պրոֆեսիոնալիզմ»): Աուդիտորները պետք է առաջնորդվեն Ստանդարտներով անկախ սահմանված բարեվարքության, օբյեկտիվության, գաղտնիության և կոմպետենտության սկզբունքներով: Ի լրումն Ստանդարտների պահանջների` ներքին աուդիտորները պարտավոր են պահպանել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց համար սահմանված վարքագծի այլ կանոններ:

 

2.3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱ
2.3.1. ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

 

60. Ներքին աուդիտի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար ներքին աուդիտի ղեկավարը պետք է ապահովի, որ ներքին աուդիտի գործընթացում ներգրավված անձինք, իրենց առջև դրված խնդիրների իրականացման համար, տիրապետեն որոշակի գիտելիքների և հմտությունների: Ստորև ներկայացվում են ներքին աուդիտորների կարողունակությանը ներկայացվող մի քանի ընդհանուր պահանջներ.

1) ներքին աուդիտի աշխատանքներն իրականացնելիս ներքին աուդիտորներից պահանջվում է ցուցաբերել ներքին աուդիտի ստանդարտների, ընթացակարգերի և մեթոդների կիրառման կարողունակություն: Կարողունակությունը նշանակում է հնարավոր իրավիճակներում գիտելիքները կիրառելու և այդ իրավիճակներում առանց ծավալուն տեխնիկական հետազոտության և աջակցության գործելու կարողություն,

2) ներքին աուդիտորները պետք է ներգրավվեն միայն այնպիսի գործառնություններում և աուդիտորական առաջադրանքներում, որոնց համար ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, այդ թվում նաև աուդիտի ենթարկվող միավորին վերաբերող համապատասխան ոլորտային ստանդարտների, ընթացակարգերի և օրենսդրության վերաբերյալ,

3) ներքին աուդիտորներից պահանջվում է կառավարման սկզբունքների ըմբռնում` կազմակերպության պատշաճ գործելակերպից շեղումների էականությունը և նշանակալիությունը որոշելու և գնահատելու համար: Ըմբռնում նշանակում է հնարավոր իրավիճակներում լայն գիտելիքները կիրառելու, նշանակալի շեղումները բացահայտելու, ինչպես նաև հիմնավորված որոշումների կայացման համար անհրաժեշտ ուսումնասիրություն կատարելու ունակություն,

4) ներքին աուդիտորները պետք է կարողանան հասկանալ խնդրի առկայությունը և որոշել, թե հետագա ինչ ուսումնասիրություն կամ աջակցություն է անհրաժեշտ:

61. Ներքին աուդիտորները պետք է կարողանան հաղորդակցվել աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի և այդ ստորաբաժանման աշխատակիցների հետ և աշխատանքային հարաբերությունների ընթացքում բավարար կապեր պահպանել այդ անձանց հետ: Ներքին աուդիտորները պետք է տիրապետեն գրավոր և բանավոր խոսքի հմտություններին, որպեսզի կարողանան հստակորեն ներկայացնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են աուդիտորական առաջադրանքի նպատակները, շրջանակները, գնահատումները, եզրակացությունները և առաջարկությունները:

 

2.3.2. ԶԳԱՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

62. Ներքին աուդիտորներն իրենց գործունեության ընթացքում կարող են հայտնաբերել կազմակերպության համար զգայուն տեղեկատվություն, որի չարտոնված օգտագործումը կարող է հանգեցնել նշանակալի հետևանքների:

63. Զգայուն տեղեկատվությունը կարող է վերաբերել յուրացումների, կոռուպցիոն դեպքերի, չարաշահումներին, խարդախության կամ այլ անօրինականությունների:

64. Նման պարագայում ներքին աուդիտորը պետք է այդ տեղեկատվության մասին հայտնի ներքին աուդիտի ղեկավարին, իսկ վերջինս` համապատասխան իրավապահ մարմիններին:

65. Ներքին աուդիտորը կարող է կանգնել երկընտրանքի առջև` արդյոք հարկավոր է տեղեկատվությունը հայտնել հաշվետվողականության սովորական շղթայից կամ նույնիսկ կազմակերպությունից դուրս գտնվող անձանց:

66. Հաշվետվողականության սովորական շղթան կարող է շրջանցվել որոշ զգայուն տեղեկատվության ի հայտ գալու դեպքում, նույնիսկ այն դեպքում, երբ կազմակերպության ղեկավարը, ներքին աուդիտի կոմիտեն և ներքին աուդիտի ղեկավարը համաձայնության են գալիս, թե ինչ գործողություններ է պետք ձեռնարկել:

67. Ներքին աուդիտորը պարտավոր է բարեխղճորեն գնահատել իր կողմից արված եզրակացությունների բոլոր ապացույցները և որոշել, թե արդյոք գոյություն ունի կազմակերպության շահերը, հանրությանը և հասարակական մարմինները պաշտպանելու լրացուցիչ գործողությունների պահանջ:

68. Ներքին աուդիտորը պետք է հաշվի առնի վարքագծի կանոններով նախատեսված գաղտնիության պահպանման սկզբունքը` տեղեկատվության արժեքը և պատկանելիությունը կարևորելու, ինչպես նաև չլիազորված բացահայտումից խուսափելու համար, եթե առկա չէ այդպիսի բացահայտման իրավական կամ մասնագիտական պարտականություն:

69. Այս որոշման կայացման գործընթացում, անհրաժեշտության դեպքում, աուդիտորը կարող է ստանալ իրավաբանական կամ այլ մասնագիտական խորհրդատվություն: Նման մասնագիտական խորհրդատվությունը կարող է օգտակար լինել հանգամանքները տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելու համար, ինչպես նաև հնարավոր գործողությունների հավանական ազդեցության և հետևանքների վերաբերյալ կարծիքներ տրամադրելու համար:

 

2.3.3. ՊԱՏՇԱՃ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

70. Յուրաքանչյուր ներքին աուդիտոր պետք է պատասխանատու լինի իր աշխատանքային վարքագծի համար և ապահովի, որ այն ցուցաբերվի մասնագիտական պատշաճ ուշադրությամբ (համաձայն ստանդարտների սկզբունք 4-ի): Այս կապակցությամբ աուդիտորը պարտավոր է.

1) լինել ազնիվ և թույլ չտալ օբյեկտիվության սկզբունքների խախտում կամ շեղում,

2) հայտնել շահերի բախման դեպքերի մասին,

3) չընդունել նվերներ, չենթարկվել գայթակղությունների, կամ այլ օգուտներ ստանալ աշխատակիցներից կամ այլ կողմնակի անձանցից,

4) ուսումնասիրել և փաստաթղթավորել (փաստաթղթերով հիմնավորել) աուդիտորական առաջադրանքի աշխատանքները,

5) աուդիտորական առաջադրանքի արդյունքների գնահատման համար ուսումնասիրել և կանոնակարգել ղեկավարության կողմից կիրառվող աշխատանքների չափանիշները,

6) խնամքով և բավարար կերպով հավաքել այն բոլոր փաստերը, որոնք առնչվում են և հուսալի հիմք են հանդիսանում աուդիտորական առաջադրանքի եզրակացությունների համար,

7) զգոն լինել բոլոր իրավախախտումների, սխալների և բացթողումների, պարապուրդի, տնտեսման չարաշահումների, անարդյունավետության, թերացումների նկատմամբ, որոնք կարող են բերել տրված առաջադրանքի ձախողմանը և հանգեցնել շահերի բախման,

8) ունենալ բավարար գիտելիքներ, հմտություններ և այլ ունակություններ բացահայտելու համար այն հայտանիշները, որոնց միջոցով կարելի է բացահայտել խարդախությունը,

9) հայտնել այն հայտանիշների մասին, որոնք ցույց են տալիս հնարավոր խարդախության կատարման փաստը և առաջարկել այն ենթարկել համապատասխան ուսումնասիրության,

10) բացահայտել ներքին աուդիտորներին հայտնի բոլոր հիմնավոր փաստերը, որոնց չբացահայտման դեպքում կարող են վտանգվել նրանց հաշվետվությունների հավաստիությունը կամ քողարկվել անօրինականությունները,

11) աուդիտի ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը չօգտագործել անձնական կամ շահադիտական նպատակներով:

71. Ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները կազմակերպության ներքին աուդիտորների պատշաճ մասնագիտական ուշադրությունն ապահովելու համար: Այդ նպատակով պետք է ապահովվի ստանդարտներով նախատեսվող աուդիտի որակի երաշխավորմանը համապատասխան ներքին աուդիտի համակարգի առկայություն:

72. Ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է նպաստավոր պայմաններ ստեղծել ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստումն ապահովելու համար: Ներքին աուդիտորները պետք է ստանան շարունակական մասնագիտական կրթություն, որը կվերաբերի կազմակերպության գործունեությանն ու բնագավառին,  խարդախության հատկանիշների հայտնաբերման ուղղված անհրաժեշտ գիտելիքներին, հմտություններին և այլ ունակություններին և ուղղված կլինի կառավարչական գործընթացների, ռիսկերի և հսկողության գործընթացների գծով կարողունակության պահպանմանը և զարգացմանը:

 

2.4. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

73. Ձեռնարկը հիմնվում է հանրային հատվածում ներքին աուդիտի գործունեությունը կանոնակարգող օրենքների և այլ իրավական ակտերի վրա («Ներքին աուդիտի մասին» օրենք, ստանդարտներ, ստանդարտների կիրառման ցուցումներ, այսուհետ` կիրառման ցուցումներ) և համապարփակ ձևով ներկայացնում է հանրային հատվածում ներքին աուդիտի գործընթացի կազմակերպական և գործնական խնդիրները: «Ներքին աուդիտի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջների կատարման շրջանակներում Լիազոր մարմինը սահմանում է ներքին աուդիտի գործընթացում կիրառվող ձևաչափերի, հարցաշարերի ու ստուգաթերթերի և այլ փաստաթղթերի օրինակելի ձևեր, որոնք կարող են ներքին աուդիտորների կողմից համապատասխանաբար խմբագրվել` պահպանելով տվյալ փաստաթղթերին ներկայացվող պահանջներն ու բաղադրիչները:

 

2.5. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2.5.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

74. Ներքին աուդիտի ղեկավարը պետք է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի տարեկան հաշվետվություններ, որոնք ամփոփում են ներքին աուդիտի տարեկան գործունեությունը:

75. Ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը պետք է ներկայացվի կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:

76. Աուդիտի տարեկան հաշվետվությունները հնարավորություն են ընձեռում կատարել համեմատություն ներքին աուդիտի կատարողականի և աուդիտի տարեկան ծրագրի միջև և բացահայտել ի հայտ եկած շեղումները և դրանց պատճառները:

77. Եթե կատարողականի և աուդիտի տարեկան ծրագրի միջև առկա են շեղումներ, ապա, պարզելով այդ շեղումների պատճառները, հարկավոր է որոշում կայացնել ներքին աուդիտի ռազմավարությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

78. Ներքին աուդիտի գործունեության արդյունավետության գնահատման նպատակով` անհրաժեշտ է նաև որոշել աուդիտի ծածկույթը` աուդիտի միջավայրի տարրերի ցանկի համեմատ:

79. Տարեկան հաշվետվության ձևը պետք է հաստատվի կազմակերպության ներքին աուդիտի կանոնակարգով:

 

2.5.2. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

80. Ներքին աուդիտի ղեկավարը ներքին աուդիտի ստեղծման, վերակազմակերպման կամ փոփոխության դեպքում պետք է Լիազոր մարմնին ներկայացնի հաշվետվություն սույն ձեռնարկի 11-րդ հավելվածում ներկայացված 1-ին ձևով ներքին աուդիտի գրանցման, վերակազմակերպման կամ փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշման կամ հրամանի ուժի մեջ մտնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

81. Ներքին աուդիտի ղեկավարը ներքին աուդիտի կանոնակարգի հաստատումից կամ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է Լիազոր մարմնին ներկայացնի հաշվետվություն սույն ձեռնարկի 11-րդ հավելվածում ներկայացված 2-րդ ձևով:

82. Ներքին աուդիտի ղեկավարը ներքին աուդիտորի պաշտոնի նշանակմանը կամ ազատմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Լիազոր մարմնին` սույն ձեռնարկի 11-րդ հավելվածում ներկայացված 3-րդ ձևով:

83. Ներքին աուդիտի ղեկավարը ներքին աուդիտի ռազմավարությունը և տարեկան ծրագիրը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները պետք է Լիազոր մարմնին ներկայացնի հաստատումից կամ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

84. Ներքին աուդիտի ղեկավարը պատրաստում և կազմակերպության ղեկավարի միջոցով մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Լիազոր մարմին է ներկայացնում նախորդող տարվա ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունը: Պետական կամ համայնքային հիմնարկները, պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպությունները, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունները ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացնում տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմնի միջոցով: Ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվության բաղկացուցիչ մաս են նաև կազմում սույն ձեռնարկի 12-րդ հավելվածում ներկայացված աղյուսակները:

 

 

3. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

3.1. ԱՈՒԴԻՏԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ
3.1.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ և ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

 

85. Աուդիտի ենթակա միջավայրն ընդգրկում է կազմակերպության աուդիտի բոլոր հնարավոր գործառույթները, առաջադրանքներն ու աուդիտի ենթակա գործընթացները:

86. Ներքին աուդիտի ենթակա միջավայրը (այսուհետ` աուդիտի միջավայր) ներառում է ողջ կազմակերպությունը: Աուդիտի միջավայրի տարրերը սույն ձեռնարկում կոչվում են միավորներ, որոնք ներառում են.

1) գործընթացներ,

2) համակարգի կազմակերպություններ` պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ (ՀՈԱԿ), հիմնադրամներ, փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ), մասնաճյուղեր,

3) հիմնարկներ (այդ թվում` ծրագրերի իրականացման գրասենյակներ),

4) կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչություններ, բաժիններ),

5) առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություններ, տեսչություններ, ծառայություններ),

6) այլ ստորաբաժանումներ, ծրագրեր, միջոցառումներ:

87. Աուդիտի միջավայրի տարրերի որոշման համար կազմակերպությունը կարող է կիրառել ուղղահայաց, հորիզոնական, գործընթացային կամ համակցված մոտեցումներ.

1) Ուղղահայաց մոտեցման դեպքում աուդիտի տարրերն ընդգրկում են կազմակերպության հիերարխիկ կառուցվածքի միավորները: Այս մոտեցման դեպքում կազմակերպության միավորներն առանձնացվում (բաժանվում) են մինչև աուդիտի ենթակա ամենափոքր տարրը: Ուղղահայաց մոտեցման առավելություններից է հանդիսանում վերջինիս համապատասխանությունը կազմակերպության կազմակերպաիրավական կամ հիերարխիկ կառուցվածքի հետ, որը թույլ է տալիս ընդգրկել ողջ կազմակերպությունը և խուսափել բացթողումներից: Բացի դրանից աուդիտի կողմից հայտնաբերված թերացումների վերացման համար պատասխանատուները մեծամասամբ հանդիսանում են տվյալ միավորների ղեկավարները,

2) Հորիզոնական մոտեցման դեպքում աուդիտի տարրերը ընդգրկում է կազմակերպության ներսում գործող բոլոր գործընթացները և ծրագրերը: Այս մոտեցումը կիրառվում է այն դեպքում, երբ կազմակերպության ներսում գործում են մեկանգամյա իրականացվող ծրագրեր, որոնք չեն կազմում ոչ մի ստորաբաժանման մաս կամ այնպիսի գործառույթներ, որոնք արտահայտված չեն կազմակերպության հիերարխիկ կառուցվածքում, սակայն կրում են առանցքային բնույթ,

3) Գործընթացային մոտեցման դեպքում աուդիտի տարրը կարող է լինել մի գործընթաց, որը սկսվում է կազմակերպության մեկ ստորաբաժանումում, շարունակվում երկրորդում և ավարտվում մեկ այլ ստորաբաժանումում, որում կարող են ներգրավված լինել նաև ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ և այլն: Օրինակ աշխատակիցների աշխատավարձի գործընթացը,

4) Համակցված մոտեցման դեպքում աուդիտի միջավայրի տարրերում ընդգրկվում են և՛ կազմակերպության հիերարխիկ կառուցվածքային բաղադրիչներ, և՛ տարբեր գործընթացներ, նախագծեր և ծրագրեր:

88. Ելնելով  ներքին աուդիտի ռեսուրսների սահմանափակ լինելու հանգամանքից` ներքին աուդիտը հիմնականում պետք է կենտրոնանա կազմակերպության կառավարչական գործընթացների, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի գործընթացների ռիսկերի գնահատման արդյունքում ընտրված բարձր ռիսկային տարրերի վրա:

89. Ներքին աուդիտի դերը կայանում է նրանում, որ գնահատի կազմակերպության ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը: Ընդ որում` ներքին աուդիտը կարող է նաև ունենալ խորհրդատուի դեր նման գործընթացների նախագծման, ներդրման և գործունեության ընթացքում:

90. Եթե կազմակերպությունում գործում է ռիսկերի կառավարման առանձնացված ստորաբաժանում, ապա ներքին աուդիտն համագործակցում է տվյալ ստորաբաժանման հետ, միաժամանակ գնահատում է ռիսկերի կառավարման գործընթացների արդյունավետությունը: Այն դեպքերում, երբ կազմակերպությունում առկա չէ ռիսկերի կառավարման ստորաբաժանում, ներքին աուդիտն աջակցում է կազմակերպության ղեկավարին ռիսկերի հայտնաբերման, գնահատման և ռիսկերի կառավարման գործընթացների կազմակերպման գործում, առավելագույն խուսափելով որևէ գործառնական գործառույթի իրականացումից, որը կարող է խախտել աուդիտի անկախությունը:

 

3.1.2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ և ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄ

 

91. Ռազմավարության առաջին փուլն է հանդիսանում տվյալ կազմակերպության ընդհանուր գործունեության ուսումնասիրումը: Այս փուլում իրականացվում է ոչ միայն կազմակերպության ներքին միջավայրի, այլ նաև նրա վրա ազդող արտաքին միջավայրի գործոնների ուսումնասիրություն:

92. Ուսումնասիրության իրականացման նպատակով ներքին աուդիտորները պետք է օգտվեն կազմակերպության ռազմավարական ծրագրերից, կազմակերպության գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունից և կազմակերպության տարեկան և հեռանկարային բյուջեները կազմելու հիմք հանդիսացող հաշվարկներից:

93. Նշված փաստաթղթերից ներքին աուդիտն առանձնացնում է այն միջոցառումները, որոնք առաջիկայում նախանշվել են որպես կազմակերպության գերակայություններ, հիմնական խնդիրներ և նպատակներ: Նշված միջոցառումները նախանշելուց հետո կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարների հետ հարցազրույցների, ինչպես նաև ստորաբաժանումների կանոնադրությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա ներքին աուդիտը պետք է կազմի կազմակերպության նպատակների իրագործման համար անհրաժեշտ աշխատանքների ու դրանց կատարման համար պատասխանատուների ցանկը կամ կազմակերպության առանցքային գործընթացների ցանկը: Նշված գործընթացն իրականացվում է ռազմավարությունը առաջին անգամ կազմելու ժամանակ, իսկ հաջորդիվ այն թարմացվում և վերանայվում է ըստ անհրաժեշտության:

94. Այս գործողությունների միջոցով, ներքին աուդիտը ստանում է Կազմակերպության գործընթացների ցուցակը և համաձայնեցնում դրանք գործընթացների սեփականատերերի հետ: Կազմակերպության գործընթացների ցուցակը պետք է ներառի նաև Կազմակերպության հետ փոխկապակցված միավորները, ինչպես նաև Կազմակերպության կարևոր նախագծերը:  Գործընթացները կարող են տարբերակվել/դասակարգվել իբրև Հիմնական և Օժանդակ գործընթացներ:

95. Կազմակերպության ընդհանուր գործունեության ուսումնասիրման նպատակով, բացի վերոնշյալ գործընթացների կիրառումից, կարելի է նաև օգտագործել ուսումնասիրման այնպիսի մոդելներ, ինչպիսիք են կազմակերպության վրա ազդող քաղաքական, տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական գործոնների ազդեցության ուսումնասիրման մոդելը (անգլերեն` PEST (ՓԵՍԹ) մոդել), կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի ու հնարավոր օգուտների և վտանգների ուսումնասիրության մոդելը (անգլերեն` SWOT (ՍՎՈԹ) վերլուծություն) և այլն: Հարկ է նշել, որ վերոնշյալ մեթոդների կիրառումը չի կրում պարտադիր բնույթ, և ներքին աուդիտի ղեկավարը կարող է օգտագործել կազմակերպության ընդհանուր գործունեության ուսումնասիրման այլ մեթոդներ և մոտեցումներ: Այստեղ շատ կարևոր է հենց այս փուլից տիրապետել կազմակերպության հիմնական գործընթացներին` դրանց բնորոշ ռիսկերը ճիշտ հասկանալու և գնահատելու համար:

 

3.1.3. ԱՈՒԴԻՏԻ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ (ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆԱԽԱՆՇՈՒՄ)

 

96. Սույն ձեռնարկի 94-րդ կետում նկարագրված Կազմակերպության գործընթացների կազմված և համաձայնեցված ցուցակը ըստ էության հանդիսանում է Կազմակերպության ներքին աուդիտի բազմությունը:

97. Ներքին աուդիտի բազմությունը աուդիտի ենթակա բոլոր միավորների ամբողջությունն է, որի յուրաքանչյուր միավորի ռիսկերը պետք է գնահատվեն և որոնցից պետք է ընտրվեն առաջիկա 3 տարիների, ինչպես նաև տվյալ տարվա համար ներքին աուդիտի ծրագրում ներառվելիք միավորները:

98. Կազմակերպության յուրաքանչյուր հիմնական գործընթաց կարող է դիտարկվել որպես աուդիտի միավոր: Աուդիտի միավոր կարող են հանդիսանալ իրար հետ սերտորեն փոխկապակցված գործընթացները, կամ գործընթաց, որում ներգրավված են նաև այլ միավորներ/գործընթացներ:

99. Կազմակերպության միավորների նախանշման համար նախևառաջ պետք է դիտարկել կազմակերպության բոլոր նպատակները, իսկ այնուհետև այդ նպատակների իրագործման համար նախատեսված գործընթացները և դրանք իրականացնող միավորները:

100. Ներքին աուդիտի բազմությունը պետք է դիտարկվի որպես դինամիկ աղյուսակ, որը պետք է թարմացվի կազմակերպության առանցքային գործառույթների յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

 

3.2. ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
3.2.1. ԱՈՒԴԻՏԻ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

101. Ռիսկերի կառավարումը կազմակերպության կառավարման կարևորագույն տարրերից է, որը վերաբերում է կազմակերպության բոլոր գործառույթներին:

102. Շատ կազմակերպություններ կիրառում են ռիսկերի հետևողական և ամբողջական կառավարման մոտեցումներ, որոնք պետք է ամբողջությամբ ինտեգրված լինեն կազմակերպության կառավարման գործընթացին: Ռիսկերի կառավարումը կիրառելի է կազմակերպության բոլոր մակարդակներում` կառավարչական, կազմակերպչական, ֆունկցիոնալ/գործընթացային և գործառույթային:

103. Ռիսկերի արդյունավետ կառավարման գործընթացը կարող է նպաստել նշանակալի ռիսկերին առնչվող հիմնական հսկողությունների որոշմանը: Հսկողությունների որոշումը և ներդնումը ղեկավարության կողմից օգտագործվող հիմնական մեթոդներից է ռիսկերի կառավարման համար` կազմակերպության ռիսկերի տարբեր մակարդակների նկատմամբ հանդուրժողականության շրջակայքում: Ներքին աուդիտը աուդիտորական առաջադրանքի ընթացքում գնահատում է ներդրված հսկողությունները և կազմակերպության ղեկավարին տրամադրում է հավաստիացում նշանակալի ռիսկերի կառավարման վերաբերյալ:

104. Ռիսկերի կառավարման գործընթացում կիրառվում են երկու հիմնարար հասկացություններ` բնորոշ ռիսկ և մնացորդային ռիսկ: Բնորոշ ռիսկը սահմանվում է գործընթացին կամ գործառույթին բնորոշ ռիսկ` առանց ներքին հսկողության տարրերի: Մնացորդային ռիսկը այն ռիսկն է, որը մնում է ղեկավարության կողմից արված գործողությունների արդյունքում, որոնք միտված են նվազեցնելու ռիսկի ի հայտ գալու հավանականությունը կամ ազդեցությունը: Այլ կերպ ասված, մնացորդային ռիսկը բնորոշ ռիսկն է` ներդրված հսկողություններից հետո:

105. Հիմնական հսկողությունները օգնում են ռիսկերը նվազեցնել մինչև ընդունելի մակարդակը: Տարբերվում են ներքին հսկողությունների երեք հիմնական տեսակներ – կանխարգելիչ, բացահայտիչ և ուղղիչ:

106. Ռիսկերի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ռիսկի համար ներդրված լինի կանխարգելիչ, բացահայտիչ և ուղղիչ հսկողություններ: Ներքին աուդիտը աուդիտորական առաջադրանքն իրականացնելու ժամանակ պետք է համոզվի, որ յուրաքանչյուր ռիսկի համար ներդրված են այս հսկողությունները, թեստավորի դրանք և համոզվի, որ դրանք արդյունավետ գործում են` նվազեցնելով ռիսկը մինչև ընդունելի մակարդակը:

107. Ներքին աուդիտը պետք է կենտրոնանա այն ոլորտների, գործընթացների, գործառույթների վրա, որոնք ունեն բարձր բնորոշ ռիսկ, որտեղ ներքին հսկողության տարրերը ներդրված չեն կամ նոր են, որտեղ բնորոշ և մնացորդային ռիսկերի տարբերությունը շատ բարձր է, այսինքն ներդրված հսկողությունների վրա մեծ շեշտ է դրված:

108. Նախորդ փուլում նախանշված աուդիտի բազմության միավորներն ունեն իրարից խիստ տարբերվող ռիսկեր և, սահմանափակ ռեսուրս ունենալու պատճառով, նպատակահարմար է ներքին աուդիտի ուժերը կենտրոնացնել ավելի առանցքային նշանակություն ունեցող միավորների վրա:

109. Այս փուլում իրականացվում է նախանշված միավորների համար ռիսկերի գնահատում, որոնց հիման վրա որոշվում է աուդիտի աշխատանքների իրականացման հաճախականությունը: Միավորների ռիսկերի վերլուծությունն աուդիտի իրականացման անհրաժեշտության գնահատման հիմնական փուլն է: Վերջինս մեծապես օգնում է աուդիտորներին որոշել աուդիտների առաջնահերթությունը և հաճախականությունը: Ընդ որում ներքին աուդիտի կողմից ռիսկերի գնահատման գործընթացը պետք է հաշվի առնի մի շարք գործոններ, ներառյալ նախկին աուդիտների պատմությունը, կանոնակարգման համապատասխանությունը, կազմակերպական փոփոխությունները, նախորդ աուդիտից անցած ժամանակը և այլ գործոններ:

110. Ռիսկը որևէ իրադարձություն տեղի ունենալու հավանականություն է, որը բացասաբար կազդի կազմակերպության նպատակների իրագործման վրա:

111. Սույն ձեռնարկում ռիսկերը բաժանվում են հետևյալ 6 խմբերի.

1) Ռազմավարական,

2) Ֆինանսական,

3) Համապատասխանության (Compliance),

4) Գործառնական (Operational),

5) ՏՏ և տեղեկատվության անվտանգության,

6) Մարդկային ռեսուրսների:

112. Միավորի ընդհանուր ռիսկի ազդեցությունը գնահատվում է որպես նշված վեց բաղադրիչների հանրագումար:

113. Կազմակերպության ստորաբաժանումների կողմից իրենց բիզնես-գործընթացների (այսուհետ` գործընթացներ) նկարագրումը ռիսկերի արդյունավետ կառավարման սկզբնաղբյուրն է: Գործընթացի նկարագրերը դինամիկ փաստաթղթեր են և պետք է պարբերաբար վերանայվեն ու թարմացվեն: Ներքին աուդիտը դրանց անդրադառնում է առնվազն տարին մեկ անգամ` տարեկան պլանավորման նպատակով ռիսկերի գնահատման ընթացքում, ինչպես նաև յուրաքանչյուր անգամ, երբ տեղի են ունենում էական փոփոխություններ արտաքին և ներքին միջավայրում, որոնք կարող են ազդեցություն ունենալ կազմակերպության ռիսկերի նկարագրի և կոնկրետ գործընթացների վրա: Նշված գործընթացների նակարագրման պարտավորությունը, ինչպես նաև դրան առնչվող այլ մանրամասները պետք է սահմանվեն ներքին աուդիտի Կանոնակարգով:

114. Գործընթացների նկարագրումը և վերլուծությունը իրականացվում է հետևյալ քայլերով.

1) գործընթացների ցանկի կազմում, որը ներառում է կազմակերպության կառուցվածքային յուրաքանչյուր միավորի կողմից իրականացվող հիմնական գործընթացները, ինչպես նաև դրանց օժանդակող գործընթացները,

2) գործընթացների սխեմատիկ ներկայացում (ըստ անհրաժեշտության) ըստ իրենց ընթացակարգային կառուցվածքի: Օրինակ` նոր աշխատակիցների ներգրավում, տեղեկատվության հավաքագրում, մշակում, հաշվետվության/եզրակացության պատրաստում և այլն:

115. Հիմնվելով տարիների ընթացքում կուտակված գիտելիքի և փորձի, ինչպես նաև հարցազրույցների ժամանակ աուդիտի միավորների ղեկավարների կողմից տրամադրած տեղեկատվության վրա` ներքին աուդիտը կարող է ներքին աուդիտորի տեսանկյունից լրամշակել կազմակերպության գործընթացների նկարագրերը: Եթե կազմակերպության գործընթացները արդեն նկարագրված են, ներքին աուդիտը կարող է օգտագործել այդ փաստաթղթերը և ըստ անհրաժեշտության թարմացնել դրանք:

116. Գործընթացի յուրաքանչյուր գործողության/քայլի համար պետք է բացահայտվեն առնվազն հետևյալ հարցերը.

1) ո՞վ է իրականացնում,

2) ի՞նչ է իրականացվում,

3) ի՞նչ է կիրառվում (օգտագործվում), այդ թվում` փաստաթղթերը (ձևաթերթերը), տեխնոլոգիաները,

4) ե՞րբ է իրականացվում (ի՞նչ ժամկետներում, պարբերականությամբ),

5) ո՞րտեղ է իրականացվում,

6) որո՞նք են մուտքային տվյալները,

7) որո՞նք են ելքային տվյալները (գործընթացից ստացված արդյունքը):

117. Գործընթացի սխեմատիկ նկարագիրը պետք է ներառի գործընթացի քայլերում հնարավոր ռիսկերը և դրանց համապատասխան հսկողությունները:

118. Եթե կազմակերպության գործընթացներն արդեն նկարագրված և գույքագրված են, ապա ներքին աուդիտը կարող է օգտվել այդ նկարագրություններից, նրանցում առկա ռիսկերից և հսկողություններից: Եթե գործընթացները նկարագրված չեն, ապա ներքին աուդիտը կարող է նախաձեռնել գործընթացների նկարագրությունը` սույն ձեռնարկի 114-րդ կետով սահմանված քայլերի հաջորդականությամբ և աջակցել կազմակերպության ստորաբաժանումներին նկարագրել իրենց գործընթացները:

119. Եթե կազմակերպությունում գործում է ռիսկերի կառավարման ստորաբաժանում, ապա ռիսկերի գնահատման ժամանակ ներքին աուդիտը կարող է օգտվել ռիսկերի կառավարման ստորաբաժանման վերլուծությունների արդյունքներով տրված գնահատականներից:

 

3.2.2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

120. Ներքին աուդիտի ռազմավարության և տարեկան ծրագրի կազմման համար իրականացվող ռիսկերի գնահատման գործընթացում գնահատվում է գործընթացի/միավորի բնորոշ ռիսկը:

121. Ռիսկերի գնահատումը պետք է պատասխանի այն հարցին, թե որևէ միջադեպի տեղի ունենալը ինչպե՞ս կազդի տվյալ գործընթացի վրա, որն էլ իր հերթին ինչպես կանդրադառնա կազմակերպության նպատակների իրականացման վրա: Տարբերակվում են ռիսկերի գնահատման երկու մոտեցումներ` որակական և քանակական: Սույն ձեռնարկում կիրառվում է ռիսկերի գնահատման որակական մոտեցումը, թեև պատմական տվյալների առկայության դեպքում, ներքին աուդիտը կարող է իրականացնել նաև ռիսկերի գնահատման քանակական վերլուծություններ, ուսումնասիրել թե տվյալ ռիսկը քանի անգամ, ինչ հաճախությամբ է արտահայտվել, և գնահատել թե ինչ հավանականությամբ կարող է արտահայտվել ապագայում:

122. Ներքին աուդիտի կողմից ռիսկերի որակական գնահատումն իրականացվում է վատագույն սցենարի դիտարկման սկզբունքով: Դիտարկվում է վատագույն դեպքը, որը կարող է հանգեցնել գործընթացի նպատակների չիրագործմանը կամ գործընթացի խափանմանը:

123. Յուրաքանչյուր գործընթաց/ենթագործընթացի համար ռիսկերի գնահատում իրականացնողների կողմից որակական գնահատականներ են տրվում, թե գործընթացի ոչ պատշաճ իրականացումը կամ խափանումը ի՞նչ առավելագույն բացասական ազդեցություն/հետևանք կունենա կազմակերպության համար:

124. Որակական գնահատման ժամանակ ռիսկի ազդեցության գնահատման համար օգտագործվում են որակական գնահատականներ` հիմնվելով գնահատողների կուտակված գիտելիքների և փորձի վրա հիմնված մասնագիտական գնահատականների վրա և հավանականությունը դիտարկվում է որպես 100%, այսինքն եթե ռիսկը առկա է և չկա բավարար ու արդյունավետ ներքին հսկողություն, ապա այն կարող է բացասաբար ազդել կազմակերպության նպատակների իրագործման և գործընթացների արդյունավետության վրա:

125. Ռիսկերի քանակական գնահատում կարելի է իրականացնել գործընթացների ռիսկերի որակական գնահատումից հետո` բարձր և միջին-բարձր ռիսկային գործընթացների (կամ բոլոր գործընթացների) ռիսկերն ավելի մանրամասն գնահատելու համար:

126. Քանակական գնահատման դեպքում յուրաքանչյուր բացահայտված ռիսկի համար որոշվում է ռիսկի ազդեցությունը գործընթացի նպատակների վրա (ինչպես որակական վերլուծության դեպքում), ինչպես նաև ռիսկի ի հայտ գալու հավանականությունը:

127. Ռիսկի հավանականությունը բացահայտված հանգամանքների տեղի ունենալու հնարավորության թվային չափանիշ է: Այն պետք է մեծ լինի զրոյից (հակառակ դեպքում ռիսկը չի կարող բացասական ազդեցություն ունենալ և խնդիրներ առաջացնել) և փոքր լինի 100%-ից (հակառակ դեպքում ռիսկը հստակ և հայտնի խնդիր է):

128. Քանակական գնահատումներն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ պատմական իրադարձությունների զգալի բազա, որպեսզի որոշակի ճշտությամբ հնարավոր լինի գնահատել որևէ իրադարձության տեղի ունենալու հավանականությունը:

129. Գործընթացների ռիսկերը փաստաթղթավորելու և շարունակաբար հետևելու համար ներքին աուդիտը կազմում է յուրաքանչյուր աուդիտի միավորի գործընթացի նկարագիր: Գործընթացի նկարագիրն ամփոփում է գործընթացին վերաբերող ռիսկերը` խմբավորված ըստ հետևյալ 6 խմբերի.

1) Ռազմավարական ռիսկ - հնարավոր կորուստներ, որոնք կարող են առաջանալ վատ որոշումների, փոփոխվող պայմանների կամ փոփոխություններին չհարմարվելու հետևանքով: Եթե պատշաճ կերպով չկառավարվեն, այս ռիսկերը կարող են առավելապես ազդել կազմակերպության նպատակների և խնդիրների իրականացման վրա: Ռազմավարական ռիսկը գնահատելիս պետք է հաշվի առնել ռազմավարական պլանավորման շրջանակները, կազմակերպության ղեկավարման մոտեցումները, պլանավորումը և ռեսուրսների բաշխումը, կայունությունը, հեղինակությունը, նորարարությունը և այլն:

2) Համապատասխանության ռիսկ - հնարավոր կորուստներ, որոնք կազմակերպությունը կարող է կրել օրենքներին, կանոնակարգերին, ոլորտային պահանջներին, պայմանագրերին և ներքին քաղաքականություններին ու ընթացակարգերին չհամապատասխանելու արդյունքում: Համապատասխանության ռիսկը գնահատելիս պետք է հաշվի առնել զեղծարարությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և հարկային օրենսդրությունը, երրորդ կողմի հետ հարաբերություններ և այլն: Թեև բոլոր տեսակի ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ կազմակերպության հեղինակության վրա, այնուհանդերձ համապատասխանության ռիսկերը կարող են էական ազդեցություն ունենալ կազմակերպության հեղինակության վրա: Ուստի, համապատասխանության ռիսկերի շրջանակներում կարող են դիտարկվել բոլոր ռիսկերը որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ կազմակերպության հեղինակության վրա:

3) Ֆինանսական ռիսկ - հնարավոր կորուստներ ակտիվների կամ եկամուտների տեսքով` վատ ֆինանսական կառավարման կամ շուկայի պայմանների պատճառով: Ֆինանսական ռիսկը գնահատելիս պետք է հաշվի առնել. հաշվապահությունը, ֆինանսական հաշվետվությունները, իրացվելիություն և դրամական հոսքերը, վարկային ռիսկերը և կապիտալի կառուցվածքը և այլն:

4) Գործառնական (Operational) ռիսկ - ներհատուկ է գործընթացի կարևորությանը և կազմակերպության գործառնությունների վրա դրա ազդեցությանը կամ տեղի ունի, երբ կազմակերպությունը չի կարողանում հասնել իր նպատակներին` գործառնությունների ամբողջականությունը, արդյունավետությունը, նպատակայնությունը, և ակտիվների (օրինակ` ֆինանսական տեղեկատվություն, ֆիզիկական և մտավոր սեփականություն) պահպանումը ապահովելու նպատակով ռիսկերը չբացահայտելու և չկառավարելու հետևանքով: Այս ռիսկը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել գործընթացի կարևորությունը, փոփոխությունները, գործառնությունների բարդությունը կամ փոխկապակցվածությունը, իրավական ռիսկը և համապատասխանությունը օրենսդրությանը, զեղծարարության հնարավորությունը, անսովոր դեպքերը, գործառնական սխալներն ու բացթողումները, ներքին համակարգերի դիմադրողականությունն ու ռեզերվային հնարավորությունները և այլն:

5) ՏՏ և տեղեկատվության անվտանգության ռիսկ - հնարավոր կորուստներ, որոնք կարող են առաջանալ, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները նախատեսվածի պես չեն գործում կամ խաթարում են տեղեկատվության հասանելիությունը, ամբողջականությունն ու անվտանգությունը: Որոշումների կայացման համար նախատեսված տեղեկատվությունն ամբողջական, արդիական, ճշգրիտ, ժամանակին հասանելի չէ կամ չի հաղորդակցվում կազմակերպության ներսում կամ արտաքին աշխարհի հետ ինչպես որ հարկն է: Տեխնոլոգիայի և տեղեկատվության կառավարման ռիսկը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել տեխնոլոգիական փոփոխությունները, բարդությունը, տեղեկատվական ակտիվների արտաքին կապակցվածությունը, ավտոմատացման միջավայրի բնույթը, կատարման միտումները և այլն:

6) Մարդկային ռեսուրսների ռիսկ - ինչը ներառում է կազմակերպության ղեկավարության դերն ու պարտականությունները, կազմակերպության մարդկային կապիտալի համալրման հարցերը, աշխատակիցների կոմպետենցիաները և վերապատրաստումները, արժեքներն ու մշակույթը, աշխատակիցների զեղծարարության հնարավորությունները և ազդեցությունը կազմակերպության մշակույթի վրա կամ ազդեցությունը կազմակերպության նպատակներին հասնելու ունակության վրա: Մարդկային ռեսուրսների ռիսկը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել կազմակերպական կառուցվածքի փոփոխությունները և ղեկավարության դերն ու պարտականությունները, աշխատակիցների կողմից զեղծարարության հնարավորությունը, բարոյական վիճակը և մտավոր կապիտալի հոսունությունը/պահպանումը, համալրման մակարդակը և այլն:

130. Ռիսկերի գնահատումն իրականացվում է ներքին աուդիտի կողմից պատրաստված հարցաթերթիկների լրացման միջոցով: Հարցաթերթիկի լրացման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար ներքին աուդիտը կարող է կազմակերպել հանդիպումներ կազմակերպության ղեկավարի և աուդիտի միավորների ղեկավարների հետ և աջակցել նրանց հարցաթերթիկը լրացնելու համար: Հանդիպումների ընթացքում ներքին աուդիտը պետք է տրամադրի բավարար տեղեկատվություն, օրինակ ի՞նչ է բնորոշ ռիսկը, ինչպե՞ս պետք է լրացնել հարցաթերթիկը, ինչպե՞ս է հաշվարկվում մնացորդային ռիսկը և այլն: Ներքին աուդիտը ոչ մի կերպ չպետք է ազդի գնահատողների կողմից տրվող գնահատականների վրա` ռիսկերի վերաբերյալ անաչառ պատկեր ստանալու համար: Աուդիտի միավորների ղեկավարների հետ հանդիպումները կարող են նաև իրականացվել առցանց (որևէ տեխնոլոգիայի միջոցով), հեռախոսակապի միջոցով և այլն:

131. Ռիսկերը գնահատվում են սույն ձեռնարկի 111-րդ կետում բերված 6 խմբերին (ռազմավարական, համապատասխանության, ֆինանսական, գործառնական, ՏՏ և տեղեկատվության անվտանգության, մարդկային ռեսուրսների) համապատասխան` 1-ից 4 թվային մեծությամբ: Ընդ որում գնահատվում է բնորոշ ռիսկը, այսինքն այն ռիսկը, որը բնորոշ է տվյալ գործընթացին/միավորին` առանց ներքին հսկողության տարրերը հաշվի առնելու: Ռիսկի գնահատականը և դրան համարժեք ռիսկի մակարդակը որոշվում է հետևյալ սանդղակով.

 

Աղյուսակ 3

 

Ռիսկի գնահատական Ռիսկի մակարդակ
1 Ցածր
2 Միջին
3 Միջին-Բարձր
4 Բարձր

 

132. Որևէ գործընթացի ռիսկի վերջնական արժեքը հաշվարկվում է ռիսկի վերը բերված վեց խմբերին տրված արժեքների գումարով: Օրինակ`

 

Աղյուսակ 4

 

Ռիսկերի գնահատման հարցաթերթիկի լրացման օրինակ
# Գործընթաց Ռիսկեր
Ռազմավարական Ֆինանսական Համապատաս-խանության Գործառ-նական ՏՏ և տեղեկատ-վության
անվտանգության
Մարդկային ռեսուրսների Ընդամենը
1 Անձնակազմի կառավարում * 2 2 1 1 1 1 8

* Սույն օրինակն ընդամենը սուբյեկտիվ գնահատական է գնահատման կարգն ավելի մատչելի ցուցադրելու համար:

 

133. Ներքին աուդիտը ևս իրականացնում է ռիսկերի գնահատում Աուդիտի բազմության բոլոր միավորների համար` օգտագործելով նույն սանդղակը և հարցաթերթիկը, մշակում է ստացված ողջ տեղեկատվությունը` վերջնական առաջնահերթությունները, աուդիտի պարբերականությունը նախանշելու համար:

134. Տեղեկատվության մշակման ժամանակ պետք է առավել ուշադրություն դարձնել այն գործընթացների կամ միավորների վրա, որոնց համար ղեկավարության և ներքին աուդիտի գնահատականներում կան շեղումներ: Այն դեպքերում, երբ շեղումները զգալի են (2 և ավել միավոր), այդ դեպքերում պետք է վերանայել գնահատականները և ըստ անհրաժեշտության նորից քննարկել գնահատող անձանց հետ: Հնարավոր է, որ գնահատողները չեն ունեցել բավարար տեղեկատվություն կամ ընդհակառակը` ռիսկերը գնահատել են կոնկրետ դեպքերից ելնելով` գնահատելով մնացորդային ռիսկը բնորոշ ռիսկի փոխարեն:

135. Յուրաքանչյուր միավորի համար իրականացվում է ռիսկի գնահատում առնվազն երեք կողմերի` գործընթացի/միավորի սեփականատիրոջ (ղեկավարի), կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կողմից: Ռիսկի վերջնական արժեքը որոշվում է հետևյալ մոտեցումներից մեկով.

1) Որպես կանոն, ռիսկի վերջնական արժեքը հավասար է բոլոր գնահատականների միջինին.

2) Այն դեպքերում, երբ գնահատականների միջև առկա են զգալի շեղումներ (2 և ավելի միավոր), կամ երբ ներքին աուդիտի մասնագիտական դատողությամբ առկա է ռիսկերի թերագնահատման միտում, ներքին աուդիտի ղեկավարն իրավունք ունի որպես վերջնական արժեք ընդունել առավելագույն գնահատականը: Սա թույլ է տալիս ապահովել, որ նշանակալի ռիսկերը դուրս չմնան աուդիտի ծրագրից` ղեկավար անձնակազմի հնարավոր սուբյեկտիվ գնահատականների պատճառով:

Օրինակ.

 

Աղյուսակ 5

 

Ռիսկերի գնահատման հարցաթերթիկի լրացման օրինակ
# Գործընթաց Ռիսկեր Ներքին Աուդիտ Սեփականատեր Ղեկավար Ռիսկի վերջնական արժեքը
Ռազմավարական Ֆինանսական Համապատասխանության Գործառնական ՏՏ և տեղեկատվության
անվտանգության
Մարդկային ռեսուրսների Ընդամենը Ընդամենը Ընդամենը
1 Անձնակազմի կառավարում * 2 2 1 1 1 1 8 9 11 9**

* Սույն օրինակն ընդամենը սուբյեկտիվ գնահատական է գնահատման կարգն ավելի մատչելի ցուցադրելու համար: ** Ռիսկի վերջնական արժեքը որոշվել է ներքին աուդիտի, աուդիտի միավորի սեփականատիրոջ և Կազմակերպության ղեկավարի տված գնահատականների միջին հաշվարկով

 

3.2.3. ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ և ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

136. Ներքին աուդիտի տարեկան ծրագիրը պետք է ներառի աուդիտի ենթակա բոլոր ռիսկային միավորները, և քանի որ մեկ տարվա ընթացքում այդ բոլոր միավորների միաժամանակյա ուսումնասիրությունն անիրատեսական է, ուստի պետք է սահմանել առաջնահերթություններ: Ներքոնշյալ մոտեցումը օգնում է կատարել աուդիտի միավորների ընտրություն` ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա:

137. Ռիսկերի գնահատականների ամփոփելուց հետո, ներքին աուդիտն այն ներկայացնում է կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի քննարկմանը` վերջնական առաջնահերթությունները որոշելու համար: Արդյունքում, ներքին աուդիտը դասակարգում է այն միավորները, որոնք պետք է աուդիտի ենթարկվեն ամեն տարի, 2 տարին մեկ, 3 տարին մեկ, ինչպես նաև ցածր ռիսկային միավորները, որոնք կարող են ընդգրկվել տարեկան աուդիտի ծրագրում ներքին աուդիտի ղեկավարի կամ կազմակերպության ղեկավարի հայեցողությամբ: Դասակարգման ընթացքում պետք է հաշվի առնել ոչ միայն ռիսկի արժեքները, այլ նաև օրենսդրական կամ այլ պահանջներ: Օրինակ կարող են լինել դեպքեր, երբ որևէ գործընթաց կամ միավոր ունի բնորոշ միջին ռիսկ, սակայն կա օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջ նշված գործընթացը կամ միավորը աուդիտի ենթարկել ամեն տարի:

138. Աուդիտի բազմության միավորների համար աուդիտի պարբերականությունը կարելի է որոշել օգտվելով ստորև բերված աղյուսակից:

 

Աղյուսակ 6

 

Ռիսկի մակարդակ Բնորոշ ռիսկի գնահատական Պարբերականություն
Բարձր 21 – 24 Ամեն տարի, սակայն կարող է հետաձգվել 2 տարին մեկ` կախված ներազդող գործոններից
Միջին-բարձր 17 – 20 Ամեն տարի կամ երկու տարին մեկ` պայմանավորված աուդիտի ռեսուրսներով
Միջին 13 - 16 Երկու կամ երեք տարին մեկ` պայմանավորված աուդիտի ռեսուրսներով
Ցածր 6 - 12 Ըստ ներքին աուդիտի ղեկավարի կամ կազմակերպության ղեկավարի հայեցողության

 

139. Այն միավորները, որոնք գտնվում են բարձր ռիսկային խմբում (ռիսկի վերջնական արժեքը գտնվում է 21-24 տիրույթում) պետք է ընդգրկվեն առաջիկա տարվա աուդիտի ծրագրում և աուդիտի ենթարկվեն տարեկան կտրվածքով, իսկ ցածր ռիսկայնություն ունեցող միավորները կարող են աուդիտի ենթարկվել ավելի հազվադեպ` համաձայն 138-րդ կետում բերված աղյուսակ 6-ի:
140. Եթե ներքին աուդիտի մարդկային ռեսուրսները չեն բավարարում ամբողջությամբ աուդիտի ենթարկել բարձր և միջին-բարձր ռիսկային միավորները, ապա ներքին աուդիտի ղեկավարը կազմակերպության ղեկավարին պետք է առաջարկի նոր ռեսուրսներ ներգրավել: Ռեսուրսների ներգրավման անհնարինության դեպքում, պետք է աուդիտի բազմությունից ընտրել ռիսկի առավել բարձր թվային գնահատական ստացած միավորները միայն:

141. Եթե ներքին աուդիտի ռեսուրսները բավարարում են, ապա ելնելով առկա ռեսուրսների հասանելիությունից` ընտրվում են աուդիտի ենթարկվող միավորները հետևյալ համամասնությամբ.

 

Աղյուսակ 7

 

N Ռիսկային խումբը Աուդիտի ենթարկվող միավորների ընտրանք
1. Բարձր ռիսկային խմբի 100%
2. Միջին-բարձր խմբի 60%-ը
3. Միջին խմբի 35%-ը
4. Ցածր խմբի միավորները ըստ հասանելի ժամանակահատվածի` ներքին աուդիտի ղեկավարի կամ կազմակերպության ղեկավարի որոշմամբ

 

142. Առաջնահերթությունները սահմանվում են հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքին աուդիտի ռեսուրսները հնարավոր է չբավարարեն անգամ կազմակերպության բոլոր բարձր ռիսկային գործընթացները աուդիտի ենթարկելու համար:

143. Առաջնահերթությունների որոշման ստորև բերված մոտեցումը կարելի է կիրառել սույն մեթոդաբանության օգտագործման հաջորդող տարվանից: Մեթոդաբանության կիրառման առաջին տարում, ռազմավարության և տարեկան ծրագիրը կազմվում են աուդիտի միավորների ռիսկերի գնահատման արդյունքում ստացված ռիսկերի արժեքների բացարձակ մեծությունների հիման վրա: Առաջնահերթությունները սահմանվում են հաշվի առնելով ռիսկի արժեքի աճման կամ նվազման միտումները: Այն միավորներին, որոնց ռիսկի արժեքը նախորդ տարվա ընթացքում աճել է, ապա դրան անհրաժեշտ է տալ առաջնահերթություն` այլ հավասար պայմաններում: Օրինակ ստորև բերված օրինակում երկու աուդիտի միավորների ռիսկի գնահատականները գտնվում են 17-20 տիրույթում, հետևաբար, համաձայն 138–րդ կետի աղյուսակ 6-ի, նրանք գտնվում են միջինի-բարձր խմբում: Սակայն եթե «Հաշվապահություն» միավորի ռիսկը աճել է նախորդ տարվա համեմատ, ապա պետք է տվյալ տարում առաջնահերթությունը տալ հաշվապահությանը և ընդգրկել աուդիտի տարեկան ծրագրում:

 

Աղյուսակ 8

 

 

# Գործընթաց Ռիսկեր
Ռազմավարական Ֆինանսական Համապատաս-խանության Գործառնական ՏՏ և տեղեկատ-վության անվտանգության Մարդկային ռեսուրսների Ընդամենը
Ա - Հիմնական գործընթացներ
Բ.2 - Հասարակայնության հետ կապեր
1 Ենթագործընթաց 1 4 3 2 3 2 3 17
Բ.3 - Հաշվապահություն և ֆինանսական կառավարում
1 Ֆինանսական պլանավորում, բյուջետավորում և վերահսկում 4 4 4 4 2 2 20

 

144. Անհրաժեշտ է հավաքագրել աուդիտի միավորները` ըստ ռիսկի արժեքների խումբ առ խումբ (բարձր, միջին-բարձր, միջին, ցածր), և միևնույն խմբում գտնվող միավորների ընթացիկ և նախորդ տարիների ռիսկի արժեքների հիման վրա որոշել տվյալ խմբում ընդգրկված միավորների առաջնահերթությունները:

145. Ստորև նկարագրված են առաջնահերթության որոշման քայլերը` համապատասխան օրինակով:

Քայլ 1. Առաջնահերթությունների գնահատման համար նշանակվում է գործակից, որի որոշման համար օգտագործվում է ռիսկի ցուցանիշների աճման/նվազման զուգահեռանիստաձև մատրիցան, որն ունի հետևյալ տեսքը.

 

Մատրիցա 1

նկար

 

Եթե միավորի ռիսկի արժեքը աճել է նախորդ տարիների համեմատ (սլաքը վերև), ապա գործակիցը հավասար է 2-ի: Եթե այն նվազել է (սլաքը ներքև), ապա գործակիցը հավասար է -2-ի` բացասական նշանով: Իսկ եթե այն մնացել է անփոփոխ (շեղանկյուն), ապա գործակիցը հավասար է 1-ի: Օրինակ` միավորի ռիսկի արժեքը նախորդ տարիներում և ընթացիկ տարում ունի հետևյալ մեծությունները.

 

Աղյուսակ 9

 

N   3 տարի առաջ 2 տարի առաջ Նախորդ տարի Ընթացիկ տարի
1 Ռիսկի ցուցանիշ 21 18 19 19
2 Գործակիցներ (Գ) -2 2 1 X

 

Այս օրինակում նախորդ 3-րդ տարվա ընթացքում ռիսկի արժեքը եղել է 21, իսկ ընթացիկ տարվա ռիսկի արժեքը 19 է, ուստի տվյալ դեպքում գործակիցը նվազել է և 2-րդ մատրիցայի համաձայն (սլաքը ներքև) դրա գործակիցը (Գ3) կլինի -2:

2 տարի առաջվա ռիսկի արժեքի նկատմամբ ընթացիկ տարվա ռիսկի արժեքն աճել է, ուստի գործակիցը (Գ2) կստացվի 2 (սլաքը վերև),

Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա ռիսկի արժեքը մնացել է անփոփոխ, հետևաբար գործակցի (Գ1) արժեքը 1 է (շեղանկյուն):

Քայլ 2. Այս փուլում յուրաքանչյուր տարվա համար սահմանվում են կշիռներ (Կ), որոնք նույնպես հաստատուն մեծություններ են և կախված տարիների ժամանակագրական առումով վաղեմությունից ունեն հետևյալ արժեքները.

 

Աղյուսակ 10

 

N   3 տարի առաջ 2 տարի առաջ Նախորդ տարի
1 Կշիռ (Կ) 1 2 3

 

Սույն քայլով նկարագրված կշիռների և առաջնահերթության գործակցի հաշվարկը կիրառվում է միայն մեթոդաբանության կիրառման երկրորդ տարվանից սկսած, երբ առկա են նախորդ տարիների համեմատական տվյալներ: Մեթոդաբանության ներդրման առաջին տարում առաջնահերթությունը որոշվում է բացառապես ռիսկի գնահատման արդյունքում ստացված բացարձակ թվային արժեքների հիման վրա (առավելագույն միավոր ստացած միավորներին տրվում է առաջնահերթություն)` հաշվի առնելով 139-րդ և 142-րդ կետերով սահմանված դասակարգումն ու համամասնությունները:

Քայլ 3. Այս փուլում ստացված գործակիցները տեղադրվում են հետևյալ բանաձևում.

ԱԳ = (Գ1) x (Կ1) + (Գ2) x (Կ2) + (Գ3) x (Կ3)

որտեղ`

ԱԳ նշանակում է առաջնահերթության ընդհանուր գործակից,

Գ նշանակում է գործակից,

Կ նշանակում է կշիռ:

Վերոնշյալ օրինակում ներկայացված միավորի առաջնահերթության գործակիցը հավասար կլինի.

ԱԳ = 1 x 3 + 2 x 2 + (-2) x 1 = 5

146. Միևնույն ռիսկային խմբում ընդգրկված միավորների առաջնահերթության գործակիցները (ԱԳ) համեմատվում են միմյանց հետ և կախված առաջնահերթության գործակցի արժեքից որոշվում են այն միավորները, որոնք ստանում են առաջնահերթություն մյուսների համեմատ (ավելի բարձր առաջնահերթության գործակից ունեցող միավորներին տրվում է առաջնայնություն): Ընդ որում, եթե կառուցվածքային կամ այլ փոփոխություններով պայմանավորված կազմակերպությունում ավելացել է նոր միավոր, ապա այդ միավորի համար իրականացվում է լրացուցիչ գնահատում` որի արդյունքում որոշվում է առաջնահերթության գնահատականը:

147. Ներքին աուդիտին անհրաժեշտ է հաշվարկել նաև իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսները: Ներքին աուդիտի համար անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսները հիմնականում կարելի է խմբավորել հետևյալ խմբերում.

1) Տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովում (համակարգչային տեխնիկա և ծրագրերի ձեռքբերում, ծրագրավորում և սպասարկում),

2) գործուղման ծախսեր (ճանապարհածախս, օրապահիկի և գիշերավարձի ծախսեր),

3) տրանսպորտային միջոցներ (վառելիք և սպասարկում)

4) այլ (գրենական պիտույքներ, վարձակալության, կապի և այլ ծախսեր):

148. Տեխնիկական ռեսուրսների հաշվարկը անհրաժեշտության դեպքում կարելի է իրականացնել եռամսյակային կտրվածքով: Անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսների մասին պահանջագիրը մինչև տարեկան ծրագրերի կազմումը պետք է համաձայնեցնել կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի հետ:

 

3.3. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
3.3.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

149. Կազմակերպության ներքին աուդիտի ռազմավարական ծրագիրը (այսուհետ` Ռազմավարություն) հանդիսանում է աուդիտի երեք տարվա պլանավորման փաստաթուղթ: Ներքին աուդիտի ռազմավարությունը պետք է ներառի տեսլական, ռազմավարական նպատակներ և աջակցող նախաձեռնություններ ներքին աուդիտի համար: Ռազմավարությունը մշակվում է կազմակերպության ներքին աուդիտի ղեկավարի կողմից` հիմք ընդունելով կազմակերպության աուդիտի իրականացման անհրաժեշտության գնահատականները (ռիսկերի գնահատումները, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածներում կազմակերպությունում իրականացված ներքին աուդիտների եզրակացությունները, բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, դրանց գծով իրականացված գործողությունները և դրանց կատարման վերաբերյալ հաշվետվությունները):

150. Ռազմավարությունը սահմանում է ներքին աուդիտի կողմից իրականացվող աշխատանքները, կազմակերպությունում աուդիտի ենթակա ոլորտները, աուդիտների ժամկետները (հաճախականությունը) և հնարավորություն է տալիս կազմել աուդիտի տարեկան ծրագրեր` ելնելով առկա ռեսուրսներից: Քանի որ այն ընդգրկում է երկար ժամանակահատված, այն չի նկարագրում ներքին աուդիտի կողմից իրականացվող աշխատանքները ողջ մանրամասնությամբ, այլ կրում է ավելի ընդհանրական բնույթ: Ռազմավարությունը պետք է պարբերաբար գնահատել (առնվազն տարեկան մեկ անգամ) և անհարաժեշտության դեպքում վերանայել:

151. Ռազմավարությունը հանդիսանում է կազմակերպության ներքին աուդիտի գործունեության և զարգացման հիմնական փաստաթուղթը, որում նկարագրվում են ներքին աուդիտի նպատակներին արդյունավետ կերպով հասնելու համար ընտրված աուդիտի մոտեցումները, գործողությունները և գործառույթի զարգացման ու կատարելագործման հեռանկարները:

152. Ներքին աուդիտի ղեկավարի կողմից հաստատված Ռազմավարությունը վավերացվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Ռազմավարությունը` հաստատվելուց և վավերացվելուց հետո ներկայացվում է Լիազոր մարմնին` ի գիտություն:

153. Ռազմավարության մշակման գործընթացը կազմված է հետևյալ փուլերից.

1) Կազմակերպության ընդհանուր գործունեության ուսումնասիրություն և հիմնական գործընթացների որոշում,

2) Աուդիտի բազմության կազմում (հիմնական ուսումնասիրման ենթակա միավորների նախանշում),

3) Աուդիտի բազմության յուրաքանչյուր միավորի ռիսկերի գնահատում,

4) Ներքին աուդիտի ընդհանուր ռեսուրսների հաշվարկում,

5) Ներքին աուդիտի ռազմավարության կազմում:

 

3.3.2. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԿԱԶՄՈՒՄ

 

154. Այս փուլի շրջանակներում արդեն ընտրված միավորների հիման վրա կազմվում է ներքին աուդիտի ռազմավարությունը: Ռազմավարության նպատակները պետք է բխեն կազմակերպության նպատակներից և աջակցեն դրանց իրականացմանը: Ռազմավարության կազմման ընթացքում պարտադիր հաշվի են առնվում կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի դիրքորոշումներն ու գերակայությունները:

155. Ռազմավարության դրույթները պետք է հստակ և հակիրճ սահմանված լինեն և միանշանակ մեկնաբանելի լինեն: Ռազմավարության օրինակելի ձևը բերված է սույն ձեռնարկի Հավելված 2-ում:

156. Ներքին աուդիտի ռազմավարությունն անհրաժեշտ է քննարկել ներքին աուդիտի կոմիտեում և համաձայնեցնել կազմակերպության ղեկավարի հետ: Ռազմավարությունը և դրա փոփոխությունները հաստատում է ներքին աուդիտի ղեկավարը, և վավերացվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Առաջին անգամ ռազմավարությունը հաստատվում է պատրաստ լինելուն պես, իսկ հաջորդ ժամանակահատվածի համար աշխատանքների արդյունավետ կազմակերպման և պլանավորված աուդիտորական առաջադրանքների ժամանակին մեկնարկն ապահովելու տեսանկյունից ցանկալի է, որ ռազմավարությունը հաստատված լինեն մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը:

 

3.4. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

157. Ներքին աուդիտի ռազմավարության իրականացման նպատակով ներքին աուդիտի ղեկավարը, հիմք ընդունելով նախորդ փուլում իրականացված ռիսկերի գնահատման արդյունքները և առաջնորդվելով ներքին աուդիտի կոմիտեի ու կազմակերպության ղեկավարի հետ ունեցած քննարկումների արդյունքներով, կազմում է կազմակերպության առաջիկա տարվա ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:

158. Տարեկան ծրագիրը սահմանում է տարվա ընթացքում կազմակերպությունում իրականացվող աուդիտորական առաջադրանքների ցանկը և ժամանակացույցը:

159. Տարեկան ծրագիրը պետք է լինի դինամիկ և ժամանակին թարմացվի` հաշվի առնելով կազմակերպության գործունեության, ռիսկերի և միջավայրի փոփոխությունները Այդ նպատակով` տարեկան ծրագիրը կազմելիս անհրաժեշտ է նախատեսել ռեսուրսների պահուստ` չպլանավորված աուդիտորական առաջադրանքների կատարման համար: Որպես կանոն, յուրաքանչյուր աուդիտորի համար նախատեսվում է տարեկան առնվազն 10 աշխատանքային օր չնախատեսված դեպքերի համար: Չպլանավորված աուդիտորական առաջադրանքների իրականացման անհրաժեշտությունը կարող է առաջանալ կազմակերպության ղեկավարի կամ ներքին աուդիտի կոմիտեի հրատապ հարցումների, նոր ի հայտ եկած բարձր ռիսկերի կամ խարդախության կասկածների դեպքում: Չնախատեսված աուդիտորական առաջադրանքը չի կարող իրականացվել, եթե տվյալ միավորը կամ գործընթացը ներառված չէ տարեկան ծրագրում: Նման դեպքերում աուդիտի ղեկավարը պետք է փոփոխություն կատարի տարեկան ծրագրում, որը ենթակա է հաստատման և վավերացման սահմանված կարգով: Չպլանավորված աուդիտորական առաջադրանքների մեկնարկի դեպքում աուդիտի ենթարկվող միավորին ուղարկվող ծանուցման նամակին պարտադիր պետք է կցվի կազմակերպության ղեկավարի համապատասխան հրամանը: Աուդիտորական առաջադրանքը չի կարող իրականացվել, եթե աուդիտի ենթարկվող միավորը ներառված չէ տարեկան ծրագրում: Նման անհրաժեշտության դեպքում ներքին աուդիտի տարեկան ծրագրում, ինչպես նաև ռազմավարությունում (անհրաժեշտության դեպքում) կատարվում է փոփոխություն:

160. Տարեկան ծրագրի մշակումը ընդգրկում է հետևյալ փուլերը`

1) աշխատակիցների և առկա այլ ռեսուրսների տեղաբաշխումը ծրագրով նախատեսված ժամանակահատվածում` հաշվի առնելով աշխատակիցների հասանելիությունը, աշխատակիցների կազմում նախատեսվող փոփոխությունները և այլ աշխատանքները,

2) փոփոխությունների հիման վրա նոր աուդիտորական առաջադրանքների պլանավորում, որոնց իրականացման համար բավարար են ազատ մնացած ռեսուրսները,

3) յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքի համար անհրաժեշտ մարդ/օրերի և ուղղակի ժամանակի որոշումը,

161. Տարեկան ծրագրի օրինակելի կառուցվածքը բերված է հավելված 3-ում:

162. Տարեկան ծրագիրը և դրա փոփոխությունները հաստատում է ներքին աուդիտի ղեկավարը, և վավերացվում են կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Առաջին անգամ տարեկան ծրագիրը, ինչպես նաև դրա փոփոխությունները հաստատվում են պատրաստ լինելուն պես, իսկ հաջորդ ժամանակահատվածի տարեկան ծրագիրն աշխատանքների արդյունավետ կազմակերպման և պլանավորված աուդիտորական առաջադրանքների ժամանակին մեկնարկն ապահովելու տեսանկյունից ցանկալի է, որ հաստատված լինեն մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը:

 

3.5. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵ

 

163. Հանրային հատվածի առանձնահատկություններով պայմանավորված ներքին աուդիտի տարեկան բյուջե ասելով հասկանում ենք անձնակազմի վրա կատարված ծախսերը (հաստիքային միավորներ և աշխատակիցներին վճարվող աշխատավարձ ու դրան հավասարեցված այլ վճարներ), ինչպես նաև ներքին աուդիտի բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների ապահոման հետ կապված ծախսերը: Նման ծախսերի օրինակ են գործուղման ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկի և գիշերավարձի ծախսեր), տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման ծախսերը (համակարգչային տեխնիկա և ծրագրերի ձեռքբերում, ծրագրավորում և սպասարկում),  և այլ (գրենական պիտույքներ, վարձակալության, կապի և այլ ծախսեր):

164. Ներքին աուդիտի աշխատանքների համար նախատեսված ժամանակը սահմանափակվում է ներքին աուդիտի մարդ/ժամ ռեսուրսներով: Աուդիտորական առաջադրանքների համար անհրաժեշտ ժամանակահատվածը որոշելու համար պետք է հաշվի առնել յուրաքանչյուր միավորի ռիսկայնության մակարդակը, բարդությունը, ներգրավված տեխնոլոգիաները, նախկինում արված աուդիտի փորձը, եթե աուդիտն առաջին անգամ է արվում` հնարավոր դժվարությունները և այլ գործոններ: Ներքին աուդիտի ռեսուրսները հաշվարկելիս պետք է հաշվի առնել նաև վերապատրաստումների ժամանակահատվածը, աշխատակիցների ամենամյա արձակուրդները և այլ գործոններ: Օրինակ` 4 հոգուց բաղկացած թիմի դեպքում, մեկ տարվա կտրվածքով առկա ռեսուրսները կարող են հաշվարկվել հետևյալ կերպ.

 

Աղյուսակ 11

 

N Նկարագրություն Մարդ/օր քանակ Հաշվարկ
1. Հասանելի առավելագույն ժամանակահատված 1,040 260 օր x 4 մարդ
2. Տարեկան արձակուրդ (80) 20 օր x 4 մարդ
3. Տոնական, ոչ աշխատանքային օրեր (80) 20 օր x 4 մարդ
4. Վերապատրաստումներ (20) 5 օր x 4 մարդ
5. Չնախատեսված դեպքեր (40) 10 օր x 4 մարդ
6. Տարեկան հասանելի ռեսուրսներ 820 205 օր մեկ անձի համար

 

165. Առկա ռեսուրսները պետք է վերանայվեն տարեկան կտրվածքով, որպեսզի արտացոլեն այն փոփոխությունները, որոնք նախատեսած աշխատանքի վրա կարող են ունենալ որոշակի ազդեցություն, (օրինակ` երկարատև հիվանդություն, աշխատողի արտահերթ արձակուրդ, ծննդաբերության և երեխայի խնամքի համար նախատեսվող արձակուրդ և այլն):

166. Հիմնվելով ընդհանուր ռեսուրսների հաշվարկների վրա` ներքին աուդիտի ղեկավարը պետք է որոշի պլանավորված աշխատանքն իրականացնելու համար աուդիտորների անհրաժեշտ քանակը և ներկայացնի կազմակերպության ղեկավարին:

167. Տարվա կտրվածքով աուդիտորական առաջադրանքների իրականացումն անհրաժեշտ է պլանավորել այնպես, որպեսզի դրանք չխանգարեն կամ հնարավորինս քիչ խանգարեն աուդիտի ենթարկվող միավորների բնականոն գործունեությունը: Օրինակ` եթե աուդիտի ենթարկվող միավորը հաշվետվություններ ներկայացնող է, ապա նրա աուդիտորական առաջադրանքի ժամկետը պետք է պլանավորվի այնպես, որպեսզի չխոչընդոտվեն հաշվետվությունների կազմման աշխատանքները կամ աուդիտորական առաջադրանքի իրականացվի արդեն ներկայացված հաշվետվության հիման վրա: Իսկ եթե անհրաժեշտ է աուդիտի ենթարկել նյութական արժեքների հաշվառման կամ պահպանման գործառույթները, ապա դրանք պետք է իրականացվեն կազմակերպության ղեկավարի հրամանով իրականացվող պլանային գույքագրումների ընթացքում, որպեսզի առանձին գույքագրումներ չիրականացվեն և չխաթարվեն միավորների աշխատանքները:

168. Հաշվարկների կատարումից հետո անհրաժեշտ է ձևավորել աուդիտորական առաջադրանքի նախնական աշխատանքային խմբեր` հաշվի առնելով անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների կարիքը և խմբում ներգրավել համապատասխան որակներով մարդկանց:

169. Այնուհետև, պետք է գնահատվեն պլանավորված աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսներն` ըստ առանձին մասնագետների: Ընդ որում, ռազմավարության կազմման ընթացքում աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբերը կազմվում են պլանավորելով յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտ ռեսուրսները, իսկ տարեկան ծրագիրը կազմելիս ռեսուրսները հաշվարկվում են` հաշվի առնելով փաստացի առկա անձնակազմը: Եթե առկա ռեսուրսները բավարար չեն բարձր ռիսկային ոլորտների աուդիտն ապահովելու համար, աուդիտի ղեկավարը պետք է առաջարկի լրացուցիչ ռեսուրսների ներգրավում` արտապատվիրակման (outsourcing) կամ համապատվիրակման (co-sourcing) եղանակով` համաձայն «Ներքին աուդիտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի: Օրինակ` առաջին եռամսյակում պլանավորվել է իրականացնել 5 աուդիտորական առաջադրանք.

 

Աղյուսակ 12

 

N

Աշխատանք

Պլանավորում

Ընթացա-

կարգերի իրականացում

Հաշվետ-վությունների ներկայացում

Հետստուգման աշխատանքներ

Ընդամենը (օր)

1.

Քարտուղարություն

1

4

3

2

10

2.

Գործերի կառավարչություն

3

13

13

5

34

3.

Իրավաբանական բաժին

1

5

3

1

10

4.

Շիրակի տարածքային ստորաբաժանում

2

15

15

15

47

5.

Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների ընթացակարգի գնահատում

2

15

15

15

47

 

Ընդամենը

9

52

49

38

148

 

170. Բերված օրինակից հետևում է, որ եթե առաջին եռամսյակի ընթացքում պահանջվող ներքին աուդիտի աշխատանքների համար անհրաժեշտ օրերի ընդհանուր թիվը հավասար է 148-ի, իսկ ներքին աուդիտորը միջինում կարող է ներդնել 205/4 = 51.25 աշխատանքային օր, ապա անհրաժեշտ ռեսուրսները կազմում են.

148/51.25 = 2.88,

այսինքն պահանջվում է առնվազն 3 աշխատակից:

171. Այսպիսի հաշվարկը հնարավորություն է տալիս աուդիտորների պահանջվող քանակը համեմատել առկա աուդիտորների քանակի հետ: Անհրաժեշտ քանակի գնահատականը ներքին աուդիտի ղեկավարին օգնում է գնահատել, թե տվյալ աշխատանքն իրականացնելու համար որքան աշխատակից է անհրաժեշտ:

172. Եթե աշխատանքային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ (աուդիտորներ), ներքին աուդիտի ղեկավարը պատասխանատվություն է կրում նրանց ներգրավման համար:

173. Այն դեպքում, երբ անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսները չեն գտնվում, ներքին աուդիտի ղեկավարը պետք է կարողանա արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները` կենտրոնանալով առավել բարձր ռիսկային միավորների վրա:

 

3.6. ՀԱՎԱՍՏԻԱՑՄԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

174. Ռազմավարական պլանավորման և տարեկան ծրագրի կազմելու ընթացքում պետք է հաշվի առնվի կազմակերպությունում այլ մարմինների կողմից իրականացվող կամ իրականացվելիք ստուգումները, որպեսզի հնարավոր լինի խուսափել նույն գործառույթների կրկնություններից, ինչպես նաև գնահատման, ճշգրտման և պլանավորման փուլերում անհրաժեշտ է հաշվի առնել այլ մարմինների կատարած ստուգումների արդյունքները:

175. Պլանավորման ընթացքում նաև պետք է հաշվի առնել Լիազոր մարմնի դիտարկումների (մոնիթորինգի) և արտաքին գնահատումների իրականացման ժամկետները, իրականացվելիք աշխատանքները և գնահատումների արդյունքները:

 

 

4. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

 

4.1. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
4.1.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

176. Ներքին աուդիտի գործունեության ընթացքում աուդիտորական առաջադրանքների իրականացումը պահանջում է համակարգված մոտեցում, ինչը ենթադրում է աուդիտորական առաջադրանքով սահմանված նպատակների իրագործման որոշակի քայլերի հաջորդականություն կամ մեթոդ` համաձայն ներքին աուդիտի ստանդարտների կամ միջազգային առաջավոր փորձի:

177. Աուդիտորական առաջադրանքի իրականացման փուլերը հիմնված են համակարգային մոտեցման վրա, որի հիմքը ներքին հսկողական համակարգի ուսումնասիրությունն է:

178. Կախված կազմակերպության տեսակից, կիրառվող գործընթացներից և մեթոդներից` աուդիտորական առաջադրանքները կարող են լինել տարբեր, ուստի միշտ կարող է առաջանալ աշխատանքային փաստաթղթերի օրինակների ձևափոխությունների անհրաժեշտություն: Որոշ դեպքերում, կարող են անհրաժեշտ լինել նաև լրացուցիչ փաստաթղթեր: Նման դեպքերում, աուդիտորները պետք է կիրառեն մասնագիտական դատողություն` որոշելու, թե ներքին աուդիտի յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքի դեպքում, որ փաստաթղթերն են օգտակար և տեղին:

 

4.1.2. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՓՈՒԼԵՐԸ

 

179. Աուդիտորական առաջադրանքն իրականացվում է հետևյալ փուլերով

1) Առաջին փուլ-աուդիտորական առաջադրանքի պլանավորում,

2) Երկրորդ փուլ-աուդիտորական առաջադրանքի իրականացում,

3) Երրորդ փուլ-հաշվետվությունների պատրաստում,

4) Չորրորդ փուլ-հետստուգման գործընթաց` հաստատված առաջարկությունների կարգավիճակների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվություն:

180. Աուդիտորական առաջադրանքի իրականացման քայլերը ըստ փուլերի և յուրաքանչյուր քայլում ստեղծվող/օգտագործվող փաստաթղթերի ցանկը բերված է հավելված 4-ում:

181. Աուդիտորական առաջադրանքների իրականացման միջոցով ներքին աուդիտորները գնահատում են կազմակերպությունում գործող հսկողության համակարգերը և մեխանիզմները, վերջիններիս գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կազմակերպության նպատակների իրագործման վրա:

182. Տարեկան ծրագրով սահմանված յուրաքանչյուր միավորի համար պետք է մշակվի աուդիտորական առաջադրանքի առանձին աշխատանքային ծրագիր, որը համապատասխանում է յուրաքանչյուր միավորի համար պահանջվող աշխատանքների սահմանված ժամկետներին, ինչպես նաև տվյալ միավորի այլ առանձնահատկություններին: Նշվածն ապահովում է, որ ներքին աուդիտի աշխատանքն ավարտվի ճիշտ ժամկետում և համապատասխանի սահմանված նպատակներին:

 

4.1.3. ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ` ՔԱՅԼ 1 - ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

183. Առաջադրանքի աշխատանքները մեկնարկում են այդ աշխատանքների պլանավորման փուլից: Սովորաբար առաջադրանքի պլանավորման փուլը բաղկացած է ստորև նշված հիմնական քայլերից.

1) Առաջադրանքի նախնական շրջանակների, նպատակների, ժամկետների և աուդիտի թիմի որոշում,

2) Հանդիպում աուդիտի միավորի ղեկավարության հետ/աուդիտի ծանուցման նամակի ուղարկում,

3) Տեղեկատվության հավաքագրում և նախնական վերլուծություն,

4) Առաջադրանքի իրականացման ժամկետների պլանավորում` ըստ իրականացնողների,

5) Գործընթացների մանրամասն վերլուծություն, շրջանակների հստակեցում և թեստ-մատրիցաների կազմում,

6) Մշակված փաստաթղթերի քննարկում ներքին աուդիտի բոլոր աշխատակիցների հետ, եթե աուդիտորական տվյալ առաջադրանքը չի պարունակում այնպիսի տեղեկատվություն, որին պետք է տիրապետեն միայն տվյալ առաջադրանքը կատարող աուդիտորները (Մշակված փաստաթղթերի և առկա ողջ տեղեկատվության քննարկումը աուդիտի ողջ անձնակազմով լավ պրակտիկա է գիտելիքի փոխանակման, ինչպես նաև պատմական և ինստիտուցիոնալ հիշողության կիրառման տեսանկյունից),

7) Թեստ-մատրիցաների թարմացում և աուդիտի ծրագրի ամբողջացում,

8) Հանդիպում աուդիտի միավորի հետ, աուդիտորական առաջադրանքի նպատակների և շրջանակների քննարկում և ամբողջականացում:

 

4.1.4. ՔԱՅԼ 2 - ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ՄԻԱՎՈՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ/ԱՈՒԴԻՏԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆԱՄԱԿ

 

184. Առաջադրանքը մեկնարկում է կազմակերպության ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են առաջադրանքի իրականացման հիմքերը, սահմանված ժամկետները, աշխատանքային խմբի անդամները, հրավիրված մասնագետները և այլ մասնակիցները (առկայության դեպքում): Յուրաքանչյուր առաջադրանքի մեկնարկից առնվազն 3 աշխատանքային օր առաջ ներքին աուդիտը պետք է զգուշացնի աուդիտի ենթարկվող միավորին` վերջինիս տրամադրելով առաջադրանքի մեկնարկի վերաբերյալ հրամանը: Առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարը կազմակերպում է աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ նախնական հանդիպում, որի ժամանակ անհրաժեշտ է քննարկել և համաձայնեցնել աշխատանքների ժամկետները և առաջադրանքի նախնական շրջանակները: Որոշվում է նաև աուդիտի ենթարկվող միավորի կողմից աուդիտի աշխատանքային խմբի հետ անմիջական համագործակցող անձը: Նշված հանդիպումը կարող է կազմակերպվել հեռախոսով կամ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, եթե աուդիտի ենթարկվող միավորը տարածապես հեռու է գտնվում կամ դա նպաստում է աուդիտի արդյունավետ կազմակերպմանը:

185. Հանդիպման ընթացքում պետք է քննարկվեն արդյոք բոլոր ռիսկային գործընթացներն են ներառված աուդիտի ծրագրում: Աուդիտի միավորի ղեկավարը կարող է առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարին առաջարկել որևէ գործընթաց (որի ռիսկերի բարձր լինելու վերաբերյալ պետք է տրամադրի բավարար տեղեկատվություն) աուդիտի ծրագրում ներառելու վերաբերյալ: Աուդիտի միավորի ղեկավարի հետ հանդիպման հիմնական նպատակը առաջադրանքի աշխատանքների սահուն կազմակերպումն է, որն իր հերթին հնարավորինս քիչ կազդի կամ կխանգարի աուդիտի միավորի ընթացիկ աշխատանքներին:

186. Չպլանավորված աուդիտորական առաջադրանքների դեպքում, ծանուցման նամակին կցվում է նաև կազմակերպության ղեկավարի հրամանը:

187. Որոշ դեպքերում, առաջադրանքի նպատակներից ելնելով` ներքին աուդիտը կարող է չծանուցել առաջադրանքի մեկնարկի մասին և իրականացնել չհայտարարված աուդիտ` առաջնորդվելով կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ կամ հրամանով: Մասնավորապես, ներքին աուդիտը կարող է չհայտարարել առաջադրանքի մեկնարկի վերաբերյալ, եթե գոյություն ունի խարդախության կասկած կամ պետք է իրականացվի դրամական միջոցների և նյութական արժեքների հաշվարկ, գույքագրում կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ:

188. Հանդիպման ընթացքը պետք է արձանագրվի և արձանագրությունը պահպանվի ներքին աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթում:

 

4.1.5. ՔԱՅԼ 3 – ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ

 

189. Առաջադրանքի պլանավորման այս քայլում իրականացվում է ժամանակի պլանավորում ըստ առաջադրանքի փուլերի և առաջադրանքի աշխատանքային խմբի անդամների, թե որ աուդիտորը առաջադրանքի որ փուլում ինչքան ժամանակ պետք է ծախսի: Առաջադրանքի ժամանակային պլանավորման ձևաթերթը բերված է հավելված 5-ում: Սովորաբար, առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարը ավելի շատ ներգրավված է լինում առաջադրանքի պլանավորման և հաշվետվության մշակման փուլերում, իսկ աուդիտորները հակառակը:

190. Նշված ձևաթերթում առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարը լրացնում է պլանավորված ժամերը, իսկ հետագայում նաև փաստացի ծախսված ժամերը` թե որ աուդիտորը առաջադրանքի որ փուլում ինչքան փաստացի ժամանակ է ծախսել: Նշված փաստաթուղթը թույլ է տալիս հսկողություն իրականացնել աուդիտի ողջ ընթացքում` իրականացնելով ժամանակի արդյունավետ կառավարում:

 

4.1.6. ՔԱՅԼ 4 - ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ և ՌԻՍԿ-ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՐԻՑԱՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

 

191. Առաջադրանքի պլանավորման այս քայլում իրականացվում է առաջադրանքի շրջանակներում ներառված գործընթացների վերլուծություն: Եթե գործընթացների համար կան գործընթացների նկարագրության փաստաթղթեր, ապա առաջադրանքի թիմը կարող է դրանք օգտագործել, համոզվելով, որ դրանք արդիական են և գործող, գործընթացն իրականացվում է այնպես ինչպես նկարագրված է այդ փաստաթղթերում:

192. Եթե չկան գործընթացի նկարագրման փաստաթղթեր, ապա առաջադրանքի թիմը կարող է դրանք նկարագրել` գործընթացի համապատասխան ռիսկերով և ռիսկերը զսպելու համար ներդրված հսկողություններով:

193. Գործընթացների նկարագրությունը ցանկալի է իրականացնել որևէ գրաֆիկական ծրագրի օգնությամբ, որը թույլ է տալիս վիզուալ պատկերել գործընթացի քայլերը, ռիսկերն ու հսկողությունները, պատասխանատուները, օգտագործվող ձևաթղթերը և ծրագրային լուծումները:

194. Առաջադրանքի թիմի կողմից նկարագրված գործընթացների փաստաթղթերը պետք է քննարկել գործընթացների սեփականատերերի հետ և համոզվել, որ դրանք ճիշտ են արտացոլում գործընթացը: Այս փուլում շատ կարևոր է հասկանալ առաջադրանքի շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր գործընթացի, գործընթացի յուրաքանչյուր քայլի նպատակը, հնարավոր ռիսկերը և այդ ռիսկերը զսպելու համար ներդրված հսկողությունները:

195. Այս քայլում մշակվում են ռիսկ-հսկողություն մատրիցաները (RCM: Risk - Control Matrix), որի ձևաթերթը բերված է հավելված 7-ում: Թեստ-մատրիցաներում պետք է նշված լինի առնվազն հետևյալ տեղեկատվությունը. ռիսկը` համապատասխան գնահատականով (բարձր, միջին-բարձր, միջին, ցածր), տվյալ ռիսկը զսպելու համար ներդրված հսկողությունները, հսկողությունների թեստավորման ընթացակարգը` ինչ անել կամ ինչպես անել համոզվելու համար, որ ներդրված հսկողությունը արդյունավետ է և զսպում է ռիսկը, թեստավորում իրականացնողը և ժամկետները:

196. Թեստ-մատրիցաները կազմվում են գործընթացի տրամաբանական մասերի կամ ենթագործընթացների համար: Օրինակ վիճակագրության գործընթացի համար թեստ-մատրիցաները կարող են կազմվել.

1) Տվյալների հավաքագրում և ստուգում,

2) Տվյալների վերլուծություն և մշակում,

3) Տվյալների տրամադրում և հրապարակում:

 

4.1.7. ԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

 

197. Ելնելով ներքին աուդիտի ռեսուրսների սահմանափակ լինելուց, ներքին աուդիտորները սովորաբար աուդիտի չեն ենթարկում ամբողջ բազմությունը: Ներքին աուդիտի ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով լայն կիրառություն ունի ընտրանքային ստուգումը, այն է` աուդիտորական ընթացակարգերի կիրառում բազմության 100 տոկոսից պակաս տարրերի նկատմամբ: Ընտրանքային ստուգման կիրառման միջոցով ներքին աուդիտորը ստանում և գնահատում է ընտրանքում ներառված տարրերի վերաբերյալ աուդիտորական ապացույցներ, որոնց շնորհիվ եզրակացություններ է կատարում ամբողջ բազմության վերաբերյալ: Այսպիսով` եզրակացությունները, որոնք ներքին աուդիտորը կատարել է ընտրանքում ներառված տարրերի ստուգման արդյունքում, տարածում է ողջ բազմության վրա:

198. Ընտրանքային ստուգման կիրառումը նպատակահարմար չէ.

1) եթե բազմությունը կազմված է մի քանի մեծ արժեքով գործարքներից, ապա գերադասելի է իրականացնել բազմության 100 տոկոս տարրերի ստուգում, քանի որ յուրաքանչյուր գործարք ունի ռիսկայնության բարձր մակարդակ: Երբ կազմակերպությունում իրականացված գործարքների թիվը աուդիտի ենթակա ժամանակահատվածում չի գերազանցում 30-ը, ապա այդ գործարքի գծով ընտրանք չի կատարվում` այդ գործարքի տարրերը (փաստաթղթերը) ստուգվում են ամբողջությամբ,

2) Ոչ համասեռ բազմությունների դեպքում, քանի որ ընտրանքի վրա հիմնված եզրակացությունը հնարավոր չի լինի տարածել ողջ բազմության վրա:

199. Գոյություն ունեն ընտրանքների կազմման երկու տեսակ.

1) վիճակագրական, որի դեպքում տարրերը ընտրվում են պատահական կերպով` կիրառելով որևէ վիճակագրական մեթոդ, իսկ արդյունքները մեկնաբանվում են հավանականության տեսության սկզբունքների համաձայն,

2) ոչ վիճակագրական, որի դեպքում ներքին աուդիտորն ընտրանքները կազմելիս չի կիրառում որևէ վիճակագրական մեթոդ և ինքնուրույն մեկնաբանում է ստացված արդյունքները:

200. Ընտրանքների կազմման ժամանակ ներքին աուդիտորները պետք է հաշվի առնեն աուդիտորական առաջադրանքի այն նպատակները և ձեռքբերվող աուդիտորական ապացույցների բնույթը, որոնք պետք է բավարարվեն թեստի արդյունքում: Ընտրանքի կազմման առաջին քայլն է ընտրանքային տարրի որոշումը: Օրինակ` գնման հաշիվ ապրանքագրերի հաստատված լինելը ստուգելու նպատակով` ներքին աուդիտորը, որպես ընտրանքային տարր, ընտրում է գնման գործարքը, որի համապատասխան հաշիվ-ապրանքագիրը պետք է ենթարկվի ստուգման:

201. Գոյություն ունեն ընտրանքների կազմման բազմաթիվ մեթոդներ: Ստորև ներկայացված են ընտրություն կատարելու առավել հաճախ կիրառվող մեթոդները.

1) պատահական ընտրության (վիճակագրական) դեպքում բազմության յուրաքանչյուր տարր ունի հավասար հնարավորություն ընտրանքի մեջ ընդգրկվելու համար: Պատահական ընտրանքները մեծամասամբ կազմվում են համակարգչային ծրագրերի օգնությամբ, որոնք պատահականորեն բազմությունից ընտրում են որոշակի քանակությամբ տարրեր,

2) համակարգված ընտրության (վիճակագրական) դեպքում բազմությունից ընտրվում են տարրեր, որոնք գտնվում են իրարից նախօրոք որոշված միջակայքերում` հաշված պատահականորեն ընտրված որևէ տարրից: Օրինակ` կազմակերպության աշխատակիցների ցանկում գտնվող 5-րդ աշխատակցից սկսած ընտրել յուրաքանչյուր 8-րդ աշխատակցին` ներառյալ ցուցակի 5-րդ աշխատակիցը,

3) կամայական ընտրության (ոչ վիճակագրական) դեպքում ներքին աուդիտորն ինքնուրույն ընտրում է համակցության տարրեր և կազմում ընտրանք: Այս դեպքում կարևոր է, որպեսզի ընտրանքը կազմված լինի այնպես, որ ընտրանքային ստուգման հիման վրա կատարված եզրակացությունները հնարավոր լինի տարածել ողջ բազմության վրա: Կամայական և պատահական ընտրությունների տարբերությունը կայանում է նրանում, որ կամայական ընտրությունը կատարվում է ներքին աուդիտորի կողմից, որը կարող է, օրինակ, միտված լինել ընտրել այնպիսի տարրեր, որոնց ուսումնասիրությունը չի պահանջում մեծ ջանքեր: Այն չի օգտագործվում վիճակագրական ընտրանքների կազմման ընթացքում,

4) շղթայական (ձյան փաթիլի) մեթոդաբանությամբ ընտրության (ոչ վիճակագրական) դեպքում ներքին աուդիտորն ընտրում է կամայական գործարք և սկսում է ուսումնասիրել վերջինիս հետ կապակցված այլ գործարքները և փաստաթղթերը, օրինակ, գործարքի սկզբնական փաստաթղթերը, այդ գործարքի կամ փաստաթղթի արդյունքում ստեղծված փաստաթղթերը կամ իրականացված գործարքները, այդ գործարքի կամ փաստաթղթի հաստատումը, հաշվառումը, համապատասխանությունը և դրանից բխող հետագա գործարքները և այլն,

5) հաջորդականության ընտրության (վիճակագրական) դեպքում ներքին աուդիտորն ընտրում է տարրերի որոշակի հաջորդական խումբ, որտեղ տարրերն ունեն միևնույն բնութագրերը: Օրինակ` ներքին աուդիտորը հաջորդաբար համարակալված դրամարկղի ելքի օրդերներից կարող է ընտրել թիվ 140-165 համարներն ունեցող ելքի օրդերները: Սակայն, այս մեթոդը կիրառելիս` պետք է զգուշավորություն ցուցաբերել, քանի որ սխալները կարող են առկա լինել միայն որոշակի ժամանակահատվածի ընթացքում, և ճիշտ չի լինի այն տարածել ողջ բազմության վրա,

6) դրամային միավորի ընտրության (վիճակագրական) դեպքում բազմության յուրաքանչյուր դրամ ընտրանքում ներառվելու հավասար հնարավորություն ունի: Այս դեպքում, այն գործարքները, որոնք դրամային արտահայտությամբ մեծ արժեք ունեն, ընտրանքի կազմում ընդգրկվելու առավել մեծ հնարավորություն ունեն: Մեթոդի կիրառման համար առաջին հերթին որոշվում է ընտրանքի միջակայքը` բազմության ընդհանուր դրամային արժեքը բաժանելով պահանջվող ընտրանքի ծավալի (քանակի) վրա: Ընտրվում է պատահական մեկնարկային թիվ (միջակայքի սահմաններում), որից հետո բազմության միավորները գումարվում են աճողական կարգով և ընտրվում է այն գործարքը/միավորը, որի ներսում գտնվում է յուրաքանչյուր «հաջորդ միջակայքի» դրամը: Նման մեթոդն արդյունավետ է, երբ ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրի օգնությամբ:

Ընտրանքների կազմման մեթոդների հետ մեկտեղ կարևոր հարց է ընտրանքների ծավալի որոշումը: Ընտրանքի ծավալը որոշելիս ներքին աուդիտորը պետք է հաշվի առնի ընտրանքային ռիսկը: Ընտրանքային ռիսկն այն ռիսկն է, որի դեպքում աուդիտորը, որոշակի ծավալի ընտրանքի վրա հիմնվելով, կարող է կատարել այնպիսի եզրակացություններ, որոնք կտարբերվեին, եթե նա ստուգեր բազմության ողջ տարրերը:

202. Ընտրանքային ռիսկը կարելի է նվազեցնել` ընտրանքի ծավալն ավելացնելով: Ակնհայտ է, որ աուդիտորները կրում են ընտրանքային ռիսկ ըստ էության և հսկողության համակարգի թեստերի իրականացման ընթացքում:

203. Ընտրանքի ծավալները որոշվում են գործընթացի ռիսկերին համապատասխան: Այն դեպքերում, երբ գործընթացի ռիսկը բարձր է, պետք է ընտրանքների ծավալը լինի ավելի մեծ` ընտրանքային ռիսկը նվազեցնելու նպատակով:

 

4.1.8. ՔԱՅԼ 5 - ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

 

204. Այս փուլում աշխատանքային խումբը իրականացնում է առկա և նախնական հանդիպումների ընթացքում ստացված տեղեկատվության համադրում, վերլուծություն, տվյալների դասակարգում և այլ անհրաժեշտ գործողություններ:

205. Նախնական վերլուծության համար անհրաժեշտ տեղեկություններն են.

1) գործառույթները սահմանող օրենքները և այլ իրավական ակտերը,

2) աշխատակիցների պաշտոնի անձնագրերը և պարտականությունների բաշխման ցանկերը (տարեկան ծրագրերը),

3) նախկինում իրականացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվությունը և աշխատանքային փաստաթղթերը,

4) այլ մարմինների կողմից իրականացված ստուգումների աշխատանքային փաստաթղթերը և արդյունքների մասին հաշվետվությունները,

5) ռիսկերի գնահատման տեղեկագրերը,

6) իրականացված վերլուծություններ, որոնք կարող են վերաբերվել տվյալ միավորին,

7) աուդիտի ենթարկվող միավորի գործողության ոլորտի թույլ և ուժեղ կողմերի վերաբերյալ առկա գրականությունը, այդ թվում` համացանցում (առկայության դեպքում),

8) միավորի կողմից կազմվող և ստացվող հաշվետվությունների տվյալները և դրանց օրինակելի ձևերը,

9) արտաքին աուդիտորների հաշվետվությունները,

10) այլ օգտակար տեղեկատվություն:

206. Նշված և ուսումնասիրված այլ փաստաթղթերի ցանկը պետք է պահպանվի «Պլանավորման համար օգտագործված փաստաթղթերի ցանկ» ֆայլում, որի օրինակելի ձևանմուշը բերված է հավելված 6-ում:

207. Վերլուծության նպատակն է ավելի խորը տեղեկություններ ստանալ աուդիտի ենթարկվող միավորի մասին, հստակեցնել գործառույթները, դրանց ռիսկերը, հիմնական հսկողական գործընթացները և այլն:

 

4.1.9. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ, ՆՊԱՏԱԿՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ և ԱՈՒԴԻՏԻ ԹԻՄԻ ՈՐՈՇՈՒՄ

 

208. Առաջադրանքների նպատակները պետք է համահունչ լինեն ներքին աուդիտի ռազմավարության և տարեկան ծրագրերում ներառված նպատակների հետ, որոնք իրենց հերթին հիմնված են միավորի ռիսկերի գնահատման վրա, եթե խոսքը գնում է նախօրոք պլանավորված առաջադրանքների մասին:

209. Առաջադրանքները մեծամասամբ կենտրոնանում են համակարգային մոտեցման վրա, որոնք կարող են ներառել տվյալ միավորի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման գործընթացների պատշաճության և արդյունավետության վերաբերյալ հավաստիացման տրամադրումը:

210. Առաջադրանքի նպատակները սահմանվում են աշխատանքային խմբի ղեկավարի կողմից` ներքին աուդիտի ղեկավարի հետ համաձայնեցվելուց հետո:

211. Առաջադրանքի նպատակների սահմանումից հետո սահմանվում են դրա շրջանակները: Առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի կողմից սահմանվում են, թե տվյալ աուդիտի միավորի ո՞ր գործընթացները պետք է ներառվեն, իսկ որոնք չներառվեն տվյալ առաջադրանքի շրջանակներում: Գործառույթների չներառման որոշումը պետք է լինի հիմնավորված: Առաջադրանքի շրջանակներում կարող են չներառվել այն գործառույթները, որոնք օրինակ դիտարկվում են առանձին աուդիտով կամ մաս են կազմում մեկ այլ աուդիտի, կամ գնահատվում են որպես ցածր ռիսկային:

212. Առաջադրանքի շրջանակները բուն առաջադրանքի ընթացքում կարող են փոփոխվել` ընդլայնվել կամ սահմանափակվել, պայմանավորված տարբեր հանգամանքներով:

213. Աուդիտի շրջանակների սահմանումը մեծամասամբ հիմնված է դրա ռիսկերի գնահատման ընթացքում հավաքագրված և նախնական հանդիպումների ընթացքում ճշտված լրացուցիչ տեղեկատվության վրա: Ուստի, առաջադրանքի իրականացման ընթացքում կարող են առաջանալ խնդիրներ, որոնք կընդլայնեն աուդիտի շրջանակները: Այնուամենայնիվ, առաջադրանքների շրջանակը պետք է լիովին ծածկի ռազմավարությամբ և տարեկան ծրագրով սահմանված խնդիրները:

214. Առաջադրանքի իրականացման համար աշխատանքային խմբի անդամների որոշման կամ ընտրության ընթացքում պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները.

1) աուդիտի ենթարկվող միավորի ռիսկայնությունը և գործընթացների բարդության մակարդակը,

2) աշխատակիցների փորձառության մակարդակը,

3) աշխատակիցների զբաղվածությունը/ներգրավվածությունը այլ առաջադրանքներում,

4) աուդիտորների անկախությունը խախտող հնարավոր գործոններ, որոնք կարող են խոչընդոտել առաջադրանքի կատարմանը:

215. Եթե առաջադրանքի իրականացման համար պահանջվում են որոշակի նեղ մասնագիտական գիտելիքներ, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիայի, տեղեկատվական և կիբեռ անվտանգության ոլորտներում, ապա անհրաժեշտ է ներգրավել համապատասխան գիտելիքներով աշխատակցի կամ փորձագետի: Ներքին աուդիտի ղեկավարը կամ նրա կողմից նշանակված համապատասխան աշխատակիցը պետք է առավելագույնս արդյունավետորեն օգտագործի առկա մարդկային ռեսուրսները: Դա նշանակում է, որ ավելի փորձառու ներքին աուդիտորներին ավելի նպատակահարմար է ներգրավել առաջադրանքի պլանավորման, համակարգման, վերահսկման և հաշվետվությունների պատրաստման աշխատանքներում, իսկ սկսնակ աուդիտորներին ընդգրկել աուդիտի ընթացակարգերի և թեստերի կատարման աշխատանքներում:

216. Այս փուլում նաև առանցքային նշանակություն ունի առաջադրանքի ժամկետների սահմանումը: Առաջադրանքի ընդհանուր ժամկետը սահմանված է ներքին աուդիտի տարեկան ծրագրով, սակայն, առաջադրանքի ծրագրով կարող են մանրամասնեցվել առանձին աշխատանքների ժամկետները: Ժամանակային պլանավորման աղյուսակի օրինակը բերված է հավելված 5-ում:

 

4.1.10. ՔԱՅԼ 6 - ՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ և ԹԱՐՄԱՑՈՒՄ

 

217. Առաջադրանքի պլանավորման փուլի 6-րդ քայլում մշակված փաստաթղթերը քննարկվում են ներքին աուդիտորների (կամ միայն ներքին աուդիտի ղեկավարի) հետ: Քննարկման նպատակն է տվյալ առաջադրանքի մեջ չներառված բայց փորձառու աուդիտորների հետ մտքերի և օգտակար տեղեկատվության և գիտելիքների փոխանակումը, որի արդյունքում կարող են խմբագրվել/թարմացվել աուդիտի նպատակները, շրջանակները կամ այլ  փաստաթղթեր և այլն:

218. Բոլոր քննարկումներից հետո խմբի ղեկավարը թարմացնում է մշակված փաստաթղթերը` հաշվի առնելով քննարկման արդյունքում հնարավոր առաջարկներն ու դիտողությունները:

 

4.1.11. ՔԱՅԼ 7-8 ՌԻՍԿ-ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՐԻՑԱՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ և ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԾՐԱԳՐԻ ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄ

 

219. Ցանկացած առաջադրանքի համար պետք է կազմվի աշխատանքային ծրագիր, որը հանդիսանում է կատարվելիք աուդիտի նպատակների, ընթացակարգերի, գործողությունների և քայլերի ցանկ` ուղղված առաջադրանքի նպատակների իրագործմանը: Իրականացվելիք աշխատանքների բնույթը, խորությունը, ծավալը և քանակը պետք է լինեն համարժեք և բավարար` առաջադրանքի սահմանված նպատակներին հասնելու համար: Բացի դրանից, առաջադրանքի ծրագիրը պետք է հղում պարունակի առաջադրանքի աշխատանքների իրականացման աշխատանքային փաստաթղթերին:

220. Առաջադրանքի ծրագիրը դինամիկ փաստաթուղթ է, ինչը պետք է թարմացվի առաջադրանքի ողջ ընթացքում` իրականացվելիք բոլոր ընթացակարգերը ընդգրկելու նպատակով:  Այն պլանավորման փաստաթուղթ է, որտեղ սահմանված են առաջադրանքի նպատակներն ու շրջանակները, առաջադրանքի թիմի անդամների և ժամանակի պլանավորումը` ըստ թիմի անդամների և ըստ յուրաքանչյուր իրականացվելիք ընթացակարգի/թեստի (նախատեսվող մարդ/ժամերը), գործընթացների նկարագրությունները` ռիսկերով և հսկողություններով ինչպես նաև թեստավորման մատրիցաների ամբողջությունը: Առաջադրանքի ծրագրի օրինակը ներկայացված է սույն ձեռնարկի 8-րդ հավելվածում:

221. Ներքին աուդիտի ղեկավարը վերանայում և հաստատում է առաջադրանքի ծրագիրը, նպատակները, շրջանակը, ինչպես նաև պլանավորմանը վերաբերող այլ փաստաթղթերը նախքան դրանց իրականացումը: Առաջադրանքի իրականացման ընթացքում ծրագրի կամ շրջանակների ցանկացած հետագա փոփոխություն նույնպես ենթակա է ներքին աուդիտի ղեկավարի վերանայմանը և հաստատմանը: Թեև վերահսկողության և փաստաթղթերի վերանայման որոշ պարտականություններ կարող են վերապահվել առաջադրանքի պատասխանատուին (խմբի ղեկավարին), ներքին աուդիտի ղեկավարը շարունակում է կրել վերջնական պատասխանատվությունը առաջադրանքի պատշաճ պլանավորման և ստանդարտներին համապատասխանության համար:

 

4.1.12. ՔԱՅԼ 9 - ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԵՏ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՈՒՄ

 

222. Առաջադրանքի պլանավորման փուլի վերջին` 9-րդ քայլում, աուդիտի միավորի ղեկավարին է ուղարկվում առաջադրանքի 2-րդ` իրականացման փուլի մեկնարկի վերաբերյալ ծանուցում: Ծանուցման նամակում ներառված է տեղեկատվություն` աշխատանքային խմբի վերջնական կազմի, առաջադրանքի նպատակների, շրջանակների և ժամկետների վերաբերյալ:

223. Առաջադրանքի իրականացման փուլում նպատակների կամ շրջանակների փոփոխությունը թույլատրվում է միայն ներքին աուդիտի ղեկավարի հաստատմամբ և աուդիտի միավորի ղեկավարին ծանուցմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծանուցումը կարող է վնասել ապացույցների պահպանմանը կամ օրենսդրական ակտերով նախատեսված այլ հիմք կա:

 

4.2. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
4.1.13. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ - ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

224. Աուդիտորական առաջադրանքի իրականացման փուլը բաղկացած է հետևյալ հիմնական քայլերից.

1) Տեղեկատվության ձեռքբերում, վերլուծություն և փաստաթղթավորում,

2) Հսկողությունների թեստավորում, աշխատանքային փաստաթղթերի կազմում և թեստ-մատրիցաների լրացում,

3) Աշխատանքային փաստաթղթերի վերանայում, բացահայտումների ամփոփաթերթի կազմում,

4) Փակման հանդիպում աուդիտի միավորի հետ:

 

4.1.14. ՔԱՅԼ 10 - ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ և ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄ

 

225. Աուդիտի իրականացման փուլի սկզբում անհրաժեշտ է հանդիպում-հարցազրույցներ ունենալ աուդիտի միավորի ղեկավար անձնակազմի և առանցքային աշխատակիցների հետ: Հարցազրույցների ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը պետք է համադրել մեկ այլ աղբյուրից ստացված տեղեկատվության հետ (առկայության դեպքում), համեմատել և վերլուծել, որից հետո միայն դրանք հնարավոր կլինի օգտագործել եզրակացություններ անելու համար:

226. Այս քայլում նաև կարևոր է ձեռք բերել հսկողությունների թեստավորման համար այլ փաստաթղթեր` օրինակ աշխատավարձերի վերաբերյալ տվյալներ, պայմանագրեր, կատարողական ակտեր և այլն:

 

4.1.15. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ

 

227. Աուդիտորական ապացույցն այն տեղեկատվությունն է, որը ձեռք է բերվում աուդիտորական առաջադրանքի կատարման ընթացքում` փաստաթղթերի զննման, ղեկավարության կամ աշխատակիցների հետ հարցազրույցների, գործընթացների կամ գործարքների ուսումնասիրման արդյունքում:

228. Աուդիտորական ապացույցը հանդիսանում է աուդիտի գործընթացի կարևոր մասը, որի հիման վրա հնարավոր է դատողություններ անել և հանգել խելամիտ եզրակացությունների: Առանց անհրաժեշտ և բավարար ապացույցների աուդիտորի եզրակացությունները կարող են համարվել զուտ ենթադրություններ: Նման դեպքերին պետք է անդրադարձ կատարի ներքին աուդիտի ղեկավարը:

229. Աուդիտի ապացույցի բավարար անհրաժեշտ լինելը կախված է.

1) հարցի կարևորությունից,

2) նախորդ աուդիտորական առաջադրանքների ընթացքում ձեռքբերված փորձից և աուդիտի միավորի գործունեության իմացությունից,

3) աուդիտորական առաջադրանքի ընթացքում կատարված այլ աշխատանքից քաղված բացահայտումներից,

4) առկա տեղեկատվության աղբյուրից և հուսալիությունից,

5) ներքին հսկողության համակարգերի բնույթից, ներառյալ` հսկողության ընդհանուր միջավայրը:

230. Ապացույցի հուսալիությունը կախված է ապացույցի ձեռքբերման աղբյուրից: Աուդիտորական ապացույցը դառնում է էլ ավելի հուսալի, երբ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունները հաստատում են այդ ապացույցի ճիշտ լինելը կամ էլ համընկնում են այդ ապացույցի հետ:

231. Երբ մեկ աղբյուրից ստացված տեղեկատվությունը չի համընկնում մեկ այլ աղբյուրից ստացված տեղեկատվության հետ, անհրաժեշտ է որոշել, թե ինչպիսի լրացուցիչ այլ աշխատանք է պետք կատարել նման անհամապատասխանությունը վերացնելու համար:

232. Աուդիտորական ապացույցի հուսալիությունը կարող է կախված լինել առանձին հանգամանքներից և ստորև նշված ցուցումները կարող են օգնել գնահատել այդ ապացույցի հուսալիությունը.

1) փաստաթղթերի և գրավոր տեսքով ապացույցն ավելի հուսալի է, քան բանավոր ներկայացվածները,

2) փաստաթղթերի բնօրինակներն ավելի հուսալի են, քան պատճենահանված կամ կապի միջոցներով ուղարկվածները,

3) աուդիտի ենթարկվող միավորի գրանցումներից քաղված աուդիտորական ապացույցն ավելի հուսալի է, երբ համապատասխան հաշվառման և ներքին հսկողության համակարգերը գործում են արդյունավետ,

4) աուդիտորների կողմից աղբյուրից ուղղակիորեն ստացված ապացույցն ավելի հուսալի է, քան աուդիտի ենթարկվող միավորի միջոցով կամ վերջինիս կողմից ստացված ապացույցը,

5) արտաքին աղբյուրներից (երրորդ կողմերից) ստացված աուդիտորական ապացույցն ավելի հուսալի է, քան աուդիտի ենթարկվող միավորի գրանցումներից ստացվածը,

233. Աշխատանքային փաստաթղթերում ներառված մանրամասները նպաստում են աուդիտորական ապացույցի հուսալիությանը: Օրինակ` հաշիվ-ապրանքագրերը ստուգելիս անհրաժեշտ է գրանցել ստուգվող գրառումների ճշգրիտ մանրամասները հետևյալ կերպ.

ա. հաշիվ ապրանքագրի համարը,

բ. փաստաթղթերի այն փաթեթը, որում պահվում է հաշիվ ապրանքագիրը,

գ. եթե ապացույցը ձեռք է բերվում աուդիտի ենթարկվող միավորի աշխատակիցների հետ հարցազրույցների միջոցով, ապա անհրաժեշտ է գրանցել.

1) այն անձի անունը, ազգանունը, ում հետ տեղի է ունեցել հարցազրույցը,

2) հարցազրույցի ամսաթիվը,

3) հաղորդակցվող աշխատակցի պաշտոնը կամ այն դերը, որ նա ունի կազմակերպությունում,

4) քննարկված հարցերի շրջանակը,

5) աշխատակցի կողմից տրամադրված պատասխանների սղագրությունը:

 

4.1.16. ԱՈՒԴԻՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

234. Աշխատանքային փաստաթղթերը պետք է կազմվեն յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքի իրականացմանը զուգընթաց և ուսումնասիրվեն աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի կողմից: Փաստաթղթերը պետք է արտացոլեն աուդիտորական առաջադրանքի պլանավորման և իրականացման աշխատանքները, ինչպես նաև ձեռքբերված տեղեկատվությունը, կատարված վերլուծությունները, եզրակացություններն ու աուդիտորական ապացույցները:

235. Աշխատանքային փաստաթղթերում ներառված տեղեկատվությունը հանդիսանում է ինչպես ներքին աուդիտի ներքին քննարկումների, այնպես էլ վերջինիս և կազմակերպության այլ միավորների միջև հաղորդակցման կարևոր միջոց: Աշխատանքային փաստաթղթերը հանդիսանում են նաև իրականացված աշխատանքների, եզրակացությունների և առաջարկությունների հիմքում ընկած աուդիտորական առաջադրանքի արդյունքների գրավոր ապացույցները:

236. Աշխատանքային փաստաթղթերը պետք է լինեն բավարար չափով ամբողջական և մանրամասն, որպեսզի փորձառու աուդիտորը կարողանա դրանց միջոցով կատարել ճիշտ եզրակացություններ:

237. Աշխատանքային փաստաթղթերը արդյունավետ գործիքներ են որոնք օգտագործվում են հետևյալ նպատակներով.

1) աուդիտորական առաջադրանքի խնդիրների, շրջանակների և աշխատանքների գրանցում,

2) աշխատանքի նկատմամբ համակարգված մոտեցման խրախուսում և աուդիտորների աշխատանքի կազմակերպման հարցում աջակցություն,

3) աուդիտորական եզրակացությունների հիմնավորում,

4) աուդիտորական առաջադրանքի իրականացման նկատմամբ վերահսկում իրականացնողների և ղեկավարների համար աշխատանքների համապատասխանությունը գնահատելու հնարավորություն,

5) հետագա աուդիտորական առաջադրանքների համար տեղեկատվության ապահովում:

238. Յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքի համար անհրաժեշտ է ունենալ առանձին աշխատանքային փաստաթղթերի փաթեթ: Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթի կառուցվածքի նկատմամբ հարկավոր է կիրառել ստանդարտ մոտեցում, որը հնարավորություն է տալիս պահպանել որակի ապահովման գործընթացները: Այսպիսի ստանդարտացված մոտեցումը նպաստում է, որ այլ աուդիտորները կամ ստուգողները կարողանան հասկանալ և օգտագործել աուդիտորական տարբեր առաջադրանքների աշխատանքային փաստաթղթերի փաթեթները:

239. Աշխատանքային փաստաթղթերը պետք է կապված լինեն միմյանց հետ խաչաձև հղման միջոցով աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթի ստուգումը պարզեցնելու նպատակով:

240. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերը կազմվում են յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքի իրականացման ընթացքում: Աուդիտի փաստաթղթերի տեսակները և ծավալը կախված են կազմակերպության ներքին աուդիտի գործառույթի մեծությունից և կազմակերպության առանձնահատկություններից: Ամեն դեպքում, գոյություն ունեն ընդհանուր սկզբունքներ, որոնք պարտադիր կարգով ենթակա են կիրառման աշխատանքային փաստաթղթերի կազմման համար:

 

4.1.17. ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ

 

241. Ներքին աուդիտի կանոնակարգով պետք է սահմանվեն ներքին աուդիտի աշխատանքային փաստաթղթերի հետ կապված ընթացակարգեր, ինչպես նաև դրանց ձևաչափերը կամ պարտադիր ներառման տեղեկատվության ցանկը: Ստանդարտացումը ապահովում է հստակ ըմբռնում և շարունակականություն, ինչպես նաև բարելավում է աուդիտի նախապատրաստական և բուն աշխատանքները:

242. Ցանկացած դեպքում աուդիտի ստանդարտ աշխատանքային փաստաթղթերի կիրառումը չպետք է հանգեցնի աուդիտորների կողմից սահմանափակ մոտեցման ցուցաբերմանը: Անհրաժեշտության դեպքում ներքին աուդիտորները պետք է կարողանան ազատորեն ընտրել ստանդարտացված աշխատանքային փաստաթղթերի ձևերը` հաշվի առնելով աուդիտորական առաջադրանքի առանձնահատկությունները:

 

4.1.18. ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ

 

243. Ոչ ճշգրիտ գրանցումները բացասաբար են անդրադառնում աուդիտի վրա: Ավելին, դրանց պատճառով կարող է անհնար դառնալ աուդիտորական առաջադրանքի նպատակների իրականացումը: Գրանցումներում պետք է հստակ նկարագրվեն կատարված աշխատանքները, եզրակացությունները և դրանց հիմնավորումները և այն, թե ինչպես է այդ ամենն ապահովում աուդիտորական առաջադրանքի նպատակների իրականացումը: Ձևակերպումները և փաստաթղթերի ձևերը չպետք է որևէ թյուրիմացության տեղիք տան:

 

4.1.19. ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

244. Աշխատանքային փաստաթղթերը պետք է լինեն բավարար չափով մանրամասնեցված և պարունակեն աուդիտորական առաջադրանքի իրականացման աշխատանքների ամբողջ ընթացքի նկարագրությունը: Միևնույն ժամանակ, փաստաթղթերը չպետք է լինեն չափից ավելի մանրամասն, ինչը կարող է անհասկանալի դարձնել դրանց բովանդակությունը:

 

4.1.20. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԱԶՄՈՂ ԱՆՁԻՆՔ և ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

245. Աուդիտորական առաջադրանքի յուրաքանչյուր փաստաթղթի վրա նշվում է փաստաթուղթը կազմող անձի անունը, ազգանունը և կազմման ամսաթիվը: Բացի այդ, որոշակի տեղ է հատկացվում աուդիտորական առաջադրանքի իրականացման նկատմամբ վերահսկում իրականացնող անձի գրանցումների համար, մասնավորապես, վերահսկող անձի անունը և վերահսկման ամսաթիվը: Աուդիտորական առաջադրանքի նկատմամբ վերահսկում իրականացնող անձը պետք է հավաստիանա, որ.

1) որևէ աշխատանք չի մնացել անկատար,

2) փաստաթղթերում արտացոլված աշխատանքները համապատասխանում են տրված հրահանգներին,

3) փաստաթղթերը և կատարված աշխատանքը համապատասխանում են ներքին աուդիտի ստանդարտներին,

4) փաստաթղթերում գրանցված աշխատանքները բավարար են աուդիտորական առաջադրանքի նպատակների իրականացման համար,

5) կարծիքները և եզրակացությունները հիմնավորվում են աուդիտորական ապացույցներով:

 

4.1.21. ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

246. Աուդիտորական առաջադրանքի իրականացման ընթացքում կազմված, պատճենահանված կամ այլ կերպ ստացված բոլոր փաստաթղթերը պետք է միավորվեն աուդիտի իրականացման աշխատանքային փաստաթղթերի փաթեթում: Աշխատանքային փաստաթղթերը պետք է կառուցված լինեն այնպես, որ հնարավոր լինի հետևել մտքի կամ գործողության տրամաբանական զարգացմանը: Անհրաժեշտ է օգտագործել համարանիշներ ու բովանդակության ցանկեր` փաստաթղթերից օգտվելու և նրանց միջև կապը որոշելու նպատակով:

 

4.1.22. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ և ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

247. Աուդիտորները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն փաստաթղթերի գաղտնիության և ապահովության պահպանմանը: Այն դեպքում, երբ աուդիտի փաստաթղթերը պարունակում են գաղտնի տեղեկատվություն, ապա վերջիններիս նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի պահպանման գաղտնիության կամ անվտանգության կանոնները:

 

4.1.23. ՔԱՅԼ 11 - ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ և ԹԵՍՏ-ՄԱՏՐԻՑԱՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄ

 

248. Այս քայլի ընթացքում իրականացվում են աուդիտորական առաջադրանքի բուն աշխատանքները, որոնք բաղկացած են.

1) հսկողության գործընթացների նախագծի և ներդրման գնահատում,

2) հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության գնահատում,

3) ըստ էության թեստերի իրականացում,

4) աշխատանքային փաստաթղթերի պատրաստում:

249. Այս քայլում յուրաքանչյուր աուդիտոր իրականացնում է առաջադրանքի ծրագրով նախատեսված և թեստավորման մատրիցաներում ընդգրկված հսկողությունների թեստավորում` համաձայն թեստավորման ընթացակարգի: Հսկողությունների թեստավորման համար պետք է ձեռք բերել բավարար ապացույցներ առ այն որ.

1) հսկողությունը ճիշտ է նախագծված,

2) նախագծված հսկողությունը ճիշտ է ներդրված,

3) ներդրված հսկողությունը արդյունավետորեն գործում է:

250. Գոյություն ունեն աուդիտի ապացույցների ձեռքբերման տարբեր մեթոդներ և տեխնիկաներ, որոնք ունեն իրենց թույլ և ուժեղ կողմերը: Անհրաժեշտ է համակցել տարբեր մեթոդներն ու տեխնիկաները` հսկողությունների արդյունավետ թեստավորման և առաջադրանքի նպատակների իրագործման համար:

251. Աուդիտորները պատասխանատու են իրենց կողմից իրականացված աշխատանքների գծով անհրաժեշտ և բավարար ապացույցների ձեռքբերման և աշխատանքային փաստաթղթերի կազմման համար:

252. Ներքին աուդիտի եզրակացությունները պետք է հիմնվեն անհրաժեշտ և բավարար ապացույցների վրա: Ապացույցները պետք է լինեն այնպիսին, որ տվյալ աշխատանքային խմբում չներառված աուդիտորը դրանց ծանոթանալու արդյունքում հանգի համանման եզրակցության:

253. Կախված աուդիտորական առաջադրանքի նպատակներից` աուդիտորական ապացույցների հավաքագրման նպատակով ներքին աուդիտորները իրականացնում են երկու տեսակ թեստեր` հսկողության համակարգի և ըստ էության:

254. Հսկողության համակարգի թեստերը մեծամասամբ իրագործվում են համակարգի գնահատման աուդիտի իրականացման դեպքում: Այս թեստերը նպատակ ունեն ստանալ աուդիտորական ապացույցներ, գնահատելով`

1)  ներքին հսկողության գործընթացների նախագծման և ամբողջական ներդրման արդյունավետությունը (արդյոք նրանք պատշաճ նախագծված և ներդրված են` կանխարգելելու, բացահայտելու կամ ուղղելու հնարավոր սխալները),

2)  ներդրված ներքին հսկողության գործընթացների աշխատանքի արդյունավետությունը: 

255. Ըստ էության թեստերը նպատակ ունեն բացահայտելու սխալները: Նրանք բաժանվում են երկու խմբերի.

1) վերլուծական ընթացակարգեր,

2) մանրամասների ստուգման թեստեր:

256. Աուդիտորական ապացույցների ձեռքբերման համար նախատեսված աուդիտի տեխնիկաները հետևյալն են.

 

Աղյուսակ 13

 

N

Անվանումը

Սահմանումը

Ստացված հաստատումը և  օգտագործման նպատակը

1.

Ստուգում

1) Ակտիվների ստուգման դեպքում աուդիտորը ստուգում է, որ հաշվապահական գրանցումներում արտացոլված ակտիվները համընկնում են այդ ակտիվների ֆիզիկական առկայության հետ:

Այն տրամադրում է առկայության, գնահատման հաստատումներ, սակայն չի տրամադրում իրավունքների և պարտականությունների հաստատում: Եթե ակտիվների ֆիզիկական առկայությունը համեմատվի հաշվապահական գրանցումների հետ, ապա այս տեխնիկայի միջոցով կստանանք նաև ամբողջականության հաստատում:

2) Փաստաթղթերի ստուգման դեպքում գործառնությունների հաշվապահական գրանցումները համեմատվում են այդ գործառնությունների փաստաթղթերի հետ:

Այս դեպքում ստանում ենք գործառնությունների տեղի ունենալու կամ ակտիվների առկայության հաստատում: Եթե համեմատվում են սկզբնական փաստաթղթերը հաշվապահական գրանցումների հետ, ստանում ենք ամբողջականության հաստատում: Բացի դրանից կարող ենք ստանալ գնահատման, ճշգրտության, իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև ներկայացման ու ճիշտ ժամանակաշրջանում արտացոլման հաստատումներ:

Հսկողական տարրերի ստուգման դեպքում այս գործիքով կարելի է ստուգել փաստաթղթերի` լիազորված մարմինների կողմից հաստատված լինելը և օրենքներին ու այլ իրավական նորմերին համապատասխանությունը:

2.

Դիտարկում

Այս դեպքում աուդիտորը ականատես է լինում գործընթացին:

Այն ունի շատ սահմանափակ կիրառություն, քանի որ հաստատում է գործընթացի տեղի ունենալը միայն այն պահին, երբ աուդիտորը ներկա է գտնվում այդ իրադարձության իրականացման ընթացքում: Մեծամասամբ օգտագործվում է հսկողության համակարգի թեստերի ընթացքում:

3.

Հարցում

Տեղեկատվության հարցում աուդիտի ենթարկվող միավորի աշխատակիցներից կամ այլ արտաքին աղբյուրներից:

Հարցումները լայնորեն օգտագործվում են և ըստ էության, և հսկողության համակարգի թեստերի ընթացքում, սակայն այս տեխնիկայի միջոցով ստացված աուդիտորական ապացույցի որակը մեծապես կախված է տեղեկատվության աղբյուրի գիտելիքներից և ազնվությունից: Հարցումը` որպես այդպիսին, չի կարող տրամադրել հուսալի աուդիտորական ապացույց: Այն ավելի արդյունավետ է կիրառել` մեկ այլ ընթացակարգի հետ համակցելով:

4.

Արտաքին հաստատման նամակներ

Այս դեպքում աուդիտորը արտաքին կողմից է ստանում իր հարցման գրավոր պատասխանը:

Այս ընթացակարգերը մեծամասամբ օգտագործվում են ըստ էության թեստերի իրականացման ընթացքում:

5.

Վերահաշվարկ

Այս դեպքում կատարված հաշվարկների ճշտությունը ստուգելու նպատակով ներքին աուդիտորը, ելնելով ելակետային տվյալներից, կատարում է վերահաշվարկ:

Վերահաշվարկները մեծ մասամբ օգտագործվում են ըստ էության թեստեր իրականացնելիս:

6.

Վերակատարում

Վերակատարման դեպքում ներքին աուդիտորները վերարտադրում են հսկողության գործընթացները` մեխանիկական կամ համակարգչային եղանակով:

Վերակատարումները մեծամասամբ վերաբերում են հսկողության համակարգի թեստերին:

7.

Վերլուծական ընթացակարգեր

Ֆինանսական կամ/և ոչ ֆինանսական տվյալների համեմատում և արդյունքների գնահատում, որոնց միջև գոյություն ունի իրական կապ:

Վերլուծական ընթացակարգերը օգտագործվում են ըստ էության թեստեր իրականացնելիս, որոնց արդյունքում կարող են ստացվել ամբողջականության, տեղի ունենալու, ճշգրտության հաստատումներ:

 

4.1.24. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ և ՆԵՐԴՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

257. Աուդիտի ենթարկվող միավորի ներքին հսկողության գործընթացները կարելի է նկարագրել գծապատկերների միջոցով, որտեղ ներկայացվում է ամբողջ գործընթացի քայլերի հաջորդականությունը: Անհրաժեշտ է համոզվել, որ միավորի գործընթացները նկարագրող կամ կարգավորող փաստաթղթերի արդիական տարբերակները տրամադրվել են ներքին աուդիտին:

258. Հսկողության գործընթացների նկարագրությունը (փաստաթղթավորումը) պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

1)  հսկողության գործընթացի նպատակը,

2) հսկողություն գործընթացի առանձին քայլերը կամ տարրերը` իրենց հերթական հաջորդականությամբ,

3) հսկողության գործընթացի տեղի ունենալու հաճախականությունը,

4) հսկողության գործընթացի տեսակը (մեխանիկական, ավտոմատացված, մասնակի ավտոմատացված),

5) հսկողության գործընթացի իրականացման համար պատասխանատու անձը, եթե խոսքը գնում է մեխանիկական գործընթացի մասին,

6) հսկողության գործընթացի կողմից բացահայտման կամ կանխարգելման և ուղղման ենթակա հնարավոր սխալի բնույթը և մեծությունը:

259. Հսկողության համակարգն այն քաղաքականությունն է կամ այն գործընթացները, որոնք ներդրվել են ղեկավարության կողմից կազմակերպությանը խարդախությունից, վնասից, անօրինականությունից և սխալներից պաշտպանելու համար: Այն իր բնույթով կարող է լինել կանխարգելիչ կամ բացահայտող.

1) ներքին հսկողության կանխարգելիչ համակարգը թույլ չի տալիս որևէ գործընթացի կամ ընթացակարգի սխալ ընթացքը մինչև գործընթացի մեկնարկը: Օրինակ` նախքան աշխատավարձերի գծով վճարումների իրականացումը` աշխատավարձի վճարացուցակի ուսումնասիրումը և հաստատումը ղեկավարության կողմից օգնում է կանխել ոչ ճիշտ վճարումը:

2) ներքին հսկողության բացահայտող համակարգն ուսումնասիրում և բացահայտում է գործընթացի կամ ընթացակարգի սխալները դրանց տեղի ունենալուց հետո: Օրինակ` ակտիվների հաշվապահական մնացորդը փաստացի առկա միջոցների հետ պարբերական համեմատումը կարող է հայտնաբերել ակտիվների ավելցուկի կամ պակասի դեպքեր:

260. Կանխարգելիչ հսկողությունները առավել նախընտրելի են բացահայտիչ հսկողություններից, քանի որ կանխարգելում են սխալի ի հայտ գալը:

261. Աուդիտորական առաջադրանքի հաշվետվությունում պետք է գնահատական տալ, թե աուդիտի միավորում հիմնականում ո՞ր հսկողական գործընթացներն են թույլ կամ ուժեղ: Այդ նպատակով անհրաժեշտ է դրանք դասակարգել:

262. Գոյություն ունեն հսկողության գործընթացները դասակարգելու մի շարք մեթոդներ, սակայն աուդիտի տեսանկյունից դրանք կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

1) կառավարչական հսկողության գործընթացներ - ընդգրկում են ղեկավարության կողմից իրականացված վերահսկման և ուսումնասիրության գործընթացները: Սովորաբար կրում են բացահայտող բնույթ և ներառում են, օրինակ, բյուջեի և փաստացի տվյալների շեղումների հաշվետվության ստուգումներ, ինչպես նաև հրավիրված փորձագիտական ստուգումներ,

2) կազմակերպական հսկողության գործընթացներ - վերաբերում են կազմակերպության կազմակերպաիրավական կառուցվածքին և կարող են կրել կանխարգելիչ ու բացահայտող բնույթ: Սովորաբար ներառում են հստակ սահմանված պատասխանատվություններ, հաշվետվողականության սահմանում, ինչպես նաև գործառույթների տարանջատում, ինչպես, օրինակ, աշխատավարձ հաշվարկողի և վճարողի գործառույթների տարանջատում,

3) հաստատման հսկողության գործընթացներ - սովորաբար գործում են առանձին գործառնության մակարդակով և կրում են կանխարգելիչ բնույթ: Այս գործընթացների նպատակն է դադարեցնել գործառնությունը, եթե այն համապատասխան մակարդակում չի հաստատվել: Արդյունավետ հսկողության գործընթացը հաստատման լիազորություն ունեցող անձին մանրամասնեցնում է հաստատումից առաջ պահանջվող ստուգման ծավալը և ինչպես պետք է այդ ստուգումներին տրվի վկայություն,

4) գործառնական հսկողության գործընթացներ - կենտրոնանում են մշակված տեղեկատվության ամբողջականության ապահովման վրա: Կարող են լինել կանխարգելիչ և բացահայտող: Հսկողության գործընթացը կարող է ներառել, օրինակ, փաստաթղթերի հաջորդական համարակալման ստուգում, գնման փաստաթղթերի համեմատումը հաշիվ-ապրանքագրերի հետ, ինչպես նաև ընդհանուր գումարների ստուգում և համադրում,

5) ֆիզիկական հսկողության գործընթացներ - ունեն կանխարգելիչ բնույթ և ենթադրում են կազմակերպության գրանցումներից, ակտիվներից օգտվելու իրավունքի սահմանափակում: Օրինակ` հակաառևանգման համակարգը կանխարգելիչ դեր է կատարում նյութական արժեքները գողությունից պաշտպանելու հարցում:

263. Աուդիտորը կարող է ներկայացնել հսկողության գործընթացների հաջորդական քայլերը և վերոնշյալ գործընթացների տեսակները գծապատկերի միջոցով:

264. Համակարգը փաստաթղթավորելիս անհրաժեշտ է գործընթացում տեղի ունեցող յուրաքանչյուր քայլ գրանցել իր համապատասխան փաստաթղթով: Օրինակ հաստատված և չհաստատված վճարման հանձնարարագրերը երկու տարբեր փաստաթղթեր են և անհրաժեշտ է ցույց տալ այդ երկու փաստաթղթերի առանձին հոսքերը` առանց կրճատելու դրանք` որպես մեկ հոսք: Բացի դրանից, ոչ պարզեցված համակարգերի դեպքում անհրաժեշտ կլինի նաև ներառել փաստաթղթի յուրաքանչյուր օրինակի հոսքը:

265. Հսկողության գործընթացը փաստաթղթավորելուց հետո անհրաժեշտ է հավաստիանալ, որ այդ գործընթացն իրականում տեղի է ունենում այնպես, ինչպես այն փաստաթղթավորվել է, ինչը կարելի է իրականացնել գործընթացի սեփականատիրոջ հետ հարցազրույցի միջոցով: Այս դեպքում ներքին աուդիտորների կողմից իրականացվում են քայլերի հաջորդական ստուգման թեստ, ինչի նպատակն է համոզվել, որ գործընթացի փաստաթղթավորումը, հետևաբար նաև աուդիտորների` գործընթացի նախանշած ընթացքը համապատասխանում է իրականությանը:

266. Ֆինանսական համակարգերը և այլ գործընթացները, ինչպես, օրինակ, ռիսկերի կառավարումը կամ նախահաշիվների կազմումը խոշոր կազմակերպություններում ունեն բարդ կառուցվածք: Հետևաբար, աուդիտի աշխատանքային խումբը պետք է համոզված լինի, որ ճիշտ է նախանշել գործընթացի տարրերի բնույթը և դերը: Այդ նպատակով պետք է ընտրվի մեկ գործընթաց և քայլ առ քայլ ուսումնասիրվի վերջինիս տարրերն ամբողջ համակարգի ներսում` համոզվելու, որ ակնկալվող ընթացակարգերը պահպանվել են: Այս թեստն իրականացնելիս աուդիտորը ոչ միայն պետք է կենտրոնանա կազմված փաստաթղթերի վրա, այլև հետևի փաստաթղթերի հոսքին` միաժամանակ օգտագործելով այն տեղեկատվական տեխնոլոգիաները կամ այն միջոցները, որոնք օգտագործում են աուդիտի ենթարկվող միավորի համակարգի աշխատակիցները տեղեկատվության և փաստաթղթերի ստացման համար:

267. Քայլերի հաջորդական ստուգումը թույլ է տալիս հաստատել, որ`

1) փաստաթղթավորումը ճշգրիտ է, և հսկողական գործող բոլոր տարրերը գրանցված են գծապատկերում,

2) հսկողության տարրերը, որոնք պետք է կիրառվեն, համաձայն գծապատկերի, իրականում կիրառվում են:

268. Քայլերի հաջորդական ստուգումն ավարտվում է այդ գործարքի ավարտի հետ մեկտեղ:

269. Ներքին հսկողության գործընթացի փաստաթղթավորումից, վերջինիս հաջորդական քայլերի ուսումնասիրությունից հետո անհրաժեշտ է հասկանալ. արդյոք աուդիտի ենթարկվող միավորի հսկողության գործընթացներն արդյունավետորեն են նախագծված և ներդրված: Հսկողության գործընթացի նախագծի արդյունավետությունը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե արդյոք այն կանխարգելում է սխալների տեղի ունենալը կամ բացահայտում և ուղղում է դրանք: Հսկողության գործընթացը համարվում է ներդրված, երբ կազմակերպությունն օգտագործում է համապատասխան հսկողական տարրերը: Ոչ պատշաճ նախագծված կամ ներդրված հսկողական տարրերը հանդիսանում են ընդհանուր հսկողության համակարգի թերացումները կամ թույլ կողմերը, որոնց վերաբերյալ ղեկավարությանը պետք է տրվի հաշվետվություն:

270. Ամփոփելով այս փուլում աուդիտորի կողմից իրականացված աշխատանքները` ստանում ենք իրականացվող հետևյալ ընթացակարգերը և թեստերը.

1)  փաստաթղթերի և գրանցումների ստուգում,

2)  հսկողության գործընթացների իրականացման դիտարկում,

3)  հարցումներ համապատասխան աշխատակիցներին,

4)  քայլերի հաջորդական ստուգում:

 

4.1.25. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

271. Աուդիտորական առաջադրանքի իրականացման փուլի առաջին մասում աուդիտորները որոշում են ներքին հսկողության գործընթացների նախագծման և ներդրման արդյունավետությունը, իսկ այս փուլում դիտարկում են հսկողության գործընթացների գործունեության արդյունավետությունը: Ներքին աուդիտորը պետք է պարզի, թե արդյոք նախագծված և ներդրված հսկողական գործընթացներն իրականացվում են արդյունավետորեն: Օրինակ` եթե համաձայն օրենքի և այլ իրավական ակտի (հսկողության գործընթացի նախագծի) ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության աշխատակիցը պետք է վճարումը հիմնավորող փաստաթղթերը համեմատի պետական հիմնարկի նախահաշվի և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի հետ և դրանից հետո միայն հաստատի վճարման հանձնարարագիրը և ծախսերի կատարման հայտը, իսկ անհամապատասխանության դեպքում մերժի վճարման հանձնարարագիրը և ծախսի կատարման հայտը, ապա աուդիտորները պետք է հավաստիանան, որ այդ գործընթացն արդյունավետորեն տեղի է ունենում:

272. Այս նպատակով ներքին աուդիտորները նախագծում և իրականացնում են հսկողության համակարգի թեստեր: Հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության ստուգում պետք է իրականացնել միայն այն դեպքում, երբ աուդիտորները հավաստիացել են վերջիններիս նախագծի և ներդրման արդյունավետության մեջ: Հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության թեստերի նպատակն է ստանալ աուդիտորական ապացույցներ առ այն, որ հսկողության գործընթացն արդյունավետ է և գործում է իր նախագծին համապատասխան:

273. Այնուհետև, աուդիտորը կազմում է ընտրանք համաձայն սույն ձեռնարկի «ընտրանքների կազմում» մասում ներկայացված մոտեցումների, և իրականացնում թեստեր` համոզվելու, որ նշված հսկողական տարրերը գործում են արդյունավետ:

274. Հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության որոշման թեստերը հաշվի են առնում` ինչպես են հսկողության գործընթացներն իրականացվում, արդյոք դրանք ժամանակի ընթացքում հետևողականորեն իրականացվում են և ում կողմից են այս գործընթացներն իրականացվում: Միաժամանակ այս թեստերի նախագծման ընթացքում ներքին աուդիտորը պետք է հաշվի առնի ներքոնշյալ գործոնները:

1) Թեստերի բնույթը - Հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության թեստերը կարող են ընդգրկել այնպիսի ընթացակարգեր, ինչպիսիք են դիտարկումները, հարցումները, վերակատարումները, ստուգումները:

2) Թեստերի իրականացման պահը - Թեստերի իրականացման ժամանակահատվածը կախված է ներքին աուդիտորի նպատակներից և այդ հսկողության գործընթացների հուսալիությունից: Եթե հսկողության գործընթացները ստուգվում են որոշակի ժամանակահատվածի ընթացքում, ապա ներքին աուդիտորները կարող են ստանալ այդ գործընթացների գործունեության արդյունավետության մասին վկայող ապացույցներ միայն տվյալ ժամանակահատվածի ընթացքում: Եթե նման թեստավորում իրականացվի ամբողջ տարվա համար, ապա ստացված աուդիտորական ապացույցները կվերաբերեն ամբողջ տարվան:

3) Տվյալների հուսալիություն - Թեստերի նախագծման նպատակով ներքին աուդիտորները պետք է հաշվի առնեն տվյալների միտումնավոր փոփոխության հնարավորությունը: Այս դեպքում կարևորություն պետք է տրվի կազմակերպության ներսում առկա հսկողության միջավայրին, նմանատիպ փորձի առկայությանը և հաշվետվությունների հուսալիությանը: Պետք է նաև հաշվի առնել համակարգչային ծրագրում կամ այլ միջոցով գործարքների կատարման մանրամասների պահպանումը: Եթե ներքին աուդիտորը եզրակացնում է, որ տվյալների հուսալիության անհրաժեշտ մակարդակ չի ապահովվում, ապա նա կարող է ընդլայնել իր կողմից իրականացված թեստերը:

 

4.1.26. ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐ

 

275. Հսկողության գործընթացի թերությունները կարող են վերաբերել հսկողության գործընթացների նախագծին և գործունեությանը: Թերությունը վերաբերում է հսկողության գործընթացի նախագծին, երբ անհրաժեշտ հսկողական տարրը բացակայում է կամ պատշաճ կերպով նախագծված չէ և չի բավարարում իր նպատակին:

276. Հսկողության գործընթացի թերությունը վերաբերում է վերջինիս անարդյունավետ գործունեությանը, երբ պատշաճ կերպով նախագծված հսկողության գործընթացը չի գործում իր նախագծի համաձայն կամ հսկողության գործընթացն իրականացնող անձը չունի համապատասխան լիազորություններ կամ որակավորումներ հսկողության գործընթացն արդյունավետորեն իրականացնելու համար:

277. Եթե հայտնաբերվում է առնվազն մեկ թերություն, ապա անհրաժեշտ է դիտարկել հայտնաբերված սխալի բնույթը և հասկանալ, թե արդյոք հայտնաբերված թերությունը հանդիսանում է եզակի դեպք: Շատ կարևոր է նաև հաշվի առնել, թե արդյոք թերություն պարունակող հսկողության գործընթացի նպատակներին բավարարում է մեկ այլ հսկողության գործընթաց, թե` ոչ: Հանգամանքներով պայմանավորված, ներքին աուդիտորը կարող է նաև որոշում կայացնել ընդլայնել ընտրանքը:

278. Եթե թեստի արդյունքում ընտրանքում թերություններ չեն հայտնաբերվում, լրացուցիչ աշխատանքը կարող է չպահանջվել, եթե ընտրանքի ծավալը, մեթոդը և ստացված ապացույցները բավարար են աուդիտորական առաջադրանքի նպատակի համար:

 

4.1.27. ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

279. Ըստ էության թեստերը իրականացնելու դեպքում ներքին աուդիտորները ուսումնասիրում են գործընթացները և դրանց հիմքերը (գրառումները և փաստաթղթերը): Այս թեստերը մշակված են, որպեսզի ներքին աուդիտի իրականացման ընթացքում բացահայտվեն կատարված սխալները և բացթողումները:

280. Ըստ էության թեստերի բնույթի և ծավալների վերաբերյալ որոշում կայացնելիս հարկավոր է հաշվի առնել հետևյալ գործոնները.

1) գործարքների ծավալը և բնույթը,

2) աուդիտի ենթարկվող միավորի ռիսկայնության մակարդակը,

3) հսկողության համակարգի թեստերի արդյունքները,

4) խարդախության ռիսկի հնարավորությունը:

281. Ըստ էության թեստերի բնույթը որոշելիս հարկավոր է ընտրություն կատարել մանրամասների ստուգման թեստերի կամ վերլուծական ընթացակարգերի միջև, ինչպես նաև այդ երկուսի համակցման դեպքում` յուրաքանչյուրի ծավալի վերաբերյալ: Մանրամասների ստուգման թեստերը, սովորաբար, ավելի հուսալի են վերլուծական ընթացակարգերից: Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ մանրամասների ստուգման թեստերի միջոցով բավականին դժվար է իրականացնել աուդիտի ողջ աշխատանքները, քանի որ վերջիններիս կիրառումը պահանջում է ավելի մեծ ռեսուրսներ: Ի հակառակ դրան, վերլուծական ընթացակարգերը հանդիսանում են ավելի օգտավետ միջոց աուդիտորական առաջադրանքի նպատակներին հասնելու համար` ավելի քիչ ռեսուրսներով:

282. Ըստ էության վերլուծական ընթացակարգերը ներառում են ֆինանսական և ոչ ֆինանսական տեղեկատվության միջև կապերի, ինչպես նաև սպասվելիք և փաստացի արդյունքների միջև ուսումնասիրությունը և համեմատությունը: Վերլուծական ընթացակարգերի կիրառումը հիմնված է այն ենթադրության վրա, որ հայտնի պայմանների առկայության դեպքում, խելամտորեն ակնկալվում է տեղեկատվությունների միջև կապի շարունակական գոյությունը: Վերլուծական ընթացակարգեր իրականացնելու ընթացքում աուդիտորը սպասվելիք և փաստացի արդյունքների միջև որոշակի շեղումներ հայտնաբերելիս, կարող է համարել ընդունելի +/- 5 տոկոսի միջակայքում ընկած շեղումները: Վերլուծական ընթացակարգերի օրինակներ են.

 

Աղյուսակ 14

 

N

Վերլուծական ընթացակարգ

Թեստ

1. Ֆինանսական ցուցանիշների վերլուծություններ 1) համախառն շահույթի մասնաբաժնի (մարժայի) համեմատում նախորդ տարիների հետ և էական տարբերությունների բացահայտում,
2) դեբիտորական պարտավորությունների մարման միջին ժամկետի համեմատում նախորդ տարիների հետ և էական տարբերությունների բացահայտում:
2. Միտումների վերլուծություններ 1) աշխատավարձի գծով ծախսերի ավելացման հաշվարկ` տոկոսային արտահայտությամբ և համեմատում աշխատակիցների քանակի ավելացման հետ,
2) մաշվածության ծախսերի ավելացման հաշվարկ` տոկոսային արտահայտությամբ և համեմատում հիմնական միջոցների ավելացման մակարդակի հետ:
3. Խելամտության թեստեր կազմակերպության կողմից ֆիքսված վարձավճարով վարձակալված գույքի դիմաց կրած վարձակալական փաստացի ծախսերի համեմատում սպասվելիք վարձակալական ծախսերի հետ, որը հաշվարկվում է ամսական ֆիքսված վարձավճարը բազմապատկելով զբաղեցրած ամիսների քանակով:

 

283. Մանրամասների ստուգման թեստերն իրականացվում են այնպիսի աուդիտի տեխնիկաների օգնությամբ, ինչպիսիք են ստուգումները, հարցումները, արտաքին հաստատումները, վերակատարումները:

284. Հարկ է նաև ընդգծել, որ մանրամասների ստուգման թեստերը մեծամասամբ իրականացվում են ընտրանքային սկզբունքով: Ըստ էության թեստերի ընտրանքների կազմման մեթոդաբանությունը ներկայացված է սույն ձեռնարկի «Ընտրանքների կազմում» մասում:

 

4.1.28. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ և ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

 

285. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խումբ կազմելիս պետք է ընտրի առնվազն մեկ անձ, ով պատասխանատու է կատարված աշխատանքների վերահսկման համար: Մեծամասամբ այս գործառույթն իրականացվում է աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարների կողմից, որոնք իրենց հերթին վերահսկվում են ներքին աուդիտի ղեկավարի կողմից:

286. Աշխատանքների ուսումնասիրումն ու վերահսկումը հանդիսանում է ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի շարունակական իրականացվող գործընթաց: Որակի ապահովումը չափազանց կարևոր է աուդիտորական գործունեության շրջանակներում: Իրականացրած աուդիտորական աշխատանքի ուսումնասիրումը պետք է հաստատի, որ աուդիտորական առաջադրանքն իրականացվել է համաձայն ստանդարտների: Նշված գործընթացներին պետք է հետևել յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքի ժամանակ:

287. Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքի համար իրականացրած աշխատանքները պետք է ուսումնասիրել ստորև նշված փուլերի ընթացքում` աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի կողմից.

1) աուդիտի ենթարկվող միավորի ռիսկերի գնահատման փուլի ավարտից հետո,

2)աուդիտորական առաջադրանքի աուդիտի շրջանակը որոշելուց հետո,

3) աուդիտի աշխատանքային ծրագրի ներկայացումից հետո,

4) աուդիտորական առաջադրանքի իրականացման փուլում թեստավորումն ավարտելուց հետո,

5) նախնական հաշվետվությունը պատրաստելուց հետո, մինչև աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի` աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարության հետ նախնական հաշվետվությունը քննարկելու նպատակով նշանակվող հանդիպումը,

6) ներկայացված առաջարկությունների գծով միջոցառումների ծրագիրը կազմելուց հետո` ներքին աուդիտի հաշվետվության ավարտման փուլում:

288. Վերահսկման գործընթացն իրականացնում է նաև կարևոր այլ գործառույթներ. աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի անդամների գիտելիքների, հմտությունների և այլ ունակությունների զարգացում, կադրային վերապատրաստումների իրականացում և աջակցում, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ուսուցում: Վերահսկման գործընթացը չի դադարում աուդիտորական առաջադրանքների ավարտի հետ մեկտեղ, այն պետք է կրի շարունակական բնույթ և նպաստի ներքին աուդիտորների կարողունակության բարձրացմանը և պատշաճ մասնագիտական վերաբերմունքի դրսևորմանը:

 

4.1.29. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՎԵՐԱՆԱՅՈՒՄ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻ ԿԱԶՄՈՒՄ

 

289. Աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խումբը պետք է գրանցի այն ամբողջ աշխատանքը, որն իրականացնում է աուդիտորական առաջադրանքի աշխատանքների իրականացման ընթացքում, ինչպես նաև պետք է հավաքագրի անհրաժեշտ և բավարար աուդիտորական ապացույցներ` իր կողմից եզրակացությունները հիմնավորելու նպատակով:

290. Խմբի անդամների կողմից պատրաստված աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը պետք է պարունակեն աուդիտորական առաջադրանքի նպատակներին հասնելու համար ձեռքբերված աուդիտորական ապացույցները, ինչպես նաև ապացույցներ, որոնք վկայում են, որ աուդիտորական առաջադրանքն իրականացված է համաձայն աուդիտի աշխատանքային ծրագրի: Բացի այս հատկանիշներից աշխատանքային փաստաթղթերը հնարավորություն են տալիս աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարին իրականացնել կատարված աշխատանքի վերահսկում, ծառայում են որպես ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի ելակետային տեղեկատվություն և գնահատման հիմք, ինչպես նաև կարող են ծառայել որպես Լիազոր մարմնի կողմից իրականացվելիք արտաքին գնահատումների առարկա:

291. Ներքին աուդիտորները պետք է պատրաստեն աուդիտորական աշխատանքային փաստաթղթեր, որոնք բավարար են այդ աուդիտորական առաջադրանքի հետ նախկինում չառնչված աուդիտորին հասկանալու հետևյալը.

1) իրականացված աուդիտորական ընթացակարգերի բնույթը, ժամանակահատվածը և ծավալները,

2) աուդիտորական ընթացակարգերի արդյունքները և ձեռքբերված աուդիտորական ապացույցները,

3) աուդիտորական առաջադրանքի ընթացքում առաջացած խնդիրները, այդ խնդիրների վերաբերյալ արված եզրակացությունները և ներքին աուդիտորների դատողությունները այդ եզրակացություններին հասնելու նպատակով:

292. Աուդիտորական ընթացակարգերի բնույթը, ժամանակահատվածը և ծավալները փաստաթղթավորելիս ներքին աուդիտորը պետք է նաև գրանցի ներքոնշյալը.

1) թեստավորման առարկա հանդիսացող առանձնահատուկ հարցերի բնութագիրը,

2) աշխատանքային փաստաթուղթը կազմողի անունը,

3) աշխատանքային փաստաթուղթը վերստուգող անձի անունը,

4) աշխատանքային փաստաթղթերի կազմման և վերահսկման ամսաթվերը:

293. Ներքին աուդիտորները նաև պետք է փաստաթղթավորեն աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ անցկացված քննարկումները և եզրակացությունները:

294. Հարկ է նաև նշել, որ բավարար անհրաժեշտ աուդիտորական փաստաթղթերի ժամանակին կազմումը խթանում է աուդիտորական առաջադրանքի որակը և պարզեցնում է այդ առաջադրանքի ընթացքի վերահսկումը և անճշտությունների շտկումը: Աուդիտորական առաջադրանքի ավարտից հետո պատրաստված աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը չեն կարող լինել այնքան ճշգրիտ, որքան առաջադրանքի ընթացքում պատրաստված աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը, քանի որ առաջադրանքի ընթացքում առաջացած հարցերը նպատակահարմար է անմիջապես քննարկել աուդիտի ենթարկվող միավորի աշխատակիցների հետ:

295. Աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը կարող են գրանցվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը կազմում են աուդիտորական առաջադրանքի փաթեթի մաս: Սույն ձեռնարկի 9-րդ հավելվածում ներկայացված է աուդիտորական աշխատանքային փաստաթղթի օրինակներ:

296. Աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքների իրականացումից և հսկողությունների թեստավորումից հետո, կազմվում է բացահայտումների ամփոփաթերթ, որտեղ նշվում են բոլոր բացահայտումները, որոնք աուդիտի թիմի կարծիքով կարող են ազդեցություն ունենալ կազմակերպության նպատակներին հասնելու ճանապարհին:

297. Այս գործընթացը կարելի է նաև իրականացնել աուդիտորական առաջադրանքի իրականացման ընթացքում և չսպասել դրա աշխատանքների ավարտին, եթե կատարված բացահայտումները իրենց բնույթով և նշանակալիությամբ պահանջում են ղեկավարության անհապաղ արձագանքը: Ամփոփաթերթը պետք է պարունակի բացահայտումների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

1) Չափանիշներ` գնահատման կամ ուսումնասիրության նպատակով կիրառվող ստանդարտներ, հիմք ընդունված նորմեր, չափման միավորներ կամ սպասումներ (ինչ պետք է լինի, օրինակ ըստ օրենքի, կամ ըստ միջազգային լավագույն փորձի),

2) Վիճակ` փաստացի ապացույց, որը ներքին աուդիտորը հայտնաբերել է աուդիտի ընթացքում (ինչ է առկա, փաստացի իրավիճակը),

3) Պատճառ` չափանիշի և վիճակի տարբերության հիմքը (ինչի պատճառով գոյություն ունի տարբերություն), ինչի պատճառով է առաջացել փաստացի իրավիճակը կամ խնդիրը և չի համապատասխանում առկա չափանիշներին, կամ չափանիշի բացակայության դեպքում միջազգային լավագույն փորձին,

4) Հետևանքները` այն հետևանքները, որոնց առնչվում է կազմակերպությունը կամ այլք, քանի որ վիճակները համահունչ չեն սահմանված չափանիշներին:

298. Բացահայտումները գնահատելիս աուդիտորները պետք է դիտարկեն դրանց հետևանքով առաջացած կամ առաջացող ռիսկերի տեղի ունենալու հավանականությունն ու ազդեցությունը, թե տվյալ բացահայտումը ինչ ազդեցություն կարող է ունենալ կազմակերպության գործունեության վրա` կազմակերպություն նպատակներին հասնելու ճանապարհին: Ազդեցության և հավանականության գնահատումը արվում է աուդիտորների արհեստավարժության, սեփական դատողությունների, առկա տեղեկատվության վերլուծության հիման վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքին աուդիտորն անկախ է գործառույթից և շահ չունի նշված ռիսկերը բարձր կամ ցածր գնահատելու մեջ:

299. Նշված ռիսկի հավանականությունը գնահատելիս պետք է հաշվի առնել թե տվյալ դեպքը քանի անգամ է տեղի ունեցել ինչպես տվյալ աուդիտորական առաջադրանքի շրջանակներում, այնպես էլ նախկինում` եթե կա որոշակի պատմական տեղեկատվություն: 

300. Կազմակերպության ղեկավարը պետք է որոշի, թե օրինակ ցածր ազդեցություն բայց շատ բարձր հավանականություն ունեցող երևույթի ռիսկը միջին է, թե ցածր, կամ շատ մեծ ազդեցություն բայց շատ ցածր հավանականություն ունեցող երևույթի ռիսկը միջին է թե ցածր:

301. Ներքին աուդիտը կարող է օգնել կազմակերպության ղեկավարությանը հաստատել ռիսկի գնահատման վերը նշված մոտեցումները և կազմակերպության ռիսկի ընդունելի մակարդակը: Նշված գնահատականները պետք է ներառվեն ներքին աուդիտի կանոնակարգում:

 

4.1.30. ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԵՏ

 

302. Աուդիտորական առաջադրանքի իրականացման այս քայլում (քայլ 13) աուդիտի խմբի ղեկավարը կազմակերպում է հանդիպում աուդիտի ենթարկված միավորի ղեկավարության հետ` նրանց ներկայացնելու բացահայտումների ամփոփաթերթը, քննարկելու դրանք և ստանալու վերջնական դիտողություններ, առաջարկություններ:

303. Աուդիտի արդյունքների քննարկվող հարցերը չպետք է անակնկալ լինեն աուդիտի ենթարկվող միավորի համար, քանի որ դրանք պետք է ներկայացվեն և քննարկվեն աուդիտի իրականացման ողջ ընթացքում: Վերջնական հանդիպումն ապահովում է աուդիտի կառուցողական բնույթը և ամրապնդում դրա հեղինակությունը` հնարավորություն տալով ներքին աուդիտորներին ճշտել հայտնաբերված թերությունների որակումը և ռիսկի գնահատումը` լսելով միավորի ղեկավարության պարզաբանումները և բացառելով անհարկի լարվածությունը:

304. Վերջնական հանդիպման ընթացքում անհրաժեշտ է ձևավորել բացահայտված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումները և քայլերը, թե ինչպես և ինչ քայլերով է աուդիտի միավորի ղեկավարը պատրաստվում և պարտավորվում զսպել բացահայտված ռիսկերը:

305. Վերջնական հանդիպումը արդյունավետ իրականացնելու համար կարևոր է հանդիպումը սկսել դրական դիտարկումներով (եթե այդպիսիք կան), օրինակ աուդիտորական առաջադրանքի ընթացքում աուդիտի ենթարկվող միավորի աշխատակիցների և ղեկավարության ակտիվ աջակցությունը, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և բազմաթիվ այլ գործոններ, որոնք կարող են ստեղծել բավարար հիմքեր կառուցողական քննարկում անելու, աուդիտի հեղինակությունը բարձրացնելու և հետագա համագործակցության համար:

306. Թյուրըմբռնումներից կամ անճշտություններից խուսափելու և ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ միասնական ընկալում ապահովելու նպատակով, համաձայն սույն ձեռնարկի 293-րդ կետի ներքին աուդիտորները պետք է փաստաթղթավորեն աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ անցկացված բոլոր առանցքային քննարկումները, եզրակացությունները և համաձայնեցված գործողությունները: Սա հիմք է հանդիսանում հետագա գործողությունների ծրագրի հստակեցման և աուդիտի կառուցողական բնույթի պահպանման համար` բացառելով հետագայում համաձայնեցված մտքերից կամ քայլերից հրաժարվելու հնարավորությունը:

 

4.1.31. ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ - ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

307. Աուդիտորական առաջադրանքի 3-րդ փուլը հաշվետվության պատրաստման փուլն է: Աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարության (պատասխանատուի կամ թիմի) հետ հանդիպումից հետո կազմվում է առաջադրանքի հաշվետվության նախագիծը և այն ներկայացվում աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին: Վերջինս նախագծի վերաբերյալ տալիս է գրավոր կարծիք, որը հաշվետվության անբաժան մասն է: Հաշվետվության նախագծի և նշված կարծիքի տրամադրման ողջամիտ ժամկետը պետք է սահմանել ներքին աուդիտի կանոնակարգում, ընդ որում միջազգային պրակտիկայում այն ընդունված է սահմանել 5 աշխատանքային օր:

308. Աուդիտի ենթարկվող միավորի հաշվետվության նախագծի վերաբերյալ կարծիքը պարունակում է կամ առաջարկություններ և դիտողություններ չունենալու վերաբերյալ գրավոր հայտարարություն, կամ գրավոր դիրքորոշում անհամաձայնության վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան հիմնավորումները:

309. Աուդիտի ենթարկվող միավորի` աուդիտի արդյունքների հետ անհամաձայնության դեպքում`

1) եթե աուդիտի ենթարկվող միավորը իրավացի է, աուդիտորական  առաջադրանքի հաշվետվությունը փոխվում է,

2) եթե աուդիտի ենթարկվող միավորը չի համաձայնվում ներքին աուդիտի բացահայտումների հետ, սակայն իր գրավոր դիրքորոշմամբ չի ներկայացնում անհամաձայնությունը հիմնավորող բավարար փաստարկներ և ապացույցներ, ապա դիտարկումները ներառվում են հաշվետվությունում: Նման դեպքերում ներքին աուդիտորները պարտավոր են արձանագրել լրացուցիչ փաստեր և ապացույցներ այնպես, որ կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն ստանան միանշանակ, օբյեկտիվ և հիմնավոր եզրակացություն աուդիտի արդյունքների վերաբերյալ` բացառելով տարընկալումները,

3) եթե աուդիտի ենթարկվող միավորի կողմից ներկայացված փաստարկները ըստ էության չեն, ապա ներքին աուդիտը պետք է արձագանքի դրանց հաշվետվությունում:

310. Ամեն դեպքում ցանկալի չէ, որ կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն ստանձնեն երկու տարբերակից ճիշտն ընտրողի դերը, հետևաբար ներքին աուդիտը աուդիտի ենթարկվող միավորի հետ պետք է փորձի բոլոր հարցերում գտնել արձանագրված խնդրի վերջնական լուծում:

311. Աուդիտի հաշվետվությունը հաստատում է ներքին աուդիտի ղեկավարը, և այն տրամադրում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին: Այն դեպքերում, երբ հաշվետվությունը պարունակում է դիտարկումներ և առաջարկություններ, որոնք վերաբերում են այլ ստորաբաժանումների կամ միավորների գործառույթներին, ապա հաշվետվությունը (կամ դրա համապատասխան քաղվածքը) տրամադրվում է նաև այդ միավորների ղեկավարներին` բացահայտված ռիսկերը զսպելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով :

 

4.1.32. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

312. Ներքին աուդիտի հաշվետվությունը պետք է լինի.

1) Ճշգրիտ - երբ հաշվետվությունը հիմնավորված է աուդիտի բավարար ապացույցներով, զերծ է սխալներից և խեղաթյուրումներից և հիմնված է փաստերի վրա,

2) Օբյեկտիվ - երբ հաշվետվությունը արժանահավատ է, անաչառ, անկողմնակալ և հիմնված է առնչվող փաստերի ու հանգամանքների, ինչպես նաև հավասարակշռված գնահատումների վրա,

3) Հստակ - երբ ձեռքբերված ապացույցների և եզրակացությունների միջև գոյություն ունի տրամաբանական կապ, պարունակում է հղումներ դեպի այլ համապատասխան փաստաթղթեր, օրենքներ և այլ իրավական ակտեր, զերծ է անտեղի տեխնիկական տերմիններից, տրամադրում է բարդ խնդիրների համապարփակ ներկայացում: Հնարավորության դեպքում տեղեկատվությունը պետք է հստակեցվի գրաֆիկների, աղյուսակների կամ այլ նմանատիպ միջոցների օգնությամբ,

4) Հակիրճ - երբ հաշվետվությունը ներկայացնում է խնդրի բուն էությունը և չի պարունակում անտեղի բարդացումներ, կրկնություն, ավելորդ մանրամասներ և բառեր,

5) Կառուցողական - երբ հաշվետվությունը օգտակար է աուդիտի ենթարկվող միավորի և կազմակերպության համար և հանգեցնում է անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը: Կառուցողական հաշվետվություն պատրաստողը պետք է խուսափի կոնկրետ անձանց կամ նրանց սխալները մատնանշելուց,

6) Ամբողջական - երբ հաշվետվությունն ավարտուն է և պարունակում է այն ողջ տեղեկատվությունը, որը կարևոր է նպատակային օգտագործողների համար և ներառում է եզրակացություններն ու առաջարկությունները հիմնավորող անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն,

7) Ժամանակին - երբ ներկայացված հաշվետվությունները տրամադրվել է այն ժամանակահատվածի ընթացքում, երբ դրանք դեռ արդիական են հսկողության համակարգի գնահատման տեսանկյունից:

313. Հաշվետվությունների տրամադրման գործընթացը պետք է նպաստի հաշվետվություն ստացողի պատասխանատվության տակ գտնվող հսկողական տարրերի բարելավմանը: Սովորաբար, կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն դիտարկում և անդրադառնում են ռազմավարական խնդիրներին, օրինակ, կազմակերպությանը` որպես մեկ ամբողջությանն առնչվող նշանակալի հարցերին, իսկ կազմակերպության միավորների ղեկավարներն անդրադառնում են գործառնական բնույթի հսկողական տարրերին:

314. Բացի սույն ձեռնարկի 312-րդ կետում նշված բնութագրերից հաշվետվությունը պետք է գրված լինի պարզ և հասկանալի` պահպանելով հետևյալ սկզբունքները.

1) խուսափել չափազանց երկար նախադասություններից,

2) օգտագործել կարճ պարբերություններ և վերնագրեր,

3) կիրառել դասակարգիչ կետեր, համարակալված ցանկեր և հստակ սահմանված հղումներ,

4) պատրաստել տրամաբանական ներկայացում` խուսափելով ոչ կարևոր խնդիրներից,

5) նախադասությունները դասավորելիս հետևել տեքստի կառուցվածքին և օգտագործվող բառապաշարին,

6) խուսափել երկիմաստ բառերի կիրառումից կամ դրանց անփույթ դասավորությունից,

7) խուսափել խիստ տեխնիկական բառերի կիրառումից, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք պարզաբանել,

8) օգտագործել օրենքներով կամ այլ իրավական ակտերով սահմանված եզրույթներ,

9) նախադասությունները կազմելիս օգտագործել չեզոք, ոչ թե կրավորական սեռ:

 

4.1.33. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

315. Ներքին աուդիտի հաշվետվությունները լինում են.

1) Աուդիտորական առաջադրանքի,

2) Ներքին աուդիտի տարեկան գործունեության,

3) Լիազոր մարմնին ներկայացվող:

316. Աուդիտորական առաջադրանքի հաշվետվությունների կառուցվածքը ներկայացված է սույն ձեռնարկի` 4.1.34-րդ գլխում:

317. Աուդիտորական առաջադրանքի հաշվետվությունները ներկայացվում են կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին:

318. Երկարատև աուդիտորական առաջադրանքների իրականացման կամ այլ հրատապ դեպքերում կարող է կազմվել միջանկյալ հաշվետվություն կամ զեկույց այն խնդիրների շուրջ, որոնց լուծումը անհրաժեշտ է հետագա աշխատանքների ճիշտ կազմակերպման համար:

 

4.1.34. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

319. Աուդիտորական առաջադրանքի հաշվետվությունների ներկայացումը կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին ունի հետևյալ նպատակները.

1) ներկայացնել աուդիտի շրջանակներում հայտնաբերված բացահայտումները և եզրակացությունները,

2) ներկայացնել առաջարկություններ` բացահայտված դիտարկումները շտկելու և ռիսկերը զսպելու նպատակով:

320. Հաշվետվություն պատրաստելիս կարևոր է հաշվի առնել, թե ում է այն հասցեագրվում, և ներկայացնել համապատասխան մակարդակի և ծավալի տեղեկատվություն: Կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին կարող են ներկայացվել աուդիտորական առաջադրանքների հաշվետվությունների ամփոփ (կրճատ) տարբերակը: Մինչդեռ աուդիտի ենթարկվող միավորին տրամադրվում է ամբողջական հաշվետվությունը, իսկ առանձին դեպքերում` դիտարկումներն ավելի մանրամասնությամբ:

321. Ներքին աուդիտի հաշվետվությունները պետք է ունենան հետևյալ հիմնական մասերը

 

Աղյուսակ 15

 

N

Գլխիանվանումը

Բովանդակություն

1.

Ներածություն

Ներածությունում հակիրճ ներկայացվում են աուդիտորական առաջադրանքի նպատակը, հիմնական խնդիրները, ինչ է իրականացվել և ինչու:

2.

Ամփոփագիր

Ամփոփագիրը պարունակում է ամբողջ հաշվետվության հակիրճ նկարագրություն, որտեղ ներկայացվում են բացահայտված հիմնական ռիսկերը և դրանց զսպման առաջարկները:

3.

Աուդիտի մոտեցում

1) Հաշվետվության այս բաժնում պետք է անդրադառնալ այնպիսի հարցերին ինչպիսիք են.

ա. ինչպե՞ս է իրականացվել աշխատանքը,

բ. ի՞նչ ժամանակաշրջան է ընդգրկել այդ աշխատանքը,

գ. կատարվել է ընտրանք, թե դիտարկվել է աուդիտի ենթակա ողջ բազմությունը

4.

Բացահայտումներ և եզրակացություններ

1) Հաշվետվության այս բաժնում պետք է նշել, թե ի՞նչ բացահայտումներ են կատարել աուդիտորները իրենց աշխատանքի արդյունքում:

2) Դիտարկումները (կամ բացահայտումները) պետք է ներառեն չափանիշները (ինչ պետք է լիներ), պայմանը (ինչ էր առկա), պատճառը և ազդեցությունը:

Յուրաքանչյուր դիտարկում պետք է պարունակի նաև առաջարկներ և համաձայնեցված գործողություններ, թե աուդիտի ենթարկվող միավորը ինչ գործողություններ է պատրաստվում իրականացնել բացահայտված ռիսկերը զսպելու համար:

Առաջարկները պետք է հասցեագրված լինեն կոնկրետ անձին կամ միավորին` բարելավման քայլեր իրականացնելու համար: Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչպիսի քայլեր են ակնկալվում կազմակերպությունից կամ միավորից հայտնաբերած թերությունները վերացնելու համար:

5.

Գործողությունների ծրագիր

Բոլոր առաջարկությունները պետք է ամփոփվեն գործողությունների ծրագրում: Կազմակերպության ղեկավարը, ներքին աուդիտի կոմիտեն և աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարը պետք է արձագանքեն գործողությունների ծրագրում կատարված բոլոր առաջարկություններին:

 

4.1.35. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ և ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

322. Իրենց բացահայտումները ներկայացնելիս աուդիտորները պետք է լինեն հստակ: Ներքին աուդիտորն աուդիտի հաշվետվությունում չպետք է ներառի ընդհանուր բնույթի հայտարարություն, օրինակ. «Աշխատավարձի համակարգում բացահայտեցինք մի շարք խնդիրներ», այլ փոխարենը պետք է մանրամասնորեն նշի այն թերությունները, որոնք հայտնաբերվել են աուդիտորական առաջադրանքի կատարման ընթացքում: Օրինակ` աուդիտորական առաջադրանքի կատարման արդյունքում բացահայտված փաստը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. «Աուդիտի ենք ենթարկել 20 արտաժամյա վարձատրություններ և հայտնաբերել, որ դրանցից 8-ը չի հաստատվել անմիջական ղեկավարի կողմից»:

323. Ֆինանսական բացահայտումներ ներկայացնելիս անհրաժեշտ է ներառել գումարները, քանի որ ներքին աուդիտի հաշվետվություն ստացողը պետք է տեղեկացված լինի հայտնաբերված թերության հետևանքների մասին` արտացոլված դրամային արտահայտությամբ: Այն դեպքում, երբ բացահայտումը կատարվել է վիճակագրական հիմնավոր ընտրանքային ստուգման հիման վրա, ապա սխալները կարելի է տարածել նաև ամբողջ համակցության վրա: Նման տարածումը հնարավորություն է ընձեռում կազմել ավելի ամբողջական պատկերացում խնդրի ծավալի վերաբերյալ:

324. Ստորև նշված օրինակը հստակ ներկայացնում է հայտնաբերված խնդիրները և դրանց հետ կապված աուդիտի ենթարկվող միավորին կամ կազմակերպությանը սպառնացող պոտենցիալ ազդեցությունը. «Մենք աուդիտի ենք ենթարկել մարտ ամսին վերաբերող 20 ամսական աշխատավարձի տեղեկագիր և հայտնաբերել ենք, որ դրանցից չորսում առկա են թվաբանական սխալներ, ինչը հանգեցրել է աշխատավարձի ծախսերի ավելացման 140 հազար դրամի չափով: Եթե նման սխալ տեղի ունենար ամբողջ տարվա ընթացքում, ընդհանուր տարեկան ավել գումարը կկազմեր 1,680 հազար դրամ (12 x 140 հազար)»:

 

4.1.36. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

325. Հաշվետվությունում կատարված դիտարկումների գծով պետք է նաև արտացոլվեն աուդիտի ենթարկվող միավորի հետ համաձայնեցված գործողությունները, որը նա կարող է ներկայացնել բացահայտումների ամփոփաթերթի քննարկման կամ վերջնական հանդիպման ժամանակ:

326. Համաձայնեցված գործողությունները պետք է լինեն հստակ, տեղին, ժամանակին` բացահայտված ռիսկերը զսպելու նպատակով կամ բացահայտված թերացումները վերացնելու վերականգնման քայլեր իրականացնելու համար:

327. Անհրաժեշտ է հստակ ամրագրել աուդիտի ենթարկվող միավորի կողմից ձեռնարկվող քայլերը, որոնք հարկավոր են համաձայնեցված գործողությունների իրականացման համար:

328. Բոլոր առաջարկություններն ամփոփ տեսքով պետք է ներառվեն գործողությունների ծրագրում համապատասխան ղեկավարների պատասխան քայլերի հետ մեկտեղ` նշելով բոլոր առաջարկությունների կատարման, թերությունների շտկման և գործողությունների իրականացման համար պատասխանատու անձանց:

329. Գործողությունների ծրագրի օրինակը ներկայացված է սույն ձեռնարկի 10-րդ հավելվածում:

330. Ներքին աուդիտորները պետք է ուշադրություն դարձնեն աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարության պատասխանին և համաձայնեցված առաջարկությունների իրականացման վերջնաժամկետին:

 

4.1.37. ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼ - ՀԵՏՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

331. Հետստուգման գործընթացը հանդիսանում է աուդիտորական առաջադրանքի իրականացման աշխատանքների վերջնական փուլը: աուդիտորական  առաջադրանքի հաշվետվությամբ ներկայացված գործողությունների ծրագրի հիման վրա կազմակերպության ղեկավարի հրամանով հաստատվում են այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն աուդիտորական  առաջադրանքի ընթացքում բացահայտված թերությունների շտկման ուղղությամբ:

332. Նշված հրամանով հաստատված ժամանակացույցի նկատմամբ հսկողությունն իրականացնում է ներքին աուդիտը: Աուդիտի ենթարկվող միավորը պարտավոր է հրամանում նախատեսված ժամկետում վերացնել արձանագրված շեղումներն ու բացթողումները և այդ մասին գրավոր տեղեկացնել ներքին աուդիտին:

333. Հետստուգման գործընթացը հանդիսանում է աուդիտորական առաջադրանքի իրականացման աշխատանքների վերջնական փուլը և ներքին աուդիտի կարևոր դերը կայանում է նաև նրանում, որ այն պետք է համոզվի, որ աուդիտի ենթարկվող միավորն իրականացրել է ներկայացված առաջարկությունները:

334. Ներքին աուդիտորները պետք է գնահատեն գործողությունների ծրագրով սահմանված պատասխանատուների կողմից իրականացված գործողությունների համապատասխանությունը, արդյունավետությունը և ժամանակին լինելը:

335. Կատարված աշխատանքների կամ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը ներքին աուդիտորների կողմից պետք է գնահատվի և կայացվի որոշում դրանց արդյունավետության և նպատակայնության մասին: Եթե ստացված տեղեկատվությունն ամբողջությամբ վկայում է թերությունների վերացման մասին, ապա տվյալ առաջարկը համարվում է կատարված, իսկ բացահայտված ռիսկը` զսպված:

336. Եթե հաջորդ տարի չի նախատեսվում կատարել որևէ աուդիտորական առաջադրանք նախորդ տարվա աուդիտորական առաջադրանքի շրջանակներում ներկայացված առաջարկությունների իրականացումը աուդիտի ենթարկելու նպատակով, ապա ներքին աուդիտը կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին պետք է ներկայացնի ամփոփ հաշվետվություն այն մասին, թե ինչպիսի առաջընթաց է արձանագրվել նախկին առաջարկությունների իրականացման հարցում:

337. Ելնելով բացահայտումների ռիսկայնության չափանիշներից` ներքին աուդիտորները պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն բարձր ռիսկայնության առաջարկությունների իրականացման հետստուգմանը:

338. Հետստուգման գործընթացի ծավալը կախված է.

1) գործողությունների ծրագրի շրջանակներից,

2) հայտնաբերված թերությունների կարևորությունից,

3) աուդիտի ենթարկված գործընթացը բարելավելու հետ կապված ծախսերից և ջանքերից:

339. Հետստուգման գործընթացի արդյունավետ ընթացակարգերը ներառում են.

1) ղեկավարության պատասխանների համաձայն վերջինիս կողմից իրականացված գործողությունների պատշաճության գնահատականը,

2) տեղեկատվությունն այն մասին, որ կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն տեղյակ են, որ աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին չի հաջողվել իրականացնել գործողությունների ծրագիրը կամ դրա մի մասը, որի հետևանքով կազմակերպությունն ընդունել է բացահայտված ռիսկը,

3) ներքին աուդիտի եզրակացություններում ներկայացված առաջարկությունների իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքի (ստեղծվող հավելյալ արժեքի) գնահատումը:

340. Եթե առաջարկությունների իրականացման համար պահանջվում է մեկ տարուց ավելի ժամանակ, ապա ներքին աուդիտը պետք է գնահատի տեղի ունեցած առաջընթացը, այլ ոչ թե սպասի, մինչև համաձայնեցված ժամկետի լրանալը: Այդ նպատակով գործողությունների իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումը պետք է իրականացված յուրաքանչյուր փուլի մասին, իսկ այն դեպքում երբ աշխատանքը հնարավոր չէ բաժանել փուլերի, ապա յուրաքանչյուր եռամսյակի տվյալներով տեղեկատվությունը փոխանցի ներքին աուդիտին ներքին աուդիտի կանոնակարգով սահմանված կարգով և ժամկետներում:

341. Կազմակերպությունը պետք է ունենա հստակ սահմանված գործընթացներ` ներքին աուդիտի գործողությունների ծրագրում ներառված յուրաքանչյուր առաջարկության պատշաճ կատարումն ապահովելու համար:

342. Նպատակահարմար է, որ ներքին աուդիտի ղեկավարը ընտրի աշխատակից, որը պատասխանատու կլինի ներքին աուդիտի կողմից ներկայացված բոլոր առաջարկությունների գրանցման համար անկախ այն աուդիտի միավորից, որին այդ առաջարկությունները վերաբերում են և կվերահսկի այդ առաջարկությունների իրականացման առաջընթացը: Հսկողության գործընթացը կարող է իրականացվել ներքին աուդիտի համակարգչային ծրագրի` հաշվետվությունների արտահանման միջոցով:

 

4.1.38. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

343. Այն տեղեկատվությունը, որը վերաբերում է աուդիտորական առաջադրանքին և որի վրա հիմնված է աուդիտորական ապացույցը, պահվում է աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթում: Հաճախ անհրաժեշտություն է առաջանում աշխատանքային փաստաթղթերը հիմնավորել աուդիտի ենթարկվող միավորից ձեռքբերված լրացուցիչ փաստաթղթերով, որոնք կարող են լինել էլեկտրոնային կամ թղթային տեսքով:

344. Այդ լրացուցիչ փաստաթղթերը պահպանելու մասին որոշումն առանձին մասնագիտական դատողության խնդիր է, որն, այնուհանդերձ, պետք է իրականացնել ստորև նշված չափորոշիչների շրջանակներում.

1)  փաստաթղթերը չեն պահվում պարզապես այն նպատակով, որ դրանք դիտարկվել են աուդիտորական առաջադրանքի իրականացման ընթացքում: Օրինակ` տասը հաշիվ-ապրանքագիր ստուգելուց հետո, անհրաժեշտություն չկա դրանց բոլորի պատճեները կցել աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթին, եթե դրանցում չի երևում, որ թերություններ են առկա (օրինակ` հսկողական տարրի թերացում): Միաժամանակ պետք է հստակ նշել, թե որ համարի հաշիվ-ապրանքագրեր են ստուգվել, որոնցում թերություններ չեն հայտնաբերվել:

2)  մշտական բնույթ ունեցող փաստաթղթերը կարիք չկա պահպանել աուդիտի փաթեթում: Դրանք կարող են ձեռք բերվել տեղեկատվությունների այնպիսի աղբյուրներից, որոնք ցանկացած պահին հասանելի են հասարակության բոլոր անդամների համար: Օրինակ` օրենքներ, իրավական ակտերը և այլն,

3)  հարկավոր է գնահատել զգայուն տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի աուդիտի ենթարկվող միավորի կողմից ոչնչացման ռիսկը` նախքան աուդիտորի կողմից այդ փաստաթղթերի զննումը: Նմանատիպ փաստաթղթերի բնօրինակների կամ պատճեների պահպանումն աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթում կարևորագույն խնդիրներից է, ուստի դրանցից օգտվելը և դրանց հասանելիությունը պետք է խիստ սահմանափակվի կազմակերպության քաղաքականությամբ կամ ՀՀ օրենքներին համապատասխան:

 

 

5. ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
5.1. ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

345. Ներքին աուդիտի արդյունքների հավաստիությունն ու արժանահավատությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագիր (այսուհետ` Որակի ծրագիր): Որակի ծրագիրը օգնում է ներքին աուդիտին ապահովելու ստանդարտներին համապատասխանությունը և ներքին աուդիտի ունակությունը` արժեք ավելացնելու կազմակերպության համար: Որակի ծրագիրը պետք է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և այլ շահագրգիռ կողմերին տրամադրի հիմնավորված հավաստիացում այն մասին, որ կազմակերպության ներքին աուդիտը.

1) գործում է իր կանոնակարգի համաձայն, որն, իր հերթին, համապատասխանում է «Ներքին աուդիտի մասին» օրենքին, ստանդարտներին և վարքագծի կանոններին,

2) գործում է արդյունավետ և օգտավետ,

3) կազմակերպության ղեկավարի, ներքին աուդիտի կոմիտեի և այլ շահագրգիռ խմբերի կողմից դիտվում է որպես հավելյալ արժեք ստեղծող և կազմակերպության գործառնությունները բարելավող գործունեություն:

346. Որակի ծրագիրը պետք է.

1) լինի համապարփակ և ընդգրկի ներքին աուդիտի գործունեության բոլոր ուղղությունները,

2) շարունակաբար մոնիթորինգի ենթարկի ներքին աուդիտի գործունեության արդյունավետությունը,

3) երաշխավորի համապատասխանությունը ստանդարտներին,

4) ներքին աուդիտին օգնի բարելավել կազմակերպության գործառնությունները,

5) ներառի ինչպես պարբերական, այնպես էլ շարունակական ներքին գնահատումներ:

347. Որակի ծրագիրը պետք է կառուցված լինի այնպես, որ ապահովի մասնագիտական կարողունակության օպտիմալ մակարդակը:

348. Որակի ծրագիրը պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որն ապահովում է.

1) ներքին աուդիտի ընթացակարգերի իրականացման նկատմամբ վերահսկում,

2) աուդիտի հետ կապված ռիսկերի մասին գրանցումների վարում, այդ թվում` այդ ռիսկերի վրա ազդող նոր տեղեկատվության հավաքագրում, գնահատում և ներառում գրանցումներում,

3) ներքին աուդիտի ռազմավարության կատարման գնահատում,

4) աուդիտորական առաջադրանքների պլանավորման և կատարման ընթացքում պարտականությունների բաշխման նկատմամբ վերահսկում,

5) արտաքին փորձագետների մասնակցության, ներքին աուդիտորների ռոտացիայի և վերապատրաստման ծրագրերի կառավարում,

6) աշխատակիցների ուսուցման/վերապատրաստման աշխատանքների վերահսկում, աշխատանքային առաջխաղացման ծրագրի և կատարողականի գնահատման գործընթացների վերաբերյալ գրանցումների վարման համակարգի ստեղծում և կառավարում,

7) աուդիտորական առաջադրանքներից հետո կատարվող ուսումնասիրությունների վերահսկում,

8) որակի երաշխավորման և գործընթացների բարելավման աշխատանքների, այդ թվում` որակի ներքին գնահատումների դիտարկում (մոնիթորինգ) և կառավարում,

9) տեղեկատվության հավաքագրման, կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող ներքին աուդիտի գործունեության պարբերական ամփոփ հաշվետվությունների (այդ թվում` որակի ներքին գնահատումների արդյունքների մասին) կազմման գործընթացի վերահսկում,

10) ներքին և արտաքին աուդիտի, ինչպես նաև գնահատման ու դիտարկման ներքին այլ գործառույթների աշխատանքի արդյունքում ներկայացված առաջարկությունների և միջոցառումների իրականացման մասին համապարփակ տվյալների պահոցի վարում,

11) աջակցություն ներքին աուդիտորներին, որպեսզի վերջիններս տեղեկացված լինեն ստանդարտներում կատարված փոփոխություններին, ներքին աուդիտի մասնագիտական նորամուծություններին ու փոփոխություններին:

349. Որակի ծրագրի գնահատումը ներառում է երեք բաղադրիչ.

1) Ընթացիկ, շարունակական մշտադիտարկում (մոնիթերինգ), որն իրականացվում է հիմնականում ներքին աուդիտի ղեկավարի կամ աշխատանքայի խմբի ղեկավարի կողմից և երաշխավորում ներքին աուդիտի որակը,

2) Ներքին գնահատումներ, որոնք իրականացվում կամ վերահսկվում են ներքին աուդիտի աշխատակազմի կողմից, իսկ արդյունքները ներկայացվում են առնվազն տարեկան կտրվածքով,

3) Արտաքին գնահատումներ, որոնք իրականացվում են որակավորված անհատների կողմից, որոնք անկախ են թե՛ ներքին աուդիտից, թե՛ կազմակերպությունից, իսկ արդյունքները ներկայացվում են, երբ դրանք իրականացվում են:

350. Նշված գնահատումների նպատակը նույնն է. գնահատել ներքին աուդիտի համապատասխանությունը Ստանդարտներին և զեկուցել դրա կատարողականի նպատակների իրագործման մասին: Գնահատումներն իրականացվում են դիտարկելով ստորև ներկայացված բաղադրիչները.

1) ներքին աուդիտի համապատասխանությունը ստանդարտներին, ներքին աուդիտին առնչվող օրենքներին և այլ իրավական ակտերին,

2) ներքին աուդիտի գործունեության նպատակների իրագործումը,

3) ներքին աուդիտի թերացումները շտկելուն կամ բարելավման հնարավորությունները իրագործելուն ուղղված ծրագրերը (եթե կիրառելի է):

 

5.2. ԱՈՒԴԻՏԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՐՑՈՒՄ

 

351. Հարցումները կամ հարցազրույցները կիրառվում են տարբեր շահառուներից ներքին աուդիտի վերաբերյալ որակական տվյալներ հավաքելու համար:

352. Յուրաքանչյուր առաջադրանքի ավարտից հետո պետք է անցկացնել աուդիտի ենթարկվող միավորի հարցում: Սա աուդիտի արդյունավետության և օգտակարության վերաբերյալ աուդիտի ենթարկվողներից հետադարձ կապ ստանալու մեթոդներից մեկն է, թեև ոչ միշտ ամենաօբյեկտիվը: Աուդիտի ենթարկվող կազմակերպության հարցումը սովորաբար ստանդարտ ձև է, որը սահմանվում է ներքին աուդիտի կանոնակարգով, իսկ դրա օրինակելի ձևը բերված է սույն ձեռնարկի 14-րդ հավելվածում:

353. Ներքին աուդիտի ղեկավարը կարող է նաև անձամբ հանդիպել աուդիտի ենթարկվող միավորի հետ` որակի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար:

 

5.3. ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

354. Աուդիտորական առաջադրանքների շարունակական վերահսկողությունն իրականացվում է կամ ներքին աուդիտի ղեկավարի կամ էլ ավելի փորձառու ներքին աուդիտորների կողմից:

355. Շարունակական վերահսկողությունը անհրաժեշտ է դիտարկել ոչ թե կատարողականի գնահտման տեսակետից, այլ այն պետք է ունենա ուղղորդող, աջակցող (coaching) բնույթ: Քանի որ տեսականորեն կարելի է նախապես վերապատրաստել, սովորեցնել ներքին աուդիտորներին, սակայն իրական, աշխատանքային միջավայրում և աուդիտորական առաջադրանքների իրականացման ընթացքում հանդիպում են իրավիճակներ ու խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ է ավելի փորձառու աուդիտորի ուղղորդումը: 

356. Նշվածը երաշխավորում է, որ ներքին աուդիտի ղեկավարը կամ նշանակված վերահսկողը.

1) Ուղղորդում է ներքին աուդիտորներին աուդիտորական առաջադրանքների ողջ ընթացքում, ապահովելով, որ աուդիտորական առաջադրանքները կատարվեն ստանդարտներին և ներքին աուդիտի մեթոդաբանություններին համապատասխան,

2) Հավաստում է, որ աշխատանքային ծրագրերն ամբողջական են,

3) Հավաստում է, որ փաստաթղթերը բավարար ձևով հիմնավորում են դիտարկումները, եզրակացությունները և առաջարկությունները, և որ հաշվետվությունները ճշգրիտ են, ինֆորմատիվ, հակիրճ և ընթեռնելի:

4) Հավաստում է, որ գործողությունների ծրագրերի հետստուգման գործընթացն արդյունավետ է:

357. Շարունակական վերահսկողությունը նաև օգնում է բացահայտել առանձին ներքին աուդիտորների թույլ կողմերը և բարելավման հնարավորությունները: Առավել արդյունավետ է, երբ դա արվում է հնարավորինս շուտ` աուդիտորական առաջադրանքի ընթացքում կամ անմիջապես հետո և հնարավորություն է տալիս հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկել նշված բացերի վերացման ուղղությամբ:

358. Այն դեպքերում, երբ կազմակերպությունն ունի փոքրաթիվ ներքին աուդիտի թիմ, ներքին աուդիտի ղեկավարը կարող է անմիջականորեն վերահսկել և ունենալ ավելի քիչ փաստաթղթավորված մեթոդաբանություններ, քան ավելի մեծ ներքին աուդիտի թիմերում: Այդուհանդերձ, վերահսկողությունը պետք է ընդգրկի աուդիտորական առաջադրանքների կատարումը, որակի գործընթացները և կոմպետենցիաների զարգացումը: Եթե կազմակերպությունում ներքին աուդիտն իրականացնում է ընդամենը մեկ անձ, հնարավոր է կիրառել ստուգաթերթեր, ձևանմուշներ, գործընկերային վերանայում և նման այլ միջոցներ, որպեսզի մեղմացվեն անմիջական վերահսկման բացակայության ռիսկերը և ապահովվի ընդհանուր համապատասխանությունը ստանդարտների պահանջներին:

 

5.4. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

359. Կազմակերպությունները սահմանում են գործունեության նպատակներ և համապատասխան կատարողականի ցուցանիշներ, հետևաբար ներքին աուդիտի կատարողականի արդյունքային ցուցանիշները պետք է կապված լինեն ինչպես կազմակերպության նպատակի, այնպես էլ ներքին աուդիտի ռազմավարության հետ և համապատասխանեն ներքին աուդիտի կանոնակարգին, մանդատին և ներքին աուդիտի նպատակին:

360. Ներքին աուդիտի ղեկավարը պատասխանատու է ներքին աուդիտի կատարողականի արդյունքային ցուցանիշները մշակելու համար` կազմակերպության ղեկավարի կամ ներքին աուդիտի կոմիտեի և կազմակերպության ղեկավարության ներգրավմամբ:

361. Կատարողականի արդյունքային ցուցանիշները պետք է լինեն իրականանալի, իմաստալից, չափելի և ուղղված կոնկրետ արդյունքների բարելավմանը: Որպես կանոն, դրանք ներառում են թե՛ որակական, թե՛ քանակական բաղադրիչներ:

362. Այս ցուցանիշները պետք է թույլ տան գնահատել թե՛ աուդիտորական առաջադրանքների, թե՛ առանձին ներքին աուդիտորների և թե՛ ընդհանուր գործառույթի կատարողականը:

363. Կատարողականի որոշ արդյունքային ցուցանիշներ կարելի է իրականացնել փուլ առ փուլ և կարող է պահանջվել մեկ տարուց ավելի ժամանակ լիարժեք իրականացնելու համար: Նման տիպի ցուցանիշների իրականացման հիմնական կարգավիճակն ու գնահատականը կարող է աստիճանաբար փոփոխվել:

 

5.5. ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ

 

364. Ներքին աուդիտի ղեկավարը պետք է մշակի և իրականացնի ներքին գնահատումներ` որոշելու համար ստանդարտներին ներքին աուդիտի համապատասխանության և ներքին աուդիտի նպատակներին հասնելու աստիճանը: Ներքին գնահատումները կենտրոնանում են ստանդարտներին համապատասխանության, կատարողականի արդյունքային ցուցանիշների իրագործման և շարունակական բարելավման վրա: Որակի ներքին գնահատումների արդյունքները պետք է ընդգրկվեն նաև պարտադիր որակի արտաքին գնահատման մեջ:

365. Ներքին գնահատումները բաղկացած են երեք բաղադրիչից.

1) Շարունակական մոնիտորինգ – ներքին աուդիտի գործունեության ընթացքում ստանդարտներին համապատասխանության և գործառույթի կատարողականի նպատակների իրագործման առաջընթացի վերահսկում:

2) Պարբերական ինքնագնահատում – ներքին աուդիտի համապատասխանության և կատարողականի առաջընթացի համալիր գնահատում:

3) Արդյունքների ներկայացում – որակի ներքին գնահատման արդյունքների ներկայացում կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:

 

5.6. ՈՐԱԿԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ

 

366. Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատումը, որը կատարվում է որակավորված, անկախ գնահատողների կողմից, աջակցում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին շարունակական վերահսկողություն իրականացնելու գործում, քանի որ նրանց տալիս է անաչառ տեղեկատվություն գործառույթի արդյունավետության և բարելավման ուղղությունների վերաբերյալ: Առանց որակի արտաքին գնահատման, հնարավոր է, որ կազմակերպության ղեկավարն ու ներքին աուդիտի կոմիտեն չունենան լիարժեք և անաչառ պատկեր գործառույթի որակի մասին, և պարզ չի լինի արդյո՞ք այն իրացնում է իր մանդատը:

367. Որակի արտաքին գնահատումը կատարվում է ՀՀ Կառավարության սահմանած կարգով:

 

 

 6. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

6.1. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
6.1.1. ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

368. Մասնագիտական վերապատրաստումը ներքին աուդիտորներին նախապատրաստում է բարձրորակ և արժեքավոր հավաստիացման և խորհրդատվական առաջադրանքների իրականացմանը: Այդպիսի զարգացումը կարելի է ապահովել ինքնակրթությամբ, աշխատանքի գործընթացում իրականացվող ուսուցմամբ, ռոտացիոն ծրագրերով, ինչպես նաև մենթորների, գործընկերների և այլ մասնագետների հետ շփման միջոցով:

369. Ներքին աուդիտորները պատասխանատու են իրենց դերում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ կոմպետենցիաները զարգացնելու և պահպանելու համար, ներառյալ մասնագիտական հավաստագրերի պահպանումը, որոնք հավաստում են իրենց կոմպետենցիաների մակարդակը մասնագիտական ոլորտներում: Գնահատողները պետք է ուսումնասիրեն ներքին աուդիտի կոմպետենցիաների շրջանակը, մասնագիտական զարգացման վերահսկումը և կատարողականի գնահատումները` պարզելու, թե արդյո՞ք ներքին աուդիտորները բավարար չափով զարգացնում և պահպանում են պահանջվող կոմպետենցիաները:

 

6.1.2. ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

 

370. Ներքին աուդիտը պետք է ունենա կամ ձեռք բերի այն կոմպետենցիաները, որոնք անհրաժեշտ են մանդատն իրականացնելու համար, իսկ ներքին աուդիտորները պետք է կարողանան հաջողությամբ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Ներքին աուդիտի միջազգային ստանդարտների, կազմակերպության կարևոր գործընթացների և առաջատար փորձի վերաբերյալ գիտելիքներ ունենալը հաջողության գրավական է ներքին աուդիտորի համար:

371. Գնահատողները պետք է ուսումնասիրեն ներքին աուդիտի կանոնադրությունը, ռազմավարությունը և կոմպետենցիաների մոդելը, համոզվելու համար, որ Ներքին աուդիտի ղեկավարը սահմանել է այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են մանդատն իրականացնելու համար, և վերահսկում է դրանց ձեռքբերումը գործառույթի կողմից: Անհրաժեշտ է վերլուծել նաև ներքին աուդիտորների կատարողականի գնահատականները` ստուգելու համար կոմպետենցիաների զարգացման պահանջների հաղորդակցման և իրագործման արդյունավետությունը:

372. Թեև կոմպետենցիաների զարգացումը մեծապես կախված է ներքին աուդիտորների անձնական մոտիվացիայից, Ներքին աուդիտի ղեկավարը առանցքային դեր ունի ապահովելու, որ անհրաժեշտ ժամանակ և ջանք տրամադրվի այն կոմպետենցիաների ուսուցման և զարգացման համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ներքին աուդիտի գործառույթը և ներքին աուդիտորները շարունակեն մնալ կոմպետենտ: Ներքին աուդիտի ղեկավարը կարող է օգտվել կոմպետենցիաների շրջանակից, օրինակ` Ներքին աուդիտորների ինստիտուտի կողմից առաջարկվող մոդելից, գործառույթի կոմպետենցիաները գնահատելու համար: Ստանդարտ 3.1-ի Իրականացման նկատառումներում առաջարկվում են որոշ կոմպետենցիաների ոլորտներ, որոնք հատկապես կարևոր են ներքին աուդիտորների համար: Անհրաժեշտ է գնահատել, թե որքանով է ներքին աուդիտն իր մասնագիտական կոմպետենցիաների շրջանակում կիրառում տվյալ ստանդարտով սահմանված առաջարկությունները:

373. Կախված ներքին աուդիտի գործառույթի ծավալից և կազմակերպության բարդությունից` Ներքին աուդիտի ղեկավարը կարող է դիտարկել արտաքին ռեսուրսներ ներգրավելու տարբերակը` ապահովելու անհրաժեշտ կոմպետենցիաները, ինչը պահանջում է նախապես հաստատված ֆինանսավորում: Վերապատրաստման, մասնագիտական հավաստագրերի պահպանման, այլ մասնագիտական զարգացման և արտաքին ռեսուրսների ներգրավման համար հատկացվող միջոցները բավարար պետք է լինեն, որպեսզի ներքին աուդիտը կարողանա իրականացնել իր մանդատը: Գնահատողները նաև պետք է դիտարկեն ռեսուրսների բյուջեն, որպեսզի գնահատեն կազմակերպության հանձնառությունը կոմպետենցիաների ապահովման գործում:

 

6.1.3. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

 

374. Ներքին աուդիտորները կիրառում են գիտելիքները, հմտությունները և կարողություններն իրենց դերերն ու պարտականությունները հաջողությամբ իրականացնելու համար:

375. Ներքին աուդիտորների կողմից բարձրորակ հավաստիացման և խորհրդատվական ծառայությունների մատուցումն ուղղակիորեն պայմանավորված է համապատասխան կոմպետենցիաների ձեռքբերմամբ և շարունակական պահպանմամբ: Ներքին աուդիտի ղեկավարը նաև պետք է ապահովի, որպեսզի ներքին աուդիտն ունենա կամ կարողանա ձեռք բերել իր մանդատն իրագործելու համար անհրաժեշտ կոմպետենցիաները:

 

6.2. ԳԻՏԵԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
6.2.1. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

376. Քանի որ ներքին աուդիտորներն իրենց գործունեության ընթացքում հաճախ հասանելիություն են ունենում զգայուն տեղեկատվության, անհրաժեշտ է սահմանել տվյալների պաշտպանության բավարար հսկողության մեխանիզմներ: Ներքին աուդիտորների համար տվյալների պաշտպանության հսկողությունները ներառում են գրառումների պահպանման և հասանելիության մեթոդաբանությունների մշակում, որոնք համահունչ են առկա օրենքներին, կարգավորումներին և կազմակերպության քաղաքականություններին, ինչպես նաև սպասելիքների մասին իրազեկում վերապատրաստումների, վերահսկողության և ծառայություն մատուցողների հետ կնքվող պայմանագրերի միջոցով: Կարգավորմամբ պետք է ապահովվի նաև ներքին աուդիտի ծրագրային գործիքներում ու համակարգերում մուտքի իրավունքների խիստ և պատշաճ կառավարում:

377. Գնահատողները պետք է դիտարկեն ներքին աուդիտի և կազմակերպության համապատասխան մեթոդաբանությունները` պարզելու, թե արդյո՞ք գրառումների պահպանման, մշակման և հասանելիության ակնկալիքները բավարար կերպով ներառված են: Գնահատողները պետք է դիտարկեն նաև ծառայություն մատուցողների հետ կնքված պայմանագրերը, որպեսզի որոշեն, թե արդյո՞ք տվյալների պաշտպանության պահանջները ներառվել են: Ի լրումն, ընտրված առաջադրանքների աշխատանքային փաստաթղթերը կամ գործառույթի օգտագործվող աուդիտորական կառավարման ծրագրային ապահովումը պետք է դիտարկվեն` պարզելու, թե արդյո՞ք արտաքին օգտատերերի հասանելիությունը պատշաճ կերպով վերահսկվում է, և արդյո՞ք համակարգում առկա տվյալները պատշաճ պաշտպանված են:

 

6.2.2. ԱՈՒԴԻՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹ

 

378. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթում փաստաթղթերը պետք է դասավորվեն որոշակի տրամաբանական հաջորդականությամբ: Աուդիտորական առաջադրանքի փաստաթղթերի փաթեթները պահվում են ներքին աուդիտի ստորաբաժանումում, եթե կազմակերպությունը չունի զգայուն տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պահպանման համար հատուկ վայր:

379. Յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքի համար սովորաբար պահվում են երկու տեսակ փաթեթներ` հիմնական փաթեթ, որտեղ ներառվում է շարունակաբար հավաքագրվող և ընդհանուր բնույթ ունեցող տեղեկատվությունը, և ընթացիկ փաթեթ, որը պարունակում է ուղղակիորեն աուդիտորական առաջադրանքին վերաբերող փաստաթղթեր: Այս երկու փաթեթները կարող են նաև բաժանվել ենթափաթեթների: Աուդիտի փաթեթների ինդեքսավորման միջոցով կարելի է բարելավել աուդիտորական առաջադրանքի արդյունավետությունը և դրա նկատմամբ վերահսկումը: Սույն ձեռնարկի 13-րդ հավելվածում ներկայացված է աուդիտի աշխատանքային փաստաթղթերի ընթացիկ և մշտական փաթեթների ցանկերը: Սովորաբար ընթացիկ փաթեթի վարումը դադարեցվում է ներքին աուդիտի ղեկավարի որոշման հիման վրա` աուդիտորական առաջադրանքի ավարտից հետո:

380. Պետք է հաշվի առնել նախնական գրանցումների և փաստաթղթերի նախագծերի պահպանման անհրաժեշտությունը: Նշված նյութերը, սովորաբար, պահվում են միայն արտառոց հանգամանքներում: Անհրաժեշտ ժամանակից ավելի երկար փաստաթղթերի պահպանումը կարող է լինել ծախսատար և ոչ արդյունավետ:

 

6.2.3. ԱՈՒԴԻՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ

 

381. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի հիմնական փաթեթը ներառում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ունեն երկարատև նշանակություն: Այդ փաստաթղթերը ուսումնասիրվում են, և դրանց կազմը վերանայվում է յուրաքանչյուր աուդիտորական առաջադրանքից առաջ և հետո:

382. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի հիմնական փաթեթը կարող է ներառել հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը`

1) կազմակերպչական կառուցվածքները,

2) տեխնիկական առաջադրանքները և միավորի կողմից սահմանված խնդիրները,

3) համապատասխան աշխատանքային նկարագրությունները և լիազորությունների շրջանակները,

4) հիմնական գրանցամատյանների կամ հաշիվների ցանկը,

5) միավորի վերաբերյալ գրանցումները,

6) միավորի գործունեության թերությունների վերաբերյալ գրանցումները,

7) փաստաթղթերի ստանդարտ օրինակները, գրանցումների և հաշվետվությունների քաղվածքները,

8) գործառույթների, գործառնությունների ծավալի և այլ նկարագրություններն ու վերլուծությունները,

9) աուդիտորական առաջադրանքի կատարման մասին հաշվետվությունները, դրանց օրինակների հետ ծանոթացողների ցանկը և հաջորդ աուդիտորական առաջադրանքի աշխատանքների վերաբերյալ գրանցումները,

10) այլ հաշվետվություններ, օրինակ` արտաքին աուդիտորների և այլ ստուգող կառույցների ստուգման հաշվետվությունները,

11) ղեկավարության արձագանքները և նամակագրությունը,

12) ներքին աուդիտի աշխատակիցներից բացի աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթին ծանոթացած անձանց ցանկը:

 

6.2.4. ԱՈՒԴԻՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՓԱԹԵԹ

 

383. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի ընթացիկ փաթեթը ներառում է առանձին աուդիտորական առաջադրանքներին վերաբերող փաստաթղթերը, այդ թվում` հիմնական փաթեթից ժամանակավորապես վերցված որոշ փաստաթղթեր կամ դրանց օրինակները:

384. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի ընթացիկ փաթեթը կարող է պարունակել հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը`

1) աուդիտորական առաջադրանքի նպատակները և շրջանակները,

2) նախորդ աուդիտորական առաջադրանքի հաշվետվությունը, նախաձեռնված միջոցառումները, նախորդ առաջադրանքի աշխատանքներին հղումները և դրանցից բխող հետագա աշխատանքները,

3) համակարգի վերաբերյալ գրանցումները, գծապատկերները և այլ նկարագրություններ,

4) աուդիտի աշխատանքային ծրագրերը,

5) աուդիտորական առաջադրանքի աշխատանքային փաստաթղթերը,

6) աուդիտորական առաջադրանքի աշխատանքների ուսումնասիրման մասին գրանցումները,

7) աուդիտորական առաջադրանքի հաշվետվության նախագիծը,

8) աուդիտորական առաջադրանքի ամփոփ եզրակացությունը և առաջադրանքից հետո անցկացված քննարկումների մանրամասները,

9) ղեկավարությանը ներկայացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվությունը,

10) աուդիտորական առաջադրանքի ավարտից հետո կատարված գրանցումները և նամակագրությունը,

11) ներքին աուդիտորներից բացի աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթին ծանոթացած անձանց ցանկը:

 

6.2.5. ԱՈՒԴԻՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՅԼ ՓԱԹԵԹՆԵՐ

 

385. Բացի աուդիտի աշխատանքային փաստաթղթերի հիմնական և ընթացիկ փաթեթներից, ներքին աուդիտը կարող է ունենալ նաև աուդիտի նամակագրության փաթեթներ: Նամակագրության փաթեթները պետք է ներառեն աուդիտորների և աուդիտի ենթարկվող միավորների միջև վարվող նամակագրությունը, հանդիպումների արձանագրությունները, ինչպես նաև մինչ աուդիտորական առաջադրանքի իրականացումը հավաքագրված տեղեկատվական բնույթի նյութերը:

 

7. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Հավելված 1

 

Աուդիտորի անկախության հայտարարագիր
(օրինակ)


 

Ներքին աուդիտ որի աշխատակցի անունը և ազգանունը. 

N

Աուդիտիենթակամիավորիհետփոխհարաբերություններ,որոնքկարողենխաթարելանկախությունը:

Այո

Ոչ

1

Դուք ունե՞ք որևէ ֆինանսական շահ այնպիսի անձանց հետ, որոնք կարող են սահմանափակել կամ այլ կերպ ազդել ներքին աուդիտի աշխատանքներին:

   

2

Դուք ունե՞ք որևէ նախապաշարմունք կամ այլ կերպ կողմնակալ վերաբերմունք աուդիտի ենթակա միավորի աշխատակիցների նկատմամբ, որը կարող է որևէ կերպ ազդել Ձեր կողմից կատարված եզրակացությունների վրա:

   

3

Դուք զբաղեցրե՞լ եք վերջին երեք տարիների ընթացքում որևէ ղեկավար պաշտոն աուդիտի ենթակա միավորիում կամ այլ կերպ առնչվել եք վերջինիս գործունեության հետ:

   

4

Դուք ներգրավա՞ծ եք եղել աուդիտի ենթակա միավորի ներքին վերահսկողության համակարգի նախագծման, գործունեության կամ նմանատիպ այլ աշխատանքներում:

   

5

Ձեզ փոխկապակցված անձինք զբաղեցրե՞լ են վերջին երեք տարիների ընթացքում ղեկավար պաշտոններ աուդիտի ենթակա միավորում:

   

6

Դուք ունե՞ք որևէ քաղաքական, սոցիալական կամ ընկերական փոխհարաբերություններ աուդիտի ենթակա միավորի ղեկավար մարմինների հետ:

   

7

Դուք ունե՞ք որևէ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական մասնակցություն աուդիտի ենթակա միավորում (սույն հարցին հարկավոր է պատասխանել միայն պետական մասնակցությամբ ընկերություններում աուդիտի իրականացման ընթացքում):

   

 

1. Եթե աուդիտորական առաջադրանքների իրականացման ընթացքում այս հայտարարագրում իմ կողմից ներկայացված տեղեկատվությունը ենթարկվի փոփոխության, ես պարտավորվում եմ այդ մասին անհապաղ տեղյակ պահել իմ անմիջական ղեկավարին:

 

Ստորագրություն Հաստատված է ներքին աուդիտի ղեկավարի կողմից
  Ստորագրություն
Ամսաթիվ Ամսաթիվ

 

Հավելված 2

 

Ներքին աուդիտի ռազմավարության օրինակելի կառուցվածքը
(օրինակ)

 

1. Ներածություն,

ա. հիմնական դրույթները,

բ. իրավական շրջանակները:

2. Ներքին աուդիտի առաքելությունը, խնդիրները և նպատակները

ա. տեսլական,

բ. ռազմավարական նպատակներ:

3. Աուդիտի ենթարկվող միավորների ցանկը` ըստ ռիսկերի, կատարման ժամկետները` ըստ տարիների և հաճախականությունը,

ա. Միավորնների ռիսկերի գնահատման սկզբունքները

4. Ներքին աուդիտի կազմակերպումը և ապագա զարգացումը,

ա. Ներքին աուդիտի ներկա կառուցվածքը և աշխատանքների կազմակերպումը,

բ. Ներքին աուդիտի զարգացման ծրագիրը և աջակցող նախաձեռնությունները:

 

Հավելված 3

 

Ներքին աուդիտի տարեկան ծրագրի օրինակելի կառուցվածքը
(օրինակ)

 

1. Տվյալ տարում իրականացելիք աուդիտների ցանկը` ըստ ռիսկայնության

 

# Գործընթաց Ռիսկի թվային արժեքը Ռիսկի որակական արժեքը Պլան. մարդ/օր Աուդիտի տեսակը
1 ՊՈԱԿ 2 23 Բարձր N1  
2 Գործընթաց 3 23 Բարձր N2  
3 Գործընթաց 4 23 Բարձր ---  
4 Ենթագործընթաց 1 23 Բարձր ---  
5 ՏՏ ծրագրերի ձեռքբերում և մշակում 21 Բարձր ---  
6 Գործընթաց 2 20 Միջին-բարձր ---  
7 Ֆինանսական պլանավորում, բյուջետավորում և վերահսկում 20 Միջին-բարձր ---  
8 Գնումների կազմակերպում և իրականացում 19 Միջին-բարձր ---  
9 Ռազմավարական պլանավորում 19 Միջին-բարձր ---  
10 Տեղեկատվական անվտանգություն 19 Միջին-բարձր ---  
11 ՊՈԱԿ 1 19 Միջին-բարձր ---  
12 Գանձապետական համակարգի ներդրում 19 Միջին-բարձր ---  
13 Բիզնեսի շարունակականության պլանավորում (BCP) 18 Միջին-բարձր ---  
14 Գործընթաց 1 15 Միջին ---  
15 Շինարարության կազմակերպում 15 Միջին ---  
16 Ֆիզիկական և տեխնիկական անվտանգություն 13 Միջին Nn  

 

2. Տվյալ տարում առկա հասանելի մարդկային ռեսուրսների աղյուսակը.

 

N Նկարագրություն Մարդ/օր քանակ Հաշվարկ
1. Հասանելի առավելագույն ժամանակահատված 1,040 260 օր x 4 մարդ
2. Տարեկան արձակուրդ (80) 20 օր x 4 մարդ
3. Տոնական, ոչ աշխատանքային օրեր (80) 20 օր x 4 մարդ
4. Վերապատրաստումներ (20) 5 օր x 4 մարդ
5. Չնախատեսված դեպքեր (40) 10 օր x 4 մարդ
6. Տարեկան հասանելի ռեսուրսներ 820 205 օր մեկ անձի համար

 

Տվյալ տարում կարող են ընտրվել այնքան աուդիտորական առաջադրանքներ, որքան բավարարում են առկա ռեսուրսները

 

Հավելված 4

 

Աուդիտորական առաջադրանքի իրականացման քայլերը ըստ փուլերի և յուրաքանչյուր քայլում ստեղծվող/օգտագործվող փաստաթղթերի ցանկը
(ձևաչափի օրինակ)

 

Աուդիտորական առաջադրանքի իրականացման քայլերը Աուդիտորական առաջադրանքի փաստաթղթավորումը
Պլանավորում Պլանավորում
քայլ 1 Նախնական շրջանակների, նպատակների, ժամկետների և աուդիտի թիմի որոշում 1 Պլանավորման փաստաթուղթ
քայլ 2 Հանդիպում աուդիտի միավորի ղեկավարության հետ/աուդիտի ծանուցման նամակի ուղարկում  2 Ծանուցման նամակ
քայլ 3 Նախնական վերլուծություն և տեղեկատվության հավաքագրում 3 Պլանավորման համար օգտագործված փաստաթղթերի ցանկ
քայլ 4 Առաջադրանքի իրականացման ժամկետների պլանավորում` ըստ իրականացնողների 4 Ժամանակային պլանավորման աղյուսակ
քայլ 5 Գործընթացների մանրամասն վերլուծություն, շրջանակների հստակեցում և թեստ-մատրիցաների կազմում 5 Գործընթացների նկարագրություն` ռիսկերով և հսկողություններով
քայլ 6 Մշակված փաստաթղթերի քննարկում ներքին աուդիտի բոլոր աշխատակիցների հետ 6 ----------------------------------
քայլ 7 Թեստ-մատրիցաների թարմացում և առաջադրանքի ծրագրի ամբողջացում 7 Թեստավորման մատրիցաներ/առաջադրանքի ծրագիր
քայլ 8 Հանդիպում աուդիտի միավորի հետ, առաջադրանքի ծրագրի քննարկում և ամբողջականացում 8 Առաջադրանքի թարմացված/լրացված ծրագիր
քայլ 9 Թեստավորումները սկսելու վերաբերյալ նամակի ուղարկում  9  Թեստավորման նամակ
Իրականացում Իրականացում
քայլ 10 Հանդիպումներ, հարցազրույցներ, տեղեկատվության ձեռքբերում, վերլուծություն և փաստաթղթավորում 10 Աշխատանքային փաստաթղթեր
քայլ 11 Հսկողությունների թեստավորում, աշխատանքային փաստաթղթերի կազմում և թեստ-մատրիցաների լրացում 11  Լրացված թեստ-մատրիցաներ
քայլ 12 Աշխատանքային փաստաթղթերի վերանայում, բացահայտումների ամփոփաթերթի կազմում 12 Բացահայտումների ամփոփաթերթ
քայլ 13 Փակման հանդիպում աուդիտի միավորի հետ 13 ----------------------------------
Հաշվետվության և աուդիտի փակում Հաշվետվության և աուդիտի փակում
քայլ 14 Նախնական հաշվետվության պատրաստում 14 Նախնական հաշվետվություն
քայլ 15 Նախնական հաշվետվության քննարկում աուդիտի միավորի հետ և գործողությունների պլանների լրացում 15 Հաշվետվություն` համապատասխան գործողությունների պլանով
քայլ 16 Վերջնական հաշվետվության կազմում և ներկայացում ներքին աուդիտի կոմիտե 16 Վերջնական հաշվետվություն, PPT ներքին աուդիտի կոմիտեի համար
քայլ 17 Հաշվետվության վերջնական փոփոխություններ` ըստ անհրաժեշտության, ներքին աուդիտի կոմիտեի քննարկումից հետո 17 Վերջնական հաշվետվություն` ԱԿ նիստից հետո
քայլ 18 Առաջադրանքի արդյունավետության գնահատում, գնահատման թերթիկի ուղարկում աուդիտի միավորին 18 Աուդիտի գնահատման թերթիկներ
քայլ 19 Աուդիտի գնահատման թերթիկների, աուդիտի իրականացման արդյունքների քննարկում ներքին աուդիտի ղեկավարի հետ 19 Աուդիտի քաղված դասեր փաստաթուղթ
քայլ 20 Աուդիտի արխիվացում 20 ----------------------------------

 

Հավելված 5

 

Ժամանակի պլանավորման ձևանմուշ
(օրինակ)

 

Սկզբի ամսաթիվը 01-05-18      
Ավարտի ամսաթիվը 30-06-18      
Ոչաշխատանքային օրեր 01-05-18 09-05-18 28-05-18  
Աշխատանքային օրերի քանակը 41 = 328 ժամ

 

Պլանավորում Իրականացում/Թեստավորում Հաշվետվություն Ընդամենը Մնացորդ Մնա-ցորդային ժամ
1 2 3 4 5 6 8 9 10
18.01.26 - 25.01.26 25.01.26 - 01.02.26 01.02.26 - 08.02.26 08.02.26 - 15.02.26 15.02.26 - 22.02.26 22.02.26 - 28.02.26 07.03.26 - 14.03.26 14.03.26 - 21.03.26 21.03.26 - 28.03.26
Անձնակազմ % Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի Պլան Փաս-տացի
ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ 0 0
Աուդիտոր 1 36% 10 15 8 33 0
Աուդիտոր 2 38% 15 12 8 35 0
Աուդիտոր 3 26% 8 8 8 24 0
Աուդիտոր 4 0% 0 0
ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ 0 0 0
Աուդիտոր 1 31% 15 15 10   15 55 0 55
Աուդիտոր 2 35% 15 20 11 15 61 0 61
Աուդիտոր 3 34% 16 16 14 14 60 0 60
Աուդիտոր 4 0%
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2
Աուդիտոր 1 67% 15 25 40 0 40
Աուդիտոր 2 25% 5 5 10 0 10
Աուդիտոր 3 100% 5 5 10 0 10
Աուդիտոր 4 0% 0 0 0
ԸՆԴԱՄԵՆԸ 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0

 

Ժամերը ըստ աշխատակցի Պլանավորում Թեստավորում Հաշվետվություն Ընդամենը Մնացորդ
Անձնակազմ Պլան Փաստացի Պլան Փաստացի Պլան Փաստացի Պլան Փաստացի
Աուդիտոր 1 33 0 55 0 40 0 128 0 128
Աուդիտոր 2 35 0 61 0 10 0 106 0 106
Աուդիտոր 3 24 0 60 0 10 0 94 0 94
Աուդիտոր 4 0 0 0 0 0 0 0 0 0
ԸՆԴԱՄԵՆԸ 92 0 176 0 60 0 328 0 328

 

Ըստ մարդկանց և փուլերի Պլան Ժամեր Ընդամենը %
Պլանավորում 1-Մայիս-28 0 0%
Աուդիտոր 1 33    
Աուդիտոր 2 35    
Աուդիտոր 3 24    
Աուդիտոր 4 0    
Իրականացում 17-Հունիս-26 0 0%
Աուդիտոր 1 55    
Աուդիտոր 2 61    
Աուդիտոր 3 60    
Աուդիտոր 4 0    
Հաշվետվություն 23-Սեպտեմբեր-26 0 0%
Աուդիտոր 1 40    
Աուդիտոր 2 10    
Աուդիտոր 3 10    
Աուդիտոր 4 0    
Ուշադրություն: Պլանավորումն ավարտված է: Դուք բաշխել եք հասանելի 328 ժամը

 

Հավելված 6

 

Պլանավորման համար օգտագործված փաստաթղթերի ցանկի ձևանմուշ
(օրինակ)

 

Փաստաթղթի անունը Հակիրճ բովանդակություն, հղում օրենսդրությանը,
միջազգային ստանդարտներին և այլն
   
   
   
   
   
   
   
   

 

Հավելված 7

 

Ռիսկ-հսկողություն մատրիցա ձևանմուշ

(օրինակ)

 

Հսկողություն Հսկողության նկարագրություն Թեստավորման ընթացակարգը Իրականացնող Ժամկետ
ՌՀ 01: Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ   
Աշխատակիցները վճարվում են միայն այն աշխատանքի դիմաց, որը նրանք կատարել են   
Ռիսկ 1 – սխալ վճարումներ - ԲԱՐՁՐ    
Երկու աչքի սկզբունք Աշխատավարձի հաշվարկման և վճարման պարտականությունների ու գործառույթների տարանջատում Աշխատավարձի հաշվարկներն իրականացնող և վճարումներ կատարող անձանց հարցումներ: Աշխատավարձի վճարացուցակների և վճարումների ուսումնասիրություն` համոզվելու, որ դրանք հաստատված են երկրորդ անձի կողմից: Աուդիտոր 1 15.02.2026
ՌՀ 02: Տեղեկատվական անվտանգություն   
Աշխատավարձերի, դրույքաչափերի և այլ տեղեկատվությունը պաշտպանված է չարտոնված փոփոխություններից
Ռիսկ 1 – իրավասությունների անհամարժեք կառավարում - ԲԱՐՁՐ   
Իրավասությունների տարաբաժանում 1. Աշխատավարձի ծրագրի իրավասությունները տարաբաժանված են: Աշխատավարձ վճարողը չի կարող փոփոխել աշխատակցի դրույքաչափը: 1. Ուսումնասիրել համակարգի օգտագործողների և նրանց իրավասությունների ցանկը: Համոզվել, որ աշխատավարձ վճարողը հնարավրություն չունի փոխելու դրույքաչափը: Աուդիտոր 3 19.02.2026
Ռիսկ 2 – Տեղեկատվության չարտոնված փոփոխությունների մոնիտորինգի բացակայություն - ՄԻՋԻՆ-ԲԱՐՁՐ    
Լոգավորման համակարգ Համակարգում գրանցված աշխատակիցների տվյալների փոփոխությունները լոգավորվում են: Լոգավորված տեղեկատվությունը հնարավոր չէ ջնջել և հասանելի է ուսումնասիրության, վերլուծության համար: Համոզվել որ փոփոխությունները լոգավորվում են և դրանք հասանելի են: Դիտարկել աուդիտի շրջանակներում, օրինակ վերջին տարում արված փոփոխությունները և համոզվել, որ դրանք արված են համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Աուդիտոր 1 19.02.2026

 

Հավելված 8

 

Աուդիտորական առաջադրանքի ծրագրի ձևանմուշ
(օրինակ)

 

Աուդիտի ենթարկվող միավորի անվանումը Նոր Համալսարան ՊՈԱԿ
Ժամանակահատված 01/01/2025-31/12/2025
Աուդիտորական առաջադրանքի անվանումը Ուսման վարձերի համակարգի աուդիտ
Աուդիտի տեսակը Համակարգի գնահատման աուդիտ
Պատրաստեց Անուն, Ազգանուն Հետստուգեց Անուն, Ազգանուն
Ամսաթիվ 15/03/2026 Ամսաթիվ 20/03/2026

 

 

 

Աշխատանքի

Նկարագիր (թեստավորման ընթացակարգ)

Ռիսկի գնահատական

Հսկողության արդյունավետությունը

Կատարող/
ամսաթիվ

Աշխատանքային փաստաթուղթ

Բացահայտված թերությունները և սխալները

1

2

3

4

5

6

7

Ա 100

Ուսման վճարների հաշվառման համակարգի ստուգում

Միջին

       

Ա100/1

Ստուգել ձևակերպված ուսման վարձերի և ուսանողի ու համալսարանի միջև կնքած պայմանագրի համեմատության արդյունքում կազմված հաշվետվության առկայությունը և հարցում կատարել համապատասխան աշխատակցին համեմատման ընթացակարգի մանրամասների վերաբերյալ

   

ԴԱ, 11/03/2025

Ա40

 

Ա100/2

Հարցումներ կատարել ուսման վարձերի հաշվառումը վարող և վճարումները ընդունող անձանց` ստուգելու այդ երկու գործառույթների տարանջատումը:

   

ԼԳ, 19/03/2025

Ա60

 

Ա 100/3

Կազմել ընտրանք` բաղկացած վճարման ենթակա գումարների քսան ծանուցումներից, որոնց մեկ օրինակն ուղարկվում է ուսանողին և ստուգել գլխավոր հաշվապահի կողմից դրանց հաստատված լինելը:

   

ԴԱ, 18/03/2025

Ա70

 

Ա 100/4

Համեմատել այս տարվա ձևակերպված ուսման վարձերի հանրագումարը անցած տարվա ձևակերպված ուսման վարձերի հանրագումարի հետ` ճշգրտելով ուսման վարձերի բարձրացման և նոր ուսանողների ներգրավման գործակիցներով: Էական (+/-5%) շեղումների դեպքում ստանալ բացատրություններ:

   

ԱԴ, 12/03/2025

Ա20

 

Ա 100/5

Կազմել ընտրանք` բաղկացած 10 պայմանագրերից և համեմատել պայմանագրով նախատեսված ուսման վճարը դեպի ձևակերպված ուսման վարձերը:

   

ԼԳ, 15/03/2025

Ա30

 

Ա 200

Ուսման վարձերի զեղչային համակարգի ստուգում

Միջին

     

Առկա չեն:

Ա 300

Անհուսալի ճանաչված ուսման վարձերի դուրսգրման համակարգի ստուգում

Միջին

     

Առկա չեն:

 

Աուդիտորական առաջադրանքի ծրագրի լրացման կարգը.

1) 1-ին սյունակում լրացվում են տվյալ առաջադրանքի նպատակի համարը:

Սովորաբար առաջադրանքները համարակալվում են տառերով, իսկ առաջադրանքի նպատակները` եռանիշ թվերով: Բացի դրանից առաջադրանքի նպատակի յուրաքանչյուր համարի տակ լրացվում են դրա իրականացմանն ուղղված աուդիտի ընթացակարգերի համարները: Ընդ որում համարակալումը պետք է իրականացնել, այնպես, որ կապ ապահովվի առաջադրանքի նպատակի և տվյալ նպատակին ուղղված աուդիտորական ընթացակարգերի միջև,

2) 2-րդ սյունակում նկարագրվում են առաջադրանքի հիմնական աշխատանքները:

Յուրաքանչյուր նպատակի տակ լրացվում են այն թեստերը` աուդիտի ընթացակարգերը, որոնք իրականացվելու են առաջադրանքի շրջանակներում վերոնշյալ առաջադրանքի նպատակը իրագործելու համար,

3) 3-րդ սյունակում լրացվում է ռիսկի գնահատականը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հսկողության արդյունավետությունը

4) 5-րդ սյունակում լրացվում է տվյալ աուդիտորական թեստն իրականացրած և աշխատանքային փաստաթուղթ կազմած աշխատակցի անունը (կամ անուն ազգանունի սկզբնատառերը) և փաստաթղթի կազմման ամսաթիվը,

6) 6-րդ սյունակում լրացվում է տվյալ աշխատանքային փաստաթղթի հղումը,

7) 7-րդ սյունակը լրացվում է թեստավորման աշխատանքների ավարտից հետո, եթե առկա են թերություններ և բացահայտումներ: Այս սյունակում կարելի է համառոտ նկարագրել աշխատանքային փաստաթղթում նկարագրված թերությունները և բացահայտումները:

 

Հավելված 9

 

Աուդիտորական աշխատանքային փաստաթղթի ձևաթերթ
(օրինակ)

 

Աշխատանքային փաստաթուղթ (օրինակ1) - Ա/Փ N: Ա 30

 

Աուդիտի ենթարկվող միավորի անվանումը Նոր Համալսարան ՊՈԱԿ
Ժամանակահատված 01/01/2025-31/12/2025
Աուդիտորական առաջադրանքի անվանումը Ուսման վարձերի համակարգի աուդիտ
Աուդիտորական առաջադրանքի նպատակը Ամբողջականության հավաստում
Պատրաստեց Անուն, Ազգանուն Հետստուգեց Անուն, Ազգանուն
Ամսաթիվ 15/03/2026 Ամսաթիվ 20/03/2026

 

 

 Հսկողություն 1 - Պայմանագրերը պետք է երկկողմանի հաստատված լինեն
Հսկողություն 2 – Պայմանագրում նշված ուսման վարձը պետք է նույնը լինի հաշվապահական համակարգում ձևակերպվածի հետ
Բազմություն 2024 - 2025թթ Ընտրանքի չափը 10 պայմանագիր
Թեստավորման ընթացակարգ`       

1. Պատահական եղանակով ընտրել է 10 պայմանագիր` կնքված ուսանողի և համալսարանի միջև և համոզվել, որ դրանք հաստատված են երկու կողմից: Ուշադրություն դարձնել կնիքին և ստորագրություններին, ամսաթվերին և այլն:

2. Կատարել համեմատություն ընտրված պայմանագրերում նշված ուսման վարձերի և հաշվապահական համակարգում ձևակերպված ուսման վարձերի միջև և համոզվել, որ հաշվապահական համակարգում ձևակերպումները համապատասխանումը են պայմանագին: ՈՒշադրություն դարձնել հաշվապահական համակարգում ձևակերպված ամսաթվերին և այն համեմատել պայմանագրի կնքման ամսաթվի հետ:

 

 

Եզրակացություն`  Հսկողությունների թեստավորման ժամանակ բացահայտվել են շեղումներ: Չհասատված պայմանագրերը դիտարկվում են որպես հսկողության համակարգի թերացում և կներառվեն ղեկավարությանը տրամադրվող հաշվետվությունում:

 

Թեստի արդյունքները:

 

N Ուսանողի անունը Պայմ-իN Ուսման վարձը հմձ. պայմանագրի
(ՀՀդրամ)
Ուսման վարձը հմձ. հաշվ. հմկրգի
(ՀՀդրամ)
Տարբերություն
(ՀՀդրամ)
Պայմա-նագիրը հաստատ-ված է Մեկնաբանություն
1) Ուսանող 1 128/61 620,000 620,000 - այո  
2) Ուսանող 2 130/40 620,000 620,000 - այո  
3) Ուսանող 3 125/18 620,000 620,000 - այո  
4) Ուսանող 4 127/36 620,000 620,000 - այո  
5) Ուսանող 5 125/40 580,000 522,000 58,000   Տես ծանուցում (1)
6) Ուսանող 6 130/01 580,000 580,000 -    
7) Ուսանող 7 130/08 620,000 620,000 -    
8) Ուսանող 8 127/39 310,000 310,000 -   Տես ծանուցում (2)
9) Ուսանող 9 128/08 580,000 580,000 -   Տես ծանուցում (2)
10) Ուսանող 10 128/42 290,000 290,000 -    
11) Ընդամենը   5,440,000 5,382,000 58,000    

 

Ծանուցում (1): Ուսանող 5-ի հետ կնքված պայմանագիր թիվ 125/40 առ 03/09/2025 կից 15/09/2025թ-ին կնքվել է համաձայնագիր 125/40/1` համաձայն որի վերջինս ստանում է զեղչ ուսման վարձի 10%-ի չափով, որի արդյունքում գոյություն ունի տարբերություն պայմանագրի և ձևակերպված գումարի միջև: Հաշվի առնելով կնքված համաձայնագիրը` առաջացած տարբերությունը չի դիտարկվում որպես սխալ:

Ծանուցում (2): Ուսանող 8-ը և Ուսանող 9-ը մի քանի անգամ զգուշացվել են տնօրինության կողմից, սակայն չեն ստորագրել պայմանագիրը: Այդուհանդերձ շարունակում են սովորել համալսարանում:

 

Աշխատանքային փաստաթուղթ (օրինակ 2) - Ա/Փ N: Ա 40

 

Աուդիտի ենթարկվող միավորի անվանումը Նոր Համալսարան ՊՈԱԿ
Ժամանակահատված 01/01/2025 - 31/12/2025
Աուդիտորական առաջադրանքի անվանումը Ուսման վարձերի համակարգի աուդիտ
Աուդիտորական առաջադրանքի նպատակը Ուսման վարձի գործընթացում առկա հսկողությունների գնահատում
Պատրաստեց Անուն, Ազգանուն Հետստուգեց Անուն, Ազգանուն
Ամսաթիվ 15/03/2026 Ամսաթիվ 20/03/2026

 

 

 Հսկողություն 1 - Պայմանագրերը պետք է երկու կողմերի կողմից հաստատված լինեն
Հսկողություն 2 - Պայմանագրում նշված ուսման վարձը պետք է նույնը լինի հաշվապահական համակարգում ձևակերպվածի հետ
Բազմություն 2024 – 2025թթ Ընտրանքի չափը 10 պայմանագիր
Թեստավորման ընթացակարգ`       

1. ձևավորել ուսման վարձերից գոյացած եկամտի սպասվող արժեքը` հիմնվելով անցած տարվա համար հաստատված ուսման վարձերի վրա

2. անցած տարվա ուսման վարձերից առաջացած եկամուտը ճշգրտել ուսանողների քանակով և ուսման վարձերի փոփոխությամբ,

3. ուսման վարձերից գոյացած եկամտի սպասվող արժեքը համեմատել ուսման վարձերից առաջացած փաստացի եկամտի հետ, եթե թեստավորման ընթացքում առաջանա տարբերություն` +/- 5%-ի միջակայքում, ապա թեստի արդյունքները կհամարվեն բավարար, հակառակ դեպքում պետք է կատարվեն լրացուցիչ թեստավորումներ` տարբերությունների բացահայտման գծով:

 

Թեստի արդյունքները:

 

1) Նոր Համալսարան ՊՈԱԿ-ն ունի երկու ֆակուլտետ և վեց կուրս: Յուրաքանչյուր կուրսի և ֆակուլտետի համար սահմանվում են համապատասխան տարեկան ուսման վարձեր: 2024 թվականին իրականացված աուդիտի ընթացքում պարզվել է, որ մեկ ուսանողի գծով հաստատվել են հետևյալ ուսման վարձերը 2024 թվականի սեպտեմբերին սկսվող ուսումնական տարվա համար.

 

Ֆակուլտետ/Կուրս Արժույթ 1-ին կուրս 2-րդ կուրս 3-րդ կուրս 4-րդ կուրս 5-րդ կուրս 6-րդ կուրս
Ֆինանսներ ՀՀ դրամ 420,000 550,000 520,000 410,000 320,000 280,000
Իրավագիտություն ՀՀ դրամ 460,000 530,000 590,000 410,000 340,000 270,000

 

2) 2025 թվականը բաղկացած է երկու ուսումնական տարիների մեկական կիսամյակներից. 1-ին կիսամյակում (հունվարից մինչև օգոստոս) գործում են 2024 թվականի սեպտեմբերին սկսվող ուսումնական տարվա համար սահմանված ուսման վարձերը, իսկ 2-րդ կիսամյակում (սեպտեմբերից մինչև դեկտեմբեր)` 2025 թվականի սեպտեմբերին սկսվող ուսումնական տարվա համար սահմանված ուսման վարձերը: Համաձայն Նոր Համալսարանի ՊՈԱԿ-ի խորհրդի կողմից հաստատված որոշման`յուրաքանչյուր ուսումնական տարի ուսման վարձերը կարելի է բարձրացնել մինչև նախորդ տարվա համար սահմանված գնաճի պաշտոնական ցուցանիշը: 2024 թվականին գնաճը կազմել է 3%: Նոր Համալսարան ՊՈԱԿ-ը ունեցել է ուսանողների հետևյալ թվաքանակը 2025 թվականի ընթացքում.

 

Ֆակուլտետ/Կուրս Հունվարի-օգոստոս (2024 թվականի սեպտեմբերին սկսվող ուսումնական տարվա 2-րդ կիսամյակ)ուսանողների թվաքանակ Սեպտեմբեր-դեկտեմբեր (2025 թվականի սեպտեմբերի նսկսվող ուսումնական տարվա1-ին կիսամյակ) ուսանողների թվաքանակ
Ֆինանսներ 1-ին կուրս 86 84
Ֆինանսներ 2-րդ կուրս 75 75
Ֆինանսներ 3-րդ կուրս 74 74
Ֆինանսներ 4-րդ կուրս 51 48
Ֆինանսներ 5-րդ կուրս 52 51
Ֆինանսներ 6-րդ կուրս 40 40
Իրավագիտություն 1-ին կուրս 88 85
Իրավագիտություն 2-րդ կուրս 79 78
Իրավագիտություն 3-րդ կուրս 74 74
Իրավագիտություն 4-րդ կուրս 60 59
Իրավագիտություն 5-րդ կուրս 54 52
Իրավագիտություն 6-րդ կուրս 45 43

 

3) Հաշվի առնելով, որ 2024 թվականին գնաճը կազմել է 3%` հաշվարկվում է 2025 թվականի սեպտեմբերին սկսվող ուսումնական տարվա տարեկան ուսման վարձերը.

 

Ֆակուլտետ/Կուրս Արժույթ 1-ին կուրս 2-րդ կուրս 3-րդ կուրս 4-րդ կուրս 5-րդ կուրս 6-րդ կուրս
Ֆինանսներ ՀՀ դրամ 432,600 566,500 535,600 422,300 329,600 288,400
Իրավագիտություն ՀՀ դրամ 473,800 545,900 607,700 422,300 350,200 278,100

 

4) Հաշվի առնելով 2025 թվականին երկու ուսումնական կիսամյակների ընթացքում առկա ուսանողների թվաքանակը և ուսման վարձերը հաշվարկվում է 2025 թվականի ուսման վարձերից գոյացած սպասվող եկամուտը.

 

Ֆակուլտետ/Կուրս Հունվարից օգոստոս (2024 թվականի սեպտեմբերին սկսվող ուսումնական տարվա 2-րդ կիսամյակ) Սեպտեմբերից դեկտեմբեր (2025 թվականի սեպտեմբերին սկսվող ուսումնական տարվա 1-ին կիսամյակ)
Ֆինանսներ 1-ին կուրս 18,060,000 18,169,200
Ֆինանսներ 2-րդ կուրս 20,625,000 21,243,750
Ֆինանսներ 3-րդ կուրս 19,240,000 19,817,200
Ֆինանսներ 4-րդ կուրս 10,455,000 10,135,200
Ֆինանսներ 5-րդ կուրս 8,320,000 8,404,800
Ֆինանսներ 6-րդ կուրս 5,600,000 5,768,000
Իրավագիտություն 1-ին կուրս 20,240,000 20,136,500
Իրավագիտություն 2-րդ կուրս 20,935,000 21,290,100
Իրավագիտություն 3-րդ կուրս 21,830,000 22,484,900
Իրավագիտություն 4-րդ կուրս 12,300,000 12,457,850
Իրավագիտություն 5-րդ կուրս 9,180,000 9,105,200
Իրավագիտություն 6-րդ կուրս 6,075,000 5,979,150
Ընդամենը 172,860,000 174,991,850

 

 

Ընդամենը սպասվող եկամուտ 347,851,850 Ա
Փաստացի եկամուտ 344,500,000 Բ
Տարբերություն 3,351,850 Գ = Ա-Բ
Շեղում 1% Դ = Գ/Ա

 

5) Շեղումը բացատրվում է նրանով, որ ոչ բոլոր ֆակուլտետների և կուրսերի ուսման վարձերն են բարձրացվել 3%-ով հաջորդ կիսամյակում: Սակայն քանի որ շեղումը գտնվում է +/- 5% միջակայքում, ապա այն համարվում է ընդունելի և թեստի նպատակը համարվում է իրականացված:

 

Հավելված 10

 

Համաձայնեցված գործողությունների ծրագրի ձևաթերթ
(օրինակ)

 

  Հաստատված է կազմակերպության ղեկավարի N ……….հրամանով
Առաջարկության համարը Առաջարկություն Կարևորության աստիճանը Հղում հաշվետվությանը Աուդիտի ենթարկված միավորի ղեկավարի պատասխանը Գործողության իրականացման համարպատաս-խանատու Կատարման վերջնաժամկետ  
  1             
  2             

 

Ներքին աուդիտի ղեկավար

Աուդիտի ենթարկվող միավորի ղեկավար

 

Հավելված 11

 

Լիազոր մարմնին ներկայացվող հաշվետվություններ

 

Ձև 1

 

Կազմակերպության ներքին աուդիտի վերաբերյալ տեղեկություններ

Կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ն______________________________

 

Ներքին աուդիտի կազմակերպաիրավական ձևը
Ստորաբաժանում 󠆱 O
Արտապատվիրակում O
Տեսակը Հաստիքների Հղումը համապատասխան իրավական ակտին
տեսակը քանակը  
1 2 3 4
Վարչություն Վարչության պետ 1 ՀՀ վարչապետի 08.02.2024թ.-ի N 124-L որոշում
  Թիվ 1 բաժնի պետ 1  
  Թիվ 1 բաժնի գլխավոր մասնագետ 4  
  Թիվ 1 բաժնի ավագ մասնագետ 3  

 

Լրացման կարգը

1. 1-ին տողում լրացվում է ՀՀ հանրային հատվածի կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ն,

2. Աղյուսակի 2-րդ կամ 3-րդ տողից ընտրվում է տվյալ կազմակերպությունում ներքին աուդիտի իրականացման համապատասխան ձևը` Ստորաբաժանում կամ Արտապատվիրակում

3. Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ներքին աուդիտի տեսակը, օրինակ Ստորաբաժանման դեպքում Վարչություն, Բաժին կամ այլ, իսկ արտապատվիրակման դեպքում` ներքին աուդիտի խումբ, ներքին աուդիտի ծառայություն կամ այլ

4. Աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում է ներքին աուդիտի պաշտոնների կամ հաստիքների անվանումներն ու քանակները,

5. Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է համապատասխան իրավական ակտի տվյալները:

 

Ձև 2

 

Ներքին աուդիտի կանոնակարգի վերաբերյալ տեղեկություններ

Կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ն______________________________

 

Ներքին աուդիտի կանոնակարգ
Առաջին անգամ հաստատվել է (իրավական ակտի) Փոփոխվել է (իրավական ակտի)
Ընդունման ամսաթիվ Համար Ընդունման ամսաթիվ Համար
1 2 3 4
       

 

Լրացման կարգը

1. 1-ին տողում լրացվում է ՀՀ հանրային հատվածի կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ն,

2. Աղյուսակի 1-ին և 2-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում է Կանոնակարգն հաստատող իրավական ակտի (հրամանի կամ որոշման) ամսաթիվն ու համարը,

3. Աղյուսակի 3-րդ և 7-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում է Կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելը հաստատող իրավական ակտի (հրամանի կամ որոշման) ամսաթիվն ու համարը:

 

Ձև 3

 

Ներքին աուդիտորների վերաբերյալ տեղեկություններ

Կազմակերպության անվանումըև ՀՎՀՀ-ն______________________________

 

հ/հ Ներքին աուդիտի հաստիքների քանակը` ըստ պաշտոնների Անուն Հայրանուն Ազգանուն Հանրային ծառայության համարանիշ էլ փոստ Հեռախոս Կարգավիճակ Ուսուցանվող աուդիտոր նշանակվելու ամսաթիվը և հրամանի համարը Պաշտոնի նշանակման ամսաթիվը և հրամանի համարը Ծանոթագրություն
1 2 3 5 6 7 8 9 10 12
1 Վարչության պետ Շուշաննա Պողոսի Պողոսյան 1234567890 [email protected] (011)-11-22-33 Որակավորված - 19/02/2024թ. Հրաման N 19-Ա  
2 Վարչության «Z» բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Արմենի Սարգսյան 1122334455 [email protected] (011)-11-22-33 Ուսուցանվող 19/02/2024թ. Հրաման N 20-Ա   Գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Հիմքը` 05/05/2024թ. N 64-Ա հրաման
3 Վարչության «A» բաժնի առաջատար մասնագետ թափուր - - - - - - -
4 Վարչության «A» բաժնի առաջատար մասնագետ Փայլակ Սարգսի Արմենյան 1112223334 [email protected] (011)-11-22-33 Որակավորված   28/07/2024թ. Հրաման N 21-Ա Ազատվել է աշխատանքից: Հիմք` 01/02/2025թ. N 5-Ա հրաման

 

Հավելված 12

 

Լիազորմարմնիններկայացվողտարեկանամփոփհաշվետվությանայլբաղկացուցիչաղյուսակներ
(ձևաչափ)

 

Կազմակերպության անվանումը ՀՎՀՀ

Ներքինաուդիտիղեկավար

 

1. Ներքին աուդիտի( ՆԱ) ներքին գնահատումներ

 

N

Նկարագիր

Ընթացիկ տարի

Նախորդ տարի

Երկու տարի առաջ

1) Տվյալ տարվա աուդիտորական առաջադրանքների արդյունավետության գնահատման արդյունքները      
2) Աուդիտորական առաջադրանքների իրականացման որակի վերաբերյալ աուդիտի ենթարկվող միավորների կողմից տրված գնահատման արդյունքները      
3) Ներքին աուդիտի տվյալ տարվա աշխատանքների համապատասխանության գնահատման արդյունքները      

 

2. Ներքին աուդիտորներ

 

N Նկարագիր Ընթացիկ տարի Նախորդ տարի Երկու տարի առաջ
1) Ներքին աուդիտորների թվաքանակը, այդ թվում`      
1.1) Որակավորված ներքին աուդիտորների թվաքանակը      
1.2) Ուսուցանվող ներքին աուդիտորների թվաքանակը      

 

3. Ներքին աուդիտի միջավայրի միավորները

 

N Նկարագիր Ընթացիկ տարի Նախորդ տարի Երկու տարի առաջ
1) Կազմակերպության միավորների քանակ      
2) Կազմակերպության գործառույթների քանակ      
3) Ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված միավորների քանակ      
4) Ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված միավորների գործառույթների քանակ      
5) Հաշվետու ժամանակահատվածում ներքին աուդիտի ենթարկված միավորների քանակ      
6) Հաշվետու ժամանակահատվածում ներքին աուդիտի ենթարկված միավորների փաստացի գնահատված գործառույթների քանակ      

 

4. Ներքին աուդիտի կողմից իրականացված աուդիտիև խորհրդատվական ծառայությունների քանակներն` ըստ տեսակների

 

N Փաստացի իրականացված աուդիտի կամ խորհրդատվական ծառայության տեսակները Ընթացիկ տարի Նախորդ տարի Երկու տարի առաջ

1)

Համակարգի գնահատման աուդիտ

     

2)

Կատարողականի աուդիտ

     

3)

Ֆինանսական աուդիտ

     

4)

Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտ

     

5)

Համապատասխանության կամ իրավական աուդիտ

     

6)

Խորհրդատվության մատուցում ղեկավարության որևէ մի գործառույթի իրականացման ընթացքում

     

7)

Այլ, այդ թվում`

     

7.1)

       

8)

Ընդամենը

     

 

5. Ներքին աուդիտի կողմից պլանավորված և իրականացված աուդիտորական առաջադրանքների քանակը

 

N Նկարագիր Ընթացիկ տարի Նախորդ տարի Երկու տարի առաջ
1) Տարեկան ծրագրով պլանավորված առաջադրանքների քանակ, այդ թվում`      
1.1) աուդիտորականառաջադրանքներիքանակ      
1.2) խորհրդատվականծառայություններիքանակ      
2) Փաստացի իրականացված առաջադրանքների քանակը, այդ թվում`      
2.1) Աուդիտորական առաջադրանքների քանակ      
2.2) խորհրդատվական ծառայությունների քանակ      

 

6. Ներքին աուդիտի կողմից իրականացված աուդիտի և արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկություններ

 

N

Նկարագիր

Ընթացիկ տարի

Նախորդ տարի

Երկու տարի առաջ

1)

Վերջնական հաշվետվություններում ներկայացված անհամապատասխանությունների քանակ, այդ թվում`

     

1.1)

Օրենքներիևայլիրավականակտերինկատմամբ

     

1.2)

Կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմանների(պայմանագրեր, գերատեսչական նորմատիվային ակտեր և այլն) նկատմամբ

     

2)

Վերջնական հաշվետվություններում ներկայացված առաջարկությունների քանակ

     

3)

Աուդիտորական առաջադրանքների արդյունքում կազմված գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների քանակը, այդ թվում`

     

3.1)

Գործողությունների ծրագրով սահմանված ժամկետում իրականացված միջոցառումների քանակը

     

3.2)

Գործողությունների ծրագրով սահմանված ժամկետի խախտումով իրականացված միջոցառումների քանակը

     

3.3)

Գործողությունների ծրագրով սահմանված, սակայն չիրականացված միջոցառումների քանակը

     

3.4)

Գործողությունների ծրագրով սահմանված ժամկետում գտնվող միջոցառումների քանակը

     

4)

Աուդիտորական առաջադրանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների քանակը, այդ թվում`

     

4.1)

Իրավապահ մարմիններին փոխանցված

     

4.2)

Ինքնուրույնկանխված

     

 

 

Լրացման կարգը 

Աղյուսակներում հանդիպող ստորև բերված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով.

1. Ընթացիկ տարի է համարվում այն տարին, որի ընթացքում իրականացված աշխատանքների մասով կազմվում է տարեկան հաշվետվություն, օրինակ` 2026 թվականի տարեկան հաշվետվության պարագայում ընթացիկ տարի է համարվում 2026 թվականը:

2. Նախորդ տարի է համարվում այն տարին, որը նախորդում է ընթացիկ տարվան (օրինակ` 2026 թվականի տարեկան հաշվետվության պարագայում Նախորդ տարի է համարվում 2025 թվականը:

3. Երկու տարի առաջ` օրինակ, 2026 թվականի տարեկան հաշվետվության պարագայում Երկու տարի առաջ է համարվում 2024 թվականը:

4. Անհամապատասխանություններ են համարվում օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին չհամապատասխանող դեպքերը: Անհամապատասխանությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել վերջիններիս նկարագրությունը տարեկան հաշվետվության ամփոփագրում:

5. Կազմակերպության միավորի գործառույթները կարգավորվում են իրավական ակտերով, կանոնակարգերով և այլ ակտերով:

6. I աղյուսակ

1) Աղյուսակի 1-ին և 2-րդ տողերի գնահատման արդյունքները հաշվարկվում են կոնկրետ ժամանակահատվածում (ընթացիկ տարի կամ Նախորդ տարի կամ Երկու տարի առաջ) իրականացված աուդիտի բոլոր աուդիտորական առաջադրանքների համար կազմված համապատասխան ստուգաթերթերի հիման վրա: Այդ նպատակով կազմվում է ամփոփ ստուգաթերթ, որի յուրաքանչյուր տողը պետք է արտացոլի բոլոր աուդիտորական առաջադրանքների համար կազմված համապատասխան ստուգաթերթերի նույն տողերի գնահատականների միջին ցուցանիշը: Օրինակ, աուդիտորական առաջադրանքների արդյունավետության գնահատման արդյունքը հաշվարկելու համար անհրաժեշտ է կազմել ամփոփ ստուգաթերթ, որի յուրաքանչյուր տողում պետք է արտացոլվի բոլոր աուդիտորական առաջադրանքների համար կազմված աուդիտորական առաջադրանքների արդյունավետության ստուգաթերթերի տվյալ տողի միջին գնահատականը: Այս սկզբունքով ստուգաթերթը լրացնելուց հետո անհրաժեշտ է ամփոփել և ստանալ ամփոփ ստուգաթերթի միջին գնահատական, որը հանդիսանում է գնահատման արդյունք: Ընդ որում, նշված ամփոփ ստուգաթերթերը հանդիսանում են Լիազոր մարմնին ներկայացվող տարեկան ամփոփ հաշվետվության բաղկացուցիչ մաս,

2) աղյուսակի 1-ին տողի վանդակներում լրացվում են 1-ին կետում ներկայացված ձևով հաշվարկված համապատասխան տարվա ընթացքում իրականացված բոլոր աուդիտորական առաջադրանքների արդյունավետությունը գնահատելու համար լրացված ստուգաթերթերի միջին գնահատականները,

3) աղյուսակի 2-րդ տողի վանդակներում լրացվում են 1-ին կետում ներկայացված ձևով հաշվարկված համապատասխան տարվա ընթացքում իրականացված բոլոր աուդիտորական առաջադրանքների որակի վերաբերյալ աուդիտի ենթարկվող միավորների կողմից տրված ստուգաթերթերի միջին գնահատականները,

4) աղյուսակի 3-րդ տողի վանդակներում լրացվում են ներքին աուդիտի տվյալ տարվա աշխատանքների համապատասխանության գնահատման արդյունքները:

7. II աղյուսակ

1) աղյուսակի 1-ին տողում լրացվում է այն աուդիտորների թվաքանակը, որոնք աշխատել են հաշվետու ժամանակահատվածներում, ընդ որում` այս վանդակում նշված թիվը հանդիսանում է աղյուսակի 2-րդ և 3-րդ տողերում` ըստ տարիների լրացված թվերի հանրագումարը,

2) աղյուսակի 2-րդ տողում լրացվում է տվյալ ժամանակահատվածում աշխատած այն աուդիտորների թվաքանակը, որոնք ունեցել են որակավորում,

3) աղյուսակի 3-րդ տողում լրացվում է տվյալ ժամանակահատվածում աշխատած այն աուդիտորների թվաքանակը, որոնք հանդիսացել են ուսուցանվող աուդիտոր:

8. III աղյուսակ

1) աղյուսակի 1-ին տողում նշվում է հանրային հատվածի կազմակերպության միավորների քանակը: Կազմակերպության միավորներ են համարվում կառուցվածքային ստորաբաժանումները (բաժինները), առանձնացված ստորաբաժանումները, պետական (համայնքային) հիմնարկները, ինչպես նաև կազմակերպության կառավարմանը հանձնված պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները, 50 տոկոսից ավելի պետական (համայնքային) մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները,

2) աղյուսակի 2-րդ տողում նշվում է հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության միավորների բոլոր հնարավոր գործառույթների քանակը,

3) աղյուսակի 3-րդ տողում նշվում է հաշվետու ժամանակահատվածի համար հաստատված կազմակերպության ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված աուդիտի ենթակա միավորների քանակը,

4) աղյուսակի 4-րդ տողում նշվում է հաշվետու ժամանակահատվածի համար հաստատված կազմակերպության ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված միավորների աուդիտի ենթակա գործառույթների քանակը,

5) աղյուսակի 5-րդ տողում նշվում է այն միավորների քանակը, որտեղ հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացվել է ներքին աուդիտ,

6) աղյուսակի 6-րդ տողում նշվում է աուդիտի ենթարկված միավորների այն գործառույթների քանակը, որոնք ուսումնասիրվել են հաշվետու ժամանակահատվածում ներքին աուդիտի իրականացման ընթացքում:

9. IV աղյուսակ

1) աղյուսակի 1-7-րդ տողերում` բացառությամբ 7.1, 7.2. … տողերը, ըստ տարիների լրացված ցուցանիշների հանրագումարը լրացվում է աղյուսակի 8-րդ տողի համապատասխան վանդակում: Աղյուսակի 7-րդ տողի վանդակներում լրացված թվերը 7.1, 7.2 … տողերի համապատասխան վանդակներում նշված թվերի հանրագումարն են: Ընդ որում, աղյուսակի 8-րդ տողի տվյալ տարվա թիվը համապատասխանում է 5-րդ աղյուսակի 2-րդ տողի համապատասխան թվին, աղյուսակի 1-5-րդ տողերի, իսկ այլ աուդիտի ծառայության առկայության դեպքում նաև 7-րդ տողի համապատասխան ենթակետերի հանրագումարը համապատասխանում է 5-րդ աղյուսակի 2.1 տողի թվին, աղյուսակի 6-րդ տողի, իսկ այլ խորհրդատվական ծառայության առկայության դեպքում նաև 7-րդ տողի համապատասխան ենթակետերի հանրագումարը` 5-րդ աղյուսակի 2.2 տողի թվին:

10. V աղյուսակ

1) աղյուսակի 1-ին տողում լրացվում է տարեկան ծրագրի առաջին հաստատման պահին ծրագրով սահմանված աուդիտորական առաջադրանքների քանակը:

11. VI աղյուսակ

1) աղյուսակի 1-ին տողում լրացվում է անհամապատասխանությունների այն քանակը, որը նշվում է վերջնական հաշվետվություններում, ընդ որում` այս տողի յուրաքանչյուր վանդակում նշված թիվը հանդիսանում է 1.1 և 1.2 տողերի համապատասխան վանդակներում նշված թվերի հանրագումարը,

2) աղյուսակի 2-րդ տողում լրացվում է վերջնական հաշվետվություններում նշված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված առաջարկությունների քանակը,

3) աղյուսակի 3-րդ տողում լրացվում է կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի հետ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աուդիտորական առաջադրանքների հաշվետվությունների քննարկման արդյունքում կազմված գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումների քանակը, ընդ որում, այս տողի վանդակներում նշվում են 3.1-3.4 տողերի համապատասխան վանդակներում նշված թվերի հանրագումարները,

4) աղյուսակի 3.1 տողում լրացվում է գործողությունների ծրագրերով սահմանված ժամկետում իրականացված միջոցառումների քանակն` ըստ տարիների,

5) աղյուսակի 3.2 տողում լրացվում է գործողությունների ծրագրերով սահմանված ժամկետի խախտմամբ իրականացված միջոցառումների քանակն` ըստ տարիների,

6) աղյուսակի 3.3 տողում լրացվում է գործողությունների ծրագրերով սահմանված, սակայն, չիրականացված միջոցառումների քանակն` ըստ տարիների,

7) աղյուսակի 3.4 տողում լրացվում է գործողությունների ծրագրերով սահմանված ժամկետում իրականացման ընթացքում գտնվող միջոցառումների քանակն` ըստ տարիների,

8) աղյուսակի 4-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աուդիտորական առաջադրանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների քանակն ըստ տարիների, որը համապատասխանում է աղյուսակի 4.1 և 4.2 տողերի համապատասխան վանդակում նշված թվի հանրագումարին:

 

Հավելված 13

 

Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի ընթացիկ փաթեթների ցանկ
(օրինակ)

 

1. Աուդիտի փաստաթղթերի ընթացիկ փաթեթ N ….
2. Կազմակերպություն
3. Աուդիտի ենթարկվող միավոր
4. Աուդիտի ժամանակահատվածը
5. Բովանդակություն Հղում և թերթերի քանակ
1) Աուդիտի շրջանակներում միավորին ներկայացված վերջնական հաշվետվությունը Ա  
2) Աուդիտի շրջանակներում միավորին ներկայացված հաշվետվության նախագիծը Բ  
3) Աուդիտի ենթարկվող միավորի հետ հանդիպման ընթացքում քննարկված աուդիտորական առաջադրանքի շրջանակի և հաշվետվությունների վերաբերյալ արձանագրությունը Գ  
4)  Աուդիտորական առաջադրանքի իրականացման հրամանի կրկնօրինակ Դ  
5) Աուդիտի ռեսուրսների հաշվարկը և փաստացի ժամանակածախսի մասին գրանցումներ Ե  
6) Աուդիտի ենթարկվող միավորի` ներքին աուդիտի նախկին հաշվետվությունը (եթե առկա է) Զ  
7) Աուդիտի ենթարկվող միավորի ռիսկերի գնահատման փաստաթղթերը Է  
8) Հսկողության գործընթացների գծապատկերներ Ը  
9) Աուդիտորական առաջադրանքի աշխատանքային ծրագիր և աշխատանքային փաստաթղթեր Թ  
10) Ներքին աուդիտի աշխատակիցներից բացի փաստաթղթերի փաթեթին ծանոթացած անձանց ցանկը Ժ  

 

Աուդիտիաշխատանքայինփաստաթղթերիհիմնականփաթեթներիցանկ
(օրինակ)

 

1. Աուդիտի փաստաթղթերի մշտական փաթեթ N…
2. Կազմակերպություն
3. Աուդիտի ենթարկվող միավոր
4. Բովանդակություն Հղում և թերթերի քանակ
1) Աուդիտի ենթարկվող միավորի կանոնադրությունը, հիմնական գործունեության և գործառույթների մանրամասները Ա  
2) Աուդիտի ենթարկվող միավորի գործունեությանը վերաբերող հիմնական ծրագրերը և հիմնական փաստաթղթերը Բ  
3) Աուդիտի ենթարկվող միավորի գործառույթները կարգավորող համապատասխան օրենսդրություն, կանոնակարգեր և վարչական ցուցումներ Գ  
4) Կազմակերպության կազմակերպաիրավական կառուցվածք Դ  
5) Աուդիտի ենթարկվող միավորի ներսում համապատասխան աշխատողների անուն, ազգանուն և պաշտոն Ե  
6) Պատասխանատու անձանց տվյալներ` հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստ և այլն Զ  
7) Աուդիտի ենթարկվող միավորի ներքին ընթացակարգերի տեղեկագրերը Է  
8) Նախորդ տարիների աուդիտորների կողմից մշակված հսկողության համակարգի գծապատկերները Ը  
9) Այլ փաստաթղթեր Թ  
10) Ներքին աուդիտի աշխատակիցներից բացի փաստաթղթերի փաթեթին ծանոթացած անձանց ցանկը Ժ  

 

Հավելված 14

 

Առաջադրանքի իրականացման որակիվերաբերյալստուգաթերթ`տրվածաուդիտիենթարկվողմիավորիկողմից
(օինակ)

 

Առաջադրանքի համարը ________________________________________________________

Աուդիտի առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավար __________________________

Աուդիտի ենթարկվող միավոր____________________________________________________

Ամսաթիվը____________________________________________________________________

Խնդրում ենք յուրաքանչյուր հարցի համար նշել միայն մեկ պատասխան`

4= Գերազանց, 3 = Լավ, 2 = Բավարար, 1 = Վատ

 

N

Գնահատմանտարրեր

Գ

Լ

Բ

Վ

1

Ստացե՞լ եք արդյոք առաջադրանքի մասին տեղեկացնող ծանուցում նախքան առաջադրանքի մեկնարկը:

4

3

2

1

2

Արդյո՞ք սկզբնական հանդիպումն անցկացվել է նախքան առաջադրանքի մեկնարկը կամ այն սկսելուն զուգահեռ:

4

3

2

1

3

Արդյո՞ք սկզբնական հարցազրույցի ժամանակ Ձեզ հետ քննարկվել են առաջադրանքի նպատակները, շրջանակները, ժամկետները և կազմակերպչական այլ հարցեր:

4

3

2

1

4

Արդյո՞ք հարցազրույցի ժամանակ Ձեզ հարցրել են առաջադրանքի վերաբերյալ Ձեր մտահոգությունների մասին:

4

3

2

1

5

Արդյո՞ք աուդիտորներն արձագանքել են առաջադրանքի վերաբերյալ Ձեր մտահոգություններին:

4

3

2

1

6

Դուք տեղեկացվե՞լ եք առաջադրանքի ժամկետների փոփոխություններին:

4

3

2

1

7

Մեկնարկային հարցազրույցի ժամանակ արդյո՞ք եզրափակիչ հանդիպման համար նախնական ժամկետ է սահմանվել:

4

3

2

1

8

Արդյո՞ք աուդիտորներն արագ են արձագանքել Ձեր աշխատանքային իրավիճակի առանձնահատկություններին:

4

3

2

1

9

Արդյո՞ք առաջադրանքի ընթացքում Դուք պարբերաբար տեղեկացվել եք էական հարցերի մասին` դրանց զարգանալուն զուգընթաց:

4

3

2

1

10

Արդյո՞ք Ձեզ տրամադրվել է նախնական հաշվետվության կրկնօրինակը` եզրափակիչ հանդիպումից առաջ:

4

3

2

1

11

Արդյո՞ք Դուք կամ Ձեր աշխատակազմի հիմնական անդամները մինչ նախնական հաշվետվության տրամադրումը տեղեկացվել եք ամփոփված բոլոր էական հարցերի մասին:

4

3

2

1

12

Արդյո՞ք եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել համաձայնեցված ժամկետներում:

4

3

2

1

13

Արդյո՞ք եզրափակիչ հանդիպման ընթացքում Ձեզ հետ քննարկվել են ստացված արդյունքները պատշաճ մանրամասնությամբ:

4

3

2

1

14

Եզրափակիչ հանդիպման ժամանակ արդյո՞ք բառերի փոփոխության, ոճի և ստացված արդյունքների տեսանկյունների հետ կապված հարցերին արձագանքելիս աուդիտորները ճկուն են գտնվել:

4

3

2

1

15

Արդյո՞ք եզրափակիչ հարցազրույցի ժամանակ քննարկվել են առաջադրանքի ընթացքում հայտնաբերված բոլոր թերությունները:

4

3

2

1

16

Արդյոք Ձեր պատասխանները (կամ պատասխանելու ցուցումները) քննարկվել են եզրափակիչ հանդիպման ժամանակ:

4

3

2

1

17

Ձեր կարծիքով այս առաջադրանքը որքանով է նպաստել հավելյալ արժեքի ստեղծմանը Ձեզ համար:

4

3

2

1

 

Ընդամենը`

       
 

Միջինգնահատականը`

 

 

Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք կատարել աուդիտի մեր գործընթացը առավելագույնս կատարելագործելու համար

 

1.__________________________________________

2. __________________________________________

3. __________________________________________

 

Լրացուցիչ մեկնաբանություններ

 

Գնահատող

 

Ստորագրություն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2026 թվական:

 

pin
Ֆինանսների նախարար
08.10.2026
N 270-Ն
Հրաման