Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1943.270407

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1943-Ն

 

i

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրատեղակայանքների սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1943-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1) «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը (այսուհետև` ՏԿ) տարածվում է մինչև 500 կՎ լարման նոր կառուցվող և վերակառուցվող (վերակառուցվող էլեկտրատեղակայանքների նկատմամբ սույն ՏԿ-ի պահանջները տարածվում են միայն էլեկտրատեղակայանքների վերակառուցվող մասի վրա) հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրատեղակայանքների վրա, այդ թվում` հատուկ կայանքների էլեկտրասարքվածքների վրա, այն չափով, որ չափով դրանք ըստ կատարման և աշխատանքի պայմանների համանման են սույն ՏԿ-ում հիշատակված էլեկտրատեղակայանքներին: Մնացած դեպքերում հատուկ էլեկտրատեղակայանքների կառուցվածքը պետք է կանոնակարգվի այլ տեխնիկական կանոնակարգերով:

2) Սույն ՏԿ-ի պահանջները կարող են կիրառվել նաև գործող էլեկտրատեղակայանքի համար, եթե արդյունքում բարձրանան էլեկտրատեղակայանքի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

3) Սույն ՏԿ-ում այս կամ այն տեխնիկական լուծման առաջնայնությունն ընդգծելու համար կիրառվում է «որպես կանոն» արտահայտությունը, որը նշանակում է, որ տվյալ պահանջը գերիշխող է, իսկ դրանից շեղումը պետք է հիմնավորվի, «Թույլատրվում է» արտահայտությունը, որը նշանակում է, որ տվյալ որոշումը կիրառվում է բացառության կարգով` հարկադրաբար (դժվարին պայմանների, անհրաժեշտ սարքվածքի, նյութերի և այլն) սահմանափակ պաշարների հետևանքով, «Կարող է» արտահայտությունը նշանակում է, որ տվյալ լուծումն օրինաչափ է, իրատեսական:

4) ՏԿ-ում ընդունված «առնվազն» կամ «ոչ պակաս» նշումով մեծությունների նորմավորվող արժեքները նվազագույններն են, իսկ «ոչ ավելի» նշումովը` առավելագույնները:

5) Սույն ՏԿ-ում տրված «-ից» վերջավորությամբ և «մինչև» բառով ուղեկցվող մեծությունների բոլոր արժեքները պետք է հասկանալ «ներառյալ»:

6) Սույն ՏԿ-ի պահանջները տարածվում են «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգչի. ՀԴ 006.3-2004 դասակարգչով նախատեսված:

 

29.71.90.000  Ծառայություններ էլեկտրական կենցաղային սարքերի տեղակայման,

նորոգման և տեխնիկական սպասարկման

 

45.31.41.400  Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի ամպրոպապաշտպանիչ

ճոպանների կախման

 

45.31.41.600  Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի գցման

 

45.31.41.300  Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի կախման

 

31.10.92.000  Ծառայություններ էլեկտրաշարժիչների, գեներատորների և

տրանսֆորմատորների նորոգման, տեխնիկական սպասարկման

և փաթաթման

 

31.10.91.000  Ծառայություններ էլեկտրաշարժիչների, գեներատորների և

տրանսֆորմատորների տեղակայման

 

45.34.22.000  Ծառայություններ էլեկտրատեղակայման աշխատանքների անցկացման,

այլ, չներառված այլ խմբավորումներում

 

31.20.92.000  Ծառայություններ էլեկտրաբաշխիչ և կարգավորող սարքերի

նորոգման և տեխնիկական սպասարկման

 

31.20.91.000  Ծառայություններ էլեկտրաբաշխիչ և կարգավորող սարքերի

տեղակայման

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) Աղտոտման աստիճանը (ԱԱ) ցուցանիշ` որը հաշվի է առնում մթնոլորտի աղտոտվածության ազդեցությունն էլեկտրատեղակայանքների էլեկտրական ամրության իջեցման վրա:

2) Աղտոտման աստիճանների քարտեզը (ԱԱՔ)` աշխարհագրական քարտեզ է, որը շրջանցում է տարածքն ըստ ԱԱ-ի:

3) Անկախ սնման աղբյուր` սնման աղբյուր, որի վրա լարումը կանոնակարգված սահմաններում պահպանվում է հետվթարային ռեժիմում, երբ այն անհետանում է սնման այլ աղբյուրների վրայից:

Անկախ սնման աղբյուրների թվին են պատկանում մեկ կամ երկու էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի երկու համակարգերը կամ հատվածամասերը` հետևյալ երկու պայմանների միաժամանակյա պահպանմամբ.

ա) հաղորդաձողերի համակարգերից կամ հատվածամասերից յուրաքանչյուրն իր հերթին ունի սնում անկախ սնման աղբյուրից,

բ) հաղորդաձողերի հատվածամասերը (համակարգերը) միմյանց հետ կապված չեն կամ ունեն կապ, որն ինքնավար կերպով անջատվում է, երբ դրանցից որևէ մեկի բնականոն աշխատանքը խախտվում է:

4) Անհամասեռ կառուցվածքով հողի համարժեք տեսակարար դիմադրություն` համասեռ կառուցվածքով հողի դիմադրություն, որի մեջ հողակցող սարքվածքի դիմադրությունն ունի նույն արժեքը, ինչ որ անհամասեռ կառուցվածքով հողում:

Տեսակարար դիմադրություն տերմինը, որն օգտագործվում է անհամասեռ կառուցվածքով հողի համար, պետք է հասկանալ որպես համարժեք տեսակարար դիմադրություն:

5) Անվտանգ բաժանարար տրանսֆորմատոր` տրանսֆորմատոր, որը նախորոշված է շղթաները գերցածր լարումով սնելու համար:

6) Անուղղակի հպում` մարդկանց կամ կենդանիների հպումն էլեկտրական լարման տակ գտնվող բաց հոսանատար մասերին, որոնք կարող են գտնվել լարման տակ վնասված մեկուսացման դեպքում:

7) Աշխատանքային (գործառնական) հողակցում` էլեկտրատեղակայանքի հոսանատար մասի կետի կամ կետերի հողակցումը, որն իրագործվում է էլեկտրատեղակայանքի աշխատանքն ապահովելու համար (ոչ էլեկտրաանվտանգության նպատակով):

8) Ապարատներ` լարման բոլոր դասերի ուժային անջատիչները` խզիչներ, բաժանիչներ, կարճմիակցիչներ, ապահովիչներ, պարպիչներ, հոսանասահմանափակիչ ռեակտորներ, կոնդենսատորներ, էկրանավորված լրակազմ հոսանահաղորդիչներ:

9) Արդյունաբերական հաճախականության փորձարկման լարում` 50 Հց հաճախականության գործնականորեն սինուսարդային փոփոխական լարման գործող արժեք, որին ժամանակի ընթացքում պետք է դիմակայի էլեկտրասարքվածքի ներքին և արտաքին մեկուսացումը` փորձարկման որոշակի պայմաններում:

10) Արդյունավետ հողակցված չեզոքով էլեկտրական ցանց` 1 կՎ-ից բարձր լարման եռաֆազ էլեկտրական ցանցը, որում հողակցման գործակիցը չի գերազանցում 1,4-ը: Եռաֆազ էլեկտրական ցանցի հողակցման գործակիցն է չվնասված ֆազի և հողի միջև` մյուս ֆազի կամ մյուս երկու ֆազերի հողակցման կետում, պոտենցիալների տարբերության հարաբերությունը նույն կետում` ֆազի և հողի միջև, մինչև հողակցումը եղած պոտենցիալների տարբերությանը:

11) Արհեստական հողակցիչ` հատուկ հողակցման նպատակով պատրաստված հողակցիչ:

12) Բաժանարար տրանսֆորմատոր` տրանսֆորմատոր, որի առաջնային փաթույթը երկրորդային փաթույթներից բաժանված է շղթաների պաշտպանական էլեկտրական բաժանման (զատման) միջոցով:

13) Բաց կամ արտաքին էլեկտրատեղակայանքներ` մթնոլորտային ազդեցություններից շենքով չպաշտպանված էլեկտրատեղակայանքները:

Էլեկտրատեղակայանքները, որոնք պաշտպանված են միայն ծածկարաններով, ցանցկեն պարիսպներով և այլն, դիտվում են որպես արտաքին:

14) Բաց հաղորդիչ մաս` էլեկտրատեղակայանքի հաղորդիչ մաս, որը մատչելի է հպման համար, բնականում չի գտնվում լարման տակ, բայց կարող է գտնվել` հիմնական մեկուսացման վնասվելու դեպքում:

15) Բացառիկ թաց սենքեր` կոչվում են այն սենքերը, որոնցում օդի հարաբերական խոնավությունը մոտ է 100%-ին (առաստաղը, պատերը, հատակը և շինությունում գտնվող առարկաները խոնավ են):

16) Բնական հողակցիչ` կողմնակի հաղորդիչ մաս, որն անմիջապես կամ հողակցման նպատակով օգտագործվող միջանկյալ հաղորդիչ միջավայրով գտնվում է հողի հետ էլեկտրական հպման մեջ:

17) Բնականոն մեկուսացումով էլեկտրասարքվածք` էլեկտրասարքվածք, որը նախատեսված է մթնոլորտային գերլարումների ազդեցությանը ենթարկվող էլեկտրատեղակայանքներում կիրառելու համար, ամպրոպապաշտպան սովորական միջոցառումների դեպքում:

18) Բնականոն ռեժիմ` սպառողի էլեկտրական էներգիայի այն ռեժիմը, որի դեպքում ապահովվում են դրա աշխատանքի առաջադրված հարաչափերը:

19) Գերցածր (փոքր) լարում` (ԳՑԼ) լարում, որը չի գերազանցում փոփոխական հոսանքի 50 Վ-ը և հաստատունի 120 Վ-ը:

20) Գլխավոր հողակցող հաղորդաձող` հաղորդաձող, որը 1 կՎ-ից ցածր էլեկտրասարքվածքի և հողակցող սարքվածքի մասն է և նախատեսված է մի քանի հաղորդիչների միացման համար` հողակցման և պոտենցիալների հավասարեցման նպատակով:

21) Զրոյական աշխատանքային (չեզոք) հաղորդիչ (Ն)` կոչվում է հաղորդիչ 1 կՎ-ից ցածր էլեկտրատեղակայանքներում, որը նախատեսված է էլեկտրաընդունիչների սնման համար և միացված է եռաֆազ հոսանքի ցանցում` գեներատորի կամ տրանսֆորմատորի խուլ հողակցված չեզոքի հետ, միաֆազ հոսանքի աղբյուրի խուլ հողակցված արտանցիչի հետ, հաստատուն հոսանքի ցանցերում` աղբյուրի խուլ հողակցված կետի հետ:

22) Զրոյական պաշտպանական հաղորդիչ (ՊԵ)` 1 կՎ-ից ցածր էլեկտրատեղակայանքներում պաշտպանական հաղորդիչ, որը նախատեսված է բաց հաղորդիչ մասերը սնման աղբյուրի խուլ հողակցված չեզոքին միացնելու համար:

23) Զրոյական պոտենցիալի գոտի (հարաբերական գոտի)` գետնի մասը, որը գտնվում է որևէ հողակցիչի ազդեցության գոտուց դուրս և, որի էլեկտրական պոտենցիալն ընդունվում է հավասար զրոյի:

24) Էլեկտրաէներգիայի սնման ինքնավար շարժական աղբյուր` աղբյուր, որը հնարավորություն է տալիս սպառողների էլեկտրասնումն իրագործել էլեկտրաէներգիայի մնայուն աղբյուրներից (էներգահամակարգից) անկախ:

25) Էլեկտրական էներգիայի ընդունիչ (էլեկտրաընդունիչ)` սարքվածք, որում էլեկտրական էներգիան կերպափոխվում է օգտագործման համար անհրաժեշտ այլ տեսակի էներգիայի:

26) Էլեկտրական հոսանքով մարդկանց վնասվելու վտանգավորություն` վտանգավորության տեսանկյունից տարբերում են`

ա) ոչ բարձրավտանգ սենքեր, որոնցում բացակայում են բարձր կամ հատուկ վտանգ ստեղծող («բ» և «գ» ենթակետերը) պայմանները,

բ) բարձրավտանգ սենքեր, որոնց համար բնորոշ է բարձր վտանգ ստեղծող խոնավության կամ հոսանահաղորդ փոշու կամ հոսանահաղորդ հատակի (մետաղյա, հողե, երկաթբետոնե, աղյուսե և այլն) կամ բարձր ջերմաստիճանի առկայությունը,

հողի հետ միացում ունեցող շենքերի մետաղակառուցվածքներին, տեխնոլոգիական սարքերին, մեխանիզմներին և այլն` մի կողմից, և էլեկտրասարքվածքի մետաղյա հենամարմիններին` մյուս կողմից, մարդու միաժամանակ հպվելու հնարավորության,

գ) բացառիկ վտանգավոր սենքեր, որոնց համար բնորոշ է բացառիկ վտանգ ստեղծող բացառիկ խոնավության կամ քիմիապես ակտիվ կամ օրգանական միջավայրի` բարձր վտանգավորության (բ) միաժամանակ երկու և ավելի պայմանների առկայությունը,

դ) բաց էլեկտրատեղակայանքների տեղաբաշխման տարածքներ` էլեկտրական հոսանքով մարդկանց վնասվելու վտանգի տեսանկյունից, այդ տարածքները հավասարեցվում են բացառիկ վտանգավոր սենքերին:

27) Էլեկտրական ցանց` էլեկտրական էներգիա սպառող շրջանի, բնակավայրի տարածքներում տեղաբաշխված ենթակայանների, բաշխիչ սարքերի և դրանք միմյանց միացնող էլեկտրական գծերի միասնություն:

28) Էլեկտրամատակարարման համակարգ` տարածքի, բնակավայրի, կազմակերպության էլեկտրամատակարարում իրականացնող էներգատեղակայանքների փոխկապակցված համախմբություն:

29) Էլեկտրամատակարարում` սպառողներին էլեկտրական էներգիայով ապահովում:

30) Էլեկտրասարքվածքի լարման դաս` էլեկտրատեղակայանքի անվանական լարում, որում աշխատելու համար նախատեսված է տվյալ էլեկտրասարքվածքը:

31) Էլեկտրատեղակայանք` մեքենաների, սարքերի, գծերի և օժանդակ սարքավորումների (այն կառույցների ու շենքերի հետ միասին, որոնցում դրանք տեղադրված են) համախումբ, որը նախատեսված է էլեկտրական էներգիայի արտադրության, կերպափոխման, տրանսֆորմացիայի, հաղորդման, բաշխման և այն էներգիայի այլ տեսակների կերպափոխման համար:

32) Էլեկտրասենքեր` սենքեր կամ շենքի պարսպապատված մասեր (օրինակ` ցանցով), որոնցում տեղակայված են էլեկտրասարքվածքներ, որոնք մատչելի են միայն որակավորում ունեցող սպասարկող անձնակազմին:

33) Էներգահամակարգի էլեկտրական մաս` էներգահամակարգի օբյեկտների էլեկտրական սարքավորումների համախմբություն:

34) Էներգետիկական համակարգ (էներգահամակարգ)` միմյանց հետ ընդհանուր աշխատանքային ռեժիմով կապված և միասնական կառավարմամբ էլեկտրակայանների, էլեկտրական և ջերմային ցանցերի համախմբություն, որը նախատեսված է էլեկտրական և ջերմային էներգիայի չընդհատվող արտադրության, էներգիայի բաշխման ու կերպափոխման համար:

35) Լարում հողակցող սարքվածքի վրա` լարում, որն առաջանում է հողակցիչից դեպի հողը, հոսանքը հոսելու ժամանակ դեպի հողակցող սարքվածք հոսանքի ներանցման կետի և զրոյական պոտենցիալի գոտու միջև:

36) Լրացուցիչ մեկուսացում` 1 կՎ-ից ցածր էլեկտրատեղակայանքներում անկախ մեկուսացում, որը հիմնական մեկուսացմանը լրացուցիչ իրագործվում է պաշտպանության համար անուղղակի հպման դեպքում:

37) Խոնավ սենքեր` սենքեր, որոնցում հարաբերական խոնավությունը մեծ է 60%-ից, բայց չի գերազանցում 75%-ը (75%-ը գերազանցող սենքերը համարվում են թաց սենքեր):

38) Խուլ հողակցված չեզոք` տրանսֆորմատորի կամ գեներատորի չեզոքը, որն անմիջապես միացված է հողակցման սարքվածքին: Խուլ հողակցված կարող է լինել նաև միաֆազ փոփոխական հոսանքի արտանցիչը կամ հաստատուն հոսանքի աղբյուրի բևեռը երկհաղորդալարային ցանցերում, ինչպես նաև հաստատուն հոսանքի եռհաղորդալարային ցանցերի միջին կետը:

39) Կենտրոնացված էլեկտրամատակարարում` էներգետիկական համակարգից էլեկտրամատակարարում սպառողներին:

40) Կողմնակի հաղորդիչ մաս` էլեկտրատեղակայանքի մաս չկազմող հաղորդիչ մաս:

41) Կրկնակի մեկուսացում` 1 կՎ-ից ցածր էլեկտրատեղակայանքներում մեկուսացում, որը կազմված է հիմնական և լրացուցիչ մեկուսացումներից:

42) Հաղորդիչ մաս` մաս, որը կարող է հաղորդել էլեկտրական հոսանք:

43) Համատեղված զրոյական պաշտպանական և զրոյական աշխատանքային (ՊԵՆ) հաղորդիչներ` 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքների հաղորդիչներ, որոնք համատեղում են զրոյական պաշտպանական և զրոյական աշխատանքային հաղորդիչների գործառույթները:

44) Հաստատուն հոսանքի լարում` հաստատուն հոսանքի լարումը կամ հոսանքի լարման գործող արժեքի 10%-ից ոչ ավելի բաբախումով ուղղված հոսանքի լարումը:

45) Հարաչափի (պարամետրի), անվանական արժեք (անվանական հարաչափ)` արտադրողի կողմից էլեկտրատեխնիկական սարքվածքի վրա նշված հարաչափի արժեք:

46) Հետվթարային ռեժիմ` ռեժիմ, որում գտնվում է էլեկտրական էներգիա սպառողը դրա էլեկտրամատակարարման համակարգի խանգարման հետևանքով` մինչև խափանման տեղափակումից հետո բնականոն ռեժիմի հաստատվելը:

47) Հիմնական մեկուսացում` հոսանատար մասերի մեկուսացում, որն ապահովում է պաշտպանություն նաև ուղղակի հպումից:

48) Հողակցիչ` հաղորդիչ մաս կամ միմյանց հետ միացված հաղորդիչ մասերի համախումբ, որն անմիջապես կամ միջանկյալ հաղորդիչ միջավայրով ունի հպում հողի հետ:

49) Հողակցման հաղորդիչ` հողակցվող մասը (կետը) հողակցիչին միացնող հաղորդիչ:

50) Հողակցման սարքվածք` հողակցիչի և հողանցման հաղորդիչների համախումբ:

51) Հողակցվող սարքվածքի դիմադրություն` հողակցիչի վրա լարման անկման հարաբերությունը հողակցիչից դեպի հող հոսող հոսանքին:

52) Հողակցում` ցանցի, էլեկտրատեղակայանքի կամ սարքվածքի որևէ կետի կանխամտածված էլեկտրական միացումը հողակցման սարքվածքի հետ:

53) Հողին միակցում` լարման տակ գտնվող հոսանատար մասերի և հողի միջև պատահական էլեկտրական հպում:

54) Հոսակորստի ուղու արդյունավետ երկարություն` հոսակորստի ուղու երկարության մի մասն է, որը որոշում է մեկուսչի կամ մեկուսչային կառուցվածքի էլեկտրական ամրությունը` աղտոտման և խոնավացման պայմաններում:

55) Հոսակորստի ուղու երկարության օգտագործման գործակից` ուղղման գործակից է, որը հաշվի է առնում մեկուսչի կամ մեկուսչային կառուցվածքի հոսակորստի ուղու երկարության օգտագործման արդյունավետությունը:

56) Հոսակորստի ուղու տեսակարար արդյունավետ երկարություն` (/\ա) հոսակորստի ուղու արդյունավետ երկարության հարաբերությունն է այն ցանցի ամենամեծ աշխատանքային միջֆազային լարմանը, որի մեջ աշխատում է էլեկտրատեղակայանքը:

57) Հոսանատար մաս` էլեկտրատեղակայանքի հաղորդիչ մաս, որը դրա աշխատանքի ընթացքում գտնվում է աշխատանքային լարման տակ, այդ թվում` զրոյական աշխատանքային հաղորդիչը (բացառությամբ ՊԵՆ հաղորդչի):

58) Հպման լարում` երկու հաղորդիչ մասերի միջև կամ հաղորդիչ մասի և հողի միջև լարում, որին կարող է հպվել մարդը կամ կենդանին:

59) Հպման սպասվող լարում` հպման համար միաժամանակ մատչելի հաղորդիչ մասերի միջև լարում, երբ մարդը կամ կենդանին դրանց չի հպվում:

60) Մեկուսացման վնասվածություն` մեկուսացման եզակի (մեկ տեղում) վնասվածություն:

61) Մեկուսացման (մեկուսչի) կամ կազմովի մեկուսչային կառուցվածքի հոսակորստի ուղու երկարություն (L)` ամենափոքր հեռավորություն տարբեր պոտենցիալի մետաղական մասերի միջև` մեկուսչային դետալի մակերևույթով:

62) Մեկուսացված չեզոք` տրանսֆորմատորի կամ գեներատորի չեզոք, որը միացված չէ հողակցման սարքվածքին կամ միացված է դրան ազդանշանման, չափման, պաշտպանության սարքերի և նման սարքվածքների միջոցով, որոնք ունեն մեծ դիմադրություն:

63) Մեկուսիչ (անհաղորդիչ) սենքեր, գոտիներ, հարթակներ` սենքեր, գոտիներ, հարթակներ, որոնցում պաշտպանություն անուղղակի հպման դեպքում ապահովվում է հատակի և պատերից բարձր դիմադրությամբ և, որոնցում բացակայում են հողակցված հաղորդիչ մասերը:

64) Շղթաների պաշտպանական էլեկտրական բաժանում` մեկ էլեկտրական շղթայի բաժանումը մյուս շղթաներից 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում`

կրկնակի մեկուսացման օգնությամբ,

հիմնական մեկուսացման և պաշտպանական էկրանի օգնությամբ,

ուժեղացված մեկուսացման օգնությամբ:

65) Շոգ սենքեր` սենքեր, որոնցում զանազան ջերմային ճառագայթումների ազդեցության տակ ջերմաստիճանը մշտապես կամ պարբերաբար (ավելի քան 1 օր) գերազանցում է 35 oC-ը (օրինակ` չորանոցներով, թրծող վառարաններով սենքերը, կաթսայատները և այլն):

66) Որակավորված սպասարկող անձնակազմ` աշխատողներ, ովքեր անցել են տվյալ աշխատանքի (պաշտոնի) համար պարտադիր ծավալով գիտելիքների ստուգում և ունեն էլեկտրաանվտանգության խումբ` նախատեսված էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության տեխնիկական կանոնակարգերով:

67) Չնորմավորված չափվող մեծություն` մեծություն, որի բացարձակ արժեքը նորմավորված չէ: Սարքավորման վիճակի գնահատումն այս դեպքում կատարում են ակնհայտ լավ բնութագրեր ունեցող նմանատիպ սարքվածքի վրա համանման չափումների կամ այլ փորձարկումների արդյունքների հետ համեմատելու միջոցով:

68) Չոր սենքեր` սենքեր, որոնցում օդի հարաբերական խոնավությունը չի գերազանցում 60%-ը: Այդպիսի սենքերը կոչվում են բնականոն (նորմալ), եթե նրանցում բացակայում են շոգ և փոշոտ սենքերի համար սահմանված պայմանները:

69) Պաշտպանական զրոյացում 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում` բաց հաղորդիչ մասերի կանխամտածված միացում գեներատորի կամ տրանսֆորմատորի խուլ հողակցված չեզոքի հետ` եռաֆազ հոսանքի ցանցերում, միաֆազ հոսանքի աղբյուրի խուլ հողակցված արտանցիչի հետ, հաստատուն հոսանքի շղթայում` աղբյուրի հողակցված կետի հետ, որը կատարում են էլեկտրաանվտանգության նպատակով:

70) Պաշտպանական էկրան` հաղորդիչ էկրան, որը նախորոշված է էլեկտրական շղթան կամ հաղորդիչները մյուս շղթաների հաղորդիչներից բաժանելու համար:

71) Պաշտպանական (ՊԵ) հաղորդիչ` հաղորդիչ, որը նախատեսված է էլեկտրաանվտանգության նպատակների համար:

72) Պաշտպանական հողակցման հաղորդիչ` պաշտպանական հաղորդիչ, որը նախատեսված է պաշտպանական հողակցման համար:

73) Պաշտպանական հողակցում` հողակցում, որն իրագործվում է էլեկտրաանվտանգության նպատակով:

74) Պաշտպանություն անուղղակի հպումից` պաշտպանություն էլեկտրական հոսանահարումից բաց հոսանատար մասերին հպվելիս, որոնք գտնվել են լարման տակ` վնասված մեկուսացման հետևանքով:

75) Պաշտպանություն ուղղակի հպումից` պաշտպանություն, որը կանխում է հպումը լարման տակ գտնվող հոսանատար մասերին:

76) Պոտենցիալների հավասարեցման պաշտպանական հաղորդիչ` հաղորդիչ, որը նախատեսված է պոտենցիալների պաշտպանական հավասարեցման համար:

77) Պոտենցիալների հարթեցում` պոտենցիալների տարբերության (քայլային լարման) իջեցումը հողի կամ հատակի մակերևույթի վրա` պաշտպանական հաղորդիչների օգնությամբ, որոնք անցկացված են հողի, հատակի մեջ կամ դրանց մակերևույթի վրա և միակցված են հողակցող սարքվածքին կամ հողի հատուկ ծածկույթի կիրառման ճանապարհով:

78) Պոտենցիալների պաշտպանական հավասարեցում (պոտեցիալների հավասարեցում)` պոտենցիալների հավասարեցում, որը կատարում են էլեկտրաանվտանգության նպատակներով:

79) Պսակավորման պայմաններ` էլեկտրահաղորդման գծի շրջակա միջավայրի այն բնակլիմայական պայմանները, որոնք պայմանավորում են լարման տակ գտնվող հաղորդալարի շրջապատող օդի իոնացում` պսակաձև պարպում` օդի էլեկտրական ամրության խախտում:

80) Սնման պաշտպանական ինքնավար անջատում (սնման ինքնավար անջատում)` մեկ կամ մի քանի ֆազային հաղորդիչների շղթայի ինքնավար խզում (և, եթե պահանջվում է, զրոյական աշխատանքային հաղորդչի), որը կատարում են էլեկտրաանվտանգության նպատակով:

81) Տարհոսման գոտի (տեղային գետին)` հողակցիչի և զրոյական պոտենցիալով գոտու միջև եղած գետինը:

82) ՈՒժեղացված մեկուսացում` 1 կՎ-ից ցածր էլեկտրատեղակայանքներում մեկուսացում, որն էլեկտրական հոսանահարումից ապահովում է կրկնակի մեկուսացմանը հավասարազոր աստիճանի պաշտպանություն:

83) ՈՒղղակի հպում` մարդկանց կամ կենդանիների հպումն էլեկտրական լարման տակ գտնվող հոսանատար մասերին:

84) Փակ կամ ներքին էլեկտրատեղակայանքներ` էլեկտրատեղակայանքներ, որոնք տեղադրված են դրանք մթնոլորտային ազդեցությունից պաշտպանող շենքի ներսում:

85) Փոշոտ սենքեր` սենքեր, որոնցում, ըստ արտադրության պայմանների, անջատվում է տեխնոլոգիական փոշի, որը կարող է նստել հոսանատար մասերի վրա, թափանցել մեքենաների, սարքերի ներսը:

Փոշոտ սենքերը բաժանվում են հոսանահաղորդ փոշով սենքերի և ոչ հոսանահաղորդ փոշով սենքերի:

86) Փոփոխական հոսանքի լարում` լարման գործող արժեքը:

87) Քայլի լարում` լարում հողի մակերևույթի երկու կետերի միջև` մեկը մյուսից մեկ մետր հեռավորությամբ, որն ընդունվում է մարդու քայլի երկարությանը հավասար:

88) Քիմիապես ակտիվ կամ օրգանական միջավայրով սենքեր` սենքեր, որոնցում մշտապես կամ երկար ժամանակ պարունակվում են ագրեսիվ գոլորշիներ, գազեր, հեղուկներ, գոյանում են էլեկտրասարքվածքի մեկուսացումն ու հոսանատար մասերը քայքայող նստվածք, բորբոս:

89) Սույն տեխնիկական կանոնակարգի տեքստում կիրառված են հետևյալ հապավումները`

 

 ԱԱ            - աղտոտման աստիճան

 ԱԱՍՀ          - աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ

 ԱԱՔ           - ախտոտման աստիճանի քարտեզ

 ԱԳՀ           - անխոզանակ գրգռման համակարգ

 ԱԿՄ           - ավտոմատ կրկնակի միացում

 Ա-Մ           - անջատում, միացում

 Ա-Մ-Ա         - անջատում, միացում, անջատում

 ԲԲՍ           - բաց բաշխիչ սարքվածք

 ԲԼ            - բարձր լարում

 ԲՀ            - կիսահաղորդչային բարձր հաճախային գրգռման համակարգ

 ԲՍ            - բաշխիչ սարքվածք

 ԲՏԿ           - բեռի տակ կարգավորվում

 ԳԼՍ           - գերլարումների սահմանափակիչ

 ԳՀՀ           - գլխավոր հողակցող հաղորդաձող

 ԳՑԼ           - գերցածր լարում

 ԴՀԱ           - դիֆերենցիալ հոսանքի անջատիչ

 ԴՄԱ           - դաշտի մարման ավտոմատ

ԴՏՌ-Պ (ԴՏՌ-Պ) - տվիչի տեսակ

 ԷՀՄ           - էլեկտրոնային հաշվիչ մեքենա

 ԼԲՍ           - լրակազմ բաշխիչ սարքվածք

 ԼԲՍԱ          - լրակազմ բաշխիչ սարքվածք արտաքին

 ԿՄ            - կարճ միակցում

ԿՌՈՒԷ (ԿՌՈՒԷ) - լրակազմ բաշխիչ սարքվածքի տեսակ

 ԿՕՆ (ԿՕՆ)     - ծայրային միաֆազ արտաքին (կցորդիչ)

 ՀԲՍԱ          - համալիր բաշխիչ սարքվածք արտաքին

 ՀՀԿ           - հենարանային հախճապակե կողավոր

 ՀՀՇՆ          - Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր

 ՀՏ            - հաջորդական տրանսֆորմատոր

 ՀՓԵ           - համալիր փակ ենթակայան

 Մ-Ա           - միացում, անջատում

 ՄԷՀ           - միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողով

 ՄԼՀ           - միակողմ սպասարկման լրակազմ հավաքովի բջիջներ

 ՄՀՊ           - միաֆազ հողակցումից պաշտպանություն

 ՊԱՍ           - պաշտպանական անջատման սարքվածք

 ՊՄՍ (ՊՄՍ)     - մեկուսչային հեղուկի տեսակ

 ՋԷԿ           - ջերմային էլեկտրակայան

 ՍԿ            - սեփական կարիքներ

 ՏԱՀ           - տիրիստորային անկախ համակարգ

 ՏԳՎ (ՏԳՎ)     - տուրբագեներատորի տեսակ

 ՏԻՀ           - տիրիստորային ինքնագրգռման համակարգ

 ՏԿՀ           - տիրիստորային կառավարման համակարգ

 ՈՒՏ           - ուղղիչային տրանսֆորմատոր

 ՓԲՍ           - փակ բաշխիչ սարքավորում

 ՓՊ            - փականային պարպիչ

 ՕԳ            - օդային գիծ

 ՕՀԳ           - օժանդակ համաժամանակյա գեներատոր

 ԻՊ2 (IP2X)    - սարքվածքի պաշտպանության դաս

 Ն             - զրոյական աշխատանքային հաղորդիչ

 ՊԵ            - պաշտպանական հաղորդիչ

 ՏՆ,ՏՏ, ԻՏ     - հողակցման համակարգերի տեսակներ

(ՏՆ, ՏՏ, ԻՏ)

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Էլեկտրատեղակայանքներում կիրառվող էլեկտրասարքվածքները, էլեկտրատեխնիկական արտադրանքները և նյութերը պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի IX բաժնում տրված ստանդարտների պահանջներին:

2) Կիրառվող մեքենաների, ապարատների, սարքերի և այլ էլեկտրասարքվածքների, ինչպես նաև մալուխների ու հաղորդալարերի կառուցվածքը, կատարումը, տեղակայման եղանակը, մեկուսացման դասը և բնութագրերը պետք է համապատասխանեն ցանցի կամ էլեկտրատեղակայանքի հարաչափերին, աշխատանքի ռեժիմներին, շրջապատող միջավայրի պայմաններին և սույն ՏԿ-ի համապատասխան բաժիններով սահմանված պահանջներին:

3) Էլեկտրատեղակայանքները և դրանց հետ կապված կոնստրուկցիաները պետք է դիմացկուն լինեն շրջապատող միջավայրի ազդեցությունների նկատմամբ կամ պաշտպանված լինեն այդ ազդեցություններից:

4) Էլեկտրատեղակայանքների շինարարական և սանիտարատեխնիկական մասերը (շենքի և դրա տարրերի կոնստրուկցիան, ջեռուցումը, օդափոխությունը, ջրամատակարարումը և այլն) պետք է կատարվեն շինարարական նորմերի, սանիտարական կանոնների և նորմերի, սույն ՏԿ-ում տրված լրացուցիչ պահանջների պարտադիր կատարմամբ:

5) Էլեկտրատեղակայանքները պետք է բավարարեն շրջակա միջավայրում աղմուկի, թրթռման, էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածության, էլեկտրամագնիսական համատեղելիության թույլատրելի մակարդակների պահպանման վերաբերյալ ՏԿ-ով սահմանված պահանջներին:

6) Էլեկտրատեղակայանքների ազդեցությունից պաշտպանելու համար պետք է նախատեսվեն միջոցներ` արդյունաբերական ռադիոխանգարումների թույլատրելի նորմերի, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի վտանգավոր և խանգարիչ ազդեցություններից կապի, երկաթուղային ազդանշանման և հեռուստամեխանիկայի կապի սարքվածքների պաշտպանության կանոնների պահանջներին համապատասխան:

7) Էլեկտրատեղակայանքներում պետք է նախատեսված լինի թափոնների` քիմիական նյութերի, յուղի, աղբի, տեխնիկական ջրերի և այլնի հավաքում և հեռացում: Շրջակա միջավայրի պահպանման պահանջներին համապատասխան` պետք է բացառվի թափոնների ընկնելը ջրավազաններ, հեղեղաջրերի հեռացման համակարգ, հեղեղատներ, ինչպես նաև այդ թափոնների համար չնախատեսված տարածքներ:

8) Էլեկտրատեղակայանքների նախագծումը և դրանց սխեմաների, դասավորվածության ու կառուցվածքների ընտրությունը պետք է կատարվի դրանց իրականացման տարբերակների տեխնիկատնտեսական համեմատությունների հիման վրա` հաշվի առնելով սպասարկման, անվտանգության ապահովման, հուսալի սխեմաների կիրառման, նորագույն տեխնիկայի, էներգա- և ռեսուրսախնայողական տեխնոլոգիաների ներդրման և շահագործման փորձի պահանջները:

9) Էլեկտրաքայքայման կամ բնահողային քայքայման վտանգի դեպքում պետք է նախատեսվեն կառուցվածքների, սարքվածքի, խողովակաշարերի և ստորգետնյա այլ հաղորդակցուղիների պաշտպանության համապատասխան միջոցներ:

10) Էլեկտրատեղակայանքներում պետք է ապահովված լինի դրանց առանձին տարրերին վերաբերող մասերի հեշտ ճանաչման հնարավորությունը (սխեմաների պարզությունը և ակնառու լինելը, էլեկտրասարքվածքի պատշաճ դասավորությունը, մակագրությունները, մականշվածքը, գունավորումը):

11) Առանձին մեկուսացված և չմեկուսացված հաղորդիչների գունային և թվային նշումներում պետք է կիրառել ԳՕՍՏ 31260 ստանդարտով սահմանված համապատասխան գույները և թվերը: Բոլոր էլեկտրատեղակայանքներում, այդ թվում` խուլ հողակցված չեզոքով էլեկտրատեղակայանքներում զրոյական պաշտպանիչ հաղորդիչները, ինչպես նաև 1 կՎ-ից ցածր լարման խուլ հողակցված չեզոքով էլեկտրատեղակայանքներում զրոյական պաշտպանիչ հաղորդիչները և հաղորդաձողերը պետք է ունենան ՊԵ (PE) տառային նշումը և իրար հաջորդող երկայնական կամ լայնական միևնույն լայնության (հաղորդաձողերի համար` 15-ից մինչև 100 մմ) շերտերով` դեղին կամ կանաչ գունային նշումներ:

Զրոյական աշխատանքային (չեզոք) հաղորդիչները նշվում են երկնագույն Ն (N) տառով: Համատեղված զրոյական պաշտպանիչ և զրոյական աշխատանքային հաղորդիչները պետք է ունենան ՊԵՆ (PEN) տառային նշումը և ամբողջ երկարությամբ երկնագույն, իսկ ծայրերում` դեղնականաչավուն շերտերով գունավոր նշում:

12) Յուրաքանչյուր էլեկտրատեղակայանքում նույնանուն հաղորդաձողերի տառաթվային և գունային նշումները պետք է լինեն միատեսակ:

Հաղորդաձողերը պետք է նշվեն`

ա) փոփոխական եռաֆազ հոսանքի դեպքում` Ա(A) ֆազի հաղորդաձողերը` դեղին, Բ(B) ֆազինը` կանաչ, Ց(C) ֆազինը` կարմիր գույնով,

բ) փոփոխական միաֆազ հոսանքի դեպքում` Ա հաղորդաձողը, որը միացված է սնման աղբյուրի փաթույթի սկզբին` դեղին, իսկ Բ-ն, որը միացված է փաթույթի վերջին` կարմիր գույնով:

Միաֆազ հոսանքի հաղորդաձողերը, եթե դրանք եռաֆազ համակարգի հաղորդաձողերի ճյուղավորում են, նշվում են ինչպես եռաֆազ հոսանքի համապատասխան հաղորդաձողերը,

գ) հաստատուն հոսանքի դեպքում` դրական հաղորդաձողը (+)` կարմիր, բացասականը (-)` կապույտ գույնով և Մ(M) զրոյական աշխատանքայինը` երկնագույն:

Գունանշումը պետք է կատարվի հաղորդաձողերի ամբողջ երկայնքով, եթե այն նախատեսված է նաև ավելի արդյունավետ հովացման կամ հակակոռոզիոն պաշտպանության համար:

Թույլատրվում է գունանշումը կատարել հաղորդաձողերի ոչ ամբողջ երկարությամբ, միայն գունային կամ միայն տառաթվային նշումներ և (կամ) գունային` տառաթվայինի զուգակցմամբ` միայն հաղորդաձողերի միացման տեղերում: Եթե չմեկուսացված հաղորդաձողերը զննման համար մատչելի չեն լարման տակ գտնվելու ժամանակ, ապա թույլատրվում է դրանց նշումը չանել: Ընդ որում, էլեկտրատեղակայանքներն սպասարկելիս չպետք է նվազի անվտանգության և ակնառության մակարդակը:

13) Բաշխիչ սարքվածքներում (բացի միակողմ սպասարկման լրակազմ հավաքովի բջիջներից (ՄԼՀ) և 6-ից մինչև 10 կՎ լրակազմ բաշխիչ սարքվածքներից (ԼԲՍ), ինչպես նաև արտադրողի պատրաստվածության 0,4-ից մինչև 0,69 կՎ վահաններից) հաղորդաձողերը «տափակ կողմով» կամ «կողով» դասավորելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները`

ա) 6-ից մինչև 220 կՎ լարման բաշխիչ սարքվածքներում (ԲՍ) եռաֆազ փոփոխական հոսանքի դեպքում հավաքիչ և շրջանցման հաղորդաձողերը, ինչպես նաև բոլոր տեսակի հատվածավոր հաղորդաձողերը պետք է դասավորվեն`

հորիզոնական դասավորության դեպքում`

մեկը մյուսի տակ` վերից վար` Ա-Բ-Ց,

մեկը մյուսից հետո թեք կամ եռանկյունաձև` ամենահեռու հաղորդաձողը` Ա, միջինը` Բ, սպասարկման միջանցքին ամենամոտը` Ց,

ուղղաձիգ դասավորության դեպքում (մեկ հարթության մեջ կամ եռանկյունաձև)`

ձախից աջ` Ա-Բ-Ց կամ ամենահեռու հաղորդաձողը` Ա, միջինը` Բ, սպասարկման միջանցքին ամենամոտը` Ց,

հավաքովի հաղորդաձողերից ճյուղավորումները, եթե նայենք հաղորդաձողերին սպասարկման միջանցքից (երեք միջանցքների դեպքում` կենտրոնականից)`

հորիզոնական դասավորության դեպքում` ձախից աջ` Ա-Բ-Ց,

ուղղաձիգ դասավորության դեպքում (մեկ հարթության մեջ կամ եռանկյունաձև)` վերից վար` Ա-Բ-Ց.

բ) եռաֆազ փոփոխական հոսանքի` 1 կՎ-ից ցածր լարման էլեկտրատեղակայանքներում` հինգ կամ չորս հաղորդալարային շղթաներում,

հաղորդաձողերի դասավորությունը պետք է լինի հետևյալ կերպ`

հորիզոնական դասավորության դեպքում` բաց գույնի տառերով.

մեկը մյուսի տակ` վերից վար` Ա-Բ-Ց-Ն-ՊԵ(ՊԵՆ),

մեկը մյուսից հետո ամենահեռու հաղորդաձողը` Ա, այնուհետև` Բ-Ց-Ն ֆազերը, սպասարկման միջանցքին ամենամոտը` ՊԵ(ՊԵՆ),

ուղղաձիգ դասավորության դեպքում`

ձախից աջ` Ա-Բ-Ց-Ն-ՊԵ(ՊԵՆ) կամ ամենահեռու հաղորդաձողը` Ա, այնուհետև` Բ-Ց-Ն ֆազերը, սպասարկման միջանցքին ամենամոտը` ՊԵ(ՊԵՆ),

հավաքիչ հաղորդաձողերից ճյուղավորումները, եթե նայենք հաղորդաձողերին սպասարկման միջանցքից`

հորիզոնական դասավորության դեպքում` ձախից աջ` Ա-Բ-Ց-Ն-ՊԵ(ՊԵՆ), ուղղաձիգ դասավորության դեպքում` Ա-Բ-Ց-Ն-ՊԵ(ՊԵՆ)` վերից վար.

գ) հաստատուն հոսանքի դեպքում հաղորդաձողերը պետք է դասավորվեն`

հավաքիչ հաղորդաձողերի ուղղաձիգ դասավորության դեպքում` վերինը` Մ, միջինը` (-), ստորինը` (+),

հավաքիչ հաղորդաձողերի հորիզոնական դասավորության դեպքում` ամենահեռուն` Մ, միջինը` (-) և ամենամոտը` (+), եթե հաղորդաձողերին նայենք սպասարկման միջանցքից,

հավաքիչ հաղորդաձողերի ճյուղավորումները. ձախ հաղորդաձողը` Մ, միջինը` (-), աջը` (+), եթե հաղորդաձողերին նայենք սպասարկման միջանցքից:

Առանձին դեպքերում թույլատրվում են շեղումներ «ա», «բ», «գ» ենթակետերում տրված պահանջներից, եթե դրանց կատարումը կապված է էլեկտրատեղակայանքի էական բարդացումների հետ (օրինակ` առաջացնում են ենթակայանների մոտ հատուկ հենարանների տեղակայման անհրաժեշտություն` ՕԳ հաղորդալարերի վերադասավորման համար) կամ, եթե ենթակայանում կիրառվում են տրանսֆորմացիայի երկու կամ ավելի աստիճաններ:

14) Ըստ էլեկտրաանվտանգության պայմանների` էլեկտրատեղակայանքները (ըստ լարման գործող արժեքի) բաժանվում են` 1 կՎ-ից ցածր լարման էլեկտրատեղակայանքների և 1 կՎ-ից բարձր լարման էլեկտրատեղակայանքների:

Սպասարկող անձնակազմի և կողմնակի անձանց անվտանգությունը պետք է ապահովվի սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնում նախատեսված պաշտպանության միջոցների կատարմամբ, ինչպես նաև`

մինչև հոսանատար մասերը համապատասխան հեռավորությունների պահպանմամբ կամ հոսանատար մասերը փակելով, ցանկապատելով,

սարքերի ուղեկապման և ցանկապատող սարքվածքների կիրառմամբ` սխալ գործողությունները և մուտքը դեպի հոսանատար մասերը կանխելու համար,

նախազգուշացնող ազդանշանման, մակագրությունների և պլակատների կիրառմամբ,

էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունը մինչև թույլատրելի արժեքներն իջեցնող սարքվածքների կիրառմամբ,

պաշտպանության միջոցների և հարմարանքների օգտագործմամբ, այդ թվում` էլեկտրատեղակայանքներում էլեկտրական և մագնիսական դաշտերի ազդեցությունից, եթե նրանցում լարվածությունը գերազանցում է թույլատրելի նորմերը:

15) 1 կՎ-ից ցածր լարման կայանքներով էլեկտրասենքերում չմեկուսացված և մեկուսացված հոսանատար մասերը պետք է կիրառվեն առանց հպումից պաշտպանության, եթե այդպիսի պաշտպանության անհրաժեշտությունը բացակայում է տեղային պայմաններով:

16) Բնակելի, հասարակական և այլ սենքերում հոսանատար մասերի ցանկապատմանը և փակմանը ծառայող սարքվածքները պետք է լինեն հոծ. այն սենքերում, որոնք մատչելի են միայն որակավորում ունեցող անձնակազմի համար, այդ սարքվածքները կարող են լինել հոծ, ցանցկեն կամ ծակոտկեն:

Ցանկապատող և փակող սարքվածքները պետք է պատրաստված լինեն այնպես, որ դրանց հանելը կամ բացելը հնարավոր լինի միայն բանալիների և գործիքների միջոցով:

17) Ցանկապատող և փակող բոլոր սարքվածքները, տեղային պայմաններին համապատասխան, պետք է օժտված լինեն պահանջվող մեխանիկական ամրությամբ: 1 կՎ-ից բարձր լարման դեպքում մետաղյա ցանկապատող և փակող սարքվածքների հաստությունը պետք է լինի առնվազն 1 մմ:

18) Սպասարկող անձնակազմին հոսանահարումից, էլեկտրական աղեղի ազդեցությունից և այլնից պաշտպանելու համար բոլոր էլեկտրատեղակայանքները պետք է հանդերձված լինեն պաշտպանության, ինչպես նաև առաջին օգնություն ցույց տալու միջոցներով` էլեկտրատեղակայանքներում օգտագործվող պաշտպանության միջոցների կիրառման և սույն ՏԿ-ով սահմանված փորձարկումներին համապատասխան:

19) Էլեկտրատեղակայանքների հրդեհա- և պայթունավտանգությունը պետք է ապահովվի սույն ՏԿ-ի համապատասխան բաժիններում տրված պահանջների կատարմամբ: Շահագործման հանձնելիս էլեկտրատեղակայանքները, գործող դրույթներին համապատասխան, պետք է սարքավորվեն հակահրդեհային միջոցներով և գույքով:

20) Նոր կառուցված և վերակառուցված էլեկտրատեղակայանքները և նրանցում տեղակայված էլեկտրասարքվածքը պետք է ենթարկվեն ընդունման-հանձնման փորձարկումների (բաժին VII):

21) Նոր կառուցված և վերակառուցված էլեկտրատեղակայանքներն արդյունաբերական շահագործման մեջ են մտցվում արտադրանքի շահագործման փաստաթղթերի համաձայն` միայն դրանց ընդունումից հետո:

 

II. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Սույն բաժնի դրույթները տարածվում են էլեկտրամատակարարման բոլոր համակարգերի վրա:

Ստորգետնյա, քարշային և այլ հատուկ կայանքների էլեկտրամատակարարման համակարգերը, բացի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներից, պետք է համապատասխանեն նաև համապատասխան բնագավառի շահագործման հրահանգներին:

2) Էլեկտրամատակարարման համակարգերի նախագծման և էլեկտրատեղակայանքների վերակառուցման ժամանակ պետք է դիտարկվեն`

ա) էներգահամակարգի և էլեկտրամատակարարման համակարգերի զարգացման հեռանկարները` հաշվի առնելով նոր կառուցվող էլեկտրական ցանցերի նպատակահարմար համատեղումը գործող և նոր կառուցվող այլ դասերի լարման ցանցերի հետ,

բ) էլեկտրական ցանցերի գործողության գոտում տեղադրված բոլոր սպառողների, անկախ դրանց պատկանելությունից, համալիր կենտրոնացված էլեկտրամատակարարման ապահովումը,

գ) կարճ միակցման (ԿՄ) հոսանքների սահմանափակումը սահմանային մակարդակներով` հաշվի առնելով հեռանկարը,

դ) էլեկտրական էներգիայի կորուստների նվազումը,

ե) ընդունված լուծումների համապատասխանությունը շրջակա միջավայրի պահպանության պայմաններին:

Ընդ որում, անհրաժեշտ է համալիր դիտարկել ներքին և արտաքին էլեկտրամատակարարումը` հաշվի առնելով տեխնոլոգիական պահուստավորման հնարավորությունները և նպատակահարմարությունը:

Պահուստավորման հարցերի լուծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել էլեկտրատեղակայանքների տարրերի գերբեռնման կարողությունները, ինչպես նաև տեխնոլոգիական սարքավորման պահուստի առկայությունը:

3) Էլեկտրամատակարարման համակարգերի զարգացման հարցերը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել նորոգման, վթարային և հետվթարային ռեժիմները:

4) Էներգահամակարգի օբյեկտ հանդիսացող` միմյանց փոխպահուստավորող անկախ սնման աղբյուրների ընտրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել էներգահամակարգի էլեկտրական մասի վնասվածքի դեպքում ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի գործելու ժամանակ լարման միաժամանակյա կախյալ կարճատև նվազման կամ լրիվ անհետացման հավանականությունը, ինչպես նաև համակարգային ծանր վթարների ժամանակ այդ սնման աղբյուրներում լարման միաժամանակյա երկարատև անհետացումը:

5) Էներգահամակարգի և սպառողների էլեկտրամատակարարման համակարգերի զարգացման բոլոր փուլերում պետք է հաշվի առնվեն սույն բաժնի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջները:

6) Էլեկտրական ցանցերի նախագծման ժամանակ պետք է հաշվի առնվեն դրանց սպասարկման տեսակները (մշտական հերթապահություն, տնային հերթապահություն, արտագնա բրիգադներ և այլն):

7) 2-ից մինչև 35 կՎ լարման էլեկտրական ցանցերի աշխատանքը կարող է նախատեսվել ինչպես մեկուսացված չեզոքով, այնպես էլ աղեղմարիչ ռեակտորի կամ ռեզիստորի միջոցով հողակցված չեզոքով:

Հողին միակցման ունակային հոսանքի փոխհատուցում պետք է կիրառվի բնականոն ռեժիմներում այդ հոսանքների հետևյալ արժեքների դեպքում`

երկաթբետոնե և մետաղյա հենարաններ ունեցող օդային գծերով (ՕԳ) 3-ից մինչև 20 կՎ լարման ցանցերում և 35 կՎ լարման բոլոր ցանցերում` 10 Ա-ից ավելի,

երկաթբետոնե և մետաղյա հենարաններ չունեցող ՕԳ-երով ցանցերում` 3-ից մինչև 6 կՎ լարման դեպքում` 30 Ա-ից ավելի, 10 կՎ լարման դեպքում` 20 Ա-ից ավելի, 15-ից մինչև 20 կՎ լարման դեպքում` 15 Ա-ից ավելի, 6-ից մինչև 20 կՎ գեներատորային լարման գեներատոր-տրանսֆորմատոր սխեմաներում` 5 Ա-ից ավելի:

50 Ա-ից ավելի հողին միակցման հոսանքների դեպքում խորհուրդ է տրվում կիրառել երկուսից ոչ պակաս հողանցող ռեակտորներ:

110 կՎ լարման էլեկտրական ցանցերի աշխատանքը կարող է նախատեսվել ինչպես խուլ հողանցմամբ, այնպես էլ արդյունավետ հողակցված չեզոքով:

220 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցերը պետք է աշխատեն միայն խուլ հողանցված չեզոքով:

 

5. ԷԼԵԿՏՐԱԸՆԴՈՒՆԻՉՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1) Էլեկտրաընդունիչների էլեկտրամատակարարման հուսալիության կարգը որոշվում է էլեկտրամատակարարման համակարգի նախագծման ընթացքում` նորմատիվ փաստաթղթերի, ինչպես նաև նախագծի տեխնոլոգիական մասի հիման վրա: Էլեկտրամատակարարման տեխնիկական պայմանները (միացման պայմանագիրը) պետք է պարունակեն անհրաժեշտ տեղեկություններ մատակարարի կողմից առաջարկվող էլեկտրասնման սխեմայի հուսալիության մասին` ըստ էներգահամակարգի փաստացի հուսալիության պայմանների:

2) Էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման տեսանկյունից էլեկտրաընդունիչները բաժանվում են երեք կարգերի.

I կարգի էլեկտրաընդունիչներ. այն էլեկտրաընդունիչներն են, որոնց էլեկտրամատակարարման ընդհատումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի վտանգին, պետության անվտանգության սպառնալիքի, նշանակալի նյութական վնասի, բարդ տեխնոլոգիական գործընթացի խանգարման, կոմունալ տնտեսության, կապի և հեռուստատեսության օբյեկտների բացառիկ կարևոր տարրերի գործունեության խափանման:

I կարգի էլեկտրաընդունիչների կազմից առանձնացվում է էլեկտրաընդունիչների հատուկ խումբ, որի անընդհատ աշխատանքն անհրաժեշտ է արտադրության անվտանգ կանգնեցման, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման, շրջակա միջավայր անթույլատրելի արտանետումների կանխման համար:

II և III կարգի էլեկտրաընդունիչները կանոնակարգվում են ՎՍՆ-59 նորմատիվ ակտով:

3) I կարգի էլեկտրաընդունիչները բնականոն ռեժիմներում պետք է էլեկտրական էներգիայով ապահովվեն երկուսից ոչ պակաս անկախ փոխպահուստավորվող սնման աղբյուրներից և սնման աղբյուրներից մեկից դրանց էլեկտրամատակարարման ընդհատումն էլեկտրամատակարարման խափանման դեպքում կարող է թույլատրվել միայն սնման ինքնավար վերականգնման ժամանակահատվածում, եթե այդ ընդհատումը պայմանավորված չէ էներգահամակարգում արտադրվող հզորության խոշոր դեֆիցիտի պատճառով բեռնաթափման հակավթարային ավտոմատիկայի գործողությամբ:

I կարգի հատուկ խմբի էլեկտրաընդունիչների էլեկտրասնման համար պետք է նախատեսել լրացուցիչ սնում երրորդ անկախ փոխպահուստավորվող սնման աղբյուրից:

Որպես I կարգի հատուկ խմբի էլեկտրաընդունիչների երրորդ անկախ սնման աղբյուր կարող են օգտագործվել ինքնավար էներգաարտադրողների էլեկտրակայանները, էներգահամակարգի էլեկտրակայանները (մասնավորապես, գեներատորային լարման հաղորդաձողերը), էներգահամակարգի այն սնող գծերը, որոնք չեն ընդգրկված էներգահամակարգի վթարային ավտոմատ բեռնաթափման մեջ, այդ նպատակի համար նախատեսված անընդմեջ սնման հատուկ ագրեգատները, կուտակիչ մարտկոցները և այլն:

Եթե էլեկտրամատակարարման պահուստավորմամբ անհնար է ապահովել տեխնոլոգիական գործընթացի անհրաժեշտ անընդհատությունը կամ, եթե էլեկտրամատակարարման պահուստավորումը տնտեսապես աննպատակահարմար է, պետք է իրականացվի տեխնոլոգիական պահուստավորում, օրինակ` փոխադարձ պահուստավորող տեխնոլոգիական ագրեգատների, էլեկտրամատակարարման խափանման դեպքում տեխնոլոգիական գործընթացի ոչ վթարային կանգառի ժամանակ գործող հատուկ սարքվածքների տեղակայման ճանապարհով:

 

6. ԼԱՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՌԵԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

1) Էլեկտրական ցանցերի համար անհրաժեշտ է նախատեսել տեխնիկական միջոցառումներ` էլեկտրական էներգիայի որակի ապահովման համար, ԳՕՍՏ 13109 ստանդարտի պահանջների համաձայն:

2) Լարման կարգավորման սարքվածքներն էլեկտրակայանների և ենթակայանների 3-ից մինչև 20 կՎ լարման այն հաղորդաձողերում, որոնց միացված են բաշխիչ ցանցերը, պետք է ապահովեն լարումների պահպանում` անվանականից 105%-ից ոչ պակաս` այդ ցանցերի ամենամեծ բեռնվածքի, և անվանականից 100%-ից ոչ ավելի` այդ ցանցերի ամենափոքր բեռնվածքի դեպքերում: Լարման նշված մակարդակներից շեղումները պետք է հիմնավորվեն:

3) Էլեկտրական ցանցերում ռեակտիվ հզորության փոխհատուցման սարքվածքների ընտրությունը և տեղաբաշխումը կատարում են` ելնելով ցանցի բնականոն և հետվթարային ռեժիմներում պահանջվող թողունակության ապահովման անհրաժեշտությունից` պահպանելով լարման անհրաժեշտ մակարդակը և կայունության պաշարը:

 

III. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ԸՍՏ ՏԱՔԱՑՄԱՆ, ՀՈՍԱՆՔԻ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԽՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՍՏ ՊՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

7. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՀԱՏՈՒՅԹՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ԸՍՏ ՏԱՔԱՑՄԱՆ

 

1) Սույն բաժնի դրույթները տարածվում են էլեկտրական հաղորդիչների (մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարեր, մալուխներ, հաղորդաձողեր) հատույթների ընտրության վրա` ըստ տաքացման, հոսանքի խնայողական խտության և ըստ պսակավորման պայմանների: Եթե ըստ այս պայմանների որոշված հաղորդչի հատույթն ստացվում է փոքր, քան պահանջվում է ըստ այլ պայմանների (ԿՄ հոսանքներից ջերմային և էլեկտրադինամիկական կայունությունը, լարման կորուստները և շեղումները, մեխանիկական ամրությունը, գերբեռնումից պաշտպանությունը), ապա պետք է ընտրվի այդ պայմաններով պահանջվող ամենամեծ հատույթը:

2) Ցանկացած նշանակության հաղորդիչները պետք է բավարարեն սահմանային թույլատրելի տաքացման պահանջները` հաշվի առնելով ոչ միայն բնականոն, այլև հետվթարային ռեժիմները, ինչպես նաև ռեժիմները` նորոգման ու գծերի, հաղորդաձողերի հատվածների և այլնի միջև հնարավոր անհավասար հոսանաբաշխումների ժամանակ` ըստ տաքացման ստուգման ժամանակ ընդունվում է տվյալ տարրի (էլեմենտի) կեսժամյա միջին հոսանքներից ամենամեծ կեսժամյա հոսանքը:

3) Էլեկտրաընդունիչի կրկնական կարճատև և կարճատև աշխատանքի ռեժիմներում (ցիկլի մինչև 10 րոպե ընդհանուր տևողությամբ և աշխատանքային ժամանակահատվածի 4 րոպեից ոչ ավելի տևողությամբ), ըստ տաքացման հաղորդիչների հատույթների ստուգման, որպես հաշվարկային հոսանք պետք է ընդունել հոսանքը` տրված երկարատև ռեժիմին: Այդ դեպքում`

ա) մինչև 6 մմ2 հատույթով պղնձե և մինչև 10 մմ2 հատույթով ալյումինե հաղորդիչների համար հոսանքն ընդունվում է` ինչպես երկարատև աշխատանքի ռեժիմով կայանքների համար,

բ) 6 մմ2-ից ավելի հատույթով պղնձե և 10 մմ2-ից ավելի հատույթով ալյումինե հաղորդիչների համար հոսանքը որոշվում է թույլատրելի երկարատև

_____

հոսանքի և 0,875 \/ Tմ.ժ Ձգործակցի արտադրյալով, որտեղ Tմ.ժ-ն հարաբերական միավորներով արտահայտված աշխատաժամի տևողությունն է (միացված ժամանակահատվածի հարաբերությունը ցիկլի ժամանակահատվածին):

4) Աշխատանքի կարճատև ռեժիմի համար 4 րոպեից ոչ ավելի միացման տևողության և միացումների միջև մինչև շրջակա միջավայրի ջերմաստիճանը հաղորդիչների հովանալու ընդմիջումների բավարար տևողության դեպքում առավելագույն թույլատրելի հոսանքն անհրաժեշտ է որոշել կրկնական-կարճատև ռեժիմի նորմերով (սույն գլխի 3-րդ կետ): 4 րոպեից ավելի միացման տևողության, ինչպես նաև միացումների միջև անբավարար տևողությամբ ընդմիջումների դեպքում առավելագույն թույլատրելի հոսանքներն անհրաժեշտ է որոշել` ինչպես աշխատանքի երկարատև ռեժիմով կայանքների համար:

5) Թղթե ներծծված մեկուսացմամբ մինչև 10 կՎ լարման մալուխների համար, որոնք կրում են անվանականից փոքր բեռնվածք, թույլատրվում է կարճատև գերբեռնում` նշված N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Թղթե ներծծված մեկուսացմամբ մինչև 10 կՎ լարման մալուխների

թույլատրելի կարճատև գերբեռնումները

 

.______________________________________________________________________.

|Նախնական   |       Անցկացման ձևը        |Թույլատրելի գերբեռնումն      |

|բեռնվածքի  |                            |անվանականի նկատմամբ, ըստ     |

|գործակիցը  |                            |       տևողության,  ժ        |

|           |                            |_____________________________|

|           |                            |  0,5    | 1,0    |  3,0     |

|___________|____________________________|_________|________|__________|

|   0,6     |Հողում                      | 1,35    | 1,30   | 1,15     |

|           |____________________________|_________|________|__________|

|           |Օդում                       | 1,25    | 1,15   | 1,10     |

|           |____________________________|_________|________|__________|

|           |Խողովակներում (հողում)      | 1,20    | 1,10   | 1,00     |

|___________|____________________________|_________|________|__________|

|   0,8     |Հողում                      | 1,20    | 1,15   | 1,10     |

|           |____________________________|_________|________|__________|

|           |Օդում                       | 1,15    | 1,10   | 1,05     |

|           |____________________________|_________|________|__________|

|           |Խողովակներում (հողում)      | 1,10    | 1,05   | 1,00     |

.______________________________________________________________________.

 

6) Հետվթարային ռեժիմի վերացման ժամանակահատվածում բեռնվածքի առավելագույնի ժամանակ պոլիէթիլենային մեկուսացմամբ մալուխների համար թույլատրվում է անվանականի մինչև 10%, իսկ պոլիվինիլքլորիդային մեկուսացմամբ մալուխների համար` մինչև 15% գերբեռնումներ` 5 օրվա ընթացքում, օրական 6 ժամից ոչ ավելի, եթե օրվա մյուս ժամանակահատվածներում բեռնվածքը չի գերազանցում անվանական արժեքը:

Հետվթարային ռեժիմի վերացման ժամանակահատվածում թղթե մեկուսացմամբ, մինչև 10 կՎ լարման մալուխների համար թույլատրվում են գերբեռնումներ` 5 օրվա ընթացքում` սույն բաժնի N 2 աղյուսակում նշված սահմաններում:

15 տարվանից ավելի շահագործման մեջ եղած մալուխային գծերի համար գերբեռնումները պետք է իջեցվեն 10%-ով:

20-ից մինչև 35 կՎ լարման մալուխային գծերի գերբեռնումներ չեն թույլատրվում:

 

Աղյուսակ N 2

 

Թղթե մեկուսացմամբ մինչև 10 կՎ լարման մալուխների թույլատրելի

գերբեռնումները հետվթարային ռեժիմի վերացման ժամանակահատվածում

 

.______________________________________________________________________.

|Նախնական   |       Անցկացման ձևը        |Թույլատրելի գերբեռնումն      |

|բեռնվածքի  |                            |անվանականի նկատմամբ,         |

|գործակիցը  |                            |առավելագույնի տևողության     |

|           |                            |      դեպքում, ժ             |

|           |                            |_____________________________|

|           |                            | 1       |3       | 6        |

|___________|____________________________|_________|________|__________|

|   0,6     |Հողում                      |1,50     |1,35    |1,25      |

|           |____________________________|_________|________|__________|

|           |Օդում                       |1,35     |1,25    |1,25      |

|           |____________________________|_________|________|__________|

|           |Խողովակներում (հողում)      |1,30     |1,20    |1,15      |

|___________|____________________________|_________|________|__________|

|   0,8     |Հողում                      |1,35     |1,25    |1,20      |

|           |____________________________|_________|________|__________|

|           |Օդում                       |1,30     |1,25    |1,25      |

|           |____________________________|_________|________|__________|

|           |Խողովակներում (հողում)      |1,20     |1,15    |1,10      |

.______________________________________________________________________.

 

7) Բնականոն բեռնվածքների և հետվթարային գերբեռնումների նկատմամբ պահանջները վերաբերում են մալուխներին և դրանց վրա տեղադրված միացնող և ծայրային կցորդիչներին, ինչպես նաև ծայրային ամրակցիչներին:

8) Եռաֆազ հոսանքի քառալար համակարգում զրոյական աշխատանքային հաղորդիչները պետք է ունենան ֆազային հաղորդիչների հաղորդականության 50%-ից ոչ պակաս հաղորդականություն, անհրաժեշտության դեպքերում այն պետք է մեծացվի ֆազային հաղորդիչների հաղորդականության մինչև 100%-ը:

9) Սույն բաժնի 9-րդ գլխի 1-4-րդ կետերում և 10-րդ գլխի 1-ին կետում տրված ջերմաստիճաններից էապես տարբեր ջերմաստիճանով միջավայրում տեղադրված մալուխների, մեկուսացմամբ և առանց մեկուսացման հաղորդալարերի և հաղորդաձողերի, ինչպես նաև կոշտ և ճկուն հոսանահաղորդիչների համար թույլատրելի երկարատև հոսանքները որոշելիս պետք է կիրառել սույն բաժնի N 3 աղյուսակում տրված գործակիցները:

 

Աղյուսակ N 3

 

Մալուխների, մեկուսացմամբ և առանց մեկուսացմամբ հաղորդալարերի ու

հաղորդաձողերի հոսանքների ուղղման գործակիցները` կախված հողի և

օդի ջերմաստիճանից

 

._________________________________________________________________________.

|Միջա- |Ջղերի |      Հոսանքների ուղղման գործակիցները միջավայրի            |

|վայրի |նորմա-|          հաշվարկային ջերմաստիճանի դեպքում, օC             |

|պայմա-|վորված|___________________________________________________________|

|նական |ջերմ- |-5  |  0 |+5  |+10 |+15 |+20 |+25 |+30 |+35 |+40 |+45 |+50 |

|ջերմ- |աստի- |և   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|աստի- |ճանը, |ցածր|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|ճանը, |օC    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|օC    |      |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|15    |80    |1,14|1,11|1,08|1,04|1,00|0,96|0,92|0,88|0,83|0,78|0,73|0,68|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|25    |80    |1,24|1,20|1,17|1,13|1,09|1,04|1,00|0,95|0,90|0,85|0,80|0,74|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|25    |70    |1,29|1,24|1,20|1,15|1,11|1,05|1,00|0,94|0,88|0,81|0,74|0,67|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|15    |65    |1.18|1,14|1,10|1,05|1,00|0,95|0,89|0,84|0,77|0,71|0,63|0,55|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|25    |65    |1,32|1,27|1,22|1,17|1,12|1,06|1,00|0,94|0,87|0,79|0,71|0,61|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|15    |60    |1,20|1,15|1,12|1,06|1,00|0,94|0,88|0,82|0,75|0,67|0,57|0,47|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|25    |60    |1,36|1,31|1,25|1,20|1,13|1,07|1,00|0,93|0,85|0,76|0,66|0,54|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|15    |55    |1,22|1,17|1,12|1,07|1,00|0,93|0,86|0,79|0,71|0,61|0,50|0,36|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|25    |55    |1,41|1,35|1,29|1,23|1,15|1,08|1,00|0,91|0,82|0,71|0,58|0,41|

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|15    |50    |1,25|1,20|1,14|1,07|1,00|0,93|0,84|0,76|0,66|0,54|0,37|-   |

|______|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|25    |50    |1,48|1,41|1,34|1,26|1,18|1,09|1,00|0,89|0,78|0,63|0,45|-   |

._________________________________________________________________________.

 

8. ՌԵՏԻՆԵ ԿԱՄ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՄԲ ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ, ՔՈՒՂԵՐԻ ԵՎ ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ

 

1) Ռետինե կամ պոլիվինիլքլորիդային մեկուսացմամբ հաղորդալարերի, ռետինե մեկուսացմամբ քուղերի և ռետինե կամ պլաստմասսայե մեկուսացմամբ կապարե, պոլիվինիլքլորիդային ու ռետինե թաղանթով մալուխների թույլատրելի երկարատև հոսանքները տրված են սույն բաժնի NN 4-11 աղյուսակներում: Դրանք ընդունված են ջղերի` 65 oC, օդի` 25 oC և հողի` 150C ջերմաստիճանների համար:

Մեկ խողովակում անցկացվող հաղորդալարերի (կամ բազմաջիղ հաղորդչի ջղերի) քանակը որոշելիս եռաֆազ հոսանքի քառալար համակարգի զրոյական աշխատանքային հաղորդիչը, ինչպես նաև հողակցող և զրոյական պաշտպանական հաղորդիչները հաշվի չեն առնվում:

Սույն բաժնի NN 4 և 5 աղյուսակներում տրված տվյալներն անհրաժեշտ է ընդունել անկախ խողովակների թվից և դրանց անցկացման տեղից (օդում, ծածկերում, հիմնատակներում):

 

Աղյուսակ N 4

 

Պղնձե ջղերով, ռետինե և պոլիվինիլքլորիդային մեկուսացմամբ

հաղորդալարերի և քուղերի թույլատրելի երկարատև հոսանքը

 

.__________________________________________________.

|Հոսանատար | Հաղորդալարերի հոսանքը, Ա, անցկացված   |

|ջղի       |_______________________________________|

|հատույթը, |բաց |         մեկ խողովակում           |

|մմ2       |    |__________________________________|

|          |    | երկու| երեք | չորս | մեկ  | մեկ  |

|          |    |միաջիղ|միաջիղ|միաջիղ|միաջիղ|միաջիղ|

|__________|____|______|______|______|______|______|

|       0,5|  11|     -|     -|    - |    - |    - |

|__________|____|______|______|______|______|______|

|      0,75|  15|     -|     -|    - |    - |    - |

|__________|____|______|______|______|______|______|

|         1|  17|    16|    15|    14|    15|    14|

|__________|____|______|______|______|______|______|

|       1,2|  20|    18|    16|    15|    16|  14,5|

|__________|____|______|______|______|______|______|

|       1,5|  23|    19|    17|    16|    18|    15|

|__________|____|______|______|______|______|______|

|         2|  26|    24|    22|    20|    23|    19|

|__________|____|______|______|______|______|______|

|       2,5|  30|    27|    25|    25|    25|    21|

|__________|____|______|______|______|______|______|

|         3|  34|    32|    28|    26|    28|    24|

|__________|____|______|______|______|______|______|

|         4|  41|    38|    35|    30|    32|    27|

|__________|____|______|______|______|______|______|

|         5|  46|    42|    39|    34|    37|    31|

|__________|____|______|______|______|______|______|

|         6|  50|    46|    42|    40|    40|    34|

|__________|____|______|______|______|______|______|

|         8|  62|    54|    51|    46|    48|    43|

|__________|____|______|______|______|______|______|

|        10|  80|    70|    60|    50|    55|    50|

|__________|____|______|______|______|______|______|

|        16| 100|    85|    80|    75|    80|    70|

|__________|____|______|______|______|______|______|

|        25| 140|   115|   100|    90|   100|    85|

|__________|____|______|______|______|______|______|

|        35| 170|   135|   125|   115|   125|   100|

|__________|____|______|______|______|______|______|

|        50| 215|   185|   170|   150|   160|   135|

|__________|____|______|______|______|______|______|

|        70| 270|   225|   210|   185|   195|   175|

|__________|____|______|______|______|______|______|

|        95| 330|   275|   255|   225|   245|   215|

|__________|____|______|______|______|______|______|

|       120| 385|   315|   290|   260|   295|   250|

|__________|____|______|______|______|______|______|

|       150| 440|   360|   330|    - |    - |    - |

|__________|____|______|______|______|______|______|

|       185| 510|    - |    - |    - |    - |    - |

|__________|____|______|______|______|______|______|

|       240| 605|    - |    - |    - |    - |    - |

|__________|____|______|______|______|______|______|

|       300| 695|    - |    - |    - |    - |    - |

|__________|____|______|______|______|______|______|

|       400| 830|    - |    - |    - |    - |    - |

.__________________________________________________.

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

!! ԻՐՏԵԿ - կանոնակարգը փոփոխվելու է 24.02.12 թվականից` 28.07.11

թիվ 1138-Ն որոշմամբ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1943-Ն
Որոշում