Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1843.070105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1843-Ն

 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(3-րդ մաս)

 

19. Ստորգետնյա գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը

 

ա) Արտաքին օդի ցածր ջերմաստիճանների դեպքում բացօթյա աշխատանքներ կատարելիս սպասարկող և նորոգող անձնակազմի համար աշխատանքային օրվա տևողությունը, ինչպես նաև տաքանալու ընդմիջումների տևողությունները պետք է սահմանվեն գործող օրենսդրությանը համապատասխան:

բ) Ճանապարհների երթևեկելի մասերում աշխատանքներ կատարելիս` բանվորները պետք է հագնեն (կրեն) նարնջագույն ժիլետներ (բաճկոնակներ):

գ) Ճաշի ընդմիջման ժամանակ արգելվում է գտնվել դիտահորերում, խրամուղիներում, փոսորակներում, գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ) շինություններում:

դ) Հակակոռոզիոն էլեկտրապաշտպանության միջոցներով կահավորած ստորգետնյա գազատարներում նորոգման աշխատանքներ սկսելուց առաջ պետք է ձեռնարկվեն միջոցներ` կայծառաջացման հնարավորությունը բացառելու համար: Այդ նպատակով պետք է անջատվեն պաշտպանիչ կայանքները գազատարների անջատող հատվածներում և տեղակայվեն միջակապեր:

ե) Ցածր ճնշման գազատարում գազի արտահոսքի հետևանքով նրա բռնկման առաջացման դեպքում` բոցի մարումը, կախված օջախի բնույթից, պետք է կատարվի հետևյալ եղանակներից որևէ մեկով`

գազի արտահոսքի տեղը կավաքսուք ծեփելով,

բոցի վրա գցելով թրջված բրեզենտ կամ թաղիք,

բոցը «կտրել» ջրի, օդի կամ չեզոք գազի (ազոտ, ածխաթթու գազ) շիթով:

Բարձր և միջին ճնշման գազատարներում կրակը հանգցնելու համար նախ պետք է սողնակների մասնակի փակման միջոցով իջեցնել գազի ճնշումը` մինչև ցածր ճնշման, սակայն ոչ պակաս 400 Պա (40 մմ ջ.ս.), որից հետո կիրառել բոցը հանգցնելու նշված եղանակներից մեկը:

զ) Դիտահորեր, թունելներ, հորաններ իջնելուց առաջ, աշխատողները պետք է հագնեն և կոճկեն պարաններով փրկագոտիները: Պարանների ազատ ծայրերը պետք է պահեն վերևում մնացող բանվորները` անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալու համար: Գործող գազատարի դիտահորում, թունելում, փոսորակում նորոգման աշխատանքներ կատարելու համար թույլատրվում է`

միաժամանակ այնտեղ իջնել երկուսից ոչ ավելի մարդ` հակագազերով, կոճկված փրկագոտիներով և պարաններով:

է) Շինություններում, դիտահորերում, հավաքիչներում և այլ փակ կառույցներում աշխատանքներ սկսելուց առաջ պետք է այդպիսիք օդափոխել, իսկ հետո պարբերաբար ստուգել օդում գազի առկայությունը:

ը) Դիտահորերում, փոսորակներում, խրամուղիներում աշխատելիս պետք է հետևել քամու ուղղությանը: Սպասարկող բանվորները պետք է գտնվեն քամահարվող կողմում: Այնտեղ պետք է դրվեն նաև հակագազերի ճկախողովակների ազատ ծայրերը:

թ) Ճանապարհի (փողոցի) երթևեկելի մասում աշխատանքներ կատարելիս` բանվորների բրիգադը պետք է անցնի նախնական հրահանգավորում` աշխատանքների ղեկավարի կողմից` աշխատանքների կատարման անվտանգության միջոցառումների և ճանապարհային երթևեկության կանոնների մասին:

ժ) Աշխատանքներն սկսելուց առաջ, բաց դիտահորից 5 մ հեռավորության վրա, տրանսպորտի շարժման կողմից պետք է տեղադրվեն ցանկապատեր, իսկ 10-15 մ վրա` նախազգուշացնող նշան` «Ճանապարհային աշխատանքներ»:

ժա) Փողոցներում, անցուղիներում, բակերում հողային և հորատման աշխատանքներ սկսելուց առաջ պետք է կանչել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք տվյալ մասում ունեն ստորգետնյա կառույցներ, այդ կառույցների ճիշտ տեղը ցույց տալու համար, կամ ներկա գտնվեն աշխատանքների կատարման ընթացքում` կառույցների վնասվելը կանխելու համար: Աշխատանքների կատարումը պետք է համաձայնեցվի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

ժբ) Գազատարի ուղեգծում հորատման աշխատանքներ կատարելիս` տրանսպորտի շարժման կողմից պետք է ի ցույց դրվեն նախազգուշացնող նշաններ` աշխատանքի կատարման տեղից 5 մ հեռավորության վրա:

ժգ) Եթե գազատարի հերմետիկությունն ստուգելու նպատակով հորատանցքը բացվում է ձեռքի գործիքներով, ապա սեպերը խրող բանվորները չպետք է կանգնեն դեմ դիմաց` մուրճով աշխատելու ժամանակ հնարավոր վնասվածքներից խուսափելու համար:

ժդ) Այն դեպքում, երբ հորատման աշխատանքներ կատարելիս, օգտվում են շիկացված սեպերից, պետք է զգույշ լինել անցքերից ժայթքող բնահողից և գոլորշուց` այրվածքներից խուսափելու համար: Նման աշխատանքներ կատարելիս բանվորները պետք է հագնեն պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ:

ժե) Ճանապարհային ծածկերում հորատման աշխատանքներ կատարելիս` պետք է զգույշ լինել, քանի որ բնահողի (ծածկի) դիմադրության կտրուկ փոփոխությունը փորող գործիքի նկատմամբ կարող է հանգեցնել էլեկտրահատիչի հանկարծակի հետհարվածի, ինչը կարող է աշխատողին վնասվածք հասցնել:

ժզ) Հորատանցքերի փչամաքրման ժամանակ անհրաժեշտ է կրել պաշտպանիչ ակնոցներ:

ժէ) Հորատանցքերում գազի առկայությունն ստուգում են սարքերով:

Թույլատրվում է հորատանցքի ստուգումը բաց կրակով, եթե դրանք գտնվում են շենքերի պատերից, շինություններից, ստորգետնյա հավաքիչներից և դիտահորերից 3 մ-ից ավել հեռավորության վրա: Եթե կրակով ստուգման ժամանակ բոցավառում տեղի չի ունենում, ապա այդ հորատանցքերը լրացուցիչ պետք է ստուգվեն գործիքով, քանի որ կրակով կարող են հայտնաբերվել գազի արտահոսքերը միայն այն դեպքերում, երբ հորում առաջանում է գազի բավականին մեծ կոնցենտրացիայի խառնուրդ:

ժը) Հորատանցքերում գազի առկայությունը կրակով ստուգելիս, այրվածքներից խուսափելու համար, նախ պետք է ստուգել հորի բերանը` պարզած ձեռքի հեռավորությամբ և բռնկման բացակայության դեպքում կրակն իջեցնել հորի մեջ:

ժթ) Փողոցներում և բակերում հողային աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է`

աշխատատեղն ամբողջ պարագծով ցանկապատել,

փողոցում աշխատանքներ կատարելիս տրանսպորտի շարժման ուղղությամբ 5 մ-ի վրա տեղադրել նախազգուշացնող նշաններ,

մութն ընկնելիս ցանկապատի վրա, տրանսպորտի մոտենալու կողմից 1,5 մ բարձրության վրա տեղադրել ազդանշանային կարմիր լույս, իսկ աշխատատեղը լուսավորել լուսարձակներով կամ շարժական էլեկտրական լամպերով, որոնք տեղադրվում են 2 մ-ից ոչ պակաս բարձրության վրա, ընդ որում, էլեկտրալարը պետք է ունենա հուսալի մեկուսացում և գտնվի ռետինե ճկախողովակում, իսկ էլեկտրալամպերի վրա պետք է հագցվեն ապահովիչ ցանցեր:

ի) Տրամվայի և երկաթուղու գծերի վրա, ինչպես նաև գծերին անմիջականորեն մոտ աշխատելիս` պետք է տեղադրել ազդանշան` «Դանդաղ ընթացք», իսկ ցանկապատերը տեղադրել, կախված շարժակազմի եզրաչափերից և գծերի կորությունից, սակայն ռելսից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Երկաթգծերը հատելիս, փոսորակների և խրամուղիների պատերը տրամվայի կամ գնացքի գծերին մոտ տեղամասում, պարտադիր կարգով պետք է ամրացվեն ոչ պակաս 5 մ երկարությամբ` փլվածքներից խուսափելու համար:

իա) Փոսորակների և խրամուղիների փորման աշխատանքները պետք է կատարվեն ըստ ՍՆԻՊ III-4-8 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» պահանջների: Խրամուղիների կամ փոսորակների փորման ժամանակ դրանց եզրերին պետք է թողնել առնվազն 0,5 լայնությամբ անցումներ:

իբ) Փոսորակների և խրամուղիների փորման ժամանակ ճանապարհածածկերի նյութերը (գլաքար, ասֆալտ, բետոն) անհրաժեշտ է դասավորել մի կողմի վրա և հողով չծածկել:

իգ) Խրամուղիների և փոսորակների պատերի թեքությունները` բնահողի բնական խոնավության և ստորգետնյա ջրերի բացակայության պայմաններում, պետք է ընդունվի ոչ ավելի, քան նշված է աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5

._______________________________________________________________________.

|NN |         Բնահողը                     |Պատերի թեքությունը (նրա      |

|ը/կ|                                     |բարձրության հարաբերությունը  |

|   |                                     |հիմքին), ոչ ավելի, փորվածքի  |

|   |                                     |խորության դեպքում, մ         |

|   |                                     |_____________________________|

|   |                                     | մինչև  |  մինչև   |3.0 ավելի|

|   |                                     |  1.5   |   3.0    |         |

|___|_____________________________________|________|__________|_________|

|1. |Լիցք` բնական խոնավության (չխտացված)  | 1:0.67 |  1:1     | 1:1.25  |

|___|_____________________________________|________|__________|_________|

|2. |Ավազոտ և  կոպիճային                  | 1:0.5  |  1:1     | 1:1     |

|___|_____________________________________|________|__________|_________|

|3. |Կավավազ                              | 1:0.25 |  1:0.67  | 1:0.85  |

|___|_____________________________________|________|__________|_________|

|4. |Ավազակավ                             |ուղղաձիգ|  1:0.5   | 1:0.75  |

|___|_____________________________________|________|__________|_________|

|5. |Կավ                                  |ուղղաձիգ|  1:0.25  | 1:0.5   |

|___|_____________________________________|________|__________|_________|

|6. |Փխրահող                              |ուղղաձիգ|  1:0.5   | 1:0.5   |

._______________________________________________________________________.

 

իդ) Մինչև 3 մ խորությամբ փոսորակների և խրամատների ուղղաձիգ պատերի ամրակապման կառուցվածքը, որպես կանոն, պետք է լինի գույքային տարրերով: Ամրակապերը կատարում են տիպային նախագծերով` հաշվի առնելով աղյուսակ 6-ի պահանջները:

3 մ-ից ավելի խորությամբ փոսորակների և խրամուղիների ամրակապումը պետք է կատարվի անհատական նախագծերով:

իե) Հողային աշխատանքներ կատարելիս պետք է ապահովել խրամուղիների և փոսորակների պատերի վիճակների պարբերական հսկողությունը: Պատերի փլուզման և քանդման դեպքերում պետք է ձեռնարկել միջոցներ` դրանց ամրակապման համար:

Ստորգետնյա ջրերի ուժեղ ներհոսքի դեպքում կիրառում են ագուցային ցանկապատեր (շպունտային):

իզ) Շեպերում (թեք պատերում) խոշոր քարեր հայտնաբերելու դեպքում, պետք է այդպիսիք իջեցնել դեպի շեպի ներքևի մասը կամ դուրս հանել: Քարերը հանելու ժամանակ ներքևում գտնվող բանվորները պետք է հեռանան վտանգավոր տեղերից:

իէ) Փոսորակի կամ խրամուղու վրայով անցումը թույլատրվում է միայն հարթակներով կամ կողաճաղեր ունեցող անցման կամրջակներով: Կամրջակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 0,5 մ: Փոսորակ կամ խրամուղի իջնելը թույլատրվում է միայն սանդուղքներով:

իը) Փոսորակների կամ խրամուղիների փորման տեղերում բոլոր տեսակի էլեկտրական մալուխների առկայության դեպքում չի կարելի օգտագործել հարվածող գործիքներ, որոնք կարող են վնասել մալուխը: Մալուխների բացումը պետք է կատարել դրանք շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ` մալուխների հնարավոր վնասվածքները և բանվորների հոսանքահարման երևույթները բացառելու միջոցների պահպանմամբ:

իթ) Հողային աշխատանքների ժամանակ մալուխներ հայտնաբերելիս դրանք պետք է հուսալի կերպով կախել` ճկվելուց ու կտրվելուց խուսափելու համար, և կանչել մալուխները շահագործող կազմակերպության ներկայացուցչին: Եթե աշխատանքները երկարատև են, ապա մալուխները պետք է վերցնել փայտյա պատյանների մեջ, որոնց վրա կանգնելն արգելվում է:

 

Աղյուսակ 6

.________________________________________________________________________.

|NN |           Բնահողային պայմանները           |Խրամուղու   |Ամրակապման |

|ը/կ|                                           |խորությունը,|վահանները  |

|   |                                           |   մ        |           |

|___|___________________________________________|____________|___________|

|1. |Հողաշերտեր` բնական խոնավության, ստորգետնյա |մինչև  3    |լուսաճեղքե-|

|   |ջրերի բացակայությամբ կամ դրանց աննշան      |            |րով        |

|   |հոսքով                                     |            |           |

|___|___________________________________________|____________|___________|

|2. |Նույնը                                     |3-5         |հոծ        |

|___|___________________________________________|____________|___________|

|3. |Հողաշերտեր` ավազոտ և  տարբեր, բարձր        |անկախ       |հոծ        |

|   |խոնավությամբ                               |խորությունից|           |

.________________________________________________________________________.

 

լ) Ձմռանը մալուխները բացելիս պետք է նրանց վրայի սառած բնահողը նախապես տաքացնել:

լա) Սառած բնահողը ձեռքով քանդելու դեպքում արգելվում է սեպերը բռնել ձեռքով: Դրա համար բանվորները պետք է ապահովվեն հատուկ բռնիչներով:

լբ) Բետոնե և ասֆալտբետոնե ճանապարհածածկերը պնևմատիկ մուրճերով քանդող բանվորները աշխատանքի ժամանակ պարտադիր պետք է հագնեն պաշտպանիչ ակնոցներ:

լգ) Փոսորակի կամ խրամուղու մեջ գործիքներ և նյութեր նետելն արգելվում է, դրանք պետք է իջեցնել պարանով կամ փոխանցել ձեռքից ձեռք` դժբախտ պատահարներից խուսափելու համար:

լդ) Էքսկավատորով բնահողը քանդելիս արգելվում է գտնվել էքսկավատորի սլաքի շրջադարձի գոտում և բարձվող մեքենայի թափքում:

լե) Աշխատանքի ավարտից հետո պահանգների (քանդած շինանյութերի) հեռացումը փոսորակներից և խրամուղիներից պետք է կատարել աստիճանաբար` ներքևից, բնահողի ետ լիցքին համապատասխան չափով և ամրակապերը տեղափոխելով:

լզ) Ձեռքի գործիքները, որոնք տրվում են բանվորներին հորատման աշխատանքներ կատարելու համար, պետք է լինեն սարքին վիճակում: Անսարք գործիքներով աշխատելն արգելվում է:

լէ) Ծանր և սովորական մուրճերի, բահերի կոթերը պետք է հուսալիորեն ամրացված լինեն:

Մուրճերի կոթերը պետք է լինեն կլորավուն (օվալաձև), լավ հղկված մակերևույթով և աստիճանաբար հաստանան դեպի պոչամասը:

Մուրճերի և այլ հարվածող գործիքների հարվածող մակերևույթները չպետք է ունենան անհարթություններ և ծլեպներ:

Անսարք գործիքներով աշխատելն արգելվում է:

լը) Օգտագործվող օդաճնշական (պնևմատիկ) գործիքները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքը, գործիքի աշխատող մասերը պետք է հուսալիորեն ամրացված լինեն:

լթ) Օդաճնշական գործիքների բռնակների վրայի կափույրները պետք է կարգավորված լինեն, հեշտորեն բացվեն և կառավարման կոճակին սեղմելը դադարեցվելուց հետո արագորեն փակվեն: Փակ վիճակում կափույրները պետք է օդ բաց չթողնվեն:

խ) Օդաճնշական գործիքներով աշխատանքներին թույլատրվում են հատուկ հրահանգավորված բանվորները, որոնք ծանոթ են այդ գործիքով աշխատելու անվտանգության կանոններին:

խա) Օդաճնշական գործիքներին ճկախողովակների միացումը և անջատումը թույլատրվում է կատարել օդի մատուցումը դադարեցվելուց հետո: Միացումից առաջ ճկախողովակը պետք է փչամաքրվի:

Օդի մատուցումը պետք է կատարել գործիքն աշխատանքի պատրաստ լինելուց հետո:

խբ) Արգելվում են օդաճնշական գործիքների մասերի շտկումը, կարգավորումը և փոխարինումը աշխատանքային վիճակում:

խգ) Խողովակների մեկուսացման աշխատանքներին թույլատրվում են այն բանվորները, որոնք անցել են մասնագիտական ուսուցում, գործնականում ծանոթ են աշխատանքների կատարման եղանակներին և մեկուսացման աշխատանքների անվտանգության կանոնների պահանջներին:

խդ) Բիտումային մածուկի պատրաստման համար կաթսաներն անհրաժեշտ է տեղադրել գոյություն ունեցող շինություններից (տներից, խորդանոցներից, պահեստներից և այլն) 40 մ ոչ պակաս հեռավորության վրա: Մի քանի կաթսա տեղադրելիս նրանց միջև հեռավորությունը պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

խե) Հարթակը, որտեղ կատարվում են մեկուսացման աշխատանքներ, պետք է լինի հարթ, առանց փոսերի և ցցվածքների (անհարթությունների): Կաթսաների մոտ մինչև 5 մ հեռավորության վրա չպետք է լինեն կողմնակի առարկաներ և աղբ (թափոններ):

Հարթակը, որտեղ նախապատրաստում են բիտումը, պետք է կահավորված լինի հրդեհի մարման միջոցներով (բահերով, կրակմարիչներով և այլն):

խզ) Կաթսաները տեղադրելիս պետք է ապահովվի ազատ անցումը դեպի մեկուսիչ նյութերի և վառելիքի պահելու տեղերը:

խէ) Շարժական կաթսաներ տեղադրելիս` դրանք անհրաժեշտ է լավ ամրացնել` պատահական տեղաշարժերից և շրջվելուց խուսափելու համար:

խը) Բիտումի տաքացման կաթսան թույլատրվում է բեռնավորել բիտումով ծավալի 3/4 չափով` տաք մածուկի թափվելը եզրերից բացառելու համար: Բիտումային մածուկը պատրաստելիս կաթսան պետք է փակվի հանվող կամ հոդակապով բացվող կափարիչով, որը պետք է ունենա անցք` ջերմաչափի համար:

խթ) Բիտումը պատրաստելիս, ինչպես նաև տաք բիտումը տեղափոխելիս` նրա արտանետումից և աշխատողների այրվածքներ ստանալուց խուսափելու համար չի կարելի թույլ տալ, որ բիտումի մեջ ջուր լցվի:

ծ) Մածուկի տեղափոխումը կաթսայից աշխատատեղ պետք է կատարվի կափարիչներով հատուկ կոնաձև դույլերով (լայնացող մասը դեպի ներքև), որոնց մեջ մածուկը լցվում է երկարակոթ շերեփով` դույլի ծավալից ոչ ավելի:

ծա) Տաք բիտումային մածուկի հետ աշխատելու համար նախատեսված ամբողջ մանր գույքը (դույլերը, շերեփները, ձագարները և այլն), պետք է լինեն սարքին վիճակում և աշխատանքներից առաջ պարտադիր ստուգվեն:

ծբ) Տաք մածուկի մատուցումը խրամուղի պետք է կատարվի չճկվող հենարանից, խիստ ուղղահայաց ուղղությամբ: Բանվորը կարող է դույլը վերցնել միայն դույլը խրամուղու հատակին դնելուց հետո:

ծգ) Տակառները կամ այլ տարողությունները, որոնցում պատրաստվում է հիմնաներկը (գրունտը), պետք է հուսալիորեն փակվեն: Բենզինի գոլորշիների պայթյունից խուսափելու համար արգելվում է խցանները ներպտտել կամ պտուտահանել մուրճով և հատիչով, ինչպես նաև այլ միջոցներով, որոնց դեպքում հնարավոր է կայծի առաջացում:

ծդ) Երթևեկելի մասում գտնվող դիտահորերի կափարիչները բացելուց առաջ, տրանսպորտի շարժման ուղղությամբ` հորից 10 մ ոչ պակաս հեռավորության վրա պետք է տեղադրվի նախազգուշացնող նշան` «Ճանապարհային աշխատանքներ»: Օրվա մութ ժամերին դիտահորերի ստուգման ժամանակ սպասարկող փականագործները պետք է կարմիր լույսի լապտերով ազդանշաններ տան տրանսպորտի վարորդներին: Նշանի կողմի չափը պետք է լինի 550 մմ-ից ոչ պակաս:

ծե) Վերլուծիչով կամ նման այլ գործիքով դիտահորում գազի առկայությունն ստուգելիս հորի կափարիչի վրայի անցքով հորի մեջ պետք է իջեցվի օդի նմուշը վերցնելու ճկախողովակը: Այնուհետև խողովակը հանում են և կատարում վերցված նմուշի ստուգում: Արգելվում է օդի ստուգում անցկացնել, երբ գազավերլուծիչի ճկախողովակը գտնվում է հորում:

Եթե հորի կափարիչը անցք չունի, պետք է կափարիչի մի կողմը բարձրացնել 50-80 մմ չափով և նրա տակ դնել փայտյա տակդիր: Կափարիչը պետք է բացել հատուկ կեռիկով: Ձեռքով կափարիչը բարձրացնելն արգելվում է:

ծզ) Արգելվում է կատարել գազավորված օդի նմուշի ստուգում շինություններում, հավաքիչներում և հորերում ոչ պայթյունապաշտպան վերլուծիչով: Նշված տեղերում այդպիսի վերլուծիչների օգտագործման դեպքում թույլատրվում է վերցնել միայն օդի նմուշը, իսկ նրա ստուգումը պետք է կատարել այդ շինություններից դուրս:

ծէ) Արգելվում են ծխել և օգտվել բաց կրակից դիտահորերի, հավաքիչների և շենքերի նկուղների գազալցվածությունն ստուգելիս:

ծը) ՈՒղեգծի շրջայցերի ժամանակ շրջայցող փականագործին արգելվում է իջնել գազի դիտահորերը, ինչպես նաև ստորգետնյա մյուս կառույցների դիտահորերը:

ծթ) Խտուցքահավաքիչների սպասարկման աշխատանքները պետք է կատարեն երկու հոգով, որոնցից մեկը հանդիսանում է ավագ:

Խտուցքահավաքիչից խտուցքի պոմպահանումը իրականացնող բանվորներն աշխատանքներն սկսելուց առաջ պարտավոր են ստուգել պոմպի սարքինությունը:

Բանվորները պետք է իրենց մոտ ունենան կարգագրում (հրահանգում) նշված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ գործիքներ և նյութեր:

կ) Փողոցի երթևեկելի մասի տակ տեղակայված խտուցքահավաքիչից խտուցքը հեռացնելիս բանվորները պետք է կանգնեն դեմքով դեպի շարժվող տրանսպորտը: Պոմպահանման աշխատանքներն սկսելուց առաջ պետք է դրվի նախազգուշացնող նշան` «Ճանապարհային աշխատանքներ», տրանսպորտի շարժման ուղղությամբ` աշխատատեղից 10-15 մ հեռավորության վրա: Երկկողմանի երթևեկության դեպքում նշանները պետք է դրվեն երկու կողմից: Բանվորները պետք է հագած լինեն նարնջագույն ժիլետներ:

Նշանի կողմի չափը պետք է 550 մմ-ից պակաս չլինի:

կա) Խտուցքի մեխանիկական արտահանման ժամանակ մեքենան պետք է կանգնեցնել այնպես, որ շարժիչը գտնվի խտուցքահավաքիչի նկատմամբ հողմակողմ մասում:

Խտուցքահավաքիչից խտուցքի պոմպահանման ժամանակ լցվող տարողության կափարիչը պետք է պոմպի աշխատանքի ողջ ընթացքում լինի բաց:

կբ) Գազատարներից խտուցքի պոմպահանման ժամանակ պետք է նախատեսել միջոցառումներ` գազի ճնշման անկումը թույլ չտալու համար: Այն դեպքում, երբ գազատարում կուտակված գազի խտուցքը պատճառ է հանդիսացել սպառողների գազամատակարարման դադարեցմանը, պետք է փակել սպառողներին մատակարարող գազատարների մուտքի փականները, որպեսզի կանխվի գազի անսպասելի մատուցումը գազի սարքերին (ագրեգատներին): Հետագա աշխատանքներն անհրաժեշտ է կատարել հաստատված հրահանգին համապատասխան:

կգ) Խտուցքի պոմպահանման ավարտի ստուգումը կրակի միջոցով` արգելվում է:

կդ) Խտուցքի պոմպահանման ժամանակ կրակ վառելը և ծխելը, ինչպես նաև աշխատատեղին կողմնակի անձանց մոտենալն արգելվում են:

կե) Բարձր և միջին ճնշման գազատարներից խտուցքի հեռացումը խտուցքահավաքիչներից գազի ճնշմամբ իրականացնելիս անհրաժեշտ է խտուցքահավաքիչների կանգնակները ճկախողովակով միացնել ավտոցիստեռնի ծավալի հետ` նախքան փականների բացելը:

կզ) Խտուցքի հեռացումն ավարտելուց հետո` խտուցքահավաքիչի կանգնակի փականը պետք է փակել, ճկախողովակն անջատել և կանգնակը խցափակել:

կէ) Խտուցքն ավտոցիստեռնից պետք է դատարկել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված տեղերում:

կը) Խցանումների վերացման և գազատարի մաքրման աշխատանքները պետք է կատարեն այն փականագործները, ովքեր ծանոթացված են այդ տեսակի գազավտանգ աշխատանքների կատարման անվտանգության կանոններին:

կթ) Ճկախողովակային շոգետարները, որոնք օգտագործվում են գազատարները գոլորշիով տաքացնելու համար, երբ նրանցում առաջանում են սառցե խցանումներ, պետք է հուսալիորեն ամրացվեն կաթսայի խողովակապտուկին, գազատարին և այլ օբյեկտների` գոլորշու ճնշման տակ ճկախողովակի պոկվելուց և մարդկանց այրվածքներից խուսափելու համար:

հ) Գոլորշին կաթսայից գազատար բաց թողնելիս կաթսայի սողնակը պետք է բացել աստիճանաբար, ճկախողովակի պոկվելուց խուսափելու համար:

հա) Եթե սառցե խցանների վերացման համար օգտագործվող գոլորշին տրվել է անմիջապես գազատարի մեջ, ապա խցանումը վերացնելուց հետո առաջացած խտուցքը պետք է հեռացվի մոտակա խտուցքահավաքիչներից:

հբ) Շոգեհարման աշխատանքներ կատարող բոլոր բանվորները պետք է աշխատեն բրեզենտե հագուստներ, ձեռնոցներ և ակնոցներ հագած:

հգ) Գազատարներում խցանումների վերացման աշխատանքները, այդ թվում` նաև գոլորշու օգտագործմամբ, պետք է կատարվեն վարպետի ղեկավարությամբ:

հդ) Գազատար խողովակների ներսը խցանումներից մաքրելը (սառույցի, նավթալինի, խեժային) թույլատրվում է կատարել 6-8 մմ տրամագիծ ունեցող պողպատյա լարով, որը մտցնում են գազի նվազագույն արտահոսքն ապահովող խցանի համար թողնված անցքով:

հե) Գազատարի փչամաքրումը չեզոք կամ այրվող գազով պետք է անցկացվի հատուկ հրահանգով:

Թույլատրվում է կիրառել սեղմված այրվող կամ չեզոք գազ, որի ճնշումը չի գերազանցում այդ գազատարի ամրության փորձարկման համար թույլատրելի ճնշումից: Փչամաքրող գազերը պետք է մթնոլորտ նետվեն շինությունից դուրս:

հզ) Օդի կիրառումը կանգնակների և մուտքերի (դեպի բաշխիչ գազատարի ուղղությամբ) փչամաքրման համար արգելվում է:

հէ) Որպես սառույցի (ձյան), նավթալինի և խեժային խցանումների լուծիչներ կարող են կիրառվել տեխնիկական սպիրտներ և այլ լուծիչներ, որոնք այրվում են գազի հետ: Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ լուծիչի կիրառման թույլտվությունը պետք է տա գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարը, սանիտարական նորմերին և պահանջներին համաձայն:

հը) Բոլոր բանվորները, որոնց հանձնարարվում է գազատարի մաքրումը, որպես լուծիչ օգտագործելով սպիրտ, աշխատանքից առաջ պետք է անցնեն հատուկ հրահանգավորում` աշխատանքի անվտանգ ձևերի մասին: Հրահանգավորման անցկացումը պետք է ձևակերպվի բանվորի ստորագրությամբ` գազավտանգ աշխատանքների կարգագրում:

հթ) Տեխնիկական սպիրտով աշխատանքները կատարելու պետք է նշանակվեն առավել բարձր որակավորում ունեցող բանվորներ` 18 տարեկանից ոչ ցածր տարիքի: Տեխնիկական սպիրտով աշխատանքների թույլատրված բանվորների ցուցակը պետք է հաստատվի կազմակերպության հրամանով:

ձ) Գազատարի մաքրումը մեթիլ-սպիրտով և էթանոլի ֆրակցիաներով պետք է կատարեն երկու բանվոր, որոնցից մեկը նշանակվում է ավագ և պատասխանատու է աշխատանքի անվտանգության համար:

ձա) Սպիրտի լցնումը գազատարի մեջ պետք է կատարվի հատուկ սարքավորումներով կամ ձագարով: Ընդ որում, բանվորը պետք է լինի հատուկ հագուստով, ճկափողային հակագազով և ռետինե ձեռնոցներով:

ձբ) Կողմնակի անձանց ներկայությունը, ծխելը և բաց կրակի առկայությունն աշխատատեղում արգելվում է:

ձգ) Եթե աշխատանքների ժամանակ պատահաբար սպիրտ է թափվել, այն պետք է անմիջապես հեռացվի հատակից:

ձդ) Արգելվում է սպիրտի մնացորդներով տարողությունը թողնել սպառողների բնակարաններում, հանրակացարաններում և այլն:

ձե) Արգելվում է սպիրտի մնացորդները թափել փողոցում, բակերում կամ ընդհանուր օգտագործման այլ վայրերում:

ձզ) Մեթիլային սպիրտը, էթանոլի ֆրակցիաները և տեխնիկական այլ սպիրտները պետք է օգտագործվեն և պահպանվեն` համաձայն կազմակերպության ստանդարտով հաստատված հրահանգների:

 

20. Վերգետնյա գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը

 

ա) Վերգետնյա գազատարը մինչև 3 մ բարձրության սահմաններում տեղադրված լինելու դեպքում նրա զննումը, փակող արմատուրի փոխումը, խցուկների վերախցկումը և նորոգման այլ աշխատանքները կարող են անցկացվել անմիջականորեն գետնից կամ սանդուղքի օգնությամբ: Սանդուղքի ներքին հենակները պետք է ունենան նրա սահքը բացառող բութակներ (սուր ծայրապանակներ) կամ ռետինե ծայրապանակներ: Երբ գազատարը տեղադրված է 3 մ բարձր, աշխատանքները կատարում են` օգտվելով շարժական գույքային լաստակներից:

բ) Գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում պետք է շտապ միջոցներ ձեռնարկել գազը շինություններ չներթափանցելու համար: Միաժամանակ պետք է միջոցներ ձեռնարկել գազի արտահոսքը վերացնելու համար:

գ) շահագործման ընթացքում (ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) գազատարները պետք է ներկվեն դեղին կամ արծաթափայլ ջրակայուն յուղաներկով կամ նիտրաարծանով (ԳՕՍՏ 14202 Արտադրական ձեռնարկությունների խողովակաշարեր. Տարբերիչ ներկվածքներ, նախազգուշացնող նշաններ. Մականշվածքային վահաններ)` նախազգուշացնող կարմիր օղակներով, իսկ բնակելի և հասարակական շինություններում թույլատրվում է գազատարները ներկել նաև տվյալ պատի գույնով:

 

21. Տրանսպորտային աշխատանքներ

 

ա) Բեռնման-բեռնաթափման աշխատանքներին թույլատրվում են 18 տարին լրացած և աշխատանքի անվտանգության հրահանգավորում անցած անձինք: Ձեռքով բեռների բարձրացման և տեղափոխման համար սահմանային թույլատրելի նորմերը պետք է ընդունվեն ըստ աղյուսակ 7-ի:

 

Աղյուսակ 7

.___________________________________________________________________.

|         Աշխատանքի բնույթը             |Բեռի սահմանային թույլատրելի|

|                                       |զանգվածը կամ ճիգը, կԳ      |

|___________________________________________________________________|

|                     Տղամարդկանց համար                             |

|___________________________________________________________________|

|Բոլոր տիպի բեռնման-բեռնաթափման                                     |

|աշխատանքներում                                      50             |

|___________________________________________________________________|

|                        Կանանց համար                               |

|___________________________________________________________________|

|Ծանրությունների բարձրացում և                        15             |

|տեղափոխում ուրիշ աշխատանքի հետ                                     |

|հաջորդելով                                                         |

|___________________________________________________________________|

|Ծանրությունների բարձրացում և  տեղափոխում                           |

|մշտապես`                                            10             |

|___________________________________________________________________|

|Ամբողջ հերթափոխի ընթացքում ծանրությունների          10             |

|վերհանում 1,5 մ բարձրության վրա                                    |

|___________________________________________________________________|

|Ճիգը` ծանրությունները սայլակով կամ                                 |

|բեռնարկղով տեղափոխելու ժամանակ                      15             |

.___________________________________________________________________.

 

Բարձրացվող և տեղափոխվող ծանրության զանգվածի մեջ մտնում է նաև տարայի և փաթեթավորման զանգվածը:

Թեքություններով ծանրությունների բարձրացումը թույլատրվում է, երբ թեքության բարձրությունը մինչև 3 մ է:

բ) Բեռնման-բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն վարպետի կամ հատուկ առանձնացված ավագ բանվորի հսկողությամբ և ղեկավարությամբ: Այն տեղերը, որտեղ կատարվում է ծանրությունների տեղափոխում, պետք է հարթեցված լինեն և չունենան անհարթություններ:

գ) Երեկոյան ժամերին բեռնման-բեռնաթափման տեղերը պետք է լուսավորվեն:

դ) ՈՒսերի վրա խողովակներ, փայտանյութ, գլանվածք և այլ ծանր նյութեր տեղափոխելիս, բանվորները պետք է ունենան փափուկ ուսադիրներ: Այդ դեպքում ծանրության բարձրացումը և իջեցումը պետք է կատարվեն ձայնային պայմանանշանով (հրամանով):

ե) Մեխանիկական սարքավորումների օգնությամբ (ավտոամբարձիչ, կռունկ, ճախարակ և այլն) ծանր (100 կգ-ից ավելի) բեռների (խողովակներ, սողնակներ և այլն) բեռնելիս և բեռնաթափելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել ճոպանների ամրության և բեռների ամրակապման վրա:

զ) Ծանր բեռները, որոնք ունեն հարթ և կլոր կողմեր, պետք է դնել մեքենայի մեջ հարթ կողմով, որ չգլորվի:

է) Երբ նյութերն անկանոն բեռնվում են մեքենայի մեջ, պետք է ուշադրություն դարձնել, որ դրանք թափքի կողեզրից բարձր չլինեն: Անհրաժեշտության դեպքում պետք է կողեզրը բարձրացնել պահանջվող բարձրության, բայց գետնից 3,5 մ-ից ոչ բարձր:

ը) Բեռները (խողովակներ, սողնակներ, ձևավոր մասեր և այլն) փոսորակներ իջեցնելիս բանվորներին պետք է հեռացնել այդտեղից: Բեռները պետք է իջեցվեն փոսորակ ճոպանով (գլորանների օգնությամբ) կամ ամբարձիչով և այլ հուսալի միջոցներով: Արգելվում է կանգնել բարձրացվող կամ իջեցվող բեռների տակ:

թ) Բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելիս` չի թույլատրվում աշխատատեղում կողմնակի անձանց ներկայությունը:

ժ) Գազով հատուկ ավտոտրանսպորտը չի թույլատրվում կանգնեցնել բաց կրակի մոտ: Ծխելն ավտոմեքենայի խցիկում կամ նրա մոտ արգելվում է:

 

22. Գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ) տեխնիկական սպասարկումը և նորոգումը

 

ա) ԳԿԿ շինությունում նորոգման աշխատանքներ կատարելիս պետք է դրսի կողմից կազմակերպել անընդհատ հսկողություն, հերթապահի միջոցով, բաց դռնով, որի պարտականությունների մեջ է մտնում`

գտնվել ԳԿԿ մուտքի մոտ, կապ պահպանել ներսում աշխատողների հետ, հետևել նրանց վիճակին,

ԳԿԿ-ի մոտ չթույլատրել ծխելը և բաց կրակի առկայությունը,

պատրաստ լինել աշխատողներին օգնություն ցուցաբերելու, անհրաժեշտության դեպքում կանչել շտապօգնություն, ոստիկանություն և կատարվածի մասին հայտնել գազի տնտեսության ղեկավարությանը,

հետևել, որ անհատական պաշտպանության միջոցները լինեն աշխատանքային վիճակում, իսկ հակագազերով աշխատելիս ճկափողերը կոտրվածքներ չունենան, դրանց բաց ծայրերը լինեն շենքից դուրս` հողմակողմ մասում` ԳԿԿ-ից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա և ամրացված լինեն:

բ) Եթե ԳԿԿ շինությունում հայտնաբերվել է գազի առկայություն, ապա այն պետք է օդափոխել: Նման պայմաններում շինություն մտնել թույլատրվում է միայն հակագազերով:

գ) ԳԿԿ-ում բարձր և միջին ճնշման գազատարների կցաշուրթերի, խցուկների կամ պարուրակային միացումների հեղույսների ձգման ժամանակ նորոգվող հատվածներում գազի ճնշումը պետք է նախօրոք իջեցվի` համաձայն արտադրական հրահանգների:

դ) Ծխելը և բաց կրակի առկայությունը ԳԿԿ շինությունում կտրականապես արգելվում է, որի մասին դրսից և ներսից երևացող տեղերում պետք է փակցված լինեն նախազգուշացնող մակագրություններ` «Հրդեհավտանգ է», «Չ՛ծխել», «Կրակ չ՛վառել»:

ե) Գազաեռակցման և բաց կրակի հետ կապված այլ աշխատանքների կատարումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` ինժեներատեխնիկական աշխատողների անմիջական ղեկավարությամբ, գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրով: ԳԿԿ-ում գազի արտահոսքի առաջացման դեպքում կրակով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվում են: Աշխատանքների վերականգնումը թույլատրվում է գազի արտահոսքի վերացումից և օդի նմուշի վերլուծությունից հետո:

զ) ԳԿԿ էլեկտրասարքավորման նորոգման աշխատանքները և այրված էլեկտրալամպերի փոխարինումը պետք է կատարվեն հոսանքն անջատված վիճակում: Պայթյունաանվտանգ շարժական լապտերների (լուսատուների) կիրառման դեպքում դրանց միացումը և անջատումը պետք է կատարվեն ԳԿԿ շինությունից դուրս:

է) ԳԿԿ շինություններում այրվող, դյուրավառ նյութերի և գազով բալոնների պահեստավորումը խստիվ արգելվում է:

Կողմնակի անձանց մուտքը ԳԿԿ շինություն արգելվում է:

 

23. Աշխատանքը սնդիկային սարքերի հետ

 

ա) Աշխատանքը սնդիկային սարքերի հետ (սնդիկի լցնումը և դատարկումը, սարքի քանդումը և հավաքումը, նորոգումը) պետք է կատարվի մեկուսացված շինություններում` կահավորված օդի տեղական արտածմամբ ապահովված հատուկ պահարաններում, 0,7 մ/վ-ից ոչ պակաս օդի շարժման արագությամբ: Արտածվող օդի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան 460 մ3/ժ` օդաքաշ պահարանի 1 մ2 մակերեսի համար:

բ) Շինություններում, որտեղ կատարվում է աշխատանք սնդիկի, նրա միացությունների կամ սնդիկի բաց մակերևույթներ ունեցող գործիքների հետ, օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 10 oC-ից:

գ) Շինության պատերը, որտեղ տարվում են աշխատանքներ սնդիկի հետ, պետք է բարձրության 2/3-ի չափով ներկված լինեն յուղաներկով: Շինության հատակը պետք է լինի կիպ, առանց ճեղքերի, ոչ մեծ թեքությամբ դեպի մի կողմ և ծածկված լինի հարթ մոմլաթով: Պատերի մոտ հատակի ծածկը (մոմլաթը) պետք է բարձրացվի 10 սմ-ով և հարթորեն ամրացվի պատերին:

Շինությունում թույլատրվում է տեղավորել միայն անհրաժեշտ կահույք: Արգելվում է օգտվել փափուկ և կտորով պատված` պաստառապատված կահույքից, օգտագործել վարագույրներ և շինության դեկորատիվ ձևավորման ուրիշ այլ տարրեր:

դ) Սնդիկի հետ աշխատելու շինությունում պետք է լինի առանց դարակների և պահարանի աշխատանքային սեղան` սարքերը քանդելու և հավաքելու համար: Սեղանի մակերեսը պատրաստվում է մարմարե սալերից, պողպատից կամ մոմլաթից, և պետք է ունենա փոքր թեքություն և սեղանի պարագծով 100 մմ բարձրությամբ կողեզր: Սեղանի տակի պողպատյա ճոռը նույնպես տեղադրվում է թեքությունով: Ճոռին եռակցվում է դատարկման խողովակ, իսկ նրա տակ տեղադրվում է անոթ (ընդունիչ)` լցված ջրով: Վերջինս ամեն օր պետք է դատարկվի սնդիկից, որը լցնում են սնդիկ պահելու հատուկ տարողությունների մեջ:

ե) Բաց սնդիկի հետ աշխատելիս արտածման պահարանի օդափոխությունը պետք է շարունակի գործել աշխատանքի ավարտից հետո ևս 30 րոպեի ընթացքում: Եթե արտածման պահարանում պահվում են սնդիկի պաշարներ կամ սնդիկի բաց մակերեսով գործիքներ, արտածման պահարանի օդափոխությունը պետք է միացվի աշխատանքն սկսելուց 15-20 րոպե առաջ:

զ) Սարքերը սնդիկով լցնելը կամ դատարկելն արտադրամասերում և շինություններում թույլատրվում է կատարել միայն արտածման պահարանում` աշխատող օդամուղի դեպքում և այնպիսի անոթներից, որոնցում սնդիկը ծածկված է ջրի շերտով:

է) Եթե սարքերի քանդման ժամանակ հայտնաբերվեն սնդկազոդքված (ամալգամված) մասեր, նրանց պետք է պահել հատուկ սնդիկով սարքերի հետ աշխատանքներ կատարելու շինությունում` ջրով լցված անոթներում:

ը) Սնդկազոդքի հանումը կատարում են տաքացնելով` արտածման գլխանոցի տակ, աշխատող օդամուղի դեպքում:

թ) Այն սարքերում, որտեղ սնդիկը գտնվում է բաց անոթներում (ճնշաչափեր, բարոմետրեր), սնդիկի գոլորշիացումից խուսափելու համար, այն պետք է ծածկել 1-2 մմ հաստությամբ մաքուր գլիցերինի շերտով:

ժ) Այն դեպքերում, երբ հայտնաբերվում է թափված սնդիկ կամ սնդիկի արտահոսք սարքերից, պետք է ձեռնարկվեն միջոցներ` արտահոսքը վերացնելու և շինությունում թափված սնդիկը հեռացնելու համար (ԳՕՍՏ 12.2.031 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքներ սնդիկի հետ. Անվտանգության պահանջներ):

ժա) Արգելվում է կպչել սնդիկին մերկ ձեռքերով, ինչպես նաև բերանով օդը ներքաշել` սնդիկով լցված հեղուկային ճնշաչափերում նոսրացում ստեղծելու համար:

ժբ) Արգելվում է պահել և ընդունել ուտելիք, ինչպես նաև ծխել այն շինությունում, որտեղ հնարավոր է սնդիկի գոլորշիների և նրա միացումների անջատում:

ժգ) Աշխատողները, որոնք զբաղված են սնդիկային սարքերի սպասարկմամբ, պետք է պահպանեն հետևյալ հիգիենիկ կանոնները`

ուտելուց առաջ և աշխատանքի ավարտից հետո խնամքով լվանալ ձեռքերը, երեսը, մաքրել ատամները,

ամեն օր աշխատանքի ավարտից հետո ցնցուղ ընդունել,

աշխատանքի ավարտից հետո փոխել արտադրական հագուստը սովորականով:

Արտադրական հագուստը պետք է պահվի սովորականից առանձին, փոխվի և լվացվի առնվազն շաբաթը մեկ:

 

24. Հեղուկ գազի պահեստային (ամբարային) և բալոնային կայանքներ

(24-րդ գլուխն ուժը կորցրել է 21.08.08 թիվ 968-Ն որոշում)

 

25. Կոռոզիայից էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքներ և

էլեկտրական չափումներ գազատարներում

 

ա) Ստորգետնյա գազատարների կոռոզիայից էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների տեղակայման և տեխնիկական շահագործման ժամանակ պետք է պահպանվեն անվտանգության պահանջները, որոնք նախատեսված են համապատասխան տեխնիկական կանոնակարգերով և ԳՕՍՏ 9.602:

բ) Էլեկտրաանվտանգության պայմաններին համապատասխան, այդ էլեկտրապաշտպանիչ կայանքները պատկանում են մինչև 1000 Վ լարման էլեկտրասարքավորումներին:

գ) Էլեկտրապաշտպանիչ կայանքների և կատոդային ձևափոխիչների տեխնիկական սպասարկման ժամանակ արգելվում է` առանց փոփոխական հոսանքի ցանցից անջատելու մաքրել ռելեի հպիչները, ձեռքով դիպչել ձևափոխիչի էլեկտրական սխեմային, կատարել պահարանի մաքրումը փոշուց, ձյունից և աղտոտվածությունից:

դ) Էլեկտրապաշտպանիչ կայանքների միացման ժամանակ պետք է սկզբից միացնել բեռնվածությունը, իսկ հետո միացնել փոփոխական հոսանքը: Անջատումը կատարվում է հակառակ հերթականությամբ:

Էլեկտրապաշտպանիչ տեղակայանքների նորոգման աշխատանքները կատարվում են երկուսից ոչ պակաս աշխատողներով:

ե) Ստուգիչ կետերում, որոնք գտնվում են ավտոմոբիլային ճանապարհի երթևեկելի մասում, տրամվայի և էլեկտրաֆիկացված երկաթուղային տրանսպորտի ռելսերի վրա` էլեկտրաչափումներ կատարելիս բանվորներից մեկը, դնելով նախազգուշացնող նշանը, պետք է հետևի տրանսպորտի շարժմանը և աշխատանքի անվտանգությանը:

զ) Երկարատև չափումների և տրանսպորտի ինտենսիվ շարժման դեպքում չափիչ գործիքները պետք է տեղադրել անվտանգ գոտում` միացնելով դրանք ստուգիչ և չափման ուրիշ կետերին` մալուխով կամ մեկուսացված և ռետինե խողովակի մեջ պարփակված հաղորդալարերով:

է) Էլեկտրաֆիկացված երկաթուղային տրանսպորտի ռելսերին էլեկտրական չափումներ կատարում են երկաթգծի տվյալ հատվածը շահագործող կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո:

ը) Քարշային ենթակայանների արտածծող մալուխների պոտենցիալների չափման ժամանակ սարքերի միացումը կատարում է ենթակայանի անձնակազմը:

թ) Տրամվայի գծերում, էլեկտրաֆիկացված երկաթուղագծում, քարշային ենթակայաններում, դրենաժային տեղակայանքներում չափումներ կատարելիս` անձնակազմին արգելվում է`

անմիջականորեն կամ այլ առարկաների միջոցով դիպչել հպման լարերին կամ սարքավորումներին, որոնք գտնվում են լարման տակ,

մոտենալ 2 մ-ից ավելի մոտ հպումային ցանցին, չսահմանազատված լարերին կամ հպումային ցանցի մասերին,

դիպչել հպումային ցանցի կտրված լարերին և նրա վրա գտնվող օտար առարկաներին,

բարձրանալ հպումային ցանցի հենասյուներին:

 

i

12. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ա) Մեթիլային սպիրտը և էթանոլային ֆրակցիաները, որպես լուծիչ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նրանց վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա և պահպանել նախազգուշական միջոցներ:

Մեթիլային սպիրտը և նրա թափոնները` նույնիսկ աննշան քանակությամբ մարդու օրգանիզմ անցնելու դեպքում, ինչպես նաև նրա գոլորշիները շնչելիս` կարող է տեղի ունենալ ծանր թունավորում (5-10 գ օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջացնում է կուրություն, 30 գ-ի դեպքում` մահ): Էթանոլային ֆրակցիաները նույնպես ունեն թունավոր հատկություններ:

բ) Սպիրտի ստացման, պահպանման և բաշխման համար կազմակերպության հրամանով պետք է առանձնացվի այնպիսի մարդ, որը ծանոթ է թունավոր հեղուկներին և նրանց հետ աշխատելու նախազգուշական միջոցներին:

Սպիրտը ստորագրությամբ ստանալուց հետո այն պետք է լցնել չջարդվող, հերմետիկ փակվող ամանների մեջ` 10 լ-ից ոչ ավելի տարողությամբ: Ամանի վրա պետք է լինի վառ մակագրություն (գրառում)` պարունակվող նյութի անվանմամբ, նրա թունավոր և հրդեհավտանգ լինելու մասին նշմամբ:

գ) Տեխնիկական սպիրտը հերմետիկ, փակ ամաններում պետք է պահել փակվող (կողպեքով) պահեստարանում, որը հարմարեցված է նրա լցման և բաշխման համար: Այդ պահեստարանը մուտքի իրավունք ունի միայն սպիրտի պահպանման և բաշխման համար պատասխանատու անձը:

դ) Բիդոնները սպիրտով լցնում են երկու աշխատող, ովքեր աշխատում են ճկափողային հակագազերով, ռետինե ձեռնոցներով և գոգնոցներով: Բիդոնների լցնումը պետք է կատարվի պոմպով, ձագարի միջոցով, որպեսզի բացառվի սպիրտի թափվելը: Բերանով սպիրտի քաշելը խստիվ արգելվում է:

ե) Բաշխելուց առաջ սպիրտը պետք է ներկվի մանուշակագույն կամ վառ դեղին գույնով և հոտավորվի` նրան ավելացնելով ածխածնաջրածնային խտուցք (0,.5-3%), էթիլմերկապտան (0,.25-4%) կամ ուրիշ հոտավետ նյութ:

զ) Ացետոնը պետք է պահվի մետաղական հերմետիկ փակ ամաններում` 500 սմ3-ից ոչ ավելի տարողությամբ:

Ացետոնի հետ աշխատելիս անհրաժեշտ է պահպանել նախազգուշական միջոցները: Ացետոնով ամանը պետք է դնել բաց կրակից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

է) Սնդիկը պետք է պահվի աշխատանքային շինություններում, հաստ պատերով ապակյա կամ մետաղական հերմետիկ փակվող ամաններում: Այդ ամանները պետք է դրվեն պողպատյա թավաների վրա (տաշտակների վրա):

ը) Հիմնաներկերի համար տաքացված բիտումը պետք է սառեցվի մինչև 70 oC, դրանից հետո միայն կարելի է այն մոտեցնել բենզինի հետ խառնման տեղին:

Բիտումն աստիճանաբար լցնել բենզինի մեջ անընդհատ խառնելով` մինչև նրա լրիվ լուծվելը: Տաքացրած բիտումի խառնումը բենզինի հետ թույլատրվում է բիտումի տաքացման տեղից 50 մ հեռավորության վրա:

Հիմնաներկի պատրաստման տեղերում ու խողովակների վրա նրա քսելու տեղերի մոտակայքում ծխելը և կրակ վառելը` արգելվում է:

թ) Այնտեղ, ուր պատահաբար թափվել է բենզին կամ հիմնաներկ, պետք է անմիջապես ցանել ավազ կամ հող, որպեսզի կանխվի հնարավոր բռնկումը:

ժ) Հիմնաներկի համար օգտագործվող բենզինը պետք է պահվի հերմետիկ փակ ամաններում և կաթսայից, որում պատրաստվում է բիտումային մածուկը, գտնվի 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

(12-րդ գլուխը փոփ. 14.04.11 թիվ 379-Ն որոշում)

 

13. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Ընդհանուր պահանջներ

 

ա) Սույն տեխնիկական կանոնակարգի հիման վրա գազի տնտեսության յուրաքանչյուր կազմակերպության կողմից պետք է մշակվեն կազմակերպության ստանդարտներ (հրահանգներ)` հրդեհային անվտանգության վերաբերյալ:

բ) Հրդեհային անվտանգության հրահանգները պետք է նախատեսեն`

շենքերին, ջրամատակարարման կառույցներին և աղբյուրների տարածքին մոտեցող ճանապարհներին, ինչպես նաև տարածքի պահպանմանը ներկայացվող պահանջները,

օբյեկտի տարածքում հրավտանգ աշխատանքների կատարման կարգը,

օբյեկտի տարածք տրանսպորտի մուտքի թույլատրման և օբյեկտի տարածքում տրանսպորտի երթևեկության կանոնների կարգը,

տեղերը, որտեղ արգելվում է բաց կրակի օգտագործումը,

ծխելու համար առանձնացված տեղերը,

հրդեհաշիջման միջոցների, հրդեհային կապի և ազդասարքի տեղաբաշխման տեղերը և պահպանման կարգը:

գ) Արտադրամասերի, կայանքների, արտադրական տեղամասերի հրդեհային անվտանգության հրահանգները պետք է նախատեսեն`

արտադրության առանձին պրոցեսների համար միջոցառումներ, որոնք կանխարգելում են հրդեհի առաջացումը,

մաքրման յուղոտված լաթերի հավաքման, պահպանման և հեռացման, ինչպես նաև աշխատանքային արտահագուստի պահպանման կարգը,

նավթամթերքների թափված տեղերի մաքրումը,

աշխատանքային օրվա ավարտից հետո միջոցառումների իրագործում` ուժային ցանցի անջատումն ագրեգատներից և սարքավորումներից, խողովակատարի սողնակների փակումը, աշխատատեղերի մաքրումը, ինչպես նաև այլ միջոցների ձեռնարկումը, որոնք բխում են արտադրության տեխնոլոգիական պրոցեսի առանձնահատկություններից,

հրդեհաշիջման առաջնային և այլ միջոցների գործածության մեջ մտցնելու եղանակները,

արտադրամասերում աշխատողների, կայանքները և արտադրական այլ տեղամասերն սպասարկող անձնակազմի պարտականությունները հրդեհի առաջացման դեպքում` հրշեջ խմբի կանչը, տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի դադարեցումը, օդափոխության, էլեկտրասարքավորման անջատումը, խողովակագծերի սողնակների փակումը և այլն:

Բացի դրանից հրդեհային անվտանգության հրահանգներում պետք է նշվեն այն տեղերը, որտեղ արգելվում են ծխելը և բաց կրակից օգտվելը:

դ) Ելնելով արտադրությունների հրդեհային վտանգավորությունից` դրանց համար կարող են մշակվել և կիրառվել առանձին հրահանգներ, որոնցում սակայն չի թույլատրվում նվազեցնել հրդեհային անվտանգության տիպային կանոնների և հրահանգների պահանջները:

ե) Գազի տնտեսության կազմակերպության ղեկավարները պարտավոր են`

ապահովել հրդեհային անվտանգության միջոցառումների ժամանակին կատարումը,

հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը, որոնք բերված են սույն տեխնիկական կանոնակարգում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում,

նախատեսել անհրաժեշտ միջոցներ հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման և հրդեհաշիջման միջոցների ձեռքբերման համար,

նշանակել պատասխանատու անձինք` արտադրամասի, կայանքների, արտադրական տեղամասի, շենքերի և կառույցների հրդեհային անվտանգությունն ապահովելու համար,

ստուգել օբյեկտի հրդեհային անվտանգության վիճակը:

զ) Հրդեհային անվտանգությունն ապահովող պատասխանատու անձինք պարտավոր են`

իմանալ արտադրության տեխնոլոգիական պրոցեսների հրդեհային վտանգավորությունը և կատարել օբյեկտում գործող հակահրդեհային ռեժիմի կանոնները,

հետևել, որ աշխատողները պահպանեն հակահրդեհային ռեժիմով սահմանված պահանջները,

չթույլատրել բաց կրակի օգտագործմամբ աշխատանքների կատարումը` առանց օբյեկտի տեխնիկական ղեկավարի կամ ղեկավարի գրավոր թույլտվության,

չթույլատրել շենքերին և կառույցներին մոտենալու հրդեհային ուղիների, ջրաղբյուրների, շենքերի անցումների, աստիճանավանդակների և դեպի հակահրդեհային սարքավորումները տանող ուղիների արգելափակումը,

պարբերաբար ստուգել արտադրամասերում եղած հրդեհաշիջման բոլոր միջոցների և սարքերի սարքինությունն ու պատրաստականությունը, իմանալ հակահրդեհային սարքավորումների նշանակությունը և դրանց հետ վարվելու ձևը,

աշխատողներին ծանոթացնել հակահրդեհային ռեժիմի կանոններին և ունեցած հրդեհաշիջման գործիքների ու միջոցների հետ վարվելու կարգին,

հրդեհային անվտանգության բոլոր հայտնաբերված խախտումների և հակահրդեհային սարքավորումների անսարքությունների մասին անմիջապես հայտնել կազմակերպության հրդեհային պաշտպանության ծառայությանը և ձեռնարկել միջոցներ` անսարքությունները վերացնելու համար,

շինությունները (սենյակները) փակելուց առաջ (աշխատանքի վերջում) ստուգել հրդեհային անվտանգության վիճակը,

վթարի կամ ուրիշ այլ պատճառներով հրդեհի առաջացման դեպքում անմիջապես կանչել հրշեջ խումբ, միաժամանակ առկա ուժերով և միջոցներով սկսել հրդեհի կամ վթարի վերացումը:

է) Բոլոր բանվորները և ծառայողներն արտադրական ուսուցման ընթացքում պետք է անցնեն հատուկ հակահրդեհային նախապատրաստություն` ելնելով կազմակերպության, արտադրամասի, կայանքի և այլնի առանձնահատկություններից:

ՈՒսուցումը ներառում է` հակահրդեհային հրահանգավորում (առաջնային և կրկնական) և հրդեհատեխնիկական մինիմումի պարապմունքներ` գիտելիքների հետագա ստուգմամբ:

ը) Յուրաքանչյուր աշխատատեղում հրդեհային անվտանգության հաստատված միջոցառումների իրականացման համար պատասխանատվությունը դրվում է աշխատանքի տվյալ հատվածն սպասարկող բանվորի վրա: Նա է պատասխանատու հակահրդեհային սարքավորման ճիշտ պահպանման և անհրաժեշտության դեպքում` օգտագործման համար:

Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար մեղավոր անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով կրում են կարգապահական, վարչական կամ դատական պատասխանատվություն` կախված խախտման բնույթից և հետևանքներից:

թ) Կազմակերպության ղեկավարները պետք է հսկողություն սահմանեն հակահրդեհային հեռավորությունների պահպանման վրա` ԳԿԿ, գազատարների և հարևան կազմակերպությունների, բնակելի ու հասարակական շենքերի և այլ շինանյութերի միջև:

ժ) Արտադրամասերի, կայանքների, արհեստանոցների արտադրական և օժանդակ բոլոր շինությունները, ինչպես նաև նյութական պահեստները, այլ շենքերն ու շինությունները պետք է պահվեն մաքուր վիճակում: Արտադրական թափոնները, աղբը և մնացորդներն անհրաժեշտ է ժամանակին հեռացնել շինություններից հրդեհաանվտանգ տեղ: Թափված դյուրավառ և այրվող հեղուկներն անհրաժեշտ է անմիջապես մաքրել և հեռացնել շինություններից:

ժա) Անցումները, հիմնական և պահեստային ելքերը, միջանցքները, աստիճանավանդակները և հրդեհաշիջման միջոցների գտնվելու տեղերը չպետք է արգելափակվեն որևէ իրերով, նյութերով, սարքավորումներով: Չի թույլատրվում պահեստները, արհեստանոցները և այլն կառուցել աստիճանավանդակների տակ:

ժբ) Կազմակերպության արտադրական և օժանդակ շինությունների լուսավորման և ուժային էլեկտրացանցերը պետք է գտնվեն մշտական հսկողության տակ:

Արգելվում է ինքնակամ վերասարքավորել էլեկտրացանցերը, անցկացնել ժամանակավոր էլեկտրահաղորդագծեր, տեղադրել ինքնաշեն, ոչ ստանդարտ ապահովիչներ, օգտագործել ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ սարքեր:

ժգ) Արգելվում է հատակների, պատերի, սարքավորումների, ինչպես նաև հագուստի լվացումը բենզինով կամ այլ դյուրավառ և այրվող հեղուկներով: Այդ հեղուկներով ներծծված հագուստը պետք է լվանալ և չորացնել մաքուր օդում, բաց կրակի աղբյուրից հեռու:

ժդ) Արգելվում է արտահագուստը թողնել դազգահների վրա, արկղերում և աշխատատեղում: Արտահագուստը պետք է պահվի դրանց համար հատկացված անհատական պահարաններում, կախված վիճակում: Հագուստի գրպաններում արգելվում է թողնել յուղոտ լաթեր, այլ այրվող նյութեր:

ժե) Ջեռուցման սառած խողովակների, ինչպես նաև կոյուղու գծերի տաքացումը շինության ներսում բաց կրակով` արգելվում է: Այդ նպատակի համար կարելի է օգտագործել տաք ջուր, գոլորշի, տաքացված ավազ և այլն: Շինությունից դուրս խողովակների տաքացումը բաց կրակով պետք է իրականացվի կրակի հետ տարվող աշխատանքների անցկացման կազմակերպության ստանդարտին համապատասխան:

ժզ) Արգելվում է չորացման համար շորեր և այլ իրեր փռել շոգետար խողովակների, ջեռուցման մարտկոցների, օդատաքացուցիչների, կաթսաների վրա: Չի թույլատրվում այրվող նյութերը պահեստավորել շոգետարների, ջեռուցիչների, օդատաքացուցիչների մոտ:

ժէ) Շահագործման ընթացքում տեղական ջեռուցման սարքերը անհրաժեշտ է պահել սարքին վիճակում, իսկ ծխատարները` հսկողության հեշտացման նպատակով պետք է սպիտակեցվեն: Անսարք վառարաններից օգտվելը արգելվում է:

ժը) Նյութական արժեքները պահեստներում պետք է պահվեն հատուկ դարակաշարերում` պահպանելով պահեստային շինության տարածքի բեռնման սահմանված ծավալները և հեռավորությունները:

Պահեստներում արգելվում է`

ծխել և օգտագործել բաց կրակ,

փակել անցումները և ելքերը,

դռները փակել դժվար բացվող կողպեքներով և մեխել պահեստային ելքերը,

պահել դատարկ ամաններ և փաթեթավորման թափոններ,

նյութական արժեքների հետ միասին պահել դյուրավառ և այրվող հեղուկներ,

պահել յուղոտված հագուստ, թափոններ, աղբ:

Թափոնները և աղբն անհրաժեշտ է ամեն օր հեռացնել պահեստից:

ժթ) Նյութական արժեքների համար պատասխանատուն, պահեստը փակելուց առաջ, պարտավոր է ստուգել բոլոր շինությունները և, համոզվելով հրդեհաանվտանգության մեջ, փակել պահեստը և դրսում, չայրվող պատին ամրացված հատիչով հոսանքազրկել էլեկտրացանցը:

ի) Բոլոր արտադրական և օժանդակ շինությունները պետք է ապահովվեն գործող նորմերով սահմանված հրդեհամարման (հրդեհաշիջման) առաջնային միջոցներով:

իա) Յուրաքանչյուր հեռախոսասարքի մոտ պետք է փակցվեն հրշեջ խմբի հեռախոսահամարները:

 

27. Հակահրդեհային սարքավորումների շահագործումը

 

ա) Հակահրդեհային գործիքների պիտանիությունը որոշվում է արտաքին զննմամբ: Գործիքները պետք է լինեն մաքուր, առանց ճաքերի, ծռվածքների, գործիքի աշխատանքային մասերը պետք է սրված լինեն:

բ) Միացնող արմատուրը (հրդեհային ջրմուղի) պետք է ստուգվի առնվազն ամիսը մեկ: Այդ ժամանակ անպայման ստուգվում է նաև գլխիկների կցվողականությունը` փողրակների միացման համար:

գ) Հրշեջ ծայրապանակները (փողերը) պետք է ստուգվեն ամիսը մեկ: Ընդ որում, հարկ է ստուգել ծայրապանակների շիթային ցողումը (չպետք է լինեն ծռվածքներ և գոգավորություններ), միացնող գլխիկները, ստուգել միջադիրների առկայությունը, ուսագոտու ամրությունը, մաքրել ծայրապանակները փոշուց և կեղտից, ինչպես նաև յուղել պարուրակային միացումները, ծորակները և բռնակները:

դ) Հրշեջ փողրակները, բրեզենտային խողովակը պետք է փորձարկվեն տարին մեկ` հիդրավլիկ ճնշմամբ: Հիդրավլիկական փորձարկումը կատարում են դրանց մեջ ճնշման աստիճանաբար բարձրացման եղանակով` հետևյալ հերթականությամբ`

փողրակը (խողովակը) դանդաղ լցնում են ջրով` մինչև օդի լրիվ հեռացումը,

նախապես փողրակը թրջում են` բարձրացնելով ճնշումը մինչև 0.2-0.4 ՄՊա (2-4 կԳս/սմ2)` 5 րոպեի ընթացքում,

թրջելուց հետո ջուրը դատարկում են,

ջուրը կրկին դանդաղ լցնում են փողրակի մեջ, աստիճանաբար, 2 րոպեի ընթացքում` ճնշումը բարձրացնելով մինչև աշխատանքային,

այդ ճնշման տակ այն պահում են 2 րոպե (ջրի շիթեր չպետք է առաջանան, բացի փոշենման կաթիլներից),

ճնշումն իջեցնում են մինչև զրո և նորից 3 րոպեի ընթացքում բարձրացնում մինչև աշխատանքային, պահում աշխատանքային ճնշման տակ 3 րոպե (չպետք է առաջանան շիթեր, ճեղքվածք):

ե) Ածխաթթվային կրակմարիչները ենթարկվում են արտաքին զննման` ոչ պակաս ամիսը 2 անգամ, իսկ 3 ամիսը մեկ կշռում են` ածխաթթվի պահանջվող քանակությունն ստուգելու համար: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն հատուկ հաշվառման մատյանում: Եթե լիցքի կշիռը պակասել է 10%-ից ավելի, ապա կրակմարիչները պետք է լիցքավորել` լիցքավորման կայանում: 5 տարին մեկ կրակմարիչների բալոնները պետք է անցնեն տեխնիկական ստուգում` լիցքավորման կայանում: Կրակմարիչները պետք է կնքվեն և ունենան սարքին փողալայնակներ: Առանց փողալայնակների կրակմարիչների շահագործումն արգելվում է:

զ) Ձմռանը հրշեջ ջրածորանները (հիդրանտները) պետք է մաքրել ձյունից, իսկ հորերի կափարիչները` սառույցից: Ջրածորանները պետք է ջերմամեկուսացվեն` սառելուց խուսափելու համար:

է) Հակահրդեհային սարքավորման օգտագործումն արտադրական և տնտեսական կարիքների համար` արգելվում է:

ը) Ջրատար ցանցի առանձին հատվածների հրշեջ ջրածորանների և ծորակների անջատումը, ջրատար ցանցում սահմանված ճնշման իջեցումը թույլատրվում է միայն հրշեջ ծառայության հետ նախապես համաձայնեցնելուց և կազմակերպության վարչության թույլտվությունն ստանալուց հետո:

թ) Հակահրդեհային ջրատարում ջրի ճնշման բարձրացման համար նախատեսված պոմպակայանների տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի այն անձանց կողմից (օբյեկտում աշխատողների թվից), ովքեր կարող են պոմպերը աշխատեցնել (գործի գցել):

ժ) Հակահրդեհային ջրատար ցանցում տեղադրված սողնակների տեղերը պետք է նշվեն հատուկ ցուցանակներով:

ժա) Եթե կազմակերպության տարածքում կամ անմիջապես նրա մոտ կան բնական ջրաղբյուրներ (գետեր, լճեր, ավազաններ), պետք է կառուցվեն դեպի դրանք տանող հարմար ճանապարհներ` հրշեջ մեքենաների մոտեցման, ինչպես նաև հարմարանքներ` ամռանը և ձմռանը ջուր վերցնելու համար:

 

(III բաժինը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն որոշում)

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2004
N 1843-Ն
Որոշում