Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1943.270407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1943-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

(4-րդ մաս)

 

21. ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

1 կՎ-ից բարձր փոփոխական հոսանքի մեկուսացված կամ աղեղմարիչ ռեակտորով հողակցված չեզոքով ցանցերում, 1 կՎ-ից ցածր փոփոխական հոսանքի մեկուսացված չեզոքով ցանցերում և հաստատուն հոսանքի մեկուսացված բևեռներով կամ մեկուսացված միջին կետով ցանցերում, որպես կանոն, պետք է կատարվի մեկուսացման ինքնավար վերահսկում, որը գործում է ֆազերից մեկի (կամ բևեռի) մեկուսացման դիմադրության` տրված արժեքից իջեցման դեպքում` ցուցիչ սարքի փոխարկման միջոցով լարման անհամաչափության (ոչ սիմետրիկության) հետագա վերահսկմամբ:

Թույլատրվում է իրագործել մեկուսացման վերահսկում` լարումների պարբերական չափումների միջոցով` լարման անհամաչափության տեսողական վերահսկման նպատակով:

 

22. ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄԸ

 

1) Հզորության չափումը պետք է կատարվի հետևյալ շղթաներում`

ա) գեներատորների` ակտիվ և ռեակտիվ հզորության:

100 ՄՎտ և ավելի հզորության գեներատորների վրա վահանային ցուցիչ սարքերի տեղակայման դեպքում դրանց ճշտության դասը պետք է լինի 1,0-ից ոչ վատ:

200 ՄՎտ և ավելի հզորության էլեկտրակայաններում պետք է չափվի նաև գումարային ակտիվ հզորությունը:

Հանձնարարվում է 200 ՄՎտ-ից ցածր հզորության էլեկտրակայանների գումարային ակտիվ հզորությունը չափել` այդ հարաչափն օպերատիվ ղեկավարման վերադաս մակարդակին ավտոմատացված համակարգով հաղորդելու անհրաժեշտության դեպքում,

բ) 25 ՄՎտ և ավելի հզորության կոնդենսատորային մարտկոցների և համաժամանակյա փոխհատուցիչների` ռեակտիվ հզորության,

գ) 6 կՎ և բարձր լարման ջերմային էլեկտրակայանների ՍԿ սնող տրանսֆորմատորների և գծերի` ակտիվ հզորության,

դ) էլեկտրակայանների երկփաթույթ բարձրացնող տրանսֆորմատորների` ակտիվ և ռեակտիվ հզորության: Բարձրացնող եռափաթույթ տրանսֆորմատորների (կամ ավտոտրանսֆորմատորների ամենացածր լարման փաթույթի օգտագործմամբ) շղթաներում ակտիվ և ռեակտիվ հզորությունների չափումը պետք է կատարվի միջին և ամենացածր լարման կողմից:

Գեներատորի հետ բլոկում աշխատող տրանսֆորմատորների ամենացածր լարման կողմից հզորության չափումը պետք է կատարվի գեներատորի շղթայում,

ե) 220 կՎ և բարձր լարման ցածրացնող տրանսֆորմատորների` ակտիվ և ռեակտիվ, 110-150 կՎ լարման ակտիվ հզորության:

Ցածրացնող երկփաթույթ տրանսֆորմատորների շղթաներում հզորության չափումը պետք է կատարվի ամենացածր լարման կողմից, իսկ ցածրացնող եռափաթույթ տրանսֆորմատորների շղթաներում` միջին և ամենացածր լարումների կողմից:

Ամենաբարձր լարման կողմում առանց անջատիչների 110-ից մինչև 220 կՎ ենթակայաններում թույլատրվում է հզորության չափում չկատարել: Ընդ որում, պետք է նախատեսված լինեն տեղեր` ցուցիչ կամ գրանցող վերահսկիչ սարքերի միացման համար,

զ) երկկողմ սնմամբ 110 կՎ և բարձր լարման գծերի, ինչպես նաև շրջանցիկ անջատիչների` ակտիվ և ռեակտիվ հզորության,

է) ենթակայանների այլ տարրերի վրա, որտեղ ցանցի ռեժիմների պարբերական վերահսկման համար անհրաժեշտ են ակտիվ և ռեակտիվ հզորության հոսքերի չափումներ, պետք է նախատեսված լինի վերահսկիչ փոխադրովի սարքերի միացման հնարավորություն:

2) Եթե վահանային ցուցիչ սարքերը տեղակայվում են այնպիսի շղթաներում, որոնցում հզորության ուղղությունը կարող է փոխվել, ապա այդ սարքերը պետք է ունենան երկկողմանի ցուցնակ:

3) Շահագործման մատյանում պետք է կատարվի գրանցում`

ա) տուրբագեներատորների ակտիվ հզորության (60 ՄՎտ և ավելի հզորության),

բ) էլեկտրակայանների գումարային հզորության (200 ՄՎտ և ավելի հզորության):

 

23. ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄԸ

 

1) Հաճախականության չափումը պետք է կատարվի`

ա) գեներատորային լարման հաղորդաձողերի յուրաքանչյուր հատվածի վրա,

բ) բլոկային ջերմային կամ ատոմային էլեկտրակայանի յուրաքանչյուր գեներատորի վրա,

գ) էլեկտրակայանի ամենաբարձր լարման հաղորդաձողերի յուրաքանչյուր համակարգի (հատվածի) վրա,

դ) էներգահամակարգը ոչ համաժամանակյա աշխատող մասերի հնարավոր բաժանման հանգույցներում:

2) Հաճախականության գրանցումը կամ դրա շեղումը տրված արժեքից պետք է կատարվի`

ա) 200 ՄՎտ և ավելի հզորության էլեկտրակայաններում,

բ) մեկուսի աշխատող 6 ՄՎտ և ավելի հզորության էլեկտրակայաններում:

3) Գրանցող հաճախաչափերի բացարձակ սխալն էլեկտրակայաններում, որոնք մասնակցում են հզորության կարգավորման մեջ, պետք է լինի +- 0,1 Հց-ից ոչ ավելի:

 

24. ՉԱՓՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Ճշգրիտ (ձեռքով կամ կիսաավտոմատ) համաժամանակացման ընթացքում չափումների համար պետք է նախատեսվեն հետևյալ սարքերը` երկու վոլտաչափ (կամ կրկնակ վոլտաչափ), երկու հաճախաչափ (կամ կրկնակ հաճախաչափ), համաժամացույց (սինքրոնոսկոպ):

 

25. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ` ՎԹԱՐԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՒՄ

 

i

1) Էներգահամակարգի էլեկտրական մասում վթարային պրոցեսների ինքնավար գրանցման համար պետք է նախատեսված լինեն ինքնավար տատանագրիչներ:

Ինքնավար տատանագրիչների տեղաբաշխումն օբյեկտներում, ինչպես նաև դրանց կողմից գրանցվող էլեկտրական հարաչափերի ընտրությունը, որպես կանոն, պետք է կատարել սույն բաժնի NN 2 և 3 աղյուսակներում նշված հանձնարարականներով:

2) Սպառողին պատկանող և էներգահամակարգի հետ կապ ունեցող էլեկտրակայաններում (բլոկ-կայաններում) ինքնավար վթարային տատանագրիչներ պետք է նախատեսվեն 110 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի յուրաքանչյուր համակարգի համար, որոնց միջոցով իրականացվում է էներգահամակարգի հետ կապն էլեկտրահաղորդման գծերով: Այդ տատանագրիչները, որպես կանոն, պետք է գրանցեն հաղորդաձողերի համապատասխան համակարգի լարումները (ֆազային և զրոյական հաջորդականության), այն էլեկտրահաղորդման գծերի հոսանքները (ֆազային և զրոյական հաջորդականության), որոնք բլոկ-կայանը միացնում են համակարգի հետ:

3) Հակավթարային համակարգային ավտոմատիկայի սարքվածքների գործողությունը գրանցելու համար թույլատրվում է տեղակայել լրացուցիչ տատանագրիչներ, որոնց տեղաբաշխումը և դրանց կողմից գրանցվող հարաչափերի ընտրությունը պետք է նախատեսվեն հակավթարային համակարգային ավտոմատիկայի նախագծերում:

4) 110 կՎ և բարձր, 20 կմ և ավելի երկարության ՕԳ վնասվածքների տեղերը որոշելու համար պետք է նախատեսվեն սևեռող սարքեր:

 

Աղյուսակ N 2

 

Էներգահամակարգի օբյեկտներում ինքնավար տատանագրիչների տեղաբաշխումը

 

._____________________________________________________________________.

|Բաշխիչ   |Բաշխիչ        |Բաշխիչ սարքվածքի    |Տեղակայվելիք           |

|սարքվածքի|սարքվածքի     |հատվածամասին        |տատանագրիչների թիվը    |

|լարումը, |սխեման        |(հաղորդաձողերի      |                       |

|կՎ       |              |համակարգին) միացված |                       |

|         |              |գծերի թիվը          |                       |

|_________|______________|____________________|_______________________|

|    1    |      2       |         3          |           4           |

|_________|______________|____________________|_______________________|

|500      |Ցանկացած      |Մեկ կամ երկու       |Մեկ` յուրաքանչյուր գծի |

|         |              |                    |համար (առանց           |

|         |              |                    |նախավթարային ռեժիմի    |

|         |              |                    |գրանցման)              |

|_________|______________|____________________|_______________________|

|500      |Ցանկացած      |Երեք և  ավելի       |Մեկական` յուրաքանչյուր |

|         |              |                    |գծի համար (նախընտրելի է|

|         |              |                    |գծերից թեկուզ և  մեկի  |

|         |              |                    |վրա` նախավթարային      |

|         |              |                    |ռեժիմի գրանցմամբ)      |

|_________|______________|____________________|_______________________|

|400      |Ցանկացած      |Երկու և  ավելի      |Մեկական` յուրաքանչյուր |

|         |              |                    |գծի համար (նախընտրելի է|

|         |              |                    |գծերից թեկուզ և  մեկի  |

|         |              |                    |վրա` նախավթարային      |

|         |              |                    |ռեժիմի գրանցմամբ)      |

|_________|______________|____________________|_______________________|

|330      |Ցանկացած      |Մեկ                 |Չի տեղակայվում:        |

|_________|______________|____________________|_______________________|

|330      |Ցանկացած      |Երկու և  ավելի      |Մեկ` յուրաքանչյուր գծի |

|         |              |                    |համար (առանց           |

|         |              |                    |նախավթարային ռեժիմի    |

|         |              |                    |գրանցման)              |

|_________|______________|____________________|_______________________|

|220      |Հաղորդաձողերի |Մեկ կամ երկու`      |Մեկ` հաղորդաձողերի     |

|         |հատվածամասերով|հաղորդաձողերի       |երկու հատվածամասերի կամ|

|         |կամ           |յուրաքանչյուր       |աշխատանքային համակարգի |

|         |համակարգերով  |հատվածամասի         |համար (առանց           |

|         |              |կամ աշխատանքային    |նախավթարային ռեժիմի    |

|         |              |համակարգերի համար   |գրանցման)              |

|_________|______________|____________________|_______________________|

|220      |Նույնը        |Երեք կամ չորս`      |Մեկ` հաղորդաձողերի     |

|         |              |հաղորդաձողերի       |յուրաքանչյուր          |

|         |              |յուրաքանչյուր       |հատվածամասի կամ        |

|         |              |հատվածամասի         |աշխատանքային համակարգի |

|         |              |կամ աշխատանքային    |համար (առանց           |

|         |              |համակարգի համար     |նախավթարային ռեժիմի    |

|         |              |                    |գրանցման)              |

|_________|______________|____________________|_______________________|

|220      |Նույնը        |Հինգ կամ ավելի`     |Մեկ-երկու`             |

|         |              |հաղորդաձողերի       |հաղորդաձողերի          |

|         |              |յուրաքանչյուր       |յուրաքանչյուր հատվածա- |

|         |              |հատվածամասի կամ     |մասի կամ գործարկող     |

|         |              |աշխատանքային        |սարքվածքով աշխատանքային|

|         |              |համակարգի համար     |համակարգի համար        |

|         |              |                    |(առանց նախավթարային    |

|         |              |                    |ռեժիմի գրանցման)       |

|_________|______________|____________________|_______________________|

|220      |Մեկուկեսային  |Երեք կամ ավելի      |Մեկ` երեք կամ չորս     |

|         |կամ           |                    |գծերի համար կամ        |

|         |բազմանկյուն   |                    |հաղորդաձողերի          |

|         |              |                    |յուրաքանչյուր համակարգի|

|         |              |                    |համար (առանց           |

|         |              |                    |նախավթարային ռեժիմի    |

|         |              |                    |գրանցման)              |

|_________|______________|____________________|_______________________|

|220      |Առանց 220 կՎ  |Մեկ կամ երկու       |Չի տեղակայվում:        |

|         |անջատիչների   |                    |                       |

|         |կամ մեկ       |                    |                       |

|         |անջատիչով     |                    |                       |

|_________|______________|____________________|_______________________|

|220      |Եռանկյուն,    |Նույնը              |Թույլատրվում է մեկ     |

|         |քառանկյուն,   |                    |ինքնավար տատանագրիչի   |

|         |կամրջակ       |                    |տեղակայում, եթե 220 կՎ |

|         |              |                    |գծերի հակադիր ծայրերում|

|         |              |                    |չկան ինքնավար          |

|         |              |                    |տատանագրիչներ          |

|_________|______________|____________________|_______________________|

|110      |Հաղորդաձողերի |Մեկից երեք`         |Մեկ` հաղորդաձողերի     |

|         |հատվածամասերով|հաղորդաձողերի       |երկու հատվածամասի կամ  |

|         |կամ           |յուրաքանչյուր       |աշխատանքային           |

|         |համակարգերով  |հատվածամասի կամ     |համակարգերի համար      |

|         |              |աշխատանքային        |(առանց նախավթարային    |

|         |              |համակարգի համար     |ռեժիմի գրանցման)       |

|_________|______________|____________________|_______________________|

|110      |Հաղորդաձողերի |Չորսից վեց`         |Մեկ` հաղորդաձողերի     |

|         |հատվածամասերով|հաղորդաձողերի       |յուրաքանչյուր          |

|         |կամ           |յուրաքանչյուր       |հատվածամասի կամ        |

|         |համակարգերով  |հատվածամասի         |աշխատանքային համակարգի |

|         |              |կամ աշխատանքային    |համար (առանց           |

|         |              |համակարգի համար     |նախավթարային ռեժիմի    |

|         |              |                    |գրանցման)              |

|_________|______________|____________________|_______________________|

|110      |Հաղորդաձողերի |Յոթ կամ ավելի`      |Մեկ` հաղորդաձողերի     |

|         |հատվածամասերով|յուրաքանչյուր       |յուրաքանչյուր          |

|         |կամ           |հատվածամասի կամ     |հատվածամասի կամ        |

|         |համակարգերով  |աշխատանքային        |աշխատանքային համակարգի |

|         |              |համակարգի համար     |համար. թույլատրվում է  |

|         |              |                    |երկու ինքնավար         |

|         |              |                    |տատանագրիչների         |

|         |              |                    |տեղակայում             |

|         |              |                    |հաղորդաձողերի          |

|         |              |                    |յուրաքանչյուր          |

|         |              |                    |հատվածամասի կամ        |

|         |              |                    |աշխատանքային համակարգի |

|         |              |                    |համար (առանց           |

|         |              |                    |նախավթարային ռեժիմի    |

|         |              |                    |գրանցման)              |

|_________|______________|____________________|_______________________|

|110      |Առանց         |Մեկ կամ երկու       |Չի տեղակայվում:        |

|         |անջատիչների   |                    |                       |

|         |110 կՎ        |                    |                       |

|         |կողմում,      |                    |                       |

|         |կամրջակ,      |                    |                       |

|         |եռանկյուն,    |                    |                       |

|         |քառանկյուն    |                    |                       |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 3

 

Վթարային ինքնավար տատանագրիչների կողմից գրանցվող հարաչափերի

ընտրության հանձնարարականներ

 

._____________________________________________________________________.

|Բաշխիչ սարքվածքի| Ավտոմատ տատանագրիչներով գրանցելու համար            |

|լարումը, կՎ     |          հանձնարարվող հարաչափերը                   |

|________________|____________________________________________________|

|500, 400, 330   |Գծերի երեք ֆազերի ֆազային լարումները                |

|                |Գծերի զրոյական հաջորդականության լարումը և  հոսանքը  |

|                |Գծերի երկու կամ երեք ֆազերի հոսանքները              |

|                |Հզորության ուժեղացուցիչի հոսանքը, բարձր հաճախային   |

|                |ընդունիչ-հաղորդչի ընդունման հոսանքը և  բարձր        |

|                |հաճախային պաշտպանության ելքային միջանկյալ ռելեի     |

|                |հպակների դիրքը                                      |

|________________|____________________________________________________|

|220, 110        |Հաղորդաձողերի հատվածամասի կամ աշխատանքային համակարգի|

|                |ֆազային լարումները և  զրոյական հաջորդականության     |

|                |լարումները                                          |

|                |Հաղորդաձողերի հատվածամասին կամ աշխատանքային         |

|                |համակարգին միացված գծերի զրոյական հաջորդականության  |

|                |հոսանքները                                          |

|                |Առավել պատասխանատու գծերի ֆազային (երկու կամ երեք   |

|                |ֆազի) հոսանքները                                    |

|                |Էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերի              |

|                |դիֆերենցիալ-ֆազային պաշտպանությունների բարձր        |

|                |հաճախային ընդունիչ-հաղորդիչների ընդունման հոսանքները|

._____________________________________________________________________.

(25-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

VI. ՀՈՂԱԿՑՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

26. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Սույն բաժնի դրույթները տարածվում են 1 կՎ-ից ցածր և բարձր լարման փոփոխական ու հաստատուն հոսանքի բոլոր էլեկտրատեղակայանքի վրա և պարունակում են ընդհանուր պահանջներ դրանց հողակցման և հոսանահարումից մարդկանց ու կենդանիների պաշտպանության վերաբերյալ էլեկտրատեղակայանքների աշխատանքի բնականոն ռեժիմի, ինչպես նաև մեկուսացման վնասման դեպքերում:

Լրացուցիչ պահանջները տրված են սույն ՏԿ-ի համապատասխան բաժիններում:

2) Էլեկտրատեղակայանքներն էլեկտրաանվտանգության ապահովման տեսակետից դրանք բաժանվում են`

1 կՎ-ից բարձր լարման էլեկտրատեղակայանքներ` խուլ հողակցված և արդյունավետ հողակցված չեզոքով ցանցերում,

1 կՎ-ից բարձր լարման էլեկտրատեղակայանքներ` մեկուսացված աղեղմարիչ ռեակտորով կամ ռեզիստորով մեկուսացված կամ հողակցված չեզոքով ցանցերում,

1 կՎ-ից ցածր լարման էլեկտրատեղակայանքներ` խուլ հողակցված չեզոքով ցանցերում,

1 կՎ-ից ցածր լարման էլեկտրատեղակայանքներ` մեկուսացված չեզոքով ցանցերում:

3) 1 կՎ-ից ցածր լարման էլեկտրատեղակայանքների համար ընդունված են հետևյալ նշանակումները`

համակարգ ՏՆ(TN) - համակարգ, որում սնման աղբյուրի չեզոքը խուլ հողակցված է, իսկ էլեկտրատեղակայանքի բաց հաղորդիչ մասերը միացված են աղբյուրի խուլ հողակցված չեզոքին զրոյական պաշտպանիչ հաղորդիչներով,

համակարգ ՏՆ-Ց(TN-C) - համակարգ ՏՆ, որում զրոյական պաշտպանիչ և զրոյական աշխատանքային հաղորդիչները համատեղված են մեկ հաղորդչում դրա ամբողջ երկարությամբ (1-ին նկար),

համակարգ ՏՆ-Ս(TN-S) - համակարգ ՏՆ, որում զրոյական պաշտպանիչ և զրոյական աշխատանքային հաղորդիչները բաժանված են դրա ամբողջ երկարությամբ (2-րդ նկար),

համակարգ ՏՆ-Ց-Ս(TN-C-S) - համակարգ ՏՆ, որում զրոյական պաշտպանիչ և զրոյական աշխատանքային հաղորդիչները համատեղված են մեկ հաղորդչում դրա որևէ մասում` սկսած սնման աղբյուրից (3-րդ նկար),

համակարգ ԻՏ(IT) - համակարգ, որում սնման աղբյուրի չեզոքը մեկուսացված է հողից կամ հողակցված է մեծ դիմադրություն ունեցող սարքերի կամ սարքվածքների միջոցով, իսկ էլեկտրատեղակայանքի բաց հաղորդիչ մասերը հողակցված են (4-րդ նկար),

համակարգ ՏՏ(TT) - համակարգ, որում սնման աղբյուրի չեզոքը խուլ հողակցված է, իսկ էլեկտրատեղակայանքի բաց հաղորդիչ մասերը հողակցված են սնման աղբյուրի խուլ հողակցված չեզոքից էլեկտրականապես անկախ հողակցման սարքվածքով (5-րդ նկար):

Առաջին տառը սնման աղբյուրի չեզոքի վիճակն է հողի նկատմամբ`

Տ(T) - հողակցված չեզոք,

Ի(I) - մեկուսացված չեզոք:

Երկրորդ տառը բաց հաղորդիչ մասերի վիճակն է հողի նկատմամբ.

Տ(T) - բաց հաղորդիչ մասերը հողակցված են` անկախ սնման աղբյուրի չեզոքի կամ սնող ցանցի որևէ կետի հողի նկատմամբ վիճակից,

Ն(N) - բաց հաղորդիչ մասերը միացված են սնման աղբյուրի խուլ հողակցված չեզոքին:

Հաջորդ (Ն-ից հետո) տառերը - զրոյական աշխատանքային և զրոյական պաշտպանական հաղորդիչների գործառույթների համատեղում մեկ հաղորդչում կամ բաժանում.

Ս(S) - զրոյական աշխատանքային (Ն) և զրոյական պաշտպանիչ (ՊԵ) հաղորդիչները բաժանված են,

Ց(C) - զրոյական պաշտպանական և զրոյական աշխատանքային հաղորդիչների գործողությունները համատեղված են մեկ հաղորդչում (ՊԵՆ հաղորդիչ),

Ն(N) - զրոյական աշխատանքային (չեզոք) հաղորդիչ,

ՊԵ(PE) - պաշտպանիչ հաղորդիչ (հողակցման հաղորդիչ, զրոյական պաշտպանիչ հաղորդիչ, պոտենցիալների հավասարեցնող համակարգի պաշտպանիչ հաղորդիչ),

ՊԵՆ(PEN) - համատեղված զրոյական պաշտպանիչ և զրոյական աշխատանքային հաղորդիչներ:

 

Նկար 1. Փոփոխական (ա) և հաստատուն (բ) հոսանքի ՏՆ-Ց համակարգ

Նկար 2. Փոփոխական (ա) և հաստատուն (բ) հոսանքի ՏՆ-Ս համակարգ

Նկար 3. Փոփոխական (ա) և հաստատուն (բ) հոսանքի ՏՆ-Ց-Ս համակարգ

Նկար 4. Փոփոխական (ա) և հաստատուն (բ) հոսանքի ԻՏ համակարգ

Նկար 5. Փոփոխական (ա) և հաստատուն (բ) հոսանքի ՏՏ համակարգ

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

4) Էլեկտրատեղակայանքի հոսանատար մասերը չպետք է մատչելի լինեն պատահական հպման համար, իսկ հպման համար մատչելի բաց և կողմնակի հաղորդիչ մասերը չպետք է գտնվեն լարման տակ, որը վտանգ է ներկայացնում էլեկտրական հոսանահարումից ինչպես էլեկտրատեղակայանքի աշխատանքի բնականոն ռեժիմում, այնպես էլ մեկուսացումը վնասվելու դեպքում:

5) Բնականոն ռեժիմում էլեկտրական հոսանահարումից պաշտպանության համար պետք է առանձին կամ զուգակցմամբ կիրառվեն ուղղակի հպումից պաշտպանության հետևյալ միջոցները`

հոսանատար մասերի հիմնական մեկուսացում,

ցանկապատեր և պատյաններ,

պատնեշների տեղակայում,

հասանելիության գոտուց դուրս տեղադրում,

գերցածր (փոքր) լարման կիրառում:

ՈՒղղակի հպումից լրացուցիչ պաշտպանության համար 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում սույն ՏԿ-ի մյուս բաժինների պահանջների առկայության դեպքում պետք է կիրառել պաշտպանական անջատման սարքվածք (ՊԱՍ), 30 մԱ-ից ոչ ավելի անվանական անջատող դիֆերենցիալ հոսանքով:

6) Էլեկտրական հոսանահարումից պաշտպանության համար մեկուսացման վնասվելու դեպքում պետք է առանձին կամ զուգակցմամբ կիրառվեն պաշտպանության հետևյալ միջոցներն անուղղակի հպման դեպքի համար.

պաշտպանական հողակցում,

սնման ինքնավար անջատում,

պոտենցիալների հավասարեցում,

պոտենցիալների հարթեցում,

կրկնակի կամ ուժեղացված մեկուսացում,

գերցածր (փոքր) լարում,

շղթաների պաշտպանական էլեկտրական բաժանում,

մեկուսացնող (անհաղորդիչ) սենքեր, գոտիներ, հարթակներ:

7) Էլեկտրական հոսանահարումից պաշտպանության միջոցները պետք է նախատեսվեն էլեկտրատեղակայանքի կամ դրա մասի մեջ կամ կիրառվեն առանձին էլեկտրաընդունիչների վրա և կարող են իրականացվել կամ էլեկտրասարքվածքը պաշտպանելիս, կամ էլեկտրատեղակայանքի տեղակայման ժամանակ, կամ երկու դեպքում էլ:

Պաշտպանության երկու և ավելի միջոցառումների կիրառումը չպետք է ունենա փոխադարձ ազդեցություն, որը փոքրացնում է դրանցից յուրաքանչյուրի արդյունավետությունը:

8) Պաշտպանությունն անուղղակի հպման դեպքում պետք է կատարել բոլոր դեպքերում, երբ լարումն էլեկտրատեղակայանքում գերազանցում է փոփոխական հոսանքի 50 Վ-ը և հաստատունի 120 Վ-ը:

Բարձր վտանգավորության սենքերում, առանձնահատուկ վտանգավոր և արտաքին էլեկտրատեղակայանքներում ուղղակի հպման ժամանակ պաշտպանության իրագործում կարող է պահանջվել ավելի ցածր լարումների դեպքում, օրինակ` փոփոխական հոսանքի 25 Վ և հաստատուն հոսանքի 30 Վ, սույն ՏԿ-ի համապատասխան բաժինների պահանջների առկայության դեպքում:

ՈՒղղակի հպումից պաշտպանություն չի պահանջվում, եթե էլեկտրասարքվածքը գտնվում է պոտենցիալների հավասարեցման համակարգի գոտում, իսկ ամենամեծ աշխատանքային լարումը չի գերազանցում փոփոխական հոսանքի 25 Վ-ը և հաստատուն հոսանքի 60 Վ-ը` ոչ բարձր վտանգավորության սենքերում և 6 Վ փոփոխական կամ 15 Վ հաստատուն հոսանքի լարում` բոլոր դեպքերում:

Այս գլխում և հետագայում փոփոխական հոսանքի լարում նշանակում է փոփոխական լարման միջին քառակուսային արժեքը. հաստատուն հոսանքի լարում` հաստատուն կամ ուղղված հոսանքի լարում` միջին քառակուսային արժեքի 10%-ը չգերազանցող բաբախումների պարունակությամբ:

9) Էլեկտրատեղակայանքների հողակցման համար կարող են օգտագործվել արհեստական և բնական հողակցիչներ: Եթե բնական հողակցիչներ օգտագործելիս հողակցվող սարքվածքների դիմադրությունը կամ հպման լարումն ունի թույլատրելի արժեք, ինչպես նաև բավարարվում են լարման նորմավորված արժեքները հողակցող սարքվածքի վրա և հոսանքների թույլատրելի խտությունները բնականոն հողակցիչներում, 1 կՎ-ից ցածր էլեկտրատեղակայանքներում արհեստական հողակցիչների իրագործումը պարտադիր չէ: Բնական հողակցիչների օգտագործումը, որպես հողակցող սարքվածքների տարրեր, չպետք է բերի դրանց վնասելուն` կարճ միակցման հոսանքները հոսելիս կամ այն սարքվածքների աշխատանքի խափանմանը, որոնց հետ դրանք կապված են:

10) Տարածականորեն մոտեցված տարբեր նշանակության և լարումների էլեկտրատեղակայանքներում հողակցման համար պետք է, որպես կանոն, կիրառել մեկ ընդհանուր հողակցող սարքվածք:

Հողակցող սարքվածքը, որը կիրառվում է մեկ կամ մի քանի նշանակության լարումների էլեկտրատեղակայանքների հողակցման համար, պետք է բավարարի այդ էլեկտրատեղակայանքներին ներկայացվող բոլոր պահանջներին. մեկուսացման վնասման դեպքում մարդկանց պաշտպանություն էլեկտրական հոսանահարումից, ցանցերի աշխատանքի ռեժիմների պայմաններին, գերլարումներից էլեկտրասարքվածքի պաշտպանության և այլն, շահագործման ամբողջ ընթացքում:

Առաջին հերթին պետք է պահպանված լինեն պաշտպանական հողակցմանը ներկայացվող պահանջները:

Շենքերի և կառույցների էլեկտրատեղակայանքների պաշտպանական հողակցման հողակցող սարքվածքները և այդ շենքերի ամպրոպապաշտպանության 2-րդ և 3-րդ կարգի ամպրոպապաշտպանության հողակցող սարքվածքները, որպես կանոն, պետք է լինեն ընդհանուր:

Աշխատանքային հողակցման համար առանձին (անկախ) հողակցիչ իրագործելու դեպքում, ըստ տեղեկատվական կամ խանգարումների ներազդմանը զգայուն սարքվածքի աշխատանքային պայմանների, պետք է ձեռնարկվեն պաշտպանության հատուկ միջոցառումներ` էլեկտրական հոսանահարումից, որոնք մեկուսացման վնասվելու դեպքում բացառում են միաժամանակյա հպումը պոտենցիալների վտանգավոր տարբերության տակ գտնվող մասերին:

Տարբեր էլեկտրատեղակայանքների հողակցող սարքվածքները մեկ հողակցող սարքվածքի մեջ միավորելու համար կարող են օգտագործվել բնական և արհեստական հաղորդիչներ: Դրանց թիվը պետք է լինի երկուսից ոչ պակաս:

11) Հպման լարումների պահանջվող արժեքները և հողակցող սարքվածքների դիմադրությունները` դրանցից հողին միակցման հոսանքները և կորուստների հոսանքները հոսելիս, պետք է ապահովեն առավելի անբավարար պայմաններում տարվա ցանկացած ժամանակ:

Հողակցող սարքվածքների դիմադրությունները որոշելիս պետք է հաշվի առնվեն արհեստական և բնական հողակցիչները:

Հողի տեսակարար դիմադրությունը որոշելիս որպես հաշվարկային պետք է ընդունել դրա սեզոնային արժեքը, որը համապատասխանում է առավելի անբարենպաստ պայմաններին:

Հողակցող սարքվածքները պետք է լինեն մեխանիկորեն ամուր, հողակցված հոսանքների նկատմամբ պետք է ունենան ջերմային և դինամիկ կայունություն:

12) Բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի և արտաքին տեղակայման 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքները պետք է, որպես կանոն, սնում ստանան խուլ հողակցված չեզոքով աղբյուրից` ՏՆ համակարգի կիրառմամբ:

Անուղղակի հպման դեպքում էլեկտրական հոսանահարումից պաշտպանելու համար այդպիսի էլեկտրատեղակայանքներում պետք է իրագործված լինի սնման ինքնավար անջատում` 29-րդ գլխի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:

ՏՆ-Ց, ՏՆ-Ս, ՏՆ-Ց-Ս համակարգերի ընտրման պահանջները կոնկրետ էլեկտրակայանքների համար նշված են սույն կանոնակարգի համապատասխան բաժիններում:

13) Եթե սնման ընդմիջում չի թույլատրվում հողին կամ բաց հաղորդիչ մասերին (պոտենցիալների հավասարեցման համակարգերում) առաջին միացման դեպքում, ապա, որպես կանոն, փոփոխական հոսանքի 1 կՎ-ից ցածր լարման էլեկտրատեղակայանքների սնումը պետք է իրագործվի մեկուսացված չեզոքով հոսանքի աղբյուրից: Այդպիսի էլեկտրասարքվածքներում առաջին հողակցման դեպքում անուղղակի հպումից պաշտպանության համար պետք է իրագործված լինի պաշտպանական հողակցում` ցանցի մեկուսացման վերահսկման զուգորդմամբ, կամ կիրառվեն միաֆազ հողակցումից պաշտպանություններ (ՄՀՊ)` 30 մԱ-ից ոչ ավելի անվանական անջատող դիֆերենցիալ հոսանքով: Հողին կրկնակի միակցման դեպքում պետք է կատարվի սնման ինքնավար անջատում` 29-րդ գլխի 6-րդ կետին համապատասխան:

14) 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքի սնումը խուլ հողակցված չեզոքով աղբյուրից (էլեկտրատեղակայանքի բաց հաղորդիչ մասերի հողակցման համակարգը հաղորդչով միացված չէ սնման աղբյուրի չեզոքին` ՏՏ համակարգ) թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ էլեկտրաանվտանգության պայմանները ՏՆ համակարգում հնարավոր չէ ապահովել: Այդ էլեկտրասարքվածքներում անուղղակի հպումից պաշտպանության համար պետք է իրագործվի սնման ինքնավար անջատում` ՄՀՊ-ի պարտադիր կիրառմամբ: Ընդ որում, պետք է պահպանվի հետևյալ պայմանը`

 

R x I <= 50 Վ,

 

որտեղ` I - պաշտպանական սարքվածքի գործարկման հոսանքն է, R - հողակցիչի և հողակցման հաղորդչի գումարային դիմադրությունն է, մի քանի էլեկտրատեղակայանքների պաշտպանության համար ՄՀՊ-ի կիրառման դեպքում` առավել հեռու էլեկտրատեղակայանքի հաղորդչի դիմադրությունը:

15) Սնման պաշտպանական ինքնավար անջատում կիրառելիս պետք է իրագործվի պոտենցիալների հավասարեցման հիմնական համակարգը` 29-րդ գլխի 7-րդ կետին համապատասխան, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պոտենցիալների հավասարեցման լրացուցիչ համակարգ` 8-րդ կետին համապատասխան:

16) ՏՆ համակարգի կիրառման դեպքում խորհուրդ է տրվում ՊԵ և ՊԵՆ-հաղորդիչների կրկնական հողակցում` շենքերի էլեկտրատեղակայանքների ներանցիչի վրա, ինչպես նաև մյուս մատչելի տեղերում: Կրկնական հողակցման համար առաջին հերթին պետք է օգտագործել բնական հողակցիչներ: Կրկնական հողակցման հողակցիչի դիմադրությունը չի նորմավորվում:

Մեծ և բազմահարկ շենքերում նմանատիպ գործառույթ է կատարում պոտենցիալների հավասարեցումը` զրոյական պաշտպանական հաղորդիչը գլխավոր հողակցող հաղորդաձողին միացնելու միջոցով:

1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքների կրկնակի հողակցումը, որոնք սնում են ստանում օդային գծերով, պետք է իրագործվի 32-րդ գլխի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:

17) Եթե սնման ինքնավար անջատման ժամանակ չի բավարարում 29-րդ գլխի 3-րդ և 4-րդ կետերի պայմաններին` ՏՆ համակարգի համար, և 6-րդ կետին` ԻՏ համակարգի համար, ապա պաշտպանությունն անուղղակի հպման դեպքում, էլեկտրատեղակայանքի առանձին մասերի կամ առանձին էլեկտրաընդունիչների համար, կարող է իրագործվել կրկնական կամ ուժեղացված մեկուսացման կիրառմամբ (II դասի էլեկտրասարքվածք), կամ գերցածր լարմամբ (III դասի էլեկտրասարքվածք), ինչպես նաև մեկուսացնող (անհաղորդիչ) սենքերի, գոտիների, հարթակների շղթաների էլեկտրական բաժանմամբ:

18) 1 կՎ-ից ցածր լարմամբ ԻՏ համակարգը, որը 1 կՎ-ից բարձր լարմամբ ցանցի հետ կապված է տրանսֆորմատորի միջոցով, պետք է պաշտպանված լինի վտանգից ծակման ապահովչով, որը ծագում է տրանսֆորմատորի ամենաբարձր և ամենացածր լարումների փաթույթների միջև մեկուսացումը վնասվելու դեպքում: Ծակման ապահովիչը պետք է տեղակայված լինի չեզոքի կամ ֆազի վրա` յուրաքանչյուր տրանսֆորմատորի ցածր լարման կողմում:

19) 1 կՎ-ից բարձր լարմամբ մեկուսացված չեզոքով էլեկտրատեղակայանքներում էլեկտրական հոսանահարումից պաշտպանության համար պետք է իրագործված լինի բաց հաղորդիչ մասերի պաշտպանական հողակցում:

Այդպիսի էլեկտրատեղակայանքներում պետք է նախատեսված լինի հողին միակցումների արագ հայտնաբերման հնարավորություն: Պաշտպանությունը հողին միակցումներից պետք է գործի անջատման վրա էլեկտրականապես կապված ամբողջ ցանցի համար այն դեպքերում, երբ այն անհրաժեշտ է ըստ անվտանգության պայմանների (շարժական ենթակայաններ և մեխանիզմներ սնող գծերի համար):

20) Արդյունավետ հողակցված չեզոքով 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտակայանքներում էլեկտրական հոսանահարումից պաշտպանության համար պետք է իրագործված լինի բաց հաղորդիչ մասերի պաշտպանական հողակցում:

21) Էլեկտրասարքվածի պաշտպանական հողակցումը ԻՏ համակարգում և պաշտպանական զրոյակցումը ՏՆ համակարգ, որը տեղակայված է ՕԳ-ի հենասյուների վրա (ուժային և չափիչ տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ, բաժանիչներ, ապահովիչներ և այլ ապարատներ), պետք է իրագործված լինի սույն ՏԿ-ի սույն և համապատասխան բաժիններում նշված պահանջների պահպանմամբ:

ՕԳ-ի հենասյան հողակցող սարքվածքի դիմադրությունը, որի վրա տեղակայված է էլեկտրասարքվածք, պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի պահանջներին:

 

27. ՈՒՂՂԱԿԻ ՀՊՈՒՄԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

i

1) Հոսանատար մասերի հիմնական մեկուսացումը պետք է ծածկի հոսանատար մասերը և դիմանա բոլոր ազդեցություններին, որոնց նա կարող է ենթարկվել դրա շահագործման ընթացքում: Մեկուսացման հեռացումը հնարավոր պետք է լինի միայն դրա քայքայման միջոցով: Լաքաներկային ծածկույթներն էլեկտրական հոսանահարումից պաշտպանող մեկուսացում չեն համարվում` բացառությամբ այն դեպքերի, որոնք հատուկ վերապահված են շահագործման փաստաթղթերով` որոշակի շինվածքների համար: Հավաքակցման ժամանակ մեկուսացում իրագործելիս այն պետք է փորձարկվի սույն ՏԿ-ի VII բաժնի պահանջներին համապատասխան:

Այն դեպքերում, երբ հիմնական մեկուսացումն ապահովվում է օդային տարածությամբ, պաշտպանությունը հոսանատար մասերի հետ ուղղակի հպումից կամ դրանց մոտեցումից, այդ թվում` 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքներում, պետք է իրագործված լինի պատյանների, ցանկապատների, պատնեշների միջոցով կամ հասանելիության գոտուց դուրս տեղաբաշխմամբ:

2) Ցանկապատները և պատյանները 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում պետք է ունենան առնվազն IP2X դասի պաշտպանություն, բացառությամբ այն դեպքերի, երբ մեծ բացակներն անհրաժեշտ են էլեկտրասարքվածքի բնականոն աշխատանքի համար:

Պաշտպանակները և պատյանները պետք է հուսալիորեն ամրացված լինեն և ունենան բավարար մեխանիկական ամրություն:

Անցումը ցանկապատից այն կողմ կամ պատյանի բացումը պետք է հնարավոր լինի միայն հատուկ բանալու կամ գործիքի միջոցով կամ հոսանատար մասերից լարումը հանելուց հետո: Այդ պայմանների պահպանման անհնարինության դեպքում պետք է տեղակայված լինեն ժամանակավոր պաշտպանակներ` IP2X-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով, որոնց հեռացումը նույնպես հնարավոր լինի միայն հատուկ բանալու կամ գործիքի օգնությամբ:

3) Պատնեշները նախատեսված են 1 կՎ-ից ցածր էլեկտրատեղակայանքներում հոսանատար մասերի հետ պատահական հպումից կամ 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքներում` վտանգավոր հեռավորության վրա դրանց մոտենալուց պաշտպանության համար, բայց չեն բացառում հոսանատար մասերին կանխամտածված հպումը և մոտեցումը պատնեշը շրջանցելիս: Պատնեշների հեռացման համար բանալու կամ գործիքի կիրառում չի պահանջվում, սակայն դրանք պետք է ամրացված լինեն այնպես, որ հնարավոր չլինի ոչ կանխամտածված դրանց հանելը: Պատնեշները պետք է լինեն մեկուսիչ նյութից:

4) Հասանելիության գոտուց դուրս տեղաբաշխումը 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքների հոսանատար մասերի հետ ուղղակի հպումից կամ 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքներում` դրանց մոտենալուց պաշտպանության համար, կարելի է կիրառել սույն գլխի 2-րդ և 3-րդ կետերում նշված միջոցառումների իրագործման անհնարինության դեպքում կամ դրանց բավարար չլինելու դեպքում: Ընդ որում, հեռավորությունը միաժամանակյա հպման համար մատչելի հաղորդիչ մասերի միջև մինչև 1 կՎ լարմամբ էլեկտրատեղակայանքներում պետք է լինի 2,5 մ-ից ոչ պակաս:

Հասանելիության գոտու ներսում չպետք է լինեն տարբեր պոտենցիալներ ունեցող և միաժամանակյա հպման համար մատչելի մասեր:

ՈՒղղաձիգ ուղղությամբ հասանելիության գոտին 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում պետք է կազմի 2,5 մ այն մակերևույթից, որի վրա մարդիկ գտնվում են (նկ. 6):

Նշված չափերը նշված են առանց հաշվի առնելու օժանդակ միջոցների (օրինակ` գործիքի, աստիճանների, երկար առարկաների) օգտագործումը:

 

Նկար 6. Հասանելիության գոտին մինչև 10 կՎ էլեկտրատեղակայանքներում

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

5) Պատնեշների տեղակայումը և տեղաբաշխումը հասանելիության գոտուց դուրս թույլատրվում է միայն այն սենքերում, որոնք մատչելի են որակավորված անձնակազմին:

6) 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքների էլեկտրասենքերում ուղղակի հպումից պաշտպանություն չի պահանջվում հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում`

ա) այդ սենքերը պարզորոշ կերպով նշված են և մուտք գործել այդ սենքերը հնարավոր է միայն բացելու օգնությամբ,

բ) ապահովված է շինությունից ազատ ելքի հնարավորություն` առանց բացելու, եթե նույնիսկ արտաքինից այն փակված է բանալիով,

գ) սպասարկման անցարանների նվազագույն չափսերը համապատասխանում են սույն ՏԿ-ի պահանջներին:

(27-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

28. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀՊՈՒՄԻՑ

 

1) Գերցածր (փոքր) լարումը (ԳՑԼ) 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում կարող է կիրառվել էլեկտրական հոսանահարումից պաշտպանության համար` ուղղակի և անուղղակի հպման դեպքում շղթաների պաշտպանական էլեկտրական բաժանման հետ զուգորդմամբ կամ սնման ինքնավար անջատման հետ զուգորդմամբ:

Որպես ԳՑԼ-ի շղթաների սնման աղբյուր երկու դեպքում էլ պետք է կիրառել անվտանգ բաժանարար տրանսֆորմատոր` համապատասխան ԳՕՍՏ 30030 «Տրանսֆորմատորներ. Բաժանիչ և անվտանգ բաժանիչ տրանսֆորմատորներ. Տեխնիկական պահանջներ»-ին կամ ԳՑԼ-ի այլ աղբյուր, որն ապահովում է անվտանգության հավասարազոր աստիճան:

ԳՑԼ-ի շղթաների հոսանատար մասերը պետք է էլեկտրականապես առանձնացված լինեն մյուս շղթաներից այնպես, որ ապահովվի էլեկտրական առանձնացումը, որը հավասարազոր է տարանջատմանը` բաժանարար տրանսֆորմատորի առաջնային և երկրորդային փաթույթների միջև:

ԳՑԼ-ի շղթայի հաղորդիչները, որպես կանոն, պետք է անցկացվեն առանձին` ավելի բարձր լարումների հաղորդիչներից և պաշտպանական հաղորդիչներից կամ առանձնացված լինեն նրանցից` հողակցված մետաղե էկրանով (պատյանով) կամ, որպես լրացում, հիմնական մեկուսացմանն ամփոփված լինեն ոչ մետաղական պատյանի մեջ:

Վարդակային միացումների խրոցները և վարդակները ԳՑԼ-ի շղթաների մեջ չպետք է թույլ տան միացումներ այլ լարումների վարդակներին և խրոցակներին:

Խրոցակային վարդակները պետք է լինեն առանց պաշտպանական հպակի:

ԳՑԼ-ի փոփոխական հոսանքի 25 Վ-ից կամ հաստատուն հոսանքի 60 Վ-ից բարձր արժեքների դեպքում պետք է իրագործվի նաև պաշտպանություն ուղղակի հպումից պաշտպանակների կամ պատյանների կամ մեկուսացման միջոցով համապատասխանում է փոփոխական հոսանքի 500 Վ փորձարկման լարմանը 1 րոպեի ընթացքում:

2) Շղթաների էլեկտրական տարանջատման զուգորդմամբ ԳՑԼ-ի կիրառման դեպքում բաց հաղորդիչ մասերը չպետք է կանխամտածված միակցվեն այլ շղթաների հողակցիչին, պաշտպանական հաղորդիչներին կամ բաց հաղորդիչ մասերին` բացի այն դեպքից, երբ կողմնակի հաղորդիչ մասերի միացումն էլեկտրասարքվածքի հետ անհրաժեշտ է, իսկ լարումն այդ մասերի վրա չի կարող գերազանցել ԳՑԼ-ի արժեքը:

ԳՑԼ-ի կիրառումը` շղթաների էլեկտրական անջատման զուգորդմամբ, պետք է կիրառվի, երբ ԳՑԼ-ի օգնությամբ անհրաժեշտ է ապահովել պաշտպանություն էլեկտրական հոսանահարումից` մեկուսացումը վնասվելու դեպքում ոչ միայն ԳՑԼ-ի շղթայում, այլ նաև մյուս շղթաներում մեկուսացման վնասվելու դեպքում, օրինակ` աղբյուրը սնող շղթայում:

ԳՑԼ-ը սնման ինքնավար անջատման զուգորդմամբ կիրառելու դեպքում ԳՑԼ աղբյուրի արտանցիչներից մեկը և դրա հենամարմինը պետք է միակցված լինեն աղբյուրին սնող շղթայի պաշտպանական հաղորդչին:

3) Այն դեպքերում, երբ էլեկտրատեղակայանքում կիրառված է փոփոխական 50 Վ կամ հաստատուն 120 Վ չգերազանցող աշխատանքային (գործառնական) լարմամբ էլեկտրասարքվածք, այդպիսի լարումը կարող է օգտագործվել որպես ուղղակի և անուղղակի հպումից պաշտպանության միջոց, եթե այս դեպքում պահպանված են սույն գլխի 1-ին և 2-րդ կետերի պահանջները:

 

29. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1) Պաշտպանության պահանջներն անուղղակի հպման դեպքերի համար տարածվում են`

ա) էլեկտրական մեքենաների, տրանսֆորմատորների, ապարատների, լուսատուների և այլնի հենամարմինների վրա,

բ) էլեկտրական ապարատների շարժաբերների վրա,

գ) բաշխիչ վահանների հաղորդալարերի, կառավարման վահանակների և պահարանների վրա, ինչպես նաև հանովի և բացվող մասերի վրա, եթե վերջիններիս վրա տեղակայված է փոփոխական հոսանքի 50 Վ-ից բարձր լարմամբ կամ հաստատուն հոսանքի 120 Վ-ից բարձր լարմամբ էլեկտրասարքավորում (սույն ՏԿ-ի համապատասխան բաժիններում նախատեսված դեպքերում` փոփոխական հոսանքի 25 Վ-ից և հաստատուն հոսանքի 60 Վ-ից բարձր),

դ) բաշխիչ սարքվածքների մետաղե կառուցվածքների, մալուխային կցորդիչների, հսկման և ուժային մալուխների թաղանթների և զրահի, էլեկտրահաղորդագծի ճկախողովակների և խողովակների, հաղորդաձողալարերի (հոսանահաղորդագծերի) հենարանային կառուցվածքների, վաքերի, տուփախողովակների, շերտաձողերի, մետաղաճոպանների և մետաղալարերի վրա, որոնց վրա ամրացված են մալուխները և հաղորդալարերը (բացի մետաղալարերից, մետաղաճոպաններից և շերտաձողերից, որոնցով անցկացվում են զրոյացված կամ հողանցված թաղանթով կամ զրահով մալուխները), ինչպես նաև այլ մետաղե կառուցվածքներ, որոնց վրա տեղակայվում է էլեկտրասարքվածքը,

ե) հաղորդալարերի հսկման և ուժային մալուխների մետաղե թաղանթների և զրահի վրա 26-րդ գլխի 8-րդ կետում նշվածները չգերազանցող լարման դեպքում, որոնք անցկացված են ավելի բարձր լարումների մալուխների և հաղորդալարերի հետ ընդհանուր մետաղե կոնստրուկցիաների վրա, այդ թվում` ընդհանուր խողովակներում, վաքերում և այլն,

զ) շարժական և փոխադրովի էլեկտրաընդունիչների հենամարմինների վրա,

է) հաստոցների, մեքենաների և մեխանիզմների շարժվող մասերի վրա տեղակայված էլեկտրասարքվածքի վրա:

Սնման ինքնավար անջատումը որպես պաշտպանական միջոց կիրառելու դեպքում նշված բաց հաղորդիչ մասերը պետք է միակցվեն սնման աղբյուրի հողակցված չեզոքին` ՏՆ համակարգում և հողակցվեն ԻՏ և ՏՏ համակարգերում:

2) Չի պահանջվում աղբյուրի չեզոքին կանխամտածված միացնել` ՏՆ համակարգում և հողակցել ԻՏ և ՏՏ համակարգում`

ա) էլեկտրասարքվածքի և ապարատների հենամարմինները, որոնք տեղակայված են կոնստրուկցիաների, բաշխիչ սարքվածքների, վահանների, պահարանների, հաստոցների, մեքենաների և մեխանիզմների հենոցների մետաղե հիմքերի վրա, որոնք միացված են սնման աղբյուրի չեզոքին կամ հողակցված են, այդ հենամարմինների հուսալի էլեկտրական հպումը հիմքերի հետ ապահովելու դեպքում,

բ) կոնստրուկցիաները, որոնք թվարկված են սույն գլխի 1-ին կետում, այդ կոնստրուկցիաների և դրանց վրա տեղակայված էլեկտրասարքվածքի միջև հուսալի էլեկտրական կոնտակտ ապահովելու դեպքում, եթե էլեկտրասարքվածքը միացված է պաշտպանական հաղորդչին,

գ) բաշխիչ սարքվածքների խցերի, պահարանների, պաշտպանակների մետաղե հենակմախքների հանովի կամ բացվող մասերը, եթե հանովի (բացվող) մասերի վրա էլեկտրասարքվածք տեղակայված չէ, կամ եթե տեղակայված էլեկտրասարքվածքի լարումը չի գերազանցում 26-րդ գլխի 8-րդ կետում նշված արժեքները,

դ) օդային էլեկտրահաղորդման գծերի մեկուսիչների ամրանը և դրանց միակցված ամրակապիչ մասերը,

ե) կրկնակի մեկուսացմամբ էլեկտրասարքվածքի բաց հաղորդիչ մասերը,

զ) մետաղե ճարմանդները, պնդիչները, մալուխների մեխանիկական պաշտպանական խողովակների հատվածները` պատերի և հենածածկերի միջով դրանց անցման տեղերում և էլեկտրահաղորդագծերի այլ նման մասերը` մինչև 100 սմ2 մակերեսով, այդ թվում` թաքնված էլեկտրահաղորդագծերի միջաձիգ և ճյուղավորման տուփերը:

3) 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում սնման ինքնավար անջատում իրագործելու դեպքում բոլոր բաց հաղորդիչ մասերը պետք է միացվեն սնման աղբյուրի խուլ հողակցված չեզոքին, եթե կիրառված է ՏՆ համակարգ, և հողանցվեն, եթե կիրառված է ԻՏ կամ ՏՏ համակարգ: Ընդ որում, պաշտպանական ապարատների բնութագրերը և պաշտպանական հաղորդիչների հարաչափերը պետք է համաձայնեցված լինեն, որպեսզի ապահովված լինի պաշտպանական-փոխարկման ապարատի կողմից վնասված շղթայի անջատման նորմավորված ժամանակ` սնող ցանցի անվանական ֆազային լարմանը համապատասխան:

Այն էլեկտրատեղակայանքներում, որոնցում որպես պաշտպանական միջոցառում կիրառված է սնման ինքնավար անջատումը, պետք է իրագործվի պոտենցիալների հավասարեցում:

Սնման ինքնավար անջատման համար կարող են կիրառվել պաշտպանական-փոխարկման ապարատներ, որոնք գործարկվում են գերհոսանքներից կամ դիֆերենցիալ հոսանքից:

4) ՏՆ համակարգում սնման ինքնավար անջատման ժամանակ չպետք է գերազանցի սույն բաժնի N 1 աղյուսակում նշված արժեքները:

 

Աղյուսակ N 1

 

Պաշտպանական ինքնավար անջատման ամենամեծ թույլատրելի ժամանակ ՏՆ

համակարգի համար

 

._________________________________.

|Անվանական ֆազային |  Անջատման    |

|լարումը, U0, Վ    |  ժամանակը, վ |

|__________________|______________|

|      127         |      0.8     |

|__________________|______________|

|      220         |      0.4     |

|__________________|______________|

|      380         |      0.2     |

|__________________|______________|

|  380-ից ավել     |      0.1     |

._________________________________.

 

Անջատման ժամանակի տրված արժեքները համարվում են բավարար էլեկտրաանվտանգության ապահովման համար, այդ թվում` շարժական և փոխադրովի էլեկտրաընդունիչները և I դասի ձեռքի էլեկտրագործիքը սնող խմբային շղթայում:

Բաշխիչ, խմբային հարկային և այլն վահանները և վահանակները սնող շղթաներում անջատման ժամանակ չպետք է գերազանցի 5 վ-ը:

Թույլատրվում է սույն բաժնի N 1 աղյուսակում նշված արժեքներից մեծ անջատման ժամանակ, բայց 5 վ-ից ոչ ավելի այն շղթաներում, որոնք սնում են միայն մնայուն էլեկտրաընդունիչները բաշխիչ վահաններից կամ վահանակներից` հետևյալ պայմաններից մեկի կատարման դեպքում`

ա) գլխավոր հողակցիչ հաղորդաձողի և բաշխիչ վահանի կամ վահանակի միջև լրիվ դիմադրությունը չի գերազանցում հետևյալ արժեքը, Օմ

 

50Zշ/U0,

 

որտեղ` Zշ - «ֆազ-զրո» շղթայի լրիվ դիմադրությունն է, Օմ, U0 - շղթայի անվանական ֆազային լարումն է, Վ, 50 - լարման անկումն է գլխավոր հողակցիչ հաղորդաձողի և բաշխիչ վահանի կամ վահանակի միջև` պաշտպանական հաղորդչի տեղամասի վրա, Վ.

բ) բաշխիչ վահանի կամ վահանակի ՊԵ հաղորդաձողին միացված է պոտենցիալների հավասարեցման լրացուցիչ համակարգ, որն ընդգրկում է նույն կողմնակի հաղորդիչ մասերը, ինչ որ պոտենցիալների հավասարեցման հիմնական համակարգը:

Թույլատրվում է դիֆերենցիալ հոսանքից գործարկվող ՄՀՊ-ի կիրառում:

5) Չի թույլատրվում դիֆերենցիալ հոսանքից գործարկվող ՄՀՊ-ի կիրառում քառալար եռաֆազ շղթաներում (ՏՆ-Ց համակարգ): ՏՆ-Ց համակարգից սնում ստացող առանձին էլեկտրաընդունիչների պաշտպանության համար ՄՀՊ-ի կիրառման անհրաժեշտության դեպքում էլեկտրաընդունիչի պաշտպանական ՊԵ հաղորդիչը պետք է միացված լինի էլեկտրաընդունիչը սնող շղթայի ՊԵՆ հաղորդչին` մինչև պաշտպանական-փոխարկային ապարատը:

6) ԻՏ համակարգում սնման ինքնավար անջատման ժամանակը բաց հաղորդիչ մասերին կրկնակի միակցման դեպքում պետք է համապատասխանի սույն բաժնի N 2 աղյուսակին:

 

Աղյուսակ N 2

 

Պաշտպանական ինքնավար անջատման ամենամեծ թույլատրելի ժամանակը ԻՏ

համակարգի համար

 

._________________________________.

|Անվանական ֆազային |  Անջատման    |

|լարումը, U0, Վ    |  ժամանակը, վ |

|__________________|______________|

|       220        |     0.8      |

|__________________|______________|

|       380        |     0.4      |

|__________________|______________|

|       660        |     0.2      |

|__________________|______________|

|   660-ից ավել    |     0.1      |

._________________________________.

 

7) Պոտենցիալների հավասարեցման հիմնական համակարգը 1 կՎ-ից ցածր էլեկտրատեղակայանքներում պետք է միմյանց միացնի հետևյալ հաղորդիչ մասերը (նկար 7)`

ա) զրոյական պաշտպանական ՊԵ կամ սնող գծի ՊԵՆ հաղորդիչը ՏՆ համակարգում,

բ) հողակցման հաղորդիչը, որը միացված է էլեկտրատեղակայանքի հողակցիչ սարքվածքին` ԻՏ և ՏՏ համակարգերում,

գ) հողակցման հաղորդիչը, որը միացված է շենքի ներանցման վրա տեղակայված կրկնական հողակցիչին (եթե կա հողակցիչ),

դ) շենք մտնող հաղորդակցուղիների մետաղե խողովակները. տաք և սառը ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, գազամատակարարման և այլն:

Եթե գազամատակարարման խողովակաշարն ունի մեկուսացնող ագույց դեպի շենք ներանցիչի վրա, պոտենցիալների հավասարեցման հիմնական համակարգին միացվում է միայն խողովակաշարի այն մասը, որը գտնվում է մեկուսացնող ագույցի նկատմամբ շենքի կողմում,

ե) շենքի հենակմախքի մետաղամասերը,

զ) օդափոխության և լավորակման կենտրոնացված համակարգերի մետաղե մասերը: Օդափոխության և լավորակման ապակենտրոնացված համակարգերի առկայության դեպքում մետաղե օդատարները պետք է միացնել օդափոխիչների և լավորակիչների սնման վահանակների ՊԵ հաղորդաձողին,

է) ամպրոպապաշտպան 2-րդ և 3-րդ կարգի համակարգի հողակցիչ սարքվածքը,

ը) գործառական (աշխատանքային) հողակցման հաղորդիչը, եթե այդպիսին կա, և բացակայում են աշխատանքային հողակցման ցանցը պաշտպանական հողակցման հողակցող սարքվածքին միացնելու սահմանափակումները,

թ) հեռահաղորդակցուղային մալուխների մետաղե պատյանները:

Արտաքինից շենք մտնող հաղորդիչ մասերը պետք է հնարավորին չափ մոտ միացվեն շենք ներանցման կետին:

Պոտենցիալների հավասարեցման հիմնական համակարգի հետ միացման համար նշված բոլոր մասերը պետք է միացվեն գլխավոր հողակցող հաղորդաձողին (37-րդ գլխի 1-ին և 2-րդ կետեր)` պոտենցիալների հավասարեցման համակարգի հաղորդիչների միջոցով:

8) Պոտենցիալների լրացուցիչ հավասարեցման համակարգը պետք է միմյանց միացնի մնայուն էլեկտրասարքվածքի հպման համար միաժամանակ մատչելի բոլոր բաց հաղորդիչ մասերն անշարժ և կողմնակի հաղորդիչ մասերը, ներառյալ հպման համար շենքի մատչելի շինարարական կոնստրուկցիաների մետաղե մասերը, ինչպես նաև զրոյական պաշտպանական հաղորդիչները ՏՆ համակարգում և պաշտպանական հողակցման հաղորդիչները ԻՏ և ՏՏ համակարգերում` ներառյալ խրոցակային վարդակների պաշտպանական հաղորդիչները:

Պոտենցիալների հավասարեցման համար կարող են օգտագործվել հատուկ նախատեսված հաղորդիչները կամ կողմնակի հաղորդիչ մասերը, եթե դրանք բավարարում են էլեկտրական շղթայի հաղորդականության և անընդհատության 38-րդ գլխի 2-րդ կետի պահանջները:

9) Պաշտպանություն կարող է ապահովվել կրկնակի կամ ուժեղացված մեկուսացման միջոցով II դասի էլեկտրասարքվածքի կիրառմամբ կամ հոսանատար մասերը միայն հիմնական մեկուսացում ունեցող էլեկտրասարքվածքը պարփակելով մեկուսացնող պատյանի մեջ:

Կրկնակի մեկուսացմամբ սարքավորման հաղորդիչ մասերը չպետք է միացված լինեն պաշտպանական հաղորդչին և պոտենցիալների հավասարեցման համակարգին:

10) Շղթաների պաշտպանական էլեկտրական բաժանումը, որպես կանոն, պետք է կիրառել մեկ շղթայի համար:

Բաժանված շղթայի համար ամենամեծ աշխատանքային լարումը չպետք է գերազանցի 500 Վ-ը:

Առանձնացվող շղթայի սնումը պետք է իրագործված լինի բաժանարար տրանսֆորմատորից, որը համապատասխանում է ԳՕՍՏ 30030 «Բաժանարար տրանսֆորմատորներ և անվտանգ բաժանարար տրանսֆորմատորներ» կամ այլ աղբյուրի, որը կապահովի անվտանգության հավասար արժեք աստիճան:

Բաժանարար տրանսֆորմատորից սնվող շղթայի հոսանատար մասերը մյուս շղթաների հողակցված մասերի և պաշտպանական հաղորդիչների հետ միացումներ չպետք է ունենան:

Բաժանարար տրանսֆորմատորից սնվող շղթաների հաղորդիչները խորհուրդ է տրվում անցկացնել մյուս շղթաներից առանձին: Եթե դա հնարավոր չէ, ապա այդպիսի շղթաների համար պետք է օգտագործել առանց մետաղե պատյանի, զրահի, էկրանի մալուխներ կամ մեկուսացված հաղորդալարեր, որոնք անցկացվում են մեկուսիչ խողովակների միջով` պայմանով, որ այդ մալուխների և հաղորդալարերի անվանական լարումը համապատասխանում է համատեղ անցկացված շղթաների ամենամեծ լարմանը, իսկ յուրաքանչյուր շղթա պաշտպանված է գերհոսանքներից:

Եթե բաժանարար տրանսֆորմատորից սնվում է միայն մեկ էլեկտրաընդունիչ, ապա դրա բաց հաղորդիչ մասերը չպետք է միացված լինեն ոչ պաշտպանական հաղորդչին, ոչ այլ էլեկտրական շղթաների բաց հաղորդիչ մասերին:

Թույլատրվում է մի քանի էլեկտրաընդունիչների սնումը մեկ բաժանարար տրանսֆորմատորից հետևյալ պայմանները միաժամանակ կատարելու դեպքում`

ա) առանձնացվող շղթայի բաց հաղորդիչ մասերն էլեկտրական կապ չպետք է ունենան սնման աղբյուրի մետաղե հենամարմնի հետ,

բ) առանձնացվող շղթայի բաց հաղորդիչ մասերը պետք է միացված լինեն միմյանց` պոտենցիալների հավասարեցման տեղական համակարգի մեկուսացված չհողակցված հաղորդիչներով, որոնք միացումներ չունեն մյուս շղթաների պաշտպանական հաղորդիչների և բաց հաղորդիչ մասերի հետ,

գ) բոլոր խրոցային վարդակները պետք է ունենան պաշտպանական հպակ, որոնք միացված են պոտենցիալների հավասարեցման տեղական չհողակցված համակարգին,

դ) բոլոր ճկուն մալուխները, բացառությամբ II դասի էլեկտրասարքվածք սնողների, պետք է ունենան պաշտպանական հաղորդիչ, որոնք կիրառվում են որպես պոտենցիալների հավասարեցման հաղորդիչ,

ե) պաշտպանության սարքվածքով անջատման ժամանակը բաց հաղորդիչ մասերի վրա երկֆազ միացման դեպքում պետք է գերազանցի սույն բաժնի N 2 աղյուսակում նշված ժամանակը:

 

Նկար 7. Պոտենցիալների հավասարեցման համակարգը շենքում

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

11) Մեկուսիչ (անհաղորդիչ) սենքերը, գոտիները և հարթակները կարող են օգտագործվել 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրասարքվածքներում, երբ սնման ինքնավար անջատմանը ներկայացվող պահանջները չեն կարող իրագործվել, իսկ պաշտպանական այլ միջոցառումների կիրառումն անհնարին է կամ աննպատակահարմար:

Այդպիսի սենքերի հատակի և պատերի, մեկուսիչ գոտիների կամ հարթակների ցանկացած կետում դիմադրությունը տեղային գետնի նկատմամբ պետք է լինի ոչ պակաս`

50 կՕմ-ից` էլեկտրատեղակայանքի մինչև 500 Վ-ը, ներառյալ անվանական լարման դեպքում չափված 500 Վ լարման մեգօմաչափով, 100 կՕմ-ից` էլեկտրատեղակայանքի 500 Վ-ից ավելի անվանական լարման դեպքում` չափված 1 կՎ լարման մեգօմաչափով:

Եթե որևէ կետում դիմադրությունը փոքր է նշվածներից, ապա այդպիսի սենքերը, գոտիները, հարթակները չպետք է դիտարկվեն որպես էլեկտրական հոսանահարումից պաշտպանության միջոց:

Մեկուսացնող (անհաղորդիչ) սենքերի, գոտիների, հարթակների համար թույլատրվում է 0 դասի էլեկտրասարքվածքի օգտագործում` հետևյալ երեք պայմաններից առնվազն մեկի պահպանման դեպքում`

ա) բաց հաղորդիչ մասերը մեկը մյուսից և կողմնակի հաղորդիչ մասերից հեռացված են 2 մ-ից ոչ պակաս: Թույլատրվում է այդ հեռավորության փոքրացում մինչև 1,2 մ` հասանելիության գոտուց դուրս,

բ) բաց հաղորդիչ մասերն առանձնացված են կողմնակի հաղորդիչ մասերից` մեկուսիչ նյութից պատնեշներով: Ընդ որում, «ա» ենթակետում նշվածներից ոչ պակաս հեռավորությունները պետք է ապահովված լինեն պատնեշի մի կողմից,

գ) կողմնակի հաղորդիչ մասերը պատված են մեկուսացմամբ, որոնք պահում են 2 կՎ-ից ոչ պակաս փորձարկման լարում` 1 րոպեի ընթացքում:

Մեկուսացնող սենքերում (գոտիներում) պաշտպանական հաղորդիչ չպետք է նախատեսվի:

Պետք է նախատեսված լինեն միջոցառումներ` դրսից շինության կողմնակի հաղորդիչ մասերի վրա պոտենցիալների անուղղակի ներսբերման դեմ: Այդպիսի սենքերի հատակը և պատերը խոնավության ազդեցությանը չպետք է ենթարկվեն:

12) 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում պաշտպանական միջոցներ իրագործելիս կիրառվող էլեկտրասարքվածքի դասերը, ըստ էլեկտրական հոսանահարումից մարդու պաշտպանության եղանակի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշում), պետք է ընդունել N 3 աղյուսակին համապատասխան:

 

Աղյուսակ N 3

 

Էլեկտրասարքվածքի կիրառումը 1 կՎ-ից ցածր լարմամբ

էլեկտրատեղակայանքներում

 

._________________________________________________________________________.

|  Դասը |      Մակնշումը    |Պաշտպանության |  Էլեկտրատեղակայանքում        |

|       |                   |նպատակը       |  էլեկտրասարքվածքի կիրառման   |

|       |                   |              |  պայմանները                  |

|_______|___________________|______________|______________________________|

|Դաս 0  |    -              |Անուղղակի     |Կիրառում անհաղորդիչ սենքերում.|

|       |                   |հպման դեպքում |Միայն մեկ էլեկտրաընդունիչի    |

|       |                   |              |սնում բաժանարար տրանսֆորմատորի|

|       |                   |              |երկրորդային փաթույթից         |

|_______|___________________|______________|______________________________|

|Դաս I  |Պաշտ. սեղմակ նշան  |Անուղղակի     |Էլեկտրասարքվածքի հողակցող     |

|       |կամ ՊԵ տառեր, կամ  |հպման դեպքում |սեղմակի միացումը              |

|       |դեղնականաչավուն    |              |էլեկտրատեղակայանքի պաշտպանական|

|       |շերտեր             |              |հաղորդչին                     |

|_______|___________________|______________|______________________________|

|Դաս II |      նշան         |Անուղղակի     |Անկախ էլեկտրատեղակայանքում    |

|       |                   |հպման դեպքում |ընդունված պաշտպանության       |

|       |                   |              |միջոցառումներից               |

|_______|___________________|______________|______________________________|

|Դաս III|      նշան         |ՈՒղղակի և     |Սնում անվտանգ բաժանարար       |

|       |                   |անուղղակի     |տրանսֆորմատորից               |

|       |                   |հպման դեպքում |                              |

._________________________________________________________________________.

 

30. 1 ԿՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՈՂԱԿՑԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՈՂԱԿՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ ՑԱՆՑԵՐՈՒՄ

 

1) 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքների հողակցիչ սարքվածքներն արդյունավետ հողակցված չեզոքով ցանցերում պետք է իրագործել կամ դրանց դիմադրությանը (սույն գլխի 3-րդ կետ), կամ դրանց հպման լարմանը (սույն գլխի 4-րդ կետ) ներկայացվող պահանջների պահպանմամբ, ինչպես նաև կոնստրուկտիվ իրագործմանը (սույն գլխի 5-րդ և 6-րդ կետեր) և հողակցող սարքվածքի վրա լարման սահմանափակմանը (սույն գլխի 2-րդ կետ) ներկայացվող պահանջները պահպանելով: Սույն գլխի 2-րդից մինչև 6-րդ կետերի պահանջները չեն տարածվում ՕԳ-ի հենասյուների հողակցիչ սարքվածքների վրա:

2) Լարումը հողակցիչ սարքվածքի վրա` դրանցից դեպի հող միակցման հոսանքը հոսելիս, որպես կանոն, չպետք է գերազանցի 10 կՎ-ը: 10 կՎ-ից բարձր լարումը թույլատրվում է այն հողակցիչ սարքվածքների վրա, որոնցից պոտենցիալի դուրսբերումը էլեկտրատեղակայանքների շենքերի և պաշտպանակների սահմաններից դուրս բացառվում է: Հողակցիչ սարքվածքի վրա 5 կՎ-ից ավելի լարման դեպքում պետք է նախատեսված լինեն միջոցառումներ կապի և հեռուստամեխանիկայի հեռացող մալուխների մեկուսացման պաշտպանության համար և վտանգավոր պոտենցիալների` էլեկտրատեղակայանքների սահմաններից դուրսբերման կանխման համար:

3) Հողակցիչ սարքվածքը, որն իրագործվում է դրա դիմադրությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ, տարվա ցանկացած ժամանակ պետք է ունենա 0,5 Օմ-ից ոչ ավելի դիմադրություն` հաշվի առնելով բնական և արհեստական հողակցիչները:

Էլեկտրական պոտենցիալի հարթեցման և սարքվածքով զբաղված տարածքում էլեկտրասարքվածքի միացումը հողակցիչին ապահովելու համար պետք է անցկացնել հորիզոնական երկայնական և լայնական հողակցիչներ և դրանց միավորել հողակցող ցանցի մեջ:

Երկայնական հողակցիչները պետք է անցկացվեն էլեկտրասարքվածքի առանցքների երկայնքով` սպասարկման կողմից` հողի մակերևույթից 0,5-ից մինչև 0,7 մ խորության վրա և սարքվածքի հիմնատակերից և հիմքերից 0,8-ից մինչև 1,0 մ հեռավորության վրա: Թույլատրվում է սարքվածքի հիմնատակերից և հիմքերից հեռավորությունների մեծացում` մինչև 1,5 մ` անցկացնելով մեկ հողակցիչ` սարքվածքի երկու շարքերի համար, եթե սպասարկման կողմերն ուղղված են դեմ առ դեմ, իսկ երկու շարքերի հիմքերի և հիմնատակերի միջև հեռավորությունը չի գերազանցում 3 մ-ը:

Լայնական հողակցիչները պետք է անցկացնել սարքվածքի միջև` հարմար տեղերում` հողի մակերևույթից 0,5-ից մինչև 0,7 մ խորության վրա: Խորհուրդ է տրվում հեռավորությունը դրանց միջև ընդունել ավելացող` հողակցող ցանցի ծայրամասերից դեպի կենտրոն: Ընդ որում, առաջին և հաջորդ հեռավորությունները, սկսած ծայրամասից, չպետք է գերազանցեն համապատասխանաբար 4, 5, 6, 7.5, 9, 11, 13.5, 16, 20 մ-ը: Հողակցող ցանցի բջիջների չափերը, որոնք հարում են ուժային տրանսֆորմատորների չեզոքների և կարճ միակցիչների հողակցող սարքվածքին միացնելու տեղերին, չպետք է գերազանցեն 6x6 մ-ը:

Հորիզոնական հողակցիչները պետք է անցկացնել հողակցող սարքվածքի զբաղեցրած տարածքի եզրով այնպես, որ դրանք միասին ստեղծեն փակ հաղորդաշղթա:

Եթե հողակցող սարքվածքի հաղորդաշղթան դասավորված է էլեկտրատեղակայանքի արտաքին ցանկապատի (պարսպի) սահմաններում, ապա դեպի դրա տարածք մուտքերի և տրանսպորտի մուտքի մոտ պետք է հարթեցնել պոտենցիալը` երկու ուղղաձիգ հողակցիչների տեղադրմամբ, որոնք միացվում են մուտքերի դիմաց տեղադրված արտաքին հորիզոնական հողակցիչին: ՈՒղղաձիգ հողակցիչները պետք է լինեն 3-ից մինչև 5 մ երկարության, իսկ դրանց միջև հեռավորությունը պետք է հավասար լինի մուտքի (տրանսպորտի մուտքի) լայնությանը:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1943-Ն
Որոշում