Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1943.270407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1943-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

(9-րդ մաս)

 

63. ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐՆԵՐ

 

Հզորության գործակցի բարձրացման համար 1 կՎ-ից ցածր լարմամբ կոնդենսատորները փորձարկվում են ըստ սույն գլխի 1, 4 և 5-րդ կետերի, հզորության գործակցի բարձրացման համար 1 կՎ և բարձր լարմամբ կոնդենսատորները` ըստ սույն գլխի 1, 2, 4 և 5-րդ կետերի: Կապի հզորության արտառման կոնդենսատորները և բաժանարարային կոնդենսատորները` ըստ սույն գլխի 1-4-րդ կետերի, գերլարումներից պաշտպանության և երկայնական փոխհատուցման կոնդենսատորները` ըստ սույն գլխի 1, 2, 4 և 5-րդ կետերի:

1) Մեկուսացման դիմադրության չափում: Կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով: Չափվում է մեկուսացման դիմադրությունն արտանցիչների միջև և կոնդենսատորի նկատմամբ:

2) ՈՒնակության չափում: Կատարում են 15-30 oC ջերմաստիճանի դեպքում: Չափված ունակությունը պետք է համապատասխանի տեխնիկական անձնագրային տվյալներին` հաշվի առնելով չափման սխալանքը և սույն բաժնի N 27 աղյուսակում ներկայացված թույլտվածքները:

 

Աղյուսակ N 27

 

Կոնդենսատորի ունակության թույլատրելի փոփոխությունը

 

._________________________________________________________________________.

|             Անվանումը                          |Կոնդենսատորի չափված     |

|                                                |ունակության թույլատրելի |

|                                                |փոփոխությունը տեխնիկական|

|                                                |անձնագրային արժեքի      |

|                                                |նկատմամբ, %             |

|________________________________________________|________________________|

|Կապի հզորության արտառման և  բաժանարարային       |+-5                     |

|կոնդենսատորներ                                  |                        |

|________________________________________________|________________________|

|Կոնդենսատորներ` հզորության գործակցի բարձրացման  |+-5                     |

|համար, և  գերլարումներից պաշտպանության համար    |                        |

|օգտագործվող կոնդենսատորներ                      |                        |

|________________________________________________|________________________|

|Երկայնական փոխհատուցման կոնդենսատորներ          | +5                     |

|                                                |-10                     |

._________________________________________________________________________.

 

3) Դիէլեկտրիկական կորուստների անկյան տանգենսի չափում: Չափումը կատարում են կապի կոնդենսատորների, հզորության արտառման կոնդենսատորների և լարման բաժանարարային կոնդենսատորի վրա:

tgd-ի չափված արժեքը չպետք է գերազանցի 0,3% (20 oC ջերմաստիճանի դեպքում):

4) Փորձարկում բարձրացված լարմամբ: Փորձարկում են մեկուսացումը հենամարմնի նկատմամբ` կոնդենսատորի արտանցիչների կարճ միակցված ժամանակ:

Փորձարկման լարման մեծությունը և կիրառման տևողությունը կանոնակարգվում են շահագործման հրահանգներով:

Արդյունաբերական հաճախականության փորձարկման լարումները զանազան կոնդենսատորների համար ներկայացված են ստորև`

 

    Կոնդենսատորներ` հզորության       Փորձարկման լարումը,

    գործակցի բարձրացման համար,               կՎ

անվանական լարում, կՎ

            0,22                            2,1

            0,38                            2,1

            0,5                             2,1

            1,05                            4,3

            3,15                           15,8

            6,3                            22,3

            10,5                           30,0

 

Կոնդենսատորներ` գերլարումներից

պաշտպանության համար, տեսակը`

    ՍՄՄ(ՍՄՄ)-20/3-0,107                   22,5

    ԿՄ(ԿՄ)2-10,5-24                     22,5-25,0

 

Արդյունաբերական հաճախականության լարմամբ փորձարկումները կարող են փոխարինվել մեկ րոպեանոց փորձարկմամբ, նշված փորձարկման լարումների նկատմամբ կրկնակի մեծության ուղղված լարմամբ:

5) Կոնդենսատորների մարտկոցի փորձարկում եռապատիկ միացմամբ: Կատարում են անվանական լարման տակ միացմամբ, յուրաքանչյուր ֆազում հոսանքի արժեքների հսկմամբ: Հոսանքները զանազան ֆազերում մեկը մյուսից պետք է տարբերվեն 5%-ից ոչ ավելի:

 

i

64. ՓԱԿԱՆԱՅԻՆ ՊԱՐՊԻՉՆԵՐ (ՓՊ) ԵՎ ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉՆԵՐ (ԳԼՍ)

 

1) Պարպիչների և գերլարումների սահմանափակիչների դիմադրության չափում: Չափումը կատարվում է`

3 կՎ-ից պակաս անվանական լարմամբ պարպիչների և ԳԼՍ-ի վրա` 1 կՎ լարման մեգաօմաչափով,

3 կՎ և ավելի անվանական լարմամբ պարպիչների և ԳԼՍ-ի վրա` 2500 Վ լարման մեգաօմաչափով (ԳԼՍ-ի փորձարկումները, որոնք սույն բաժնում չեն նշված, պետք է կատարել շահագործման հրահանգներին համապատասխան):

ՌՎՆ(ՌՎՆ) (լարման), ՌՎՊ(ՌՎՊ) (ենթակայանային), ՌՎՕ(ՌՎՕ) (թեթևացված), ՑԶ(CZ) (կայծային միջակայք) պարպիչների դիմադրությունը պետք է լինի 1000 ՄՕմ-ից ոչ պակաս:

ՌՎՍ(ՌՎՍ) (կայանային) պարպիչների տարրերի դիմադրությունը պետք է համապատասխանի շահագործման հրահանգի պահանջներին:

ՌՎՄ(ՌՎՄ) (մագնիսական), ՌՎՌԴ(ՌՎՌԴ) (ձգված աղեղով), ՌՎՄԳ(ՌՎՄԳ) (մագնիսական, ամպրոպային), ՌՎՄԿ(ՌՎՄԿ) (մագնիսական, փոխարկային) պարպիչների տարրերի դիմադրությունը պետք է համապատասխանի սույն բաժնի N 28 աղյուսակում նշված արժեքներին:

110 կՎ և բարձր անվանական լարմամբ գերլարումների սահմանափակիչների դիմադրությունը պետք է լինի 3000 ՄՕմ-ից ոչ պակաս և չպետք է լինի տեխնիկական անձնագրում ներկայացված տվյալներից +- 30%-ից ավելի:

Գործարկման գրանցիչով պարպիչների մեկուսացնող հիմնատակերի մեկուսացման դիմադրությունը չափվում է 2500 Վ լարման մեգաօմաչափով: Մեկուսացման չափման դիմադրության արժեքը պետք է լինի 1 ՄՕմ-ից ոչ պակաս:

Մինչև 3 կՎ անվանական լարմամբ գերլարումների սահմանափակիչների դիմադրությունը պետք է լինի 1000 ՄՕմ-ից ոչ պակաս:

3-ից մինչև 35 կՎ անվանական լարմամբ գերլարումների սահմանափակիչների դիմադրությունը պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերի պահանջներին:

 

Աղյուսակ N 28

 

Փականային պարպիչների դիմադրությունների արժեքները

 

.____________________________________________________.

|Պարպիչի կամ տարրի տեսակը       |Դիմադրությունը, ՄՕմ |

|                               |____________________|

|                               |ոչ պակաս | ոչ ավելի |

|_______________________________|_________|__________|

|ՌՎՄ-3                          |   15    |    40    |

|_______________________________|_________|__________|

|ՌՎՄ-6                          |  100    |   250    |

|_______________________________|_________|__________|

|ՌՎՄ-10                         |  170    |   450    |

|_______________________________|_________|__________|

|ՌՎՄ-15                         |  600    |  2000    |

|_______________________________|_________|__________|

|ՌՎՄ-20                         | 1000    | 10000    |

|____________________________________________________|

|           ՌՎՄԳ պարպիչի տարրը`                      |

|____________________________________________________|

|110Մ                           |  400    |  2500    |

|_______________________________|_________|__________|

|150Մ                           |  400    |  2500    |

|_______________________________|_________|__________|

|220Մ                           |  400    |  2500    |

|_______________________________|_________|__________|

|330                            |  400    |  2500    |

|_______________________________|_________|__________|

|400                            |  400    |  2500    |

|_______________________________|_________|__________|

|500                            |  400    |  2500    |

|_______________________________|_________|__________|

|ՌՎՄԿ-330, 400, 500 պարպիչի     |  150    |   500    |

|հիմնական տարրը                 |         |          |

|_______________________________|_________|__________|

|ՌՎՄԿ-330, 400, 500 պարպիչի     |    0,010|     0,035|

|փականային տարրը                |         |          |

|_______________________________|_________|__________|

|ՌՎՄԿ-330 պարպիչի կայծային տարրը|  600    |  1000    |

.____________________________________________________.

 

2) Փականային պարպիչների հաղորդականության հոսանքի չափում` ուղղված լարման դեպքում: Չափումը կատարում են շունտող դիմադրություններով պարպիչների մոտ: Շահագործման փաստաթղթերում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում հաղորդականության հոսանքները պետք է համապատասխանեն սույն բաժնի N 29 աղյուսակում ներկայացված նորմերին: Պարպիչի հաղորդականության հոսանքները 20 oC ջերմաստիճանի բերելու համար պետք է մտցնել ուղղում, որը հավասար է 3%-ի` յուրաքանչյուր 10 oC շեղման համար (20 oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում ուղղումը բացասական է):

Աղյուսակ N 29

 

Փականային պարպիչների թույլատրելի հաղորդականության հոսանքներն

ուղղված լարման դեպքում

 

.____________________________________________________________.

|Պարպիչի կամ տարրի տեսակը    |Փորձարկման|Հաղորդականության    |

|                            |ուղղված   |հոսանքը պարպիչի     |

|                            |լարումը,  |20 oC ջերմաստիճանի  |

|                            |կՎ        |դեպքում, մկԱ        |

|                            |          |____________________|

|                            |          |ոչ պակաս | ոչ ավելի |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՍ-15                      |   16     |  200    |   340    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՍ-20                      |   20     |  200    |   340    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՍ-33                      |   32     |  450    |   620    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՍ-35                      |   32     |  200    |   340    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄ-3                       |    4     |  380    |   450    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄ-6                       |    6     |  120    |   220    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄ-10                      |   10     |  200    |   280    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄ-15                      |   18     |  500    |   700    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄ-20                      |   28     |  500    |   700    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎԷ-25Ծ                     |   28     |  400    |   650    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄԷ-25                     |   32     |  450    |   600    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՌԴ-3                      |    3     |   30    |    85    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՌԴ-6                      |    6     |   30    |    85    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՌԴ-10                     |   10     |   30    |    85    |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄԳ-110Մ, 150Մ, 220Մ, 330Մ,|   30     | 1000    |  1350    |

|400, 500 պարպիչի տարր       |          |         |          |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄԿ-330, 400, 500 պարպիչի  |   18     | 1000    |  1350    |

|հիմնական տարր               |          |         |          |

|____________________________|__________|_________|__________|

|ՌՎՄԿ-330, 400, 500 պարպիչի  |   28     |  900    |  1300    |

|կայծային տարր               |          |         |          |

.____________________________________________________________.

 

3) Գերլարումների սահմանափակիչների հաղորդականության հոսանքի չափում: Գերլարումների սահմանափակիչների հաղորդականության հոսանքի չափումը կատարվում է`

լարման 3-ից մինչև 110 կՎ դասի սահմանափակիչների համար` ամենամեծ, երկարատև թույլատրելի ֆազային լարում կիրառելիս,

լարման 150, 220 և 330 կՎ դասի սահմանափակիչների համար` 110 կՎ 50 Հց հաճախականության լարում կիրառելիս:

ԳԼՍ-ի հաղորդականության հոսանքների սահմանային արժեքները պետք է համապատասխանեն արտադրանքի շահագործման փաստաթղթերին:

4) Աշխատանքային լարման տակ գերլարումների սահմանափակչի հաղորդականության հոսանքի չափման համար հարմարանքի լրակազմի մեջ մտնող տարրերի ստուգում: Մեկուսացված արտանցիչի էլեկտրական ամրությունը ԳԼՍ 330 և 500 կՎ սահմանափակիչների համար ստուգում են շահագործման մեջ մտցնելուց առաջ:

Ստուգումը կատարում են 50 Հց հաճախականության լարման սահուն բարձրացմամբ` մինչև 10 կՎ, առանց պահաժամի:

ՀՀԿ (հենարանային հախճապակե կողավոր) մեկուսչի էլեկտրական ամրությունն ստուգում են 50 Հց հաճախականության 24 կՎ լարմամբ, 1 րոպեի ընթացքում:

Պաշտպանական ռեզիստորի հաղորդականության հոսանքը չափում են 50 Հց հաճախականության 0,75 կՎ լարմամբ: Հոսանքի արժեքը պետք է գտնվի 1,8-ից մինչև 4,0 մԱ սահմաններում:

(64-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

65. ԽՈՂՈՎԱԿԱՅԻՆ ՊԱՐՊԻՉՆԵՐ

 

i

1) Պարպիչի մակերևույթի վիճակի ստուգում: Կատարում են զննման միջոցով` պարպիչը հենարանի վրա տեղակայելուց առաջ: Պարպիչի արտաքին մակերևույթը ճեղքեր և շերտաբաժանում չպետք է ունենա:

2) Արտաքին կայծային միջակայքի ստուգում: Կատարում են պարպիչի տեղակայման հենարանի վրա: Կայծային միջակայքը չպետք է տարբերվի տրվածից:

3) Արտանետվածքի գոտիների դասավորության ստուգում: Կատարում են պարպիչները տեղակայելուց հետո: Արտանետվածքի գոտիները չպետք է փոխհատվեն և ընդգրկեն պարպիչի բաց ծայրի պոտենցիալից տարբեր պոտենցիալ ունեցող կոնստրուկցիայի և հաղորդալարերի տարրեր:

(65-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

66. 1 կՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԻՉՆԵՐ, ԱՊԱՀՈՎԻՉՆԵՐ-ԲԱԺԱՆԻՉՆԵՐ

 

1) Ապահովիչների հենարանային մեկուսացման ստուգում` արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ: Փորձարկման լարումը սահմանվում է սույն բաժնի N 24 աղյուսակի համաձայն:

Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե: Ապահովիչների հենարանային մեկուսացման փորձարկումն արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ կարող է կատարվել բջջի հաղորդաձողավորման մեկուսիչների փորձարկման հետ համատեղ:

2) Հալուն ներդիրների և հոսանասահմանափակիչ ռեզիստորների ամբողջականության ստուգում: Ստուգվում են`

օմաչափով` հալուն ներդիրի ամբողջականությունը,

տեսողական` կոթառի վրա մականշվածքի առկայությանը և հոսանքի համապատասխանությունը նախագծային տվյալներին:

3) Ապահովիչ-բաժանիչի կոթառի հոսանատար մասի հաստատուն հոսանքին ցուցատրված դիմադրության չափում: Դիմադրության չափված արժեքը պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերի տվյալին:

4) Ապահովիչ-բաժանիչի անջատվող հպակներում հպակային ճնշման չափում: Հպակային ճնշման չափված արժեքը պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերի տվյալին:

5) Ապահովիչ-բաժանիչի կոթառի աղեղմարիչ մասի վիճակի ստուգում: Չափվում է ապահովիչ-բաժանիչի աղեղմարիչ մասի ներքին տրամագիծը:

6) Ապահովիչ-բաժանիչի աշխատանքի ստուգում: Կատարում են ապահովիչ-բաժանիչի միացման և անջատման գործողության 5 շրջափուլ: Յուրաքանչյուր գործողության կատարում պետք է լինի հաջող` առաջին անգամից:

 

67. ՆԵՐԱՆՑԻՉՆԵՐ ԵՎ ՄԻՋԱՆՑԻԿ ՄԵԿՈՒՍԻՉՆԵՐ

 

i

1) Մեկուսացման դիմադրության չափում: Կատարում են 2,5 կՎ լարման մեգաօմաչափով թղթե-յուղային մեկուսացմամբ ներանցիչների մոտ: Չափվում է ներանցիչների չափիչ և վերջին շրջադիրների մեկուսացման դիմադրությունը միացնող ականոցի նկատմամբ: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի 1000 ՄՕմ-ից ոչ պակաս:

2) Մեկուսացման tgd-ի և ունակության չափում: Կատարում են մեկուսացման tgd-ի և ունակության չափում`

ներանցիչների հիմնական մեկուսացման 10 կՎ լարման դեպքում,

չափիչ կոնդենսատորի (C2) մեկուսացման և (կամ) մեկուսացման վերջին շերտի (C3) 5 կՎ լարման դեպքում:

tgd-ի սահմանային արժեքները ներկայացված են սույն բաժնի N 30 աղյուսակում:

 

Աղյուսակ N 30

tg-ի սահմանային արժեքները

 

._____________________________________________________________________.

|Ներանցիչի մեկուսացման տեսակը և  գոտին     |tg-ի սահմանային           |

|                                          |արժեքները, %, անվանական   |

|                                          |լարմամբ ներանցիչների      |

|                                          |համար, կՎ                 |

|                                          |__________________________|

|                                          | 35 |110-150 |220 |330-750|

|__________________________________________|____|________|____|_______|

|Ներանցիչի թղթե-յուղային մեկուսացում.      |  - |  0,7   |0,6 |0,6    |

|հիմնական մեկուսացում (C1) և  կոնդենսատորի |    |  1,2   |1,0 |0,8    |

|մեկուսացում, ՊԻՆ (ՊԻՆ) (C2), մեկուսացման  |    |        |    |       |

|վերջին շերտերը (C3)                       |    |        |    |       |

|__________________________________________|____|________|____|_______|

|Ներանցիչի պինդ մեկուսացում` յուղի         |1,0 |  1,0   |  - |   -   |

|լրալցվածքով, հիմնական մեկուսացում (C1)    |    |        |    |       |

|__________________________________________|____|________|____|_______|

|Ներանցիչի թղթե-բակելիտային մեկուսացում`   |3,0 |   -    |  - |   -   |

|մածիկային լցվածքով, հիմնական մեկուսացում  |    |        |    |       |

|(C1)                                      |    |        |    |       |

._____________________________________________________________________.

 

Հիմնական մեկուսացման ունակության սահմանային մեծացումը կազմում է արտադրանքի շահագործման փաստաթղթերի չափվածի 5%-ը:

Նորմավորում են tgd-ի արժեքները` տրված 20 oC ջերմաստիճանի դեպքում: Բերումը կատարում են ներանցիչի շահագործման հրահանգին համապատասխան:

3) Փորձարկում արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ: Փորձարկումը պարտադիր է մինչև 35 կՎ լարման ներանցիչների և միջանցիկ մեկուսիչների համար:

Փորձարկման լարումը միջանցիկ մեկուսիչների ներանցիչների համար, որոնք փորձարկում են առանձին կամ բաշխիչ սարքվածքում տեղակայելուց հետո, ընդունվում է սույն բաժնի N 31 աղյուսակի համաձայն:

 

Աղյուսակ N 31

 

Արդյունաբերական հաճախականության փորձարկման լարումը ներանցիչների և

միջանցիկ մեկուսիչների համար

 

.________________________________________________________.

|Անվանական  |  Փորձարկման լարումը, կՎ                    |

|լարումը, կՎ|____________________________________________|

|           |խեցեղեն     |ապարատային      |ապարատային    |

|           |մեկուսիչներ`|ներանցիչներ     |ներանցիչներ և |

|           |առանձին     |և  միջանցիկ     |միջանցիկ      |

|           |փորձարկվող  |մեկուսիչներ`    |մեկուսիչներ`  |

|           |            |հիմնական խեցեղեն|հիմնական      |

|           |            |կամ հեղուկ      |բակելիտային   |

|           |            |մեկուսացմամբ    |մեկուսացմամբ  |

|___________|____________|________________|______________|

|    3      |    25      |    24          |     21,6     |

|___________|____________|________________|______________|

|    6      |    32      |    32          |     28,8     |

|___________|____________|________________|______________|

|   10      |    42      |    42          |     37,8     |

|___________|____________|________________|______________|

|   15      |    57      |    55          |     79,5     |

|___________|____________|________________|______________|

|   20      |    68      |    65          |     58,5     |

|___________|____________|________________|______________|

|   35      |   100      |    95          |     85,5     |

.________________________________________________________.

 

ՈՒժային տրանսֆորմատորների վրա տեղակայված ներանցիչները պետք է փորձարկել փաթույթների փորձարկման հետ մեկտեղ` ըստ նորմերի, որոնք ընդունված են ուժային տրանսֆորմատորների համար (սույն բաժնի N 12 աղյուսակ):

Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը ներանցիչների և միջանցիկ մեկուսիչների համար` 1 րոպե:

Ներանցիչը համարվում է փորձարկման դիմացած, եթե չեն նկատվում ծակում, վրածածկում, սահող պարպումներ և մասնակի պարպումներ յուղում (յուղային ներանցիչների մոտ), գազի անջատում, ինչպես նաև փորձարկումից հետո մեկուսացման տեղային տաքացում չի բացահայտված:

4) Ներանցիչների խցվածքների որակի ստուգում: Կատարում են 110 կՎ և բարձր լարման, թղթե-յուղային մեկուսացմամբ ոչ հերմետիկ յուղալեցուն ներանցիչների համար, դրանց մեջ յուղի 0,1 ՄՊա հավելյալ ճնշում ստեղծելու միջոցով: Փորձարկման տևողությունը` 30 րոպե: Փորձարկման ժամանակ յուղի արտահոսքի նշաններ չպետք է նկատվեն: Փորձարկման ժամանակահատվածում ճնշման թույլատրելի իջեցումը` 5%-ից ոչ ավելի:

5) Տրանսֆորմատորային յուղի փորձարկում յուղալեցուն ներանցիչներից: Կատարում են լցված յուղի փորձարկում` ըստ սույն բաժնի N 33 աղյուսակի 1-6-րդ կետերի:

Հերմետիկ ներանցիչների մոտ յուղի փորձարկում չի կատարվում:

(67-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

68. ԿԱԽՈՎԻ ԵՎ ՀԵՆԱՐԱՆԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԻՉՆԵՐ

 

Հենարանաձողային մեկուսիչների համար արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ փորձարկումը պարտադիր չէ:

Ապակե կախովի մեկուսիչների էլեկտրական փորձարկումներ չեն կատարվում: Դրանց վիճակը հսկվում է զննման միջոցով:

1) Կախովի և բազմատարր մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափում: Կատարում են 2500 Վ լարման մեգաօմաչափով` շրջապատող օդի միայն դրական ջերմաստիճանների դեպքում: Մեկուսիչները պետք է ստուգել բաշխիչ սարքվածքներում և էլեկտրահաղորդման գծերում դրանց տեղակայումից անմիջապես առաջ: Յուրաքանչյուր հախճապակե կախովի մեկուսչի կամ ցցաձողային մեկուսչի յուրաքանչյուր տարրի մեկուսացման դիմադրությունը պետք է լինի 300 ՄՕմ-ից ոչ պակաս:

2) Փորձարկումն արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ`

ա) մեկ տարրով հենարանային մեկուսիչների: Ներքին և արտաքին տեղակայման մեկուսիչների համար փորձարկման լարման արժեքները ներկայացված են սույն բաժնի N 32 աղյուսակում,

բ) հենարանային բազմատարր և կախովի մեկուսիչների: Նոր տեղակայվող ցցաձողային և կախովի մեկուսիչները պետք է փորձարկել մեկուսչի յուրաքանչյուր տարրի վրա 50 կՎ լարում կիրառելով: Թույլատրվում է կախովի մեկուսիչների փորձարկում չկատարել:

 

Աղյուսակ N 32

 

Հենարանային մեկ տարրով մեկուսիչների փորձարկման լարումը (փորձարկման

նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե)

 

._________________________________________________________________________.

|      Փորձարկվող մեկուսիչները              |Փորձարկման լարումը, կՎ,      |

|                                           |էլեկտրատեղակայանքի անվանական |

|                                           | լարմանհամար, կՎ             |

|                                           |_____________________________|

|                                           |3  | 6  | 10 | 15 | 20 | 35  |

|___________________________________________|___|____|____|____|____|_____|

|Առանձին փորձարկվող մեկուսիչներ             |25 | 32 | 42 | 57 | 68 | 100 |

|___________________________________________|___|____|____|____|____|_____|

|Հաղորդաձողերի և  ապարատների շղթաներում     |24 | 32 | 42 | 55 | 65 |  95 |

|տեղակայվող մեկուսիչներ                     |   |    |    |    |    |     |

._________________________________________________________________________.

 

69. ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ՅՈՒՂ

 

1) Յուղի վերլուծությունը սարքվածքի մեջ լցնելուց առաջ: Գործարանից ստացված տրանսֆորմատորային թարմ յուղի յուրաքանչյուր խմբաքանակ սարքվածքի մեջ լցվելուց առաջ պետք է ենթարկվի միանգամյա փորձարկումների` ըստ սույն բաժնի N 33 աղյուսակում ներկայացված ցուցանիշների: Փորձարկումների ժամանակ ստացված արժեքներն աղյուսակում ներկայացված ցուցանիշներից ավելի վատ չպետք է լինեն:

2) Յուղի վերլուծություն սարքավորումը միացնելուց առաջ: Յուղի նմուշը սարքավորումը դրա տեղակայումից հետո լարման տակ միացնելուց առաջ ենթարկվում է կրճատված վերլուծության` սույն բաժնի համապատասխան գլուխներում նշված ծավալով և արտադրանքի շահագործման փաստաթղթերով:

 

70. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ, ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՂԹԱՆԵՐ ԵՎ 1 ԿՎ-ԻՑ ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐ

 

Էլեկտրական ապարատները և պաշտպանության, կառավարման, ազդանշանման և չափման սխեմաների երկրորդային շղթաները փորձարկվում են սույն գլխում նախատեսված ծավալով: 1 կՎ-ից ցածր լարման էլեկտրահաղորդագծերը բաշխիչ կետերից մինչև էլեկտրաընդունիչներ փորձարկում են ըստ սույն գլխի 1-ին կետի:

1) Մեկուսացման դիմադրության չափում: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի սույն բաժնի N 34 աղյուսակում ներկայացված մեծություններից ոչ պակաս:

2) Փորձարկումն արդյունաբերական հաճախականության բարձրացված լարմամբ: Փորձարկման լարումը պաշտպանության, կառավարման, ազդանշանման և չափիչ սխեմաների երկրորդային շղթաների համար բոլոր միացված ապարատների (ինքնավար անջատիչներ, մագնիսական գործարկիչներ, հպարկիչներ, ռելեներ, սարքավորումներ և այլն) հետ միասին` 1 կՎ: Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

3) Ավտոմատ անջատիչների գործողության ստուգում

ա) մեկուսացման դիմադրության ստուգում: Կատարում են 400 Ա և ավելի անվանական հոսանքի անջատիչների մոտ: Մեկուսացման դիմադրության արժեքը` 1 ՄՕմ-ից ոչ պակաս.

բ) շղթայաբաժանարարների գործողության ստուգում: Ստուգվում է ակնթարթային գործողության շղթայազատիչի գործողությունը: Անջատիչը պետք է գործի անջատիչի գործարկման հոսանքի վերին արժեքի 1,1 Ա-ից ոչ ավելի հոսանքի դեպքում` տրված արտադրանքի շահագործման փաստաթղթերում:

Այլ էլեկտրատեղակայանքներում փորձարկվում են բոլոր մուտքային և հատվածավոր անջատիչները, վթարային լուսավորության, հրդեհային ազդանշանման և ինքնավար հրդեհամարման անջատիչները, ինչպես նաև մնացած անջատիչների առնվազն 1%-ը:

Ստուգումը կատարում են արտադրանքի շահագործման փաստաթղթերին համապատասխան: Սահմանված պահանջները չբավարարող անջատիչների բացահայտման դեպքում լրացուցիչ ստուգվում են անջատիչները` կրկնապատկված թվով:

 

Աղյուսակ N 33

 

Տրանսֆորմատորային յուղի որակի ցուցանիշների սահմանային

թույլատրելի արժեքները

 

._________________________________________________________________________.

|Յուղի որակի ցուցանիշը և  փորձարկման  | Յուղի որակի ցուցանիշների արժեքները|

|մեթոդի ստանդարտի համարը              |___________________________________|

|                                     |թարմ չոր յուղը |յուղը սարքվածքի    |

|                                     |սարքվածքի մեջ  |մեջ լցնելուց       |

|                                     |լցնելուց առաջ  |անմիջականորեն հետո |

|_____________________________________|_______________|___________________|

|1. Ծակման լարումը էլեկտրասարքվածքում,|     30        |      25           |

|կՎ, ոչ պակաս`                        |     35        |      30           |

|  մինչև  15 կՎ ներառյալ              |     60        |      55           |

|  մինչև  35 կՎ ներառյալ              |     65        |      60           |

|  60-ից մինչև  150 կՎ                |               |                   |

|  220-ից մինչև  500 կՎ               |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|2. Թթվային թիվը էլեկտրասարքվածքում`  |   0,02        |      0,02         |

|ըստ ԳՕՍՏ 5985, ԿՕՆ (ԿՕՆ) յուղի 1գ-ի  |   0,01        |      0,01         |

|համար, ոչ ավելի`                     |               |                   |

|  մինչև  220 կՎ                      |               |                   |

|  220 կՎ-ից բարձր                    |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|3. Բռնկման ջերմաստիճանը փակ          |   135         |      135          |

|հալքանյութի մեջ, oC, ոչ ցածր         |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|4. Խոնավապարունակությունը` ըստ ԳՕՍՏ  |0,001(10)      |0,001(10)          |

|7822 ստանդարտի, զանգվածի % (գ/տ), ոչ |               |                   |

|ավելի ԳՕՍՏ 1547 որակական`            |               |                   |

|ա) պատյանային կամ ազոտային           |0,001(10)      |0,001(10)          |

|պաշտպանությամբ տրանսֆորմատորներ,     |               |                   |

|հերմետիկ յուղալեցուն ներանցիչներ և   |0,002(20)      |0,0025(25)         |

|չափիչ տրանսֆորմատորներ               |               |                   |

|բ) առանց յուղի հատուկ պաշտպանության  |Բացակայում է   |Բացակայում է       |

|ուժային և  չափիչ տրանսֆորմատորներ, ոչ|               |                   |

|հերմետիկ ներանցիչներ                 |               |                   |

|գ) էլեկտրասարքվածք, շահագործման      |               |                   |

|փաստաթղթերում տվյալ ցուցանիշի        |               |                   |

|քանակական որոշման նկատմամբ պահանջների|               |                   |

|բացակայության դեպքում                |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|5. Մեխանիկական խառնուրդների          |               |                   |

|պարունակությունն էլեկտրասարքվածքում` |               |                   |

|ըստ ԳՕՍՏ 6370 ստանդարտի և  ԳՕՍՏ 17216|               |                   |

|ստանդարտի`                           |Բացակայում են  |Բացակայում են      |

|  մինչև  220 կՎ ներառյալ             |0,0008         |0,0008             |

|  220 կՎ-ից բարձր, % ոչ ավելի        |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|6. Դիէլեկտրիկական կորուստների անկյան |   1,7         |     2,0           |

|տանգենսը 90 oC դեպքում, %, ոչ ավելի  |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|7. Ջրում լուծվող թթուները և  հիմքերը`|Բացակայում են  |Բացակայում են      |

|ըստ ԳՕՍՏ 6307 ստանդարտի              |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|8. Հակաօքսիդացման հավելանյութի       |   0,2         |     0,18          |

|պարունակությունը` ըստ ԳՕՍՏ 6307      |               |                   |

|ստանդարտի, %, ոչ ավելի               |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|9. Պնդացման ջերմաստիճանը` ըստ ԳՕՍՏ   |               |                   |

|20287 ստանդարտի, oC                  |մինուս 45      |       -           |

|  ոչ բարձր                           |մինուս 60      |                   |

|  արկտիկական յուղ                    |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|10. Ծավալի գազապարունակությունը, %,  |   0,5         |      1,0          |

|ոչ ավելի                             |               |                   |

|_____________________________________|_______________|___________________|

|11. Կայունություն օքսիդացման դեմ` ըստ|               |                   |

|ԳՕՍՏ 981 ստանդարտի, 110-ից մինչև  220|               |                   |

|կՎ ուժային և  չափիչ տրանսֆորմատորների|               |                   |

|համար`                               |               |                   |

|ա) նստվածքի պարունակությունը, %, ոչ  |  0,01         |                   |

|ավելի                                |               |                   |

|բ) օքսիդացված յուղի թթվային թիվը, մգ |  0,1          |                   |

|ԿՕՆ 1գ յուղի համար, ոչ ավելի         |               |                   |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 34

 

Մեկուսացման դիմադրության թույլատրելի մեծությունները

 

._________________________________________________________________________.

|Փորձարկվող տարրը                               |Մեգաօմաչափի |Մեկուսացման |

|                                               |լարումը, Վ  |դիմադրության|

|                                               |            |ամենափոքր   |

|                                               |            |թույլատրելի |

|                                               |            |արժեքը, ՄՕմ |

|_______________________________________________|____________|____________|

|1. Հաստատուն հոսանքի հաղորդաձողեր              |500-1000    |10          |

|կառավարման վահանների վրա և  բաշխիչ             |            |            |

|սարքավորումներում (անջատված շղթաների դեպքում)  |            |            |

|_______________________________________________|____________|____________|

|2. Յուրաքանչյուր միացություն երկրորդային       |500-1000    |1           |

|շղթաներ և  անջատիչների շարժաբերների սնման      |            |            |

|շղթաներ(1)                                     |            |            |

|_______________________________________________|____________|____________|

|3. Կառավարման, պաշտպանության, ավտոմատիկայի     |500-1000    |1           |

|և  չափումների շղթաներ, ինչպես նաև  հաստատուն   |            |            |

|հոսանքի մեքենաների գրգռման շղթաներ` միակցված   |            |            |

|ուժային շղթաներին                              |            |            |

|_______________________________________________|____________|____________|

|4. Երկրորդային շղթաներ և  տարրեր` առանձին      |500         |0,5         |

|աղբյուրներից կամ բաժանիչ տրանսֆորմատորներից    |            |            |

|սնելու դեպքում, հավաքված 60 Վ և  ցածր(2)       |            |            |

|աշխատանքային լարումների համար                  |            |            |

|_______________________________________________|____________|____________|

|5. Էլեկտրահաղորդագծեր, այդ թվում`              |1000        |0,5         |

|լուսավորության ցանցեր(3)                       |            |            |

|_______________________________________________|____________|____________|

|6. Բաշխիչ սարքվածքներ4, վահաններ և             |500-1000    |0,5         |

|հոսանքատարներ (հաղորդաձողալարեր)               |            |            |

|_________________________________________________________________________|

|   Չափումը կատարում են բոլոր միակցված ապարատների հետ (շարժաբերների կոճեր,|

|հպարկիչներ, գործարկիչներ, ինքնավար անջատիչներ, ռելեներ, սարքեր, հոսանքի  |

|և  լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթներ և  այլն):             |

|   Պետք է ձեռնարկվեն միջոցներ սարքվածքների վնասվելը կանխելու, հատկապես   |

|միկրոէլեկտրոնային կիսահաղորդչային տարրերի համար:                         |

|   Մեկուսացման դիմադրությունը չափվում է յուրաքանչյուր հաղորդալարի և  հողի|

|միջև,  ինչպես նաև  յուրաքանչյուր զույգ հաղորդալարերի միջև:               |

|   Չափվում է բաշխիչ սարքվածքի յուրաքանչյուր հատվածամասի մեկուսացման      |

|դիմադրությունը:                                                          |

._________________________________________________________________________.

 

4) Ավտոմատ անջատիչների և հպարկիչների աշխատանքի ստուգում` օպերատիվ հոսանքի իջեցված և անվանական լարումների դեպքում: Բազմակի միացումների անջատումներով ինքնավար անջատիչների և հպարկիչների փորձարկման ժամանակ գործարկման լարման արժեքը և գործողությունների քանակը ներկայացված են սույն բաժնի N 35 աղյուսակում:

 

Աղյուսակ N 35

 

Հպարկիչների և ինքնավար անջատիչների փորձարկումը բազմակի

միացումներով և անջատումներով

 

._____________________________________________________.

|Գործողությունը|Օպերատիվ հոսանքի    |Գործողությունների|

|              |անվանական լարումը, %|     քանակը      |

|______________|____________________|_________________|

|Միացում       |     90             |      5          |

|______________|____________________|_________________|

|Անջատում      |     80             |      5          |

._____________________________________________________.

 

5) Պաշտպանական անջատման սարքվածքներ, դիֆերենցիալ հոսանքի անջատիչներ (ԴՀԱ): Ստուգվում են արտադրանքի շահագործման փաստաթղթերին համապատասխան:

6) Ռելեական սարքվածքի ստուգում: Պաշտպանության, կառավարման, ավտոմատիկայի և ազդանշանման ռելեների և այլ սարքվածքների ստուգումը կատարում են շահագործման փաստաթղթերին համապատասխան: Աշխատանքային նախադրվածքներով ռելեների գործարկման սահմանները պետք է համապատասխանեն հաշվարկային տվյալներին` սահմանված շահագործման փաստաթղթերով:

7) Լրիվ հավաքված սխեմաների ճիշտ գործելու ստուգում` օպերատիվ հոսանքների տարբեր արժեքների դեպքում: Սխեմաների բոլոր տարրերը պետք է հուսալի գործեն նախագծով նախատեսված հաջորդականությամբ` սույն բաժնի N 36 աղյուսակում ներկայացված օպերատիվ հոսանքի արժեքների դեպքում:

 

Աղյուսակ N 36

 

Օպերատիվ հոսանքի լարումը, որի դեպքում պետք է ապահովվի

սխեմաների բնականոն գործառումը

 

._________________________________________________________________________.

|Փորձարկվող օբյեկտը           |Օպերատիվ     |  Լրացուցիչ ցուցումներ       |

|                             |հոսանքի      |                             |

|                             |անվանական    |                             |

|                             |լարումը, %   |                             |

|_____________________________|_____________|_____________________________|

|Պաշտպանության և  ազդանշանման |80, 100      |              -              |

|սխեմաներ 1 կՎ-ից բարձր լաման |             |                             |

|կայանքներում                 |             |                             |

|Կառավարման սխեմաներ 1 կՎ-ից  |             |                             |

|բարձր լարման կայանքներում`   |             |                             |

|  փորձարկում միացման վրա     |90, 100      |              -              |

|  փորձարկում, սակայն         |80, 100      |              -              |

|  անջատման վրա               |             |                             |

|_____________________________|_____________|_____________________________|

|Ռելեահպարկչային սխեմաներ     |90, 100      |Կոճակ-մագնիսական թողարկիչ    |

|1 կՎ-ից ցածր  լարման         |             |հասարակ սխեմաների համար      |

|կայանքներում                 |             |իջեցված լարման տակ ստուգում  |

|                             |             |չի կատարվում:                |

|_____________________________|_____________|_____________________________|

|Անհպակային սխեմաներ          |85, 100, 110 |Լարման փոփոխությունը կատարում|

|տրամաբանական տարրերի վրա     |             |են սնման բլոկի մուտքում:     |

._________________________________________________________________________.

 

71. ԿՈՒՏԱԿԻՉ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ

 

i

1) Մեկուսացման դիմադրության չափում: Չափումը կատարում են վոլտաչափով (վոլտաչափի ներքին դիմադրությունը պետք է ճշգրիտ հայտնի լինի, դասը` 1-ից ոչ պակաս):

Լրիվ հանված բեռնվածքի դեպքում պետք է չափված լինի մարտկոցի լարումը սեղմակների վրա և յուրաքանչյուր սեղմակի ու հողի միջև:

Մեկուսացման R դիմադրությունը հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

R = Rն (U/U1+U2)- 1),

 

որտեղ` Rն-ը վոլտաչափի ներքին դիմադրությունն է, U-ն լարումն է մարտկոցների սեղմակների վրա, U1-ը և U2-ը լարումներն են դրական սեղմակի ու հողի, և բացասական սեղմակի ու հողի միջև:

Մարտկոցի մեկուսացման դիմադրությունը պետք է լինի ոչ պակաս`

 

    անվանական լարումը, Վ     24  48  110  220

    դիմադրությունը, կՕմ      60  60   60  150

 

2) Ձևավորված կուտակիչ մարտկոցի ունակության ստուգում: Լրիվ լիցքավորված կուտակիչները լիցքաթափվում են 3 կամ 10-ժամյա ռեժիմի հոսանքով:

Կուտակիչ մարտկոցի ունակությունը` բերված 25 oC ջերմաստիճանին, պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերի տվյալներին:

3) Էլեկտրոլիտի ստուգում: Յուրաքանչյուր տարրի էլեկտրոլիտի խտությունը մարտկոցի լիցքավորման և լիցքաթափման վերջում պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերի տվյալներին: Էլեկտրոլիտի ջերմաստիճանը լիցքավորման ժամանակ 40 oC-ից բարձր չպետք է լինի:

4) Էլեկտրոլիտի քիմիական վերլուծություն: Թթվային կուտակիչ մարտկոցները լցնելու համար էլեկտրոլիտը պետք է պատրաստվի ըստ ԳՕՍՏ 667 ստանդարտի Ա (Ը) տեսակի կուտակչային ծծմբաթթվից և թորած ջրից` ըստ ԳՕՍՏ 6709 ստանդարտի:

Խառնուրդների և չցնդող մնացորդների պարունակությունը` նոսրացված էլեկտրոլիտի մեջ, չպետք է գերազանցի սույն բաժնի N 37 աղյուսակում ներկայացված արժեքները: Թորած ջրի համար թույլատրվում է նույն խառնուրդների առկայությունը, որը թույլատրում է ԳՕՍՏ 667 ստանդարտով սահմանված կուտակչային թթվի համար, բայց 10 անգամ փոքր կոնցենտրացիայով:

 

Աղյուսակ N 37

 

Կուտակիչ մարտկոցի համար ծծմբական թթվի և էլեկտրոլիտի

բնութագրերի նորմերը

.________________________________________________________________________.

|        Ցուցանիշը            |Նորմերը`    | Նորմերը` էլեկտրոլիտի համար  |

|                             |բարձր տեսակի|_____________________________|

|                             |ծծմբական    |նոսրացված     |էլեկտրոլիտ    |

|                             |թթվի համար  |թարմ թթու     |աշխատող       |

|                             |            |մարտկոցների   |մարտկոցից     |

|                             |            |մեջ լցնելու   |              |

|                             |            |համար         |              |

|_____________________________|____________|_____________________________|

|1. Արտաքին տեսք              | թափանցիկ   |        թափանցիկ             |

|                             |            |                             |

|_____________________________|____________|_____________________________|

|2. Գունավորման               |0,6         |0,6           |1             |

|ինտենսիվությունը (որոշում    |            |              |              |

|են գունաչափական եղանակով), մլ|            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|3. Խտությունը 20 oC          |1,83 - 1,84 |1,18 +- 0,0005|1,2 +- 1,21   |

|ջերմաստիճանում, գ/սմ3        |            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|4. Երկաթի պարունակությունը,  |0,005       |0,006         |0,008         |

|%, ոչ ավելի                  |            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|5. Չցնդող մնացորդի           |0,02        |0,03          |     -        |

|պարունակությունը շիկացումից  |            |              |              |

|հետո, %, ոչ ավելի            |            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|6. Ազոտի օքսիդների           | 0,00003    |0,00005       |     -        |

|պարունակությունը, %, ոչ ավելի|            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|7. Մկնդեղի պարունակությունը, |0,00005     |0,00005       |     -        |

|%, ոչ ավելի                  |            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|8. Քլորային միացությունների  |0,0002      |0,0003        |0,0005        |

|պարունակությունը, %, ոչ ավելի|            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|9. Մանգանի պարունակությունը, |0,00005     |0,00005       |      -       |

|%, ոչ ավելի                  |            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|10. Պղնձի պարունակությունը,  |0,0005      |0,0005        |      -       |

|%, ոչ ավելի                  |            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|11. Պերմանգանաթթվային        |4,5         |    -         |      -       |

|կալիումը վերականգնող նյութերի|            |              |              |

|պարունակությունը, ԿՄ ՆO4     |            |              |              |

|լուծույթի, 0,01H մլ, ոչ ավելի|            |              |              |

|_____________________________|____________|______________|______________|

|12. Ծանր մետաղների գումարային|0,01        |    -         |      -       |

|պարունակությունը` վերահաշված |            |              |              |

|կապարի վրա, %, ոչ ավելի      |            |              |              |

.________________________________________________________________________.

 

5) Տարրերի վրա լարման չափում: Լիցքաթափման վերջում լարումը հետ մնացող տարրերի վրա չպետք է լինի ավելի, քան մնացած տարրերի միջին լարման 1-1,5%-ով, իսկ հետ մնացող տարրերի թիվը պետք է լինի մարտկոցում դրանց ընդհանուր թվի 5%-ից ոչ ավելի: Լիցքաթափման վերջում լարումը պետք է համապատասխանի արտադրանքի շահագործման փաստաթղթերի տվյալներին:

(71-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

72. ՀՈՂԱԿՑՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ

 

1) Հողակցող արքվածքների տարրերի ստուգում: Ստուգումը պետք է կատարել հողակցող սարքվածքի տարրերը զննելու միջոցով` դրա մատչելիության սահմաններում: Հողակցող սարքվածքների տարրերի հատույթները և հաղորդականությունները, ներառյալ գլխավոր հողակցող հաղորդաձողը, պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի պահանջներին և շահագործման փաստաթղթերով սահմանված տվյալներին:

2) Հողակցիչների և հողակցող տարրերի միջև շղթայի ստուգում: Պետք է ստուգել հաղորդիչների և դրանց միացումների ու կցումների հատույթները, ամբողջականությունը և ամրությունը: Սարքերը հողակցման շղթային միացնող հողակցիչ հաղորդիչներում չպետք է լինեն խզումներ և տեսանելի արատներ: Եռակցման հուսալիությունն ստուգվում է մուրճի հարվածով:

3) Ծակվող ապահովիչների վիճակի ստուգում 1 կՎ-ից ցածր լարման էլեկտրատեղակայանքներում: Ծակվող ապահովիչները պետք է լինեն սարքին և համապատասխանեն էլեկտրատեղակայանքի անվանական լարմանը:

4) Ֆազ-զրո շղթայի ստուգում` 1 կՎ-ից ցածր, ՏՆ համակարգով էլեկտրատեղակայանքներում: Ստուգումը կատարում են հետևյալ եղանակներից մեկով`

հենամարմնի կամ զրոյական պաշտպանական հաղորդչի հետ միաֆազ միակցման հոսանքի անմիջական չափմամբ,

ֆազ-զրոյական պաշտպանական հաղորդչի շղթայի լրիվ դիմադրության չափմամբ, միաֆազ միակցման հոսանքի հետագա հաշվումով:

Հողին միաֆազ միակցման հոսանքի պատիկությունն ապահովիչի կամ ինքնավար անջատիչի շղթայազատիչի անվանական հոսանքի նկատմամբ պետք է լինի շահագործման փաստաթղթերում ներկայացված արժեքից ոչ պակաս:

5) Հողակցող սարքվածքների դիմադրության չափում: Հողակցող սարքվածքների դիմադրության արժեքները դրանց միացված բնական հողակցիչների հետ միասին պետք է բավարարեն սույն ՏԿ-ի համապատասխան բաժիններում և սույն բաժնի N 38 աղյուսակում ներկայածված արժեքները:

 

Աղյուսակ N 38

 

Հողակցող սարքվածքների դիմադրությունների ամենամեծ թույլատրելի

արժեքները

._________________________________________________________________________.

|Էլեկտրատեղակայանքի    |Էլեկտրատեղակայանքի բնութագիրը     |Դիմադրությունը,|

|տեսակը                |                                  |    Օմ         |

|______________________|__________________________________|_______________|

|1. 1 կՎ-ից բարձր      |խուլ հողակցված և  արդյունավետ     |0,5            |

|լարման ենթակայաններ   |հողակցված չեզոքով էլեկտրական      |               |

|և  բաշխիչ կետեր       |ցանցերի էլեկտրատեղակայանքներ      |               |

|                      |__________________________________|_______________|

|                      |մեկուսացված չեզոքով, աղեղմարիչ    |250/Ih         |

|                      |ռեակտորի կամ ռեզիստորի միջոցով    |               |

|                      |հողակցված չեզոքով էլեկտրական      |               |

|                      |ցանցերի էլեկտրատեղակայանքներ      |               |

|______________________|__________________________________|_______________|

|2. 1 կՎ-ից բարձր      |ՕԳ հենասյուները հողակցող          |               |

|լարման օդային         |սարքվածքներ բնահողի ?, Օմիմ       |               |

|էլեկտրահաղորդման      |տեսակարար դիմադրությամբ.          |               |

|գծեր                  |  մինչև  100                      |10             |

|                      |  100-ից ավելի մինչև  500         |15             |

|                      |  500-ից ավելի մինչև  1000        |20             |

|                      |  1000-ից ավելի մինչև  5000       |30             |

|                      |  5000-ից ավելի                   |p6ի10-3        |

|______________________|__________________________________|_______________|

|3. 1 կՎ-ից ցածր լարման|խուլ հողակցված չեզոքով (կամ միջին |               |

|էլեկտրատեղակայանքներ  |կետով) էլեկտրական ցանցերում սնման |               |

|                      |աղբյուրով էլեկտրատեղակայանքներ (ՏՆ|               |

|                      |համակարգ)`                        |               |

|                      |չեզոքին անմիջապես մոտ             |15/30/60       |

|                      |հաշվի առնելով բնական հողակցիչները |2/4/8          |

|                      |և  հեռացող գծերի կրկնական         |               |

|                      |հողակցիչները                      |               |

|                      |սնման աղբյուրի մեկուսացված չեզոքով|50/I, 4 Օմ-ից  |

|                      |(կամ միջին կետով) էլեկտրական      |ավելի չի       |

|                      |ցանցերում էլեկտրատեղակայանքներ    |պահանջվում:    |

|                      |(ԻՏ համակարգ)                     |               |

|______________________|__________________________________|_______________|

|4. 1 կՎ-ից ցածր       |ՕԳ հենասյուների հողակցող          |30             |

|լարման օդային         |սարքվածքներ ՊԵՆ (ՊԵ)` հաղորդչի    |               |

|էլեկտրահաղորդման գծեր |կրկնական հողակցիչով               |               |

|_________________________________________________________________________|

|Ih - հողին միակցման հաշվարկային հոսանք,  համապատասխանաբար 660, 380, 220  |

|Վ գծային լարումների դեպքում; I - հողին միակցման լրիվ հոսանք:             |

._________________________________________________________________________.

 

6) Հպման լարման չափում (ըստ հպման լարման նորմերի իրականացված էլեկտրատեղակայանքներում): Հպման լարումը չափվում է, երբ բնական հողակցիչները միացված են:

Հպման լարումը չափվում է հսկիչ կետերում, որոնցում այդ արժեքները որոշված են հաշվարկով:

 

73. ՈՒԺԱՅԻՆ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1 կՎ-ից ցածր լարման ուժային մալուխային գծերը փորձարկում են ըստ սույն գլխի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերի, 1 կՎ-ից բարձր և մինչև 35 կՎ լարմանը` ըստ սույն գլխի 1-3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 110 կՎ և բարձր լարմանը` սույն գլխում նախատեսված լրիվ ծավալով:

1) Մալուխի ջղերի ամբողջականության և ֆազավորման ստուգում: Ստուգում են մալուխի միացվող ջղերի ամբողջականությունը և ֆազերի նշանակումների համընկնումը:

2) Մեկուսացման դիմադրության չափում: Կատարում են 2,5 կՎ լարման մեգաօմաչափով: 1 կՎ-ից ցածր լարման ուժային մալուխների մեկուսացման դիմադրությունը պետք է լինի 0,5 ՄՕմ-ից ոչ պակաս: 1 կՎ-ից բարձր ուժային մալուխների մեկուսացման դիմադրությունը չի նորմավորվում: Չափումը պետք է կատարել բարձրացված լարմամբ մալուխների փորձարկումից առաջ և հետո:

3) Փորձարկում` ուղղված հոսանքի բարձրացված լարմամբ: Փորձարկման լարումն ընդունվում է սույն բաժնի N 39 աղյուսակին համապատասխան: Առանց զրահի (էկրանի), պլաստմասսայե մեկուսացմամբ միաջիղ մալուխների փորձարկումներ, որոնք անցկացվում են օդով, ուղղված լարմամբ չեն ստուգվում:

 

Աղյուսակ N 39

 

Ուղղված հոսանքի փորձարկման լարումն ուժային մալուխների համար

 

._______________________________________________________________.

|                Թղթե մեկուսացմամբ մալուխները, կՎ լարման        |

|_______________________________________________________________|

| 2  | 3  |  6  |  10 |  20 |  35 | 110 | 150 | 220 | 330 | 500 |

|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|12  | 18 |  36 |  60 | 100 | 175 | 285 | 347 | 510 | 670 | 865 |

|_______________________________________________________________|

|            Պլաստմասսայե մեկուսացմամբ մալուխները, կՎ լարման    |

|_______________________________________________________________|

|   1     |    3      |     6     |    10     |       110       |

|_________|___________|___________|___________|_________________|

|   5,0   |    15     |    36     |    60     |        5        |

|         |           |           |           |                 |

|_______________________________________________________________|

|               Ռետինե մեկուսացմամբ մալուխները, կՎ լարման       |

|_______________________________________________________________|

|       3       |            6          |              10       |

|_______________|_______________________|_______________________|

|       6       |           12          |              20       |

._______________________________________________________________.

 

Աղյուսակ N 40

 

Հոսակորստի հոսանքները և անհամաչափության գործակիցները`

ուժային մալուխների համար

 

.____________________________________________________________________.

|Մալուխների|Փորձարկման|Հոսակորուստների         |Անհամաչափության      |

|լարումը,  |լարումը,  |հոսանքների թույլատրելի, |գործակցի թույլատրելի |

|կՎ        |կՎ        |արժեքները, մԱ           |արժեքները (Imax/Imin)|

|__________|__________|________________________|_____________________|

|6         |36        |0,2                     |8                    |

|__________|__________|________________________|_____________________|

|10        |60        |0,5                     |8                    |

|__________|__________|________________________|_____________________|

|20        |100       |1,5                     |10                   |

|__________|__________|________________________|_____________________|

|35        |175       |2,5                     |10                   |

|__________|__________|________________________|_____________________|

|110       |285       |Չի նորմավորվում:        |Չի նորմավորվում:     |

|__________|__________|________________________|_____________________|

|150       |347       |Չի նորմավորվում:        |Չի նորմավորվում:     |

|__________|__________|________________________|_____________________|

|220       |610       |Չի նորմավորվում:        |Չի նորմավորվում:     |

|__________|__________|________________________|_____________________|

|330       |670       |Չի նորմավորվում:        |Չի նորմավորվում:     |

|__________|__________|________________________|_____________________|

|500       |865       |Չի նորմավորվում:        |Չի նորմավորվում:     |

.____________________________________________________________________.

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1943-Ն
Որոշում