Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0961.310807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(4-րդ մաս)

 

V. ՄԻՆՉԵՎ 1 կՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

25. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) ՕԳ-երի տարրերի մեխանիկական հաշվարկը պետք է կատարվի սույն ՏԿ-ի VI բաժնում ներկայացված մեթոդների համաձայն:

2) Էլեկտրահաղորդման օդային գծերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի հենարանները չփակեն շենքերի մուտքերը և բնակելի ուղեմուտքերը և չդժվարացնեն տրանսպորտի ու հետիոտների շարժումները: Այն տեղերում, որտեղ կա տրանսպորտի վրաերթի վտանգ (բակերի ուղեմուտքերի մոտ, ճանապարհներից իջնելու և ճանապարհների հատման տեղերում), հենարանները պետք է պաշտպանված լինեն վրաերթից (օրինակ` հետահար թմբերով):

3) ՕԳ-երի հենարանների վրա գետնից ոչ պակաս 2 մ բարձրության վրա, ՕԳ-երի մայրուղու յուրաքանչյուր 250 մ հեռավորության վրա, պետք է տրված լինեն`

ա) հենարանի հերթական համարը,

բ) ցուցանակներ, որոնց վրա նշված են ՕԳ-ի հենարանից մինչև կապի մալուխային գիծ եղած հեռավորությունը (այն հենարանների վրա, որոնք տեղադրված են կապի մալուխից 4 մ-ից պակաս հեռավորության վրա), պաշտպանիչ գոտու լայնությունը, օդային գիծը տնօրինողի (սպասարկողի) հեռախոսահամարը:

4) Անտառային զանգվածներով և կանաչ տնկարկներով մեկուսացված հաղորդալարերով օդային գիծ (ՕԳՄ) անցնելիս` անտառուղիների հատում չի պահանջվում: Ընդ որում, հաղորդալարերից մինչև ծառերի թփեր հեռավորությունը (ամենամեծը կախվածքի կամ առավելագույն շեղման դեպքում) պետք է լինի ոչ պակաս 1 մ:

Մեկուսացված հաղորդալարերից մինչև կանաչ տնկարկներ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ:

5) ՕԳ-ի հենարանների կառուցատարրերը պետք է պաշտպանված լինեն քայքայումից` հաշվի առնելով սույն ՏԿ-ի 37-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերի պահանջները և շինարարական նորմերը:

 

26. ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաշվարկի համար բնականոն ռեժիմում կլիմայական պայմանները պետք է ընդունվեն մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 1-ից մինչև 36-րդ կետերին համապատասխան: Ընդ որում, մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի համար պետք է ընդունել`

ա) ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի հաշվարկի` Cx = 1,1 ԻՄՀ համար, որոնք ազատ են սառցակեղևից կամ դրանով ծածկված,

բ) ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 16-րդ և 17-րդ կետերի հաշվարկի`

Y հս.ք = Y հս.ս = 0.8` միաշղթա ՕԳ-ի համար,

Y հս.ք = Y հս.ս = 0.9` միաշղթա ՕԳ-ի համար` կախոցներով լարային հաղորդման (ԼՀ) հենարանների վրա,

Y հս.ք = 1,0 և Y հս.ս = 1,2` միաշղթա և երկշղթա ՕԳ-ի համար, ինչպես նաև ինքնակրող ոչ մետաղական օպտիկական մալուխը (ՕՄԻ) ՕԳ-ի հենարանի վրա կախելիս,

Y 2 = 1,0 և K1 = 1,0` բոլոր դեպքերի համար:

2) ՕԳ-ից դեպի մուտքը ճյուղավորման հենամիջի երկարության հաշվարկը` ըստ սույն ՏԿ-ի 27-րդ գլխի 7-րդ կետի. հետևյալ երկու դեպքերի համար պետք է կատարվի սառցակեղևային ռեժիմում.

ա) քամու ուղղությունը ՕԳ-ի առանցքի նկատմամբ` 90o անկյան տակ, ՕԳ հաղորդալարերը ծածկված են b0 = 0,5 b ս.ն,

բ) քամու ուղղությունը ՕԳ-ի երկայնքով (0օ անկյուն), ճյուղավորման հաղորդալարերի վրա սառցակեղևի հաստությունը b0 = b ս.ն:

Ընդ որում, երկու դեպքում էլ պետք է հաշվի առնել ճյուղավորման հաղորդալարերի ձգաուժի նվազեցումը հենարանի վերևի մասի շեղման ժամանակ:

 

Մալուխային հենուղիներից և ստորասրահներից մինչև շենքերն ու

կառույցները նվազագույն լուսանցիկ հեռավորությունը

 

._________________________________________________________________________.

|      Կառույցը       |  Նորմավորվող հեռավորությունը   |Նվազագույն չափը, մ|

|_________________________________________________________________________|

|                   Հորիզոնականով, զուգահեռ ընթանալիս                     |

|_________________________________________________________________________|

|Խուլ պատերով շենքեր  |Հենուղու և  ստորասրահի          |Չի նորմավորվում   |

|և  կառույցներ        |կառուցվածքներից մինչև  շենքի ու |                  |

|                     |կառույցի պատը                   |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Որմնանցքով պատ       |Հենուղու և  ստորասրահի          |         2        |

|ունեցող շենքեր և     |կառուցվածքներից մինչև  շենքի ու |                  |

|կառույցներ           |կառույցի պատը                   |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Ներգործարանային      |Հենուղու և  ստորասրահի          |1 մ` ստորասրահների|

|չէլեկտրաֆիկացված     |կառուցվածքներից մինչև           |և  անցումային     |

|երկաթուղի            |կառույցների մերձեցման եզրաչափը  |հենուղիների, 3 մ` |

|                     |                                |ոչ անցումային     |

|                     |                                |հենուղիների համար |

|_____________________|________________________________|__________________|

|Ներգործարանային      |Հենուղու և  ստորասրահի          |        2         |

|ավտոմոբիլային        |կառուցվածքներից մինչև  ճանապարհի|                  |

|ճանապարհ և  հրդեհային|եզրաքարը, արտաքին եզերքը կամ    |                  |

|երթանց               |առվի ստորոտը                    |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Ճոպանուղի            |Հենուղու և  ստորասրահի          |        1         |

|                     |կառուցվածքներից մինչև           |                  |

|                     |շարժակազմի եզրաչափը             |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Վերգետնյա խողովակաշար|Հենուղու և  ստորասրահի          |      0,5         |

|                     |կառուցվածքներից մինչև           |                  |

|                     |խողովակաշարի մերձակա մասերը     |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Օդային               |Հենուղու և  ստորասրահի          |սույն ՏԿ-ի 48-րդ  |

|էլեկտրահաղորդման գիծ |կառուցվածքներից մինչև           |գլխի 7-րդ կետով   |

|                     |հաղորդալարերը                   |սահմանված չափը    |

|_________________________________________________________________________|

|                      Ըստ ուղղաձիգի, փոխհատվելիս                         |

|_________________________________________________________________________|

|Ներգործարանային      |Հենուղու և  ստորասրահի ստորին   |       5,6        |

|չէլեկտրաֆիկացված     |նիշից մինչև  ռելսի գլխիկը       |                  |

|երկաթուղի            |                                |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Ներգործարանային      |Հենուղու և  ստորասրահի նիշից`   |      7,1         |

|էլեկտրաֆիկացված      |մինչև  ռելսի գլխիկը             |                  |

|երկաթուղի            |________________________________|__________________|

|                     |մինչև  ամենաբարձր հաղորդալարը   |      3           |

|                     |կամ հպումային ցանցի կրող ճոպանը |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Ներգործարանային      |Հենուղու և  ստորասրահի ստորին   |      4,5         |

|ավտոմոբիլային        |նիշից մինչև  ավտոմոբիլային      |                  |

|ճանապարհ և  հրդեհային|ճանապարհի և  հրդեհային երթանցի  |                  |

|երթանց               |պաստառը                         |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Վերգետնյա խողովակաշար|Հենուղու և  ստորասրահի          |      0,5         |

|                     |կառուցվածքներից մինչև           |                  |

|                     |խողովակաշարի մերձակա մասերը     |                  |

|_____________________|________________________________|__________________|

|Օդային               |Հենուղու և  ստորասրահի          |սույն ՏԿ-ի 48-րդ  |

|էլեկտրահաղորդման գիծ |կառուցվածքներից մինչև           |գլխի 6-րդ կետով   |

|                     |հաղորդալարերը                   |սահմանված չափը    |

|_____________________|________________________________|__________________|

|Կապի և               |Հենուղու և  ստորասրահի          |      1,5         |

|ռադիոֆիկացիայի օդային|կառուցվածքներից մինչև           |                  |

|գիծ                  |հաղորդալարերը                   |                  |

._________________________________________________________________________.

 

27. ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԸ ԵՎ ԳԾԱՅԻՆ ԱՄՐԱՆՆԵՐԸ

 

1) ՕԳ-ի վրա առավելապես պետք է կիրառվեն ինքնակրող մեկուսացված հաղորդալարեր (ԻՄՀ):

ԻՄՀ-ն պետք է պատկանի պաշտպանվածների կատեգորիային, ունենա դժվար այրվող լուսակայունացված սինթետիկ նյութից մեկուսացում, որը կայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթման և օզոնի ներգործության նկատմամբ:

2) Ըստ մեխանիկական ամրության պայմանների` ՕԳ-երի մայրուղիների, ՕԳ-ից գծային ճյուղավորումների և դեպի մուտքեր ճյուղավորումների համար պետք է օգտագործել 5.1 և 5.2 աղյուսակներում նշված հատույթներով հաղորդալարեր: 5.1 աղյուսակում փակագծերում ներկայացված է քուղի մեջ ոլորված ինքնակիր մեկուսացված հաղորդալարերի ջղի հատույթը` առանց կրող հաղորդալարերի:

3) ՕԳ-ն կառուցելով այն վայրերում, որտեղ շահագործման փորձով պարզվել է էլեկտրալարերի քայքայում կոռոզիայից (ջրափեր, աղակալված լճեր, արդյունաբերական շրջաններ և աղակալված ավազների շրջաններ), ինչպես նաև այն շրջաններում, որտեղ հետախուզումների տվյալների հիման վրա այն հնարավոր է, պետք է օգտագործել ինքնակրող մեկուսացված հաղորդալարեր` մեկուսացված ջղով:

4) ՕԳ-ի մայրուղու ֆազային հաղորդալարերի հատույթի մեծությունը պետք է հիմնավորվի մեխանիկական ամրության և էլեկտրական հաշվարկներով:

5) Հաղորդալարերի մեխանիկական հաշվարկը պետք է կատարվի թույլատրելի լարումների մեթոդով` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 1-36-րդ կետերում նշված պայմանների համար:

Ընդ որում, հաղորդալարերում մեխանիկական լարումները չպետք է գերազանցեն 5.3 աղյուսակում ներկայացված թույլատրելի արժեքները, իսկ հեռավորությունները հաղորդալարերից մինչև հողի մակերեսը, փոխհատվող շինությունները և հենարանների հողակցված մասերը պետք է համապատասխանեն սույն գլխի պահանջներին: Հաշվարկի ժամանակ օգտագործվում են 6.8 աղյուսակում ներկայացված հաղորդալարերի հարաչափերը:

 

Աղյուսակ 5.1.

 

Մեկուսացված հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատույթները

 

._______________________________________________________________________.

|Սառցակեղևի  պատի      |Կրող ջղի հատույթը     |Ջղի հատույթը ՕԳՄ-ից արված|

|նորմատիվային          |ՕԳՄ մայրուղու վրա,    |ճյուղավորումների վրա և   |

|հաստությունը, bէ, մմ  |ՕԳՄ-ից գծային         |ՕԳՄ-ից մուտքերին, մմ2    |

|                      |ճյուղավորման վրա, մմ2 |                         |

|______________________|______________________|_________________________|

|        10            |       35 (25)        |           16            |

|______________________|______________________|_________________________|

|   15 և  ավելի        |       50 (25)        |           16            |

._______________________________________________________________________.

 

Աղյուսակ 5.2.

 

Չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերի նվազագույն թույլատրելի

հատույթները

 

._______________________________________________________________________.

|Սառցակեղևի  պատի      |Հաղորդալարի նյութը        |Հաղորդալարի հատույթը |

|նորմատիվային          |                          |մայրուղու և  գծային  |

|հաստությունը, bէ, մմ  |                          |ճյուղավորման վրա, մմ2|

|______________________|__________________________|_____________________|

|                      |Ալյումին (Ա)              |                     |

|                      |Չջերմամշակված ալյումինային|           25        |

|                      |համաձուլվածք (ԱՉ)         |                     |

|       10             |__________________________|_____________________|

|                      |Պողպատալյումին (ՊԱ)       |                     |

|                      |Ջերմամշակված ալյումինային |                     |

|                      |համաձուլվածք (ԱՋ)         |           25        |

|                      |__________________________|_____________________|

|                      |Պղինձ (Պ)                 |           16        |

|______________________|__________________________|_____________________|

|15 և  ավելի           |Ա, ԱՉ                     |           35        |

|                      |__________________________|_____________________|

|                      |ՊԱ, ԱՉ                    |           25        |

|                      |__________________________|_____________________|

|                      |Պ                         |           16        |

._______________________________________________________________________.

 

Աղյուսակ 5.3.

 

Թույլատրելի մեխանիկական լարումը մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի

հաղորդալարերում

 

._________________________________________________________________________.

|       Հաղորդալար            |Թույլատրելի լարում, ձգման ժամանակ ամրության|

|                             |                   սահմանի %               |

|                             |___________________________________________|

|                             |առավելագույն բեռնվածքի   |միջին տարեկան    |

|                             |և  ամենացածր ջերմաստիճանի|ջերմաստիճանի     |

|                             |tr = t - դեպքում         |դեպքում, tմտ     |

|_____________________________|_________________________|_________________|

|               1             |             2           |        3        |

|_____________________________|_________________________|_________________|

|ԻՄՀ 25-120 մմ2 հատույթով     |            40           |       30        |

|Ալյումինե, մմ2 հատույթով     |                         |                 |

|        25-95                |            35           |       30        |

|         120                 |            40           |       30        |

|                             |                         |                 |

|Ջերմամշակված և  չջերմամշակված|                         |                 |

|ալյումինային համաձուլվածքից, |                         |                 |

|մմ2 հատույթով                |                         |                 |

|        25-95                |            40           |       30        |

|        120                  |            45           |       30        |

|                             |                         |                 |

|Պողպատալյումինային, մմ2      |                         |                 |

|հատույթով                    |                         |                 |

|         25                  |            35           |       30        |

|       35-95                 |            40           |       30        |

._________________________________________________________________________.

 

6) Կրող ջիղով ԻՄՀ-ի վրա բոլոր տեսակի մեխանիկական բեռնվածքները և ներազդումները պետք է ընկալվեն այդ ջիղով, իսկ առանց կրող ջիղով ԻՄՀ-ի դեպքում պետք է ընկալվեն ոլորված քուղի բոլոր ջիղերով:

7) ՕԳ-ից դեպի ներանցիկ ճյուղավորման հենամեջի երկարությունը պետք է որոշվի հաշվարկով` կախված հենարանի ամրությունից, որի վրա կատարվում է ճյուղավորում, հենարանի և ներանցիչի վրա ճյուղավորման հաղորդալարերի կախվածքի բարձրությունից, ճյուղավորման հաղորդալարերի քանակից և հատույթից:

ՕԳ-ի մայրուղուց մինչև շենք հեռավորությունը ճյուղավորման հենամեջի հաշվարկային արժեքը գերազանցելու դեպքում տեղակայվում են անհրաժեշտ քանակությամբ լրացուցիչ հենարաններ:

8) Հոսանատար հաղորդիչների հատույթի ընտրությունը, ըստ երկարատև թույլատրելի հոսանքի, պետք է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 8-ից 11-րդ գլուխների պահանջների հաշվառմամբ:

Հոսանատար հաղորդիչների հատույթը պետք է ստուգվի` ըստ տաքացման պայմանի` կարճ միակցումների դեպքում, և ըստ ջերմային դիմակայունության:

9) ԻՄՀ-ին ամրակապումը, միացումը և միակցումը ԻՄՀ-ին պետք է կատարել հետևյալ կերպ,

ա) ՕԳՄ մայրուղու հաղորդալարի ամրակապումը միջանկյալ և անկյունային միջանկյալ հենարանների վրա նեցուկային սեղմակների օգնությամբ:

բ) ՕԳՄ մայրուղու հաղորդալարերի ամրակապումը խարսխային տիպի հենարանների վրա, ինչպես նաև ճյուղավորման հաղորդալարերի ամրակապումն ՕԳՄ-ի հենարանի և ներանցիչի վրա ձգիչ սեղմակների օգնությամբ,

գ) ՕԳՄ հաղորդալարերի միացումը հենամիջում` հատուկ միացնող սեղմակներով, խարսխային տիպի հենարանների հանգույցներում թույլատրվում է չմեկուսացված կրող հաղորդալարերի միացումը տափակակողմ սեղմակի միջոցով: Միացման սեղմակները, որոնք նախատեսված են կրող հաղորդալարը հենամիջում միացնելու համար, պետք է ունենան հաղորդալարի խզման ճիգի ոչ պակաս 90 տոկոսին հավասար մեխանիկական ամրություն,

դ) ՕԳՄ մայրուղու ֆազային հաղորդալարերի միացումը մեկուսացնող ծածկույթ կամ պաշտպանական մեկուսացնող թաղանթ ունեցող միացման սեղմակների օգնությամբ,

ե) ճյուղավորման հենամիջում հաղորդալարերի միացումը ներանցիչին չի թույլատրվում,

զ) հողակցվող հաղորդիչների միացումը տափակակողմ սեղմակների օգնությամբ,

է) ճյուղավորման սեղմակները պետք է կիրառել հետևյալ դեպքերում`

ճյուղավորումների ֆազային ջղերից, բացառությամբ ԻՄՀ քուղի բոլոր կրող հաղորդալարերի, ճյուղավորումներ կրող ջղից:

10) Նեցուկային և պրկիչային սեղմակների ամրակապումն ՕԳՄ հենարաններին, շենքերի և կառուցվածքների պատերին պետք է կատարել կեռերի և բարձակների միջոցով:

11) Հաշվարկային ճիգերը նեցուկային և պրկիչային սեղմակներում, ամրակապման հանգույցներում և բարձակներում բնականոն ռեժիմում պետք է չգերազանցեն դրանց մեխանիկական քայքայման բեռնվածքի 40 տոկոսը:

12) Հաղորդալարերի միացումն ՕԳ-ի հենամեջերում պետք է կատարել միացուցիչ սեղմակների օգնությամբ, որոնք ապահովում են հաղորդալարի խզման ճիգի 90 տոկոսից ոչ պակաս մեխանիկական ամրություն:

ՕԳ-ի մեկ հենամիջում թույլատրվում է յուրաքանչյուր հաղորդալարի համար մեկ միացումից ոչ ավելի:

Ճարտարագիտական կառույցների հետ փոխհատվելու ՕԳ-ի հենամիջում հաղորդալարերի միացում չի թույլատրվում:

Խարսխային հենարանների օղակներում հաղորդալարերի միացումը պետք է կատարվի սեղմակների օգնությամբ կամ եռակցմամբ:

Տարբեր մակնիշի կամ հատույթի հաղորդալարերը պետք է միացվեն միայն խարսխային հենարանների օղակներում:

13) ՕԳ-ի հենարանների վրա չմեկուսացված հաղորդալարերի ամրակապումը մեկուսիչներին և մեկուսիչ լայնակներին, բացառությամբ փոխհատման համար նախատեսված հենարանների, պետք է կատարել մետակ:

Չմեկուսացված հաղորդալարերի ամրակապումը միջանկյալ հենարանների վրա` ցցաձողային մեկուսիչներին, պետք է կատարել մեկուսիչի վզիկի վրա, հենարանի կանգնակի նկատմամբ` դրա ներսի կողմից:

14) Կեռերը և ցցաձողերը պետք է հաշվարկվեն ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում` քայքայող բեռնվածքների մեթոդով:

Ընդ որում, ճիգերը պետք է չգերազանցեն սույն ՏԿ-ի 41-րդ գլխի 5-րդ կետում ներկայացված արժեքները:

 

28. ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) Հենարանների վրա թույլատրվում է ՕԳ-ի մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերի ցանկացած դասավորություն` անկախ կլիմայական պայմանների շրջանից: ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերով զրոյական հաղորդալարը պետք է դասավորել ֆազային հաղորդալարերից ներքև: ՕԳՄ-ի հենարանների վրա տեղադրվող արտաքին լուսավորության մեկուսացված հաղորդալարերը կարող են դասավորվել ԻՄՀ-ից վերև կամ ներքև, ինչպես նաև կարող են ոլորված լինել ԻՄՀ-ի քուղի մեջ: Արտաքին լուսավորության մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերը, որոնք դասավորվում են ՕԳ-ի հենարանների վրա, պետք է տեղակայվեն ՕԳ-ի PEN (ՊԵՆ) և (PE) (ՊԵ) հաղորդչից վերև:

2) Էլեկտրաընդունիչների միացման համար հենարանների վրա տեղակայվող ապարատները պետք է տեղադրվեն գետնի մակերևույթից ոչ պակաս 1.6 մ բարձրության վրա:

Հենարանների վրա տեղադրվող պաշտպանության և հատվածավորման սարքվածքները պետք է տեղակայվեն ՕԳ-ի հաղորդալարերից ներքև:

3) Հենարանի վրա և հենամիջում չմեկուսացված հաղորդալարերի միջև հեռավորությունը 1,2 մ առավելագույն կախվածքի դեպքում` ըստ հենամիջում դրանց մոտեցման պայմանի, ոչ պակաս պետք է լինի`

ա) հաղորդալարերի ուղղաձիգ դասավորության և 20 սմ-ը չգերազանցող հորիզոնական շեղման դասավորության դեպքում`

40 սմ` ըստ սառցակեղևի I, II և III շրջաններում,

60 սմ` ըստ սառցակեղևի IV և առանձնահատուկ շրջաններում,

բ) հաղորդալարերի այլ դասավորության դեպքում` ըստ սառցակեղևի բոլոր շրջաններում սառցակեղևի առկայության ժամանակ քամու 18 մ/վ արագության դեպքում` 40 սմ,

18 մ/վ-ից ավելի դեպքում` 60 սմ,

գ) 1,2 մ-ը գերազանցող առավելագույն կախվածքի դեպքում նշված հեռավորությունները պետք է մեծացվեն առավելագույն կախվածքի և 1,2 մ-ին հավասար կախվածքի հարաբերությանը համեմատական: Սառցակեղևի շրջանների բնորոշումները սահմանված են սույն ՏԿ-ի 38-րդ գլխում:

4) Հենարանի վրա տարբեր ֆազերի մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերի միջև հեռավորությունն ըստ ուղղաձիգի` ՕԳ-ից ճյուղավորման և ընդհանուր հենարանի վրա տարբեր ՕԳ-ի փոխհատման դեպքում պետք է լինի ոչ պակաս 10 սմ:

ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հենարանի ցանկացած տարր եղած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 5 սմ:

5) Ընդհանուր հենարանների վրա մինչև 1 կՎ լարման ՕԳՄ-ի և ՕԳ-ի համատեղ կախման դեպքում դրանց հեռավորությունն ուղղաձիգով հենարանի վրա և հենամիջում շրջապատող օդի +15 oC ջերմաստիճանի, առանց քամու պետք է լինի ոչ պակաս 0,4 մ:

6) Ընդհանուր հենարանների վրա երկու և ավելի ՕԳՄ-ի համատեղ կախման դեպքում հեռավորությունը ԻՄՀ քուղերի միջև պետք է լինի ոչ պակաս 0,3 մ:

7) Ընդհանուր հենարանների վրա մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի և մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի համատեղ կախման դեպքում հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, ընդհանուր հենարանի վրա տարբեր լարման ՕԳ-ի ամենամոտ հաղորդալարերի միջև, ինչպես նաև հենամիջում, շրջապատող օդի +15 oC ջերմաստիճանի, առանց քամու պետք է լինի ոչ պակաս`

1,0 մ` մեկուսացված կրող և բոլոր կրող հաղորդալարերով ԻՄՀ կախելու դեպքում,

1,75 մ` չմեկուսացված կրող հաղորդալարով ԻՄՀ կախելու դեպքում,

2,0 մ` մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերի կախման դեպքում:

8) Ընդհանուր հենարանների վրա մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի և

6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի կախման դեպքում, մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի և 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի ամենամոտ հաղորդալարերի հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, հենարանի վրա և հենամիջում, 15 oC ջերմաստիճանի, առանց քամու պետք է լինի ոչ պակաս 0,3 մ ԻՄՀ-ի համար, և 1,5 մ` չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերով մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի համար:

 

29. ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ

 

1) Ինքնակրող մեկուսացված հաղորդալարն ամրակապվում է հենարաններին` առանց մեկուսիչների օգտագործման:

2) Չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարով ՕԳ-ի վրա, անկախ հենարանների նյութերից, մթնոլորտի աղտոտվածության աստիճանից և ամպրոպային գործունեության ինտենսիվությունից, պետք է կիրառվեն մեկուսիչներ կամ մեկուսիչ նյութերից լայնակներ:

Մեկուսիչների և ամրանի ընտրությունն ու հաշվարկը կատարվում են սույն ՏԿ-ի 41-րդ գլխի 4-րդ կետին համապատասխան:

3) Չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերով ՕԳ-ից ճյուղավորումների վրա պետք է օգտագործել բազմավզիկ կամ լրացուցիչ մեկուսիչներ:

 

30. ՀՈՂԱԿՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ

 

1) ՕԳ-ի հենարանների վրա պետք է իրականացվեն հողակցող սարքվածքներ, որոնք նախատեսվում են կրկնակի հողակցման, ամպրոպային գերլարումներից պաշտպանության, ՕԳ-ի հենարանների վրա տեղակայված էլեկտրասարքավորանքի հողակցման համար: Հողակցող սարքվածքի դիմադրությունը պետք է լինի 30 Օմ-ից ոչ ավելի:

2) Մետաղական հենարանները, մետաղական կառուցվածքները և հենարանների երկաթբետոնե տարրերի ամրանը պետք է միացված լինեն ՊԵՆ (PEN) հաղորդչին:

3) Երկաթբետոնե հենարանների վրա ՊԵՆ (PEN) հաղորդիչը պետք է միացնել հենարանների կանգնակների և դիմկալների ամրաններին:

4) ՕԳ-ի փայտե, ինչպես նաև մետաղական և երկաթբետոնե հենարանների կեռերը և ցցաձողերը, երբ վերջիններիս վրա կախվում են մեկուսացված հաղորդալարերով կամ քուղի բոլոր կրող հաղորդալարերով ԻՄՀ, հողակցման ենթակա չեն` բացառությամբ այն հենարանների կեռերի և ցցաձողերի, որտեղ իրականացված են կրկնակի հողակցումներ և մթնոլորտային գերլարումներից պաշտպանության համար հողակցումներ:

5) Մինչև 1 կՎ լարման փոխհատման հենամեջը սահմանափակող ՕԳ-ի հենարանների կեռերը, ցցաձողերը, ամրանը, ինչպես նաև այն հենարաններինը, որոնց վրա կատարվում է համատեղ կախում, պետք է հողակցվեն:

6) Փայտե հենարաններով ՕԳ-ի վրա մալուխային գծին անցնելու դեպքում հողակցող հաղորդիչը պետք է միակցված լինի ՕԳ-ի PEN-հաղորդչին և մալուխի մետաղական թաղանթին:

7) Ամպրոպային գերլարումներից պաշտպանության համար ՕԳ-ի հենարանների վրա տեղակայված պաշտպանության ապարատները պետք է միացված լինեն հողակցիչին` առանձին հաղորդալարով էջքով:

8) Հողակցող հաղորդիչների միացումը միմյանց, դրանց միացումը երկաթբետոնե հենարանների վրա կանգնակների վերին հողակցող արտաթողումներին, կեռերին և բարձակներին, ինչպես նաև հողակցվող մետաղակառուցվածքներին և հենարանների վրա տեղակայված հողակցվող էլեկտրասարքավորանքին, պետք է իրականացվեն եռակցմամբ կամ հեղուսային միացմամբ: Հողակցող հաղորդիչների (էջքերի) միակցումը հողում գտնվող հողանցիչին նույնպես պետք է իրականացվի եռակցմամբ կամ հեղուսային միացմամբ:

9) Մեկ և երկհարկանի շինություններով բնակավայրերում ՕԳ-երը պետք է ունենան մթնոլորտային գերլարումներից պաշտպանության համար նախատեսված հողակցող սարքվածքներ: Այդ հողակցող սարքվածքների դիմադրությունը պետք է լինի 30 Օմ-ից ոչ ավելի, իսկ դրանց միջև հեռավորությունը 200 մ-ից ոչ ավելի այն շրջաններում, որտեղ տարվա ընթացքում ամպրոպային ժամերի թիվը մինչև 40 ժ է, և 100 մ, որտեղ տարվա ընթացքում ամպրոպային ժամերի թիվը 40 ժ-ից ավելի է:

Բացի դրանից` հողակցող սարքվածքներ պետք է իրականացվեն`

ա) դեպի այն շենքերի մուտքերը գնացող ճյուղավորումներով հենարանների վրա, որտեղ կարող են մեծ թվով մարդկանց կուտակումներ լինել (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ), կամ որոնք ներկայացնում են տնտեսական մեծ արժեք (անասնապահական և թռչնաբուծական սենքեր, պահեստներ),

բ) գծերի ծայրային հենարաններին, որոնք ունեն ճյուղավորումներ դեպի մուտքերը, ընդ որում, այդ նույն գծերի` հարևան պաշտպանական հողակցումից առավելագույն հեռավորությունը պետք է լինի 100 մ-ից ոչ ավելի տարվա ընթացքում 10-ից մինչև 40 ամպրոպային ժամերի թվով շրջանների համար, և 50 մ` տարվա ընթացքում 40-ից ավելի ամպրոպային ժամերի թվի դեպքում:

10) Անհրաժեշտ է ՕԳՄ-ի յուրաքանչյուր մայրուղու սկզբում և վերջում հաղորդալարերի վրա տեղակայել սեղմակներ` լարման վերահսկման սարքերի և տեղափոխելի հողակցման միացման համար:

Ամպրոպային գերլարումներից պաշտպանության հողակցման սարքվածքները պետք է համատեղել պաշտպանական (PEN) հաղորդչի կրկնական հողակցման հետ:

11) Կրկնական հողակցման և պաշտպանական հաղորդիչներին ներկայացվող պահանջները ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 36-ից 40-րդ գլուխներում:

ՕԳ-ի հենարանների վրա, որպես հողակցող հաղորդիչ, թույլատրվում է օգտագործել կլոր հատույթով պողպատ, որն ունի ոչ պակաս 6 մմ տրամագիծ և հակակոռոզիոն ծածկույթ:

12) ՕԳ-ի հենարանների ձգալարերը պետք է միակցված լինեն հողակցող հաղորդչին:

 

31. ՀԵՆԱՐԱՆՆԵՐԸ

 

1) ՕԳ-ում կարող են օգտագործվել հենարաններ տարբեր նյութերից:

ՕԳ-ի համար պետք է օգտագործել հենարանների հետևյալ տեսակները`

ա) միջանկյալ: Դրանք տեղադրվում են ՕԳ-ի ուղեգծի ուղիղ հատվածում: Բնականոն ռեժիմում այս հենարանները պետք է կրեն ՕԳ-ի երկայնքով ուղղված ճիգերը,

բ) խարսխային: Դրանք տեղադրվում են խարսխային հենամեջը սահմանափակելու համար, ինչպես նաև ՕԳ-ի հաղորդալարերի թվի, մակնիշի և հատույթների փոփոխման տեղերում: Աշխատանքի բնականոն ռեժիմներում այս հենարանները պետք է կրեն ՕԳ-ի երկայնքով ուղղված հաղորդալարերի ձգաուժերի տարբերությամբ պայմանավորված ճիգերը,

գ) անկյունային: Դրանք տեղադրվում են ՕԳ-ի ուղեգծի ուղղության փոփոխման տեղերում: Այս հենարաններն աշխատանքի բնականոն ռեժիմում պետք է կրեն հարակից հենամեջերի հաղորդալարերի արդյունարար ձգաուժը: Անկյունային հենարանները կարող են լինել միջանկյալ և խարսխային տիպի,

դ) ծայրային: Դրանք տեղադրվում են ՕԳ-ի սկզբում և վերջում, ինչպես նաև մալուխային ներդիրները սահմանափակող տեղերում: Դրանք խարսխային տիպի հենարաններ են և աշխատանքի բնականոն ռեժիմներում պետք է կրեն բոլոր հաղորդալարերի միակողմանի ձգաուժերը:

Հենարանները, որոնց վրա իրականացվում են ՕԳ-ից ճյուղավորումներ, հանդիսանում են ճյուղավորման հենարաններ: Հենարանները, որոնց վրա իրականացվում են տարբեր ուղղությունների ՕԳ-երի փոխհատում կամ ՕԳ-ի փոխհատում ճարտարագիտական կառույցների հետ, հանդիսանում են փոխխաչվող հենարաններ: Այդ հենարանները կարող են լինել նշված բոլոր տեսակների:

2) Հենարանների կառուցվածքները պետք է ապահովեն տեղակայման հնարավորություն`

ա) փողոցային լուսավորության բոլոր տեսակի լուսատուների համար,

բ) մալուխային ծայրային կցորդիչների, պաշտպանիչ ապարատների համար,

գ) հատվածավորող և փոխարկման ապարատների համար,

դ) էլեկտրաընդունիչների միացման պահարանների և վահանակների համար:

3) Հենարանները, անկախ դրանց տեսակից, կարող են լինել ինքնականգուն, թեքդիրներով կամ ձգալարերով:

Ձգալարերը կարող են ամրացվել հողում տեղադրված խարիսխներին կամ շենքերի և շինվածքների քարե, աղյուսե, երկաթբետոնե և մետաղե տարրերին: Ձգալարերի հատույթը որոշվում է հաշվարկով: Դրանք կարող են լինել բազմալար կամ կլոր հատույթով պողպատից: Միալար պողպատե ձգալարերի հատույթը պետք է լինի 25 մմ2-ից ոչ պակաս:

4) ՕԳ-ի հենարանները պետք է հաշվարկվեն ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում` ըստ առաջին և երկրորդ սահմանային վիճակների, համաձայն սույն ՏԿ-ի 26-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերում նշված կլիմայական պայմանների:

Միջանկյալ հենարանները պետք է հաշվարկված լինեն բեռնվածքների հետևյալ զուգորդումների համար`

ա) քամու լայնական բեռնվածքի միաժամանակյա ներազդումը սառցակեղևից ազատ կամ դրանով պատված հաղորդալարերի և հենարանի կառուցվածքի վրա, ինչպես նաև դեպի մուտքերը ճյուղավորումների հաղորդալարերի ձգաուժից առաջացող բեռնվածքը, որոնք ազատ են սառցակեղևից կամ մասամբ պատված սառցակեղևով (ըստ սույն ՏԿ-ի 26-րդ գլխի 2-րդ կետի),

բ) դեպի մուտքերը ճյուղավորումների սառցակեղևով պատված հաղորդալարերի ձգաուժից առաջացող բեռնվածքի, ընդ որում, թույլատրվում է հենարանի շեղում` բեռնվածքի ազդեցության տակ,

գ) հենարանի գագաթին կիրառված և ՕԳ-ի առանցքով ուղղված 1,5 կՆ-ի հավասար պայմանական հաշվարկային բեռնվածքի:

Անկյունային հենարանները (միջանկյալ և խարսխային) պետք է հաշվարկված լինեն հաղորդալարերի ձգաուժից առաջացող և հաղորդալարերի ու հենարանի կառուցվածքի վրա հողմնաբեռնվածքի արդյունարար բեռնվածքի համար:

Խարսխային հենարանները պետք է հաշվարկվեն` ելնելով հարակից հենամեջերի հաղորդալարերի ձգաուժի տարբերությունից և սառցակեղևի ու առանց սառցակեղևի դեպքերում հաղորդալարերի և հենարանի կառուցվածքի վրա քամու ճնշման լայնական բեռնվածքից: Որպես ձգաուժի տարբերության նվազագույն արժեք` պետք է ընդունել բոլոր հաղորդալարերի միակողմանի ձգաուժի առավելագույն արժեքի 50 տոկոսը:

Ծայրային հենարանները պետք է հաշվարկված լինեն բոլոր հաղորդալարերի միակողմանի ձգաուժի համար:

Ճյուղավորման հենարանները հաշվարկվում են բոլոր հաղորդալարերի ձգաուժից առաջացող արդյունարար բեռնվածքի համար:

հենարաններն ուղեգծի հեղեղվող տեղամասերում տեղակայելիս, որտեղ հնարավոր են բնահողի ողողումներ կամ սառցահոսանքի ներազդեցություն, հենարանները պետք է ամրացվեն (հողալցում, ուժեղացում, ամբարտակների սարքում, սառցահատների տեղադրում):

 

32. ԵԶՐԱՉԱՓԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

1) ՕԳՄ հաղորդալարերից մինչև բնակեցված և չբնակեցված տեղանքի գետնի մակերևույթը և փողոցների երթևեկելի մասերը հեռավորությունն ուղղաձիգով պետք է լինի ոչ պակաս 5 մ: Այն կարող է նվազեցվել մինչև 2,5 մ` դժվարամատչելի տեղանքում, և մինչև 1 մ` անմատչելի տեղանքում (սարալանջեր, ժայռեր, քարափներ):

Փողոցի ոչ երթևեկելի մասի հետ ՕԳՄ-ից դեպի մուտքերը ճյուղավորումների փոխհատման դեպքում ԻՄՀ-ից մինչև հետիոտնային ճանապարհների մայթեր հեռավորությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 3,5 մ:

ԻՄՀ և մեկուսացված հաղորդալարերից մինչև գետնի մակերևույթ հեռավորությունը` դեպի մուտքերը ճյուղավորումների վրա, պետք է լինի ոչ պակաս 2,5 մ:

Դեպի մուտքերը ճյուղավորումների չմեկուսացված հաղորդալարերից մինչև գետնի մակերևույթ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 2,75 մ:

2) ՕԳ-ի հաղորդալարերից մինչև գետին և փողոցների երթևեկելի մասերը հեռավորությունները բնակեցված և չբնակեցված տեղանքում հաղորդալարերի առավելագույն կախվածքի դեպքում պետք է լինի ոչ պակաս 6 մ: Հաղորդալարերից մինչև գետին հեռավորությունը կարող է փոքրացվել մինչև 3,5 մ` դժվարամատչելի տեղանքում, և մինչև 1 մ` անմատչելի տեղանքում (սարալանջեր, ժայռեր, քարափներ):

3) ԻՄՀ-ից մինչև շենքերի և կառույցների տարրերի հեռավորությունը` ըստ հորիզոնականի, դրանց առավելագույն շեղման դեպքում պետք է լինի ոչ պակաս`

1,0 մ` մինչև պատշգամբները, սանդղափուլերը և լուսամուտները,

0,2 մ` մինչև շենքերի, կառույցների խուլ պատերը:

Թույլատրվում է ՕԳՄ-ի և մեկուսացված հաղորդալարերով ՕԳ-ի անցումը շենքերի տանիքների և կառույցների վրայով, ընդ որում, դրանցից մինչև հաղորդալարեր հեռավորություն ըստ ուղղաձիգի, պետք է լինի ոչ պակաս 2,5 մ:

4) ՕԳ-ի հաղորդալարերի (չմեկուսացված) առավելագույն շեղման դեպքում դրանցից մինչև շենքերն ու կառույցները հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս`

1,5 մ` մինչև պատշգամբները, սանդղափուլերը, լուսամուտները,

1,0 մ` մինչև խուլ պատերը:

Չմեկուսացված հաղորդալարերով ՕԳ անցումը շենքերի և շինությունների վերևով չի թույլատրվում:

5) ԻՄՀ, ՕԳ-ից և հաղորդալարերից մինչև գետնի կամ ջրի մակերևույթ, ինչպես նաև տարբեր կառույցներ նվազագույն հեռավորությունը, որոնց վրայով անցնում է ՕԳ-ն, որոշվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու ՕԳ-ի հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով:

6) ԻՄՀ-ն շենքերի և շինությունների պատերով անցկացնելիս` նվազագույն հեռավորությունը պետք է լինի`

ա) հորիզոնական անցկացման դեպքում`

լուսամուտի, մուտքի դռան վերևով` 0,3 մ,

պատշգամբի, լուսամուտի քիվի տակով` 0,5 մ,

մինչև հող` 2,5 մ,

բ) ուղղաձիգ անցկացման դեպքում`

մինչև լուսամուտ` 0, 5 մ,

մինչև պատշգամբ, մուտքի դուռը` 1,0 մ:

ԻՄՀ-ի և շենքի կամ շինության միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 0,06 մ:

7) Հենարանների ստորգետնյա մասերից կամ հենարանների հողակցիչներից մինչև ստորգետնյա մալուխներ, խողովակաշարեր և տարբեր նշանակության վերգետնյա սյուներ հեռավորությունները` ըստ հորիզոնականի, պետք է լինեն ոչ պակաս 5.4 աղյուսակում ներկայացվածներից:

 

Աղյուսակ 5.4.

 

Ըստ հորիզոնականի նվազագույն թույլատրելի հեռավորությունն ՕԳ-ի

հենարանների ստորգետնյա մասերից կամ հենարանների հողակցիչներից մինչև

ստորգետնյա մալուխներ, խողովակաշարեր և վերգետնյա սյուներ

 

._________________________________________________________________________.

|      Մոտեցման օբյեկտը                                |Հեռավորությունը, մ|

|______________________________________________________|__________________|

|Ջրա-, շոգե- և  ջերմատարներ, բաշխիչ գազատարներ,        |                  |

|կոյուղու խողովակներ                                   |       1          |

|______________________________________________________|__________________|

|Հրշեջ ջրածորաններ, կոյուղու հորեր, ելանցքեր, ջրառման  |                  |

|աշտարակներ                                            |       2          |

|______________________________________________________|__________________|

|Մալուխներ (բացի կապի, ազդանշանման և  լարային          |                  |

|հաղորդման, տե՛ս նաև  սույն ՏԿ-ի 33-րդ գլխի 7-րդ կետը) |       1          |

|______________________________________________________|__________________|

|Նույնը, բայց մեկուսացնող խողովակում դրանց անցկացման   |                  |

|դեպքում                                               |       0,5        |

._________________________________________________________________________.

 

8) Տարբեր կառուցվածքների, ինչպես նաև բնակավայրերի փողոցների ու հրապարակների հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում փոխհատման անկյունը չի նորմավորվում:

9) Նավարկելի գետերի և ջրանցքների հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում ՕԳ-ն պետք է կառուցվի սույն ՏԿ-ի 54-րդ գլխի 1-ից մինչև 5-րդ կետերի պահանջներին համապատասխան: Ոչ նավարկելի գետերի և ջրանցքների հետ փոխհատման դեպքում հեռավորությունը ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ջրի ամենաբարձր մակարդակը պետք է լինի ոչ պակաս 2 մ, իսկ մինչև սառույցի մակարդակը` ոչ պակաս 6 մ:

10) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-երի հատումները և մոտեցումները 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-երի հետ, ինչպես նաև դրանց հաղորդալարերի համատեղ կախումն ընդհանուր հենարանների վրա պետք է իրականացվեն սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 1-ից մինչև 11-րդ կետերի պահանջներին համապատասխան:

11) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-երի (ՕԳՄ-երի) միմյանց հետ փոխհատումն առավելապես պետք է կատարվի փոխհատման հենարանների վրա: Թույլատրվում է նաև փոխհատումը հենամիջում: Փոխհատվող ՕԳ-երի (ՕԳՄ-երի) հաղորդալարերի միջև հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, պետք է լինի 0,1 մ` հենարանի վրա, 1 մ` հենամիջում:

12) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-երի` միմյանց հետ փոխհատման տեղերում կարող են օգտագործվել միջանկյալ և խարսխային հենարաններ:

Հենամիջում ՕԳ-ի փոխհատման դեպքում հատման տեղը պետք է ընտրել վերին հատող ՕԳ-ի հենարանին հնարավորին չափ մոտ, ընդ որում, հատող ՕԳ-ի հենարաններին հատվող ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորությունը` ըստ հորիզոնականի, դրանց ամենամեծ շեղման դեպքում պետք է լինի ոչ պակաս 2 մ:

13) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի և 1 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի զուգահեռ անցման և մոտեցման դեպքերում դրանց միջև հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 11-րդ կետում նշվածներին հավասար:

14) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի և մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի համատեղ կախումն ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է հետևյալ պայմանները պահպանելու դեպքում`

ա) մինչև 1 կՎ լարման ՕԳ-երը պետք է կառուցվեն` ըստ մինչև 20 կՎ լարման ՕԳ-երի հաշվարկային կլիմայական պայմանների,

բ) մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից վերև,

գ) ցցաձողային մեկուսիչների վրա ամրացվող մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերը պետք է ունենան կրկնակի ամրացում:

15) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերը և 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի պաշտպանված հաղորդալարերն ընդհանուր հենարանների վրա կախելու դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) մինչև 1 կՎ լարման ՕԳ-երը պետք է կառուցվեն` ըստ մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաշվարկային կլիմայական պայմանների,

բ) 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից վերև,

գ) 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչների վրա պետք է կատարվի ուժեղացված:

16) ՕԳ-ը (ՕԳՄ-ը) 1 կՎ-ից բարձր լարմամբ ՕԳ-ի հետ փոխհատվելիս` հեռավորությունը հատող ՕԳ-ի հաղորդալարերից մինչև փոխհատվող ՕԳ-ի (ՕԳՄ-ի) պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 2-ից մինչև 7-րդ կետերում նշված պահանջներին:

Փոխհատվող ՕԳ-երի հաղորդալարերի հատույթը պետք է ընդունվի սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 4-րդ կետին համապատասխան:

 

33. ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԽՈՒՄԸ ԿԱՊԻ, ՀԱՂՈՐԴԱԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՀԵՏ, ՓՈԽՀԱՏՈՒՄՆԵՐԸ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԽՈՒՄԸ

 

1) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ ՕԳ-ի փոխհատման անկյունը պետք է լինի հնարավորին չափ 90o-ին մոտ: Նեղվածք պայմանների դեպքում հատման անկյունը չի նորմավորվում:

Ըստ կարևորության` կապի և հաղորդալարային հաղորդման գծերը բաժանվում են դասերի, որոնք սահմանվում են իրավասու պետական մարմնի կողմից:

2) ՕԳ-երի հաղորդալարերի առավելագույն կախվածքի դեպքում հատման հենամիջում ՕԳ-երի հաղորդալարերից մինչև ԿԳ-ի ու ՀՀԳ-ի հաղորդալարերը կամ կախովի մալուխների հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, պետք է լինի`

ԻՄՀ-ից և մեկուսացված հաղորդալարերից` ոչ պակաս 1 մ,

չմեկուսացված հաղորդալարերից` ոչ պակաս 1,25 մ:

3) Ընդհանուր հենարանի վրա փոխհատման դեպքում մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ԿԳ-ի կամ ՀՀԳ-ի հաղորդալարերը կամ կախովի մալուխներ հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, պետք է լինի`

ԻՄՀ-ի և ԿԳ-ի կամ ՀՀԳ-ի միջև` ոչ պակաս 0,5 մ,

ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարի և ՀՀԳ-ի միջև` ոչ պակաս 1,5 մ:

4) Հենամիջում ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի կամ կախովի մալուխների հետ

ՕԳ-երի հաղորդալարերի փոխհատման տեղը պետք է գտնվի ՕԳ-ի հենարանին հնարավորին չափ մոտ, սակայն դրանից ոչ պակաս 2 մ հեռու:

5) ՕԳ-ի փոխհատումը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ պետք է կատարվի հետևյալ տարբերակներից որևէ մեկով`

ա) ՕԳ-ի հաղորդալարերով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի մեկուսացված հաղորդալարերով,

բ) ՕԳ-ի հաղորդալարերով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի ստորգետնյա կամ կախովի մալուխներով,

գ) ՕԳ-ի հաղորդալարերով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերով,

դ) ՕԳ-ում ստորգետնյա մալուխային ներդիրով և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերով:

6) ԿԳ-ի և ՀՀԳ-ի մեկուսացված հաղորդալարերի հետ ՕԳ-ի հաղորդալարերի փոխհատման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳՄ-ի փոխհատումը ԿԳ ու ՀՀԳ հետ կարող է կատարվել հենամիջում և հենարանի վրա,

բ) ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի փոխհատումը ԿԳ հաղորդալարերի հետ, ինչպես նաև 360 Վ-ից բարձր լարման ՀՀԳ հաղորդալարերի հետ, պետք է կատարվի միայն հենամիջում: ՕԳ չմեկուսացված հաղորդալարերի փոխհատումը մինչև 360 Վ լարման ՀՀԳ հաղորդալարերի հետ կարող է կատարվել ինչպես հենամիջում, այնպես էլ ընդհանուր հենարանի վրա,

գ) ՕԳ հենարանները, որոնք սահմանափակում են կապի մայրուղային և ներգոտիական ցանցերի ԿԳ և ԳՀԿ միացնող գծերի հետ փոխհատման հենամեջը, ինչպես նաև 360 Վ-ից բարձր լարման ՀՀԳ-երը, պետք է լինեն խարսխային: Մնացած բոլոր ԿԳ-երի ու ՀՀԳ-երի հետ փոխհատման ժամանակ թույլատրվում է ՕԳ միջանկյալ հենարաններ`ուժեղացված լրացուցիչ կցորդով կամ հենակով,

դ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից վերև: Հատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա ՕԳ-ի չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերը պետք է ունենան կրկնակի ամրակապում, իսկ ԻՄՀ-ն ամրացվում է խարսխային սեղմակներով: ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերը հենամեջը սահմանափակող հենարանների վրա պետք է ունենան կրկնակի ամրակապում: Քաղաքներում և բնակավայրերում թույլատրվում է նոր կառուցվող ԿԳ-ն ու ՀՀԳ-ն դասավորել մինչև 1 կՎ լարման ՕԳ-ից վերև:

7) ԿԳ-ը և ՀՀԳ-ը ստորգետնյա կամ կախովի մալուխների հետ ՕԳ-ի հաղորդալարերի փոխհատման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

ա) հեռավորությունը ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխներից մինչև մետաղե կամ երկաթբետոնե հենարանի ստորգետնյա մասը և փայտե հենարանի հողակցիչը բնակավայրերում պետք է լինի ոչ պակաս 3 մ: Նեղվածք պայմաններում թույլատրվում է այդ հեռավորությունների նվազեցում մինչև 1 մ (պայմանով, որ ԿԳ և ՀՀԳ վրա խանգարող ազդեցությունները թույլատրելի են), ընդ որում, մալուխը պետք է անցկացված լինի պողպատե խողովակով կամ ծածկված լինի շվելերով կամ անկյունակային պողպատով` հենարանի երկու կողմերից ոչ պակաս 3 մ երկարությամբ,

բ) չբնակեցված վայրերում ՕԳ հենարանի ստորգետնյա մասից կամ հողակցիչից մինչև ԿԳ ու ՀՀԳ ստորգետնյա մալուխ հեռավորությունը ոչ պակաս պետք է լինի 5.5 աղյուսակում ներկայացված արժեքներին հավասար,

գ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորված լինեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի կախովի մալուխից վերև (տե՛ս նաև սույն գլխի 6-րդ կետով սահմանված պահանջները),

դ) ԿԳ-ի և ՀՀԳ-ի կախովի մալուխի հետ փոխհատման հենամիջում չի թույլատրվում ՕԳ հաղորդալարերի միացումներ: ԻՄՀ-ի կրող ջղի հատույթը պետք է լինի ոչ պակաս 35 մմ2: ՕԳ հաղորդալարերը պետք է լինեն բազմալար` ոչ պակաս հետևյալ հատույթներով. ալյումինե` 35 մմ2, պողպատալյումինե` 25 մմ2: ԻՄՀ-ի ջղի հատույթը քուղի բոլոր կրող հաղորդիչներով` ոչ պակաս 25 մմ2,

 

Աղյուսակ 5.5.

 

Բնակեցված վայրում ՕԳ-ի հենարանի ստորգետնյա մասից կամ հողակցիչից

մինչև ԿԳ-ի ու ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխ նվազագույն հեռավորությունը

 

.___________________________________________________________________.

|Հողի համարժեք տեսակարար |Նվազագույն հեռավորությունը ԿԳ և  ՀՀԳ      |

|դիմադրությունը, Օմ xմ   |        ստորգետնյա մալուխից, մ            |

|                        |__________________________________________|

|                        |մինչև  հողակցիչը կամ    |մինչև  հողակցիչ  |

|                        |երկաթբետոնե և  մետաղական|սարքվածք չունեցող|

|                        |հենարանի ստորգետնյա մասը|փայտե հենարանի   |

|                        |                        |ստորգետնյա մասը  |

|________________________|________________________|_________________|

|մինչև  100              |            10          |        5        |

|________________________|________________________|_________________|

|100-ից ավելի մինչև  500 |            15          |       10        |

|________________________|________________________|_________________|

|500-ից ավելի մինչև  1000|            20          |       15        |

|________________________|________________________|_________________|

|1000-ից ավելի           |            30          |       25        |

.___________________________________________________________________.

 

ե) կախովի մալուխի թաղանթը և մետաղաճոպանը, որից կախված է մալուխը, պետք է հողակցված լինեն հատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա,

զ) ԿԳ-ի և ՀՀԳ-ի մալուխային հենարանի հիմքից մինչև ՕԳ-ի մոտակա հաղորդալարի պրոյեկցիան հորիզոնական հարթության վրա` ըստ հորիզոնականի, պետք է ոչ պակաս հավասար լինի փոխհատման հենամեջի հենարանի առավելագույն բարձրությանը:

8) ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի հետ ՕԳՄ-ի փոխհատման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳՄ-ի հատումը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ կարող է կատարվել հենամիջում և հենարանի վրա,

բ) ՕԳՄ-ի հենարանները, որոնք սահմանափակում են կապի գծերի հետ փոխհատման հենամեջը, պետք է լինեն խարսխային,

գ) փոխհատման հատվածամասում ԻՄՀ-ի կրող ջիղը կամ բոլոր կրող հաղորդիչների քուղը պետք է ունենա ամրության պաշար ոչ պակաս 2,5-ից ոչ փոքր գործակից` ըստ ձգման առավելագույն հաշվարկային բեռնվածքների,

դ) ՕԳՄ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն ԿԳ և ՀՀԳ հաղորդալարերից վերև: Փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա ԻՄՀ կրող հաղորդալարերը պետք է ամրացվեն պրկիչ սեղմակներով: Թույլատրվում է ՕԳՄ-ի հաղորդալարերը դասավորել ՀՀԳ հաղորդալարերի տակ, ընդ որում, ՀՀԳ-ի հաղորդալարերը փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա պետք է ունենան կրկնակի ամրակապում,

ե) փոխհատման հենամիջում ԻՄՀ-ի քուղի կրող ջղի և կրող հաղորդալարերի, ինչպես նաև ԿԳ և ՀՀԳ հաղորդալարերի միացումներ չի թույլատրվում:

9) ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի հետ ՕԳ մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերի փոխհատման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-ի հաղորդալարերի հատումը ԿԳ-ի հաղորդալարերի հետ, ինչպես նաև

360 Վ-ից բարձր լարման ՀՀԳ-ի հաղորդալարերի հետ, պետք է կատարվի միայն հենամիջում:

ՕԳ-ի հաղորդալարերի հատումը ՀՀԳ մինչև 360 Վ լարման բաժանորդային և ֆիդերային գծերի հետ թույլատրվում է կատարել ՕԳ-ի հենարանների վրա,

բ) հատման հենամեջը սահմանափակող ՕԳ-ի հենարանները պետք է լինեն խարսխային տիպի,

գ) ԿԳ-ի հաղորդալարերը, ինչպես պողպատե, այնպես էլ գունավոր մետաղներից, պետք է ունենան ամրության պաշարի 2.2-ից ոչ փոքր գործակից` ըստ ձգման, առավելագույն հաշվարկային բեռնվածքների դեպքում,

դ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է տեղադրվեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից վերև: Փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա ՕԳ-ի հաղորդալարերը պետք է ունենան կրկնակի ամրակապ: 380/220 Վ և դրանից ցածր լարման ՕԳ-ի հաղորդալարերը թույլատրվում է տեղադրել ՀՀԳ-ի և ՔՀՑ-ի հաղորդալարերից ներքև: Ընդ որում, ՀՀԳ-ի և ՔՀՑ-ի հաղորդալարերը հատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա պետք է ունենան կրկնակի ամրակապ,

ե) ՕԳ-ի հաղորդալարերի, ինչպես նաև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի միացումներ փոխհատման հենամեջերում չի թույլատրվում: ՕԳ հաղորդալարերը պետք է լինեն բազմալար, ոչ պակաս հետևյալ հատույթով` 35 մմ2` ալյումինե, 25 մմ2` պողպատալյումինե հաղորդալարերի համար:

10) ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերի հետ ՕԳ-ի ստորգետնյա մալուխային ներդիրի փոխհատման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-ի ստորգետնյա մալուխային ներդիրից մինչև ԿԳ և ՀՀԳ հենարանը և դրա հողանցիչի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ, իսկ մեկուսացված խողովակով մալուխի անցկացման դեպքում` ոչ պակաս 0,5 մ,

բ) հեռավորությունն ՕԳ-ի մալուխային հենարանի հիմքից մինչև հորիզոնական հարթության վրա ԿԳ-ի և ՀՀԳ-ի մոտակա հաղորդալարի պրոյեկցիան` ըստ հորիզոնականի, պետք է լինի հատման հենամիջի հենարանի ամենամեծ բարձրությունից ոչ պակաս:

11) ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի և ՕԳՄ-ի հաղորդալարերի միջև հեռավորությունը` ըստ հորիզոնականի, զուգահեռ անցման կամ մոտեցման դեպքում պետք է լինի ոչ պակաս 1 մ:

ՕԳ-ն օդային ԿԳ-ին և ՀՀԳ-ին մոտենալիս` ՕԳ-ի մեկուսացված և չմեկուսացված հաղորդալարերի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի հաղորդալարերի միջև հեռավորությունը ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս 2 մ: Նեղվածք պայմաններում թույլատրվում է այդ հեռավորությունը փոքրացնել մինչև 1,5 մ: Մնացած բոլոր դեպքերում գծերի միջև հեռավորությունը պետք է լինի ՕԳ-ի, ԿԳ-ի և ՀՀԳ-ի ամենաբարձր հենարանի բարձրությունից ոչ պակաս:

Ստորգետնյա կամ կախովի մալուխներով ԿԳ-ին և ՀՀԳ-ին ՕԳ-ի մոտեցման դեպքում դրանց միջև եղած հեռավորությունները պետք է ընդունվեն սույն գլխի 7-րդ կետի «ա» և «ե» ենթակետերին համապատասխան:

12) Հաղորդող ռադիոկենտրոնների ալեհավաք կառույցներին, ընդունող ռադիոկենտրոններին, լարային հաղորդման և տեղական ռադիոհանգույցների առանձնացված ընդունող կետերին ՕԳ-ի մոտեցումը չի նորմավորվում:

13) ՕԳ-ի հենարանից մինչև դեպի շենք մուտքի հաղորդալարերը չպետք է հատվեն ԿԳ-ից և ՀՀԳ-ից ճյուղավորումների հաղորդալարերի հետ և պետք է դրանք տեղադրել միևնույն մակարդակի վրա կամ ԿԳ-ից և ՀՀԳ-ից բարձր: ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից հեռուստամալուխների և ռադիոալեհավաքների` դեպի մուտքերն իջեցումներից ՕԳ հաղորդալարերի հեռավորությունը` ըստ հորիզոնականի, պետք է լինի ոչ պակաս 0,5 մ`

ԻՄՀ-ի համար, և 1,5 մ` ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի համար:

14) Գյուղական հեռախոսային կապի կախովի մալուխի և ՕԳՄ-ի համատեղ կախում թույլատրվում է հետևյալ պահանջների կատարման դեպքում`

ա) ԻՄՀ-ի զրոյական ջիղը պետք է լինի մեկուսացված,

բ) ԻՄՀ-ից մինչև գյուղական հեռախոսային ցանցի կախովի մալուխ հեռավորությունը հենամիջում և ՕԳՄ-ի հենարանի վրա պետք է լինի ոչ պակաս 0,5 մ,

գ) ՕԳՄ-ի յուրաքանչյուր հենարան պետք է ունենա հողակցող սարքվածք, ընդ որում, հողակցման դիմադրությունը պետք է լինի 10 Օմ-ից ոչ ավելի,

դ) ՕԳՄ-ի յուրաքանչյուր հենարանի վրա պետք է կատարվի PEN (ՊԵՆ) հաղորդչի կրկնական հողակցում,

ե) հեռախոսային մալուխի կրող ճոպանը` մալուխի արտաքին ցանցաձև մետաղական ծածկույթի հետ միասին, պետք է միակցվի յուրաքանչյուր հենարանի հողակցիչին` առանձին ինքնուրույն հաղորդչով (էջքով):

15) Ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի և ՀՀԳ-ի մեկուսացված հաղորդալարերի համատեղ կախում: Ընդ որում, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները`

ա) ՕԳ-ի անվանական լարումը պետք է լինի 380 Վ-ից ոչ ավելի,

բ) ՀՀԳ-ի անվանական լարումը պետք է լինի 360 Վ-ից ոչ ավելի,

գ) ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերը պետք է տեղադրվեն ՀՀԳ-ի հաղորդալարերից վերև, ընդ որում, հեռավորությունն ՕԳ-ի ստորին հաղորդալարերից մինչև ՀՀԳ վերին հաղորդալարը հենարանի վրա պետք է լինի ոչ պակաս 1,5 մ, իսկ հենամիջում` ոչ պակաս 1,25 մ: ՀՀԳ-ի հաղորդալարերը բարձակների վրա դասավորելու դեպքում այդ հեռավորությունն ընդունվում է ՕԳ-ի ստորին հաղորդալարերից` դասավորված այն նույն կողմում, որում և ՀՀԳ-ի հաղորդալարերն են:

16) Ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է ՕԳՄ-ի ԻՄՀ-ի համատեղ կախում ԿԳ-ի և ՀՀԳ-ի չմեկուսացված և մեկուսացված հաղորդալարերի հետ: Ընդ որում, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները`

ա) ՕԳՄ-ի անվանական լարումը պետք է լինի 380 Վ-ից ոչ ավելի,

բ) ՀՀԳ-ի անվանական լարումը պետք է լինի 360 Վ-ից ոչ ավելի,

գ) մինչև 1 կՎ լարման ՕԳՄ-ի հաղորդալարերը պետք է տեղադրվեն ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերից վեր, ընդ որում, հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, ԻՄՀ-ից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի վերին հաղորդալար` անկախ դրանց փոխադարձ դասավորությունից, պետք է լինի ոչ պակաս 0,5 մ` հենարանի վրա և հենամիջում: ՕԳՄ-ի և ԿԳ-ի (ՀՀԳ-ի) հաղորդալարերը պետք է դասավորել հենարանի տարբեր կողմերում:

17) Ընդհանուր հենարանների վրա ՕԳ-ի չմեկուսացված հաղորդալարերի և ԿԳ-ի մալուխների համատեղ կախում չի թույլատրվում: Մինչև 380 Վ լարման ՕԳ-ի հաղորդալարերի և հեռուստամեխանիկայի հաղորդալարերի համատեղ կախում ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է սույն գլխի 15-րդ կետում նշված պայմանները կատարելու դեպքում:

ՕՄԱՄ օպտիկական մանրաթելերը պետք է բավարարեն սույն ՏԿ-ի 45-րդ գլխի 15-րդ և 16-րդ կետերի պահանջները:

18) Մինչև 380 Վ լարման ՕԳ հաղորդալարերի և հեռուստամեխանիկայի հաղորդալարերի համատեղ կախում ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է սույն գլխի 15-րդ կետում նշված պայմանների կատարման դեպքում:

19) ՕԳ-ի (ՕԳՄ-ի) հենարանների վրա թույլատրվում է կապի մանրաթելաօպտիկական մալուխների (ՕՄ) կախում`

ոչ մետաղական ինքնակիր (ՕՄԻՄ),

ոչ մետաղական, ԻՄՀ-ի ֆազային հաղորդալարի կամ քուղի վրա փաթաթված (ՕՄՈՖ),

ՕՄԻՄ-ի և ՕՄՈՖ-ի օպտիկական մալուխներով ՕԳ-ի (ՕԳՄ-ի) հենարանների մեխանիկական հաշվարկները պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 26-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանների համար:

ՕԳ-ի հենարանները և դրանց ամրացումը բնահողի մեջ պետք է հաշվարկվեն ՕՄ-ի կախումից առաջացող լրացուցիչ բեռնվածքների հաշվառմամբ:

ՕՄԻՄ-ից մինչև գետնի մակերևույթ հեռավորությունը բնակեցված և չբնակեցված վայրերում պետք է լինի ոչ պակաս 5 մ:

Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորություններն ՕՄԻՄ-ից հենարանի վրա և հենամիջում պետք է լինի ոչ պակաս 0,4 մ:

 

34. ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ՕԳ-Ի ՓՈԽՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

1) Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների հետ ՕԳ-ի փոխհատման և զուգահեռ ընթացքի դեպքում պետք է կատարվեն սույն ՏԿ-ի VI բաժնում շարադրված պահանջները:

Փոխհատումները կարող են կատարվել նաև ՕԳ-ում մալուխային ներդիրի միջոցով:

2) ՕԳ-ի ավտոմոբիլային ճանապարհներին մոտեցման դեպքում ՕԳ-ից մինչև ճանապարհային նշաններ և դրանց կրող ճոպաններ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ: Կրող ճոպանները պետք է հողակցված լինեն հողակցման սարքվածքին` ոչ ավելի քան 10 Օմ դիմադրությամբ:

3) Տրամվայների և տրոլեյբուսների գծերի հպումային հաղորդալարերի և կրող ճոպանների հետ ՕԳ-երի փոխհատման և մոտեցման ժամանակ պետք է իրականացվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-երը պետք է տեղադրվեն հպումային ցանցի կառույցների գոտուց դուրս, ներառյալ նաև հենարանները` բացառությամբ նեղվածք պայմաններում գծերի փոխհատումների:

Այդ գոտում ՕԳ-ի հենարանները պետք է լինեն խարսխային, իսկ չմեկուսացված հաղորդալարերն ունենան կրկնակի ամրակապում,

բ) ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորված լինեն հպումային հաղորդալարերի կրող ճոպաններից վերև: ՕԳ հաղորդալարերը պետք է լինեն բազմալար, ոչ պակաս հետևյալ հատույթով` ալյումինե` 35 մմ2, պողպատալյումինե` 25 մմ2, իսկ ԻՄՀ-ի կրող ջիղը` 35 մմ2, ԻՄՀ-ի ջղի հատույթը քուղի բոլոր կրող հաղորդիչների հետ` ոչ պակաս 25 մմ2: ՕԳ-ի հաղորդալարերի միացում հատման հենամիջում չի թույլատրվում,

գ) առավելագույն կախվածքի դեպքում ՕԳ-ի հաղորդալարերից մինչև տրամվայի ռելսի գլխիկը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 8 մ, իսկ տրոլեյբուսային գծի գոտում մինչև փողոցի երթևեկելի մասը` ոչ պակաս 10,5 մ:

Ընդ որում, բոլոր դեպքերում ՕԳ-ի հաղորդալարից մինչև կրող ճոպանը կամ հպումային հաղորդալարը հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1,5 մ,

դ) ՕԳ-ի փոխհատումը հպումային հաղորդալարերի հետ լայնադրակների տեղադրման տեղերում արգելվում է,

ե) տրոլեյբուսային գծերի հենարանների վրա հպումային հաղորդալարերի և 380 Վ-ից ոչ ավելի լարման ՕԳ-ի համատեղ կախումը թույլատրվում է հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

տրոլեյբուսային գծերի հենարանները պետք է ունենան ՕԳ-ի հաղորդալարերը կախելու համար բավարար ամրություն,

ՕԳ-ի հաղորդալարերի և հպումային հաղորդալարերի կրող ճոպանի բարձակի կամ ամրացման սարքվածքի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1,5 մ:

4) Ճոպանուղիների և վերգետնյա մետաղական խողովակաշարերի հետ ՕԳ-երի փոխհատման և մոտեցման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

ա) ՕԳ-ն պետք է անցնի ճոպանուղու տակով. ՕԳ-ի անցկացումը ճոպանուղու վրայով չի թույլատրվում,

բ) ճոպանուղիները ներքևից պետք է ունենան ՕԳ-ի հաղորդալարերի ցանկապատիչ կամրջակներ կամ ցանցեր,

գ) ՕԳ-ն ճոպանուղու կամ խողովակաշարի տակով անցնելու դեպքում ՕԳ-ի հաղորդալարերը պետք է գտնվեն դրանցից հետևյալ հեռավորության վրա`

նվազագույն կախվածքի դեպքում` մինչև ճոպանուղու կամրջակները, ցանկապատիչ ցանցերը կամ մինչև խողովակաշարը` ոչ պակաս 1 մ,

առավելագույն կախվածքի և հաղորդալարերի առավելագույն շեղման դեպքում` մինչև ճոպանուղու տարրերը կամ խողովակաշարը` ոչ պակաս 1 մ,

դ) ՕԳ-ի տակ տեղադրված խողովակաշարի հետ ՕԳ-ի փոխհատման ժամանակ ՕԳ-ի հաղորդալարերից մինչև խողովակաշարի տարրերը հեռավորությունն առավելագույն կախվածքի դեպքում պետք է լինի ոչ պակաս 1 մ: ՕԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են խողովակաշարի հետ ՕԳ-ի փոխհատվող հենամեջի երկարությունը, պետք է լինեն խարսխային տիպի: Փոխհատման հենամիջում խողովակաշարը պետք է հողանցված լինի, հողանցիչի դիմադրությունը` 10 Օմ-ից ոչ ավելի,

ե) ճոպանուղու կամ խողովակաշարի հետ ՕԳ-ի զուգահեռ անցման դեպքում ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ճոպանուղի կամ խողովակաշար հեռավորություն` ըստ հորիզոնականի, պետք է լինի հենարանի բարձրությունից ոչ պակաս, իսկ ուղեգծի նեղվածք տեղամասերում, հաղորդալարերի առավելագույն շեղման դեպքում` ոչ պակաս 1 մ:

5) Հրդեհա- և պայթավտանգ կայանքներին և օդանավակայաններին ՕԳ-երի մոտեցման դեպքում պետք է ղեկավարվել սույն ՏԿ-ի 57-րդ գլխի 1-ին և 60-րդ գլխի 1-ին և 2-րդ կետերում նշված պահանջներով:

6) Մեկուսացված կամ չմեկուսացված հաղորդալարերով մինչև 1 կՎ լարման ՕԳ անցումը մարզական կառույցների, կրթօջախների, մանկատների, մանկական խաղահրապարակների, ինչպես նաև մանկական առողջարանների տարածքներով չի թույլատրվում:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 961-Ն
Որոշում