Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1943.270407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1943-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

(8-րդ մաս)

 

51. ԼԱՐՄԱՆ ՉԱՓԻՉ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐ

 

1) Լարման էլեկտրամագնիսական տրանսֆորմատորներ

ա) Փաթույթների մեկուսացման դիմադրության չափում: Լարման տրանսֆորմատորների ԲԼ փաթույթի մեկուսացման դիմադրության չափումը կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով:

Երկրորդային փաթույթների մեկուսացման դիմադրության, ինչպես նաև լարման կասկադավոր տրանսֆորմատորների կապող փաթույթների մեկուսացման դիմադրության չափումները կատարում են 1 կՎ լարման մեգաօմաչափով:

Մեկուսացման դիմադրության չափված արժեքները պետք է լինեն սույն բաժնի 15-րդ աղյուսակում տրված նորմերից ոչ պակաս: Երկրորդային փաթույթների մեկուսացման դիմադրությունները տրված են. առանց փակագծերի` անջատված երկրորդային շղթաների դեպքում, փակագծերում` միացված երկրորդային շղթաների հետ միասին:

բ) Փորձարկում 50 Հց հաճախականության բարձրացված լարմամբ: ԲԼ փաթույթի մեկուսացման փորձարկումը 50 Հց հաճախականության բարձրացման լարմամբ կատարում են ԲԼ փաթույթի բոլոր արտանցիչների անվանական լարման մեկուսացմամբ` լարման տրանսֆորմատորների համար:

Հիմնական մեկուսացման փորձարկման լարման արժեքները տրված են սույն բաժնի 15-րդ աղյուսակում:

Լարման տրանսֆորմատորների փորձարկման տևողությունը` 1 րոպե:

Փորձարկման լարման արժեքը երկրորդային փաթույթների համար դրանց միացված շղթաների հետ միասին, ընդունվում է 1 կՎ-ի հավասար:

Փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

 

Աղյուսակ N 15

 

Լարման տրանսֆորմատորների մեկուսացման դիմադրությունը

 

._____________________________________________________.

|Լարման դասը, |Մեկուսացման թույլատրելի դիմադրությունը,|

|   կՎ        |         ՄՕմ, ոչ պակաս                 |

|             |_______________________________________|

|             |հիմնական   | երկրորդային| կապակցող     |

|             |մեկուսացում| փաթույթներ |փորձարկումներ |

|_____________|___________|____________|______________|

|    3-35     |    100    |    50(1)   |      1       |

|_____________|___________|____________|______________|

|  110-500    |    300    |    50(1)   |      1       |

._____________________________________________________.

 

գ) Փաթույթների` հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափում: Փաթույթների` հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը կատարում են կասկադավոր լարման տրանսֆորմատորների կապակցող փաթույթների մոտ:

Փաթույթի հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության շեղումը տեխնիկական անձնագրում տրված արժեքից կամ մյուս ֆազերի վրա չափվածից չպետք է գերազանցի 2%-ը: Չափված արժեքը տեխնիկական անձնագրային տվյալների հետ համեմատելիս դիմադրության չափված արժեքը պետք է բերվի շահագործման փաստաթղթերով սահմանված փորձարկումների ջերմաստիճանին: Մյուս ֆազերի հետ համեմատելիս չափումները բոլոր ֆազերի վրա պետք է կատարվեն միևնույն ջերմաստիճանի դեպքում:

դ) Տրանսֆորմատորային յուղի փորձարկում: Լարման տրանսֆորմատորները, շահագործման մեջ մտցնելիս, յուղը պետք է փորձարկվի սույն բաժնի 33-րդ աղյուսակի 1-6-րդ կետերի պահանջներին համապատասխան:

Յուղալեցուն սանդղավոր լարման տրանսֆորմատորներում յուղի վիճակի գնահատումն առանձին աստիճաններում կատարում են աստիճանի աշխատանքային լարմանը համապատասխանող նորմերով:

2) ՈՒնակային լարման տրանսֆորմատորներ

ա) Լարման բաժանարարների կոնդենսատորների փորձարկում: Լարման բաժանարարների կոնդենսատորների փորձարկումը կատարում են 60-րդ գլխի պահանջներին համապատասխան:

բ) Էլեկտրամագնիսական սարքվածքի մեկուսացման դիմադրության չափում: Փաթույթների մեկուսացման դիմադրության չափումը կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով:

Մեկուսացման դիմադրությունը տեխնիկական անձնագրում նշվածից չպետք է լինի 30%-ից ավելի` դեպի վատ կողմը, բայց պետք է լինի 300 ՄՕմ-ից ոչ պակաս:

գ) Էլեկտրամագնիսական սարքվածքի փորձարկում` 50 Հց հաճախականության բարձրացված լարմամբ: Փորձարկումների ենթարկում են էլեկտրամագնիսական սարքվածքի երկրորդային փաթույթների մեկուսացումը:

Փորձարկման լարումը` 1,8 կՎ: Լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

դ) Փաթույթների` հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափում: Շահագործման մեջ մտցնելիս փաթույթների` հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափումը կատարում են փոխարկման սարքվածքի բոլոր դիրքերի վրա:

Չափված արժեքները` բերված շահագործման փաստաթղթերում տրված փորձարկումների ջերմաստիճանին, տեխնիկական անձնագրում նշվածներից 5%-ից ավելի չպետք է տարբերվեն:

ե) Պարապ ընթացքի հոսանքի և կորուստների չափում: Պարապ ընթացքի հոսանքի և կորուստների չափումը կատարում են շահագործման հրահանգներում նշված լարումների դեպքում:

Չափված արժեքները տեխնիկական անձնագրում նշվածներից չպետք է լինեն 10%-ից ավելի:

զ) Էլեկտրամագնիսական սարքվածքից տրանսֆորմացիայի յուղի փորձարկում: Յուղի ծակման լարման արժեքը պետք է լինի 30 կՎ-ից ոչ պակաս:

Շահագործման մեջ մտցնելիս, թարմ, չոր տրանսֆորմատորային յուղը էլեկտրամագնիսական սարքվածքի լցման (լրալցման) համար պետք է փորձարկված լինի սույն բաժնի 33-րդ աղյուսակի 1-6 կետերի պահանջներին համապատասխան:

է) Փականային պարպիչների փորձարկում: Կատարում են 64-րդ գլխի ցուցումների համաձայն:

 

52. ՅՈՒՂԱՅԻՆ ԱՆՋԱՏԻՉՆԵՐ

 

1) Մեկուսացման դիմադրության չափում

ա) տանովի և ուղղորդող մասերի, որոնք պատրաստված են օրգանական նյութերից: Կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով:

Մեկուսացման դիմադրությունը չպետք է լինի ցածր հետևյալ արժեքներից.

անջատիչի անվանական լարումը` կՎ  3-10 15-150 220-500

    մեկուսացման դիմադրությունը` ՄՕմ  1000  3000    5000

բ) երկրորդային շղթաների, միացման և անջատման էլեկտրամագնիսների և այլն: Կատարում են 70-րդ գլխի պահանջներին համապատասխան:

2) Ներանցիչների փորձարկում: Կատարվում է 67-րդ գլխի պահանջներին համապատասխան:

3) Ներբաքային մեկուսացման և աղեղմարիչ սարքվածքների մեկուսացման վիճակի գնահատում: Գնահատումը կատարում են 35 կՎ լարման բաքային յուղային անջատիչների մոտ, եթե լրիվ հավաքված անջատիչի ներանցիչի tg?-ի չափման ժամանակ ստացվել են սույն բաժնի 30-րդ աղյուսակում տրված նորմերի համեմատ բարձրացած տվյալներ:

Ներբաքային մեկուսացումը և աղեղմարիչ սարքվածքների մեկուսացումը ենթակա են չորացման, եթե այդ մեկուսացման ազդեցության բացառումը չափված tg?-ն իջեցնում է 4%-ից ավելի (բացարձակ արժեք):

4) Մեկուսացման փորձարկում` արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ.

ա) անջատիչի մեկուսացման` հենամարմնի կամ հենարանային մեկուսացման նկատմամբ: Կատարում են մինչև 35 կՎ լարման անջատիչների համար: Փորձարկման լարումն անջատիչների համար ընդունում են սույն բաժնի 16-րդ աղյուսակի տվյալներին համապատասխան: Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե: Համանման փորձարկման պետք է ենթարկվի 6-10 կՎ յուղային անջատիչների միջհպակային խզումների մեկուսացումը,

բ) երկրորդային շղթաների և միացման ու անջատման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման: Փորձարկման լարման արժեքը` 1 կՎ: Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

 

Աղյուսակ N 16

 

Արդյունաբերական հաճախականության փորձարկման լարումը ապարատների

արտաքին մեկուսացման համար

 

._________________________________________________________.

|Լարման դասը,|  Փորձարկման լարումը, կՎ, մեկուսացմամբ      |

|    կՎ      |           ապարատների համար                 |

|            |____________________________________________|

|            |բնականոն |բնականոն  |թեթևացված  |թեթևացված  |

|            |խեցեղեն  |օրգանական |խեցեղեն    |օրգանական  |

|____________|_________|__________|___________|___________|

|     3      |    24   |   21,6   |    13     |   11,7    |

|____________|_________|__________|___________|___________|

|     6      |    32   |   28,8   |    21     |   18,9    |

|____________|_________|__________|___________|___________|

|    10      |    42   |   37,8   |    32     |   28,8    |

|____________|_________|__________|___________|___________|

|    15      |    55   |   49,5   |    48     |   43,2    |

|____________|_________|__________|___________|___________|

|    20      |    65   |   58,5   |    -      |     -     |

|____________|_________|__________|___________|___________|

|    35      |    95   |   85,5   |    -      |     -     |

._________________________________________________________.

 

5) Հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափում

ա) յուղային անջատիչների հպակների: Չափվում է անջատիչի բևեռի հոսանատար համակարգի և դրա առանձին տարրերի դիմադրությունը: Հպակների` հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության արժեքը պետք է համապատասխանի շահագործման հրահանգի տվյալներին,

բ) աղեղմարիչ սարքվածքների շունտող ռեզիստորների: Դիմադրության չափված արժեքը շահագործման հրահանգներում տրված տվյալներից պետք է լինի 3 %-ից ոչ ավելի,

գ) միացման և անջատման էլեկտրամագնիսների փաթույթների, փաթույթների դիմադրության արժեքը պետք է համապատասխանի շահագործման հրահանգի պահանջներին:

6) Անջատիչների ժամանակային բնութագրերի չափում: Ժամանակային բնութագրերի չափումը կատարում են լարման բոլոր դասերի անջատիչների համար: Միացման և անջատման արագության չափումը պետք է կատարել 35 կՎ և բարձր անջատիչների համար, երբ այն պահանջվում է շահագործման հրահանգով: Չափված բնութագրերը պետք է համապատասխանեն արտադրանքի շահագործման փաստաթղթերին:

7) Անջատիչի շարժական մասերի (լայնակների) քայլի, միացման ժամանակ հպակների ներս խրման խորության, հպակների միակցման և խզման միաժամանակության չափում: Ստացված տվյալները պետք է համապատասխանեն շահագործման հրահանգի պահանջներին:

8) Մեխանիզմների, շարժաբերների և անջատիչների կարգավորման և տեղակայման բնութագրերի ստուգում: Կատարում են շահագործման հրահանգների և տեխնիկական անձնագրերի ծավալներով ու նորմերով` հաղորդակների ու անջատիչների յուրաքանչյուր տեսակի համար:

9) Ազատ շղթայազատման մեխանիզմի գործողության ստուգում: Շարժաբերի ազատ շղթայազատման մեխանիզմը պետք է թույլ տա կատարելու անջատման գործողություններ հպակների ամբողջ ընթացքի ժամանակ, այսինքն, միացման գործողության սկզբից` ցանկացած պահին:

10) Անջատիչների գործարկման նվազագույն լարման (ճնշման) ստուգում: Միաբևեռային շարժաբերներով անջատիչների մոտ գործարկման նվազագույն լարման ստուգումը պետք է կատարել բևեռ առ բևեռ:

Գործարկման նվազագույն լարումը պետք է համապատասխանի անջատիչների արտադրանքի շահագործման փաստաթղթերին: Օդաճնշումային շարժաբերների գործարկման ճնշման մեծությունը պետք է 20-30%-ով պակաս լինի աշխատանքային ճնշման ստորին սահմանից:

11) Անջատիչների փորձարկում` բազմակի փորձումներով: Անջատիչների բազմակի փորձումներ` միացման և անջատման գործողությունների և բարդ շրջափուլերի իրագործում (Մ-Ա առանց ժամանակի պահման պարտադիր են բոլոր անջատիչների համար, Ա-Մ և Ա-Մ-Ա պատադիր են այն անջատիչների համար, որոնք նախատեսված են ԱԿՄ ռեժիմում աշխատելու համար) պետք է կատարվեն էլեկտրամագնիսների ելքերի վրա անվանական լարման դեպքում: Գործողությունների բարդ շրջափուլերի թիվը, որոնք անջատիչի կողմից ենթակա են կատարման, պետք է կազմի`

միացման և անջատման` 3-5 գործողություն,

յուրաքանչյուր տեսակի` 2-3 շրջափուլ:

12) Անջատիչների տրանսֆորմատորային յուղի փորձարկում: Լարումների բոլոր դասերի բաքային անջատիչների և 110 կՎ ու բարձր լարման փոքրածավալ անջատիչների մոտ յուղի փորձարկումը կատարում են մինչև յուղի լցնելն անջատիչի մեջ և դրանից հետո:

Մինչև 35 կՎ փոքրածավալ անջատիչների մոտ յուղը փորձարկվում է մինչև աղեղմարիչ խցերի մեջ լցնելը: Յուղի փորձարկումը կատարում են սույն բաժնի 33-րդ աղյուսակի 1, 3, 4, 5-րդ կետերին համապատասխան:

13) Ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների փորձարկում: Կատարում են 50-րդ գլխի պահանջներին համապատասխան:

 

53. ՕԴԱՅԻՆ ԱՆՋԱՏԻՉՆԵՐ

 

1) Մեկուսացման դիմադրության չափում

ա) հենարանային մեկուսիչների, մարիչ խցերի և բաժանարարների մեկուսիչների, լարումների բոլոր դասերի անջատիչների մեկուսացնող ձգաձողերի և օդատարների:

Կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով:

 

Աղյուսակ N 17

 

Օդային անջատիչների հենարանային մեկուսացման և շարժական մասերի

մեկուսացման նվազագույն թույլատրելի դիմադրությունը

 

._______________________________________________________________________.

|Փորձարկվող օբյեկտը               |Մեկուսացման դիմադրությունը, ՄՕմ,     |

|                                 |անջատիչի անվանական լարման դեպքում, կՎ|

|                                 |_____________________________________|

|                                 |մինչև  10  | 15-150   |220 և  բարձր  |

|_________________________________|___________|__________|______________|

|Հենարանային մեկուսիչ, օդատար և   |   1000    |   3000   |    5000      |

|ձգաձող (յուրաքանչյուրն առանձին)` |           |          |              |

|պատրաստված ճենապակուց            |           |          |              |

._______________________________________________________________________.

 

Անհրաժեշտության դեպքում հենարանային մեկուսիչների, մարիչ խցերի և բաժանարարների մեկուսացման դիմադրության չափումը պետք է կատարել արտաքին մակերևույթի վրա պաշտպանիչ օղակներ տեղակայելով:

Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի սույն բաժնի 17-րդ աղյուսակում տրվածներից ոչ պակաս,

բ) երկրորդային շղթաների, միացման և անջատման էլեկտրամագնիսների փաթույթների: Կատարում են 70-րդ գլխի պահանջներին համապատասխան:

2) Փորձարկում` արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ.

ա) անջատիչների մեկուսացման: Պարտադիր է մինչև 35 կՎ անջատիչներ համար: Անջատիչների հենարանային ճենապակյա մեկուսացումը պետք է փորձարկել արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ սույն բաժնի 16-րդ աղյուսակին համապատասխան: Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե,

բ) երկրորդային շղթաների և կառավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման: Կատարում են 70-րդ գլխի պահանջներին համապատասխան:

3) Հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափում`

ա) լարման բոլոր դասերի օդային անջատիչների հպակների: Չափման ենթակա է մարիչ խցի յուրաքանչյուր հպակների և խզիչի դիմադրությունն առանձին: Օդային անջատիչների հպակների դիմադրության առավելագույն թույլատրելի արժեքները տրված են սույն բաժնի 18-րդ աղյուսակում, որտեղ մարիչ խցի և խզիչի մեկ տարրի (խզման) և մոդուլի մեկ աղեղմարիչ սարքվածքի դիմադրությունների սահմանային արժեքները. ՎՎՆ(ԹԹծ) շարքի անջատիչներինը` 20 մկՕմ, ՎՎՈՒ(ՎՎՈՒ), ՎՎԲ(ՎՎԲ), ՎՎԴ(ՎՎԴ), ՎՎԲԿ(ՎՎԲԿ) շարքինը` 80 մկՕմ, ՎՆՎ(ՎՆՎ) շարքինը` 70 մկՕմ: ՎՎ(ՎՎ) տեսակի 330-500 կՎ լարմամբ անջատիչների մոտ հաստատուն հոսանատար կոնտուրների հետևյալ տեղամասերի դիմադրությունների արժեքները չպետք է գերազանցեն. 50 մկՕմ` մարիչ խուցը բաժանարարին միացնող հաղորդաձողերի համար, 80 մկՕմ` բաժանարարի երկու կեսերը միացնող հաղորդաձողերի համար, 10 մկՕմ` բաժանարարի ապարատային արտանցիչից միացման հաղորդաձողին անցման համար: ՎՆՎ շարքի 330-500 կՎ անջատիչների աղեղմարիչ սարքվածքի յուրաքանչյուր խզման դիմադրությունների արժեքները չպետք է գերազանցեն 35 մկՕմ-ը:

բ) անջատիչների միացման և անջատման էլեկտրամագնիսների փաթույթների: Սահմանվում է անջատիչների յուրաքանչյուր տեսակի համար արտադրանքի շահագործման փաստաթղթերի համաձայն:

գ) լարման բաժանարարների և շունտող ռեզիստորների տարրերի դիմադրության չափման արդյունքները պետք է համապատասխանեն շահագործման հրահանգների պահանջներին, որոնք տրված են սույն բաժնի 19-րդ աղյուսակում, որտեղ շունտող ռեզիստորների դիմադրությունները, որոնք ենթակա են տեղադրման անջատիչի մեկ բեռի վրա, չպետք է տարբերվեն իրարից ավելի, քան թույլատրվում է շահագործման հրահանգով:

 

Աղյուսակ N 18

 

Օդային անջատիչների` հպակային համակարգի հաստատուն հոսանքին

ցուցաբերվող սահմանային դիմադրությունները

 

._______________________________________________________________.

| Անջատիչի տեսակը                              |Բեռի կոնտուրի   |

|                                              |դիմադրությունը, |

|                                              |ՄՕմ, ոչ ավելի   |

|______________________________________________|________________|

|ՎՎՆ-330-15                                    |    460         |

|______________________________________________|________________|

|ՎՎ-330Բ                                       |    380         |

|______________________________________________|________________|

|ՎՎ-500Բ                                       |    500         |

|______________________________________________|________________|

|ՎՎԲ-110, ՎՎԲՄ-110Վ, ՎՎԲԿ-110Բ                 |     80         |

|______________________________________________|________________|

|ՎՎԴ-220Բ, ՎՎԲԿ-220Բ                           |    300         |

|                                              |    600         |

|______________________________________________|________________|

|ՎՎԲ-500Ա                                      |    900         |

|______________________________________________|________________|

|ՎՎԲ-750Ա                                      |   1200         |

|______________________________________________|________________|

|ՎՆՎ-330-40, ՎՆՎ-330-63, ՎՆՎ-500-40, ՎՆՎ-500-63|    150         |

|______________________________________________|________________|

|ՎՆՎ-750                                       |    230         |

._______________________________________________________________.

 

Աղյուսակ N 19

 

Լարման օմական բաժանարարների և շունտող ռեզիստորների` հաստատուն

հոսանքին ցուցաբերվող դիմադրությունների նորմավորվող արժեքները

 

._________________________________________________________________________.

|  Անջատիչի տեսակը                            |     Մեկ տարրի             |

|                                             |  դիմադրությունը` Օմ       |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎՆ-110-6                                    |150 +- 5                   |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎՇ-110Բ, ՎՎՇ-150Բ                           |150(+4)(-2)                |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎՆ-154-8, ՎՎՆ-220-10, ՎՎՆ-220-15, ՎՎՆ-330-15|15000 +- 150               |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎ-330, ՎՎ-500                               |14140 +- 140               |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎՈՒ-35                                      |4,6 - 0,25                 |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎՈՒ-110Բ                                    |5 +- 0,3 (ստորին մոդուլ)   |

|                                             |100 +- 2 (վերին մոդուլ)    |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎԲ-110, ՎՎԲ-220Բ                            |100 +- 2                   |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎԲՄ-110ը, ՎՎԴ-220Բ                          |50 +- 1                    |

|_____________________________________________|___________________________|

|ՎՎԲԿ-110Բ, ՎՎԲԿ-200Բ                         |47,5(+1)(-0,5)             |

|_____________________________________________|___________________________|

|ՎՆՎ-330-63, ՎՆՎ-500-63                       |75(+1)(-3)                 |

._________________________________________________________________________.

 

4) Անջատիչի բնութագրերի ստուգում: Անջատիչի բնութագրերը, հանված անվանական, նվազագույն և առավելագույն աշխատանքային ճնշումների դեպքում, պարզ գործողությունների և բարդ շրջափուլերի դեպքում, պետք է համապատասխանեն արտադրանքի շահագործման փաստաթղթերին:

5) Անջատիչի գործարկման նվազագույն լարման ստուգում: Օդային անջատիչների կառավարման էլեկտրամագնիսները պետք է գործարկվեն 0,7 Uան-ից ոչ ավելի լարման դեպքում` շարժաբերը հաստատուն հոսանքի աղբյուրից սնելիս և 0,65 Uան-ից ոչ ավելի` փոփոխական հոսանքի աղբյուրից ուղղիչ սարքվածքի միջոցով սնելիս և անջատիչի ամբարներում սեղմված օդի ամենամեծ աշխատանքային ճմշման դեպքում: Լարումն էլեկտրամագնիսներին պետք է տրվի հարվածով:

6) Անջատիչի ստուգում` բազմակի միացմամբ և անջատմամբ: Յուրաքանչյուր անջատիչի կողմից կատարվող գործողությունների և բարդ շրջափուլերի թիվը սահմանվում է համաձայն սույն բաժնի 20-րդ աղյուսակի, ըստ որի գործողություններ և բարդ շրջափուլեր կատարելիս (20-րդ աղյուսակի 4-9-րդ, 12-14-րդ կետեր) պետք է հանվեն ստուգարքային տատանագրերը:

 

Աղյուսակ N 20

 

Կարգաբերման ժամանակ անջատիչների փորձարկումների պայմանները և թիվը

 

.________________________________________________________________________.

|Գործողություն   |Ճնշումը` փորձարկման     |Լարումը     |Գործողությունների|

|կամ շրջափուլ    |ժամանակ                 |անջատիչների |և  շրջափուլերի   |

|                |                        |վրա         |թիվը             |

|________________|________________________|____________|_________________|

|1. Միացում (Մ)  |Նվազագույն միացում      |Անվանական   |       3         |

|________________|________________________|____________|_________________|

|2. Անջատում (Ա) |Նվազագույն միացում      |Անվանական   |       3         |

|________________|________________________|____________|_________________|

|3. Մ-Ա          |Նվազագույն միացում      |Անվանական   |       2         |

|________________|________________________|____________|_________________|

|4. Միացում      |վազագույն աշխատանքային  |Անվանական   |       3         |

|________________|________________________|____________|_________________|

|5. Անջատում     |Նվազագույն աշխատանքային |Անվանական   |       3         |

|________________|________________________|____________|_________________|

|6. Մ- Ա         |Նվազագույն աշխատանքային |Անվանական   |       2         |

|________________|________________________|____________|_________________|

|7. Միացում      |Անվանական               |Անվանական   |       3         |

|________________|________________________|____________|_________________|

|8. Անջատում     |Անվանական               |Անվանական   |       3         |

|________________|________________________|____________|_________________|

|9. Ա-Մ          |Անվանական               |Անվանական   |       2         |

|________________|________________________|____________|_________________|

|10. Միացում     |Ամենամեծ աշխատանքային   |Անվանականի  |                 |

|                |                        |0,7 մասը    |       2         |

|________________|________________________|____________|_________________|

|11. Անջատում    |Ամենամեծ աշխատանքային   |Անվանականի  |                 |

|                |                        |0,7 մասը    |       2         |

|________________|________________________|____________|_________________|

|12. Մ-Ա         |Ամենամեծ աշխատանքային   |Անվանական   |       2         |

|________________|________________________|____________|_________________|

|13. Ա-Մ-Ա       |Ամենամեծ աշխատանքային   |Անվանական   |       2         |

|________________|________________________|____________|_________________|

|14. Ա-Մ-Ա       |Նվազագույն ԱԿՄ համար    |Անվանական   |       2         |

.________________________________________________________________________.

 

7) Օդային անջատիչների լարման բաժանարարների կոնդենսատորների փորձարկում: Կատարում են 63-րդ գլխի պահանջներին համապատասխան:

 

54. ԷԼԵԳԱԶԱՅԻՆ ԱՆՋԱՏԻՉՆԵՐ

 

1) Երկրորդային շղթաների կառավարման և էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման դիմադրության չափում: Չափումը պետք է կատարվի 70-րդ գլխի ցուցումներին համապատասխան:

2) Անջատիչի մեկուսացման փորձարկում

ա) Մեկուսացման փորձարկումը պետք է կատարվի արդյունաբերական հաճախականության լարմամբ, սույն բաժնի N 16 աղյուսակի համաձայն: Այն անջատիչները, որոնք էլեգազով լցված են արտադրողի կողմից և շահագործման ողջ ընթացքում ենթակա չեն բացման, թույլատրվում է փորձարկման չենթարկել:

բ) Երկրորդային շղթաների և կառավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման փորձարկումը պետք է կատարվի 70-րդ գլխի ցուցումներին համապատասխան:

3) Հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափում

ա) Գլխավոր շղթայի դիմադրության չափում: Գլխավոր շղթայի դիմադրությունը պետք է չափվի ինչպես ամբողջ բևեռի հոսանատար կոնտուրի, այնպես էլ առանձին աղեղմարիչ սարքվածքի յուրաքանչյուր խզման համար:

Չափված արժեքները պետք է համապատասխանեն շահագործման հրահանգի պահանջներին:

Չափումներ չեն կատարվում այն անջատիչների վրա, որոնք էլեգազով լցվել են արտադրող կազմակերպությունում և ենթակա չեն բացման ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում:

բ) Կառավարման էլեկտրամագնիսների փաթույթների և դրանց շղթայում լրացուցիչ ռեզիստորների դիմադրության չափում: Դիմադրությունների չափված արժեքները պետք է համապատասխանեն արտադրանքի շահագործման փաստաթղթերի պահանջներին:

4) Անջատիչների գործարկման նվազագույն լարման ստուգում: Անջատիչները պետք է գործարկվեն 0,85 Uան լարման դեպքում` շարժաբերի հաստատուն հոսանքի աղբյուրից սնվելիս և 0,7 Uան` շարժաբերը փոփոխական հոսանքի ցանցից սնվելիս, անջատիչի խոռոչներում էլեգազի անվանական ճնշման և շարժաբերերի ամբարներում ամենամեծ աշխատանքային ճնշման դեպքում: Լարումը էլեկտրամագնիսների վրա պետք է տրվի զարկով:

5) Լարման բաժանարարների կոնդենսատորների փորձարկում: Փորձարկումները պետք է կատարվեն 60-րդ գլխի ցուցումների համաձայն: Չափված ունակության արժեքը պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերում սահմանված չափաքանակին:

6) Անջատիչի բնութագրերի ստուգում: Էլեգազային անջատիչների աշխատանքը ստուգելիս պետք է որոշվեն շահագործման հրահանգներով կարգադրագրված բնութագրերը: Ստուգումների և չափումների արդյունքները պետք է համապատասխանեն տեխնիկական անձնագրային տվյալներին:

7) Անջատիչների փորձարկում` բազմակի փորձարկումներով: Բազմակի փորձարկումներ` միացման ու անջատման գործողությունների և բարդ շրջափուլերի կատարում (Մ-Ա առանց գործողությունների միջև ժամանակի պահման` բոլոր անջատիչների համար, Ա-Մ և Ա-Մ-Ա, ԱԿՄ ռեժիմում աշխատելու նախատեսված անջատիչների համար) պետք է կատարվեն շարժաբերում սեղմված օդի տարբեր ճնշումների և կառավարման էլեկտրամագնիսների արտանցիչների վրա տարբեր լարումների դեպքում` անջատիչների գործողության սարքին լինելը սույն բաժնի 20-րդ աղյուսակի համաձայն ստուգելու նպատակով: Կատարում են շարժաբերի էլեկտրամագնիսների արտանցիչների վրա անվանական լարման դեպքում կամ շարժաբերի սեղմված օդի անվանական ճնշման դեպքում:

Անջատիչի կողմից կատարման ենթակա գործողությունների և բարդ շրջափուլերի թիվը պետք է կազմի`

միացման և անջատման 3-5 գործողություն,

յուրաքանչյուր տեսակի 2-3 շրջափուլ:

8) Հերմետիկության ստուգում: Հերմետիկության ստուգումը կատարում են հոսանաորոնիչի օգնությամբ: Հերմետիկության փորձարկման ժամանակ հոսանաորոնիչի արանքաչափերի միջոցով զննում են կցվածքային միացումների խցվածքների և անջատիչի եռակցման կարերի տեղերը:

Ըստ հերմետիկության փորձարկման արդյունքը համարվում է բավարար, եթե հոսանաորոնիչը հոսակորուստ ցույց չի տալիս: Փորձարկումը կատարում են էլեգազի անվանական ճնշման դեպքում:

9) Էլեգազի մեջ խոնավության պարունակության ստուգում: Էլեգազի մեջ խոնավության պարունակությունը որոշում են անջատիչը էլեգազով լցնելուց առաջ, ցողի կետը չափելու հիման վրա: Էլեգազի ցողի կետի ջերմաստիճանը պետք է լինի մինուս 50 oC-ից ոչ բարձր:

10) Ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների փորձարկում: Փորձարկումը պետք է կատարվի 50-րդ գլխի ցուցումներին համապատասխան:

 

55. ՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ԱՆՋԱՏԻՉՆԵՐ

 

1) Երկրորդային շղթաների և կառավարման էլեկտրամագնիսների մեկուսացման դիմադրության չափում: Չափումները կատարվում են 70-րդ գլխի ցուցումների համաձայն:

2) Մեկուսացման փորձարկում` 50 Հց հաճախականության բարձրացված լարմամբ`

ա) Անջատիչի մեկուսացման փորձարկումը: Փորձարկման լարման արժեքն ընդունվում է սույն բաժնի 15-րդ աղյուսակի համաձայն:

բ) Երկրորդային շղթաների և կառավարման էլեկտրամագնիսների մեկուսացման փորձարկումը: Փորձարկումները կատարում են 70-րդ գլխի ցուցումների համաձայն:

3) Անջատիչի գործարկման նվազագույն լարման ստուգում: Վակուումային անջատիչների կառավարման էլեկտրամագնիսները պետք է գործարկվեն`

միացման էլեկտրամագնիսներ` 0,85 Uան-ից ոչ ավելի լարման դեպքում,

անջատման էլեկտրամագնիսներ` 0,7 Uան-ից ոչ ավելի լարման դեպքում:

4) Անջատիչների փորձարկում` բազմակի փորձարկումներով: Էլեկտրամագնիսների արտանցիչների վրա` անվանական լարման դեպքում, անջատիչի կողմից կատարման ենթակա գործողությունների և բարդ շրջափուլերի թիվը պետք է կազմի`

միացման և անջատման` 3-5 գործողություն,

գործողությունների միջև առանց ժամանակի պահման Մ-Ա (միացում-անջատում)` 2-3 շրջափուլ:

5) Հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափում, անջատիչների ժամանակային բնութագրերի չափում, շարժական մասերի ընթացքի և հպակների միակցման միաժամանակության չափում: Կատարում են, եթե դա պահանջվում է արտադրանքի շահագործման փաստաթղթերով:

 

56. ԲԵՌՆՎԱԾՔԻ ԱՆՋԱՏԻՉՆԵՐ

 

1) Երկրորդային շղթաների և կառավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման դիմադրության չափում: Կատարում են 70-րդ գլխի ցուցումներին համապատասխան:

2) Փորձարկում` արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ

ա) բեռնվածքի անջատիչի մեկուսացման: Կատարում են սույն բաժնի 16-րդ աղյուսակին համապատասխան,

բ) երկրորդային շղթաների և կառավարման էլեկտրամագնիսների մեկուսացման: Կատարում են 70-րդ գլխի ցուցումներին համապատասխան:

3) Հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափում

ա) անջատիչի հպակների: Կատարում են բևեռի հոսանատար համակարգի և աշխատանքային հպակների յուրաքանչյուր զույգի դիմադրության չափում: Դիմադրության արժեքը պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերին,

բ) կառավարման էլեկտրամագնիսների փաթույթների: Դիմադրության արժեքը պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերի տվյալներին:

4) Ազատ շղթայազատման մեխանիզմի գործողության ստուգում: Ազատ շղթայազատման մեխանիզմն ստուգում են աշխատանքի մեջ` 52-րդ գլխի 9-րդ կետին համապատասխան:

5) Շարժաբերի գործարկման ստուգում` իջեցված լարման դեպքում: Կատարում են 52-րդ գլխի 10-րդ կետին համապատասխան:

6) Բեռնվածքի անջատիչի փորձարկում` բազմակի փորձարկումներով: Կատարում են 52-րդ գլխի 11-րդ կետին համապատասխան:

 

57. ԲԱԺԱՆԻՉՆԵՐ, ԽԶԻՉՆԵՐ ԵՎ ԿԱՐՃ ՄԻԱԿՑԻՉՆԵՐ

 

1) Մեկուսացման դիմադրության չափում

ա) օրգանական նյութերից պատրաստված սանձիկների և ձգալարերի: Կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի 52-րդ գլխի 1-ին կետի «ա» ենթակետում տրված արժեքներից ոչ պակաս:

բ) բազմատարր մեկուսիչների: Կատարում են 68-րդ գլխին համապատասխան,

գ) երկրորդային շղթաների և կառավարման էլեկտրամագնիսների փաթույթների: Կատարում են 70-րդ գլխին համապատասխան:

2) Փորձարկում` արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ

ա) բաժանիչների, խզիչների և կարճ միակցիչների մեկուսացման: Կատարում են սույն բաժնի 16-րդ աղյուսակի ցուցումներին համապատասխան,

բ) երկրորդային շղթաների և կառավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման: Կատարում են 70-րդ գլխին համապատասխան:

3) Հաստատուն հոսանքին ցուցաբերվող դիմադրության չափում

ա) չափումը պետք է կատարվի «հպակային արտանցիչ-հպակային արտանցիչ» կետերի միջև: Դիմադրությունների չափումների արդյունքները պետք է համապատասխանեն շահագործման հրահանգներով սահմանված պահանջներին, իսկ դրանց բացակայության դեպքում` սույն բաժնի N 21 աղյուսակի տվյալներին:

բ) կառավարման էլեկտրամագնիսների փաթույթների: Փաթույթների դիմադրության արժեքները պետք է համապատասխանեն շահագործման հրահանգների պահանջներին:

4) Շարժական հպակները անշարժներից արտաձգող ճիգերի չափում: Կատարում են 35 կՎ բաժանիչների և խզիչների մոտ: Արտաձգիչ ճիգերի արժեքի չափված արժեքները, հպակային մակերևույթների յուղազրկված վիճակում, պետք է համապատասխանեն արտադրանքի շահագործման փաստաթղթերի պահանջներին:

 

Աղյուսակ N 21

 

Բաժանիչների և խզիչների հպակային համակարգի հաստատուն հոսանքին

ցուցաբերվող ամենամեծ թույլատրելի դիմադրությունը

 

._____________________________________________________________.

|Բաժանիչի          |Անվանական     |Անվանական  |Դիմադրությունը,|

|(բաժանարարի)      |լարումը կՎ    |հոսանքը, Ա |     մկՕմ      |

|տեսակը            |              |           |               |

|__________________|______________|___________|_______________|

|ՌՕՆԶ(ՌՕՆԶ)        |   500        |2000       |   200         |

|__________________|______________|___________|_______________|

|ՌԼՆ(ՌԱՆ)          | 35-200       | 600       |   220         |

|__________________|______________|___________|_______________|

|Մնացած տեսակները  |լարման բոլոր  | 600       |   175         |

|                  |  դասերը      |___________|_______________|

|                  |              |1000       |   120         |

|                  |              |___________|_______________|

|                  |              |1500-2000  |    50         |

._____________________________________________________________.

 

5) Բաժանիչի, խզիչների և կարճ միակցիչի աշխատանքի ստուգում: Ձեռքով կառավարման ապարատները պետք է ստուգված լինեն միացման 5 գործողությամբ և անջատման 5 գործողությամբ:

Հեռագործ կառավարման ապարատները պետք է ստուգված լինեն նաև միացման 5 գործողության կատարմամբ և նույն թվով անջատման գործողությամբ` կառավարման էլեկտրամագնիսների և էլեկտրաշարժիչների արտանցիչների վրա անվանական լարման դեպքում:

6) Ժամանակային բնութագրերի որոշում: Կատարում են կարճ միակցիչների մոտ` միացնելիս և խզիչների մոտ` անջատելիս: Չափված արժեքները պետք է համապատասխանեն արտադրանքի շահագործման փաստաթղթերի տվյալներին:

7) Մեխանիկական արգելափակման աշխատանքի ստուգում: Արգելափակումը չպետք է թույլ տա գլխավոր դանակների գործողություն` հողակցման դանակների միացված դիրքում և ընդհակառակը:

 

58. ՆԵՐՍԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ (ԴՐՍԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ (ԼԲՍ, ԼԲՍԱ)

 

ԼԲՍ-ի տարրերի` յուղային անջատիչների, չափիչ տրանսֆորմատորների, բեռնվածքի անջատիչների, փականային պարպիչների, ապահովիչների, բաժանիչների, ուժային տրանսֆորմատորների, տրանսֆորմատորային յուղի փորձարկման նորմերը ներկայացված են սույն բաժնի համապատասխան գլուխներում:

1) Մեկուսացման դիմադրության չափում

ա) առաջնային շղթաների: Կատարում են 2,5 կՎ լարման մեգաօմաչափով: ԼԲՍ-ի ամբողջությամբ հավաքված առաջնային շղթաների, դրանցում տեղակայված սարքավորմամբ և հանգույցներով, մեկուսացման դիմադրությունը պետք է լինի 100 ՄՕմ-ից ոչ պակաս:

Փորձարկումների անբավարար արդյունքների դեպքում դիմադրության չափումը կատարում են տարր առ տարր, ընդ որում, յուրաքանչյուր տարրի մեկուսացման դիմադրությունը պետք է լինի 1000 ՄՕմ-ից ոչ պակաս: Արտադրող կազմակերպությունում էլեգազով լցված համալիր բաշխիչ սարքվածքները, որոնք բացման ենթակա չեն ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում, փորձարկման չեն ենթարկվում,

բ) երկրորդային շղթայի: Կատարում են 500-ից 1 կՎ-ից ցածր լարման մեգաօմաչափով:

Երկրորդային շղթաների յուրաքանչյուր միացության դիմադրությունը միացված բոլոր ապարատներով (ռելեներով, սարքերով, հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթներով և այլն), պետք է լինի 0,5 ՄՕմ-ից ոչ պակաս:

2) Փորձարկում արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ

ա) ԼԲՍ-ի և ԼԲՍԱ-ի բջիջների առաջնային շղթաների մեկուսացման: ԼԲՍ-ի և ԼԲՍԱ-ի լրիվ տեղակայված բջիջների փորձարկման լարումը, աշխատանքային դիրքի տրված սայլակների և փակ դռների դեպքում, ներկայացված է սույն բաժնի N 22 աղյուսակում:

Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

բ) երկրորդային շղթաների մեկուսացման: Կատարում են 1 կՎ լարմամբ: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

3) Հաստատուն հոսանքի նկատմամբ ցուցաբերված դիմադրության չափում: Քանդովի և հեղուսային միացումների դիմադրությունը հաստատուն հոսանքին պետք է լինի սույն բաժնի N 23 աղյուսակում ներկայացված արժեքներից ոչ ավելի:

 

Աղյուսակ N 22

 

ԼԲՍ-ի ԵՎ ԼԲՍԱ-ի բջիջների մեկուսացման փորձարկման արդյունաբերական

հաճախականության լարումը

 

.________________________________________________________________________.

|Լարման      |Փորձարկման լարումը, կՎ|Լարման     | Փորձարկման լարումը, կՎ |

|դասը, կՎ    |մեկուսացմամբ բջջի     |դասը, կՎ   | մեկուսացմամբ բջջի      |

|            |______________________|           |________________________|

|            |խեցեղեն|պինդ օրգանական|           | խեցեղեն|պինդ օրգանական |

|            |       |նյութերից     |           |        |նյութերից      |

|____________|_______|______________|___________|________|_______________|

|Մինչև  0,69 |   1   |      1       |    15     |    55  |      49,5     |

|____________|_______|______________|___________|________|_______________|

|       3    |  24   |   21,6       |    20     |    65  |      58,5     |

|____________|_______|______________|___________|________|_______________|

|       6    |  32   |   28,8       |    35     |    95  |      85,5     |

|____________|_______|______________|___________|________|_______________|

|      10    |  42   |   37,8       |           |        |               |

.________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 23

 

ԼԲՍ-ի տարրերի հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրությունների

թույլատրելի արժեքները

(չափումը կատարում են, եթե ԼԲՍ-ի կառուցվածքը թույլ է տալիս)

 

._________________________________________________________________________.

|      Չափվող տարրը              |Դիմադրության թույլատրելի արժեքները      |

|________________________________|________________________________________|

|1. Առաջնային շղթայի մխրճվող     |Հպակների դիմադրության թույլատրելի       |

|հպակներ                         |արժեքները տրված են շահագործման          |

|                                |հրահանգներում: Այն դեպքերում, երբ       |

|                                |հպակների դիմադրության արժեքները չեն     |

|                                |սահմանվում շահագործման հրահանգներով,    |

|                                |դրանք պետք է լինեն ոչ ավելի`            |

|                                | 400 Ա հպակների համար` 75 մկՕմ          |

|                                | 630 Ա հպակների համար` 60 մկՕմ          |

|                                | 1000 Ա հպակների համար` 50 մկՕմ         |

|                                | 1600 Ա հպակների համար` 40 մկՕմ         |

|                                | 2000 Ա և  բարձր հպակների համար` 33 մկՕմ|

|________________________________|________________________________________|

|2. Դուրս քաշովի տարրի հողակցման |0,1 Օմ-ից ոչ ավելի                      |

|կապը հենամարմնի հետ             |                                        |

._________________________________________________________________________.

 

4) Մեխանիկան փորձարկումներ: Կատարում են արտադրանքի շահագործման փաստաթղթերին համապատասխան: Մեխանիկական փորձարկումներին վերաբերում են`

ա) դուրս քաշվող տարրերի ներսհրումը և դուրսքաշումը` բաժանիչ հպակների փոխադարձաբար իրար մեջ մտնելու ստուգմամբ, ինչպես նաև փականների, ուղեկապերի, սևեռիչների աշխատանքները,

բ) հողակցող բաժանիչի հպակների աշխատանքը և վիճակն ստուգելով:

 

59. ԼՐԱԿԱԶՄ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ (ՀԱՂՈՐԴԱՁՈՂԱԼԱՐԵՐ)

 

Հոսանահաղորդիչներին և հաղորդաձողալարերին միակցված սարքվածքի (գեներատոր, ուժային և չափիչ տրանսֆորմատորներ և այլն) փորձարկման ծավալն ու նորմերը ներկայացված են սույն բաժնի համապատասխան գլուխներում:

1) Փորձարկում արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ: Հոսանահաղորդչի մեկուսացման փորձարկման լարումը, գեներատորների, ուժային տրանսֆորմատորների և լարման տրանսֆորմատորների անջատված փաթույթների դեպքում սահմանում են սույն բաժնի N 24 աղյուսակի համաձայն:

Հոսանահաղորդչի փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

2) Հեղուսային և եռակցովի միացումների կատարման որակի ստուգում: Ընտրովի ստուգվում է հոսանահաղորդիչների հեղուսային միացումների ձգվածությունը, կատարում են հոսանահաղորդչի 1-2 հեղուսային միացումների ընտրովի քանդում` հպումային միացումների կատարման որակն ստուգելու նպատակով:

Եռակցովի միացումները ենթարկում են զննման` ալյումինի եռակցման հրահանգին համապատասխան, կամ համապատասխան կայանքի առկայության դեպքում` ռենտգենա- կամ գամմաարատանշման, կամ արտադրանքի շահագործման փաստաթղթերում նշված այլ եղանակով ստուգման:

 

Աղյուսակ N 24

 

Հոսանահաղորդիչների մեկուսացման փորձարկման արդյունաբերական

հաճախականության լարումը

 

.___________________________________________________.

|Լարման դասը,  |Փորձարկման լարումը, կՎ, մեկուսացմամբ|

|   կՎ         |            հաղորդաձողի             |

|              |____________________________________|

|              | ճենապակյա  |խառը (խեցեղեն և  պինդ  |

|              |            |օրգանական նյութերից)   |

|______________|____________|_______________________|

|Մինչև  0,69   |     1      |          1            |

|______________|____________|_______________________|

|     6        |    32      |       28,8            |

|______________|____________|_______________________|

|    10        |    42      |       37,8            |

|______________|____________|_______________________|

|    15        |    55      |       49,5            |

|______________|____________|_______________________|

|    35        |    95      |       85,5            |

.___________________________________________________.

 

3) Մեկուսիչ միջադիրների վիճակի ստուգում: Կատարում են այն հոսանահաղորդիչների մոտ, որոնց պատյանները մեկուսացված են հենարանային մետաղակառուցվածքներից: Մեկուսիչ միջադիրների ամբողջականությունն ստուգվում է ֆազի սեկցիայի մեկուսիչ միջադիրների վրա չափված լարման անկման համեմատության կամ մետաղակառուցվածքներում սեկցիաների հենոցների միջև անցնող հոսանքը չափելու միջոցով: Գեներատորային լարման հոսանահաղորդիչներում կարճ միակցված կոնտուրների բացակայության չափանիշները ներկայացված են սույն բաժնի N 25 աղյուսակում:

 

Աղյուսակ N 25

 

Հոսանահաղորդիչներում կարճ միակցված կոնտուրների բացակայության

չափանիշները

 

._________________________________________________________________________.

|Հոսանահաղորդչի  |Ստուգման հանգույցը  |Վիճակի գնահատման   |Լրացուցիչ      |

|կառուցվածքը     |                    |    չափանիշը       |ցուցումներ     |

|________________|____________________|___________________|_______________|

|Անընդհատ        |էկրանների կամ       |                   |               |

|էկրանով         |հոսանահաղորդչի      |                   |               |

|                |պատյանների          |                   |               |

|                |մեկուսացում         |                   |               |

|                |տրանսֆորմատորի և    |                   |               |

|                |գեներատորի          |                   |               |

|                |հենամարմնից`        |                   |               |

|                |                    |                   |               |

|                |հոսանահաղորդչի      |էկրանների և        |ակնադիտական    |

|                |էկրանների և         |գեներատորի         |զննման ժամանակ |

|                |գեներատորի          |հենամարմնի միջև    |               |

|                |հենամարմնի միջև     |մետաղական միակցման |               |

|                |անընդհատ օդային     |բացակայություն     |               |

|                |բացակի (ճեղքի)      |                   |               |

|                |առկայության դեպքում |                   |               |

|                |                    |                   |               |

|                |կրանների խցվածքների |մեկուսիչ ականոցների|ակնադիտական    |

|                |և                   |ամբողջականություն, |զննման ժամանակ |

|                |հոսանահաղորդիչների  |էկրանների և        |               |

|                |պատյանների`         |պատյանների         |               |

|                |տրանսֆորմատորի և    |մակերևույթներով    |               |

|                |գեներատորի          |հպումների          |               |

|                |հենամարմնից         |բացակայություն     |               |

|                |միակողմանի          |(մեկուսացման       |               |

|                |մեկուսացման դեպքում |տեղերում)          |               |

|                |                    |տրանսֆորմատորների  |               |

|                |                    |և  գեներատորների   |               |

|                |                    |հենամարմիններին    |               |

|                |____________________|___________________|_______________|

|                |հոսանահաղորդչի      |Հանովի էկրանի կամ  |Չափվում է 500 Վ|

|                |հանովի էկրանների և  |պատյանի մեկուսացման|լարման         |

|                |պատյանների          |դիմադրությունը     |մեգաօմաչափով   |

|                |խցվածքների          |տրանսֆորմատորի և   |հատվածավորված  |

|                |երկկողմանի          |գեներատորի         |               |

|                |մեկուսացման, որոնք  |հենամարմնի         |               |

|                |միացված են          |նկատմամբ`          |               |

|                |տրանսֆորմատորի և    |ապատեղակայված      |               |

|                |գեներատորի          |գամասեղների և      |               |

|                |հենամարմնին         |հողակցող           |               |

|                |                    |հոսանահաղորդիչների |               |

|                |                    |դեպքում պետք է լինի|               |

|                |                    |10 կՕմ-ից ոչ պակաս |               |

|________________|____________________|___________________|_______________|

|Հատվածավորված   |հոսանահաղորդիչների  |Բացակը ռետինե      |ակնադիտական    |

|                |էկրանների ռետինե    |փոխհատուցիչի       |զննման ժամանակ |

|                |փոխհատուցիչների     |հարևան  ձգիչ       |               |

|                |մեկուսացում`        |օղակների           |               |

|                |տրանսֆորմատորի և    |հեղույսների միջև   |               |

|                |գեներատորի          |պետք է լինի 5 մմ-ից|               |

|                |հենամարմնից         |ոչ պակաս           |               |

|                |հանովի և  տանովի    |էկրանի մեկուսացման |Չափվում է 500 Վ|

|                |էկրանների ռետինե    |դիմադրությունը     |լարման         |

|                |խցվածքների          |մետաղակոնստրուկցիա-|մեգաօմաչափով   |

|                |մեկուսացում         |ների նկատմամբ      |հատվածավորված  |

|                |                    |ապատեղակայված ձգիչ |               |

|                |                    |գամասեղների դեպքում|               |

|                |                    |պետք է լինի 10     |               |

|                |                    |կՕմ-ից ոչ պակաս:   |               |

|________________|____________________|___________________|_______________|

|Բոլոր տեսակները`|էկրանների հենոցների |Միջադիրների        |1. Չափվում է   |

|էկրանների և     |մեկուսիչ միջադիրներ |մեկուսացման        |500 Վ լարման   |

|հենոցների       |                    |դիմադրությունը     |մեգաօմաչափով   |

|երկշերտ         |                    |մետաղակոնստրուկցիա-|2. Հենոցների   |

|միջադիրներով    |                    |ների նկատմամբ պետք |ամրացման       |

|                |                    |է լինի 10 կՕմ-ից   |հեղույսների    |

|                |                    |ոչ պակաս           |մեկուսիչ       |

|                |                    |                   |ականոցների     |

|                |                    |                   |վիճակն         |

|                |                    |                   |ստուգվում է    |

|                |                    |                   |ակնադիտական    |

|                |                    |                   |ձևով           |

|________________|____________________|___________________|_______________|

|Բոլոր տեսակները |բաժանիչների և       |Ձգաձողերը պետք է   |ակնադիտական    |

|                |հողակցիչների        |ունենան մեկուսիչ   |զննման դեպքում |

|                |միջֆազային ձգաձողեր |ներդիր կամ այլ     |               |

|                |                    |տարրեր, որոնք      |               |

|                |                    |բացառում են կարճ   |               |

|                |                    |միակցված կոնտուրի  |               |

|                |                    |առաջացումը:        |               |

._________________________________________________________________________.

 

4) Հոսանահաղորդչի արհեստական հովացման սարքվածքի զննում և ստուգում: Կատարում են արտադրանքի շահագործման փաստաթղթերի համաձայն:

 

60. ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՄԻԱՑՆՈՂ ՀԱՂՈՐԴԱՁՈՂԵՐ

 

Հաղորդաձողերը փորձարկվում են`

1 կՎ-ից ցածր լարման` ըստ սույն գլխի 1, 3-5-րդ կետերի,

1 կՎ-ից բարձր լարման` ըստ սույն գլխի 2-6-րդ կետերի:

1) Կախովի և հենարանային ճենապակե մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափում: Կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով` միայն շրջապատող օդի դրական ջերմաստիճանի դեպքում:

Յուրաքանչյուր մեկուսչի կամ բազմատարր մեկուսչի յուրաքանչյուր տարրի դիմադրությունը պետք է լինի 300 ՄՕմ-ից ոչ պակաս:

2) Մեկուսացման փորձարկում արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ: Մեկուսացման փորձարկումը կատարում են սույն բաժնի N 24 աղյուսակի համաձայն: Փորձարկման տևողությունը` 1 րոպե:

3) Հեղուսային հպակային միացումների որակի ստուգում: Կատարում են հպակների ձգման ընտրովի ստուգում և միացումների 2-3 %-ի բացում: Հպակային միացումների անցումային դիմադրության չափումը պետք է կատարել ընտրովի` միացումների 2-3%-ի վրա: Խորհուրդ է տրվում 1000 Ա-ից ավելի հոսանքի համար հպակային միացումներն ստուգել լրիվ ծավալով:

Լարման անկումը կամ դիմադրությունը հաղորդաձողի տեղամասի վրա (0,7-ից մինչև 0,8 մ) հպակային միացման տեղում չպետք է գերազանցի հաղորդաձողերի նույն երկարությամբ տեղամասի լարման անկումը կամ դիմադրությունը 1,2 անգամից ավելի:

4) Հաղորդաձողերի մամլված հպակային միացումների կատարման որակի ստուգում: Մամլված հպակային միացումները խոտանվում են, եթե`

դրանց երկրաչափական չափերը (մամլված մասի երկարությունը և տրամագիծը) չեն համապատասխանում տվյալ տեսակի միացնող սեղմակների տեղակայման հրահանգի պահանջներին,

միակցիչի կամ սեղմակի մակերևույթի վրա կան ճեղքեր, քայքայված զգալի հետքեր և մեխանիկական վնասվածքներ,

մամլված միակցիչի կորությունը գերազանցում է դրա երկարության 3%-ը,

մամլված միակցիչի պողպատե միջուկը համաչափության դիրքից շեղված է մամլվող մասի երկարության 15%-ից ավելի:

Պետք է կատարել մամլված հպակային միացումների 3-ից մինչև 5%-ի անցումային դիմադրության ընտրովի չափում: Լարման անկումը կամ դիմադրությունը միացման տեղամասի վրա չպետք է գերազանցի նույն երկարության հաղորդալարի տեղամասի վրա լարման անկումը կամ դիմադրությունը 1,2 անգամից ավելի:

5) Եռակցովի հպակային միացումների ստուգում: Եռակցովի հպակային միացումները խոտանվում են, եթե եռակցումը կատարելուց անմիջապես հետո հայտնաբերվում են`

արտաքին ոլորվածքի հաղորդալարի գերայրում կամ եռակցման խախտում` միացման հաղորդալարերի ծալման դեպքում,

եռակցման տեղում կծկումային խոռոչ` հաղորդալարի տրամագծի 1/3-ից ավելի խորությամբ:

6) Միջանցիկ մեկուսիչների փորձարկում: Կատարում են 67-րդ գլխին համապատասխան:

 

61. ՀՈՍԱՆԱՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉ ՉՈՐ ՌԵԱԿՏՈՐՆԵՐ

 

1) Ամրակապման հեղույսների նկատմամբ փաթույթների մեկուսացման դիմադրության չափում: Կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի 0,5 ՄՕմ-ից ոչ պակաս:

2) Ռեակտորների հենարանային մեկուսացման փորձարկում` արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ: Լրիվ հավաքված ռեակտորի հենարանային մեկուսացման փորձարկման լարումն ընդունվում է սույն բաժնի N 24 աղյուսակի համաձայն:

Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

Չոր ռեակտորների հենարանային մեկուսացման փորձարկումն արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ կարող է կատարվել բջջի հաղորդաձողավորման մեկուսիչների հետ համատեղ:

 

62. ԷԼԵԿՏՐԱԶԱՏԻՉՆԵՐ

 

1) Սնման ագրեգատի տրանսֆորմատորի փաթույթների մեկուսացման դիմադրության չափում: 380/220 Վ լարմամբ փաթույթների մեկուսացման դիմադրությունը, դրանց միացված շղթաների հետ միասին, պետք է լինի 1 ՄՕմ-ից ոչ պակաս:

Բարձր լարման փաթույթների մեկուսացման դիմադրությունը պետք է լինի 50 ՄՕմ-ից ոչ պակաս 25 oC ջերմաստիճանի դեպքում կամ ագրեգատի տեխնիկական անձնագրում նշված արժեքի 70%-ից ոչ պակաս:

2) Սնման ագրեգատի 380/220 շղթաների մեկուսացման փորձարկում: Մեկուսացման փորձարկումը կատարում են 50 Հց հաճախականության 2 կՎ լարմամբ 1 րոպեի ընթացքում: 60 Վ և ցածր լարման տակ աշխատող տարրերը պետք է անջատվեն:

3) Բարձր լարման մալուխի մեկուսացման դիմադրության չափում: Մեկուսացման դիմադրությունը, չափված 2500 Վ լարման մեգաօմաչափով, 10 ՄՕմ-ից փոքր չպետք է լինի:

4) Բարձր լարման մալուխի մեկուսացման փորձարկում: Փորձարկումը կատարում են հաստատուն հոսանքի 75 կՎ լարմամբ 30 րոպեի ընթացքում:

5) Տրանսֆորմատորային յուղի փորձարկում: Յուղի ծակման լարման սահմանային թույլատրելի արժեքները` մինչև լցնելը` 40 կՎ, լցնելուց հետո` 35 կՎ: Յուղի մեջ ջրի հետքեր չպետք է պարունակվեն:

6) Սարքավորանքի տարրերի հողակցման սարքին լինելու ստուգում: Կատարում են հողակցիչին և սարքվածքի տարրերին հողակցման հաղորդիչների ամրացման հուսալիության ստուգում` նստեցնող էլեկտրոդներին, սնման ագրեսիվ դրական բևեռին, էլեկտրաշարժիչի հենամարմնին, տրանսֆորմատորների և էլեկտրաշարժիչների հենամարմիններին, փոխարկիչների հիմքին, կառավարման պանելների և վահանների հիմնատակերին, բարձր լարման մալուխների պատյաններին, սողանցքների ելանցքներին, մեկուսչային տուփերի դռնակներին, մալուխային կցորդիչների տուփերին, մեկուսիչների կցաշուրթերին և մյուս մետաղական կոնստրուկցիաներին` նախագծի համաձայն:

7) Հողակցող սարքվածքների դիմադրության ստուգում: Հողակցիչի դիմադրությունը չպետք է գերազանցի 4 Օմ-ը, իսկ հողակցման հաղորդիչների դիմադրությունը (հողակցման կոնտուրի և սարքվածքի հողակցման ենթակա մանրամասի միջև) 0,1 Օմ-ը:

8) Վոլտ-ամպերային բնութագրի հանում: Էլեկտրազտիչի վոլտ-ամպերային բնութագիրը (դաշտերի պսակի հոսանքի կախումը կիրառված լարումից) հանվում է օդում և ծխագազի մեջ սույն բաժնի N 26 աղյուսակի ցուցումների համաձայն:

 

Աղյուսակ N 26

 

Ցուցումներ էլեկտրազտիչների բնութագրերի հանման համար

 

._________________________________________________________________________.

|Փորձարկվող   |Վոլտ-ամպերային բնութագրի հանման    |Պահանջներ փորձարկման   |

|օբյեկտը      |կարգը                              |արդյունքների նկատմամբ  |

|_____________|___________________________________|_______________________|

|1.           |Վոլտ-ամպերային բնութագիրը հանվում է|Ծածկման լարումն        |

|Յուրաքանչյուր|լարման սահուն բարձրացման դեպքում   |էլեկտրոդների վրա պետք  |

|դաշտն օդում  |հոսանքային բեռնվածքը մինչծակման    |է լինի 40 կՎ-ից ոչ     |

|է:           |մակարդակի անվանական արժեքի 5%-ից   |ցածր` պսակի անվանական  |

|             |մինչև  10%-ով փոփոխական միջակայքով |հոսանքի դեպքում, 15    |

|             |փոփոխելիս: Այն հանվում է           |րոպեի ընթացքում:       |

|             |էլեկտրոդների թափահարման            |                       |

|             |մեխանիզմների և  ծխաքարշերի անընդհատ|                       |

|             |աշխատելու ժամանակ:                 |                       |

|_____________|___________________________________|_______________________|

|2.           |Վոլտ-ամպերային բնութագիրը հանվում է|Բնութագրերը, որոնք     |

|Էլեկտրազտիչի |լարման սահուն բարձրացման դեպքում   |հանված են 24-ժամյա     |

|բոլոր դաշտերն|հոսանքային բեռնվածքը մինչծակման    |փորձարկման սկզբում և   |

|օդում են:    |մակարդակի անվանական արժեքի 5%-ից   |վերջում, չպետք է       |

|             |մինչև  10%-ով փոփոխական միջակայքով |լինեն 10%-ից ավելի:    |

|             |փոփոխելիս: Այն հանվում է           |                       |

|             |էլեկտրոդների թափահարման            |                       |

|             |մեխանիզմների և  ծխաքարշերի անընդհատ|                       |

|             |աշխատելու ժամանակ:                 |                       |

|_____________|___________________________________|_______________________|

|3.           |Վոլտ-ամպերային բնութագրերը հանվում |                       |

|Էլեկտրազտիչի |են մինչծակումնային լարման սահուն   |                       |

|բոլոր դաշտերը|բարձրացման միջոցով (վերընթաց ճյուղ)|                       |

|ծխագազի մեջ  |հոսանքային բեռնվածքի` անվանականի   |                       |

|են:          |5-10%-ով փոփոխման միջակայքերով և   |                       |

|             |լարման սահուն իջեցման դեպքում      |                       |

|             |(վարընթաց ճյուղ) հոսանքային        |                       |

|             |բեռնվածքի նույնպիսի միջակայքերով:  |                       |

|             |Այն հանվում է շոգեկաթսայի անվանական|                       |

|             |բեռնվածքի և  էլեկտրոդների          |                       |

|             |թափահարման մեխանիզմների և          |                       |

|             |խաքարշերի միացված վիճակում:        |                       |

._________________________________________________________________________.

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1943-Ն
Որոշում