Սեղմել Esc փակելու համար:
«ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

26 մայիսի 2006 թվականի N 20

 

4. «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «Սոսու պուրակ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2007-2009 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի մայիսի 26-ի նիստի

N 20 արձանագրային որոշման

 

2007-2009ԹԹ. ԾՐԱԳԻՐ «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Ծրագրի նպատակը

 

Ծրագիրն իրականացվում է «Սոսու պուրակ» պետական արգելավայրի (այսուհետ` Արգելավայր) էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգի և դրանց բաղադրիչների պահպանության, բնական և արհեստական վերարտադրության և օգտագործման ապահովման նպատակով:

 

2. Իրավիճակի նկարագրությունը

 

«Շիկահող» արգելոցը մինչև 1998թ., իսկ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը մինչև 2004թ. գտնվում էին Կապանի անտառտնտեսության կազմում: Պետարգելոցը 1998թ. վերջին Կապանի անտառտնտեսության կառուցվածքից առանձնացվել և իրավաբանական անձի կարգավիճակով ձևավորվել է որպես ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության բյուջետային հիմնարկ:

«Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի» և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30 մայիսի 2002թ. N 926-Ն որոշմամբ հաստատվեցին «Շիկահող» պետական արգելոցի» և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները:

«Շիկահող» պետական արգելոցի սահմանից ոչ հեռու, Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ գտնվում է «Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որը կազմավորվել է 1958թ. սեպտեմբերի 13-ի ՀՍՍՀ Մինիստրների սովետի թիվ 341 որոշմամբ` 64 հա տարածքի վրա, որը ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1044-Ն որոշման համաձայն առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության հանձնվել է «Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայությանը` պահպանության և վերականգնման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Արգելավայրը տեղակայված է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային մասում, Ծավ և Շիկահող գետերի ափին, ծովի մակերևույթից 700-800 մ բարձրության վրա: Հյուսիս-արևմուտքից պաշտպանված է Խուստուպ լեռան զանգվածով, իսկ հարավից` Մեղրու լեռնաշղթայով: Պահպանության օբյեկտն է Կովկասում միակ բնական ամենամեծ սոսու պուրակը, որը պահպանվում է հնագույն ժամանակներից: Պուրակը Հայաստանի տարածքում ձգվում է 50-150 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ նեղ շերտով և մոտավորապես այդքան էլ Ծավ գետի հովտով շարունակվում է Ադրբեջանի տարածքում և կոչվում է Բասուտչայի արգելոց: Հայաստանի տարածքում նա զբաղեցնում է գրեթե 120 հա: Սոսի արևելյան /Պլատանուս օրիենտալիս/ տեսակի հետ մեկտեղ այստեղ աճում են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր մի շարք այլ տեսակներ: Ներկայումս այստեղ աճում են 1000-ից ավելի 200-250 տարեկան սոսու ծառեր, որոնց բարձրությունը 30-35 մ է, իսկ տրամագիծը հասնում է 3 մետրի:

1980-ական թվականներին Հանդ գյուղը տեղափոխվեց Ծավ գետի ափին տեղակայված սոսիների պուրակի անմիջական հարևանությամբ գտնվող հատվածի վրա, որը իր հերթին առաջ բերեց մի շարք դժվարություններ կապված Արգելավայրի պահպանության աշխատանքների ապահովման հետ:

Վերջին 12 տարիների ընթացքում անասունների արածեցման և սերմնային վերարտադրության դադարեցման հետևանքով պուրակը խիստ նոսրացել է, գրանցվել են նաև ապօրինի ծառահատման դեպքեր: Բացի դրանից արգելավայրի տարածքը երկար ժամանակ ծառայել և այժմ էլ ծառայում է որպես մարդկանց հանգստի վայր: Չնայած մեծ մասշտաբների անտառահատումներ այստեղ չեն կատարվել, սակայն անտառային բացատներում անասունների ինտենսիվ արածեցումը բացասական մեծ ազդեցություն են թողել բուսականության վրա և ներկայումս բնական վերաճը իսպառ բացակայում է:

Ներկայումս տեղի բնակչության հետ առկա են մի շարք հակասություններ: Այդ հակասությունները հիմնականում պայմանավորված են արգելավայրի ու Ներքին Հանդ համայնքի սահմանների վերածածկման և արգելավայրային ռեժիմի կիրառման հետ, համայնքի համար նախատեսված արոտավայրեր և խոտհարքներ տանող ճանապարհների բացակայության հետ և այլն: Արգելավայրի առանձին հատվածներում տեղակայված են բնակելի տներ և անասնապահական համալիրներ` իրենց հողատարածքներով և ճանապարհներով:

 

3. Ծրագրի հիմնավորումը

 

Մինչև վերջերս Արգելավայրը չուներ սեփական վարչական ապարատ և պահպանությունն ապահովող գործնական լծակներ, Ներքին Հանդ համայնքի բնակիչները սոսու պուրակի հատվածում ծավալել են գյուղատնտեսական գործունեություն: Այդ տարածքը գործնականում չէր պահպանվում, գերատեսչական հսկողության, համապատասխան անձնակազմի և պահպանության մշակված ռեժիմի բացակայության պատճառով: Արդյունքում արգելավայրի տարածքը շահագործվում էր որպես սովորական գյուղատնտեսական հանդակ կամ անտառային ֆոնդ:

Արգելավայրի վերականգնման հիմնական նպատակն է ապահովել Կովկասում միակ բնական սոսու պուրակի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի ամբողջականության պահպանությունը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումը: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտ է հանդիսանում հնագույն ժամանակներից պահպանվող ռելիկտային ծառատեսակը` արևելյան սոսին:

Ներկա իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ առանց մարդու միջամտության և համապատասխան պայմանների ապահովման անհնարին է սոսու պուրակի բնականոն վերականգնումը: Արգելավայրի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնումը պահանջում է մի շարք բնապահպանական միջոցառումների իրականացում` հաշվի առնելով տեղի համայնքի սոցիալ-տնտեսական ներկա պայմանները և զարգացման առանձնահատկությունները:

Առանց բնապահպանական և ժամանակակից սոցիալ-տնտեսական պայմաններին համահունչ և ներդաշնակ նախապայմանների ապահովման` ներկայումս անհնարին է դառնում նաև կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը:

Արգելավայրի վերականգնման աշխատանքների/միջոցառումների իրականացման ծրագիրը մշակվել է Արգելավայրի բնապահպանական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և վերը նշված հակասությունները բացառելու նպատակով: Սույն ծրագիրը բխում է նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանական ռազմավարության քաղաքականությունից, որն իր արտացոլումն է ստացել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագրում (կետ` 4.2):

 

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Սույն ծրագրի իրականացումը նախադրյալներ կստեղծի մի շարք բնապահպանական և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուծման համար:

Արգելավայրի վերականգնման աշխատանքները և միջոցառումները թույլ կտան վերականգնել դեգրադացված լանդշաֆտները և տնտեսական գործունեության արդյունքում վնասված տարածքների կենսաբազմազանությունը, ինչպես նաև բարձրացնել արգելավայրի պահպանության աշխատանքների կոորդինացման և ղեկավարման արդյունավետությունը:

Անցած տարիների ընթացքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ինչպես Ներքին Հանդ և Ծավ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ընդլայնման ոլորտում, այնպես էլ արգելավայրի բնական էկոհամակարգերի վիճակի փոփոխության առումով: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ճշգրիտ տեղեկատվություն, ինչպես արգելավայրի տարածքի, այնպես էլ բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների տարածման վերաբերյալ, ինչը կստեղծի նախադրյալներ արգելավայրի և դրա կենսաբազմազանության արդյունավետ պահպանման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում նախապայմաններ կստեղծվեն տնկարանային տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար, որոնք իրենց հերթին համայնքի բնակչության համար լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն կտան և կստեղծվեն նախադրյալներ արգելավայրին հարակից բնակավայրերի զարգացման համար:

Արգելավայրում կարճատև և երկարատև հանգստի համար ծրագրով նախատեսված ինֆրակառուցվածքի ստեղծումը նախադրյալներ կապահովի ռեկրեացիոն գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա բնապահպանական աշխատանքների արդյունավետությունը և կնվազեն համայնքի բնակչության հետ գոյություն ունեցող հակասությունները:

Ընդհանուր առմամբ Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` արգելավայրի պահպանության ռեժիմի կիրառման և օգտագործման արդյունավետության համար:

 

5. Ծրագրի խնդիրները և նախատեսվող աշխատանքները

 

5.1. Ծրագրի խնդիրներն են`

ա) Արգելավայրի տարածքի և նրա պահպանման գոտու ներկա սահմանների վերաբերյալ ուսումնասիրություն, արդյունքների վերլուծություն.

բ) Արգելավայրի տարածքում և նրա պահպանման գոտում բնական պաշարների գույքագրում և քարտեզագրում.

գ) Արգելավայրին հարակից համայնքային հողերի սահմանների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում.

դ) Արգելավայրի և նրա պահպանման գոտիների ամփոփ նկարագրական բացատրագրերի մշակում.

ե) համագործակցություն և ներդաշնակ գործողությունների իրականացում մարզի, տարածաշրջանի, համայնքների, Արգելավայրի և դրան հարակից գոտիներում իրականացվող ծրագրերի հետ.

զ) Արգելավայրի և նրա պահպանական գոտում բույսերի և կենդանիների էնդեմիկ, հազվագյուտ և վտանգված տեսակների, դրանց աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի ու դրանց վատթարացման պատճառների ուսումնասիրում և բացահայտում.

է) Արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը, այդ թվում` հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

ը) վայրի բույսերի և կենդանիների տեսակների բնական միջավայրի պահպանությունը.

թ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

ժ) արևելյան սոսու, հունական ընկուզենու, դաշտային թխկենու, ինչպես նաև այլ բուսական և կենդանական օբյեկտների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մոնիտորինգը և վերարտադրությունը.

ժա) Արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

 

5.2. Ծրագրով նախատեսվող աշխատանքներն են`

ա) Արգելավայրի և նրա պահպանման գոտիներում հանդիպող հազվագյուտ և արժեքավոր բույսերի ու կենդանիների տարածվածության ուսումնասիրություն և նկարագրություն /քարտեզագրական նկարագրում/.

բ) Արգելավայրի և նրա պահպանման գոտիներում հանդիպող հազվագյուտ և արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների, դրանց աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի ու դրանց վատթարացման պատճառների ուսումնասիրում և բացահայտում.

գ) նախատեսել և առանձնացնել Արգելավայրի մի շարք տարածքներում անասունների համար անցուղիներ.

դ) ցանկապատել Արգելավայրի մի շարք հատվածներ` անասունների մուտքը կանխարգելելու նպատակով.

ե) մշակել և կառուցել/առանձնացնել Արգելավայրում զբոսաշրջության համար նախատեսվող երթուղիներ.

զ) տեղադրել համապատասխան տաղավարներ Արգելավայրի առանձնացված մասերում կարճատև հանգստի կազմակերպման նպատակով.

է) իրականացնել խնամքի և սանիտարական մաքրման աշխատանքներ արևելյան սոսու և հունական ընկուզենու բնական վերաճը ապահովելու նպատակով.

ը) 2 հա տարածքում տնկարանային տնտեսության կազմակերպում, որը կապահովի շուկայում մեծ պահանջարկ ունեցող արևելյան սոսու և հունական ընկուզենու տնկանյութ և կստեղծի լրացուցիչ եկամուտի աղբյուր. «Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրական խնդիրների լուծման համար:

թ) տնկել արևելյան սոսու և հունական ընկուզենու տնկիներ արգելավայրի ծառազուրկ բացատներում:

 

5.3. Ծրագրով նախատեսվող միջոցառումները ծրագրավորվում է իրականացնել 2007-2009թթ. ժամանակահատվածում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցների հատկացմանը համամասնորեն` ներքոհիշյալ ժամանակացույցով`

 

._________________________________________________________________________.

|   |                                          |            |Միջոցառումնե-|

|   |                                          |Միջոցառում- |րի           |

|   |                                          |ների        |իրականացման  |

|Հ/հ|              Միջոցառումները              |իրականացման |շրջանակներում|

|   |                                          |ժամկետը     |կատարվող     |

|   |                                          |            |աշխատանքների |

|   |                                          |            |ծավալը       |

|___|__________________________________________|____________|_____________|

| 1 |Արգելավայրի տարածքի հազվագյուտ, անհետացող,|   2007թ.   |      x      |

|   |էնդեմիկ բուսատեսակների գույքագրում և      |            |             |

|   |նշագրված ցուցակների կազմում:              |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

| 2 |Արգելավայրի տարածքի քարտեզագրում և        |   2007թ.   |    64 հա    |

|   |ծառատեսակների կադաստրի ստեղծում           |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

| 3 |Խնամքի, մշակման, պաշտպանական, պահպանության|   2007թ.   |մինի տրակտոր`|

|   |և  այլ անհրաժեշտ աշխատանքների համար       |            |1 հատ        |

|   |տրանսպորտային միջոցի և  ունիվերսալ մինի   |            |ավտոմեքենա` 1|

|   |տրակտորի ձեռքբերում                       |            |հատ          |

|___|__________________________________________|____________|_____________|

| 4 |Արևելյան  սոսու և  հունական ընկուզենու    |   2007թ.   |    64 հա    |

|   |բնական վերաճը ապահովելու նպատակով խնամքի  |            |             |

|   |և  սանիտարական մաքրման աշխատանքների       |            |             |

|   |իրականացում                               |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

| 5 |Արևելյան  սոսու և  հունական ընկուզենու    |   2007թ.   |    2 հա     |

|   |բուսակներ աճեցնելու նպատակով տնկարանային  |            |    400 մ    |

|   |տնտեսության հիմնում:                      |            |             |

|   |Տնկարանի տարածքի ցանկապատում              |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

| 6 |Արգելավայրի պահպանական գոտում աճող        |2007-2009թթ.|    4 հա     |

|   |արևելյան  սոսու և  հունական ընկուզենու    |            |             |

|   |բնական վերաճի տնկիներով, ինչպես նաև       |            |             |

|   |հիմնադրվող տնկարանում աճեցված տնկիներով   |            |             |

|   |արգելավայրի ծառազուրկ տարածքների          |            |             |

|   |ծառապատում                                |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

| 7 |Տարածքի ցանկապատում, ինչպես նաև  բնական   |2007-2009թթ.|   1,5 կմ    |

|   |ցանկապատի ստեղծում:                       |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

| 8 |Հակահրդեհային միջոցառումների համար        |   2007թ.   |      x      |

|   |անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների      |            |             |

|   |ձեռքբերում:                               |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

| 9 |Ցուցապաստառների, ցուցանակների և           |   2007թ.   |   50 հատ    |

|   |ուղեցույցների ձեռքբերում և  տեղադրում:    |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

|10 |Ոռոգման ցանցի ստեղծում /առուների ցանցի    |   2007թ.   |   10 կմ     |

|   |հիմնում/:                                 |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

|11 |Արգելավայրի ներտարածքային ճանապարհների    |2007-2009թթ.|    2 կմ     |

|   |բարեկարգում                               |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

|12 |Անտառապահի տնակի գնում և  տեղադրում       |   2007թ.   |   2 տնակ    |

|___|__________________________________________|____________|_____________|

|13 |Ներքին Հանդ և  Ծավ համայնքների հետ        |2007-2009թթ.|   0,5 կմ    |

|   |հակասությունները մեղմացնելու նպատակով     |            |             |

|   |արգելավայրում անասունների մուտքը          |            |             |

|   |կանխարգելելու նպատակով մի շարք            |            |             |

|   |տարածքներում անասունների համար անցուղիների|            |             |

|   |առանձնացում, նախապատրաստում և  տարածքի    |            |             |

|   |ցանկապատում`                              |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

|14 |Արգելավայրի ռեժիմին համապատասխան          |2008-2009թթ.|             |

|   |զբոսաշրջության տարբեր ձևերի  կազմակերպում |            |             |

|   |և  համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում: |            |             |

|   |__________________________________________|____________|_____________|

|   |ա/. «Սոսիների պուրակ» պետական արգելավայրի |   2008թ.   |3 հատ 1000-  |

|   |վերաբերյալ ուղեցույցների, բուկլետների և   |            |ական         |

|   |ֆոտոալբոմների պատրաստում և  տպագրում:     |            |տպաքանակով   |

|   |__________________________________________|____________|_____________|

|   |բ/. Կարճատև  հանգստի կազմակերպման նպատակով|2008-2009թթ.|-ցուցանակներ`|

|   |առանձնացված մասերում հանգստյան գոտիների,  |            |ըստ անհրաժեշ-|

|   |համապատասխան տաղավարների, ցուցանակների    |            |տության      |

|   |տեղադրում:                                |            |-տաղավարներ` |

|   |                                          |            |5 հատ        |

|___|__________________________________________|____________|_____________|

|15 |Արգելավայրի տարածքում անտառատնտեսական     |            |             |

|   |աշխատանքների իրականացում`                 |            |             |

|___|__________________________________________|____________|_____________|

|   |Անտառկուլտուրաների միանվագ խնամք          |            |    60 հա    |

|___|__________________________________________|    2007    |_____________|

|   |Անտառկուլտուրաների լրացում                |  թվականից  |    15 հա    |

|___|__________________________________________|   սկսած    |_____________|

|   |Տնկարանի խնամք                            |            |    2 հա     |

|___|__________________________________________|____________|_____________|

|   |Ոռոգման ցանցի ընթացիկ նորոգում            |            |    10 կմ    |

|___|__________________________________________|            |_____________|

|   |Ոռոգման աշխատանքներ                       |    2008    |  200.0 խմ   |

|___|__________________________________________|  թվականից  |_____________|

|   |Հողի նախապատրաստում                       |   սկսած    |    15 հա    |

|___|__________________________________________|            |_____________|

|   |Տնկանյութի աճեցում /Արևելյան  սոսու և     |            |20,0 հազ. հատ|

|   |հունական ընկուզենու բուսակների աճեցում/   |            |             |

._________________________________________________________________________.

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

«ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2007-2009ԹԹ. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|                                  | Չափի  |Ծավալը| Միավորի   |  Ամբողջ   |

|                                  |միավորը|      | նախնական  |  ծավալի   |

|         Միջոցառումները           |       |      |նախահաշվա- | նախնական  |

|                                  |       |      |յին արժեքը |  արժեքը   |

|                                  |       |      |/հազ. դրամ/|/հազ. դրամ/|

|__________________________________|_______|______|___________|___________|

|                1                 |   2   |  3   |     4     |     5     |

|__________________________________|_______|______|___________|___________|

|1. Արգելավայրի տարածքի հազվագյուտ,|Հաշվետ-|      |           |           |

|անհետացող, էնդեմիկ բուսատեսակների |վութ-  |  1   |   300.0   |   300.0   |

|գույքագրում և  նշագրված ցուցակների|յուն   |      |           |           |

|կազմում                           |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|2. Արգելավայրի տարածքի            |       |      |           |           |

|քարտեզագրում և  ծառատեսակների     |  հա   |  64  |   31.25   |   2000.0  |

|կադաստրի ստեղծում                 |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|3. Խնամքի, մշակման, պաշտպանական,  |       |      |           |           |

|պահպանության և  այլ անհրաժեշտ     |       |      |           |           |

|աշխատանքների համար տրանսպորտային  |   x   |  x   |     x     |   9000.0  |

|միջոցի և  ունիվերսալ մինի տրակտորի|       |      |           |           |

|ձեռքբերում, ընդամենը, այդ թվում`  |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|ավտոմեքենա /օգտագործված/          |  հատ  |  1   |  8000.0   |   8000.0  |

|__________________________________|_______|______|___________|___________|

|մինի տրակտոր                      |  հատ  |  1   |  1000.0   |   1000.0  |

|__________________________________|_______|______|___________|___________|

|4. Արևելյան  սոսու և  հունական    |       |      |           |           |

|ընկուզենու բնական վերաճը          |       |      |           |           |

|ապահովելու նպատակով խնամքի և      |  հա   |  64  |  7.8132   |   500.0   |

|սանիտարական մաքրման աշխատանքների  |       |      |           |           |

|իրականացում                       |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|5. Արևելյան  սոսու և  հունական    |       |      |           |           |

|ընկուզենու բուսակներ աճեցնելու    |       |      |           |           |

|նպատակով տնկարանային տնտեսության  |   x   |   x  |     x     |   3000.0  |

|հիմնում և  տարածքի ցանկապատում    |       |      |           |           |

|ընդամենը, այդ թվում`              |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Տնկարանի հիմնում                  |  հա   |   2  |  1200.0   |   2400.0  |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Տնկարանի տարածքի ցանկապատում      |   x   |   x  |     x     |   600.0   |

|ընդամենը, այդ թվում`              |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|ցանց                              |  մետր |  400 |    1.0    |   400.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|ցցեր                              |  հատ  |  200 |    1.0    |   200.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|6. Արևելյան  սոսու և  հունական    |       |      |           |           |

|ընկուզենու բնական վերաճի          |  հա   |   4  |   750.0   |   3000.0  |

|տնկիներով արգելավայրի ծառազուրկ   |       |      |           |           |

|տարածքների ծառապատում             |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|7. Տարածքի ցանկապատում, ինչպես    |       |      |           |           |

|նաև  բնական ցանկապատի ստեղծում    |  մետր | 1500 |    1.2    |   1800.0  |

|/ներառյալ ցցերի արժեքը/           |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|8. Հակահրդեհային միջոցառումների   |       |      |           |           |

|համար անհրաժեշտ նյութատեխնիկական  |   x   |   x  |     x     |   660.0   |

|միջոցների ձեռքբերում ընդամենը,    |       |      |           |           |

|այդ թվում`                        |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|ջրի բաք                           |  հատ  |   1  |   500.0   |   500.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|բահ                               |  հատ  |  20  |    3.0    |    60.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|քլունգ                            |  հատ  |  20  |    5.0    |   100.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|9. Ցուցապաստառների, ցուցանակների  |       |      |           |           |

|և  ուղեցույցների ձեռքբերում և     |  հատ  |  50  |   10.0    |   500.0   |

|տեղադրում                         |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|10. Ոռոգման ցանցի ստեղծում        |  կմ   |  10  |   150.0   |   1500.0  |

|/առուների ցանցի հիմնում/          |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|11. Արգելավայրի ներտարածքային     |  կմ   |   2  |   750.0   |   1500.0  |

|ճանապարհների բարեկարգում          |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|12. Անտառապահի տնակի գնում և      |  հատ  |   2  |   500.0   |   1000.0  |

|տեղադրում                         |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|13. Ներքին Հանդ և  Ծավ համայնքների|       |      |           |           |

|հետ հակասությունները մեղմացնելու  |       |      |           |           |

|նպատակով արգելավայրում            |       |      |           |           |

|անասունների մուտքը կանխարգելելու  |       |      |           |           |

|նպատակով մի շարք տարածքներում     |  մետր |  500 |    4.0    |   2000.0  |

|անասունների համար անցուղիների     |       |      |           |           |

|առանձնացում, նախապատրաստում և     |       |      |           |           |

|տարածքի ցանկապատում               |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|14. Արգելավայրի ռեժիմին           |       |      |           |           |

|համապատասխան զբոսաշրջության տարբեր|       |      |           |           |

|ձևերի  կազմակերպում և             |   x   |   x  |     x     |   3200.0  |

|համապատասխան ենթակառուցվածքի      |       |      |           |           |

|ստեղծում ընդամենը, այդ թվում`     |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|ա/. «Սոսիների պուրակ» պետական     |       |      |           |           |

|արգելավայրի վերաբերյալ            |       |      |           |           |

|ուղեցույցների, բուկլետների և      |  հատ  | 3000 |    0.4    |   1200.0  |

|ֆոտոալբոմների պատրաստում և        |       |      |           |           |

|տպագրում                          |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|բ/. Կարճատև  հանգստի կազմակերպման |       |      |           |           |

|նպատակով առանձնացված մասերում     |       |      |           |           |

|հանգստյան գոտիների, համապատասխան  |տաղավար|   5  |   400.0   |   2000.0  |

|տաղավարների, ցուցանակների         |       |      |           |           |

|տեղադրում:                        |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻԱՆՎԱԳ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐ  |   x   |   x  |     x     |  29960.0  |

|__________________________________|_______|______|___________|___________|

|15. Արգելավայրի տարածքում         |       |      |           |           |

|անտառտնտեսական աշխատանքների       |       |      |           |   3710.0  |

|իրականացում` ընդամենը, այդ թվում` |       |      |           |           |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Անտառկուլտուրաների միանվագ խնամք  |  հա   |  60  |    4.0    |   240.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Անտառկուլտուրաների լրացում        |  հա   |  15  |    6.0    |    90.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Տնկարանի խնամք                    |  հա   |   2  |    40     |    80.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Ոռոգման ցանցի ընթացիկ նորոգում    |  կմ   |  10  |    100    |   1000.0  |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Ոռոգման աշխատանքներ               |հազ. խմ|200.0 |    8.0    |   1600.0  |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Հողի նախապատրաստում               |  հա   |  15  |    20.0   |   300.0   |

|__________________________________|_______|______|___________|___________|

|Տնկանյութի աճեցում /Արևելյան      |       |      |           |           |

|սոսու և  հունական ընկուզենու      |հազ.հատ| 20.0 |    20     |   400.0   |

|բուսակների աճեցում/               |       |      |           |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2006
N 20
Արձանագրային որոշում