Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1843.070105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1843-Ն

 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(2-րդ մաս)

 

7. ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

ա) Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սարքերի (ԱՀ) և կառավարման ավտոմատացված համակարգերի տեխնիկական միջոցների համալիրը (ԿԱՀ ՏՄՀ) գազի տնտեսության համակարգերում նախատեսված են գազաբաշխիչ ցանցերի և գազի տնտեսության առանձին օբյեկտների աշխատանքի հուսալիությունը բարձրացնելու համար, գազաբաշխիչ ցանցերի աշխատանքի պարամետրերի, օբյեկտների վիճակի և դրանց սարքավորումների աշխատանքի, կառավարման հեռակա հսկման միջոցով:

բ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները պետք է ապահովեն գազի տնտեսության օբյեկտների և գազաֆիկացված ագրեգատների աշխատանքի անվտանգությունը և տեխնոլոգիական պարամետրերի ավտոմատ չափումը, կարգավորումը կամ կայունացումը:

Եթե հսկվող պարամետրերը դուրս են գալիս աշխատանքի տեխնոլոգիապես թույլատրելի սահմաններից` անջատել օբյեկտը, դադարեցնել գազի մատակարարումը:

գ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները, ինչպես նաև կառավարման կառուցվածքը կատարելագործելով հնարավոր է անցնել գազի տնտեսության օբյեկտների ավտոմատ կառավարմանը:

դ) ՃԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների շահագործման հանձնելուց առաջ պետք է ենթարկվեն կարգաբերման և ընդունման փորձարկումների:

ե) Կարգաբերման աշխատանքները կարող է կատարել շահագործող կազմակերպության ուսուցում անցած անձնակազմը, որոնց գիտելիքներն աշխատանքների տվյալ տեսակի առումով ստուգվել են և թույլատրվել են այդպիսի աշխատանքներ կատարելու համար:

զ) Մասնագիտացված կազմակերպության կողմից կարգաբերման աշխատանքները կատարելիս, ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումները շահագործման հանձնելուց հետո այդ կազմակերպությունը պետք է ներկայացնի կազմակերպության ստանդարտով սահմանված տեխնիկական հաշվետվություն (ակտ) կարգաբերման աշխատանքների մասին գրաֆիկներով, աղյուսակներով և այլ նյութերով, որոնք արտացոլում են լարքի ու կարգավորման վերաբերյալ սահմանված և փաստացի ստացված տվյալները, բոլոր փոփոխությունների գծագրերը և նկարագրումները, որոնք մտցվել են կարգաբերման ընթացքում, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը`

կարգաբերման արդյունքների հիման վրա ճշտված նախագծային փաստաթղթերը,

սարքավորումների և սարքերի գործարանային փաստաթղթերը, շահագործման հրահանգները և տեղեկաթերթիկները,

փորձարկման և կարգաբերման արձանագրությունները,

ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սպասարկող անձնակազմի համար արտադրական (տեխնոլոգիական) հրահանգները:

է) Կատարված մոնտաժման-կարգաբերման աշխատանքների ընդունումը և շահագործման թույլտվությունը ձևակերպվում է ակտով, որը ստորագրում են այն կազմակերպության ներկայացուցիչը (կամ վերադաս կազմակերպության), որտեղ տեղադրված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցները, և այդ սարքերի տեղադրումն ու կարգաբերումը իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչները:

Եթե աշխատանքը կատարվում է մասնագիտացված կարգաբերման կազմակերպության կողմից, կատարված աշխատանքների ընդունումը կատարում է տվյալ սարքերը սպասարկող անձնակազմը:

ը) Եթե կազմակերպությունում չկա ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը սպասարկող հատուկ պատրաստված անձնակազմ, աշխատանքների ընդունումը (մինչ այդպիսի անձնակազմ պատրաստելը) կատարում է վերադաս կամ այլ կազմակերպությունից պայմանագրով ներգրավված սպասարկումը իրականացնող մասնագետը:

թ) (7-րդ գլխի թ ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 թիվ 968-Ն որոշում)

թ) Այն օբյեկտներում, որոնք ենթակա են «Հայլեռտեխհսկողության» վերահսկմանը, ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը շահագործման հանձնելիս ընդունող հանձնաժողովի աշխատանքներում պարտադիր է «Հայլեռտեխհսկողության» տարածքային մարմինների ներկայացուցչի մասնակցությունը:

ժ) Կարգաբերման աշխատանքներն ավարտելուց և անհատական փորձարկումից հետո պետք է անցկացվի ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի 72- ժամյա համալիր փորձարկում և կազմվի ակտ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան: Մոնտաժող և կարգաբերող կազմակերպությունները, պատվիրատուի պահանջով, պետք է մասնակցեն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորման և տեխնոլոգիական սարքավորումների համատեղ աշխատանքի համալիր փորձարկմանը:

ժա) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումները շահագործում է հատուկ պատրաստված և այդ աշխատանքների կատարման թույլտվություն ստացած անձնակազմը: Թույլատրվում է ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ շահագործումը մասնագիտացված կազմակերպությունների կողմից (ըստ պայմանագրի):

ժբ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորման նորոգումը և սպասարկումն իրագործող անձնակազմը, պետք է ծանոթ լինի այն գազի սարքավորումներին, որոնք անմիջականորեն փոխկապակցված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների հետ:

ժգ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը, որոնք գտնվում են շահագործման մեջ պետք է մշտապես գտնվեն աշխատանքային պրոցեսում, բացառությամբ այն սարքերի, որոնք ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության կարող են անջատվել չաշխատող տեխնոլոգիական սարքավորման դեպքում:

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի աշխատող օբյեկտների վթարային և նախազգուշական ազդանշանման սարքերի սնուցման հսկողությանը, ինչպես նաև ավտոմատների ապահովիչների և այդ սարքերի կառավարման շղթաների սարքինությանը:

ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի անջատումը և միացումը, որոնք գտնվում են օպերատիվ-կարգավարական անձնակազմի վարույթի ներքո, կատարվում է միայն վերջինիս թույլտվությամբ, որը պարտադիր գրանցվում է շահագործման մատյանում:

ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը կողմնակի անձանց մուտքը կանխելու համար, սարքերը պետք է ապահով փակվեն և կապարակնքվեն, որի մասին շահագործման մատյանում պետք է արվի համապատասխան գրանցում (կնիքները ստուգվում են հերթափոխերի ընդունման-հանձնման ժամանակ):

Սարքի բացումը կարող է կատարել սպասարկող կամ օպերատիվ-կարգավարական անձնակազմը` շահագործման մատյանում կատարելով պարտադիր գրանցում:

ժդ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ վահանները, պանելները և կառավարման կետերը նրանց մոտենալու կողմից պետք է ունենան պարզ, ընթեռնելի մակագրություններ, որոնք ցույց են տալիս նրանց նշանակությունը ընդհանուր կարգավարական անվանումներին համապատասխան, իսկ նրանց վրա տեղադրված սարքերը` մակագրություններ կամ դրոշմակներ` համաձայն սխեմաների:

Սեղմակների շարքերին, ինչպես նաև սարքերի և գործիքների սեղմակներին միացվող հաղորդիչները պետք է ունենան դրոշմանիշ` համաձայն սխեմաների:

Ստուգողական մալուխները պետք է ունենան դրոշմանիշեր` ծայրերում, նրանց ճյուղավորման կամ հոսքերի հատման, պատերի և առաստաղների միջով անցնելու տեղերում, ինչպես նաև ուղեգծի ամեն 50-70 մ վրա: Մալուխի ազատ ջիղերի ծայրերը պետք է մեկուսացվեն:

ժե) Այն օբյեկտներում, որտեղ տեղադրված են ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումները պետք է լինեն`

սարքավորումների համատեղ սկզբունքային և մոնտաժային սխեմաները սեղմակաշարերի, էլեկտրացանցի մուտքագծերի, մալուխային հաղորդագծերի, կապի և հողակցման գծերի դրոշմանշումով,

օբյեկտում սարքավորումների տեղաբաշխման մոնտաժային սխեման` նշելով սարքերի արտաքին միացումները և իմպուլսային հաղորդալարերը` սկսած տեխնոլոգիական խողովակագծերին միացման տեղից, ինչպես նաև փակող արմատուրի և կառավարման օրգանների գտնվելու տեղերը (սխեմայում պետք է նշվի նրանց դիրքերը տեխնոլոգիական կայանքների աշխատանքի տարբեր ռեժիմների համար):

ժզ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցներով կահավորված կարգավարական կետերում պետք է լինեն`

ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների կառուցվածքային սխեման` նշելով օբյեկտները, որոնցում դրանք տեղադրված են և կապի (գծերի) կազմակերպման սխեման,

կարգավարական կետերում տեղակայված ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների սկզբունքային սխեման սեղմակների, էլեկտրացանցի մուտքագծերի, կապի և հողակցման գծերի նշումով,

կարգավարական կետերում տեղակայված սարքավորումների տեղադրման մոնտաժային սխեման նշելով արտաքին միացումները, մալուխային տարանջատիչները, էլեկտրահաղորդալարերը, սեղմակները, մուտքային-կոմուտատորական սարքերը և աշխատանքի տարբեր ռեժիմներում նրանց դիրքերը,

ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ ողջ համալիրի տեխնիկական փաստաթղթերի փաթեթը,

շահագործողական փաստաթղթերի փաթեթը` շահագործման մատյանը, խափանումների և անսարքությունների գրանցման մատյանը, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակացույցը, մալուխային մատյանը և սարքավորումների ու սարքերի տեղեկաթերթիկները:

ժէ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների տեխնիկական սպասարկումն իրականացվում է ստուգումներ անցկացնելու միջոցով:

Լրիվ ծրագրային ստուգումները պետք է անցկացվեն առնվազն 3 տարին մեկ, եթե արտադրող-գործարանի հրահանգով այլ ժամկետ չի նախատեսված:

Մասնակի ստուգումները պետք է անցկացվեն առնվազն 3 ամիսը մեկ, ըստ ժամանակացույցի, որը կազմվում է` հաշվի առնելով տեղական պայմանները ու շահագործող ծառայության հնարավորությունները և հաստատվում է կազմակերպության ստանդարտով:

Մասնակի ստուգումների հաճախականությունը կարող է փոխվել (ժամկետը ավելացվել) ելնելով ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների շահագործման փորձից:

Արտածրագրային ստուգումները կատարվում են բոլոր տեսակի նորոգումներից հետո, ինչպես նաև համակարգի անբավարար աշխատանքի կամ առանձին սարքերի խափանման դեպքում:

Ստուգումը չպետք է խանգարի գազամատակարարման համակարգի բնականոն գործունեությանը, որի համար ստուգումը պետք է համատեղել հիմնական տեխնոլոգիական սարքավորումների նորոգման աշխատանքների հետ կամ պետք է ապահովել տեխնոլոգիական սարքավորումների աշխատունակությունը ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների անջատման ժամանակ:

ժը) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների լրիվ ստուգումների ծավալի մեջ, բացի կոնկրետ սարքերի փորձարկումներից, պետք է նախատեսվեն`

մեկուսացման փորձարկումը,

ապարատուրայի վիճակի և կոմուտացիոն տարրերի զննումը,

սահմանված ցուցանիշների և հիմնական պարամետրերի ստուգումը,

սարքավորումների փորձարկումը աշխատանքի ընթացքում:

ժթ) Մասնակի ստուգումների ծավալի մեջ պետք է մտնեն`

մեկուսացման դիմադրության չափումը,

սարքերի և երկրորդական շղթաների վիճակի զննումը,

սարքվորումների փորձարկումը աշխատանքի ընթացքում:

ի) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների տարրերն անհրաժեշտ է պարբերաբար մաքրել փոշուց և այլ աղտոտվածություններից: Այդ աշխատանքը պետք է կատարի ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը սպասարկող հատուկ հրահանգավորված անձնակազմը:

իա) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի էլեկտրաշղթաների և վահանակների վրա աշխատելիս պետք է պահպանել նախազգուշական միջոցները և օգտագործել միայն մեկուսացված կոթով (բռնիչներով) գործիքներ:

Առանց կատարողական սխեմաների, վահանակների և էլեկտրաշղթաների վրա աշխատանքներ կատարելն արգելվում է:

Երկրորդական շղթաներում աշխատանքները կատարելուց հետո պետք է ստուգվի այդ շղթաների սարքինությունը և նրանց միացման ճշտությունը` աշխատանքի մեջ ստուգման եղանակով (անմիջականորեն կամ անուղղակիորեն):

իբ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքվածքի համալիրի մեջ մտնող չափող սարքերի պետական ստուգումն իրականացվում է ՀՀ ստանդարտացման ազգային մարմնի կողմից սահմանված ժամկետներում:

իգ) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքավորումների էլեկտրահաղորդմամբ կապված շղթաների և մյուս բոլոր երկրորդական շղթաների մեկուսացման դիմադրությունը հողի նկատմամբ պետք է յուրաքանչյուր միացման համար պահպանվի 1.0 ՄՕհմ-ից ոչ պակաս մակարդակի վրա: Երկրորդական շղթաների մեկուսացման դիմադրությունը ցածր լարման ապարատուրա (60 Վ և ցածր) օգտագործելիս` առանձին հոսանքի աղբյուրից նորմալ սնուցմամբ` պետք է պահպանվի 0.5 ՄՕհմ-ից ոչ պակաս:

Մեկուսացման դիմադրությունը չափվում է 1000-2500 Վ լարման մեգաօհմմետրով (երկրորդ դեպքում` 500 Վ մեգաօհմմետրով):

իդ) Առաջին միացման և առաջին լրիվ ծրագրային ստուգման ժամանակ ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի էլեկտրականորեն միացված շղթաների մեկուսացումը հողի նկատմամբ, ինչպես նաև բոլոր մյուս երկրորդական շղթաների յուրաքանչյուր միացման համար, բացառությամբ նրանցից, որտեղ օգտագործվում է ցածր լարման (60 Վ և ցածր) ապարատուրա, պետք է փորձարկվի փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով, 1 րոպեի ընթացքում:

Շահագործման ընթացքում մեկուսացումը փորձարկում են 3 տարին մեկ, փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով, իսկ մեկուսացման 1.0 ՄՕհմ և բարձր դիմադրության դեպքում (ուղղորդված) ուղղված 2500 Վ լարումով` մեգաօհմմետրի կամ հատուկ սարքավորման օգնությամբ:

60 Վ և ցածր աշխատանքային լարումով նախատեսված շղթաները և դրանց տարրերը փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով չեն փորձարկվում:

իե) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի փորձարկումները, ծրագրային և արտածրագրային ստուգումները ավարտելուց հետո պետք է կազմվեն արձանագրություններ (ակտեր) և համապատասխան գրանցումներ կատարվեն շահագործման մատյաններում` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Սխեմաներում, սարքերի կառուցվածքում փոփոխությունների դեպքում, դրանք մտցվում են տեխնիկական փաստաթղթերի մեջ և գրանցվում շահագործման մատյանում: Եթե փոխվում է աշխատանքների կատարման կարգը, ապա համապատասխան փոփոխություններ են կատարվում արտադրական (տեխնոլոգիական) հրահանգներում և նրանց սկզբունքային սխեմաներում:

իզ) Կտրականապես արգելվում է ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերի աշխատանքի ժամանակ դրանց մոտ կամ անմիջականորեն դրանց վրա կատարել նորոգման կամ շինարարական աշխատանքներ, որոնք առաջացնում են թրթռատատանումներ կամ ցնցումներ և կարող են հանգեցնել սարքերի ցուցմունքների շեղումների կամ նրանց շարքից դուրս գալուն:

իէ) Շահագործման ընթացքում ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ միջոցների համար պետք է ապահովվեն դրանց աշխատանքի նորմալ պայմաններ` ըստ գործարանային հրահանգների, թույլատրելի ջերմաստիճանի, խոնավության, տատանումների և այլնի տեսանկյունից:

Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռք առնվեն լրացուցիչ միջոցներ` տաքացում, հովացում, թրթռապաշտպանություն և այլն:

իը) ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը սպասարկող անձնակազմի քանակը որոշելու համար պետք է հաշվի առնվեն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ համակարգի ներդրման հետևյալ փուլերը`

առանձին տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացում,

կառավարման և հսկողության կենտրոնացում,

տնտեսագիտական-մաթեմատիկական մեթոդների կիրառումը տեխնոլոգիական պրոցեսի կառավարման ասպարեզում` օգտագործելով հաշվողական տեխնիկան (ՏՊ ԿԱՀ):

Առաջին փուլում ԱՀ միջոցները կարող են սպասարկել 2-3 հոգուց կազմված խումբ, կախված սարքերի քանակից: Այդ փուլում հնարավոր է համատեղել ավտոմատիկայի և էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների սպասարկումը:

Երկրորդ փուլում անհրաժեշտ է նույն թվաքանակով խումբ հատկացնել միայն ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սպասարկման համար:

Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցներն սպասարկող անձնակազմի որակավորման կարգը պետք է լինի 4-ից ոչ պակաս, ընդ որում, էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատելու մասնագիտացմամբ:

Երրորդ փուլում աշխատանքային խմբի մեջ պետք է ներգրավվեն հաշվողական տեխնիկան սպասարկող մասնագետներ, ովքեր անցել են հատուկ ուսուցում և ունեն հաշվողական տեխնիկայի հետ աշխատելու թույլտվություն: Խմբի թվաքանակը կարող է հասցվել մինչև 9 հոգու:

Շահագործման-սպասարկման աշխատանքներին կարող են ներգրավվել կարգավարական անձնակազմի թվից անձինք, ովքեր անցել են ուսուցում և հանձնել են քննություն ԱՀ և ԿԱՀ ՏՄՀ սարքերը սպասարկելու իրավունքի համար:

 

8. ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԻ ԱՄԲԱՐԱՅԻՆ ԵՎ ԲԱԼՈՆԱՅԻՆ (ԽՄԲԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ) ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

(8-րդ գլուխն ուժը կորցրել է 21.08.08 թիվ 968-Ն որոշում)

 

9. Բալոնների միջանկյալ պահեստներ (ԲՄՊ)

 

ա) Գազաբալոնների միջանկյալ պահեստները պետք է ապահովված լինեն լցված (լիցքավորված) ու դատարկ բալոնների հետ վարվելու, և պահեստային շինությունում կամ բաց հարթակներում նրանց պահելու մասին հրահանգներով:

բ) ԲՄՊ շինության դռան վրա պետք է լինի կողմնակի անձանց մուտքը, ծխելը և բաց կրակից օգտվելը արգելող նախազգուշացնող ցուցանակներ:

գ) ԲՄՊ պահվող բալոնների քանակը չպետք է գերազանցի նրա նախագծային հզորությանը:

դ) Լիքը և դատարկ բալոնները պետք է պահեստավորել առանձին, իսկ դրանց տեղաբաշխման տեղերը նշել «լցված բալոններ» և «դատարկ բալոններ» ցուցանակներով:

ե) Պահեստային շինությունում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի +35 oC: Հակառակ դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ պահեստի շինությունը հովացնելու համար (հատակը ջրելով կամ միջանցիկ օդափոփոխումով):

զ) ԲՄՊ շինությունում չի թույլատրվում պահել դյուրավառ նյութեր և այլ գազերով բալոններ:

է) Բալոնների միջանկյալ պահեստները պետք է ապահովվեն կրակմարիչներով, ելնելով հետևյալ հաշվարկից, 200 մ2 ԲՄՊ տարածքի համար` երկու կրակմարիչ, ավազով արկղ (0.5 մ3), երկու բահ, ինչպես նաև հրդեհային վահանակ (իր գույքով):

Միջանկյալ պահեստի շենքը պետք է սարքավորված լինի շանթպաշտպանությունով:

 

9. ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՉԱՓԻՉ-ՀՍԿԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

i

10. Ճնշման և նոսրացման չափիչ սարքեր (ճնշաչափեր, քարշաչափեր

և քարշաճնշաչափեր)

 

ա) Կախված չափվող ճնշման և նոսրացման մեծությունից կարող են օգտագործվել թաղանթային (մեմբրանային), զսպանակային, սիլֆոնային, ինչպես նաև հեղուկային ճնշաչափեր:

բ) Հեղուկային ճնշաչափերի շահագործման դեպքում պետք է պարբերաբար (առնվազն 3 ամիսը մեկ), կատարել հեղուկի դատարկում և փոխում, ապակյա խողովակների և սարքի մակերևույթի մաքրում` բենզինով կամ սպիրտով թրջված հիգդրոսկոպիկ բամբակով:

գ) Զսպանակային, մեմբրանային և սիլֆոնային ճնշաչափերը պետք է ենթարկվեն պարբերական ստուգման (ստուգաչափման) ՀՀ ստանդարտացման ազգային մարմնի կողմից հավաստագրված կազմակերպություններում առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև յուրաքանչյուր նորոգումից հետո:

դ) Առնվազն 6 ամիսը մեկ պետք է կատարվի ճնշաչափերի զննում և նրանց ցուցմունքների համեմատումը ստուգողական սարքերի հետ` ցուցմունքների սխալանքի որոշման համար, ստուգման արդյունքները գրանցելով մատյանում:

ե) Ճնշաչափերը օգտագործման չեն թույլատրվում հետևյալ դեպքերում`

բացակայում է ստուգաչափման կապարակնիքը կամ դրոշմակնիքը,

ստուգաչափման ժամկետը անցել է,

ճնշաչափը անջատելուց հետո նրա սլաքը չի վերադառնում զրոյական նիշին,

ապակին ջարդված է կամ կան ուրիշ վնասվածքներ, որոնք կարող են անդրադառնալ ճնշաչափի ցուցմունքի ճշտության վրա,

սխալանքը գերազանցում է սահմանված թույլատրելի մեծությունը:

զ) Գազի ճնշման գրանցման համար կարող են օգտագործվել ինքնագրող ճնշաչափեր, ինչպես սկավառակային, այնպես էլ ժապավենային դիագրամով:

Սարքում տեղադրված դիագրամային թուղթը պետք է համապատասխանի սարքի տեղեկաթերթիկում նշվածին, տեղադրելուց առաջ նրա վրա պետք է գրել տեղադրման տեղը և ամսաթիվը:

է) Եթե գրչածայրը (ծայրը) գծանշում է 0,3 մմ-ից ավելի հաստ գիծ, ապա այն պետք է փոխարինել նորով:

 

11. Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչներ

 

ա) Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչներ կիրառվում են ածխաջրածնային գազերի և ծխագազերի (հեռացող) բաղադրակազմը որոշելու համար:

բ) Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ: Պետք է կատարվի էլեկտրական սարքերի, գազի համակարգի, մեխանիկական մասերի ստուգում և անսարքությունների վերացում: Նորոգումից հետո կատարվում է սարքերի սահմանված կարգով ստուգաչափում:

գ) Քրոմատագրաֆիկ գազի համակարգի կիպության ստուգումը կատարվում է աշխատանքից (վերլուծում կատարելուց) առաջ:

դ) Քրոմատագրաֆիկ գազավերլուծիչների պարբերական ստուգաչափումը պետք է կատարվի յուրաքանչյուր տարի, կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով` առաջադրված կազմով ստուգանմուշային (էտալոնային) գազերով:

Ստուգանմուշային գազի բաղադրակազմը պետք է հաստատվի փաստաթղթերով:

 

12. Շարժական (տեղափոխվող) և անշարժ գազավերլուծիչներ, գազափնտրիչներ

i

և գազացուցիչներ

 

ա) Գազերի խառնուրդում որևէ բաղադրամասի տոկոսային քանակությունը պարբերաբար որոշելու համար նախատեսված, տեղափոխվող գազավերլուծիչները օգտագործվում են ստորգետնյա կառույցների, շենքերի նկուղների, ինչպես նաև արտադրական և բնակելի շինություններում գազալցվածությունը (գազի առկայությունը) հայտնաբերելու համար:

բ) Ջերմաքիմիական գործողության գազավերլուծիչներն առնվազն 6 ամիսը մեկ, ինչպես նաև նորոգումից հետո, պետք է ենթարկվեն ցուցմունքների ճշտության ստուգաչափման ստուգանմուշային գազի խառնուրդներով:

Ջերմաքիմիական գործողության ՊԳՖ տիպի գազավերլուծիչի ցուցմունքի թույլատրելի սխալանքը օդի և մեթանի խառնուրդի վերլուծման ժամանակ չպետք է գերազանցի ծավալի ՞0.15%-ը առաջին սահմանով և ծավալի ՞0,5%-ը երկրորդ սահմանով, պրոպանի և օդի խառնուրդի վերլուծման ժամանակ` համապատասխանաբար ծավալի ՞0,1%-ը և ՞0,3%-ը:

գ) Ստորգետնյա կառույցների (դիտահորեր, հսկիչ խողովակներ, թունելներ) և շենքերի նկուղների ներսում այրվող գազերի առկայությունը գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերով որոշելու դեպքում, փորձանմուշի մղումը, որի կազմում կարող է լինել CO2, անհրաժեշտ է կատարել կրային քիմիական կլանիչներով լցված պարկուճի միջով:

CO2-ի նկատմամբ քիմիական կլանիչի պիտանիությունը որոշում են սարքի գազատար գծով բաց թողնելով օդի նմուշ, CO2-ի 2% պարունակությամբ: Այդ ժամանակ սարքի չափվող մեծության ցուցանակը պետք է մնա ելակետային (զրոյական) վիճակում:

Կլանիչ պարկուճի պարունակությունն առանց վերալիցքավորման բավարար է 600-ից ոչ ավելի անալիզի համար: Կլանիչ պարկուճի վերալիցքավորումը պետք է կատարվի լաբորատոր պայմաններում:

դ) Գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերի ցուցմունքի ճշտությունը պետք է ստուգվի 6 ամիսը մեկ անգամ, էտալոնային խառնուրդով:

ե) Ջերմաքիմիական գործողության գազավերլուծիչների և գազավերլուծիչ-ինտերֆերոմետրերի ստուգումը կարող է կատարվել գազաօդային խառնուրդի դոզավորումը 5-րդ դասի ճշտությամբ ապահովող կայանքի վրա:

զ) Գազափնտրիչները նախատեսված են զոնդային հորատմամբ ստորգետնյա գազատարներից գազի արտահոսքի տեղերը որոշելու համար: Սարքի նախապատրաստումը, աշխատանքի կատարումը և տեխնիկական սպասարկումը պետք է համապատասխանի նրա տեղեկաթերթիկում նշված պահանջներին:

է) Բարձր զգայնությամբ գազացուցիչները նախատեսված են ստորգետնյա գազատարներից գազի արտահոսքի հայտնաբերման համար: Գազացուցիչի միացումը փակ շինությունում, որտեղ առկա է գազի որոշակի քանակ` արգելվում է: Սարքի նախապատրաստումը, աշխատանքի կատարումը և տեխնիկական սպասարկումը պետք է համապատասխանի նրա տեղեկաթերթիկում նշված պահանջներին:

ը) Նոր գազաֆիկացվող կոմունալ-կենցաղային օբյեկտներում պետք է նախատեսվի գազաազդանշանիչների տեղադրում` շինությունների գազալցվածությունը կանխելու կամ տեղափակելու համար:

(12-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 379-Ն որոշում)

 

13. Գազատարների մեկուսացման հսկողության սարքեր

 

ա) Բիտումների ֆիզիկո-քիմիական հատկությունները որոշող սարքերը` նրանց հիմնական հանգույցների համապատասխանությունը գործող ստանդարտներին պարզելու համար, պետք է ենթարկվեն ստուգման առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև նորոգումներից հետո:

բ) Կայծային դեֆեկտոսկոպներում բարձր լարման հոսանքը պետք է տրվի արանքաչափիչին` պայմանով, որ բացառվի աշխատողի և բարձր լարման տակ գտնվող հոսանքատար մասերի միջև հպումը:

Արանքաչափիչի բռնակով անցնող հոսանքի լարումը չպետք է գերազանցի 1000 Վ:

գ) Գազատարների մեկուսացման վնասվածքները որոնող սարքերը կիրառվում են նոր կառուցվող, ինչպես նաև շահագործվող գազատարների մեկուսացման միջանցիկ արատները գտնելու համար:

Մեկուսացման վնասվածքի յուրաքանչյուր փնտրող սարք պետք է ունենա սարքի տեխնիկական հնարավորությունները հաստատող տեղեկաթերթիկ և տեխնիկական հրահանգ:

 

14. Էլեկտրաչափիչ սարքեր

 

ա) Էլեկտրաչափիչ սարքերով աշխատել թույլատրվում է այն անձանց, ովքեր ծանոթ են էլեկտրաչափիչ սարքերի տեղակայման և շահագործման հրահանգներին, և ունեն III կարգից ոչ ցածր որակավորում` ըստ էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջների:

բ) Էլեկտրաչափիչ սարքերի համար պետք է կազմվեն տեղեկաթերթիկներ կամ մատյաններ, որտեղ կատարվում են նշումներ` անցկացված նորոգումների և հավաստագրումների մասին` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

գ) չափման միջոցները ենթարկվում են ստուգաչափման` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(II բաժինը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն որոշում)

 

i

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

ա) Յուրաքանչյուր գազի տնտեսությունում պետք է կազմվեն և որպես կազմակերպության ստանդարտ հաստատվեն աշխատանքի պաշտպանության (անվտանգության) մասին հրահանգներ, որոնք սահմանում են գազի տնտեսության օբյեկտների տարածքներում և արտադրական շինություններում աշխատանքների կատարման և անցկացման կանոնները, հաշվի առնելով տեղական պայմանները և օգտագործվող գազի հատկությունները: Հրահանգները պետք է ընդգրկեն հրդեհային անվտանգության պահանջները գազի տնտեսության օբյեկտներում:

բ) Գազի տնտեսությունում աշխատանքի անվտանգության ընդհանուր վիճակի համար պատասխանատու է պաշտոնատար անձը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման համաձայն:

գ) Բոլոր մասնագիտությունների բանվորները և ինժեներատեխնիկական անձնակազմը, ովքեր զբաղվում են գազամատակարարման համակարգերի շահագործումով, պետք է աշխատանքի անվտանգության գծով անցնեն կազմակերպության ստանդարտով սահմանված հրահանգավորումը` ներածական, առաջնային - աշխատանքի տեղում, կրկնակի, արտածրագրային, ընթացիկ:

դ) Հրահանգավորման անցկացման հսկողությունը դրվում է գազի տնտեսության կազմակերպության պաշտոնատար պատասխանատու անձանց վրա սույն տեխնիկական կանոնակարգի համաձայն:

ե) Աշխատանքը կատարելիս աշխատանքի պաշտպանության (անվտանգության) կանոնների և հրահանգների կատարման պատասխանատուն աշխատանքի ղեկավարն է:

զ) Գազի տնտեսության կազմակերպության վարչակազմը, կազմակերպությունների գազի ծառայությունների ղեկավարները պարտավոր են բանվորներին և ծառայողներին ապահովելու արտահագուստով, հատուկ կոշիկով և անհատական պաշտպանության միջոցներով` ելնելով կատարվող աշխատանքների բնույթից և տիպային նորմերից:

Աշխատողներին հատկացվող անհատական պաշտպանության միջոցները պետք է ստուգվեն, իսկ բանվորները պետք է հրահանգավորվեն դրանցից օգտվելու կարգի մասին:

Աշխատանքների ղեկավարները պետք է աշխատանքի չթույլատրեն այն անձանց, ովքեր ապահովված չեն համապատասխան հագուստով, հատուկ կոշիկներով և անհատական պաշտպանման միջոցներով:

Աշխատանքների ղեկավարը պարտավոր է աշխատանքներն սկսելուց առաջ ստուգել աշխատողների անհատական պաշտպանության միջոցների առկայությունը և պիտանելիությունը:

(10-րդ գլուխը փոփ. 14.04.11 թիվ 379-Ն որոշում)

 

15. Գազավտանգ աշխատանքների կատարումը

 

i

ա) Գազավտանգ աշխատանքները պետք է կատարել գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

բ) Կարգագրերով կատարվող գազավտանգ աշխատանքների համար մշակվում է կազմակերպության ստանդարտով սահմանված միասնական կարգագրի ձև, որտեղ պետք է լինեն հղումներ` կատարվող աշխատատեսակների համար կազմված աշխատանքի անվտանգության և հրդեհային անվտանգության հրահանգների վրա:

Գազի թողարկումը գազավտանգ աշխատանք է և պետք է կատարվի ակտ-կարգագրով:

գ) Դիտահորերում, փոսորակներում և նման այլ տեղերում գազավտանգ աշխատանքներ կատարելիս պետք է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջներով:

Հատուկ հարմարանքների (ճարմանդ, թեք հարթակներ) բացակայության դեպքում դիտահորեր, փոսորակներ և այլ տեղեր իջնելու և բարձրանալու համար աշխատատեղում տեղադրում են մետաղական սանդուղք: Այն պետք է ունենա հորի եզրին կայուն ամրացնելու հարմարանքներ: Պետք է նախատեսել միջոցներ սանդուղքից օգտվելիս կայծերի առաջացումը կանխելու համար:

դ) Դիտահորերում, հորերում, ամբարներում և նման այլ տեղերում գազավտանգ աշխատանքներ կատարող բանվորները և ինժեներատեխնիկական աշխատողները, պետք է լինեն առանց մետաղական կրունկների ու մեխերի կոշիկներով, հակառակ դեպքում կոշիկի վրա պետք է հագնել ռետինե կրկնակոշիկներ կամ աշխատատեղում փռել մեկուսիչ գորգեր (փաթեթավոր նյութեր):

ե) Բոլոր բանվորները պետք է ապահովվեն կատարվող տվյալ բնույթի գազավտանգ աշխատանքներին համապատասխանող անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով և հարմարանքներով: Անհատական պաշտպանության միջոցները պետք է ստուգվեն և փորձարկվեն:

զ) Գազավտանգ աշխատանքներ կատարող յուրաքանչյուր բանվոր, այդ թվում` բրիգադի ղեկավարը, պետք է ունենան ճկափողային կամ մեկուսացված (թթվածնային բալոնով) հակագազ: Զտող հակագազերի օգտագործումը չի թույլատրվում:

է) Ստորգետնյա վնասված գազատարների վրա ցանկացած տեսակի աշխատանքներ կատարելիս պետք է ձեռնարկվեն միջոցներ` արտահոսող գազի բռնկումը բացառելու համար: Եթե հողային աշխատանքներ կատարելիս առաջացել է գազից թունավորվելու կամ շնչահեղձ լինելու վտանգ, աշխատանքները պետք է շարունակել հակագազերով:

ը) Գազալցված միջավայրերում աշխատելիս պետք է օգտագործվեն կայծ չտվող մետաղից պատրաստված բռնակներ (բանալիներ), մուրճեր, այլ գործիքներ: Այդպիսի գործիքների բացակայության դեպքում, գործիքի կտրող և հարվածող մասերը պետք է յուղվեն թանձր քսուքներով, քսայուղերով` կայծի առաջացումը կանխելու համար:

Գազալցված միջավայրում աշխատելիս պետք է կիրառվեն տեղափոխվող պայթյունապաշտպան էլեկտրալամպեր: Այդպիսի էլեկտրալամպերի միացումը էլեկտրացանցին պետք է կատարվի գազալցված միջավայրից դուրս:

թ) Տեղափոխվող էլեկտրական գործիքների հետ աշխատանքի թույլատրվում են այն անձիք, ովքեր ծանոթ են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին, ինչպես նաև շինարարությունում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ ՍՆԻՊ III-4-8 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» պահանջներին:

ժ) Էլեկտրասարքերի միացումն առանց խրոցակի և վարդակի արգելվում է:

Էլեկտրասարքերի բռնակները և նրանց սնող լարերի մուտքագծերը պետք է ունենան ապահով և սարքին մեկուսացում, որի վիճակը պետք է ստուգել գործիքը աշխատողին տալուց առաջ:

Էլեկտրասարքերը պետք է անջատվեն էլեկտրացանցից աշխատանքը վերջացնելուց կամ ընդմիջման ժամանակ, ինչպես նաև էլեկտրասարքով աշխատելիս էլեկտրամատակարարման անջատման դեպքում:

ժա) Էլեկտրասարքի իրանի վրա լարում հայտնաբերելու դեպքում պետք է անհապաղ դադարեցնել նրանով աշխատանքը:

(15-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 379-Ն որոշում)

 

16. Անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը

 

i

ա) Գազավտանգ աշխատանքներ կատարելիս գազալցված միջավայրում առավելապես օգտագործում են ճկափողային և որոշ դեպքերում թթվածնային մեկուսացված հակագազեր:

Զտող հակագազերի օգտագործումը արգելվում է:

բ) Ճկափողային հակագազերի պահուստը (պաշարը) գազի տնտեսությունում պետք է կազմի նրանցից օգտվող մարդկանց քանակի 5-10%:

գ) Ճկափողային հակագազով աշխատելուց առաջ պետք է ստուգել նրա սարքինությունը: Հակագազը պիտանի է, եթե ծալքավոր խողովակը սեղմելիս շնչելը դառնում է անհնար: Հակագազի դիմակը կամ սաղավարտը պետք է ընտրվեն ըստ չափսի և կիպ նստի դեմքին` տեղիք չտալով ցավազգացողության: Ճկափողային հակագազի դիմակի կամ սաղավարտի չափը պետք է ընտրվի հակագազի ընտրման ընդհանուր կանոններին համապատասխան:

դ) Ճկափողային հակագազով աշխատելուց առաջ և աշխատանքի ընթացքում պետք է հետևել, որ ճկափողի ծայրը լինի մաքուր օդի միջավայրում, իսկ ինքը` ճկափողը` չծալվի և ինչ-որ առարկայով չսեղմվի: Ճկափողի ծայրը պետք է ամրացված լինի` հնարավոր տեղաշարժերից խուսափելու համար:

ե) Հակագազի ճկափողը պետք է ունենա 20 մմ-ից ոչ պակաս ներքին տրամագիծ, և 8 մ-ից ոչ պակաս երկարություն, բայց ոչ ավելի 15 մ-ից` ինքնաներծծող և ոչ ավելի 40 մ-ից` օդի մեխանիկական մատուցումով` հակագազերի համար:

զ) Թթվածնային մեկուսացված հակագազերը պետք է օգտագործվեն, երբ գազալցված միջավայրը հնարավոր չէ ժամանակին և ապահով օդափոխել:

Թթվածնային մեկուսացված հակագազով օգտվելու թույլտվությունը բոլոր դեպքերում պետք է տա աշխատանքների ղեկավարն այն անձանց, ովքեր ունեն բժշկական թույլտվություն, ում որ բժշկական հանձնաժողովը թույլատրել է հակագազով աշխատել և անցել են հատուկ հրահանգավորում` այդպիսի հակագազերից օգտվելու կանոնների վերաբերյալ:

Եթե վերականգնման պարկուճը մեկ կամ մի քանի անգամից աշխատել է 30 րոպեից ավելի, անհրաժեշտ է այն լիցքավորել կամ փոխարինել նորով: Թթվածնային մեկուսացված հակագազով աշխատելու ժամանակը պետք է գրանցել հակագազի տեղեկաթերթիկում:

է) Աշխատողը, որը զբաղվում է թթվածնային մեկուսացված հակագազերի հատկացումով, պարտավոր է աշխատանքի ղեկավարի և հակագազի տիրոջ ներկայությամբ ստուգել հակագազի բոլոր մասերի աշխատանքն ըստ հրահանգների, որոնք կցված են յուրաքանչյուր հակագազի:

ը) Հակագազերը պետք է պահել հատուկ պահարաններում, ջեռուցիչ սարքերից ոչ պակաս 3 մ և արտաքին պատերից ոչ պակաս 0,75 մ հեռավորության վրա 25 oC-ից ոչ ավելի ջերմաստիճանով շինությունում:

Հակագազերի վիճակի և պահպանման համար պատասխանատվությունը դրվում է կազմակերպության վարչակազմի կողմից նշանակված անձի վրա:

Այն անձանց, ովքեր մշտապես օգտագործում են հակագազեր, տրվում են անհատական, անվանական հակագազեր և հատկացվում են դրանք պահելու համար պահարաններ:

թ) Թթվածնային մեկուսացված հակագազերը հավաքված վիճակում դրվում են ուղղահայաց դիրքով, ընդ որում, բալոնի փականը պետք է լինի փակ վիճակում:

Թթվածնային մեկուսացված հակագազերը չի թույլատրվում յուղել որևէ քսայուղով:

ժ) Օգտագործելուց հետո հակագազի ռետինե մասերն անպայման լվանում են տաք ջրի շիթով, այնպես, որ ջուրը չթափվի ճկախողովակի արտաքին մակերևույթի վրա: Լվանալուց հետո, դեմքին հպվող դիմակի կամ սաղավարտի մասը պետք է ախտահանվի:

Մետաղական բոլոր մասերը պետք է լավ մաքրել, իսկ ռետինե մասերը չորացնել տաքացված օդով: Թույլատրվում է բնական չորացում անպայման ստվերում` ծածկի տակ կամ լավ օդափոխվող շինությունում:

Հակագազի իրանը, թթվածնի մատակարարման մեխանիզմի և ավելցուկային կափույրի արտաքին մակերևույթը մաքրում են փափուկ, մաքուր լաթով:

Մաքրելուց հետո հակագազը հավաքում են և կատարում են հրահանգով նախատեսված ստուգում:

Հակագազի ռետինե մասերի ախտահանման համար կարելի է օգտագործել`

1) էթիլային սպիրտ (դենատուրիզացված),

2) բորաթթվի 3%-ոց լուծույթ,

3) խինազոլի 0,1%-ոց լուծույթ,

4) մանգանաթթվային կալիումի 0,5%-ոց լուծույթ,

2,3,4 կետերում նշված լուծույթներով ախտահանումից հետո հակագազի տարրերը լվանում են ջրով և չորացնում:

ժա) Հակագազի ռետինե մասերը (դիմակը, ալիքավոր ճկախողովակը և փականը) երկար պահելու դեպքում անհրաժեշտ է փոշեպատել տալկով:

ժբ) Փրկագոտիները պետք է ունենան օղակներով ուսափոկեր, մեջքի կողմից խաչվող գոտիները պարանին ամրացնելու համար:

Գոտին պետք է կապել այնպես, որ օղակները չգտնվեն թիակներից ցածր դիրքում:

Առանց ուսափոկերի գոտիների օգտագործումն արգելվում է:

ժգ) Գոտիների, զսպակեռիկների, պարանների պիտանելիության աստիճանը որոշում են արտաքին զննումով և փորձարկումով:

ժդ) Գոտիների, զսպակեռիկների, պարանների արտաքին զննումը պետք է կատարվի աշխատանքից առաջ և յուրաքանչյուր օգտագործումից հետո այն աշխատողի կողմից ում որ ամրագրված են դրանք:

ժե) Գոտին չի կարող օգտագործվել հետևյալ վնասվածքների դեպքում`

գոտկաժապավենի կամ ուսափոկերի պատռվածք (անկախ նրա մեծությունից),

կոճկվող գոտիների կտրվածք անկախ մեծությունից,

գամերով կտորի պատռվածք (գոտեժապավենի, փոկերի)

Չափին չհամապատասխանող գոտիների օգտագործումը, ինչպես նաև նրանց կարելով փոքրացումը չի թույլատրվում:

ժզ) Զսպակեռիկի (կարաբինի) հիմնական անսարքությունները, որոնց պատճառով այն համարվում է ոչ պիտանի, հետևյալներն են`

փակաղակի դժվարությամբ բացվելը, դեֆորմացիան (փակաղակը չի փակվում),

ելուստների և անհարթությունների առկայությունը` ամրակապերը փակի մեջ մտնելու տեղերում,

փակաղակի հոդակապային ամրակապերի տեղում ելուստների և անկիպությունների առկայությունը,

փակաղակի զսպանակի թուլությունը,

մակերևույթների անհարթությունների ու սուր ցցվածքների առկայությունը:

ժէ) Օգտագործվող պարանի երկարությունը պետք է լինի ոչ պակաս 6 մ-ից, իսկ դիտահորերում, հավաքիչներում փոսորակներում և խրամատներում աշխատելիս` 2 մ-ով ավելի նրանց խորությունից:

ժը) Պարանը ոչ պիտանի է համարվում այն դեպքում, երբ առկա է թելերի կտրվածք կամ այն խոնավ է:

Խոնավության դեպքում պարանը պետք է չորացնել:

ժթ) Զսպանակեռիկների համար օղակներ ունեցող փրկագոտիները ենթարկվում են ամրության փորձարկման կայուն (ստատիկ) ծանրությունով: Դրա համար երկու ճարմանդով կոճկած փորձարկվող գոտու օղակին ամրացվում են 200 կգ քաշով ծանրություն, որը 5 րոպե թողնում են կախված վիճակում: Ծանրությունը հանելուց հետո գոտու վրա չպետք է լինի վնասվածքի որևէ հետք:

Փորձարկումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ:

ի) Գոտկային զսպանակեռիկները ենթարկվում են փորձարկման ըստ ամրության ստատիկ ծանրությունով: Դրա համար փորձարկվող զսպանակեռիկներին ամրացվում են 200 կգ քաշով ծանրոց և այն բաց փակաղակով մնում է ծանրության տակ 5 րոպեի ընթացքում: Ծանրոցը հանելուց հետո զսպանակեռիկը պետք է ձևափոխված չլինի, իսկ ազատված փակաղակը պետք է ճիշտ և ազատորեն ընդունի իր նախկին դիրքը:

Փորձարկումը կատարվում է 6 ամիսը մեկ անգամ:

իա) Փրկապարանները ենթարկվում են փորձարկման` ըստ ամրության 200 կգ ստատիկ ծանրոցով 15 րոպեի ընթացքում: Պարանի երկարությունը չափում են փորձարկումից առաջ և հետո:

Ծանրոցը հանելուց հետո պարանի վրա չպետք է լինեն վնասվածքներ: Ծանրոցից առաջացած մնացորդային երկարացումը չպետք է գերազանցի մինչև փորձարկումը պարանի երկարության 5%-ին:

Փորձարկումը կատարում են 6 ամիսը մեկ անգամ:

իբ) Յուրաքանչյուր գոտուն և պարանին տրվում է գույքային համար:

իգ) Բոլոր փորձարկումները պետք է անցկացվեն կազմակերպության ղեկավարության հրամանով նշանակված հանձնաժողովով: Փորձարկումների արդյունքների հիման վրա կազմվում է ակտ: Անհատական պաշտպանության բոլոր միջոցները, որոնք չեն դիմացել փորձարկման, պետք է խոտանվեն և ոչնչացվեն:

(16-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 379-Ն որոշում)

 

11. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Ընդհանուր պահանջներ

 

ա) Աշխատատեղերի կազմակերպումը պետք է ապահովի աշխատանքների կատարման անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում աշխատատեղերը պետք է ցանկապատվեն, ունենան պաշտպանիչ և ապահովիչ սարքավորումներ և հարմարանքներ: Աշխատատեղում արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը:

բ) Մեքենաները, մեխանիզմները, սարքավորումները, գույքը գործիքները և նրանց հարմարանքները պետք է համապատասխանեն կատարվող աշխատանքի բնույթին և գտնվեն սարքին վիճակում: Մեքենաների և մեխանիզմների շարժվող և պտտվող մասերը` մարդկանց հնարավոր մոտեցման տեղերում, պետք է ցանկապատվեն: Արգելվում է աշխատող մեքենաները և մեխանիզմները թողնել առանց հսկողության:

 

18. Եռակցման աշխատանքներ

 

ա) Ինչպես գազի ճնշման տակ, այնպես էլ առանց գազի գազատարների եռակցման աշխատանքներին թույլատրվում են միայն ատեստավորված եռակցողները:

բ) Էլեկտրաեռակցման և գազաեռակցման աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև էլեկտրաեռակցման և գազաեռակցման կայանքների սպասարկման ժամանակ պետք է պահպանվեն սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման, ՍՆԻՊ III-4-8 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» պահանջների, էլեկտրաեռակցման աշխատանքներում անվտանգության տեխնիկայի կանոններ սահմանող տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև եռակցման սարքավորումներ արտադրող-գործարանների հրահանգների պահանջները:

գ) Յուրաքանչյուր օգտագործվող էլեկտրաեռակցման կայանք (եռակցման տրանսֆորմատոր, ագրեգատ, կերպափոխիչ) պետք է ունենա տեղեկաթերթիկ և շահագործման հրահանգ:

դ) Եռակցման աշխատանքներից առաջ և ընթացքում անհրաժեշտ է հետևել եռակցման լարերի և էլեկտրաբռնիչների մեկուսացման սարքինությանը, ինչպես նաև հպակների միացման կիպությանը: Լարերի անցկացման և յուրաքանչյուր տեղափոխման ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ դրանց մեկուսացումը չվնասելու համար, ինչպես նաև միջոցներ, որոնք բացառեն լարերի հպման հնարավորությունը ջրի, յուղի, պողպատյա ճոպանների, ացետիլենի ճկախողովակների, տաք խողովակագծերի հետ և այլն:

ե) Արգելվում է աշխատանքներ կատարել լարերի մեկուսացման վնասվածքի դեպքում:

զ) Եռակցման շարժական տրանսֆորմատորներում հետադարձ լարը պետք է մեկուսացված լինի այնպես, ինչպես էլեկտրաբռնիչին միացված լարը: Արգելվում է որպես հետադարձ լար օգտագործել հողանցման հաղորդաշղթան, սանիտարատեխնիկական ցանցերի (ջրատար, գազատար և այլն) խողովակները, շենքերի և տեխնոլոգիական սարքավորումների մետաղական կառուցվածքները:

է) Էլեկտրաեռակցման կայանքների մետաղական մասերը, որոնք աշխատանքի ժամանակ լարման տակ չեն գտնվում (եռակցման տրանսֆորմատորի, էլեկտրաեռակցման գեներատորի, ուղղիչի, կերպափոխիչի իրանները և այլն), ինչպես նաև եռակցվող կոնստրուկցիաները պետք է հողակցվեն ըստ համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջների:

ը) Էլեկտրաեռակցման կայանքների հողակցումը պետք է կատարվի մինչև նրանց միացումը էլեկտրացանցին: Հողակցման լարի միացման համար էլեկտրաեռակցման սարքավորման վրա պետք է նախատեսված լինի 5-8 մմ տրամագծի հեղույս, որը տեղադրվում է մատչելի տեղում, «Հող» պայմանական նշանով: Հողակցման հաղորդիչին հաջորդական, մի քանի հողակցվող էլեկտրաեռակցման կայանքների միացումը արգելվում է: Եռակցման տրանսֆորմատորի սեղմակների վրա պետք է լինեն գրառումներ` «բարձր կողմ», «ցածր կողմ»:

Եթե եռակցվող առարկաները հողակցման սեղանի հետ չունեն մետաղական հպում, ապա եռակցվող դետալները ենթակա են հողակցման: Ժամանակավոր աշխատանքների դեպքում հողակցումը կատարվում է մինչև աշխատանքի սկիզբը և հանվում ավարտից հետո:

Հողակցման արտաքին մասը պատրաստվում է մեկուսացված ճկուն հաղորդալարի միջոցով` 6 մմ2 ոչ պակաս կտրվածքով: Լարի մի ծայրը սեղմակներով միացվում է եռակցվող առարկային, իսկ մյուսը` մետաղական խրոցին կամ խողովակին, որը խրվում է հողի մեջ` 1,2 մ ոչ պակաս խորությամբ:

թ) Տեղափոխման ժամանակ եռակցման կայանքները պետք է անջատել ցանցից:

ժ) Էլեկտրաեռակցման կայանքներում պետք է նախատեսվի լարման տակ գտնվող բոլոր տարրերի (մասերի) ցանկապատումը:

ժա) Շենքերում կատարվող էլեկտրաաղեղային եռակցման մշտական աշխատանքները պետք անցկացվեն օդափոխվող շինություններում` չվառվող նյութերից լուսաանթափանց պատերով, որոնց մակերեսը և ծավալը պետք է բավարարեն սանիտարական նորմերի պահանջներին:

Շենքերում կատարվող ոչ պարբերական բնույթի եռակցումը պետք է կատարվի աշխատատեղը լուսաանթափանց 1,8 մ բարձրությամբ վահանակներով և չայրվող վարագույրներով սահմանազատելուց հետո: Բացօթյա եռակցման ժամանակ` մարդկանց ինտենսիվ շարժման տեղերում պետք է դնել ցանկապատեր:

ժբ) Աղեղային եռակցման համար հոսանք արտադրող անշարժ և շարժական ագրեգատների և եռակցողի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1,5 մ-ից:

ժգ) Բաց էլեկտրական աղեղով աշխատելուց էլեկտրաեռակցողները պետք է ապահովված լինեն սաղավարտ-դիմակով կամ պահպանիչ ապակիներով վահանակով (լուսազտիչ): Լուսազտիչը պետք է պաշտպանված լինի հասարակ ապակիով` հալված մետաղի ցայտերից և կեղտոտվածությունից պաշտպանելու համար:

Էլեկտրաեռակցողի հետ համատեղ աշխատող այլ մասնագիտությունների բանվորները պետք է ապահովվեն վահաններով կամ պաշտպանիչ ապակիներով ակնոցներով (լուսազտիչ): Լուսազտիչների տեսակները պետք է ընտրեն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջների:

ժդ) Անձրևից և ձյունից հետո արտաքին կայանքներում էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս եռակցողը հատուկ հագուստից բացի պետք է օգտագործի դիէլեկտրիկական ձեռնոցներ, ռետինե կրկնակոշիկներ և դիէլեկտրիկական գորգ:

ժե) Թաց (խոնավ) և սառը գետնից, ձյունից, ինչպես նաև շինության ներսում և դրսում սառը մետաղից պաշտպանվելու համար եռակցողները պետք է ապահովվեն հրակայուն նյութից էլաստիկ միջնաշերտով տաք ծածկոցներով, ներքնակներով արմունկակալներով, ծնկակալներով:

ժզ) Եռակցման սարքավորումը պետք է տեղաբաշխվի, տեղավորվի այնպես, որ հնարավոր լինի նրան ազատ և անվտանգ մոտենալ:

ժէ) Ացետիլենի գեներատորները պետք է տեղադրվեն խիստ ուղղահայաց վիճակով: Գեներատորը պետք է տեղադրվի եռակցման տեղից և բաց կրակից 10 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Գեներատորի մոտ ծխելը կտրականապես արգելվում է: Գեներատորի իրանին պետք է լինի նախազգուշագիր` «Չծխել»:

ժը) Բնակելի շենքերում, նկուղներում, ինչպես նաև բաց կրակի օջախով շինություններում գեներատորի տեղադրումը, որպես կանոն չի թույլատրվում: Նշված շինություններում գեներատորով աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում, հարկավոր է`

հանգցնել բաց կրակը,

շինությունը լավ օդափոխել,

գեներատորը տեղավորել մեկուսացված, 300 մ3 ոչ պակաս ծավալով շինությունում և հետևել, որ նրանից 5 մ-ից պակաս հեռավորության վրա բաց էլեկտրալարեր չլինեն:

ժթ) Եռակցող ագրեգատը շինության ներսում տեղադրելու դեպքում պետք է փակցվի պլակատ` «մի՛ նայիր եռակցման բոցին (բռնկմանը)» մակագրությամբ, իսկ եռակցման տեղը պետք է ցանկապատվի բաց գունավորումով շարժական վահանակներով: Կողմնակի անձանց ներկայությունը եռակցման վայրում չի թույլատրվում:

ի) Գեներատորը փողոցում տեղադրելիս, նրա մոտ պետք է գտնվի աշխատողներից որևէ մեկը` հետևելու համար, որ գեներատորից 10 մ հեռավորության վրա բաց կրակով մարդ չլինի (վառած լուցկիով, ծխախոտով և այլն):

իա) Միաժամանակ մի քանի եռակցման տրանսֆորմատորների օգտագործման դեպքում, նրանք պետք է տեղադրվեն իրարից առնվազն 0,35 մ հեռավորության վրա:

Տրանսֆորմատորների և ացետիլենային գեներատորի միջև հեռավորությունը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս:

Եռակցման լարերը պետք է անցկացնել թթվածնի, ացետիլենի և ուրիշ այլ այրվող գազերի խողովակագծերից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

իբ) Արգելվում է էլեկտրաեռակցման լարերը տեղադրել ացետիլենի և թթվածնի ճկախողովակների, գործող գազատարների հետ միևնույն ընդհանուր խրամուղում:

իգ) Ացետիլենի շարժական գեներատորների համար պետք է ունենալ տեղեկաթերթիկ և արտադրող գործարանի շահագործման հրահանգ: Շահագործումից առաջ գազաեռակցման սարքը պետք է փորձարկվի:

Ացետիլենի և թթվածնի ռեդուկտորները առնվազն եռամսյակը մեկ պետք է փորձարկվեն:

իդ) Ացետիլենի շարժական ապարատների շահագործման ժամանակ արգելվում է`

կալցիումի կարբիդը լցնել թաց արկղերի կամ ցանցազամբյուղների մեջ,

կալցիումի կարբիդը ապարատի մեջ լցնել շահագործման հրահանգներով սահմանված նորմայից ավելի,

մեկ գեներատորից աշխատանքներ կատարել մի քանի այրիչներով կամ կտրոցներով,

ապարատի աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել տեղեկաթերթիկով նախատեսվածից ավելի,

անջատել ավտոմատ կարգավորիչները,

տեղադրել ացետիլենի գեներատորները շինություններում, որտեղ հնարավոր է այնպիսի նյութերի անջատում, որոնք ացետիլենի հետ միասին առաջացնում են ինքնապայթող խառնուրդներ կամ անջատում են դյուրավառ նյութեր, ինչպես նաև գործող կաթսայատներում և ճնշակների ու օդամուղների օդի առման տեղերի մոտ,

անցումներում, մարդկանց կուտակման վայրերում, չլուսավորված տեղերում տեղադրել ացետիլենային գեներատորներն առանց ցանկապատի և հսկողության:

իե) Արգելվում է բացել միջին ճնշման բոլոր տեսակի գեներատորների թորանոթների բեռնավորման հարմարանքի կափարիչը` մինչև ճնշման տակ գտնվող գազի լրիվ բացթողումը:

իզ) Օդի բացասական ջերմաստիճանի դեպքում պետք է օգտագործել հատուկ գեներատորներ կամ գեներատորը տեղավորել լավ ջերմամեկուսացված խցերում:

իէ) Եռակցման ժամանակավոր աշխատանքների դեպքում թույլատրվում է գեներատորը տեղակայել 300 մ3-ից ոչ պակաս ծավալով օդափոխվող շինություններում:

իը) Արգելվում է առանց հսկողության թողնել լիցքավորված բալոնները և ացետիլենի գեներատորն աշխատանքի ընդմիջումներին, իսկ աշխատանքի վերջում դրանք պետք է հավաքվեն պահելու համար հատկացված տեղերում:

իթ) Չի թույլատրվում եռակցման աշխատանքներ կատարել, երբ գեներատորի ջերմաստիճանը 50 oC-ից բարձր է:

լ) Արգելվում է կարբիդը հրել պողպատյա ձողերով, քանի որ այն կարող է կայծ և պայթյուն առաջացնել: Կարբիդը պետք է նախապես մանրացնել:

լա) Գազի արտահոսքի տեղերը ինչպես գեներատորում, այնպես էլ ճկախողովակներում որոշում են օճառի էմուլսիայի օգնությամբ:

լբ) Պայթյունից խուսափելու համար անհրաժեշտ է բացառել ապարատի ջրի, բալոնների, այրիչների, սարքի և ճկախողովակների մեջ յուղի թափանցման հնարավորությունը:

լգ) Գեներատորի իրանի մաքրումը կարբիդի շլամից և նրա ամբողջական լվացումը պետք է կատարել ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:

լդ) Սառած ացետիլենի գեներատորները և գազի բալոնների փականները թույլատրվում է տաքացնել միայն գոլորշիով և մաքուր տաք ջրով (յուղեր չպարունակող):

լե) Շինության ներսում շարժական գեներատորները թույլատրվում է տաքացնել բաց կրակի աղբյուրից առնվազն 10 մ հեռավորության վրա` ապահովելով շինության օդափոխությունը:

լզ) Պայթյունից խուսափելու համար թթվածնի բալոնները տեղափոխելիս կամ նրանց հետ աշխատելիս արգելվում է`

բալոնները ենթարկել բարձր ջերմաստիճանի ազդեցությանը,

բալոնի ռեդուկտորին կամ փականին դիպչել յուղոտ կամ ճարպոտ ձեռքերով և գործիքներով,

բալոնները տեղափոխել միացված ռեդուկտորներով,

բալոնները թողնել տրանսպորտի և անցորդների հնարավոր շարժման տեղերում,

թթվածնի բալոնների սառած գլխիկները տաքացնել բաց կրակով` գոլորշու կամ տաք ջրի փոխարեն,

բալոնները վայր գցել կամ ենթարկել հարվածի:

լէ) Եռակցողներին արգելվում է կատարել ռեդուկտորների և փականների ինքնուրույն նորոգում, դրանք բացելով: Եռակցման սարքավորման յուրաքանչյուր անսարքության մասին պետք է հայտնել վարպետին կամ աշխատանքների ղեկավարին:

լը) Գազերով լիցքավորված բալոնները պետք է պահել ուղղահայաց դիրքով, դրանց պահպանման համար պիտանի շինություններում:

Թթվածնի և ացետիլենի բալոնները պետք է պահել առանձին, տեղավորելով դրանք հատուկ բներում (խոռոչներում) եռակցման աշխատանքների տեղից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

լթ) Արգելվում է նույն շինությունում միաժամանակ պահել հեղուկացված գազի ու թթվածնի լիքը և դատարկ բալոններ:

խ) Լիքը և դատարկ բալոնները պետք է պաշտպանվեն հոսանքատար լարերի հետ հպվելուց:

Բալոնների և հոսանքատար լարերի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ-ից:

խա) Արգելվում է թթվածնի համար օգտագործել ռեդուկտորներ և ճկախողովակներ, որոնք նախկինում օգտագործվել են հեղուկացված գազով աշխատելիս:

խբ) Հեղուկացված գազով բալոնների փականները պետք է ծածկել թասակներով: Առանց ապահովիչ թասակների բալոնների ընդունումը, պահպանումը և աշխատանքի համար բացթողումը արգելվում է:

Բալոնները պետք է ներկված լինեն համապատասխան գույնով և ունենան ճնշման տակ աշխատող անոթների անվտանգ շահագործման և կառուցվածքի նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերով նախատեսված մակագրություն:

խգ) Կալցիումի կարբիդով թմբուկների բացումը թույլատրվում է միայն այնպիսի գործիքներով և հարմարանքներով, որոնք բացառում են կայծի առաջացման հնարավորությունը: Կալցիումի կարբիդը աշխատատեղերում պետք է պահել կիպ փակվող կափարիչով տարողություններում: Դատարկ տարողությունները պետք է պահել դրա համար հատուկ առանձնացված տեղերում:

խդ) Կալցիումի կարբիդը պետք է պահել չոր, լավ օդափոխվող հրակայուն շինություններում` թեթև ծածկով և արտաքին էլեկտրալուսավորմամբ: Արգելվում է նույն շինությունում միասին պահել կարբիդով թմբուկները և սեղմած գազով բալոնները, ինչպես նաև քսայուղերը, թթվածնով, ացետիլենով և այլ պայթյունավտանգ ու այրվող գազերով լցված բալոնները: Կալցիումի կարբիդի թմբուկները պետք է պահվեն արտադրական (տեխնոլոգիական) հրահանգների պահանջներին համապատասխան:

խե) Աշխատանքների կատարման տեղում անհրաժեշտ է թթվածնի և ացետիլենի բալոնները պաշտպանել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Արգելվում է օգտագործել անսարք ճնշաչափերով կամ առանց դրանց ռեդուկտորներ:

խզ) Բալոնից թթվածնի առումը կարելի է շարունակել այնքան ժամանակ մինչև որ մնացորդային ճնշումը լինի ոչ պակաս, քան 0,05 ՄՊա (0,5 կԳ/սմ2), իսկ ացետիլենի դեպքում` ոչ ցածր հետևյալ ցուցանիշներից (աղյուսակ 4)`

 

Աղյուսակ 4

.________________________________________________________________.

|NN | Օդի ջերմաստիճանը, oC  | Թույլատրելի նվազագույն մնացորդային |

|ը/կ|                       |        ճնշումը ՄՊա (կԳ/սմ2)        |

|___|_______________________|____________________________________|

|1. |Ցածր 0-ից              | 0,05 (0,5)                         |

|___|_______________________|____________________________________|

|2. |0-15                   | 0,1 (1)                            |

|___|_______________________|____________________________________|

|3. |16-25                  | 0,2 (2)                            |

|___|_______________________|____________________________________|

|4. |26-35                  | 0,3 (3)                            |

.________________________________________________________________.

 

ծ) Ճկախողովակները մինչև այրիչին կամ կտրիչին միացնելը պետք է փչամաքրվեն գազով:

ծա) Ճկախողովակների միացումը բալոններին և սարքերին, ինչպես նաև միմյանց հետ, պետք է կատարվի ձգովի գույքային անուրներով: Արգելվում է ճկախողովակներն ամրացնել մետաղալարով:

ծբ) Կալցիումի կարբիդի մանրացումը կատարող բանվորները պետք է ապահովված լինեն պաշտպանիչ ակնոցներով, իսկ կարբիդի տիղմային մնացորդները գեներատորից դատարկողները` ռետինե ձեռնոցներով:

Տիղմային մնացորդները գեներատորից պետք է դատարկել հատուկ ամանների մեջ և թափել հատուկ առանձնացված վայրերում:

 

(III բաժինը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն որոշում)

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2004
N 1843-Ն
Որոշում