Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1933.180207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 1933-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(4-րդ մաս)

 

19. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐ

 

i

Էլեկտրասարքավորումների փորձարկումները` կողմնակի աղբյուրից

բարձրացված լարում տալով

 

1) Փորձարկումների կատարմանը կարող է թույլատրվել այն անձնակազմը, որն անցել է հատուկ նախապատրաստում և սույն բաժնում ներառված պահանջների ու գիտելիքների ստուգում` հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են սարքավորումների փորձարկման V խումբ ունեցող մասնագետներ` 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքների համար, և IV խումբ` 1000 Վ լարման էլեկտրակայանքների համար:

2) Փորձարկումներ իրականացնելու իրավունքը հաստատվում է էլեկտրակայանքներում աշխատանքի նորմերի և կանոնների իմացության ստուգման վկայականի «Հատուկ աշխատանքներ կատարելու իրավունքի հավաստում» տողում գրառմամբ:

Փորձարկման շարժական կայանքների (էլեկտրալաբորատորիաների) աշխատանքների թույլտվությունը տալիս է տեխնիկական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Էլեկտրասարքավորման փորձարկումներով զբաղվող աշխատանքներն իրագործողը, ինչպես նաև ստացիոնար փորձարկման կայանքների միջոցով միանձնյա փորձարկումներ կատարող աշխատողները պետք է անցնեն մեկամսյա ստաժավորում` փորձառու աշխատողի հսկողության տակ:

3) Շարժական փորձարկման կայանքի օգտագործմամբ էլեկտրասարքավորման փորձարկումները, այդ թվում` էլեկտրակայանքներից դուրս, պետք է կատարվեն կարգագրով:

Գործող էլեկտրակայանքներում էլեկտրասարքավորման փորձարկումների թույլտվությունն իրականացնում է օպերատիվ անձնակազմը, էլեկտրակայանքներից դուրս` աշխատանքների պատասխանատու ղեկավարը, իսկ եթե այդպիսին նշանակված չէ, ապա` աշխատանքներն իրագործողը:

Սարքավորման տեղակայման կամ նորոգման աշխատանքների ընթացքում փորձարկումների կատարման մասին պետք է նախօրոք նշվի կարգագրի «Հանձնարարվում է» տողում:

4) Էլեկտրասարքավորման փորձարկումներն անցկացնում է բրիգադը, որում աշխատանքներ իրագործողը պետք է ունենա IV խումբ, բրիգադի անդամը` III խումբ, իսկ բրիգադի անդամը, որին հանձնարարվում է պահպանությունը` II խումբ:

5) Փորձարկումներն անցկացնող բրիգադի կազմում կարելի է ընդգրկել նորոգող անձնակազմից փորձարկման հատուկ աշխատանքների կատարման իրավունք չունեցող աշխատողներ` նախապատրաստական աշխատանքներ կատարելու և սարքավորումները հսկելու համար:

6) Մեկուսիչ նյութերի և արտադրանքների (պաշտպանության միջոցներ, զանազան մեկուսիչ մասեր, յուղ և այլն) զանգվածային փորձարկումներն ստացիոնար փորձարկիչ կայանքների օգտագործմամբ, որոնց հոսանքատար մասերը փակված են հոծ կամ ցանցային ցանկապատերով, իսկ դռներն ունեն ուղեկապում, կարող է կատարել III խումբ ունեցող աշխատողը` միանձնյա, ընթացիկ շահագործման կարգով, օգտագործելով փորձարկման տիպային մեթոդիկաները:

7) Փորձարկիչ կայանքի օպերատորի աշխատատեղը պետք է առանձնացված լինի կայանքի այն մասից, որն ունի 1000 Վ բարձր լարում: Կայանքի 1000 Վ բարձր լարում ունեցող մաս տանող դուռը պետք է ուղեկապված լինի այնպես, որպեսզի ապահովի փորձարկման սխեմայից լարման հանումը դուռը բացվելու դեպքում և անհնարին դարձնի լարման մատուցումը բաց դռների դեպքում: Օպերատորի աշխատատեղում պետք է նախատեսվի մինչև 1000 Վ և բարձր լարման միացումն ազդարարող առանձին լուսային ազդանշանիչներ և փորձարկման լարման մատուցումն ազդարարող ձայնային ազդանշանիչ: Փորձարկման լարման մատուցման ժամանակ օպերատորը պետք է կանգնի մեկուսիչ գորգի վրա:

Փորձարկիչ շարժական կայանքները պետք է սարքավորված լինեն արտաքին լուսային և ձայնային ազդանշանիչներով, որոնք պետք է ավտոմատ միանան փորձարկիչ կայանքի արտանցիչի վրա լարման առկայության դեպքում:

8) Փորձարկումների և դրանց նախապատրաստական աշխատանքների կատարման համար տրված կարգագրերով թույլտվությունը պետք է կատարվի միայն փորձարկման ենթակա սարքավորման վրա առանձին կարգագրերով աշխատող այլ բրիգադների` աշխատատեղերից հեռացնելուց և նրանց կողմից կարգագրերը թույլատրողին հանձնվելուց հետո:

Տեղային հերթապահ անձնակազմ չունեցող էլեկտրակայանքներում աշխատանքներն իրագործողին թույլատրվում է բրիգադին հեռացնելուց հետո կարգագիրը թողնել իր մոտ` ձևակերպելով ընդմիջում աշխատանքում:

9) Փորձարկվող սարքավորումը, փորձարկիչ կայանքը և դրանք իրար միացնող հաղորդալարերը պետք է ցանկապատվեն վահաններով, ճոպաններով և այլն, «Փորձարկում», «Կյանքի համար վտանգավոր է» նախազգուշացնող պլակատներով, երեսով դեպի դուրս: Ցանկապատումը պետք է տեղադրի փորձարկումն անցկացնող անձնակազմը:

10) Անհրաժեշտության դեպքում պետք է դնել պահակություն բրիգադի II խումբ ունեցող անդամներից` փորձարկիչ կայանքին, միացնող հաղորդալարերին և փորձարկվող սարքավորմանը կողմնակի անձանց մոտենալը կանխելու համար: Պահակություն իրականացնող բրիգադի անդամները պետք է գտնվեն ցանկապատից դուրս և փորձարկվող սարքավորումը համարեն որպես լարման տակ գտնվող:

Այդ աշխատողներն իրենց պահակետը կարող են թողնել միայն աշխատանքներն իրագործողի թույլտվությամբ:

11) Մալուխային գծի փորձարկումների ժամանակ, եթե դրա հակադիր ծայրը տեղավորված է փակված խցիկում, ԼԲՍ հատվածամասում կամ սրահում, ապա դրանց դռների կամ ցանկապատի վրա պետք է կախված լինի «Փորձարկում: Կյանքի համար վտանգավոր է» նախազգուշացնող պլակատ: Եթե դռները կամ արգելափակոցները փակված չեն, կամ փորձարկման է ենթարկվում ուղեգծում տարաբաժանված ջղերով նորոգվող մալուխային գիծը, բացի դռների, ցանկապատի և մալուխի տարաբաժանված ջղերի մոտ պլակատներ կախելուց, պետք է նաև դնել պահակություն նշված տեղերում բրիգադի II խումբ ունեցող անդամներից կամ հերթապահ անձնակազմից:

12) Փորձարկիչ կայանքը և փորձարկվող սարքավորումը տարբեր սրահներում կամ ԲՍ-ի տարբեր տեղամասերում տեղաբաշխվելու դեպքում թույլատրվում է բրիգադի III խումբ ունեցող այն անդամներին, ովքեր հսկում են մեկուսացման վիճակը` գտնվել աշխատանքներն իրագործողից առանձին: Բրիգադի այդ անդամները պետք է գտնվեն ցանկապատումից դուրս և մինչև փորձարկումներն սկսելն ստանան անհրաժեշտ հրահանգավորում աշխատանքներն իրագործողից:

13) Աշխատատեղի նախապատրաստման ժամանակ տեղադրված և փորձարկումների անցկացմանը խոչընդոտող հողանցումները հանել և կրկին տեղադրել թույլատրվում է միայն փորձարկումները ղեկավարող աշխատանքներն իրագործողի ցուցումով` փորձարկող կայանքի բարձր լարման արտանցիչը հողանցելուց հետո:

Հողանցումների ժամանակավոր հանման թույլտվությունը պետք է նշվի կարգագրի «Առանձին ցուցումներ» տողում:

14) Փորձարկիչ սխեման հավաքելու ժամանակ նախ և առաջ պետք է արվի փորձարկող կայանքի պաշտպանիչ և աշխատանքային հողանցում:

Շարժական փորձարկիչ կայանքի իրանը պետք է հողանցվի առանձին հողանցող հաղորդիչով` 10 մմ.2-ից ոչ պակաս հատույթով ճկուն պղնձե հաղորդալարից: Փորձարկումից առաջ պետք է ստուգել իրանի հողանցման հուսալիությունը:

Փորձարկիչ կայանքը 380/220 Վ լարման ցանցին միացնելուց առաջ դրա բարձր լարման արտանցիչը պետք է հողանցվի:

Փորձարկման սխեմաներում հողանցման համար կիրառվող պղնձե հաղորդալարի հատույթը պետք է լինի 4 մմ.2-ից ոչ պակաս:

15) Փորձարկիչ կայանքի միացումը 380/220 Վ լարման ցանցին պետք է կատարվի կայանքի կառավարման տեղում գտնվող շղթայի տեսանելի խզումով փոխարկման ապարատի կամ խցակի խրոցակի միջոցով: Փոխարկման ապարատը պետք է սարքավորված լինի ինքնաբերաբար միացումը կասեցնող սարքվածքով, կամ ապարատի շարժական և անշարժ հպակների միջև պետք է տեղադրվի մեկուսացնող մակադրակ:

Փորձարկիչ էլեկտրակայանքը 380/220 Վ լարման ցանցից սնելու համար օգտագործվող հաղորդալարը կամ մալուխը պետք է պաշտպանված լինի այդ ցանցում տեղադրված ապահովիչներով կամ ավտոմատ անջատիչներով: Շարժական փորձարկիչ կայանքը ցանցին պետք է միացնեն տվյալ ցանցը շահագործող կազմակերպության ներկայացուցիչները:

16) Փորձարկվող սարքավորումը փորձարկիչ կայանքին միացնող հաղորդալարը պետք է նախ միացվի փորձարկիչ կայանքի բարձր լարման հողանցված արտանցիչին: Այդ հաղորդալարը պետք է ամրացվի այնպես, որպեսզի կանխվի դրա մոտեցումը լարման տակ գտնվող հոսանքատար մասերին` N 1 աղյուսակում նշվածից պակաս հեռավորությունից:

Փորձարկվող սարքավորման ֆազին, բևեռին կամ մալուխի ջղին միացնող հաղորդալարը միացնելը կամ անջատելը թույլատրվում է փորձարկումների ղեկավարի ցուցումով և միայն դրանք հողանցելուց հետո, որը պետք է կատարվի միացնելով հողանցող դանակները կամ տեղակայելով շարժական հողանցումներ:

17) Փորձարկման լարման յուրաքանչյուր միացումից առաջ` աշխատանքներն իրագործողը պետք է`

ա) ստուգի սխեմայի հավաքման ճշտությունը և աշխատանքային ու պաշտպանիչ հողանցումների հուսալիությունը,

բ) ստուգի` գտնվում են, արդյոք, իրենց ցուցված տեղերում բրիգադի բոլոր անդամներն ու պահակության համար նշանակված աշխատողները, կողմնակի մարդիկ հեռացված են և կարելի է, արդյոք, փորձարկման լարում տալ սարքավորմանը,

գ) նախազգուշացնի բրիգադին լարում տալու մասին` «Լարումը միացնում եմ» բառերով, և, համոզվելով, որ բրիգադի բոլոր անդամները լսել են նախազգուշացումը, փորձարկիչ կայանքի արտանցիչից հանի հողանցումը և 380/220 Վ լարում մատուցի կայանքին:

18) Կայանքի արտանցիչից հողանցումը հանելու պահից ամբողջ փորձարկման կայանքը, ներառյալ փորձարկվող սարքավորումը և միացնող հաղորդալարերը, պետք է համարվի լարման տակ գտնվող, և փորձարկման սխեմայում ու փորձարկվող սարքավորման վրա որևէ վերամիացում կատարելը չի թույլատրվում:

19) Չի կարելի փորձարկիչ կայանքի արտանցիչին լարում մատուցելու պահից գտնվել փորձարկվող սարքավորման վրա, ինչպես նաև գետնին կանգնած` հպվել փորձարկիչ կայանքի իրանին, մտնել շարժական լաբորատորիա կամ այնտեղից դուրս գալ, հպվել շարժական լաբորատորիայի թափքին:

20) Մալուխների փորձարկումը կամ հոսանքով «վառելը» պետք է կատարվի հողանցման սարքվածքներ ունեցող կետերի կողմից:

21) Փորձարկումների ավարտից հետո աշխատանքներն իրագործողը պարտավոր է փորձարկիչ կայանքի լարումն իջեցնել մինչև զրո, այն անջատել 380/220 Վ լարման ցանցից, հողանցել կայանքի արտանցիչը և դրա մասին հայտնել բրիգադին` «Լարումը հանված է» բառերով: Միայն դրանից հետո կարելի է հաղորդալարերը վերամիացնել կամ, փորձարկման լրիվ ավարտի դեպքում, դրանք անջատել փորձարկիչ կայանքից և հանել ցանկապատումը:

Զգալի ունակությամբ սարքավորման փորձարկումից հետո (գեներատորներ, մալուխներ), դրանցից պետք է հանվի մնացորդային լիցքը` հատուկ պարպիչ ձողով:

 

Աշխատանքներ` էլեկտրաչափիչ աքցաններով և չափիչ ձողերով

 

22) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում էլեկտրաչափիչ աքցաններով աշխատանքները պետք է կատարեն երկու աշխատող. մեկը` IV խումբ ունեցող (օպերատիվ անձնակազմից), մյուսը` III խումբ ունեցող (կարող է լինել նորոգող անձնակազմից): Չափման ժամանակ անհրաժեշտ է աշխատել դիէլեկտրիկ ձեռնոցներով: Չի կարելի կռանալ դեպի սարքը` ցուցմունքների հաշվառքի համար:

23) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում առանց դիէլեկտրիկ ձեռնոցներից օգտվելու էլեկտրաչափիչ աքցաններով կարող է աշխատել III խումբ ունեցող մեկ անձ:

Չի կարելի աշխատել էլեկտրաչափիչ աքցաններով` գտնվելով ՕԳ հենասյան վրա:

24) Աշխատանքը չափիչ ձողերով պետք է կատարի առնվազն երկու աշխատող. մեկը` IV խումբ ունեցող, մյուսը` III խումբ ունեցող: Պետք է բարձրանալ կառուցվածքի կամ փոխագուցավոր վերնակի վրա` առանց ձողի, ինչպես նաև` իջնել դրանցից:

25) Աշխատանքը պետք է կատարվի կարգագրով, նույնիսկ եզակի չափումներ կատարելիս` հենարանային կառուցվածքների կամ փոխագուցավոր վերնակների կիրառմամբ:

Կարելի է ձողով աշխատանքներ կատարել առանց դիէլեկտրիկ ձեռնոցների:

 

Աշխատանքներ` գծերի իմպուլսային չափիչով

 

26) Իմպուլսային չափիչը կարելի է միացնել միայն անջատված և հողանցված ՕԳ-ին: Միացումն անհրաժեշտ է կատարել հետևյալ կարգով`

ա) միացնել նախ` միացնող հաղորդալարն իմպուլսային չափիչի հողանցված հաղորդագծին (պաշտպանության սարքվածքից եկող), այնուհետև` ՕԳ հաղորդալարին` մեկուսիչ ձողի միջոցով: Ձողերը, որոնցով միացնող հաղորդալարը միանում է ՕԳ-ին, չափման ժամանակահատվածում պետք է մնան գծի հաղորդալարի վրա: Ձողերով աշխատելիս պետք է օգտագործել դիէլեկտրիկ ձեռնոցներ,

բ) հողանցումը հանել ՕԳ-ից` այն ծայրում, որտեղ միացված է իմպուլսային չափիչը: Անհրաժեշտության դեպքում հանել հողանցումները նաև ստուգվող ՕԳ մյուս ծայրերում: ՕԳ հողանցումները հանելուց հետո հաղորդալարը, պաշտպանության սարքվածքը և դրան միացված հաղորդագիծը պետք է համարել լարման տակ գտնվող, և չի թույլատրվում հպվել դրանց,

գ) հանել հողանցումն իմպուլսային չափիչի հաղորդագծից:

27) Մեկուսիչ ձողի միջոցով իմպուլսային չափիչի հաղորդագծի միացումը ՕԳ-ին պետք է կատարի IV խումբ ունեցող օպերատիվ անձնակազմը կամ լաբորատորիայի անձնակազմը` օպերատիվ անձնակազմի հսկողությամբ:

Ստացիոնար փոխարկման ապարատի միջոցով իմպուլսային չափիչի միացումն արդեն ՕԳ-ին միացված ստացիոնար հաղորդագծին և չափումները կարող է կատարել օպերատիվ անձնակազմը կամ IV խումբ ունեցող լաբորատորիայի անձնակազմը` օպերատիվ անձնակազմի հսկողությամբ:

28) Չափումների ավարտից հետո օդային գիծը պետք է նորից հողանցվի և միայն դրանից հետո մեկուսիչ ձողերը միացնող հաղորդալարերի հետ նախ հանվեն ՕԳ-ից, այնուհետև` իմպուլսային չափիչի հաղորդագծից:

29) Բարձր լարման իմպուլսների գեներատոր չունեցող իմպուլսային չափիչով չափումները կարելի է կատարել առանց օդային գծում աշխատող բրիգադներին հեռացնելու:

 

Աշխատանքներ` մեգօհմաչափով

 

30) Շահագործման ընթացքում մեգօհմաչափով չափումներ թույլատրվում է կատարել էլեկտրատեխնիկական անձնակազմի ուսուցված աշխատողներին: 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում չափումները կատարվում են կարգագրով, 1000 Վ ցածր լարման էլեկտրակայանքներում` կարգադրությամբ:

Այն դեպքերում, երբ մեգօհմաչափով չափումները կազմում են աշխատանքների բաղկացուցիչ մասը, չի պահանջվում դրանք նշել կարգագրում կամ կարգադրությունում:

Մեկուսացման դիմադրությունը մեգօհմաչափով կարող է չափել III խումբ ունեցող աշխատողը:

31) Անջատված հոսանքատար մասերի վրա մեկուսացման դիմադրության չափումը մեգօհմաչափով պետք է կատարվի հողանցմամբ` լիցքը նախապես հանելուց հետո: Հոսանքատար մասերից հողանցումը պետք է հանել միայն մեգօհմաչափը միացնելուց հետո:

32) Հոսանքատար մասերի մեկուսացման դիմադրությունը մեգօհմաչափով չափելիս` միացման հաղորդալարերը պետք է դրանց միացվեն մեկուսիչ բռնիչների (ձողերի) միջոցով: 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում, բացի դրանից, անհրաժեշտ է օգտվել դիէլեկտրիկ ձեռնոցներից:

33) Մեգօհմաչափով աշխատելիս` դրան միացված հոսանքատար մասերին հպվել չի թույլատրվում:

Աշխատանքն ավարտելուց հետո անհրաժեշտ է հոսանքատար մասերից հանել մնացորդային լիցքը` դրանց կարճատև հողանցման միջոցով:

 

(19-րդ գլուխը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

 

20. ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐ, ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՂԹԱՆԵՐ

 

1) Չափիչ սարքերի, ռելեական պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի սարքվածքների շղթաներում կատարվող աշխատանքների անվտանգության ապահովման համար հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների երկրորդային շղթաները (փաթույթները) պետք է ունենան մշտական հողանցում: Ռելեական պաշտպանության բարդ սխեմաներում, չափիչ տրանսֆորմատորների էլեկտրականապես միացված երկրորդային փաթույթների խմբի համար թույլատրվում է հողանցումը կատարել միայն մեկ կետում:

2) Չափիչ սարքերի, ռելեական պաշտպանության սարքվածքների, էլեկտրաավտոմատիկայի հոսանքի շղթայում խզման անհրաժեշտության դեպքում հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթի շղթան նախապես կարճ միակցվում է հատուկ դրա համար նախատեսված սեղմակներում կամ փորձարկման բլոկների միջոցով:

Երկրորդային շղթայում հոսանքի տրանսֆորմատորի և տեղադրված կարճ միակցման միջև արգելվում է կատարել աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել շղթայի խզման:

3) Լարման տրանսֆորմատորի երկրորդային սարքվածքներում և շղթաներում կողմնակի աղբյուրից լարման մատուցմամբ աշխատանքներ կատարելիս` պետք է ձեռնարկվեն հետադարձ տրանսֆորմացիայի հնարավորությունը բացառող միջոցներ:

4) Ռելեական պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և այլնի սպասարկող անձնակազմի IV խումբ ունեցող աշխատանքներն իրագործողին թույլատրվում է համատեղել թույլատրողի պարտականությունները: Այդ դեպքում նա է որոշում աշխատատեղի նախապատրաստման համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները: Նման համատեղումը թույլատրվում է, եթե աշխատատեղի նախապատրաստման համար չեն պահանջվում անջատումների, հողանցումների կատարում, ժամանակավոր ցանկապատերի տեղադրում էլեկտրակայանքի 1000 Վ բարձր լարման մասում:

5) IV խումբ ունեցող աշխատանքներն իրագործողին, ինչպես նաև բրիգադի III խումբ ունեցող անդամներին թույլատրվում է աշխատել երկրորդական շղթաներում և ռելեական պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և այլնի սարքվածքներում բրիգադի մյուս անդամներից առանձին, եթե այդ շղթաները և սարքվածքները գտնվում են ԲՍ և սրահներում, որտեղ 1000 Վ բարձր լարման հոսանքատար մասերը բացակայում են, ամբողջությամբ ցանկապատված են կամ գտնվում են ցանկապատում չպահանջող բարձրության վրա:

6) Էլեկտրամատակարար կազմակերպությունների անձնակազմն սպառողի էլեկտրակայանքներում տեղակայված սպառողի հաշվառքի սարքերի հետ աշխատանքները կատարում է գործուղված անձնակազմի իրավունքներով: Այդ աշխատանքները կատարում է երկու աշխատողից ոչ պակաս կազմով բրիգադը:

ԲՍ սրահներում էլեկտրահաշվիչների ցուցմունքների գրանցումը թույլատրվում է էներգամատակարար կազմակերպության III խումբ ունեցող աշխատողին` սպառողի ներկայացուցչի ներկայությամբ:

7) Սպառողների մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում, որոնք ունեն համատեղությամբ կամ պայմանագրով աշխատող սպասարկող անձնակազմ (մանկապարտեզներ, խանութներ, պոլիկլինիկաներ, գրադարաններ և այլն), աշխատատեղի նախապատրաստում և աշխատանքների թույլտվություն` ըստ ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների հաստատված անվանացանկի, կարող է կատարել էներգամատակարար կազմակերպության շահագործման անձնակազմի III և IV խումբ ունեցող երկու աշխատողից կազմված բրիգադը` սպառողի ներկայացուցչի ներկայությամբ:

8) Էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի վրա աշխատանքները պետք է կատարվեն լարումը հանելով: Չափիչ տրանսֆորմատորներին միացված էլեկտրահաշվիչների շղթաներում, փորձարկման տուփերի առկայության դեպքում, լարումը հաշվիչի սխեմայից պետք է հանել այդ տուփերից:

9) Միաֆազ էլեկտրահաշվիչների հետ աշխատանքները լարումը հանելով կարող է կատարել էներգամատակարար կազմակերպության III խումբ ունեցող օպերատիվ աշխատողը` միայնակ, ըստ ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների հաստատված անվանացանկի: Մինչև էլեկտրահաշվիչը տեղակայված փոխարկման ապարատի բացակայության դեպքում` փայտյա տներում, բարձր վտանգավորություն չներկայացնող սրահներում այդ աշխատանքները թույլատրվում է կատարել առանց լարումը հանելու, բայց` հանելով բեռնվածքը: Եթե հաշվիչները տեղակայված են իրանի հողանցում և (կամ) զրոյակցում չունեցող մետաղական արկղերում, և արկղում գտնվող էլեկտրական սարքերն ու էլեկտրահաղորդալարերը չունեն կրկնակի մեկուսացում, ապա նման հաշվիչների շահագործման և սպասարկման աշխատանքները պետք է կատարվեն երկու անձից բաղկացած բրիգադով` III և II խումբ ունեցող աշխատողների կողմից:

10) Էներգամատակարար կազմակերպություններում հաշվառքի սարքի հետ կատարվող աշխատանքների համար պետք է կազմվեն հրահանգներ կամ տեխնոլոգիական քարտեր` աշխատանքի յուրաքանչյուր տեսակի համար:

 

21. ՓՈԽԱԴՐՈՎԻ (ՏԱՆՈՎԻ) ԷԼԵԿՏՐԱԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ, ՁԵՌՔԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ԲԱԺԱՆԻՉ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐ

 

1) Փոխադրովի էլեկտրագործիքները և լուսատուները, ձեռքի էլեկտրական մեքենաները, բաժանիչ տրանսֆորմատորները և այլ օժանդակ սարքավորումն էլեկտրաանվտանգության մասով պետք է բավարարեն պետական ստանդարտների և տեխնիկական պայմանների պահանջները և աշխատանքներում օգտագործվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանմամբ:

2) Բարձր վտանգավորությամբ սրահներում, I դասի տանովի էլեկտրագործիքներով և ձեռքի էլեկտրական մեքենաներով աշխատանքներ կատարել կարելի է թույլատրել II կարգ ունեցող անձնակազմին` պահպանելով N 3 աղյուսակում նշված պահանջները:

Օժանդակ սարքավորումների (տրանսֆորմատորներ, հաճախականության կերպափոխիչներ, պաշտպանության անջատիչ սարքվածքներ և այլն) միացումն էլեկտրական ցանցին և անջատումը ցանցից պետք է կատարի այդ էլեկտրական ցանցը շահագործող III խումբ ունեցող էլեկտրատեխնիկական անձնակազմը:

3) Փոխադրովի էլեկտրագործիքի և ձեռքի էլեկտրական մեքենաների դասը պետք է համապատասխանի սրահի կարգին և աշխատանքների կատարման պայմաններին` առանձին դեպքերում կիրառելով էլեկտրապաշտպանության միջոցներ:

4) Բարձր վտանգավորության և առանձնապես վտանգավոր սրահներում փոխադրովի էլեկտրական լուսատուները պետք է ունենան 50 Վ ոչ բարձր լարում:

Առանձնապես անբարենպաստ պայմաններում (անջատիչների հորերում, ԼԲՍ հատվածամասերում, կաթսաների թմբուկներում, մետաղական ռեզերվուարներում և այլն) աշխատանքներ կատարելիս` փոխադրովի լուսատուները պետք է ունենան 12 Վ ոչ բարձր լարում:

5) Ձեռքի էլեկտրական մեքենաներով, փոխադրովի էլեկտրագործիքներով և լուսատուներով աշխատանքներն սկսելուց առաջ պետք է`

ա) անձնագրով որոշել մեքենայի կամ գործիքի դասը,

բ) ստուգել մասերի լրակազմությունը և դրանց ամրացման հուսալիությունը,

գ) արտաքին զննումով համոզվել մալուխի (լարի), դրա պաշտպանության փողակի և խցակի խրոցակի սարքինությունը, իրանի մեկուսացնող մասերի, խոզանակակալների, բռնակների և կափարիչների պաշտպանության պատյանի ամբողջականությունը,

դ) ստուգել անջատիչի աշխատանքի հստակությունը,

ե) կատարել (անհրաժեշտության դեպքում) անջատման պաշտպանության սարքվածքի (ԱՊՍ) թեստավորում,

զ) ստուգել էլեկտրագործիքի կամ մեքենայի աշխատանքը պարապ ընթացքում,

է) ստուգել I դասի մեքենայի հողանցման շղթայի սարքինությունը (մեքենայի իրան-խցակի խրոցակի հողանցման հպակ):

Չի թույլատրվում աշխատանքներում օգտագործել թերություններ ունեցող ձեռքի էլեկտրական մեքենաներ, փոխադրովի էլեկտրագործիքներ ու լուսատուներ և դրանց վերաբերող օժանդակ սարքավորումներ:

6) Էլեկտրագործիքի, ձեռքի էլեկտրական մեքենայի, փոխադրովի լուսատուի օգտագործման դեպքում դրանց հաղորդալարերը և մալուխները պետք է հնարավորինս կախված լինեն:

Հաղորդալարերի, մալուխների անմիջական հպվելը տաք, խոնավ և յուղոտ մակերեսներին ու առարկաներին` չի թույլատրվում:

Էլեկտրագործիքի մալուխը պետք է պաշտպանված լինի պատահական մեխանիկական վնասվածքներից և տաք, թաց, յուղոտ մակերևույթներին հպվելուց:

Չի թույլատրվում մալուխը ձգել, ոլորել և գերածռել, դրա վրա դնել ծանրություն, ինչպես նաև թույլ տալ դրա փոխհատումը ճոպանների, մալուխների, գազային եռակցման ճկափողերի հետ:

Ձեռքի էլեկտրական մեքենաներում, տանովի էլեկտրագործիքներում և լուսատուներում որևէ անսարքություն հայտնաբերելիս` աշխատանքը պետք է անմիջապես դադարեցվի:

7) Տրամադրվող և աշխատանքներում օգտագործվող ձեռքի էլեկտրական մեքենաները, տանովի էլեկտրագործիքները և լուսատուները, օժանդակ սարքավորումները պետք է անցնեն ստուգումներ և փորձարկումներ` սարքավորման տեխնիկական անձնագրերով սահմանված ժամկետներում և ծավալով:

Ձեռքի էլեկտրական մեքենաները, փոխադրովի էլեկտրագործիքները և լուսատուները, դրանց օժանդակ սարքավորումները սարքին վիճակում պահելու, պարբերական ստուգումներ և փորձարկումներ անցկացնելու համար կազմակերպության ղեկավարի կարգադրությամբ պետք է նշանակվի III խումբ ունեցող պատասխանատու աշխատող:

8) Լարման կորստի կամ աշխատանքում ընդմիջման դեպքում էլեկտրագործիքը և ձեռքի էլեկտրական մեքենան պետք է անջատվեն էլեկտրական ցանցից:

9) Էլեկտրագործիք և ձեռքի էլեկտրական մեքենա կիրառող աշխատողներին չի թույլատրվում`

ա) էլեկտրագործիքը և ձեռքի էլեկտրամեքենան, թեկուզ կարճ ժամանակով, փոխանցել այլ աշխատողների,

բ) քանդել էլեկտրագործիքը և ձեռքի էլեկտրամեքենան, կատարել որևէ նորոգում,

գ) բռնել էլեկտրագործիքի, ձեռքի էլեկտրամեքենայի հաղորդալարից, հպվել պտտվող մասերին կամ հեռացնել տաշեղները, խարտուքը` մինչև գործիքի կամ մեքենայի լրիվ կանգնելը,

դ) տեղադրել աշխատող մասը գործիքի, մեքենայի կապիչի մեջ կամ հանել այն կապիչից, ինչպես նաև կարգավորել գործիքը` առանց խցակով ցանցից անջատելու,

ե) աշխատել հենովի սանդուղքներից` բարձրության վրա աշխատանքներ կատարելու համար պետք է սարքվեն ամուր փայտամածներ կամ լաստակներ,

զ) կաթսաների թմբուկների, մետաղական պահուստարանների (ռեզերվուարների) և այլ տարողությունների մեջ ներս տանել տանովի տրանսֆորմատորները և հաճախականության կերպափոխիչները:

10) Բաժանիչ տրանսֆորմատորներ օգտագործելիս պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) բաժանիչ տրանսֆորմատորից թույլատրվում է միայն մեկ էլեկտրաընդունիչի սնում,

բ) բաժանիչ տրանսֆորմատորի երկրորդական փաթույթի հողանցում չի թույլատրվում,

գ) տրանսֆորմատորի իրանը, կախված սնող էլեկտրացանցի չեզոքի ռեժիմից, պետք է հողանցվի կամ զրոյացվի: Այդ դեպքում չի պահանջվում բաժանիչ տրանսֆորմատորին միացած էլեկտրաընդունիչի իրանի հողանցում:

 

22. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԲԵՌՆԱՄԲԱՐՁ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

 

1) Գործող էլեկտրակայանքներում բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքները կատարվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն:

2) Գործող էլեկտրակայանքներում բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքները կատարվում են կարգագրով:

3) Գործող էլեկտրակայանքներում կամ ՕԳ անվտանգության գոտում աշխատող վարորդները, կռունկավարները, մեքենավարները, առասանողները պետք է ունենան II խումբ:

4) ԲԲՍ տարածքում և ՕԳ անվտանգության գոտում ավտոմեքենաների, բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների երթանցը, ինչպես նաև դրանց տեղակայումը և աշխատանքները պետք է իրականացվեն օպերատիվ անձնակազմի, կարգագիր տված աշխատողի, պատասխանատու ղեկավարի կամ մինչև 1000 Վ լարման կայանքներում` IV խումբ ունեցող աշխատանքներն իրագործողի հսկողության տակ, իսկ ՕԳ անվտանգության գոտում շինմոնտաժային աշխատանքներ կատարելիս` պատասխանատու ղեկավարի կամ III խումբ ունեցող աշխատանքներն իրագործողի հսկողության տակ:

5) ՕԳ տակով և ԲԲՍ-ով երթանցի ժամանակ բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների ամբարձիչ և շարժական (դուրսհանովի) մասերը պետք է գտնվեն տրանսպորտային դիրքում: Կարելի է աշխատատեղի սահմաններում, բեռնամբարձ մեքենաների տեղափոխությունը հարթ տեղանքով` բարձրացված բանվորական օրգանով, առանց բեռի և մարդկանց դրա բարձրացնող կամ շարժական մասերի վրա, եթե այդպիսի տեղափոխությունը թույլատրվում է շահագործման փաստաթղթով, և այդ դեպքում անհրաժեշտություն չի առաջանում երթևեկելու ՕԳ չանջատված հաղորդալարերի և հաղորդաձողերի տակով:

ԲԲՍ-ում շարժման արագությունը որոշվում է` ելնելով տեղական պայմաններից, բայց չպետք է գերազանցի 10 կմ/ժ-ը:

ՕԳ տակով ավտոմեքենաները, բեռնամբարձ մեքենաներն ու մեխանիզմները պետք է անցնեն հաղորդալարերի ամենափոքր կախվածքի տեղերով (հենարանների մոտով):

6) Կռունկն աշխատատեղում տեղակայելիս` աշխատանքների պատասխանատու ղեկավարի կամ աշխատանքներն իրագործողի կողմից թույլատրողի հետ համատեղ պետք է որոշվի սլաքի անհրաժեշտ տեղաշարժման սեկտորը: Այդ սեկտորը մինչև աշխատանքների սկիզբը պետք է սահմանափակվի դրոշակներ ունեցող ձողերով, իսկ գիշերվա ժամերին` ազդանշանման լույսերով:

7) Չեն թույլատրվում բեռնամբարձ մեխանիզմների տեղակայումը և աշխատանքները մինչև 35 կՎ (ներառյալ) լարման տակ գտնվող ՕԳ անմիջականորեն հաղորդալարերի տակ:

 

Աղյուսակ N 3

 

Աշխատանքում տարբեր դասերի էլեկտրագործիքների և ձեռքի էլեկտրական

մեքենաների օգտագործման պայմանները

 

._________________________________________________________________________.

|Աշխատանքի կատարման վայրը |Էլեկտրագործիքի |Էլեկտրապաշտպանության միջոցների |

|      վայրը              |և  ձեռքի       |կիրառման անհրաժեշտությունը     |

|                         |էլեկտրական     |                               |

|                         |մեքենայի դասը` |                               |

|                         |ըստ            |                               |

|                         |հոսանքահարումից|                               |

|                         |պաշտպանության  |                               |

|_________________________|_______________|_______________________________|

|Բարձր վտանգավորություն   |       I       |առնվազն մեկ                    |

|չունեցող սրահներ         |               |էլեկտրապաշտպանության միջոցի    |

|                         |               |կիրառմամբ (դիէլեկտրիկ          |

|                         |               |ձեռնոցներ, գորգեր, տակդիրներ,  |

|                         |               |կրկնակոշիկ)                    |

|                         |               |առանց էլեկտրապաշտպանության     |

|                         |               |միջոցների կիրառման, եթե այս    |

|                         |               |դեպքում միայն մեկ              |

|                         |               |էլեկտրաընդունիչ է (մեքենա կամ  |

|                         |               |գործիք) սնուցում ստանում       |

|                         |               |բաժանիչ տրանսֆորմատորից,       |

|                         |               |ավտոնոմ շարժիչ-գեներատորային   |

|                         |               |կայանքից, բաժանիչ փաթույթներով |

|                         |               |հաճախականության փոխակերպիչից   |

|                         |               |կամ անջատման պաշտպանության     |

|                         |               |սարքվածքի (ԱՊՍ) միջոցով        |

|_________________________|_______________|_______________________________|

|բարձր վտանգավորությամբ   |        II     |առանց էլեկտրապաշտպանության     |

|սրահներ                  |               |միջոցների կիրառման             |

|                         |_______________|_______________________________|

|                         |        III    |առանց էլեկտրապաշտպանության     |

|                         |               |միջոցների կիրառման             |

|_________________________|_______________|_______________________________|

|Առանձնապես վտանգավոր     |        I      |չի թույլատրվում կիրառել        |

|սրահներ                  |_______________|_______________________________|

|                         |        II     |առանց էլեկտրապաշտպանության     |

|                         |               |միջոցների կիրառման             |

|                         |_______________|_______________________________|

|                         |        III    |առանց էլեկտրապաշտպանության     |

|                         |               |միջոցների կիրառման             |

|_________________________|_______________|_______________________________|

|Սրահից դուրս (արտաքին    |        I      |չի թույլատրվում կիրառել        |

|աշխատանքներ)             |_______________|_______________________________|

|                         |        II     |առանց էլեկտրապաշտպանության     |

|                         |               |միջոցների կիրառման             |

|                         |_______________|_______________________________|

|                         |        III    |առանց էլեկտրապաշտպանության     |

|                         |               |միջոցների կիրառման             |

|_________________________|_______________|_______________________________|

|Առանձնապես անբարենպաստ   |        I      |չի թույլատրվում կիրառել        |

|պայմանների առկայություն  |_______________|_______________________________|

|(անոթներում, ապարատներում|        II     |առնվազն մեկ                    |

|և  այլ մետաղական         |               |էլեկտրապաշտպանության միջոցի    |

|տարողություններում`      |               |կիրառմամբ (դիէլեկտրիկ          |

|տեղաշարժվելու և  դուրս   |               |ձեռնոցներ, գորգեր, տակդիրներ,  |

|գալու սահմանափակ         |               |կրկնակոշիկ)                    |

|հնարավորությամբ)         |               |առանց էլեկտրապաշտպանության     |

|                         |               |միջոցների կիրառման, եթե այս    |

|                         |               |դեպքում միայն մեկ              |

|                         |               |էլեկտրաընդունիչ է (մեքենա կամ  |

|                         |               |գործիք) սնուցում ստանում       |

|                         |               |բաժանիչ տրանսֆորմատորից,       |

|                         |               |ավտոնոմ շարժիչ-գեներատորային   |

|                         |               |կայանքից, բաժանիչ փաթույթներով |

|                         |               |հաճախականության փոխակերպիչից   |

|                         |               |կամ անջատման պաշտպանության     |

|                         |               |սարքվածքի (ԱՊՍ) միջոցով        |

|_________________________|_______________|_______________________________|

|                         |        III    |առանց էլեկտրապաշտպանության     |

|                         |               |միջոցների կիրառման             |

._________________________________________________________________________.

 

Բեռնամբարձ մեքենան (մեխանիզմը) դուրսբերովի հենարանների վրա տեղակայելը և բանվորական օրգանը տրանսպորտային վիճակից աշխատանքային վիճակի բերելը պետք է կատարի մեքենան վարող մեքենավարը: Չի թույլատրվում դրա համար ներգրավել այլ աշխատողների:

8) Ավտոմեքենաների, բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների շարժման, տեղակայման և աշխատանքի ժամանակ դրանց ամբարձիչ և դուրս եկող մասերից, առասաններից, բեռնաբռնիչ հարմարանքներից, բեռներից մինչև լարման տակ գտնվող հոսանքատար մասերը եղած հեռավորությունը պետք է լինի N 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս:

9) Մինչև աշխատանքներն սկսելը պետք է գործողության մեջ ստուգվեն փոխագուցավոր վերնակների և հիդրոամբարձիչների դուրսբերովի և ամբարձիչ մասերը, իսկ փոխագուցավոր աշտարակի ամբարձիչ մասը, բացի դրանից, պետք է կանգնեցվի ուղղաձիգ դիրքում և այդ դիրքում ամրացվի:

10) Չի թույլատրվում փոխագուցավոր աշտարակը (հիդրոամբարձիչը) տեղադրել հաղորդալարերով կազմված անկյան ներսում անկյունային հենասյուների վրա` մեկուսիչների, հաղորդալարերի փոխարինման կամ արմատուրի նորոգման հետ կապված աշխատանքներ կատարելիս:

11) Առանց լարումը հանելու` ԲԲՍ-ում և ՕԳ-ի անվտանգության գոտում բոլոր աշխատանքների կատարման դեպքում բեռնամբարձ մեքենաներն ու մեխանիզմները պետք է հողանցվեն:

Թրթուրավոր բեռնամբարձ մեքենաներն ու մեխանիզմներն անմիջապես գետնի վրա տեղադրելու դեպքում հողանցում չի պահանջվում:

12) Եթե հոսանքատար մասերի հետ հպվելու կամ էլեկտրական պարպման առաջացման հետևանքով մեխանիզմը կամ բեռնամբարձ մեքենան հայտնվել է լարման տակ, ապա չի թույլատրվում մինչև լարումը հանելը դրանցից իջնել գետնին կամ բարձրանալ դրանց վրա, կամ հպվել դրանց:

13) Բեռնամբարձ մեքենաները և մեխանիզմներն աշխատելու ժամանակ չի կարելի մարդկանց գտնվել բարձրացվող բեռի, փոխագուցավոր վերնակի զամբյուղի տակ, ինչպես նաև ձգվող հաղորդալարերից (մետաղաճոպաններից), հենակներից, ամրացումներից և աշխատող մեխանիզմներից 5 մ-ից պակաս հեռավորության վրա:

14) Փոխագուցավոր վերնակից (հիդրոամբարձիչից) աշխատանքներ կատարելիս` զամբյուղում (ճոճանում) գտնվող բրիգադի անդամի և վարորդի միջև պետք է լինի տեսողական կապ: Այդպիսի կապի բացակայության դեպքում` վերնակի մոտ պետք է կանգնի բրիգադի անդամը և վարորդին հրամաններ տա` զամբյուղը (ճոճանը) բարձրացնելու և իջեցնելու մասին:

Փոխագուցավոր վերնակից (հիդրոամբարձիչից) աշխատելիս` անհրաժեշտ է կանգնել զամբյուղի (ճոճանի) հատակին` ամրացնելով ապահովիչ գոտեկապի առասանը:

Զամբյուղից հենասյան կամ սարքավորման վրա անցնելն ու վերադառնալը պետք է կատարվեն միայն աշխատանքներն իրագործողի թույլտվությամբ:

15) Ամբարձիչ մեքենայի կռունկի սլաքը կամ զամբյուղը լարման տակ գտնվող հոսանքատար մասերին հպվելու դեպքում մեքենավարը պետք է միջոցներ ձեռնարկի առաջացած հպումը շատ արագ խզելու և մեխանիզմի շարժական մասը հոսանքատար մասերից հեռացնելու համար` N 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս հեռավորությամբ` շրջակա աշխատողներին զգուշացնելով այն մասին, որ մեխանիզմը գտնվում է լարման տակ:

i

16) 220 կՎ և ցածր լարման ԲՍ-ներում փոխադրովի մետաղյա սանդուղքների կիրառումն արգելվում է: 330 կՎ-ից բարձր լարման ԲԲՍ-ներում մետաղական սանդուղքների կիրառումը թույլատրվում է հետևյալ պայմանների բավարարման դեպքում` սանդուղքը պետք է տեղափոխվի հորիզոնական դիրքով` բրիգադի երկու անդամների միջոցով` դիէլեկտրիկ ձեռնոցների կիրառմամբ, և օպերատիվ անձնակազմի անվտանգության IV-ից ոչ պակաս խումբ ունեցող աշխատողի հսկողության ներքո:

(16-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

17) Չի թույլատրվում բեռնամբարձ մեքենաների աշխատանքը քամու ժամանակ, որը կարող է հանգեցնել բեռների կամ դրանք բարձրացնող ազատ ճոպանների ու կառանների մոտենալուն լարման տակ գտնվող հոսանքատար մասերին` անթույլատրելի հեռավորության վրա:

 

23. ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1) Գործուղված անձնակազմին են պատկանում կազմակերպությունների այն աշխատողները, ովքեր գործուղված են պատվիրատու կազմակերպության գործող, կառուցվող, տեխնիկապես վերազինվող, վերակառուցվող էլեկտրակայանքներում աշխատանքներ կատարելու համար և չեն հանդիսանում պատվիրատու կազմակերպության հաստիքային աշխատողներ:

2) Գործուղված աշխատողները պետք է ունենան էլեկտրակայանքներում աշխատանքի նորմերի և կանոնների վերաբերյալ գիտելիքների ստուգման մասին սահմանված ձևի վկայական` գործուղող կազմակերպության հանձնաժողովի կողմից շնորհված խմբի նշումով:

3) Գործուղող կազմակերպությունն ուղեկցող նամակում պետք է նշի գործուղման նպատակը, ինչպես նաև` այն աշխատողներին, որոնց կարող է տրվել կարգագիր տալու իրավունք, որոնք կարող են նշանակվել պատասխանատու ղեկավարներ, աշխատանքներն իրագործողներ, հսկողներ, բրիգադի անդամներ, և հաստատի այդ աշխատողների խմբերը:

4) Գործուղող կազմակերպության կողմից գործատուի կայանքներում, շենքերում և շինություններում էլեկտրական ու կապի գծերի սպասարկման աշխատանքները (վերանորոգում, վերականգնում, փորձարկում ու չափում, սարքավորումների փոխարինում, գործող էլեկտրական ցանցերին նոր գծերի միացում և այլն) կատարվում են պայմանագրով սահմանված աշխատանքի անվտանգության հետևյալ պահանջների կատարմամբ`

5) Գործատուի (գործատուի տեխնիկական տնօրինության) կողմից վստահելի ճանաչված կազմակերպության աշխատողին տրված աշխատանքի անվտանգության (անվտանգության տեխնիկայի) որակավորման խումբը հավաստող վկայականը (սերտիֆիկատը) ճանաչվում է կազմակերպության կողմից:

Այդ կազմակերպության աշխատողները հաստատված ծրագրով անցնում են հրահանգավորում` գործատուի (նրա մասնաճյուղի) անվտանգության պատասխանատու անձի կողմից և թույլատրվում աշխատանքի գործատուի գործող կայանքներում` որպես «գործուղված անձնակազմ»:

«Գործուղված անձնակազմին» արգելվում է կատարել սույն ստանդարտով սահմանված բարձր ռիսկայնության աշխատանքներ:

6) Գործատուի (գործատուի տեխնիկական տնօրինության) կողմից վստահելի չճանաչված կազմակերպությունների աշխատողներին տրված աշխատանքի անվտանգության (անվտանգության տեխնիկայի) խմբերը հավաստող վկայականները կարող են չճանաչվել գործատուի կողմից, և այդ կազմակերպությունների աշխատողները պարտավոր են համապատասխան քննություններ հանձնել գործատուի (նրա մասնաճյուղի) անվտանգության հանձնաժողովին` աշխատանքի անվտանգության համապատասխան ստանդարտներից, ստանալ ժամանակավոր վկայականներ, հաստատված ծրագրով անցնել հրահանգավորում, որից հետո թույլատրվեն աշխատանքների կատարմանը կազմակերպությունում` որպես աշխատանքի անվտանգության ստանդարտներով սահմանված «գործուղված անձնակազմ»:

7) 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում գործուղված անձնակազմի հրահանգավորումը պետք է անցկացնի վարչատեխնիկական անձնակազմից` V խումբ ունեցողը կամ օպերատիվ անձնակազմից` IV խումբ ունեցողը, իսկ 1000 Վ ցածր լարման կայանքներում` IV խումբ ունեցող աշխատողը:

8) Հրահանգավորման բովանդակությունը պետք է որոշվի հրահանգավորողի կողմից` կախված աշխատանքների բնույթից ու բարդությունից, էլեկտրակայանքի սխեմայից ու առանձնահատկություններից, և գրանցվի հրահանգավորման մատյանում:

9) Եթե այլ կազմակերպությունների աշխատողները գործատուի կայանքներում պետք է կատարեն աշխատանքներ, որոնք սույն ստանդարտով չեն բնութագրվում միջին կամ բարձր ռիսկայնության պայմաններով, և որոնց կատարումը չի պահանջում աշխատանքի անվտանգության (անվտանգության տեխնիկայի) խմբի հավաստում, ապա այդ աշխատողները հաստատված ծրագրով անցնում են աշխատանքի անվտանգության նախնական հրահանգավորում գործատուի մոտ (նրա մասնաճյուղում), որից հետո անցնում են ինքնուրույն աշխատանքի:

10) Գործուղված անձնակազմի կողմից գործատուի կազմակերպության աշխատանքի անվտանգության ստանդարտների խախտումների հայտնաբերման դեպքում գործատուի պատասխանատու անձն իրավունք ունի պահանջելու դադարեցնել գործուղված անձնակազմի աշխատանքները և աշխատատեղից հեռացնել այդ անձնակազմին:

11) Գործուղված անձնակազմից կարգագիր տալու, աշխատանքների ղեկավարի, աշխատանքներն իրագործողի և հսկողի իրավունք ունեցող անձինք հրահանգավորումից հետո մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը պետք է հանձնեն քննություն` սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համաձայն, և ստանան համապատասխան աշխատանքներ կատարելու իրավունք, ինչը ձևակերպվում է կազմակերպության համապատասխան մասնաճյուղի ղեկավարի կողմից:

Գործուղված անձնակազմից բրիգադի անդամ հանդիսացող անձանց քննության ենթարկելու անհրաժեշտությունը որոշում է մասնաճյուղի ղեկավարը:

Գործուղված անձնակազմի հերթական քննության պարբերականությունը կազմակերպությունում նույնն է, ինչ` կազմակերպության համապատասխան անձնակազմի համար:

12) ործուղող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում գործուղված աշխատողներին շնորհված էլեկտրաանվտանգության խմբերի, ինչպես նաև անձնակազմի կողմից անվտանգության կանոնների պահպանման համար:

13) Կազմակերպությունը, որի էլեկտրակայանքներում գործուղված անձնակազմն իրականացնում է աշխատանքները, պատասխանատվություն է կրում նախատեսված անվտանգության միջոցառումների կատարման համար, որոնք ապահովում են աշխատողների պաշտպանությունն էլեկտրակայանքի աշխատանքային և մակածված լարման հոսանքի հոսանքահարումից, և աշխատանքների թույլտվության համար:

14) Էլեկտրակայանքում աշխատատեղի նախապատրաստումը և գործուղված անձնակազմի աշխատանքների թույլտվությունը կատարվում են այն կազմակերպության աշխատողների կողմից, որի էլեկտրակայանքներում կատարվում են աշխատանքները:

15) Կազմակերպություններին, որոնց էլեկտրակայանքները մշտապես սպասարկվում են սպասարկող անձանց կողմից, թույլատրվում է վերջիններիս աշխատողներին տալ օպերատիվ-նորոգող անձնակազմի իրավունքներ` համապատասխան նախապատրաստումից և մշտական աշխատանքի վայրի հանձնաժողովում գիտելիքների ստուգումից հետո:

 

24. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄԸ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

 

Ընդհանուր պահանջներ

 

1) Աշխատանքներն սկսելուց առաջ այն կազմակերպության տարածքում, որի էլեկտրակայանքներում իրականացվում են աշխատանքները, շինմոնտաժային կազմակերպությունը (ՇՄԿ) պետք է կազմակերպություն ներկայացնի տեղեկություններ աշխատանքների բովանդակության, ծավալների և կատարման ժամկետների վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության համար պատասխանատու աշխատողների ցուցակը` նշելով նրանց անունը, ազգանունը, պաշտոնը և խումբը:

2) Աշխատանքների կատարման թույլտվություն տալիս` կազմակերպությունը, որի կայանքներում կատարվելու են աշխատանքներ (այսուհետ` շահագործող կազմակերպություն), ՇՄԿ ներկայացուցչի հետ համատեղ պետք է ձևակերպի այդ կազմակերպության տարածքում աշխատանքների կատարման ակտ-թույլտվությունը` ըստ ՍՆիՊ III-4-80 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» շինարարական նորմերի պահանջների:

3) Ակտ-թույլտվությամբ պետք է որոշվեն`

ա) ՇՄԿ աշխատանքային գոտին առանձնացնելու համար էլեկտրական սխեմայում տեսանելի խզումների ստեղծման տեղերը, պաշտպանության հողանցումների տեղադրման տեղերը,

բ) ՇՄԿ աշխատանքների տեղի սահմանները և ցանկապատման տեսակները: Ցանկապատումը պետք է բացառի ՇՄԿ աշխատողների սխալմամբ անցումը ցանկապատված գոտուց դուրս,

գ) մարդկանց, տրանսպորտի մուտքերը (ելքերը) աշխատանքային գոտի,

դ) աշխատանքային գոտում վտանգավոր և վնասակար գործոնների առկայությունը:

ՇՄԿ անձնակազմին թույլտվություն տալու և կարգագիր ստորագրելու իրավունք ունեցող անձինք պետք է նշվեն ակտ-թույլտվությունում կամ պետք է սահմանվեն շահագործող կազմակերպության ղեկավարի կարգադրությամբ` այդ փաստաթղթի մեկ օրինակը տալով ՇՄԿ ներկայացուցչին:

4) ՇՄԿ անձնակազմն աշխատանքների կատարման վայր ժամանելուն պես պետք է անցնի աշխատանքի անվտանգության վերաբերյալ հրահանգավորում` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, իրենց հատկացված տեղամասերում առկա վտանգավոր գործոնները, իսկ կարգագիր տալու իրավունք ունեցող աշխատողները, պատասխանատու ղեկավարները և (անհրաժեշտության դեպքում) աշխատանքների պատասխանատու կատարողները պետք է լրացուցիչ հրահանգավորում անցնեն էլեկտրակայանքների սխեմաներից:

Հրահանգավորումը պետք է անցկացնի շահագործող կազմակերպության ստորաբաժանման ղեկավարը (ղեկավարի տեղակալը), որի էլեկտրակայանքներում նախատեսվում են աշխատանքները:

Հրահանգավորման անցկացումը պետք է արձանագրվի այն կազմակերպության ստորաբաժանման հրահանգավորումների գրանցման մատյանում և ՇՄԿ-ում, որի էլեկտրակայանքներում կիրագործվեն աշխատանքները:

5) Աշխատանքների առաջնային թույլտվությունը շահագործող կազմակերպության տարածքում, որի էլեկտրակայանքներում իրագործվելու են աշխատանքները, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտում պետք է կատարի այդ կազմակերպության անձնակազմից ներկայացուցիչը (թույլատրողը): Նա կատարում է ՇՄԿ աշխատանքների պատասխանատու ղեկավարի կամ պատասխանատու կատարողի թույլտվությունը` սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

6) Ակտ-թույլտվությամբ նախատեսված միջոցառումների պահպանման պատասխանատվությունը կրում են ՇՄԿ ղեկավարները և այն կազմակերպության ղեկավարները, որի էլեկտրակայանքներում իրագործվում են աշխատանքները:

 

Աշխատանքի թույլտվություն բաշխիչ սարքերում

 

7) ՇՄԿ-ի համար հատկացված աշխատանքների գոտին պետք է ունենա էլեկտրակայանքի գործող մաս ՇՄԿ անձնակազմի սխալմամբ մուտքը կանխարգելող, հոծ կամ ցանցավոր ցանկապատում:

8) ՇՄԿ անձնակազմի, մեքենաների և մեխանիզմների անցուղիները դեպի աշխատանքների կատարման համար հատկացված` ցանկապատված գոտի, որպես կանոն, չպետք է հատեն էլեկտրակայանքների գործող մասի տարածքը կամ սրահները:

9) ՇՄԿ աշխատողները ցանկապատված գոտում աշխատանքները պետք է կատարեն էլեկտրակայանքները շահագործող կազմակերպության կողմից տրված` սահմանված ձևի կարգագրով:

10) Այն դեպքերում, երբ աշխատանքների գոտին ցանկապատված չէ, կամ դեպի ցանկապատված գոտի տանող ճանապարհն անցնում է գործող ԲՍ-ի տարածքով կամ էլեկտրասրահների միջով, այդ գոտում թույլտվությունը, այդ թվում` ամենօրյա, պետք է իրականացնի այն կազմակերպության ներկայացուցիչը, որի էլեկտրակայանքներում իրագործվում են աշխատանքները:

11) Եթե ՇՄԿ համար հատկացված գոտին ցանկապատված չէ, ապա աշխատանքներն այնտեղ պետք է կատարվեն շահագործող կազմակերպության ներկայացուցչի (հսկողի) մշտական հսկողության ներքո: Հսկողն իր պարտականություններն իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից տրված կարգագրով:

12) Հսկողը ՇՄԿ աշխատանքների պատասխանատու կատարողի հետ համահավասար պատասխանատվություն է կրում թույլտվության ժամանակ տեղադրված ցանկապատերի, զգուշացնող պլակատների պահպանվածության և լարման տակ գտնվող հոսանքատար մասերից բրիգադի անդամների կողմից անվտանգ հեռավորությունը չխախտելու համար:

 

Աշխատանքների թույլտվություն էլեկտրահաղորդման գծերի

անվտանգության գոտում

 

13) Լարման տակ գտնվող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտում, ինչպես նաև գործող ՕԳ հետ հատման թռիչքում ՇՄԿ անձնակազմի աշխատանքների թույլտվությունն իրականացնում է շահագործող կազմակերպության ներկայացուցիչը (թույլատրողը): Ընդ որում, թույլատրողն իրականացնում է ՇՄԿ յուրաքանչյուր բրիգադի պատասխանատու ղեկավարի և պատասխանատու կատարողի թույլտվությունը: Անջատված էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտում աշխատանքներ թույլատրողը կարող է թույլտվություն տալ միայն ՇՄԿ աշխատանքների պատասխանատու ղեկավարին, որն այնուհետև պետք է իրականացնի մնացած աշխատողների թույլտվությունը:

14) Անջատված ՕԳ վրա աշխատանքների պատասխանատու կատարողներին թույլտվություն տալու դեպքում թույլատրողը պետք է տեղադրի մեկական հողանցում` յուրաքանչյուր բրիգադի աշխատանքների տեղամասում, իսկ աշխատանքների պատասխանատու ղեկավարին թույլտվություն տալու դեպքում` տեղադրի մեկ հողանցում` հնարավորինս մոտ աշխատանքների տեղամասին:

15) Անջատված ՕԳ աշխատանքներ կատարելիս` ՇՄԿ աշխատանքների տեղամասում հողանցումները պետք է տեղադրի ՕԳ շահագործող կազմակերպության անձնակազմից թույլատրողը` կարգագրով: Հողանցումները հանելու համար պետք է տրվի առանձին կարգագիր: Ընդ որում, որպես բրիգադի անդամ, թույլատրվում է ներգրավել ՇՄԿ անձնակազմից էլեկտրաանվտանգության III խումբ ունեցող աշխատողի:

16) ՄԳ անվտանգության գոտում աշխատանքներ կատարելու թույլտվությունում և ակտ-թույլտվությունում պետք է նշվեն ՄԳ դասավորությունն ու տեղադրման խորությունը:

17) ՄԳ անվտանգության գոտում հողային աշխատանքներն սկսվելուց առաջ ՄԳ շահագործող անձնակազմի աշխատողի հսկողության տակ պետք է կատարվի հիմնահողի ստուգողական բացում (հետախուզահոր), որպեսզի ճշտվեն մալուխների դասավորվածությունը և խորությունը, ինչպես նաև տեղադրվի հողափոր մեքենաների աշխատանքների գոտին որոշող ժամանակավոր ցանկապատ:

18) Անհրաժեշտության դեպքում մալուխի ծակումը պետք է կատարվի կարգագրով` ՄԳ շահագործող կազմակերպության անձնակազմի թույլատրողի կողմից: Որպես բրիգադի անդամ` կարող է ներգրավվել IV խումբ ունեցող ՇՄԿ աշխատող:

19) ՕԳ անվտանգության գոտում ՇՄԿ կողմից աշխատանքների կատարումը դուրսքաշովի մասով տարբեր վերամբարձ մեքենաների և մեխանիզմների օգտագործմամբ թույլատրվում է միայն այն պայմանով, որ մեքենայի (մեխանիզմի) կամ դրա դուրս քաշվող կամ վերամբարձ մասի, ինչպես նաև բանվորական օրգանի կամ բարձրացվող բեռի ցանկացած դիրքում (այդ թվում` և առավելագույն ամբարձման կամ թռիչքի դեպքում) հեռավորությունն օդով լարման տակ գտնվող մոտակա հաղորդալարից լինի N 4 աղյուսակում նշվածից ոչ պակաս:

 

Աղյուսակ N 4

 

Թույլատրելի հեռավորությունները լարման տակ գտնվող հոսանքատար

մասերից, մ

 

.________________________________________________________.

| ՕԳ լարումը, կՎ      |     Հեռավորությունը, մ           |

|                     |__________________________________|

|                     |նվազագույնը |նվազագույնը` չափված  |

|                     |            |տեխնիկական միջոցներով|

|_____________________|____________|_____________________|

|Մինչև  1             |    1.5     |        1.5          |

|_____________________|____________|_____________________|

|1 բարձր մինչև  20    |    2.0     |        2.0          |

|_____________________|____________|_____________________|

|20 բարձր մինչև  35   |    2.0     |        2.0          |

|_____________________|____________|_____________________|

|35 բարձր մինչև  110  |    3.0     |        4.0          |

|_____________________|____________|_____________________|

|110 բարձր մինչև  220 |    4.0     |        5.0          |

|_____________________|____________|_____________________|

|220 բարձր մինչև  400 |    5.0     |        7.0          |

.________________________________________________________.

 

25. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ, ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄԸ

 

1) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ռիսկայնության տարբեր մակարդակ ունեցող աշխատանքի պայմաններում աշխատողներին ինքնուրույն աշխատանքների թույլատրումը կատարվում է հետևյալ կերպ:

2) Ցածր ռիսկայնության աշխատանքի պայմաններ`

ա) ցածր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը, մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելու թույլատրումը, անցնում է`

նախնական հրահանգավորում կազմակերպության աշխատանքի անվտանգության պատասխանատու անձի կողմից, այնուհետև`

սկզբնական հրահանգավորում տվյալ աշխատատեղի համար` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (պատասխանատու անձի) կողմից,

բ) նշումները նշված հրահանգավորումների մասին կատարվում են դրա համար հատուկ նախատեսված գրանցամատյանում, որտեղ նշվում է նաև ինքնուրույն աշխատանքների թույլատրումը,

գ) սկզբնական հրահանգավորման ժամանակ, ըստ հաստատված ծրագրի, աշխատողը պետք է անհրաժեշտ տեղեկատվություն ստանա իր աշխատատեղում առկա վնասակար գործոնների, հրդեհային անվտանգության մասին, ինչպես նաև համառոտ ուսուցում անցնի իր աշխատատեղին վերաբերող աշխատանքի անվտանգության ստանդարտների ծավալով,

դ) ցածր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողներն աշխատանքների ընթացքում պարբերական հրահանգավորում և ուսուցում չեն անցնում: Աշխատատեղի կամ աշխատանքի պայմանների փոփոխման դեպքում աշխատողն անցնում է ուսուցում և հրահանգավորում` սույն կետի դրույթներին համապատասխան:

3) Միջին ռիսկայնության աշխատանքի պայմաններ`

ա) միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը պետք է անցնի անվտանգության նախնական հրահանգավորում, ինչպես նաև սկզբնական հրահանգավորում և իր աշխատատեղին յուրահատուկ ուսուցում (տեսական և գործնական),

բ) ուսուցման ծրագրի ավարտից հետո աշխատողը քննություն է հանձնում աշխատանքի անվտանգությունից` գործատուի անվտանգության հանձնաժողովին և ստանում է սերտիֆիկատ, որը հավաստում է որոշակի աշխատատեղում ինքնուրույն աշխատանք կատարելու իր իրավունքը` ըստ իրեն շնորհված աշխատանքի անվտանգության կարգի,

գ) միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը եռամսյակը մեկ անգամ հրահանգավորում է անցնում աշխատանքի անվտանգությունից: Աշխատանքի անվտանգության արտահերթ հրահանգավորումներ կարող են անցկացվել կազմակերպության ներքին իրավական ակտով նախատեսված դեպքերում, աշխատողի կողմից կազմակերպության աշխատանքի անվտանգության ստանդարտների խախտման դեպքում, ինչպես նաև աշխատատեղի կամ աշխատատեղի պայմանների փոփոխության դեպքերում,

դ) միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը տարեկան մեկ անգամ` հաստատված ծրագրով անցնում է ուսուցում աշխատանքի անվտանգության ստանդարտներից,

ե) միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը 3 (երեք) տարին մեկ անգամ հանձնում է հերթական քննություն` աշխատանքի անվտանգության ստանդարտներից:

Աշխատանքի անվտանգության արտահերթ քննություն կարող է նշանակվել կազմակերպության ներքին իրավական ակտով նախատեսված դեպքերում, ինչպես նաև աշխատողի կողմից աշխատանքի անվտանգության ստանդարտների խախտման դեպքում:

Եթե հերթական կամ արտահերթ քննության արդյունքներով աշխատողը ցուցաբերում է անբավարար գիտելիքներ, ապա նա մինչև հաջորդ քննություն հանձնելը զրկվում է ինքնուրույն աշխատանքի իրավունքից:

Կրկնակի անգամ անբավարար գիտելիքներ ցուցաբերելու դեպքում աշխատողը պետք է տեղափոխվի այլ (անվտանգ) աշխատանքի, եթե կան համապատասխան թափուր տեղեր, հակառակ դեպքում գործատուն լուծում է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` զբաղեցրած պաշտոնին աշխատողի անհամապատասխանության հիմքերով:

Միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողից հերթական քննությունը կարող է ընդունվել երեք ամսվանից ոչ շուտ` աշխատողի կողմից իր հաշվին ուսուցում անցնելուց հետո,

զ) այլ աշխատանքի անցնելու դեպքում աշխատողը պետք է ստանա համապատասխան հրահանգավորում, ուսուցում և հանձնի քննություն` սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով:

4) Բարձր ռիսկայնության աշխատանքի պայմաններ`

ա) բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողի նախնական հրահանգավորումը և ուսուցումը պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով,

բ) բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողն ամսական մեկ անգամ հրահանգավորում է անցնում աշխատանքի անվտանգությունից:

Արտահերթ հրահանգավորումները կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում,

գ) բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը տարեկան մեկ անգամ հանձնում է հերթական քննություն` աշխատանքի անվտանգությունից: Բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողից հերթական քննությունը կարող է ընդունվել երեք ամսվանից ոչ շուտ` աշխատողի կողմից իր հաշվին ուսուցում անցնելուց հետո,

դ) աշխատանքի անվտանգության արտահերթ հրահանգավորումները կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում:

Կրկնակի անգամ անբավարար գիտելիքներ ցուցաբերելու դեպքում աշխատողը պետք է տեղափոխվի այլ (անվտանգ) աշխատանքի, եթե կան համապատասխան թափուր տեղեր, հակառակ դեպքում գործատուն լուծում է նրա հետ աշխատանքային պայմանագիրը` զբաղեցրած պաշտոնին աշխատողի անհամապատասխանության հիմքերով:

Նույն աշխատողի կողմից տարբեր ռիսկայնության պայմաններով աշխատանքների կատարման դեպքում աշխատողի ուսուցումը, հրահանգավորումը, սերտիֆիկացումը և ինքնուրույն աշխատանքների թույլատրումը կատարվում են նրա կողմից կատարվող առավել բարձր ռիսկայնության պայմաններով աշխատանքի համար սահմանված կարգով:

5) Շահագործման աշխատանքների անվտանգության ապահովման և հսկման անձնակազմի (այդ թվում` ղեկավարի) ուսուցումը և աշխատանքների թույլատրումը կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով:

6) Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի, անվտանգության պատասխանատու անձի, կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունների (բաժինների) աշխատողների քննություններն անցկացվում են կազմակերպության աշխատանքի անվտանգության կենտրոնական հանձնաժողովի կողմից:

7) ՈՒսուցման ծրագրերը, քննական հանձնաժողովների կազմը սահմանվում են կազմակերպության աշխատանքի անվտանգության համապատասխան ստանդարտներով:

8) Աշխատողներին տրված աշխատանքի անվտանգության վկայականի ձևը սահմանվում է կազմակերպության անվտանգության համապատասխան ստանդարտով:

Վկայականում թվարկվում են թույլատրված աշխատանքները, այդ թվում` բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքները:

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 1933-Ն
Որոշում