Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.2399.210206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2399-Ն

 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

(9-րդ մաս)

 

Հավելված N 27

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Քաղաքներում, ավաններում և գյուղական բնակավայրերում անցկացվող

գազատարների դասակարգումը

 

._________________________________________________________________________.

|  Գազատարների դասակարգային |                Գազատարները                  |

|      ցուցանիշները         |                                             |

|___________________________|_____________________________________________|

|Ըստ փոխադրվող գազի տեսակի  |Բնական գազի (մաքուր գազային հանքահորերից)    |

|                           |Զուգընթաց/ուղեկից նավթային գազի (գազանավթային|

|                           |հանքահորերից)                                |

|                           |Հեղուկ ածխաջրածնային գազերի (C3 և  C4        |

|                           |չափամասերի/ֆրակցիաների)                      |

|                           |Արհեստական գազի                              |

|                           |Խառը գազի                                    |

|Ըստ գազի ճնշմանը           |Ցածր, միջին, բարձր ճնշման                    |

|Ըստ երկրի նշագծի           |Ստորերկրյա (ստորջրյա)                        |

|հարաբերակցության           |Վերերկրյա (վերջրյա)                          |

|տեղակայվածությանը          |                                             |

|                           |                                             |

|Ըստ քաղաքների և  բնակելի   |Արտաքին (փողոցային, ներթաղամասային, թաղային, |

|վայրերի հատակագծման        |միջարտադրամասային, միջավանային)              |

|համակարգի տեղակայվածությանը|Ներքին (ներտնային, ներարտադրամասային)        |

|                           |                                             |

|Ըստ գազամատակարարման       |Քաղաքային, մագիստրալային, բաշխիչ, ներանցիչներ|

|համակարգի նշանակությանը    |Ներանցիչային գազատարներ (դեպի շենքեր,        |

|                           |ներանցիչներ)                                 |

|                           |Իմպուլսային (դեպի ՍՀՍ, կարգավորիչներ և  այլն)|

|                           |Ներփչողային                                  |

|Ըստ կառուցման սկզբունքի    |Օղավորված (օղակաձև)                          |

|(բաշխիչ գազատարներ)        |Փակուղային                                   |

|                           |Խառը (օղավորված և  փակուղային)               |

|Ըստ խողովակների նյութի     |Մետաղական (պողպատյա)                         |

|                           |Ոչ մետաղական (պլաստմասսյա, ռետինագործվածքային|

|                           |և  այլն)                                     |

._________________________________________________________________________.

 

1. Ներանցիչներ պետք է համարել գազատարի այն հատվածը, որը սկիզբ է առնում բաշխիչ գազատարի միացման տեղից մինչև շենքը, ներառյալ շենքի ներանցիչի վրա գտնվող անջատիչ սարքավորումները կամ մինչև ներանցիչ գազատարը:

2. Ներանցիչ գազատար պետք է համարել գազատարի այն հատվածը, որը սկիզբ է առնում շենքի ներանցիչի վրա գտնվող անջատիչ սարքավորումից (անջատիչ սարքավորումը շենքի արտաքին մասում տեղադրված լինելու դեպքում) մինչև ներքին գազատարը, ներառյալ շենքի պատյանում պատերի միջով անցկացված գազատարը:

 

Հավելված N 28

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Գազի առավելագույն թույլատրելի ճնշումը (ՄՊա) սպառողների սենքերի

ներքին գազատարներում

 

Արդյունաբերական կազմակերպություններ, ինչպես նաև առանձին կանգնած շենքերում գտնվող ջեռուցման և արտադրական կաթսայատներ, կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպություններ .................................... 6

Գյուղատնտեսական և կոմունալ կազմակերպություններ (բաղնիքներ, լվացքատներ, քիմմաքրման հիմնարկություններ, հացաթխման փռեր և այլն), շենքերում տեղադրված .................................................... 3

Բնակելի և հասարակական շենքեր, սնունդի կազմակերպություններ (ռեստորաններ, ճաշարաններ, բուֆետներ և այլն), ինչպես նաև բնակելի և հասարակական շենքերում տեղակայված ջեռուցման կաթսայատներ և կենցաղային սպասարկման կազմակերպություններ (լվացքատներ, վարսավիրանոցներ, սրահներ և այլն) ........................................................ Ցածր ճնշում

 

Միաժամանակ` 1. Արդյունաբերական կազմակերպությունների համար թույլատրվում է օգտագործել մինչև 1,2 ՄՊա ճնշումով գազ, եթե առկա է տեխնիկատնտեսական հիմնավորումը, կամ եթե այդպիսի ճնշումը պահանջվում է` ելնելով տեխնոլոգիայի պայմաններից:

2. Թույլատրվում է բարձր ճնշման (մինչև 0,6 ՄՊա) գազի օգտագործումը արտադրական շենքերի մեկ հարկանի կցաշենքերում տեղակայված կաթսայատներում:

 

Հավելված N 29

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Գազի անվանական/նոմինալ ճնշումը (մմ ջրի սն.) գազի կենցաղային

սարքերից առաջ

 

Մաքուր գազային և գազանավթային հանքահորերի բնական գազեր, հեղուկ ածխաջրածնային գազերի խառնուրդներ օդի և այլ գազերի հետ, որոնց նվազագույն այրման ջերմությունը կազմում է 8000-10000 կկալ/մ3 ................... 200*

Արհեստական և խառը գազեր, որոնց նվազագույն այրման ջերմությունը կազմում է 3500-45000 կկալ/մ3 .................................................130

Հեղուկ ածխաջրածնային գազեր, որոնց նվազագույն այրման ջերմությունը կազմում է 22000-28000 կկալ/մ3 ........................................300

 

Գազի անվանական/նոմինալ ճնշումը գազի կենցաղային սարքերից առաջ` ավելի վաղ գազաֆիկացված քաղաքների և այլ բնակավայրերի կամ թաղամասերի համար, որոնք ունեն արդեն գազամատակարարման կազմված համակարգեր, պետք է ընդունել հավասար 130 մմ ջրի սն.:

 

Հավելված N 30

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Ջրային արգելքների միջով անցկացվող գազատարների նվազագույն

հեռավորությունը, մինչև կամուրջներ

 

._________________________________________________________________________.

|                       |Կամուրջի|Նվազագույն հեռավորությունը հորիզոնականով|

|   Ջրային արգելքներ    | տեսակը |  գազատարների ջրային արգելքների միջով   |

|                       |        |   անցումների և  կամուրջների միջև,  մ   |

|                       |        |________________________________________|

|                       |        |կամուրջներից բարձր | կամուրջներից ցածր  |

|_______________________|________|___________________|____________________|

|Նավարկելի գետեր և      |Բոլոր   |                   |                    |

|ջրանցքներ.             |տեսակնե-|                   |                    |

|    սառչող             |րի      |        300        |         50         |

|    չսառչող            |        |        50         |         50         |

|Չնավարկելի սառչող      |Բազմաթ- |        300        |         50         |

|գետեր, ջրանցքներ և  այլ|ռիչքային|                   |                    |

|ջրային արգելքներ       |Մեկթռիչ-|        20         |         20         |

|                       |քային   |                   |                    |

|                       |        |                   |                    |

|Չնավարկելի չսառչող     |Բոլոր   |        20         |         20         |

|գետեր, ջրանցքներ և  այլ|տեսակնե-|                   |                    |

|ջրային արգելքներ       |րի      |                   |                    |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում աստղիկով նշված հեռավորությունները, թույլատրվում է նվազեցնել, համաձայնեցնելով այն մարմինների հետ, որոնք պատասխանատու են գարնանային վարարումների ժամանակ սառցեպայթեցման աշխատանքներ կատարելու համար:

Ինչպես նաև գազատարների անցումները ջրային արգելքների միջով, որի ջրի մակերևույթի նվազամակարդակի լայնությունը 15 մ է, իսկ խորությունը` մինչև 1 մ, գազատարի և կամուրջի միջև նվազագույն հեռավորությունը հորիզոնականով, թույլատրվում է նվազեցնել մինչև 10 մ:

 

Հավելված N 31

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Նվազագույն հեռավորությունը առանձին կանգնած ԳԿԿ-ից (ներառյալ

պահարանային, տեղադրված առանձին կանգնած չհրկիզվող հենակետերի վրա)

մինչև շենքեր և շինություններ

 

._________________________________________________________________________.

|Գազի ճնշումը ԳԿԿ-ի |Նվազագույն հեռավորությունը առանձին կանգնած ԳԿԿ-ից    |

|ներանցիչում, ՄՊա   |(հորիզոնականով) մ                                    |

|                   |_____________________________________________________|

|                   |մինչև    |մինչև       |մինչև        |մինչև           |

|                   |շենքեր   |երկաթուղային|ավտոմոբիլային|էլեկտրահաղորդման|

|                   |և  շինու-|և  տրամվայի |ճանապարհները |օդային գծերը    |

|                   |թյուններ |ճանապարհները|(մինչև  եզրը)|                |

|___________________|_________|____________|_____________|________________|

|Մինչև  0,6         |   10    |    10      |      5      |Հենասյունի 1,5  |

|                   |         |            |             |բարձրությունից  |

|0,6-ից բարձր       |         |            |             |ոչ քիչ          |

|մինչև  1,2         |   15    |    15      |      8      |Նույնը          |

._________________________________________________________________________.

 

Նշված հեռավորությունը պետք է ընդունել շենքի կամ ԳԿԿ-ի պահարանի արտաքին պատերից, իսկ երբ սարքավորումները տեղակայված են բաց տարածությունում` սարքավորումների եզրից:

 

Հավելված N 32

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Բարձր հենակետերի վրա տեղադրված գազատարների

նվազագույն բարձրությունը (մ)

 

Մարդկանց անցման տեղերի ոչ երթևեկելի տարածքների մասերը ............ 2,2

Հատման տեղեր.

ավտոճանապարհների հետ (պատվածքից վերև) ............................ 5,0

չէլեկտրիֆիկացված երկաթուղային ճանապարհի հետ (մինչև ռելսի գլխիկը).. 5,6

էլեկտրիֆիկացված երկաթուղային ճանապարհների հատվածների և տրամվայի ճանապարհների հետ (մինչև ռելսի գլխիկը)................................. 7,1

տրոլեյբուսի կոնտակտային ցանցի հետ (ճանապարհի պատվածքից վերև) ..... 7,3

 

Չերթևեկելի բաց տարածքներում ցածր հենակետերի վրա գազատարների տեղադրման ժամանակ, բարձրությունը երկրի մակերեսից մինչև խողովակի ստորին եզրը (կամ մեկուսիչի պատվածքը) պետք է լինի 0,35 մ - մինչև 1,5 մ խողովակի խմբի լայնության դեպքում: 0,5 - 1,5 մ և ավելի` խողովակի խմբի լայնության դեպքում:

 

Հավելված N 33

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Բալոնների առավելագույն տարողությունը (լ), խմբակային

բալոնային կայանքում

 

._________________________________________________________________.

|                             |   խմբակային բալոնային կայանքների  |

|                             |         տեղաբաշխությունը          |

| Շենքեր և  ձեռնարկություններ |___________________________________|

|                             | շենքերի պատերի մոտ|շենքերի պատերից|

|                             |                   |    անջատ      |

|_____________________________|___________________|_______________|

|Բնակելի, հասարակական շենքեր  |                   |               |

|և  կոմունալ-կենցաղային       |        600        |     1000      |

|կազմակերպություններ          |                   |               |

|Արդյունաբերական և  կոմունալ  |                   |               |

|կազմակերպություններ          |       1000        |     1500      |

._________________________________________________________________.

 

Հավելված N 34

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Գազատարների եռակցվանքների ֆիզիկական եղանակներով վերահսկման նորմերը

 

._________________________________________________________________________.

|Հա- |                   Գազատարները             |Եռակցանքների քանակը,    |

|մարը|                                           |որոնք ենթակա են         |

|    |                                           |վերահսկման եռակցվանքների|

|    |                                           |ընդհանուր քանակից,      |

|    |                                           |յուրաքանչյուր եռակցողի  |

|    |                                           |կողմից յուրաքանչյուր    |

|    |                                           |օբյեկտում, %            |

|____|___________________________________________|________________________|

| 1. |Արտաքին (ստորգետնյա, վերգետնյա) և  50 մմ-ից|Ենթակա չեն              |

|    |նվազ տրամագծով ներքին գազատարներ           |                        |

| 2. |Արտաքին վերգետնյա և  ներքին գազատարներ,    |Նույնը                  |

|    |ինչպես նաև  ԳԿԿ և  ԳԲԿ գազատարներ 50 մմ    |                        |

|    |տրամագծով և  ավելին, մինչև  0.3 ՄՊա        |                        |

|    |ճնշումով                                   |                        |

| 3. |Նույնը, 0,3-ից մինչև  1,2 ՄՊա ճնշումով     |5, բայց մեկ եռակցվանքից |

|    |                                           |ոչ պակաս                |

| 4. |Ստորգետնյա գազատարներ 50 մմ տրամագծով և    |10, բայց մեկ եռակցվանքից|

|    |ավելին, մինչև  ՄՊա ճնշումով                |ոչ պակաս                |

|    |մինչև  0,005                               |                        |

|    |                                           |                        |

|    |0,005-ից բարձր մինչև  0,3                  |50, բայց մեկ եռակցվանքից|

|    |                                           |ոչ պակաս                |

|    |0,3-ից բարձր մինչև  1,2                    |100, բայց մեկ           |

|    |                                           |եռակցվանքից ոչ պակաս    |

|    |                                           |                        |

| 5. |Բոլոր ճնշումներով ստորգետնյա գազատարներ    |100                     |

|    |երկաթուղային և  տրամվայի գծերի, I և  II    |                        |

|    |կարգի ավտոմոբիլային ճանապարհների, ջրային   |                        |

|    |արգելքների ստորին հատվածների անցումներով,  |                        |

|    |ինչպես պատյաններով անցկացնելու բոլոր       |                        |

|    |դեպքերում                                  |                        |

| 6. |Բոլոր ճնշումներով ստորգետնյա գազատարներ    |100                     |

|    |ջեռուցման ցանցերի հետ հատման տեղերում,     |                        |

|    |կապուղու պատերից 5 մ երկու կողմերից        |                        |

| 7. |Բոլոր ճնշումներով վերգետնյա գազատարներ,    |100                     |

|    |որոնք կախված են կամուրջների տակ և  գետերի, |                        |

|    |ձորակների և  այլ արգելքների միջով անցումներ|                        |

| 8. |50 մմ և  ավելին տրամագծով գազատարներ,      |100                     |

|    |անցկացված կուտակիչներով, տեխնիկական        |                        |

|    |միջանցքներով և  տեխնիկական ընդհատակով      |                        |

| 9. |Միջին ճնշմամբ ստորգետնյա գազատարներ, որոնք |100                     |

|    |գտնվում են ջեռուցման ցանցերից,             |                        |

|    |կապուղիներից, կուտակիչներից 5 մ            |                        |

|    |հեռավորության վրա                          |                        |

| 10.|Բարձր ճնշմամբ ստորգետնյա գազատարներ 50 մմ  |20, բայց մեկ եռակցվանքից|

|    |տրամագծով և  ավելին, անցկացված             |ոչ պակաս                |

|    |բնակավայրերից դուրս և  հեռանկարային        |                        |

|    |կառուցապատման գծից դուրս                   |                        |

._________________________________________________________________________.

 

1. 4 կ. նշված վերահսկման նորմերում չպետք է հաշվարկվեն այն կցվածքները, որոնք ստուգվում են 5 և 6 կետերում նշված նորմերով:

2. Բացի վերահսկման նորմերից, եռակցվանքները պետք է ենթարկվեն փորձարկման այն տեղերում, որոնք նշված են նախագծով:

3. Խմբակային ռեզերվուարների կայանքների կապվածքների 50 մմ և ավելին տրամագծով գազատարների եռակցվանքները և ԳԼԿ գազատարները (արտաքին և ներքին p = 16 ՄՊա) վերահսկվում են 5% ծավալով, բայց մեկ եռակցվանքից ոչ պակաս:

 

Հավելված N 35

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում գտնվող

գազատարների և այլ ինժեներական հաղորդակցուղիների միջև

նվազագույն հեռավորությունը

 

._________________________________________________________________________.

|   |           |   Նվազագույն հեռավորությունը (մ) գազատարներից մինչև     |

|   |           |_________________________________________________________|

|   |           |    |   |      |     Ճնշման գազատարներ   |ուժա|կապի|ջեռու|

|   |           |    |   |      |_________________________|յին |մա- |ցման |

|Հ/Հ|   Գազի    |    |   |ցամա- |ցածր |միջին|բարձր |բարձր |մա- |լուխ|ցանց |

|   |  ճնշումը  |ջըր-|կո-|քուրդ/|(մին-|(մին-|(0,3- |(0,6- |լուխ|ներ |(մին-|

|   |գազատարում,|մուղ|յու|դրենաժ|չև   |չև   |ից    |ից    |ներ |    |չև   |

|   |    ՄՊա    |    |ղի |և  ջըր|0,005|0,03 |բարձր |բարձր |(մին|    |կապու|

|   |           |    |   |հոսներ|ՄՊա) |ՄՊա) |մինչև |մինչև |չև  |    |ղու  |

|   |           |    |   |      |     |     |0,6   |1,2   |35  |    |արտա-|

|   |           |    |   |      |     |     |ՄՊա)  |ՄՊա)  |կՎ) |    |քին  |

|   |           |    |   |      |     |     |      |      |    |    |պատ) |

|___|___________|____|___|______|_____|_____|______|______|____|____|_____|

|1. |Ցածր       | 1  | 1 |  1   | 0,4 | 0,4 | 0,4  | 0,4  | 1  | 1  |  2  |

|   |(մինչև     |    |   |      |     |     |      |      |    |    |     |

|   |0,005)     |    |   |      |     |     |      |      |    |    |     |

|2. |Միջին      | 1  |1,5| 1,5  | 0,5 | 0,5 | 0,5  | 0,5  | 1  | 1  |  2  |

|   |(0,005     |    |   |      |     |     |      |      |    |    |     |

|   |մինչև  0,3)|    |   |      |     |     |      |      |    |    |     |

|   |Բարձր      |    |   |      |     |     |      |      |    |    |     |

|3. |(0,3-ից    |1,5 | 2 |  2   | 0,5 | 0,5 | 0,5  | 0,5  | 1  | 1  |  2  |

|   |բարձր      |    |   |      |     |     |      |      |    |    |     |

|   |մինչև  0,6)|    |   |      |     |     |      |      |    |    |     |

|4. |0,6-ից     | 2  | 5 |  5   | 0,5 | 0,5 | 0,5  | 0,5  | 2  | 2  |  4  |

|   |բարձր      |    |   |      |     |     |      |      |    |    |     |

|   |մինչև  1,2 |    |   |      |     |     |      |      |    |    |     |

._________________________________________________________________________.

 

1. Երկու և ավելի գազատարներ միաժամանակ զուգահեռ մեկ խրամատում տեղադրելու ժամանակ, հեռավորությունը նրանց միջև պետք է լինի` մինչև 300 մմ տրամագծով խողովակների համար - 0,4 մ-ից ոչ պակաս, 300 մմ-ից ավել - 0,5 մ-ից ոչ պակաս:

2. Աղյուսակում նշված են հեռավորությունները մինչև պողպատյա գազատարները:

 

Հավելված N 36

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԴՅՈՒՐԱՎԱՌ ԳԱԶԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հեղուկացված գազերը, որոնք ունեն օդից բարձր խտություն, կարող են ցիստեռնների, բալոնների և այլ տարաների ոչ հերմետիկության դեպքում կուտակվել ցածր և խորացված վայրերում` ընդ որում առաջացնելով հրդեհային վտանգավորություն:

Պրոպանի 2.5 - 9.5% -ի, իզոբութանի 1.8 - 8.4% ն-բութանի 1.5 - 8.4% պարունակության դեպքում, հեղուկ գազերը օդի հետ կազմում են պայթյունավտանգ խառնուրդներ:

Օդում հեղուկ գազի պարունակությունը այնպիսի քանակով, որը նվազեցնում է այնտեղ թթվածնի պարունակությունը 21-ից մինչև 15 - 16% (ըստ ծավալի), կարող է առաջացնել խեղդում:

Հեղուկ գազի բաղադրությունների առավելագույն թույլատրելի պարունակությունը աշխատանքային վայրում` պրոպան և բութան 300 մգ/մ3, բնակելի վայրերի մթնոլորտում` պրոպան և բութան 200 մգ/մ3, պրոպիլենի և բութիլենի 3 մգ/մ3:

 

2. ԴՅՈՒՐԱՎԱՌ ԳԱԶԵՐԻ ԿԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գազը, որը պարունակում է ծծմբային միացություններ այնպիսի քանակով, որոնք գերազանցում են ԳՕՍՏ 20448-90-ով հաստատված նորմերը, թույլատրվում է օգտագործել միայն արդյունաբերական կաթսաների, ագրեգատների և սարքավորումների համար, որոնք ունեն այրման նյութերի հեռացման ծխնելույզներ: Ընդ որում, պետք է ապահովվի գազատարների, փականների և վերահսկիչ-չափիչ սարքերի անվտանգ շահագործումը, ինչպես նաև պետք է պահպանվեն միջոցառումներ, որոնք զերծ կպահեն այրման նյութերի վնասակար ազդեցությունը մոտիկ տեղակայված մետաղական շինությունների, ջրամբարների և կանաչ գոտու վիճակի վրա:

 

3. ԴՅՈՒՐԱՎԱՌ ԳԱԶԵՐԻ ԲՈՑԱՎԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

t = 20 oC և p = 760 մմ/սնդ.սն. դեպքում

 

.______________________________________________________.

|        Գազ        | Գազի պարունակությունը օդի մեջ, % |

|                   |__________________________________|

|                   | Ստորին սահմանը |  Վերին սահմանը  |

|___________________|________________|_________________|

| Մեթան             |      5,0       |       15,0      |

| Էթան              |      3,2       |       12,5      |

| Պրոպան            |      2,3       |        9,5      |

| Պրոպիլեն          |      2,2       |        9,7      |

| ն-Բութան          |      1,5       |        8,4      |

| Իզոբութան         |      1,8       |        8,4      |

| Բութիլեն          |      1,7       |        9,0      |

| Պենտան            |      1,4       |        7,8      |

.______________________________________________________.

Հեղուկ ածխաջրածնային գազերը (ՀԱԳ), որոնք նախատեսված են կոմունալ-կենցաղային սպառողների գազամատակարարման համար, պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 20448-90 պահանջներին: Արդյունաբերական սպառողների գազամատակարարման համար կարող են օգտագործվել ՀԱԳ-ներ, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 20448-90 պահանջներին: Արդյունաբերական և կոմունալ հեղուկ ածխաջրածնային գազերը (ՀԱԳ), որոնք նախատեսված են կոմունալ-կենցաղային սպառողների գազամատակարարման համար, պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 20448-90 պահանջներին: Օբյեկտների սպառողների գազամատակարարման համար ՀԱԳ կարող է մատակարարվել համաձայն հատուկ տեխնիկական պայմանների, որոնք համաձայնեցված են ՀԱԳ սպառողների հետ: Ընդ որում, վնասակար և բալաստային միացությունները ՀԱԳ-ում չպետք է գերազանցեն վերը նշված ստանդարտներով թույլատրված սահմանները:

 

Հավելված N 37

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Հիմնական շինարարական կառուցվածքների այրելիության խումբը և

հրակայունության նվազագույն սահմանը

 

._________________________________________________________________________.

|Շենքերի   |Կրող  |Արտաքին    |Սալիկներ, ծածկեր|Սալիկներ, |Ներքին|հակահրդե|

|կամ շինու-|պատեր,|պատերի     |և  այլ կրող     |ծածկեր և  |կրող  |հային   |

|թյունների |սանդղա|կախովի     |շինություններ և |այլ կրող  |պատեր |պատեր   |

|հրակայու- |վանդակ|պանելներ և |միջհարկային     |շինություն|միջնա-|բրանդմա-|

|նության   |ներ   |արտաքին    |ձեղնահարկերի    |ներ       |պատեր |ուջերներ|

|աստիճանը  |սյու- |վանդակամած |կրող ծածկերը    |          |      |        |

|          |ներ   |պատեր      |                |          |      |        |

|__________|______|___________|________________|__________|______|________|

|I         |Չհրկիզ|Չհրկիզվող  |Չհրկիզվող 1     |Չհրկիզվող |Չհրկիզ|Չհրկիզ- |

|          |վող   |0,5        |                |0,5       |վող   |վող 2,5 |

|          |2,5   |           |                |          |0,5   |        |

|II        |Չհրկիզ|Չհրկիզվող  |Չհրկիզվող 0,75  |Չհրկիզվող |Չհրկիզ|Չհրկիզ- |

|          |վող   |0,25       |                |0,25      |վող   |վող 2,5 |

|          |2     |           |                |          |0,25  |        |

|          |      |Դժվարայրվող|                |          |Դժվար-|        |

|          |      |0,5        |                |          |այրվող|        |

|          |      |           |                |          |0,5   |        |

|III       |Չհրկիզ|Չհրկիզվող  |Դժվարայրվող 0,75|Այրվող    |Դժվար-|Չհրկիզ- |

|          |վող   |0,25       |                |__        |այրվող|վող 2,5 |

|          |2     |           |                |          |0,5   |        |

|          |      |Դժվարայրվող|                |          |      |        |

|          |      |0,5        |                |          |      |        |

|IV        |Դժվար-|Դժվարայրվող|Դժվարայրվող 0,25|Այրվող    |Դժվար-|Չհրկիզ- |

|          |այրվող|0,25       |                |__        |այրվող|վող 2,5 |

|          |0,5   |           |                |          |0,25  |        |

|V         |Այրվող|Այրվող     |Այրվող          |Այրվող    |Այրվող|Չհրկիզ- |

|          |__    |__         |__              |__        |__    |վող 2,5 |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում նշված թվային մեծությունները ցույց են տալիս սեղմված ածխաջրածնային գազերում վնասակար և բալաստային գազերի պարունակությունը:

 

Հավելված N 38

i

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Շոգեկաթսայի ռեժիմային քարտ

(38-րդ հավելվածն ուժը կորցրել է 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

 

Հավելված N 39

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Արդյունաբերական վառարանի ռեժիմային քարտ

(39-րդ հավելվածն ուժը կորցրել է 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

 

Հավելված N 40

«Անվտանգության կանոնները գազի

տնտեսությունում» տեխնիկական

կանոնակարգի

 

Ձև

________________________________________________________

           (գազի տնտեսության, ծառայության, արտադրամասի անվանումը)

 

Գազավտանգ աշխատանքներ անցկացնելու կարգագրերի գրանցման մատյան

 

Սկսված է «____»__________________________________ 200 թ.

 

Ավարտվել է «____»__________________________________ 200 թ.

 

Պահպանման ժամկետը` 5 տարի

 

._________________________________________________________________________.

|Կարգա-  |Կարգագրեր|Կարգագիր  |Զբաղեց-|Աշխատանքներ |Կարգագիր|Կատարված     |

|գրերի   |հանձնելու|ստացած    |րած    |անցկացնելու |ստանալու|աշխատանքների |

|համարը  |ամսաթիվը |անձի անուն|պաշտոնը|վայրի հասցեն|մասին   |և  կարգագրերի|

|        |         |ազգանուն  |       |և           |ստացական|վերադարձման  |

|        |         |հայրանուն |       |աշխատանքների|և       |մասին նշում, |

|        |         |          |       |բնույթը     |ամսաթիվ |ամսաթիվ      |

|________|_________|__________|_______|____________|________|_____________|

|    1   |    2    |    3     |   4   |     5      |    6   |      7      |

|________|_________|__________|_______|____________|________|_____________|

|        |         |          |       |            |        |             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2399-Ն
Որոշում