Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1943.270407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1943-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

(6-րդ մաս)

 

11) Շարժական էլեկտրատեղակայանքներում պաշտպանությունն ուղղակի հպումից պետք է ապահովված լինի հոսանատար մասերի մեկուսացման կիրառմամբ, ցանկապատմամբ և թաղանթների կիրառմամբ, որոնք ունեն պաշտպանության առնվազն IP2X աստիճանով: Չի թույլատրվում պատնեշների կիրառում և հասանելիության սահմաններից դուրս տեղաբաշխում:

Շարժական էլեկտրատեղակայանքի սենքերից դուրս օգտագործվող էլեկտրասարքավորման միացման խրոցակային վարդակները սնող շղթաներում պետք է իրագործված լինի լրացուցիչ պաշտպանություն` 42-րդ գլխի 5-րդ կետին համապատասխան:

12) Պաշտպանական և հողակցման հաղորդիչները և պոտենցիալների հավասարեցման հաղորդիչները պետք է լինեն պղնձե, ճկուն, որպես կանոն, գտնվեն ֆազային հաղորդիչների հետ ընդհանուր թաղանթում: Հաղորդիչների հատույթը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

պաշտպանականինը` 38-րդ գլխի 6-րդ և 7-րդ կետեր,

հողակցողներինը` 36-րդ գլխի 1-ին կետ,

պոտենցիալների հավասարեցմանը` 40-րդ գլխի 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր:

ԻՏ համակարգի կիրառման դեպքում թույլատրվում է պաշտպանական և հողակցման հաղորդիչների և պոտենցիալների հավասարեցման հաղորդիչների անցկացում` ֆազային հաղորդիչներից առանձին:

13) Թույլատրվում է շարժական էլեկտրատեղակայանքը սնող գծի բոլոր հաղորդիչների անջատում, ներառյալ պաշտպանական հաղորդիչը, մեկ փոխարկման ապարատի օգնությամբ:

14) Եթե շարժական էլեկտրատեղակայանքը սնվում է խրոցակային միացուցիչների օգտագործմամբ, խրոցակային միացուցչի խրոցը պետք է միացվի շարժական էլեկտրատեղակայանքի կողմից և ունենա մեկուսացնող նյութից պատյան:

 

44. ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1) Անասնապահական սենքերի էլեկտրատեղակայանքների սնումը պետք է, որպես կանոն, իրագործել փոփոխական հոսանքի 380/220 Վ լարման ցանցից:

2) Մարդկանց և կենդանիների անուղղակի հպման դեպքում պաշտպանության համար պետք է իրագործվի սնման ինքնավար անջատում` ՏՆ-Ց-Ս համակարգի կիրառմամբ: ՊԵՆ հաղորդչի բաժանումը զրոյական պաշտպանական (ՊԵ) և զրոյական աշխատանքային (Ն) հաղորդիչների` պետք է իրագործել ներանցման վահանակի վրա: Այդպիսի էլեկտրատեղակայանքների` ներկառույց և կցակառույց ենթակայաններից սնման դեպքում պետք է կիրառված լինի ՏՆ-Ս համակարգ, ընդ որում, զրոյական աշխատանքային հաղորդիչը պետք է ունենա ֆազային հաղորդիչների մեկուսացմանը համարժեք մեկուսացում` դրա ամբողջ երկարությամբ:

 

Աղյուսակ N 11

 

Պաշտպանական ինքնավար անջատման ամենամեծ թույլատրելի ժամանակը

անասնապահական սենքերում` ՏՆ համակարգի համար

 

._______________________________________________________.

|Անվանական ֆազային լարումը (U0), Վ| Անջատման ժամանակը, վ|

|_________________________________|_____________________|

|               127               |         0,35        |

|_________________________________|_____________________|

|               220               |         0,2         |

|_________________________________|_____________________|

|               380               |         0,05        |

._______________________________________________________.

 

Սնման պաշտպանական ինքնավար անջատման ժամանակն անասնապահական սենքերում, ինչպես նաև այն սենքերում, որոնք կողմնակի հաղորդիչների միջոցով կապված են դրանց հետ, պետք է համապատասխանի սույն բաժնի N 11 աղյուսակին:

Եթե նշված անջատման ժամանակը երաշխավորվել չի կարող, անհրաժեշտ են լրացուցիչ պաշտպանական միջոցներ, օրինակ` պոտենցիալների լրացուցիչ հավասարեցում:

3) Սենքի ներանցման վրա ՊԵՆ հաղորդիչը պետք է կրկնական հողակցվի: Կրկնակի հողակցման դիմադրության արժեքը պետք է համապատասխանի 32-րդ գլխի 4-րդ կետին:

4) Անասնապահական սենքերում անհրաժեշտ է նախատեսել ոչ միայն մարդկանց պաշտպանություն, այլև կենդանիների, որի համար պետք է իրագործված լինի պոտենցիալների հավասարեցման լրացուցիչ համակարգը, որը միացնում է միաժամանակյա հպման համար մատչելի բոլոր բաց և կողմնակի հաղորդիչ մասերը (ջրմուղի խողովակները, վակուումատարը, մսուրների մետաղե ցանկապատերը, մետաղե հանգուցապատերը և ուրիշ):

5) Անասունների տեղաբաշխման գոտում, հատակի մեջ պետք է իրագործված լինի պոտենցիալների հարթեցում մետաղե ցանցի կամ այլ սարքվածքի միջոցով, որը պետք է միացված լինի պոտենցիալների հավասարեցման լրացուցիչ համակարգի հետ:

6) Էլեկտրական պոտենցիալների հարթեցման և հավասարեցման սարքվածքը էլեկտրասարքվածքի աշխատանքային բնականոն ռեժիմում պետք է ապահովի 0,2 Վ-ից ոչ ավելի հպման լարում, իսկ վթարային ռեժիմում, սույն բաժնի N 11 աղյուսակում նշվածից ավելի անջատման ժամանակի դեպքում, բարձր վտանգավորության սենքերում էլեկտրատեղակայանքների համար, առանձնապես վտանգավոր և արտաքին կայանքներում` 12 Վ-ից ոչ ավելի:

7) Խրոցակային վարդակները սնող բոլոր խմբային շղթաների համար պետք է լինի լրացուցիչ պաշտպանություն ուղղակի հպումից` ՄՀՊ-ի օգնությամբ, 30 մԱ-ից ոչ ավելի անվանական անջատող դիֆերենցիալ հոսանքով:

8) Անասնապահական սենքերում, որոնց մեջ բացակայում են պոտենցիալների հարթեցում պահանջող պայմանները, պետք է իրագործված լինի պաշտպանություն` ներանցիչային վահանի վրա տեղակայված ՄՀՊ-ի օգնությամբ, 100 մԱ-ից ոչ պակաս անվանական անջատող դիֆերենցիալ հոսանքով:

 

VII. ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ

 

45. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1) Շահագործման մեջ նոր մտցվող` մինչև 500 կՎ լարման էլեկտրասարքվածքը պետք է ենթարկվի ընդունման-հանձնման փորձարկումների` սույն բաժնի պահանջներին համապատասխան: Ընդունման-հանձնման փորձարկումները հանձնարարվում է անցկացնել շրջակա միջավայրի բնականոն պայմաններում, որոնք նշված են շահագործման հրահանգներում:

Սույն ՏԿ-ում չընդգրկված սարքավորումների ընդունման-հանձնման փորձարկումներն անցկացնելիս` պետք է ղեկավարվել դրանց շահագործման փաստաթղթերով:

2) Էլեկտրակայաններում և ենթակայաններում ռելեային պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի սարքվածքներն ստուգվում են ըստ շահագործման հրահանգների:

3) Սույն բաժնում նախատեսված փորձարկումներից բացի` ամբողջ էլեկտրասարքվածքը պետք է անցնի մեխանիկական մասի աշխատանքի ստուգում` շահագործման և տեղակայման հրահանգներին համապատասխան:

4) Շահագործման համար սարքվածքի պիտանիության մասին եզրակացությունը տրվում է սարքվածքի տվյալ միավորին վերաբերող բոլոր փորձարկումների և չափումների արդյունքների հիման վրա:

5) Շահագործման փաստաթղթերին և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան` բոլոր չափումները և փորձարկումները, որոնք կատարվել են տեղակայող կարգաբերող հավաստագրված կազմակերպությունների կողմից էլեկտրասարքվածքը շահագործման մեջ մտցնելուց անմիջապես առաջ, պետք է ձևակերպվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ակտեր:

6) Արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ փորձարկումը պարտադիր է մինչև 35 կՎ էլեկտրասարքվածքների համար:

Փոփոխական հոսանքի փորձարկման անհրաժեշտ ապարատի բացակայության դեպքում թույլատրվում է մինչև 20 կՎ լարման բաշխիչ սարքվածքների էլեկտրական ապարատները փորձարկել ուղղված բարձրացված լարմամբ, որը պետք է հավասար լինի արդյունաբերական հաճախականության փորձարկման լարման մեկուկեսապատիկին:

7) Էլեկտրասարքվածքը և մեկուսիչները, որոնց անվանական լարումը գերազանցում է այն էլեկտրատեղակայանքի լարմանը, որի մեջ դրանք շահագործվում են, կարող են փորձարկվել տվյալ էլեկտրատեղակայանքի մեկուսացման դասի համար սահմանված լարմամբ: Մեկուսացման դիմադրության չափումը, եթե բացակայում են լրացուցիչ ցուցումները, կատարվում է`

մինչև 500 Վ լարման ապարատներում և շղթաներում` 500 Վ լարման մեգաօմաչափով,

500 Վ-ից մինչև 1 կՎ-ից ցածր լարման ապարատներում և շղթաներում` 1 կՎ լարման մեգաօմաչափի միջոցով,

1 կՎ-ից բարձր լարման ապարատներում` 2500 Վ լարման մեգաօմաչափով:

6-10 կՎ ուժային մալուխների հետ միացված մեկուսիչների և հոսանքի տրանսֆորմատորների փորձարկումը` բարձրացված լարմամբ, կարող է կատարվել մալուխների հետ միասին: Վիճակի գնահատումը կատարում են ըստ ուժային մալուխների համար ընդունված նորմերի:

8) Էլեկտրասարքվածքի փորձարկումը կատարում են շահագործման փաստաթղթերին համապատասխան: Ընդ որում, ստուգվող մեծությունների արժեքները պետք է համապատասխանեն սույն բաժնում ներկայացված աղյուսակներում սահմանված արժեքներին:

9) Ապարատների փորձարկումն արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ, որպես կանոն, պետք է կատարվի բաշխիչ սարքվածքի հաղորդաձողերի մեկուսացման փորձարկման հետ համատեղ (առանց հաղորդաձողերի անջատման): Ընդ որում, թույլատրվում է փորձարկման լարումն ընդունել նվազագույն փորձարկման լարում ունեցող սարքվածքի համար նախատեսված նորմերով:

10) Էլեկտրասարքվածքի մեկուսացման մի քանի տեսակ փորձարկումներ անցկացնելիս` բարձրացված լարմամբ փորձարկմանը պետք է նախորդեն փորձարկումների այլ տեսակներ:

11) Երկրորդական շղթաների արդյունաբերական հաճախականության 1000 կՎ-ին հավասար լարմամբ մեկուսացման փորձարկումը կարող է փոխարինվել 2500 Վ լարման մեգաօմաչափի միջոցով մեկուսացման դիմադրության 1 րոպեանոց արժեքի չափումներով: Եթե ստացված դիմադրության արժեքը փոքր է նորմերում նշվածից, ապա արդյունաբերական հաճախականության 1000 կՎ լարմամբ փորձարկումը պարտադիր է:

(45-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

46. ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԻՉՆԵՐԸ

 

1 ՄՎտ և ավելի հզորության 1 կՎ-ից բարձր լարմամբ համաժամանակյա փոխհատուցիչները պետք է փորձարկվեն սույն բաժնի ամբողջ ծավալով:

Մինչև 1 ՄՎտ հզորության 1 կՎ-ից բարձր լարման գեներատորները պետք է փորձարկվեն ըստ սույն գլխի 1-5-րդ և 7-15-րդ կետերի:

1 կՎ-ից ցածր լարման գեներատորները, անկախ դրանց հզորությունից, պետք է փորձարկվեն ըստ սույն գլխի 2-8-րդ և 10-14-րդ կետերի:

1) 1 կՎ-ից բարձր լարման գեներատորներն առանց չորացման միացնելու հնարավորության որոշումը: Պետք է կատարել գեներատորների շահագործման փաստաթղթերին համապատասխան

2) Մեկուսացման դիմադրության չափումը: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի սույն բաժնի N 1 աղյուսակում ներկայացված արժեքներից ոչ պակաս:

 

Աղյուսակ N 1

 

Մեկուսացման դիմադրության և մակակլանման գործակցի

թույլատրելի արժեքները

 

._________________________________________________________________________.

|Փորձարկվող   | Մեգաօմաչափի   |Մեկուսացման     |    Լրացուցիչ ցուցումներ  |

|տարրը        | լարումը, Վ    |դիմադրության    |                          |

|             |               |թույլատրելի     |                          |

|             |               |արժեքը, ՄՕմ     |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|       1     |       2       |        3       |             4            |

|_____________|_______________|________________|__________________________|

|1. Ստատորի   |500, 1000, 2500|10 ՄՕմ-ից ոչ    |Յուրաքանչյուր ֆազի կամ    |

|փաթույթ      |               |պակաս` անվանական|ճյուղի համար առանձին`     |

|             |               |գծային լարման   |հենամարմնի և  մյուս       |

|             |               |1 կՎ համար      |հողակցված ֆազերի կամ      |

|             |               |                |ճյուղերի նկատմամբ:        |

|             |               |                |R»60 /R» 15-ի հարաբերական |

|             |               |                |դիմադրության արժեքը`      |

|             |               |                |1,3-ից ոչ պակաս           |

|_____________|_______________|________________|__________________________|

|             |2500           |ըստ արտադրանքի  |փաթույթի միջով թորած ջուր |

|             |               |շահագործման     |հոսելիս                   |

|             |               |փաստաթղթերի     |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|2. Ռոտորի    |500, 1000      |0,5-ից ոչ պակաս |Թույլատրվում է 300 ՄՎտ-ից |

|փաթույթ      |               |(ջրային հովացման|ոչ մեծ հզորության ոչ      |

|             |               |դեպքում`        |հայտնաբևեռ  ռոտորով       |

|             |               |չորացված        |գեներատորները շահագործման |

|             |               |փաթույթով)      |մեջ մտցնելը` փաթույթի     |

|             |               |                |անուղղակի կամ անմիջական   |

|             |               |                |օդային և  ջրածնային       |

|             |               |                |հովացման դեպքում, որն ունի|

|             |               |                |20 կՕմ-ից ոչ պակաս        |

|             |               |                |մեկուսացման դիմադրություն`|

|             |               |                |75 oC ջերմաստիճանի        |

|             |               |                |դեպքում, կամ 2 կՕմ` 20 oC |

|             |               |                |ջերմաստիճանի դեպքում:     |

|             |               |                |Ավելի մեծ հզորության      |

|             |               |                |դեպքում, գեներատորը       |

|             |               |                |շահագործման մեջ մտցնելը`  |

|             |               |                |ռոտորի փաթույթի 0,5 ՄՕմ-ից|

|             |               |                |ցածր դիմադրությամբ        |

|             |               |                |(10 oC-30 oC-ի դեպքում),  |

|             |               |                |թույլատրվում է միայն      |

|             |               |                |արտադրող կազմակերպության  |

|             |               |                |համաձայնության առկայության|

|             |               |                |դեպքում:                  |

|_____________|_______________|________________|__________________________|

|             |1000           |ըստ շահագործման |թորած ջուրը փաթույթի      |

|             |               |հրահանգի        |հովացման ուղիներով հոսելիս|

|_____________|_______________|________________|__________________________|

|3. Գեներատորի|500-1000       |1,0-ից ոչ պակաս |                          |

|և  կոլեկտորա-|               |                |                          |

|յին գրգռիչի  |               |                |                          |

|գրգռման      |               |                |                          |

|շղթաները`    |               |                |                          |

|միացված բոլոր|               |                |                          |

|ապարատներով  |               |                |                          |

|(առանց ռոտորի|               |                |                          |

|և  փաթույթի  |               |                |                          |

|գրգռիչի)     |               |                |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|4.           |1000           |0,5-ից ոչ պակաս |                          |

|Կոլեկտորային |               |                |                          |

|գրգռիչի և    |               |                |                          |

|ենթագրգռիչի  |               |                |                          |

|փաթույթները  |               |                |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|5. Խարսխի և  |1000           |0,5-ից ոչ պակաս |խարսխի հողակցված փաթույթի |

|կոլեկտորային |               |                |դեպքում                   |

|գրգռիչի և    |               |                |                          |

|ենթագրգռիչի  |               |                |                          |

|կոլեկտորի    |               |                |                          |

|կալանդները   |               |                |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|6. Ստատորի   |1000           |0,5-ից ոչ պակաս |                          |

|պողպատի      |               |                |                          |

|մեկուսացված  |               |                |                          |

|ձգիչ         |               |                |                          |

|հեղույսները  |               |                |                          |

|(չափման համար|               |                |                          |

|մատչելի)     |               |                |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|7. Լիսեռի    |1000           |0,3-ից ոչ պակաս`|Հիդրոգեներատորների համար  |

|առանցքակալ-  |               |հիդրոգեներատոր- |չափումը կատարվում է, եթե  |

|ները և       |               |ների համար, և   |թույլ է տալիս գեներատորի  |

|խտարարները   |               |1,0-ից ոչ պակաս`|կառուցվածքը, և  դրա       |

|             |               |տուրբագեներատոր-|շահագործման հրահանգում    |

|             |               |ների և          |ավելի կոշտ նորմեր չեն     |

|             |               |փոխհատուցիչների |նշված:                    |

|             |               |համար           |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|8.           |500, 1000      |արտադրողի       |                          |

|Օդափոխիչների |               |պահանջներին     |                          |

|դիֆուզորները,|               |համապատասխան`   |                          |

|վահանները և  |               |ըստ շահագործման |                          |

|գեներատորների|               |փաստաթղթերի     |                          |

|ստատորի այլ  |               |                |                          |

|տարրեր       |               |                |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|9.           |               |                |                          |

|Ջերմատվիչները|               |                |                          |

|միացնող      |               |                |                          |

|հաղորդալարերի|               |                |                          |

|հետ միասին`  |               |                |                          |

|ներառյալ     |               |                |                          |

|գեներատորի   |               |                |                          |

|ներսում      |               |                |                          |

|զետեղված     |               |                |                          |

|միացնող      |               |                |                          |

|հաղորդա-     |               |                |                          |

|լարերը`      |               |                |                          |

| ստատորի     |250 կամ 500    |1,0-ից ոչ պակաս |մեգաօմաչափի լարումը` ըստ  |

|փաթույթների  |               |                |շահագործման հրահանգի      |

|անուղղակի    |               |                |                          |

|հովացմամբ    |               |                |                          |

| ստատորի     |500            |0,5-ից ոչ պակաս |                          |

|փաթույթների  |               |                |                          |

|անմիջական    |               |                |                          |

|հովացմամբ    |               |                |                          |

|_____________|_______________|________________|__________________________|

|10. ՏԳՎ շարքի|2500           |000             |Չափումը կատարում են մինչև |

|տուրբա-      |               |                |արտանցիչի միացումն ստատորի|

|գեներատորների|               |                |փաթույթի հետ:             |

|փաթույթի     |               |                |                          |

|ծայրային     |               |                |                          |

|արտանցիչը    |               |                |                          |

._________________________________________________________________________.

 

3) Ստատորի փաթույթի մեկուսացման փորձարկում` բարձրացված ուղղված լարմամբ` ըստ ֆազերի հոսակորստի հոսանքի չափմամբ: Փորձարկման է ենթարկվում յուրաքանչյուր ֆազը կամ ճյուղն առանձին, երբ այլ ֆազերը կամ ճյուղերը միացված են հենամարմնի հետ: Ստատորի փաթույթի ջրային հովացմամբ գեներատորում փորձարկում կատարում են այն դեպքում, եթե գեներատորի կոնստրուկցիայում նախատեսված է դրա հնարավորությունը:

Փորձարկման լարման արժեքները ներկայացված են սույն բաժնի N 2 աղյուսակում:

ՏԳՎ-300 տեսակի տուրբագեներատորների համար փորձարկումը պետք է կատարել ըստ ճյուղերի:

 

Աղյուսակ N 2

 

Փորձարկման ուղղված լարումը` համաժամանակյա գեներատորների և

փոխհատուցիչների ստատորների փաթույթների համար

 

._________________________________________________________________________.

|Գեներատորի       | Անվանական լարումը              |Լայնութային փորձարկման|

|հզորությունը,    | (Uանվ.), կՎ                    |լարումը, կՎ           |

|ՄՎտ փոխհատուցիչի,|                                |                      |

|ՄՎիԱ             |                                |                      |

|                 |                                |                      |

|_________________|________________________________|______________________|

|1-ից պակաս       |բոլոր լարումները                |1,2 + 2,4 Uանվ.       |

|_________________|________________________________|______________________|

|1 և  ավելի       |մինչև  3,3                      |2,4 + 1,2 Uանվ.       |

|                 |3,3-ից բարձր մինչև  6,6 ներառյալ|1,28* 2,5 Uանվ.       |

|                 |6,6-ից բարձր մինչև  20 ներառյալ |1,28 (2Uանվ. + 3)     |

|                 |20-ից բարձր մինչև  24 ներառյալ  |1,28 (2Uանվ. + 1)     |

._________________________________________________________________________.

 

Փորձարկման ուղղված լարումը ՏԳՎ (ՏԳՎ)-200 և ՏԳՎ-300 տեսակի գեներատորների համար ընդունվում է համապատասխանաբար 40 և 50 կՎ:

ՏԳՎ-500 (Uանվ.=36,75 կՎ) տուրբագեներատորների համար փորձարկման լարումը` 75 կՎ:

Հոսակորստի հոսանքների չափումը` լարումից կախվածության կորերի կառուցման համար, կատարում են ուղղված լարման հինգից ոչ պակաս արժեքների համար 0,2 Umax-ից մինչև Umax, հավասար աստիճաններով: Յուրաքանչյուր աստիճանի վրա լարումը պահվում է 1 րոպեի ընթացքում: Ընդ որում, հոսակորստի հոսանքներն արձանագրվում են 15 և 60 վայրկյանը մեկ:

Ստացված բնութագրերի գնահատումը կատարվում է գեներատորի շահագործման փաստաթղթերին համապատասխան:

4) Մեկուսացման փորձարկում` արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ: Փորձարկումը կատարում են ըստ սույն բաժնի N 3 աղյուսակում ներկայացված նորմերի: Փորձարկման ենթարկվում է յուրաքանչյուր ֆազը կամ ճյուղն առանձին, երբ այլ ֆազեր կամ ճյուղեր միացված են հենամարմնի հետ: Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե: Արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ մեկուսացման փորձարկումներ կատարելիս` պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) գեներատորի ստատորի փաթույթների մեկուսացման փորձարկումն անհրաժեշտ է կատարել մինչև ռոտորն ստատորի մեջ մտցնելը: Եթե հիդրոգեներատորի ստատորի կցարկումը և հավաքումն իրականացվում են հավաքակցման հարթակում, և հետագայում ստատորը տեղակայվում է հորանի մեջ` հավաքված տեսքով, ապա դրա մեկուսացումը փորձարկվում է երկու անգամ` հարթակի վրա հավաքելուց հետո և հորանի մեջ ստատորը տեղակայելուց հետո` մինչև ռոտորն ստատորի մեջ մտցնելը:

Փորձարկման ընթացքում կատարվում է մեքենայի ճակատային մասերի վիճակի զննում`

տուրբագեներատորների` երբ հանված են ճակատային վահանները,

հիդրոգեներատորների` երբ օդափոխության ելանցքերը բաց են.

բ) ջրային հովացմամբ մեքենաների համար ստատորի մեկուսացման փորձարկումը պետք է կատարել հովացման համակարգում 100 կՕմ/սմ-ից ոչ պակաս տեսակարար դիմադրությամբ թորած ջրի անվանական ծախսի շրջապտույտի դեպքում.

գ) ստատորի փաթույթը բարձրացված լարմամբ 1 րոպեի ընթացքում փորձարկելուց հետո 10 կՎ և բարձր լարման գեներատորների մոտ պետք է փորձարկման լարումն իջեցնել մինչև գեներատորի անվանական լարումը և պահել 5 րոպե` ստատորի փաթույթի ճակատային մասերի պսակային պարպման դիտարկման համար: Ընդ որում, չպետք է լինեն կենտրոնացված առանձին կետերում դեղին կամ կարմիր գույնի լուսարձակում, ծխի առաջացում, կալանդների մարմանդ այրում և նման այլ երևույթներ: Երկնագույն և սպիտակ լուսարձակում թույլատրվում է`

դ) տուրբագեներատորների ռոտորների փաթույթների մեկուսացման փորձարկման կատարումը ռոտորի պտտման անվանական հաճախականության դեպքում.

ե) տեղակայումն ավարտելուց հետո, մինչև գեներատորի միացումն աշխատանքի (տուրբագեներատորների մոտ` ռոտորն ստատորի մեջ մտցնելուց և ճակատային վահանների տեղադրումից հետո անհրաժեշտ է անցկացնել ստուգողական փորձարկում)` արդյունաբերական հաճախականության անվանական լարմամբ կամ ուղղված լարմամբ` 1,5 Uանվ.-ին հավասար: Փորձարկումների տևողությունը` 1 րոպե:

5) Հաստատուն հոսանքին դիմադրության չափում: Հաստատուն հոսանքին դիմադրության թույլատրելի շեղումների նորմերը ներկայացված են սույն բաժնի N 4 աղյուսակում: Դիմադրությունների արժեքները համեմատելիս` դրանք պետք է բերվեն միևնույն ջերմաստիճանի:

6) Փոփոխական հոսանքին ռոտորի փաթույթի դիմադրության չափում: Չափումը կատարում են ռոտորի փաթույթներում գալարային միացումների հայտնաբերման, ինչպես նաև ռոտորի տատանամարիչային համակարգի վիճակի հսկման նպատակով: Ոչ բացահայտ բևեռներով ռոտորների համար չափվում է ամբողջ փաթույթի դիմադրությունը, իսկ բացահայտ բևեռների դեպքում` փաթույթի յուրաքանչյուր բևեռինը` առանձին, կամ երկու բևեռինը` միասին: Չափումը պետք է կատարել մեկ գալարի վրա 3 Վ առտրված լարման դեպքում, բայց 200 Վ-ից ոչ ավելի: Առբերվող լարման ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել դիմադրության կախումն առբերվող լարումից: Ոչ բացահայտ բևեռներով ռոտորների փաթույթների դիմադրությունը որոշվում է պտտման հաճախականության երեք-չորս աստիճանների համար, ներառյալ անվանականը, և անշարժ վիճակում` կիրառվող լարումը կամ հոսանքը պահպանելով անփոփոխ: Դիմադրությունը, ըստ բևեռների կամ բևեռների զույգերի, չափվում է միայն անշարժ ռոտորի դեպքում:

 

Աղյուսակ N 3

 

Արդյունաբերական հաճախականության փորձարկման լարումը` համաժամանակյա

գեներատորների և փոխհատուցիչների փաթույթների համար

 

._________________________________________________________________________.

|Փորձարկվող տարրը|Գեներատորի բնութագիրը  |Փորձարկման   |Լրացուցիչ         |

|                |կամ տեսակը             |լարումը, կՎ  |ցուցումներ        |

|________________|_______________________|_____________|__________________|

|1. Գեներատորի   |հզորությունը` 1 ՄՎտ-ից |0,8 (2Uանվ.  |                  |

|ստատորի փաթույթը|ցածր, անվանական        |+ 1), բայց   |                  |

|                |լարումը` 0,1 կՎ-ից     |1,2-ից ոչ    |                  |

|                |բարձր                  |պակաս        |                  |

|                |հզորությունը` 1 ՄՎտ և  |0,8 (2Uանվ. +|                  |

|                |ավելի, անվանական       |+ 1)         |                  |

|                |լարումը` մինչև  3,3 կՎ |             |                  |

|                |ներառյալ               |             |                  |

|                |հզորությունը` 1 ՄՎտ և  |0,8x2,5Uանվ. |                  |

|                |ավելի, անվանական       |             |                  |

|                |լարումը` 3,3 կՎ-ից     |             |                  |

|                |բարձր, մինչև  6,6 կՎ   |             |                  |

|                |ներառյալ               |             |                  |

|                |հզորությունը` 1 ՄՎտ և  |0,8 (2Uանվ.+ |                  |

|                |ավելի, անվանական       |+ 3)         |                  |

|                |լարումը` 6,6 կՎ-ից     |             |                  |

|                |բարձր, մինչև  20 կՎ    |             |                  |

|                |ներառյալ               |             |                  |

|                |հզորությունը` 1 ՄՎտ և  |0,8 (2Uանվ. +|                  |

|                |ավելի, անվանական       |+ 1)         |                  |

|                |լարումը` 20 կՎ-ից բարձր|             |                  |

|________________|_______________________|_____________|__________________|

|2.              |հզորությունը` 1 ՄՎտ և  |2Uանվ. +1    |Եթե ստատորի       |

|Հիդրոգեներատորի |ավելի, անվանական       |             |հավաքումը կատարում|

|ստատորի         |լարումը` մինչև  3,3 կՎ |             |են հավաքակցման    |

|փաթույթը,       |ներառյալ               |             |վայրում, բայց ոչ  |

|ստատորի մասերի  |հզորությունը` 1 ՄՎտ    |2,5Uանվ.     |հիմքի վրա, ապա    |

|շերտահավաքումը  |և  ավելի, անվանական    |             |մինչև  հիմքի վրա  |

|կամ կցարկումը,  |լարումը` 3,3 կՎ-ից     |             |ստատորի           |

|որը կատարում են |բարձր, մինչև  6,6 կՎ   |             |տեղակայումը դրա   |

|տեղակայման      |ներառյալ               |             |փորձարկումները    |

|վայրում,        |հզորությունը` 1 ՄՎտ    |2Uանվ. + 3   |կատարվում են ըստ  |

|փաթույթի        |և  ավելի, անվանական    |             |կետի, իսկ         |

|միացումների լրիվ|լարումը` 6,6 կՎ-ից     |             |տեղակայումներից   |

|հավաքումից և    |բարձր                  |             |հետո` ըստ սույն   |

|միացումները     |                       |             |աղյուսակի 1-ին    |

|մեկուսացնելուց  |                       |             |կետի              |

|հետո            |                       |             |                  |

|________________|_______________________|_____________|__________________|

|3. Բացահայտ     |բոլոր հզորությունների  |գեներատորի   |                  |

|բևեռներով       |գեներատորները          |գրգռման      |                  |

|ռոտորի փաթույթը |                       |8Uանվ., բայց |                  |

|                |                       |1,2-ից ոչ    |                  |

|                |                       |ցածր և       |                  |

|                |                       |2,8-ից ոչ    |                  |

|                |                       |բարձր        |                  |

|________________|_______________________|_____________|__________________|

|4. Ոչ բացահայտ  |բոլոր հզորությունների  |1,0          |Փորձարկման լարումն|

|բևեռներով       |գեներատորները          |             |ընդունվում է 1    |

|ռոտորի փաթույթը |                       |             |կՎ-ին հավասար այն |

|                |                       |             |դեպքում, երբ դա չի|

|                |                       |             |հակասում          |

|                |                       |             |գեներատորի        |

|                |                       |             |շահագործման       |

|                |                       |             |փաստաթղթերին:     |

|                |                       |             | Եթե հրահանգներով |

|                |                       |             |նախատեսված են     |

|                |                       |             |փորձարկման ավելի  |

|                |                       |             |խիստ նորմեր,      |

|                |                       |             |փորձարկման լարումը|

|                |                       |             |պետք է բարձրացվի: |

|________________|_______________________|_____________|__________________|

|5. Կոլեկտորային |բոլոր հզորությունների  |գեներատորի   |հենամարմնի և      |

|գրգռիչի և       |գեներատորներ           |գրգռման      |կալանդների        |

|ենթագրգռիչի     |                       |8Uանվ., բայց |նկատմամբ          |

|փաթույթը        |                       |1,2-ից ոչ    |                  |

|                |                       |ցածր և       |                  |

|                |                       |2,8-ից ոչ    |                  |

|                |                       |բարձր        |                  |

|________________|_______________________|_____________|__________________|

|6. Գրգռման      |բոլոր հզորությունների  |1,0          |                  |

|շղթաները        |գեներատորներ           |             |                  |

|________________|_______________________|_____________|__________________|

|7. Գրգռման      |բոլոր հզորությունների  |1,0          |                  |

|ռեակտորը        |գեներատորներ           |             |                  |

|________________|_______________________|_____________|__________________|

|8. Դաշտի մարման |բոլոր հզորությունների  |2,0          |                  |

|շղթայի ռեզիստորը|գեներատորներ           |             |                  |

|և  ԴՄԱ          |                       |             |                  |

|________________|_______________________|_____________|__________________|

|9. Ստատորի      |ՏԳՎ-200, ՏԳՎ-200Մ,     |31.0*, 34.5**|Փորձարկումները    |

|փաթույթի        |ՏԳՎ-300                |39.0*, 43.0**|կատարվում են      |

|ծայրային        |                       |             |մինչև  ծայրային   |

|արտանցիչը       |                       |             |արտանցիչների      |

|                |                       |             |տեղակայումը       |

|                |                       |             |տուրբագեներատորի  |

|                |                       |             |վրա:              |

|_________________________________________________________________________|

|* Ծայրային արտանցիչների համար, որոնք փորձարկվել են արտադրող              |

|կազմակերպությունում` ստատորի փաթույթի մեկուսացման հետ միասին:            |

|** Պ ահուստային ծայրային արտանցիչների համար` տուրբագեներատորների վրա     |

|տեղակայելուց առաջ:                                                       |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 4

 

Հաստատուն հոսանքի դիմադրության թույլատրելի շեղումը

 

._________________________________________________________________________.

| Փորձարկվող օբյեկտը           |                  Նորմը                   |

|______________________________|__________________________________________|

|Ստատորի փաթույթը (չափումը     |Փաթույթների գործնականորեն սառը վիճակում   |

|կատարում են յուրաքանչյուր     |չափված տարբեր ֆազերի դիմադրություններն    |

|ֆազի կամ ճյուղի համար առանձին)|իրարից չպետք է տարբերվեն 2%-ից ավելի:     |

|                              | Կառուցվածքային առանձնահատկությունների    |

|                              |հետևանքով  (միացնող աղեղների մեծ          |

|                              |երկարություն և  այլն) գեներատորների որոշ  |

|                              |տեսակների մոտ ճյուղերի դիմադրությունների  |

|                              |միջև  տարբերությունը կարող է հասնել 5%-ի: |

|______________________________|__________________________________________|

|Ռոտորի փաթույթը               |Փաթույթների չափված դիմադրությունն         |

|                              |արտադրանքի շահագործման փաստաթղթերի        |

|                              |տվյալներից չպետք է լինի 2%-ից ավելի:      |

|                              | Բացահայտ բևեռներով  ռոտորների մոտ չափումը|

|                              |կատարում են յուրաքանչյուր բևեռի  համար    |

|                              |առանձին կամ զույգ առ զույգ:               |

|______________________________|__________________________________________|

|Դաշտի մարման ռեզիստորը,       |Դիմադրությունն արտադրանքի շահագործման     |

|գրգռման ռեոստատները           |փաստաթղթերի տվյալներից չպետք է լինի       |

|                              |10%-ից ավելի:                             |

|______________________________|__________________________________________|

|Կոլեկտորային գրգռիչի գրգռման  |Չափված դիմադրության արժեքը ելակետային     |

|փաթույթը                      |տվյալներից չպետք է լինի 2%-ից ավելի:      |

|______________________________|__________________________________________|

|Գրգռիչի խարսխի փաթույթը       |Չափված դիմադրության արժեքները իրարից      |

|(կոլեկտորային թիթեղների միջև) |չպետք է լինեն 10%-ից ավելի` բացառությամբ  |

|                              |այն դեպքի, երբ դա պայմանավորված է միացման |

|                              |սխեմայով:                                 |

._________________________________________________________________________.

 

Ստացված արդյունքների` շահագործման փաստաթղթերի տվյալներից կամ բևեռների չափված դիմադրությունների միջին արժեքից 3-5 %-ից ավելի շեղումը վկայում է ռոտորի փաթույթներում արատների առկայության մասին: Գալարային միացումների ծագման մասին վկայում է դիմադրության իջեցման թռիչքային բնույթը` պտտման հաճախականության մեծացման դեպքում, իսկ ռոտորի տատանամարիչ համակարգի հպակներում վատ որակի մասին` պտտման հաճախականությունը մեծացնելիս դիմադրության իջեցման սահուն բնույթը: Միացված գալարների առկայության և թվի մասին վերջնական եզրակացություն պետք է անել ԿՄ բնութագրի հանման արդյունքների և շահագործման փաստաթղթերում նշված տվյալների հետ դրա համեմատման հիման վրա:

7) Գրգռման համակարգերի էլեկտրասարքվածքի ստուգում և փորձարկում: Բերվում են տիրիստորային ինքնագրգռման համակարգի (այսուհետ` ՏԻՀ), տիրիստորային անկախ համակարգի (ՏԱՀ), անխոզանակ գրգռման համակարգի (ԱԳՀ), կիսահաղորդչային բարձր հաճախային գրգռման համակարգի (ԲՀ) ուժային սարքավորման փորձարկման նորմերը: Գրգռման ինքնավար կարգավորիչի պաշտպանության, կառավարման ավտոմատը և այլ սարքավորանքների ստուգումը կատարում են արտադրանքի շահագործման փաստաթղթերին համապատասխան:

Էլեկտրամեքենայական գրգռիչների ստուգումը և փորձարկումը պետք է կատարել 47-րդ գլխին համապատասխան:

ա) Մեկուսացման դիմադրության չափում: Մեկուսացման դիմադրությունը, 10 oC - 30 oC ջերմաստիճանի դեպքում, պետք է համապատասխանի սույն բաժնի N 5 աղյուսակում նշվածներին:

բ) Փորձարկում` արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ: Փորձարկման լարման արժեքներն ընդունվում են համաձայն սույն բաժնի N 5 աղյուսակի: Փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

գ) Տրանսֆորմատորների փաթույթներում և էլեկտրական մեքենաներում գրգռման համակարգերի հաստատուն հոսանքին դիմադրության չափում: Էլեկտրական մեքենաների փաթույթների դիմադրությունը (օժանդակ գեներատոր` ՏԱՀ համակարգում, ինդուկտորային գեներատոր ԲՀ համակարգում, դարձված կամ համաժամանակյա գեներատոր` ԱԳՀ համակարգում) չպետք է լինի շահագործման հրահանգներում նշված տվյալներից 2%-ից ավելի, տրանսֆորմատորների փաթույթներինը (ուղղիչայիններինը` ՏԻՀ, ՏԱՀ, ԱԳՀ համակարգերում, հաջորդաբարներինը` ՏԻՀ առանձին համակարգերում)` 5%-ից ոչ ավելի: Ինդուկտորային գեներատորների աշխատանքային փաթույթների զուգահեռ ճյուղերի դիմադրությունները մեկը մյուսից չպետք է լինի 15%-ից ավելի, պտտվող ենթագրգռիչների ֆազերի դիմադրությունները` 10%-ից ոչ ավելի:

դ) Տրանսֆորմատորների ստուգում (ուղղիչային, հաջորդական, սեփական կարիքների, սկզբնական գրգռման, լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորների): Ստուգումը կատարում են 49-51-րդ գլուխներում նշված նորմերին համապատասխան: Հաջորդական տրանսֆորմատորների (ՀՏ) համար որոշվում է նաև բաց երկրորդային փաթույթների վրա լարման և գեներատորի ստատորի հոսանքի միջև կախումը` U2հտ=f(Iստ): U2հտ=f(Iստ) բնութագիրը որոշվում է գեներատորի (բլոկի) եռաֆազ կարճ միակցման Iստ.անվ. բնութագիրը հանելիս: Առանձին ֆազերի բնութագրերի (միաֆազ հաջորդական տրանսֆորմատորների դեպքում) տարբերությունն իրարից չպետք է լինի 5%-ից ավելի:

ե) Արդյունաբերական հաճախականության օժանդակ համաժամանակյա գեներատորի բնութագրի որոշումը ՏԱՀ համակարգերում: Օժանդակ գեներատորն ստուգվում է սույն գլխի 8-րդ կետին համապատասխան: ՕՀԳ-ի կարճ միակցման բնութագիրը որոշվում է մինչև Iստ.անվ., իսկ պարապ ընթացքի բնութագիրը` մինչև 1,3 Uստ.անվ.` 5 րոպե տևողությամբ գալարային մեկուսացման ստուգմամբ:

զ) Ինդուկտորային գեներատորի բնութագրի որոշումը գրգռման ԲՀ համակարգում ուղղիչային տեղակայանքի հետ համատեղ: Փորձարկումը կատարում են հաջորդական գրգռման փաթույթի անջատված վիճակում: Ինդուկտորային գեներատորի պարապ ընթացքի բնութագիրը ուղղիչային տեղակայանքի հետ համատեղ [Uստ, Uուտ=f(Iա.գ), որտեղ Iա.գ-ն հոսանքն է` անկախ գրգռման փաթույթում], որոշվում է մինչև Uուտ արժեքը, որը համապատասխանում է ռոտորի անվանական լարման կրկնակի արժեքին և չպետք է լինի շահագործման փաստաթղթերով սահմանված արժեքի 5%-ից ավելի: Լարումների ցրվածքը ուղղիչային տեղակայանքի հաջորդաբար միացված ուղղիչների միջև չպետք է գերազանցի միջին արժեքի 10%-ը: Ինդուկտորային գեներատորի կարճ միակցման բնութագիրն ուղղիչային տեղակայանքի հետ համատեղ նույնպես շահագործման փաստաթղթերով սահմանված արժեքից չպետք է լինի 5%-ից ավելի: ՈՒղղված հոսանքի դեպքում, որը համապատասխանում է ռոտորի անվանական հոսանքին, հոսանքների ցրվածքը, ուղղիչային տեղակայանքի բազուկներում ըստ զուգահեռ ճյուղերի, չպետք է գերազանցի միջին արժեքի +-20%-ը: Որոշվում է նաև բեռային բնութագիրը ռոտորի վրա աշխատելիս` մինչև պարապ ընթացքի Iռպ.ը-ի վրա [Iռ=f(Iգ.գ)], որտեղ Iգ.գ-ն գրգռիչի գրգռման հոսանքն է:

է) Պտտվող ենթագրգռիչի արտաքին բնութագրի որոշումը գրգռման ԲՀ համակարգերում: Ենթագրգռիչի վրա բեռը փոփոխվելիս (բեռ է հանդիսանում գրգռման ինքնավար կարգավորիչը) ենթագրգռիչի լարման փոփոխությունը չպետք է գերազանցի արտադրանքի շահագործման փաստաթղթերում նշված արժեքները: Լարման տարբերությունն ըստ ֆազերի չպետք է գերազանցի 10%-ը:

ը) ԱԳՀ համակարգում պտտվող կերպափոխիչի դարձված համաժամանակյա գեներատորի տարրերի ստուգում: Չափվում են պտտվող ուղղիչի անցումային հպակային միացումների` հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրությունները. հոսանահաղորդչի դիմադրությունը, որը կազմված է փաթույթների արտանցիչներից և միջանցուկ գամասեղներից, որոնք խարսխի փաթույթը միացնում են ապահովիչների հետ (դրանց առկայության դեպքում), ուղղիչների միացումների դիմադրությունն ապահովիչների հետ, պտտվող կերպափոխիչի ապահովիչների դիմադրությունը: Չափման արդյունքները համեմատվում են շահագործման փաստաթղթերով սահմանված նորմերի հետ: Ստուգվում են ուղղիչների, RC - շղթաների (այսուհետ` հայերեն ՌՑ), վարիստորների և այլնի պրկման ճիգերը` շահագործման նորմերին համապատասխան: Չափվում են պտտվող կերպափոխիչի ուղղիչների հետադարձ հոսանքները ՌՑ-շղթաների (կամ վարիստորների) հետ ամբողջական սխեմայում այն լարման ժամանակ, որը հավասար է տվյալ դասի համար կրկնվողին: Հոսանքները չպետք է գերազանցեն գրգռման համակարգի համար արտադրանքի շահագործման փաստաթղթերում նշված արժեքները:

թ) Դարձված գեներատորի և պտտվող ուղղիչի բնութագրերի որոշումը գեներատորի (բլոկի) եռաֆազ կարճ միակցման ռեժիմում: Չափվում են ստատորի Iստ հոսանքը, գրգռիչի գրգռման Iգ.գ հոսանքը, ռոտորի Uռ լարումը, որոշում են գրգռիչի Uռ=f(Iգ.գ) բնութագրերի համապատասխանությունը շահագործման հրահանգներում նշված բնութագրերին: Ըստ ստատորի չափված հոսանքների և գեներատորի կարճ միակցման շահագործման հրահանգներում նշված բնութագրերի Uստ=f(Uռ)` որոշվում է ռոտորի հոսանքի տվիչների լարքի ճշտությունը: ԴՏՌ-Պ (ԴՏՌ-Պ) տեսակի տվիչի միջոցով չափված ռոտորի հոսանքի (ԱԳՀ-ի ելքում հոսանքի) շեղումը չպետք է գերազանցի ռոտորի հաշվարկային հոսանքի 10%-ը:

ժ) ՏԻՀ, ՏԱՀ, ԱԳՀ համակարգերի տիրիստորային կերպափոխիչների ստուգում: Մեկուսացման դիմադրության չափումը և փորձարկումը, բարձրացված լարմամբ, կատարում են սույն բաժնի N 5 աղյուսակին համապատասխան: Կատարվում են հովացման ջրային համակարգով տիրիստորային կերպափոխիչների հիդրավլիկական փորձարկումներ ջրի բարձրացված ճնշմամբ: Ճնշման մեծությունը և դրա ազդման տևողությունը պետք է համապատասխանեն կերպափոխիչի շահագործման փաստաթղթերին` կերպափոխիչների յուրաքանչյուր տեսակի համար: Կատարում են տիրիստորային կերպափոխիչի մեկուսացման կրկնակի ստուգում` թորած ջրով լցնելուց հետո (սույն բաժնի N 3 աղյուսակ): Ստուգվում է ծակված տիրիստորների, վնասված ՌՑ-շղթաների բացակայությունը: Ստուգումը կատարում են օմաչափի օգնությամբ: Ստուգվում է յուրաքանչյուր ուժային ապահովիչի հալվող ներդիրի զուգահեռ շղթաների ամբողջությունը` հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափման միջոցով: Ստուգվում է տիրիստորների կառավարման համակարգի վիճակը, ուղղված լարման կարգավորման ընդգրկույթը` տիրիստորների կառավարման համակարգի վրա ներազդման դեպքում: Ստուգվում է տիրիստորային կերպափոխիչն անվանական ռեժիմում գեներատորի աշխատանքի ժամանակ` ռոտորի անվանական հոսանքով: Ստուգումը կատարում են հետևյալ ծավալով`

կերպափոխիչների բազուկների զուգահեռ ճյուղերի միջև հոսանքների բաշխում` ճյուղերում հոսանքների արժեքների շեղումը ճյուղի հոսանքի միջին թվաբանականից պետք է լինի 10%-ից ոչ ավելի,

հետադարձ լարումների բաշխումը հաջորդաբար միացված տիրիստորների միջև` հաշվի առնելով փոխարկումային գերլարումները. հետադարձ լարման ակնթարթային արժեքի շեղումը ճյուղի տիրիստորի վրա միջինից պետք է լինի +-20%-ից ոչ ավելի,

հոսանքի բաշխումը զուգահեռ միացված կերպափոխիչների միջև: Հոսանքները կերպափոխիչով անցնող հոսանքի միջին արժեքից +-10%-ից ավելի չպետք է տարբերվեն,

հոսանքի բաշխումը զուգահեռ միացված տիրիստորային կերպափոխիչի նույնանուն բազուկների ճյուղերում` շեղումը չպետք է լինի համանման բազուկների ճյուղի հոսանքի միջին հաշվարկային արժեքից +- 20 %-ից ավելի:

 

Աղյուսակ N 5

 

Գրգռման համակարգի տարրերի մեկուսացման դիմադրությունը և

փորձարկման լարումները

 

._________________________________________________________________________.

|Փորձարկվող օբյեկտը|Մեկուսացման     |Արդյունաբերական |Լրացուցիչ ցուցումներ|

|                  |դիմադրության    |հաճախականության |                    |

|                  |չափումը         |փորձարկման      |                    |

|                  |________________|լարման արժեքը   |                    |

|                  |մեգա-   |մեկուս-|                |                    |

|                  |օմաչափի |չային  |                |                    |

|                  |լարումը,|նվազա- |                |                    |

|                  |Վ       |գույն  |                |                    |

|                  |        |դիմադ- |                |                    |

|                  |        |րությու|                |                    |

|                  |        |նը, ՄՕմ|                |                    |

|__________________|________|_______|________________|____________________|

|         1        |   2    |   3   |      4         |           5        |

|__________________|________|_______|________________|____________________|

|1. Գլխավոր        |2500    |5      |տիրիստորային    |Հենամարմնի և  դրան  |

|գեներատորի ռոտորի |        |       |կերպափոխիչի     |միացված տիրիստորային|

|շղթայի            |        |       |շահագործման     |կերպափոխիչ          |

|տիրիստորային      |        |       |փաստաթղթերով    |երկրորդային շղթաների|

|կերպափոխիչ ՏԻՀ,   |        |       |նախատեսված      |նկատմամբ ՏԿՀ-ի      |

|ՏԱՀ գրգռման       |        |       |փորձարկման      |(իմպուլսային        |

|համակարգում`      |        |       |լարման 1,8 մասը,|տրանսֆորմատորների   |

|կերպափոխիչների    |        |       |բայց շահագործման|առաջնային           |

|հոսանատար շղթաներ,|        |       |փաստաթղթերով    |փաթույթների, ուժային|

|տիրիստորների հետ  |        |       |նախատեսված      |ապահովիչների բլոկ   |

|կապված պաշտպանական|        |       |ռոտորի փաթույթի |հպակները, հոսանքի   |

|շղթաներ,          |        |       |արտադրողի       |բաժանարարների       |

|կառավարման        |        |       |փորձարկման      |տրանսֆորմատորների   |

|համակարգի ելքային |        |       |լարման 0,8 մասից|երկրորդային         |

|տրանսֆորմատորների |        |       |ոչ պակաս        |փաթույթները և       |

|երկրորդային       |        |       |                |այլն), որոնք հարում |

|փաթույթներ և      |        |       |                |են սխեմայի ուժային  |

|այլն,             |        |       |                |տարրերի տիրիստորային|

|կերպափոխիչներին   |        |       |                |կերպափոխիչին        |

|հարող անջատված    |        |       |                |(ՏԻՀ-ում սեփական    |

|բաժանարարները     |        |       |                |կարիքների           |

|(ՏԻՀ), սեփական    |        |       |                |տրանսֆորմատորների   |

|կարիքների         |        |       |                |երկրորդային         |

|տրանսֆորմատորների |        |       |                |փաթույթներին, մի    |

|առաջնային         |        |       |                |շարք մոդիֆիկացիաների|

|փաթույթները (ՏԻՀ):|        |       |                |ՏԻՀ-ում             |

| Ջրային հովացմամբ |        |       |                |բաժանարարների մյուս |

|տիրիստորային      |        |       |                |կողմին):            |

|կերպափոխիչ        |        |       |                | Փորձարկումների     |

|համակարգում       |        |       |                |ժամանակ տիրիստորները|

|փորձարկման        |        |       |                |(անոդները,          |

|ժամանակ ջուրը     |        |       |                |կատոդները,          |

|բացակայում է:     |        |       |                |կառավարվող          |

|                  |        |       |                |էլեկտրոդները) պետք է|

|                  |        |       |                |կարճ միակցվեն, իսկ  |

|                  |        |       |                |տիրիստորների        |

|                  |        |       |                |կառավարման (ՏԿՀ)    |

|                  |        |       |                |բլոկները դուրս      |

|                  |        |       |                |քաշվեն              |

|                  |        |       |                |հարակցիչներից:      |

|__________________|________|_______|________________|____________________|

|2. Տիրիստորային   |1000    |5      |տիրիստորային    |Հենամարմնի և  դրա   |

|կերպափոխիչ ԱԳՀ    |        |       |կերպափոխիչի     |հետ կապված          |

|համակարգի գրգռիչի |        |       |շահագործման     |տիրիստորային        |

|գրգռման շղթայում` |        |       |փաստաթղթերով    |կերպափոխիչի         |

|հոսանատար մասերը, |        |       |նախատեսված      |երկրորդային շղթաների|

|տիրիստորները և    |        |       |փորձարկման      |նկատմամբ, որոնք     |

|դրանց հետ կապված  |        |       |լարման 0,8 մասը,|կապված չեն ուժային  |

|շղթաները (ըստ     |        |       |բայց ոչ պակաս   |շղթաների հետ (սույն |

|սույն աղյուսակի   |        |       |դարձված         |աղյուսակի 1-ին կետ):|

|1-ին կետի): ՏԱՀ   |        |       |գեներատորի կամ  |Փորձարկումների      |

|համակարգի ՕՀԳ-ի   |        |       |ՕՀԳ գրգռման     |ժամանակ տիրիստորային|

|գրգռման շղթայի    |        |       |փաթույթի        |կերպափոխիչն անջատում|

|տիրիստորային      |        |       |շահագործման     |են ուժային շղթայից, |

|ձևափոխիչը         |        |       |փաստաթղթերով    |ըստ մուտքի և  ելքի, |

|                  |        |       |նախատեսված      |տիրիստորները        |

|                  |        |       |փորձարկման      |(անոդները,          |

|                  |        |       |լարման 0,8 մասից|կատոդները,          |

|                  |        |       |                |կառավարվող          |

|                  |        |       |                |էլեկտրոդները) պետք է|

|                  |        |       |                |կարճ միակցվեն, իսկ  |

|                  |        |       |                |տիրիստորների        |

|                  |        |       |                |կառավարման ՏԿՀ      |

|                  |        |       |                |բլոկները դուրս      |

|                  |        |       |                |քաշվեն              |

|                  |        |       |                |հարակցիչներից:      |

|__________________|________|_______|________________|____________________|

|3. ՈՒղղիչային     |1000    |5      |ուղղիչային      |Հենամարմնի նկատմամբ |

|տեղակայանքը`      |        |       |տեղակայանքի     |փորձարկումների      |

|գրգռման ԲՀ        |        |       |շահագործման     |ժամանակ ուղղիչային  |

|համակարգում       |        |       |փաստաթղթերով    |տեղակայանքն անջատված|

|                  |        |       |նախատեսված      |է սնման աղբյուրից և |

|                  |        |       |փորձարկման      |ռոտորի փաթույթներից:|

|                  |        |       |լարման 0,8 մասը,|Սնող հաղորդաձողերը  |

|                  |        |       |բայց ոչ պակաս   |և  ելքի             |

|                  |        |       |ռոտորի փաթույթի |հաղորդաձողերը (Ա, Բ,|

|                  |        |       |շահագործման     |Ս, +, -) միավորված  |

|                  |        |       |փաստաթղթերով    |են:                 |

|                  |        |       |նախատեսված      |                    |

|                  |        |       |փորձարկման      |                    |

|                  |        |       |լարման 0,8 մասից|                    |

|__________________|________|_______|________________|____________________|

|4. Օժանդակ        |2500    |5,0    |ՕՀԳ-ի ստատորի   |հենամարմնի նկատմամբ |

|համաժամանակյա     |        |       |փաթույթի        |և  փաթույթների միջև |

|գեներատորը (ՕՀԳ)` |        |       |շահագործման     |                    |

|ՏԱՀ համակարգում`  |        |       |փաստաթղթերով    |                    |

|ստատորի           |        |       |նախատեսված      |                    |

|փաթույթները       |        |       |փորձարկման      |                    |

|                  |        |       |լարման 0,8 մասը,|                    |

|                  |        |       |բայց ոչ պակաս   |                    |

|                  |        |       |գլխավոր         |                    |

|                  |        |       |գեներատորի      |                    |

|                  |        |       |ռոտորի          |                    |

|                  |        |       |շահագործման     |                    |

|                  |        |       |փաստաթղթերով    |                    |

|                  |        |       |նախատեսված      |                    |

|                  |        |       |փաթույթի        |                    |

|գրգռման           |1000    |5,0    |փորձարկման      |հենամարմնի նկատմամբ |

|փաթույթները       |        |       |լարման 0,8 մասից|                    |

|                  |        |       |դարձված         |                    |

|                  |        |       |գեներատորի կամ  |                    |

|                  |        |       |ՕՀԳ գրգռման     |                    |

|                  |        |       |փաթույթի        |                    |

|                  |        |       |արտադրողի       |                    |

|                  |        |       |փորձարկման      |                    |

|                  |        |       |լարման 0,8 մասը |                    |

|__________________|________|_______|________________|____________________|

|5. Ինդուկտորային  |1000    |5,0    |փաթույթների     |հենամարմնի և  դրան  |

|գեներատոր` ԲՀ     |        |       |շահագործման     |միացված անկախ       |

|գրգռման           |        |       |փաստաթղթերով    |գրգռման փաթույթների |

|համակարգում`      |        |       |նախատեսված      |նկատմամբ,           |

|աշխատանքային      |        |       |փորձարկման      |փաթույթների միջև    |

|փաթույթներ (երեք  |        |       |լարման 0,8 մասը,|                    |

|ֆազեր) և          |        |       |բայց ոչ պակաս   |                    |

|հաջորդական գրգռման|        |       |գեներատորի      |                    |

|փաթույթ           |        |       |ռոտորի փաթույթի |                    |

|                  |        |       |շահագործման     |                    |

|                  |        |       |փաստաթղթերով    |                    |

|                  |        |       |նախատեսված      |                    |

|                  |        |       |փորձարկման      |                    |

|                  |        |       |լարման 0,8 մասից|                    |

|անկախ գրգռման     |1000    |5,0    |փաթույթների     |հենամարմնի նկատմամբ |

|փաթույթներ        |        |       |շահագործման     |և  անկախ գրգռման    |

|                  |        |       |փաստաթղթերով    |փաթույթների միջև    |

|                  |        |       |նախատեսված      |                    |

|                  |        |       |փորձարկման      |                    |

|                  |        |       |լարման 0,8 մասը |                    |

|__________________|________|_______|________________|____________________|

|6. Ենթագրգռիչ ԲՀ` |1000    |5,0    |շահագործման     |յուրաքանչյուր ֆազ,  |

|գրգռման           |        |       |փաստաթղթերով    |հենամարմնի հետ      |

|համակարգում       |        |       |նախատեսված      |միացված մյուս ֆազերի|

|                  |        |       |փորձարկման      |նկատմամբ            |

|                  |        |       |լարման 0,8 մասը |                    |

|__________________|________|_______|________________|____________________|

|7. Դարձված        |1000    |5,0    |խարիսխի         |Հենամարմնի նկատմամբ.|

|գեներատոր` ԱԳՀ    |        |       |փաթույթների     |գրգռիչն անջատված է  |

|համակարգում,      |        |       |արտադրողի       |գեներատորի ռոտորից, |

|պտտվող            |        |       |փորձարկման      |ուղղիչներից,        |

|ձևափոխիչների  հետ |        |       |լարման 0,8 մասը |ՌՑ-շղթաները կամ     |

|համատեղ` խարսխի   |        |       |                |վարիստորները        |

|փաթույթները պտտվող|        |       |                |շունտված են (միացված|

|ձևափոխիչների  հետ |        |       |                |են +, -, փոփոխական  |

|համատեղ           |        |       |                |հոսանքի գամասեղները)|

|                  |        |       |                |բարձրացված են       |

|                  |        |       |                |խոզանակները չափիչ   |

|                  |        |       |                |հպակային օղակների   |

|                  |        |       |                |վրա                 |

|դարձված գեներատորի|1000    |5,0    |գրգռման փաթույթի|Հենամարմնի նկատմամբ:|

|գրգռման           |        |       |շահագործման     |Գրգռման փաթույթներն |

|փաթույթները       |        |       |փաստաթղթերով    |անջատված են         |

|                  |        |       |նախատեսված      |սխեմայից:           |

|                  |        |       |փորձարկման      |                    |

|                  |        |       |լարման 0,8 մասը,|                    |

|                  |        |       |բայց 1,2 կՎ-ից  |                    |

|                  |        |       |ոչ պակաս        |                    |

._________________________________________________________________________.

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1943-Ն
Որոշում