Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1943.270407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1943-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

(5-րդ մաս)

 

4) Հողակցող սարքվածքը, որն իրագործվում է հպման լարմանը ներկայացվող պահանջների պահպանմամբ, տարվա ցանկացած ժամանակ պետք է ապահովի նորմավորված լարումները (ԳՕՍՏ 12.1.038 ստանդարտը) չգերազանցող լարման արժեքներ` հողին միակցման հոսանքը նրանից հոսելիս:

Հպման լարման թույլատրելի արժեքը որոշելիս, որպես ներազդման հաշվարկային ժամանակ, պետք է ընդունել պաշտպանության գործելու ժամանակի և անջատիչի անջատման լրիվ ժամանակի գումարը: Աշխատանքային տեղերի մոտ հպման լարումների թույլատրելի արժեքները որոշելիս, որտեղ օպերատիվ փոխարկումների ժամանակ կարող են առաջանալ ԿՄ` փոխարկում կատարող անձնակազմի հպման համար մատչելի կոնստրուկցիաների վրա, պետք է ընդունել պահուստային պաշտպանության գործելու ժամանակը, իսկ մնացած տարածքի համար` հիմնական պաշտպանության:

Որպես աշխատանքային տեղ պետք է հասկանալ էլեկտրական ապարատների օպերատիվ սպասարկման տեղը:

Երկայնական և լայնական հորիզոնական հողակցիչների տեղաբաշխումը պետք է որոշվի հպման լարման` մինչև նորմավորված արժեքները սահմանափակելու պահանջներով և հողակցվող սարքվածքի միացման հարմարությամբ: Հեռավորությունը երկայնական և լայնական հորիզոնական արհեստական հողակցիչների միջև չպետք է գերազանցի 30 մ-ը, իսկ բնահողի մեջ դրանց զետեղման խորությունը պետք է լինի 0,3 մ-ից ոչ պակաս: Աշխատանքային տեղերի մոտ հպման լարումները փոքրացնելու համար, անհրաժեշտ դեպքերում, կարող է իրագործվել խճի ցանվածք` 0,1-ից մինչև 0,2 մ հաստության շերտով:

Տարբեր լարումների հողակցող սարքվածքները մեկ ընդհանուր հողակցող սարքվածքի մեջ միավորելու դեպքում հպման լարումը պետք է որոշվի ըստ միավորվող ԲԲՍ-ի հողին կարճ միակցման ամենամեծ հոսանքի:

5) Հողակցող սարքվածքն իրագործելիս, դրա դիմադրությանը կամ հպման լարմանը ներկայացվող պահանջները պահպանելիս, որպես լրացում սույն գլխի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներին, պետք է`

հողի մեջ առնվազն 0,3 մ խորությամբ անցկացնել հողակցիչ հաղորդիչներ, որոնք սարքավորումը կամ կոնստրուկցիաները միացնում են հողակցիչին,

անցկացնել երկայնական և լայնական հորիզոնական հողակցիչներ (չորս ուղղություններով) հողակցվող ուժային տրանսֆորմատորների, չեզոքների և կարճ միակցիչ դասավորման տեղերի մոտ:

Հողակցող սարքվածքն էլեկտրատեղակայանքի ցանկապատի սահմաններից դուրս գալու դեպքում հորիզոնական հողակցիչները, որոնք գտնվում են էլեկտրատեղակայանքի տարածքից դուրս, պետք է անցկացնել 1 մ-ից ոչ պակաս խորության վրա: Խորհուրդ է տրվում հողակցող սարքվածքի արտաքին հաղորդաշղթան այս դեպքում իրագործել բազմանկյան տեսքով` բութ կամ կորացված անկյուններով:

6) Խորհուրդ չի տրվում էլեկտրատեղակայանքների արտաքին ցանկապատը միացնել հողակցող սարքվածքին:

Եթե էլեկտրատեղակայանքից հեռանում են 110 կՎ և բարձր ՕԳ, ապա պետք է ցանկապատը հողակցել 2-ից մինչև 3 մ երկարությամբ ուղղաձիգ հողակցիչներով, որոնք տեղակայվում են ցանկապատի կանգնակների մոտ` դրա ամբողջ պարագծով` 20-ից մինչև 50 մ իրարից հեռու: Նման հողակցիչների տեղակայում չի պահանջվում մետաղե կանգնակներով ցանկապատի համար և երկաթբետոնից այն կանգնակներով, որոնց ամրանն էլեկտրականապես միացված է ցանկապատի մետաղե օղակներին:

Հողակցող սարքվածքի հետ արտաքին ցանկապատի էլեկտրական կապը բացառելու համար հեռավորությունը ցանկապատից մինչև հողակցվող սարքվածքի տարրերը, որոնք դասավորված են դրա երկայնքով` ներքին, արտաքին կամ երկու կողմերից, պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս: Ցանկապատի սահմաններից դուրս եկող հորիզոնական հողակցիչները, խողովակները և մետաղե պատյանով կամ զրահով մալուխները և մյուս մետաղե հաղորդակցուղիները պետք է անցկացված լինեն ցանկապատի կանգնակների մեջտեղով` 0,5 մ-ից ոչ պակաս խորությամբ: Արտաքին ցանկապատը շենքերին և կառույցներին հարելու տեղում, ինչպես նաև արտաքին ցանկապատին ներքին, մետաղե ցանկապատներին հարելու տեղերում պետք է իրականացվեն աղյուսե կամ փայտե ագույցներ` 1 մ-ից ոչ պակաս երկարությամբ:

Արտաքին ցանկապատի վրա տեղակայված էլեկտրաընդունիչների սնումը պետք է իրականացնել բաժանարար տրանսֆորմատորներից: Չի թույլատրվում այդ տրանսֆորմատորները տեղակայել ցանկապատի վրա: Բաժանարար տրանսֆորմատորի երկրորդային փաթույթն էլեկտրաընդունիչին միացնող գիծը պետք է մեկուսացված լինի հողից` հողակցվող սարքվածքի վրա լարման հաշվարկային արժեքի համար:

Եթե նշված միջոցառումներից թեկուզ մեկի կատարելն անհնարին է, ապա ցանկապատի մետաղական մասերը պետք է միացնել հողակցվող սարքվածքին և իրագործել պոտենցիալների հարթեցում այնպես, որպեսզի ցանկապատի դրսի և ներսի կողմերի հետ հպման լարումը չգերազանցի թույալատրելի արժեքները: Հողակցող սարքվածքը, ըստ թույլատրելի դիմադրության, իրագործելիս պետք է անցկացված լինի հորիզոնական հողակցիչ ցանկապատի արտաքին մասից` դրանից 1մ հեռավորության և 1մ խորության վրա: Այդ հողակցիչը պետք է միացնել հողակցվող սարքվածքին առնվազն չորս կետերում:

7) Եթե 1 կՎ-ից բարձր լարմամբ, արդյունավետ հողակցվող չեզոքով ցանցի էլեկտրատեղակայանքի հողակցող սարքվածքը միացված է մեկ այլ էլեկտրատեղակայանքի հողակցող սարքվածքի հետ` մետաղե պատյանով կամ զրահով մալուխի կամ այլ մետաղե կապերի օգնությամբ, ապա նշված այլ էլեկտրատեղակայանքի կամ շենքի շուրջը, որում դա տեղակայված է, պոտենցիալների հավասարեցման համար անհրաժեշտ է հետևյալ պայմաններից մեկի ապահովումը`

ա) հողի մեջ 1 մ խորության վրա հողակցիչի անցկացում` շենքի հիմքից կամ սարքավորումով զբաղեցված տարածքի պարագծից 1 մ հեռավորության վրա, որը միացված է այդ շենքի կամ տարածքի պոտենցիալների հավասարեցման համակարգի հետ, իսկ շենքի մուտքերի մոտ` հաղորդիչների տեղադրում` հողակցիչներից 1 մ և 2 մ հեռավորության վրա` համապատասխանաբար 1 մ և 1.5 մ խորության վրա և այդ հաղորդիչների միացում հողակցիչի հետ.

բ) որպես հողակցիչներ երկաթբետոնե հիմքերի օգտագործում` 35-րդ գլխի 1-ին կետին համապատասխան, եթե այդ դեպքում ապահովվում է պոտենցիալների հավասարեցման թույլատրելի մակարդակը: Որպես հողակցիչներ օգտագործվող երկաթբետոնե հիմքերի միջոցով պոտենցիալների հավասարեցման պայմանների ապահովումը որոշվում է ԳՕՍՏ 12.1.030 ստանդարտի պահանջներին համապատասխան:

Եթե շենքերի շուրջն առկա են ասֆալտե սալվածքներ, այդ թվում` մուտքերի մոտ, ապա չի պահանջվում «ա» և «բ» ենթակետերում նշված պայմանների կատարումը: Եթե որևէ մուտքի մոտ սալվածքը բացակայում է, ապա այդ մուտքի մոտ պետք է իրագործվի պոտենցիալների հավասարեցում `զետեղելով երկու հաղորդիչներ, ինչպես նշված է «ա» ենթակետում, կամ եթե պահպանվում է «բ» ենթակետով նախատեսված պայմանը: Բոլոր դեպքերում պետք է կատարվեն սույն գլխի 8-րդ կետի պահանջները:

8) Պոտենցիալների դուրսբերումից խուսափելու համար չի թույլատրվում էլեկտրաընդունիչների սնումը, որոնք գտնվում են 1 կՎ-ից բարձր լարմամբ արդյունավետ հողակցված չեզոքով ցանցի էլեկտրատեղակայանքների հողակցող սարքվածքների սահմաններից դուրս, հողակցված չեզոքով տրանսֆորմատորների 1 կՎ-ից ցածր երկրորդային փաթույթներից, որոնք գտնվում են 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքի հողակցող սարքվածքի հաղորդաշղթայի սահմաններում:

Անհրաժեշտության դեպքում այդպիսի էլեկտրաընդունիչների սնումը կարող է իրականացվել 1 կՎ-ից ցածր լարման կողմում մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորից մալուխային գծով, որն իրագործվում է առանց մետաղե պատյանի և զրահի մալուխով կամ ՕԳ-ով:

Այդ դեպքում լարումը հողակցող սարքվածքի վրա չպետք է գերազանցի ծակման ապահովիչի գործարկման լարումը, որը տեղակայված է մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորի ամենացածր լարմամբ կողմում:

Այդպիսի էլեկտրաընդունիչների սնումը կարող է իրականացվել նաև բաժանարար տրանսֆորմատորից: Բաժանարար տրանսֆորմատորը և գիծը` դրա երկրորդային փաթույթից մինչև էլեկտրաընդունիչ, եթե այն անցնում է 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքի հողակցող սարքվածքի զբաղեցրած տարածքով, պետք է ունենա մեկուսացում հողից` հողակցիչ սարքվածքի վրա լարման հաշվարկային արժեքի համար:

 

31. 1 ԿՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՈՂԱԿՑՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ ՑԱՆՑԵՐՈՒՄ

 

1) 1 կՎ-ից բարձր լարմամբ մեկուսացված չեզոքով ցանցերի էլեկտրատեղակայանքներում հողակցող սարքվածքի դիմադրությունը տարվա ցանկացած ժամանակ հողին միացման հաշվարկային հոսանքն անցնելիս, հաշվի առնելով բնական հողակցիչների դիմադրությունը, պետք է լինի` R <= 250/I, բայց 10 Օմ-ից ոչ ավելի, որտեղ I-ն հողին միակցման (հողակցման) հոսանքն է Ա):

Որպես հաշվարկային հոսանք ընդունվում է`

ա) առանց ունակային հոսանքների փոխհատուցման ցանցերում` հողին միակցման հոսանքը,

բ) ունակային հոսանքների փոխհատուցմամբ ցանցերում`

հողակցող սարքվածքների համար, որոնց միացված են փոխհատուցող ապարատները, այդ ապարատներից առավել հզորի անվանական հոսանքի 125%-ին հավասար հոսանքը,

հողակցող սարքվածքների համար, որոնց միացված չեն փոխհատուցող ապարատներ, հողին միակցման հոսանքը, որն անցնում է տվյալ ցանցում փոխհատուցող ապարատներից ամենահզորն անջատելիս:

Հողին միակցման հաշվարկային հոսանքը պետք է որոշված լինի ցանցի շահագործման ընթացքում հնարավոր սխեմաներից դրա համար, որի դեպքում այդ հոսանքն ունի ամենամեծ արժեքը:

2) Հողակցող սարքվածքը միաժամանակ 1 կՎ-ից ցածր լարմամբ, մեկուսացված չեզոքով էլեկտրատեղակայանքների համար օգտագործելիս պետք է իրագործվեն 33-րդ գլխի 1-ին կետի պայմանները:

Հողակցող սարքվածքը միաժամանակ 1 կՎ-ից ցածր լարմամբ, խուլ հողակցված չեզոքով էլեկտրատեղակայանքների համար օգտագործելիս հողակցող սարքվածքի դիմադրությունը պետք է լինի 32-րդ գլխի 2-րդ կետում նշված արժեքներից ոչ ավելի, կամ հողակցող սարքվածքին պետք է միացված լինեն 1 կՎ կամ բարձր լարման, կամ երկու լարումների առնվազն երկու մալուխների պատյանները և զրահները` այդ մալուխների 1 կմ-ից ոչ պակաս ընդհանուր երկարության դեպքում:

3) 6-ից մինչև 10/0,4 կՎ լարմամբ ենթակայանների համար պետք է իրագործված լինի մեկ ընդհանուր հողակցող սարքվածք, որին պետք է միացվեն`

ա) տրանսֆորմատորի չեզոքը` 1 կՎ-ից ցածր լարման կողմում,

բ) տրանսֆորմատորի հենամարմինը,

գ) 1 կՎ-ից ցածր և բարձր լարմամբ մալուխների պատյանները և զրահները,

դ) 1 կՎ-ից ցածր և բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքների բաց հաղորդիչ մասերը,

ե) կողմնակի հաղորդիչ մասերը:

Ենթակայանի զբաղեցրած հրապարակի շուրջը` առնվազն 0,5 մ խորության վրա և ենթակայանի շենքի հիմքի եզրից կամ բաց տեղակայված սարքվածքի հիմքերի եզրից 1 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, պետք է անցկացվի փակ հորիզոնական հողակցիչ (հաղորդաշղթա), որը միակցված է հողակցող սարքվածքին:

4) 1 կՎ-ից բարձր լարմամբ մեկուսացված չեզոքով ցանցի հողակցող սարքվածքը, որը 1 կՎ-ից բարձր լարմամբ արդյունավետ հողակցված չեզոքով ցանցի հողակցող սարքվածքի հետ միավորված է մեկ ընդհանուր հողակցող սարքվածքի մեջ, պետք է բավարարի 30-րդ գլխի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին:

 

32. 1 ԿՎ-ԻՑ ՑԱԾՐ ԼԱՐՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՈՂԱԿՑՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ԽՈՒԼ ՀՈՂԱԿՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ ՑԱՆՑԵՐՈՒՄ

 

1) Խուլ հողակցված չեզոքով էլեկտրատեղակայանքներում եռաֆազ փոփոխական հոսանքի գեներատորի կամ տրանսֆորմատորի չեզոքը, հաստատուն հոսանքի աղբյուրի միջին կետը, միաֆազ հոսանքի աղբյուրի արտանցիչներից մեկը պետք է միացվեն հողակցիչին` հողակցիչ հաղորդչի օգնությամբ:

Չեզոքի հողակցման համար նախատեսված արհեստական հողակցիչը, որպես կանոն, պետք է տեղաբաշխված լինի գեներատորի կամ տրանսֆորմատորի մոտակայքում: Ներարտադրամասային ենթակայանների համար թույլատրվում է հողակցիչը զետեղել շենքի պատի մոտ:

Եթե շենքի հիմքը, որի մեջ տեղաբաշխված է ենթակայանը, օգտագործվում է որպես բնական հողակցիչ, պետք է տրանսֆորմատորի չեզոքը հողակցել առնվազն երկու մետաղե սյուներին կամ մանրակներին միացնելով, որոնք եռակցված են առնվազն երկու երկաթբետոնե հիմքերին:

Բազմահարկ շենքի տարբեր հարկերում ներկառուցված ենթակայանների տեղաբաշխման դեպքում այդպիսի ենթակայանների տրանսֆորմատորների չեզոքի հողակցումը պետք է իրագործվի հատուկ անցկացված հողակցման հաղորդչի միջոցով: Այդ դեպքում հողակցման հաղորդիչը լրացուցիչ պետք է միացված լինի տրանսֆորմատորին ամենամոտ շենքի սյանը, իսկ դրա դիմադրությունը պետք է հաշվի առնել հողակցող այն սարքվածքի տարհոսման դիմադրությունը որոշելիս, որին միացված է տրանսֆորմատորի չեզոքը:

Բոլոր դեպքերում պետք է միջոցներ ձեռնարկվեն հողակցման շղթայի անընդհատությունն ապահովելու և մեխանիկական վնասվածքներից հողակցող սարքվածքի պաշտպանության համար:

Եթե ՊԵՆ-ի հաղորդչում, որը գեներատորի կամ տրանսֆորմատորի չեզոքը միացնում է 1 կՎ լարմամբ բաշխիչ սարքվածքի ՊԵՆ հաղորդաձողի հետ, տեղակայված է հոսանքի տրանսֆորմատոր, ապա հողակցման հաղորդիչը պետք է անմիջականորեն միացված լինի ոչ թե գեներատորի կամ տրանսֆորմատորի չեզոքին, այլ ՊԵՆ հաղորդաձողին, հնարավորության դեպքում` անմիջապես հոսանքի տրանսֆորմատորից հետո: Այդ դեպքում ՊԵՆ հաղորդչի բաժանումը ՊԵ և Ն հաղորդիչների ՏՆ-Ս համակարգում նույնպես պետք է իրագործվի հոսանքի տրանսֆորմատորից հետո: Հոսանքի տրանսֆորմատորը պետք է զետեղել գեներատորի կամ տրանսֆորմատորի չեզոքի արտանցիչին որքան հնարավոր է մոտ:

2) Հողակցող սարքվածքի դիմադրությունը, որին միակցված են գեներատորի կամ տրանսֆորմատորի չեզոքները կամ միաֆազ հոսանքի աղբյուրի արտանցիչները, տարվա ցանկացած ժամանակ պետք է լինի 2,4 և 8 Օմ-ից ոչ ավելի` համապատասխանաբար 660, 380 և 220 Վ եռաֆազ աղբյուրի գծային լարումների դեպքում կամ 380, 220 և 127 Վ` միաֆազ հոսանքի աղբյուրի դեպքում: Այդ դիմադրությունը պետք է ապահովված լինի` հաշվի առնելով բնական հողակցիչների, ինչպես նաև 1 կՎ-ից ցածր ՕԳ-ի ՊԵՆ կամ ՊԵ հաղորդչի կրկնական հողակցումների հեռացող գծերի երկուսից ոչ պակաս հողակցիչների օգտագործման դեպքում:

Հողակցիչի դիմադրությունը, որը զետեղված է գեներատորի կամ տրանսֆորմատորի չեզոքին կամ միաֆազ հոսանքի աղբյուրի ներանցիչին անմիջականորեն մոտ, պետք է լինի 15, 30 և 60 Օմ-ից ոչ ավելի` համապատասխանաբար եռաֆազ գեներատորի 380, 220, 127 Վ` գծային լարումների դեպքում կամ 380, 220 և 127 Վ միաֆազ հոսանքի աղբյուրի դեպքում:

Հողի p > 100 Օմ. մ տեսակարար դիմադրության դեպքում թույլատրվում է մեծացնել նշված նորմերը 0.01p անգամ, բայց ոչ ավելի տասնապատիկից:

3) 200 մ-ից ավելի երկարությամբ ՕԳ-ի ծայրերում կամ նրանից ճյուղավորումներում, ինչպես նաև այն էլեկտրատեղակայանքներին ՕԳ-ի ներանցումների վրա, որոնցում անուղղակի հպման դեպքում որպես պաշտպանական միջոց կիրառված է սնման ինքնավար անջատումը, պետք է իրագործված լինեն ՊԵՆ հաղորդչի լրացուցիչ հողակցումները: Ընդ որում, առաջին հերթին պետք է օգտագործել բնական հողակցիչները, օրինակ` հենասյուների ստորգետնյա մասերը, ինչպես նաև ամպրոպային գերլարումների համար նախատեսված հողակցող սարքվածքները:

Նշված կրկնական հողակցումներն իրագործվում են, եթե ավելի հաճախակի հողակցումներ ըստ ամպրոպային գերլարումներից պաշտպանության պայմանների, չեն պահանջվում:

ՊԵՆ հաղորդչի կրկնական հողակցումները հաստատուն հոսանքի ցանցերում պետք է իրագործված լինեն առանձին արհեստական հողակցիչների օգնությամբ, որոնք ստորգետնյա խողովակաշարերի հետ մետաղական միացումներ չպետք է ունենան:

ՊԵՆ հաղորդչի կրկնական հողակցումների համար հողակցման հաղորդիչները պետք է ունենան սույն բաժնի N 4 աղյուսակում տրվածներից ոչ պակաս չափեր:

 

Աղյուսակ N 4

 

Հողի մեջ անցկացված հողակցիչների և հողակցման հաղորդիչների

նվազագույն հեռավորությունները

 

._____________________________________________________________________.

|Նյութը  |  Հատույթի պրոֆիլը                |Տրամա-|Լայնական |Պատի    |

|        |                                  |գիծը, |հատույթի |հաստու- |

|        |                                  |մմ    |մակերեսը,|թյունը, |

|        |                                  |      |  մմ2    |  մմ    |

|________|__________________________________|______|_________|________|

|Պողպատ  |  Կլոր.                           |      |         |        |

|սև      |ուղղաձիգ հողակցիչների համար       |  16  |    -    |   -    |

|        |հորիզոնական հողակցիչների համար    |  10  |    -    |   -    |

|        |Ուղղանկյուն                       |  -   |   100   |   4    |

|        |Անկյունային                       |  -   |   100   |   4    |

|        |Խողովակային                       |  32  |    -    |   3.5  |

|________|__________________________________|______|_________|________|

|Պողպատ  |Կլոր.                             |      |         |        |

|ցինկապատ|                                  |      |         |        |

|        |ուղղաձիգ հողակցիչների համար       |  12  |    -    |   -    |

|        |հորիզոնական հողակցիչների համար    |  10  |    -    |   -    |

|        |Ուղղանկյուն                       |  -   |    75   |   3    |

|        |Խողովակային                       |  25  |    -    |   2    |

|________|__________________________________|______|_________|________|

|Պղինձ   |Կլոր                              |  12  |    -    |   -    |

|        |Ուղղանկյուն                       |  -   |    50   |   2    |

|        |Խողովակային                       |  20  |    -    |   2    |

|        |Ճոպան բազմալար                    |1.8 * |    35   |   -    |

._____________________________________________________________________.

 

4) Յուրաքանչյուր ՕԳ-ի ՊԵՆ հաղորդչի բոլոր կրկնական հողակցումների հողակցիչների ընդհանուր դիմադրությունը տարհոսմանը (այդ թվում` բնականների) տարվա ցանկացած ժամանակ պետք է լինի 5, 10 և 20 Օմ ոչ ավելի եռաֆազ հոսանքի աղբյուրի համապատասխանաբար 660, 380 և 220 Վ գծային լարումների դեպքում կամ 380, 220 և 127 Վ` միաֆազ հոսանքի աղբյուրի համար: Ընդ որում, կրկնական հողակցումներից յուրաքանչյուրի հողակցիչի դիմադրությունը պետք է լինի 15 ոչ ավելի, 30 և 60 Օմ-ից` համապատասխանաբար նույն լարումների դեպքում:

Բնահողի rՐ>100 Օմ.մ տեսակարար դիմադրության դեպքում թույլատրվում է մեծացնել նշված նորմերը 0,01rՐ անգամ, բայց տասնապատիկից ոչ ավելի:

 

33. 1 ԿՎ-ԻՑ ՑԱԾՐ ԼԱՐՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՈՂԱԿՑՄԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ ՑԱՆՑԵՐՈՒՄ

 

1) Հողակցող սարքվածքի դիմադրությունը, որն օգտագործվում է բաց հաղորդիչ մասերի պաշտպանական հողակցման համար, ԻՏ համակարգում պետք է համապատասխանի հետևյալ պայմանին`

 

R <= Uհպ/I,

 

որտեղ` R - հողակցվող սարքվածքի դիմադրությունն է, Օմ, Uհպ - հպման լարումն է, որի արժեքն ընդունվում է 50 Վ (տես նաև 26-րդ գլխի 8-րդ կետը), I - հողին միակցման լրիվ հոսանքն է (Ա):

Որպես կանոն, չի պահանջվում հողակցող սարքվածքի դիմադրությունն ընդունել 4 Օմ-ից պակաս: Թույլատրվում է հողակցող սարքվածքի դիմադրությունը մինչև 10 Օմ, եթե պահպանված է վերը նշված պայմանը, իսկ գեներատորի կամ տրանսֆորմատորի հզորությունը գերազանցում է 10 կՎԱ, այդ թվում` զուգահեռ աշխատող գեներատորի կամ տրանսֆորմատորների գումարային հզորությունը:

 

34. ՀՈՂԱԿՑՄԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ ՀՈՂԻ ՄԵԾ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

 

1) Արդյունավետ հողակցված չեզոքով 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքների հողակցող սարքվածքները հողի մեծ տեսակարար դիմադրությամբ շրջաններում խորհուրդ է տրվում իրագործել` պահպանելով հպման լարմանը (30-րդ գլխի 4-րդ կետ) ներկայացվող պահանջները:

Ժայռային կառուցվածքներում թույլատրվում է հորիզոնական հողակցիչներն անցկացնել ավելի փոքր խորության վրա, քան պահանջում են 30-րդ գլխի 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը, բայց 0,15 մ ոչ պակաս: Բացի դրանից, թույլատրվում է չիրագործել 30-րդ գլխի 3-րդ կետի պահանջած ուղղաձիգ հողակցիչները մուտքերի մոտ:

2) Հողի մեծ տեսակարար դիմադրությամբ շրջաններում հողակցող սարքվածքի անհրաժեշտ դիմադրությունն ապահովելու ուղիներն են`

ա) մեծացված երկարության ուղղաձիգ հողակցիչների սարքում, եթե հողի տեսակարար դիմադրությունը խորանալիս փոքրանում է, իսկ բնական խորացված հողակցիչները (օրինակ` եզրատնկված մետաղե խողովակներով հորատանցքերը) բացակայում են,

բ) դուրս բերովի հողակցիչների սարքում, եթե էլեկտրատեղակայանքի մոտակայքում (մինչև 2 կմ) կան հողի ավելի փոքր տեսակարար դիմադրությամբ տեղեր,

գ) ժայռային կառուցվածքներում հորիզոնական հողակցիչների շուրջը, խրամուղու մեջ կավային բնահողի զետեղում` հետագա տոփանումով և մինչև խրամուղու վերին մասը խիճ լցնելով,

դ) բնահողի արհեստական մշակման կիրառում` դրա տեսակարար դիմադրության փոքրացման նպատակով, եթե այլ եղանակներ կիրառվել չեն կարող կամ անհրաժեշտ արդյունք չեն տալիս:

3) 1 կՎ-ից բարձր լարմամբ, ինչպես նաև 1 կՎ-ից ցածր, մեկուսացված չեզոքով էլեկտրատեղակայանքներում, 500 Օմ.մ-ից մեծ տեսակարար դիմադրությամբ հողի համար, եթե սույն գլխի 1-ին և 2-րդ կետում նախատեսված միջոցառումները թույլ չեն տալիս ստանալ տնտեսական նկատառումներով ընդունելի հողակցիչներ, թույլատրվում է բարձրացնել հողակցող սարքվածքների 39-րդ գլխով պահանջվող դիմադրությունները 0,002rՐ անգամ, որտեղ rՐ-ն հողի համարժեք տեսակարար դիմադրությունն է, Օմ.մ: Ընդ որում, սույն գլխով պահանջվող դիմադրությունների մեծացումը պետք է լինի տասնապատիկից ոչ ավելի:

 

35. ՀՈՂԱԿՑԻՉՆԵՐԸ

 

1) Որպես բնական հողակցիչներ կարող են օգտագործվել`

ա) շենքերի և կառույցների մետաղե և երկաթբետոնե կոնստրուկցիաները, որոնք հպման մեջ են հողի հետ, այդ թվում` շենքերի և կառույցների երկաթբետոնե հիմքերը, որոնք ունեն պաշտպանական ջրամեկուսիչ ծածկույթներ ոչ ագրեսիվ, թույլ ագրեսիվ և միջին ագրեսիվ միջավայրերում,

բ) ջրմուղի մետաղե խողավակները, որոնք անցկացված են հողի մեջ,

գ) հորատանցքերի եզրատնկված խողավակները,

դ) հիդրոտեխնիկական կառույցների մետաղե ագույցները, ջրատարները, փականների դնովի մասերը և այլն,

ե) մայրուղային չէլեկտրաֆիկացված երկաթուղիների ռելսային ուղիները և մուտքային ուղիները` ռելսերի միջև կանխամտածված միջակապի առկայության դեպքում,

զ) հողի մեջ գտնվող մյուս մետաղե կոնստրուկցիաները և կառույցները,

է) հողի մեջ անցկացվող զրահապատ մալուխների մետաղե պատյանները: Մալուխների պատյանները կարող են ծառայել որպես միակ հողակցիչներ` երկուսից ոչ պակաս մալուխների դեպքում: Մալուխների ալյումինե պատյանների օգտագործումը որպես հողակցիչ չի թույլատրվում:

2) Չի թույլատրվում որպես հողակցիչ օգտագործել դյուրավառ հեղուկների, դյուրավառ կամ պայթավտանգ գազերի և խառնուրդների խողովակաշարերը և կոյուղու ու կենտրոնական ջեռուցման խողովակաշարերը: Նշված սահմանափակումները չեն բացառում այդպիսի խողովակաշարերի միացման անհրաժեշտությունը հողակցվող սարքվածքին` պոտենցիալների հավասարեցման նպատակով` 29-րդ գլխի 7-րդ կետին համապատասխան:

Չի կարելի որպես հողակցիչներ օգտագործել շենքերի և կառույցների երկաթբետոնե նախապես լարված ամրանով կոնստրուկցիաները, սական այս սահմանափակումը չի տարածվում ՕԳ-ի հենասյուների և ԲԲՍ-ի հենարանային կոնստրուկցիաների վրա:

Բնական հողակցիչների օգտագործման հնարավորությունն ըստ նրանցով հոսող հոսանքների խտության պայմանների, երկաթբետոնե հիմքերի ամրանային ձողերի եռակցման անհրաժեշտությունը, պողպատե սյուների խարսխային հեղույսների զոդումը երկաթբետոնե հիմքերի ամրանային ձողերին, ինչպես նաև հիմքերի օգտագործումն ուժեղ ագրեսիվ միջավայրերում պետք է որոշվեն հաշվարկով:

3) Արհեստական հողակցիչները կարող են լինել սև կամ ցինկապատ պողպատից կամ պղնձից: Արհեստական հողակցիչները չպետք է ներկվեն: Հողակցիչների նյութը և նվազագույն չափերը պետք է համապատասխանեն սույն բաժնի N 4 աղյուսակում տրվածներին:

4) 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքների համար հորիզոնական հողակցիչների հատույթը պետք է ընտրել ըստ ջերմային դիմացկունության պայմանի` թույլատրելի տաքացման 400 oC ջերմաստիճանի համար (կարճատև տաքացում, որը համապատասխանում է պաշտպանության գործելու և անջատիչի անջատման ժամանակին):

Հողակցող սարքվածքների կոռոզիայի վտանգի դեպքում պետք է իրագործել հետևյալ միջոցառումներից որևէ մեկը`

մեծացնել հողակցիչների և հողակցման հաղորդիչների հատույթները` հաշվի առնելով դրանց ծառայության ժամկետը,

կիրառել գալվանական ծածկույթով կամ պղնձե հողակցիչներ և հողակցման հաղորդիչներ:

Ընդ որում, պետք է հաշվի առնել հողակցող սարքվածքների դիմադրության հնարավոր մեծացումը` պայմանավորված քայքայմամբ (կոռոզիայով):

Չի կարելի հողակցիչները տեղաբաշխել այն տեղերում, որտեղ հողը չորացվում է խողովակաշարերի ջերմության ազդեցության տակ:

 

36. ՀՈՂԱԿՑՈՂ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

1) 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում հողակցման հաղորդիչների հատույթները պետք է բավարարեն պաշտպանական հաղորդիչներին ներկայացվող 38-րդ գլխի 6-րդ կետի պահանջներին:

Հողի մեջ անցկացված հողակցման հաղորդիչների նվազագույն հատույթները պետք է համապատասխանեն սույն բաժնի N 4 աղյուսակում տրվածներին:

Հողի մեջ ալյումինե չմեկուսացված հաղորդիչների անցկացում չի թույլատրվում:

2) 1 կՎ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքներում հողակցման հաղորդիչների հատույթները պետք է ընտրվեն այնպես, որ արդյունավետ հողակցված չեզոքով էլեկտրատեղակայանքներում, նրանցով միաֆազ ԿՄ ամենամեծ հոսանքը կամ երկֆազ ԿՄ հոսանքը մեկուսացված չեզոքով էլեկտրատեղակայանքներում հոսելիս, հողակցման հաղորդիչների ջերմաստիճանը չգերազանցի 400 oC-ը (կարճատև տաքացում, որը համապատասխանում է պաշտպանության գործելու և անջատիչի անջատման լրիվ ժամանակին):

3) 1 կՎ-ից բարձր լարմամբ, մեկուսացված չեզոքով էլեկտրատեղակայանքներում մինչև 25 մմ2 հատույթով հողակցման հաղորդիչների հաղորդականությունն ըստ պղնձի կամ դրան համարժեք այլ նյութերի պետք է կազմի ֆազային հաղորդիչների հաղորդականության 1/3-ից ոչ պակաս: Որպես կանոն, չի պահանջվում 25 մմ2-ից ավելի հատույթով պղնձե, 35 մմ2-ից ավելի ալյումինե, 120 մմ2-ից ավելի պողպատե հաղորդիչների կիրառում:

4) Հողակցող սարքվածքի դիմադրության չափում կատարելու համար տեղում պետք է նախատեսված լինի հողակցման հաղորդիչի անջատման հնարավորություն: 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում այդպիսի տեղ, որպես կանոն, հանդիսանում է գլխավոր հողակցող հաղորդաձողը: Հողակցման հաղորդիչի անջատումը հնարավոր պետք է լինի միայն գործիքի միջոցով:

5) 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքի հողակցման հաղորդիչը, որը միացնում է աշխատանքային (գործառական) հողակցման հողակցիչը գլխավոր հողակցող հաղորդաձողին, պետք է ունենա առնվազն հետևյալ հատույթները. պղնձե` 10 մմ2, ալյումինե` 16 մմ2, պողպատե` 75 մմ2:

6) Հողակցման հաղորդիչների` շենքի մեջ ներանցման տեղում պետք է նախատեսված լինի նշանը:

 

37. ԳԼԽԱՎՈՐ ՀՈՂԱԿՑՈՂ ՀԱՂՈՐԴԱՁՈՂԸ

 

1) Գլխավոր հողակցող հաղորդաձողը կարող է տեղադրված լինել 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքի մուտքային սարքվածքի ներսում կամ դրանից դուրս:

Մուտքային սարքվածքի ներսում որպես գլխավոր հողակցող հաղորդաձող պետք է օգտագործել ՊԵ հաղորդաձողը:

Առանձին տեղակայման դեպքում գլխավոր հաղորդաձողը պետք է տեղաբաշխված լինի մատչելի, սպասարկման համար հարմար տեղում` մուտքային սարքվածքի մոտակայքում:

Գլխավոր հողակցող հաղորդաձողի հատույթը պետք է լինի սնող գծի ՊԵ(ՊԵՆ) հաղորդչի հատույթից ոչ պակաս:

Գլխավոր հողակցող հաղորդաձողը, որպես կանոն, պետք է լինի պղնձե: Թույլատրվում է պողպատե գլխավոր հողակցող հաղորդաձողի կիրառում: Ալյումինե հաղորդաձողերի կիրառում չի թույլատրվում:

Հաղորդաձողի կոնստրուկցիայի մեջ պետք է նախատեսված լինի դրան միացված հաղորդիչների անհատական անջատման հնարավորություն: Անջատումը պետք է հնարավոր լինի միայն գործիքի օգտագործմամբ:

Միայն որակավորված անձնակազմի համար մատչելի տեղերում (օրինակ` բնակելի շենքերի վահանային սենքերում), գլխավոր հողակցող հաղորդաձողը պետք է տեղակայել բաց: Այն տեղերում, որոնք մատչելի են կողմնակի անձանց համար (օրինակ` տների մուտքերում կամ նկուղներում), այն պետք է ունենա պաշտպանական պատյան` պահարան կամ արկղ` բանալիով փակվող դռնակով: Դռնակի վրա կամ հաղորդաձողից վեր, պատի վրա, պետք է դրոշմված լինի նշանը:

2) Եթե շենքն ունի մի քանի առանձնացված ներանցիչ, գլխավոր հողակցող հաղորդաձողը պետք է իրագործված լինի յուրաքանչյուր մուտքային սարքվածքի համար: Ներկառուցված տրանսֆորմատորային ենթակայանների առկայության դեպքում գլխավոր հողակցող հաղորդաձողը պետք է տեղակայվի դրանցից յուրաքանչյուրի կողքին: Այդ հաղորդաձողերը պետք է միացվեն պոտենցիալների հավասարեցման հաղորդիչով, որի հատույթը պետք է լինի ենթակայանների ցածր լարման վահաններից հեռացող այն գծի ՊԵ(ՊԵՆ) հաղորդչի հատույթի կեսից ոչ պակաս, որն ունի ամենամեծ հատույթը: Այդ հաղորդաձողի հատույթը պետք է լինի 25 մմ2-ից ոչ ավելի ըստ պղնձի կամ դրան համարժեք այլ նյութի: Մի քանի գլխավոր հողակցող հաղորդաձողեր միացնելու համար կարող են օգտագործվել կողմնակի հաղորդիչ մասերը, որոնք համապատասխանում են էլեկտրական շղթայի անընդհատության և հաղորդականության նկատմամբ 38-րդ գլխի 2-րդ կետի պահանջներին:

 

38. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ (ՊԵ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ)

 

1) 1 կՎ-ից ցածր լարմամբ էլեկտրատեղակայանքներում որպես ՊԵ հաղորդիչներ կարող են օգտագործվել`

ա) հատուկ նախատեսված հաղորդիչներ`

բազմաջիղ մալուխների ջղեր,

մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարեր` ֆազային հաղորդալարերի հետ ընդհանուր պատյանում,

մնայուն անցկացված մեկուսացված կամ չմեկուսացված հաղորդիչները.

բ) էլեկտրատեղակայանքների բաց հաղորդիչ մասեր`

մալուխների ալյումինե պատյաններ,

էլեկտրահաղորդագծի պողպատե խողովակների, հաղորդալարերի և արտադրության լրակազմ սարքվածքի մետաղե պատյաններ և հենարանային կոնստրուկցիաներ,

էլեկտրահաղորդագծերի մետաղե տուփախողովակները և վաքերը կարելի է օգտագործել որպես պաշտպանական հաղորդիչներ, պայմանով, որ տուփախողովակների և վաքերի կոնստրուկցիայով նախատեսված է այդպիսի օգտագործում, որի մասին ցուցում կա շահագործման փաստաթղթերում, իսկ դրանց տեղաբաշխումը բացառում է պաշտպանական հաղորդիչների մեխանիկական վնասվելը.

գ) որոշ կողմնակի հաղորդիչ մասեր`

շենքերի և կառույցների մետաղե շինարարական կոնստրուկցիաները (ֆերմաներ, սյուներ և այլն),

շենքերի երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաների ամրանը` սույն գլխի 2-րդ կետի պահանջները կատարելու պայմանով,

արտադրական նշանակության մետաղակոնստրուկցիաները (ամբարձիչների տակի ռելսերը, ստորասրահները, հարթակները, վերելակների, ամբարձիչների, էլևատորների հորանները, հենամարմինների երիզվածքները և այլն):

2) Բաց և կողմնակի հաղորդիչ մասերի օգտագործումը որպես ՊԵ հաղորդիչներ թույլատրվում է, եթե դրանք համապատասխանում են սույն բաժնի պահանջներին` էլեկտրական շղթայի հաղորդականության և անընդհատության նկատմամբ:

Կողմնակի հաղորդիչ մասերը կարող են օգտագործվել որպես ՊԵ հաղորդիչներ, եթե դրանք, բացի դրանից, բավարարում են հետևյալ պահանջներին`

էլեկտրական շղթայի անընդհատությունն ապահովվում է կամ կոնստրուկցիայի կողմից, կամ համապատասխան միացումներով, որոնք պաշտպանված են մեխանիկական, քիմիական և այլ վնասվածքներից,

դրանց ապահավաքակցումն անհնար է, եթե նախատեսված չեն շղթայի անընդհատության և հաղորդականության պահպանման միջոցառումներ:

3) Չի թույլատրվում որպես ՊԵ հաղորդիչներ օգտագործել`

մեկուսիչ խողովակների և խողովակավոր հաղորդալարերի մետաղե պատյանները և կրող ճոպանները` ճոպանային հաղորդագծերի դեպքում, մետաղաճկախողովակները, ինչպես նաև հաղորդալարերի և մալուխների կապարե թաղանթները,

գազամատակարարման, դյուրավառ և պայթավտանգ նյութերի և խառնուրդների, կոյուղու և կենտրոնական ջեռուցման խողովակաշարերը,

ջրմուղային խողովակները` նրանցում մեկուսիչ միջադիրների առկայության դեպքում:

4) Շղթաների զրոյական պաշտպանական հաղորդիչները չի թույլատրվում օգտագործել որպես այլ շղթաներով սնվող էլեկտրասարքվածքի զրոյական պաշտպանական հաղորդիչներ, ինչպես նաև օգտագործել որևէ էլեկտրասարքվածքի բաց հաղորդիչ մասերը որպես մեկ այլ էլեկտրասարքվածքի զրոյական պաշտպանական հաղորդիչներ` բացառությամբ հաղորդաձողալարերի և արտադրության համալիր սարքվածքների պատյանների և հենարանային կոնստրուկցիաների, որոնք ապահովում են պաշտապանական հաղորդիչների միացման հնարավորություն նրանց` անհրաժեշտ տեղում:

5) Հատուկ նախատեսված պաշտպանական հաղորդիչների օգտագործումն այլ նպատակների համար չի թույլատրվում:

6) Պաշտպանական հաղորդիչների լայնական հատույթի նվազագույն կտրվածքները պետք է համապատասխանեն սույն բաժնի 5-րդ աղյուսակում տրված արժեքներին:

Հատույթների կտրվածքները նշված են այն դեպքերի համար, երբ պաշտպանական հաղորդիչները պատրաստված են նույն նյութից, ինչ որ ֆազային հաղորդիչները: ՈՒրիշ նյութերից պաշտպանական հաղորդիչների հատույթներն ըստ հաղորդականության պետք է համարժեք լինեն նշվածներին:

 

Աղյուսակ N 5

 

Պաշտպանական հաղորդիչների նվազագույն հատույթները

 

.__________________________________________________.

|Ֆազային հաղորդիչների |Պաշտպանական հաղորդիչների    |

|կտրվածքը, մմ2        |նվազագույն կտրվածքները, մմ2 |

|_____________________|____________________________|

|    S <= 16          |         S                  |

|_____________________|____________________________|

|  16 < S <= 35       |         16                 |

|_____________________|____________________________|

|    S > 35           |        S/2                 |

.__________________________________________________.

 

Թույլատրվում է, անհրաժեշտության դեպքում, պաշտպանական հաղորդիչների կտրվածքն ընդունել պահանջվողներից փոքր, եթե այն հաշվարկված է հետևյալ բանաձևով (միայն 5 Վ-ից փոքր կամ հավասար անջատման ժամանակի համար).

_____

                              S >= I\/ t/k,

 

որտեղ` S- պաշտպանական հաղորդչի հատույթի կտրվածքն է, մմ2, I - կարճ միակցման հոսանքն է, որն ապահովում է պաշտպանական ապարատի կողմից վնասված շղթայի անջատման ժամանակը սույն բաժնի NN 1 և 2 աղյուսակներին համապատասխան կամ 5 Վ-ից ոչ ավելի ժամանակում` 29-րդ գլխի 4-րդ կետին համապատասխան, Ա, t - պաշտպանական ապարատի գործարկման ժամանակն է, վ, k - գործակից, որի արժեքը կախված է պաշտպանական ապարատի հաղորդիչ նյութից, դրա մեկուսացումից, սկզբնական և վերջնական ջերմաստիճանից:

k-ի արժեքները պաշտպանական հաղորդիչների համար, նշված են սույն բաժնի NN 6 և 9 աղյուսակներում:

Եթե հաշվարկի ժամանակ ստացվում է սույն բաժնի N 5 աղյուսակում նշվածներից տարբերվող կտրվածք, ապա պետք է ընտրել մոտակա մեծ արժեքը, իսկ ոչ ստանդարտ կտրվածք ստանալու դեպքում` կիրառել մոտակա մեծ ստանդարտային հատույթով հաղորդիչ:

Առավելագույն ջերմաստիճանի արժեքները չպետք է գերազանցեն ԿՄ դեպքում հաղորդիչների տաքացման սահմանային թույլատրելի ջերմաստիճանները` IV բաժնին համապատասխան, իսկ պայթավտանգ գոտում էլեկտրատեղակայանքների համար պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 22782.0 ստանդարտով սահմանված արժեքներին:

7) Բոլոր դեպքերում պղնձե պաշտպանական հաղորդիչների հատույթը, որոնք չեն մտնում մալուխի կազմի մեջ կամ անցկացված են ֆազային հաղորդիչների հետ ոչ ընդհանուր պատյանում (խողովակում, տուփախողովակում, մեկ վաքի մեջ), պետք է լինի ոչ պակաս`

2.5 մմ2-ից` մեխանիկական պաշտպանության առկայության դեպքում,

4 մմ2-ից` մեխանիկական պաշտպանության բացակայության դեպքում:

Առանձին անցկացված պաշտպանական ալյումինե հաղորդիչների հատույթը պետք է լինի 16 մմ2-ից ոչ պակաս:

8) ՏՆ համակարգում, 30-րդ գլխի 1-ին կետի պահանջներն ապահովելու համար խորհուրդ է տրվում զրոյական պաշտպանական հաղորդիչներն անցկացնել համատեղ կամ ֆազային հաղորդիչներին անմիջականորեն մոտ:

 

Աղյուսակ N 6

 

k գործակցի արժեքները մալուխի մեջ չմտնող մեկուսացված պաշտպանական

հաղորդիչների համար և չմեկուսացված հաղորդիչների համար, որոնք

հպվում են մալուխների թաղանթին (հաղորդչի սկզբնական ջերմաստիճանն

ընդունվում է 30 oC)

 

.___________________________________________________________.

|         Հարաչափը         |        Մեկուսացման նյութը      |

|                          |________________________________|

|                          |պոլիվինիլ| պոլիվինիլ| բութիլային|

|                          |քլորիդ   |  քլորիդ  |   ռետին   |

|__________________________|_________|__________|___________|

|Վերջնական ջերմաստիճանը, oC|   160   |   250    |   220     |

|__________________________|_________|__________|___________|

|Հաղորդչի k-ն              |         |          |           |

|պղնձե                     |   143   |   176    |   166     |

|ալյումինե                 |    95   |   116    |   110     |

|պողպատե                   |    52   |    64    |    60     |

.___________________________________________________________.

 

Աղյուսակ N 7

 

k գործակցի արժեքը մալուխի պաշտպանական հաղորդչի համար, որը

մտնում է բազմաջիղ մալուխի մեջ

 

.____________________________________________________________________.

|        Հարաչափը          |          Մեկուսացման  նյութը            |

|                          |_________________________________________|

|                          |պոլիվինիլ|կարված պոլիէթիլեն, |բութիլային |

|                          |  քլորիդ |էթիլեն պրոպիլենային|   ռետին   |

|                          |         |ռետին              |           |

|__________________________|_________|___________________|___________|

|Սկզբնական ջերմաստիճանը, oC|   70    |         90        |    85     |

|__________________________|_________|___________________|___________|

|Վերջնական ջերմաստիճանը, oC|  160    |        250        |   220     |

|__________________________|_________|___________________|___________|

|Հաղորդչի k-ն              |         |                   |           |

|պղնձե                     |  115    |        143        |   134     |

|ալյումինե                 |   76    |         94        |    89     |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 8

 

k գործակցի արժեքը մալուխի ալյումինե թաղանթը որպես պաշտպանական

հաղորդիչ օգտագործելու դեպքում

 

.____________________________________________________________________.

|        Հարաչափը          |          Մեկուսացման  նյութը            |

|                          |_________________________________________|

|                          |պոլիվինիլ|կարված պոլիէթիլեն, |բութիլային |

|                          |  քլորիդ |էթիլեն պրոպիլենային|   ռետին   |

|                          |         |ռետին              |           |

|__________________________|_________|___________________|___________|

|Սկզբնական ջերմաստիճանը, oC|     60  |        80         |    75     |

|__________________________|_________|___________________|___________|

|Վերջնական ջերմաստիճանը, oC|    160  |       250         |   220     |

|__________________________|_________|___________________|___________|

|         k                |     81  |        98         |    93     |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 9

 

k գործակցի արժեքը չմեկուսացված հաղորդիչների համար, երբ նշված

ջերմաստիճանները մոտակայքում գտնվող նյութերի վնասվելու վտանգ

չեն ստեղծում (հաղորդչի սկզբնական ջերմաստիճանն ընդունվում է 30 oC)

 

(Նշված ջերմաստիճանները թույլատրվում են, եթե դրանք չեն վատացնում

միացումների որակը)

 

.____________________________________________________________________.

|Հաղորդչի|  Պայմանները     |                 Հաղորդիչներ             |

|նյութը  |                 |_________________________________________|

|        |                 |բաց անցկացված,|         շահագործող       |

|        |                 |հատուկ        |__________________________|

|        |                 |առանձնացված   |բնականոն   | հրդեհավտանգ  |

|        |                 |տեղերում      |միջավայրում| միջավայրում  |

|________|_________________|______________|___________|______________|

|Պղինձ   |Առավելագույն     |      500     |    200    |    150       |

|        |ջերմաստիճանը, oC |      228     |    159    |    138       |

|        |      k          |              |           |              |

|________|_________________|______________|___________|______________|

|Ալյումին|Առավելագույն     |      300     |    200    |    150       |

|        |ջերմաստիճանը, oC |      125     |    105    |     91       |

|        |      k          |              |           |              |

|________|_________________|______________|___________|______________|

|Պողպատ  |Առավելագույն     |      500     |    200    |    150       |

|        |ջերմաստիճանը, oC |      82      |     58    |     50       |

|        |      k          |              |           |              |

.____________________________________________________________________.

 

9) Այն տեղերում, որտեղ հնարավոր է ֆազային հաղորդալարերի մեկուսացման վնասվածք չմեկուսացված զրոյական պաշտպանական հաղորդչի և մետաղե պատյանի միջև կայծ առաջանալու հետևանքով (օրինակ` հաղորդալարերը խողովակների, տուփախողովակների, վաքերի մեջ անցկացնելիս), զրոյական պաշտպանական հաղորդիչները պետք է ունենան մեկուսացում, որը հավասարաարժեք է ֆազային հաղորդիչների մեկուսացմանը:

10) Չմեկուսացված ՊԵ հաղորդիչները պետք է պաշտպանված լինեն քայքայումից: ՊԵ հաղորդիչները մալուխների, խողավակաշարերի, երկաթգծի ուղիների հետ հատման տեղերում, շենքի մեջ դրանց ներանցման և այլ տեղերում, որտեղ հնարավոր է ՊԵ հաղորդիչների մեխանիկական վնասվածքներ, այդ հաղորդիչները պետք է պաշտպանված լինեն:

Ջերմաստիճանային և նստվածքային կարերի տրամախաչման տեղերում պետք է նախատեսված լինի ՊԵ հաղորդչի երկարության փոխհատուցում:

 

39. ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ԶՐՈՅԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ (ՊԵՆ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ)

 

1) Բազմաֆազ շղթաներում, ՏՆ համակարգում մնայուն անցկացված մալուխների համար, որոնց ջղերի լայնական հատույթի մակերեսն առնվազն 10 մմ2 է` ըստ պղնձի և 16 մմ2` ըստ ալյումինի, զրոյական պաշտպանական (ՊԵ) և զրոյական աշխատանքային (Ն) հաղորդիչների գործառույթները կարող են համատեղվել մեկ հաղորդչի մեջ (ՊԵՆ հաղորդիչ):

2) Չի թույլատրվում համատեղել զրոյական պաշտպանական և զրոյական աշխատանքային հաղորդիչների գործառույթները միաֆազ և հաստատուն հոսանքի շղթաներում: Որպես զրոյական պաշտպանական հաղորդիչ այդպիսի շղթաներում, պետք է նախատեսված լինի առանձին երրորդ հաղորդիչ: Այդ պահանջը չի տարածվում 1 կՎ-ից ցածր լարմամբ ՕԳ-ից էլեկտրաէներգիայի միաֆազ սպառողներին ճյուղավորումների վրա:

3) Չի թույլատրվում կողմնակի հաղորդիչ մասերի օգտագործում` որպես եզակի ՊԵՆ հաղորդիչ:

Այդ պահանջը չի բացառում բաց և կողմնակի հաղորդիչ մասերի օգտագործում որպես լրացուցիչ ՊԵՆ հաղորդիչ պոտենցիալների հավասարեցման համակարգին դրանց միացման դեպքում:

4) Հատուկ նախատեսված ՊԵՆ հաղորդիչները պետք է համապատասխանեն 38-րդ գլխի 6-րդ կետի պահանջներին` պաշտպանական հաղորդիչների հատույթի նկատմամբ:

ՊԵՆ հաղորդիչների մեկուսացումը պետք է հավասարարժեք լինի ֆազային հաղորդիչների մեկուսացմանը: Չի պահանջվում մեկուսացնել ցածրավոլտ համալիր սարքվածքների հավաքական հաղորդաձողերի ՊԵՆ հաղորդաձողը:

5) Երբ զրոյական աշխատանքային և զրոյական պաշտպանական հաղորդիչները առանձնացված են` սկսած էլեկտրատեղակայանքի որևէ կետից, չի թույլատրվում դրանց միավորել այդ կետից հետո` էներգիայի բաշխման ընթացքում: ՊԵՆ հաղորդչի զատման տեղում զրոյական պաշտպանական և զրոյական աշխատանքային հաղորդիչների վրա անհրաժեշտ է նախատեսել սեղմակներ կամ հաղորդաձողեր` հաղորդիչների համար, որոնք միացված են միմյանց: Սնող գծի ՊԵՆ հաղորդիչը պետք է միացված լինի զրոյական պաշտպանական ՊԵ հաղորդչի սեղմակին կամ հաղորդաձողին:

 

40. ՊՈՏԵՆՑԻԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

1) Որպես պոտենցիալների հավասարեցման համակարգի հաղորդիչներ կարող են օգտագործվել 38-րդ գլխի 1-ին կետում նշված բաց և կողմնակի հաղորդիչ մասերը կամ հատուկ անցկացված հաղորդիչները կամ դրանց զուգորդումը:

2) Պոտենցիալների հավասարեցման հիմնական համակարգի հաղորդիչների հատույթը պետք է լինի էլեկտրատեղակայանքի պաշտպանական հաղորդչի ամենամեծ հատույթի մակերեսից կեսից ոչ պակաս, եթե այդ դեպքում պոտենցիալների հավասարեցման հաղորդչի հատույթը, ըստ պղնձի կամ դրան համարժեք այլ նյութից հաղորդիչների, 25 մմ2-ն չի գերազանցում: Ավելի մեծ հատույթի հաղորդիչների կիրառում, որպես կանոն, չի պահանջվում: Պոտենցիալների հավասարեցման հիմնական համակարգի հաղորդիչների հատույթը ցանկացած դեպքում պետք է լինի ոչ պակաս` պղնձե` 6 մմ2, ալյումինե` 16 մմ2, պողպատե` 50 մմ2:

3) Պոտենցիալների հավասարեցման լրացուցիչ համակարգի հաղորդիչների հատույթը պետք է լինի ոչ պակաս`

երկու բաց հաղորդիչ մասերը միացնելիս` այդ մասերին միացված պաշտպանական հաղորդիչներից փոքրի հատույթից,

բաց հաղորդիչ մասի և կողմնակի հաղորդիչ մասի միացման դեպքում` բաց հաղորդիչ մասին միացված պաշտպանական հաղորդիչներից փոքրի հատույթից,

բաց հաղորդիչ մասի և կողմնակի հաղորդիչ մասի միացման դեպքում` բաց հաղորդիչ մասին միացված պաշտպանական հաղորդչի հատույթի կեսից:

Պոտենցիալների լրացուցիչ հավասարեցման հաղորդիչների հատույթները, որոնք մալուխի կազմի մեջ չեն մտնում, պետք է բավարարեն 38-րդ գլխի 7-րդ կետի պահանջները:

 

41. ՀՈՂԱԿՑՈՂ, ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԵՎ ՊՈՏԵՆՑԻԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԵՑՄԱՆ ՈՒ ՀԱՐԹԵՑՄԱՆ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) Հողակցող, պաշտպանական հաղորդիչների և պոտենցիալների հավասարեցման ու հարթեցման հաղորդիչների միացումները և այլ միացություններ պետք է լինեն հուսալի և ապահովեն էլեկտրական շղթայի անընդհատությունը: Խորհուրդ է տրվում պողպատե հաղորդիչների միացումներն իրագործել եռակցման միջոցով: Թույլատրվում է առանց ագրեսիվ միջավայրերի սենքերում և արտաքին կայանքներում հողակցման և զրոյական պաշտպանական հաղորդիչները միացնել այլ եղանակներով, որոնք ապահովում են ԳՕՍՏ 10434 ստանդարտի միացումների 2-րդ դասին ներկայացվող պահանջները:

Միացումները պետք է պաշտպանված լինեն քայքայումից և մեխանիկական վնասվածքներից:

Հեղուսային միացումների համար պետք է նախատեսված լինեն միջոցառումներ` հպակի թուլացման դեմ:

2) Միացումները պետք է մատչելի լինեն զննման և փորձարկումներ կատարելու համար` բացառությամբ այն միացումների, որոնք լցված են մեկուսախառնուրդով կամ հերմետիկացված են, ինչպես նաև եռակցված, զոդված և մամլված միացումները տաքացուցիչ տարրերին` ջեռուցման համակարգում և դրանց այն միացումներին, որոնք գտնվում են հատակների, պատերի, ծածկերի մեջ և հողում:

3) Հողակցման շղթայի անընդհատության վերահսկման սարքվածքի կիրառման դեպքում չի թույլատրվում դրանց կոճերը հաջորդաբար միացնել (երկատելով) պաշտպանական հաղորդիչների հետ:

4) Հողակցող և զրոյական պաշտպանական հաղորդիչների ու պոտենցիալների հավասարեցման հաղորդիչների միացումները բաց հաղորդիչ մասերին պետք է իրագործված լինեն եռակցման կամ հեղուսային միացումների օգնությամբ:

Հաճախակի ապահավաքակցման ենթարկվող կամ շարժական մասերի վրա տեղակայված կամ ցնցումների ու թրթռումների ենթարկվող սարքվածքի միակցումները պետք է իրագործվեն ճկուն հաղորդիչների օգնությամբ:

Էլեկտրահաղորդագծերի և ՕԳ-ի պաշտպանական հաղորդիչների միացումները պետք է կատարել նույն մեթոդներով, ինչ և ֆազային հաղորդիչների միացումները:

Էլեկտրատեղակայանքների հողակցման համար բնական հողակցիչներ օգտագործելիս և կողմնակի հաղորդիչ մասերը` որպես պաշտպանական հաղորդիչներ և պոտենցիալների հավասարեցման հաղորդիչներ օգտագործելիս` միացումները պետք է կատարել ԳՕՍՏ 12.1.030 ստանդարտով նախատեսված մեթոդներով:

5) Հողակցման հաղորդիչները երկարաձիգ բնական հողակցիչներին (օրինակ` խողովակներին) միացնելու տեղերը և եղանակները պետք է ընտրված լինեն այնպես, որպեսզի վերանորոգման աշխատանքների համար հողակցիչներն անջատելիս սպասվող հպման լարումները և հողակցող սարքվածքի հաշվարկային դիմադրությունների արժեքները չգերազանցեն անվտանգ արժեքները:

Ջրաչափերի, փականի և այլնի շունտելը պետք է կատարել համապատասխան հատույթի հաղորդչի օգնությամբ` կախված նրանից, թե արդյոք այն օգտագործվում է որպես պոտենցիալների հավասարեցման համակարգի պաշտպանական հաղորդիչ, պաշտպանական հողակցման հաղորդիչ կամ զրոյական պաշտպանական հաղորդիչ:

6) Էլեկտրատեղակայանքի յուրաքանչյուր բաց հաղորդիչ մասի միացումը զրոյական պաշտպանական կամ պաշտպանական հողակցիչ հաղորդչին պետք է իրագործված լինի առանձին ճյուղավորման օգնությամբ: Բաց հաղորդիչ մասերի հաջորդաբար միացումը պաշտպանական հաղորդչին չի թույլատրվում:

Հաղորդիչ մասերի միացումը պոտենցիալների հավասարեցման հիմնական համակարգին կարող է իրագործվել ինչպես առանձին ճյուղավորումների, այնպես էլ մեկ ընդհանուր, ոչ անջատովի հաղորդչին միացնելու միջոցով:

Հաղորդիչ մասերի միացումը պոտենցիալների հավասարեցման լրացուցիչ համակարգին կարող է կատարվել կամ առանձին ճյուղավորումների միջոցով, կամ մեկ չանջատովի հաղորդչին միացնելով:

7) Չի թույլատրվում փոխարկման ապարատներ միացնել ՊԵ և ՊԵՆ հաղորդիչների շղթաներում` բացառությամբ էլեկտրաընդունիչները խրոցակային միացումների միջոցով սնելու դեպքերի:

Թույլատրվում է բոլոր հաղորդիչների միաժամանակյա անջատում բնակելի, ամառանոցային և այգեգործական տների և դրանց նման օբյեկտների էլեկտրատեղակայանքների ներանցման վրա, որոնք սնվում են ՕԳ-ից միաֆազ ճյուղավորումներով: Ընդ որում, ՊԵՆ հաղորդչի բաժանումը ՊԵ և Ն հաղորդիչների, պետք է իրագործված լինի մինչև մուտքային պաշտպանական-փոխարկային ապարատը:

8) Եթե պաշտպանական հաղորդիչները և (կամ) պոտենցիալների հավասարեցման հաղորդիչները կարող են անջատվել նույն խրոցակային միացման օգնությամբ, որով անջատվում են ֆազային հաղորդիչները, խրոցակային միացուցչի վարդակը և խրոցը պետք է ունենան հատուկ պաշտպանական հպակներ` պաշտպանական հաղորդիչները կամ պոտենցիալների հավասարեցման հաղորդիչները դրանց միացնելու համար:

Եթե խրոցակային վարդակի հենամարմինը պատրաստված է մետաղից, ապա դա պետք է միացված լինի այդ վարդակի պաշտպանական հպակին:

 

42. ՏԱՆՈՎԻ ԷԼԵԿՏՐԱԸՆԴՈՒՆԻՉՆԵՐԸ

 

1) Սույն ՏԿ-ում տանովի էլեկտրաընդունիչներին են վերագրվում այն էլեկտրաընդունիչները, որոնք կարող են գտնվել մարդու ձեռքերում` դրանց շահագործման ընթացքում (ձեռքի էլեկտրագործիք, տանովի կենցաղային էլեկտրասարքեր, տանովի ռադիոէլեկտրոնային ապարատուրա և այլն):

2) Փոփոխական հոսանքի տանովի էլեկտրաընդունիչների սնումը պետք է իրագործել 380/220 Վ-ից ոչ բարձր լարմամբ ցանցից:

Ըստ մարդկանց էլեկտրահարման վտանգավորության մակարդակի` սենքի դասակարգումից (3-րդ գլուխ) կախված, տանովի էլեկտրաընդունիչներ սնող շղթաներում անուղղակի հպման դեպքում պաշտպանության համար կարող են կիրառվել սնման ինքնավար անջատումը, շղթաների պաշտպանական բաժանումը, գերցածր լարումը, կրկնակի մեկուսացումը:

3) Սնման ինքնավար անջատման կիրառման դեպքում տանովի էլեկտրաընդունիչների մետաղական հենամարմինները, բացառությամբ կրկնակի մեկուսացմամբ էլեկտրաընդունիչների, պետք է միացվեն պաշտպանական հաղորդչին` ՏՆ համակարգում կամ հողակցվեն ԻՏ համակարգում, որի համար պետք է նախատեսված լինի հատուկ (ՊԵ) հաղորդիչ, որը տեղակայված է մեկ թաղանթում` ֆազային հաղորդիչների հետ (մալուխի կամ հաղորդալարի երրորդ ջիղը` միաֆազ կամ հաստատուն հոսանքի էլեկտրաընդունիչների համար, չորրորդ կամ հինգերորդ ջիղը` եռաֆազ հոսանքի էլեկտրաընդունիչների համար), միակցված էլեկտրաընդունիչի հենամարմնին և խրոցակային միացման խրոցի պաշտպանական հպակին: ՊԵ հաղորդիչը պետք է լինի պղնձե, ճկուն, դրա հատույթը պետք է հավասար լինի ֆազային հաղորդիչների հատույթին: Այդ նպատակի համար զրոյական (Ն) աշխատանքային հաղորդչի օգտագործումը, այդ թվում` ֆազային հաղորդիչների հետ ընդհանուր թաղանթում տեղավորված, չի թույլատրվում:

4) Թույլատրվում է կիրառել մնայուն և առանձին տանովի պաշտպանական հաղորդիչներ և պոտենցիալների հավասարեցման հաղորդիչներ` փորձարկման լաբորատորիաների և փորձարարական կայանքների շարժական էլեկտրատեղակայանքների համար, որոնց տեղափոխությունը դրանց աշխատանքի ընթացքում չի նախատեսվում: Ընդ որում, մնայուն հաղորդիչները պետք է բավարարեն 38-րդ գլխի 7-10-րդ կետերի պահանջները, իսկ տանովի հաղորդիչները պետք է լինեն պղնձե, ճկուն և ունենան հատույթ` ոչ պակաս, քան ֆազային հաղորդիչներինն է: Այդպիսի հաղորդիչները ֆազային հաղորդիչների հետ մալուխի ընդհանուր կազմի մեջ չանցկացնելու դեպքում դրանց հատույթները պետք է լինեն 38-րդ գլխի 7-րդ կետում նշվածներից ոչ պակաս:

5) Որպես լրացուցիչ պաշտպանություն ուղղակի հպումից և անուղղակի հպման դեպքում արտաքին տեղակայման, 20 Ա-ից ոչ ավելի անվանական հոսանքով խրոցային վարդակները, ինչպես նաև ներքին տեղակայման, սակայն որոնց կարող են միացվել տանովի էլեկտրաընդունիչներ, որոնք օգտագործվում են շենքերից դուրս կամ բարձր վտանգավորության կամ առանձնապես վտանգավոր սենքերում պետք է պաշտպանված լինեն պաշտպանական անջատման սարքվածքներով` 30 մԱ-ից ոչ ավելի անվանական անջատող դիֆերենցիալ հոսանքով: Թույլատրվում է ձեռքի էլեկտրագործիքի կիրառում, սարքավորված ՄՀՊ-ի խրոցներով:

Հաղորդիչ հատակով, պատերով և առաստաղով նեղվածք սենքերում շղթաների պաշտպանական էլեկտրական բաժանում կիրառելու դեպքում, ինչպես նաև սույն ՏԿ-ի համապատասխան գլուխներում պահանջների առկայության դեպքում, առանձնահատուկ վտանգավորության այլ սենքերում, յուրաքանչյուր խրոց պետք է սնվի անհատական բաժանարար տրանսֆորմատորից կամ դրա առանձին փաթույթից:

Գերցածր լարման դեպքում` մինչև 50 Վ լարմամբ տանովի էլեկտրաընդունիչների սնումը պետք է իրականացված լինի անվտանգ բաժանարար տրանսֆորմատորից:

6) Տանովի էլեկտրաընդունիչները սնող ցանցին միացնելու համար պետք է կիրառել խրոցակային միացումներ, որոնք համպատասխանում են 41-րդ գլխի 8-րդ կետի պահանջներին: Տանովի էլեկտրաընդունիչների երկարացուցիչ հաղորդալարերի և մալուխների խրոցակային միացումներում հաղորդիչը սնման աղբյուրի կողմից պետք է միացված լինի վարդակին, իսկ էլեկտրաընդունիչի կողմից` խրոցին:

7) Խորհուրդ է տրվում վարդակային շղթաների պաշտպանական ՄՀՊ-ն տեղաբաշխել բաշխիչ (խմբային, բնակարանային) վահանակների մեջ:

Թույլատրվում է կիրառել ՄՀՊ վարդակներ:

8) Տանովի հաղորդիչները, մալուխների պաշտպանական հաղորդիչները պետք է նշագրվեն դեղնականաչավուն շերտերով:

 

43. ՇԱՐԺԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Շարժական էլեկտրատեղակայանքներին ներկայացվող պահանջները չեն տարածվում նավային էլեկտրատեղակայանքների, հաստոցների, մեքենաների և մեխանիզմների շարժական մասերի վրա տեղաբաշխված էլեկտրասարքվածքի, էլեկտրիֆիկացված տրանսպորտի, բնակելի ավտոֆուրգոնների վրա:

Փորձարկման լաբորատորիաները պետք է ղեկավարվեն նաև արտադրանքի շահագործման փաստաթղթերի պահանջներով:

2) Շարժական էլեկտրատեղակայանքները կարող են սնում ստանալ էլեկտրաէներգիայի մնայուն կամ ինքնավար շարժական աղբյուրներից:

Սնումը մնայուն էլեկտրական ցանցից, որպես կանոն, իրագործվում է խուլ հողակցված չեզոքով աղբյուրից` ՏՆ-Ս և ՏՆ-Ց-Ս համակարգերի կիրառմամբ: Զրոյական պաշտպանական ՊԵ և զրոյական աշխատանքային Ն հաղորդչի գործառույթների միավորումը մեկ ընդհանուր ՊԵՆ հաղորդչի մեջ, շարժական էլեկտրատեղակայանքի ներսում չի թույլատրվում: Սնող գծի ՊԵՆ հաղորդչի բաժանումը ՊԵ և Ն հաղորդիչների, պետք է իրագործվի կայանքը սնման աղբյուրին միացնելու կետում:

Ինքնավար շարժական աղբյուրից սնման դեպքում դրա չեզոքը, որպես կանոն, պետք է մեկուսացված լինի:

3) Մնայուն էլեկտրաընդունիչներն ինքնավար շարժական սնման աղբյուրներից սնելու դեպքում` սնման աղբյուրի չեզոքի ռեժիմը և պաշտպանական միջոցառումները պետք է համապատասխանեն մնայուն էլեկտրաընդունիչների համար ընդունված չեզոքի ռեժիմներին և պաշտպանության միջոցներին:

4) Շարժական էլեկտրատեղակայանքը սնման մնայուն աղբյուրից սնելու դեպքում, անուղղակի հպման դեմ, պաշտպանության համար պետք է կատարվի սնման ինքնավար անջատում` 29-րդ գլխի 4-րդ կետին համապատասխան, գերհոսանքներից պաշտպանության սարքվածքների կիրառմամբ: Ընդ որում, սույն բաժնի N 1 աղյուսակում ներկայացված անջատման ժամանակը պետք է փոքրացվի կրկնակի, կամ գերհոսանքներից պաշտպանության սարքվածքին լրացուցիչ պետք է կիրառված լինի պաշտպանական անջատման սարքվածք, որը գործում է դիֆերենցիալ հոսանքից:

Թույլատրվում է հատուկ սարքավորումներում ՄՀՊ-ի կիրառում, որոնք գործում են հողի նկատմամբ հենամարմնի պոտենցիալից: Հողի նկատմամբ հենամարմնի պոտենցիալին արձագանքող ՄՀՊ-ի կիրառման դեպքում նախադրվածքը, ըստ անջատող լարման արժեքի, պետք է լինի 25 Վ` 5 վ-ից ոչ ավելի անջատման ժամանակի դեպքում:

5) Սնման աղբյուրին շարժական էլեկտրատեղակայանքը միացնելու կետում պետք է տեղակայված լինի գերհոսանքներից պաշտպանության սարքվածք և ՄՀՊ, որը գործում է դիֆերենցիալ հոսանքից, որի անվանական դիֆերենցիալ անջատող հոսանքը պետք է 1-ից 2 աստիճանով մեծ լինի ՄՀՊ-ի համապատասխան հոսանքից, որը տեղակայված է դեպի շարժական էլեկտրատեղակայանք ներանցիչի վրա:

Անհրաժեշտության դեպքում շարժական էլեկտրատեղակայանքի ներանցիչի վրա կարող է կիրառվել շղթաների պաշտպանական էլեկտրական բաժանում` 29-րդ գլխի 10-րդ կետին համապատասխան: Ընդ որում, բաժանարար տրանսֆորմատորը, ինչպես նաև ներանցիչային սարքվածքը պետք է տեղավորված լինեն մեկուսացնող պատյանի մեջ:

Շարժական էլեկտրատեղակայանքին սնման աղբյուրի ներանցիչի միացման սարքվածքը պետք է ունենա կրկնակի մեկուսացում:

6) ԻՏ համակարգում սնման ինքնավար անջատման կիրառման դեպքում անուղղակի հպման դեմ պաշտպանության համար պետք է իրագործված լինեն`

պաշտպանական հողակցում` մեկուսացման անընդհատ հսկման զուգորդմամբ, որը գործում է ազդանշանի վրա,

սնման ինքնավար անջատում` բաց հաղորդիչ մասերի վրա երկֆազ միացման դեպքում, որն ապահովվում է անջատման ժամանակ սույն բաժնի N 10 աղյուսակին համապատասխան:

 

Աղյուսակ N 10

 

Պաշտպանական ինքնավար անջատման ամենամեծ թույլատրելի ժամանակը ԻՏ

համակարգի համար շարժական էլեկտրատեղակայանքներում, որոնք սնվում են

ինքնավար շարժական աղբյուրից

 

._____________________________________________________.

|Անվանական գծային լարումը (U), Վ| Անջատման ժամանակը, վ|

|_______________________________|_____________________|

|           220                 |          0.4        |

|_______________________________|_____________________|

|           380                 |          0.2        |

|_______________________________|_____________________|

|           660                 |          0.06       |

|_______________________________|_____________________|

|       660-ից ավելի            |          0.02       |

._____________________________________________________.

 

Սնման ինքնավար անջատումն ապահովելու համար պետք է կիրառված լինի գերհոսանքներից պաշտպանության սարքվածք, որն արձագանքում է դիֆերենցիալ հոսանքին, կամ մեկուսացման անընդհատ վերահսկման սարքվածք, որը գործում է անջատման վրա, կամ 43-րդ գլխի 4-րդ կետին համապատասխան` ՄՀՊ, որն արձագանքում է հողի նկատմամբ հենամարմնի պոտենցիալին:

7) Շարժական էլեկտրատեղակայանքի մեջ ներանցման վրա պետք է նախատեսված լինի պոտենցիալների հավասարեցման գլխավոր հաղորդաձող, որը համապատասխանում է գլխավոր հողակցող հաղորդաձողին ներկայացվող 37-րդ գլխի 1-ին կետի պահանջներին, և որին պետք է միացվեն`

զրոյական պաշտպանական ՊԵ հաղորդիչը կամ սնող գծի ՊԵ պաշտպանական հաղորդիչը,

շարժական էլեկտրատեղակայանքի պաշտպանական հաղորդիչը` դրան միակցված բաց հաղորդիչ մասերի պաշտպանական հաղորդիչների հետ միասին,

շարժական էլեկտրատեղակայանքի հենամարմնի և մյուս կողմնակի հաղորդիչ մասերի պոտենցիալների հավասարեցման հաղորդիչները,

հողակցման հաղորդիչը, որը միակցված է շարժական էլեկտրատեղակայանքի տեղական հողակցիչին (դրա առկայության դեպքում):

Անհրաժեշտության դեպքում, բաց և կողմնակի հաղորդիչ մասերը պետք է միմյանց միացված լինեն պոտենցիալների լրացուցիչ հավասարեցման հաղորդիչների միջոցով:

8) Շարժական էլեկտրատեղակայանքի պաշտպանական հողակցումը, ԻՏ համակարգում, պետք է իրագործված լինի կամ դրա դիմադրությանը կամ բաց հաղորդիչ մասերի վրա միաֆազ միացման դեպքում` հպման լարմանը ներկայացվող պահանջների պահպանմամբ:

Դրա դիմադրությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ հողակցվող սարքվածքն իրագործելիս` դրա դիմադրության արժեքը չպետք է գերազանցի 25 Օմ-ը: Թույլատրվում է նշված դիմադրության մեծացում` 34-րդ գլխի 3-րդ կետին համապատասխան:

Հպման լարմանը ներկայացվող պահանջների պահպանմամբ հողակցող սարքվածքն իրագործելիս` հողակցող սարքվածքի դիմադրության արժեքը չի նորմավորվում: Այս դեպքում պետք է իրագործվի հետևյալ պայմանը`

 

Rհ <= 25/Iմ,

որտեղ`

Rհ-ը շարժական էլեկտրատեղակայանքի հողակցող սարքվածքի դիմադրությունն է, Օմ,

Iմ -ն շարժական էլեկտրատեղակայանքի բաց հաղորդիչ մասերին միաֆազ միակցման հոսանքն է, Ա:

9) Թույլատրվում է մեկուսացված չեզոքով ինքնավար շարժական սնման աղբյուրից սնվող շարժական էլեկտրատեղակայանքի պաշտպանական հողակցման համար տեղական հողակցիչ չիրագործել հետևյալ դեպքերում`

ա) եթե սնման ինքնավար աղբյուրը և էլեկտրաընդունիչները տեղաբաշխված են անմիջականորեն շարժական էլեկտրատեղակայանքի վրա, դրա հենամարմինների պաշտպանական հաղորդիչների միջոցով միացված են իրար, իսկ աղբյուրից այլ էլեկտրատեղակայանքներ չեն սնվում,

բ) եթե ինքնավար շարժական սնման աղբյուրն ունի իր հողակցող սարքվածքը` պաշտպանական հողակցման համար, շարժական էլեկտրատեղակայանքի բոլոր բաց հաղորդիչ մասերը, դրա հենամարմինը և մյուս հաղորդիչ մասերը հուսալիորեն միացված են շարժական աղբյուրի հենամարմնի հետ` պաշտպանական հաղորդչի օգնությամբ, իսկ էլեկտրասարքվածքի տարբեր հենամարմինների վրա երկֆազ միացման դեպքում` էլեկտրատեղակայանքի տարբեր հենամարմինների վրա շարժական էլեկտրատեղակայանքում ապահովվում է սնման ինքնավար անջատման ժամանակը` սույն բաժնի N 10 աղյուսակին համապատասխան:

10) Մեկուսացված չեզոքով սնման ինքնավար շարժական աղբյուրները պետք է ունենան հենամարմնի (հողի) նկատմամբ մեկուսացման դիմադրության անընդհատ վերահսկման սարքվածք` լուսային և ձայնային ազդանշաններով: Պետք է ապահովված լինի մեկուսացման և դրա անջատումը վերահսկող սարքվածքի սարքին լինելն ստուգելու հնարավորությունը:

Թույլատրվում է մեկուսացման անընդհատ վերահսկման ազդանշանի վրա գործելու սարքվածք չտեղակայել շարժական էլեկտրատեղակայանքի վրա, որը սնվում է այդպիսի շարժական աղբյուրից, եթե այդ դեպքում իրագործվում է սույն գլխի 9-րդ կետի «բ» ենթակետի պայմանը:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1943-Ն
Որոշում