Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.2399.210206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2399-Ն

 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

(4-րդ մաս)

 

VIII. ՀԵՂՈՒԿ ԳԱԶԵՐԻ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԵՎ ՌԵԶԵՐՎՈՒԱՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

14. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

1) Անհատական բալոնային կայանք է համարվում երկուսից ոչ ավելի բալոններ ունեցող գազամատակարարման կայանքը, որը նախատեսված է գազի փոքր ծախսով սպառողներին գազ մատակարարելու համար /բնակելի, հասարակական նշանակության շենքերի կենցաղային կարիքները/:

2) Շենքերում մոնտաժվող բալոնային կայանքների բալոնները պետք է տեղադրվեն նույն սենքերում, ինչ և գազի սարքավորումները: Որպես կանոն, մեկ սենքում թույլատրվում է տեղադրել մեկ բալոն 50 /55/ լ-ից ոչ ավելի տարողությամբ: Մեկ սենքում թույլատրվում է երկու բալոնների տեղադրում, եթե յուրաքանչյուրի տարողությունը չի գերազանցում 27 լ /մեկ բալոնը պահուստային/: Հեղուկ գազերով բալոնների տեղադրման սենքերում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 45 oC:

3) Գազի բալոնների տեղադրումը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ի պահանջներին:

4) Տարածքում տեղադրվող բալոնները պետք է գտնվեն գազավառարանից/սալիկից առնվազն 0,5 մ հեռավորության վրա և 1 մ հեռավորության վրա ջեռուցման մարտկոցից կամ վառարանից: Բալոնները տաքացումից պահպանող ծածկի տեղադրման դեպքում բալոնի հեռավորությունը ջեռուցող սարքից կարող է նվազեցվել մինչ 0,5 մ:

Բալոնի և պահպանիչ ծածկի միջև հեռավորությունը պետք է լինի 10 սմ-ից ոչ պակաս: Վառարանների հնոցների դռնակների դիմաց բալոնների տեղադրման դեպքում բալոնի և դռնակի միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն 2 մ:

5) Շենքերից դուրս բալոնները պետք է տեղադրվեն փակվող պահարաններում կամ բալոնի գլխամասը և ռեդուկտորը ծածկող փակվող պատյաններում: Պահարանները և պատյանները պետք է ունենան օդափոխման անցքեր: Շենքի պատերի մոտ բալոնները պետք է տեղադրվեն դռներից և առաջին հարկի լուսամուտներից առնվազն 0,5 մ հեռավորության վրա, նկուղային և գետնախարսխային հարկերի լուսամուտներից և դռներից, ինչպես նաև կոյուղու հորերից առնվազն 3 մ հեռավորության վրա: Արգելվում է բալոնների տեղադրումը սենքերի պահուստային ելքերի /փրկաելքերի/ մոտ, շենքի գլխավոր ճակատային մասում, տրանսպորտի ինտենսիվ շարժումով անցուղագծերում: Արևային կողմից տեղադրվող բալոնները պետք է ունենան ստվերային պաշտպանություն կամ ծածկարաններ: Բալոնների պահարանները և փակվող պատյաններում բալոնները պետք է տեղադրվեն շենքի պատերին ամրացրած չհրկիզվող հիմքերի վրա, որը կբացառի նստումը: Հիմքի նվազագույն բարձրությունը հողի մակերեսից պետք է կազմի 0,1 մ-ից ոչ պակաս:

6) Յուրաքանչյուր բալոնային կայանքը պետք է ունենա ճնշման կարգավորող սարք /ռեդուկտոր/ գազի ճնշումը նվազեցնելու համար: Շենքի ներսում բալոնների վրա տեղադրվող ճնշման կարգավորող սարքերը չպետք է ունենան վթարային արտանետող կափույր:

7) Շարժական ճաշարաններում, խորտկարաններում գազաբալոնային կայանքների կազմակերպումը թույլատրվում է միայն գազի տնտեսության շահագործման տեղական կազմակերպության հետ նախագծի համաձայնեցման դեպքում:

8) Ռետինագործվածքային խողովակով բալոնի միացումը գազի սարքավորմանը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի IV գլխի 57 կետի պահանջներին համապատասխան: Բալոնի և գազի սարքավորման միացման համար օգտագործվող ռետինագործվածքային խողովակը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 18698-79, դաս Բ (1)-ի, կամ ԳՕՍՏ 9356-75, դաս I և II-ի, կամ ԳՕՍՏ 10362-76-ի պահանջներին: Գազաբալոնային կայանքի մոնտաժումը իրականացրած կազմակերպությունը պետք է ունենա նշված պետական ստանդարտներին օգտագործված ռետինագործվածքային խողովակների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ: Ռետինագործվածքային խողովակները չպետք է ունենան ռետինի վերին շերտի վնասվածքներ:

 

15. ԽՄԲԱԿԱՅԻՆ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

9) Խմբակային բալոնային կայանք է համարվում երկուսից ավելի բալոններից կազմված գազամատակարարման կայանքը:

10) Բալոնները պետք է տեղադրվեն փակվող պահարաններում կամ սարքավորվեն փակվող պաշտպանիչ պատյաններով: Բալոններով պահարանները և պատյաններով բալոնները պետք է տեղադրվեն չհրկիզվող նյութերից պատրաստած հիմքերի վրա գետնի մակերեսից առնվազն 0,1 մ բարձրության վրա:

11) Պաշտպանիչ պատյաններով և շենքերից որոշակի հեռավորության վրա տեղադրված բալոնային կայանքները պետք է ունենան չհրկիզվող նյութերից պատրաստած ցանկապատեր և նախազգուշացնող գրվածքներ: Բալոններից մինչ ցանկապատը հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

12) Թույլատրվում է խմբակային բալոնային կայանքի տեղադրումը հատուկ ջեռուցվող շինությունում կամ շենքի արտաքին պատի կցաշենքում: Շինությունը պետք է օդափոխվի: Տարածքի էլեկտրական լուսավորությունը պետք է լինի պայթապաշտպանված կատարմամբ: Ջեռուցող սարքավորումների մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 95 oC, իսկ շինության ներքին ջերմաստիճանը` 30 oC:

13) Խմբակային բալոնային կայանքը պետք է սարքավորվի ճնշման կարգավորիչով /ռեդուկտորով/ գազի ճնշումը նվազեցնելու համար, ինչպես նաև ապահովիչ արտանետող կափույրով, ընդհանուր անջատող սարքով և մանոմետրով /մանոմետրի խողովակապտուկով/ ցածր ճնշման կողմի վրա: Եթե ճնշման կարգավորիչը ունի ներկցված ապահովիչ արտանետող կափույր, ապա լրացուցիչ կափույրի տեղադրումը պարտադիր չէ:

Շինություններում բալոնային կայանքների տեղադրման դեպքում արտանետող ապահովիչ կափույրների արտանետող գազատարների եզրամասերը պետք է արտահանվեն շինության արտաքին պատի վրա, որը չպետք է ունենա ներծծող օդափոխման համակարգի օդակլանիչ սարքավորումներ: Եթե այս պայմանը հնարավոր չէ կատարել, ապա հեռավորությունը արտանետիչ գազատարների եզրամասերից մինչ օդակլանման սարքերը ուղղագծով պետք է լինի առնվազն 3 մ: Շինություններից դուրս տեղադրված խմբակային բալոնային կայանքների ապահովիչ կափույրների արտանետիչ գազատարների կառուցվածքը/կազմակերպումը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի VII գլխի 20 կետի, իսկ բալոնների տարողությունը` հավելված N 33-ի պահանջներին:

 

16. ՌԵԶԵՐՎՈՒԱՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

14) Հեղուկ գազերի ռեզերվուարային կայանքները կարող են բաղկացած լինել հեղուկ գազերի պահպանման համար նախատեսված ստորգետնյա և վերգետնյա ռեզերվուարներից: Չի թույլատրվում վերգետնյա եղանակով տեղադրել ստորգետնյա տեղադրման համար նախատեսված ռեզերվուարները: Կայանքի ռեզերվուարների մաքսիմալ գումարային երկրաչափական ծավալը, առանձին ռեզերվուարների մաքսիմալ տարողությունը և ռեզերվուարային կայանքի և մոտակա շենքերի, շինությունների և տարատեսակ կապուղեգծերի միջև անվտանգ հեռավորությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12,03.01-04, ինչպես նաև սույն կանոնակարգի հավելված N 19-ից N 22-ի պահանջներին: Ռեզերվուարների և ծառերի միջև հեռավորությունը պետք է կազմի 5 մ-ից ոչ պակաս:

15) Ստորգետնյա և վերգետնյա ռեզերվուարները պետք է տեղադրվեն չհրկիզվող հիմքերի վրա: Ստորգետնյա ռեզերվուարները պետք է տեղադրվեն 0,6 մ խորության վրա, հաշվելով հողի մակերեսից մինչև ռեզերվուարի վերին ծնորդը` գրունտի սեզոնային սառչման գոտիներում, և 0,2 մ խորության վրա` առանց գրունտի սեզոնային սառչման գոտիներում: Ստորգետնյա ռեզերվուարները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից ԳՕՍՏ 9.6 02-89-ին համապատասխան: Վերգետնյա ռեզերվուարները պետք է ներկվեն բաց գույնի ներկով: Ռեզերվուարային կայանքները պետք է սարքավորված լինեն չհրկիզվող նյութերից պատրաստած ցանկապատերով, ինչպես նաև նախազգուշացնող գրվածքներով: Ցանկապատման գոտու սահմաններում պետք է տեղադրվի հակահրդեհային գույքը` ավազով արկղը և բահը:

16) Ռեզերվուարների վրայով չպետք է անցնեն էլեկտրահաղորդակցման օդային գծեր, ինչպես նաև հեռախոսակապի և ռադիոկապի գծեր:

17) Ռեզերվուարային կցանքները պետք է սարքավորվեն փականներով, ռեզերվուարներում հեղուկի մակարդակի ցուցիչներով, գազի ճնշման կարգավորիչներով, ապահովիչ կափույրներով /փակող և արտանետող/, մինչ ճնշման կարգավորիչները պետք է տեղադրվեն մանոմետրեր, իսկ դրանցից հետո` հսկիչ հեղուկային մանոմետր միացնելու համար նախատեսված ծորակներով խողովակապտուկներ: Թվարկված սարքավորումները կարող են տեղադրվել հեղուկ ֆազով փոխկապակցված ռեզերվուարների խմբի վրա: Եթե ճնշման կարգավորիչի կառուցվածքը բացառում է ճնշման աճի հնարավորությունը, ապա դրանից հետո ապահովիչ կափույրի տեղադրումը պարտադիր չէ: Ռեզերվուարային կայանքների փականները/ամրանները պետք է փակվեն օդափոխման անցքեր ունեցող մետաղյա պատյանում:

18) Ռեզերվուարային կայանքների ստորգետնյա գազատարների վրա անջատող սարքերը կարող են տեղադրվել 1 մ-ից ոչ ավելի խորության դիտահորերում կամ վերգետնյա եղանակով` պաշտպանիչ պատյանի տակ: Եթե ռեզերվուարային կայանքին միացված է միայն մեկ շենք, ապա գազատարի վրա անջատող սարք չի տեղադրվում: Ստորգետնյա ռեզերվուարային կայանքի անոթների յուրաքանչյուր խմբի հեղուկ ֆազի շրջակապման խողովակաշարերի վրա պետք է տեղադրվեն հսկիչ խողովակներ գետնից առնվազն 1 մ բարձրության վրա, դրանց արտանցումով: Այդ դեպքում պետք է բացառվի դրանց մեջ մթնոլորտային տեղումների ներթափանցման հնարավորությունը:

19) Ռեզերվուարային կայանքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության ապահովումը: Ավտոցիստեռնի և միացման խողովակների հողակցման կոնտակտային սարքավորումները պետք է գտնվեն ավտոցիստեռնի կանգառի վայրում:

20) Ռեզերվուարային կայանքները կարող են շահագործվել գոլորշացուցիչների հետ համատեղ: 200 կգ/ժ-ից ոչ ավելի արտադրողականության գոլորշացուցիչները կարող են տեղադրվել ինչպես անմիջականորեն ռեզերվուարների վրա, այնպես էլ ռեզերվուարային կայանքի ցանկապատման գոտում ռեզերվուարներից 1 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, իսկ 200 կգ/ժ արտադրողականության գոլորշացուցիչները տեղադրվում են ռեզերվուարներից և շենքերից ու շինություններից անվտանգ հեռավորության վրա` խմբակային բալոնային կայանքների նման` հավելված N 22-ում և N 23-ում բերված չափերին համապատասխան:

21) Յուրաքանչյուր գոլորշացուցիչ պետք է սարքավորվի հսկիչ-չափիչ, կարգավորիչ և ապահովիչ սարքավորումներով, որը կբացառի ջերմակրի սառչման, գոլորշացուցիչից հեղուկ ֆազի ելքի, գոլորշացուցիչներում ճնշման անթույլատրելի աճի հնարավորությունը:

22) Հեղուկ գազերի գոլորշացուցիչներում որպես ջերմակիր կարող են օգտագործվել տաք ջուրը, գոլորշին, էլեկտրատաքացումը, տաքացրած յուղերը, իներտ գազերը, գազաջեռուցումը և թվարկվածներին նման այլ ջերմակիրներ: Էլեկտրատաքացում օգտագործելիս էլեկտրատաքացուցիչները պետք է լինեն պայթապաշտպանված կատարմամբ:

23) Էլեկտրատաքացումով գոլորշացուցիչներ օգտագործելիս թույլատրվում է ռեզերվուարային ցանկապատման գոտում էլեկտրական մալուխների անցկացումը: Էլեկտրասարքավորումները պետք է տեղակայվեն ապահովիչ սարքերով գազի արտանետման վայրից առնվազն 5 մ հեռավորության վրա:

24) Գոլորշացուցիչ կայանքի փականները/ամրանները պետք է ունենան պաշտպանվածություն մեխանիկական վնասվածքներից և մթնոլորտային տեղումներից:

 

IX. ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1) Գազավտանգավոր են համարվում այն աշխատանքները, որոնք կատարվում են գազայնացված շրջապատում կամ որոնց իրականացման դեպքում հնարավոր է գազի արտահոսք: Գազավտանգավոր աշխատանքներ են.

ա/ գործող գազատարներին նոր գազատարների միացումը առանց դրանք գազի ցանցից անջատելու /առանց «ներհատման» խողովակաոստերի եռակցում և «ներհատում գազի տակ»/,

բ/ գազատարների, ԳԿԿ-ի /ԳԿ կայանքների/ և գազի ցանցերի, արդյունաբերական, գյուղատնտեսական, կոմունալ-կենցաղային և կենցաղային սպառողների ագրեգատների և սարքավորումների գործարկումը /»Գազի գործարկում»/, ինչպես նաև ԳԼ կայանների, ԳԼ կետերի և ԱԳԼԿ-ների, հեղուկ գազի խմբակային կայանքների շահագործման հանձնելը,

գ/ գործող /»գազի տակ» գտնվող/ ստորգետնյա և վերգետնյա գազատարների, ինչպես նաև շինություններում/սենքերում, հորերում, թունելներում տեղակայված գազատարների, գազի սարքավորումների և փականների/ամրանների տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը` այդ թվում` ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների ճնշիչ և լիցքավորման բաժանմունքների, դատարկման էստակադների, հեղուկ գազերի ցիստեռնների և ռեզերվուարների,

դ/ գազատարների մաքրումը, գազատարների մեջ առաջացած ջրածորանների հեռացման նպատակով լուծիչների ներարկումը, «գազի տակ» գտնվող գազատարների վրա խցանների տեղադրումը և հանումը, ինչպես նաև գազատարներից ագրեգատների, սարքավորումների և առանձին հանգույցների անջատումը հետագա խցանների տեղադրումով,

ե/ գործող ցանցերից անջատած գազատարների ապամոնտաժումը, սեզոնային գործողության գազատարների և սարքավորումների կոնսերվացումը և ապակոնսերվացումը,

զ/ հեղուկ գազի երկաթուղային և ավտոցիստեռնների դատարկումը, ռեզերվուարային կայանքներում, ԳԼ կայաններում, ԳԼ կետերում և ԱԳԼԿ-ներում ռեզերվուարների հեղուկ գազով լիցքավորումը, ավտոցիստեռնների, ԳԼ կայաններում և ԳԼ կետերում բալոնների լիցքավորումը,

է/ հորերի դիտարկումը, վերանորոգումը և օդափոխումը, ինչպես նաև կոնդենսատահավաքներից կոնդենսատի և ԳԼ կայաններից, ԳԼ կետերից և ԱԳԼԿ-ների և ռեզերվուարային կայանքների ռեզերվուարներից չգոլորշիացած մնացորդների արտածծումը,

ը/ անսարք և գերլեցուն բալոններից գազի դատարկումը, ինչպես նաև բալոններից չգոլորշիացած մնացորդների դատարկումը,

թ/ գործող գազի սարքավորումների և ներքին գազասարքավորման տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը,

ժ/ գրունտի փորումը գազի արտահոսքի տեղերում` մինչ թերության վերացնելը,

ժա/ գործող գազատարի վերանորոգման հետ կապված բոլոր տեսակի եռակցումային աշխատանքները,

ժբ/ գազաբալոնային ավտոմեքենաների լիցքավորումը:

2) Սույն գլխի 1 կետում թվարկված գազավտանգավոր աշխատանքները պետք է կատարվեն ինժեներատեխնիկական աշխատողի անմիջական վերահսկողության տակ, բացառությամբ առանձին կենցաղային գազի սարքավորումների անջատման, գազաբալոնային կայանքի գործարկման, 32 մմ-ից պակաս տրամագծի ցածր ճնշման գազատարների վրա` առանց եռակցման և գազահատման, վերանորոգման աշխատանքների, շահագործման ընթացքում ռեզերվուարների և բալոնների հեղուկ գազով լիցքավորման, հորերի դիտարկման և օդափոխման, կոնդենսատահավաքներից կոնդենսատի արտածծման, ռեզերվուարներից և բալոններից չգոլորշիացած մնացորդների դատարկման աշխատանքներից, գործող գազի սարքավորումների սպասարկման և ներքին գազասպասարկման աշխատանքներից: Վերոնշված աշխատանքների կատարումը թույլատրվում է վստահել աշխատանքների իրականացման համար նշանակված բանվորներից առավել պատրաստվածներին:

3) Գազավտանգավոր աշխատանքները պետք է կատարեն առնվազն երկու բանվոր: Հորերում, թունելներում, խորը խրամուղներում /2 մ-ից ավելի խորությամբ/, կաթսաների հնոցներում, կուտակիչներում/կոլեկտորներում, ԳԼ կետերում և ռեզերվուարներում կատարվող աշխատանքները պետք է իրականացնի երեքից ոչ պակաս բանվորներից կազմված բրիգադը: Բնակելի շենքերի, հասարակական նշանակության և բնակչության կենցաղսպասարկման կազմակերպությունների գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև հեղուկ գազերի անհատական բալոնային կայանքների գործարկումը կարող է կատարել մեկ բանվոր:

4) Սույն գլխի 1 կետում նշված աշխատանքների իրականացման համար /ա, բ, գ, դ, ե, ժ, ժա/, ինչպես նաև ԳԼ կայաններում, ԳԼ կետերում և ԱԳԼԿ-ներում և ռեզերվուարային կայանքներում ռեզերվուարների առաջնային լիցքավորման դեպքում պետք է տրամադրվեն կազմակերպության ստանդարտով հաստատված ձևի կարգագրեր: Կարգագրեր տրամադրելու իրավունքը ունեցող անձինք որոշվում են գազամատակարարող կազմակերպության կամ սեփական գազի ծառայության միջոցով գազամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանով: Այդ անձինք նշանակվում են սույն տեխնիկական կանոնակարգի II բաժնի 19 կետի պայմաններին համապատասխան քննություն հանձնած ղեկավար կամ ինժեներատեխնիկական աշխատողներից:

Սույն գլխի 1 կետում թվարկված գազավտանգավոր աշխատանքները /զ, է, ը, ժբ/, ինչպես նաև շահագործման ընթացքում ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ-ների և ռեզերվուարային կայանքների ռեզերվուարների լիցքավորումը /առաջնային լիցքավորումից հետո/ և բնակելի շենքերի, հասարակական նշանակության և բնակչության կենցաղսպասարկման կազմակերպությունների ներքին գազասարքավորումների տեխնիկական սպասարկումը իրականացվում են առանց կարգագրերի` համաձայն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգի: Առանց կարգագրերի են կատարվում նաև ստորգետնյա գազատարների և դրանց սարքավորումների դիտարկման աշխատանքները, հորերի և նկուղների գազայնացվածության աստիճանի ստուգումները իրականացվում են առանց կարգագրերի: Գործող գազի սարքավորումների և ներքին գազասարքավորումների վերանորոգման հետ կապված աշխատանքները, որի ընթացքում հնարավոր է գազի արտահոսքը, իրականացվում են կարգագրերով:

5) Գազիֆիկացվող բնակավայրերի գազի ցանցերի շահագործման հանձնման և գործարկման աշխատանքները, 0,6 ՄՊա և բարձր ճնշման գազատարների գազի մատուցման, բարձր և միջին ճնշման գազատարների «գազի տակ» միացումների, եռակցման և գազակտրման աշխատանքները ԳԿԿ-երում, ԳԼ կայաններում, ԳԼ կետերում, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ներում, սպառողների անջատման հետ կապված եռակցման և գազակտրման կիրառմամբ աշխատանքները միջին և բարձր ճնշման «գազի տակ» գազատարների վրա, կազմակերպության ամբողջական անջատումը գազամատակարարումից և հետագա վերականգնումը, ԳԼ կայաններում, ԳԼ կետերում, ԱԳԼԿ-ներում ռեզերվուարների հեղուկ գազով առաջնային լիցքավորումը կատարվում են համապատասխան կազմակերպության ստանդարտներով, սահմանված կարգով:

6) Կազմակերպության ստանդարտներով սահմանված աշխատանքների նախագծում/ծրագրում, որոնք կազմվում են հավելված N 26-ի դրույթներին համապատասխան, նշվում է աշխատանքների կատարման հստակ հերթականությունը, աշխատակազմի տեղաբաշխումը, մեխանիզմների և սարքավորումների կարիքը, նախատեսվում են առավելագույն անվտանգությունը ապահովող միջոցառումները: Ծրագրում նաև նշվում են յուրաքանչյուր գազավտանգավոր աշխատանքի իրականացման համար պատասխանատվություն կրող անձինք, աշխատանքների համակարգման պատասխանատուն, որն էլ իրականացնում է ընդհանուր ղեկավարությունը և որոշում է աշխատանքների կատարման հերթականությունը:

7) Աշխատանքների իրականացման ծրագրին համապատասխան յուրաքանչյուր պատասխանատու անձին տրվում է առանձին կարգագիր, որում նշվում են աշխատանքների տեխնոլոգիական հերթականությունը և անվտանգության հիմնական միջոցները:

8) Աշխատանքների ծրագրին և կարգագրին (կարգագրերի գրանցման մատյանի ձևը բերված է հավելված N 40-ում) կից տրամադրվում է կատարողական գծագիրը կամ դրա պատճենը, որի վրա նշված են աշխատանքների իրականացման վայրն ու բնույթը: Աշխատանքների իրականացման համար պատասխանատու անձը գազավտանգավոր աշխատանքներից առաջ պետք է ստուգի կատարողական գծագրի կամ դրա պատճենի համապատասխանությունը օբյեկտի փաստացի տեղակայմանը աշխատանքների իրականացման վայրում:

9) Վթարների վերացման աշխատանքները անցկացվում են առանց կարգագրերի` մինչ մարդկանց կյանքին և նյութական ուղղակի վնասների վտանգի վերացումը: Այդ վտանգի վերացման պահից ի վեր գազատարը և գազի սարքավորումները տեխնիկապես սարքին վիճակի բերելու բոլոր աշխատանքները պետք է կատարվեն կարգագրերով, իսկ եթե վթարը ամբողջովին վերացվում է վթարին մեկնած աշխատողների կողմից, կարգագրի կազմում չի պահանջվում:

10) Կազմակերպության ստանդարտով սահմանված կարգագրերը պետք է տրամադրվեն նախապես` աշխատանքներին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար: Կարգագրում նշվում է դրա ժամկետը, աշխատանքների սկզբի և ավարտի ժամերը: Սահմանված ժամկետում աշխատանքները չավարտելու դեպքում գազավտանգավոր աշխատանքների կարգագիրը պետք է երկարացվի նախապես այն լրացրած անձի կողմից: Կարգագրերը պետք է գրանցվեն հատուկ մատյանում: Պատասխանատու անձը, ստանալով և վերադարձնելով կարգագիրը, պարտավոր է ստորագրել գրանցամատյանում: Կարգագրերը պետք է պահվեն առնվազն մեկ տարվա ընթացքում:

11) Եթե կարգագրով կատարվող գազավտանգավոր աշխատանքները տևում են մեկ օրից ավելի, ապա դրանց կատարման համար պատասխանատու անձը պարտավոր է ամեն օր զեկուցել կարգագիրը դուրս գրող անձին աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Գործուղվող անձնակազմին կարգագրերը դուրս են գրվում գործուղման ամբողջ ժամկետով: Աշխատանքների իրականացումը վերահսկվում է կատարման համար պատասխանատվություն կրող անձի կողմից:

12) Բանվորներին անձնական պաշտպանության միջոցներով ապահովելու և այդ միջոցների սարքին լինելու համար պատասխանատվություն է կրում գազավտանգավոր աշխատանքները ղեկավարող ինժեներատեխնիկական աշխատողը: Այն դեպքում, երբ կատարվում են աշխատանքներ, որոնք, ըստ սույն գլխի 2 կետի կարող են իրականացվել առանց ինժեներատեխնիկական աշխատողի ներկայության, պատասխանատվություն է կրում կարգագիրը դուրս գրած անձը:

Անձնական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը և դրանց սարքին լինելը որոշվում է գազավտանգավոր աշխատանքներ անցկացնելու կարգագիրը լրացնելիս: Բանվորական տեղը կազմակերպելուց աշխատանքների պատասխանատու անձը պետք է ապահովի վտանգավոր գոտուց բանվորների շուտափույթ դուրս բերելու հնարավորությունը:

13) Գազավտանգավոր աշխատանքների մեկնարկից առաջ դրանց իրականացման համար պատասխանատու անձը պարտավոր է զգուշացնել աշխատողներին անհրաժեշտ անվտանգության միջոցների մասին: Դրանից հետո բոլոր բանվորները ստորագրում են մատյանում:

14) Գազավտանգավոր աշխատանքի անցկացման ընթացքում բոլոր հրահանգները պետք է տրվեն աշխատանքի համար պատասխանատու անձի կողմից:

15) Գազավտանգավոր աշխատանքները, որպես կանոն, պետք է կատարվեն ցերեկային ժամերին: Վթարների վերացման աշխատանքները կատարվում են ցանկացած ժամանակ` ինժեներատեխնիկական աշխատակցի անմիջական հսկողության ներքո:

16) Գազավտանգավոր աշխատանքին մասնակցող յուրաքանչյուր բանվոր, այդ թվում նաև բրիգադի ղեկավարը, պետք է ունենան փողային կամ մեկուսացնող հակագազ: Ֆիլտրող/զտող հակագազերի օգտագործումը չի թույլատրվում:

17) Ճկափողային հակագազերի խողովակաոստերը աշխատանքի ընթացքում պետք է գտնվեն գազի արտանետման տեղից հողակողմ մասում: Օդափոխիչի կողմից օդի հարկադրական մատակարարման բացակայության դեպքում ճկափողի երկարությունը չպետք է գերազանցի 15 մետրը: Ճկափողը չպետք է ունենա կտրուկ ծալքեր և չպետք է սեղմվի:

18) Փրկարար գոտիները պետք է ունենան իրենց հատման վրա մեջքի կողմից օղակով օժտված ուսային փոկեր` պարաններին ամրացնելու համար: Առանց ուսային փոկերի գոտիների օգտագործումը արգելվում է:

i

19) Հակագազերը, նախապաշտպանական գոտիները, ապահովման ճոպանի կեռիկները և թոկերը պետք է պարբերաբար փորձարկվեն:

(19-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

20) Յուրաքանչյուր գազավտանգավոր աշխատանքի իրագործումից առաջ ստուգում են հակագազերի հերմետիկությունը: Հագած վիճակում ձեռքով պինդ սեղմում են հակագազի ծալքավոր ճկափողի ծայրը: Եթե այդ վիճակում շնչել հնարավոր չէ, ապա հակագազը սարքին է, եթե շնչել հնարավոր է, դա նշանակում է, որ կամ դիմակով կամ էլ ճկափողով օդ է թափանցում, և հակագազը պիտանի չէ օգտագործման համար:

i

21) Ապահովման ճոպանի կեռիկների համար օղակներով փրկարար գոտիները փորձարկում են հետևյալ կերպ. 2 ճարմանդով ամրացված փորձարկվող գոտու օղակին ամրացնում են 200 կգ բեռ, որը 5 րոպե մնում է կախված վիճակում: Բեռը հանելուց հետո գոտին չպետք է վնասված լինի:

(21-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

i

22) Ապահովման ճոպանի կեռիկները փորձարկում են 2000 ԿՆ լարումով: Բաց փակաղակով կարաբինը մնում է ծանրաբեռնված 5 րոպե: Բեռը հանելուց հետո կարաբինը չպետք է ձևափոխված լինի: Կարաբինի ազատ թողնված փակաղակը պետք է ճիշտ և ազատ գա իր տեղը:

(22-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

23) Փրկարար թոկերը փորձարկում են 2000 ԿՆ լարումով 15 րոպեի ընթացքում: Թոկի երկարությունը չափում են փորձարկումից առաջ և հետո: Ծանրաբեռնվածությունը հանելուց հետո չպետք է վնասված լինի ո՛չ ամբողջ թելը և ո՛չ էլ նրա առանձին մասերը: Ծանրաբեռնվածությունից առաջացած թոկի պահպանվող երկարացումը չպետք է գերազանցի սկզբնական երկարության 5 տոկոսը:

i

24) Փրկարար գոտիների, ապահովման ճոպանի կեռիկների և փրկարար թոկերի փորձարկումները սույն գլխի 21-23 կետերում նկարագրված եղանակով պետք է իրականացվեն տարին 2 անգամից ոչ պակաս` հատուկ այդ նպատակով նշանակված ինժեներատեխնիկական աշխատակցի կողմից: Փորձարկման արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի ակտով: Փրկարար գոտու ապահովման ճոպանի կեռիկների և փրկարար թոկի պիտանելիության աստիճանը աշխատանքից առաջ և յուրաքանչյուր օգտագործումից հետո պետք է որոշվի դրանց օգտագործող աշխատակցի կողմից արտաքին զննումով: Բացի այդ, թոկերի արտաքին զննումը պետք է կատարվի աշխատանքի պատասխանատու աշխատակցի կողմից ոչ պակաս, քան 10 օրը մեկ, ինչպես նաև անձրևոտ և ձնոտ եղանակին յուրաքանչյուր օգտագործումից հետո և վարպետի կողմից յուրաքանչյուր օգտագործումից առաջ: Ամեն գոտի և թոկ պետք է ունենան գույքային համար:

(24-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

25) Գազայնացված միջավայրում աշխատելիս պետք է կիրառվեն գունավոր մետաղներից պատրաստված մուրճեր, որպեսզի բացառվի կայծերի առաջացումը: Սև մետաղից պատրաստված գործիքների և հարմարանքների աշխատանքային մասը պետք է առատորեն քսել սոլիդոլ կամ այլ քսուք: Գազայնացված միջավայրում էլեկտրական գայլիկոնի և այլ կայծեր տվող էլեկտրական գործիքների օգտագործումը արգելվում է:

26) Դիտահորում, ռեզերվուարում կամ այլ նմանատիպ տեղերում գազավտանգավոր աշխատանքներ կատարող բանվորները և ինժեներատեխնիկական աշխատակիցները պետք է կրեն կոշիկներ` առանց պողպատե նալերի և առանց մեխերի, հակառակ դեպքում պետք է կրկնակոշիկներ կրել:

27) Գազավտանգավոր աշխատանքներ կատարելիս պետք է օգտագործվեն պայթյունից պաշտպանված տեղափոխական լուսամփոփներ: Թույլատրվում է հանքափորային տիպի մարտկոցային լուսամփոփների օգտագործումը:

28) Դիտահորերում, թունելներում, գետնուղեգծերում, տեխնիկական ներքնահարկերում, ԳԿԿ-ի, ԳԼ կայանների, ԱԳԼԿ-ների, ԳԼ կետերի տարածքներում չի թույլատրվում եռակցման և գազակտրման իրագործում գործող գազատարների վրա` առանց դրանց անջատման և օդով կամ իներտ գազով փչամաքրման: Գազատարների անջատման ժամանակ անջատող սարքավորումների մոտ պետք է դրվեն փականներ:

29) Մասամբ կամ ամբողջությամբ փակված փոսատակերում, խրամուղիներում, գազի հորերում թույլատրվում է գազավտանգավոր աշխատանքների անցկացումը` առանց եռակցման կիրառման: Եռակցումը և կտրումը նշված վայրերում գործող գազատարների վրա թույլատրվում է միայն ծածկերը հանելուց հետո:

30) Եռակցումը կամ գազակտրումը սկսելուց առաջ այն շինություններում, որտեղ կան գազատարներ և գազօգտագործող սարքավորումներ, ինչպես նաև դիտահորերում, գետնուղեգծերում և այլն, պետք է ստուգվի օդի գազայնացվածությունը: Գազի պարունակությունը օդում չպետք է գերազանցի գազաօդային խառնուրդի բռնկվելիության ստորին սահմանի մեկ հինգերորդից: Օդի նմուշի ընտրությունը պետք է կատարվի ամենավատ օդափոխվող տեղերում` բարձրության վրա, որի ընտրությունը կախված է գազի խտությունից:

Եռակցման աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում շինությունը պետք է լավ օդափոխվի, իսկ դիտահորը կամ գետնուղին օդափոխվեն օդափոխիչի կամ ճնշակի միջոցով` ապահովելով 1 ժամում եռապատիկ օդափոխություն:

31) Գազակտրումը կամ եռակցումը գործող գազատարների վրա նրանց գազատարներ կցելիս կամ վերանորոգելիս պետք է կատարվեն 40-150 մմ ջր.ս. ճնշման դեպքում (40-150 Պա): Տվյալ ճնշման առկայությունը պետք է ստուգվի աշխատանքների անցկացման ամբողջ ընթացքում: 40 մմ ջր.ս.-ից ցածր ճնշման իջեցման (40 Պա) և 150 մմ ջր.ս.-ից (150 Պա) բարձրացման դեպքում կտրումը կամ եռակցումը պետք է ընդհատվի: Աշխատանքի անցկացման վայրում ճնշմանը հետևելու համար անհրաժեշտ է տեղադրել մանոմետր կամ օգտագործել մոտակա (100 մ-ից ոչ հեռու)` սպառողներին գազի ներմուծման մանոմետրից, եթե 150 մմ ջր.ս.-ից (150 Պա) բարձր ճնշում ունեցող գազատարներում ճնշումը իջեցնելու հնարավորություն չկա, ապա աշխատանքները թույլատրվում է կատարել առանց ճնշման իջեցման, հատուկ սարքավորումների օգտագործման միջոցով, որոնք ապահովում են աշխատանքների կատարման անվտանգությունը:

32) Գործող գազատարներում գազի ճնշման իջեցումը նրան նոր գազատարներ միացնելիս պետք է կատարվի անջատող սարքավորումների միջոցով: Գազատարի ցածր ճնշումով հատվածում գազի ճնշման բարձրացումից խուսափելու համար պետք է օգտագործել կոնդենսատահավաքներ, հիդրոփականներ, իսկ անհրաժեշտության դեպքում (մինչև միացման աշխատանքների սկսելը) տեղադրել անջատող սարքով մոմ: Մոմով դուրս եկող գազը պետք է հնարավորին չափ այրվի:

33) Գործող գազատարին նոր գազատարի միացման եղանակը պետք է որոշի գազամատակարարող կազմակերպությունը:

34) Գազատարների ներկտրումը «գազի միջոցով» պետք է անցկացնել հատուկ հրահանգներով, որոնք սահմանվում են գազամատակարարող կազմակերպության կողմից:

35) Գործող գազատարի վրա ներկտրվածք անելուց հետո պետք է ստուգվի եռակցման կարի ամրությունը փրփուրով կամ հատուկ սարքի միջոցով` գազատարում գազի աշխատանքային ճնշման տակ:

36) Չի թույլատրվում ստուգել գազատարի ամրանների և սարքավորումների ամրությունը կրակով:

37) Գազավտանգավոր աշխատանքի անցկացման վայրում չպետք է գտնվեն կողմնակի անձինք: Փոսորակները և հորերը, նրանցում աշխատանքներ կատարելիս, պետք է առանձնացվեն: Փոսորակները պետք է ունենան աշխատանքների անցկացման և անհրաժեշտ սարքավորումների, գործիքների և նյութերի տեղադրման համար հարմար չափեր: Աշխատանքների անցկացման մոտակայքում պետք է դրվեն զգուշացնող նշաններ:

38) Գործող գազատարների վրա գազակտրման կամ եռակցման աշխատանքների ժամանակ, ինչպես նաև թուջե գազատարների փողալայնուկից արճճի հալեցման ժամանակ մեծ բոցից խուսափելու համար գազի արտահոսքի տեղերը պետք է պատվեն ասբեստային փոշով, հրակայուն կավով:

39) Գազատարի վնասված հատվածին կարելի է ժամանակավորապես բանդաժ տեղադրել` հրակայուն կավով վիրակապ կամ անուր` վիրակապի վիճակին հետևելու պայմանով: Ստորգետնյա բանդաժներով, վիրակապերով կամ անուրներով գազատարների լցածածկումը չի թույլատրվում:

40) Գազատարների դեպի սպառողները տանող ճյուղավորումների վրա, ինչպես նաև առանձին շենքերի ներանցման հատվածներում հայտնաբերված խցանների վերացումը կատարվում է գազատարների ուսումնասիրությունից և ճնշափորձարկումից հետո այն անձի հանձնարարությամբ, որը ղեկավարում է գազամատակարարման աշխատանքները` սույն տեխնիկական կանոնակարգի X բաժնի 21 կետի համաձայն:

41) Չի թույլատրվում գազի բացթողումը շենքերի գազացանց, եթե ուսումնասիրության միջոցով ստուգված չէ գազատարի ամբողջականությունը, գազի սարքավորման սարքինությունը և անցկացված չէ ստուգողական մամլում:

42) Գազատարների գազով լիցքավորումը, ինչպես նաև փչամաքրումը պետք է անցկացվեն, հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի X բաժնի 22 կետի պահանջները:

43) Եթե ստուգված և ստուգողական ճնշափորձարկման ենթարկված գազացանցի հատվածները գազով չեն լցվել, ապա գազի բացթողման աշխատանքների վերսկսման ժամանակ դրանք պետք է նորից ստուգվեն և մամլվեն:

44) Շենքերի քանդման և օբյեկտի գազի սարքավորումների ապամոնտաժման ժամանակ դեպի դրանց գնացող գազատարները պետք է կտրվեն գազամատակարարող ցանցից և խուլ (ամուր) փակվեն/խցանվեն: Չի թույլատրվում պարուրակներով և հեղույսներով փականների օգտագործումը:

Գազատարի կտրված հատվածը պետք է փչամաքրել օդով կամ իներտ գազով` սույն տեխնիկական կանոնակարգի X բաժնի 22 կետի պահանջներին համապատասխան: Արտադրական, կոմունալ և այլ շենքերում բոլոր չօգտագործված գազատարները պետք է ապամոնտաժվեն:

45) Գազայնացված դիտահորերում, կոլեկտորներում և շենքերում, ինչպես նաև շենքերից դուրս գազայնացված մթնոլորտում վերանորոգման աշխատանքները պետք է անցկացվեն հակագազերով և առանց կրակային միջոցների օգտագործման (եռակցում, գազակտրում): Բանվորները պետք է հակագազեր կրեն նաև այն դեպքերում, երբ աշխատանքի ընթացքում հնարավոր է գազի արտահոսք գազատարից կամ ագրեգատից: Մնացած դեպքերում հակագազերը պետք է գտնվեն աշխատանքային տեղում և պատրաստ լինեն շտապ օգտագործման: Դիտահորերում, փոսորակներում, ռեզերվուարներում երկարատև աշխատանքների դեպքում (1 ժ-ից երկար) օդափոխիչով կամ ճնշակով (կոմպրեսոր) պետք է օդ մղվի: 1 ժամվա ընթացքում պետք է ապահովվի առնվազն եռապատիկ օդափոխություն:

46) Գազատարի վրա վերանորոգման աշխատանքների անցկացման համար դիտահորերում և կոլեկտորներում թույլատրվում է 2-ից ոչ ավելի անձանց ներկայությունը (մասնակցությունը):

47) Ներքին զննման և վերանորոգման անցկացման ժամանակ կաթսաները և այլ գազիֆիկացված ագրեգատները պետք է փականների միջոցով անջատվեն գազատարից: Կաթսայի կամ ագրեգատի հնոցում աշխատանքը թույլատրվում է միայն դրանց օդափոխությունից և օդի գազայնացվածության ստուգումից հետո` սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնի 30 կետի պահանջների համաձայն: Հնոցում կամ ագրեգատի մեջ աշխատելիս դրանք պետք է անջատել ընդհանուր ծխանցքից և բացել գոյություն ունեցող դռնակները, ելանցքերը և պայթյունային փականները: Անհրաժեշտության դեպքում կաթսայի կամ ագրեգատի հնոց պետք է մաքուր օդ մղվի:

48) Հեղուկ գազի ռեզերվուարների արտաքին զննումը և վերականգնումը անց է կացվում սույն ՏԿ X բաժնի 107 կետի պահանջների համաձայն:

49) Կցորդիչային, պարուրակային միացումների և ամրանների քանդումը ցանկացած ճնշման ներքին գազատարների վրա անց է կացվում գազատարի անջատված և խլացված հատվածի վրա: Շենքերում գտնվող մինչև 50 մմ տրամագծով գազատարների սարքավորումների ծորակների յուղումը թույլատրվում է ոչ ավելի, քան 300 մմ ջր.ս. (300 Պա) գազի ճնշման դեպքում: Ստորգետնյա և վերգետնյա միջին և բարձր ճնշման գազատարների վրա կոնդենսատահավաքի պարուրակավոր միացումը թույլատրվում է գազի ճնշման ոչ ավելի, քան 0,1 ՄՊա:

50) Գազատարների վրա տեղադրված սարքավորումների (ամրանների, զտիչների, հաշվիչների և այլն) փոխումը և բացումը պետք է անցկացվեն գազատարի անջատված մասի վրա: Անջատված հատվածի սահմանների վրա պետք է տեղադրվեն խցաններ:

51) Գազատարների վրա տեղադրվող խցանները պետք է համապատասխանեն գազատարում գազի մաքսիմալ ճնշմանը: Դրանք պետք է ունենան կցորդիչների սահմաններից դուրս եկող պոչամասեր: Խցանների պոչամասերում պետք է դրված լինի գազի ճնշման և գազատարի տրամագծի նշումով դրոշմ:

52) Բռնակ չունեցող դիտահորեր, գոգահովիտներ, ինչպես նաև ռեզերվուարներ բանվորների իջեցման համար պետք է օգտագործվեն մետաղյա սանդուղքներ` բավարար երկարության դիտահորի, ռեզերվուարի, փոսորակի ելանցքի ծայրում ամրացնելու համար:

53) Դիտահորերում, խորը փոսորակներում (2 մ-ից խորը), ագրեգատներում, ռեզերվուարներում աշխատելու համար բանվորները պետք է փրկարար գոտիներ կրեն: Գետնի մակերեսի վրա` հողմակողմ կողմում պետք է գտնվեն 2-ից ոչ պակաս մարդիկ, ովքեր պետք է պահեն դիտահորում կամ այլ տեղերում գտնվող բանվորի փրկարար գոտիների ծայրերը, անդադար հետևեն բանվորներին և կաշեփողային հակագազերի օդակլանիչ խողովակաոստերին և չթույլատրեն օտար անձանց մոտենալ աշխատանքի անցկացման վայրին:

54) Վնասված ստորգետնյա գազատարների վրա հողային աշխատանքներ կատարելիս պետք է քայլեր իրագործվեն գազատարից արտահոսող գազի բռնկման հնարավորությունը բացառելու համար: Եթե գազատարի փորման ժամանակ առաջանում է բանվորների թունավորման կամ խեղդման վտանգ, ապա նրանք պետք է աշխատեն հակագազերով: Միջին և բարձր ճնշման վնասված գազատարների փորման ժամանակ անհրաժեշտ է անջատել դրանցում գազի մատուցումը: Եթե անհնար է անջատել մատուցումը, ապա պետք է գազի ճնշումը հնարավորին չափ նվազեցնել, որպեսզի ապահովվի գազի անդադար մատակարարումը սպառողներին:

55) Գազատարներում սառցային, խեժային, նավթալինային և այլ խցանումների մաքրումը խառնման (մետաղյա շամփուրներով), լուծիչի լիցքավորման կամ օդի մղման միջոցով թույլատրվում է գազատարում ճնշման ոչ ավելի, քան 500 մմ ջր.ս. դեպքում (500 Պա): Գազատարների տաքացման համար բաց կրակի օգտագործումը չի թույլատրվում: Արհեստական գազի գազատարների խցանումները պետք է վերացվեն գազատարն անջատելուց հետո:

56) Գազատարների խցանումների վերացման աշխատանքների կատարման ժամանակ պետք է քայլեր ձեռնարկվեն գազատարից գազի արտահոսքը մաքսիմալ փոքրացնելու համար: Աշխատանքները պետք է կատարվեն հակագազերով: Շինությունները, որտեղ անց են կացվում խցանումների վերացման աշխատանքները, պետք է օդափոխվեն:

57) Գազատարների մաքրման ժամանակ այդ գազատարների գազից օգտվող բոլոր սպառողները պետք է նախազգուշացվեն, որպեսզի մինչև աշխատանքների վերջն անջատած պահեն գազի սարքավորումները:

58) Պարուրակային և կցորդիչային միացումները, որոնք քանդվել էին գազատարներում խցանումները վերացնելու համար, հավաքելուց հետո պետք է ամրության փորձարկում անցնեն օճառային էմուլսիայով կամ հատուկ սարքով:

59) Գազատարների կամ գործող ԳԿԿ-եր սարքավորումների վրա, ինչպես նաև գազայնացված շինություններում վերանորոգման աշխատանքներ կատարելիս, պետք է նշանակվի շինության մեջ աշխատողներին հետևող բանվոր: Այդ բանվորը պետք է նաև հետևի, որ չլինեն կրակի աղբյուրներ:

60) Գազատարներից կոնդենսատի հեռացման ժամանակ չի թույլատրվում ծխելը և մոտակայքում օտար մարդկանց գտնվելը: Կոնդենսատը պետք է լցվի հատուկ ամաններ և տարվի դրա համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացված տեղեր:

61) Բարձր և միջին ճնշման գազատարների վրա կցորդիչների, խցուկների, պարուրակային միացումների ձգման ժամանակ ճնշումը պետք է հնարավորինս իջեցվի:

62) Այլ գազատար միացնելու նպատակով գործող գազատարի վրա «պատուհան» կտրելուց առաջ միացվող գազատարը պետք է փակվի խցանով: Եթե «պատուհանի» կտրման ժամանակ կտրոցի կամ արտահոսող գազի կրակը մարի, գազատարի վրա կտրված տեղը պետք է քսվի կավով: Աշխատանքը կարող է վերսկսվել միայն փոսորակը օդափոխելուց հետո: Պատուհանի կտրման ավարտից և կտրոցի կրակի մարելուց հետո խցանը հեռացվում է, միացված գազատարը փչամաքրվում է օդով, ինչից հետո եռակցվում է գործող գազատարին:

63) Գազի տնտեսություններում վթարային իրավիճակների տեղափակումը և վերացումը կազմակերպում է վթարային կարգավարական ծառայությունը /ՎԿԾ/, որի գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1843-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգով:

 

X. ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

17. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ/ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

1) Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի (դասակարգումը և թույլատրելի ճնշումները ըստ հավելված N 27-ի և N 28-ի), դրանց կառուցվածքային տարրերի և գազի սարքավորումների շինմոնտաժային և/կամ հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, դրանք պետք է ընդունվեն հանձնաժողովի կողմից: Արգելվում է հանձնել շահագործման այն օբյեկտները, որտեղ դեռ չեն ավարտվել մոնտաժային աշխատանքները կամ դրանք չեն ընդունվել հանձնաժողովի կողմից:

2) Գազամատակարարման համակարգի օբյեկտների ընդունումը շահագործման կատարվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ-IV-12.03.01-04 և ՍՆԻՊ 3.01.04-87-ի պահանջներին և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան: Ավարտված օբյեկտների ընդունման համար պատվիրատուի կողմից ձևավորվում է ընդունող հանձնաժողով, որի կազմի մեջ մտնում են պատվիրատուի, շինմոնտաժային կազմակերպության, գազամատակարարող կազմակերպության և պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմինների ներկայացուցիչները:

i

3) Պետական վերահսկողության իրավասու մարմնի ներկայացուցիչները մասնակցում են գազամատակարարման ցանցի, կազմակերպությունների կաթսայատների, գազասպառման համակարգերի, ինչպես նաև ԳԼ կետերի, ԳԼ կայանների, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների, հեղուկ գազի ռեզերվուարային կայանքների ընդունման գործին: Ընդունման հանձնաժողովի ներկայացուցիչները պետք է տեղեկացված լինեն օբյեկտի ընդունման օրվա մասին` աշխատանքի սկսման օրվանից ամենաքիչը 2 օր առաջ, իսկ պետական վերահսկողության իրավասու ներկայացուցիչները` ամենաքիչը 5 օր առաջ: Ավարտված օբյեկտի շահագործման հանձնման-ընդունման ակտի համաձայն շահագործող կազմակերպությունը թույլտվություն է տալիս գործարկող-կարգաբերող կազմակերպությանը գործարկման-կարգաբերման աշխատանքները սկսելու վերաբերյալ, որոնց ավարտից հետո օբյեկտը վերցվում է պետական վերահսկողության տեղական մարմինների հսկողության տակ:

(3-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

4) Օբյեկտում հատուկ բարդ սարքավորումների առկայության դեպքում հանձնաժողովի պահանջով ընդունմանը մասնակցելու համար պետք է հրավիրվեն մասնագիտացված կազմակերպություններ:

5) Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգի օբյեկտների շահագործմանը հանձնելու ժամանակ շինմոնտաժային կազմակերպությունը պետք է ընդունող հանձնաժողովին հանձնի օբյեկտի տեխնիկական փաստաթղթերը ՍՆԻՊ 3.01.04-87-ի և ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ի պահանջներին համապատասխան:

6) Գազային վառելիք օգտագործող ագրեգատների վերասարքավորման, լրացուցիչ տեղադրման, գազատարների տեղափոխման ժամանակ կազմակերպության գազի տնտեսության տեխնիկական փաստաթղթերի մեջ պետք է կատարվեն համապատասխան լրացումներ կամ փոփոխություններ:

i

7) Օբյեկտի ընդունման ժամանակ հանձնաժողովը պետք է ստուգի օբյեկտի տեխնիկական փաստաթղթերը, ամբողջովին ուսումնասիրի տեղադրված գազի համակարգը, որպեսզի որոշի նրա համապատասխանությունը նախագծին և բացահայտի մոնտաժի թերությունները: Բացի այդ, պետք է ստուգվի ծխահեռացման և օդափոխիչ սարքավորումների և գործածված էլեկտրաուժային և լուսավորության սարքավորումների համապատասխանությունը նախագծին:

Հանձնաժողովին թույլատրվում է ստուգել գազատարների կամայական հատվածները քանդմամբ, լուսավորումով կամ գազատարներից կցվանքների անջատման միջոցով` մեխանիկական փորձարկումներ կատարելու նպատակով, ինչպես նաև կատարել վերստուգում:

Օբյեկտի ընդունումը ձևակերպվում է ակտով, որը հանդիսանում է օբյեկտի շահագործման թույլտվություն:

Գազամատակարարման համակարգի բարձր և միջին ճնշման օբյեկտների գործարկումն իրականացվում է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

8) Եթե հանձնաժողովի կողմից ընդունված օբյեկտը չի շահագործվել ամրության վերջին ստուգման օրվանից 6 ամսվա ընթացքում, ապա շահագործման մեկնարկից առաջ պատվիրատուի և կազմակերպության ներկայացուցչի կողմից գազատարի ամրությունը պետք է ենթարկվի վերստուգման, ինչպես նաև պատվիրատուի կողմից պետք է ստուգվեն ծխահեռացման և օդափոխման համակարգերի վիճակը, գազի սարքավորումների, ամրանների, հսկիչ-չափիչ սարքավորումների և կոռոզիայից պաշտպանող սարքավորումների ամբողջականությունը ու սարքինությունը:

 

18. ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

9) Նորակառույց գազատարների միացումը գործողներին կատարվում է շահագործման ընդունման ակտի հիման վրա` գազամատակարարող կազմակերպության ստանդարտով սահմանված կանոնակարգով:

10) Գործող գազատարներին նորակառույց գազատարների, ԳԿԿ-ի, կազմակերպությունների գազասպառման համակարգերի ներանցումների /արտանցումների/, բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերի միացումները, որպես կանոն, պետք է իրականացվեն այդ գազատարներ և օբյեկտներ գազի մատուցման/բացթողման ժամանակ: Մինչև գործող գազատարներին նորակառույց գազատարներ, ԳԿԿ-եր, արտանցումներ (ներանցումներ) միացնելը յուրաքանչյուր միացվող գազատարի ծայրին պետք է խցաններ տեղադրվեն: Եթե միացվող գազատարի ծայրում կա անջատող սարք, ապա խցանը տեղադրվում է դրանից հետո: Բացի այդ, մինչև գործող գազատարներին շենքի ներանցումների միացնելը, դրանք պետք է անջատվեն ներքին գազատարներից:

11) Գործող գազատարներին (որոնց շահագործումը կատարվում է գազամատակարարող կազմակերպության կողմից) նորերի միացման աշխատանքները պետք է կատարվեն միայն գազամատակարարող կազմակերպության հատուկ ծառայությունների կամ բրիգադների կողմից:

12) Կազմակերպությունների գազի տնտեսության շահագործման հանձնելու ժամանակ կազմակերպության գազասպառման համակարգի միացումը /ներկտրումը/ գազամատակարարող ցանցին և գազի մատուցումը գազասպառման համակարգ պետք է կատարվեն գազամատակարարող կազմակերպության կողմից` բաժանորդ կազմակերպության դիմումի հիման վրա:

Եթե կազմակերպությունը գազը ստանում է մայրուղային գազատարից, ապա մայրուղային գազատարին (ներկտրման) աշխատանքը պետք է կատարվի մայրուղային գազատարը շահագործող կազմակերպության կողմից տրված կարգագրի հիման վրա:

13) Պոլիէթիլենային ճյուղավորումների ներկտրումը իրականացվում է անմիջապես գազատարի պոլիէթիլենային խողովակների մեջ հպումային եռակցման կիրառմամբ:

14) Պողպատյա ճյուղավորումների ներկտրումը, որպես կանոն, կատարվում է պողպատյա ներդիրների մեջ, որոնք ներկառուցված են պոլիէթիլենային խողովակների մեջ: Պողպատյա ներդիրների բացակայության դեպքում արտանցումների միացումը ճնշմամբ գործող գազատարներին կարող է իրականացվել պոլիէթիլենային խողովակաոստի միջոցով:

15) Գործող գազատարի ներկտրումը առանց ճնշման իջեցման թույլատրվում է միայն հատուկ սարքավորման կիրառման դեպքում, որը բացառում է գազի արտահոսքը:

16) Գործող գազատարի վրա եռակցումային ներկտրում կատարելուց հետո կարի ամրությունը պետք է ստուգվի հատուկ սարքի միջոցով կամ աշխատանքային ճնշման տակ հեղուկ օճառով:

17) Եթե գործող գազատարներին նոր գազատարներ միացնելուց հետո գազի մատակարարում չի կատարվում, ապա յուրաքանչյուր միացված գազատարի ծայրում փակող սարքից հետո տեղադրվում է խցան: Շենքերի ներանցիչները պետք է անջատվեն ներքին գազատարից:

18) Գազամատակարարող ցանցի շահագործման հանձնելը, ինչպես նաև կազմակերպությունների գազասպառման համակարգերը և բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերը շահագործման հանձնելը կատարվում է շահագործման ընդունման ակտերի հիման վրա:

19) Գազի մատակարարումը գազավտանգավոր աշխատանք է, և պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ գլխի պահանջների համաձայն: Գազատարներին, ԳԿԿ-ին և գազիֆիկացված օբյեկտների գազի սարքավորումներին գազի մատուցումը թույլատրվում է իրականացնել գազամատակարարող կազմակերպության մասնագիտացված բրիգադների կողմից:

20) Բրիգադները, որոնք իրագործում են գազի մատուցումը գազատարներ, ԳԿԿ-եր և գազասպառման համակարգեր, պարտավոր են մինչև գազի մատուցումը զննել գազատարները և ստուգել գազի սարքավորումների սարքինությունը:

21) Բոլոր գազատարները մինչև գազի մատուցումը պետք է ենթարկվեն ստուգողական ճնշափորձարկման` շահագործող կազմակերպության կողմից: Հասարակական նշանակության կազմակերպությունների և բնակչության կենցաղսպասարկման կազմակերպությունների և բնակելի շենքերի գազատարները, զննումից և հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, ենթարկվում են օդով ստուգողական ճնշափորձարկման 500 մմ ջր.ս. ճնշման տակ (500 Պա) (մինչև գազի սարքավորումների հրածորաններից առաջ գտնվող փականներ): Ճնշափորձարկման ժամանակ ճնշման անկումը չպետք է գերազանցի 20 մմ ջր.ս. (20 Պա) 5 րոպեի ընթացքում: Կազմակերպությունների գազասպառման համակարգերի և ջեռուցման կաթսայատների ներքին գազատարները, ԳԿԿ-ի (ԳԿ կայանքների) սարքավորումները և գազատարները ենթարկվում են ստուգողական ճնշափորձարկման 1000 մմ ջր.ս. (0,01 ՄՊա) ճնշման տակ: Այդ դեպքում ճնշման անկումը չպետք է գերազանցի 60 մմ ջր.ս. (60 Պա) մեկ ժամում:

Ստորգետնյա և վերգետնյա գազատարները, անկախ հաշվարկված ճնշումից, պետք է ենթարկվեն օդով ստուգողական ճնշափորձարկման 2000 մմ ջր.ս. (0.02 ՄՊա) ճնշման տակ: Ճնշման անկումը չպետք է գերազանցի 10 մմ ջր.ս. (10 Պա) մեկ ժամում: Ստուգողական ճնշափորձարկման արդյունքները պետք է գրանցվեն կարգագրի մեջ գազավտանգավոր աշխատանքներ կատարելու համար:

Ստորգետնյա ցածր ճնշման գազատարում որպես անջատող սարքավորումներ տեղադրված են հիդրոփականներ, ուստի այդպիսի գազատարների ստուգողական ճնշափորձարկումը կարող է կատարվել 400 մմ ջր.ս. (400 Պա) ճնշման տակ: Ճնշման անկումը չպետք է գերազանցի 5 մմ ջր.ս. (5 Պա) 10 րոպեում:

22) Գազի մատակարարման ժամանակ գազատարները պետք է գազով փչամաքրվեն մինչև օդը հեռացնելը: Փչման ավարտը որոշվում է անալիզի կամ վերցված նմուշի այրման ճանապարհով: Ընդ որում, թթվածնի պարունակությունը գազի մեջ չպետք է գերազանցի 1 տոկոսը, իսկ գազի այրումը պետք է տեղի ունենա հանգիստ` առանց աղմուկի:

Գազատարները գազից մաքրելու համար պետք է փչամաքրվեն օդով կամ իներտ գազով մինչև գազի անմիջական դուրս մղումը: Փչման վերջը որոշվում է անալիզի միջոցով: Գազի մնացորդային պարունակությունը ներփչվող օդում չպետք է գերազանցի գազի բռնկման ստորին սահմանի 1/5-ին:

Գազատարների ներփչման ժամանակ արգելվում է գազաօդային խառնուրդը բաց թողնել շինություններում, աստիճանավանդակներում, ինչպես նաև ծխանցքերում, օդափոխիչ համակարգերում և այլն: Այն շինությունները, որտեղ կատարվում է ներփչումը, պետք է օդափոխվեն:

Գազաօդային խառնուրդի բացթողումը գազատարների ներփչման ժամանակ պետք է կատարվի այնպիսի տեղերում, որտեղ կբացառվի դրա մուտքը շինություններ, ինչպես նաև բռնկումը կրակի որևէ աղբյուրից:

23) Կազմակերպությունների գազասպառման համակարգերի շահագործման մեկնարկը թույլատրվում է օբյեկտների շահագործման ընդունման ակտի, գազատարների տեխնոլոգիական սխեմաների, գազի անվտանգ օգտագործման հրահանգների և շահագործման փաստաթղթերի, հնարավոր վթարների վերացման պլանի, գազի տնտեսության սպասարկող հավաստագրված կազմակերպության հետ կնքված պայմանագրի առկայության դեպքում:

24) Կազմակերպություններում նոր լրացուցիչ գազի սարքավորման հանձնումը շահագործման կատարվում է կազմակերպության գազի ծառայության կամ սպասարկող հավաստագրված կազմակերպության կողմից` գազամատակարարող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ: Հատուկ բարդ գազիֆիկացված ագրեգատների գործարկմանը և կարգավորմանը կարող են ներգրավվել մասնագիտացված կազմակերպությունները:

25) Գազի սարքավորումների հանձնումը շահագործման հասարակական նշանակության և բնակչության կենցաղսպասարկման կազմակերպություններում, ինչպես նաև ջեռուցման կաթսայատների և բնակելի շենքերի գազի սարքավորումների շահագործման հանձնումը կատարվում է գազամատակարարող կազմակերպությունների կողմից:

26) Գազի մատուցման աշխատանքների ավարտը նշվում է գազավտանգավոր աշխատանքների կարգագրում, որը պետք է կցվի օբյեկտի կատարողական, տեխնիկական փաստաթղթերին և պահվի:

27) Գազակարգավորիչ կայանները և կազմակերպությունների շինությունները, որտեղ տեղադրված են գազային վառելիք օգտագործող ագրեգատներ, պետք է ապահովվեն հրդեհամարիչ միջոցներով` հրդեհային անվտանգության նորմերին համապատասխան:

 

19. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

28) Յուրաքանչյուր շահագործման ընդունված գազատարի համար պետք է կազմվի տեղեկաթերթիկ, որում նկարագրված են գազատարը բնութագրող հիմնական ցուցանիշները: Հետագայում դրա մեջ գրանցվում են շահագործման ընթացքում կատարված վերանորոգման աշխատանքների մասին տեղեկությունները:

Ստորգետնյա և վերգետնյա գազատարների տեխնիկական սպասարկման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն մշակված և հաստատված հրահանգների հաստատագրված կարգով, ժամանակաչափով/գրաֆիկով նախատեսված ժամկետներում:

29) Բնակավայրերում գազատարների և նրանց սարքավորումների շրջայցը պետք է կատարվի գազամատակարարող կազմակերպության կողմից որոշված ժամկետներում, որը կապահովի գազատարների շահագործման անվտանգությունը: Շրջայցերի ժամկետները պետք է հաստատվեն կազմակերպության ստանդարտով:

Գազատարների ուղեգծերի շրջայցերի ժամկետները պետք է հաշվի առնեն դրանց շահագործման պայմանները, շահագործման տևողությունը, գազատարների վիճակը, գազի ճնշումը, նկուղներում գազայնացվածության ազդանշանների առկայությունը, գետնի փխրունությունը, քայքայման ակտիվությունը, թափառող հոսանքների առկայությանը, պաշտպանության առկայությունը, տեղանքի բնույթը և նրա կառուցվածքի ամրությունը, տարվա եղանակը և այլն: Գազատարների ուղեգծերի շրջայցի ժամկետները պետք է ամեն տարի վերանայվեն` հաշվի առնելով շահագործման պայմանների փոփոխությունը և շահագործման ընթացքում կուտակված փորձը:

30) Ստորգետնյա գազատարների ուղեգծերի շրջայցի ժամանակ պետք է ստուգվի գազատարների վրա առկա սարքավորումների սարքինությունը, ինչպես նաև գազահորերի և 15 մետրի շրջակայքում գտնվող այլ հաղորդակցման կապուղեգծերի առկայությունը (կոյուղագծերի, ջրագծերի, հեռախոսի և այլն) շենքերի նկուղների, կոլեկտորների, լրացուցիչ խողովակների գազայնացվածությունը:

Ստորգետնյա գազատարների ուղեգծերի շրջայցի համար պետք է կազմվեն և շրջողների ձեռքը տրվեն համարակալված երթուղային քարտեզներ: Յուրաքանչյուր երթուղային քարտեզում պետք է նշվեն գազատարների ուղեգծերը և նրանց երթուղային սխեման, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցման կապուղեգծերը և շենքերի նկուղները, որոնք գտնվում են գազատարից 15 մ հեռավորության վրա:

31) Գազատարին զուգակցող սույն գլխի կետ 30-ում թվարկված շինություններից որևէ մեկում գազի հայտնագործման դեպքում պետք է տեղեկացնել ՎԿԾ և միաժամանակ շինություններում և նկուղներում օդափոխության միջոցներ ձեռնարկել: Բացի այդ պետք է լրացուցիչ օդափոխվեն գազատարից 50 մ տրամագծի վրա գտնվող շենքերի նկուղները և այլ ստորգետնյա շինությունները:

Շենքերի նկուղների գազայնացվածության հայտնագործման դեպքում պետք է շենքի բնակիչներին զգուշացնել, որ չի կարելի օգտվել բաց կրակից, իսկ անհրաժեշտության դեպքում մարդկանց շենքերից հեռացնելու համար:

32) Նկուղներում, կոլեկտորներում, հանքահորերում, հորերում և այլ ստորգետնյա շինություններում գազի առկայությունը պետք է որոշվի հատուկ սարքերով: Եթե կոլեկտորներում, հանքահորերում, հորերում և այլ ստորգետնյա շինություններում գազ է հայտնաբերվել, ապա արգելվում է այնտեղ իջնել:

Շենքերի նկուղներում օդի զննում կարող է անցկացվել հենց նկուղում պայթյունապաշտպանված տիպի գազանալիզատորներով, իսկ դրանց բացակայության դեպքում օդի նմուշի վերցման և դրա` դրսում զննման միջոցով: Նկուղներում, հորերի, հանքահորերի, կոլեկտորների և այլ շինությունների մոտ գտնվելիս ծխելը և բաց կրակից օգտվելը արգելվում է:

i

33) Էլեկտրապաշտպանական սարքերի սպասարկման ժամկետները և կարգը և գազատարների էլեկտրաստատիկ լիցքավորվածության չափման ժամկետները պետք է որոշվեն կազմակերպության ստանդարտի պահանջների համաձայն:

(33-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

34) Էլեկտրապաշտպանիչ սարքավորումների կարգավորման և շահագործման աշխատանքները, ինչպես նաև էլեկտրական չափումները պետք է իրականացվեն հատուկ պատրաստություն անցած և մինչև 1000 Վ լարում ունեցող սարքավորումների հետ աշխատելու թույլտվության վկայականներ ունեցող աշխատակազմի կողմից` համաձայն տեխնիկական կանոնակարգերի պահանջների:

35) Բնակավայրերում գազամատակարարման ցանցի պաշտպանման միջոցների շահագործումը և ստորգետնյա գազատարների կոռոզիոն վիճակի պարբերական ուսումնասիրությունը կատարվում է գազամատակարարող կազմակերպության հատուկ մասնագիտացված պաշտպանական խմբերի, լաբորատորիաների, բաժինների կողմից, որոնց վրա դրվում է գազատարների վրա վտանգավոր կոռոզիոն գոտիների ճիշտ ժամանակին հայտնաբերելու պարտավորությունը և դրանց վերացումը:

Կազմակերպություններին պատկանող ստորգետնյա գազատարների էլեկտրապաշտպանական սարքավորումները պետք է սպասարկվեն այդ կազմակերպությունների ուժերով և միջոցներով կամ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` այդ աշխատանքների իրականացման պայմանագրերի համաձայն:

36) Գործող գազատարների կոռոզիոն գոտիների հայտնաբերման դեպքում սեփականատերերը պետք է ձեռնարկեն միջոցներ` դրանք վերացնելու և գազատարը կոռոզիայից պաշտպանելու ուղղությամբ:

37) Հորերում, կոլեկտորներում և այլ ստորգետնյա շինություններում գազատարների էլեկտրական պոտենցիալների չափումից առաջ անհրաժեշտ է հատուկ սարքավորումների միջոցով համոզվել, որ գազը բացակայում է խողովակում: Արգելվում է գազի առկայությունը ստուգել բաց կրակի միջոցով:

38) Գազատարների և նրանց հետ տեղադրված այլ ինժեներական հաղորդակցման կապուղագծերի (ջրագծերի, ջերմամատակարարման գծերի, էլեկտրական և հեռախոսային լարերի և այլն) շահագործումը կոլեկտորներում, անցուղագծերում «կցիչներում», տեխնիկական միջանցքներում և ներքնատներում պետք է իրականացվի համապատասխան կազմակերպությունների կողմից` տեղական իշխանությունների հետ համաձայնեցված կարգով: Կոլեկտորներում, անցուղագծերում, «կցիչներում», տեխնիկական միջանցքներում և ներքնատներում օդային միջավայրի վիճակի (գազայնացվածության) վերահսկումը պետք է իրագործվի ավտոմատ կերպով` գազայնացվածության ազդանշանային համակարգով:

39) Ստորգետնյա գազատարների գոտիներում շինարարական աշխատանքների կատարումը (շենքերի, կառույցների, հաղորդակցման ուղեգծերի կառուցումը կամ քանդումը), որի ընթացքում առաջանում է գազատարի վնասման վտանգը, հնարավոր է միայն գազատարը շահագործող կազմակերպության թույլտվությամբ: Թույլտվության մեջ շահագործող կազմակերպությունը պետք է նշի գազատարի գոտում աշխատանքների կատարման պայմաններն ու կարգը, ինչպես նաև գազատարների և կապուղեգծերի տեղակայման սխեման: Աշխատանքների կատարման գոտում գազատարի ուղեգծի շրջայցը պետք է կատարվի յուրաքանչյուր օր:

40) Բնակավայրերի գազամատակարարման ցանցի անհրաժեշտ ճնշման ապահովման վերահսկումը պետք է կատարվի ցանցի տարբեր կետերում ճնշման չափման միջոցով` առնվազն տարին 2 անգամ:

41) Գազամատակարարող կազմակերպությունները պետք է վերահսկեն գազի հոտավետացման աստիճանը ԳՕՍՏ 22387.5-77-ի պահանջներին համապատասխան: Գազի հոտավետացման աստիճանի ստուգման արդյունքները պետք է գրանցվեն գազի որակի ստուգման լաբորատորիայի հատուկ մատյանում:

i

42) Գազատարների միացումների ամրության ստուգումը, ինչպես նաև գազատարների հնարավոր գազի արտահոսքի տեղերի հայտնաբերումը հորերում և շինություններում պետք է անցկացվի օճառային էմուլսիայի կամ հատուկ սարքավորումների օգնությամբ:

Գազի առկայության ստուգման ժամանակ կրակ թույլատրվում է օգտագործել միայն շենքերից և ստորգետնյա շինություններից առնվազն 3 մետր հեռու գտնվող հորատանցքերում:

(42-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

43) Գետերի և ջրանցքների ստորջրյա անցումների գազատարների տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ պայմանները.

ա/ անցումների ափամերձ մասերը պետք է սպասարկվեն որպես ստորգետնյա գազատարներ,

բ/ բոլոր ճնշումների գազատարների ստորջրյա մասերի հետազոտությունը (ուսումնասիրությունը) ինչպես հաշվարկային դրական, այնպես էլ բացասական լողունակությամբ գազատարների համար, պետք է անցկացվի առնվազն 5 տարին մեկ:

Գազատարների ստորջրյա մասերի հետազոտությունը անց է կացվում հատուկ մասնագիտացված կազմակերպությունների ուժերով: Ստորջրյա գազատարների վերանորոգումը և թերությունների վերացումը պետք է կատարվեն այլ տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ ակտերով:

44) Բոլոր ճնշումների ստորգետնյա պողպատյա գազատարների, ամրանների և փականների շահագործման ընթացքում պետք է պարբերաբար ստուգել դրանց ամրությունը, ինչպես նաև անցկացնել մեկուսացման և խողովակի արտաքին մասի վիճակի զննումը:

45) Բոլոր ճնշումների գազատարների ստուգումը կատարվում է առնվազն 5 տարին մեկ:

i

46) Գազատարների ամրության և մեկուսացվածության վիճակի ստուգումը կատարվում է գազի արտահոսքը բացահայտող և մեկուսացման վնասվածությունը որոշող սարքերի օգնությամբ` առանց գետինը քանդելու: Գազատարների ամրության ստուգում թույլատրվում է կատարել նաև հորատման միջոցով` հիմնականում ամռանը:

Փողոցների ստորգետնյա գազատարների վրա հորատանցքերը կատարվում են միացումների մոտ գազատարի պատից 0,3-0,5 մ հեռավորության վրա, գազատարի վերևից հաշված տեղադրման խորությանը համապատասխան խորության վրա, իսկ ձմռանը գետնի սառած լինելու դեպքում` ավելի խորը` սառեցվածության խորությունից ոչ պակաս:

Փողոցների ստորգետնյա գազատարի, ինչպես նաև բակերի և թաղամասերի ստորգետնյա գազատարների միացումների տեղակայման սխեմայի բացակայության դեպքում հորատանցքերը պետք է կատարվեն ամեն 2 մետրը մեկ: Գերզգայուն սարքերի օգտագործման դեպքում` ծավալով 0,01 տոկոսից ոչ ցածր զգայունությամբ` հորատանցքերի միջև եղած հեռավորությունը կարելի է մեծացնել մինչև 5 մ: Հորատանցքերում գազի առկայությունը ստուգվում է գազանալիզատորների օգնությամբ: Այդ նպատակով կրակ թույլատրվում է օգտագործել, եթե հորատանցքերը գտնվում են շենքերի հորերից, թունելներից, կոլեկտորներից և այլ շինություններից 3 մ հեռու: Եթե գազը չի բռնկվում, հորատանցքերը պետք է ստուգվեն գազանալիզատորի օգնությամբ: Միայն դրանից հետո կարելի է համարել, որ ստուգման ընթացքում գազ չի հայտնաբերվել:

Այն մասերում, որտեղ տեղադրված են վերահսկիչ խողովակներ, հորատանցքեր, կարող են չարվել: Այդ տեղերում գազատարների ամբողջականության (կիպության) ստուգումը գազաանալիզատորի օգնությամբ կատարվում է վերահսկող խողովակների միջով: Թույլատրվում է գազատարների ստուգում սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ գլխի 9-րդ բաժնի պահանջների համաձայն:

(46-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

47) Բոլոր ստորգետնյա պողպատյա գազատարների խողովակների պաշտպանիչ ծածկաշերտերի վիճակի և ամրության ստուգումը շահագործման հանձնելուց հետո պետք է անցկացնել նվազագույնը 5 տարին մեկ անգամ:

48) Գազատարների հետախուզահորային ստուգումը կատարվում է սարքի կողմից որոշված տեղերում հորատանցքեր փորելով, իսկ սարքի բացակայության դեպքում, փողոցների, միջգյուղային կամ քաղաքային մայրուղային բաշխիչ գազատարի յուրաքանչյուր կիլոմետրի վրա 1 հետախուզահորի, իսկ բակերի և թաղամասերի բաշխիչ գազատարների վրա` ամեն 200 մ վրա 1 հետախուզահորի օգնությամբ (բայց յուրաքանչյուր բակին կամ թաղամասին առնվազն 1 հետախուզահոր):

Ստուգման համար պետք է ընտրվեն էլեկտրիֆիկացված երկաթուղային տրանսպորտի ճանապարհներին ամենամոտ գտնվող տեղամասերը, ինչպես նաև այն տեղամասերը, որոնք անցնում են ամենաբարձր ակտիվության կոռոզիոն գրունտով: Հետախուզահորային ստուգման ժամանակ կատարվում է խողովակի պաշտպանիչ շերտի և արտաքին մակերեսի վիճակի ստուգում/զննում:

49) Հետախուզահորերի և փոսորակների մեխանիկական փորման ժամանակ գազատարի վերևի գրունտի վերջին շերտը` 200-300 մմ-ը պետք է հեռացվի բահերի օգնությամբ` պահպանելով նախազգուշական միջոցները` գազատարի վնասելը բացառելու համար:

50) Գազատարների ամրության և խողովակների արտաքին մակերեսի և մեկուսացվածության ստուգումների արդյունքները պետք է գրանցվեն գազատարների տեղեկաթերթիկներում և հաշվի առնվեն գազատարի վերանորոգման աշխատանքների ձևը և ժամկետը որոշելիս: Եթե ստուգման ժամանակ հայտնաբերվում են թերություններ (մեկուսացման անբավարար վիճակ, կոռոզիոն վնասվածքներ) անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հետագա քայքայումը կանխարգելելու և հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2399-Ն
Որոշում