Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1843.070105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1843-Ն

 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(4-րդ մաս)

 

Հավելված N 1

i

գազի տնտեսությունում տարրերի

տեխնիկական շահագործման

կանոնների և աշխատանքի

անվտանգության պահանջների

տեխնիկական կանոնակարգի

 

I. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ-ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ա) Վթարների տեղափակումը և վերացման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գազի ընդունման, սպառողներին դրա բաշխման և գազի ցանցերում ճնշման նորմալ ռեժիմների պահպանման գործառույթներն իրականացվում են շուրջօրյա աշխատող վթարային-կարգավարական ծառայության (ՎԿԾ) միջոցով:

բ) ՎԿԾ կառուցվածքը, նրա պարտականությունները, հաստիքները, նյութատեխնիկական միջոցներով հագեցվածությունը, ինչպես նաև տեխնիկական և օպերատիվ շահագործական փաստաթղթերով ապահովումը պետք է որոշվի գազի տնտեսության վթարային-կարգավարական ծառայության հրահանգով, որը մշակվում է գազի տնտեսության յուրաքանչյուր կազմակերպության կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները:

գ) գազաբաշխման համակարգում հնարավոր վթարների վերացման, տեղայնացման և առավել արդյունավետ կազմակերպման նպատակով գազի տնտեսության վթարային կարգավարական ծառայությունները կահավորվում են կազմակերպության ստանդարտով սահմանված մեքենամեխանիզմներով:

 

2. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

ա) Գազամատակարարման համակարգի կարգավարական կառավարումը պետք է լուծի հետևյալ խնդիրները`

վթարների տեղայնացումը և վերացումը,

գազի ստացման և առաքման ռեժիմների կարգավորումը,

մատակարարողի կողմից գազի ստացման պայմանագրային պահանջների (գազի բաղադրության համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, գազի ծրագրված ծավալը, ճնշման սահմանված ռեժիմները) կատարման հսկողությունը,

շուրջօրյա օպերատիվ կապի պահպանումը մատակարարողների և խոշոր սպառողների հերթապահ անձնակազմի հետ,

սպասարկվող գազատար ցանցերի աշխատանքի ռեժիմների կարգավորումը, ինչպես նորմալ, այնպես էլ հատուկ պայմաններում` գազի քանակի նվազման, վթարային իրավիճակների առաջացման, գազատարի առանձին հատվածների նորոգման աշխատանքներ կատարելիս, նոր օբյեկտներ (գազատարներ, ԳԿԿ, խոշոր սպառողներ) գործարկելիս,

համակարգում ճնշումային ռեժիմների և գազի ծախսի վերլուծությունը,

ճնշումների ռեժիմների կարգավորման մեթոդիկայի մշակումն առանձին շրջանների և համակարգի համար ամբողջությամբ,

բուֆերային և գազի այլ խոշոր սպառողների անջատումը և միացումը, համաձայն գազամատակարարման գրաֆիկի, գազի անբավարար քանակության դեպքում,

գազի ցանցի առանձին հատվածների անջատումը կամ դրանցում ճնշման իջեցումը նորոգման աշխատանքներ կատարելիս` վթարների կամ նոր գազատարների միացման ժամանակ,

շահագործման անհրաժեշտ փաստաթղթերի վարումը:

բ) Շահագործող ծառայությունները նոր գազատարների միացման և գործողների նորոգման համար նախատեսված բոլոր աշխատանքները, կապված գազամատակարարման համակարգում ռեժիմի փոփոխության հետ, պետք է համաձայնեցնեն ՎԿԾ հետ և վերջինիս ներկայացնեն աշխատանքների կազմակերպման ծրագիրը: Ծրագրի մեկ օրինակը պետք է մնա ՎԿԾ-ում` աշխատանքների ընթացքը հսկելու համար:

գ) ՎԿԾ անձնակազմի բոլոր գործողությունները, կապված գազատարների, ԳԿԿ և սպառիչների անջատման և միացման վթարային աշխատանքների կատարման հետ, ինչպես նաև համակարգի կամ նրա առանձին տարրերի աշխատանքային ռեժիմների փոփոխության վերաբերյալ տեղեկությունները պետք է գրանցվեն օպերատիվ մատյանում:

 

3. ՎԹԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

ա) Վթարների վերացման առաջնային միջոցներից են`

գազի ճնշման իջեցումը ցանցում,

գազ սպառող սարքերի և կայանքների գազամատակարարման դադարեցումը,

գազատարի վնասված հատվածի անջատումը գործող գազատարից, գազալցված շինությունների բնական կամ ստիպողական օդափոխությունը` պայթյունաանվտանգ արտածող օդափոխիչի միջոցով,

մեքենա-մեխանիզմների, սարքավորումների ճիշտ տեղաբաշխումը,

անհրաժեշտության դեպքում համապատասխան ծառայությունների (այլ ինժեներական կառուցումները շահագործող) մասնակցության ապահովումը,

ծխելու, լուցկի վառելու, էլեկտրալամպերը և էլեկտրասարքերն անջատելու ու միացնելու, բաց կրակով տաքացուցիչներից, վառարաններից, նավթավառներից, օգտվելու արգելումը,

շինության մուտքի հսկումը` կողմնակի անձանց և բաց կրակի ներանցումը բացառելու նպատակով,

անհրաժեշտության դեպքերում գազալցված շինություններից բնակիչների էվակուացումը:

բ) Վթարային-կարգավարական ծառայությունները և գազի տնտեսության կազմակերպության մյուս ստորաբաժանումները պարտավոր են ընդունել ծանուցագրեր վթարների, գազի արտահոսքի, գազատարների և գազի սարքավորումների վնասվածքի մասին` գազի բոլոր սպառողներից, անկախ գերատեսչական պատկանելությունից:

գ) Վթարային-կարգավարական ծառայության կողմից վթարային հայտերի ընդունումը պետք է կատարվի շուրջօրյա:

Գազի տնտեսության կազմակերպությունները բնակչությանը և մյուս սպառողներին պետք է հայտնեն այն հեռախոսահամարները, որոնցով ընդունվում են վթարների, արտահոսքերի և գազատարի, գազի սարքերի ու արմատուրների անսարքությունների մասին ծանուցագրերը:

դ) ՎԿԾ գործունեությունը, վթարային իրավիճակները կանխելու, տեղայնացնելու և վերացնելու համար, պետք է իրականացվի կազմակերպության ստանդարտով հաստատված վթարների տեղայնացմն և կանխման ծրագրով և տարբեր գերատեսչությունների ծառայությունների (հրդեհային պաշտպանության, շտապօգնության, մալուխային ջրմուղի, ջերմամատակարարման և այլ հաղորդակցուղիների գծերի շահագործման) համագործակցության ծրագրով: Այդպիսի ծրագրեր պետք է ունենա յուրաքանչյուր ՎԿԾ: Ծրագրերի հիմնական բովանդակությունը` դա վթարային իրավիճակների նախազգուշացման և տեղայնացման, մարդկանց և նյութական արժեքների փրկելու միջոցառումներն են, ինչպես նաև այդ միջոցառումների կատարման կարգը և հերթականությունը:

Տարբեր գերատեսչական ծառայությունների հետ փոխհամագործակցման ծրագրերը հաստատվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Եթե վթարի լրիվ վերացումը կատարում է ՎԿԾ վթարային բրիգադը, ապա գազավտանգ աշխատանքների թույլտվությունը կարգագրի կազմում չի պահանջվում:

ե) Վթարի հայտը ընդունող ՎԿԾ հերթապահ կարգավարը պարտավոր է հայտ ներկայացնողին հրահանգավորել անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ միջոցների մասին, մինչև վթարային բրիգադի ժամանելը, և տվյալ վայրն ուղարկել վթարային բրիգադ:

զ) ՎԿԾ-ում ստացված բոլոր հայտերը և ծանուցումները պետք է գրանցվեն հայտերի մատյանում` նշելով ճիշտ ժամանակը (ժամը, րոպեն), հայտի բովանդակությունը` հայտ ներկայացնողի բառերով, և վթարային բրիգադի մեկնելու ժամը, րոպեն:

է) Բնակարանում կամ աստիճանավանդակում «Գազի հոտ» վթարային կանչերի դեպքում, վթարային բրիգադը պետք է ստուգի գազի առկայությունը տվյալ շինությունում և հարևան շինություններում, նկուղներում և վերացնի հայտնաբերված արտահոսքերը:

Արտահոսքը վերացնելուց և շինությունն օդափոխելուց հետո պետք է կրկին ստուգել գազի առկայությունը շինությունում, հարևան շինություններում և նկուղներում:

Եթե «Գազի հոտ» կանչի դեպքում հայտը տվողի կողմից նշված շինությունում գազի առկայություն չի հայտնաբերվում` պետք է ստուգել աստիճանավանդակը և շենքի նկուղը:

Օդի նմուշառումը պետք է կատարել վերին գոտիներից` բնական գազի դեպքում, և ներքին գոտիներից (հատակից ոչ ավելի 30 սմ բարձրությամբ)` հեղուկացված գազի դեպքում:

ը) Եթե գազը շինություն է ներթափանցել ստորգետնյա գազատարներից (մուտքագծից կամ բաշխիչ գազատարից), ապա վթարային բրիգադը պետք է անցկացնի արտահոսքի կամ գազի առկայությունը հայտնաբերած տեղից 50 մ շառավղով մոտակա բոլոր ստորգետնյա կառուցվածքների և շենքերի (առաջին հերթին նկուղային հարկերի) մանրամասն հետազոտում` արտահոսքի տեղը գտնելու նպատակով: Գազի առկայության դեպքում պետք է ձեռնարկվեն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածի 3-րդ կետի «ա» կետում նշված միջոցներ: Վնասված տեղի հայտնաբերումը պետք է կատարվի վթարների տեղայնացման և կանխման ծրագրին համապատասխան:

թ) Գազի առկայությունը գազալցված շինություններում, ինչպես նաև մինչև 50 մ հեռավորության վրա գտնվող շենքերում և ստորգետնյա կառույցներում պետք է ստուգվի սարքով, պարբերաբար, վթարային իրավիճակը վերացնելու ողջ ժամանակամիջոցում:

ժ) Վթարի վայր ժամանած բոլոր ղեկավարները վթարային աշխատանքների կատարման և վթարի վերացման մասին կարող են ցուցումներ տալ միայն աշխատանքների ղեկավարի միջոցով և չպետք է խառնվեն աշխատանքների օպերատիվ ղեկավարմանը:

ժա) Վթարային վիճակը վերացնելու համար ՎԿԾ հաջորդ հերթափոխի գալու դեպքում աշխատանքի ղեկավարը պետք է տեղեկացնի հերթափոխն ընդունող ղեկավարին` վթարի բնույթի և նրա վերացման ուղղությամբ կազմակերպված միջոցառումների մասին:

ժբ) Վթարային վիճակի վերացման աշխատանքները կարող են համարվել ավարտված, գազի արտահոսքի տեղը գտնելուց, այն վերացնելուց, ինչպես նաև գազի արտահոսքը դեպի կառույցներ և շինություններ բացառելուց հետո:

ժգ) Գազի տնտեսության կազմակերպության ղեկավարության կարգադրությամբ վթարների վերացման աշխատանքներին կարող են ներգրավվել նաև շահագործող ծառայությունները:

Գազատարների վերականգնողական աշխատանքների կատարումը` վթարային իրավիճակի վերացումից հետո, պետք է հանձնարարվի շահագործող ծառայություններին:

ժդ) Եթե գազատարի կամ գազի սարքերի վնասվածքների վերացման աշխատանքների ժամանակ կատարում են գազատարի մի մասի անջատումը գազի ցանցից, ապա այդ հատվածի (անսարքությունը վերացնելուց հետո) միացումը գործող գազի ցանցին պետք է կատարի գազի տնտեսության կազմակերպության շահագործող ծառայությունը:

Վթարային ծառայությունը գազի ցանցին կարող է միացնել միայն առանձին սարքեր` դրանց անսարքությունները վերացնելուց հետո և այն դեպքերում, երբ այդ սարքերն անջատվել են ՎԿԾ անձնակազմի կողմից վթարային հայտերը կատարելու ընթացքում:

ժե) Բոլոր դժբախտ պատահարների համար, որոնք տեղի են ունեցել գազի սարքերից օգտվելիս, ինչպես նաև վնասված գազատարներից շենքեր և շինություններ գազի ներհոսքից, պետք է կազմվեն ակտեր և նշումներ արվեն վթարների և դժբախտ պատահարների գրանցման մատյանում:

ժզ) ՎԿԾ չունեցող գազամատակարարման համակարգում վթարային աշխատանքները պետք է կատարի գազի տեղամասի շահագործող անձնակազմը: ՎԿԾ վթարային բրիգադն այդ բնակավայրեր կանչվում է այն դեպքերում, երբ տեղամասի անձնակազմը սեփական ուժերով և միջոցներով չի կարող կատարել վթարային աշխատանքները:

ժէ) Կազմակերպությունների գազամատակարարման համակարգերում, որտեղ դրանց շահագործումն իրականացվում է իրենց գազի ծառայության կողմից, վթարային աշխատանքները պետք է կատարվեն այդ կազմակերպության ուժերով և միջոցներով: ՎԿԾ այդ դեպքերում քաղաքային գազամատակարարման համակարգից անջատում է կազմակերպությունը և վերջինիս խնդրանքով ցույց է տալիս մեթոդական օգնություն:

ժը) Գազի տնտեսության ՎԿԾ պետք է պարբերաբար (ամիսը մեկ) կատարի բոլոր վթարային հայտերի մանրամասն վերլուծություն, որոնք ստացվել են նախորդ ամսվա ընթացքում, ուսումնասիրել բոլոր անսարքությունների պատճառները գազատարում, արմատուրում և սարքավորումներում: Պետք է ընդհանրացնի վթարային իրավիճակների վերացման աշխատանքների վերաբերյալ կուտակած փորձը և դրա հիման վրա ուղղումներ մտցնի վթարների տեղափակման և կանխման ծրագրերում, մշակվեն միջոցառումներ համակարգի կատարելագործման և վթարային իրավիճակների պատճառների վերացման ուղղությամբ:

ժթ) ՎԿԾ անձնակազմի հետ ուսումնավարժանքային պարապմունքները պետք է անցկացվեն ըստ գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի, բայց ոչ ուշ, քան տարին 2 անգամ:

Ստուգողական կանչերը պետք է անցկացվեն գազի տնտեսության կազմակերպության ղեկավարության կողմից ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ:

ի) Այլ գերատեսչությունների ծառայությունների հետ (ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապօգնություն, էլեկտրամատակարարման, կապի, ջրմուղի, ջերմամատակարարման) ՎԿԾ համատեղ ուսումնավարժանքային պարապմունքները` համաձայն վթարների կանխման և վերացման փոխհամագործակցության ծրագրերի, պետք է անցկացվեն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: ՈՒսումնավարժանքային պարապմունքների և ստուգողական կանչերի արդյունքները պետք է գրանցվեն մատյանում:

 

(1-ին հավելվածը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն, 14.04.11 թիվ 379-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

գազի տնտեսությունում տարրերի

տեխնիկական շահագործման

կանոնների և աշխատանքի

անվտանգության պահանջների

տեխնիկական կանոնակարգի

 

I. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ա) Ստորգետնյա գազատարների շահագործման ընթացքում կուտակված տվյալների և դրանց տեխնիկական վիճակի ստուգման հիման վրա բալային համակարգով որոշվում է գազատարի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը, որն իրենից ներկայացնում է տեխնիկական վիճակը բնութագրող բոլոր ցուցանիշների գումարը:

բ) Ստորգետնյա գազատարների համար ստուգվում և գնահատվում է`

հերմետիկությունը,

մեկուսիչ ծածկույթի վիճակը,

խողովակների մետաղի վիճակը,

զոդակարերի որակը,

շահագործման ընթացքում գազամուղի վրա կատարված վթարային աշխատանքների նկարագիրը,

կոռոզիայի վտանգը:

Ստորգետնյա գազատարի տեխնիկական վիճակի ստուգման մեթոդիկան և ակտի ձևը սահմանվում են կազմակերպության ստանդարտով:

 

2. ԳԱԶԱՏԱՐԻ ՀԵՐՄԵՏԻԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ա) Գազատարի հերմետիկության ստուգումը կատարվում է գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

բ) Գազատարների հերմետիկության ստուգումը պետք է իրականացվի բարձր զգայնության գազացուցիչներով (ոչ պակաս 1-3)%):

Գազատարի հերմետիկության ստուգումը թույլատրվում է կատարել ճնշափորձարկմամբ` գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հերմետիկության գնահատականը (բալը) տրվում է` կախված հայտնաբերված արտահոսքերի քանակից (միջինը` 1 կմ ուղեգծում):

 

3. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ա) Ստորգետնյա գազատարների մեկուսացման ծածկույթի վիճակի գնահատումը կատարվում է երկու փուլով:

բ) Առաջին փուլում մեկուսացման ծածկույթի վնասվածքների թիվը որոշվում է սարքերի օգտագործման մեթոդով` չբացելով հողածածկույթը:

Կախված գազատարի յուրաքանչյուր 100 մետրի վրա հայտնաբերված մեկուսացման վնասված տեղերի թվից` կատարվում է այդ 100 մետրանոց տեղամասերի վիճակի բալերով գնահատում:

գ) Երկրորդ փուլում կատարվում է գազատարի մեկուսացման ծածկույթի վիճակի ստուգում` զննմամբ, որի դեպքում մեկուսացման առավել վնասված տեղերում, որոնք հայտնաբերվել են սարքերով ստուգման ժամանակ, կամ բնակավայրում յուրաքանչյուր 200 մետրի վրա փորվում է ոչ պակաս մեկ ստուգման հետախուզահոր` 1.5-2 մ երկարությամբ, այն հաշվով, որ այդ հորերը համընկնեն բնակավայրում հնարավոր վտանգ ներկայացնող կետերին (առուներ, ճահճաբնահողեր, մուտքագծեր, զոդակարեր և այլն):

Բնակավայրերից դուրս հետազոտման երկարությունը կարելի է ընդունել մինչև 1 կմ:

Եթե հետախուզահորային դիտարկումների ժամանակ պարզվում է, որ մեկուսացման ծածկույթի վիճակն ամբողջությամբ վերցրած լավ է, կան միայն առանձին փոքր վնասվածքներ (անցքեր, ճեղքեր), որոնց վերացումից հետո ծածկույթի պաշտպանիչ հատկությունները կվերականգնվեն, այդ դեպքում գազատարի գնահատականը բարձրացվում է մեկ բալով:

Եթե հայտնաբերվում են մեկուսացման այնպիսի թերություններ, ինչպես դյուրաբեկությունը, փշրվելը, ծածկույթի կպչողականության բացակայությունը, ապա մեկուսացման ծածկույթի վիճակի գնահատականը պետք է պակասեցվի մեկ բալով:

 

4. ԽՈՂՈՎԱԿԻ ՄԵՏԱՂԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ա) Խողովակի մետաղի վիճակի ստուգումը պետք է կատարվի բոլոր հետախուզահորերում, որոնք բացվում են գազատարի հերմետիկությունը կամ մեկուսացման ծածկույթի վիճակը ստուգելու համար: Մետաղի վիճակի ստուգում պետք է կատարվի նաև շահագործման ընթացքում տարբեր նորոգման աշխատանքներ կատարելու համար բացվող բոլոր հետախուզահորերում: Ստուգման արդյունքները պետք է ձևակերպվի արձանագրություններով:

բ) Եթե ստուգումների ժամանակ հայտնաբերվում է ուժեղ կամ խիստ ուժեղ կոռոզիա, ապա հարկավոր է անցկացնել գազատարի լրացուցիչ հետազոտություն: Վնասված տեղերում բացված հետախուզահորերի խողովակի մետաղը պետք է հետազոտվի:

Եթե գազատարի դիտարկվող հատվածի 70% և ավելի երկարության վրա հայտնաբերվում է 5 տեղ` ուժեղ և խիստ ուժեղ կոռոզիայով, ապա գազատարը պետք է փոխարինվի:

Եթե այդպիսի վնասվածքներով մասերը տեղավորված են դիտարկվող գազատարի 70%-ից պակաս երկարության վրա, ապա փոխարինման ենթակա է միայն գազատարի նշված թերություններով տեղամասը: Մետաղի վիճակի գնահատականը (բալը) տրվում է` կախված կոռոզիայի բնույթից և տեղամասում նրա տարածվածությունից:

 

5. ԶՈԴԱԿԱՐԵՐԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ա) Զոդակարերի որակի ստուգումը պետք է կատարվի խիստ որոշակի հերթականությամբ`

թերություն ունեցող յուրաքանչյուր զոդակարի երկու կողմերում գամմա ճառագայթմամբ կամ ռենտգենանկարման օգնությամբ ստուգվում են ևս մեկական մոտակա զոդակարեր,

եթե հայտնաբերվի թեկուզ և մեկ ոչ որակյալ զոդակար, ապա գամմա ճառագայթմամբ կամ ռենտգենանկարման միջոցով պետք է ստուգվեն գազատարի բոլոր կցվանքների 5%-ից ոչ պակասը:

Բացի վերը նշվածից` հետազոտվող գազատարի բոլոր զոդակարերը պետք է լրացուցիչ ստուգվեն ըստ հերմետիկության, որի համար յուրաքանչյուր զոդակարի ուղղությամբ պետք է փորվի հորատանցք` գազատարի տեղադրման խորության 0.7-ից ոչ պակաս խորությամբ, և բարձր զգայնության ցուցասարքերի օգնությամբ ստուգվի գազի առկայությունն այնտեղ:

բ) Եթե պարզվել և հաստատվել է, որ ստուգված զոդակարերի 50%-ը և ավելին հանդիսանում են արատավոր, ապա գազատարի տեխնիկական վիճակը բնութագրող այլ ցուցանիշներով ստուգումների անցկացում պարտադիր չէ, գազատարը ենթակա է փոխարինման:

 

6. ԿՈՌՈԶԻԱՅԻ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

ա) Ստորգետնյա գազատարների կոռոզիայի նկատմամբ վտանգը պետք է որոշվի ըստ`

մեկուսացման ծածկույթի վիճակի ստուգման արդյունքների,

թափառող հոսանքների ներկայության,

անոդային և լիցքափոխ գոտիների առկայության,

գազատարի վրա պաշտպանիչ պոտենցիալների առկայության:

բ) Ստորգետնյա գազատարների կոռոզիայի վտանգի գնահատման համար պետք է հայտնաբերվեն`

գազատարների տեղամասեր, որոնք գտնվում են կոռոզիայի համար վտանգավոր բնահողում,

գազատարի տեղամասեր, որոնք ունեն անոդային և լիցքափոխ պոտենցիալներ (-0.85 Վ լարումից ավելի),

թափառող հոսանքների վտանգավոր ազդեցության գոտիներ,

գործող էլեկտրապաշտպանիչ տեղակայումների ազդեցության գոտիներ, որոնք պաշտպանում են հարևան ստորգետնյա կառուցվածքները:

գ) Ստուգվող գազատարի կոռոզիայի վտանգի վերջնական գնահատականը տալուց առաջ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ նախատեսվող միջոցառումների (և նրանց ժամկետների) վերաբերյալ: Տեղեկություններ թափառող հոսանքների մեծության սահմանափակումների, ինչպես նաև թափառող հոսանքների աղբյուր հանդիսացող կառույցների աշխատանքի ռեժիմի հնարավոր փոփոխությունների մասին, որոնք կարող են բերել այդ կառույցների թափառող հոսանքների գոտում գտնվող գազատարի կոռոզիայի վտանգի մեծացման:

դ) Գազատարի համար կոռոզիայի վտանգի ընդհանուր գնահատականը (բալը) տրվում է ըստ գազատարում անոդային և լիցքափոխ գոտիների առկայության:

ե) Գազատարները, որոնք վերոհիշյալ բոլոր ցուցանիշներով ստացել են ընդհանուր գնահատական` 10 և պակաս բալ, ենթակա են փոխարինման: Գազատարները, որոնք ստացել են ընդհանուր գնահատական` 10-ից ավելի բալ, ենթակա են վերանորոգման, ըստ աճող բալերի:

(2-րդ հավելվածը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

գազի տնտեսությունում տարրերի

տեխնիկական շահագործման

կանոնների և աշխատանքի

անվտանգության պահանջների

տեխնիկական կանոնակարգի

 

Ձև N 1

 

ՄԱՏՅԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

.________________________________________________________________________.

|NN|Հայտի ստացման |Հայտն    |Հայտավորողի   |Հայտի    |Հայտավորողին տրված |

|  |ժամկետը       |ընդունողի|անունը,       |բովանդա- |հրահանգավորման     |

|  |______________|անունը,  |ազգանունը,    |կությունը|բովանդակությունը   |

|  |ամիսը   |Ժամը,|ազգանունը|հասցեն,       |         |                   |

|  |ամսաթիվը|րոպեն|         |հեռախոսահամարը|         |                   |

|  |տարեթիվը|     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|1 |   2    |  3  |    4    |      5       |    6    |        7          |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

.________________________________________________________________________.

 

.______________________________________________________________________.

|Հայտը կատարող պատասխանատու      |Անսարքություն-|Կատարման   |Կատարողի  |

|անձանց                          |ների, վթարի   |ժամկետը    |անունը,   |

|________________________________|վերացման համար|(ժամ, րոպե)|ազգանունը |

|անունը,  |հայտագրի   |ստորագրու-|ձեռնարկված    |           |ստորագրու-|

|ազգանունը|ընդունման  |թյունը    |միջոցները     |           |թյունը    |

|         |ժամկետը    |          |              |           |          |

|         |(ժամ, րոպե)|          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|    8    |    9      |   10     |     11       |    12     |   13     |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

.______________________________________________________________________.

 

Ձև N 2

_________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)

 

ՄԱՏՅԱՆ

 

ԳԿԿ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

ԳԿԿ-ի հասցեն___________ N _____

(Պահպանման ժամկետը 3 տարի)

 

._________________________________________________________________________.

|Ամի- |Ժա|Գազի    |Զտիչի ճնշումը|Տեխնիկական  |Սպասարկող   |Վերահսկող անձի |

|սը,  |մը|ճնշումը |             |սպասարկման  |փականագործի |ազգանունը,     |

|ամսա-|  |________|_____________|արդյունքները|ազգանունը,  |անունը,        |

|թիվը,|  |մուտ|ել |մուտ|ել- |ճնշ|            |անունը,     |հայրանունը և   |

|տարե-|  |քի  |քի |քի  |քի  |ման|            |հայրանունը  |ստորագրությունը|

|թիվը |  |կգ/ |մմ |կգ/ |կգ/ |ան-|            |և  ստորագրու|               |

|     |  |սմ2 |ջ. |սմ2 |սմ2 |կու|            |թյունը      |               |

|     |  |    |ս. |    |    |մը |            |            |               |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|1    |2 | 3  | 4 | 5  | 6  | 7 |     8      |    9       |       10      |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|     |  |    |   |    |    |   |            |            |               |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|     |  |    |   |    |    |   |            |            |               |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|     |  |    |   |    |    |   |            |            |               |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|     |  |    |   |    |    |   |            |            |               |

._________________________________________________________________________.

 

Ձև N 2ա

 

ՄԱՏՅԱՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ԳԿԿ-ի գտնվելու վայրը ________________ N _______

 

(Պահպանման ժամկետը 3 տարի)

 

.________________________________________________________________________.

|Ամիսը,  |Ժամը|Գազի ճնշումը |Զտիչի ճնշումը      |Տեխնիկա|Սպասարկ-|Վերա-  |

|ամսա-   |    |_____________|___________________|կան    |վող     |հսկողի |

|թիվը,   |    |մուտ- |ելքի  |մուտ- |ելքի|ճնշման |սպասարկ|փականա- |ազգա-  |

|տարեթիվը|    |քի կգ/|մմ.   |քի կգ/|կգ/ |անկումը|ման    |գործի   |նունը, |

|        |    |սմ3   |ջ.ս.  |սմ3   |սմ3 |       |ար-    |ազգա-   |անունը,|

|        |    |      |      |      |    |       |դյունք-|նունը,  |հայրա- |

|        |    |      |      |      |    |       |ները   |անունը, |նունը, |

|        |    |      |      |      |    |       |       |հայրա-  |ստորա- |

|        |    |      |      |      |    |       |       |նունը,  |գրու-  |

|        |    |      |      |      |    |       |       |ստորա-  |թյունը |

|        |    |      |      |      |    |       |       |գրու-   |       |

|        |    |      |      |      |    |       |       |թյունը  |       |

|________|____|______|______|______|____|_______|_______|________|_______|

|  1     | 2  |   3  |   4  |   5  |  6 |   7   |   8   |    9   |   10  |

|________|____|______|______|______|____|_______|_______|________|_______|

|________|____|______|______|______|____|_______|_______|________|_______|

|________|____|______|______|______|____|_______|_______|________|_______|

.________________________________________________________________________.

 

Ձև N 3

_________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ) կարգավարական ծառայություն)

 

ՀԱՅՏ N ___

 

ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_________________________________________________________________________

          (հայտատուի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Հայտի բովանդակությունը___________________________________________________

 

Հայտն ստացվել է ___ _______ 200 թ., ժամը _____ րոպեն _______

 

Կարգավար ________________________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Հայտը տրված է կատարման _______ ________ 200 թ., ժամը ____ րոպեն _________

 

Կատարողը ________________________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Մեկնման ժամկետը` ժամը _____ րոպեն _______

 

Կատարված աշխատանքի բնութագիրը ___________________________________________

_________________________________________________________________________

 

Աշխատանքները կատարող __________________________________

(ստորագրությունը)

 

Հայտատուի հիմնավորումն աշխատանքների կատարման վերաբերյալ __________________

__________________________________________________________________________

                (ամսաթիվը, ժամը, րոպեն, ստորագրությունը)

 

Կարգավար _________________

(ստորագրությունը)

 

Ծանոթագրություն _________________________________________________________

 

Ձև N 4

 

ԶԵԿՈՒՅՑ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՈՂԻ

 

____ _____________ 20 թ.

 

    ___________________________             երթուղու գտնվելու վայրը

_______________________________

    (շրջագայողի անունը, ազգանունը)          (գյուղը, բնակավայրը, փողոցը)

 

.___________________________________________________________________.

|NN |Գազատարի   |Գազի առկայությունը   |Գազատարի վրա  |Ձեռնարկված    |

|ը/կ|գտնվելու   |(նկուղում, դիտահորում|հայտնաբերված  |միջոցառումները|

|   |վայրը      |և  այլն)             |թերությունների|              |

|   |(գյուղը,   |                     |բնութագիրը    |              |

|   |բնակավայրը,|                     |              |              |

|   |փողոցը և   |                     |              |              |

|   |այլն)      |                     |              |              |

|___|___________|_____________________|______________|______________|

| 1 |     2     |           3         |       4      |       5      |

|___|___________|_____________________|______________|______________|

|   |           |                     |              |              |

|___|___________|_____________________|______________|______________|

|   |           |                     |              |              |

|___|___________|_____________________|______________|______________|

|   |           |                     |              |              |

.___________________________________________________________________.

 

Ձև N 5

_________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)

 

ԶԵԿՈՒՅՑ N ____

 

ԳԿԿ ՍՊԱՍԱՐԿՈՂԻ

____ ________ 200 թ.

 

______________________________ ԳԿԿ-ի հասցեն _________________________

(սպասարկողի անունը, ազգանունը)              (գյուղ, բնակավայր, փողոց)

 

._________________________________________________________________.

|Սպասարկման|Գազի ճնշումը  |Ճնշումը  |Կատարված     |Ծանոթագրություն|

|ամիսը,    |              |զտիչից   |աշխատանքները |               |

|ամսաթիվը, |______________|_________|             |               |

|տարեթիվը  |մուտքի|ելքի   |առաջ|հետո|             |               |

|          |կգ/սմ2|մմ ջ.ս.|    |    |             |               |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|   1      |   2  |  3    |  4 | 5  |      6      |      7        |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|          |      |       |    |    |             |               |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|          |      |       |    |    |             |               |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|          |      |       |    |    |             |               |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|          |      |       |    |    |             |               |

._________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն, 14.04.11 թիվ 379-Ն որոշումներ)

 

Ձև N 6

 

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ -------------թ.

 

.__________________________________________________________________________

|NN |Երթու-|Երթուղու|Շրջիկ    |             Գազատարի տվյալները            |

|ը/կ|ղու   |գտնվելու|փականա-  |___________________________________________|

|   |համարը|վայրը   |գործի    |     վերգետնյա       | ստորգետնյա          |

|   |      |        |անունը,  |_____________________|_____________________|

|   |      |        |ազգանունը|    մ/ճ   |    գ/ճ   |    մ/ճ   |    գ/ճ   |

|   |      |        |         |__________|__________|__________|__________|

|   |      |        |         |D/մմ|L/գծմ|D/մմ|L/գծմ|D/մմ|L/գծմ|D/մմ|L/գծմ|

|___|______|________|_________|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___|______|________|_________|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___|______|________|_________|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___|______|________|_________|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___|______|________|_________|____|_____|____|_____|____|_____|____|_____|

.__________________________________________________________________________

 

_______________________________________________________.

|Մ/գ գազատարներից 15 մ            | ԷՊԿ   |Փակող       |

|հեռավորության վրա գտնվող         |       |արմատուրաներ|

|_________________________________|       |            |

|դիտահորեր               |նկուղներ|       |            |

|________________________|        |       |            |

|գազի|ջրի     |կապի|այլ  |        |       |            |

|    |կոյուղու|    |     |        |       |            |

|____|________|____|_____|________|_______|____________|

|հատ | հատ    |հատ | հատ |  հատ   |       |            |

|____|________|____|_____|________|_______|____________|

|    |        |    |     |        |       |            |

|____|________|____|_____|________|_______|____________|

|    |        |    |     |        |       |            |

|____|________|____|_____|________|_______|____________|

|    |        |    |     |        |       |            |

|____|________|____|_____|________|_______|____________|

|    |        |    |     |        |       |            |

|____|________|____|_____|________|_______|____________|

|    |        |    |     |        |       |            |

_______________________________________________________.

 

.__________________________________________________________________________

|                            Ամիսներ                                      |

|_________________________________________________________________________|

|1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10 |11 |12 |13 |14 |15 |16 |17 |18 |19 |20 |21|

|__|__|__|__|__|__|__|__|__|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|__|__|__|__|__|__|__|__|__|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|__|__|__|__|__|__|__|__|__|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|__|__|__|__|__|__|__|__|__|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|__|

.__________________________________________________________________________

_______________________________________.

|22 |23 |24 |25 |26 |27 |28 |29 |30 |31|

|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|___|___|___|___|___|___|___|___|___|__|

_______________________________________.

 

Ձև N 7

 

ՄԱՏՅԱՆ ԳԱԶԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԳԿԿ-Ի (ՊԳԿԿ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Շրջագայման|Շրջագայող|Զեկույցի |Հայտնա-|Ընդունող|Թերու-|Պատաս- |Ծանոթա|

|ը/կ|գտնվելու  |փականա-  |համարը և |բերված |վարպետի |թյուն-|խանատու|գրու- |

|   |վայրը     |գործի    |ամսաթիվը |թերու- |ստորա-  |ների  |անձի   |թյուն |

|   |(գազատարի |անունը,  |         |թյուն- |գրու-   |վերաց-|անունը,|      |

|   |երթուղին  |ազգանունը|         |ները   |թյունը  |ման   |ազգա-  |      |

|   |և  ԳԿԿ-ի  |         |         |       |        |համար |նունը, |      |

|   |(ՊԳԳԿ)    |         |         |       |        |ձեռ-  |ստորա- |      |

|   |համարը)   |         |         |       |        |նարկ- |գրու-  |      |

|   |          |         |         |       |        |ված   |թյունը |      |

|   |          |         |         |       |        |միջոց-|       |      |

|   |          |         |         |       |        |ները  |       |      |

|___|__________|_________|_________|_______|________|______|_______|______|

| 1 |     2    |    3    |    4    |   5   |    6   |   7  |    8  |  9   |

|___|__________|_________|_________|_______|________|______|_______|______|

|___|__________|_________|_________|_______|________|______|_______|______|

|___|__________|_________|_________|_______|________|______|_______|______|

|___|__________|_________|_________|_______|________|______|_______|______|

|___|__________|_________|_________|_______|________|______|_______|______|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

i

գազի տնտեսությունում տարրերի

տեխնիկական շահագործման

կանոնների և աշխատանքի

անվտանգության պահանջների

տեխնիկական կանոնակարգի

 

I. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԵՎ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 21.08.08 թիվ 968-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2004
N 1843-Ն
Որոշում