Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1933.180207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 1933-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(5-րդ մաս)

 

26. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ 0,4-10 ԿՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) Էլեկտրասպառող կազմակերպությունները, որոնք իրենց էլեկտրակայանքների օպերատիվ սպասարկման, տեխնիկական սպասարկման կամ նորոգման, կամ փորձարկման աշխատանքների համար չունեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները բավարարող մասնագիտացված էլեկտրատեխնիկական անձնակազմ և անվտանգության ծառայություններ, պարտավոր են այդ աշխատանքների կատարումը պայմանագրային հիմունքներով պատվիրել սպասարկող անձին:

2) Քաղաքացիները (բնակիչները), ովքեր որպես սեփականություն ունեն 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներ (6(10)/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայաններ, 6(10) կՎ լարման մալուխային կամ օդային գծեր, կամ իրենց սեփականությունը հանդիսացող տարածքից դուրս գտնվող 0,4 կՎ լարման մալուխային գծեր), պետք է դրանց սպասարկումը պայմանագրային հիմունքներով հանձնեն էլեկտրամատակարար կազմակերպությանը կամ սպասարկող անձին:

3) Սպառող կազմակերպությունները, որոնք չունեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով էլեկտրատեխնիկական անձնակազմի նախնական ուսուցման, հրահանգավորման, գիտելիքների ստուգման համար համապատասխան որակավորման էլեկտրատեխնիկական ղեկավար անձնակազմ և (կամ) որակավորման ստուգման հանձնաժողով, պարտավոր են այդ աշխատանքների կատարումը պայմանագրային հիմունքներով հանձնարարել մասնագիտացված կազմակերպությանը:

4) Սպառող կազմակերպությունում համապատասխան որակավորում ունեցող էլեկտրատեխնիկական անձնակազմը կարող է միանձնյա կատարել օպերատիվ սպասարկման և (կամ) ընթացիկ շահագործման այն աշխատանքները, որոնք թույլատրված են սույն տեխնիկական կանոնակարգով (միանձնյա զննում, շրջագայում, ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքներ` 0,4 կՎ լարման էլեկտրակայանքներում, այլ աշխատանքներ` 0,4 կՎ լարման էլեկտրակայանքներում, որոնք կատարվում են անվտանգության III խումբ և աշխատանքներն իրագործողի իրավունք ունեցող աշխատողի կողմից):

5) Սպառող կազմակերպությունների 0,4 կՎ լարման էլեկտրակայանքները միանձնյա սպասարկող աշխատողը պետք է ունենա III խմբի որակավորում` աշխատանքի անվտանգությունից, և աշխատանքներն իրագործողի թույլտվությունը: Գործող էլեկտրակայանքներում միանձնյա կատարվող աշխատանքները պետք է իրականացվեն լարումը հանելով այն հոսանքատար մասերից, որոնց վրա կատարվում են աշխատանքները, և որոնց կարող է պատահաբար մոտենալ աշխատանքներ կատարողը` աշխատանքային գործընթացների ժամանակ:

6) Սպառող կազմակերպություններում, որոնք էլեկտրակայանքների շահագործումը կատարում են իրենց անձնակազմով, կազմակերպության ներքին իրավական ակտով նշանակվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձ, որն իրականացնում է էլեկտրակայանքների շահագործումը` ապահովելով էլեկտրակայանքները շահագործող անձնակազմի ուսուցումը, հրահանգավորումը և անվտանգությունը, ինչպես նաև` Էլեկտրակայանքների անվտանգությունը քաղաքացիների կյանքի ու գույքի համար: Պատասխանատու անձը, կախված կազմակերպության էլեկտրակայանքների լարումից, էլեկտրական սարքավորումների բարդությունից և վտանգավորությունից, պետք է լինի ուսուցանված և ունենա V խումբ` 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքների սպասարկման, և IV խումբ` 1000 Վ-ից ցածր լարման էլեկտրակայանքների սպասարկման դեպքում:

 

III. «ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿ

 

._________________________________________________________________________.

|Ստանդարտի նշագիրը|       Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող       |

|                 |                   ստանդարտի անվանումը                 |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 50462       |Հաղորդիչների նույնականացումը` գույների կամ թվային      |

|                 |նշագրումով                                             |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 13109       |Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական       |

|                 |միջոցների էլեկտրամագնիսական. Որակի նորմեր էլեկտրական   |

|                 |էներգիայի ընդհանուր նշանակման Էլեկտրամատակարարման      |

|                 |համակարգերում                                          |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30030       |Տրանսֆորմատորներ բաժանիչ և  անվտանգ բաժանիչ            |

|                 |տրանսֆորմատորներ. Տեխնիկական պահանջներ                 |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 12.2.007.0  |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.         |

|                 |Էլեկտրատեխնիկական արտադրատեսակներ                      |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 12.1.038    |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ:         |

|                 |Էլեկտրաանվտանգություն. Հպման լարման և  հոսանքների      |

|                 |սահմանային թույլատրելի մակարդակներ                     |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 22782.0     |Պայթապաշտպանված էլեկտրասարքավորանք. Ընդհանուր          |

|                 |տեխնիկական պահանջներ և  փորձարկման մեթոդներ            |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 10434       |Միացումներ հպումային էլեկտրական. Ընդհանուր տեխնիկական  |

|                 |պահանջներ                                              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 721         |Էլեկտրամատակարարման համակարգեր, էլեկտրական էներգիայի   |

|                 |ցանցեր, աղբյուրներ, փոխակերպիչներ և  ընդունիչներ. 1000 |

|                 |Վ-ից բարձր անվանական լարումներ                         |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 27661       |Մեկուսիչներ գծային կախովի ափսեաձև:  Տիպեր, պարամետրեր  |

|                 |և  չափեր                                               |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 9.602       |Հնեցումից և  քայքայումից պաշտպանության միասնական       |

|                 |համակարգ. Ստորգետնյա կառույցներ. Քայքայումից           |

|                 |պաշտպանության ընդհանուր պահանջներ                      |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 839         |Չմեկուսացված հաղորդալարեր էլեկտրահաղորդման օդային գծերի|

|                 |համար. Տեխնիկական պայմաններ                            |

|_________________|_______________________________________________________|

|ՀՍՏ 202          |Էներգետիկական համակարգեր. Տերմիններ և  սահմանումներ    |

|_________________|_______________________________________________________|

|ՀՍՏ 12.01.04     |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Բաշխման |

|                 |0.4-ից մինչև  110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի        |

|                 |էլեկտրակայանքների անվտանգություն: Տերմիններ և          |

|                 |սահմանումներ                                           |

|_________________|_______________________________________________________|

|ՀՍՏ 12.1.05      |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Բաշխման |

|                 |0.4-ից մինչև  110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի        |

|                 |էլեկտրակայանքների անվտանգություն: Հիմնական պահանջներ   |

|_________________|_______________________________________________________|

|ՀՍՏ 203          |Էներգետիկա և  էլեկտրիֆիկացում. Տերմիններ և             |

|                 |սահմանումներ                                           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 1933-Ն
Որոշում