Սեղմել Esc փակելու համար:
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1939.270207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 1939-Ն

 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(6-րդ մաս)

 

ը) բաց թողնել շինությունների և նախամուտքերի դռները, որոնք բաժանում են պայթյունավտանգ գոտիները (սենքերը) այլ պայթյունավտանգ գոտիներից (սենքերից) կամ ոչ պայթյունավտանգ սենքերից,

թ) պայթյունապաշտպանված լուսատուներում փոխարինել այրված էլեկտրալամպերն այլ տեսակների լամպերով կամ ավելի մեծ հզորության լամպերով, ներկել և փայլատել լուսաթողանցող տարրերը (թասակները),

ժ) միացնել էլեկտրատեղակայանքներն առանց այն ապարատների, որոնք անջատում են պաշտպանվող էլեկտրաշղթան ոչ նորմալ ռեժիմների դեպքում,

ժա) փոխարինել էլեկտրասարքավորման պաշտպանության սարքվածքները (մագնիսական գործարկիչների և ավտոմատների ջերմային խզիչները (ռելեները), ապահովիչները, ավտոմատների էլեկտրամագնիսական խզիչները) պաշտպանության այլ տեսակներով կամ այլ անվանական հարաչափերով պաշտպանության սարքվածքներով, որոնց համար տվյալ էլեկտրասարքավորումը նախատեսված չէ,

ժբ) թողնել աշխատանքի մեջ պաշտպանական հեղուկի կամ քվարցային շերտի սահմանվածից ցածր բարձրությամբ էլեկտրասարքավորումը,

ժգ) թողնել աշխատանքի մեջ «պատյանի լիցքով կամ ներփչում հավելյալ ճնշման տակ» («p») տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորումը, որի ճնշումը ցածր է տեղադրման և շահագործման հրահանգի համաձայն այդ ճնշման վերահսկման կետերում նշվածից: Ընդ որում, նորմավորվածից ցածր ճնշման դեպքում, 1-ին և 2-րդ դասերի պայթյունավտանգ գոտիներում Px և Py տեսակի պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման համար պահանջվում է երկու ավտոմատ սարքվածքների կամ Pz տեսակի պայթյունապաշտպանության համար մեկ պաշտպանական սարքվածքի գործարկում: Էլեկտրասարքավորման շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի սարքվածքների աշխատանքի ճշտության ստուգման հնարավորությունը: Պաշտպանական սարքվածքների նախադրվածքների փոփոխությունը պետք է հնարավոր լինի միայն գործիքի կամ դարձակի օգնությամբ,

ժդ) շահագործել պատյանի և էլեկտրահաղորդագծերի պողպատյա խողովակների արտաքին վնասվածքներով մալուխները:

34) Չի թույլատրվում ներկել պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման վրայի անձնագրային մականշվածքները: Անհրաժեշտ է պարբերաբար վերականգնել պայթյունապաշտպանության և նախազգուշացնող նշանների ներկվածքը: Դրանց ներկվածքի գույնը պետք է տարբերվի էլեկտրասարքավորման ներկվածքի գույնից:

35) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման կանխարգելիչ փորձարկումների պարբերականությունը սահմանում է սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուն` հաշվի առնելով տեղական պայմանները: Այն պետք է լինի նշված ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորումների շահագործմանը վերաբերող սույն ՏԿ-ի համապատասխան գլուխներում նշված պարբերականություններից ոչ պակաս:

Փորձարկումները կատարվում են շահագործման հրահանգներում նշված պահանջներին և նորմերին համապատասխան:

36) Պայթյունավտանգ գոտիներում էլեկտրական փորձարկումները թույլատրվում է անցկացնել միայն պայթյունապաշտպանված սարքերով, որոնք նախանշված են համապատասխան պայթյունավտանգ միջավայրերի համար, ինչպես նաև այնպիսի սարքերով, որոնց համար կա փորձարկող կազմակերպության եզրակացությունը:

Անմիջապես պայթյունավտանգ գոտիներում ընդհանուր նշանակության սարքերով փորձարկումների անցկացումը թույլատրվում է միայն այն պայմանով, որ փորձարկումների անցկացման ժամանակ պայթյունավտանգ խառնուրդները բացակայում են կամ այրվող գազերի (դյուրավառ հեղուկների գոլորշիների) պարունակությունը պայթյունավտանգ գոտում գտնվում է նորմերի սահմաններում: Բացի այդ, պետք է բացառված լինի փորձարկումների անցկացման ժամանակ պայթյունավտանգ խառնուրդների գոյացումը, ինչպես նաև պետք է լինի կրակային աշխատանքների կատարման գրավոր թույլտվություն:

Առանց կրակային աշխատանքների սպառողի կողմից գրավոր թույլտվության, սենքերում (բացի հատկապես վտանգավոր) տեղադրված պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման («Կայծաանվտանգ էլեկտրաշղթա» և «Պայթյունի հանդեպ բարձր հուսալիություն» (ըստ ՊՀԷՊԿ) կամ «e» տեսակի պայթյունապաշտպանությամբ էլեկտրասարքավորումից բացի) փորձարկումը բաշխիչ սարքվածքներում տեղակայված ընդհանուր նշանակության սարքերով, ապարատներով, փորձարկող տեղակայանքներով թույլատրվում է այն պայմանով, որ էլեկտրասարքավորման պայթյունապաշտպանության տարրերը ստեղծող բոլոր հանգույցները գտնվեն հավաքված վիճակում:

37) Վթարի, աշխատանքի տեխնոլոգիական ռեժիմի խախտման կամ որևէ այլ պատճառով հարուցված սենքի գազավորվածության դեպքում պետք է անցկացվեն բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են վթարային իրավիճակներում գործողությունների տեղական հրահանգներով:

38) Այն սպառողների մոտ, որտեղ կա փոշու կամ թելիկների պայթյունի վտանգ, անհրաժեշտ է չափել օդում կախյալ փոշու կամ թելիկների կոնցենտրացիան` ամբողջ տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի դեպքում: Կոնցենտրացիայի չափումների պարբերականությունը կախված է տեղական պայմաններից, բայց պետք է լինի ամիսը մեկ անգամից ոչ պակաս:

Տեխնիկական փաստաթղթերում (նախագծում, տեխնիկական կանոնակարգում, տեխնոլոգիական փաստաթղթերում և այլն) պետք է տրված լինեն արտադրության ընթացքում գոյացող այրվող թելիկների կամ փոշու բնութագրերը` ստորին կոնցենտրացիոն սահմանը, նստած փոշու (աերոգելի) ինքնաբռնկման և մարման ջերմաստիճանը, կախված փոշու (աերոզոլի) ինքնաբռնկման ջերմաստիճանից, որոնք սահմանվում են դրա համար լիազորված կազմակերպությունների կողմից:

39) Փոշու և այրվող թելիկների թափանցումից ենթակայանների, տրանսֆորմատորային կետերի սենքերի և էլեկտրատեղակայանքների այլ սենքերի պաշտպանությունն ապահովող խտացումներն ու այլ հարմարանքներ պետք է պահպանվեն սարքին վիճակում: Այդ սենքերը պետք է մաքրվեն փոշուց և թելիկներից տեղական պայմաններով պայմանավորված ժամկետներում, բայց տարին 2 անգամից ոչ պակաս:

40) Էլեկտրասարքավորման և էլեկտրահաղորդագծերի ներքին և արտաքին մակերևույթները պետք է կանոնավոր կերպով մաքրվեն փոշուց և թելիկներից` տեղական պայմաններով որոշվող ժամկետներում: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել տաք մակերևույթների վրա փոշու և թելիկների կուտակման կանխմանը:

41) Էլեկտրասարքավորումն ու էլեկտրահաղորդագծերը փոշուց կամ թելիկներից պետք է մաքրել արտածծման ճանապարհով:

42) Էլեկտրասարքավորման ներսի փոշին և թելիկները պետք է հավաքվեն տեղական հրահանգներում նշված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան`

ա) տարին 2 անգամ` նորմալ կայծկլտացող մասերով էլեկտրամեքենաների համար (հաստատուն հոսանքի մեքենաներ, հավաքիչներ և այլ),

բ) 2-3 ամիսը մեկ անգամ` տատանման, ցնցման և այլնի ենթարկվող մեխանիզմների վրա տեղակայված էլեկտրասարքավորման համար,

գ) տարին մեկ անգամ` մնացած էլեկտրասարքավորման համար:

43) Լուսավորման արմատուրը (ապակյա թասակներ, ցոլարձակներ, մետաղական մասեր և այլն) և լամպերի բոլոր տեսակները պետք է մաքրվեն տեղական հրահանգներով պայմանավորված ժամկետներում, իսկ այն դեպքերում, երբ նստած փոշու շերտը մետաղական պատյանների արտաքին մակերևույթներին գերազանցում է 5 մմ` վաղաժամկետ:

44) Էլեկտրասարքավորումն սպասարկող անձնակազմը պետք է ժամանակին յուղի դրա շփվող մակերևույթները` դրանց հղկամաշումից խուսափելու համար: Անհրաժեշտ է կանոնավոր կերպով, տեղական պայմաններով սահմանված ժամկետներում «մետաղը մետաղին» տեսակի յուղմամբ փոշեանթափանց միացումներում փոխել քսուքը:

45) Ճկուն խտացումները, որոնք նախատեսված են փոշու և թելիկների թափանցումից էլեկտրասարքավորումը պաշտպանելու համար, պետք է սարքին լինեն և ժամանակին փոխարինվեն:

46) Նոր տեղակայված խտացնող ռետինե միջադիրի սեղմման դեպքում դրա բարձրությունը պետք է փոխվի 30-ից մինչև 40% սահմաններում:

47) Փոշու կամ թելիկների թափանցումից էլեկտրամեքենաները պաշտպանելու համար, որպես լրացուցիչ պատյաններ, փայտե կամ մետաղական արկղերի կիրառումը չի թույլատրվում:

48) Պայթյունավտանգ տեխնոլոգիական գործընթացներով սենքերում էլեկտրասարքավորմանը լարման մատուցում թույլատրվում է միայն աշխատող օդափոխության համակարգերի դեպքում:

49) Ամեն ամիս անհրաժեշտ է կատարել չաշխատող (պահուստային) օդամուղների կարճատև գործարկում` կուտակված փոշուց կամ թելիկներից դրանց ազատման նպատակով:

50) Հետևողականորեն պետք է վերահսկվի էլեկտրասարքավորման հանգույցների ջերմաստիճանը, որոնց համար դա նախատեսված է կոնստրուկցիայով: Փոշու և թելիկների պայթյունի վտանգով արտադրություններում տեղակայված էլեկտրասարքավորման արտաքին մակերևույթների առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի մարման կամ ինքնաբռնկման ջերմաստիճանից 50 oC-ով ցածր` նստած փոշու համար և ինքնաբռնկման ջերմաստիճանի 2/3-ից ոչ ավելին կախված փոշու համար:

Այն դեպքերում, երբ անհնար է ապահովել նստած փոշու շերտի 5 մմ-ից պակաս հաստությունն էլեկտրասարքավորման պատյանի վրա, այն պետք է փորձարկվի արտաքին մակերևույթների իրական տաքացումը որոշելու առումով: Այդպիսի փորձարկումներն անց են կացնում հատուկ հավատարմագրված փորձարկող կազմակերպությունները:

51) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման նորոգումն ու կանխարգելիչ փորձարկումները պետք է անցկացվեն սույն ՏԿ-ով, շահագործման հրահանգներով սահմանված ժամկետներում:

52) Սպառողը կարող է փոխարինել պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման ցանկացած մանրակներն այն արտադրող գործարանի կամ այն արտադրական կազմակերպությունների կողմից պատրաստված մանրակներով, որոնք ստացել են այդպիսի սարքավորումը նորոգելու իրավունք` սահմանված կարգով համաձայնեցված տեխնիկական փաստաթղթերով, պայթյունապաշտպանության տարրերի հետագա ստուգմամբ:

53) Ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորման նորոգման ժամանակ ներկայացվող պահանջների պահպանման դեպքում, ըստ ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների ցուցակի, պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման վրա օպերատիվ կամ օպերատիվ-նորոգման անձնակազմին թույլատրվում է կատարել աշխատանքների հետևյալ տեսակները`

ա) յուղի փոխարինումը և առանցքակալների փոխարինումը համանմաններով,

բ) հոսանքատար մասերի, հպակային միացումների վերստուգումը, խզիչների ռելեների, հպարկիչների փոխարինումը նմանատեսակներով, հպակային օղերի և հավաքիչների փոխարինումը,

գ) լուսատուներում (դրանց տեղակայման մինչև 2,5 մ բարձրության դեպքում) այրված լամպերի և վնասված թասակների փոխարինումը,

դ) էլեկտրասարքավորման քանդումն ու հավաքումը, պայթյունապաշտպանված մակերևույթների մաքրումն ու յուղումը, պատյանի պայթյունաանվտանգության հետ չկապված արտաքին տարրերի (օրինակ` տեղափոխման համար շարժիչների թաթերի, կապօղակների կամ ունկների և այլնի) նորոգումը,

ե) յուղի (պաշտպանական հեղուկի) արտահոսքի վերացումը և դրա փոխարինումը,

զ) խտացնող միջադիրների և մալուխները կամ հաղորդալարերը խտացնող առաձգական օղերի փոխարինումը,

է) ապահովիչների, չոր գալվանական տարրերի և կուտակչային մարտկոցների փոխարինումը նույնանմաններով: Կայծաանվտանգ համակարգերի և էլեկտրասարքավորման նորոգման ժամանակ կատարվում են միայն այն աշխատանքները, որոնք կանոնակարգված են շահագործման հրահանգով,

ը) վնասված մեկուսիչների փոխարինումը նույնանմաններով,

թ) պատյանների և դրանց մեջ տեղակայված էլեկտրասարքավորման, ինչպես նաև պատյանները պաշտպանական գազով ապահովելու համակարգերի և պաշտպանության ու ուղեկապումների համակարգերի նորոգումն այն պայմանով, որ այդ նորոգումը չի ազդի այն էլեկտրասարքավորման պայթյունապաշտպանության վրա, որի պատյանը լցված է կամ ներփչվում է հավելյալ ճնշման տակ պաշտպանական գազով,

ժ) էլեկտրաշարժիչի օդամուղների և դրա պատյանի նորոգումը,

ժա) պակասող հեղույսների, պտուտակների ու մանեկների տեղադրումը: Տեղադրվող հեղույսների, պտուտակների, մանեկների չափերն ու նյութը պետք է համապատասխանեն փոխարինվողներին:

Պաշտպանության «e» տեսակով (պայթյունի հանդեպ բարձր հուսալիություն), փոխարինված փաթույթով անհամաժամ (ասինքրոն) էլեկտրաշարժիչը շահագործման հանձնելիս անհրաժեշտ է ստուգել գերբեռնումից պաշտպանության առկայությունը, որն ապահովում է դրա անջատումն արգելակված ռոտորի դեպքում` դրա գործարանային ցուցանակի վրա նշված պաշտպանության գործարկման te ժամանակը չգերազանցող ժամանակահատվածում:

Նորոգումից հետո էլեկտրասարքավորման պայթյունապաշտպանության տարրերը պետք է համապատասխանեն շահագործման հրահանգների և պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման գործող ստանդարտների կամ փորձարկող կազմակերպության հետ համաձայնեցված նորոգման փաստաթղթերի պահանջներին:

Այլ տեսակի նորոգման աշխատանքների կատարման համար սպառողը պետք է սահմանված կարգով թույլտվություն ստանա:

Ղեկավարներն ու մասնագետները, ում ղեկավարության և հսկողության ներքո կատարվում են էլեկտրասարքավորման նորոգումն ու փորձարկումները, աշխատանքների որակի համար կրում են լիակատար պատասխանատվություն:

54) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման յուրաքանչյուր վնասվածքի դեպքում տեղամասի շահագործման գծով պատասխանատուն կազմում է ակտ կամ սարքավորման տեխնիկական անձնագրի մեջ կատարվում է գրանցում` նշելով վնասվածքի թվականն ու պատճառները, ինչպես նաև նշում է անում դրա վերացման մասին:

55) Էլեկտրասարքավորման քանդումն ու հավաքումը պետք է կատարվեն այն հաջորդականությամբ, որը նշված է տեղադրման և շահագործման հրահանգում: Այդ աշխատանքները հնարավոր դեպքերում պետք է կատարվեն արհեստանոցում: Էլեկտրաշարժիչները նորոգման հանելու ժամանակ անջատված սնող մալուխները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից: էլեկտրասարքավորման պայթյունաանթափանց պատյանների քանդման ժամանակ կրակի առկայություն չի թույլատրվում, չի կարելի ծխել, պետք է կիրառվի կայծերի գոյացումը բացառող գործիք:

56) Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորման նորոգման ավարտին անհրաժեշտ է չափել պայթյունապաշտպանության հարաչափերը, որոնք նշված են շահագործման հրահանգներում կամ փորձարկող կազմակերպության հետ համաձայնեցված նորոգման փաստաթղթերում, իսկ ստացված տվյալներն ու կատարված աշխատանքի ծավալը պետք է գրանցել էլեկտրասարքավորման անձնագրի (քարտի) մեջ:

57) ՈՒժային և լուսավորման ցանցերը պետք է նորոգվեն նորմերի (նշված առանձին տեսակի էլեկտրահավաքակցման հրահանգներում) պահպանմամբ:

Հաղորդալարերի ու մալուխների փոխարինման ժամանակ չի թույլատրվում փոխել դրանց հատույթը (կտրվածքը) ու մակնիշը:

58) Էլեկտրահաղորդագծի խողովակների նորոգումից հետո, որը կապված է դրանց լրիվ կամ մասնակի փոխարինման հետ, խողովակները պետք է փորձարկվեն միացումների կիպության առմամբ` սահմանված պահանջներին համապատասխան:

Խողովակային հաղորդագծի մասնակի փոխարինման կամ դրան նոր հավաքված հատվածամասերի միացման ժամանակ փորձարկվում են միայն նոր հավաքված կամ փոխարինված հատվածամասերը:

59) Էլեկտրասարքավորումը շահագործող և դրա նորոգումն իրականացնող սպառողը պետք է անցկացնի անձնակազմի տեխնիկական ուսուցում` անմիջականորեն կապված էլեկտրասարքավորման նորոգման և (կամ) ստուգման հետ, և իրականացնի անձնակազմի որակավորման մակարդակի հսկողություն:

ՈՒսուցումը որակավորման բարձրացման դասընթացներում պետք է անցկացվի կանոնավոր կերպով` 3 տարին մեկ անգամից ոչ պակաս:

 

29. ՏԱՆՈՎԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԸՆԴՈՒՆԻՉՆԵՐԸ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են մինչև 1000 Վ լարման տանովի և շարժական էլեկտրաընդունիչների վրա, որոնց կոնստրուկցիան նախատեսում է դեպի կիրառման վայրը ձեռքով (առանց փոխադրամիջոցների կիրառման) դրանց տեղափոխման հնարավորություն, ինչպես նաև դրանց օժանդակ սարքավորման վրա, որոնք օգտագործվում են սպառողների արտադրական գործունեության մեջ, և սահմանում է ընդհանուր պահանջներ դրանց շահագործումը կազմակերպելու համար:

2) Տանովի, շարժական էլեկտրաընդունիչների կոնկրետ տեսակի (էլեկտրագործիք, էլեկտրամեքենաներ, լուսատուներ, եռակցող տեղակայանքներ, պոմպեր, վառարաններ, ճնշակներ), դրանց օժանդակ սարքավորման (տանովի` բաժանիչ և ցածրացնող տրասնֆորմատորներ, հաճախականության վերափոխիչներ, պաշտպանական անջատման սարքվածքներ, երկարիչ մալուխներ և այլն) շահագործման կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց նկատմամբ լրացուցիչ պահանջները, որոնք շարադրված են սույն ՏԿ-ի շահագործման փաստաթղթերում և համապատասխան ստանդարտներում:

3) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչները, դրանց օժանդակ սարքավորումները, այդ թվում` արտասահմանյան արտադրության, որոնք ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման, պետք է հավաստված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4) Օգտագործել տանովի և շարժական էլեկտրաընդունիչները` թույլատրվում է միայն տեխնիկական անձնագրում նշված դրանց նպատակներին համապատասխան:

5) Յուրաքանչյուր տանովի, շարժական էլեկտրաընդունիչ, դրանց օժանդակ սարքավորման տարրեր պետք է ունենան գույքահամարներ:

6) Տանովի կամ շարժական էլեկտրաընդունիչի օգտագործումով աշխատանքին, որն անձնակազմից պահանջում է էլեկտրաանվտանգության խմբի առկայություն, թույլատրվում են այն աշխատողները, ովքեր անցել են հրահանգավորում աշխատանքի անվտանգության գծով և ունեն էլեկտրաանվտանգության խումբ:

7) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչները միացնել (անջատել) էլեկտրացանցին (ց), էլեկտրաանվտանգության պահանջները բավարարող խրվող միակցիչների կամ խրոցակային միացումների օգնությամբ, կարող են դրանց հետ աշխատելու համար թույլատրված անձինք:

8) Տանովի, շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման միացումն էլեկտրացանցին քանդովի հպակային միակցումների օգնությամբ և դրանց անջատումը ցանցից պետք է կատարի այդ էլեկտրացանցը շահագործող, III խումբ ունեցող էլեկտրատեխնիկական անձնակազմը:

9) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման սարքին վիճակում պահելու, պարբերական ստուգումներ անցկացնելու համար սպառողի ղեկավարի կարգադրությամբ պետք է նշանակվի III խումբ ունեցող պատասխանատու աշխատող կամ աշխատողներ: Տվյալ աշխատողները պարտավոր են վարել տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման գույքահաշվառման գրանցման, պարբերական ստուգման և նորոգման մատյան:

10) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչները, դրանց օժանդակ սարքավորումները պետք է ենթարկվեն պարբերական ստուգման` 6 ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Սույն գլխի 9-րդ կետում նշված աշխատողներն այդ ստուգման արդյունքները գրանցում են տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման գույքահաշվառման, պարբերական ստուգման և նորոգման մատյանում:

11) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորման պարբերական ստուգման ծավալի մեջ մտնում են`

ա) արտաքին զննումը,

բ) առնվազն 5 րոպե պարապ ընթացքում աշխատանքի ստուգումը,

գ) մեկուսացման դիմադրության չափումը,

դ) 01 և 1 դասերի էլեկտրաընդունիչների և օժանդակ սարքավորման հողակցման շղթայի սարքինության ստուգումը:

12) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչները, դրանց օժանդակ սարքավորումը շահագործման ընթացքում պետք է ենթարկվեն տեխնիկական սպասարկման, փորձարկումների և չափումների, պլանանախազգուշական նորոգումների` էլեկտրաընդունիչների և դրանց օժանդակ սարքավորումների ցուցումներին համապատասխան:

13) Տանովի և շարժական էլեկտրաընդունիչների, դրանց օժանդակ սարքավորումների նորոգումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության (ստորաբաժանման) կողմից: Նորոգումից հետո յուրաքանչյուր տանովի և շարժական էլեկտրաընդունիչ և դրանց օժանդակ սարքավորումներ պետք է ենթարկվեն փորձարկումների շահագործման` փաստաթղթերով սահմանված ցուցումներին համապատասխան:

14) Չի թույլատրվում շահագործել 0 դասի տանովի և շարժական էլեկտրաընդունիչներ` հատկապես անբարենպաստ պայմաններում, վտանգավոր սենքերում և բարձր վտանգավորությամբ սենքերում:

 

30. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

1) Սպառողների էլեկտրասարքավորման և էլեկտրատեղակայանքների ապարատների փորձարկումների նորմերը (այսուհետ` նորմեր) պարտադիր են մինչև 220 կՎ լարման էլեկտրատեղակայանքներ շահագործող սպառողների համար:

2) Հիմնական նորոգման ժամանակ, ընթացիկ նորոգման ժամանակ և միջնորոգման փորձարկումների և չափումների ժամանակ, այսինքն էլեկտրասարքավորման վիճակի գնահատման համար կատարվող և էլեկտրասարքավորումը նորոգման հանելու հետ չկապված կանխարգելիչ փորձարկումների ժամանակ էլեկտրատեղակայանքների էլեկտրասարքավորման փորձարկումների և հարաչափերի չափումների կոնկրետ ժամկետները որոշում է սպառողի տեխնիկական ղեկավարը` հաշվի առնելով շահագործման հրահանգների հանձնարարականները, էլեկտրատեղակայանքների վիճակը և տեղական պայմանները:

3) Սույն նորմերում չներառված էլեկտրասարքավորման տեսակների համար փորձարկումների և հարաչափերի չափումների կոնկրետ նորմերն ու ժամկետները պետք է սահմանի սպառողի տեխնիկական ղեկավարը` հաշվի առնելով դրանց շահագործման հրահանգները (հանձնարարականները):

4) Արտասահմանյան ֆիրմաների էլեկտրասարքավորման փորձարկումների նորմերը պետք է սահմանվեն` հաշվի առնելով արտադրող ֆիրմայի ցուցումները:

5) Նորոգումից հետո էլեկտրասարքավորումը փորձարկվում է նորմերով որոշվող ծավալով: Մինչև նորոգումն սկսելը կատարվում են փորձարկումներ և չափումներ` նորոգման ծավալն ու բնույթը սահմանելու համար, ինչպես նաև ելակետային տվյալներ ստանալու համար, որոնց հետ համեմատվում են հետնորոգման փորձարկումների և չափումների արդյունքները:

6) Երկարատև պահպանման շրջանում (այդ թվում` վթարային պահուստում), ինչպես և շահագործման մեջ գտնվող էլեկտրասարքավորման մեկուսացման վիճակի գնահատումը կատարվում է փորձարկումների նորմերի ցուցումներին համապատասխան: Առանձին մասերն ու մանրակներն ստուգվում են շահագործման փաստաթղթերով սահմանված նորմերով:

7) Աշխատանքի երաշխիքային շրջանում էլեկտրատեղակայանքների էլեկտրասարքավորման փորձարկումների և չափումների ծավալն ու պարբերականությունը պետք է ընդունվեն արտադրող գործարանների հրահանգների ցուցումներին համապատասխան:

8) Շահագործման համար պիտանիության մասին եզրակացությունը տրվում է ոչ միայն փորձարկումների և չափումների արդյունքները նորմերի հետ համեմատելու հիման վրա, այլ նաև բոլոր կատարված փորձարկումների, չափումների և զննումների արդյունքների համախմբի հիման վրա:

Փորձարկումների և չափումների ժամանակ ստացված հարաչափերի արժեքները պետք է համադրվեն միատիպ էլեկտրասարքավորման կամ էլեկտրասարքավորման այլ ֆազերի չափումների արդյունքների հետ, ինչպես նաև նախորդ փորձարկումների և չափումների արդյունքների, այդ թվում` նաև դրանց ելակետային արժեքների հետ:

Չափվող հարաչափերի ելակետային արժեքներ ասելով անհրաժեշտ է հասկանալ դրանց այն արժեքները, որոնք նշված են գործարանային փորձարկումների և չափումների արձանագրություններում: Հիմնական կամ վերականգնողական նորոգում անցկացնելու դեպքում ելակետային արժեքների տակ հասկացվում են այդ նորոգումների ժամանակ ստացված չափումների արդյունքները:

9) Եթե բարձրացած ուղղված լարումով կամ արդյունաբերական հաճախականության լարումով փորձարկումն անց է կացվում առանց էլեկտրասարքավորումից ձողավորումն անջատելու, ապա փորձարկման լարման մեծությունն ընդունվում է ցածրագույն փորձարկման լարումով էլեկտրասարքավորման համար նորմերով:

10) Փորձարկումները և չափումները պետք է անցկացվեն` ըստ սպառողի ղեկավարի կողմից հաստատված ծրագրերով (մեթոդիկաներով) և սահմանված կարգով հաստատված (հանձնարարված) փաստաթղթերով ու փորձարկումների և չափումների տիպային մեթոդական ցուցումներին համապատասխան պահանջներով: Ծրագրերը պետք է նախատեսեն աշխատանքների անվտանգ անցկացման ապահովման միջոցառումներ:

11) Փորձարկումների և չափումների արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրություններով, որոնք պահվում են էլեկտրասարքավորման անձնագրերի հետ միասին:

12) Էլեկտրասարքավորման էլեկտրական փորձարկումները և քիմիական անալիզի համար ապարատների բաքերից տրանսֆորմատորային յուղի նմուշառումն անհրաժեշտ է անցկացնել մեկուսացման 5 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանում:

13) Մեկուսացման բնութագրերի համեմատումը պետք է իրականացվի մեկուսացման միևնույն ջերմաստիճանի կամ դրան մոտ մեծությունների պայմաններում (ջերմաստիճանների տարբերությունը 5 oC-ից ոչ ավելի): Եթե դա անհնար է, ապա պետք է կատարվի ջերմաստիճանային վերահաշվարկ` էլեկտրասարքավորման կոնկրետ տեսակների շահագործման հրահանգներին համապատասխան:

14) Նախքան էլեկտրասարքավորման (շահագործման մեջ գտնվող պտտվող մեքենաներից բացի) փորձարկումների և չափումների անցկացումը` դրա մեկուսացման արտաքին մակերևույթը պետք է մաքրված լինի փոշուց ու կեղտից, բացի այն դեպքերից, երբ չափումներն անց են կացվում սարքավորման անջատում չպահանջող եղանակով:

15) Պտտվող մեքենաների, տրանսֆորմատորների և ռեակտորների փաթույթների մեկուսացումն արդյունաբերական հաճախականության բարձրացած լարումով փորձարկելու ժամանակ պետք է հերթականությամբ փորձարկվեն ամեն մի էլեկտրականապես անկախ շղթա կամ զուգահեռ ճյուղ (վերջին դեպքում` ճյուղերի միջև լրիվ մեկուսացման առկայության պայմաններում): Ընդ որում, փորձարկող սարքվածքի մի բևեռը միացվում է փորձարկվող փաթույթի ելքին, իսկ մյուսը` փորձարկվող այն էլեկտրասարքավորման հողակցված իրանին, որի հետ տվյալ փաթույթի փորձարկումների ամբողջ ժամանակաընթացքում էլեկտրականորեն միանում են բոլոր այլ փաթույթները: Միմյանց միջև խուլ կերպով միացած և առանց յուրաքանչյուր ֆազի կամ ճյուղի ծայրերի դուրսբերման փաթույթները պետք է փորձարկվեն իրանի համեմատ առանց անջատման:

16) Էլեկտրասարքավորման մեկուսացման հարաչափերի չափման ժամանակ պետք է հաշվի առնվեն պատահական ու մշտապես առկա սխալանքները, որոնք պայմանավորված են չափիչ գործիքների և ապարատների սխալանքներով, չափիչ սխեմայի տարրերի միջև լրացուցիչ ունակություններով և ինդուկտիվ կապերով, ջերմաստիճանի ներգործությամբ, չափիչ սարքվածքի վրա արտաքին էլեկտրամագնիսական և էլեկտրաստատիկ դաշտերի ազդեցությամբ, մեթոդի սխալանքներով և այլն: Կորստի հոսանքի (հաղորդականության հոսանքի) չափման ժամանակ անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում ուղղված լարման բաբախումները:

17) Արդյունաբերական հաճախականության 1000 Վ լարումով փորձարկումը կարող է փոխարինվել 2500 Վ լարման մեգօմաչափով` մեկուսացման դիմադրության մեկ րոպեական արժեքի չափումով: Այդ փոխարինումը չի թույլատրվում պատասխանատու պտտվող մեքենաների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի շղթաների փորձարկման դեպքում, ինչպես նաև նորմերում վերապահված դեպքերում:

18) Էլեկտրասարքավորման արտաքին մեկուսացումն արդյունաբերական հաճախականության բարձրացած լարումով փորձարկելու ժամանակ, որը կատարվում է արտաքին միջավայրի նորմալ գործոններից (օդի ջերմաստիճանը` 20 oC, բացարձակ խոնավությունը` 11 գ/մ3, մթնոլորտային ճնշումը` 101,3 կՊա, եթե էլեկտրասարքավորման ստանդարտներում ընդունված չեն այլ սահմաններ) տարբերվող գործոնների պայմաններում, փորձարկման լարման մեծությունը պետք է որոշվի` հաշվի առնելով փորձարկման պայմանների վրա շտկման գործակիցը, որը կանոնակարգվում է համապատասխան ստանդարտներով:

19) Էլեկտրասարքավորման մեկուսացման փորձարկումների մի քանի տեսակների անցկացմանը, բարձրացած լարումով փորձարկմանը պետք է նախորդեն մեկուսացման մանրակրկիտ զննումն ու վիճակի գնահատումն այլ մեթոդներով: Արտաքին զննման ժամանակ խոտանված էլեկտրասարքավորումը, անկախ փորձարկումների և չափումների արդյունքներից, պետք է փոխարինվի կամ նորոգվի:

20) Բարձրացած լարումով փորձարկման արդյունքները բավարար են համարվում, եթե լրիվ փորձարկման լարումը կիրարկելիս չեն նկատվել սահող պարպումներ, հոսանքի կորստի ցնցումներ կամ հոսանքի կորստի սահուն ուժգնացում, մեկուսացման ծակումներ կամ մակերևութային պարպումներ, և եթե մեկուսացման մեգօմաչափով չափված դիմադրությունը փորձարկումից հետո մնացել է նախկինը:

Եթե մեկուսացման բնութագրերը կտրուկ կերպով վատթարացել են կամ մոտ են խոտանման նորմին, ապա պետք է պարզվի մեկուսացման վատթարացման պատճառը և ձեռնարկվեն միջոցներ դրա վերացման ուղղությամբ: Եթե մեկուսացման արատը հայտնաբերված կամ վերացված չէ, ապա հաջորդող չափումների ու փորձարկումների ժամկետները սահմանվում են սպառողի էլեկտրատնտեսության գծով պատասխանատուի կողմից` հաշվի առնելով մեկուսացման վիճակը և աշխատանքի ռեժիմը:

21) Յուղալցված էլեկտրասարքավորման (յուղային անջատիչներից բացի) մեջ յուղի լրիվ փոխարինումից հետո դրա մեկուսացումը պետք է ենթարկվի կրկնակի փորձարկումների` շահագործման փաստաթղթերում սահմանված նորմերին համապատասխան:

22) ՈՒժային տրանսֆորմատորների պարապ ընթացքի որոշման փորձը կատարվում է բոլոր փորձարկումների և չափումների սկզբում` նախքան տրանսֆորմատորի փաթույթներին հաստատուն հոսանք մատուցելը, այսինքն մինչև հաստատուն հոսանքին մեկուսացման դիմադրության և փաթույթների դիմադրության չափումը, տրանսֆորմատորի տաքացումը հաստատուն հոսանքով և այլն:

23) Էլեկտրասարքավորման մեկուսացման ջերմաստիճանը որոշվում է հետևյալ կերպ`

ա) տաքացման չենթարկված տրանսֆորմատորի համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է յուղի վերին շերտերի ջերմաչափով չափված ջերմաստիճանը,

բ) տաքացման կամ արևային ճառագայթման ներգործության ենթարկված տրանսֆորմատորի համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է ամենաբարձր լարման փաթույթի B ֆազի միջին ջերմաստիճանը, որը որոշվում է հաստատուն հոսանքին դրա դիմադրությամբ,

գ) տաքացման ենթարկված էլեկտրամեքենաների համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է փաթույթների միջին ջերմաստիճանը, որը որոշվում է հաստատուն հոսանքին դիմադրությամբ,

դ) հոսանքի ՏՖԶՄ, ՏՖՆ (ՏՖԶՄ, ՏՖՆ) շարքի յուղային լցմամբ տրանսֆորմատորների համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանը,

ե) յուղային անջատիչի կամ տաքացման չենթարկված տրանսֆորմատորի վրա տեղակայված ներանցիչի համար որպես մեկուսացման ջերմաստիճան ընդունվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանը կամ անջատիչի կամ տրանսֆորմատորի բաքում յուղի ջերմաստիճանը:

 

VI. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1) Սպառողների նոր և գործող էլեկտրական գծերի, սարքավորումների և դրանց պաշտպանության ու ավտոմատիկայի սարքերի կարգաբերման, փորձարկման, օպերատիվ և տեխնիկական սպասարկման ու նորոգման սերտիֆիկացված ծառայությունների մատուցումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

2) Սպառողների էլեկտրատեղակայանքների շահագործման կազմակերպումը և իրականացումը կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

3) Սպասարկող անձը, որը պայմանագրի հիման վրա կատարում է պատվիրատուի էլեկտրատեղակայանքների կարգաբերման, փորձարկման, տեխնիկական սպասարկման կամ նորոգման միանգամյա կամ մշտական աշխատանքներ, պարտավոր է`

ա) ապահովել իր կողմից կատարվող աշխատանքների ծավալի և անվանացանկի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին և (կամ) այլ նորմատիվ փաստաթղթերին,

բ) ապահովել փորձարկված (կարգաբերված, նորոգված) էլեկտրատեղակայանքների անվտանգությունը` պայմանագրով կամ տեխնիկական անձնագրով սահմանված միջփորձարկման (միջնորոգման) ժամանակահատվածի համար` պայմանով, որ պատվիրատուն օգտագործում է այդ սարքավորումների շահագործման փաստաթղթերով սահմանված հրահանգները` նախատեսված պայմաններով ու կարգով,

գ) կազմել և տրամադրել պատվիրատուին փորձարկումների (նորոգումների կամ ստուգումների) վերաբերյալ արձանագրություններ և այլ տեխնիկական փաստաթղթեր, որոնցով հավաստվում են կատարված աշխատանքների ծավալը և արդյունքները:

4) Սպասարկող անձի կողմից մատուցվող ծառայությունների սերտիֆիկացումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության հավաստման 8ս սերտիֆիկացման սխեմայով:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունների կամ անհամապատասխանության դեպքում նշված ժամկետները հաշվարկվում են նոր փաստաթղթերի ներկայացման պահից:

 

VII. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

ՈՒժային տրանսֆորմատորներ և ռեակտորներ

 

    ԳՕՍՏ 11920-93           Տրանսֆորմատորների ուժային յուղային ընդհանուր

                            նշանակման մինչև 35 կՎ ներառյալ լարման.

                            Տեխնիկական պայմաններ

 

    ԳՕՍՏ 12965-93           Տրանսֆորմատորներ ուժային յուղային 110 կՎ և

                            150 կՎ ընդհանուր նշանակման.

                            Տեխնիկական պայմաններ

 

    ԳՕՍՏ 17544-93           Տրանսֆորմատորներ ուժային յուղային ընդհանուր

                            նշանակման 220, 330, 500 և 750 կՎ լարման

                            դասերի. Տեխնիկական պայմաններ

 

    ԳՕՍՏ 30030-93           Տրանսֆորմատորներ բաժանիչ և  անվտանգ

    (ԻԷԿ 742-83)            բաժանիչ տրանսֆորմատորներ. Տեխնիկական

                            պայմաններ     

 

    29.240.30               Էլեկտրական ուժային համակարգերի կառավարման

                            ապարատներ

 

    ԳՕՍՏ 2933-93            Ապարատներ էլեկտրական ցածրավոլտ.

                            Փորձարկման մեթոդներ

 

Բաշխիչ սարքվածքներ և ենթակայաններ

 

    ԳՕՍՏ 2933-93            Ապարատներ էլեկտրական ցածրավոլտ.

                            Փորձարկման մեթոդներ

 

    ԳՕՍՏ 30011.3-93         Ապարատուրա ցածրավոլտ բաշխման և

    (ԻԷԿ 947-3-90)          կառավարման. Մաս 3. Անջատիչներ, զատիչներ և

                            համակցություններն ապահովիչների հետ

 

    ԳՕՍՏ 30011.5-93         Ապարատուրա ցածրավոլտ բաշխման և

    (ԻԷԿ 947-5-1-90)        կառավարման. Մաս 5. Ապարատներ և  տարրեր

                            կոմուտացման շղթաների կառավարման համար.

                            Բաժին 1. Ապարատներ էլեկտրամեխանիկական

                            կառավարման շղթաների      

 

Էլեկտրական հաղորդալարեր և մալուխներ

 

    ԳՕՍՏ 28244-96           Հաղորդալարեր և  քուղեր ամրանավորված.

                            Տեխնիկական պայմաններ

 

    ՀՍՏ 159-97              Կաբելային արտադրատեսակներ.

                            Տերմիններ և սահմանումներ

 

Մալուխային գծեր

 

ԳՕՍՏ ԻԷԿ 60245-1-2003  Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60245-1-97  450/750 Վ ներառյալ անվանական լարումով.

Ընդհանուր պահանջներ

 

ԳՕՍՏ ԻԷԿ 60245-3-2003  Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև

    ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60245-3      450/750 Վ ներառյալ անվանական լարումով.

                            Մալուխներ գերակայուն սիլիկաօրգանական

                            մեկուսացումով

 

ԳՕՍՏ ԻԷԿ 60245-5-2003  Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60245-5-97  450/750 Վ ներառյալ անվանական լարումով.

Վերելակային մալուխներ

 

ԳՕՍՏ ԻԷԿ 60245-6-2003  Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60245-6-97  450/750 Վ ներառյալ անվանական լարումով.

Մալուխներ էլեկտրոդային աղեղային եռակցման համար

 

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60799-2002  Սարքվածքներ էլեկտրատեղակայանքային. Լարեր-

միակցիչներ և լարեր միջմիացումների համար

 

ԳՕՍՏ ԻԷԿ 60245-8-2002  Մալուխներ ռետինե մեկուսացումով մինչև

450/750 Վ ներառյալ անվանական լարման. Բարձր

ճկունություն պահանջող ոլորտներում կիրառման

համար լարեր

 

Էլեկտրաշարժիչներ

 

    ԳՕՍՏ 30195-94           Էլեկտրաշարժիչներ համաժամ սուզվող. Ընդհանուր

                            տեխնիկական պայմաններ

 

    ԳՕՍՏ 30533-97           Էլեկտրահաղորդակներ հաստատուն հոսանքի

                            ընդհանուր նշանակման. Ընդհանուր տեխնիկական

                            պահանջներ

 

Ռելեային պաշտպանություն, էլեկտրաավտոմատիկա, հեռամեխանիկա, երկրորդային շղթաներ

 

    ԳՕՍՏ 30328-95           Ռելե էլեկտրական. Մեկուսացման փորձարկում

(ՄԷԿ 255-5-77)

 

    ԳՕՍՏ 30329-95           Ռելե տրամաբանական էլեկտրական

(ՄԷԿ 255-1-00-75)

 

    ԳՕՍՏ Ռ 51287-99         Տեխնիկա հեռախոսային բաժանորդային.

                            Անվտանգության պահանջներ և փորձարկման

                            մեթոդներ

 

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065-2002  Լսա-, տեսա- և համանման էլեկտրոնային

ապարատուրա. Անվտանգության պահանջներ

 

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ60335-2-56-99 Կենցաղային և համանման էլեկտրական սարքերի

անվտանգություն. Պրոյեկտորներին և համանման

ապարատուրային վերաբերող մասնավոր

պահանջներ

 

Պաշտպանություն գերլարումներից

 

    ԳՕՍՏ 30325-95           Ավտոմատ անջատիչներ գերհոսանքից

    (ԻԷԿ 898-87)            պաշտպանության համար կենցաղային և  համանման

                            նշանակման

 

    ԳՕՍՏ 30331.5-95         Էլեկտրատեղակայանքներ շենքերի. Մաս 4.

    (ԻԷԿ 364-4-43-77)       Անվտանգության ապահովման պահանջներ.

                            Պաշտպանություն գերհոսանքից

 

    ԳՕՍՏ 30331.7-95         Էլեկտրատեղակայանքներ շենքերի. Մաս 4.

    (ԻԷԿ 364-4-46-81)       Անվտանգության ապահովման պահանջներ.

                            Բաժանում, անջատում, կառավարում

 

    ԳՕՍՏ 30331.9-95         Էլեկտրատեղակայանքներ շենքերի. Մաս 4.

    (ԻԷԿ 364-4-473-77)      Անվտանգության ապահովման պահանջներ.

                            Գերհոսանքից պաշտպանության միջոցների կիրառում

 

Հսկման, չափման և հաշվառքի միջոցներ

 

    ՀՍՏ 146-96              Արտաքին ազդող գործոններ. Տերմիններ և

                            սահմանումներ

 

    ՀՍՏ 8.11-94             Չափումների միասնականության ապահովման

                            ազգային համակարգ. Չափագիտություն. Տերմիններ

                            և սահմանումներ

 

    ԳՕՍՏ 8.331-99           Չափումների պետական համակարգ. Հարմոնիկների

                            գործակցի չափիչներ. Ստուգաչափման ու

                            ստուգաճշտման միջոցներ և մեթոդներ

                            Կերպափոխիչներ չափողական ջերմաէլեկտրական

                            կերպափոխիչների և դիմադրության

                            ջերմափոխիչների համար. Ընդհանուր

                            տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

 

    ԳՕՍՏ 13384-93           Չափիչ կերպափոխիչներ ջերմաէլեկտրական

    ՀՍՏ 41-93               կերպափոխիչների և  դիմադրության

                            ջերմակերպափոխիչների համար. Ընդհանուր

                            տեխնիկական պայմաններ

 

    ԳՕՍՏ 6570-96            Հաշվիչներ էլեկտրական ակտիվ և  ռեակտիվ

                            էներգիայի ինդուկցիոն. Ընդհանուր տեխնիկական

                            պայմաններ

 

    ԳՕՍՏ Ռ 51350-99         Էլեկտրական հսկիչ-չափիչ սարքերի և  լաբորատոր

    (ԻԷԿ 61010-1-90)        սարքավորանքի անվտանգություն. Մաս 1.

                            Ընդհանուր պահանջներ

 

Էլեկտրական լուսավորություն

 

    ԳՕՍՏ 30337-95           Ծաղկաշղթա լուսային. Ընդհանուր տեխնիկական

    (ԻԷԿ 598-2-20-82)       պայմաններ

 

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 598-2-1-97  Լուսատուներ. Մաս 2. Մասնավոր պահանջներ.

Բաժին 1. Լուսատուներ անշարժ ընդհանուր նշանակման

 

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 598-2-6-98  Լուսատուներ. Մաս 2. Մասնավոր պահանջներ.

Բաժին 6. Լուսատուներ ներկառուցված տրանսֆորմատորներով կամ շիկացման լամպերի համար կերպափոխիչներով

 

    ԳՕՍՏ Ռ ԻԷԿ              Լուսատուներ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ և

    60598-1-2003            փորձարկման մեթոդներ

 

Լուսատուներ. Մաս 2. Մասնավոր պահանջներ.

    ԳՕՍՏ Ռ ԻԷԿ              Բաժին 2. Լուսատուներ ներսարքվող

    60598-2-2-99            Լուսատուներ. Մաս 2. Մասնավոր պահանջներ.

    ԳՕՍՏ Ռ ԻԷԿ              Բաժին 4. Լուսատուներ շարժական ընդհանուր

    60598-2-4-99            նշանակման  

 

    ԳՕՍՏ Ռ ԻԷԿ              Լուսատուներ. Մաս 2-22. Մասնավոր պահանջներ.

    60598-2-22-99           Լուսատուներ վթարային լուսավորման համար

 

    ԳՕՍՏ 12.2.007.13        Աշխատանքի անվտանգության ստանդարտների

                            համակարգ. Լամպեր էլեկտրական. Անվտանգության

                            պահանջներ

 

Շարժական էլեկտրաընդունիչներ

 

    ԳՕՍՏ Ռ 50783-95         Էլեկտրաագրեգատներ և  շարժական

                            էլեկտրակայաններ ներքին այրման շարժիչներով.

                            Ընդհանուր տեխնիկական պահանջներ

 

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 1029-2-4-96 Մեքենաներ շարժական. Սեղանի հղկման

մեքենաներին վերաբերող անվտանգության

մասնավոր պահանջներ և փորձարկման մեթոդներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 1939-Ն
Որոշում