Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0961.310807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(3-րդ մաս)

 

18. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Սույն գլխի 2-7-րդ կետերում տրված պահանջները տարածվում են 25 ՄՎտ և ավելի հզորությամբ ջերմային և հիդրոէլեկտրակայանների, 220-ից մինչև 500 կՎ լարման բաշխիչ սարքվածքների և ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգում հատուկ նշանակություն ունեցող բաշխիչ սարքվածքների և ենթակայանների վրա` պահպանելով սույն ՏԿ-ի 21-րդ գլխի 2-րդ կետով սահմանված պահանջները:

2) Էլեկտրական միացումների գլխավոր սխեման, սեփական կարիքների սխեման և օպերատիվ հոսանքի սխեման, սարքավորման ղեկավարումը և սարքավորման ու էլեկտրակայանի կամ ենթակայանի մալուխային տնտեսության դասավորվածքը պետք է իրականացվեն այնպես, որպեսզի մալուխային տնտեսությունում կամ դրանից դուրս հրդեհի առաջացման դեպքում բացառված լինեն էլեկտրակայանի մեկ բլոկից ավելի աշխատանքի խանգարումները, բաշխիչ սարքվածքների և ենթակայանների փոխպահուստավորող միացումների միաժամանակյա կորուստը, ինչպես նաև հրդեհների հայտնաբերման և հրդեհաշեջ համակարգերի շարքից դուրս գալը:

3) Էլեկտրակայանների հիմնական մալուխային հոսքերի համար պետք է նախատեսված լինեն մալուխային կառույցներ (հարկեր, թունելներ, հորաններ և այլն), որոնք մեկուսացված են տեխնոլոգիական սարքավորումից և բացառում են մալուխների մատչելիությունը կողմնակի անձանց համար:

Մալուխների հոսքը (խումբը) էլեկտրակայաններում զետեղելիս` մալուխային գծերի ուղեգծերը պետք է ընտրվեն` հաշվի առնելով`

ա) տեխնոլոգիական սարքավորանքի տաքացած մակերևույթներից մալուխների գերտաքացման կանխումը,

բ) փոշեհամակարգերի ապահովիչ սարքվածքներից փոշու արտանետումների (բոցավառումների և պայթյունների) դեպքում մալուխների վնասման կանխումը,

գ) տարանցիկ մալուխների անցկացման անթույլատրելիությունը հիդրոմոխրահեռացման տեխնոլոգիական թունելներում, ջրաքիմմաքրման սենքերում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ կան քիմիապես ագրեսիվ հեղուկով խողովակաշարեր:

4) Փոխպահուստավորող պատասխանատու մալուխային գծերը (ուժային, օպերատիվ հոսանքի, կապի միջոցների, ղեկավարման, ազդանշանման, հրշեջ համակարգերի և այլն) պետք է անցկացվեն այնպես, որպեսզի հրդեհների դեպքում բացառվի փոխպահուստավորող մալուխային գծերի միաժամանակյա կորստի հնարավորությունը: Մալուխային տնտեսության այն տեղամասերում, որտեղ վթարի առաջացումն սպառնում է դրա լայն տարածմանը, մալուխային հոսքերը պետք է բաժանել մեկը մյուսից մեկուսացված խմբերի: Մալուխների բաշխումն ըստ խմբերի ընդունվում է` կախված տեղային պայմաններից:

5) Մեկ էներգաբլոկի սահմաններում թույլատրվում են հրակայունության 0,25 ժ սահմանով մալուխային կառույցներ: Այն տեխնոլոգիական սարքավորումը, որը կարող է հրդեհի աղբյուր ծառայել (յուղով բաքեր, յուղակայաններ և այլն), պետք է ունենա ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահմանով պատնեշներ, որոնք բացառում են մալուխների բռնկումն այդ սարքավորման վրա հրդեհի առաջացման դեպքում:

Էլեկտրակայանի մեկ էներգաբլոկի սահմաններում թույլատրվում է մալուխների անցկացում հատուկ մալուխային կառույցներից դուրս` մեխանիկական վնասվածքներից և փոշու հյուսից, տեխնոլոգիական սարքավորման նորոգման դեպքում կայծերից և կրակից դրանց հուսալի պաշտպանվածության, մալուխային գծերի համար բնականոն ջերմաստիճանային պայմանների ապահովման և դրանց սպասարկման հարմարության պայմանների ապահովման դեպքում:

5 մ և ավելի բարձրության վրա մալուխների դասավորության դեպքում դրանց մոտենալու հնարավորությունն ապահովելու համար պետք է կառուցվեն հատուկ հարթակներ և անցամասեր:

Միակի մալուխների և մալուխների ոչ մեծ խմբերի (մինչև 20) համար շահագործման հարթակներ կարող են չկառուցվել, բայց այս դեպքում պետք է ապահովված լինի շահագործման պայմաններում մալուխների արագ փոխարինման և նորոգման հնարավորությունը:

Մեկ էներգաբլոկի սահմաններում հատուկ մալուխային կառույցներից դուրս մալուխներն անցկացնելիս` հնարավորին չափ պետք է ապահովվի դրանց բաժանումը տարբեր ուղեգծերով անցնող առանձին խմբերի:

6) Մալուխային հարկերն ու թունելները, որոնց մեջ տեղակայվում են էլեկտրակայանի տարբեր էներգաբլոկների մալուխները, ներառյալ կառավարման բլոկային վահանների տակ եղած մալուխային հարկերն ու թունելները, պետք է բաժանված լինեն ըստ բլոկների և առանձնացված լինեն մյուս սենքերից, մալուխային հարկերից, թունելներից, հորաններից, տուփախողովակներից և անցուղիներից չայրվող միջնորմերով և ծածկերով` ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահմանով, այդ թվում` մալուխների անցման տեղերում:

Միջնապատերով և ծածկերով մալուխների ենթադրվող անցման տեղերում մալուխների փոխարինման և լրացուցիչ անցկացման հնարավորություն ապահովելու նպատակով պետք է նախատեսվի չայրվող, 0,75 ժ հրակայունության սահմանով հեշտ քանդվող նյութից միջնորմ:

Ջերմային էլեկտրակայանների տարածված մալուխային կառույցներում պետք է նախատեսվեն վթարային ելքեր` մեկը մյուսից ոչ ավելի 50 մ հեռավորությամբ տեղադրված:

Էլեկտրակայանների մալուխային տնտեսությունները պետք է առանձնացված լինեն հեռացող ցանցային մալուխային թունելներից և հավաքիչներից չայրվող միջնորմերով` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով:

7) Դեպի փակ բաշխիչ սարքվածքների սենքեր և բաց բաշխիչ սարքվածքների կառավարման և պաշտպանության վահանների սենքեր մալուխների մուտքի տեղերը պետք է ունենան միջնորմեր` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով:

Էլեկտրակայանների կառավարման բլոկային վահանների մեջ մալուխների մուտքի տեղերը պետք է ծածկված լինեն ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման ունեցող միջնորմերով:

Մալուխային հորանները պետք է առանձնացված լինեն մալուխային թունելներից, հարկերից և այլ մալուխային կառույցներից չայրվող միջնորմերով` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով և ունենան ծածկեր վերևում և ներքևում: Տարածված հորանները ծածկերով անցնելիս (20 մ ոչ պակաս հեռավորությամբ դասավորված)` պետք է բաժանվեն հատվածամասերի` 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահման ունեցող չայրվող միջնորմերով:

Միջանցուկ մալուխային հորանները պետք է ունենան մուտքի դռներ և սարքավորված լինեն սանդուղքներով կամ հատուկ պահանգներով:

 

19. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀՈՂԻ ՄԻՋՈՎ

 

1) Մալուխային գծերն ուղղակիորեն հողի միջով անցկացնելու դեպքում մալուխները պետք է անցկացվեն խրամուղիներով և ներքևից լցված, իսկ վերևից ծածկված լինեն քար, շինարարական աղբ և խարամ չպարունակող մանր հողի շերտով:

Մալուխներն ամբողջ երկայնքով պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից` 35 կՎ-ից բարձր լարման դեպքում ծածկելով 50 մմ-ից ոչ պակաս հաստության երկաթբետոնե սալերով, իսկ մնացած դեպքում` սալերով կամ կավե սովորական աղյուսով` մալուխների ուղեգծի լայնությամբ մեկ շերտով, մեկ մալուխի համար` մալուխային գծի երկարությամբ: Սիլիկատային, ինչպես նաև կավե սնամեջ կամ ծակոտկեն աղյուսի կիրառում չի թույլատրվում:

20 կՎ-ից ցածր լարման մալուխները (բացի քաղաքային էլեկտրացանցերի մալուխներից) 1-ից մինչև 1,2 մ խորության վրա անցկացնելիս թույլատրվում է չպաշտպանել մեխանիկական վնասվածքներից:

Մինչև 1 կՎ մալուխներն այդպիսի պաշտպանություն պետք է ունենան միայն այն տեղամասերում, որտեղ հնարավոր են մեխանիկական վնասվածքներ (օրինակ` հաճախակի քանդման ենթակա վայրերում): Փողոցների ասֆալտե ծածկույթները և այլն դիտվում են որպես վայրեր, որտեղ փորել-քանդելը հազվադեպ է կատարվում:

2) Մալուխային գծերի տեղադրման խորությունը հատակագծման նիշից պետք է լինի ոչ պակաս` մինչև 20 կՎ լարման գծերինը` 0,7 մ, 35 կՎ գծերինը` 1 մ, փողոցները և հրապարակները հատելիս` անկախ լարումից 1 մ:

110-ից մինչև 220 կՎ լարման յուղալեցուն մալուխային գծերը հատակագծման նիշից պետք է ունենան ոչ պակաս 1,5 մ տեղադրման խորություն:

Գծերը շենք մտնելիս մինչև 5 մ երկարության տեղամասերում, ինչպես նաև ստորգետնյա կառույցների հետ դրանց փոխհատման տեղերում թույլատրվում է խորության փոքրացում մինչև 0,5 մ` մեխանիկական վնասվածքներից մալուխների պաշտպանության ապահովման դեպքում (օրինակ` անցկացում խողովակներով):

6-ից մինչև 10 կՎ լարման մալուխային գծերի անցկացումը վարելահողերով պետք է կատարվի 1 մ-ից ոչ պակաս խորությամբ, ընդ որում, ուղեգծի վրայի հողի շերտը կարող է զբաղեցվել ցանքերով:

3) Անմիջապես հողում անցկացված մալուխից մինչև շենքերի և կառույցների հիմքերը եղած լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,6 մ: Մալուխների անցկացումն ուղղակիորեն հողի մեջ` շենքերի և կառույցների հիմքերի տակով, չի թույլատրվում: Տարանցիկ մալուխները բնակելի և հանրային շենքերի նկուղներում և տեխնիկական ներքնատներում անցկացնելու դեպքում պետք է ղեկավարվել շինարարական նորմերով:

4) Մալուխային գծերը զուգահեռ անցկացնելիս` մալուխների լուսանցիկ հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս`

ա) 100 մմ` մինչև 10 կՎ լարման ուժային մալուխների միջև, ինչպես նաև դրանց ու ստուգիչ մալուխների միջև,

բ) 250 մմ` 20-ից մինչև 35 կՎ լարման մալուխների և դրանց ու այլ մալուխների միջև,

գ) 500 մմ` տարբեր կազմակերպությունների կողմից շահագործվող մալուխների միջև, ինչպես նաև ուժային մալուխների և կապի մալուխների միջև,

դ) 500 մմ` յուղալեցուն 110-ից մինչև 220 կՎ լարման մալուխների և այլ մալուխների միջև, ընդ որում, ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծերը մեկը մյուսից և այլ մալուխներից առանձնացվում են երկաթբետոնե սալերով, որոնք դրվում են կողով, բացի դրանից, պետք է կատարել կապի մալուխների վրա էլեկտրամագնիսական ներգործության հաշվարկ:

Անհրաժեշտության դեպքերում շահագործող կազմակերպությունների փոխհամաձայնությամբ, հաշվի առնելով տեղային պայմանները, թույլատրվում է նշված հեռավորությունների նվազեցում մինչև 100 մմ, իսկ մինչև 10 կՎ ուժային մալուխների և կապի մալուխների միջև, բացի բարձրհաճախականային հեռախոսային կապի համակարգերով խտացված շղթաներով մալուխներից` մինչև 250 մմ` պայմանով, որ մալուխները պաշտպանված են վնասվածքներից (անցկացում խողովակով, չայրվող միջնորմերի տեղակայում և այլն) որոնք կարող են առաջանալ մալուխներից մեկում կարճ միակցման դեպքում:

Ստուգիչ մալուխների միջև հեռավորությունը չի նորմավորվում:

5) Մալուխային գծերը տնկարկների գոտիներով անցկացնելիս` հեռավորությունը մալուխներից մինչև ծառերի բները պետք է լինի ոչ պակաս 2 մ: Թույլատրվում է այդ հեռավորության նվազեցում այն կազմակերպության համաձայնությամբ, որի տնօրինության տակ գտնվում են կանաչ տնկարկները` պայմանով, որ մալուխները տարվեն դրանց տակով անցկացված խողովակների միջով:

Թփուտների կանաչ գոտու սահմաններում մալուխներն անցկացնելիս թույլատրվում է նշված հեռավորությունները փոքրացնել մինչև 0,75 մ:

6) Զուգահեռ անցկացնելիս լուսանցիկ հեռավորությունն ըստ հորիզոնականի` 35 կՎ լարմամբ մալուխային գծերից և յուղալեցուն մալուխային գծերից մինչև խողովակաշարեր, ջրատարներ, կոյուղի և ջրաքաշ պետք է լինի ոչ պակաս 1 մ, մինչև ցածր ճնշման (0,0049 ՄՊա), միջին ճնշման (0,294 ՄՊա) և բարձր ճնշման (0,294-ից մինչև 0,588 ՄՊա) գազատարները` ոչ պակաս 1 մ, մինչև բարձր ճնշման (0,588-ից մինչև 1,176 ՄՊա)` գազատարները` ոչ պակաս 2 մ, մինչև ջերմատարները` ըստ սույն գլխի 7-րդ կետի:

Նեղվածք պայմաններում մինչև 35 կՎ լարման մալուխային գծերի համար թույլատրվում է նշված հեռավորությունների, բացառությամբ մինչև տաք հեղուկներով և գազերով խողովակաշարեր եղած հեռավորությունները, նվազեցում մինչև 0,5 մ` առանց մալուխների հատուկ պաշտպանության, և մինչև 0,25 մ` մալուխները խողովակների միջով անցկացնելիս: Յուղալեցուն 110-ից մինչև և 220 կՎ լարման մալուխային գծերի համար մոտեցման 50 մ-ից ոչ ավելի երկարության տեղամասերում թույլատրվում է մինչև խողովակաշարեր, բացառությամբ տաք հեղուկներով և գազերով խողովակաշարերի, ըստ հորիզոնականի լուսանցիկ հեռավորության նվազեցում` մինչև 0,5 մ` յուղալեցուն մալուխների և խողովակաշարերի միջև մեխանիկական վնասվածքը բացառող պաշտպանիչ պատ սարքելու պայմանով:

Խողովակաշարերի վերևից և տակից մալուխների զուգահեռ անցկացում չի թույլատրվում:

7) Մալուխային գիծը ջերմատարին զուգահեռ անցկացնելիս մալուխի և ջերմատարի անցուղու պատի միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 2 մ, կամ մալուխային գծի հետ մոտեցման ամբողջ տեղամասում ջերմատարը պետք է ունենա այնպիսի ջերմամեկուսացում, որպեսզի տարվա ցանկացած եղանակին մալուխների անցման տեղում ջերմատարի կողմից հողի լրացուցիչ տաքացումը չգերազանցի 100 oC-ը` մինչև 10 կՎ լարման մալուխային գծերի համար, և 50 oC-ը` 20-ից մինչև 220 կՎ գծերի համար:

8) Մալուխային գիծը երկաթուղուն զուգահեռ անցկացնելիս` մալուխները պետք է անցկացվեն երկաթուղու օտարման գոտուց դուրս: Մալուխների անցկացումն օտարման գոտու սահմաններում կարելի է կատարել միայն տրանսպորտային կազմակերպությունների հետ համաձայնեցնելով, ընդ որում, մալուխից մինչև երկաթուղու առանցք հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 3,25 մ, իսկ էլեկտրաֆիկացված երկաթուղու համար` ոչ պակաս 10,75 մ: Նեղվածք պայմաններում թույլատրվում է նշված հեռավորությունների նվազեցում, ընդ որում, մոտեցման ամբողջ տեղամասում մալուխները պետք է անցկացվեն բլոկների կամ խողովակների միջով:

Հաստատուն հոսանքով էլեկտրաֆիկացված երկաթուղիներում բլոկները կամ խողովակները պետք է լինեն մեկուսացնող` ասբեստացեմենտային, հանքաձյութով (գուդրոնով) կամ բիտումով ներծծված և այլն:

9) Մալուխային գիծը տրամվայի ուղիներին զուգահեռ անցկացնելիս` մալուխից մինչև տրամվայի ուղու առանցքը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 2,75 մ: Նեղվածք պայմաններում թույլատրվում է այդ հեռավորության նվազեցում` պայմանով որ մալուխները մոտեցման ամբողջ տեղամասում անցկացվեն սույն գլխի 8-րդ կետում նշված մեկուսացնող բլոկների կամ խողովակների միջով:

10) Մալուխային գծերն ավտոմոբիլային I և II կարգի ճանապարհներին

(ճանապարհների կարգի սահմանումը` ըստ ՀՀՇՆ IV-11.05.02-99) զուգահեռ անցկացնելիս` մալուխները պետք է անցկացվեն առվի կամ լիրաթմբի ստորոտի արտաքին կողմից` եզերքից ոչ պակաս 1 մ, կամ եզրաքարից ոչ պակաս 1,5 մ հեռավորության վրա: Նշված հեռավորության նվազեցումը թույլատրվում է յուրաքանչյուր առանձին դեպքում` համաձայնեցնելով ճանապարհները շահագործող համապատասխան կազմակերպության հետ:

11) Մալուխային գիծը 110 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ին զուգահեռ անցկացնելիս` հեռավորությունը մալուխից մինչև գծի եզրային հաղորդալարով անցնող ուղղաձիգ հարթությունը պետք է լինի ոչ պակաս 10 մ: Լուսանցիկ հեռավորությունը մալուխային գծից մինչև 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի հենարանների հողակցված մասերն ու հողակցիչները պետք է լինի ոչ պակաս 5 մ` մինչև 35 կՎ լարման, 10 մ` 110 կՎ և ավելի բարձր լարման դեպքում: Նեղվածք պայմաններում հեռավորությունը մալուխային գծերից մինչև 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի առանձին հենարանների ստորգետնյա մասերն ու հողակցիչները թույլատրվում է ոչ պակաս 2 մ, ընդ որում, հեռավորությունը մալուխից մինչև ՕԳ-ի հաղորդալարով անցնող ուղղաձիգ հարթությունը չի նորմավորվում:

Լուսանցիկ հեռավորությունը մալուխային գծից մինչև 1 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի հենարանը պետք է լինի ոչ պակաս 1 մ, իսկ մոտեցման տեղամասում մալուխը մեկուսացնող խողովակով անցկացնելիս` 0,5 մ:

Էլեկտրակայանների և ենթակայանների տարածքում նեղվածք պայմաններում թույլատրվում է մալուխային գծերն անցկացնել օդային կապի (հոսանատարների) և 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի հենարանների ստորգետնյա մասից ոչ պակաս 0,5 մ հեռավորության վրա, եթե այդ հենարանների հողակցող սարքվածքները միակցված են ենթակայանի հողակցման շղթային:

12) Մալուխային գծերով այլ մալուխներ հատելու դեպքում դրանք պետք է առանձնացվեն ոչ պակաս 0,5 մ հաստությամբ հողի շերտով. այդ հեռավորությունը նեղվածք պայմաններում մինչև 35 կՎ լարման մալուխների համար կարող է նվազեցվել մինչև 0,15 մ` պայմանով, որ հատման ամբողջ տեղամասում` գումարած 1 մ յուրաքանչյուր կողմից, մալուխներն առանձնացվեն բետոնե սալերով կամ բետոնե կամ նույն ամրության այլ նյութից խողովակներով, ընդ որում, կապի մալուխները պետք է դասավորվեն ուժային մալուխներից ավելի բարձր:

13) Մալուխային գծերով խողովակաշարերը, ընդ որում, նավթա- և գազատարները հատվելիս` մալուխների և խողովակաշարի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ: Թույլատրվում է այդ հեռավորության նվազեցում` մինչև 0,25 մ` պայմանով, որ հատման տեղամասում (գումարած ոչ պակաս 2 մ յուրաքանչյուր կողմից) մալուխն անցկացվի խողովակների միջով:

Յուղալեցուն մալուխային գծերով խողովակաշարերը հատելիս դրանց միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ: Նեղվածք պայմանների համար թույլատրվում է հեռավորությունն ընդունել ոչ պակաս 0,25 մ, բայց մալուխները խողովակներում կամ կափարիչով, երկաթբետոնե վաքում անցկացնելու պայմանի դեպքում:

14) Մինչև 35 կՎ լարման մալուխային գծերով ջերմատարները փոխհատելիս` մալուխի և ջերմատարի ծածկի միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ, իսկ նեղվածք պայմաններում` ոչ պակաս 0,25 մ: Ընդ որում, հատման տեղամասում (գումարած 2-ական մետր եզրային մալուխների յուրաքանչյուր կողմից) ջերմատարը պետք է ունենա այնպիսի ջերմամեկուսացում, որ հողի ջերմաստիճանը չբարձրանա 10 oC ավելի` ամառային ամենաբարձր ջերմաստիճանից, և 15 oC ավելի` ձմեռային ամենացածրից:

Այն դեպքերում, երբ նշված պայմանները չեն կարող պահպանվել, թույլատրվում է հետևյալ միջոցառումներից որևէ մեկը` մալուխների խորացում մինչև 0,5 մ` 0,7 մ-ի փոխարեն (տե՛ս սույն գլխի 2-րդ կետը), մեծ հատույթի մալուխային ներդիրի կիրառում, ջերմատարի տակով մալուխների անցկացում խողովակների միջով` դրանից ոչ պակաս 0,5 մ հեռավորության վրա, ընդ որում, խողովակները պետք է դասավորվեն այնպես, որպեսզի մալուխների փոխարինումը հնարավոր լինի կատարել առանց հողային աշխատանքների (օրինակ` խողովակների ծայրերը մտցնել խցերի մեջ):

Յուղալեցուն մալուխային գծով ջերմատարը փոխհատելիս` մալուխների և ջերմատարի ծածկի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ, նեղվածք պայմաններում` ոչ պակաս 0,5 մ: Ընդ որում, փոխհատման տեղամասում (գումարած 3-ական մետր եզրային մալուխների յուրաքանչյուր կողմից) ջերմատարը պետք է ունենա այնպիսի ջերմամեկուսացում, որպեսզի տարվա ցանկացած եղանակին հողի ջերմաստիճանը չբարձրանա 5 oC -ից ավելի:

15) Մալուխային գծերով երկաթուղիները և ավտոմոբիլային ճանապարհները հատելիս` մալուխները պետք է անցկացվեն թունելների, բլոկների կամ խողովակների միջով, օտարման գոտու ամբողջ լայնությամբ` ճանապարհի պաստառից ոչ պակաս 1 մ և կողմնատար առվից ոչ պակաս 0,5 մ խորության վրա: Օտարման գոտու բացակայության դեպքում անցկացման նշված պայմանները պետք է կատարվեն միայն փոխհատման տեղամասում` գումարած 2-ական մետր ճանապարհի պաստառի երկու կողմից:

Հաստատուն հոսանքով էլեկտրաֆիկացված կամ էլեկտրաֆիկացման ենթակա երկաթուղիների հետ մալուխային գծերի փոխհատման դեպքում բլոկները և խողովակները պետք է լինեն մեկուսացնող (տե՛ս սույն գլխի 8-րդ կետը): Փոխհատման տեղը պետք է գտնվի սլաքներից, խաչկապերից և ներծծող մալուխների` ռելսերին միանալու տեղերից ոչ պակաս 10 մ հեռավորության վրա: Մալուխների փոխհատումն էլեկտրաֆիկացված ռելսուղիների հետ պետք է կատարվի ուղու առանցքի նկատմամբ 75-900 անկյան տակ:

Բլոկների և խողովակների ծայրերը ոչ պակաս 300 մմ խորությամբ պետք է ընկղմված լինեն անջրանցիկ (տրորված) կավով պատված ջութե հյուսված քուղերում: Շարժման փոքր ինտենսիվությամբ արդյունաբերական նշանակության փակուղային ճանապարհները, ինչպես նաև հատուկ ուղիների (օրինակ` սահահարթակների վրա և այլն) հետ փոխհատվելիս, մալուխները պետք է անցկացվեն ուղղակիորեն հողի միջով:

Մալուխային գծերի ուղեգծերը նոր կառուցվող ոչ էլեկտրաֆիկացված երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատվելիս` գործող մալուխային գծերի վերաանցկացում չի պահանջվում: Մալուխների նորոգման դեպքի համար փոխհատման տեղում պետք է պահվեն անհրաժեշտ քանակությամբ պահուստային բլոկներ կամ խողովակներ` կիպ լցափակված ճակատներով:

Մալուխային գիծն օդայինի անցնելու դեպքում մալուխը պետք է դուրս գա մակերևույթ` լիցքաթմբի ստորոտից կամ պաստառի եզրից ոչ պակաս 3,5 մ հեռավորության վրա:

16) Մալուխային գծերը տրամվայի ուղիների հետ փոխհատվելիս մալուխները պետք է անցկացվեն մեկուսացնող բլոկների կամ խողովակների միջով (տե՛ս սույն գլխի 8-րդ կետը): Փոխհատումը պետք է կատարվի սլաքներից, խաչկապերից և ներծծող մալուխները ռելսերին միացնելու տեղից ոչ պակաս 3 մ հեռավորության վրա:

17) Բակեր, ավտոտնակներ և այլ` ավտոտրանսպորտի ուղեմուտքերի հետ մալուխային գծերի փոխհատման դեպքում մալուխների անցկացումը պետք է կատարվի խողովակների միջով: Մալուխները պետք է նույնպիսի եղանակով պաշտպանված լինեն նաև առվակների և առուների փոխհատման տեղերում:

18) Մալուխային գծերի վրա մալուխային կցորդիչներ տեղակայելիս մալուխային կցորդչի իրանի և մոտակա մալուխի միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 250 մմ:

Կտրուկ թեքություններ ունեցող ուղեգծերով մալուխային գծեր անցկացնելիս դրանց վրա մալուխային կցորդիչների տեղակայում կարելի է միայն բացառիկ դեպքերում:

Այդպիսի տեղամասերում մալուխային կցորդիչներ տեղակայելու անհրաժեշտության դեպքում դրանց տակ պետք է արվեն հորիզոնական հարթակներ:

Կցորդիչների վնասման դեպքում դրանց վերահավաքակցման հնարավորությունն ապահովելու համար մալուխային գծի վրա պահանջվում է մալուխը կցորդչի երկու կողմերից տեղադրել պաշարով:

19) Մալուխային գծի ուղեգծում վտանգավոր մեծության թափառող հոսանքների առկայության դեպքում անհրաժեշտ է`

ա) փոխել մալուխային գծի ուղեգիծը, որպեսզի շրջանցվեն վտանգավոր գոտիները,

բ) ուղեգիծը փոխելու անհնարինության դեպքում նախատեսել միջոցառումներ` թափառող հոսանքների մակարդակն առավելագույնս իջեցնելու համար, կիրառել կոռոզիոն ներգործության նկատմամբ բարձր կայունության մալուխներ, իրագործել մալուխների ակտիվ պաշտպանություն էլեկտրակոռոզիոն ներգործությունից:

Ագրեսիվ բնահողերում և անթույլատրելի արժեքներով թափառող հոսանքների առկայությամբ գոտիներում մալուխներ անցկացնելիս պետք է կատարվի կատոդային բևեռացում (էլեկտրադրենաժների, պաշտպանամետաղների տեղակայում, կատոդային պաշտպանություն): Էլեկտրադրենաժների սարքվածքների միացման ցանկացած եղանակի դեպքում ներծծման տեղամասերում պետք է պահպանվեն պոտենցիալների տարբերությունների նորմերը: Չի թույլատրվում կիրառել արտաքին հոսանքով կատոդային պաշտպանություն այն մալուխների վրա, որոնք անցկացված են աղուտային բնահողերի կամ աղակալած ջրամբարների միջով:

Կոռոզիայից մալուխային գծերի պաշտպանության անհրաժեշտությունը պետք է որոշվի էլեկտրական չափումների և բնահողի նմուշների քիմիական վերլուծության համատեղ տվյալներով: Մալուխային գծերի պաշտպանությունը կոռոզիայից ստորգետնյա հարակից կառույցների աշխատանքի վտանգավոր պայմաններ չպետք է ստեղծի: Քայքայումից պաշտպանության նախագծված միջոցառումները պետք է իրագործվեն մինչև նոր մալուխային գիծը շահագործման հանձնելը: Հողի մեջ թափառող հոսանքների առկայության դեպքում անհրաժեշտ է մալուխային գծերի վրա տեղակայել հսկիչ կետեր այն տեղերում և հեռավորությունների վրա, որոնք թույլ են տալիս որոշել վտանգավոր գոտիների սահմանները, որն անհրաժեշտ է պաշտպանության միջոցների հետագա նպատակահարմար ընտրման և տեղաբաշխման համար:

Մալուխային գծերի վրա պոտենցիալների վերահսկման համար թույլատրվում է օգտագործել մալուխների ելքերը տրանսֆորմատորային ենթակայաններից, բաշխիչ կետերից և այլն:

 

20. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԲԼՈԿՆԵՐՈՎ, ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՎԱՔԵՐՈՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1) Մալուխային բլոկների պատրաստման, ինչպես նաև խողովակների մեջ մալուխներն անցկացնելու համար թույլատրվում է կիրառել պողպատե, թուջե, ասբեստացեմենտե, բետոնե, խեցեղեն և նման այլ խողովակներ: Բլոկների և խողովակների համար նյութեր ընտրելիս պետք է հաշվի առնել գետնաջրերի մակարդակը և դրանց ագրեսիվությունը, ինչպես նաև թափառող հոսանքների առկայությունը:

Ցածր ճնշման յուղալեցուն միաֆազ մալուխներն անհրաժեշտ է անցկացնել միայն ասբեստացեմենտային և ոչ մագնիսական նյութից այլ խողովակների միջով, ընդ որում, յուրաքանչյուր ֆազ պետք է անցկացվի առանձին խողովակով:

2) Անցուղիների քանակը բլոկներում, դրանց միջև հեռավորությունները և դրանց չափսը պետք է ընտրվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 10-րդ գլխի 9-րդ կետի պահանջներին համապատասխան:

3) Յուրաքանչյուր մալուխային բլոկ պետք է ունենա մինչև 15 տոկոս պահուստային անցուղիներ, բայց մեկ անցուղուց ոչ պակաս:

4) Մալուխային բլոկների և խողովակների` հողի մեջ տեղադրման խորությունը պետք է ընդունվի ըստ տեղային պայմանների, բայց լինի սույն ՏԿ-ի 19-րդ գլխի 2-րդ կետում տրված մեծություններից ոչ պակաս` հաշվելով մինչև վերին մալուխը: Փակ տարածքներում և արտադրական սենքերի հատակներում մալուխային բլոկների և խողովակների տեղադրման խորությունը չի նորմավորվում:

5) Մալուխային բլոկները պետք է ունենան ոչ պակաս 0,2 տոկոս թեքություն` հորերի ուղղությամբ: Նույնպիսի թեքություն անհրաժեշտ է պահպանել նաև մալուխների համար խողովակներ անցկացնելիս:

6) Մալուխային գծերի համար անմիջապես հողի մեջ խողովակներ անցկացնելիս նվազագույն լուսանցիկ հեռավորությունները խողովակների միջև, դրանց և այլ մալուխների ու կառույցների միջև պետք է ընդունվեն, ինչպես առանց խողովակների անցկացրած մալուխների համար (տե՛ս սույն ՏԿ-ի 19-րդ գլխի 4-րդ կետը):

Մալուխային գծերը շինության հատակով խողովակների միջով անցկացնելիս հեռավորությունները դրանց միջև ընդունվում են, ինչպես հողում անցկացնելիս:

7) Այն տեղերում, որտեղ փոխվում է բլոկների միջով անցկացված մալուխային գծերի ուղեգծի ուղղությունը, ինչպես և մալուխների ու մալուխային բլոկների հողի մեջ մտնելու տեղերում, պետք է կառուցվեն մալուխային հորեր, որոնք ապահովում են մալուխների հարմար միջաձգումն ու դրանց հեռացումը բլոկներից: Այդպիսի հորեր պետք է կառուցվեն նաև ուղեգծի ուղղագիծ մասերում` մեկը մյուսից այնպիսի հեռավորությամբ, ինչը որոշվում է մալուխների սահմանային թույլատրելի միջաձգմամբ:

Մինչև 10 մալուխների և 35 կՎ-ից ոչ բարձր լարման դեպքում մալուխների անցումը բլոկներից հող թույլատրվում է իրագործել առանց մալուխային հորերի: Ընդ որում, բլոկներից մալուխների ելքի տեղերը պետք է լցափակվեն անջրանցիկ նյութով:

8) Բլոկներից և խողովակներից մալուխային գծերի անցումը շենքեր, թունելներ, նկուղներ և այլն, պետք է իրականացվի հետևյալ եղանակներից մեկով` դրանց մեջ բլոկների և խողովակների անմիջական ներանցմամբ, շենքերի ներսում հորեր կամ գետնախորշեր, կամ դրանց արտաքին պատերի մոտ խցեր կառուցելով:

Պետք է նախատեսվեն միջոցներ` բացառելու համար խողովակների կամ որմնանցքերի միջով ջրի և մանր կենդանիների թափանցումը խրամուղուց շենք, թունել և այլն:

9) Մալուխային բլոկների անցուղիներն ու խողովակները, ինչպես նաև դրանց ելքերն ու միացումները պետք է ունենան մշակված և մաքրված մակերևույթ` միջաձգման ժամանակ մալուխների թաղանթների մեխանիկական վնասվածքները կանխելու համար: Բլոկներից մալուխային կառույցներ և խցեր գնացող մալուխների ելքերում պետք է նախատեսվեն միջոցառումներ` քերամաշումից և ճաքճքումից թաղանթների վնասվելը կանխելու համար (էլաստիկ տակդիրների կիրառում, ծռվածքի անհրաժեշտ շառավիղների պահպանում և այլն):

10) ԲԲՍ տարածքում գետնաջրերի բարձր մակարդակի դեպքում պետք է նախապատվությունը տալ մալուխների անցկացման վերգետնյա եղանակներին (վաքերի կամ տուփախողովակների միջով): Վերգետնյա վաքերը և դրանց ծածկման սալերը պետք է լինեն երկաթբետոնից: Ճոռերը պետք է տեղադրվեն ոչ պակաս 0,2 տոկոս թեքությամբ բետոնե հատուկ տակդիրների վրա` պլանավորված ուղեգծով այնպես, որ չխանգարեն հեղեղաջրերի հոսքին: Վերգետնյա վաքերի հատակում հեղեղաջրերի հոսքն ապահովող որմնանցքերի առկայության դեպքում թեքություն ստեղծել չի պահանջվում:

Մալուխների անցկացման համար մալուխային վաքեր կիրառելիս` պետք է ապահովված լինեն ԲԲՍ տարածքով երթանցը և անհրաժեշտ մեքենաների ու մեխանիզմների մոտենալու հնարավորությունը սարքավորմանը` նորոգման ու շահագործման աշխատանքների կատարման համար: Այդ նպատակով երկաթբետոնե սալերով պետք է սարքվեն անցատեղեր վաքերի վրայով` հաշվի առնելով բեռնվածությունն անցնող տրանսպորտից, պահպանելով միևնույն մակարդակի վրա վաքերի դասավորությունը: Մալուխային վաքեր կիրառելիս ճանապարհների և անցատեղերի տակով մալուխների անցկացումը վաքերից ներքև դասավորված խողովակների, անցուղիների, խրամուղիների միջով չի թույլատրվում:

Մալուխների ելքը վաքերից դեպի կառավարման և պաշտպանության պահարաններ պետք է կատարվի հողի մեջ չխորացված խողովակների միջով: Մալուխային միջակապերի անցկացումը ԲԲՍ-ի մեկ բջջի սահմաններում թույլատրվում է խրամուղու միջով, ընդ որում, կառավարման և ռելեական պաշտպանության պահարաններին մալուխների ելանցքի համար մալուխների պաշտպանության նպատակով խողովակների կիրառում չի թույլատրվում: Մալուխների պաշտպանությունը մեխանիկական վնասվածքներից պետք է կատարվի այլ եղանակներով (անկյունակի, շվելերի և այլնի կիրառմամբ):

 

21. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1) Բոլոր տեսակի մալուխային կառույցները պետք է կատարվեն` հաշվի առնելով լրացուցիչ մալուխների անցկացման հնարավորությունը` նախագծով նախատեսված մալուխների քանակի 15 տոկոսի չափով (մալուխների փոխարինում հավաքակցման ընթացքում, լրացուցիչ անցկացում հետագա շահագործման ժամանակ և այլն):

2) Մալուխային հարկերը, թունելները, ստորասրահները, հենուղիները և հորանները պետք է առանձնացված լինեն մյուս սենքերից և հարևան մալուխային կառույցներից ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման ունեցող չայրվող միջնորմերով և ծածկերով: Երկար թունելները նույնպիսի միջնորմերով պետք է բաժանվեն հատվածամասերի.

150 մ-ից ոչ ավելի երկարությամբ` ուժային և ստուգիչ մալուխների, և 100 մ-ից ոչ ավելի` յուղալեցուն մալուխների առկայության դեպքում: Կրկնակի հատակի յուրաքանչյուր հատվածամասի մակերեսը պետք է լինի 600 մ2 -ից ոչ ավելի:

0,75 ժ հրակայունության սահմանով մալուխային կառույցների և միջնապատերի դռները պետք է ունենան ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման` սույն ՏԿ-ի 18-րդ գլխի 1-ին կետում թվարկված էլեկտրակայանքներում, և 0,6 ժ` մնացած էլեկտրակայանքներում:

Մալուխային կառույցներից ելքերը պետք է նախատեսված լինեն դեպի դուրս, կամ այնպիսի արտադրական սենքեր, որոնք չեն հանդիսանում հրդեհավտանգ կամ պայթյունավտանգ: Մալուխային կառույցներից ելքերի քանակը և դասավորությունը պետք է որոշվի տեղային պայմաններով, բայց չլինի երկուսից պակաս: 25 մ-ից ոչ ավելի երկարության մալուխային կառուցվածքի դեպքում թույլատրվում է ունենալ մեկ ելք:

Մալուխային կառույցների դռները պետք է լինեն ինքնափակվող կիպ փեղկերով: Մալուխային կառույցներից ելքային դռները պետք է բացվեն դեպի դուրս և ունենան փականքներ, որոնք մալուխային կառույցներից բացվեն առանց բանալու, իսկ հատվածամասերի միջև դռները պետք է բացվեն մոտակա ելքի ուղղությամբ և սարքավորվեն դրանց փակ վիճակում պահող սարքվածքներով:

Սպասարկման կամրջակներով միջանցուկ մալուխային հենուղիները պետք է ունենան սանդուղքներով մուտքեր: Մուտքերի միջև հեռավորությունը պետք է լինի 150 մ-ից ոչ ավելի: Հենուղու ճակատից մինչև դրա մուտքը հեռավորությունը չպետք է գերազանցի 25 մ-ը:

Մուտքերը պետք է ունենան դռներ, որոնք կանխում են մալուխային տնտեսության սպասարկման հետ կապ չունեցող անձանց ազատ մուտքը հենուղի: Դռները պետք է ունենան ինքնափակվող փականքներ, որոնք հենուղու ներսի կողմից բացվեն առանց բանալու:

Մալուխային ստորասրահի մուտքերի միջև հեռավորությունը դրանում մինչև 35 կՎ մալուխների անցկացման դեպքում պետք է լինի 150 մ-ից, իսկ յուղալեցուն մալուխների դեպքում` 120 մ-ից ոչ ավելի:

Արտաքին մալուխային հենուղիներն ու ստորասրահները պետք է ունենան հիմնական կրող շինարարական կառուցվածքներ (սյուներ, հեծաններ)` ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահմանով երկաթբետոնից կամ ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահմանով պողպատե գլոցվածքից:

Շենքերի և կառույցների կրող կառուցվածքները, որոնք կարող են վտանգավոր ձևախախտման ենթարկվել կամ նվազեցնել մեխանիկական ամրությունն այդ կառուցվածքների մոտով արտաքին մալուխային հենուղիներով և ստորասրահներով անցկացված մալուխների խմբի (հոսքի) այրման դեպքում, պետք է ունենան պաշտպանություն, որը կապահովի պաշտպանվող կառուցվածքների ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահմանը:

Մալուխային ստորասրահները պետք է բաժանվեն ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման ունեցող չայրվող միջնապատերով հակահրդեհային հատվածամասերի: Սրահների հատվածամասերի երկարությունը պետք է լինի 150 մ-ից ոչ ավելի` դրանցում մինչև 35 կՎ լարման մալուխներ անցկացնելիս, և 120 մ-ից ոչ ավելի` յուղալեցուն մալուխներ անցկացնելիս: Մասնակիորեն ծածկված արտաքին մալուխային ստորասրահների վրա նշված պահանջները չեն տարածվում:

3) Թունելներում և անցուղիներում պետք է իրականացվեն միջոցառումներ` դրանց մեջ տեխնոլոգիական ջրերի և յուղի թափանցումը կանխելու համար, ինչպես նաև ապահովված լինի գետնաջրերի և հեղեղաջրերի հեռացումը: Դրանցում հատակները պետք է ունենան ոչ պակաս 0,5 տոկոս թեքություն դեպի ջրահավաքները կամ հեղեղատար կոյուղին: Անցումը թունելի մի հատվածամասից մյուսը` տարբեր մակարդակների վրա դրանց դասավորության դեպքում պետք է իրագործվի 15 աստիճանից ոչ մեծ վերելքի անկյամբ թեք հարթակով: Թունելների հատվածամասերի միջև աստիճաններ սարքելն արգելվում է:

Մալուխային անցուղիներում, որոնք կառուցված են սենքերից դուրս և դասավորված են գետնաջրերի մակարդակից բարձր, թույլատրվում է տոփանված խճից կամ ավազից` 10-ից մինչև 15 սմ հաստությամբ ջրաքաշ լցվածքով հողե հատակ:

Թունելներում պետք է նախատեսված լինեն ջրաքաշ մեխանիզմներ, ընդ որում, ջրի բարձր մակարդակների հասնելու հավանականության դեպքերում պետք է կիրառել դրանց ավտոմատ գործարկումը` կախված ջրի մակարդակից: Գործարկիչ սարքերն ու էլեկտրաշարժիչները պետք է ունենան այնպիսի կատարում, որը թույլ տա դրանց աշխատանքը բացառիկ թաց տեղերում:

Հենուղու և միջանցուկային տիպի ստորասրահի` մի նիշից մյուսն անցնելու դեպքում պետք է արվի թեք հարթակ` 15 աստիճանից ոչ ավելի թեքությամբ: Որպես բացառություն` թույլատրվում է սարքել 1:1 թեքությամբ սանդուղքներ:

4) Մալուխային անցուղիները և կրկնակի հատակները բաշխիչ սարքվածքներում և սենքերում պետք է ծածկվեն հանովի չայրվող սալերով: Էլեկտրամեքենայական և նման սենքերում անցուղիները պետք է ծածկել ակոսած պողպատով, իսկ կառավարման վահանների մանրատախտակե հատակով սենքերում` մանրատախտակե փայտե վահաններով, որոնք տակից պաշտպանված են հրակայուն նյութով և դրա վրայից` թիթեղով: Անցուղիների և կրկնակի հատակների ծածկը պետք է հաշվարկված լինի դրա վրա համապատասխան սարքավորման տեղաշարժման համար:

5) Շենքերից դուրս մալուխային անցուղիները պետք է հանովի սալերի վրայից ծածկվեն ոչ պակաս 0,3 մ հաստությամբ հողի շերտով: Ցանկապատված տարածքներում մալուխային անցուղիների հանովի սալերի վրայից հողով ծածկելը պարտադիր չէ: Ծածկի` ձեռքով հանվող առանձին սալի զանգվածը չպետք է գերազանցի 70 կգ-ը: Սալերը պետք է ունենան բարձրացման հարմարանք:

6) Այն տեղամասերում, որտեղ կարող է լցվել հալված մետաղ, բարձր ջերմաստիճանի հեղուկներ կամ նյութեր, որոնք մալուխների մետաղական թաղանթների վրա քայքայիչ ներգործություն կթողնեն, մալուխային անցուղիների կառուցում չի թույլատրվում: Նշված տեղամասերում չի թույլատրվում սարքել նաև հավաքիչների և թունելների մտոցներ (ելանցքեր):

7) Շենքերից դուրս ստորգետնյա թունելները ծածկի վրայից պետք է ունենան ոչ պակաս 0,5 մ հաստությամբ հողի շերտ:

8) Կառույցներում մալուխների և ջերմատարների համատեղ անցկացման դեպքում մալուխների դասավորության տեղում ջերմատարի կողմից օդի լրացուցիչ տաքացումը տարվա ցանկացած ժամանակ չպետք է գերազանցի 5 oC-ը, որի համար պետք է նախատեսված լինեն օդափոխություն և խողովակների ջերմամեկուսացում:

9) Մալուխային կառույցներում մալուխները պետք է անցկացնել ամբողջական շինարարական երկարություններով, իսկ մալուխների տեղաբաշխումը կառույցներում պետք է կատարվի հետևյալ կերպ`

ա) ստուգիչ մալուխները և կապի մալուխները պետք է տեղաբաշխել միայն ուժային մալուխների տակ կամ միայն դրանցից վերև, ընդ որում, դրանք պետք է առանձնացնել միջնորմով: Փոխհատման կամ ճյուղավորման տեղերում թույլատրվում է ստուգիչ և կապի մալուխների անցկացում ուժային մալուխներից վերև ու ներքև,

բ) ստուգիչ մալուխները թույլատրվում է անցկացնել մինչև 1 կՎ լարման ուժային մալուխների կողքով,

գ) մինչև 1 կՎ լարման ուժային մալուխները պետք է անցկացնել 1 կՎ-ից բարձր լարման մալուխների վերևից, ընդ որում, դրանք պետք է առանձնացնել միջնորմով,

դ) մալուխների տարբեր խմբերը` գեներատորների, տրանսֆորմատորների և այլնի աշխատանքային և պահուստային 1 կՎ-ից բարձր լարման մալուխները, 1-ին կարգի էլեկտրաընդունիչներ սնողները, պետք է անցկացնել հորիզոնական տարբեր մակարդակների վրա և առանձնացնել միջնորմերով,

ե) սույն կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում նշված բաժանիչ միջնորմերը պետք է լինեն չայրվող` ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահմանով:

Օդամեխանիկական փրփուրի կամ փոշիացած ջրի օգտագործմամբ ավտոմատ հրդեհամարման կիրառման դեպքում թույլատրվում է սույն կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում նշված միջնորմերը չտեղակայել:

Արտաքին մալուխային հենուղիների վրա և մասնակիորեն ծածկված արտաքին մալուխային ստորասրահներում սույն կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում նշված բաժանիչ միջնորմերի տեղակայում չի պահանջվում: Ընդ որում, փոխպահուստավորող ուժային մալուխային գծերը (բացառությամբ 1-ին կարգի հատուկ խմբի էլեկտրաընդունիչների գծերի) պետք է անցկացնել դրանց միջև 600 մմ-ից ոչ պակաս հեռավորությամբ և պետք է դասավորել. հենուղիների վրա` կրող կառուցատարրի թռիչքի երկու կողմերով (հեծաններ, ֆերմաներ), ստորասրահներում` անցամասից տարբեր ուղղություններով:

10) Յուղալեցուն մալուխները պետք է անցկացնել առանձին մալուխային կառույցներով: Թույլատրվում է դրանց անցկացումն այլ մալուխների հետ համատեղ, ընդ որում, յուղալեցուն մալուխները պետք է տեղավորել մալուխային կառույցի ստորին մասում և մյուս մալուխներից առանձնացնել ոչ պակաս 0,75 ժ հրակայունության սահման ունեցող հորիզոնական միջնորմերով: Նույնպիսի միջնորմերով մեկը մյուսից պետք է առանձնացնել նաև յուղալեցուն մալուխային գծերը:

11) Մալուխային կառույցներում հրդեհների հայտնաբերման և մարման մնայուն ավտոմատ միջոցների կիրառման անհրաժեշտությունը և ծավալը պետք է որոշվեն սահմանված կարգով հաստատված շինարարական նորմերի հիման վրա:

Մուտքին, մտոցներին և օդափոխության հորաններին անմիջապես մոտ (25 մ-ից ոչ ավելի շառավղով) պետք է տեղակայվեն հրշեջ ծորակներ: Հենուղիների և ստորասրահների հրշեջ ջրածորանները պետք է դասավորվեն այնպիսի հաշվարկով, որ հենուղու և ստորասրահի ուղեգծի առանցքի ցանկացած կետից մինչև մոտակա ջրածորան հեռավորությունը չգերազանցի 100 մ-ը:

12) Մալուխային կառույցներում ստուգիչ մալուխների և 25 մմ2-ից ոչ ավելի հատույթով ուժային մալուխների անցկացումը, բացառությամբ չզրահապատված կապարե թաղանթով մալուխների, պետք է կատարել մալուխային կառուցատարրերի (բարձակների) վրայով:

Ստուգիչ չզրահապատված մալուխները, ուժային չզրահապատված կապարե թաղանթով մալուխները և բոլոր կատարումների 16 մմ2 և պակաս հատույթով չզրահապատված ուժային մալուխները պետք է անցկացնել վաքերով կամ միջնորմերով (հոծ կամ ոչ հոծ):

Թույլատրվում է մալուխների անցկացում անցուղու հատակով` դրա 0,9 մ-ից ոչ ավելի խորության դեպքում, ընդ որում, 1 կՎ-ից բարձր լարման ուժային մալուխների խմբի և ստուգիչ մալուխների խմբի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 100 մմ, կամ մալուխների այդ խմբերը պետք է բաժանված լինեն ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահման ունեցող այրվող միջնորմով:

Հեռավորություններն առանձին մալուխների միջև ներկայացված են 4.1 աղյուսակում:

Անցուղիներով անցկացված ուժային մալուխների լցումն ավազով արգելվում է, եթե այլ տեխնիկական կանոնակարգով որոշ գծերի համար այլ բան չի նախատեսված:

Մալուխային կառույցների անցամասի բարձրությունը, լայնությունը և կառուցատարրերի ու մալուխների միջև հեռավորությունը պետք է լինեն 4.1 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

4.1 աղյուսակում ներկայացված հեռավորությունների հետ համեմատած` թույլատրվում է անցամասերի տեղային նեղացում` մինչև 800 մմ, կամ 1,0 մ երկարության վրա բարձրության իջեցում` մինչև 1,5 մ` կառուցատարրերի միակողմ և երկկողմ դասավորության դեպքում մալուխների միջև ուղղաձիգ հեռավորության համապատասխան փոքրացմամբ:

13) Ստուգիչ մալուխների անցկացումը թույլատրվում է փնջերով` վաքերի մեջ, և բազմաշերտ` տուփախողովակների մեջ հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

ա) մալուխների փնջի արտաքին տրամագիծը պետք է լինի 100 մմ-ից ոչ ավելի,

բ) շերտի հաստությունը մեկ տուփախողովակում չպետք է գերազանցի 150 մմ-ը,

գ) փնջերով և բազմաշերտ պետք է անցկացվեն միայն նույնատիպ թաղանթներով մալուխները,

դ) փնջերում, տուփախողովակներում բազմաշերտ մալուխների ամրացումը, վաքերին մալուխների փնջերի ամրացումը պետք է կատարել այնպես, որպեսզի կանխվի մալուխների թաղանթների ձևախախտումը` սեփական կշռի և ամրացման սարքվածքների ներգործության տակ,

ե) հրդեհային անվտանգության նպատակով տուփախողովակների ներսում պետք է տեղակայվեն հրախափանիչ շերտեր. ուղղաձիգ տեղամասերում` 20 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, ինչպես նաև ծածկի միջով անցնելիս, հորիզոնական տեղամասերում` միջնապատերի միջով անցնելիս,

զ) մալուխային ուղեգծի յուրաքանչյուր ուղղությամբ պետք է նախատեսել տարողության պաշար` տուփախողովակների ընդհանուր տարողության 15 տոկոսից ոչ պակաս:

ՈՒժային մալուխների անցկացումը փնջերով և բազմաշերտ չի թույլատրվում:

14) ստորգետնյա հաղորդակցուղիներով հագեցած տեղերում թույլատրվում է կիսաանցումային թունելների իրականացում` 4.1 աղյուսակում նախատեսվածի համեմատ փոքրացված բարձրությամբ, բայց 1,5 մ-ից ոչ պակաս, հետևյալ պահանջների կատարման պայմանով`

ա) մալուխային գծերի լարումը պետք է լինի 10 կՎ-ից ոչ ավելի,

բ) թունելի երկարությունը 100 մ-ից ոչ ավելի, մնացած հեռավորությունները պետք է համապատասխանեն 4.1 աղյուսակում ներկայացվածներին,

գ) թունելի ծայրերում պետք է լինեն ելքեր կամ ելանցքեր (մտոցներ):

15) Ցածր ճնշման յուղալեցուն մալուխները պետք է ամրացվեն մետաղական կառուցվածքների վրա այնպես, որպեսզի բացառված լինի մալուխների շուրջը փակ մագնիսական շղթաների առաջացման հնարավորությունը, ամրացման տեղերի միջև հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ ավելի:

Բարձր ճնշման յուղալեցուն մալուխների պողպատե խողովակաշարերը կարող են անցկացվել հենարանների վրայով կամ կախվել կախոցներից. հենարանների կամ կախոցների միջև հեռավորությունը որոշվում է գծի նախագծով: Բացի այդ, խողովակաշարերը պետք է ամրացվեն անշարժ հենարանների վրա` շահագործման պայմաններում խողովակաշարերում ջերմաստիճանային ձևախախտումների առաջացումը կանխելու համար:

Խողովակաշարի կշռից հենարանի ստացած բեռնվածքները չպետք է հանգեցնեն հենարանների հիմքերի որևէ տեղաշարժի կամ քայքայման: Նշված հենարանների թիվը և դրանց տեղադրման տեղերը որոշվում են նախագծով:

Մեխանիկական հենարանները և բարձր ճնշման գծերի վրա ճյուղավորիչ սարքվածքների ամրակապումները պետք է կանխեն ճյուղավորումների խողովակների ճոճումները, դրանց շուրջ փակ մագնիսական շղթաների առաջացումը, իսկ հենարանների ամրացման կամ հպման տեղերում պետք է նախատեսված լինեն մեկուսացնող միջադիրներ:

16) Մալուխային հորերի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 1,8 մ, խցերի բարձրությունը չի նորմավորվում: Միացնող, սևեռիչ և կիսասևեռիչ կցորդիչների համար մալուխային հորերը պետք է ունենան չափեր, որոնք ապահովում են կցորդիչների հավաքակցումն առանց լրացուցիչ փորելու:

Ստորջրյա անցումների վրա առափնյա հորերը պետք է ունենան չափեր, որոնք ապահովում են պահուստային մալուխների և լրասնուցող սարքերի տեղավորումը: Հորի հատակին պետք է սարքված լինի գետնախորշ` գետնաջրերի և հեղեղաջրերի հավաքման համար, պետք է նախատեսված լինի նաև ջրաքաշ (ջրհան) սարքվածք` սույն գլխի 3-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:

Մալուխային հորերը պետք է ապահովված լինեն մետաղական սանդուղքներով: Մալուխային հորերում մալուխները և միացնող կցորդիչները պետք է դրված լինեն կառուցվածքների, վաքերի և միջնորմերի վրա:

17) Մալուխային հորերի և թունելների ելանցքերը պետք է ունենան ոչ պակաս 650 մմ տրամագիծ և ծածկվեն կրկնակի մետաղական կափարիչներով, որոնցից ստորինը պետք է ունենա փականքով փակվելու հարմարանք, որը թունելի կողմից բացվում է առանց բանալու: Կափարիչները պետք է ունենան դրանք հանելու հարմարանքներ: Շինությունների ներսում երկրորդ կափարիչի կիրառում չի պահանջվում:

 

Աղյուսակ 4.1.

 

Մալուխային կառույցների համար նվազագույն հեռավորությունները

 

._________________________________________________________________________.

|                                 |  Նվազագույն հեռավորություններն        |

|         Հեռավորությունը         |         անցկացնելիս, մմ               |

|                                 |_______________________________________|

|                                 |թունելներով,       |մալուխային         |

|                                 |ստորասրահներով,    |անցուղիներում և    |

|                                 |մալուխային հարկերով|կրկնակի            |

|                                 |և  հենուղիների     |հատակների դեպքում  |

|                                 |վրայով             |                   |

|_________________________________|___________________|___________________|

|                1                |         2         |          3        |

|_________________________________|___________________|___________________|

|Լուսանցիկ բարձրությունը          |1800               |Չի սահմանափակվում, |

|                                 |                   |բայց 1200 մմ-ից ոչ |

|                                 |                   |ավելի              |

|_________________________________|___________________|___________________|

|Լուսանցիկ, ըստ հորիզոնականի,     |1000               |300` մինչև  0,6 մ  |

|կառուցատարրերի միջև,  դրանց      |                   |խորության դեպքում, |

|երկկողմ դասավորության դեպքում    |                   |                   |

|(անցամասի լայնությունը)          |                   |450` 0,6 մ-ից      |

|                                 |                   |մինչև  0,9 մ       |

|                                 |                   |խորության դեպքում, |

|                                 |                   |                   |

|                                 |                   |600` 0,9 մ-ից      |

|                                 |                   |ավելի խորության    |

|                                 |                   |դեպքում            |

|_________________________________|___________________|___________________|

|Լուսանցիկ, ըստ հորիզոնականի,     |900                |300` մինչև  0,6 մ  |

|կառուցատարրից մինչև  պատը,       |                   |խորության դեպքում, |

|միակողմանի դասավորության դեպքում |                   |                   |

|(անցամասի լայնությունը)          |                   |450` 0,9 մ-ից ավելի|

|                                 |                   |խորության դեպքում  |

|                                 |                   |                   |

|                                 |                   |600` 0,9 մ-ից ավելի|

|                                 |                   |խորության դեպքում  |

|_________________________________|___________________|___________________|

|Ըստ ուղղաձիգի` հորիզոնական       |                   |                   |

|կառուցատարրերի միջև  (բարձակի    |                   |                   |

|օգտակար երկարությունը պետք է լինի|                   |                   |

|500 մմ-ից ոչ ավելի` ուղեգծի      |                   |                   |

|ուղիղ տեղամասերում) ուժային      |                   |                   |

|մալուխների համար, լարմամբ`       |                   |                   |

|                                 |                   |                   |

|մինչև  10 կՎ                     |200                |150                |

|20-ից մինչև  35 կՎ               |250                |200                |

|110 կՎ-ից բարձր                  |300 **             |250                |

|                                 |_______________________________________|

|Ստուգիչ մալուխների և  կապի       |                  100                  |

|մալուխների համար, ինչպես նաև     |                                       |

|ուժային` մինչև  3x25 մմ2         |                                       |

|հատույթով, մինչև  1 կՎ լարմամբ   |                                       |

|_________________________________|_______________________________________|

|Հենարանային կառուցատարրերի       |              800-1000                 |

|(բարձակների) միջև`  ըստ կառույցի |                                       |

|երկարության                      |                                       |

|_________________________________|_______________________________________|

|Լուսանցիկ, ըստ ուղղաձիգի և       |Մալուխի տրամագծից ոչ պակաս             |

|հորիզոնականի` մինչև  35 կՎ լարման|                                       |

|միակի ուժային մալուխների միջև    |                                       |

|_________________________________|_______________________________________|

|Ըստ հորիզոնականի` ստուգիչ        |Չի նորմավորվում                        |

|մալուխների և  կապի մալուխների    |                                       |

|միջև  (այդ թվում` մալուխային     |                                       |

|հորաններում անցկացվող մալուխների |                                       |

|համար)                           |                                       |

|_________________________________|_______________________________________|

|Լուսանցիկ` ըստ հորիզոնականի`     |100                |Մալուխի տրամագծից  |

|110 կՎ և  բարձր լարմամբ          |                   |ոչ պակաս           |

|մալուխների միջև                  |                   |                   |

._________________________________________________________________________.

 

18) Թունելներում, մալուխային հարկերում և անցուղիներում 6-ից մինչև 35 կՎ լարման ուժային մալուխների միացնող կցորդիչների վրա պետք է տեղակայված լինեն հատուկ պաշտպանիչ թաղանթներ` հրդեհների և պայթյունների տեղափակման համար, որոնք կարող են առաջանալ կցորդիչներում էլեկտրական ծակումների դեպքում:

19) Բարձր ճնշման յուղալեցուն մալուխային գծերի վրա ծայրային կցորդիչները պետք է դասավորվեն օդի դրական ջերմաստիճանով սենքերում կամ սարքավորված լինեն ավտոմատ ջեռուցմամբ` շրջապատող օդի ջերմաստիճանը 5 oC-ից ցածր իջնելիս:

20) Սրահներում յուղալեցուն մալուխներ անցկացնելիս` անհրաժեշտ է նախատեսել ստորասրահների ջեռուցում` յուղալեցուն մալուխների տեխնիկական պայմաններին համապատասխան:

Բարձր ճնշման գծերի յուղալրասնուցող ագրեգատների սենքերը պետք է ունենան բնական օդափոխություն: Թույլատրվում է ստորգետնյա լրասնուցող կետերը համատեղել մալուխային հորերի հետ, ընդ որում, հորերը պետք է սարքավորվեն ջրհան սարքվածքներով` սույն գլխի 16-րդ կետի պահանջներն համապատասխան:

21) Մալուխային կառույցները, բացառությամբ հենուղիների, միացնող կցորդիչների հորերի, անցուղիների և խցերի, պետք է ապահովված լինեն բնական կամ արհեստական օդափոխությամբ, ընդ որում, յուրաքանչյուր հատվածամասի օդափոխությունը պետք է լինի անկախ:

Մալուխային կառույցների օդափոխությունը որոշվում է` ելնելով մտնող և հեռացվող օդի միջև ջերմաստիճանների 10 oC-ից ոչ ավելի տարբերությունից: Ընդ որում, պետք է կանխվի տաք օդի պարկերի առաջացումը թունելների նեղացումներում, շրջադարձերում, շրջանցումներում և այլն:

Օդափոխիչ սարքվածքները պետք է սարքավորված լինեն սահափականներով (ձգափականներով)` բռնկման առաջացման դեպքում օդի հոսքը դադարեցնելու, ինչպես նաև ձմռանը թունելի սառչելը կանխելու համար: Օդափոխիչ սարքվածքների կառուցվածքը պետք է ապահովի ավտոմատիկայի կիրառման հնարավորություն` օդի մուտքը կառույց դադարեցնելու համար:

Սրահների ներսում մալուխներն անցկացնելիս` պետք է կանխված լինի մալուխների գերտաքացումը` շրջապատող օդի բարձրացված ջերմաստիճանի և տեխնոլոգիական սարքավորման ներգործությունների հաշվին:

Մալուխային կառույցները, բացառությամբ միացնող կցորդիչների հորերի, անցուղիների, խցերի և բաց հենուղիների, պետք է սարքավորված լինեն էլեկտրական լուսավորությամբ և համապատասխան լարման էլեկտրական ցանցով` փոխադրովի լուսատուների ու գործիքի սնման համար: Ջերմային էլեկտրակայաններում թույլատրվում է գործիքի սնման համար ցանց չունենալ:

22) Մալուխների անցկացումը հավաքիչներում, տեխնոլոգիական ստորասրահներում և տեխնոլոգիական հենուղիներով կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

Մալուխային հենուղիներից և ստորասրահներից մինչև շենքերն ու կառույցները նվազագույն լուսանցիկ հեռավորությունները պետք է համապատասխանեն 4.2 աղյուսակում ներկայացվածներին:

Մալուխային հենուղիների և ստորասրահների փոխհատումն օդային էլեկտրահաղորդման գծերի, ներգործարանային երկաթուղիների ու ավտոմոբիլային ճանապարհների, հրդեհային երթանցների, ճոպանուղիների, կապի և ռադիոֆիկացիայի օդային գծերի ու խողովակաշարերի հետ պետք է կատարել 300-ից ոչ պակաս անկյան տակ:

Հենուղիների և ստորասրահների դասավորությունը պայթավտանգ գոտիներում և հենուղիների և ստորասրահների դասավորությունը հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարվի այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն դրանց վրա մալուխային գծերի ազդեցության ռիսկերը:

Հենուղիների և ստորասրահների` կապի և ռադիոֆիկացիայի օդային գծերի հետ զուգահեռ ընթանալիս` մալուխների և կապի ու ռադիոֆիկացիայի գծի հաղորդալարերի միջև հեռավորությունները որոշվում են կապի և ռադիոֆիկացիայի գծերի վրա մալուխային գծերի ազդեցության հաշվարկի հիման վրա:

Կապի և ռադիոֆիկացիայի հաղորդալարերը կարող են դասավորվել հենուղիների ու ստորասրահների տակ և դրանց վերևում:

Մալուխային հենուղու և ստորասրահի նվազագույն բարձրությունն արդյունաբերական կազմակերպության տարածքի աներթևեկելի մասում պետք է ընդունվի մալուխների ստորին շարքը հողի հատակագծման նիշից ոչ պակաս 2,5 մ մակարդակի վրա անցկացնելու հնարավորության հաշվարկից:

 

22. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐՈՒՄ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1) Արտադրական սենքերում մալուխային գծեր անցկացնելիս` պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

ա) մալուխները պետք է մատչելի լինեն նորոգման համար, իսկ բաց անցկացվածները` նաև զննման համար: Մալուխները (այդ թվում` նաև զրահապատները), որոնք դասավորված են այն տեղերում, ուր կատարվում է մեխանիզմների, սարքավորման, բեռների և տրանսպորտի տեղափոխություն, պետք է պաշտպանված լինեն վնասվածքներից` սույն ՏԿ-ի 12-րդ գլխի 5-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

բ) մալուխների միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է համապատասխանի 4.1 աղյուսակում ներկայացվածին,

գ) զուգահեռ անցկացված ուժային մալուխների և ամեն տեսակի խողովակաշարերի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ, իսկ գազատարների և դյուրավառ հեղուկներով խողովակաշարերի միջև` ոչ պակաս 1 մ: Մոտեցման ավելի փոքր հեռավորությունների և փոխհատումների դեպքում մալուխները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից (մետաղական խողովակներով, թաղանթներով և այլն) մոտեցման ամբողջ տեղամասում, գումարած 0,5 մ` դրա յուրաքանչյուր կողմից, իսկ անհրաժեշտության դեպքերում պաշտպանված լինեն գերտաքացումից:

Մալուխների և անցումների փոխհատումը պետք է կատարվի հատակից ոչ պակաս 1,8 մ բարձրության վրա:

ՈՒղղաձիգ հարթության մեջ չի թույլատրվում յուղատարների և դյուրավառ հեղուկներով խողովակաշարերի վերևից և տակից մալուխների զուգահեռ անցկացումը:

2) Մալուխի անցկացումը հատակով և միջհարկային ծածկերով պետք է կատարվի անցուղիների կամ խողովակների միջով. դրանցում մալուխների խուլ լցափակում չի թույլատրվում:

Մալուխների անցումը ծածկերով և ներքին պատերով կարող է կատարվել խողովակների կամ որմնանցքերի միջով: Մալուխների անցկացումից հետո խողովակների և որմնանցքերի բացակները պետք է լցափակվեն հեշտ քանդվող չայրվող նյութով:

Մալուխների անցկացումն օդափոխիչ անցուղիներով արգելվում է: Թույլատրվում է այդպիսի անցուղիների փոխհատում պողպատե խողովակների մեջ ամփոփված միակի մալուխների հետ:

Չի թույլատրվում մալուխի բաց անցկացում աստիճանավանդակներով:

 

23. ՍՏՈՐՋՐՅԱ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1) Գետերը, ջրանցքները և այլն մալուխային գծերով փոխհատվելու դեպքում մալուխները պետք է անցկացվեն առավելապես ողողման քիչ ենթակա (հատակով և ափերով) տեղամասերում (առուների փոխհատումը` տե՛ս սույն ՏԿ-ի 14-րդ գլխի 12-րդ կետը): Ողողման ենթակա, անկայուն հունով և ափերով գետերի միջով մալուխներ անցկացնելիս` մալուխների խորացումը հատակի մեջ պետք է արվի տեղային պայմանների հաշվառմամբ:

Մալուխների տեղադրման խորությունը որոշվում է նախագծով:

Նավահանգիստների, նավամատույցների, նավակայանների, ինչպես նաև նավերի ու ձմեռային կանոնավոր կայանատեղերի գոտիներում մալուխների անցկացում չի թույլատրվում:

2) Լճի միջով մալուխային գծեր անցկացնելիս` պետք է հաշվի առնվեն անցման տեղում ջրի խորության, շարժման արագության և բնույթի, գերիշխող քամիների, հատակի պրոֆիլի և քիմիական բաղադրության, ջրի քիմիական բաղադրության մասին առկա տվյալները:

3) Մալուխային գծերի անցկացումը ջրի հատակով պետք է կատարվի այնպես, որպեսզի անհարթ տեղերում մալուխները կախված վիճակում չլինեն, հատակի սուր ցցվածքները պետք է վերացվեն: Ծանծաղուտները, քարե թմբերը և ուղեգծի ստորգետնյա այլ խոչընդոտները պետք է շրջանցել կամ դրանց մեջ նախատեսել խրամուղիներ և անցամասեր:

4) Գետերը, ջրանցքները և այլն մալուխային գծերով փոխհատվելու դեպքում մալուխները պետք է խորանան հատակի մեջ ոչ պակաս 1 մ խորությամբ` ափամերձ և ծանծաղուտային տեղամասերում, ինչպես նաև նավարկելի ուղիներում, 2 մ` յուղալեցուն մալուխային գծերի փոխհատման դեպքում:

Ջրամբարներում, ուր պարբերաբար կատարվում են հատակի խորացման աշխատանքներ, մալուխները խորացվում են հատակի մեջ մինչև այն նիշը, որը որոշվում է ջրամբարի սեփականատիրոջ և համապատասխան իրավասու մարմնի հետ համաձայնեցման արդյունքում:

5) Մինչև 100 մ լայնության գետերի, ջրանցքների և այլնի` հատակում խորացված մալուխների միջև հեռավորությունը պետք է ընդունել ոչ պակաս 0,25 մ: Նոր կառուցվող ստորջրյա մալուխային գծերը պետք է անցկացվեն գործող մալուխային գծերից ոչ պակաս ջրավազանի խորության 1,25-ապատիկ հեռավորությամբ` ջրի բազմամյա միջին մակարդակի հաշվառմամբ:

Ջրի մեջ 5-ից մինչև 15 մ խորության վրա և 1 մ/վ-ը չգերազանցող հոսքի արագության դեպքում ցածր ճնշման մալուխներ անցկացնելիս առանձին ֆազերի (առանց միմյանց հետ ֆազերի հատուկ ամրացման) միջև հեռավորությունը պետք է ընդունել ոչ պակաս 0,5 մ, իսկ զուգահեռ գծերի եզրային մալուխների միջև հեռավորությունը` ոչ պակաս 5 մ:

15 մ-ից ավելի խորության վրա, ինչպես նաև 1 մ/վ-ից ավելի հոսքի արագության դեպքում ստորջրյա անցումներ կատարելիս, առանձին ֆազերի և գծերի միջև հեռավորություններն ընդունվում են նախագծին համապատասխան:

Ջրի տակ յուղալեցուն մալուխային գծերի և մինչև 35 կՎ լարման գծերի զուգահեռ անցկացման դեպքում դրանց միջև լուսանցիկ հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս 1,25 մ խորություն` ջրի բազմամյա միջին մակարդակի հաշվառմամբ, բայց 20 մ-ից ոչ պակաս:

Գետերի, ջրանցքների և այլ ջրամբարների հատակի մեջ խորացված մալուխներից մինչև խողովակաշարերը (նավթամուղ, գազամուղ և այլն) եղած հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է որոշվի նախագծով, կախված հատակի խորացման աշխատանքների տեսակից, որոնք կատարվում են խողովակաշարերը և մալուխներն անցկացնելիս, և պետք է լինի ոչ պակաս 50 մ: Թույլատրվում է այդ հեռավորության փոքրացում մինչև 15 մ` համաձայնեցնելով այն կազմակերպությունների հետ, որոնց տնօրինության տակ են գտնվում մալուխային գծերն ու խողովակաշարերը:

6) Ոչ կատարյալ առափնյակներով ափերի վրա` ստորջրյա մալուխային անցման տեղում, պետք է նախատեսված լինի պաշար` ոչ պակաս 10 մ` գետով անցկացման և 30 մ` լճով անցկացման դեպքում, որը փռվում է ութաձև:

Կատարելագործված առափնյակների վրա մալուխները պետք է անցկացվեն խողովակների միջով: Մալուխի ելքի տեղում պետք է սարքվի մալուխային հոր: Խողովակի վերին ծայրը պետք է մտնի ափային հորի մեջ, իսկ ստորինը գտնվի ջրի նվազագույն մակարդակից ոչ պակաս 1 մ խորության վրա: Ափային տեղամասերում խողովակները պետք է ամուր լցափակվեն:

7) Այն տեղերում, որտեղ հունը և ափը ենթակա են ողողման, պետք է միջոցներ ձեռնարկել սառցահոսքերի և ջրհեղեղների ժամանակ մալուխների մերկացման դեմ` ափերի ամրացման միջոցով (սալարկում, հետահար պատվար, ցցեր, ագուցաշարեր, սալեր և այլն):

8) Ջրի տակ մալուխների փոխհատումն արգելվում է:

9) Ջրի մեջ մինչև 35 կՎ լարման երեք և ավելի մալուխներ անցկացնելիս` պետք է նախատեսված լինի մեկ պահուստային մալուխ` յուրաքանչյուր երեք աշխատանքայինի համար: Ջրում միաֆազ մալուխներով յուղալեցուն մալուխային գծեր անցկացնելիս պետք է նախատեսված լինի պահուստ. մեկ գծի համար` մեկ ֆազ, երկու գծի համար` երկու ֆազ, երեք և ավելի գծերի համար` ըստ նախագծի, բայց երկու ֆազից ոչ պակաս: Պահուստային ֆազերը պետք է անցկացված լինեն այնպես, որ դրանք կարողանան օգտագործվել գործող աշխատանքային ֆազերից ցանկացածի փոխարեն:

 

24. ՀԱՏՈՒԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

1) Մալուխային գծերի անցկացումը քարե, երկաթբետոնե և մետաղական կամուրջներով պետք է կատարվի կամրջի հետիոտնային մասի տակով` անցուղիներով կամ յուրաքանչյուր մալուխի համար առանձին չայրվող խողովակներով, անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ` հեղեղաջրերի հոսքն այդ խողովակներով կանխելու համար: Մետաղական և երկաթբետոնե կամուրջներով և դրանց մոտեցումների դեպքում, ինչպես նաև կամրջի կառուցվածքներից բնահող անցման տեղերում պետք է մալուխներն անցկացնել ազբեստացեմենտե խողովակների միջով:

Բոլոր ստորգետնյա մալուխները մետաղական և երկաթբետոնե կամուրջներով անցնելիս` պետք է էլեկտրականապես մեկուսացված լինեն կամրջի մետաղական մասերից:

2) Փայտե կառուցվածքներով (կամուրջներով, նավամատույցներով, երկկողմանի նավամատույցներով և այլն) մալուխային գծերի անցկացումը պետք է կատարվի պողպատե խողովակների միջով:

3) Կամուրջների ջերմաստիճանային կարերով և կամրջի կառուցվածքից կամրջակային մալուխների անցման տեղերում պետք է ձեռնարկվեն միջոցներ` մալուխների մեջ մեխանիկական ճիգերի առաջացումը կանխելու համար:

4) Ամբարտակներով և պատվարներով, ուղղակի հողե խրամուղու միջով մալուխային գծերի անցկացումը թույլատրվում է հողե շերտի ոչ պակաս 1 մ հաստության դեպքում:

5) Յուղալեցուն մալուխային գծերի անցկացում կամուրջներով չի թույլատրվում:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 961-Ն
Որոշում