Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0961.310807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

 

6) Զուգահեռ անցկացման դեպքում հաղորդալարերից և մալուխներից մինչև խողովակաշարը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 100 մմ, իսկ մինչև այրվող կամ դյուրավառ հեղուկով ու գազով լցված խողովակաշարը` ոչ պակաս 400 մմ: Տաք խողովակաշարերին զուգահեռ անցկացված հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն բարձր ջերմաստիճանի ներգործությունից կամ ունենան համապատասխան կառուցվածք:

7) Պատերի, միջհարկային ծածկերի միջով կամ դեպի դուրս հաղորդալարերի և մալուխների անցման տեղերում պետք է ապահովվի հաղորդագծի փոխարինման հնարավորությունը: Դրա համար անցումը պետք է կատարված լինի խողովակում, տուփախողովակում, որմնանցքում և այլն: Պատերի, ծածկերի միջով դեպի դուրս անցման տեղերում ջրի ներթափանցումն ու կուտակումը և հրդեհի տարածումը կանխելու նպատակով հաղորդալարերի, մալուխների և խողովակների (տուփախողովակների, որմնանցքերի և այլն) արանքները, ինչպես նաև պահուստային խողովակները (տուփախողովակները, որմնանցքերը և այլն) պետք է լցափակել հեշտությամբ հեռացվող, չայրվող նյութազանգվածով: Լցափակումը պետք է հնարավորություն տա նոր հաղորդալարերի ու մալուխների լրացուցիչ անցկացում, փոխարինում և ապահովի որմնանցքի հրակայունության սահմանը` պատի (ծածկի) հրակայունության սահմանից ոչ պակաս:

8) Մեկուսացնող հենարանների վրա չպաշտպանված հաղորդալարերի անցկացման դեպքում հաղորդալարերը պետք է լրացուցիչ մեկուսացվեն (օրինակ` մեկուսիչ խողովակներով) պատերի կամ ծածկերի միջով անցման տեղերում: Այդ հաղորդալարերը թաց կամ չոր սենքից մեկ այլ թաց կամ չոր սենք անցնելու դեպքում տվյալ գծի բոլոր հաղորդալարերը թույլատրվում է անցկացնել մեկ մեկուսիչ խողովակով:

Չոր կամ թաց սենքից խոնավ սենք, մի խոնավ սենքից մեկ այլ խոնավ սենք հաղորդալարերն անցնելու դեպքում կամ սենքից դուրս գալու դեպքում յուրաքանչյուր հաղորդալար պետք է անցկացվի առանձին մեկուսիչ խողովակով: Չոր կամ թաց սենքից` խոնավ սենք, կամ շենքից դուրս գալու դեպքում հաղորդալարերի միացումները պետք է կատարվեն չոր կամ թաց սենքերում:

9) Վաքերի, հենարանների մակերևույթների, մետաղաճոպանների, լարերի, շերտերի և այլ կրող կառուցվածքների վրա հաղորդալարերը և մալուխները թույլատրվում է անցկացնել մեկը մյուսին կիպ տարբեր ձևի փնջերով (խմբերով), օրինակ` կլոր, ուղղանկյուն` մի քանի շերտերով: Յուրաքանչյուր փնջի հաղորդալարերն ու մալուխները պետք է ամրակցվեն իրար:

10) Հաղորդալարերը և մալուխները թույլատրվում է տուփախողովակներում անցկացնել բազմաշերտ կարգավորված և կամայական (ցրված) փոխդասավորությամբ: Հաղորդալարերի և մալուխների` արտաքին տրամագծով հաշվարկված հատույթների գումարը` ներառյալ մեկուսացումը և արտաքին թաղանթները, չպետք է գերազանցի. խուլ տուփախողովակների համար` տուփախողովակի հատույթի 35 տոկոսը, բացվող կափարիչներով տուփախողովակների համար` 40 տոկոսը:

11) Փնջերով (խմբերով) կամ բազմաշերտ անցկացված հաղորդալարերի և մալուխների վրա թույլատրելի երկարատև հոսանքները պետք է ընդունվեն` հաշվի առնելով նվազեցնող գործակիցները, որոնք հաշվի են առնում փնջում հաղորդալարերի (ջղերի) քանակը և դասավորվածքը, փնջերի քանակը և փոխդասավորվածքը, ինչպես նաև չբեռնավորված հաղորդալարերի առկայությունը:

12) Էլեկտրահաղորդագծերի խողովակները, տուփախողովակները և ճկուն մետաղյա ճկափողերը պետք է անցկացվեն այնպես, որպեսզի դրանց մեջ չկուտակվի խոնավություն, այդ թվում` նաև օդում պարունակվող գոլորշու խտացում:

13) Չոր, ոչ փոշոտ սենքերում, որտեղ բացակայում են հաղորդալարերի և մալուխների մեկուսացման և թաղանթների վրա բացասաբար ներգործող գոլորշիներն ու գազերը, թույլատրվում է խողովակների, տուփախողովակների և ճկուն մետաղյա ճկափողերի միացումն առանց խցվածքների:

Խողովակների, տուփախողովակների և ճկուն մետաղյա ճկափողերի միացումն իրար, ինչպես նաև տուփախողովակների, էլեկտրասարքավորանքի իրանների հետ և այլն, պետք է կատարվեն`

ա) սենքերում, որոնք պարունակում են հաղորդալարերի և մալուխների մեկուսացման կամ թաղանթների վրա բացասականորեն ազդող գոլորշի կամ գազ, արտաքին կայանքներում և այն տեղերում, որտեղ հնարավոր է խողովակների, տուփախողովակների և ճկափողերի մեջ յուղի, ջրի կամ էմուլսիայի ներթափանցումը` խցվածքներով: Այդպիսի դեպքերում տուփախողովակները պետք է լինեն հոծ պատերով և խցված հոծ կափարիչներով կամ խուլ, քանդվող տուփախողովակները` խցվածքով բաժանման տեղերում, իսկ ճկուն մետաղյա ճկափողերը` հերմետիկ,

բ) փոշոտ սենքերում` խողովակների, ճկափողերի և տուփախողովակների միացումների և ճյուղավորումների խցվածքով` փոշուց պաշտպանելու համար:

14) Որպես հողակցող կամ զրոյական պաշտպանական հաղորդիչներ օգտագործվող պողպատե խողովակների և տուփախողովակների միացումները պետք է համապատասխանեն սույն գլխի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 39-րդ գլխի պահանջներին:

 

6. ՔՈՂԱՐԿՎԱԾ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԸ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

 

1) Խողովակներում, տուփախողովակներում և ճկուն մետաղյա ճկափողերում քողարկված էլեկտրահաղորդագծերը պետք է իրականացվեն` պահպանելով սույն ՏԿ-ի 5-րդ գլխի 12, 13 և 14-րդ կետերի պահանջները, ընդ որում, բոլոր դեպքերում` խցվածքով: Քողարկված էլեկտրահաղորդագծերի տուփախողովակները պետք է լինեն խուլ:

2) Օդափոխիչ անցուղիներում և հորաններում էլեկտրահաղորդագծի անցկացումն արգելվում է: Թույլատրվում է այդ անցուղիների և հորանների փոխհատումը պողպատե խողովակներում պարփակված միակի հաղորդալարերով և մալուխներով:

3) Կախովի առաստաղների հետևում հաղորդալարերի և մալուխների անցկացումը պետք է կատարվի սույն գլխի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 9-րդ գլխի պահանջներին համապատասխան:

4) Ձեղնահարկային սենքերում կարող են անցկացվել հետևյալ տեսակի էլեկտրահաղորդագծեր`

ա) բաց,

բ) խողովակներում անցկացված հաղորդալարերով և մալուխներով, ինչպես նաև այրվող կամ դժվար այրվող նյութերից թաղանթներ ունեցող պաշտպանված հաղորդալարերով և մալուխներով` ցանկացած բարձրության վրա,

գ) հոլովակների կամ մեկուսիչների վրա (արտադրական շենքերի ձեղնահարկային սենքերում` միայն մեկուսիչների վրա) չպաշտպանված մեկուսացված միաջիղ հաղորդալարերով` ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա. մինչև հաղորդալարերը 2,5 մ-ից պակաս բարձրության դեպքում դրանք պետք է պաշտպանված լինեն հպումից և մեխանիկական վնասվածքներից,

դ) քողարկված (չայրվող նյութերից պատերի և ծածկերի մեջ) ցանկացած բարձրության վրա:

5) Ձեղնահարկային սենքերում բաց էլեկտրահաղորդագծերը պետք է իրականացվեն պղնձե ջղեր ունեցող հաղորդալարերով և մալուխներով:

Ալյումինե ջղերով հաղորդալարերը և մալուխները ձեղնահարկային սենքերում թույլատրվում է օգտագործել միայն`

ա) չայրվող ծածկերով շենքերում` պողպատյա խողովակներում դրանց բաց անցկացման դեպքում կամ չայրվող պատերի և ծածկերի մեջ քողարկված անցկացման դեպքում,

բ) գյուղատնտեսական նշանակության այրվող ծածկերով արտադրական շենքերում` դրանց բաց անցկացման դեպքում` պողպատյա խողովակներում` բացառելով փոշու ներթափանցումը խողովակների և միացնող (ճյուղավորող) տուփախողովակների մեջ:

Այս դեպքերում պետք է օգտագործվեն պարուրակային միացումներ:

6) Ձեղնահարկերում հաղորդալարերի և մալուխների պղնձե կամ ալյումինե ջղերի միացումները և ճյուղավորումները պետք է իրականացվեն մետաղյա միացնող (ճյուղավորող) տուփախողովակներում` եռակցմամբ, մամլմամբ կամ ջղերի նյութին, հատույթին և քանակությանը համապատասխանող սեղմակներով:

7) Ձեղնահարկային սենքերում պողպատե խողովակների կիրառմամբ անցկացված էլեկտրահաղորդագիծը պետք է համապատասխանի նաև սույն ՏԿ-ի 5-րդ գլխի 12, 13 և 14-րդ կետերի պահանջներին:

8) Ձեղնահարկային սենքերում անցկացված գծերից ճյուղավորումները դեպի ձեղնահարկերից դուրս տեղակայված էլեկտրաընդունիչները թույլատրվում են այն պայմանով, որ գծերը և ճյուղավորումներն անցկացվեն բաց` պողպատե խողովակներում կամ քողարկված` չայրվող պատերում (ծածկերում):

9) ՈՒղղակիորեն ձեղնահարկային սենքերում տեղավորված լուսատուների և այլ էլեկտրաընդունիչների շղթաների փոխարկման սարքերը պետք է տեղակայվեն այդ սենքերից դուրս:

 

7. ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԸ

 

1) Արտաքին էլեկտրահաղորդագծի չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը պետք է այնպես դասավորվեն կամ պարսպվեն (ցանկապատվեն), որպեսզի դրանք մարդկանց հաճախակի գտնվելու տեղերից (օրինակ` պատշգամբ, առմուտք) հպման համար մատչելի չլինեն: Պատերի վրայով բաց անցկացման դեպքում այդ հաղորդալարերը պետք է գտնվեն նշված տեղերից ոչ պակաս հետևյալ հեռավորության վրա, մ`

Հորիզոնական անցկացման դեպքում`

պատշգամբի, առմուտքի տակ (ինչպես նաև արդյունաբերական)

    շենքի տանիքի վերևում                                      2,5

    պատուհանի վերևում                                         0,5

    պատշգամբի տակ                                             1,0

    պատուհանի տակ (պատուհանի գոգից)                           1,0

ՈՒղղաձիգ անցկացման դեպքում`

    մինչև  պատուհանը                                          0,75

    մինչև  պատշգամբը                                          1,0

    Գետնից                                                    2,75

 

Շենքերի մոտ հենարանների վրա կախված հաղորդալարերի հեռավորությունը դրանց առավել շեղման դեպքում մինչև պատշգամբները և պատուհանները պետք է լինի ոչ պակաս 1,5 մ:

Բնակելի և հասարակական շենքերի տանիքներով արտաքին էլեկտրահաղորդագիծ անցկացնել չի թույլատրվում` բացառությամբ այդ շենքեր (կազմակերպություններ) ներանցումների և դեպի այդ ներանցումների ճյուղավորումների, որոնք սահմանված են սույն գլխի 5-րդ կետում:

Արտաքին էլեկտրահաղորդագծի չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը հպման տեսանկյունից պետք է դիտել որպես չմեկուսացված:

2) Հրդեհային անցումները և բեռներ փոխադրելու ուղիները հատող հաղորդալարերից մինչև գետնի (ճանապարհի) մակերևույթը հեռավորությունը պետք է լինի երթևեկելի մասում` ոչ պակաս 6 մ, իսկ ոչ երթևեկելի մասում` ոչ պակաս 3,5 մ:

3) Հաղորդալարերի միջև հեռավորությունը պետք է լինի`

ա) մինչև 6 մ հենամեջի դեպքում` ոչ պակաս 0,1 մ,

բ) 6 մ-ից ավելի հենամեջի դեպքում` ոչ պակաս 0,15 մ:

Հաղորդալարերի հեռավորությունը պատերից և հենարանային կառուցվածքներից պետք է լինի ոչ պակաս 50 մմ:

4) Արտաքին էլեկտրահաղորդագծի հաղորդալարերի և մալուխների անցկացումը խողովակների, տուփախողովակների և ճկուն մետաղյա ճկափողերի միջով պետք է կատարվի սույն ՏԿ-ի 5-րդ գլխի 12, 13 և 14-րդ կետերի պահանջներին համապատասխան, ընդ որում, բոլոր դեպքերում` միայն լցափակված: Հաղորդալարերի անցկացումը շենքերից դուրս ստորգետնյա պողպատե խողովակների և տուփախողովակների միջով չի թույլատրվում:

5) Շենքերի ներանցումները պետք է կատարել պատերի միջով մեկուսացված խողովակներով այնպես, որպեսզի բացառվի ջրի կուտակումն անցման տեղում և ներթափանցումը շենք: Ներանցումից առաջ հաղորդալարերից և ներանցման հաղորդալարերից հեռավորությունը մինչև գետնի մակերևույթը պետք է լինի ոչ պակաս 2,75 մ, ինչպես նաև սույն ՏԿ-ի 32-րդ գլխի 2-րդ և 33-րդ գլխի 11-րդ կետերի պահանջների համաձայն:

Ներանցման մեկուսիչների մոտ հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերից մինչև շենքի դուրս ընկած մասերի միջև հեռավորությունը (տանիքի քիվեր և այլն) պետք է լինի ոչ պակաս 0,2 մ:

Ոչ բարձր շենքերի համար (առևտրական տաղավարներ, կրպակներ, բեռնարկղերի տիպի շենքեր, փոխադրվող խցիկներ, ֆուրգոններ և այլն), որոնց տանիքների վրա մարդկանց բարձրանալը բացառվում է, ճյուղավորման հաղորդալարերից դեպի ներանցումը և ներանցման հաղորդալարերից մինչև տանիք հեռավորությունը թույլատրվում է ընդունել ոչ պակաս 0,5 մ: Այդ դեպքում հաղորդալարերից մինչև գետնի մակերևույթը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 2,75 մ:

 

III. ՄԻՆՉԵՎ 35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Արդյունաբերական կազմակերպությունների 6-ից մինչև 35 կՎ լարման ցանցերում մեկ ուղղությամբ հզորության հաղորդման համար անհրաժեշտ է նախատեսել`

ա) 6 կՎ լարում` 15 ՄՎԱ-ից ավելի հզորության դեպքում,

բ) 10 կՎ լարում` 25 ՄՎԱ-ից ավելի հզորության դեպքում,

գ) 35 կՎ լարում` 35 ՄՎԱ-ից ավելի հզորության դեպքում,

Առավելապես մեծ քանակությամբ զուգահեռ տեղադրված մալուխներով իրագործվող էլեկտրագծերի փոխարեն պետք է կիրառել ճկուն կամ կոշտ հոսանահաղորդիչներ:

Հոսանահաղորդիչների բաց անցկացում պետք է կիրառել այն բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է էլեկտրամատակարարման օբյեկտի գլխավոր հատակագծի և շրջապատող միջավայրի պայմաններով:

2) Այն տեղերում, որտեղ օդը պարունակում է հոսանատար մասերի, պահող կառուցվածքների և մեկուսիչների վրա քայքայիչ ներգործություն ունեցող քիմիապես ակտիվ նյութեր, հոսանահաղորդիչները պետք է ունենան համապատասխան կառուցվածք, կամ նշված ներգործություններից պաշտպանելու համար կիրառվեն այլ միջոցներ:

3) Հոսանահաղորդիչների հաղորդալարերի, մեկուսիչների, ամրանների, կառուցվածքների և սարքերի հաշվարկն ու ընտրությունը պետք է կատարել ինչպես աշխատանքի բնականոն պայմանների համար (համապատասխանությունն աշխատանքային լարմանը և հոսանքին), այնպես էլ կարճ միակցումների ժամանակ աշխատանքային պայմանների համար` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի IV բաժնի պահանջների:

4) Հոսանատար մասերը պետք է ունենան նշում և գունավորում` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 3-րդ գլխի 11-րդ և 12-րդ կետերի պահանջներին:

5) Հոսանահաղորդիչների հոսանատար մասերը պետք է պատրաստել ալյումինե, պողպատալյումինե և պողպատե լարերից, խողովակներից և պրոֆիլային հատույթ ունեցող հաղորդաձողերից:

6) Հոսանահաղորդիչների հոսանատար մասերը հողակցելու համար պետք է նախատեսել մնայուն հողակցող դանակներ կամ փոխադրովի հողակցումներ` սույն ՏԿ-ի 10-րդ գլխի 3-րդ կետի «գ» ենթակետի պահանջներին համապատասխան:

7) Հոսանահաղորդիչների մեխանիկական բեռնվածքը, ինչպես նաև շրջապատող միջավայրի հաշվարկային ջերմաստիճանը պետք է որոշվի ցանցի կարճ միակցման առավելագույն հոսանքի էլեկտրադինամիկ ազդեցության հաշվառմամբ` ելնելով հոսանահաղորդիչների տեղակայման վայրի առավելագույն ջերմաստիճանից:

8) Հոսանահաղորդիչների դասավորվածքը և կառուցվածքային կատարումը պետք է նախատեսեն տեղակայման ու նորոգման աշխատանքների հարմար և անվտանգ կատարման հնարավորությունը:

9) Համաչափ բեռնվածք ունեցող փոփոխական հոսանքի հոսանահաղորդիչների համար 1,6 կԱ և ավելի հոսանքի դեպքում պահանջվում է նախատեսել մագնիսական դաշտի ներգործության հետևանքով հաղորդաձողակալներում, ամրաններում, կառուցվածքներում առաջացող էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման միջոցներ:

2,5 կԱ և ավելի հոսանքի դեպքում, բացի դրանից, անհրաժեշտ է նախատեսել ինդուկտիվ դիմադրության նվազեցման և հավասարեցման միջոցներ (օրինակ` շերտերի տեղադրումը քառակուսու կողմերում փաթեթներով, զույգված ֆազերի, պրոֆիլային հաղորդաձողերի, կլոր և քառակուսի սնամեջ խողովակների և վերադասավորման կիրառում): Երկարաձգված ճկուն հոսանահաղորդիչների համար նաև պահանջվում է օգտագործել ներֆազային վերադասավորումներ, որոնց քանակը պետք է որոշվի հաշվարկային եղանակով` կախված հոսանահաղորդչի երկարությունից:

Ոչ համաչափ բեռնվածքի դեպքում հոսանքի արժեքը, որի դեպքում անհրաժեշտ է նախատեսել մագնիսական դաշտի ներգործությամբ առաջացած էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման միջոցներ, յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է որոշվի հաշվարկով:

10) Այն դեպքերում, երբ ջերմաստիճանի փոփոխությունը, տրանսֆորմատորների թրթռումը, շենքի անհավասարաչափ նստվածքը և այլն կարող են առաջացնել հաղորդիչների, մեկուսիչների կամ հոսանահաղորդիչների այլ տարրերի վտանգավոր մեխանիկական լարումներ, պետք է ձեռնարկել միջոցներ այդ լարումները վերացնելու համար (փոխհատուցիչներ կամ դրանց նման հարմարանքներ): Կոշտ հոսանահաղորդիչների վրա փոխհատուցիչները պետք է տեղադրվեն շենքերի ջերմաստիճանային և նստվածքային կարերի հետ հատման տեղերում:

11) Հոսանահաղորդիչների չքանդվող միացումները պետք է կատարել եռակցմամբ: Ճյուղավորումները ճկուն հոսանահաղորդիչներով միացնելու համար թույլատրվում է մամլվող սեղմակների օգտագործում:

Տարբեր նյութերից պատրաստված հաղորդիչների միացումն անհրաժեշտ է կատարել այնպես, որ բացառվի հպումնային մակերևույթների կոռոզիան:

12) 1 կՎ-ից բարձր լարման հոսանահաղորդիչների հատույթի ընտրությունը, ըստ երկարատև թույլատրվող հոսանքի, բնականոն և հետվթարային ռեժիմներում պետք է կատարել` հաշվի առնելով բեռնվածքի սպասվող աճը, բայց հաշվարկայինի 25-30 տոկոսից ոչ ավելի:

13) Երկարատև թույլատրվող հոսանքային բեռնվածքը չմեկուսացված հաղորդալարերից պատրաստված հոսանահաղորդիչների համար պետք է որոշել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 11-րդ գլխի պահանջների` օգտագործելով 0,8 գործակիցը` հաղորդալարերի ներֆազային վերադասավորման բացակայության, և 0,98 գործակիցը` առկայության դեպքում:

 

9. ՄԻՆՉԵՎ 1 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

1) Հոսանահաղորդիչներից ճյուղավորման տեղերը պետք է մատչելի լինեն սպասարկման համար:

2) Արտադրական սենքերում IP00 (ԻՊ 00) կառուցվածքի հոսանահաղորդիչները պետք է տեղադրվեն հատակի կամ սպասարկման հարթակի մակերևույթից ոչ պակաս 3,5 մ բարձրության վրա, իսկ IP31 (ԻՊ 31)կատարման հոսանահաղորդիչները` ոչ պակաս 2,5 մ:

Մեկուսացված հաղորդաձողերով IP 20 (ԻՊ 20) և բարձր, ինչպես նաև IP 40 (ԻՊ 40) և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Չի նորմավորվում նաև ցանկացած կատարման հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը` փոփոխական հոսանքի 42 Վ և ցածր և հաստատուն հոսանքի 110 Վ և ցածր լարման ցանցերում:

Սենքերում, որտեղ մուտք է գործում միայն որակավորում ունեցող սպասարկող անձնակազմը (օրինակ` շենքերի տեխնիկական հարկերը և այլն), IP 20 (ԻՊ 20) և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում:

Արդյունաբերական կազմակերպությունների էլեկտրասենքերում IP 00 (ԻՊ 00) և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Այն տեղերը, որտեղ հնարավոր են պատահական հպումներ ԻՊ 00 կառուցվածքի հոսանահաղորդիչների հետ, դրանք պետք է լինեն պատնեշված:

Այն տեղերում, որտեղ հնարավոր են մեխանիկական վնասվածքներ, հոսանահաղորդիչները պետք է ունենան լրացուցիչ պաշտպանություն:

Անցումների վրա տեղադրվող հոսանահաղորդիչները և պաշտպանակները պետք է տեղադրված լինեն հատակից կամ սպասարկման հարթակից ոչ պակաս 1,9 մ բարձրության վրա:

Հոսանահաղորդիչների ցանցաձև պատնեշները պետք է ունենան ցանց` 25 (25 մմ ոչ մեծ բջիջներով:

Կառուցվածքները, որոնց վրա տեղադրվում են հոսանահաղորդիչներ, պետք է կատարված լինեն չայրվող նյութերից և ունենան ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահման:

Ծածկերով, միջնապատերով և պատերով հոսանահաղորդիչների տարանցման հանգույցները պետք է բացառեն բոցի և ծխի` մի սենքից մյուսը տարածման հնարավորությունը:

3) Առանց պաշտպանիչ թաղանթի IP 00 (ԻՊ 00) հոսանահաղորդիչների հոսանատար մասերից մինչև խողովակաշարերը եղած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ, իսկ մինչև տեխնոլոգիական սարքավորումները` ոչ պակաս 1,5 մ:

Թաղանթ ունեցող IP21 (ԻՊ 21), IP 31 (ԻՊ 31), IP 51 (ԻՊ 51), IP65 (ԻՊ 65) կառուցվածքի հաղորդաձողերից մինչև խողովակաշարեր ու տեխնոլոգիական սարքավորումներ հեռավորությունը չի նորմավորվում:

4) Առանց պաշտպանիչ թաղանթ հոսանահաղորդիչների (ԻՊ 00) տարբեր ֆազերի կամ բևեռների հաղորդիչների միջև և դրանցից մինչև շենքերի պատերը և հողակցված կառուցվածքները լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 50 մմ, իսկ մինչև շենքերի այրվող տարրերը` ոչ պակաս 200 մմ:

5) Հոսանահաղորդիչներից ճյուղավորումների համար փոխարկիչ և պաշտպանիչ սարքերը պետք է տեղադրվեն կա՛մ անմիջապես հոսանահաղորդիչների վրա, կա՛մ ճյուղավորման կետին մոտ: Այդ սարքերը պետք է տեղադրված և պատնեշված լինեն այնպես, որպեսզի բացառվի լարման տակ գտնվող մասերին պատահաբար հպվելու հնարավորությունը: Անհասանելի բարձրության վրա տեղադրված սարքերի` հատակից կամ սպասարկման հարթակից օպերատիվ կառավարման համար, պետք է նախատեսված լինեն համապատասխան սարքվածքներ (ձգաձողեր, ճոպաններ): Սարքերը պետք է ունենան հատակից կամ սպասարկման հարթակից տարբերակելի նշաններ, որոնք ցույց տան սարքի վիճակը (միացված է, անջատված է):

6) Հոսանահաղորդիչների համար պետք է կիրառել չայրվող նյութերից (ճենապակի, ճարպաքար (ստեատիտ) և այլն) պատրաստված մեկուսիչներ:

7) Առանց պաշտպանիչ թաղանթների հոսանահաղորդիչների (ԻՊ 00) ամբողջ ուղեգծով, յուրաքանչյուր 10-15 մ-ի վրա, ինչպես նաև մարդաշատ տեղերում (կռունկավարների վայրէջքի հրապարակները և այլն), պետք է ամրացված լինեն անվտանգության տեխնիկայի նախազգուշացնող ցուցանակներ:

8) Կարճ միակցման հոսանքների անցման ժամանակ ֆազերի հաղորդիչների անթույլատրելի մոտեցումը միմյանց և հոսանահաղորդչի թաղանթին կանխելու համար անհրաժեշտ է նախատեսել կանխարգելիչ միջոցներ (օրինակ` մեկուսացում):

9) Ամբարձչային թռիչքներում տեղադրված հոսանահաղորդիչների վրա տարածվում են հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) առանց պաշտպանիչ թաղանթի, չպատնեշված հոսանահաղորդիչները (ԻՊ 00), որոնք անցկացվում են ֆերմաներով, պետք է տեղադրել կամրջի երեսարկի և ամբարձիչի սայլակի մակարդակից ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա: Եթե հոսանահաղորդիչները անցկացվում են 2,5 մ-ից պակաս բարձրության վրա, բայց ծածկի ֆերմայի ներքևի գոտու մակարդակից ոչ ցածր, ապա հոսանահաղորդիչների ամբողջ տարածությամբ պետք է նախատեսված լինի պատնեշում` կամրջի երեսարկից և ամբարձիչի սայլակից դրանց պատահական հպումը բացառելու համար: Պատնեշումը ծածկի տեսքով թույլատրվում է կատարել հոսանահաղորդչի տակ` ամբարձիչի վրա,

բ) առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդիչների (ԻՊ 00) այն հատվածամասերը, որոնք անցնում են ամբարձիչների նորոգման կանգատեղերի վրայով, պետք է ունենան պատնեշում` ամբարձիչի սայլակի երեսարկից հոսանատար մասերին հպումը կանխարգելելու համար: Պատնեշում չի պահանջվում, եթե հոսանահաղորդչի բարձրությունն այդ երեսարկից ոչ պակաս 2,5 մ է, կամ եթե այդ տեղերում օգտագործվում են մեկուսացված հաղորդիչներ: Վերջին դեպքում դրանցից նվազագույն հեռավորությունը որոշում են` նորոգման պայմաններից ելնելով,

գ) ամբարձիչի տակով հոսանահաղորդիչների անցկացումը, առանց մեխանիկական վնասվածքներից պաշտպանության հատուկ միջոցների կիրառման, թույլատրվում է ամբարձիչի մեռյալ գոտում: Մինչև 630 Ա հոսանքի` ցանկացած կառուցվածքի թաղանթներով հաղորդաձողերի համար, որոնք գտնվում են տեխնոլոգիական սարքերի մոտ` ամբարձիչի մեռյալ գոտուց դուրս, մեխանիկական վնասվածքներից պաշտպանության հատուկ միջոցների նախատեսում չի պահանջվում:

 

10. 1 ԿՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

1) Արդյունաբերական սենքերում թույլատրվում է կիրառել IP 41 (ԻՊ4 1) և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչներ, որոնք պետք է տեղադրված լինեն հատակի կամ սպասարկման հարթակի մակարդակից ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա:

Արդյունաբերական սենքերում, որտեղ լինում է միայն որակյալ սպասարկող անձնակազմ (օրինակ` շենքերի տեխնիկական հարկերում և այլն), ԻՊ 41 և բարձր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Էլեկտրասենքերում թույլատրվում է ցանկացած կառուցվածքի հոսանահաղորդիչների կիրառում: IP 41 (ԻՊ 41) և ցածր կառուցվածքի հոսանահաղորդիչների տեղադրման բարձրությունը հատակի կամ սպասարկման հարթակի մակարդակից պետք է լինի ոչ պակաս 2,5 մ, IP 41 (ԻՊ 41) և բարձրը` չի նորմավորվում:

2) Բաց օդում կարող են կիրառվել ցանկացած կառուցվածքի հոսանահաղորդիչներ` պահպանելով սույն ՏԿ-ի 8-րդ գլխի 1-ին և 9-րդ կետերով սահմանված պահանջները:

3) Թունելներում և ստորասրահներում հոսանահաղորդիչներ տեղադրելու դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

ա) առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդիչների IP 00 (ԻՊ 00) սպասարկման միջանցքների լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ` միակողմանի տեղադրման, և 1,2 մ` երկկողմանի տեղադրման դեպքում: Հոսանահաղորդչի 150 մ-ից ավելի երկարության դեպքում սպասարկման միջանցքի լայնությունն ինչպես սարքավորման միակողմանի, այնպես էլ երկկողմանի սպասարկման դեպքում նշվածի համեմատությամբ պետք է ավելացվի ոչ պակաս 0,2 մ-ով,

բ) առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդչի պատնեշման բարձրությունը հատակի մակարդակից պետք է լինի ոչ պակաս 1,7 մ,

գ) հոսանահաղորդչի սկզբնամասում և վերջնամասում, ինչպես նաև միջակա կետերում պետք է նախատեսել մնայուն հողակցող դանակներ կամ սարքվածքներ` փոխադրովի հողակցիչներ միացնելու համար: Փոխադրովի հողակցիչների տեղադրման կետերի քանակը պետք է ընտրվի այնպես, որ կարճ միակցումների ժամանակ հարևան հոսանահաղորդիչներից մակածված լարումը երկու հարևան կետերում տեղադրված հողակցումների միջև չգերազանցի 250 Վ-ը:

4) Թունելներում և ստորասրահներում, որտեղ տեղադրված են հոսանահաղորդիչներ, պետք է տեղակայել էլեկտրական լուսավորություն: Թունելների և ստորասրահների էլեկտրական լուսավորությունը պետք է սնվի երկու աղբյուրներից` հերթագայելով լամպերի միացումներն այդ աղբյուրներին:

Այնտեղ, որտեղ տեղադրվում են առանց պաշտպանիչ թաղանթի հոսանահաղորդիչներ (ԻՊ 00), լուսավորման ամրանները պետք է տեղադրված լինեն այնպես, որ ապահովված լինի դրանց անվտանգ սպասարկումը: Այդ դեպքում թունելներում և ստորասրահներում լուսավորման էլեկտրահաղորդագծերը պետք է լինեն էկրանացված (մետաղյա թաղանթներով մալուխներ, պողպատյա խողովակների մեջ էլեկտրահաղորդագծեր և այլն):

5) Հոսանահաղորդիչների համար թունելները և ստորասրահները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) կառույցները պետք է սարքվեն չայրվող նյութերից: Երկաթբետոնե կրող կառուցատարրերը պետք է ունենան ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման, իսկ պողպատե գլոցվածքովը` ոչ պակաս 0,25 ժ,

բ) օդափոխումը պետք է կատարել այնպես, որ մտնող և ելնող օդի ջերմաստիճանների տարբերությունն անվանական բեռնվածքի դեպքում չգերազանցի 15 oC-ը: Օդափոխման անցքերը պետք է փակված լինեն շերտափեղկերով կամ ցանցերով և պաշտպանված լինեն հովարներով,

գ) թունելների և ստորասրահների ներքին տարածությունը չպետք է հատվի որևէ խողովակաշարով.

դ) հոսանահաղորդիչների թունելները և ստորասրահները պետք է սարքավորվեն կապի միջոցներով: Կապի միջոցների սարքերը և դրանց տեղադրման տեղերը պետք է որոշվեն նախագծման ժամանակ:

 

11. 1 ԿՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՃԿՈՒՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

1) Բաց օդում ճկուն հոսանահաղորդիչները պետք է անցկացվեն առանձին հենարաններով: Հոսանահաղորդիչների և տեխնոլոգիական խողովակաշարերի համատեղ անցկացումն ընդհանուր հենարաններով չի թույլատրվում:

2) Տրոհված ֆազի հաղորդալարերի միջև հեռավորությունը պետք է ընդունել օգտագործվող հաղորդալարերի տրամագծի ոչ պակաս վեցապատիկին հավասար:

3) Հեռավորությունը հոսանահաղորդիչների միջև և դրանցից մինչև հողակցված կառուցվածքները, շենքերը և այլ կառույցներ, ինչպես նաև մինչև ավտոճանապարհի կամ երկաթգծի պաստառը պետք է ընդունվի` ըստ VI բաժնի:

4) Հոսանահաղորդիչների մոտեցումը պայթյունավտանգ սենքեր ունեցող շենքերին և կառույցներին, ինչպես նաև պայթյունավտանգ արտաքին կայանքներին պետք է կատարվի այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն դրանց վրա հոսանահաղորդիչների ազդեցության ռիսկերը:

5) Հոսանահաղորդիչներից մինչև հատող կառույցներ հեռավորության ստուգումը պետք է կատարել` հաշվի առնելով միջֆազային և ներֆազային պահանգներից հաղորդալարերի վրա առաջացող լրացուցիչ կշռային բեռնվածքները և հետվթարային ռեժիմում հաղորդալարի հնարավոր առավելագույն ջերմաստիճանը: Հետվթարային ռեժիմում հոսանահաղորդչի աշխատանքի դեպքում առավելագույն ջերմաստիճանն ընդունվում է 70 oC-ին հավասար:

6) Երկարաձգված հոսանահաղորդչի շղթայի ֆազերը պետք է տեղադրել հավասարակողմ եռանկյան գագաթներում:

7) Երկարաձգված հոսանահաղորդչի կառուցվածքը պետք է նախատեսի փոխադրովի հողակցիչների օգտագործման հնարավորություն, որոնք թույլ կտան անվտանգ կերպով աշխատանքներ կատարել անջատված շղթայի վրա: Փոխադրովի հողակցիչների տեղադրման կետերի քանակն ընտրվում է սույն ՏԿ-ի 10-րդ գլխի 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան:

8) Ճկուն հոսանահաղորդիչների հաղորդալարերի հաշվարկի ժամանակ պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) հաղորդալարերի ձգաուժը և լարումն արտաքին բեռնվածքների տարբեր զուգակցումների ժամանակ պետք է ընդունվեն` կախված ֆազի թույլատրելի նորմատիվային ձգաուժից, պայմանավորված օգտագործվող, ճիգ ընդունող հենարանների և հանգույցների ամրությամբ: Ֆազի վրա նորմատիվային ձգաուժը պետք է ընդունել 9,8 կՆ-ից ոչ ավելի,

բ) անհրաժեշտ է հաշվի առնել հաղորդալարերի վրա լրացուցիչ կշռային բեռնվածքները` միջֆազային և ներֆազային պահանգներից,

գ) քամու ճնշումը հաղորդալարերին պետք է հաշվարկվի սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 6-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

IV. ՄԻՆՉԵՎ 220 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

12. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) Մալուխային գծերի նախագծումը և կառուցումը պետք է կատարվեն տեխնիկատնտեսական հաշվարկների հիման վրա` հաշվի առնելով ցանցի զարգացումը, գծի պատասխանատվությունը և նպատակը, ուղեգծի բնույթը, մալուխների անցկացման եղանակը, կառուցվածքը և այլն:

2) Մալուխային գծի ուղեգիծն ընտրելիս` պետք է հնարավորինս խուսափել մալուխների մետաղյա թաղանթների նկատմամբ ագրեսիվ բնահողերով տեղամասերից` պահպանելով սույն ՏԿ-ի 14-րդ գլխի 10-րդ կետով սահմանված պահանջները:

3) Էլեկտրական ցանցերի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 և 2000 թվականի մայիսի 18-ի «1000 Վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերի ու մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնները հաստատելու մասին» N 249 որոշումներին համապատասխան` ստորգետնյա մալուխային գծերի ուղեգծերի երկարությամբ պետք է սահմանվեն պահպանության գոտիներ` հետևյալ մակերեսով`

ա) 1 կՎ-ից բարձր լարման մալուխային գծերի համար` ուղեգծի յուրաքանչյուր կողմի եզրային մալուխներից` 1 մ,

բ) մինչև 1 կՎ լարման մալուխային գծերի համար` ուղեգծի յուրաքանչյուր կողմի եզրային մալուխներից 1 մ, իսկ քաղաքներում մալուխային գծերը մայթերի տակով անցկացնելիս` 0,6 մ դեպի շենքերն ու կառույցները, և 1 մ` դեպի փողոցի երթևեկելի մասը:

Մինչև 1 կՎ և 1 կՎ-ից բարձր լարման ստորջրյա մալուխային գծերի համար, նշված կանոններին համապատասխան, պետք է սահմանվի պահպանության գոտի, որը որոշվում է եզրային մալուխներից 100 մ հեռավորությամբ զուգահեռ ուղիղներով:

Մալուխային գծերի պահպանության գոտիներն օգտագործվում են` պահպանելով էլեկտրական ցանցերի պահպանության կանոնների պահանջները:

4) Մալուխային գծի ուղեգիծը պետք է ընտրվի և տրամադրվի գծի սեփականատիրոջը` ելնելով հետևյալ պայմաններից`

ա) մալուխի հնարավոր նվազագույն ծախսի ապահովում,

բ) մեխանիկական ներգործություններից դրա պահպանվածության ապահովում,

գ) կոռոզիայից, թրթռումից, գերտաքացումից և մալուխներից մեկի վրա կարճ միակցում առաջանալիս էլեկտրական աղեղից հարևան մալուխների վնասվելուց պաշտպանության ապահովում:

Մալուխների դասավորման ժամանակ պետք է խուսափել միմյանց հետ, խողովակաշարերի և այլնի հետ դրանց խաչվելուց:

Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծի ուղեգիծն ընտրելիս` նկատի է առնվում տեղանքի ռելիեֆը` գծի վրա լրասնուցող բաքերի նպատակահարմար տեղադրման և օգտագործման համար:

5) Մալուխային գծերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի հավաքակցման և շահագործման գործընթացում բացառված լինեն դրանցում վտանգավոր մեխանիկական լարումների և վնասվածքների առաջացումը, որի համար`

ա) մալուխները պետք է զետեղել պաշարով` ըստ երկարության, հողի հնարավոր շեղումների և իրենց` մալուխների և այն կառուցվածքների ջերմաստիճանային ձևափոխումների փոխհատուցման համար, որոնց վրայով դրանք անցկացված են: Չի թույլատրվում մալուխի պաշարը զետեղել օղակների (գալարների) տեսքով,

բ) կառուցվածքների, պատերի, ծածկերի և այլնի վրայով հորիզոնական անցկացված մալուխները պետք է կոշտ ամրացված լինեն ծայրակետերում, ուղղակիորեն ծայրային լցափակիչների մոտ, իսկ ծռումների և միացնող ու սևեռող կցորդիչների մոտ` երկու կողմից,

գ) կառուցվածքների պատերի վրայով ուղղաձիգ անցկացված մալուխները պետք է ամրացված լինեն այնպես, որպեսզի կանխված լինեն թաղանթների ձևափոխումները և չխախտվեն ջղերի միացումները կցորդիչներում` մալուխների սեփական կշռի ազդեցության տակ.

դ) կառուցվածքները, որոնց վրա դասավորվում են ոչ զրահապատ մալուխները, պետք է կատարված լինեն այնպես, որպեսզի բացառված լինի մալուխների թաղանթների մեխանիկական վնասվածքի հնարավորությունը: Կոշտ ամրացման տեղերում այդ մալուխների թաղանթները պետք է էլաստիկ միջադիրների միջոցով պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից և կոռոզիայից.

ե) մալուխները (այդ թվում` զրահապատ), որոնք տեղադրված են այնպիսի տեղերում, որտեղ հնարավոր են մեխանիկական վնասվածքներ (ավտոտրանսպորտի, մեխանիզմների և բեռների տեղաշարժ, կողմնակի անձանց համար մատչելիություն), պետք է պաշտպանված լինեն` ըստ բարձրության 2 մ` հատակի կամ հողի մակարդակից, և 0,3 մ` հողի մեջ.

զ) նոր մալուխները շահագործման մեջ գտնվող այլ մալուխների կողքով անցկացնելիս` պետք է միջոցներ ձեռնարկվեն` վերջիններիս վնասվելը կանխելու համար.

է) մալուխները պետք է անցկացվեն տաք մակերևույթներից այնպիսի հեռավորության վրա, որ կանխվի մալուխի թույլատրելիից բարձր տաքացումը, ընդ որում, պետք է նախատեսվի մալուխների պաշտպանություն` կափույրների և կցաշուրթային միացումների տեղակայման տեղերում տաք նյութերի արտանետումից:

6) Մալուխային գծերի պաշտպանությունը թափառող հոսանքներից և բնահողային կոռոզիայից պետք է բավարարի սույն ՏԿ-ի պահանջները:

7) Ստորգետնյա մալուխային կառույցների կառուցվածքները պետք է հաշվարկված լինեն` հաշվի առնելով մալուխների, բնահողի, ճանապարհային ծածկույթի զանգվածը և անցնող տրանսպորտի բեռնվածությունը:

8) Մալուխային կառույցները և կառուցվածքները, որոնց վրա զետեղվում են մալուխները, պետք է կատարվեն չայրվող նյութերից: Արգելվում է մալուխային կառույցներում ժամանակավոր սարքվածքների տեղակայումը, դրանց մեջ նյութերը և սարքավորումը պահելը: Ժամանակավոր մալուխները պետք է անցկացվեն կառույցները շահագործող կազմակերպության թույլտվությամբ` պահպանելով մալուխների անցկացմանը ներկայացվող բոլոր պահանջները:

9) Մալուխային գծերի բաց անցկացումը պետք է կատարվի արևի ճառագայթման անմիջական ազդեցության, ինչպես նաև ջերմության զանազան աղբյուրների ջերմաճառագայթման հաշվառմամբ:

10) Մալուխի ծռման ներքին կորի շառավիղը մալուխի արտաքին տրամագծի նկատմամբ պետք է ունենա բազմապատիկություն` տվյալ մակնիշի մալուխի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում նշվածից ոչ պակաս:

11) Մալուխային լցափակումներ կատարելիս մալուխի ջղերի ծռման ներքին կորի շառավիղը ջղի տրված տրամագծի նկատմամբ պետք է ունենա բազմապատիկություն` համապատասխան մակնիշի մալուխի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում նշվածից ոչ պակաս:

12) Մալուխների անցկացման ձգաուժերը և խողովակներում դրանց միջաձգման ուժերը որոշվում են ջղերի և թաղանթների համար թույլատրելի մեխանիկական լարումներով:

13) Յուրաքանչյուր մալուխային գիծ պետք է ունենա իր համարը կամ անվանումը: Եթե մալուխային գիծը կազմված է մի քանի զուգահեռ մալուխներից, ապա դրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա նույն համարը` Ա, Բ, Գ և այլ տառերի հավելմամբ: Բաց անցկացված մալուխները, ինչպես նաև բոլոր մալուխային կցորդիչները պետք է ունենան պիտակներ: Մալուխների և ծայրային կցորդիչների պիտակների վրա պետք է նշված լինեն մակնիշները, լարումները, հատույթները, գծի համարները կամ անվանումները, միացնող կցորդիչների պիտակների վրա` կցորդիչի համարը և հավաքակցման օրը: Պիտակները պետք է կայուն լինեն շրջակա միջավայրի ներգործության նկատմամբ: Մալուխային կառույցներում զետեղված մալուխների վրա պիտակները պետք է դասավորվեն ըստ երկարության, ոչ պակաս յուրաքանչյուր 50 մ-ը մեկ:

14) Չկառուցապատված տեղանքով անցկացված մալուխային գծի ուղեգծի վրա պետք է տեղակայվեն տարբերիչ նշաններ: Վարելահողերի միջով անցկացված մալուխային գծի ուղեգիծը պետք է նշված լինի նշաններով, որոնք տեղակայվում են ոչ պակաս յուրաքանչյուր 500 մ-ը մեկ, ինչպես նաև ուղեգծի ուղղության փոփոխման տեղերում:

 

13. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) Մինչև 35 կՎ ուժային մալուխային գծերի անցկացման եղանակն ընտրելիս պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) մալուխները հողի մեջ անցկացնելիս` կարելի է մեկ խրամուղով անցկացնել 6 ուժային մալուխից ոչ ավելի: Մալուխների ավելի մեծ քանակի դեպքում պետք է դրանք անցկացնել առանձին խրամուղիներով` մալուխների խմբերի միջև ոչ պակաս 0,5 մ հեռավորությամբ կամ անցուղիներով, թունելներով, հենուղիներով և ստորասրահներով,

բ) մալուխների անցկացումը բլոկներով կիրառվում է ուղեգծի խիստ նեղվածության պայմաններում, երկաթգծերի և երթանցների հետ հատման տեղերում, մետաղի տարալցման հավանականության դեպքում և այլն,

գ) քաղաքների տարածքում մալուխների անցկացման եղանակն ընտրելիս պետք է հաշվի առնվեն նախնական կապիտալ ծախսերը և շահագործման-նորոգման աշխատանքների հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառույցների սպասարկման հարմարությունը և խնայողականությունը:

2) Էլեկտրակայանների տարածքում մալուխային գծերը պետք է անցկացվեն թունելներով, տուփախողովակներով, անցուղիներով, բլոկներով, հենուղիներով և ստորասրահներով: ՈՒժային մալուխների անցկացումը խրամուղիներով թույլատրվում է միայն հեռվում գտնվող օժանդակ օբյեկտներ (վառելիքի պահեստներ, արհեստանոցներ) գնացող վեցից ոչ ավելի քանակի դեպքում: 25 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայանների տարածքում թույլատրվում է նաև մալուխների անցկացում խրամուղիներով:

3) Արդյունաբերական կազմակերպությունների տարածքում մալուխային գծերը պետք է անցկացվեն ստորգետնյա (խրամուղիներով) թունելներով, բլոկներով, անցուղիներով, հենուղիներով, ստորասրահներով և շենքերի պատերով:

4) Ենթակայանների և բաշխիչ սարքվածքների տարածքներում մալուխային գծերը պետք է անցկացվեն թունելներով, տուփախողովակներով, խողովակներով, ստորգետնյա` խրամուղիներով, վերգետնյա` երկաթբետոնե վաքերով, հենուղիներով և ստորասրահներով:

5) Քաղաքներում և այլ բնակավայրերում միակի մալուխային գծերը պետք է անցկացնել ստորգետնյա (խրամուղիներով)` փողոցների ոչ երթևեկելի մասով (մայթերի տակով), բակերով և սիզամարգատիպ տեխնիկական շերտերով:

6) Ստորգետնյա հաղորդակցուղիներով հագեցված փողոցներով և հրապարակներով 10 և ավելի քանակությամբ (խմբում) մալուխային գծերի անցկացման եղանակը որոշվում է տեխնիկատնտեսական հաշվարկների հիման վրա: Փողոցների և հրապարակների կատարելագործված ծածկույթների և տրանսպորտի ինտենսիվ երթևեկման հետ փոխհատման դեպքերում մալուխային գծերը պետք է անցկացվեն բլոկներով կամ խողովակներով:

7) Շենքերի ներսում մալուխային գծերը կարելի է անցկացնել ուղղակիորեն շենքերի կառուցվածքներով (բաց և տուփախողովակներում կամ խողովակներում), անցուղիներով, բլոկներով, թունելներով, խողովակներով, որոնք անցկացված են հատակների և ծածկերի միջով, ինչպես նաև մեքենաների հիմքերով, հորաններով, մալուխային հարկերով և կրկնակի հատակներով:

8) Յուղալեցուն մալուխները կարող են անցկացվել (մալուխների ցանկացած թվի դեպքում) թունելներով ու ստորասրահներով և հողի մեջ (խրամուղիներում). դրանց անցկացման եղանակը որոշվում է նախագծով:

 

14. ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) ՈՒղեգծի բնահողային և շրջակա միջավայրի տարբեր պայմաններում անցկացվող մալուխային գծերի համար մալուխների կառուցվածքի և հատույթի ընտրությունը պետք է կատարել` ըստ ամենածանր պայմաններ ունեցող տեղամասի, եթե ավելի թեթև պայմաններով տեղամասերի երկարությունը չի գերազանցում մալուխի շինարարական երկարությունը: Անցկացման տարբեր պայմաններով ուղեգծի առանձին հատվածների զգալի երկարության դեպքում դրանցից յուրաքանչյուրի համար պետք է ընտրել մալուխների համապատասխան կառուցվածքներ և հատույթներ:

2) Հովացման տարբեր պայմաններ ունեցող ուղեգծերով անցկացվող մալուխային գծերի համար մալուխների հատույթները պետք է ընտրել` ըստ ուղեգծի վատթար հովացման պայմաններ ունեցող տեղամասի, եթե դրա երկարությունը 10 մ-ից ավելի է: Մինչև 10 կՎ մալուխային գծերի համար, բացառությամբ ստորջրայինների, թույլատրվում է տարբեր հատույթի մալուխների կիրառում, բայց երեքից ոչ ավելի` պայմանով, որ ամենափոքր հատվածի երկարությունը կազմի ոչ պակաս 20 մ` պահպանելով նաև սույն ՏԿ-ի 16-րդ գլխի 6-րդ կետով սահմանված պահանջները:

3) Հողում կամ ջրում անցկացվող մալուխային գծերի համար պետք է կիրառվեն առավելապես զրահապատ մալուխներ: Այդ մալուխների մետաղական թաղանթները պետք է ունենան արտաքին ծածկույթ` քիմիական ներգործություններից պաշտպանելու համար: Արտաքին պաշտպանիչ այլ կառուցվածքների ծածկույթներով մալուխները (չզրահապատված) պետք է օժտված լինեն մեխանիկական ներգործությունների նկատմամբ անհրաժեշտ դիմակայունությամբ` բոլոր տեսակի բնահողերում անցկացման դեպքում, բլոկներում և խողովակներում անցկացնելու գործընթացում, ինչպես նաև պետք է կայուն լինեն ջերմային և մեխանիկական ներգործությունների նկատմամբ` շահագործման-նորոգման աշխատանքներ կատարելիս:

4) Բարձր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի խողովակաշարերը, որոնք անցկացվում են հողում կամ ջրում, պետք է ունենան պաշտպանություն կոռոզիայից` նախագծին համապատասխան:

5) Մալուխային կառույցներում և արտադրական շենքերում շահագործման ժամանակ մեխանիկական վնասվածքների վտանգի բացակայության դեպքում կարելի է անցկացնել չզրահապատված մալուխներ, իսկ շահագործման ժամանակ մեխանիկական վնասվածքների վտանգի դեպքում պետք է կիրառվեն զրահապատ մալուխներ կամ նախատեսվի դրանց պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից:

Մալուխային կառույցներից դուրս թույլատրվում է չզրահապատված մալուխների անցկացում անհասանելի բարձրության վրա (2 մ-ից ոչ պակաս), փոքր բարձրության վրա չզրահապատված մալուխների անցկացումը թույլատրվում է դրանց մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու պայմանով (տուփախողովակներով, անկյունային պողպատով, խողովակներով և այլն):

Խառն անցկացման դեպքում (հող-մալուխային կառույց կամ արտադրական շենք) պետք է կիրառվեն նույն մակնիշի մալուխներ, ինչ որ հողում անցկացնելու համար` պահպանելով նաև սույն գլխի 2-րդ կետի պահանջները, բայց առանց այրվող արտաքին պաշտպանիչ ծածկույթների:

6) Մալուխային կառույցներում, ինչպես նաև արտադրական շենքերում մալուխային գծեր անցկացնելու դեպքում զրահապատ մալուխները` զրահի վրայից, իսկ չզրահապատված մալուխները` մետաղական թաղանթի վրայից, չպետք է ունենան այրվող նյութերից պաշտպանիչ ծածկույթներ:

Չի թույլատրվում կիրառել այրվող դյուրավառ պոլիէթիլենային մեկուսացմամբ ուժային և ստուգիչ մալուխներ` բաց անցկացման համար:

Մալուխների մետաղական թաղանթները և այն մետաղական մակերևույթները, որոնց վրայով դրանք անցկացվում են, պետք է պաշտպանված լինեն չայրվող հակաքայքայիչ ծածկույթով:

Ագրեսիվ միջավայրով սենքերում պետք է կիրառվեն այդ միջավայրի ներգործությանը դիմակայող մալուխներ:

7) Սույն ՏԿ-ի 18-րդ գլխի 1-ին կետում նշված էլեկտրակայանների, բաշխիչ սարքվածքների և ենթակայանների մալուխային գծերի համար պետք է կիրառել պողպատե ժապավենով զրահապատված, չայրվող ծածկույթով պաշտպանված մալուխներ: Էլեկտրակայաններում այրվող պոլիէթիլենային մեկուսացմամբ մալուխների կիրառում չի թույլատրվում:

8) Մալուխային բլոկներում և խողովակներում անցկացվող մալուխային գծերի համար պետք է կիրառվեն չզրահապատված, կապարե ուժեղացված թաղանթով մալուխներ: Բլոկների և խողովակների, ինչպես նաև դրանց ճյուղավորումների մինչև 50 մ երկարությամբ հատվածներում թույլատրվում է կապարե կամ ալյումինե թաղանթով, առանց մալուխային թելից արտաքին ծածկույթի զրահապատ մալուխների կիրառում: Խողովակներում անցկացվող մալուխային գծերի համար թույլատրվում է պլաստմասսայե կամ ռետինե թաղանթով մալուխների կիրառում, եթե այդ մալուխների ստանդարտներով դա թույլատրվում է:

9) Մալուխների թաղանթների վրա քայքայիչ ներգործություն առաջացնող նյութեր պարունակող հողերում (աղուտներ, ճահիճներ, խարամով և շինարարական նյութերով լցնովի բնահող և այլն), ինչպես նաև այն գոտիներում, որոնք վտանգավոր են էլեկտրաքայքայման ներգործության պատճառով, պետք է կիրառվեն կապարե թաղանթներով և ուժեղացված պաշտպանիչ ծածկույթներով կամ ալյումինե թաղանթներով և հատկապես ուժեղացված պաշտպանիչ ծածկույթներով (հոծ, խոնավակայուն պլաստմասսայից ճկափողի մեջ) մալուխներ:

10) Ճահիճների հետ մալուխային գծերի փոխհատման տեղերում մալուխները պետք է ընտրվեն երկրաբանական պայմանների, ինչպես նաև քիմիական և մեխանիկական ներգործությունների հաշվառմամբ:

11) Տեղաշարժի ենթարկվող հողերում պետք է կիրառվեն մետաղալարե զրահով մալուխներ կամ ձեռնարկվեն հողի տեղաշարժի ժամանակ մալուխի վրա ազդող ճիգերի վերացման միջոցներ (բնահողի ամրացում ագուցային կամ ցցային շարքերով և այլն):

12) Առվակների և դրանց եզրառուների և ողողահուների հետ մալուխային գծերի փոխհատման տեղերում պետք է կիրառվեն նույնպիսի մալուխներ, ինչպես և հողում անցկացման համար, պահպանելով սույն ՏԿ-ի 19-րդ գլխի 17-րդ կետով սահմանված պահանջները:

13) Երկաթուղային կամուրջներով, ինչպես նաև տրանսպորտի ինտենսիվ երթևեկությամբ այլ կամուրջներով անցկացվող մալուխային գծերի համար պետք է կիրառվեն ալյումինե թաղանթով զրահապատ մալուխներ:

14) Շարժական մեխանիզմների մալուխային գծերի համար պետք է կիրառվեն ճկուն մալուխներ` ռետինե կամ այլ համանման մեկուսացմամբ, որը դիմանում է բազմապատիկ ծռումներին:

15) Ստորջրյա մալուխային գծերի համար պետք է կիրառել կլոր հատույթով լարից զրահով մալուխներ` հնարավորին չափ մեկ շինարարական երկարությամբ: Այդ նպատակով թույլատրվում է միաջիղ մալուխների կիրառում:

Մալուխային գծի` ափից ջրային ավազաններ անցման տեղերում ավազանների ուժեղ ալեբախության առկայության դեպքում, գետերի ուժեղ հոսքով և ողողվող ափերով տեղամասերում մալուխն անցկացնելիս, ինչպես և մեծ խորություններում (մինչև 40-60 մ) պետք է կիրառել կրկնակի մետաղական զրահով մալուխ: Պոլիվինիլքլորիդե թաղանթով ռետինե մեկուսացմամբ մալուխները, ինչպես նաև ալյումինե թաղանթով առանց հատուկ անջրանցիկ ծածկույթի մալուխները ջրում անցկացնել չի թույլատրվում:

Ոչ նավարկելի և ոչ լաստարկելի, 100 մ-ից ոչ ավելի լայնությամբ (ջրածածկ ողողահունի հետ միասին), կայուն հունով և հատակով ոչ մեծ գետերով մալուխային գծեր անցկացնելիս թույլատրվում է ժապավենային զրահով մալուխների կիրառում:

16) 110-ից մինչև 220 կՎ լարման յուղալեցուն մալուխային գծերի համար մալուխների տեսակը և կառուցվածքը որոշվում է նախագծով:

17) Մինչև 35 կՎ լարման մալուխային գծերն ուղեգծի ուղղաձիգ և թեք հատվածներում մակարդակների այնպիսի տարբերությամբ անցկացնելիս, որը գերազանցում է մածուցիկ ներծծվածքով մալուխների համար տվյալ մակնիշի մալուխի ստանդարտով թույլատրվածը, պետք է կիրառվեն չծորացող զանգվածով ներծծված մալուխներ, սակավ (աղքատիկ) ներծծված թղթե մեկուսացմամբ մալուխներ և ռետինե կամ պլաստմասսայե մեկուսացմամբ մալուխներ: Նշված պայմանների համար մածուցիկ ներծծվածքով մալուխները թույլատրվում է կիրառել միայն սևեռող կցորդիչներով, որոնք տեղաբաշխված են ուղեգծով` տվյալ մակնիշի մալուխի ստանդարտով սահմանված թույլատրելի մակարդակների տարբերություններին համապատասխան:

Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի սևեռող կցորդիչների միջև ուղղաձիգ նիշերի տարբերությունը որոշվում է մալուխի համապատասխան ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում և սահմանային ջերմային ռեժիմների դեպքում լրասնման հաշվարկով:

18) Քառալար ցանցերում պետք է կիրառվեն քառաջիղ մալուխներ: Չի թույլատրվում զրոյական ջղերի անցկացումը ֆազային ջղերից առանձին: Թույլատրվում է մինչև 1 կՎ լարման ալյումինե թաղանթով եռաջիղ ուժային մալուխները կիրառել փոփոխական հոսանքի քառալար (լուսավորության, ուժային և խառը) խուլ հողակցված չեզոքով ցանցերում, օգտագործել դրանց թաղանթը որպես զրոյական հաղորդալար (չորրորդ ջիղ)` բացառությամբ պայթյունավտանգ միջավայրով կայանքների և այն կայանքների, որոնցում շահագործման բնականոն պայմանների դեպքում հոսանքը զրոյական հաղորդալարում կազմում է ֆազային հաղորդալարի թույլատրելի երկարատև հոսանքի 75 տոկոսից ավելի:

19) Մինչև 35 կՎ լարման մալուխային գծերի համար թույլատրվում է կիրառել միաջիղ մալուխներ, եթե դա հանգեցնում է պղնձի կամ ալյումինի զգալի տնտեսման` եռաջիղների համեմատ, կամ եթե բացակայում է անհրաժեշտ շինարարական երկարության մալուխ կիրառելու հնարավորությունը:

Այդ մալուխների հատույթը պետք է ընտրվի` հաշվի առնելով դրանց լրացուցիչ տաքացումը թաղանթներում մակածված հոսանքներից:

Պետք է կատարվեն նաև միջոցառումներ` զուգահեռ միացված մալուխների միջև հոսանքի հավասար բաշխումը և դրանց թաղանթներին անվտանգ հպվելու, մետաղական մասերին անմիջականորեն մոտ գտնվող մետաղական մասերի տաքացումը բացառելու և մեկուսացնող ճենապակե սեղմակներում մալուխների հուսալի ամրացումն ապահովելու համար:

 

15. ՅՈՒՂԱԼԵՑՈՒՆ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՅՈՒՂԻ ՃՆՇՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄԸ ԵՎ ԼՐԱՍՆՈՒՑՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ

 

1) Յուղալրասնուցող համակարգը պետք է ապահովի գծի հուսալի աշխատանքը ցանկացած բնականոն և անցումային ջերմային ռեժիմներում:

2) Յուղալրասնուցող համակարգում գտնվող յուղի քանակը պետք է որոշվի` հաշվի առնելով մալուխի լրասնուցման համար ծախսը: Բացի դրանից` պետք է լինի յուղի պաշար` վթարային նորոգման և մալուխային գծի ամենաերկար հատվածը յուղով լցնելու համար:

3) Ցածր ճնշման գծերի լրասնուցող բաքերը պետք է տեղադրել փակ սենքերում: Լրասնուցող բաքերի ոչ մեծ քանակը (5-6) սնման բաց կետերում կարելի է դասավորել թեթև մետաղական արկղերում` ճակատամուտքերի, հենարանների և այլնի վրա (շրջապատող օդի մինուս 30 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում):

Լրասնուցող բաքերը պետք է ունենան յուղի ճնշման ցուցիչ և պաշտպանվեն արևային ճառագայթման ուղղակի ներգործությունից:

4) Բարձր ճնշման գծերի լրասնուցող ագրեգատները պետք է տեղադրվեն 10 oC-ից ոչ ցածր ջերմաստիճան ունեցող փակ սենքերում և դասավորված լինեն մալուխային գծերին առկցման տեղին հնարավորին չափ մոտ` պահպանելով սույն ՏԿ-ի 21-րդ գլխի 20-րդ կետով սահմանված պահանջները: Մի քանի լրասնուցող ագրեգատների առկցումը գծին կատարվում է յուղային հավաքիչի միջոցով:

5) Բարձր ճնշման յուղալեցուն մի քանի մալուխային գծերի զուգահեռ անցկացման դեպքում պետք է յուրաքանչյուր գծի լրասնուցումը կատարել առանձին լրասնուցող ագրեգատներից, կամ պետք է տեղակայել սարքվածք` ագրեգատն ավտոմատ կերպով այս կամ այն գծի վրա փոխարկելու համար:

6) Հանձնարարվում է լրասնուցող ագրեգատներն էլեկտրաէներգիայով ապահովել սնման երկու անկախ աղբյուրներից` պահուստի ավտոմատ միացման (ՊԱՄ) պարտադիր սարքվածքով: Լրասնուցող ագրեգատները մեկը մյուսից պետք է առանձնացված լինեն չայրվող միջնապատերով` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով:

7) Յուրաքանչյուր յուղալեցուն մալուխային գիծ պետք է ունենա յուղի ճնշման ազդանշանման համակարգ, որն ապահովում է յուղի ճնշման` թույլատրելի սահմաններից իջեցման և բարձրացման մասին ազդանշանի գրանցում և հաղորդում հերթապահ անձնակազմին:

8) Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծի յուրաքանչյուր հատվածի վրա պետք է տեղավորված լինի ոչ պակաս երկու տվիչ, բարձր ճնշման գծի վրա` տվիչ յուրաքանչյուր լրասնուցող ագրեգատի վրա: Վթարային ազդանշանները պետք է հաղորդվեն անձնակազմի մշտական հերթապահության կետ: Յուղի ճնշման ազդանշանման համակարգը պետք է ունենա պաշտպանություն` ուժային մալուխային գծերի էլեկտրական դաշտերի ներգործությունից:

9) Ցածր ճնշման գծերի վրա լրասնուցող կետերը պետք է սարքավորված լինեն հեռախոսային կապով` կարգավարական կետերի (էլեկտրացանցի, էներգատնտեսության) հետ:

10) Լրասնուցող ագրեգատի հավաքիչը բարձր ճնշման յուղալեցուն մալուխային գծին միացնող յուղատարը պետք է անցկացվի դրական ջերմաստիճանով սենքերում: Թույլատրվում է դրա անցկացումը ջերմապաշտպանված խրամուղիներում, ճոռերում, անցուղիներում և հողում` սառչող գոտուց ցածր, շրջապատող միջավայրի դրական ջերմաստիճանն ապահովելու պայմանով:

11) Լրասնուցող ագրեգատի ավտոմատ կառավարման սարքերով վահանի շինության մեջ թրթռումը չպետք է գերազանցի թույլատրելի սահմանները:

 

16. ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԼՑԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1) ՈՒժային մալուխների միացման և ծայրակցման դեպքում պետք է կիրառել կցորդիչի կառուցվածքներ, որոնք համապատասխանում են դրանց աշխատանքի և շրջակա միջավայրի պայմաններին: Մալուխային գծերի վրա միացումներն ու լցափակումները պետք է կատարվեն այնպես, որպեսզի մալուխները պաշտպանված լինեն իրենց մեջ շրջակա միջավայրից խոնավության և այլ վնասակար ներգործություն ունեցող նյութերի թափանցումից, իսկ միացումներն ու ծայրակցումները դիմակայեն մալուխային գծերի փորձարկման լարումներին և համապատասխանեն ազգային ստանդարտների պահանջներին:

2) Մինչև 35 կՎ լարման մալուխային գծերի համար ծայրային և միացնող կցորդիչները պետք է կիրառվեն` կցորդիչների շահագործման փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:

3) Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի միացնող և սևեռող կցորդիչների համար անհրաժեշտ է կիրառել միայն անագե կամ պղնձե կցորդիչներ:

Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի հատվածների երկարությունը և սևեռող կցորդիչների տեղակայման տեղերը որոշվում են նախագծով` հաշվի առնելով բնականոն և անցումային ջերմային ռեժիմներում գծերի լրալցումը յուղով:

Սևեռող և կիսասևեռող կցորդիչները յուղալեցուն մալուխային գծերի վրա պետք է դասավորվեն մալուխային հորերում, մալուխները հողում անցկացնելիս հանձնարարվում է միացնող կցորդիչները տեղաբաշխել խցերում, որոնք ենթակա են մաղած հողով կամ ավազով հետագա լցման:

Էլեկտրաֆիկացված տրանսպորտով (երկաթուղի, մետրոպոլիտեն, տրամվայ) կամ մալուխային գծերի մետաղական թաղանթների և կցորդիչների նկատմամբ ագրեսիվ բնահողերով շրջաններում միացնող կցորդիչները պետք է մատչելի լինեն հսկման համար:

4) Մալուխային գծի բնականոն ներծծված թղթե մեկուսացմամբ և չծորացող զանգվածով ներծծված մեկուսացմամբ մալուխներով իրականացվող մալուխների միացումները պետք է կատարվեն սևեռող-անցումային կցորդիչների միջոցով, եթե բնականոն ներծծված մեկուսացմամբ մալուխների անցկացման մակարդակը բարձր է չծորացող զանգվածով ներծծված մալուխների անցկացման մակարդակից` պահպանելով սույն ՏԿ-ի 14-րդ գլխի 17-րդ կետով սահմանված պահանջները:

5) 1 կՎ-ից բարձր լարման մալուխային գծերի վրա, որոնք իրականացվում են ճկուն մալուխներով` ռետինե մեկուսացմամբ և ռետինե ճկափողով, մալուխների միացումները պետք է կատարվեն տաք ռետինացմամբ` պատելով հակախոնավային լաքով:

6) Նոր կառուցվող մալուխային գծերի 1 կմ-ի համար միացնող կցորդիչների թիվը պետք է լինի ոչ ավելի`

ա) 1-ից մինչև 10 կՎ լարման, մինչև 3x95 մմ2 հատույթով եռաֆազ մալուխների համար` 4 հատ,

բ) 1-ից մինչև 10 կՎ լարման, 3x120-ից մինչև 3x240 մմ2 հատույթներով մալուխների համար` 5 հատ,

գ) 20-ից մինչև 35 կՎ լարման եռաֆազ մալուխների համար` 6 հատ, միաջիղ մալուխների համար` 2 հատ:

110-ից մինչև 220 կՎ լարման մալուխային գծերի համար միացնող կցորդիչների թիվը որոշվում է նախագծով:

Երկար մալուխային գծերի կառուցման համար մալուխների փոքրաչափ հատվածների օգտագործում չի թույլատրվում:

 

17. ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՀՈՂԱԿՑՈՒՄՆԵՐԸ

 

1) Մետաղական թաղանթով կամ զրահով մալուխները, ինչպես նաև մալուխային կառուցվածքները, որոնց վրա անցկացվում են մալուխները, պետք է հողակցված կամ զրոյացված լինեն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 27-րդ, 30-ից մինչև 36-րդ գլուխների պահանջներին համապատասխան:

2) ՈՒժային մալուխների մետաղական թաղանթները հողակցելիս կամ զրոյացնելիս` թաղանթը և զրահը միմյանց և կցորդիչների (ծայրային, միացնող և այլն) իրանների հետ պետք է միակցված լինեն ճկուն հաղորդալարով: Ալյումինե թաղանթով 6 կՎ-ից բարձր լարման մալուխների վրա թաղանթի և զրահի հողակցումը պետք է կատարվի առանձին հաղորդիչներով:

Մալուխների թաղանթների հաղորդականությունից մեծ հաղորդականությամբ հողակցող կամ զրոյական պաշտպանական հաղորդիչներ կիրառել չի պահանջվում, սակայն բոլոր դեպքերում հատույթը պետք է լինի ոչ պակաս 6 մմ2:

Ստուգիչ մալուխների հողակցող հաղորդիչների հատույթները պետք է ընտրել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 39-րդ, 40-րդ և 41-րդ գլուխների պահանջներին համապատասխան:

Եթե կառուցվածքի հենարանի վրա տեղակայված են արտաքին ծայրային կցորդիչ և պարպիչների լրակազմ, ապա զրահը, մետաղական թաղանթը և կցորդիչը պետք է միակցվեն պարպիչների հողակցող սարքվածքին: Միայն մալուխների մետաղական թաղանթների օգտագործումը, որպես հողակցող սարքվածք, այս դեպքում չի թույլատրվում:

Հենուղիները և ստորասրահները պետք է սարքավորված լինեն շանթապաշտպանությամբ` համաձայն շենքերի ու կառուցվածքների շանթապաշտպանության սարքման վերաբերյալ կազմակերպության ստանդարտի:

3) Ցածր ճնշման մալուխային յուղալեցուն գծերի վրա հողակցվում են ծայրային, միացնող և սևեռող կցորդիչները:

Ալյումինե թաղանթով մալուխների վրա յուղի լրասնուցող սարքվածքները պետք է գծերին միացվեն մեկուսացնող ներդիրների միջոցով, իսկ ծայրային կցորդիչների իրանները պետք է մեկուսացված լինեն մալուխների ալյումինե թաղանթներից: Նշված պահանջը չի տարածվում անմիջականորեն տրանսֆորմատորներ ներանցող մալուխային գծերի վրա:

Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի համար զրահապատ մալուխների կիրառման դեպքում յուրաքանչյուր հորի մեջ մալուխի զրահը կցորդչի երկու կողմից պետք է միացվի եռակցմամբ և հողակցվի:

4) Հողի մեջ անցկացված բարձր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի պողպատե խողովակաշարը պետք է հողակցված լինի բոլոր հորերում և ծայրերում, իսկ մալուխային կառույցներում անցկացվածները` ծայրերում և նախագծի մեջ հաշվարկով որոշվող միջանկյալ կետերում:

Պողպատե խողովակաշարի` կոռոզիայից ակտիվ պաշտպանության անհրաժեշտության դեպքում դրա հողակցումը կատարվում է այդ պաշտպանության պահանջներին համապատասխան, ընդ որում, պետք է ապահովված լինի հակաքայքայիչ ծածկույթի էլեկտրական դիմադրության ստուգման հնարավորությունը:

5) Մալուխային գիծն օդայինի (ՕԳ) անցնելու և ՕԳ-ի հենարանի մոտ հողակցման սարքվածքի բացակայության դեպքում մալուխային կցորդիչները (կայմային) թույլատրվում է հողակցել մալուխների մետաղական թաղանթներին միացմամբ, եթե մալուխի մյուս ծայրում մալուխային կցորդիչը միացված է հողակցող սարքվածքին, կամ մալուխային թաղանթի հողակցման դիմադրությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 31-ից մինչև 34-րդ գլուխներով սահմանված պահանջներին:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 961-Ն
Որոշում